PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած ԱԿՐՈՍՏԻՔՈՍՆԵՐԸ



Simon
11.01.2007, 00:43
Դեռ գրու՞մ ես հայերեն.
Արի՛, մեջքով մի կանգնի՛ր:
Րոպե անգամ թե փորձես

Ագեվազին կհաղթես:
Կան ձեռքերդ,
Ուրիշ բաներ,
Մտորումներ` այն էլ ձյան տակ.
Բա՛րդ է արդյոք լինել շիտակ:

Ծով
11.01.2007, 23:28
Դեռ գրու՞մ ես հայերեն.
Արի՛, մեջքով մի կանգնի՛ր:
Րոպե անգամ թե փորձես

Ագեվազին կհաղթես:
Կան ձեռքերդ,
Ուրիշ բաներ,
Մտորումներ` այն էլ ձյան տակ.
Բա՛րդ է արդյոք լինել շիտակ:
Իսկ եթե այս ԱԿՐՈՍՏԻՔՈՍԸ դատարկացնդաբանական էջում էլ տեղադրես…:think
Ինձ, Մելիքին ու Բյուրիկին դու աչքիս շատ ես սիրում:D

Simon
12.01.2007, 01:10
Իսկ եթե այս ԱԿՐՈՍՏԻՔՈՍԸ դատարկացնդաբանական էջում էլ տեղադրես…:think


Այդ հնարավորության հաճույքը բաշխում եմ քեզ:D

Ծով
12.01.2007, 01:41
Այդ հնարավորության հաճույքը բաշխում եմ քեզ:D
Դե իսկ ես այդ հնարավորությունից չեմ օգտվում…
որովհետև դա ինձ համար հաճելի չէ…իսկ քեզ համար հնարավոր է, որ հաճելի լինի քանզի հրաշալի դատարկացնդաբանել ես…
Բայց դու ինձ,Մելիքին ու Բյուրիկին շատ ես սիրում:D

Simon
13.02.2007, 21:52
Էս ինչ է, ԱԿՐՈՍՏԻՔՈՍՆԵՐ-ից ոչինչ չունե՞ք:

Koroleva
14.02.2007, 15:58
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի…

CactuSoul
14.02.2007, 16:39
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի…
Koroleva:love … Մեղղղսսի:) : Գիտեմ, որ հատուկ ինձ համար չէր, բայց և այնպես;) :

Իսկ ես կյանքումս մի անգամ եմ ակրոստիքոս գրել: Ու դա կյանքիս ամենամեծ հրաշքներից մեկն էր: Պատմեմ, ինքներդ դատեք՝ հրաշք էր, թե չէ:
Գարնանային կիրակնօրյա առավոտ էր, մոտ մեկ տարի առաջ: Կլիներ ժամը 6-ի կողմերը: Բնական է, որ բոլոր նորմալ մարդիկ կիրակի օրերը այդ ժամին քնած են լինում: Ես էլ վստահ չեմ, որ արթուն էի: Կիսաքուն-կիսարթուն մի վիճակի մեջ էի ու մտածում էի մի մարդու մասին, որի հետ նոր էի ծանոթացել, ընդամենը մի քանի օր: Բայց նա այնքան լավ մարդ էր ու այնպես էր ինձ դուր գալիս, որ այդ վերջին ժամանակներում նա էր դարձել իմ կյանքի ամենամեծ ուրախությունը: Անընդհատ նրա մասին էի խոսում, ամենուր նրան գովելով ման էի գալիս… Նույնիսկ արդեն սովորել էի լսել «լսի, կարող ա՞ սիրահարվել ես…» արտահայտությունը: Բայց չէ. սիրահարված չէի: Պարզապես նա իրոք շատ լավ մարդ է…
Մի խոսքով: Էդ կիսաքուն-կիսարթուն վիճակում էլ հոգիս ցնծում էր, քանի որ նա էր մտքումս: Ու չգիտեմ ինչպես, մտքիս մեջ սկսեց ձևավորվել բանաստեղծություն… Առավել զարմանալի էր, որ այն ստացվեց էքսպրոմտով ու տողերի առաջին տառերը նրա անունն էին կազմում…
Հստակ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում: Համարյա փակ աչքերով ձեռքս գցեցի հեռախոսիս, հավաքեցի բանաստեղծության տեքստը՝ որպես sms, ուղարկեցի հասցեատիրոջը, հետո խորասուզվեցի խոր քնի մեջ՝ կարծես ոչինչ էլ չէր եղել:
Արթնացա ինչպես բոլոր նորմալ մարդիկ՝ 10:30-11:00-ին: Մի պահ հիշեցի առավոտյան կատարվածը, բայց չհավատացի, որ իրական է եղել: Մտածեցի, որ երազ էր, մանավանդ որ բանաստեղծությունն արդեն չէի հիշում: Բայց ստուգեցի ու տեսա, որ իրոք, ուղարկված sms-ներիս ցանկում դա էլ կար… Հետո նաև պատասխան ստացա ու ավելի համոզվեցի, որ դա իրականում է եղել:D …
Սա էլ այդ ակրոստիքոսը.

Գեղեցկությունն ամեն մի մարդ հասկանում է յուրովի:
Ես կարծում եմ՝ գեղեցիկ մարդն հենց քեզ պես պիտի լինի.
Րոպե, ժամեր կամ վայրկյաններ, որոնք քեզ հետ են անցնում,
Մեծ ու փոքր հրաշքների ականատես են դարձնում:
Արևի պես ջերմություն ու լույս է սփռում քո հոգին:
Նվեր ես՝ ինձ կյանքից տրված՝ թանկ, հարազատ ու անգին:

Հ.Գ.
Կարծում եմ այս տողերից հետո ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ ես այդ մարդուն սիրահարված չեմ ու չեմ եղել:D , բայց շատ եմ սիրում:love :

Koroleva
15.02.2007, 17:25
Koroleva:love … Մեղղղսսի:) : Գիտեմ, որ հատուկ ինձ համար չէր, բայց և այնպես;) :
խնդրեմ, ուրախ եմ որ քեզ դուր եկավ, և անգամ ստիպեց նման կերպ անկեղծանալ մեզ հետ…
Բանաստեղծությունը պիտի գրել հենց քո նման, միանգամից, աչքերը փակ
հենց այդ ժամանակ է ծնվում իսկականը, այն, ինչ կա սրտումդ, իսկ դա ամենագեղեցիկն է, համամի՞տ չես;)

Ավելացվել է 6 րոպե անց
Հիշո՞ւմ ես արդյոք
Այն երեկոն բաղձալի,
Յասամանի թփի տակ
Կարոտալից ասացիր.

«Միայն քեզ եմ ես սիրում,
Երազի մի պատառիկ,
Րոպեական դու պատրանք,
Իսկ դու գիտե՞ս այդ մասին»:

Սա գրել եմ իմ ընկերների մասին, որոնք իրար տանել չէին կարողանում:D

Simon
18.02.2007, 17:57
Koroleva:love … Մեղղղսսի:) : Գիտեմ, որ հատուկ ինձ համար չէր, բայց և այնպես;) :
խնդրեմ, ուրախ եմ որ քեզ դուր եկավ, և անգամ ստիպեց նման կերպ անկեղծանալ մեզ հետ…
Բանաստեղծությունը պիտի գրել հենց քո նման, միանգամից, աչքերը փակ
հենց այդ ժամանակ է ծնվում իսկականը, այն, ինչ կա սրտումդ, իսկ դա ամենագեղեցիկն է, համամի՞տ չես;)

Ավելացվել է 6 րոպե անց
Հիշո՞ւմ ես արդյոք
Այն երեկոն բաղձալի,
Յասամանի թփի տակ
Կարոտալից ասացիր.

«Միայն քեզ եմ ես սիրում,
Երազի մի պատառիկ,
Րոպեական դու պատրանք,
Իսկ դու գիտե՞ս այդ մասին»:

Սա գրել եմ իմ ընկերների մասին, որոնք իրար տանել չէին կարողանում:D


Ինձ նվիրած ակրոստիքոսը թու՞յլ տալիս ես տեղադրեմ:

Koroleva
19.02.2007, 13:54
Ինձ նվիրած ակրոստիքոսը թու՞յլ տալիս ես տեղադրեմ:

ոչ ;)

rainbow
21.02.2007, 09:53
Բառը կաթում է շուրթերից հույզի ՝
Արեվածագ է, ավետիս է , սեր.
Նաիր աչքերիս՝
Այստեղ կարոտը տողեր է թողել,
Սիրտ է ծրարել, ինձ դարձրել է
Տաղ եվ
Երազանքի մովում իբրեվ նավավար՝
Ղեկն ուղղել է դեպի
Ծովը քո,
Ուրեմն դարձիր ինձ նավահանգիստ,
Թրջիր երազանքդ
Յոթներանգում ծիածանիս
Ու կարդա ինձ,
Նաիր աչքերիս...

Koroleva
21.02.2007, 12:06
Բառը կաթում է շուրթերից հույզի ՝
Արեվածագ է, ավետիս է , սեր.
Նաիր աչքերիս՝
Այստեղ կարոտը տողեր է թողել,
Սիրտ է ծրարել, ինձ դարձրել է
Տաղ եվ
Երազանքի մովում իբրեվ նավավար՝
Ղեկն ուղղել է դեպի
Ծովը քո,
Ուրեմն դարձիր ինձ նավահանգիստ,
Թրջիր երազանքդ
Յոթներանգում ծիածանիս
Ու կարդա ինձ,
Նաիր աչքերիս...

Շատ հետաքրքիր էր, բայց խնդրում եմ մյուս անգամ հնարավորինս ուշադիր եղիր տառերին, որովհետև շատ բառեր այդպես էլ մնացին անհասկանալի…

Goqor
21.02.2007, 12:36
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի…

Ամեն մարդ իր կյանքւմ,
Նույնիսկ ես
Իր գործով պետք է զբաղվի…
:B

CactuSoul
22.02.2007, 19:15
Վայ, Goqor ջան, քեզ էլ մեղսի:) … Էս ֆորումում ինձ ինչքա՜ն են սիրում:D :oy ;) …

***
Վերջերս մի ակրոստիքոս էլ գրեցի: Հատուկ «ակումբական» 2 Հայկերի համար. մեկը Մանթաշյան Հայկն է` Guest-ը, մյուսն էլ… ինքը գիտի:) :

Հրաշք է, որ կաս աշխարհում
Այնպիսին, ինչպիսին որ կաս,
Յուրովի հրաշք ես դարձնում այս
Կյանքը, փափուկ մի երազ…
:love

Stranger
30.05.2007, 10:01
ՄԻ խնդրամք ունեմ . Կարող ես գրել մի ակրոսիքոս ՍԵՐԳԵՅ անունով . Նախօրոք շնորհակալ եմ

Mesrop
30.05.2007, 12:54
Նայում եմ ես քեզ
Աշուն եմ հիշում
Սիրո մի աշուն…
Կանգնած մի աղջիկ,
Իմ սիրող սրտում

Հ.Գ. :lol

Աբելյան
30.05.2007, 14:44
բոց էր :D

Firegirl777
30.05.2007, 15:21
Վազքի ընթացքում,
Արնոտ բերանով,
Գերեցիր դու ինձ,
Րոպեական ցատկով…

Մի քիչ անկապ ստացվեց չէ՞ :)

John
01.06.2007, 17:35
Լավ տղեքը ինձ ճիշտ կհասկանան,
Որտև էս զգացումը իրանց էլա ծանոթ,
Քնից հելնում, հաց ուտում, էլի քնում
Շ ների նման անկապ մի տեղ թափաում,
Ակումբ.am կամ էլ մտնում…

Ֆուտբոլ նայելու տեղը՝ դաս,
Ինքան անես՝ էլի «պարտք կմնաս»…
Զ զվել եմ արդեն էս ամեն ինչից,
Ի՞նչ անեմ, ասե՛ք՝ հոգնել եմ կյանքից,
Կգնամ ես Կիևյան,
Այնտեղից էլ՝… քավարան:

SAS
09.06.2007, 19:44
Անցյալը,
Ներկան,
Ժամանակը,
Երազները:
Լռություն...

Ամեն:

Chuk
07.07.2007, 15:47
Չգիտեմ ինչու,
Ես դա չեմ սիրում...
Մռայլ է թվում:

Սկսում ես գրել,
Իմաստավորել,
Ր տառին հասնում,
Ու լռվում, կանգնում...
Մռայլ է ստացվում:

Անկեղծանալու ձգտումիդ դեպքում,
Կեղծավոր խոսքերն առաջ են մղվում,
Ր տառն է դառնում դրա պատճառը,
Որով չի սկսվում որոնված բառը:
Ստիպված գրում ես քո չուզած միտքը,
Տողերը խառնում, կորցնում հանգը,
Իմաստը կորցնում վանկը պահելիս,
Քացախահամ խոսքեր գրելիս:
Ոգևորված թուղթ գրիչ վերցնում,
Սիրած աղջկան դու ձոն ես գրում,
Նաիրյան երկիրն անվերջ գովերգում,
Երազիդ տեսածը թղթին ես հանձնում...
Ր տառին հասնում ու էլի լռվում...



Հ.Գ. Այն հազվադեպ ակրոստիկոսներից ստացվեց, որում չկա «Րոպե» բառը:

Մոդերատորական: Խմբագրվել է բաց թողնված տառի պատճառով:

Guest
08.02.2008, 11:41
Հետաքրքիր ա Սիմոնը նկատել էր գրվածս ակրոստիքոսը այս թեման բացելուց առաջ…


Опять укор?! О боже как же быть,
Ты можешь лучше? ...нужно мне забыть,
Стихи писать вед чуждо тугодуму,
Одной строкой все передать что думал...
Совет я твой конечно принимаю,
И то души тебя благодарю.

Հ.Գ. Սիմոն ջան, կներես:oy սխալ եմ…

Հասուլյո
08.02.2008, 12:37
Ափսոսում եմ, որ ժամանակին,
Վշտի, կարոտի և սիրո ներքո
Եկել եմ քեզ մոտ և սիրտս բացել,
Տխուր իմ հոգին եմ փորձել ամոքել:
Ինձ վրա ես շատ եմ բարկացել,
Քանի որ ես եմ առաջինը եկել,

Պատմել միամիտ իմ սիրո մասին
Եվ կատարել սխալն անուղղելին:
Տխրում եմ այնքան, երբ ամեն անգամ
Քեզնից լսում եմ այդ ամենի մասին,

Չէ որ ես գիտեմ, որ սխալ եմ արել,
Իսկ քեզ կխնդրեմ սկզբնատառերը նայել::love

ChildOfTheSky
08.02.2008, 14:35
էս էլ իմը (http://www.akumb.am/showpost.php?p=485529&postcount=1)

Milli
21.02.2008, 13:26
Տերևները դեղնակարմիր իրենց մահվան պարն են պարում,
Իբրև աշնան վերջին մի շունչ օրորվելով ցած են իջնում,
Կարոտավառ միանում են ընկերների հոծ խաշամին,
Որ չկորչեն անհայտներում, այլ միշտ լինեն միասին...

Lethal Sweetness
21.02.2008, 13:37
Տերևները ա՜խ թափվում են,
Ա՜խ պատում են մեզ նորից,
Թավալվում են ու տանջում են
Եվ ինձ և քեզ իմ անգին:

:oy

Աբելյան
21.02.2008, 22:01
Ձյուն է գալիս քաղաքում,
Իսկ իմ փոքրիկ սենյակում
Ամառ է գիշեր-ցերեկ,
Հիացեք ու նախանձեք: :P

Milli
22.02.2008, 13:05
լավն էր

Աբելյան
25.02.2008, 19:07
ժողովուրդ, էսի երեկ եմ գրել
Էտքան լավը չի եղել, սահմանափակ հնարավորությունների պատճառով, բայց մի օրում եմ գրել :)

Տելեվիզր է ուզում
Իննսունը բոլորած,
Գյուղում մեծ անուն հանած
Րաֆֆի պապը խփնված:
Ահավոր հեշտ հարց տրվեց,
Նա լռել էր բառադի:
Կարապետիչը նրան
Առաջարկեց դիվիդի:
Րաֆֆի պապը սրտնեղեց,
Ասաց նրան տխրադեմ.
"Պառավը կկատաղի,
Եթե դիվիդի տանեմ:"
Տելեվիզր է ուզում
Յանը տարած պապիկը,
Այլապես կկատաղի
Նրա պառավ կնիկը:

Ռուֆուս
26.02.2008, 01:32
Հայկո, շնորհավորում եմ, Տիգրան Կարապետյանից էլ անտաղանդ ես.... Բռավո!!!! :D

Աբելյան
26.02.2008, 14:21
էս ոճից կիլոմետրերով հեռու եմ, հա՞

իսկ գոնե Վանո Սիրադեղյանի չափ կա՞մ

Ռուֆուս
26.02.2008, 15:26
էս ոճից կիլոմետրերով հեռու եմ, հա՞

իսկ գոնե Վանո Սիրադեղյանի չափ կա՞մ

Չէ!

Համ էլ Վանոն աքրոստիքոսներ չի գրում, Վանոն հազիվ լացակումած բառերով Մաշո խոզի վերջին օրերը նկարագրի.....

Աբելյան
04.04.2008, 12:51
Ձի, ձի, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Եկավ ու այլանդակեց,
Ռադը քաշեց և ծլկեց:
Պապս ուներ հրացան,
Ահագին ու գժական,
Պատրոնները холостой,
Ինքը, սակայն, боевой:
Ձեռս առա, վազեցի,
Յոթ քաղաքներ կտրեցի,
Ութերորդին երբ հասա,
Նրան վերջապես տեսա:
Առանց դատ ու դատաստան,
Նշան բռնեցի վրան
Ու, ո’ր չկրակեցի…
Շանս օրը գցեցի:

Dayana
04.04.2008, 13:39
Ձի, ձի, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Եկավ ու այլանդակեց,
Ռադը քաշեց և ծլկեց:
Պապս ուներ հրացան,
Ահագին ու գժական,
Պատրոնները холостой,
Ինքը, սակայն, боевой:
Ձեռս առա, վազեցի,
Յոթ քաղաքներ կտրեցի,
Ութերորդին երբ հասա,
Նրան վերջապես տեսա:
Առանց դատ ու դատաստան,
Նշան բռնեցի վրան
Ու, ո’ր չկրակեցի…
Շանս օրը գցեցի:

ափսոս էլ վարկանիշ չեմ ակրող քեզ տալ :D :hands

Adam
04.04.2008, 17:55
Լուռ նստած եմ ես տանը
Ոռնում է հեռուստացույցը
Քեռիս ջղայնացած զանգեց
Շուտ արա, դիսկըս հետ բեր.... գոչեց :D

suzi
04.04.2008, 21:20
սրանք նվիրում եմ Դայանաին և Ալիսին
Dու բարի ու գեղեցիկ
Aռույգ,կայտառ մի աղջիկ
Jասամանի պես բուրավետ
Aրևի պես վառ ու հավետ
Nման մի նուրբ թերթիկի
Aրևազօծ մի ծաղկի


Aղջիկես դու նազելի
Lուսնի պես երազելի
Iնչպես հրաշք իրական
Sոսկ երազ հմայական

Dragon
05.04.2008, 01:10
Լուռ նստած եմ ես տանը
Ոռնում է հեռուստացույցը
Քեռիս ջղայնացած զանգեց
Շուտ արա, դիսկըս հետ բեր.... գոչեց :D

Լռիվ լյոքշ էր :D

Annushka
17.10.2008, 15:33
Մի քիչ ռոմանտիկ աքրոստիկոս:)

Մի՛ մոռացիր ինձ ...

Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
Մի՛ մոռացիր գարունը մեր,
Որ մեզ բերեց անմար հուշեր:
Ռեալ է սա, թե մի ցնորք
Ասել դա չի կարող ոչ ոք,
Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
Ր ոպե անգամ չմոռանաս՝
Ինչպես անցան օրերը այս,
Նրանք հոգումդ թող ապրեն,
Ձյան պես նստեն, հուշեր բերեն…

Աբելյան
26.11.2009, 22:43
Շատ ցավեր եմ ես կրել,
Տանջվել, վշտել, տառապել,
Ավա՜ղ, թշերդ զուլում
Նորից են սիրտս հուզում:
Գերող թշեր կլորիկ...
Իսկ սրտումս` փոթորիկ...
Սիրտս արիր գահավեժ,
Տառապելու եմ հավերժ...

Ուրվական
27.11.2009, 00:18
Գույներիցդ ամաչեք,
Յանի էս ինչ եք անում,
Առանց ամոթ, սաղ մարդկանց մեջ,
Լույս ժամանակ համբուրվում...
Բա ծնող, հարազատ չունե՞ք,
Ո՞նց եք աչքերին նայում...
:D

Lusinamara
10.02.2011, 18:34
ՍԵՐԳԵՅ

Սիրտդ երդումի ամենայն կանչով
Եվ կարոտներիդ բեռները ուսին,
օՐորոցի պես օրհնանքի լույսով
Գիշերների մեջ տենչում է մեկին…
Եվ կարոտներդ գիշերվա մթնում
Յուրահատկության փայլեր են ցրում…
:)

http://lusinamara.blogspot.com/p/blog-page.html

Ռուֆուս
10.02.2011, 18:37
Իսկ այ սենց ինչ սիրուն կլինի

:love

Սիրտդ երդումի ամենայն կանչով
Եվ կարոտներիդ բեռները ուսին,
օՐորոցի պես օրհնանքի լույսով

:o

Գիշերների մեջ տենչում է մեկին…
Եվ կարոտներդ գիշերվա մթնում
Յուրահատկության փայլեր են ցրում…

Lusinamara
10.02.2011, 21:06
Չէ,բայց կարծես սկզբնական տարբերակն ավելի լավն է;)

Lusinamara
11.02.2011, 12:54
"Եթե ԱՊՊԱ,ապա ՊԱՊԱ"
Տավրոս Սարգսյանին:)


ԱՊՊԱհովում ես դու իմ ապագան.
Պարտավոր եմ ես միշտ քեզ նմանվել,
Պարտադիր կերպով միշտ առաջ նայել`
Առաջնորդս ես իմ հզո'ր ՊԱՊԱ...!!!

http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_02.html

Lusinamara
16.02.2011, 01:24
http://lusinamara.blogspot.com/p/blog-page.html
ԲԱՐՍԵԼՈՆԱ
Բյուրավորները երկրպագում են,
Այս թիմը ուժեղ է բոլորից,
եՐևի բոլորն էլ վախենում են
Սպորտի այս քարե բեկորից
Եվ կանաչ դաշտի գավաթե փառքը`
Լեցուն ուժերի միախառնումով,
Ոչ ոք չի կարող խլել նրանցից:
Նրանք ուժեղ են,նրանք միշտ անպարտ,
Անխո'ս,նրանք են մեծ ֆուտբոլում զարդ:

Lusinamara
09.09.2011, 21:37
http://3.bp.blogspot.com/-gkLj0xiNplI/TmpNdbT2mcI/AAAAAAAAAd8/oCq9CxdOzeI/s1600/hay.jpg
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ (http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_09.html)

http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_09.html
Հացի սրբությամբ, հողի սխրանքով,
Աչքերի խորքի հույսով մանրակերտ,
Յոթ հրաշքների հասնող ճախրանքով
Անցար պատմության ճամփեքով անթեք:
Սուրաց թշնամու բազում հարձակում,
Տեսար երկրաշարժ ու… Ելար ոտքի,
Անփույթ դարերից մինչ անկախացում
Նշան բերեցիր չխոցվող կամքի:
Ընդհուպ, մոռացած ծանրությունը քո
Երազ ես պահում ճերմակ մեծության,
Սիրում եմ հոգուդ բոցեղեն ցայտքով,
Երգելով տանել ուղին պատմության…
Մեկ դո՛ւ եմ իրո՛ք, մեկ՝ ես, Հայաստա՜ն:

© Լուսին Ամարա

armen9494
21.11.2011, 18:26
Հենց նոր լավ ախպերս իմ համար գրեց :))


Անուշ ախպերն ես դու մեր կողակից,
Րոպեներն անցնում են, արաղը դու լի՛ց,
Մեր երեկոն ծաղկացրու պարով,
Եկել է պահը՝ զոռով ու շառով,
Նորից հիանում ենք մեր մեծ ախպերով !!!

:hands


©Վազգեն ախպեր :))

varpet
07.01.2012, 15:14
Ախր էնպես եմ կարոտում, կարծես

Րոպեները էն գուրգուրանքների

Մոռանալ, ջնջել չի հաջողվի մեզ...

Ինչպե՜ս էիր ժպտում` անմեղ, անթերի:

Նիրհում եմ. թաքուն գալիս ես անտես,

Երազներիս հյուր, կրքերիս փերի ....

varpet
07.01.2012, 15:17
Թարթիր մտքերդ, ու դու կտեսնես
Ամռան արևը աչքերիդ առաջ,
Մոռացված ձմռան բուքը ձյունակեզ,
Աշնան անձրևը, գարունը կանաչ.
Րոպե, օր, տարի` կպարուրեն քեզ`
Արտաբերելով կարոտ ու հառաչ...

varpet
07.01.2012, 15:18
Երբեմն հոգիս առնում է թևեր,
Սավառնում է լուռ ու սլանում վեր...

Հեռուներն անծիր հաղթելով բազում,
Ազատությանը ձգտելով անվերջ`
Յաթաղանների շեղբին է հասնում.

Եվ դարձած վահան, հույս, հավատ ու սեր`
Մարտի է քաշվում խենթ ու անվեհեր...

varpet
07.01.2012, 15:19
Մոռացվել եմ. աչքերումդ չկամ կարծես,
Որպես արցյունք` չորացել եմ վառ այտերիդ ջերմությունից,
Նորից կգամ, ինքնամոռաց կնայեմ քեզ.
Ինձ ողջունիր, ինձ ընդունիր ինչպես առաջ, ներիր դու ինձ

Կգամ անխոս ու կնայեմ աչքերիդ մեջ` ինձ կփնտրեմ,
Առաջվա պես կգրկես ինձ, կփայփայես. ես դա գիտեմ:

varpet
07.01.2012, 15:22
Այնպես եմ ուզում, որ էս Նոր տարին

Մատուցի քեզ իր քնքշանքն ու խինդը,

Ամենապայծառ, ամենաբարի

Լույսով պարուրի քո նուրբ ժպիտը,

Յուրովի փռվի քո ճանապարհին,

Անեզեր սիրով թափանցի սիրտդ...

My World My Space
07.01.2012, 15:32
Հենց նոր լավ ախպերս իմ համար գրեց :))


Անուշ ախպերն ես դու մեր կողակից,
Րոպեներն անցնում են, արաղը դու լի՛ց,
Մեր երեկոն ծաղկացրու պարով,
Եկել է պահը՝ զոռով ու շառով,
Նորից հիանում ենք մեր մեծ ախպերով !!!

:hands


©Վազգեն ախպեր :))

ես մինչև համեմատաբար վերջերս համոզված էի, որ կողակիցը սովորոբար կինն ա լինում, կամ ամուսինը, իսկ այ ընկերը.... աստված հեռու տանի....

Աբելյան
15.03.2014, 13:49
http://www.copypaste.am/2012/01/30/%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D6%84/#

Հասարակ գրագողություն:

John
15.03.2014, 13:56
http://www.copypaste.am/2012/01/30/%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D6%84/#

Հասարակ գրագողություն:

հա դե էդ մարդկանց սայթի անունից ամեն ինչ պարզ ա արդեն, ի՞նչ կա զարմանալու )))

Աբելյան
15.03.2014, 14:06
հա դե էդ մարդկանց սայթի անունից ամեն ինչ պարզ ա արդեն, ի՞նչ կա զարմանալու )))
Մարդը ասում ա էդ սաղ ինքն ա գրել:

John
15.03.2014, 14:08
Մարդը ասում ա էդ սաղ ինքն ա գրել:
ինձ ավելի շատ զարմացնում ա, թե ինչո՞ւ ես դու էդ տախտակամիտ հայկական սայթերին 0-ից բարձր ուշադրության արժանացնում

Աբելյան
15.03.2014, 14:19
ինձ ավելի շատ զարմացնում ա, թե ինչո՞ւ ես դու էդ տախտակամիտ հայկական սայթերին 0-ից բարձր ուշադրության արժանացնում
Երեկ պատահական աչքովս ընկավ, ներվայնացրեց:

John
15.03.2014, 14:23
Երեկ պատահական աչքովս ընկավ, ներվայնացրեց:
թեթև տար ախպերս ;)