PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հանումանի բանաստեղծությունները



Հանուման
09.09.2009, 12:23
Առաջարկում եմ կարդալ իմ բանաստեղծական փորցարկումները.
Եվ գնահատել դրանք։

Հետքեր

Բոլորը թողնում են հետքեր
Մտքի ծալքերում,
Կրծքի տակ,
Կրծքի վրա
Ու պարանոցին,
Կրակաշունչ ու սառած բեմին,
Մտքերը ուղղորդող ամուր երկաթյա պարաններին:
Քանի՞սը եկան, գնացին, մաղվեցին, մնացին:
Քանի՞սը կգան, մթում կմնան,
Սառույց կհալեն, ժայռեր կքանդեն,
Բերդեր կսարքեն ու զոհասեղան…
Շատ հետքեր ել կան,
Որ չենք իմանա` որտեղից եկան…


Ընկերներիս
Մենք միշտ կռվել ենք կողք կողքի
Ճակատագիրն է մեզ կոփել,
Մեր տունն ենք մենք շինել լույսի:
Մեր արյունը դեռ չի սպառվել,
Ու ճանապարհը ավարտվել:
Անցյալ, ներկա ու ապագա,
Դարեր, կյանքեր, ճակատագրեր
Կապել են մեր սրտերն իրար,
Երակներից ծառեր հյուսել:
Բայց պատահում է, որ հաճախ
Մղոններ են մեզ բաժանում
Ու չենք կարող մենք մեջք մեջքի
Կռվել այս անողոք մարտում:
Բայց գտնելով հանգիստ վայրկյան`
Գլուխներս ենք դնում քարին,
Հանդիպում ենք նորից իրար
Ու նստում կրակի կողքին,
Իրար պատմում խինդ ու ցավ,
Հաղթանակ ու պարտություն,
Իրար տալիս խորհուրդ, ուսում
Մեր անհանգիստ երազներում:

Chuk
09.09.2009, 13:03
Մոդերատորական. Թեման «Ժամանակակից հայ գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

Հանուման
09.09.2009, 14:15
Ապրես , ես փաստորեն սխալ տեղ էի դրել... :)

Հանուման
09.09.2009, 14:52
Էլի մի երկու հատ


Լեռներ
Բազում լեռներ եմ ես տեսել իմ կարճ կյանքում,
Ամեն մի լեռ դաս է տվել հոգուս թաքուն,
Բայց միտքս փակ չի հասկացել
Պատմությունները բարձրունքների,
Գիտելիքներն այնտեղ ապրող
Աստվածների,
Զորությունները Ոգիների,
Օդում պահված ապրումներն ու մտքերը
Միայնակ Փնտրողների,
Լռությունը Գտնողների:

Բարձրունքներին են միշտ ծնվում
Այբուբենները ստորոտի,
Լռությամբ է արթնանում
Խոսքը հավերժ կարոտի:



Գոռացե՜ք
Զգայու՜ն հոգիներ, ինչու՞ եք լռում
Ինչու՞ չեք գոռում,
Ձեր ցավը պատմում,
Ինչու՞ են այսօր
Շները ոռնում
Ձեր ցավի հաշվին խրախճանք անում:
Ի՞նչ է պատահել
Ձեր լեզուներին,
Ձեր վրձիններին
Ու ձեր լարերին,
Ձեր բազուկներին,
Հրազեններին:
Չի մնա ոչինչ
Գեղեցիկ ու վեհ,
Եթե չպայթեք,
Չլուսավորեք
Գեթ վերջին անգամ
Ու հավերժ փայլեք:


Այս հասցեով կան տեղադրված են ևս 69 հատ ինչպես նաև իմ ընկերների գրվածքները։
Համեցեք

http://hanumanpoetry.blogspot.com/

comet
09.09.2009, 14:59
Մոդերատորական. Թեման «Ժամանակակից հայ գրականություն» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

Չէ, ջան, էդ իսկական ժամանակակից հայ գրականության նմուշ էր: :thinkԻզուր ես տեղափոխել: Sorry օֆֆթոբի համար

Եկվոր
09.09.2009, 15:50
…Չի մնա ոչինչ
Գեղեցիկ ու վեհ,
Եթե չպայթեք,
Չլուսավորեք
Գեթ վերջին անգամ…




Լավն էին, Հանուման, ակնհայտորեն օժտված ես զգալու և արտահայտելու կարողությամբ:
Կսպասեմ նոր գործերիդ:)

Հանուման
09.09.2009, 15:59
Լավն էին, Հանուման, ակնհայտորեն օժտված ես զգալու և արտահայտելու կարողությամբ:
Կսպասեմ նոր գործերիդ:)

Ապրես Եկվոր

այս հասցեով շատ կա կարող ես ծանոթանալ
http://hanumanpoetry.blogspot.com (http://hanumanpoetry.blogspot.com/search/label/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%20%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%20%D4%BF%D5%B8%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6)