PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ կարծիք ունեք dorado մակնիշի հեռախոսների մասին

urartu
09.09.2009, 14:08
Վերջերս, մեր խանութները լցվել են dorado մակնիշի չինական հեռախոսները, որոնց գինը տատանվում է 32000 40000 միջև, չնայած նրանց ցածր գնին նրանք իրեն ֆունկցիոնալությամբ, ոչ միայն չեն զիջում այլ գերազանցում են շատ մոդելների:

http://img.photobucket.com/albums/v610/qihuan7/DSC_0751-1.jpg
Телевизор универсальный пульт дистанционного управления
● Dual SIM карты И Dual Рабочей
● поддержка стерео Bluetooth
● высокого Defintion DualCamera + TP LENS / Оператор ПК
● Музыка Chip, поддержка MP3, MP4 и Flash, AVI Запись
● поддержка T-Flash Card, USB
● арабского рукописного
● Text-To-Speech \ речи
● Ускорение датчики
● Волшебный голос, книги, "Факел", FM-радио
● Multi-Language Support
● 2.4 "QVGA цветной Dispaly / PDA
EBAY
5 mgpixel camera
Ինձ շատ հետաքրքիրա թե ինչով է պայմանավորված ցածր գինը, ով է օգտվում այս հեռախոսներից և ինչ կարծիք ունի

Սլիմ
09.09.2009, 14:12
Վերջերս, մեր խանութները լցվել են dorado մակնիշի չինական հեռախոսները, որոնց գինը տատանվում է 32000 40000 միջև, չնայած նրանց ցածր գնին նրանք իրենց ֆունկցիոնալությամբ, ոչ միայն չեն զիջում այլ գերազանցում են շատ մոդելների:
Ինձ շատ հետաքրքիրա թե ինչով է պայմանավորված ցածր գինը, ով է օգտվում այս հեռախոսներից և ինչ կարծիք ունի
Ես էլ եմ լսել շատ էս հեռախոսների մասին, ասում են շուտա փչանում ու էլ սարքել չի լինում, չգիտեմ ինչքանովա խելքին մոտ , ասում են պլատան բարակա շատթե ինչա ու որ մի մաս վառվի փոխել չի լինի, բրիտվա մոտոռոլլաներ նման:

Ungrateful
09.09.2009, 14:16
Ես ունեմ` ոչ այնքան ֆունկցիոնալ Նոկիա, ընկերս` հիանալի, ամեն ինչով գերազանցող Դորադո.. իմ նոկիան արդեն 2.5 տարեկան ա, իսկ ընկերոջս դորադոն 1 ամսեկան; Իմ էկրանը նորմալ ա, իրանը արդեն չի աշխատում :pardon /իրական դեպք :)/:

Հ.Գ. Կամերան էլ հաստատ 5 MP չի ;) :

Second Chance
09.09.2009, 14:22
Ծանոթներիցս մեկը գնել է 25000ով էտ դոռադոներից ամենինչով, մի խոսքով իբր ընտիր հեռախոս, բայց հենց խանութում զգուշացրել էին, որ շուտ շուտա փչանում:pardon: Տարօրինակ է, ինձ որ մի բան ասեին շուտա փչանում ինչքան էլ էժան լիներ չէի գնի :nea:

Lonely
09.09.2009, 14:24
Չինականը մնում ա չինական... խորհուրդ չէի տա գնել ետ հեռախոսը...

urartu
09.09.2009, 14:35
Ծանոթներիցս մեկը գնել է 25000ով էտ դոռադոներից ամենինչով, մի խոսքով իբր ընտիր հեռախոս, բայց հենց խանութում զգուշացրել էին, որ շուտ շուտա փչանում:pardon: Տարօրինակ է, ինձ որ մի բան ասեին շուտա փչանում ինչքան էլ էժան լիներ չէի գնի :nea:

իմաստը որնը, հո մի շաբաթով չես առնում, չէմ հասկանում թե ընչի են տենց հեռախոս, արտադում հետո էլ ծախում

aerosmith
09.09.2009, 15:26
ժողովուրդ ջա ծանոթ կլինեք չէ երևի չինական նոկիաներին, օրինա ն95-ին։
որ բլյութուֆ-ը մի 3 օրից փչանումա, կոռպուսը մահանում..... իսկ հեռախոսի առավելությունն էլ են ա որ որ անունը հեռախոս էր, իսկ մոդելն էլ յանի նոկիա։ մի պոսքով դրա նման մի մի բանա էդ դորադոն։ ու ընդհանրապես խորհուրդ չեմ տա, ավելի լավա մարդ առնի մի քիչ ֆոնկցիոնալությամբ թույլ հեռտախոս, քան թե դոռադո։
բայց մի բան հարցնեմ։ էդ դոռադոները հենց չինակա ֆիրմայա, թե ասենք ինչ-որ լուրջ ֆիրմայա, ուղղակի չինացիներն են այլանդակում, ոնցոր նոկիան այլանդակեցին՞՞՞

_DEATH_
09.09.2009, 15:50
Թանկից էժանը չկա!
Ես մի քանի տարի առաջ ընդհանրապես Նոկիայով չէի հետաքրքրվում, որովհետև գինը համեմատաբար թանկ էր, քանի հատ սոնիէրիկ եմ ունեցել, մի շաբաթ չանցած արդեն ջոյստիկը լավ չէր աշխատում, հիմա արդեն երկու տարուց ավել ա Nokia N70 ա հեռախոսս, քանի անգամ ձեռքիցս թափով գետին ա ընկել, սպիչկեն ժամերով միացրած եմ մոռացել քանի անգամ, նենց ա տաքացած լինում կպնել չի լինում ու էտ բոլորից հետո լրիվ աշխատունակ ա:
Իսկ Դոռադոն մի երկու օր չանցած արդեն ինչոր մի բանը փչանում ա:
Էլ չեմ ասում, որ ֆունկցիոնալության առումով N70-ս հլը նենց բնագավառ չկա որ օգուտ տված չլինի, դոռադոն դրա 1%_ն էլ չի կարա:
Չեմ պատկերացնում ոնց էի մի ժամանակ առանձ N70-ի յոլա գնում առանձ ծրագրերի, այսինքն առանձ ոչ մի բան:

urartu
09.09.2009, 16:19
հա էտ մաքուր չինական ընկերությունը է, այսոր աչքիս առաջ 3 հատ գնեցին

Zangezur
09.09.2009, 16:22
Բայց ոնց որ TV15 նոռմալա, կորպուսը օրինակ վատը չի.

Edz
09.09.2009, 16:29
2,5 տարա ինչ Nokia 5500 Sport հեռախոս ունեմ, առանց պրոբլեմի մինչեւ հիմա աշխատումա, ենքանա ձեռքիցս ընկել, որ կորպուսը համարյա մահացելա, բաjց մեկա աշխատումա:
Հիմա կասեք Nokia-նա գովազդում, բաւց էտ տենց չի:

Ուրեմն գնացել էի երկու քարտանի հեռախոս առնելու, էտ Doradon ցույց տվեցին, բայց որ իմացա գինը ու ինքը ինչքան բանա կարողանում անել (իրանց ներկայացնելով մենակ մանր-մունր տնային գործեր չէր անում, բայց դե էտ էլ համոզելու վրա էր :D) ասեցի ավելի լավա պետք չի: Էտ հեռախոսի գնի կեսը տվեցի մի հատ էլ Nokia առա, հիմա 2 հատ հեռախոսա մոտս (միքիչ անհարմարա), բայց ես կարծում եմ ավելի լավա տենց քան 1 հատ, բայց 1 ամիս:
Հետո պարզվեց, որ ընկերներիցս մեկը ունի, որ իմացավ չեմ առել, ասեց լավա որ չես առել: :hands

Հ.Գ. Եթե հեռախսի մոդելի անունը դնեն TV15, էտ արդեն ամեն ինչ ասումա: Հեռու մնացեք բոլոր տեսակ Dorado-ներից :D

Ungrateful
09.09.2009, 16:32
հա էտ մաքուր չինական ընկերությունը է,

Գովելի է: Միգուցե որոշել են Նոկիաից "յա՞ն տալ՞

այսոր աչքիս առաջ 3 հատ գնեցին

Աշխարհի համարյա բոլոր երկրներում՝ հեռախոսները / ու ոչ միայն/ ընտրում են այսպես՝
1. Որակ
2. Հարմարավետություն
3. արտաքին

Իսկ օրինակ Հայաստանում՝
1. Արտաքին
2. Անպետք/զիզի-բիզի/ ֆունկցիաներ
3. ցածր գին - չափից շատ ֆունկիա /մեծամասնությունը դա է կարևորում/

Ինչպես տեսնում ես՝ հարմարավետությունը ու որակը՝ Հայաստանում ավելի քիչ է պահանջվում՝ քան ասենք "Ձայնը փոխելու ֆունկցիան" կամ "Հեռուստացույցը" կամ էլ անօրակ սենսորը...

urartu
09.09.2009, 16:34
իմըsamsung d900i e1 տարիա, բայց արդեն կորպուսը թքելա, էկրանը խզվելա, զառյադկեն սուտա նստում, ու ինքնիրեն անջատվումա, ձեռքիցս էլ 3 անգամա ընկել, ոչ ուժեղ, մի տարի առաջ արժեր 93000 հիմա 48000, բա եդ ինչիցա

urartu
09.09.2009, 16:36
հիմա ուզում եմ նօկիաի անցնել

Edz
09.09.2009, 16:38
հիմա ուզում եմ նօկիաի անցնել

Ճիշտն էլ դու ես անեում, բայց Doarado հանկարծ չառնես :D

urartu
09.09.2009, 16:54
Ճիշտն էլ դու ես անեում, բայց Doarado հանկարծ չառնես :D

էսոր խանութում նոկիա եմ նայում, մոդելները չէմ հիշում, մեկը 90000 է մյուսը 93000, 1ինի ֆունկցիաները ավելի բարձր էին, 5 մպիկսել կամեռա, 1գբ հիշողություն, 2ինը դիզայնն էր լավը, ու տիտանից էր, բայց կամեռան 3 էր, հիշողությունն էլ 500, հիմա չգիտեմ, որը վերցնեմ:(

_DEATH_
09.09.2009, 16:57
իմըsamsung d900i e1 տարիա, բայց արդեն կորպուսը թքելա, էկրանը խզվելա, զառյադկեն սուտա նստում, ու ինքնիրեն անջատվումա, ձեռքիցս էլ 3 անգամա ընկել, ոչ ուժեղ, մի տարի առաջ արժեր 93000 հիմա 48000, բա եդ ինչիցա

Հեռախոսիս կոռպուսը լրիվ նորմալ մնացել ա, մենակ ներկն ա մի քիչ քերվել, էտ էլ ճիշտն ասած կեսը ես եմ քերել: :D
Էկրանի վրա ընդհամենը մի հատ խազ կա, էտ էլ մեկին հինգ րոպեով տվել էի, հետո տեսնեմ վրեն խազ կա: Չնայած էտ օգտագործողից ա գալիս: Օրինակ ես հասկանում եմ, որ հեռախոսս սենսոռով չի ու էկրանին որ կպնեմ ոչ մի բան չի լինի: Բայց մարդ կա ասենք հեռախոսով բոքս ա խաղում, կնոպկեքը սխմելու տեղը տալի էկրանը ջարդում ա :D գոնե ֆայմի պեռչատկեք հաքնի:
Ակումյատոռը Նոկիայի միջինը երեք տարի նորմալ դիմանում ա, ճիշտ ա կամաց-կամաց սկսում ա շուտ նստելը, բայց դե էտ նորմալ ա:
Իսկ կնոպկեքի որակի մասին էլ չխոսամ, ով գիտի օրական քանի հազար անգամ եմ բոլոր կնոպկեքը սխմում ու մինչև հիմա չի լխկել, նորմալ ճտալով սխմվում ա:

h.s.
09.09.2009, 19:44
Չինականը մնում ա չինական... խորհուրդ չէի տա գնել ետ հեռախոսը...

Չինական պատենտը լիքը տարբերվումա հենց չինական գործարանի արտադրանքից: Ես 1.5 տարիա k750i եմ օգտագործում(որը ի միջիայլոց չինական արտադրանքա) ու հեչ չեմ մտածում փոխելու մասին:

Իսկ ախպերս մոտ մի ամիս առաջ TV15-ա առել ու ասումա, որ մենակ կամերան 3 MP չի, մնացածները նորմալ են:

Lonely
09.09.2009, 20:20
հա, մոռացա ասեմ... չինական հեռախոսների մեջ ռուսերենի թարգմանությունը ահավոր ա))) օրինակ` "история вызовов"ը "вызов истории" ա դարձել :hands

BOBO
09.09.2009, 20:27
Բա որ սեյվի տեղը спасите ա լինում:D

masivec
09.09.2009, 20:49
Ում գիտեմ արնումա:o

Rammstein
09.09.2009, 20:54
Ընկերոջս բարեկամի մոտ եմ տեսել դորադո (չգիտեմ մեդլի անունը, բայց կարծեմ մեջներից ամենաթանկն էր)։
Շատ կարճ եմ տեսել, չհասցրի նորմալ ծանոթանալ, բայց ասեմ մի քանի թերություն. նախ եւ առաջ կորպուսը բանի պետք չի։ Հետո, կամերայի մոտ գրած ա 3.0 Megapixel, բայց 0-ի ու 3-ի տեղերը խառնել են։ Կամերայի կարգավորումներում ամենաբարձր լուծող ուժը 640x480 է, որը ոչ թե 3.0 այլ 0.3 մեգապիքսել է։ Հա, ու համ էլ էդ ամենաբարձրով` 0.3-ով չէր նկարում, կախում էր։ Հետո, հեռախոսի դիմացի մասում կամերա են դրել, երեւի որ տպավորություն ստեղծվի, որ 3Գ ունի, բայց ինչքան ման եկա 3Գ-ի նշույլ էլ մեջը չկար։

Մի խոսքով եթե էդ հեռախոսը ծախեին կիլոյով, գուցե առնեի։:D

Մարկիզ
09.09.2009, 20:56
իմըsamsung d900i e1 տարիա, բայց արդեն կորպուսը թքելա, էկրանը խզվելա, զառյադկեն սուտա նստում, ու ինքնիրեն անջատվումա, ձեռքիցս էլ 3 անգամա ընկել, ոչ ուժեղ, մի տարի առաջ արժեր 93000 հիմա 48000, բա եդ ինչիցա
Երկու տարուց ավել է քշում եմ Նոկիա 6300: Բառիս բուն իմաստով քշում եմ: Մի հարյուր անգամ գցել եմ ասֆալտին, բետոնին: Թու-թու-թու, ոչ մի բանը չի փչացել: Զարյադկան ուշ է նստում, այնպես, ինչպես առաջ էր՝ մի երեք-չորս օր պահում ա: Կարևորը փոքրիկ է, հարմար է, գեղեցիկ է, օգտվելը հեշտ է, ձայնը՝ մաքուր, անաղարտ ու կարևորը լավ հեռախոս է… Վերջը, շատ լավն է: Ճիշտ է, իր գնից ահագին էժանացել է, մոդայից դուրս է, բայց ես չեմ պատրաստվում փոխել հեռախոսս:love

Okamigo
09.09.2009, 21:11
Նոկիա 6300 իսկապես շատ լավն է,ես էլ եմ մոտ 3 տար օգտագործում ու շատ գոհ եմ

sharick
09.09.2009, 21:19
չինական աղբ ....:oy

Armeno
09.09.2009, 22:35
Ակումյատոռը Նոկիայի միջինը երեք տարի նորմալ դիմանում ա, ճիշտ ա կամաց-կամաց սկսում ա շուտ նստելը, բայց դե էտ նորմալ ա:
Իմ նոկիայի ակկումուլյատորը շատ լավ էր աշխատում միչև վերջի 2 ամիսը, որ բլութութ առա ու կոմպից ինետ սկսեցի տալ, հիմա արդեն ուռելա, ու զարյադկա շատ քիչա պահում :( որտեղից կարամ նոռմալ առնեմ՞ մեկ էլ գները կասեք՞ (BP-6M) ա

Սլիմ
10.09.2009, 08:53
Երկու տարուց ավել է քշում եմ Նոկիա 6300: Բառիս բուն իմաստով քշում եմ: Մի հարյուր անգամ գցել եմ ասֆալտին, բետոնին: Թու-թու-թու, ոչ մի բանը չի փչացել: Զարյադկան ուշ է նստում, այնպես, ինչպես առաջ էր՝ մի երեք-չորս օր պահում ա: Կարևորը փոքրիկ է, հարմար է, գեղեցիկ է, օգտվելը հեշտ է, ձայնը՝ մաքուր, անաղարտ ու կարևորը լավ հեռախոս է… Վերջը, շատ լավն է: Ճիշտ է, իր գնից ահագին էժանացել է, մոդայից դուրս է, բայց ես չեմ պատրաստվում փոխել հեռախոսս:love

Իմ 6300-ն էլ ահավոր անուշադիր եմ օգտագործել, ամեն բարկանալուց հեռախոսս թռելա պատերով, բայց մինչև հիմա կա, նոռմալ աշխատումա: Նոկիան իրոք լավ հեռախոսներա արտադրում: :hands

Ambrosine
10.09.2009, 17:51
Էս հեռախոսները անվտանգության առումով շատ վատն են: Կարաս ուզածդ մարդու գլխին ինչ-որ սատանայություն անել: Օրինակ, կարող ես զանգել ինչ-որ մեկին ու երեխայի ձայնով ներկայանալ որպես իր ապօրինի զավակ:D Կամ տղայի ձայնով զանգես մի աղջկա ներվերը ուտես. իսկը հայերի համար են արտադրել:D

Բոլորդ ձեր հեռախոսներից խոսեցիք, ես հասկացա, որ իմը ծերուկ ա:oy 2005 թվից. էդ ժամանակ Հայաստանում երևի մենակ ես ունեի էդ հեռախոսից:D, գալիս էին, թե՝ կփոխե՞ս հեռախոսդ կամ կծախե՞ս: Հիմա վրան նայող չկա:D Բայց չեմ էլ փոխում: Ինչ անուն ասես՝ չունի՝ պոպոքջարդիչ, մուրճ /գրականով վերջն ա:))/...

VisTolog
10.09.2009, 18:15
10000 էլ չեմ տա էդ հեռախոսներին. . . ավելի տուֆտա հեռախոս չեմ տեսել :pardon

Chilly
11.09.2009, 09:14
Էս ոնց որ ոչ թե դորադոյի թեման լինի, այլ նոկիայի գովազդային վահանակը :D չորս կողմը դորադո են առնում, բայց էդ առնողների մեջ մի հատ ակումբցի չկա՞, որ մի հատ լաաաավ փորփրի, խառնի, արդյունքների մասին էլ մեզ տեղեկացնի...
հա, հետ չմնալու համար ասեմ, որ իմ կարծիքով Sony Ericsson K530i-ին հասնող հեռախոս չկա :)

Norton
11.09.2009, 10:08
Բոլորդ ձեր հեռախոսներից խոսեցիք, ես հասկացա, որ իմը ծերուկ ա 2005 թվից. էդ ժամանակ Հայաստանում երևի մենակ ես ունեի էդ հեռախոսից, գալիս էին, թե՝ կփոխե՞ս հեռախոսդ կամ կծախե՞ս: Հիմա վրան նայող չկա Բայց չեմ էլ փոխում: Ինչ անուն ասես՝ չունի՝ պոպոքջարդիչ, մուրճ /գրականով վերջն ա
Իմ հեռախոսնել էր դրանից, 2 տարի բռնեցի մինչև չմեռավ իմ ձեռով:(

Աթեիստ
12.09.2009, 00:35
Եղբորս անհրաժեշտ էր էժան DualSIM հեռախոս։ Ընկերս (մի քանի տարի է զբաղվում է բջջայինների վերանորոգումով) խորհուրդ էր տվել հենց Dorado: Վերցրել է առանց հեռուստատեսային անտեննայի մոդելը։
Նշեմ այս պահին ինձ հայտնի թերությունները
1. Bluetooth-ից օգտվել չի կարելի, թե չէ ծրագիրը "թռնում է" , վերականգնել էլ չի լինում (հեռախոսը գցում են)։
2. Զանգ ստանալիս հնարավոր չի միացնել "Silent" (լուռ) ռեժիմ։ Կամ պետք է պատասխանես, կամ սպասես, զանգողը հոգնի ու անջատի։

Դեռևս այսքանը։
Էկրանը շատ լավն էր, ծրագիրը վատը չէր։

Zangezur
12.09.2009, 10:44
Բա bluetooth-ը թարգմանածա синий зуб:D

VisTolog
12.09.2009, 16:18
Հանգամանքների բերումով ես էլ եմ դորադո օգտագործում ::))
1) Բլութութը արագ է աշխատում (+ Աթեիստի նշածը` որոշ մոդելների համար)
2) Ջավա պաձեռշկա չունի, այսինքն չի կարդում ջավայով գրված ոչ մի ծրագիր
3) Ամեն մեկի մոտ, ով գնելա դորադո, անպայման մի խնդիր կա. բլութութի խնդիր, ձայնի խնդիր, բլոկից հանելուց կախվումա, ֆոտո անելուց կախվումա, երգ լսելուց կախվումա. կախվելուն հետևումա կամ ակումլյատորի հանելը, որ անջատվի, կամ էլ ինքն իրեն ռեստարտա լինում
4) Ծրագիրը մի քանի անգամ կախվելուց հետո թռնումա, վերականգնելն էլ 3000-4000 ( առնելուս 3րդ oրը ծրագիրը թռավ ( քանի որ 3 օր երաշխիք էր տրված :D )մի կերպ, զոռով-շառով ծախողն ինքը ծրագիրը տեղադրեց)

Իմ հեռախոսի` cect t689 կամ d610-ի թերությունները

1) նկարում է 640x480 չափերով, չնայած, որ կամեռայի տակ գրածա 8,0` այսինքն 0,8 էլի :D:)
2) ՈՒնի 2 ակումլյատոր, որոնց լիցքավորմանը գնումա մի ամբողջ գիշեր: Հեչ չի նկատվում, որ երկուսն են, երևի մեկով ավելի երկար կաշխատեր:
3) Ինետ մտած ժամանակ, ֆոտո անելուց, երգ լսելուց ռեստարտ (բիլայնի քարտի ծառայություններից օգտվելուց նորից նույնը):Մի քանի անգամ ռեստարտից հետո ծրագիրը թռնումա, դրա համար 2-3 ռեստարտից հետո զավադսակոյն եմ հետ բերում:
4) Ժամանակին 36000 էր, հիմա մինչև 18000ա իջել:
5) TV չունի. (չնայած դա թերություն չեմ համարում)

VisTolog
12.09.2009, 16:19
Մի դորադոյում էլ, tone alarm-ը թարգմանած էր զվուկ բուդիլնիկա :D

VisTolog
12.09.2009, 16:21
2. Զանգ ստանալիս հնարավոր չի միացնել "Silent" (լուռ) ռեժիմ։ Կամ պետք է պատասխանես, կամ սպասես, զանգողը հոգնի ու անջատի։
Հենց այսօր, դասի ժամանակ դռռոցը գցեց, սխմեցի mute, բայց անօգուտ :))

arsenia.
12.09.2009, 19:25
Ասում են կնոպկեքը շուտ ա մաշում: Կամերան էլ ոնցոր «թուղթ ու գրիչով նկարես»:read

VisTolog
13.09.2009, 23:04
Երեկ զարյադկեն նստավ, ու էլ չմիացավ.. :D Նենց էի ուզում 6000 կտոր անեի :angry
մնումա ԽԾԲ-ն տենանք ինչ կանի :))

AMzone
13.09.2009, 23:29
Չինաստանում տունը թխած հեռախոսներ են, ետրանք միհատ սարքում են ու միլիոնատ քսերոքս անում,. ես չեմ առնի.

VisTolog
13.09.2009, 23:34
Չինաստանում տունը թխած հեռախոսներ են, ետրանք միհատ սարքում են ու միլիոնատ քսերոքս անում,. ես չեմ առնի.
գնա չինաստան կիլոյով բեր ծախի, քանի մոդայա :))

AMzone
14.09.2009, 00:09
գնա չինաստան կիլոյով բեր ծախի, քանի մոդայա
ապե Հայաստանից մենակ Ռուսաստան կարաս եթաս :D
ուրիշ երկիր չեն թողի.:B

VisTolog
14.09.2009, 00:15
ապե Հայաստանից մենակ Ռուսաստան կարաս եթաս :D
ուրիշ երկիր չեն թողի. :B
թեկուզ :B դրանից աղբի որակը չի փոխվում :))

Կարապետ
19.09.2009, 11:03
հա, մոռացա ասեմ... չինական հեռախոսների մեջ ռուսերենի թարգմանությունը ահավոր ա))) օրինակ` "история вызовов"ը "вызов истории" ա դարձել :hands

դրա համարել էլ ավելի լավա դնես պարսկերեն կամ .անգլերեն.

Կարապետ
19.09.2009, 11:04
բոլոր Դորադո ունեցողների համար:

Խաղեր: http://dc.sever.ru/?d=1567

_DEATH_
19.09.2009, 11:47
բոլոր Դորադո ունեցողների համար:

Խաղեր: http://dc.sever.ru/?d=1567

Փաստորեն նույն դենդիի ռոմերն են?? :think

Տակը չէի տեսել Symbian » Symbian 6,7,8 » Игpы » Dendy » Игpы :)) սմարթի համար պայթած սայթի դենդիի ռոմերի բաժինն ա:

Շատ հետաքրքիր ա որ դոռադոն բացում ա ու մենակ դենդիի ռոմերն ա բացում?

VisTolog
21.09.2009, 09:29
Противопожарная стена [Firewall] :D :D

VisTolog
21.09.2009, 14:57
[Bad format] Плохой формат. :D

xaker00
26.09.2009, 19:01
էսկան որ դուք ասեցիկ, մի բան էլ ես ասեմ.... իմնէլ Նոկիա 6233 է... տեսքից մի քիչ չակուջ է... բաից յոլա տանում է... ձայնը շաաատ ուժեղ է... դրա համար էլ չեմ փոխում. մեր կուրսում միայն ես եմ որ ռաբիզ չեմ լսում... երբ որ կուրսիս երեխեքը ռաբիզ են միացնում... ես հանում եմ հեռախոսս... էլվիս պրեսլի եմ դնում... ու բոլորը անջատում են... էտ պահը ինձ դզել է... ինչ մնում է դոռադո-ին... ապուշ (ուշահաս) հեռախոս է.

blablabla
29.09.2009, 00:30
իմըsamsung d900i e1 տարիա, բայց արդեն կորպուսը թքելա, էկրանը խզվելա, զառյադկեն սուտա նստում, ու ինքնիրեն անջատվումա, ձեռքիցս էլ 3 անգամա ընկել, ոչ ուժեղ, մի տարի առաջ արժեր 93000 հիմա 48000, բա եդ ինչիցա

կամ էլի չինականի ես ռաստ եկել կամ էլ լավ չէս պահում... ավելի հավանականա երկրորդը որովհետև դժվար չինական ըլնելու պատճառով հեռախոսի էկրանը դրած տեղը սկսեր խազվել :D ես արդեն 2 տարիա D900 եմ օգտագործում մինչև հիմա մենակ լիֆտնա մի քիչ դժվար աշխատում էդ էլ նրանիցա որ արանքը ավազա լցվել:

ArmSOAD
04.10.2009, 23:01
Լսել եմ Դօրադոների մասին ընկերնրիցս: Էն որ նոր էր եկել ընկերս կպած ուզում էր առներ, որտեմ դրանցից մեկը շատ նման է IPhone-ի: Ընկել էր ստեղ-ընդեղ, իրա հին Նոկիան ուզում էր ծախեր, որ էտ առներ: Չստացվեց: Բարեբախտաբար: Հետո իմացանք որ դեֆեկտավոր անկապությունա: :)
Ես էլ արդեն 3 տարի կամ ավել Nokia 6630 եմ օգտագործում: Ահագին գցել եմ: Մի քիչ կոռպուսը խազեր ունի, բայց աշխատանքը.... Ընտիր: Ճիշտա իրա 1.3-անոց կամեռան արդեն թույլա, բայց մեկա ես իրան սիրում եմ: Մի հատ տարօրինակություն ունի, եթե միացած վիճակոմ հիշողության չիպի կափարիչը բացում ես, չիպին չի ճանաչում, պիտի ռեստարտ տաս: Երբեմն էլ այդ ժամանակ չիպը փչանումա... Բայց մեկա: Հզոր բանա.... Թե չե ի~նչ Դորադո....

ministr
04.10.2009, 23:52
Ոնց պետքա վերաբերվեմ... նույն ձևի ոնց որ մնացած չինական անորակություններին: Բայց դա իհարկե չի նշանակում, որ չինական բոլոր ապրանքներն են անորակ:

Arxangelo
05.10.2009, 01:48
ես արդեն համարյա 3 ամիս օգտվում եմ dorado tv 15 հեռախոսից ու Ձեզ ասեմ, որ թու թու թու ոչ մի պրոբլեմ չի առաջացրել, ապահովումա շատ կարգին կապ: էս վերջերս Արագածի գագաթ էինք գնացել խաշ ուտելու, տղեքի «լուրջ» հեռախոսներում անտենա չկար, իսկ իմում 3 գծիկ, մի քանի անգամից լինում էր զանգել: Դե մնացած ֆունկցիաներից նույնպես դժգոհ չեմ

VisTolog
05.10.2009, 07:36
ես արդեն համարյա 3 ամիս օգտվում եմ դորադո տվ 15 հեռախոսից ու Ձեզ ասեմ, որ թու թու թու ոչ մի պրոբլեմ չի առաջացրել, ապահովումա շատ կարգին կապ: էս վերջերս Արագածի գագաթ էինք գնացել խաշ ուտելու, տղեքի «լուրջ» հեռախոսներում անտենա չկար, իսկ իմում 3 գծիկ, մի քանի անգամից լինում էր զանգել: Դե մնացած ֆունկցիաներից նույնպես դժգոհ չեմ
բախտաոր մարդ ես :hands

100ից մեկիննա նորմալ լինում :))

Deluxe
05.10.2009, 10:19
Ես Դոռադո եմ պահում շատ էլ գոհ եմ , 3 անգամ գողացել են 3 անգամ էլ գողին բռնելա տվել ինչ քարտ դնում են մեջը պալիտ են լինում, իմ գրած համարին համ գաղտնի զանգումա համ SMS ուղարկում

Deluxe
05.10.2009, 10:23
Մոռացա ասեմ արդեն 6 ամիսա մոտսա ու 20 անգամը հիշում եմ դրանից հետոն չեմ հիշում քցել եմ սարքել եմ տվել 1 անգամ , մնացաց ժամանակ կարիք էլ չի եղել սարքելու

Deluxe
05.10.2009, 11:33
Dorado-ի բոլոր մասերն էլ վաճառում են Մասիվում ով կուզի թող տեղը իմանա, Grand Candy-ի դիմաց Նոկիայի ռեկլամով խանութ կա 1-ին Մասիվ

Arxangelo
15.10.2009, 15:33
մարդիկ, ո՞նց իմանամ դորադոս հեռախոսը 3ջ ապահովում է թե ոչ

Second Chance
15.10.2009, 16:13
Ես Դոռադո եմ պահում շատ էլ գոհ եմ , 3 անգամ գողացել են 3 անգամ էլ գողին բռնելա տվել ինչ քարտ դնում են մեջը պալիտ են լինում, իմ գրած համարին համ գաղտնի զանգումա համ SMS ուղարկում
Տարօրինակ է, նման հեռախոսը ունից տենց կարևոր ֆունկցիա, իսկ նորմալ որակով հեռախոսները չունեն:8:

Արմկար
21.10.2009, 00:09
ԴՈՌԱԴՈ, Չինական ՆՈԿԻԱ ........................ դրանք բոլորը մեկ անունով կոչվում են China Miracle դա նշանակւոմ է որ նրանց բոլորի հիմքում ընկած է նույն MT6220-6226 պրոցեսորները որոնք իրենց չեն արդարացրել հեռախոսաշինության մեջ: Հասարակ մի օչինակ, փորձիր բլութութով մի բան քաշես ու հեռաղոսի FFS-ը վնասվում է և անընտհատ ռեստարթ է գնում, այդ ամենին + Դոռադոն շատշուտ պլատի ճաք է տալիս , դե էլ էկրանի անորակության մասին չեմ ասում, դրա համար էլ վաճառողները ասում են երկար րի աշխատի, ԵՍ ԴԵՌ ԴՈՌԱԴՈ ՈՒՆԵՑՈՂ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՈՐ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՕՐՎԱՆԻՑ ՉՄՏԱՇԻ ԾԱԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

VisTolog
30.10.2009, 23:07
մարդիկ, ո՞նց իմանամ դորադոս հեռախոսը 3ջ ապահովում է թե ոչ
Չի ապահովում::)

AG16
31.10.2009, 22:27
Ո՞վ կասի թե ոնց են dorado tv15-ում ձենը փոխում:

masivec
31.10.2009, 22:31
Ո՞վ կասի թե ոնց են dorado tv15-ում ձենը փոխում:
Ի՞նչ ձեն:8

VisTolog
31.10.2009, 22:43
Ի՞նչ ձեն:8
Երևի զանգողի ձայնը.
Call center> General Call Setings> Magic Voice Settings (իմը անգլերենա :D:pardon)

Ամեն զանգելուց/զանգ ստանալուց հետո ձայնը փովումա նորմալին :)

Elmo
04.11.2009, 16:08
Չնական հեռախոս
Մեր մտածողության մեջ այս արտահայտությունը դարձել է անորակության և էժանագին նմանակման սիմվոլ: Բայց բոլորս անտեսում ենք մի կարևոր փաստ: 1000 դոլլար արժողությամբ հանրաճանաչ iPhone հեռախոսները արտադրվում են նույն Չինաստանում:
Բազմաթիվ էժանագին ու անօրակ նմանակումները չինական հեռախոս ասածի հետ նույնացնելու դարը կարծես նահանջում է:
Նորաբաց DORADO ֆիրման արտադրում է հեռախոսներ, որոնց որակն ու հուսալիությունը ոչ միայն չեն զիջում հանրայատ արտադրողներին, այլ որոշ դեպքերում գերազանցում են դրանք մի քանի անգամ:
Իսկ գները.... 27 000 դրամից մինչև մաքսիմում 35 000 դրամով կարող եք գնել հեռախոս, որը ֆունկցիոնալ հնարավորություններով հավասար է ասենք Nokia -ի 300 000 դրամանոց սմարթֆոնին: Որոշ ապարատային լուծումներ նույնիսկ չեն հանդիպում ոչ մի ուրիշ արտադրողի մոտ:

Վերը գրվածս տեքսը բանավոր լսելով ընկերներիցս մեկից, որոշեցի գնալ ու գնել այդ այսպես ասած հրաշք հեռախոսներից:
Մի քիչ կասկածամնտորեն վերաբերվելով գնին ու տեխնիկական հնարավորություններին, այնուամենայնիվ գնեցի:
Գոհ եմ փղի պես:
մոտավոր թվարկեմ ֆունկցիաները, բաց թողնելով այնպիսի ստանդարտ երևությներ, ինչպիսիք են կալկուլյատորը, օրգանայզերը, օրացույցը, վայրկյանաչափը և այլ մանր մունր բաներ: Դրանք տրամաբանական է, որ կան:
- հեռուստացույց, հաղորդումները ձայնագրելու հնարավորությամբ
- ռադիո, նունպես ձայնագրելու հնարավորությամբ
- սենսորային էկրան
- ինֆրակարմիր լուսադիոդ, հեռուստացույցը, կոնդիցիոները, կամ DVD player -ը հեռակառավարելու համար
- կրկնակի լուսադիոդով լապտերիկ
- հեռախոսազանգերի firewall
- ստանդարտ չափերի հոսանքի մարդկոց, որը շատ հանգիստ կարելի է փոխել, երբ այն խափանվի
- զանգելուց սեփական ձայնը փոփոխելու հնարավորություն/Ռուդոլֆի նման :D/
- մեծ էկրան/մոտ 3 դյույմ/
- գրավիտացիոն սենսոր, հեռախոսի դիրքի փոփոխությունը ֆիքսելու համար:
- PC webcam, mass storage, comp port ռեժիմներ համագարգչին միացնելու համար
- 2ԳԲ հիշողության քարտ` նվեր հեռախոսի հետ:
- 2 SIM քարտի հնարավորություն
Ու էլի մի 30 մանր մունր հաճելի բաներ:
Ընդամենը 32 000 - 33 000 դրամ::hands

Սա TV15 մոդելի մասին, որը անձամբ խորհուրդ եմ տալիս: Մնացածի մասին դուք գրեք:

Elmo
04.11.2009, 16:31
Ոնց պետքա վերաբերվեմ... նույն ձևի ոնց որ մնացած չինական անորակություններին: Բայց դա իհարկե չի նշանակում, որ չինական բոլոր ապրանքներն են անորակ:

Ապեր լիքը հեղինակավոր ֆիրմաների գործարանները Չինաստանում ա: iPhone վերցրա ու հետևը կարդա, գրած ա made in China:
Ես անցած տարի գնացի աբուշի պես 135 000 դրամանոց LG Prada առա: 3 ամսում հոգնեցի հեռախոսիցս: Ոչ մի ֆունկցոիանալ առավելություններ չուներ, բացի սենսորային էկրանը ու mail client -ը: Դրա գնին կարաի տարին մեկ փոխելով 4 հատ Dorado առնեի: Ավելի պինդ ու դիմացկուն, ավելի պրակտիկ:
3 անգամ ձեռքիցս գցել եմ մի 2 մետր բարձրությունից: Վերցրել եմ, սրբել ու էլի օգտագործում եմ: LG Prada -ս որ գցեի, հիմա երուսաղեմ էր դառել:
Համ էլ կոտրվի էլ սրտիս դարդ չի լինի, մեկ ա եղածը 33 000 դրամ ա: Սա մի տարի էլ ինձ ծառայի` ձեռ ա տալիս, որովհետև ես 6-7 ամիսը մեկ հեռախոս փոխելու սովորություն ունեմ:
Բայց համոզված եմ, որ 3-4 տարի էլ կծառայի, լավ պահելու դեպքում:

matlev
04.11.2009, 18:19
Ես էլ եմ վերցրել ու գոհ եմ: Ընտրել եմ մեջներից ամենահասարակը, բայց էլի
- ռադիո, ձայնագրելու հնարավորությամբ
- կրկնակի լուսադիոդով լապտերիկ
- ստանդարտ չափերի հոսանքի մարտկոց, որը շատ հանգիստ կարելի է փոխել, երբ այն խափանվի
- զանգելուց սեփական ձայնը փոփոխելու հնարավորություն
- գրավիտացիոն սենսոր, հեռախոսի դիրքի փոփոխությունը ֆիքսելու համար:
- հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն
- 2 SIM քարտի հնարավորություն
ու էլի մանր մունր բաներ:
Հիմնական թերությունն էլ java-ի բացակայությունն ա, մեկ էլ վախը, որ հեսա ուր որ ա հեռախոսս փչանալու ա :) : Բայց դե 23000 արժեր ու մի ամիս ա արդեն օգտագործում եմ, դեռ չի էլ ուզում փչանա:

Elmo
05.11.2009, 12:01
Հիմնական թերությունն էլ java-ի բացակայությունն ա, մեկ էլ վախը, որ հեսա ուր որ ա հեռախոսս փչանալու ա

Ջավայի բացակայությունը կարելի է վերապահումներով թերություն համարել: Մարդ կա չի օգտագործում: Օրինակ ես:
3Գ -ի բացակայությունն ավելի մեծ թերություն է:
Իսկ հեռախոսի փչանալու վախը, կարող եմ ասել, որ արդարացված չի: Ես արդեն 8 ամսեկան հեռախոս եմ տեսել, որը նորի պես աշխատում ա: Սրանք տարիներով էլ կաշխատեն:
Երեկ ընկերս իրա TV15 -ը երկրերդ հարկի աստիճաններից գցել ա: Հեռախոսը գլերվելով, աստիճաններին խփելով հասել ա առաջին հարկ: Մենակ կողքից մի լուցկու գլխիկի չափ կորպուսն ա պոկվել: Մնացած ամեն ինչը նորմալ աշխատում ա:

ministr
05.11.2009, 12:19
Ապեր լիքը հեղինակավոր ֆիրմաների գործարանները Չինաստանում ա: iPhone վերցրա ու հետևը կարդա, գրած ա made in China:
Ես անցած տարի գնացի աբուշի պես 135 000 դրամանոց LG Prada առա: 3 ամսում հոգնեցի հեռախոսիցս: Ոչ մի ֆունկցոիանալ առավելություններ չուներ, բացի սենսորային էկրանը ու mail client -ը: Դրա գնին կարաի տարին մեկ փոխելով 4 հատ Dorado առնեի: Ավելի պինդ ու դիմացկուն, ավելի պրակտիկ:
3 անգամ ձեռքիցս գցել եմ մի 2 մետր բարձրությունից: Վերցրել եմ, սրբել ու էլի օգտագործում եմ: LG Prada -ս որ գցեի, հիմա երուսաղեմ էր դառել:
Համ էլ կոտրվի էլ սրտիս դարդ չի լինի, մեկ ա եղածը 33 000 դրամ ա: Սա մի տարի էլ ինձ ծառայի` ձեռ ա տալիս, որովհետև ես 6-7 ամիսը մեկ հեռախոս փոխելու սովորություն ունեմ:
Բայց համոզված եմ, որ 3-4 տարի էլ կծառայի, լավ պահելու դեպքում:

Բա ես ինչ եմ ասում :) Նույն ԱՄՆ-ում կամ Կանադայում տեխնիկայի մեծ մասը Made in China են :) Ու այնտեղ հանգիստ կգնեմ էդ տեխնիկան` համոզված լինելով, որ որակյալ է: Իսկ Հայաստանում վաճառվող չինական ապրանքի մասին շատ մեծ վերապահումներ ունեմ ու չեմ զարմանա եթե մեկ էլ պարզվի որ դա իսկական Dorado չի այլ կեղծած :)

Իսկ հեռախոսի էդքան ծիլիվիլիներից էնքան քիչ բանա պետք իրականում, համենայն դեպս ինձ: Սոլիդ դիզայն, նորմալ զանգելու հնարավորություն, հարմար address book, և այլն: Դրա համար էլ BlackBerry-իս հետ լավ ընկերություն ենք անում արդեն 3-4 տարի :) Իսկ այ որ դրա սերվիսն էլ Հայաստանում ակտիվացվի Վիվայի կողմից վափշե կդառնա հեքիաթ :) Թե չէ ռադիո, դես դեն... պետքա գալիս միայն հանգստանալու գնալուց :)

Elmo
05.11.2009, 12:27
Իսկ հեռախոսի էդքան ծիլիվիլիներից էնքան քիչ բանա պետք իրականում, համենայն դեպս ինձ: Սոլիդ դիզայն, նորմալ զանգելու հնարավորություն, հարմար address book, և այլն:

Ինձ ամենաշատը call firewall -ն ա պետք գալիս, յազվա զանգերը բլոկ անելու համար:

ministr
05.11.2009, 12:28
Դրա փոխարեն ես յազվա զանգողներին եմ բլոկ անում :))

Enigmatic
05.11.2009, 14:27
էրեխեք Նոկիան տենց ֆունկցիա չունի ,որ բլոկ արվի էտ զանգերը՞

Elmo
05.11.2009, 14:30
էրեխեք Նոկիան տենց ֆունկցիա չունի ,որ բլոկ արվի էտ զանգերը՞

եթե սմարթֆոն ա, կարելի ա առանձին ծրագիր ինստալացիա անել, որ էդ գործողություններն անի:

Rammstein
07.11.2009, 02:00
մոտավոր թվարկեմ ֆունկցիաները, բաց թողնելով այնպիսի ստանդարտ երևությներ, ինչպիսիք են կալկուլյատորը, օրգանայզերը, օրացույցը, վայրկյանաչափը և այլ մանր մունր բաներ: Դրանք տրամաբանական է, որ կան:
- հեռուստացույց, հաղորդումները ձայնագրելու հնարավորությամբ
- ռադիո, նունպես ձայնագրելու հնարավորությամբ
- սենսորային էկրան
- ինֆրակարմիր լուսադիոդ, հեռուստացույցը, կոնդիցիոները, կամ DVD player -ը հեռակառավարելու համար
- կրկնակի լուսադիոդով լապտերիկ
- հեռախոսազանգերի firewall
- ստանդարտ չափերի հոսանքի մարդկոց, որը շատ հանգիստ կարելի է փոխել, երբ այն խափանվի
- զանգելուց սեփական ձայնը փոփոխելու հնարավորություն/Ռուդոլֆի նման /
- մեծ էկրան/մոտ 3 դյույմ/
- գրավիտացիոն սենսոր, հեռախոսի դիրքի փոփոխությունը ֆիքսելու համար:
- PC webcam, mass storage, comp port ռեժիմներ համագարգչին միացնելու համար
- 2ԳԲ հիշողության քարտ` նվեր հեռախոսի հետ:
- 2 SIM քարտի հնարավորություն
Ու էլի մի 30 մանր մունր հաճելի բաներ:
Ընդամենը 32 000 - 33 000 դրամ:

Սա TV15 մոդելի մասին, որը անձամբ խորհուրդ եմ տալիս: Մնացածի մասին դուք գրեք:

Ընկերըս վերջերս առավ էս մոդելից, ես էլ մի քիչ ուսումնասիրեցի: Առավելությունները Էլմոն նշեց, ես էլ մի քանի թերություն նշեմ: :)
-Էկրանը արտաքինից մեծ է, բայց դա միայն պիքսելների մեծ լինելու պատճառով է, որովհետեւ այն 320x240 չափսի էկրան է:
-տեսախցիկի վրա «սխալմամբ» երկու թվերի տեղերը հակառակ են գրել` գրել են 3.0 մեգապիքսել, այնինչ պիտի լիներ 0.3:
-Պրոգրեսիվ սկանի ֆորմատով սեյվ արած jpeg ֆայլերը չի կարդում (ֆոտոշոփում սեյվ անելուց բերում է` Baseline ("Standard"), Baseline Optimized եւ Progressive):
-Կուտակիչը, ինչքան հասցրել եմ նկատել, լավ չի պահում:
-Զանգողի նկար դնելու, ինչպես նաեւ ֆոնի նկար դնելու համար պիտի նկարը հավեսով փոքրացվի:

VisTolog
07.11.2009, 11:24
Իմ հեռախոսն արդեն որերորդ անգամնա ռեստարտա լինում: ... hիմա ամեն 2-3 ռեստարտից հետո զավադսկոյ նաստռոյկեքն եմ վերականգնում, որ հանկարծ նույն օրը չընկնի: Թե չէ գնի համեմատ շատ լավնա:

Բայց եթե պետքա 3րդ օրը "աղբ" դառնա, սկի 5000 չարժի::)
Բայց դե ոնցոր հայերն են ասում "իմ բախտն իմ հետա" :D
Իսկ հիմա մեծ հաճույքով կփոխեի նորմալ հեռախոսի հետ, բայց դե հենց էտ հեռախոսներից առնում ես, "մնում վրետ":D:))

-տեսախցիկի վրա «սխալմամբ» երկու թվերի տեղերը հակառակ են գրել` գրել են 3.0 մեգապիքսել, այնինչ պիտի լիներ 0.
Իմն էլ 8.0-ա գրած:D

_DEATH_
07.11.2009, 11:41
Չեմ հասկանում ինչ խղճով եք dorado առնում, ադնառազվի ապրանքի համար շատ բարձր գին ունի:

Elmo
07.11.2009, 11:53
Չեմ հասկանում ինչ խղճով եք dorado առնում, ադնառազվի ապրանքի համար շատ բարձր գին ունի:

Ըսկի էլ ադնառազվի չի:
Ես անչափ գոհ եմ: Եզի պես աշխատում ա ու ամեն ինչ անում ա: Մի քանի կոսմետիկ թերություն ունի, մասնավորապես Ռամշտայնի նշածները, բայց ես կյանքում էդ ֆունկցիաները չեմ էլ օգտագործել հեռախոսիս մեջ:

Համ էլ էդ հեռախոսը ինքն իրա գինը «աշխատում ա»
2 SIM քարտով 2 օպերատորների տարիֆները համադրում եմ ու ընդամենը 2-3 ամսում ես էդ հեռախոսի գինը կխնայեմ::)

Gayl
25.11.2009, 13:28
Դոռադոն որտեղի՞ց եմ կարող գնել և ինչ է դա առանձին սա՞րք

Դոռադոն փչացած հեռախոսա:),էժան ու երկու քարտանի,մաքուր չինական արտադրանք,որը շատ շուտ փչանումա:

Elmo
25.11.2009, 14:36
Դոռադոն փչացած հեռախոսա:),էժան ու երկու քարտանի,մաքուր չինական արտադրանք,որը շատ շուտ փչանումա:

Չի փչացած: Լավն ա, ես շատ գոհ եմ:

Kuk
25.11.2009, 15:02
Դոռադոն փչացած հեռախոսա:),էժան ու երկու քարտանի,մաքուր չինական արտադրանք,որը շատ շուտ փչանումա:

Դե 20-30 հազար դրամանոց հեռախոս ա, երկու քարտով ու լիքը ֆունկցիաներով, պետքա միքիչ էլ անորակ լինի: Չնայած քանի հոգի գիտեմ, որ արդեն քանի ամիս ա օգտագործում են, ու լրիվ նորմալ ա:

Gayl
25.11.2009, 18:30
Չի փչացած: Լավն ա, ես շատ գոհ եմ:

Ուրեմն դու բացառություն ես,տենց մարդ չգիտեմ որ էտ հեռախոսից ունենա ու ինչ որ բան փչացած չլինի ընդամենը մի քանի օրա պետք որ մի բան փչանա:

Gayl
25.11.2009, 18:34
Դե 20-30 հազար դրամանոց հեռախոս ա, երկու քարտով ու լիքը ֆունկցիաներով, պետքա միքիչ էլ անորակ լինի: Չնայած քանի հոգի գիտեմ, որ արդեն քանի ամիս ա օգտագործում են, ու լրիվ նորմալ ա:

Ես դեռ տենց մարդ չգիտեմ,որ ունենա ու չոտկի աշխատի,էժանը էլի էժանա բայց չարժի 30 հազարը անկապը տեղը ջուրը քցես ավելի լավա վրեն մի էթքան ավելացնես ֆունկցիաներով ավելի համեստ հեռախոս առնես քան էտի:

Արմկար
25.11.2009, 18:51
Բարի օր ժողովուրդ ջան , տեսնում եմ որ այստեղ կան dorado-ների և կողնակիցներ և հակառակորդներ, ես որպես այդ բնագավառի մասնագետ ասեմ որ այսպես կոչված Dorado-ները նախկինում եղած չինական կեղծ Nokia-ներն են, մենք դրանց ընդհանուր անունով MT6226 ենք ասում իրենց պրոցեսորի համարով, ասեմ որ Dorado-ները ինչպես նաև մնացած կեղծ Nokia-ները շատ անկայուն են Bluetooth նկատմամբ, 80% չինական հեռախոսները փչանում են Bluetooth-ով ինչոր բան քաշելիս, կամ ընդհանրապես վիրուսներից, հիմնականում դրանից հետո հեռախոսը քարտով միացնելիս անընդհատ restart է լինում իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ չի էլ միանում, իսկ ինչ վերաբերվում է տեխնիկական կողմին այդ տիպի հեռախոսները ունեն բավականին բարակ սիստեմնի պլատա դրա համար զգայուն են հարվածների նկատմամբ , էնենց որ Չինացիների հայտնի սկզբունքի համազայն ԷԺԱՆ , ՇԱՏ և ԱՆՈՐԱԿ

Kuk
25.11.2009, 19:05
Մի քիչը մեղմա ասված :)
Իսկ եթե ավելի լուրջ չարժե 2 քարտ ունենալու համար 20000 ջուրը քցել ու հետո չկարողանալ ծախել էտ զիբիլը:

Ուրեմն դու բացառություն ես,տենց մարդ չգիտեմ որ էտ հեռախոսից ունենա ու ինչ որ բան փչացած չլինի ընդամենը մի քանի օրա պետք որ մի բան փչանա:

Ես դեռ տենց մարդ չգիտեմ,որ ունենա ու չոտկի աշխատի,էժանը էլի էժանա բայց չարժի 30 հազարը անկապը տեղը ջուրը քցես ավելի լավա վրեն մի էթքան ավելացնես ֆունկցիաներով ավելի համեստ հեռախոս առնես քան էտի:

Ո՞վ ա ասում, որ ջուրն ես գցում էդ փողը: Ես Էլմոին գիտեմ ու էլի չորս հոգու, որ օգտագործում են, էդ հինդ հոգուն գիտեմ ընդամենը, ու հինգինն էլ նորմալ աշխատում ա. ոչ մի պրոբլեմ չի առաջացել: Համ հեռուստացույց են նայում, համ երկու քարտ են միացրած պահում, համ որպես պուլտ (հեռակառավարման վահանակ) են օգտագործում, ու լրիվ նորմալ: Նենց որ Էլմոն բացառություն չի:

Elmo
25.11.2009, 19:49
Ուրեմն դու բացառություն ես,տենց մարդ չգիտեմ որ էտ հեռախոսից ունենա ու ինչ որ բան փչացած չլինի ընդամենը մի քանի օրա պետք որ մի բան փչանա:

Ես էլ ոչ մեկին չեմ ճանաչում, որ Դորադո գնած լինի ու հենց իր ձեռքում փչացած լինի: Մենակ, խոզի գրիպի նման լսում եմ, որ փչանում ա, բայց պրակտիկ դեպք չեմ տեսել: Կյանքումս շատ փչացած հեռախոսներ եմ տեսել, բայց դեռ փչացած դորադո չեմ տեսել: Հա, ասեմ, որ ծանոթներիցս մի 20 հոգի արդեն երկար ժամանակ օգտագործում են էդ հեռախոսները: Հենց դրա համար եմ գնացել ու վստահ առել:
Շատերը, էդ թվում նաև ես, հեռախոսները փոխել ու Դորադո են առել, բայց հակառակ փոխող դեռ չեմ տեսել:
Ես իմ 135 000 դրամանոց հեռախոսը հաճույքով ռադ արեցի ու դորադո վերցրեցի: Չեմ փոշմանել:

Elmo
25.11.2009, 19:53
Ես դեռ տենց մարդ չգիտեմ,որ ունենա ու չոտկի աշխատի,էժանը էլի էժանա բայց չարժի 30 հազարը անկապը տեղը ջուրը քցես ավելի լավա վրեն մի էթքան ավելացնես ֆունկցիաներով ավելի համեստ հեռախոս առնես քան էտի:

Ինքը 2 SIM քարտի հնարավորությամբ էնքան գումար ա խնայում, որ կոնկրետ իմ դեպքում 2 ամսում 30 000 -կհանեմ:
Առաջ մի 15 000 -ի ամենամիջինացված տվյալներով խոսում էի, ու երկրորդ քարտի բացակայությունը ստիպում էր կնոջս քարտն էլ փաթեթում պահել: Այսինքն ինքն էլ մոտ 7000 -ի էր խոսում: Ամսեկան 30 000: Իսկ հիմա 6000 դրամով լրիվ ամիսը փակում եմ:

Rammstein
26.11.2009, 17:49
Ժող, էս Դորադոների համար լավ կուտակիչ հնարավոր ա՞ ճարել: Ինչքան հասկացել եմ, իրա գործարանայինը հազիվ մի օր ա պահում զարյադկեն, էն էլ նոր վիճակում: Որ մի կես տարի էլ անցնի, երեւի 2 ժամը մեկ պետք ա լինելու զարյադկի դնել: :think

Kuk
26.11.2009, 17:51

Դորադո կա, որ Նոկիայի ակումլյատրը լինում ա վրեն: Բայց չգիտեմ բոլորն էդպես են, թե չէ: Իմ ասածը քսանքանի հազարանոց ա, առանց TV-ի:

terev
27.11.2009, 16:01
Ժողովուրդ դորադոն 3g ունի՞:

Lonely
27.11.2009, 16:03
terev, ոնց որ չունի...

Արմկար
27.11.2009, 16:55
Ժողովուրդ դորադոն 3g ունի՞:

Ոչ մի չինական հեռախոս չունի Դա նրանց հանար թանկ հաճույք ա ;)

terev
27.11.2009, 19:14
Ես ոնց հասկացա dorado-ն OPEL Vectra-ի նման բանա: Ով ունի, գոհ ու շնորհակալա, ով էլ չունի, էժանության համար փնովումա: :baby

Արմկար
27.11.2009, 20:03
Ես ոնց հասկացա dorado-ն OPEL Vectra-ի նման բանա: Ով ունի, գոհ ու շնորհակալա, ով էլ չունի, էժանության համար փնովումա: :baby

Շատ ճիշտ համեմատություն արեցիր vectra ի նման էլ ամեն շաբաթվա վերջում ходавик-ի մոտ ա :D

Elmo
02.12.2009, 15:41
Շատ ճիշտ համեմատություն արեցիր vectra ի նման էլ ամեն շաբաթվա վերջում ходавик-ի մոտ ա :D

:D մեռա ինձ ճղելով, որ տենց բան չկա:
Արմկար ջան դու փչացած դորադո տեսե՞լ ես: Ես չեմ տեսել: Նորմալ աշխատում ա էդ անտերը:

Սնուցման մարդկոցի մասին էլ հարց եղավ: Նոկիայի կուտակիչը հանգիստ վրան նստում ա, բայց սխալ կարծիք կա, որ դորադոյի մարդկոցը ավելի վատն ա, քան Nokia
-ինը: Նույն ձև ա պահում, պարզապես Դորադոի վրա էնքան աքսեսուարներ կան, որ ծախսը շատ ա:

Skeptic
02.12.2009, 20:58
Ժողովուրդ ջան, 3 ամիս կլինի, որ TV15 եմ բռնում, ու ընդհանուր առմամբ գոհ եմ: Վերջերս էկրանի սենսորը սկսել ա մի քիչ վատ աշխատել, բայց սենսորից էդքան էլ չեմ օգտվում: Ու մեկ էլ 2 հատ պիքսել ա վառվել: Իմ համար էս հեռախոսի գլխավոր թերությունը Java չունենալն ա...:(

Rammstein
05.12.2009, 17:41
Նոկիայի կուտակիչը հանգիստ վրան նստում ա, բայց սխալ կարծիք կա, որ դորադոյի մարդկոցը ավելի վատն ա, քան Nokia
-ինը: Նույն ձև ա պահում, պարզապես Դորադոի վրա էնքան աքսեսուարներ կան, որ ծախսը շատ ա:
:think
Ավելի վատ… Այսինքն` դիմադրությունները մեծ են, պրոցեսորը երեւի ավելի շատ տաքանում ա, քան աշխատում… :(
Նենց գոնե կարելի էր իրա կուտակիչը շպրտել, Նոկիայինը դնել, բայց սենց, ոչ մի բան չի փրկի, մնում ա վրան բենզինով գեներատոր դնել, որ հոսանք արտադրի: :))

Elmo
05.12.2009, 18:20

Գիտե՞ս իրա կուտակիչը բավականին որակով ա: Նույնիսկ ծանոթներիցս մեկը հակառակն էր արել: Nokia -ի վրա էր Dorado _ի կուտակիչ դրել ու բավականին հետաքրքիր արդյունք էր ստացել: 2 անգամ ավելի երկար աշխատանք:
Կոնկրետ իմ մոտ ոչ մի դժգոհություն չկա: Եթե հեռուստացույցը, ռադիոն, լապտերը շատ երկար չեմ օգտագործում մի 4 օր հանգիստ պահում ա: Չնայած նրան որ ահավոր շատ եմ խոսում: Իսկ LG Prada -ս ամեն 2 օրը մեկ լիցքավորում էի, չնայած, որ էդքան խաղալիք չկար վրան:
Դէ հիմա ընկերներիցս ու ծանոթներիցս ով ձեռքս տեսնում ա էդ հեռախոսը, վերցնում ու սկսում ա խաղալ: Հեռուստացույցն ա միացնում, լապտերն ա բզբզում, ձայնը փոխում ա զանգում ընկերոջը ձեռ առնում: Դառնում ա, որ սաղ օրը տանջում եմ էդ հարիֆին, բայց էլի 3 օր թասիբոզ պահում ա:

Vrayml
05.12.2009, 19:05
Անկապ չինական հեռախոս է էլի

Rammstein
05.12.2009, 19:19

Դե եթե 3 օր պահում ա, բան չունեմ ասելու: Ես գիտեի հազիվ մի օր ա պահում: :8

Elmo
05.12.2009, 21:42
Դե եթե 3 օր պահում ա, բան չունեմ ասելու: Ես գիտեի հազիվ մի օր ա պահում: :8

Քիչ խոսացողների ու հետը չխաղացողների(երգ չլսել, հեռուստացույց շատ չնայել, լապտերը չմիացնել, ռադիո չլսել) ձեռքում ավելի երկար էլ կպահի:

BOBO
21.12.2009, 00:38
http://www.govazd.am/bn/gvz-1155-6.jpg
Էս որտեղա էս ակցիյան?

Edz
21.12.2009, 10:08
http://www.govazd.am/bn/gvz-1155-6.jpg
Էս որտեղա էս ակցիյան?

Ես մտածում եմ որ շուտով կսկսեն նաև կիլոյով վաճառել
Ասենք սենց մի բան

Աննախադեպ ակցիա 1 կիլոգրամ գնելու դեպքոմ, 3 կիլոգրամ կստանաք անվճար :D

Հետո էլ որ 31000 ից հանենք 75% կլինի 7750:P

Hda
21.12.2009, 11:17
http://www.govazd.am/bn/gvz-1155-6.jpg
Էս որտեղա էս ակցիյան?

իսկ որտեղ ես կարդացել՞

BOBO
21.12.2009, 11:21
Վիդեո.ամ ում եր ետ բանները

Elmo
21.12.2009, 12:26
Ես մտածում եմ որ շուտով կսկսեն նաև կիլոյով վաճառել

Մեծ հաճույքով մի 3 կիլո կգնեմ ու կբաժանեմ բոլոր ծանոթներիս, որ օգտագործեն ու վերջապես հասկանան, որ էդ հեռախոսները լավն են: Nokia -ն էլ համապատասխան հնարավորություններով մոդել հանի ու 30 000 -ով վաճառքի դնի, էլի կասկածամտորեն չեն գնի:

Իսկ ակցիան catalog.am -ն ա անում, որպեսզի այցելուների թիվը մեծացնի: Չգիտեմ ինչի՞ ա էդ ակցիան էդքան ծիծաղելու թվում: AT&T -ն 25 դոլլարով iPhone ա վաճառում իր բաժանորդներին ու դա հեչ ծիծաղելու կամ կասկածամտորեն վերաբերվելու առիթ չի ստեղծում:

A.r.p.i.
21.12.2009, 12:41
Ես ավելի շուտ կասեի, որ Dorado հեռախոսները բախտի բանա ; Օրինակ, իմ երկու եղբայրները մի 4 ամիս առաջ գնել են էդ հեռախոսներից, մեկինը մի ամիս առաջ փչացել ա, մյուսինը դեռ շնչումա:D

BOBO
21.12.2009, 12:44

բայց ուրա կատալոգ.ամում տենց բան?

terev
21.12.2009, 12:51
բայց ուրա կատալոգ.ամում տենց բան?

Անվճար գրանցվեք և մասնակցեք դեկտեմբերի 16-ից 22-ն անցկացվող ակցիային: Ակցիայի ավարտից հետո մեկօրյա ժամկետում պատահականության սկզբունքով կընտրվեն 20 հեռախոսահամար, որոնց տերերը հնարավորություն կստանան ձեռք բերելու Dorado TV 15 հեռախոսը 7900 դրամով:

http://www.catalog.am/akcia/index.html

BOBO
21.12.2009, 12:53
Զանգեցի ասումեն իրանց սայթում բաննեռի վրա սխմեք հետո բլանկ լրացրեք ու տենց համակարգիչը կարողա պատահական ձեզ ընտրի

Elmo
21.12.2009, 14:39
Ես ավելի շուտ կասեի, որ Dorado հեռախոսները բախտի բանա ; Օրինակ, իմ երկու եղբայրները մի 4 ամիս առաջ գնել են էդ հեռախոսներից, մեկինը մի ամիս առաջ փչացել ա, մյուսինը դեռ շնչումա:D

Ես կասեի պահողից ա կախված: Ես ու ընկերս միաժամանակ նույն մոդելից գնել էինք: Մի ամիս հետո ընկերս սկսեց շուխուր անել, թե իրանը փչացել ա ու մենակ մի SIM -ով ա աշատում, մեկ էլ չիպը չի երևում: 2 անգամ մեծ բարձրությունից գցել էր:
Ասեցի բերի, որ քանդեմ: Քանդեցի, տեսա հավրածից SIM քարտերի ու չիպի սլոտը գլխավոր պլատային միացնող շլեյֆը դուրս ա թռել հարվածից: Զարմանալի էր, որ էդ վիճակով աշխատում էր ու ավելի զարմանալի էր, թե ի՞նչ հարված ա ստացել էդ խեղջ հեռախոսը, որ շլեյֆը դուրս ա թռել: Մատով տեղը սեղմեցի ու հավաքեցի: Եզի պես աշխատում ա: Ընկերս էլ կյանքում չի բողոքի էդ հեռախոսներից: Եթե Նոկիան 2-րդ հարկից 2 անգմ գցենր, երևի մենակ շլեյֆի դուրս գալով չէր սահմանափակվի:

ministr
21.12.2009, 15:25
Մեծ հաճույքով մի 3 կիլո կգնեմ ու կբաժանեմ բոլոր ծանոթներիս, որ օգտագործեն ու վերջապես հասկանան, որ էդ հեռախոսները լավն են: Nokia -ն էլ համապատասխան հնարավորություններով մոդել հանի ու 30 000 -ով վաճառքի դնի, էլի կասկածամտորեն չեն գնի:

Իսկ ակցիան catalog.am -ն ա անում, որպեսզի այցելուների թիվը մեծացնի: Չգիտեմ ինչի՞ ա էդ ակցիան էդքան ծիծաղելու թվում: AT&T -ն 25 դոլլարով iPhone ա վաճառում իր բաժանորդներին ու դա հեչ ծիծաղելու կամ կասկածամտորեն վերաբերվելու առիթ չի ստեղծում:

Dorado ֆիրման տեղդ չի իմանում, թե չի կառաջարկեին Հայաստանում գովազդի ու մարկետինգի բաժնի պետ ;)

masivec
21.12.2009, 15:42
Dorado ֆիրման տեղդ չի իմանում, թե չի կառաջարկեին Հայաստանում գովազդի ու մարկետինգի բաժնի պետ ;)
Մինիմում:))

Hda
21.12.2009, 16:22
Dorado ֆիրման տեղդ չի իմանում, թե չի կառաջարկեին Հայաստանում գովազդի ու մարկետինգի բաժնի պետ ;)

չինարենի չիմացության պատճառով թեկնացությունը չի անցել:);)

Edz
21.12.2009, 16:41
Ես կասեի պահողից ա կախված: Ես ու ընկերս միաժամանակ նույն մոդելից գնել էինք: Մի ամիս հետո ընկերս սկսեց շուխուր անել, թե իրանը փչացել ա ու մենակ մի SIM -ով ա աշատում, մեկ էլ չիպը չի երևում: 2 անգամ մեծ բարձրությունից գցել էր:
Ասեցի բերի, որ քանդեմ: Քանդեցի, տեսա հավրածից SIM քարտերի ու չիպի սլոտը գլխավոր պլատային միացնող շլեյֆը դուրս ա թռել հարվածից: Զարմանալի էր, որ էդ վիճակով աշխատում էր ու ավելի զարմանալի էր, թե ի՞նչ հարված ա ստացել էդ խեղջ հեռախոսը, որ շլեյֆը դուրս ա թռել: Մատով տեղը սեղմեցի ու հավաքեցի: Եզի պես աշխատում ա: Ընկերս էլ կյանքում չի բողոքի էդ հեռախոսներից: Եթե Նոկիան 2-րդ հարկից 2 անգմ գցենր, երևի մենակ շլեյֆի դուրս գալով չէր սահմանափակվի:

4-րդ հարկից ընկելա NOKIA-ն, 1 շաբաթ հետո վիրբրացիանա փչացել, էն ել չգիտոմ փչացելա թե տեղիցա խախտվել

Elmo
21.12.2009, 18:06
Dorado ֆիրման տեղդ չի իմանում, թե չի կառաջարկեին Հայաստանում գովազդի ու մարկետինգի բաժնի պետ ;)

Իմանում ա: Ակումբում ամեն գովաբանական գրառման համար 15 դոլլար փող ա տալիս: :)

ministr
21.12.2009, 18:49
Իմանում ա: Ակումբում ամեն գովաբանական գրառման համար 15 դոլլար փող ա տալիս: :)

Քցիպներ....:[

Աթեիստ
22.12.2009, 22:22
Մոդերատերական. խնդրում եմ չչարաշահել մոդերատորի համեստությունը, և մնալ թեմայի սահմաներում։
Վերջին թեմայից դուրս գրառումը ջնջվել է։

Skeptic
23.12.2009, 19:25
Ժողովուրդ ջան, Dorado-ն շատ էլ լավ հեռախոս ա, ուղղակի աքսեսուարներն են անորակ...

Hda
23.12.2009, 19:50
Ժողովուրդ ջան, Dorado-ն շատ էլ լավ հեռախոս ա, ուղղակի աքսեսուարներն են անորակ...

ուրիշները էտ ել չունեն
ականջակալից գոհ եմ
ուրիշ ինչ աքսեսուար՞ սնուցման՞

Skeptic
23.12.2009, 22:04
ուրիշները էտ ել չունեն
ականջակալից գոհ եմ
ուրիշ ինչ աքսեսուար՞ սնուցման՞

Հա: Բայց երեվի ես եմ մեղավոր, կամ էլ ուղղակի բախտս չի բերում: 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ ականջակալն եմ փոխում...:( Բայց մեկ ա, գոհ եմ:

misterharut
21.01.2010, 11:16
Elmo ջան, դու շատ ճիշտ ես անում որ քեզ ճղում ես. Ես արդեն 6 ամիսա Dorado tv15 եմ օգտագործում ու շատ գոհ եմ, շատ ընտիր հեռախոսա.Ոչ մի պռոբլեմ չունի, մենակ թերությունը կամեռանա.
Զարյադկեն 5 օր պահումա, Սենսորը ընտիր աշխատումա, սաղ նորմալա. Ընենց Որ չեմ ափսոսում իմ Samsung ''Star''-ը, որ ծախեցի ու էս առա.http://www.akumb.am/images/smilies/coool.gif

VisTolog
21.01.2010, 12:34

1. սենսորը վատնա
2. երկրորդ քարտը էլ չի աշխատում
3. "նաուշնիկների" միացման տեղը թուլացելա (ես որ ամիսը մի երկու անգամ լսեմ թե չէ)
4. վիբրացիան էլ չի աշխատում

ուֆ :D

Hda
21.01.2010, 12:35
2 անգամ պատահելէ,որ անջատվել է ինքն-իրեն,
կարցում էի լիսքավորումն է 0, բայց Զարյադնիկի միացնելուն ռեակցիա չէր տալիս
վերակենդանացավ ակումլյատորը հանել-դնելով
էլի լավա,էնքան լավա, որ 6 անգամ ավելի թանկ E66 գնաց արղիվ
գին/որակ հարաբերությունով բոլորին 1000կմ հետ կթողի
մի քիչ էլ բաղտի բանա

*e}|{uka*
21.01.2010, 14:00
Թուրքայիում dorado-ն 5000 դրամ ա::P

VisTolog
21.01.2010, 14:08
2 անգամ պատահելէ,որ անջատվել է ինքն-իրեն,
կարցում էի լիսքավորումն է 0, բայց Զարյադնիկի միացնելուն ռեակցիա չէր տալիս
վերակենդանացավ ակումլյատորը հանել-դնելով
էլի լավա,էնքան լավա, որ 6 անգամ ավելի թանկ E66 գնաց արղիվ
գին/որակ հարաբերությունով բոլորին 1000կմ հետ կթողի
մի քիչ էլ բաղտի բանա

1. ֆոտո անելուց անջատվումա
2. ռադիո լսելուց անջատվումա
3. ինետ մտած ժամանակ (եթե իհարկե բացի վապ սայթերից, ուրիշ մտնումա:D) անջատվումա
4. ինքնիրեն հաճախ անջատվումա
:[

*e}|{uka*
21.01.2010, 14:16
1. ֆոտո անելուց անջատվումա
2. ռադիո լսելուց անջատվումա
3. ինետ մտած ժամանակ (եթե իհարկե բացի վապ սայթերից, ուրիշ մտնումա:D) անջատվումա
4. ինքնիրեն հաճախ անջատվումա
:[

Ուրեմն բռակ ա: :aha, Պիտի բախտդ բերի որ բռակ չլինի: :P 10ից 8-ը բռակ ա, բը՛ռակ:

Hda
21.01.2010, 14:55
Թուրքայիում dorado-ն 5000 դրամ ա::P

Պարզապես տոմսն է թանկ

Elmo
21.01.2010, 23:55
Elmo ջան, դու շատ ճիշտ ես անում որ քեզ ճղում ես. Ես արդեն 6 ամիսա Dorado tv15 եմ օգտագործում ու շատ գոհ եմ, շատ ընտիր հեռախոսա.Ոչ մի պռոբլեմ չունի, մենակ թերությունը կամեռանա.
Զարյադկեն 5 օր պահումա, Սենսորը ընտիր աշխատումա, սաղ նորմալա. Ընենց Որ չեմ ափսոսում իմ Samsung ''Star''-ը, որ ծախեցի ու էս առա.http://www.akumb.am/images/smilies/coool.gif

Ես ինձ ճղում ե՞մ :D
ապեր ի՞նչ ես ծխում:

Hda
22.01.2010, 09:20
Ես ինձ ճղում ե՞մ :D
ապեր ի՞նչ ես ծխում:
իսկ ըսենց, "ճղում " ,կլինի՞ :)

ծխելը վնաս է շրջապատին :)

Ապե Ջան
22.01.2010, 13:12
Վայյյ ես հլը մարդ կա որ հետաքրքրվածա էտ հեռախոսներով:

gegham2009
22.01.2010, 23:36
Չիշտն ասած ես ել եմ ուզում Dorado TV15 ից վերցնեմ ինչ խորհուրդ կտաք

Ապե Ջան
22.01.2010, 23:37
Չիշտն ասած ես ել եմ ուզում Dorado TV15 ից վերցնեմ ինչ խորհուրդ կտաք
Ավել լավա մի հատ նոկիաի են հնադարյան մոդելներից վերցնես քանց թե DORADO:

_DEATH_
22.01.2010, 23:39
Չիշտն ասած ես ել եմ ուզում Dorado TV15 ից վերցնեմ ինչ խորհուրդ կտաք

Եթե ուղեղի ռակին կարոտ ես մնացել, ինչքան կարաս շուտ վերցրու Դոռադո,

_DEATH_
22.01.2010, 23:56
Չիշտն ասած ես ել եմ ուզում Dorado TV15 ից վերցնեմ ինչ խորհուրդ կտաք

Եթե ուղեղի ռակին կարոտ ես մնացել, ուրեմն վերցրու Դառդո! SAR (http://ru.wikipedia.org/wiki/SAR)-ը բոլոր հեռախոսների ռեկորդը խփել ա: Զարգացած երկրներում Դառդո մեկին տան ու լիքը փող, ասեն էտ հեռախոսը բռնի կհրաժարվի, ուղակի ինքնասպանություն ա:

Elmo
23.01.2010, 10:26

Ոչ մի գիտական ապացույց չկա, որ GSM -ը ազդում ա մարդու առողջության վրա, կամ ռակ ա առաջացնում: Բարձրավոլտ էլէկտրոլարերից ճառագայթվող ալիքների համար կա, վանադիումի պենտօքսիդի(արտանետվում ա մեքենաների ներքին այրման շարժիչներից, հեղուկ վառելիքով աշխատող ՋԷԿ երից) կա, բայց GSM անտենաների ճառագայթումից՝ ոչ:
Պարզապես ասում են որ հետևանքներ չեն կարող չլինել, ու ես դրա հետ համաձայն եմ, բայց ոչ մի հաշվարկ, գիտափորձ, հիմնավորում, չափումներ ոչ մի գիտական ինստիտուտ չունի: Էնպես որ էդ լոլոն մի լսի:

Ձեր տանը միկրոալիքային վառարան կա՞: Դու գիտե՞ս, որ ինքը GSM -ին ու ավելի ճիշտ 3G -ին շատ մոտիկ ալիքներ ա ճառագայթում ու ահռելի քանակությամբ: Էնքան շատ, որ մեջը դրած սնունդը տաքանում ա: Հեռախոսով կարա՞ս հավ տաքացնես: Իսկ միկրոալիքայինով տաքացնում են ու ինքը 2,4 գիգահերց ա: Եթե նույնիսկ դուք էլ չունեք, ապա ձեր կողքի հարևանի 1 ժամ միացրած վառարանը ավելի շատ ալիքներ ա բաց թողնում, քան քո հեռախոսը ամբողջ կյանքում:

Hda
23.01.2010, 11:20
երանի քո հավեսին
մեկա հետո ասելու են ,որ "ճղում " ես քեզ:)
հ.գ. ասում են շնչելն էլ վնասակարա, հետը ահագին զիբիլներ են անցնում թոքերին:)

_DEATH_
23.01.2010, 12:05

Գիտական ապացույց արդեն կա, մի քանի ամիս առաջ ավարտվել ա 10 տարի առաջ սկսված գիտափորձը: Ուրեմն եթե չեմ սխալվում գլխի ռակի 4 տեսակ կա, դրանցից մեկը (կներեք անունը մոռացա) բջջային հեռախոսից օգտվողների մոտ 50% ավելի շատ մարդու մոտ ա առաջացել, քան չօգտվողների: Ամերիկայում թույլատրելի SAR-ը հիմա 1.6 ա, շուտով 1 են սարքելու:

Իսկ ինչ վերաբերում ա միկրոալիքային վառարանին, ուրեմն ասեմ որ ժամանակակիցները պաշտպանիչ շերտ ունեն, ճառագայթումը դուրս չի գալիս: Չնայած ինչ էլ ասեն, եթե դիմացը կանգնես ու նայես վրան, էտ միկրոալիքները ամենաշատը ազդելու են աչքի վրա (ամենաշատ ջուրը աչքում ա), ու մի 30-40 րոպեից անդադար նայելուց մարդը կարող ա քոռանա, իսկ եթե դիմացը չկանգես ուրեմն ուղակիորեն ոչ մի ազդեցություն չի ունենա, ավելի մտահոգիչ ա դրանով պատրաստված սնունդը:

Իսկ այ հեռախոսի դեպքում, մանավանդ Դոռադոն կպցնում ես գլխիդ խոսալու ժամանակ, իսկ էտ ժամանակ ամենաշատն ա ճառագայթում:

Hda
23.01.2010, 12:14

դռանով պատրաստում ՞,թե տաքացնում են սնունդը:
պատրաստում են էլեկտռական վառառանում

_DEATH_
23.01.2010, 12:15
երանի քո հավեսին
մեկա հետո ասելու են ,որ "ճղում " ես քեզ:)
հ.գ. ասում են շնչելն էլ վնասակարա, հետը ահագին զիբիլներ են անցնում թոքերին:)

Hda ջան շնչելը վնասակար չի, եթե մթնոլորտային օդում բոլոր վնասակար նյութերի ՍԹԽ-ները նորմալ ա, ուրեմն պռոբլեմ չկա, իսկ եթե գնաս քիմիական նյութերով գործարան առանց ոչ մի բանի, մի քանի րոպեից հիվանդանոց կտանեն:

Նայեք Նոկիայի SAR-երը http://sar.nokia.com/sar/index.jsp ոչ մի մոդելինը 1-ը չի գերազանցում, ավելի լավ ա պայթաց սև-սպիտակ էկրանով Նոկիա լինի, քան թե Դոռադո, եթե իհարկե ապրելու ցանկություն ունեք:

_DEATH_
23.01.2010, 12:17
դռանով պատրաստում ՞,թե տաքացնում են սնունդը:
պատրաստում են էլեկտռական վառառանում

Տաքացնում էլ են, պատրաստում էլ են, էտ կարևոր չի, կարևորը էն ա որ սննդի քիմիական կազմը փոփոխվում ա:

Hda
23.01.2010, 12:31
Տաքացնում էլ են, պատրաստում էլ են, էտ կարևոր չի, կարևորը էն ա որ սննդի քիմիական կազմը փոփոխվում ա:

միայն հիմարը կպատրաստի,իսկ տաքացնելուց սննդի քիմիական կազմը չի հասցնի փոփոխվել

_DEATH_
23.01.2010, 12:34
միայն հիմարը կպատրաստի,իսկ տաքացնելուց սննդի քիմիական կազմը չի հասցնի փոփոխվել

Ինչոր չափով ճիշտ ես ասում, եվրոպայում են տենց պատրաստի բաներ առնում, որ մենակ պետք ա դնել միկրովալնովի, որ պատրաստվի, որովհետև երևի թե հլը որ թիվ չեն ասել, բայց հեռախոսի դեպքում որ SAR կա, նայում են ինչքան կարա քիչ լինի

Elmo
23.01.2010, 15:24
Գիտական ապացույց արդեն կա, մի քանի ամիս առաջ ավարտվել ա 10 տարի առաջ սկսված գիտափորձը: Ուրեմն եթե չեմ սխալվում գլխի ռակի 4 տեսակ կա, դրանցից մեկը (կներեք անունը մոռացա) բջջային հեռախոսից օգտվողների մոտ 50% ավելի շատ մարդու մոտ ա առաջացել, քան չօգտվողների: Ամերիկայում թույլատրելի SAR-ը հիմա 1.6 ա, շուտով 1 են սարքելու:

Իսկ ինչ վերաբերում ա միկրոալիքային վառարանին, ուրեմն ասեմ որ ժամանակակիցները պաշտպանիչ շերտ ունեն, ճառագայթումը դուրս չի գալիս: Չնայած ինչ էլ ասեն, եթե դիմացը կանգնես ու նայես վրան, էտ միկրոալիքները ամենաշատը ազդելու են աչքի վրա (ամենաշատ ջուրը աչքում ա), ու մի 30-40 րոպեից անդադար նայելուց մարդը կարող ա քոռանա, իսկ եթե դիմացը չկանգես ուրեմն ուղակիորեն ոչ մի ազդեցություն չի ունենա, ավելի մտահոգիչ ա դրանով պատրաստված սնունդը:

Իսկ այ հեռախոսի դեպքում, մանավանդ Դոռադոն կպցնում ես գլխիդ խոսալու ժամանակ, իսկ էտ ժամանակ ամենաշատն ա ճառագայթում:

Dorado քանդած կա՞ս: Իրա բոլոր դետալները կարաս հանգիստ գտնես տարբեր, քեզ ծանոթ հեռախոսների մեջ: Մենակ դիսփլեյի արտադրողն ա անհայտ: Ու ի՞նչ չափումների հիման վրա ես ասում, որ իրա ճառագայթումը բարձր ա: Իրա հաղորդիչ բլոկը կարծեմ սամսունգի հետ նույնն էր: Նույն չնացիները նույն հեռախոսը արտադրում են, մեկի վրա գրում են Samsung ու 500 դոլլարով են վաճառում, մյուսի վրա գրում են Յեմիշ ու 100 դոլլարով են վաճառում: Ստեղ գնի տարբերությունը մենակ կայանում ա նրանում, որ Samsung բրենդի ռասկրուտկի համար միլիարդներ են ծախսում ու գովազդներ անում, իսկ Յեմիշ -ի համար՝ ոչ:
Դառնում ա որ դու Samsung -ի գովազդի փողն ես տալիս: Ցանկացած ծախղ մտնում ա ապրանքի արժեքի մեջ, որպեսզի շահույթ բերի: Եթե Nokia -ն 500 000 000 դոլլարի գովազդ ա արել, ուրեմն էդ 500 000 000 -ը բաժանելու ա իրա արտադրած հեռախոսների քանակի վրա ու ամեն հեռախոս մի 200 դոլլարով թանկանալու ա: Ես գովազ չեմ ուզում առնեմ:
Բան չունե ասելու որ որակական տարբերություններ կան, բայց 5 անգամ էժան գնով գնելու ո գովազդի գումար չտալու համար լրիվ արժի առնել անհայտ բայց փորձված բրենդ:

Ինչո՞վ ես վստահ, որ Nokia-ն առողջապահության միջազգային կառույցներին ու մի քանի ստանդարտավորողների մի քանի միլիոն չի տվել, որ իրա հեռախոսները մասին լավ տվյալներ հրապարակվեն: Մեկ ա թանկ կծախի վրեդ ու էդ գումարը կհանի: Այսինքն քեզնից փողը կվերցնի, կտա նրանց, նրանք էլ կասեն, որ դու գնել ես անվտանգ հեռախոս:
Անկախ փորձագետների տվյալներով LG -ի հեռախոսներից քիչ ճառագայթող հեռախոս չկա, իսկ Samsung -ը իսկական միկրոալիքային վարառան ա: Դէ գնա ու պաշտոնական թվեր նայի: Չնայած դրանք էլ տարբեր տեղեր տարբեր են:

Varzor
16.02.2010, 13:16
ELMO բավականին ճիշտ և տրամաբանական բաներ ես ասում:

Այսօր ամբողջ աշխարհում նույն պրոբլեմն է շատ ապրանքների մայն անվան պատճառով վաճառվում են իրենց իրական արժեքից մի քանի անգամ բարձր գներով:

Հենց նույն Nokia-ն: Ես տարբեր Dorado-ներ եմ տեսել ու փորձարկել (ֆունկցիոնալ տեսանկյունից): Նույնիսկ պատահել են դեպքեր, որ նույն արտաքինից մոդելի Doradon ունեցել է տարբեր ծրագրեր` մեկինը Nokia6300, մոյուսինը` Samsung: Էդ հեռախոսները նաև բացել եմ Dorado-ների մեջ շատ են Nokia-ի դետալներով տարբերակները: Սնուցման բլոկը` Nokia, միացնում ես համակարգչին` Ճանաչում է որպես Nokia և այլն: Նույն ձևով պատահում են նաև այլ ֆիրմաների հետ համընկնումներ:
Այսինքն Dorado-ների մոտ նույն էլեմենտային բազան է, ինչ-որ այլ հեռախոսների մոտ, բայց հատկապես տարբերվում է հավաքման որակը: Չնայած լինում են նմուշներ, որ հոյակապ որակ են ունենում: Իմ ընկերներից մեկին ընկերներով Dorado գնեցինք նվեր` 2 տարուց ավել արդեն նորմալ աշխատում է, չնայած որ բազմաթիվ անգամ ձեռքից գցել ա, ոտնատակ ա տվել և այլ տանջանքների ա ենթարկել :))

Բայց ուզում եմ նաև զգուշացնել, որ Հայաստանում ներկայումս վաճառվող Nokia-ները մեծամասսամբ անորակ հեռախոսներ են, առավել ես ֆիրմային խանութում: Անձամբ մի քանի դեպք եմ տեսել, երբ նոր գնված հեռախոսի վրա արդեն իսկ ինչ որ բան չի աշխատում: Իսկ էժանագին հեռախոսները ոնց որ վիճակախաղ լինեն` շահեցիր կաշխատի, չէ` ... կրկին փորձիր :))

Սակայն ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, անճաշակին` առավել ևս :))

Կոնկրետ ես միշտ հաջող եմ օգտագործել Sony Ericsson մակնիշի հեռախոսները, սկսած այն ժամանակվանից, երբ դեռ միայն Ericsson էր: Հիմա մոտս "բիձուկ" հետախոս ա` Sony Ericsson K750i, 2005թ. -ից օգտագործում է, բազմաթիվ փորձանքների միջով ա անցել, վերջինը անցած ձմեռ գրպանիցս ընկավ ուղիղ RangeRover-ի տակ և զարմանալիորեն "կենդանի մնաց", միայն էկրանը խազվեց: Ուղղակի բախտի բան էր :))

Իսկ առողջության վրա իրոք վատ ազդեցություն ունի ցանկացած բջջային հեռախոս: Ով մի փոքր ֆիզկիա և թվաբանություն գիտի կարող է հաշվել, որ բջջային հեռախոսները աշխատում են շատ կար ալիքային տիրույթում` 3G/UMTS-2100Մհց~14.3սմ; GSM1900ՄՀց~15.78սմ; GSM1800ՄՀց~16.67սմ; GSM900ՄՀց~34սմ; GSM850Մհց~35.2սմ: Ցանկացած սարքավորում, որը ճառագայթում է մինչև 1մ տիրույթույ մարդու օրգանիզմի վրա ազդեցություն ունի` կախված ճառագայթման հզորությունից: Իհարկե հնարավոր է, որ հաճախականությունը ցածր լինի, սակայն այդ դեպքում կապի օպերատորները ստիպված կլինեն հսկայական ծախսեր կատարել և մեծաքանակ կայաններ տեղադրել: Օրինակ որոշ երկրներում փորձեր են կատարվում 450ՄՀց (~67սմ) հաճախականությամբ բջջային կապի կիրառման ուղղությամբ: Այդ ցանցի հեռախոսների ճառագայթման մակարդակը մի քանի անգամ ցածր է ներկայումս տարածված ստանդարտներից: Այս դեպքում կայանների հեռավորույթունը պետք է լինի մոտ 500մ: Պատկերացնում եք թե ինչ քանակի կայաններ են պետք և հաշվի առնելով ցածր ճառագայթման կայանների բարձր գինը կարելի է պատկերացնել թե կապի օպերատորները ինչ ահռելի ծախսեր պետք է կատարեն մեր առողջությունը քիչ փչացնելու համար, իսկ կապիտալիզմի պայմաններում դա ուղղակի հեքիաթային է :))

Ապե Ջան
16.02.2010, 13:27
Ժող ջան ինձանից ձեզ խորհուրդ, ինչքան հեռու մնաք էտ հեռախոսներից, ենքան ձեր համար լավ, անիմաստ փող եք ծախսում չեք զգում, որ հանկարծ փչանումա դրա կես գինը ուզում են որ սարքեն էտ ոչնչությունը:

J o k e r
16.02.2010, 15:13
իսկ գիտեք որ դոռադոն հայաստանում էին հավաքու? արդեն բռնել են իրանց, մի չինացու գլխավորությամբ: նենց որ էլ դորադո չի լինելու, կամացից կքչանան:
շտապեք գնել վերջին դոռադոները.:))

Հայկօ
16.02.2010, 23:24
Ժող ջան ինձանից ձեզ խորհուրդ, ինչքան հեռու մնաք էտ հեռախոսներից, ենքան ձեր համար լավ, անիմաստ փող եք ծախսում չեք զգում, որ հանկարծ փչանումա դրա կես գինը ուզում են որ սարքեն էտ ոչնչությունը:

Սարքելու իմա՞ստը որն ա :): Եթե իմ հեռախոսը 30 000 դրամ լիներ ու փչանար, կգնայի նորը կառնեի: Կես տարի էլ ձգի՝ ընտիր ա:

Elmo
16.02.2010, 23:39
Ժող ջան ինձանից ձեզ խորհուրդ, ինչքան հեռու մնաք էտ հեռախոսներից, ենքան ձեր համար լավ, անիմաստ փող եք ծախսում չեք զգում, որ հանկարծ փչանումա դրա կես գինը ուզում են որ սարքեն էտ ոչնչությունը:

Իմը որ փչանա տալու եմ երեխուս, որպես խաղալիք, որ ալո-ալո խաղա:
1-2 տարի որպես հեռախոս, դրանից հետո էլ երեխու խաղալիք լրիվ արժի 30 000: Ես էլ կգնամ նորը կառնեմ: Բայց աչքիս մինչև երեխես ալո-ալո խաղալու տարիքին հասնի էսի փչացողը չի: Էսքան որ էս հեռախոսին եմ կտտանքների ենթարկել...:

Իսկ ինչ վերաբերվում ա Հայաստանում հավաքելուն, տենց բան չկա: Ինտերնետով փնտրեք, ԱՊՀ բոլոր երկրներում էլ հանդիպում են էդ հեռախոսները: Պարզապես բոլորս էլ գիտենք, որ հեռախոսի ներմուծման մոնոպոլիան Քոչարյանի տղունն ա, իսկ Դորադոները բոլոր հեռախոսների վաճառքին էլ խանգարել են: Որ հեռախոսի խանութ մտել եմ, ասում են էս Դորադոների պատճառով ոչ մի հեռախոս չենք ծախում, ով գալիս Դոռադո ա տանում: Հիմա կգտնեն ով ա ներմուծում, կարգելեն ու կասեն, որ Հայաստանում էին հավաքում: Ինձ չի թվում, թե հայաստանում կարելի ա պադվալային պայմաններում Հոլոգրաֆիկ պլոմբ դնել հեռախոսի վրա: Դորադոյի վրա հոլոգրաֆիկ պլոմբ կա:

Ապե Ջան
17.02.2010, 02:21
Սարքելու իմա՞ստը որն ա :): Եթե իմ հեռախոսը 30 000 դրամ լիներ ու փչանար, կգնայի նորը կառնեի: Կես տարի էլ ձգի՝ ընտիր ա:

Որ ձգի, էտ հլը հարցա կձգի թե չէ

Roller
01.03.2010, 23:32
Արդեն մի 2 ամիս ա, որ օգտագործում եմ DORADO TV 15 :) Մի քանի թերություններ են հայտնվել, էկրանի գույները որոշ նկարների դեպքում նորմալ են, որոշների դեպքում պղտոր, իսկ առաջ բոլոր նկարները նորմալ պարզ էին ցույց տալիս :Ճ Չգիտեմ դուք ինչ եք ասում էտ բառին, բայս ես կասեմ Ակումբուլյատորը 2 օր հազիվ ա պահում (չնայած բան չունեմ ասելու, շատ եմ խոսում ու սմս գրում, վիբրացիան շատ ա խմում), ու մեկել ամենակարևոր թերությունը, որ ի սկզբանե հայտնաբերել եմ. Որ ինձ զանգում են, իմ ձայնը ցածր ա լսվում: Իմ կարծիքով վերջինս կարելի ա ծրագրային կարգով ուղղել, երևի... Հույս ունեմ:

Մի խոսքով ես չեմ դժգոհում, 30 հազար եմ տվել, բայց ահագին օգուտ ա տվել իրա Դուալ Սիմ-ով :ՃՃ Վերջում էլ ավելացնեմ, որ հորս համար Dorado TV 17 էինք առել (լիֆտ ու TV-ով), շատ շուտ լիֆտը շարքից դուրս էկավ, հիմա հազիվ ա աշխատում: Իսկ ես էն գլխից էլ հորս ասում էի, որ լիֆտը իմաստ չունի:

Շատ մի դժգոհեք, ուղղակի եթե նորմալ պահեք հեռախոսը, չի փչանա:

Rammstein
02.03.2010, 00:01
Վերջում էլ ավելացնեմ, որ հորս համար Dorado TV 17 էինք առել (լիֆտ ու TV-ով), շատ շուտ լիֆտը շարքից դուրս էկավ, հիմա հազիվ ա աշխատում: Իսկ ես էն գլխից էլ հորս ասում էի, որ լիֆտը իմաստ չունի:

Նույնիսկ Սամսունգի լիֆտն ա փչանում, ուր մնաց Դոռադոյինը չփչանա… Հազար եմ ասել, աստիճաններից լավը չկա…

Hda
02.03.2010, 08:54
Նկատված միաակ թերությունը,առայԺմ, էկրանի անբավարար պայծառությունն է:Ամեն դեպքում
գին-որակ-ֆունկցիոնալ հնարավորություն- մրցակից չեմ տեսնում:

"Կարեն"
21.03.2010, 11:35
չինական աղբ ....:oy

Բարեկամներիցս մեկն էլ էր եդպես ասում, բայց երբ գնեց սկսեց հակառակը ասել

Tornado
23.04.2010, 18:54
Ժող ջան մի բան հարցնեմ Դորադո ԹիՎի 15-ի մասին. որ հեռախոսի Touch Screen-ի տակի ապակին ջարդվում ա, հնարավո՞ր ա սարքել,:think եթե հա ո՞րտեղ ու ի՞նչ գնով: Կանխավ շնորհակալություն.;)

osipyani
11.03.2011, 20:31
doradon լռիվ զբաղվելիք ա մանավանդ դրա մենյուն որ ռուսեռեն դրած լռիվ բացիչ ա , բայց դե լավ ա մտածած ուղակի որակնա վատը , էսօրվա դրությամբ բազմաֆունկցիոնալ հեռախոսները հետաքրքրում են դպրոցականներին ուսանողներին մեկե ռուսաստան գնացող գաստառբայտեռնեռին որ մի բանով զբաղվեն պարապ վախտ,անիմաստ չատ ֆունկցիան ումա էլ հետաքրքրում, իսկ հեռախոս առնողներին խորուրդ կտամ սոնիերիքսոն առեք լավ դիմանումեն իմ k750i ը 2005 թվից ձեռիս ա ու դեռ լավե քշվումա :) , իսկ եթե նոկիա պետքա առնեք են տապոռ մոդելները լավ զարյադկա են պահում ետ առեք

ArmSOAD
16.03.2011, 17:12
Ճիշտն ասած դոռադոները շատ տարօրինակ հեռախոսներ են :) Գիտեմ, որ շատերն են բողոքում որակից, բայց ինձ հանդիպած դոռադոն իրա ամեն ինչով հիմիկվա "գազան" սմարթֆոններին ծալած ուներ:
Ֆունկցիոնալությունը ոչնչով չէր զիջում + հեռուստատեսություն ուներ: Արդեն քանի տարի կարգին աշխատում ա: Ու իր բավականին երկար կյանքի ընթացքում հասցրել է մի քանի անգամ գահավիժել աստիճաններից, կոտրել էկրանը, լող տալ գետում, մի շարք հարվածներ ստանալ, և այլն: Արդյունքում, միայն թաչ-սքրինը փչացավ: :) Հիմա էլ, քանի որ տիրոջը նոր հեռաղոս են նվիրել, իր կյանքն անց է կացնում տանը՝ աշխատելով որպես հեռուստացույցի հեռակառավարման վահանակ (պուլտ) :hands

stepanyanarg
24.03.2011, 14:24

Ասենք թե պնդության առումով հա,բա իրա ճառագայթումը(SAR)

movsal08
15.09.2011, 15:58
Սկզբից ասեմ dorado դա Dopod հեռախոսն է որը օրիգինալ եվ որակով է
http://www.mobiset.ru/catalog/dopod/
http://www.mobile.am/?lang=en&brand=Dopod&series=565
ինքս ունեցել եմ dorado ի շատ մոդելներ (չինական նոկիան ել ա ինքը կեղծում)
ահավոր վատն են առաջինը շատ լավ եի պահում կամերան մի քանի օր հետո փչացավ ու տենց շարունակ
չգիտեմ տեղյակ եք չինական ipone 3 ից իբրեվ շատ ֆունկցիաներ ունի ինչ մտնում ես գրում ա plase instal to run
doradon հիմար ֆունկցիաներով հեռախոս է մանավանդ ինտերնետ մտնում ա 10.5 կբ վարկյանից ոչ ավել ոնց կարա լավը լինի
իրա օսը Symbian OS v9.4, Series 60 rel. 5 ա իսկ պրացեսորը MKT 6225 անհամատեղելի
http://www.mobilecentre.am/ru/phones/dorado/dorado_tv15.html
զզվելի ահավոր հեռախոս ա

Freeman
16.09.2011, 13:06

IPad-ներն էլ ա՞ նույն ֆիրման կեղծում

movsal08
16.09.2011, 14:56
IPad-ներն էլ ա՞ նույն ֆիրման կեղծում
Ճիշտն ասած չեմ ունեցել երեվի հա
բայց սենց կոդ կա *#1234# հավաքում ես եթե ինչ որ բան ա գրում (բացառությամբ samsung ի) ուրեմն ետի նույն ֆիրման ա

Freeman
17.09.2011, 19:38
Ճիշտն ասած չեմ ունեցել երեվի հա
բայց սենց կոդ կա *#1234# հավաքում ես եթե ինչ որ բան ա գրում (բացառությամբ samsung ի) ուրեմն ետի նույն ֆիրման ա
Դե ես էլ դրանից չեմ ունեցել ուղղակի հետաքրքիր ա, մեկի մոտ տեսա USB-ի մուտք ուներ, դրա համար էլ սկսեց հետաքրքրել)))չնայած այփադի վրա ՅՈՒ-Էս-Բի-ն էնքքան էլ պետք չի գա :think

movsal08
18.09.2011, 19:45
Դե ես էլ դրանից չեմ ունեցել ուղղակի հետաքրքիր ա, մեկի մոտ տեսա USB-ի մուտք ուներ, դրա համար էլ սկսեց հետաքրքրել)))չնայած այփադի վրա ՅՈՒ-Էս-Բի-ն էնքքան էլ պետք չի գա :think
Կարողա ես ձեվի բան ա եղել?
http://www.youtube.com/watch?v=KZ5PF6NH-GE

Freeman
18.09.2011, 21:11
Կարողա ես ձեվի բան ա եղել?
http://www.youtube.com/watch?v=KZ5PF6NH-GE

Չէ, իմ տեսածը հենց այփադի վրա USB մուտք ուներ

movsal08
19.09.2011, 11:33
Չէ, իմ տեսածը հենց այփադի վրա USB մուտք ուներ
Չինական կա epad ա կոջվում մի տառի տարբերություն ա
http://www.youtube.com/watch?v=68Z__sClzl8