PDA

Դիտել ողջ տարբերակը : ես սիրում եմ

oldwolf
10.09.2009, 08:13
ես սիրում եմ մի աղջկա ու որոշել եմ նրան իմ սիրու մասին պատմեմ:love:love, բայց իմ ամենա մտերիմ ընկերը որ դրա մասին ոչինչ չգիտի ինձանից խնթրել է որ իրեն ձանոթացնեմ այդ աղջկա հետ. ձեր կարծիքով ինչ պիտի անեմ?:think:think:think

Սլիմ
10.09.2009, 08:34

Հարգելի oldwolf, ընդամենը ընկերոջդ ասա քո զգացմունքի մասին ::)

aerosmith
10.09.2009, 14:11
Իսկ ես քեզ սենց խորհուրդ կտամ։
Դու նկերոջդ կանգնի ու ճիշտը ասա, որ դու էդ աղջկա հանդեպ զգացմունքներ ունես,ու իմ կարծիքով ընկերդ արդեն ինքստինքյան ծանոթանալու գաղափարից հետ կկանգնի։
չյնայած որ ներքուստ մի փոքր կարող ա իրան վատ զգա, բայց էդ ժամանակավոր բան կլինի։

Yeghoyan
10.09.2009, 14:12
ես սիրում եմ մի աղջկա ու որոշել եմ նրան իմ սիրու մասին պատմեմ:love:love, բայց իմ ամենա մտերիմ ընկերը որ դրա մասին ոչինչ չգիտի ինձանից խնթրել է որ իրեն ձանոթացնեմ այդ աղջկա հետ. ձեր կարծիքով ինչ պիտի անեմ?:think:think:think

եթե քեզ պետք է այդ աղջիկը, ոչ մի դեպքում չտաս ոչ մեկին;) ընկերոջդ ասա թող կորի:D
իսկ ինչպիսի՞ն է աղջկա վերաբերմունքը ձեր հանդեպ:think

Ձայնալար
10.09.2009, 15:01
Թող աղջիկը որոշի, ում հավանեց, իրան թող լինի, ծայրահեղ դեպքում երկուսդ էլ յան տվեք, կարևորը ընկերությունն ա ;)

Լեո
10.09.2009, 15:04
Թող աղջիկը որոշի, ում հավանեց, իրան թող լինի, ծայրահեղ դեպքում երկուսդ էլ յան տվեք, կարևորը ընկերությունն ա ;)

Միանշանակ :)

Legolas
10.09.2009, 15:28
Իսկ եթե չես ուզում անձամբ ասել, ընկերոջդ հետ նստեք կաֆե ու այս երգը լսեք
http://rapidshare.com/files/278065686/22_-_________________________.mp3

Если радость на всех одна, на всех и беда одна,
Море встает за волной волна, а за спиной - спина.
Здесь у самой кромки бортов, друга прикроет друг,
Друг всегда уступить готов место в шлюпке и круг.

Друга не надо просить ни о чем, с ним не страшна беда.
Друг - это третье мое плечо, будет со мной всегда.
Ну а случится, что он влюблен, а я на его пути -
Уйду с дороги, таков закон: "третий должен уйти".

Chuk
10.09.2009, 16:46
Աղջկան առաջարկություն արա ու ասա. «Կամ հա՛ ես ասում, կամ էլ ընկերոջս հետ եմ ծանոթացնում»:

Yeghoyan
10.09.2009, 17:09
Աղջկան առաջարկություն արա ու ասա. «Կամ հա՛ ես ասում, կամ էլ ընկերոջս հետ եմ ծանոթացնում»:

ինչի ընկերը բօբօյա :D:D:D

Արևհատիկ
13.09.2009, 00:32
Իմ կարծիքով դու պիտի ընտրես, թե երկուսից որն ա քեզ համար ավելի կարևոր՝ կա՛մ ընկերդ, կա՛մ էլ էդ աղջիկը

*e}|{uka*
13.09.2009, 15:47
Իմ կարծիքով դու պիտի ընտրես, թե երկուսից որն ա քեզ համար ավելի կարևոր՝ կա՛մ ընկերդ, կա՛մ էլ էդ աղջիկը

Ընտրե՞լ :o, կամ երկուսը կամ ոչ մեկ, ըստ իս:

Սլիմ
15.09.2009, 13:03
Իմ կարծիքով դու պիտի ընտրես, թե երկուսից որն ա քեզ համար ավելի կարևոր՝ կա՛մ ընկերդ, կա՛մ էլ էդ աղջիկը

Ինչու ընտրել, կարելիա սիրել աղջկան, ընկերոջ հետ ընկերություն անել: Ընկերդ եթե իրոք ընկերդա կհասկանա, խոսա , բացատրի:

Հայկօ
15.09.2009, 20:20
oldwolf, էդ ինչ մի հարց ա՞ որ: Դու սիրում ես, իսկ ընկերդ ընդամենը ուզում ա ծանոթանալ: Ասում ես՝ սենց-սենց, էդ աղջկան ես եմ սիրում: Բա էլ ո՞ր օրվա ընկեր ա:

Երրորդ կուրսում ընկերս մեր կուրսից մի աղջկա էր գժի նման սիրում: Վաղուց էր արդեն սիրում, վաղուց ամեն կերպ փորձում էր աղջկա սիրուն արժանանալ, ու հետ նայելով կարող եմ ասել, որ քիչ տղաներ են իրենց սիրելի աղջկա համար էնքան բան արել, ինչքան ընկերս էր կուրսեցուս համար անում, ու քչերն են նենց սիրել, ոնց որ ընկերս: Աղջիկը ընկերոջս ոչ հա էր ասում, ոչ՝ չէ: Անընդհատ խոսքը կտուրն էր գցում, խուսափողական պատասխաններ էր տալիս: Հիմա մտածում եմ, որ գուցե թանկացնում էր իրեն, կամ էլ ընկերուհիների ասածներին էր հետևում, սեփական կամք չուներ: Ու տենց՝ մի քանի տարի: Ընկերս գժվում էր դրանից. քանի՜ անգամ մենակ խնդրել ա ուղղակի, որ եթե »չէ» ա, հստակ ասի «չէ», գոնե կհանգստանա, էդքան չի տանջվի: Այնինչ տանջվում էր՝ ընդհուպ մինչև ինչ խենթություն ասես անելը, ընդհուպ մինչև տարկետում վերցնելը: Էդ աղջիկը առաջին կուրսում իմ դուրն էլ էր գալիս: Ոչ ավել, ուղղակի մի քիչ համակրում էի: Ինքն էլ հետս վատ հարաբերությունների մեջ չէր էն ժամանակ: Ընկերս, բնականաբար, գիտեր: Ու եկավ մի պահ, որ ինքը արդեն ինձ համոզում էր, որ ե՛ս սկսեմ էդ աղջկան լուրջ «ուզել», ե՛ս առաջարկություն անեմ իրեն, պնդում էր, խոստանում էր ամեն կերպ նպաստել դրան, ամեն ինչով օգնել, ու կօգներ. ինքը էն քչերից ա, ում վրա հարյուր տոկոսով վստահ էի ու վստահ եմ: Ինքը գժի նման սիրում էր, ես ընդամենը կատակով ասում էի, որ եթե հանկարծ որոշեմ ընկերուհի ունենալ, էդ աղջիկը գուցե և թեկնածու լինի, բայց ընկերս էնքան բարձր էր գնահատում ընկերությունը, որ ինքը, հավատալով, սիրելով, բայց կասկածելով, որ էդ աղջիկը մի օր իրանը կլինի, ուզում էր ոչ միայն հրաժարվել էդ աղջկանից իմ համար, այլև ամեն կերպ օգնել ինձ, որ աղջիկը ինձ «հա» ասի: Ես, բնականաբար, էդ ուղղությամբ ոչ մի քայլ չարեցի. ինձ համար պարզից էլ պարզ էր, որ մեր մեջ «աղջկա» մոմենտ ուղղակի չի կարող լինել, ինչ ուզում ա՝ լինի, ով ուզում ա՝ լինի:

Էս ա ընկերությունը, սենց ա լինում: Էդ ընկերս էն հատուկենտ մարդկանցից ա, ում կարող եմ «ընկեր» կոչել, ինքն էլ՝ ինձ: Հիմա ամուսնացել ա, տղա ունի :): Իսկ էդ աղջիկը չկա, կորել ա, նույնիսկ չենք էլ հիշում, հիշելուց էլ մենակ ծիծաղում ենք:

Արամ
15.09.2009, 22:04
եթե կասկածում ես որ ընեկրոջդ ասես ինքը քեզնից կնեղանա ուրեմն քեզ տենց ընկեր պետք չի....