PDA

Դիտել ողջ տարբերակը : Թրենթ Պարկ / Trent Parke

Freddie
11.09.2009, 22:07
Հետաքրքիր, յուրօրինակ, արտասովոր ֆոտոնկարիչ։ Ինչքան հիշում եմ, նրան գտա, երբ Կուլտուրա հեռուստաալիքով նրա ֆոտոնկարների ցուցադրման մասին ռեպորտաժ էր գնում։ Անունը հիշեցի և համացանցում գտա նրա նկարները։ Այդ օրվանից նա իմ սիրած ֆոտոնկարիչներից մեկն է։ :love Լավ, երկար-բարակ չխոսամ, ահա և նրա նկարները։;)

http://www.sauer-thompson.com/junkforcode/archives/OZphotoTparke2.jpg

http://images.artnet.com/artwork_images_141083_437111_trent-parke.jpg

http://farm4.static.flickr.com/3057/2604238370_0744609282.jpg

http://www.opendemocracy.net/content/articles/4221/images/1_565.jpg

http://media.skateboard.com.au/forum/images/trent%20parke1.jpg

http://www.whokilledbambi.co.uk/public/2008/01/trentparke_02.jpg

http://www.candacedwan.com/jelly/data/Picture/Maximum_Width=1000,Maximum_Height=322/Parke%20Australia.jpg

http://farm3.static.flickr.com/2106/1552541519_aa6277cddd.jpg

http://tmp.acp.org.au/exhibition_hire/images/midnight_01.jpg

http://www.winzavod.ru/photographer/pics/trenkparke.jpg

http://www.fotopolis.pl/obrazki/trent_parke1.jpg

http://lacanciondelasirena.files.wordpress.com/2008/05/trent-parke.jpg

http://images.artnet.com/artwork_images_141083_437094_trent-parke.jpg

http://www.lookatme.ru/assets/article_image-image/e6/54/161224/article_image-image-article.jpg

http://www.in-public.com/store/image/file/1514/18.jpg

http://www.magnumphotos.com/CoreXDoc/MAG/Media/TR3/F/W/L/Y/LON43426.jpg

Chuk
11.09.2009, 22:20
Զիլ ա :)
Շնորհակալ եմ թեմայի համար

Հայկօ
11.09.2009, 22:22
Դուրըս շատ էկան, որտև ԳՈՐՁ էին:

Դուրըս հեչ չէկան, որտև հիմնականում սարքած էին: Ես դոկումենտալ ավելի շատ եմ սիրում :):

impression
11.09.2009, 22:35
Մի քանիսը հավանեցի, մնացածը, համաձայն եմ Հայկի հետ, շատ են սարքած:

Chuk
11.09.2009, 22:37
Սարքածության վատ լինելը մեկ է չեմ հասկանում :)
Դոկումենտալ լուսանկարչությունն իր ուրույն տեղն ունի, գեղարվեստականը՝ իր:

Չնայած իհարկե շատերը կարող են չհավանել գեղարվեստականը, իրենց հոգեհարազատ չլինի:

impression
11.09.2009, 22:42
Սարքածության վատ լինելը մեկ է չեմ հասկանում :)
Դոկումենտալ լուսանկարչությունն իր ուրույն տեղն ունի, գեղարվեստականը՝ իր:

Չնայած իհարկե շատերը կարող են չհավանել գեղարվեստականը, իրենց հոգեհարազատ չլինի:

Գեղարվեստը կարելի է ստանալ նաև առանց ֆոտոշոփային էֆեկտների :)

Ungrateful
11.09.2009, 22:43
Ազդեցիկ է, հավանեցի
փողոցում համբուրվող զույգ, հետույքին No War...
մակարդակ:

Chuk
11.09.2009, 22:45
Գեղարվեստը կարելի է ստանալ նաև առանց ֆոտոշոփային էֆեկտների :)

Ու կարելի է ստանալ նաև ֆոտոշոփային էֆֆեկտներով :)

Ungrateful
11.09.2009, 22:46
Գեղարվեստը կարելի է ստանալ նաև առանց ֆոտոշոփային էֆեկտների :)

"Արհեստական" ձևավորումը` հաճախ անհրաժեշտ է::) Իհարկե չափավոր:

impression
11.09.2009, 22:47
Ու կարելի է ստանալ նաև ֆոտոշոփային էֆֆեկտներով :)

ուհու, ուղղակի մարդ կա՝ դա է հավանում, մարդ էլ կա՝ մյուսը, հարցը գեղարվեստը սիրել-չսիրելու մեջ չի, այլ էդ գեղարվեստին հասնելու տեսակը :)

Chuk
11.09.2009, 23:02
ուհու, ուղղակի մարդ կա՝ դա է հավանում, մարդ էլ կա՝ մյուսը, հարցը գեղարվեստը սիրել-չսիրելու մեջ չի, այլ էդ գեղարվեստին հասնելու տեսակը :)

Վերջում որպես օֆֆտոպ մեր էս գրառումները գուցե այլ թեմա տեղափոխվեն:
Լիլ, ես ինքս նշեցի, որ շատերը կարող է հոգեհարազատ չհամարեն ու չսիրեն:

Բայց ինքս առանձնապես չեմ հասկանում արվեստի գործը այդ աստիճան տեխնոլոգիային կապելը: Պատկերը, ստացված պատկերները գեղեցիկ են (ինձ համար), տպավորիչ, ունեն իմաստային նշանակություն, չեմ խուսափի ասել, խորություն: Ու թե կոնկրետ այդ պատկերը ոնց է ստացվել, լուցկու հատիկներն իրար վրա շարելով, ֆոտոապարատի կնոպկան սեղմելով, յուղաներկային վարպետությամբ թե ֆոտոշոպով, իմ համար այդքան էական չի: Այլ հարց, որ եթե ասենք այս նկարները մատիտով նկարված լինեին, ես առանձին էլ կհիանայի նկարողի վարպետությամբ:

Այդ համատեքստում հիշեմ, որ վերջերս Ուլուանան ինձ յուղաներկով նկարներ ցույց տվեց: Առանց իմանալու չէիր կարող կռահել որ յուղաներկ են, կկարծեիր, թե լուսանկարներ են. նկարիչը հասել էր տեխնիկական վարպետության: Ու ես հիացա իր տեխնիկայով: Բայց այ պատկերները... հմմմ.. ինձ ոչինչ, բացարձակապես ոչինչ չտվեցին: Ի՞նչ անենք որ վրան ահռելի աշխատանք էր կատարված: Իսկ կոնկրետ էս նկարները առնվազն հաճելի էին նայելը, անկախ կատարման տիպից, անկախ կիրառված տեխնիկայից, ստանալու մեթոդից:

impression
11.09.2009, 23:07
Ու թե կոնկրետ այդ պատկերը ոնց է ստացվել, լուցկու հատիկներն իրար վրա շարելով, ֆոտոապարատի կնոպկան սեղմելով, յուղաներկային վարպետությամբ թե ֆոտոշոպով, իմ համար այդքան էական չի: Այլ հարց, որ եթե ասենք այս նկարները մատիտով նկարված լինեին, ես առանձին էլ կհիանայի նկարողի վարպետությամբ:

Իմ ասածն էլ այլ բան չէր, քան՝ կան մարդիկ, ում համար միևնույն է՝ ինչպես են հասնում իրենց ուզած արդյունքին: Ես չեմ վիճում, ի դեպ: Կարծիքս եմ ասում ընդամենը, որը չեմ կարծում, որ կարող է դիտվել որպես օֆֆտոպ:

Chuk
11.09.2009, 23:09

Պարզապես մտածում էի, որ կարող է հետաքրքիր քննարկում ծավալվեր, որը այս թեմայի սահմաններից դուրս լիներ, լիներ առանձին թեմայի նյութ :)

Ես էլ եմ կարծիք ասում ու չեմ վիճում ;)

impression
11.09.2009, 23:10
Պարզապես մտածում էի, որ կարող է հետաքրքիր քննարկում ծավալվեր, որը այս թեմայի սահմաններից դուրս լիներ, լիներ առանձին թեմայի նյութ :)

Ես էլ եմ կարծիք ասում ու չեմ վիճում ;)

ապրես :) կարոտել եմ կոնստրուկտիվ քննարկումներին:

Ֆոտոն
11.09.2009, 23:15
Ինձ դուր եկավ լուսանկարներում շարժումը: Կադրերը կանգնած չեն::)
Լավ թեմա է:

Freddie
12.09.2009, 00:15
Այդ համատեքստում հիշեմ, որ վերջերս Ուլուանան ինձ յուղաներկով նկարներ ցույց տվեց: Առանց իմանալու չէիր կարող կռահել որ յուղաներկ են, կկարծեիր, թե լուսանկարներ են. նկարիչը հասել էր տեխնիկական վարպետության: Ու ես հիացա իր տեխնիկայով: Բայց այ պատկերները... հմմմ.. ինձ ոչինչ, բացարձակապես ոչինչ չտվեցին: Ի՞նչ անենք որ վրան ահռելի աշխատանք էր կատարված: Իսկ կոնկրետ էս նկարները առնվազն հաճելի էին նայելը, անկախ կատարման տիպից, անկախ կիրառված տեխնիկայից, ստանալու մեթոդից:

Կարծես ես կռահում եմ, թե այդ նկարները ում բլոգից էին։ Դե, Ուլուանան ինձ կհասկանա;)

Ungrateful
12.09.2009, 00:19
Ազդեցիկ է, հավանեցի
փողոցում համբուրվող զույգ, հետույքին No War...
մակարդակ:

Freddie Ինձ շատ հետաքրքրեց, /"ուժեղ" լուսանկարիչների աշխատանքները նայելով` միշտ ինչ որ բան սովորում եմ:/
Այս լուսանկարչի այլ աշխատանքներ կտեղադրե՞ս:

Freddie
12.09.2009, 00:20
Freddie Ինձ շատ հետաքրքրեց, /"ուժեղ" լուսանկարիչների աշխատանքները նայելով` միշտ ինչ որ բան սովորում եմ:/
Այս լուսանկարչի այլ աշխատանքներ կտեղադրե՞ս:

Իհարկե։ Մի քանի րոպեից կտեղադրեմ:) Համ էլ ինքս էի պատրաստվում։

Chuk
12.09.2009, 00:30
Կարծես ես կռահում եմ, թե այդ նկարները ում բլոգից էին։ Դե, Ուլուանան ինձ կհասկանա;)

Ցավոք բլոգի հասցեն չեմ հիշում, բայց այո, ինչ-որ մեկի բլոգում էր Ուլուանան ինձ այդ նյութերը ցույց տվել :)

Freddie
12.09.2009, 01:59
Ցավոք բլոգի հասցեն չեմ հիշում, բայց այո, ինչ-որ մեկի բլոգում էր Ուլուանան ինձ այդ նյութերը ցույց տվել :)

Բլոգը bekaryan.livejournal.com :) Ես էլ եմ դրանք տեսել։ Հա, հենց քո կարծիքին եմ դրանց մասին։

Freddie
12.09.2009, 11:54
Շարունակում եմ։ Այս նկարները մեկ այլ շարքից են։ Մի քիչ էլ դաժանոտ ֆոտկեք են։ :D Բայց իմ կարծիքով, դրանց պետք է մի քիչ հումորով նայել։ Ահա և նրանք.

http://hugomichellgallery.com/wp-content/upload/2009/06/pinata.jpg

http://www.timeoutsydney.com.au/arts/large-art-trent-parke.jpg

http://blog.magnumphotos.com/images/PAT2008001Z00027.jpg

http://hugomichellgallery.com/wp-content/upload/2009/06/shower.jpg

http://www.parisphoto.fr/files/photo_file_185.jpg Ճիշտն ասած այս մեկը դուրս չեկավ։ Դե կեղծ էր:'

http://zumo.spb.ru/LJ/magnumphotos/LON38444.jpg Այս մեկը վերևի շարքից չէ, բայց շատ է դուրս գալիս:oy

Rhayader
12.09.2009, 16:51
Ի միջի այլոց ես թվային մշակում չնկատեցի))) բեմադրված լուսանկարներ էին, ինքս այդպիսիք դեռ չեմ նկարում, բայց բոլոր «թվային» էֆեկտներն իրականում ռակուրսի ու լուսավորության ճիշտ ընտրության հետևանք էին:
Բարձրակարգ լուսանկարիչ է) Շնորհակալություն, Լուս))

Tanamasi
12.09.2009, 21:12
Ինձ հատկապես կախված Սանտան է դուր գալիս։ :P Միանգամից պատկերացնում եմ, որ ասենք խաղաղ առավոտ է, զարթնում եմ փափուկ ու տաք անկողնուս մեջ, ծիտիկները պատուհանից այն կողմ անկուշտ ծլվլում են։ Հորանջելով ու մի լավ ձգվելով՝ դուրս եմ գալիս վերանդա ու մեկ էլ … բաց ! ! ! :o

Ամառային գործազրկության հետևանքները … :D

Freddie
15.09.2009, 02:58
Սա էլ Տրենթ Պարկի ինքնադիմանկարը։:love Ափոս, որ ֆորմատը փոքր է, բայց ավելի մեծ չգտա։:( Բայց գործը վերջն ա։ Շատ խորաթափանց և ազդեցիկ լուսանկար է ստացվել։ Եթե մի քիչ ուշադիր ես նայում, ապա սկսում ես զգալ նրա հայացքը, որը կեզ փորձում է մի բան պատմել, մի անհայտ բան դիմանկարի հերոսի մասին։

http://pics.photographer.ru/pictures/11817.jpg

Ֆրեյա
20.05.2010, 13:18
Գեղարվեստը կարելի է ստանալ նաև առանց ֆոտոշոփային էֆեկտների :)

Լիլ, օրինակ, ոնց պետք ա առանց ֆոտոշոփի երկնքում ճախրող մարդաչղջիկ–վամպիրներ նկարեր՞ :))