PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուբայի պտտվող աշտարակը

Ուլուանա
11.09.2009, 19:58
Դուբայի Շարժական աշտարակն աշխարհում կառուցվող առաջին շարժվող շինությունն է, և այն ազդարարելու է ճարտարապետության նոր դարաշրջանի մասին՝ դառնալով Դուբայի՝ ապագայի քաղաքի խորհրդանիշը։

Հեղափոխական ճարտարապետ դոկտոր Դեյվիդ Ֆիշերի ստեղծած լայնամասշտաբ Շարժական աշտարակը ձևավորման անսահման հնարավորություններ է ընձեռում, քանի որ յուրաքանչյուր հարկն անկախ պտտվում է տարբեր արագություններով՝ ստեղծելով մի եզակի ու հարաճուն կառույց, որը ճարտարապետության մեջ ներմուծում է չորրորդ չափողականություն՝ ժամանակ։

http://img193.imageshack.us/img193/687/004dubai.jpg

Դուբայի Շարժական աշտարակն ունենալու է 80 հարկ և 420 մետր բարձրություն։ Բնակարանները լինելու 124 քառակուսի մետր տարածքներից մինչև 1200 քառակուսի մետրանոց վիլլաներ՝ բնակարանի ներսում մեքենակայանման տարածքով։ Առաջին 20 հարկերը գրասենյակներ են լինելու, 21–ից մինչև 35–րդ հարկերը՝ շքեղ հյուրանոց, 36–ից մինչև 70–րդ հարկերը՝ բնակարաններ, իսկ վերին 10 հարկերը լինելու են շքեղ վիլլաներ։ Շարժական աշտարակին վիճակված է դառնալ քաղաքի ամենահեղինակավոր շենքը։

http://img11.imageshack.us/img11/92/007xa.jpg

Դուբայի Շարժական աշտարակը լինելու է առաջին երկնաքերը, որն ամբողջությամբ կառուցվելու է գործարանում՝ նախապես կառուցված մասերից, և դրա համար պահանջվելու է, որ ընդամենը 600 մարդ լինի հավաքակայանում և 80 տեխնիկ՝ շինհրապարակում՝ ի տարբերություն 2000 բանվորների, որոնք կպահանջվեին նույն չափի ավանդական շինհրապարակի դեպքում։ Շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև 2010 թվականը։

http://www.youtube.com/watch?v=jgtX20FTdoM"]http://www.youtube.com/watch?v=jgtX20FTdoM

Լուսաբեր
11.09.2009, 21:02
Շատ սիրուն էր:love, հիանալի գաղափար...
ես սա պետքա իմ աչքով տեսնեմ :oy

Հայկօ
11.09.2009, 21:05
Ուզում եմ :ցռը:

Լեո
11.09.2009, 21:07
Լավն ա :love Իսկ ինչպե՞ս է կոչվում այն փողոցը, որտեղ կառուցվելու է աշտարակը: Հյուսիսային պողոտա՞ :oy

Elmo
11.09.2009, 21:55
Շատ գեղեցիկ էր:

Բայց մեկ ա Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը էդ ամբողջ աշտարակի գինն ունի:

Chuk
11.09.2009, 21:59
Հետաքրքիր ա :)
Բայց ամեն դեպքում չէի ուզի ոչ նման շենքի կողքին ապրել, ոչ հարևանությամբ :)

Հայկօ
11.09.2009, 22:03
Շատ արագ ա ֆռռում վիդեոյում :think: Պտտվող դագաղ ա :scare: Ինձ թվում ա՝ իրականում էդքան արագ չի պտտվի, ու էֆեկտն էլ էդքան սիրուն ու էդքան զգալի չի լինի:

Elmo
11.09.2009, 22:05
Հա, որ էդքան արագ պտտվի, կարող ա ներսի կենտրոնախույս ուժի ազդեցության տակ ամբողջ գուքը սահի, գնա պատերին կպնի:
Բայց սահուն պտույտի դեպքում, բավականին նկատելի կլինի փոփոխվող կոնտուրը: Համենայն դեպս էնքան նկատելի, որ պակաս գեղեցիկ չի երևա, քան վիդեոներում էր:

Հայկօ
11.09.2009, 22:18
Հա, որ էդքան արագ պտտվի, կարող ա ներսի կենտրոնախույս ուժի ազդեցության տակ ամբողջ գուքը սահի, գնա պատերին կպնի:

Ես էնքան կենտրոնախույս ուժի մասին չմտածեցի, ինչքան իներցիայի: Ամեն կտորը մեկ մի կողմ ա պտտվում, մեկ՝ մյուս, չէ՞: Այ էդ արգելակման ու արագացման պահերին կարող ա դիսկամֆորտ լինի, եթե արագ պտտվի, էլի:

Elmo
11.09.2009, 22:19
Ես էնքան կենտրոնախույս ուժի մասին չմտածեցի, ինչքան իներցիայի: Ամեն կտորը մեկ մի կողմ ա պտտվում, մեկ՝ մյուս, չէ՞: Այ էդ արգելակման ու արագացման պահերին կարող ա դիսկամֆորտ լինի, եթե արագ պտտվի, էլի:

Դա ինժեներական լուծում կունենա: Հիմա հանճարեղ կառույցներ են ստեղծում, ու բավականին ամուր:

Chuk
11.09.2009, 22:24
Մեջը չգիտեմ ինչ կլինի, բայց հարևան շենքի բնակիչները կհասցնեն մի բոլ ձանձրանալ, զզվել, կարծում եմ: Պատկերացրու առաջդ ինչ-որ բան անընդհատ ֆռռում ա...

Հայկօ
11.09.2009, 22:29
Էտի ինչքա՞ն հոսանք կծախսի :think:

Մարդիկ քամուց, տաք ու սառի տարբերությունից էներգիա քամող, արևային էլեմենտներով պատված շենքեր են սարքում, իսկ դրանք՝ ֆռիկ: Խելքի աշեցեք :)):

Elmo
11.09.2009, 22:30
Էտի ինչքա՞ն հոսանք կծախսի :think:

Մարդիկ քամուց, տաք ու սառի տարբերությունից էներգիա քամող, արևային էլեմենտներով պատված շենքեր են սարքում, իսկ դրանք՝ ֆռիկ: Խելքի աշեցեք :)):

Ես էլ էի նոր հոսանքի մասին մտածում:
Դուբայի նավթը վերջանալու ա վաղ թե ուշ: Իսկ սուլթանը, հեռատես տղա լինելով, նման կառույցներ ա սարքում, որ Դուբայը չաղքատանա:

Ուլուանա
11.09.2009, 22:30
Շատ արագ ա ֆռռում վիդեոյում :think: Պտտվող դագաղ ա :scare: Ինձ թվում ա՝ իրականում էդքան արագ չի պտտվի, ու էֆեկտն էլ էդքան սիրուն ու էդքան զգալի չի լինի:
Դե, պտույտն ամեն դեպքում նույնը չի կարող լինել առնվազն էն պատճառով, որ հարկերը տարբեր տերեր են ունենալու, ու ամեն մեկն իր հայեցողությամբ ա պտտելու կամ չի պտտելու, եթե չուզի։ :)) Հո չե՞ն ասելու՝ երեք ույու չորս, պտտվեցինք։ :D

Chuk
11.09.2009, 22:34

Փաստորեն համարյա Փոքրիկ իշխանի մոլորակ ա ստացվում :)

aerosmith
11.09.2009, 22:54
շատ հաճելի շինությունա։ Չուկի հետ համամիտ եմ որ հարևանները կզզվեն,բայց սենց մտածենո, որ հայեցողությամբ պտտվեն հարկեը, ուրեմն ստացվում ա ընենց, որ էդ պտտվելու էֆֆեկտը կկորի, որտը պատկերացրենք, հանկարծ մի հարկ պտտվի, մի 3 հարկ ոչ, հետո մի 2 հարկ պտտվի մի 2 հարկ չպտտվի։
կամ սա կդնեն առևտրի կենտրոն ուղղակի, կամ էլ կպտտվի շատ դանդաղ ու ֆիքսված ժամով։

Chuk
11.09.2009, 22:56
Բայց հավես ա իրականում: Լվացք ես անում, հայավարի պատուհանից փռում ու սկսում արևի ուղղությամբ ֆռռացնել :)

Elmo
11.09.2009, 22:58
Բայց հավես ա իրականում: Լվացք ես անում, հայավարի պատուհանից փռում ու սկսում արևի ուղղությամբ ֆռռացնել :)

Տատս չիր կփռեր:

aerosmith
11.09.2009, 23:01
աաա, ես էի ուզում էդ ասեի, կայֆ չիր չորացնելու տեղա։

aerosmith
11.09.2009, 23:05
բայց պատկերացնում եք ինչ ռոմանտիկ կլինի, երեկույան ժամին,պատուհանի մոտ նստած, նայում էս դուրս ու խորհերիդ հետ մեկտեղ պտտվում էս։ Կամ էլ նստած էս սենյակում, նայում էս բուխարում վառվող կրակին ու էդ ամենի հետ մեկտեղ էլ պտտվում էս։

Ուլուանա
11.09.2009, 23:37
Ասենք, կարուսել եք ուզում նստել, էլ տնից դուրս չեք գալիս. բնակարանը մի հատ հավեսով «խոդի» եք տալիս, ու գնա՜ց։ :hands :D

Kuk
11.09.2009, 23:52
Ինչ կայֆ ա:love Ուր ա հասել մարդկությունը:8 Իսկ մեզ երևանյան կախովի այգիների մասին հեքիաթներ են պատմում:scare
Վերջին հարկն եմ ուզում:love

Kuk
11.09.2009, 23:54
Բայց Աստված չանի, ըտեղ մի հայ տուն առնի. կբռնի ծյունինգ կանի տունը, սպոլեռներ կդնի վրեն, ու կսկսի չափից շատ արագ ֆռռա՜լ:{

Ուլուանա
11.09.2009, 23:59
Բայց Աստված չանի, ըտեղ մի հայ տուն առնի. կբռնի ծյունինգ կանի տունը, սպոլեռներ կդնի վրեն, ու կսկսի չափից շատ արագ ֆռռա՜լ:{
Կամ էլ շուշաբանդ անի։ :D

Հայկօ
12.09.2009, 00:02
Կամ էլ բալկոնները առաջ տա :D:

aerosmith
12.09.2009, 00:21
իսկ եթե վերջին հարկում մի հայ առնի, ուրեմն իմացեք կրիշը կամ չուլան կսարքի, կամ ել ութանասունմեկերորդ հարկը կքցի, մի հատ էլ չիբուռաշկա անտենա կդնի

Ռուֆուս
12.09.2009, 00:31
Կամ էլ պատկերացրեք նույն հարկում երկու հայ բնակարան առնեն ու սաղ օրը իրար հետ կռիվ անեն թե իրենց հարկը ինչ արագությամբ ա պտտվելու :D

Լավն ա, շատ սիրուն շենք է, ափսոս հայերի համար չի :D

Ungrateful
12.09.2009, 00:37
Կամ էլ պատկերացրեք նույն հարկում երկու հայ բնակարան առնեն ու սաղ օրը իրար հետ կռիվ անեն թե իրենց հարկը ինչ արագությամբ ա պտտվելու :D

Լավն ա, շատ սիրուն շենք է, ափսոս հայերի համար չի :D

(Գոռոց պադյեզդում)
Ապեեեեե, տունդ մի ֆռացրու, քնած մարդ կա::8

Հայկօ
12.09.2009, 00:44
Վերևիդ հարևանի հատակն էլ մի տեղից որ կաթա, քո սաղ սենյակները հերթով ջուր են լինելու, ոչ թե մենակ հյուրասենյակը :D:

Ungrateful
12.09.2009, 00:48
Եթեխան բակից գոռում ա օրինակ` Պապաաա.....
ու այդ պահին մեկը տունը ֆռացնում ա, խեղջ եթեխան պետք ա ամբողջ բակով` հետևից վազի... :(

Հայկօ
12.09.2009, 00:53
Դեմի շենքից էլ չեն կարող էն գլգլիկներով լվացքի պարաններից կապեն, կփաթաթի վրեն սաղ տռուսիկ-մայկեքը :D:

Ungrateful
12.09.2009, 01:05
Բողոքում էք, բողոքում էք.. բայց սա հայերի համար շատ էլ հարմար ա...
օրինակ`
Կինը դուրս ա գալի բալկոն, են հարևան կնոջը գոռում ա "Քիս, սերիալը ի՞նչ եղավ"
հենց այդ պահին նեռվաին ամուսինը բռնում տունը ֆռացնում ա:
Կամ կողքի փողոցով, կարճ հագված աղջիկ ա անցում...էլ չես լոմկվի որ անցնի ու պատուհանից էլ չերևա, էլ չես վազի հետևի բալկով`որ մի քիչ էլ նայես... միանգամից կֆռացնես...
Կամ ներքևի հարևանի տնից` զզվելի բորշի հոտ ա գալի, նորից ֆռացնում ես:

Ուլուանա
12.09.2009, 01:12
Բողոքում էք, բողոքում էք.. բայց սա հայերի համար շատ էլ հարմար ա...
օրինակ`
Կինը դուրս ա գալի բալկոն, են հարևան կնոջը գոռում ա "Քիս, սերիալը ի՞նչ եղավ"
հենց այդ պահին նեռվաին ամուսինը բռնում տունը ֆռացնում ա:
Կամ կողքի փողոցով, կարճ հագված աղջիկ ա անցում...էլ չես լոմկվի որ անցնի ու պատուհանից էլ չերևա, էլ չես վազի հետևի բալկով`որ մի քիչ էլ նայես... միանգամից կֆռացնես...
Բա որ պարզվի՝ տակիդ հարևանն էլ էր էդ նույն աղջկան նայում, ուղղակի իր բնակարանն ուրիշ ուղղությամբ ա, այսինքն՝ իրա գործին կխփես։ :D

Kita
12.09.2009, 01:15
վախենալու էր հաաաա:aaa
հա սպասում էի, որ հեսա շենքը կփլվի ու տենց բաներ:D

Ուլուանա
12.09.2009, 01:15
Բայց էդ պպտելու գործը լուրջ խնդիր ա ամեն դեպքում։ Չգիտեմ՝ մի հարկում քանի բնակարան ա լինելու (ասենք՝ մի չորս), հիմա որ մեկը որոշի պտտել, մյուսներն էլ, փաստորեն, ուզած–չուզած՝ պիտի պտտվեն։ Աչքիս՝ պիտի դնեն, տվյալ հարկի հարևաններով պտտելու ժամերը որոշեն, գրաֆիկ սահմանեն։ :))

Ungrateful
12.09.2009, 01:20
Բայց էդ պպտելու գործը լուրջ խնդիր ա ամեն դեպքում։ Չգիտեմ՝ մի հարկում քանի բնակարան ա լինելու (ասենք՝ մի չորս), հիմա որ մեկը որոշի պտտել, մյուսնեն էլ, փաստորեն, ուզած–չուզած՝ պիտի պտտվեն։ Աչքիս՝ պիտի դնեն, տվյալ հարկի հարևաններով պտտելու ժամերը որոշեն, գրաֆիկ սահմանեն։ :))

Էդ հեչ.. Այս շենքը հայաստանում բնականաբար կունենա` հին ավանդական "պադյեզդ"
ու այդ պադյեզդով մեկը բարձրանում ա, ասենք 4-րդ հարկի հարևանի ֆռացնելու ժամն է../ինքն էլ հո բաց չի թողի, մոտը հյուրեր էլ էն եկել/ հենց եդ խեղջ մարդու բարձրանալու պահին /առանց իմանալւ/ կֆռացնի, ես խեղջն էլ ` ընկնում այլանդակվում ա :(

Գալաթեա
12.09.2009, 01:22
Մուտքի մոտ սրտխառնոցի դեղ ա պետք բաժանել։
Վիստիբյուլար թույլ ապարատ ունեցողների համար :oy

Ուլուանա
12.09.2009, 01:25
Էդ հեչ.. Այս շենքը հայաստանում բնականաբար կունենա` հին ավանդական "պադյեզդ"
ու այդ պադյեզդով մեկը բարձրանում ա, ասենք 4-րդ հարկի հարևանի ֆռացնելու ժամն է../ինքն էլ հո բաց չի թողի, մոտը հյուրեր էլ էն եկել/ հենց եդ խեղջ մարդու բարձրանալու պահին /առանց իմանալւ/ կֆռացնի, ես խեղջն էլ ` ընկնում այլանդակվում ա :(
Ո՞նց, էս արդեն շենքը սահուն կերպով տեղափոխեցիք Հայաստա՞ն։ :D

Ungrateful
12.09.2009, 01:27
Ո՞նց, էս արդեն շենքը սահուն կերպով տեղափոխեցիք Հայաստա՞ն։ :D

1 հարց, տեսնես այս շենքի առաջին /մուտքի/ հարկն էլ ա՞ ֆռում :think

Վազգեն
12.09.2009, 01:28
Էտի ինչքա՞ն հոսանք կծախսի :think:

Մարդիկ քամուց, տաք ու սառի տարբերությունից էներգիա քամող, արևային էլեմենտներով պատված շենքեր են սարքում, իսկ դրանք՝ ֆռիկ: Խելքի աշեցեք :)):

Ինժեներները ամեն ինչ էլ հաշվի են առել։ :) Կարդացել եմ, որ հարկերի արանքում տուրբիններ են դնելու, որոնք քամուց պտտվելու են և հոսանք են ստեղծելու։ Հենց այդ հոսանքն էլ օգտագործվելու է հարկերը պտտացնելու համար։

Chuk
12.09.2009, 01:28
Բայց ի՜նչ կինոներ կնկարվեն...

Մաֆիան ընկել ա Ջեքի Չանի հետևից, իսկ նա այս շենքի տանիքին է:

Ի՞նչ անել:
Սպասում է, նախորդ հարկը մի քիչ պտտվում է ու թռնում է նախորդ հարկի տանիքից: Բայց մաֆիան անդրդվելի է, նրանք էլ են թռնում:
Չանը սպասում է, մինչև սրա նախորդ հարկն էլ է հարմար դիրքի գալիս ու թռնում է: Մաֆիայի անդամները հետևում են նրան, բայց նրանցից մեկը չի հասցնում թռնել ու վերջին հարկը պտտվելով գալիս, ուժգին հարվածում է նրան ու գցում... չարը ղժժալով ընկնում է: Իսկ Չանը թռնում է ևս մի հարկ ներքև, բայց հաշվարկը սխալ էր, նախորդ հարկը արագ էր պտտվել, Չանը մի կերպ բռնում է իր հարկի տանիքից ու ազատ պտույտ կատարում Դուբայի երկնակամարում...

Rammstein
12.09.2009, 02:52
Մի հատ էլ սենց շենք Մոսկվայում ա պատրաստվում կառուցվի։

Լեո
12.09.2009, 06:51
Խեղճ Բեն Լադենի գլուխը կֆռա, մինչև կողմնորոշվի ոնց էդ շենքի հախից գա :}

Rammstein
12.09.2009, 13:30
Աշտարակի գաղափարը վատը չի, բայց թերեւս պտտվելու իմաստը ոչ թե հարմարավետությունն է, այլ մարդկանց ցուցամոլության վրա փող աշխատելու ձգտումը։
Մեր մոտ էլ ա տենց. մարդիկ տուն են առնում հյուսիսային պողոտայում, բայց պատճառը միանշանակ հարմարավետությունը չի։ Ես ինքս եղել եմ հյուսիսային պողոտայի շենքերից մեկում, որը դեռ կառուցվում է, ու կարամ նշեմ որոշակի նորմերի խախտումներ, որոնք կազդեն հարմարավետության վրա։ Դրան էլ գումարած քաղաքի այդ հատվածի «մաքուր» օդը, ու «փարթամ» բնությունը։

h.s.
12.09.2009, 17:19
Շենքը շատ սիրունա ու երևի հիմնականը զբոսաշրջիկներին գրավելու համարա: Բայց չեմ հասկանում ոնց կարան տեղ ապրեն: Շատ արագ կհոգնեն:

snow
12.09.2009, 17:27
Հրաշալի կառույց է::hands:hands:hands Ամեն անգամ ավելի ու ավելի եմ զարմանում մարդկային երևակայության ու մտի անսահմանության վրա:think

Ձայնալար
12.09.2009, 17:35
Արաբները իրանց փողերի ձեռը կրակն են ընկել, մի անգամ տեսնել կւզենամ, բայց չեմ փոխի բնությունով շրջապատված համեստ առանձնատան հետ :love, չնայած կարծես թե ինձ չեն էլ առաջարկում փոխել :D

Հայկօ
12.09.2009, 22:31
Շենքը շատ սիրունա ու երևի հիմնականը զբոսաշրջիկներին գրավելու համարա: Բայց չեմ հասկանում ոնց կարան տեղ ապրեն: Շատ արագ կհոգնեն:

Դե՜, Էյֆելյան աշտարակում էլ չեն ապրում, անիմաստ երկաթեղենի կույտ ա, էլի, բայց ամեն տարի Ֆրանսիային միլիարդներ ա բերում ;):

Rhayader
12.09.2009, 22:40
Ես զոքանչիս տեղ բնակարան կառնեի:think առաջին փորձի ժամանակ դժբախտ պատահարներ ավելի շատ են լինում:

Sayuri
14.09.2009, 15:03
Հետաքրքիր կառույց ա ...

Հայկo- իմ կարծիքով էստետիկան միշտ չի որ պետկա իմաստավոր լինի, իմաստը հենց ել գեղեցիկի մեջ ա: ՈՒրիշ հարց, կարողանալ գեղեցիկը տեսնել :)

Մանուլ
14.09.2009, 16:44
Հլը նայեք ինչ կլինի, եթե ամեն մեկը իր ուզած ժամանակ իր բնակարանը պտտի :{ Բայց սենց էլ վատ չի :))
http://www.blogcdn.com/www.luxist.com/media/2008/06/17.jpg

Rammstein
14.09.2009, 16:56
Բայց սենց էլ վատ չի

Ես կասեի հենց սենց վատ չի։ Իսկ նենց` :[
:)

Hayazn
21.09.2009, 04:49
Դուբայի Շարժական աշտարակն աշխարհում կառուցվող առաջին շարժվող շինությունն է, և այն ազդարարելու է ճարտարապետության նոր դարաշրջանի մասին՝ դառնալով Դուբայի՝ ապագայի քաղաքի խորհրդանիշը։

Հեղափոխական ճարտարապետ դոկտոր Դեյվիդ Ֆիշերի ստեղծած լայնամասշտաբ Շարժական աշտարակը ձևավորման անսահման հնարավորություններ է ընձեռում, քանի որ յուրաքանչյուր հարկն անկախ պտտվում է տարբեր արագություններով՝ ստեղծելով մի եզակի ու հարաճուն կառույց, որը ճարտարապետության մեջ ներմուծում է չորրորդ չափողականություն՝ ժամանակ։

http://img193.imageshack.us/img193/687/004dubai.jpg

Դուբայի Շարժական աշտարակն ունենալու է 80 հարկ և 420 մետր բարձրություն։ Բնակարանները լինելու 124 քառակուսի մետր տարածքներից մինչև 1200 քառակուսի մետրանոց վիլլաներ՝ բնակարանի ներսում մեքենակայանման տարածքով։ Առաջին 20 հարկերը գրասենյակներ են լինելու, 21–ից մինչև 35–րդ հարկերը՝ շքեղ հյուրանոց, 36–ից մինչև 70–րդ հարկերը՝ բնակարաններ, իսկ վերին 10 հարկերը լինելու են շքեղ վիլլաներ։ Շարժական աշտարակին վիճակված է դառնալ քաղաքի ամենահեղինակավոր շենքը։

http://img11.imageshack.us/img11/92/007xa.jpg

Դուբայի Շարժական աշտարակը լինելու է առաջին երկնաքերը, որն ամբողջությամբ կառուցվելու է գործարանում՝ նախապես կառուցված մասերից, և դրա համար պահանջվելու է, որ ընդամենը 600 մարդ լինի հավաքակայանում և 80 տեխնիկ՝ շինհրապարակում՝ ի տարբերություն 2000 բանվորների, որոնք կպահանջվեին նույն չափի ավանդական շինհրապարակի դեպքում։ Շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև 2010 թվականը։

http://www.youtube.com/watch?v=jgtX20FTdoM

Մալադեց դւբայ
սավսեմ նի աժիդալ :

Jerry
11.05.2010, 19:59
Էտքան էլ գլուխգործոց չի քանի որ մեր Կուկուռուզի շենքն էլ էր տենց:

Ուլուանա
11.05.2010, 20:13
Էտքան էլ գլուխգործոց չի քանի որ մեր Կուկուռուզի շենքն էլ էր տենց:
Տենց՝ ո՞նց։ Պտտվո՞ղ։

Լուսաբեր
11.05.2010, 21:08
Էտքան էլ գլուխգործոց չի քանի որ մեր Կուկուռուզի շենքն էլ էր տենց:
Կուկուռուզնիկի մենակ վերին` ռեստորանային հարկն էր պտտվող, իսկ այս շենքի դեպքում լրիվ հարկերն էլ պտտվում են:

Ungrateful
11.05.2010, 22:34
Կուկուռուզնիկն էլ է՞ր պտտվում :o:

Արծիվ
12.05.2010, 06:55
Էտքան էլ գլուխգործոց չի քանի որ մեր Կուկուռուզի շենքն էլ էր տենց:

Սմբատ ջան հեչ համեմատական չէր ապեր, քո ասածն ուր՞ էս սա ուր՞ :D:lol
Ճիշտա կուկուռուզի շենքը մեր ժամանակաշրջանի հրաշքներիսա եղել, նա մանավան ամբողջ ՍՍՀՄ-ում այդպիսի բան գրեթե չկար և եթե այդ շինությունը մնար մինչ օրս ապա միևնույն է Դուբայի շինության հետ համեմատելն շատ ծիծաղելիա :) Քանի որ Դուբայի պտտվող շենքը նոր դարաշրջանի գլուխգործոց է:

Chilly
12.05.2010, 13:21
Կատարվեց Գագիկ Ծառուկյանի երազանքը... հիմա նա կկառուցի այս շենքից ու բոլոր պատուհաններից կերևա Մասիսը :D

Norton
12.05.2010, 18:36
Կուկուռուզնիկի մենակ վերին` ռեստորանային հարկն էր պտտվող, իսկ այս շենքի դեպքում լրիվ հարկերն էլ պտտվում են:

մի հատ ճշտում, ոչ թե հարկն էր պտտվում այլ հարթակը, որի վրա տեղադրված էր ռեստորանը, այսինքն շենքի կոսնտրուկցիան պտտվող չէր:)

Jerry
06.10.2010, 18:37
կոնկրետ ես չեմ տեսել կուկուռուզը youtube կան վիդիոներ?

CactuSoul
06.10.2010, 18:54
Կարծեմ ֆիլմերից մեկում տեսարան կար Կուկուռուզնիկի սրճարանում, եթե չեմ սխալվում «Հայրիկ»-ում պիտի լիներ, կամ էլ «Ճանապարհ դեպի կրկես»-ում:8: