Դիտել ողջ տարբերակը : Անասելիք
Այս բաժնում ես կդնեմ ոտանավորներ, որ երբեք նախատեսված չեն հրատարակելու, գրված են ընկերական միջավայրում կարդալու և զվարճանալու համար… Ուղղակի այստեղ մթնոլորտը ինձ դուր եկավ… Հուսով եմ դրանց կողքով անտարբեր չեք անցնի, որովհետև լավն են... եվ հիշեք, որ դրանք բանաստեղծություններ չեն, այլ ոտանավորներ…
1. Ես` բանաստեղծ
(ինքնածաղրանմանակում)
Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
Թղթի վրա ինչ-որ բաներ եմ գրոտում,
Գրում եմ, ջնջում, ինչ-որ բանաստեղծոտում,
Ուզում եմ լինել պոետ ապագայում:
Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
Վսեմ թեմաներից եմ փլիլիսոփայում
Ու մեծ պոետ դառնալու հույսեր եմ փայում,
Գաղափարներ եմ մշակում ես կայուն:
Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
Ու բանաստեղծաբար եմ ես սիրահարվում,
Բանաստեղծություններ եմ նրան նվիրում,
Բանաստեղծական սիրով եմ սիրում ուրույն:
Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
Թեթև հարցերով ես չեմ հետաքրքրվում,
Վեհ գաղափարներն են մշտապես ինձ հուզում.
Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում:
2. Արևագույն աչքերով աղջիկ
Արևագույն աչքերով մի աղջիկ
Մտել է իմ ուղեղը և հոգին
Եվ, ինչպես վիրուսը համակարգչում,
Ջնջում է ամեն ինչ իմ ուղեղում:
Արևագույն աչքերով մի աղջիկ
Իշխում է իմ բոլոր երազներում,
Այնպես եմ ցանկանում միշտ, միշտ քնել
Կամ էլ գոնե արթմնի երազ տեսնել:
Արևագույն աչքերով մի աղջիկ
Սրբապղծում է իմ աղոթքները.
Ամեն անգամ Աստծուն աղոթելիս
Նրա աղոթք անունն եմ ես տալիս:
3. Սիրիր ինձ
Սիրիր ինձ: Ես դրախտ չեմ խոստանում,
Բայց, ճիշտ եմ ասում, զուր ես որոնում,
Չես գտնի ավելի քաղցր բան, քան
Սիրուդ հետ բռնես դժոխքի ճամփան:
4. Նկարչի երազը
Ես մի գաղտնի երազ ունեմ,
Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
Սակայն թող այն մեր մեջ մնա.
Այդ երազը իմ գաղտնիքն է:
Նկարիչ դառնալ եմ ուզում,
Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
Դու երևի ծիծաղու՞մ ես.
«Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:
Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
Որ ինձ մոտ դա չի ստացվում,
Փորձում եմ նկարել դեմքեր,
Բայց դուրս են գալիս դիմակներ:
Ես էլ եմ ապշում, զարմանում,
Թե ինչպես է դա ստացվում.
Չէ՞ որ ես իրական մարդկանց
Դեմքեր եմ նկարել փորձում:
Հապա ինչու՞ վրձնիս տակից
Պաղ դիմակներ են ինձ նայում.
Ես մի ձախորդ նկարիչ եմ,
Երևի բախտս չի բերում:
Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:
Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
Ես վախենում եմ նկարել
Այն, ինչ թաքնված է դեմքի
Հետևում, ինչ չի երևում:
Լավ է՝ դիմակներ նկարեմ
Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
Երբեք նայել ես չփորձեմ:
Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
Այս մասին ոչ մեկի չասես:
Առայժմ այսքանը, հետո երևի էլի բաներ կդնեմ այստեղ…
Տեսնում եմ արդեն կարդացողներ կան, հաճելի է:
5. Պարապություն
Երբեմն ուզում եմ պարապությունից
Ինձ պատեպատ զարկեմ:
Կյանքումս տիրող դատարկությունից
Ուզում եմ ազատվեմ:
Ներսս լցվել է այս դատարկությամբ,
Ուզում եմ բղավեմ,
Ճչամ ամբողջ ուժով, դատարկությունը
Այդպես մեջիցս հանեմ:
6. N***-ին
Ո՞վ եմ ես՝ վատ մա՞րդ, նաև վատ ընկե՞ր,
Դավաճա՞ն եմ ես: Երդվում եմ, որ ոչ,
Ու՞մ եմ դավաճանել ես երբևէ՝
Եղբո՞րս, Աստծու՞ն, գուցե ընկերո՞ջ:
Ոչ, հանուն ընկերոջ, եղբորս, Աստծու
Դավաճանում եմ միայն ինքս ինձ,
Հավատա՝ սրանք խոսքեր չեն շինծու,
Խաբում եմ հաճախ, բայց ոչ չափածո:
Դավաճան չեմ ես, ոչ էլ վատ ընկեր,
Բայց, երդվում եմ, կարող եմ ուրանալ
Հանուն այն բանի, որ կոչվում է «Սեր»,
Ընկերոջ, եղբորս, նույնիսկ Աստծու:
Սրանք, հավատա, խոսքեր չեն շինծու,
Խաբել ես գիտեմ, բայց ոչ չափածո:
7. Իմ ձայնագրիչը
Նվագում է ձայնագրիչս հին,
Լսում եմ երգերը մեր սիրած,
Հիշում եմ օրերը գնացած,
Նվագում է ձայնագրիչը իմ...
Պառկել եմ ես մեր տան բազմոցին,
Հուշերը ինձ հանգիստ չեն տալիս:
Ինչու՞ է ձայնագրիչն իմ լալիս,
Երբ մտածում եմ ես քո մասին:
Կարոտում եմ օրերը անցած,
Ձայնագրիչն է կարծես ինձ հուշում,
Ու ես էլ եմ արդեն հասկանում,
Որ հեռացել ես անվերադարձ:
Լալիս է ձայնագրիչը իմ հին…
Ուզում եմ մոռանալ քո մասին…
8. Ես քեզ սիրում եմ. չքվիր
(սոնետ)
Ինչու՞ է քո տեսիլքը նորից հետապնդում ինձ,
Գիտեմ՝ դու երջանիկ ես. սրում ես ու սիրված ես,
Թող ուրեմն երջանիկ լինեմ նաև ես,
Հասկացրու ինձ, որ վաղուց հեռացել ես իմ կյանքից:
Բացատրիր, համոզիր, որ չի կարելի սիրել տեսիլքի,
Չի կարելի ապրել հուշերով ու երազներով՝
Անդառնալի հուշերով ու անհույս երազներով,
Դե, չքվիր, հանգիստ թող ինձ, անցյալի սիրո ոգի:
Թե՞ կարծում ես, որ չեմ կարող ապրել առանց քեզ,
Առանց քո աչքերի, որոնց մեջ երբեք սեր չեմ տեսել,
Գրողը տանի, հանգիստ թող ինձ վերջապես, լսու՞մ ես…
…Ոչ, ոչ, մի լսիր ինձ, խնդրում եմ, դա ես չեմ խոսում,
Թույլ տուր գոնե երազներիս մեջ քեզ հետ լինել,
Թող ինձ քո այդ տեսիլքը, ես քեզ սիրում եմ… սիրում…
9. Սիրում եմ ծխել
Ծխախոտամոլ չեմ, բայց սիրում եմ ծխել.
Սիրում եմ ծխել մենությունն իմ մխացող,
Մենությունս ու կյանքս եմ սիրում ծխել,
Ծխում եմ իմ կյանքը ծխախոտով լացող:
Սիրում եմ դիտել՝ ինչպես է ծխախոտը
Լալով այրվում ու կամաց-կամաց ծխանում,
Ու եղբայրներ ենք մենք՝ ես ու ծխախոտը,
Ծխում ենք մեր կյանքը ու կամաց մխանում:
Մենք այդպես նման ենք՝ ծխախոտը և ես,
Երկուսս էլ մեր մենությունն ենք լալիս
Ծխե արցունքներով, որոնք քաշում ենք ներս,
Որ ոչ-ոք երբեք չտեսնի մեզ մխալիս:
Այսպես մենակ ծխախոտն ու ես միասին
Նստում ենք երկուսով ու անխոս զրուցում
Ծխացող-մխացող մեր մենության մասին,
Նստում ենք միասին, մենությունն մեր կիսում:
Չենք մոռանում, որ
ԾԽԵԼԸ
ՎՆԱՍԱԿԱՐ Է
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Ծխելն
առաջացնում է
թոքի քաղցկեղ
10. Ուզում եմ հարբել
Ծարավ եմ, ուզում եմ հարբել,
Բայց ոչ գարեջրով, այլ սիրով.
Ծարավ եմ սիրո, ուզում եմ
Սիրել ու արբենալ սիրով:
Ծարավ շուրթերս համբույր են
Ուզում ու գարեջրի շիշն են
Համբուրում, բայց այն անբույր է.
Շուրթերս համբույր են ուզում:
Մի շիշ գարեջուր եմ ուզում՝
Անհուն ծարավս հագեցնեմ
Ու ներսիս կրքերը բազում
Մի շիշ գարեջրով հանգցնեմ:
Ծարավ եմ, ես չեմ հագենում,
Ուզում եմ՝ հարբեմ, էլի մի շիշ
Գարեջուր տվեք, կյանքում այս
Անիծյալ ես չեմ հագենում:
Այսօր այսքանը, մնացածը՝ վաղը, դեռ ահագին ունեմ, կհասցնեմ բոլորիդ մի լավ ձանձրացնեմ…
9. Սիրում եմ ծխել
Ծխախոտամոլ չեմ, բայց սիրում եմ ծխել.
Սիրում եմ ծխել մենությունն իմ մխացող,
Մենությունս ու կյանքս եմ սիրում ծխել,
Ծխում եմ իմ կյանքը ծխախոտով լացող:
Սիրում եմ դիտել՝ ինչպես է ծխախոտը
Լալով այրվում ու կամաց-կամաց ծխանում,
Ու եղբայրներ ենք մենք՝ ես ու ծխախոտը,
Ծխում ենք մեր կյանքը ու կամաց մխանում:
Մենք այդպես նման ենք՝ ծխախոտը և ես,
Երկուսս էլ մեր մենությունն ենք լալիս
Ծխե արցունքներով, որոնք քաշում ենք ներս,
Որ ոչ-ոք երբեք չտեսնի մեզ մխալիս:
Այսպես մենակ ծխախոտն ու ես միասին
Նստում ենք երկուսով ու անխոս զրուցում
Ծխացող-մխացող մեր մենության մասին,
Նստում ենք միասին, մենությունն մեր կիսում:
այս մեկն առանձնացնում եմ :) ինձ շատ դուր եկավ…
Կաթիլին
Շնորհակալություն: Դա իմ ամենասիրելին է: Շնորհակալություն, որ ինձ հասկանում եք:
Եվ շնորհակալություն բոլորին, ովքեր կարդում են իմ պատանեկան չարաճճիությունները:
Ես թեմաներից մեկում ժամանակակից հայ պոեզիայի մի որոշակի ուղղության անվանեցի ՈՒՆԻՏԱԶՊՈԵԶԻԱ: Խոստովանեմ, որ ես էլ եղել է, որ տուրք եմ տվել ավանգարդիստական այս ուղղությանը: Ոտանավորը, որը հիմա դնում եմ այստեղ, զերծ է որևէ չափից դուրս հակագրական բառապաշարից, սակայն պատկերը, որ նրանում ստեղծվում է, մեղմ ասած, հեռու է բանաստեղծական լինելուց: Իմ ոտանավորները ես գրել եմ ուսանողական տարիներին, որ կարդամ ընկերներիս համար կարճելու համար ձմռան ցուրտ գիշերները: Փորձենք թեթև նայել ամեն ինչի: Խոստանում եմ հետագայում ավելի քնարական բաներ դնել, այդպիսիք էլ կան իմ պահոցում:
Զգուշացում` Նրանց, ովքեր ֆոբիա ունեն ՈՒՆԻՏԱԶՊՈԵԶԻԱյի հանդեպ, խորհուրդ չի տրվում կարդալ: Ոտանավորի մեջ ստեղծված են պատկերներ, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել անչափահասների, հղիների, հոգեկան խանգարումներ ունեցողների և լիովին առողջ և նորմալ մարդկանց հոգեկան աշխարհի վրա:
11. Ձեռնաշարժություն Playboy-ի դիմաց` համեմված երևակայությամբ
Կարծում ես` խելագարվե՞լ եմ,
Ոչ, ես միշտ էլ խելագար եմ եղել,
Կարծում ես սիրահարվե՞լ եմ,
Երբեք չեմ դադարել սիրել:
Սիրում եմ քեզ, ով էլ՝ լինես,
Ուզում եմ քեզ հետ սեր անել,
Ցանկանում եմ տիրանալ քեզ,
Ուզում եմ քեզ հետ սեքս անել:
Առանց վարանման ինձ տրվիր,
Եկ՝ անենք այդ, չեմ դիմանում,
Դե, դե, իմ սեր, իմ սեքս, արի,
Սպասել էլ չեմ կարողանում:
Հեյ, ու՞ր ես փախչում, մի գնա…
Մի մատնիր ինձ տանջանքների…
Ոչ, այսպես էլ չեմ դիմանա…
Էհ, գնամ զուգարան էլի…
Իսկ այս մեկը գրել եմ «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի ազդեցության տակ, չնայած ֆիլմը չեմ տեսել, ինձ պատմել են:
12. Չմեղա
Ներիր ինձ, Աստված, ես Աստվածաշունչ եմ այրել,
Խնդրում եմ, ներիր, ես հաճախ եմ քեզ հայհոյել,
Ամենաթունդ հիշոցներով եմ քեզ աղոթել,
Ներիր, որ ժպրհում եմ քո ներումը աղերսել:
Ներիր ինձ, Տեր, դու գիտես՝ ես քեզ շատ եմ սիրել,
Անպատասխան սերը նման է ատելության.
Ինչու՞ չես իմ սերը դու բավարար համարել,
Ինչու՞ ես ինձ հետ վարվել այդպես դաժանությամբ:
Փորձու՞մ էիր ինձ, չդիմացա՞ փորձությանը,
Ներիր, Աստված, մահկանացուիս, ես թույլ եմ շատ:
Գիտե՞ս՝ հավատում եմ քո գթասրտությանը
Եվ մեղքերիս համար զղջում եմ շատ:
Իսկ գուցե կա այլ պատճառ, որի համար դու ինձ
Լքեցիր՝ թողնելով ճակատագրի դեմ մենակ.
Այո, գիտեմ՝ դու ինձ համարում ես սրբապիղծ
Ոչ նրա համար, որ Աստվածաշունչ եմ այրել:
Դու ինձ այսքան շատ տառապանքներ պատճառեցիր
Ոչ քեզ հայհոյելու համար, այլ կա այլ պատճառ:
Այո, գիտեմ՝ ինչու ինձ հետ այդպես վարվեցիր,
Բայց հավատում եմ, որ կներես ինձ անպատճառ:
Դու զայրացել էիր, որ կա մեկը, ում քեզնից
Ավելի էի սիրում: Այդպես է, չէ՞, Տեր իմ,
Չեմ ժխտում, Տեր, նրան շատ էի սիրում քեզնից
Եվ ավելի էի նվիրված, հավատարիմ:
Հիմա հասկանում եմ՝ որն էր քո փորձությունը,
Որին ես բնավ չկարողացա դիմադրել,
Ես չդիմացա կնոջ, սիրո փորձությանը.
Որպիսի դժվար թակարդ էիր իմ դեմ լարել:
Դու գիտես, որ նա էլ ինձ լքեց, թողեց մենակ,
Դու էիր այդ ամենը այդպես կանխորոշել,
Որ նա իմ թիկունքից խրի այդքան սուր դանակ:
Այժմ միայն կարող եմ քո ներումը հայցել:
Սակայն ես ցանկանում եմ քեզ հետ անկեղծ լինել,
Քեզ խաբելն հիմարություն է և անկարելի.
Դու էլ գիտես, որ ես չեմ կարող քեզ խոստանալ,
Թե այսուհետ կդիմանամ նման դավերի:
Ամեն փորձությունից հետո թերևս էլի
Քեզ կմեղադրեմ, գուցե հաճախ էլ հայհոյեմ:
Երբ ինձ գտնեմ վիճակներում անելանելի,
Գուցե մի օր էլ էլի Աստվածաշունչ այրեմ:
Իսկ կնոջ փորձությանը թերևս երբեք
Ընդդիմանալ չկարողանամ: Բայց, ով Աստված,
Ո՞վ եմ ես, եթե ոչ քո գործերի արգասիք,
Մի՞թե այս ամենը քո կողմից չէ սահմանված:
Ներիր ինձ, Աստված, որ քեզ հետ այսպես անհաշտ եմ,
Ներիր, որ քո դեմ էլի մեղք գործել եմ ուզում,
Ներիր, որ մեղքերով լի իմ կյանքը ես շատ եմ
Սիրում, ներիր ինձ, որ էլի ապրել եմ ուզում:
11. Ձեռնաշարժություն Playboy-ի դիմաց` համեմված երևակայությամբ
Կարծում ես` խելագարվե՞լ եմ,
Ոչ, ես միշտ էլ խելագար եմ եղել,
Կարծում ես սիրահարվե՞լ եմ,
Երբեք չեմ դադարել սիրել:
Սիրում եմ քեզ, ով էլ՝ լինես,
Ուզում եմ քեզ հետ սեր անել,
Ցանկանում եմ տիրանալ քեզ,
Ուզում եմ քեզ հետ սեքս անել:
Առանց վարանման ինձ տրվիր,
Եկ՝ անենք այդ, չեմ դիմանում,
Դե, դե, իմ սեր, իմ սեքս, արի,
Սպասել էլ չեմ կարողանում:
Հեյ, ու՞ր ես փախչում, մի գնա…
Մի մատնիր ինձ տանջանքների…
Ոչ, այսպես էլ չեմ դիմանա…
Էհ, գնամ զուգարան էլի…
«շնորհակալություն»՝ խիզախման համար׃ Կատարումը չհավանեցի׃
Մնացած գործերն էլ կարդացի, ահագին հաջող բաներ կան, так держать! Ծխախոտի մասին ոտանավորը իրոք աչքի ա ընկնում, ես էլ հավանեցի :) Ափսոս, որ ոտանավորը հիշեցրեց նրա մասին, որ սիգարետ չունեմ ու մինչև առավոտ պիտի դիմանամ....
так держать! Ծխախոտի մասին ոտանավորը իրոք աչքի ա ընկնում, ես էլ հավանեցի :) Ափսոս, որ ոտանավորը հիշեցրեց նրա մասին, որ սիգարետ չունեմ ու մինչև առավոտ պիտի դիմանամ....
Ես վաղուց էլ ոտանավորներ չեմ գրում, գուցե հետո էլի գրեմ: Սրանք, որ այստեղ դնում եմ, գրված են տարիներ առաջ: Սիրով քեզ սիգարետ կհյուրասիրեի, մոտս հիմա նույնիսկ տեսականի կա:
Շնորհակալ եմ, որ ոչ միայն կարդացել ես գրածներս, այլ նաև կարծիք ես հայտնում:
Ես վաղուց էլ ոտանավորներ չեմ գրում,
Ափսոս׃ Զգացվում է, որ անկեղծ էր գրած, ինչ-որ գրաֆոմանական ջղաձգություններ չէր׃ Իսկ ինչո՞ւմ է էլ չգրելու պատճառը, եթե գաղտնիք չի׃ Ճիշտն ասած մոտս էլ է նույն վիճակը, վերջին 2
տարվա ընթացքում մի քանի տող բան եմ գրել ընդամենը, այնինչ դրանից առաջ շատ-շատ էի գրում׃ /թուղթ է փչացնում հիմնականում/
Սիրով քեզ սիգարետ կհյուրասիրեի, մոտս հիմա նույնիսկ տեսականի կա
:good :)
Գրում եմ, բայց ոչ ոտանավորներ, հասկացա, որ Սևակ չեմ դառնա, պոեզիան իմը չէ: Ոտանավորներ սկսեցի գրել, երբ համալսարանում գրականուիթյան տեսություն անցանք երկրորդ կուրսում: Փորձում էի գրել ըստ կանոնների և ստացվում էր, սակայն իսկական բանստեղծը պետք է գրի ոչ միայն անձնական, այլ այնպիսի բաներ, որ բոլորի սրտից խոսեն, իսկ ես իմ մասին եմ գրել:
Հասկանալի է׃ Միգուցե օֆֆթոփ եմ անում, բայց մի բանի հետ թույլ տուր չհամաձայնվել׃ «Բոլորի սրտից» խոսելը «զզակազով» ու «պիտի»-ով չի լինում, գրողը /բանաստեղծը, նկարիչը, ևն.../ ստեղծագործում է իր սեփական սրտից, իր անձնական ապրումներն է արտահայտում... Իսկ թե քանի՛ մարդու սրտով են նրա գրածները ու որքանով են արժեքավոր՝ ժամանակն է ցույց տալիս׃ ԻՄՀԿ չի կարելի a priori ընդնունել՝ «ես մենակ ինքս ինձ մասին եմ գրում, ուրեմն պոէտ չեմ» :)
Մի քիչ էլ գիշերային տրամադրություններ, քանի որ այս կայքում բոլորն էլ կարծես լուսնոտներ լինեն:
13. Մթից եմ փախչում
Մութ է, գիշեր, անձրև է ու աշուն,
Եվ ոչ մի աստղ չկա երկնքում,
Քայլում եմ մութ, անձրևոտ քաղաքի
Դատարկ ու ամայի փողոցներում:
Ոչ մի լապտեր այն չի լուսավորում,
Ինքս էլ չգիտեմ` ուր եմ շտապում`
Քայլելով փողոցներով քաղաքի,
Որ կորել է ցեխում ու մթում:
Եվ ոչ մի տեղ մեքենա չի երևում,
Որևէ տեղ որևէ լույս չի վառվում,
Մութ է, անձրև ու ամայի քաղաք
Ու ես: Գուցե ինչ-որ տեղ եմ գնում:
Մի՞թե չեմ զգում՝ ինչպես եմ թրջվում,
Ու ոտքերս ինչպես են ցեխոտվում:
Քաղաքում մութ ու անձրևային
Ես այնպես եմ դողում ու մրսում:
Ու այս մութ գիշերով փախչում եմ ես
Այս ցուրտ քաղաքից, այո, հենց այդպես,
Փախչում եմ անձրևից ու քաղաքի
Այս ամայությունից եմ փախչում ես:
Մութ, անձրևոտ աշնան այս գիշերով
Քայլում եմ թաց, ցեխոտ փողոցներով՝
Ամայի, դատարկ, տխուր քաղաքի:
Մթից եմ փախչում՝ մթում խարխափելով:
14. Սիրում եմ գիշերը
Սիրում եմ գիշերը մուգ մանուշակագույն,
Գիշերվա լուսինն եմ սիրում բարձր երկնքում,
Սիրում եմ գիշերը բոլոր գույներից զուրկ,
Ու գիշերվա բոլոր գույներն եմ ես սիրում:
Գիշերվա աստղազարդ երկինքն եմ ես սիրում՝
Երկրի հետ խառնված, ու աստղերն եմ սիրում
Այդ երկիր-երկնքում աստղազարդ գիշերվա,
Անլույս ու մութ գիշերվա լույսերն եմ սիրում:
Գիշերը այգին եմ սիրում ու այդ այգում
Սևամութ գիշերվա լուսավոր երկնքից
Բարձր ծառերի խիտ սաղարթով թաքնված՝
Մենավոր ու գողտրիկ նստարանն եմ սիրում:
Այդ մենավոր նստարանին գիշերները
Սիրածս աղջկա հետ նստել եմ սիրում
Ու երկնքի աստղերից ծառերով պահված՝
Նրան համբուրել եմ սիրում մութ գիշերում:
Մի քիչ էլ կիրք
15. Վարակիր ինձ
Վարակիր ինձ սիրո հիվանդությամբ.
Ես վճարել եմ քեզ դրա համար,
Տրվիր ինձ, տիրիր քո ողջ էությամբ,
Եկ՝ միաձուլվենք, միանանք իրար:
Դե, ներս թող ինձ, ընդունիր ինձ քո մեջ,
Ուր սեր կա ախտոտված ու ախտոտող,
Եկ՝ միանանք ու սուզվենք իրար մեջ.
Տուր ինձ: Տուր ինձ սերդ ապականող:
Եթե մահ կա, ուզում եմ, որ մեռնեմ
Միայն սիրուց, հեշտանքից, բղջանքից,
Ուզում եմ, որ սիրեմ, սիրվեմ, տիրեմ,
Միայն տիրվելով հեռանամ կյանքից:
Ես դժգոհ եմ իմ կյանքից ողջախոհ,
Հոգնել եմ ապրելուց երազելով,
Դե, վարակիր ինձ հիվանդությամբ քո,
Մեռցրու ինձ իմ երազած մահով.
Ես վճարել եմ քեզ դրա համար…
16. Շոգիացում
Շոգ է: Խեղդվում եմ: Ուզում եմ՝ հանվեմ:
Ուզում եմ սառը ցնցուղ ընդունեմ:
Բայց ջուրը շոգից շոգիացել է:
Շոգ է, ու ես էլ եմ շոգիացել:
Նայում եմ, թե դու ինչպես ես շոգում,
Ինչպես է քրտինք դեմքիցդ հոսում,
Ու ավելի եմ շոգում: Եռում եմ:
Էլ ցնցուղ չեմ ուզում: Ցանկանում եմ:
Քեզ եմ ուզում: Եկ՝ իրար հետ շոգենք,
Հանվենք ու միասին շոգիանանք:
Մեկ մեկու քրտինքով եկ ցնցուղվենք,
Եռանք, թեկուզ այրվենք ու մոխրանանք:
17. Քեզ չեմ ցանկանում
Մի տանջիր ինձ. էլ քեզ չեմ ցանկանում,
Քո մարմինն ինձ էլ մի առաջարկիր,
Ու ինձ գայթակղել դու էլ մի փորձիր.
Քեզանից հեշտանք ես էլ չեմ ստանում:
Ճիշտ է՝ չեմ կարողանում քեզ մերժել,
Բայց հասկացիր՝ չեմ ուզում, չեմ ուզում,
Ոչ թե ինձ, այլ կամքիս ես տիրում,
Պարզապես քո թակարդն եմ ես ընկել:
Դու ինձ տիրում ես, բայց քեզ չեմ սիրում,
Մի անի այդ հակառակ իմ կամքին,
Բաց թող ինձ ու մի խեղիր իմ հոգին.
Ուրիշի հետ, ուրիշ կերպ եմ ուզում:
Քեզ հետ ես ինձ բռնաբարված եմ զգում:
Չե՞ս տեսնում՝ մորթում ես հոգիս այդպես,
Նույնիսկ շունչդ տանել չեմ կարողանում,
Չգիտեմ՝ ինչ անեմ. երևի սպանեմ քեզ:
18. Լիներ
Կապույտ աչքերով մի աղջիկ լիներ,
Նա երկար ու շեկ մազեր ունենար,
Մազերը վզին արձակած լիներ
Ու աչքերը միշտ ցած պահեր խոնարհ:
Եվ այնպես լիներ, որ նա ինձ սիրեր
Ու ինձ անանուն նամակներ հղեր,
Ուր իր թեժ սիրուց նա ինձ կպատմեր.
Այդ նամակները համբույրով կնքեր:
Եվ մի երեկո երանի լիներ,
Որ նա խիզախեր, ու կեսգիշերին
Իր կամքից անկախ նրա մատները
Հեռախոսիս համարն հավաքեին:
Ու ես կվերցնեի լսափողը,
-Ես քեզ սիրումեմ,- նա կասեր դողդոջ,
Եվ կլսվեր նրա ձայնի դողը,
Բայց ես կասեի նրան սառը՝ ոչ:
-Էլ ինձ չզանգես, չանհանգստացնես,
Դու ինձ մոռացիր,- նրան կասեի:
-Մեկ է՝ չեմ սիրում, չեմ սիրելու քեզ,-
Ու լսափողը ցած կդնեի:
19. Աղոթք
Տեր, մոռացե՞լ ես իմ մասին.
Հասկանում եմ՝ շատ գործ ունես,
Սակայն անսա իմ ասածին,
Խնդրում եմ՝ աղոթքս լսես:
Իմաստ տուր իմ գոյությանը,
Նպատակ տուր իմ ապրելուն,
«Զի քո է կամք և զաւրութիւն»,-
Ինչպես ասված է աղոթքում:
Առանց սիրո ես չեմ կարող
Նույնիսկ ոտանավոր գրել,
Չէ՞ որ, ով Ամենակարող,
Այդպիսին ես դու ինձ ստեղծել:
Սեր տուր ինձ, որ հանուն նրա
Ապրեմ ես, և նա էլ ապրի
Հանուն ինձ: Խնդրանքս արա
Եվ կտեսնես, որ բարի է…
Ամեն
20. Ապրելու տենչ
Երբեմն թվում է՝ ամեն ինչ գրել եմ,
Վերցնում եմ գրիչը, և մտքեր չեն գալիս,
Այդժամ միայն մի միտք ինձ հանգիստ չի տալիս.
Մի՞թե իմ կյանքում արդեն ամենն ասվել է:
Նոր է լրացել կյանքիս երկու տասնյակը,
Եվ ընդամենը նույնքան բանաստեղծություն,
Իսկ ես կյանքից շատ ավելին եմ ցանկանում,
Մի՞թե իմ կյանքն այդքան պարապ ու դատարկ է:
Օրը երկու տասնյակ բանաստեղծություն եմ
Ուզում, ուզում եմ՝ չհասցնեմ ամեն բան
Թղթին հանձնել, չեմ ուզում ՝ այժմվա նման
Բռնանալով ինքս ինձնից մտքեր կորզեմ:
Նրանց, ովքեր ենթադրեցին, թե սա վերջինն է, ստիպված եմ հուսախաբ անել. ես ձեզ դեռ կձանձրացնեմ:
21. Սոնետ լուսնի մասին
Քամին ինչ-որ հեռվից մի կարոտ է բերում,
Ցերեկ է, երկնքում լուսին չի երևում,
Ցերեկ է. լուսինը ինձ չի լուսավորում,
Քամին հեռվից լուսնի կարոտն է ինձ բերում:
Ինչ-որ տեղ ինչ-որ քնքուշ կարոտ է երգում
Ու անուշ, անորոշ ինչ-որ հուշ է պատմում,
Այդ լուսինն է, լուսնային իր երգն է երգում,
Լուսնային, քնքուշ մի կարոտ է ինձ մաշում:
Ցերեկ է ու մութ. լուսինը չի երևում,
Քամին հեռվից ինչ-որ կարոտ էինձ բերում,
Լուսինը լուսնային իր քնքուշ երգն է երգում:
Անուշ, լուսնային մի կարոտ է ինձ մաշում,
Անլուսին, անլույս ցերեկվա մութն է պատում,
Լուսինը կարոտի մի անուշ երգ է երգում:
22. Սոնետ լուսնին
Լուսնումութ ու մթնշաղ է ինչ-որ,
Բայց մթնշաղ է ոչ լուսաբացի,
Որից, հետո, հուսամ, լույս չի բացվի.
Լուսնումութ է երեկոյի սգվոր:
Անլուսանում է, մթնում ամենուր,
Լուսին, թշնամի դու լուսաբացի,
Չեմ տեսնում ոչ ոքի քեզնից բացի
Ու աստղերից` կողքիդ` անհրապույր:
Մութ է` առանց լույսի ոչ մի շողքի,
Միայն դու ես շողում հեռվում, բարձրում,
Լուսին` սիրահարի ու ցնորքի:
Սիրահարի, լուսնահարի լուսին,
Տես, մթնում դեպի քեզ եմ բարձրանում...
Մնա այդտեղ, խնդրում եմ, ինձ սպասիր...
23. Լուսին եմ ուզում
(Աստվածային Լուսինեին)
Լուսին եմ ուզում ունենամ,
Լուսնին եմ ուզում տիրանամ,
Ու կամաց-կամաց այրվում եմ,
Այրվում ու արևանում եմ:
Հիմա, հիմա հասկանում եմ`
Ինչու է արևը այդպես
Այրվում. արևն էլ, ինչպես ես,
Երբեք լուսնին չի հանդիպում:
Դարձել եմ լուսնոտ, լուսնագար,
Ինչպես կայսրն այն խելագար,
Երազում լուսին եմ տեսնում,
Լուսնին եմ տենչում, երազում...
Աստղ եմ ուզում ես դառնամ,
Երկինք եմ ուզում բարձրանամ,
Որ անվերջ լուսնով հիանամ
Ու այդպես լուսնով լիանամ:
Այրվում եմ, արևանում եմ,
Իմ, լուսին, լուսնագարվում եմ
Ու կալիգուլայանում եմ:
Իմ լուսին, ես քեզ սիրում եմ:
24. Անմիտ միտք
Ուզում ես մտածել,
Ու չի մտածվում,
Չես ուզում խոսել,
Ու չի էլ խոսեցվում:
Տեսնում ես այն,
Ինչ չես ուզում տեսնել,
Լսում ես այն,
Ինչ չես ուզում լսել:
Եվ ուզում ես խելագարվել,
Որ չհասկանաս այն,
Ինչ տեսնում ես,
Որ չընկալես այն,
Ինչ լսում ես:
Բայց խելագարվում ես
Հասկանալուց,
Նրանից ես խելագարվում,
Որ չես կարող չհասկանալ:
Խելագարվում ես անզորությունից,
Որ չես կարող ոչինչ փոխել,
Որ չես կարող սխալ կյանքում
Ապրել... ճիշտ:
Ապրել ճիշտ,
Ասել է թե` սև մածուն,
Ասել է, թե` հեզ գայլ:
Այս տրամաբանական հակասությունը
Ունի երկու լուծում,
Բայց երկուսի դեպքում էլ
Պատասխանը նույնն է.
Կամ պետք է ապրես... ոչ ճիշտ,
Կամ պետք է ճիշտ... չապրես:
Ես դարձել եմ հեզ գայլ,
Ու գիտակցելով, որ չեմ ապրում`
Այսպիսի անմտություններ եմ մտածում:
25. Մեր կյանքն ենք ապրում
Մեկը իր անտակ տակառն է լցնում,
Մյուսը սարն ի վեր քար է գլորում,
Իսկ քարը նորից ցած է գլորվում...
Մենք էլ ամենքս մեր կյանքն ենք ապրում:
Իմ այս խոսքերը կարող են թվալ
Անչափ հուսահատ, հոռետեսական,
Բայց սա է իմ կարծիքը իրական,
Ու չեմ կարող, չեմ ուզում ուրանալ:
Երբ հիշում ես ապրածդ օր առ օր
Ու վերլուծում ես օրերը հատ-հատ,
Ամեն ինչ դառնում է անկարևոր,
Հասկանում ես, որ այդտեղ չկա իմաստ:
Կյանքիդ անցնող օրերի համար
Սկսում ես սրտանց ուրախանալ,
Օրերը, ժամերն ես հաշվում անհամար,
Սկսում ես օր օրի մահանալ:
Օրերդ սպանելը իմաստ է դառնում,
Եվ որքան կյանքդ է կարճանում,
Նույնքան էլ այդ իմաստն է մեծանում,
Անիմաստության հետ բազմապատկվում:
Բայց ի՞նչն եմ հաշվում, ինչի՞ եմ սպասում,
Թե ե՞րբ եմ այս կյանքից հեռանալու,
Կյանքից հետո՞ իմաստ որոնելու…
Գիտեմ, որ ոչ ոք ինձ չի հասկանում:
26. Չասելու ասելիք
Թվում է, թե էլ ասելիք չկա.
Վերցրել եմ գրիչս ու չգիտեմ,
Թե ուղե՞ղս է դատարկվել արդեն,
Ասելի՞ք, թե՞ ասելու էլ չկա:
Ինձ թվում է՝ այնտեղ դեռ մտքեր կան
(Այնտեղը ուղեղս է, պարզ է, չէ՞),
Թե չէ կստացվի, որ ուղեղս փուչ է,
Դե, դա հարմար կլիներ մկանը…
Բայց ուղեղը իմն է, և այն լի է,
Լի է մտքերով՝ իրար խառնված,
Ձուլված, միաձուլված և դիֆուզված
Այնպես, որ տարանջատելի են:
Երբ վախենում ես մտքերդ ասել,
Երբ ամաչում ես ուզածդ անել,
Դրանք պահում ես քո ուղեղի մեջ,
Ձուլում ես իրար, դիֆուզում քո մեջ:
Ու դառնում ես անտարանջատելի,
Չգիտես, թե ինչ ես ուզում ասել,
Չգիտես՝ ինչպես ես ուզում ապրել,
Ու դառնում ես ինքդ քեզ ատելի:
Բոլորս պահանջում ենք ազատություն
Ու սխալ հասցեով ենք ուղարկում
Մեր պահանջը, սխալ տեղ ենք դիմում.
Նախագա՞հը պետք է տա ազտություն…
Քավ լիցի, այն պետք է լինի մեր մեջ,
Պետք է մեր ներսում փնտրենք այն ու գտնենք,
Պետք է ինքներս մեզնից անջատվենք,
Ոչ թե ձուլվենք ու դիֆուզվենք անվերջ:
Թվում էր, թե ասելիք էլ չկար,
Ու ինչքան էլ դեռ չեմ համարձակվում
Ասել, նոր եմ ինքս ինձնից անջատվում,
Չասելու որքան ասելիք դեռ կա:
27. Շան շնություն
Մի շնանար:
Ելից Ի : 14
Իմ բղջախոհ,
Եկ՝ շուն դառնանք,
Եկ՝ շուն դառնանք, որ շնանանք,
Շնանանք ու չվախենանք,
Թե մեղք էր դա, թե շնացանք:
Եկ՝ շուն դառնանք,
Իմ անառակ,
Չի դատի Նա հո՞ շներին
Դատաստանով իր երկնային,
Միայն որ… որ շուն են նրանք:
Եկ՝ շուն դառնանք ու շնանանք
Շան շնացմամբ,
Շան շնությամբ,
Շնանանք շուն լինելու չափ
Ու Ոչ Ոքից չվախենանք:
Թեկուզ շուն էլ մենք չդառնանք,
Էլի, իմ քած, եկ՝ շնանանք:
28. Թանկաներ
(Ճապոնական պոեզիայի նմանությամբ)
Սպիտակ լուսնի
Լույսի ներքո իմ սիրո
Արցուքնե՞րն են
Թափվում, թե՞ սալորենու
Ճերմակ ծաղիկներն են այդ:
* *
*
Ծաղկած բալենի,
Ես փնտրում եմ մի աղջկա,
Չե՞ս տեսել նրան.
Նա ճերմակ է լուսնի նման,
Բայց նրան չեմ ճանաչում:
* *
*
Ինչու՞ է թաքնվել
Լուսինը ամպերի մեջ,
Ինչու՞ չեմ կարող
Բարձրանալ նրա մոտ
Կամ ապրել առանց նրա:
29. Հիշու՞մ ես ինձ
Գոնե երբեմն մտածու՞մ ես իմ մասին,
Լավ կամ վատ՝ կարևոր չէ. հիշու՞մ ես, որ կամ,
Թե՞ բոլորովին չես մտաբերում անգամ
Այն պահերը, որ անցկացրել ենք միասին:
Իսկ ես ոչ մի ակնթարթ քեզ չեմ մոռանում
Եվ ոչ մի կաթիլ չեմ դադարում քեզ հիշել,
Չեմ կարողանում հուշերիցս կյանք ելնել.
Քո մասին հուշերի մեջ կյանքն եմ մոռանում:
Հուսալ, որ երբեմն դու էլ հաճենում ես
Ինձ հիշել՝ հայհոյել կամ նկարս պատռել
Անիմաստ է: Էլ չեմ ասում, թե երազել,
Որ կարող ես ինձ ատել քո թշնամու պես:
Ատել այնպես, ինչպես կատեիր, եթե ես
Խլած լինեի քեզնից քո կուսությունը…
Բայց ոչ, չես ատում դու ինձ, ոչ էլ հիշում ես.
Գոնե խլած լինեի քո կուսությունը…
30. Լեոնտևի ձայներիզը
Հիշու՞մ ես այն ձայներիզը, որ միասին գնեցինք,
Այն նույն ձայներիզը, որ երկար ժամանակ քեզ մոտ էր,
Գիտե՞ս, ամբողջ օրը այդ երգերն եմ շարունակ լսում
Ու մտածում՝ ինչու այդ ժամանակ մենք բաժանվեցինք:
Գիտե՞ս՝ ինձ երբեմն թվում է, թե դեռ սիրում եմ քեզ,
Այնքան շատ եմ քո մասին մտածում, քեզ միշտ հիշում եմ,
Երբ լսում եմ Լեոնտևի երգերը, որ սիրում էինք,
Իմ դեմ կանգնում է պատկերդ քաղցր երազում կարծես:
Երբեմն ցանկանում եմ դեն նետել այդ ձայներիզը,
Բայց վախենում եմ, որ ընդմիշտ կհեռանաս իմ հոգուց,
Իսկ ես դա ուզում եմ, սակայն նաև չեմ ուզում կարծես
Ու շարունակ լսում եմ Լեոնտևի այդ ձայներիզը:
31. Նամակ, որը չեմ ուղարկելու հասցեատիրոջը
Հիշու՞մ ես, երբ դուք ժամերով՝
Ինձ համար դարերով,
Առանձնանում էիք կողքի սենյակում.
Ես քեզ սիրում էի
Ու գիտեի,
Որ քո անկողնում էիք…
Երբ առաջին անգամ տեսա քեզ,
Դու այնքան տգեղ էիր:
Անճաշակ բանաստեղծություններ էիր գրում,
Ես զարմանում էի քո սահմանափակությամբ
Ու սիրեցի քեզ.
Այն ժամանակ ես դեռ չէի գրում:
Ինձ թվում էր,
Թե ուրիշին էի սիրում
Ու տանջվում էի անպատասխան սիրուց:
Ես քեզ էի սիրում
Եվ ւսկապես տանջվում էի,
Իսկ դուք դարերով առանձնանում էիք…
Քո անկողնում:
Դու ինձ բողոքում էիր նրանից,
Ասում էիր,
Որ տանել չէիր կարող նրան,
Ես քեզ չէի հասկանում
Ու ատում էի նրան:
Չէի հասկանում,
Որ խանդում էի քեզ:
Չէի հասկանում,
Որ սիրում էի քեզ:
Հիշու՞մ ես՝
Մի օր ինչպես ծեծեցիք իրար:
Դու նման էիր խելագարի:
Ես խղճում էի նրան.
Նա այնքան ողորմելի էր:
Քո ձեռքին դանակ կար…
Ուզու՞մ էիր սպանել նրան:
Ես գրկեցի քեզ,
Իսկ նա կողպվեց սենյակում:
Դու ոտքերով հարվածում էիր ոտքերիս.
Երևի մոռացել էիր,
Որ հոդացավ ունեմ:
…Դանակով կտրել էիր մատդ:
Ես արյուն տեսա,
Եվ արյունը խփեց գլխիս:
Ինձ թվաց՝ այդ նա էր,
Ու չէի կարողանում ատել նրան.
Նա այնքան խղճալի էր…
Մենք միասին դուրս եկանք:
Այդ օրը
Ես առաջին և վերջին անգամ տեսա քեզ արտասվելիս.
Մի կաթիլ արցունք հոսեց,
Չեմ հիշում, քո աջ, թե ձախ աչքից:
Ես գրկեցի քեզ…
Ես սիրում էի քեզ,
Չնայած գիտեի,
Որ նա տեսել էր քո մերկությունը:
Հետո դու գնացիր:
Ես քեզ միշտ զանգում էի:
Դու էլ էիր զանգում ինձ երբեմն,
Սակայն ծննդյանս օրը այդպես էլ չզանգեցիր:
Ես տարեդարձ չէի տոնում:
Տանը մենակ էի
Ու դուրս չէի գալիս:
Զանգի էի սպասում:
Հետո քեզ երբեմն այցելում էի:
Այդ ժամանակ քեզ սիրում էր այն տղան:
Նա էլ էր քեզ այցելում:
Դու ժպտում էիր նրան
Ու միասին զբոսնում էիք,
Այդ ժամանակ ես հասկացա…
Սակայն դու ինձ չէիր սիրում:
Այդպես ասացիր ինձ:
Մինչ այդ ես հավատում էի Աստծուն:
Այդ օրը այրեցի Աստվածաշունչս
Ու մոխիրը լցրեցի գետը:
Դու ինձ այցելեցիր նրա հետ.
Ես այնքան դժբախտ էի:
Դուք ևս մռայլ էիք,
Իսկ ես ծիծաղում էի:
Դրանից հետո քեզ էլ չեմ տեսել:
Ծանոթներս ասում են,
Որ էլի զբոսնում ես այդ տղայի հետ:
Նա սիրում էր քեզ,
Կարծեմ՝ նույնիսկ ուզում էր վերջ տալ կյանքին:
Այդ ժամանակ դու նրան էլ չէիր սիրում,
Բայց ինձ հետ չէիր զբոսնում:
Դե, ես երբեք չեմ փորձել ինքնասպան լինել…
Քեզ համար:
Հիմա ես էլ եմ զբոսնում մի աղջկա հետ,
Նա չափազանց գեղեցիկ է:
Ես նրան դեռ ոչինչ չեմ ասել:
Ես չեմ վախենում նորից մերժվելուց,
Պարզապես չգիտեմ՝
Արդյո՞ք էլ չեմ սիրում քեզ:
32. Ի՞նչ ես ուզում ինձնից
Ինչու՞ ես ինձ հետապնդում.
Եթե իսկապես հետապնդեիր…
Բայց դու ինձ հետապնդում ես՝
Չտեսնելով ինձ:
Ի՞նչ ես ուզում ինձնից՝
Քո՝ ինձնից ոչինչ չուզելով:
Ինչու՞ ես ամենուր կանգնում իմ ճանապարհին,
Ինչու՞ ես իմ ճանապարհը փակում.
Եթե կանգնեիր ինձ սպասելով…
Բայց դու ինձ չես էլ նկատում:
Ինչու՞ ես իմ ճանապարհը փակում:
Ինչու՞ չես թողնում,
Որ իմ սիրտը սիրի ուրիշի.
Եթե միայն խանդեիր…
Ինչու՞ չես թողնում,
Որ ուրիշի սիրեմ,
Երբ դու էլ ինձ չես սիրում:
33. Ջութանվագ
Հոգումս մի աղջիկ ջութակ է նվագում,
Եվ ջութանվագից այդ ես բարիանում եմ,
Ուղեղումս բարի մտքեր են հավաքվում,
Ու ես մի բարի հեքիաթում եմ հայտնվում:
Սրտումս մի աղջիկ ջութակ է նվագում,
Այդ նվագի տակ ես պարել եմ ցանկանում,
Անչափ քնքուշ մի պար եմ ես պարել ուզում
Հենց այն աղջկա հետ, որ ջութակ է նվագում:
Նույնիսկ երազներումս է նա նվագում,
Ու հայտնվում եմ երազային մի այգում,
Ուր բոլորը այնքան բարի են ինձ թվում,
Եվ բոլորը շատ քնքուշ մի պար են պարում:
Ջութակ նվագող մի աղջկա եմ ես սիրում.
Նա այնքան սիրուն ու բարի է… նվագում,
Որ միշտ ուզում եմ՝ նրա նվագը լսեմ
Եվ ջութանվագի տակ նրա հետ պարեմ:
Հայկական քիթ
Չգիտեմ, թե որքանով եմ ճիշտ անում, որ այստեղ եմ գրում, բայց թեման իմն է, և այն, ինչ հիմա գրում եմ, ես եմ գրում, պարզապես սա արդեն ոտանավոր չի, իմ մտքերն են, որոնք ուզում եմ կիսեմ նրանց հետ, ով կցանկանա կիսել իմ մտքերը…
Ճի՞շտ է արել Նունե Եսայանը, որ կտրել է մազերը, թե՞ հին սանրվածքը նրան ավելի էր սազում: Գիրացե՞լ է, թե՞ նիհարել Շուշան Պետրոսյանը: Սա շատ կարևոր է, և այս հարցերի պատասխանները միայն մենք կարող ենք տալ: Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան ասացի, հիշեցի. մի քանի տարի առաջ, երբ հանրապետության արդեն նախկին նախագահը մեր մի քանի մշակույթի գործիչների պետական կոչումներ էր շնորհել, դա դարձել էր ազգային հարց, ազգովի քննարկում էինք, թե արդյոք այդ գործիչները արժանի էին այդ կոչումներին, ով էր ավելի արժանի, էլ ում կարելի էր կոչում տալ, «Ես որ լինեի որոշողը…»: Ոչ ոքի չէր մտահոգում, որ եթե այդ կոչումները շնորհում է նախագահը, ուրեմն նա էլ որոշում է, թե ով ինչքանով է դրանց արժանի: Ոչ, նախագահն ի՞նչ է հասկանում, դա մենք պետք է որոշենք:
Միայն մենք գիտենք, թե մեր աստղերը ում հետ պետք է ամուսնանան՝ «Ոչ, նրանք բոլորովին էլ հարմար ամուսիններ չեն» կամ «Շատ լավ զույգ կլինեին, ասա՝ մի ամուսնացեք, էլի»: Մենք պետք է որոշենք, թե ինչ երգ երգեն մեր երգիչները՝ «Դա ինչ երգ է, որ նա էլ երգում է», և ինչու՞ միայն երգեն, մենք պետք է որոշենք, թե ընդհանրապես ինչ խոսեն նրանք՝ «Դրա ասելու ոչ տեղն էր, ոչ էլ ժամանակը» կամ «Նա ի՞նչ է հասկանում, որ ի՞նչ էլ ասի, խոսափողն էլ մի ձեռքն են տվել»: Չկրկնվելու համար չեմ խոսում եթերից երևացող մարդկանց հագուկապի մասին քննարկումներից, չնայած բանահյուսական այնպիսի անսպառ պաշար կա այդ քննարկումներում, որ դրանց էջեր կարելի է նվիրել, սակայն եզրահանգումը նույնն է լինելու. միայն մենք գիտենք, այո, դա մեր գործն է, իսկ ուրիշ ո՞վ պիտի որոշի, տվյալ հագուստը կրո՞ղը, ծիծաղելի բաներ մի խոսացեք, բա մենք ի՞նչ անենք:
Երկրի արտաքին, տնտեսական, մշակութային քաղաքականությունը մենք ենք մշակում, ռազմավարական ամենակարևոր խնդիրները մենք ենք լուծում: Իհարկե, մենք լծակներ չունենք մեր կայացրած կարևորագույն որոշումները իրագործելու, դրանք մնում են սուրճի բաժակի շուրջ ընկերուհիների գումարած վեհաժողովների կամ բլոտի սեղանի շուրջ ընկերական գագաթնաժողովների շրջանակներում: Իհարկե, սրանք բոլոր այն միջոցառումները չեն, որոնցում նման սուր հիմնահարցեր են բարձրացվում, պարզապես թվարկեցի արդեն խորհրդանշական նշանակություն ձեռք բերած միջոցառումները, իսկ այս կարգի խնդիրներ քննարկվում են ամենուր` դպրոցներում և համալսարաններում, դասամիջոցին և դասի ժամանակ, աշխատանքի վայրերում, միկրոավտոբուսներում, Սևանի ափին հանգստանալիս…
Այժմ երկինքներից իջնենք գետին: Արդյոք այսքանով սահմանափակվում են մեր, ավելի ճիշտ կլիներ ասել մեր քթի գործունեության, մեր ամենաիմացության ոլորտները: Քավ լիցի, ոչ, իհարկե, ոչ: Մեր քիթն ամենուր է: Ներքևի հարևանը ամուսնության ինչ-որամյակի առթիվ կնոջը ոսկե ապարանջան է նվիրել, շատ իզուր, բոլորովին էլ արժանի չէր: «Ես որ լինեի նրա ամուսինը, մի րոպե նրա կողքը չէի մնա»: Ամենից զավեշտալին այն է, որ այս խոսքերը ասողը կարող է կին լինել, այդ դեպքում բոլորովին էլ զարմանալի չէ, որ նա քննարկվող կնոջ կողքը մի րոպե չէր մնա: Մեր գործունեության ոլորտը շատ բազմաժանր է, մենք գիտենք` ով է վատնում ամուսնու աշխատածը, ով է սխալ կազմակերպում իր տան ծախսերը, մենք կարող ենք յուրաքանչյուրի համար կազմել ծախսերի հակաճգնաժամային ծրագիր, մենք գիտենք, թե ով է սխալ ընտրել իր մասնագիտությունը, ում անունը իրեն բոլորովին չի համապատասխանում, ով ուր գնա հանգստանալու, մենք գիտենք, թե ով ինչ պետք է անի և ինչ չպետք է անի:
Եվ միևնույն ժամանակ մեր ամենասիրած արտահայտություններից մեկը, մեր բառապաշարում ամենագործածական խոսքերից մեկը հետևյալն է` «Չգիտեմ` ինչ անեմ»: Մենք, որ ամեն ինչ գիտենք բոլորի մասին, չգիտենք ինչ անել: Նորմալ է, շատ բախտագուշակներ ասում են, որ սեփական ճակատագիրը գուշակել իրենք չեն կարող, ուրեմն պետք չէ սեփական իմացության, սեփական կարողությունների վրա սկսել կասկածել: Այն, որ չգիտենք, թե մենք ինչ անենք, բոլորովին էլ չի նշանակում, որ չենք կարող իմանալ, թե մյուսներն ինչ անեն:
Սա մենք ենք: Դեռևս Սևակն էր ասում. «Մենք ամենքս դատավոր ենք մի քիչ», ապա ավելացնում էր, որ ինքն էլ է մտնում այդ ամենքի մեջ: Սա մենք ենք ու ես եմ ու դուք եք: Ու ինքներս մեզնից չենք կարող փախչել: Պատահական չէ, որ հայկական քիթը ասվելիք է դարձել իր մեծության պատճառով, այնքան ենք մեր քիթը այստեղ-այնտեղ, չեմ ուզում ասել մեզ չվերաբերող հարցերի մեջ, որովհետև ամեն ինչն էլ մեզ վերաբերում է, մտցրել, որ այն պատմաէվոլյուցիոն հարմարվողականության հետևանքով ձեռք է բերել այն տեսքը, որը հիմա տեսնում ենք հայելու մեջ: Ու եթե ինքներս մեզնից էլ կարողանանք փախչել, մեր քիթը պետք է մեզ հետ վերցնենք: Այստեղ արդեն հայելու մեջ չնայելն էլ մեզ չի փրկի, որովհետև այն միշտ մեր աչքի առաջ է և այնքան ակնառու:
Լավ մնաք:
Լավն էր::hands
Մեր «մենթալիթետի» վառ նկարագրություն…
Լավն էր::hands
Մեր «մենթալիթետի» վառ նկարագրություն…
Ապրես, Տիգ ջան, որ նեղություն ես կրել այսքան երկար-բարակ գրառումը կարդալու: Ավելացնեմ, որ ես մեզ հենց այդպիսին եմ սիրում:
Սա գրել եմ ավելի քան երկու տարի առաջ: Մտորումներ են, այն ժամանակ ուսումնասիրում էի մի հեղինակի, որը իզ էր դրել գտնելու կյանքի իմաստը, ու ես էլ փորձել եմ իմ ձևով հետազոտել այդ հավերժական խնդիրը: Կոչվում է՝
Անհեթեթ մտքեր անհեթեթ կյանքի մասին
Եթե կյանքը այն ճանապարհն է, որը տանում է դեպի մահ, ապա ինչու՞ ենք այն անցնում, ինչու՞ չենք փոխում այն, մտնում այլ ուղի:
Սակայն… այդ ուղին, եթե չտանի դեպի մահ, ապա չի լինի կյանք, իսկ եթե չլինի կյանք, ապա ի՞նչ կլինի…
Իսկ եթե նորից լինի կյանք, մի ուրիշ կյանք, ապա նորից կտանի դեպի մահ, գուցե բոլորովին ուրիշ մահ, բայց մահ:
Այդ դեպքում ինչու՞ ենք մտնում այն, ինչու՞ ենք ծնվում:
Ծնունդը փաստորեն դեպի մահ տանող ուղու մուտքն է, իսկ մինչ այդ…
Եթե ծնունդը ճիշտ ճանապարհից մոլորվելն է, ապա կա այլ ճանապարհ…
Սակայն որտե՞ղ է այն:
Մինչև այժմ ինձ հայտնի բոլոր հղի կանայք ծննդաբերել են կամ… վիժել:
Մի՞թե դա է ճիշտ ուղին:
Բայց չէ՞ որ վիժվածը մեռած է լինում:
Մյուս կողմից, ինչպե՞ս կարող էր նա մահանալ, եթե չի մոլորվել, չի ծնվել, չի հայտնվել դեպի մահ տանող ճանապարհին, կյանք չի ունեցել:
Չնայած գուցե մենք կյանքում ենք լինում մինչև ծնվելը, մինչև ծնվելն ենք մոլորված լինում:
Իսկ գուցե մահը գտնվում է ճանապարհի տարբեր մասերում կամ ողջ ճանապարհին, և մենք մեռնում ենք այնտեղ, ուր բախվում ենք նրա հետ, ոմանք՝ ամենասկզբում, մյուսները՝ ամենավերջում:
Չնայած ո՞վ կարող է ասել, թե որտեղ է ամենավերջը. յուրաքանչյուրը անցել է այդ ճանապարհի մինչև այն կետը, որտեղ բախվել է մահին, և քանի որ դրանից հետո մեռել է, ապա չի կարող մեզ պատմել՝ արդյո՞ք դա էր ամենավերջը, թե՞ դեռ էլի ճանապարհ կար:
Իսկ միգուցե մահը բոլորովին էլ այս ճանապարհի վերջը չէ, այլ նա էլ պարզապես անցնում է այդ նույն ճանապարհով՝ նրա եզրով կամ մեջտեղով կամ մե՛կ եզրով, մե՛կ մեջտեղով, և եթե կարողանանք զգույշ լինել և չբախվել նրան, կիմանանք, թե ինչ կա վերջում:
Ո՜վ գիտի, գուցե ինչ-որ մեկին հաջողվել է հասնել կյանք կոչվող ճանապարհի վերջին՝ առանց բախվելու մահին:
Գուցե մեզ էլ հաջողվի հասնել այնտեղ:
Սակայն եթե դա էլ կյանք չլինի, ապա ի՞նչ կլինի…
Երբ համալսարանում «Գրականության տեսություն. էինք անցնում, ասացի փորձեմ սոնետ գրել իր բոլոր կանոններով, փորձեցի, բովանդակության առումով սոնետի հետ ոչ մի կապ չուներ, դա եղավ իմ առաջին ոտանավորը, տեղադրում եմ այստեղ, ներողամիտ եղեք:
34. Աններդաշնակություն
(սոնետ)
Համակարգչային իրականության մեր դարում,
Որ տալիս է սպիդից մեռնողին ապրելու հույս
Եվ բ** պոռնիկին հինգ րոպեում դարձնում է կույս,
Ամեն մարդ Աստվա՜ծ է… իրեն երևակայում:
Տիեզերական նվաճումների այս դարում,
Երբ սաղմը դառնւմ է օրգանիզմ արգանդից դուրս,
Պահպանակների դարում էլ ի՞նչ հավատ, սեր, հույս,
Երբ գիտությունն է սեր ու հավատ… բռնաբարում:
Այս մոլագար դարում ահա սպասում է լուծման
Նման մի հարց. «Հնարավո՞ր է մարդու կողմից
Հասնել ընդհուպ մինչև վիրտուալ սիրո ստեղծման»:
Մի ուրիշ հարց պատասխան է ստացել վերջապես,
Թե սուրբ կույս Մարիամը մեր երկնային Տիրոջից
Առանց կենակցելու հղիացավ այդ ինչպես:
35. Երկբայություն
Հավատու՞մ եմ ես Աստծուն,
Որն այդքան մարդկանցից խլում է կյանքը,
Երբ բնությունը շնչում է հրաբխե իր շնչով.
Չէ՞ որ Աստված է ստեղծել այն:
Հավատու՞մ եմ ես Աստծուն,
Որ թողնում է` մեռնեն այդքան մարդիկ,
Երբ բաբախում է Երկրի երկրաշարժ զարկերակը.
Մի՞թե Աստված չի ստեղծել այն:
Կարո՞ղ եմ հավատալ Աստծուն,
Որ թողնում է անպատիժ այն այլասերված մանրէին,
Որ գործում է երեխայի արարման պահին,
Այն մանրէին, որ սպիդ է սերմանում,
Եւ դրանով է նա զվարճանում:
Հավատա՞լ Աստծուն,
Որ թողնում է մարդկանց սպանել… մարդկանց.
Այդ Նա՞ չէր, որ ստեղծեց նրանց:
Հավատում եմ, այո’, բայց ոչ երկրպագում:
2001 թ. ամառ
36. Հարցեր
Ի՞նչ է սերը,
Ինչպե՞ս է այն առաջանում,
Մարդկային օրգանիզմում տեղի ունեցող
Քիմիական ի՞նչ ռեակցիայի հետեւանքով:
Որտե՞ղ է այն առաջանում,
Մարդու՞ որ օրգանում`
Սրտու՞մ, թե՞ ուղեղում, շուրթերու՞մ, թե՞…
(Ների’ր ինձ, Աստվա’ծ)
Գուցե մեր սեռական օրգաններու՞մ:
Քանի՞ մարդկային օրգանիզմ է անհրաժեշտ
Դրա առաջացման համար`
Մե՞կ, թե՞ առնվազն երկու,
Եւ այդ դեպքում տարբե՞ր սեռերի,
Թե՞ էական չէ սեռային պատկանելությունը:
Ահա հարցեր,
Որ պահանջում են պատասխան,
Ահա հարցեր,
Որ չեն հասել դեռ լուծման…
2001 թ. ամառ
37. Մոլագարը
Բռնաբարում է տղաների՞ն…
Ո՞վ: Ինչպե՞ս: Եւս մի հարց` ինչու՞:
Պե՞տք է արդյոք դա նրան, այո՞.
Ինչի՞ն: Մի՞թե չի էլ ամաչում:
Հարցերի տարափ, եւ սրանցից
Ո՞րն է որից բխում, հետեւում,
Պատասխանել սկսել որի՞ց.
Հարցերի վերջը չի երեւում:
Բայց փաստը մնում է փաստ, որ մեկը
Բռնաբարում է տղաներին,
Այո’, կա մեկը կամ ինչ-որ բան,
Որը դնում է հետեւներին:
Եւ նրանց հետեւները` արդեն
Բռնաբարված, նաեւ լայնացած,
Կամաց-կամաց վարժվում են դրան,
Բռնաբարվում են կամաց-կամաց:
Այդ մոլագար բռնաբարողի,
Մարդկանց նաեւ պատվից զրկողի
Անունն է փող, պարզապես փող, փող`
Դրամ: Ես դրա հետ գցողի…
Այդ փող-դրամը մականուններ
Շատ ունի, հայտնի է, օրինակ,
Իր շրջապատում դոլար անվամբ,
Կոչում են այլ կերպ, այլ ժամանակ:
Եւ սա` այս փող-դրամը` դոլար
Մականվամբ, ամեն ճր շատ մարդկանց
Բռնաբարում է, եւ ոչ միայն
Կանանց, այլ նաեւ տղամարդկանց:
Ահա սա է հենց սարսափելին.
Ուստի կոչ եմ անում, տղանե’ր,
Պի’նդ բռնեցեք ձեր հետույքներից.
Լինում են նաեւ նման բաներ:
2001 թ. ամառ
Ժունդիայի
06.10.2009, 21:05
Շատ հաճելի բանաստեղցություններ են Վանաձորցի ջան, ասեմ որ բանաստեղծություններդ հեռավոր Բրազիլիայում ել կարդացվեց, կեցցես
Կեցցե նաև Ասողիկի ստեղցագործական խումբը.:P
Հարգանքներով Ռաֆայել Ղազարյան
Շատ հաճելի բանաստեղցություններ են Վանաձորցի ջան, ասեմ որ բանաստեղծություններդ հեռավոր Բրազիլիայում ել կարդացվեց, կեցցես
Կեցցե նաև Ասողիկի ստեղցագործական խումբը.:P
Հարգանքներով Ռաֆայել Ղազարյան
Շնորհակալություն, հարգելիս, ես միայն չհասկացա, թե ի՞նչ ասել է՝ Ասողիկի ստեղցագործական խումբ, շնորհակալություն դրական կարծիքի համար, և շնորհակալություն, որ հայրենասեր ես:
Ժունդիայի
07.10.2009, 16:16
Շնորհակալություն, հարգելիս, ես միայն չհասկացա, թե ի՞նչ ասել է՝ Ասողիկի ստեղցագործական խումբ, շնորհակալություն դրական կարծիքի համար, և շնորհակալություն, որ հայրենասեր ես:
ԴԲԱ ԼԱՎԸ ստորագրությամբ վանաձորցի մի աշխատանքային ընկեր ունեմ, որնել Ասողիկում աշխատում էր ու շատ լավ ել ստեղծագործող մարդ էր.
4 հանգամանք որն ինձ դրդեց քեզ քոմմենթ գրել
Հատված անավարտ պիեսից
Անո- Բարև, տիկին Արուսյակ:
Արուս -Բարև, Անո ջան: Ներս արի: Նստիր:
Անո -Օֆ, սարսափելի շոգ է:
Արուս -Վա՞տ է, ի՞նչ է: Մեր Կիրովականից շոգը կտրվել է, անձրև, անձրև, ինչքա՞ն կարելի է: Մի քիչ էլ թող մեզ արև հասնի էլի:
Անո -Տանը նստած լավ է, բայց դուրս գալ չի լինում:
Արուս -Դու էլ դուրս մի արի:
Անո -Է, դրա հետ տանը մնա՞լ է լինում:
Արուս -Դե հիմա եկել ես, նստիր, հովը կընկնի, կգնաս: Ես էլ մենակ եմ:
Անո -Չէ, մի րոպեով եմ եկել, գործեր ունեմ, պիտի գնամ, ուղղակի անցնում էի, ասացի` մի հատ մտնեմ, տեսնեմ` տիկին Արուսը ինչ է անում:
Արուս -Ի՞նչ պիտի անեմ, քարտ եմ առել, ուզում եմ` զանգեմ, տղայիս հետ խոսամ, բայց ես սրանց ձևերից բան չեմ հասկանում:
Անո -Տիկին Արուս ջան, հիմա շտապում եմ, բայց հետ դառնալիս կարող եմ նորից անցնել քեզ մոտ, կզանգենք:
Արուս -Չէ, ազիզ, Նանոյին ասել եմ, գալու է, կզանգենք, բայց դու էլի անպայման կգաս:
Անո -Դե, տեսնեմ: Նանոյից ի՞նչ կա:
Արուս -Ի՞նչ պիտի լինի, ամուսինը մի փչացածի մեկն է:
Անո -Ինքն էլ պակասը չի, ամուսինը հետը` սիրեկան է պահում:
Արուս -Ինչ որ է, իրենց դարդը մեզ չեն տվել:
Անո -Չէ, ինձ պես:
Արուս -Հա, քոնն էլ պիտանի չի:
Անո -Բայց ես սիրեկան չեմ պահում: (հառաչում է)
Արուս -Հիմա ի՞նչ ես ասում, մի հատ սուրճ չդնե՞մ:
Անո -Չէ, տիկին Արուս, ուղղակի այն դեղերը, որ խոստացել էի, բերել եմ:
Արուս -Ի՞նչ դեղեր:
Անո -Այն, որ ասում էի այն անգամ:
Արուս -Բայց ես չուզեցի:
Անո- Այս է, տիկին Արուսյակ ջան, այս դեղերը (հանում է պայուսակից):
Արուս- Այդ ի՞նչ դեղեր են:
Անո -Տաբլետոկ է:
Արուս -Մեղա քեզ, ի՞նչ տաբլետոկ:
Անո -Ընտիր դեղ է, ճնշումի դեմ, քեզ համար եմ բերել:
Արուս -Բայց ես ճնշում չունեմ:
Անո -Տարօրինակ է, քո տարիքի կինը պարզապես պարտավոր է ճնշում ունենալ, հատը 100 դրամ:
Արուս -Ես ճնշում չունեմ:
Անո -12 հատ է, թանկ չի, տես, թե ինչ էլ խոշոր են:
Արուս -Հա էլի, ախչի, ոնց որ ծիրանի կորիզ լինեն:
Անո -Գույնն էլ:
Արուս -Զզվելի գույն է:
Անո -Ինչու՞, ծիրանի կորիզի գույնը զզվելի՞ է, մեր հայկական ծիրանի:
Արուս -Որպես ծիրանի կորիզի գույն զզվելի չէ, բայց որպես այս դեղի գույն մի տեսակ չի նայվում:
Անո -Ընտիր դեղ է, հիմա վերցնու՞մ ես:
Արուս -Ինչի՞ս է պետք:
Անո -Ճնշումի համար է:
Արուս -Հա, բայց ես ճնշում չունեմ:
Անո -Հիմա չունես, վաղը կունենաս:
Արուս -Երբ կունենամ, այն ժամանակ էլ կառնեմ, թոշակառու կին եմ, գիտես` փողը թափա՞ծ է:
Անո -Քեզ ի՞նչ է եղել, որդիներդ…
Արուս -Որդիներիս ցավը տանեմ…
Անո -Հիմա վերցնու՞մ ես, թե չէ:
Արուս -Չէ, էլի, ախչի, վերցնեմ` ի՞նչ անեմ:
Անո -Ասում եմ, էլի, ճնշումի համար է:
Արուս -Դե, թող մնան, երբ պետք լինի…
Անո -Ուշ կլինի:
Արուս -Ինչի՞ց պետք է ուշ լինի:
Անո -Ժամկետը կանցնի:
Արուս -Մեղա, այդ դեղից այդ տասներկու հա՞տն է, էլ չի՞ արտադրվում:
Անո -Արտադրվելը արտադրվում է, բայց մեզ մոտ չկա:
Արուս -Բա քեզ որտեղի՞ց:
Անո -Ֆիլիպիններից:
Արուս -Ի՞նչ Ֆիլիպիններ:
Անո -Ֆիլիպինյան կղզիները չգիտե՞ս:
Արուս -Ո՞վ է բերել:
Անո -Ես, անձամբ, շատ էր, խմել եմ, այս 12 հատն է մնացել:
Արուս -Ախչի, ի՞նչ ես խոսում, ես քեզ այս տասը տարի է ճանաչում եմ, դու Կիրովականից դուրս չես եկել, ի՞նչ Ֆիլիպինյան կղզիներ:
Անո -Հա, ժամանակները ոնց փչացան: 15 տարի առաջ ենք գնացել, ամուսնուս հետ:
Արուս (թերահավատորեն) -Ամուսինդ քեզ Ֆիլիպիններ է տարել:
Անո -Դե այն ժամանակ այսպես չէր խմում, ավելի շուտ խմում էր, բայց լավ բաներ էլ ուներ:
Արուս -Ի՞նչ լավ բան պիտի ունենար, տեսնում եմ, էլի:
Անո -Փող:
Տիկին Արուսյակ, ինձ մի բաժակ ջուր տուր:
Տիկին Արուսը գնում է, խոհանոցից բաժակով ջուր բերում, Անոն ուզում է` դեղը խմի:
Արուս -Ախչի, այդ ի՞նչ ես անում:
Անո -Խմում եմ:
Արուս -Ի՞նչն ես խմում:
Անո -Տաբլետոկը:
Արուս -Դու ճնշում ունե՞ս:
Անո -Չէ, բայց հո չեմ թողնի` կորչի:
Արուս -Ախչի, ժամկետն անցած կլինի, կթունավորվես, կմեռնես:
Անո -Բան էլ չկա, շատ էր, լրիվ խմել եմ… (խմում է, դեմքը զզվանքով ծամածռում է) Թու, դառն է…
Արուս -15 տարվա դեղ է, ի՞նչ ես ուզում:
Անո -Փորձիր մի հատ:
Արուս -Լավ է, չեմ ուզում:
Անո -Հյուրասիրում եմ:
Արուս -Չէ, իմ դեղը ասպիրինն է:
Անո -Ինչի՞ համար ես խմում:
Արուս -Վայ, այնքան լավ դեղ է:
Անո -Հա, բայց դու կոնկրետ ինչի՞ դեմ ես խմում:
Արուս -Այդպես կոնկրետ չգիտեմ, բայց ինձ շատ է օգնում:
Մեջտեղում կրճատված հատված ավարտված պիեսից
Հայաստան -Պատմե՞մ:
Դատավոր -Այո, խնդրեմ:
Հայաստան -Որտեղի՞ց սկսեմ:
Դատավոր -Դե, չգիտեմ, Ձեր իմանալու բանն է, սկսեք երևի ամենասկզբից:
Հայաստան -Ես չեմ ուզում պատմել ամենասկզբից:
Դատավոր -Դե, մի տեղից սկսեք վերջապես:
Հայաստան -Իմ կյանքում սկիզբ ու վերջ չկա, յուրաքանչյուր կետ սկիզբ է, ու յուրաքանչյուր կետ նախորդի վերջն է: Կպատմեմ նրանից, թե ինչպես մենք կառուցեցինք մեր տունը: Եղավ այնպես, որ ահավոր ջրհեղեղը ամեն ինչ ավերեց, այստեղի բոլոր տները սրբեց տարավ: Իմ սկեսրայրը մի մեծ նավ էր սարքել, որի մեջ մենք պատսպարվեցինք՝ իմ սկեսրայրն ու սկեսուրը, իմ ամուսինը՝ իմ Հայկը, իմ տագրները, նրանց կանայք: Անձրևը քառասուն օր տևեց, իսկ երբ դադարեց, ամեն ինչ ծածկվել էր ջրով: Հետո ջուրը կամաց-կամաց սկսեց իջնել: Մենք ցամաքը ավելի շուտ տեսանք, քան այստեղի ջուրը ցամաքելը, որովհետև իմ սկեսրայրի սարքած նավը կանգնել էր այն երկգագաթ սարի բարձր գագաթին...
Դատավոր -Տիկին, Դուք Նոյի առասպե՞լն եք պատմում:
Հայաստան -Ի՞նչ առասպել, առասպելն ինչի՞ հետ ես:
Դատավոր -Առասպելը այն է, ինչը առաջ համարվել է ճշմարտություն, գիտելիք, գիտություն, հետո պարզվել է, որ ճշմարտությունը բոլորովին այլ է, դա դադարել է գիտելիք լինելուց, իր տեղը զիջել է նոր գիտելիքին, իսկ ինքը դարձել է առասպել, միֆ:
Հայաստան -Առասպելն այսինքը սու՞տ է:
Դատավոր -Դե չէ, սուտ չի, որովհետև մարդիկ, ովքեր այդպես են պնդել, կարծել են, թե դա այդպես է եղել, պարզապես այն չի համապատասխանել իրականությանը, մոլորություն է եղել:
Հայաստան -Չէ, ուրեմն սա Նոյի առասպելը չի, որովհետև այսպես իրականում եղել է, ու ես էլ քառասուն օր այդ նավի մեջ եմ եղել, ու հետո իմ սկեսրայրի ու սկեսրոջ, իմ ամուսնու, նրա եղբայրների ու նրանց կանանց հետ դուրս եմ եկել այն երկգագաթ սարի գագաթին, բայց կարող է և սա հենց այդ քո ասած առասպելը լինի, որ ասացիր` մոլորություն է, որովհետև նավից իջնելուց հետո մեր շուրջ բոլորը տեսանք սկզբում ջուր, հետո ամայի քար ու ժայռ, ու մոլորվել էինք, բա չէի՞նք մոլորվել, չգիտեինք՝ ինչ անենք, ու ո՞նց չմոլորվեինք:
Դատավոր -Այն ամենը, ինչ պատմում եք, գրված է Աստվածաշնչում:
Հայաստան -Ուրեմն քո ասելով՝ Աստվածաշնչում գրվածը սու՞տ է: Այս ամենը եղել է, ու ես էլ եմ այնտեղ եղել: Աստվածաշունչը Աստծու խոսքն է: Շատ հնարավոր է, որ իսկապես այն գրված լինի Աստվածաշնչում, բայց սա առասպել չի: Աստվածաշունչը առասպե՞լ է...
Դատավոր -Միգուցե սա ուրիշ պատմություն է, Ձեր սկեսրայրի անունը Նո՞յ է եղել:
Հայաստան -Նոյ չի եղել, բայց ինքը Նոյի պես արդար, բարի մարդ էր:
Դատավոր -Դե առասպել է, կարող է` ժամանակի ընթացքում որոշ բաներ էլ փոխված լինեն:
Հայաստան -Չէ որդիս, իմ սկեսրայրը մեռել է, բայց նրա հիշատակը հո չի՞ մեռել: Այդ մարդու անունը Նոյ չէր:
Դատավոր -Լավ տիկին, եկեք` ես իմ կարդացածից հարցեր տամ, տեսնենք Նոյի առասպելն է, թե չէ:
Հայաստան -Տվեք:
Դատավոր -Այ, ասացեք, Նոյը ի±նչ գիտեր, որ ջրհեղեղ է լինելու, ո±վ էր նրան ասել:
Հայաստան -Ի՞նչ Նոյ:
Դատավոր -Նոյը էլի, որ տապանը կառուցեց:
Հայաստան -Ի՞նչ տապան:
Դատավոր -Նոր Դուք էիք պատմում:
Հայաստան -Մեղա-մեղա, ես Նոյի անուն եմ տվե՞լ, տապան եմ ասե՞լ:
Դատավոր -Չասացի՞ք` սկեսրայրս մի մեծ նավ էր սարքել:
Հայաստան -Այո, սկեսրայրիս անունը, ասացի` Նոյ չէր, իսկ տապան մեռելների համար են սարքում, մենք չէինք պատրաստվում մեռնել, մենք ուզում էինք փրկվել:
Դատավոր -Ինչի՞ց էիք ուզում փրկվել:
Հայաստան -Ջրհեղեղից, ինչի՞ց:
Դատավոր -Այ, դե ասացեք, ի՞նչ գիտեիք, որ ջրհեղեղ է լինելու:
Հայաստան -Ոչ մի բան էլ չգիտեինք:
Դատավոր -Բա ինչու՞ կառուցեցիք այդ տապանը… ներողություն, այդ մեծ նավը:
...
Հայաստան -Չեմ հասկանում` ի՞նչ կա զարմանալի, որ մարդիկ ինչ-որ բան են կառուցում:
Դատավոր -Դե, հսկայական նավը ինչու՞ պիտի կառուցես հենց այնպես, ժամանակի և միջոցների անիմաստ վատնում է:
Հայաստան -Ինչու՞ էր հենց այդպես, անիմա՞ստ էր, որ ջրհեղեղը եղավ, այդքան մարդ կործանվեց, իսկ մենք փրկվեցինք:
Դատավոր -Այո, բայց միգուցե Ձեր սկեսրայրը ինչ-որ բան գիտեր:
Հայաստան -Ինչ պիտի իմանար, կամ ով գիտի…
Դատավոր -Գուցե Աստված նրան նախազգուշացրել էր ջրհեղեղի մասին:
Հայաստան -Մեծ տղա ես, ծիծաղելի բաներ ես ասում, ո՞վ է տեսել, որ Աստված մարդկանց հետ խոսա, բան ու գործ չունի… Բացի այդ, գիտե՞ս, ինձ թվում է Աստծո համար էլ անակնկալ էր այդ ջրհեղեղը, ինչ-որ մի բան նրա հաշիվներում սխալ էր եղել, այլապես նա կկանխեր:
Դատավոր -Հենց Աստծո որոշմամբ էլ եղավ ջրհեղեղը:
Հայաստան -Ինչի՞ց որոշեցիր:
Դատավոր -Աստվածաշնչում է գրված: Գրված է, որ մարդկանց մեղքերը այնքան էին շատացել, որ Աստված որոշեց բնաջնջել նրանց:
Հայաստան -Ուրեմն զարմանալի չէ, որ մարդիկ չեն հավատում Աստծուն, դա զրպարտություն է:
Դատավոր -Իսկ Դուք ինչի՞ց որոշեցիք:
Հայաստան -Որովհետև ինչպե՞ս կարող է Աստված բնաջնջել, Աստված միայն արարում է:
Դատավոր -Սոդոմ և Գոդոմ քաղաքներն է՞լ Աստված չի հրդեհել:
Հայաստան (խաչակնքում է) -Մեղա քեզ: Չէ էլի: Հրդեհել, բնաջնջել, իմ իմացած Աստվածը նման բաներ չի անում:
Դատավոր -Ինչևէ, Աստված երևի այս հարցում մեզ չօգնի: Եկեք ի վերջո հասկանանք, թե ինչու Ձեր սկեսրայրը կառուցեց այդ նավը:
Հայաստան -Իհարկե, Աստված չի իջնի ու օգնի մեզ, ինչպես և, իմ կարծիքով, այն ժամանակ չի իջել և օգնել իմ սկեսրայրին նավը կառուցելիս:
Իսկ թե ինչու իմ սկեսրայրը կառուցեց այդ նավը, արդյոք նա ինչ-որ բան գիտեր, զգում էր, ես չգիտեմ, իմ մտքով չի անցել հարցնել, պետք է իրեն հարցնեք, բայց դա էլ հնարավոր չէ… Աստված ողորմի, աշխատասեր, բարի, արդար մարդ էր: Մի բան հաստատ է. Աստված նրան ոչինչ չէր նախազգուշացրել, որովհետև դժվար թե մեկը գտնվի, որ կարողանա պարծենալ, թե Աստված իր հետ զրուցել է: Եթե այդպիսի բան լիներ, նա մինչև մահ այդ մասին կխոսեր, բայց նա նույնիսկ չի էլ ակնարկել:
Էսսե մեր մասին
(Ներեցեք վերնագրի անհամեստության համար)
Ուզում եմ այստեղ կիսվել ձեզ հետ իմ մտքերով հայ գրականության մեջ մեր մասին ասված ինձ համար երկու ամենաբնորոշ հատվածների շուրջ:
Ա
Պարույր Սևակի <<Քիչ ենք, բայց հայ ենք>> բանաստեղծությունից այս հատվածը ըստ իս ամենաբնորոշ խոսքերից են մեր գրականության մեջ, որ մեզ են բնութագրում՝
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով...
Ի՞նչ է պատկերված այս տողերում, եթե ոչ ժամանակակից եվրոարժեքները, մարդասիրական այն գաղափարները, որոնց ձգտում է հասնել ամբողջ աշխարհը, այն ամենը, որ անհրաժեշտ է՝ ունենա ցանկացած պետություն, որը ձգտում է մտնել Եվրոմիություն, և ի՞նչ… Պարզվում է, որ այդ ամենը մեզ բնորոշ է եղել մեր դարավոր կյանքի ընթացքում, այդ դեպքում մենք այսօր ինչի՞ ենք ձգտում… Իմ համեստ, միգուցե սխալ կարծիքով, հենց այստեղ է մեր խնդիրը, մենք ձգտում ենք գնալ դեպի այն, ինչը ենք, բայց չենք հասկանում, որ մենք արդեն ենք, և արդյունքում միայն հեռանում ենք մեզնից՝ իբր հասնելու համամարդկայինին, բայց քանի որ այդ համամարդկայինը հենց այն է, ինչ մենք արդեն էինք, ինքնաբերաբար ինքներս մեզնից հեռանալու այս ճանապարհից հեռանում ենք և համամարդկայինից: Չեմ սիրում բարդ մտքեր, բայց ավելի պարզ չկարողացա մտքերս պարզաբանել: Մնանք այնպիսին, ինչպիսին որ ենք իրականում, մնանք մեր ճշմարիտ եսում, այդ դեպքում միայն կկարողանանք տեղավորվել ժամանակակից արժեհամակարգում, որովհետև այդ ժամանակակիցը, այդ նորը, ավելի վեհը հայտնագործություն է մյուսների համար, իսկ մեզ համար միշտ եղել է միակ հնարավոր կենսակերպը, մենք այլ կերպ չենք էլ պատկերացրել, որ հնարավոր է, այդ պատճառով էլ չենք նկատել այդ միակ նորմալի, միակ հնարավորի առանձնահատուկ, բացառիկ լինելը: Հայեր, պետք է ձգտել եվրոպացիների հայտնաբերած հեծանիվին, ախր հիշեք, փոքր ժամանակ դուք բոլորդ էլ ունեցել եք հեծանիվ:
Եթե սա մենք չհասկանանք, կշարունակենք միայն և միայն հեռանալ նրանից, ինչին ձգտում է հասնել ողջ մարդկությունը, կհեռանանք մարդ լինելուց, ու այսօր ցավոք մենք այդ հեռացման ճանապարհին ենք:
Շնորհակալություն ուշադրության համար, հո գլուխներդ շատ չտարա՞::)
Էսսե մեր մասին
(Ներեցեք վերնագրի անհամեստության համար)
Բ
…թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակվելու արժանի շատ սխրագործություներ են կատարվել…
Պե՞տք է նշել, որ մեջբերումը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» է: Սիրում ենք հիանալ օտարներով և միշտ թերահավատորեն ենք վերաբերվում ինքներս մեզ: Շակիրան ավելի լավն է, քան մեր, օրինակ, Շուշան Եսայանը, Գաբրիել Մարկեսը ավելի հանճարեղ է, քան Հրանտ Մաթևոսյանը, սակայն երբ եվրոպական հեռուստաալիքը հինգ րոպեանոց ռեպորտաժ է նկարահանում հայ երգչուհու մասին, մենք սկսում ենք այլ կերպ վերաբերվել նրան, որովհետև նորին մեծություն Եվրոպան նրան հավանել է, երբ ամերիկացի գրողը գովեստով է արտահայտվում հայ գրողի մասին, մենք դրանից շոյված ենք մեզ զգում, բայց ինչու՞… Որտեղից է գալիս մեզ թերագնահատելու և ուրիշի կարծիքը մեր մասին այդպես կարևորելու մեր, ըստ իս ստրկական, հատկանիշը: Ինչու՞ չենք կարողանում մենք մեզ ճիշտ գնահատել, տարբերել մեր լավ և վատը՝ անկախ նրանից, թե օտարը ինչ կարծիք կունենա դրա մասին:
Ինչու՞ մեզ համար ինչ-որ Կոելյո ավելի կշիռ կարող է ունենալ, քան մերը…
Միշտ պետք է հիշել Խորենացու այս հանճարեղ ու պարզ բնորոշումը մեր մասին: Մենք այն ենք, ինչ կանք, գնահատենք մեզ, ոչինչ չավելացնենք, ոչինչ չհորինեք մեր մասին՝ ավելին երևալու համար և դրանով իսկ հայտնվելով ծիծաղելի վիճակում, և ոչինչ միևնույն ժամանակ չթերագնահատենք:
Հ. Գ.
Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակվելու արժանի շատ սխրագործություներ են կատարվել. պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ երբ եղել ենք շատ ու եղել կանգուն‚ դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի. եթե գերել ենք՝ լոկ մեր գրքերով. եթե տիրել ենք՝ լոկ մեր ձիրքերով...
Yeghoyan
07.11.2009, 19:30
Անո -Ընտիր դեղ է, ճնշումի դեմ, քեզ համար եմ բերել:
Արուս -Բայց ես ճնշում չունեմ:
Անո -Տարօրինակ է, քո տարիքի կինը պարզապես պարտավոր է ճնշում ունենալ, հատը 100 դրամ:
Արուս -Ախչի, այդ ի՞նչ ես անում:
Անո -Խմում եմ:
Արուս -Ի՞նչն ես խմում:
Անո -Տաբլետոկը:
Արուս -Դու ճնշում ունե՞ս:
Անո -Չէ, բայց հո չեմ թողնի` կորչի:
Արուս -Ախչի, ժամկետն անցած կլինի, կթունավորվես, կմեռնես:
Անո -Բան էլ չկա, շատ էր, լրիվ խմել եմ… (խմում է, դեմքը զզվանքով ծամածռում է) Թու, դառն է…
Արուս -15 տարվա դեղ է, ի՞նչ ես ուզում:
Անո -Փորձիր մի հատ:
Արուս -Լավ է, չեմ ուզում:
Անո -Հյուրասիրում եմ:
Վերջը համոզեց:D իսկական հայկական հարևաններ:hands
Սա իրական պատմություն էր, թե՞ հորինված
շատ դուրս եկավ, շատ ապրես;)
Վերջը համոզեց:D իսկական հայկական հարևաններ:hands
Սա իրական պատմություն էր, թե՞ հորինված
շատ դուրս եկավ, ապրես;)
Հորինված իրականություն է. պիեսը բոլորովին այլ բանի մասին է, կեսը գրել եմ, հիմա մի փոքր ստեղծագործական դադար է մոտս, չնայած մտքիս մեջ ամբողջությամբ այն կա, բայց երկխոսությունների հարցն է դժվար, պետք է այնպես անեմ, որ և ծիծաղելի լինի, և հիմնական բովանդակության հետ կապ ունենա, անկապ անեկդոտների շարան չլինի. մեկ էլ եթե ուշադիր եղար, բոլորովին էլ չհամոզեց:)
Yeghoyan
07.11.2009, 19:41
եթե ուշադիր եղար, բոլորովին էլ չհամոզեց:)
:Dահա չհամոզեց, ուղղակի ասեց էսօր չունես վաղը կունենաս, ճնշումն ինչա՞ որ քո տարիքի կինը չունի
ու երբ խմում էր -ախչի, այդ ինչ ես անում:D
չէ, իսկականից լավն էր, կսպասենք շարունակությանը, կամ պիեսին ամբողջությամբ;)
Հ.Գ. սիրում եմ ուրախ ու ճշմարտությանը մոտ երկխոսություններով ստեղծագործություններ:oy
Ուլուանա
07.11.2009, 20:05
Դեռ մենակ էս մեկն եմ կարդացել։
Հատված անավարտ պիեսից
Էս ինչ լավն էր։ :)) Շատ բնական էր ու լրիվ հայկական։ :)) :)
սիրում եմ ուրախ ու ճշմարտությանը մոտ երկխոսություններով ստեղծագործություններ:oy
Էս ինչ լավն էր։ :)) Շատ բնական էր ու լրիվ հայկական։ :)) :)
Չեք պատկերացի. փոքր երեխայի պես ուրախացել եմ այս խոսքերի համար, վաղվանից անցնում եմ շարունակությունը գրելուն::))
Մի կիսատ-պռատ ստեղծագործություն ունեմ, որից ուզում էի կիսատ-պռատ մի մեջբերում անել այստեղ, հետո փոշմանեցի, ստեղծագործությունը ինչ-որ չափով, ասել է թե՝ կիսատ-պռատ, վերցված է իրականությունից, կիսատ-պռատ երևակայություն է խառնված ու այդպես էլ կիսատ-պռատ մոռացվել է իմ կողմից:
Ուզում ես ինչ-որ բանի մասին գրել կամ պատմել, տեսնում ես կիսատ-պռատ, հետո այդ կիսատ-պռատ տեսածդ կիսատ-պռատ ես կարողանում պատմել, որովհետև չգիտեմ… Հետո դիմացինդ լսում է քեզ կամ եթե գրել ես, կարդում է գրածդ ու կիսատ-պռատ է հասկանում…
Չէ, պետք է ավարտել այն կամ ընդհանրապես ջնջել, կիսատ-պռատ ու՞մ է պետք…
Թե այսօր ինչու՞ եմ այսպես ձանձրանում, ամբողջ օրն էլ զբաղված եմ եղել, մի բան պակաս էր բայց… Օրս էլ էր կիսատ-պռատ… Գիշերվա հազարն է, պիտի քնեմ, առավոտյան գործի եմ, մի երկու ժամ հազիվ ունեմ կիսատ-պռատ քնելու, մի երկու կիսատ-պռատ երազ տեսնելու համար, առավոտն էլ մի կիսատ-պռատ կտոր հաց ուտեմ ու վազեմ գործի… Գործ էլ ասում եմ… Կիսատ-պռատ գործ է էլի…
Աստվածն էլ կյանքը ինչու՞ է այսպես կիսատ-պռատ ստեղծել: Աշխարհում կա՞ մի ավելի շատ թերություններ ունեցող արտադրանք, քան այն, որ Աստված է ստեղծել: Դրա համար էլ կիսատ-պռատ ենք երկրպագում նրան… Ահա ձեզ արտադրության բնագավառում մենատիրության բացասական հետևանքները… Որ մրցակցություն լիներ, այն ժամանակ կտեսնեինք, թե Աստվածն ու իր մրցակիցը ոնց են օր օրի կատարելագործում իրենց ծառայությունների որակը, որ հաճախորդին ձեռքից ձեռք խլեն, այ այն ժամանակ ոչ թե կիսատ-պռատ կերկրպագեինք, այլ ընդհանրապես չէինք երկրպագի, այն ժամանակ դրության տերը մենք կլինեինք, բայց քանի դեռ չկա այդ մրցակցությունը ու լինելու հույս էլ չկա, ստիպված ենք բավարարվել եղածով, կարո՞ղ ենք բան պահանջել, եղածն էլ ձեռքներիցս կվերցնի ու մնաս բարով, կյանք՝ թեկուզ կիսատ-պռատ, բայց շատ սիրելի…
Yeghoyan
17.11.2009, 13:52
բայց լավ էլ կիսատ-պռատ էր:P
Հ.Գ. Անկապ օրագրի ապրանք էր:oy
Արթուր Մեսչյանի երգը հիշեցի... կիսատների մասին:think
Շատ լավն էր «Կիսատ պռատ»-ը: Ցավն այն է, որ այդ զգացողությունը հետապնդում է մեզ ողջ կյանքում: Միշտ ինչ-որ բան կիսատ է մնում, թեկուզ մանկությունը, երիտասարդությունը, կյանքը…
4. Նկարչի երազը
Ես մի գաղտնի երազ ունեմ,
Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
Սակայն թող այն մեր մեջ մնա.
Այդ երազը իմ գաղտնիքն է:
Նկարիչ դառնալ եմ ուզում,
Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
Դու երևի ծիծաղու՞մ ես.
«Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:
Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
Որ ինձ մոտ դա չի ստացվում,
Փորձում եմ նկարել դեմքեր,
Բայց դուրս են գալիս դիմակներ:
Ես էլ եմ ապշում, զարմանում,
Թե ինչպես է դա ստացվում.
Չէ՞ որ ես իրական մարդկանց
Դեմքեր եմ նկարել փորձում:
Հապա ինչու՞ վրձնիս տակից
Պաղ դիմակներ են ինձ նայում.
Ես մի ձախորդ նկարիչ եմ,
Երևի բախտս չի բերում:
Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:
Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
Ես վախենում եմ նկարել
Այն, ինչ թաքնված է դեմքի
Հետևում, ինչ չի երևում:
Լավ է՝ դիմակներ նկարեմ
Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
Երբեք նայել ես չփորձեմ:
Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
Այս մասին ոչ մեկի չասես:
Մի քիչ անհամեստ ա իմ կողմից, ոչ ոք չի հետաքրքրվել, բայց ուզում եմ պատմել այս ոտանավորիս մասին… Դե, իմ թեման է, ով չի ուզի, թող չկարդա:) Ուրեմն բոլոր ոտանավորներս գրել եմ մի շնչում, մի հինգ րոպեում, հետո ճիշտ է ժամանակի ընթացքում մշակել եմ, բայց հիմքը այդպես է դրվել: Դե ես բանաստեղծ չեմ, ուղղակի հավեսի համար մեկ-մեկ գրոտում եմ:oy Բայց այս մեկը տարբեր է: Ժամանակին նկարում էի ու հատկապես սիրում էի դիմանկարներ, ինձ մոտ ավելի հեշտ ստացվում էր աչքերի արտահայտությունը ստանալ, քան ճիշտ դիմագծերը, ու այնպես էր լինում, որ նայողները աչքերից միանգամից ճանաչում էին, թե ով է դարձել հերթական դիմանկարիս թիրախը… Ու մի օր մտածեցի, որ հետաքրքիր կլիներ գրել ոտանավոր մի նկարչի մասին, որ չի կարողանում հենց հայացքը ճիշտ ստանալ, որ դիմագծերը ճիշտ-ճիշտ նկարում է, բայց նկարը սառն է ստացվում, ու սկսեցի զբաղվել, մի ամբողջ ամիս գրում էի, մոտ մի քառասուն քառատող գրեցի, հետո սկսեցի կրճատել, տողերը հետ ու առաջ տանել, ու թողեցի այն, ինչ կա… Այսպես կիսատ, կաղ մի բան ստացվեց: Ու այսօր մտածեցի, որ իրականում հետաքրքիր բան է ստացվել, ուզեցել եմ ստեղծել մի նկարչի դիմանկար, որը ուզում է դիմանկարներ նկարել, բայց իր մոտ դիմակներ են ստացվում, ու ահա իմ մոտ էլ ստացվել է այդ նկարչի ոչ թե դիմանկարը, այլ դիմակը:think
Վերջին. Անիմաստ
Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:
Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:
Զուր է ամեն ինչ՝ նկարել, գրել ու երգ ստեղծել,
Ու բոլորը՝ ես էլ, որ այդպես չէինք մտածում,
Պարզապես դոնկիխոտություն էինք միայն անում,
Դոն Կիխոտի պես երկար-բարակ չէինք մտածել:
Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել:
Վերջին. Անիմաստ
Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:
էս մի տունն եմ հավանում :oy
Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:
Որովհետև դարն այդ հավերժի մի չնչին մասնիկն է :), և ինչպես որ մարդը, որը ողջ տիեզերքի մի մասնիկն է զուտ, հազիվ թե կարողանա ճանաչել այն, ինչի մասնիկն է կազմում ինքը :think Մտածելու բան է…
Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել
Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:
Չարժե խորանալ այս մտքի մեջ, որովհետև քեզ մոտ այն շատ լավ էլ ստացվում է, ու կարևորն այն է, որ ասելիք կա:Շնորհակալություն, Մանոն ջան, բայց սա իմ կողմից նոր որոշում չէր, ուղղակի երեկ պարադոքսալ կերպով որոշումս ձևակերպվեց ոտանավորի տեսքով:))
Ամանորյա
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա.
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Փոքրիկների համար էլ թող առատ ձյուն գա,
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Կաղերի համար էլ գոնե լավ հենակներ,
Ճաղատներին՝ բնականաբար խիտ մազեր,
Բոլոր սիրահարվածներին՝ ամուսնություն,
Նոր ամուսնացածներին էլ՝ երեքացում,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
ՄԻԱՎ վարակակիրներին՝ Արմենիկում,
Զինվորներին՝ ուժ, կորով, արիություն,
Մայրերին էլ, էսա կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայաման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
Շինարար ջան լավն էր:hands
...........
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
..................
Սկզբում ես էլ էի ուզում քչախոս, բայց հավատա որ շատախոսն ավելի լավա:D
հ.գ. ասեմ որ մնացած նշածդ հարցերում էլա բախտս բերել;)
Շինարար ջան լավն էր:hands
Սկզբում ես էլ էի ուզում քչախոս, բայց հավատա որ շատախոսն ավելի լավա:D
հ.գ. ասեմ որ մնացած նշածդ հարցերում էլա բախտս բերել;)
Մերսի, Տիգ ջան, ուրախ եմ քեզ համար, դե ես էլ քչախոս ուղղակի հանգի համար էի ուզել:))
Շինարար ջան, ոնց հասկացա էս իմ խնդրանքն ես կատարել:), շատ ապրես: Նախորդ փոքր ինչ պեսիմիստ բանաստեղծությունից հետո սա ինձ ավելի դուր եկավ: Ա՛յ փիլիսոփա, իրոք լավն էր, ամեն տող մի ահագին թեմա է, իսկ վերջաբանը վերջն էր…:love Հուսամ Ձմեռ պապը խնդրանքդ կիրականացնի:
Շինարար ջան, ոնց հասկացա էս իմ խնդրանքն ես կատարել:), շատ ապրես: Նախորդ փոքր ինչ պեսիմիստ բանաստեղծությունից հետո սա ինձ ավելի դուր եկավ: Ա՛յ փիլիսոփա, իրոք լավն էր, ամեն տող մի ահագին թեմա է, իսկ վերջաբանը վերջն էր…:love Հուսամ Ձմեռ պապը խնդրանքդ կիրականացնի:
Դե, հիմա դու պարտքի տակ մնացիր, սպասում ենք ամանորյա նկարի:P
Նամակ Ձմեռ պապին
Նվիրում եմ իմ լավ բարեկամ Մ. Ա.-ին
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:
Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:
Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
Շնորհակալություն իմ լավ բարեկամ Դ. Ս.-ին անկեղծ ու շիտակ քննադատության, ճիշտ խորհուրդների ու համբերատարության համար:
40. Երկրաշարժ
Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:
Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:
Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:
Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
Եվ ո՞վ փոշմանել էլ անգամ չհասցրեց,
Ո՞ր տղան վերջապես այն աղջկան տիրեց,
Բայց տղերքի մոտ պարծենալ չհասցրեց:
Ու՞մ նոր վեպը այդպես էլ կարդացող չեղավ,
Ու՞մ վերջին երգը այդպես էլ լսող չեղավ,
Ու՞մ թխած հացն այդպես էլ ոչ ոք չկերավ,
Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ:
Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց,
Երբ դղրդաց, ապա երկիրը շուռ եկավ,
Ու փլվեց ամեն ինչ, ու այդպես վերջացավ…
Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
Ոչինչ, որ կոշիկդ մի փոքր նեղում է,
Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվում,
Ոչինչ, որ քո շինած պատը թեք է ստացվում:
Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…
My World My Space
17.01.2010, 11:05
40. Երկրաշարժ
Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:
Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:
Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:
Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
Եվ ո՞վ փոշմանել էլ անգամ չհասցրեց,
Ո՞ր տղան վերջապես այն աղջկան տիրեց,
Բայց տղերքի մոտ պարծենալ չհասցրեց:
Ու՞մ նոր վեպը այդպես էլ կարդացող չեղավ,
Ու՞մ վերջին երգը այդպես էլ լսող չեղավ,
Ու՞մ թխած հացն այդպես էլ ոչ ոք չկերավ,
Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ:
Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց,
Երբ դղրդաց, ապա երկիրը շուռ եկավ,
Ու փլվեց ամեն ինչ, ու այդպես վերջացավ…
Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
Ոչինչ, որ կոշիկդ մի փոքր նեղում է,
Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվում,
Ոչինչ, որ քո շինած պատը թեք է ստացվում:
Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…
Ոչինչ որ հանգդ քիչ կաղում է,
Կարևորը զգացմունքն է, որ մեջդ կա
Իսկ այն ինչ ներսից է` աստծուց է,
մնում է կարդացողը հասկանա............
Ոչինչ որ հանգդ քիչ կաղում է,
Կարևորը զգացմունքն է, որ մեջդ կա
Իսկ այն ինչ ներսից է` աստծուց է,
մնում է կարդացողը հասկանա............
+1 :)
Վերջին ոտանավորս որոշեցի երկու կես անեմ ու մի փոքր խմբագրեմ…
40. Երկրաշարժ
Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:
Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:
Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:
Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
Եվ ո՞վ անգամ փոշմանել էլ չհասցրեց,
Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց…
Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ,
Երբ դղրդաց, հետո փլվեց ու վերջացավ…
41. Ոչինչ
Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
Ոչինչ, որ ժամանակը այսպես նեղում է,
Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվել,
Ոչինչ, թե շինածդ պատը թեք է ստացվել:
Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…
Էս էլ անքուն գիշերվաս արդյունքը ու նաև պատճառը...
42. Ձմեռ
Ձմեռը ձյան հետ տարին ավարտվում,
Ու նոր տարի է ձմեռն սկսվում,
Ձմեռն էլի մի տարով մեծանում,
Բայց մանկան պես ձմռանն ենք միշտ սպասում:
Ամբողջ տարին ձմեռ ենք երազում
Բայց ձմեռը էլ ձմեռ չենք ուզում,
Ձմեռը` ձյուն, ես ձյուն շատ եմ սիրում,
Ձմեռը` ձյուն, ես ձմեռ չեմ սիրում:
Հեչ էլ հավանես, ոտանավոր ա էլի, իմ հավեսի համար գրել եմ:P
Interdenominational
04.02.2010, 00:34
Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝
Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
Մխացող իմ մենությունն եմ ծխում,
Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
Անարցունք լացով այրվում, ծխանում,
Հոգուս գեհենի անբոց կրակն է,
Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:
Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…
Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝
Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
Մխացող իմ մենությունն եմ ծխում,
Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
Անարցունք լացով այրվում, ծխանում,
Հոգուս գեհենի անբոց կրակն է,
Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:
Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…
Շնորհակալ եմ, Interdenominational ջան, շատ զգացված եմ, որ հավես ես արել ու մշակել ոտանավորս, ինձ հատկապես այս քառատողը դուր եկավ
Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
Ինքս ինձանից ծխով պատնեշվել:Իհարկե, սա արդեն իմը չի, ինձ այնքան հարազատ չի, որքան իմ նախնական տարբերակը, բայց շատ սիրուն ա, ես այդպես հաստատ չէի գրի, օրինակ՝ համբառնալ, հոգուս գեհեն, անբուրվառ, էս բառերը իմը չեն, ես էդ բառերով չեմ մտածում, չնայած ոտանավորներ ունեմ, որ նման կարգի բառեր հանգի համար գրել եմ՝ ժպրհել-մպրհել:)) Վերջը կրկին շնորհակալություն եմ հայտնում, հետաքրքիր էր տեսնել իմ մտահղացումը ուրիշի մեկնաբանությամբ, մանավանդ որ շատ լավ է ստացվել;)
My World My Space
04.02.2010, 11:26
Շնորհակալ եմ, Interdenominational ջան, շատ զգացված եմ, որ հավես ես արել ու մշակել ոտանավորս, Իհարկե, սա արդեն իմը չի, ինձ այնքան հարազատ չի, որքան իմ նախնական տարբերակը, բայց շատ սիրուն ա, ես այդպես հաստատ չէի գրի, օրինակ՝ համբառնալ, հոգուս գեհեն, անբուրվառ, էս բառերը իմը չեն, ես էդ բառերով չեմ մտածում, չնայած ոտանավորներ ունեմ, որ նման կարգի բառեր հանգի համար գրել եմ՝ ժպրհել-մպրհել:)) Վերջը կրկին շնորհակալություն եմ հայտնում, հետաքրքիր էր տեսնել իմ մտահղացումը ուրիշի մեկնաբանությամբ, մանավանդ որ շատ լավ է ստացվել;)
Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........:lol
Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......:angry
Yeghoyan
04.02.2010, 11:49
Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........:lol
Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......:angry
փաստորեն կարելի է:) տես ուր ենք հասել է
բայց սա /թեման/, ու ընդհանրապես նրանում առկա գրառումները, կարելի է ասել սիրողական ոճի ոտանավորներ են, այնպես որ այդքան լուրջ մի վերաբերվեք ուրիշի կողմից խմբագրվելուն;)
Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........:lol
Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......:angry
Վորլդ ջան, Interdenominational-և խմբագրել է իմ համաձայնությամբ և իմ խնդրանքով է այստեղ դրել իր մշակումը, իհարկե ինձ հարազատ է իմ գրած նախնական տարբերակը, բայց Եղոյանը ճիշտ է նկաատել, սրանք սիրողական ոտանավորներ են, այնպես որ ինձ շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես է ուրիշը պատկերացնում այդ նույն ոտանավորը, շատ զգացված եմ, որ Interdenominational-ը նկատել է այն, զգացել է այն ամենակարևորը, այնպես որ խնդիր չեմ տեսնում;)
Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝
Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
Մխացող իմ մենությունն եմ ծխում,
Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
Անարցունք լացով այրվում, ծխանում,
Հոգուս գեհենի անբոց կրակն է,
Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:
Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…
:) լավն է, բայց քանի որ Շինարարի ոտանավորներից հատկապես սիրում եմ սրա բնագիրը… պահանջում եմ հանգիստ թողնել այն :)) :oy
Քանի որ ահագին խոսացինք դեսից-դենից, պատմեմ, թե ոնց եղավ, որ այս ոտանավորս ծխախոտի մասին գրեցի, չնայած ոչ ոք չհարցրեց, բայց որոշել եմ ու պիտի պատմեմ:P
Սիրահարված էի բնականաբար, շատ բուռն տարիք էր մոտս, տասնինը տարեկան էի, սիրահաություններով, մերժումներով հագեցած մի շրջան էի ապրում:)) «Հոգու ճիչ» շաբաթաթերթ կար, մի ծանոթ աղջիկ, լավ ընկեր իր ոտանավորները ուղարկում էր ու տպագրում էին, ես էլ նոր էի գրել իմ վեցերորդ ոտանավորը՝
6. N***-ին
Ո՞վ եմ ես՝ վատ մա՞րդ, նաև վատ ընկե՞ր,
Դավաճա՞ն եմ ես: Երդվում եմ, որ ոչ,
Ու՞մ եմ դավաճանել ես երբևէ՝
Եղբո՞րս, Աստծու՞ն, գուցե ընկերո՞ջ:
Ոչ, հանուն ընկերոջ, եղբորս, Աստծու
Դավաճանում եմ միայն ինքս ինձ,
Հավատա՝ սրանք խոսքեր չեն շինծու,
Խաբում եմ հաճախ, բայց ոչ չափածո:
Դավաճան չեմ ես, ոչ էլ վատ ընկեր,
Բայց, երդվում եմ, կարող եմ ուրանալ
Հանուն այն բանի, որ կոչվում է «Սեր»,
Ընկերոջ, եղբորս, նույնիսկ Աստծու:
Սրանք, հավատա, խոսքեր չեն շինծու,
Խաբել ես գիտեմ, բայց ոչ չափածո:
Ուղարկեցի «Ճիչին», տպագրել էին ու հրավիրել խբագրություն, շատերի ոտանավորներն էր տպագրված, բայց մենակ իմ ոտանավորի տակ էին գրել, թե սիրելի էսինչ, հաճելի կլիներ ծանոթանալ և այլն, բնականաբար չգնացի, բայց ոնց էի ուրախացել:)) Թեյ դրեցի, ծխախոտը կպցրեցի, ուսանող ժամանակ ծխախոտով էի թեյ խմում:)) Վերցրեցի թուղթ ու գրիչը ու գրեցի՝
9. Սիրում եմ ծխել
Ծխախոտամոլ չեմ, բայց սիրում եմ ծխել.
Սիրում եմ ծխել մենությունն իմ մխացող,
Մենությունս ու կյանքս եմ սիրում ծխել,
Ծխում եմ իմ կյանքը ծխախոտով լացող:
Սիրում եմ դիտել՝ ինչպես է ծխախոտը
Լալով այրվում ու կամաց-կամաց ծխանում,
Ու եղբայրներ ենք մենք՝ ես ու ծխախոտը,
Ծխում ենք մեր կյանքը ու կամաց մխանում:
Մենք այդպես նման ենք՝ ծխախոտը և ես,
Երկուսս էլ մեր մենությունն ենք լալիս
Ծխե արցունքներով, որոնք քաշում ենք ներս,
Որ ոչ-ոք երբեք չտեսնի մեզ մխալիս:
Այսպես մենակ ծխախոտն ու ես միասին
Նստում ենք երկուսով ու անխոս զրուցում
Ծխացող-մխացող մեր մենության մասին,
Նստում ենք միասին, մենությունն մեր կիսում:
Հինգ րոպեում գրեցի, սիրահարվել էի ես իմ գրածին, անկեղծ ասեմ՝ մինչև հիմա սիրահարված եմ, սրանից ավելի սիրելի չափածո գործ չունեմ, նորից ուղարկեցի «Ճիչին», էս անգամ չտպագրեցին, կամ էլ ես էդ համարին չհանդիպեցի, չնայած ուշադիր հետևում էի:
Նման բաներ, մասնագիտությունս այնպիսին է, որ ես պարտավոր եմ գրականություն հասկանալ, որովհետև ուսումնասիրում եմ գրականություն, չնայած ինքս ակումբի ստեղծագործություններին եթե անդրադառնում եմ, աշխատում եմ անդրադառնալ որպես ընթերցող, ոչ որպես մասնագետ… Ուզում եմ ասել՝ կարծում եմ՝ կարողանում եմ թացը չորից տարբերել գրականության մեջ… Հիմա իմ գրածները ոտանավոր են, թե բանաստեղծություն, ինձ համար էական չի, դրանք իմն են, ինձ հարազատ են, իմ կողմից ապրված են… Երևի թե ասելով, որ ինքս լուրջ չեմ վերաբերվում դրանց, մի փոքր չափազանցրել եմ, որովհետև լուրջ չեմ վերաբերվում որպես գրական ստեղծագործությունների, բայց ինչպե՞ս կարող եմ լուրջ չվերաբերվել որպես իմ ապրումների, զգացմունքների… Ակումբում երբ նոր էի գրանցվել, մթնոլորտը ինձ շատ դուր եկավ, մտածեցի, որ մարդիկ կլինեն, ում հետաքրքիր կլինեմ ես, հետաքրքիր կլինեն ոտանավորներիցս, ու չսխալվեցի… Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարդացել են չասելու ասելիքս, որքան էլ արդեն իսկ վերնագիրը շաբլոն թվար…
43. Մենությանս կարոտել եմ
Ձնել, մենությունս ծածկվել է,
Ծածկվել ու ճերմակ վերմակվել է,
Հետո արևը շողացել է,
Ճերմակ մենությունս հալվել է:
Հալվել, տրորվել, ճոլոպվել է
Ու այդպես էլ անէացել է,
Ինչ-որ բան կարծես թե փոխվել է.
Մենության տեղը դատարկվել է:
Առանց մենության մենացել եմ,
Մենությունս, քեզ կարոտել եմ:
43. Մենությանս կարոտել եմ
Ձնել, մենությունս ծածկվել է,
Ծածկվել ու ճերմակ վերմակվել է,
Հետո արևը շողացել է,
Ճերմակ մենությունս հալվել է:
Հալվել, տրորվել, ճոլոպվել է
Ու այդպես էլ անէացել է,
Ինչ-որ բան կարծես թե փոխվել է.
Մենության տեղը դատարկվել է:
Առանց մենության մենացել եմ,
Մենությունս, քեզ կարոտել եմ:
ինձ դուր եկավ, կարծում եմ սիրուն երգ կդառնա…
Ակումբում համատեղ պատմվածք գրելու նախագիծ կա, որում օրեր առաջ հերթագրվեցի, նույն օրը իմ մասը գրեցի, բայց քանի որ դեռ շատ երկար եմ սպասելու իմ հերթին, հաջորդ օրը գրեցի երկրորդ մասը, իսկ հաջորդ օրը` ավարտեցի, ստորև դնում եմ այդ պատմվածքս, իսկ նախագծում իմ հերթը գալու ժամանակ նոր բան կմտածեմ: Պայմանական վերնագրել եմ "Եռապատում": Առայժմ կդնեմ առաջին մասը, իսկ շարունակությունը` ընթացքում:
***
Կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ընտանիքի ավագ որդու կինը, որ մի տարի առաջ էր հարս եկել, անսովոր ցավեր զգաց, գոռաց` մամ, սկեսուրը շտապօգնություն կանչեց, հետո արդեն ծննդատանը հարսը ծննդաբերեց, իսկ ավագ որդին ծննդատան պատերի տակ անհանգիստ ծխում էր, հետո ինչ-որ մի նոր զգացողություն ունեցավ` որդու ծննդյան լուրը առնելով, կյանքի իմաստավորման, արված գործի արդյունքից դեռ մինչ այդ երբեք չզգացած բավականության մի զգացում, կամ ամենաշատը այս ամենից մոտ ինը ամիս առաջ, երբ նորապսակ զույգը գիշերները վայելում էր շշուկով, որ կողքի սենյակում տղայի ծնողները կամ կրտսեր եղբայրը հանկարծ ոչինչ չլսեն, ամուսնական կյանքի նոր, անսովոր մի երջանկություն, երբ երկու մարմին մեկն են դառնում` միևնույն ժամանակ այդ մարմինների տերերին զգացնել տալով իրենց կազմող յուրաքանչյուր ատոմի գոյությունը: Սակայն այսպես միայն կարելի էր ենթադրել, որովհետև ամեն ինչ չէ, որ պատմվածքը սկսողի ձեռքերում է, նա կարծում է, թե այս պատմվածքի հերոսը այդ երջանիկ գիշերների ծնունդ տղան է, բայց հեղինակները ավելին են քան մեկը, և նա չգիտե, թե մյուսները ինչ շտկումներ կմտցնեն պատմվածքի շարունակության մեջ: Ինչևէ, առայժմ հետևենք իրադարձությունների այն ընթացքին, որոնք պայմանավորված են միայն այս պատմվածքը սկսողի երևակայությամբ: Հնարավոր է, որ մեծ կարծիք ձեռք չբերենք այս առաջին պատմողի երևակայության մասին, որովհետև դեպքերի հետագա ընթացքը շատ հասարակ, սովորական էր, որ հիշեցնում է կողքի մարդու, իմ կամ քո պատմությունը: Նորածնին անուն տվեցին, տուն բերեցին, քեֆ արեցին, հետո երբ մի փոքր մեծացավ, երքակնանի հեծանիվ առան նրա համար, ձմռանը` նույնիսկ սահնակ, հաջորդ տարի` դահուկներ, բացի այդ պարաֆին, որով դահուկների տակը ընտանիքի ավագ որդին արդեն իր ավագ որդուն սովորեցրեց մշակել: Իսկ հետո տղան դպրոց գնաց: Դպրոցական տարիների նկարագրության հարցում ևս պատմվածքը սկսող հեղինակի երևակայությունը շատ վառ ու ինքնատիպ չգտնվեց: Տղան ոչ գերազանցիկ էր, ոչ էլ առավել ևս ինդիգո, նույնիսկ ծույլիկ էլ չէր: Անկարգություններով աչքի չէր ընկնում, սովորաբար դասերը պատրաստած էր դպրոց գնում, բայց քանի որ շատ աշխատասեր չէր, ոչ էլ բացառիկ ընդունակությունների տեր, հիմնականում չորս էր ստանում, երբեմն երեք, պատահում էր, որ դասին անպատրաստ էլ գնար ու երկու ստանար, բայց դա հազարից մեկ, ամեն դեպքում հինգ ավելի շատ էր ստանում, քան երկու: Կողմնակի այլ հետաքրքրություններ չուներ, ֆուտբոլ խաղալ սիրում էր, բայց ոչ այնքան, որ դասից փախչեր ֆուտբոլ խաղալու համար: Հետո դպրոցն ավարտեց, փորձեց բուհ ընդունվել` պատմության ֆակուլտետ, որովհետև… Դե ինչ որովհետև, նույն հաջողությամբ կարող էր դիմել մաթեմատիկայի ֆակուլտետ, մանավանդ որ չկարողացավ անհրաժեշտ միավորներ հավաքել ու ստիպված բանակ գնաց, որովհետև ընդհանուր առմամբ առողջ էր, թեև տարին 2 անգամ գրիպ էր ընկնում և 2-րդ աստիճանի հարթաթություն ուներ, ինչի պատճառով երկու անգամ զինկոմիսարիատից հանրապետական հիվանդանոց բուժզննման ուղարկեցին, բայց նման թույլ արտահայտված հարթաթաթության համար, ինչի առկայության մասին տղան մինչև զորակոչային բուժզննումները չէր էլ ենթադրում, բանակից չեն ազատում, առավել ևս չեն ազատում երբեմն գրիպ ընկնելու համար: Երկու տարին էլ անցավ ինչպես սովորական երկու տարի` 730 օր, նույնիսկ 29 օրանոց փետրվար չզուգադիպեց նրա ծառայության հետ: Հետո զորացրվեց, դե հեղինակը իմաստ չի տեսել պատմելու, որ ընթացքում նա 2 անգամ արձակուրդ է եկել, մի անգամ` որպես խրախուսանք, իսկ 2-րդ անգամ` կարծեմ նորից գրված էր որպես խրախուսանք, դրա համար միանգամից անցել է զորացրմանը: Բանակից հետո մի երկու ամիս պարապ-սարապ թրև եկավ, հետո զգաց, որ այդպես չի կարող շարունակվել, որ ամաչում է ամեն անգամ ծնողներից ծխախոտի փող ուզել, ու քանի որ իրենց վերևի հարևանը լավ ոսկերիչ էր, որոշեց գնալ նրա մոտ, ոսկերչություն սովորել: Այսպես արհեստի տեր դարձավ, ժողովրդի լեզվով ասած` ձեռքին ոսկե բիլազուկ կապեց, սակայն վերևի հարևանի արհեստանոցում աշակերտության շրջանը մի այլ նշանավորում ևս ստացավ, մի անգամ արհեստանոց էր եկել այդ ոսկերիչ հարևանի ազգականուհին իր դստեր հետ, որ հարսանիքի էին հրավիրված և եկել էին հարսի համար ոսկե վզնոց պատվիրելու: Տղան ինչ-որ մի նոր զգացում ունեցավ, որ երևի ունեցել էր ժամանակին իր հայրը, երբ առաջին անգամ իր մորն էր տեսել, կամ ոսկերիչ հարևանը առաջին անգամ իր կնոջը տեսնելիս, կամ ոսկե վզնոց պատվիրող կնոջ ամուսինը տարիներ առաջ նրան, երբ դեռ աղջնակ էր, տեսնելիս: Ոսկերիչ հարևանը բնականաբար օգնեց տղային, որ այդ աղջկա հետ հանդիպելու նոր առիթներ ունենա, աղջկա ծնողների մոտ էլ շատ գովեց տղային, թե աշխատող տղա է, խելոք, համեստ, մեր աչքի առաջ է մեծացել, դե համ էլ մեր հարևանն է, մեզ մոտ կլինի, մենք էլ հո այդտեղ ենք: Մի խոսքով, սիրո խոստովանություն, հետո` չէ, հետո` կմտածեմ, հետո` հա: Իսկ հետո` հարսանիք, հարսի շոր, եկեղեցի, վալս, որի համար տղան և աղջիկը մի ամբողջ ամիս դասերի էին գնացել: Սա կարող էր հրաշալի ավարտ լինել այս պատմության, ամեն դեպքում պատմությունը սկսողը այստեղ կանգ է առել, սակայն ով գիտե, թե ինչ են մտածում մյուս հեղինակները, մի գուցե նրանք նախատեսել են իրադարձությունների մի այնպիսի հորձանուտ, որոնց մասին պատմությունը սկսողը չէր էլ կարող երևակայել, իսկ միգուցե այս պատմության հերոսը ընդհանրապես այս տղան չի, և նրա դերը դեպքերի հետագա զարգացման մեջ դրվագային է ու ոչ էական, կամ գուցե նա ընդհանրապես չկա այս պատմության մեջ և պատմությունը սկսողը, չտեսնելով ամենակարևորը, նրան գտել է մի այլ իրականությունից կամ ինչ-որ մեկի երազից:
***
Շնորհակալություն ովքեր կարդացին պատմվածքիս առաջին մասը, ստորև դնում եմ երկրորդ մասը, երրորդ մասն էլ կխմբագրեմ ու վաղը կդնեմ:
***
Նույն պետության բոլորովին այլ քաղաքում մի ուրիշ տղա էր ապրում, որի մասին մի այլ հեղինակ է արդեն պատմում: Այս տղան թեև մեզ ծանոթ տղայի ոսկերիչ հարևանի կնոջ հեռավոր ազգականներից էր, բայց այդ տղայի գոյության մասին չէր էլ կասկածում, նույնիսկ երազում չէր տեսել նրան: Ամեն դեպքում այս երկու տղաներին միացնում էր այն հանգամանքը, որ նրանք ապրում էին միևնույն իրականության մեջ: Երկրորդ հեղինակն այս տղայի ծննդյան, մանկության, դպրոցական տարիներին ընդհանրապես չի անդրադառնում, չի խոսւմ նաև զինվորական ծառայության մասին, նույնիսկ չենք տեղեկանում` արդյոք նա ծառայել է բանակում, թե ինչ-ինչ պատճառներով ծառայությունից ազատվել է: Նաև հայտնի չէ` այս բացի պատճառը երկրորդ հեղինակի երևակայության պակասն է, թե պարզապես նա կարևորություն չի տվել այդ ամենին: Ինչևէ, մենք այս տղային հանդիպում ենք արդեն այն տարիքում, երբ նա ամուսնացած էր և երկու դուստրերի հայր: Հեղինակը նույնիսկ նախընտրում է նրա մասին պատմելիս օգտագործել ոչ թե տղա, այլ տղամարդ բառը: Որքան էլ կասկածելու լինենք հեղինակի երևակայության հնարավորությունների վրա, փաստն այն է, որ նրա հերոսի ճակատագիրը այնքան էլ սովորական չէր: Օրերից մի օր այս տղային, որին այսուհետ տղամարդ կանվանենք` հավատարիմ մնալով հեղինակի կամքին, ձերբակալում են` դրամական մեքենայություններ կատարած լինելու մեղադրանքով: Հեղինակը մեզ տեղեկացնում է, որ տղամարդը, թեև տեղյակ էր, որ հիմնարկում, ուր ինքը աշխատում էր, ինչ-որ անօրինական գործեր էին արվում ղեկավարների կողմից, բայց ինքն անմասն էր այդ ամենից: Մենք էլ առիթ չունենք չհավատալու հեղինակին, քանի որ սա նրա պատմվածքն է, և ճշմարիտ է այն ամենը, ինչ ինքն է ասում, ու կասկածի ենթակա կարող է լինել միայն այն, ինչի մասին նա չի խոսում, քանի որ երբ ինչ-որ բանի մասին հեղինակը լռում է, այստեղ կարող է լինել երկու տարբերակ` կամ նման բան չի եղել կամ եղել է, բայց հեղինակը դրան կարևորություն չի տվել: Մեքենայությունների հետևում կանգնած էին հզոր մարդիկ, իսկ տղան, թեև հեղինակը նրան տղամարդ է անվանում, փոքր մարդ էր ու անզոր պայքարելու այդ հզոր մարդկանց դեմ: Ուստի դատարանը նրան ի վերջո մեղավոր է ճանաչում: Ամենահմուտ հեղինակի համար էլ դժվար է նկարագրել անմեղ դատապարտվածի հոգեվիճակը, երբ ինքը չի զգացել այդ, և չնայած լուրջ պատճառներ կան ենթադրելու, որ այս երկրորդ հեղինակը ինչ-որ անձնական ապրումներ դրել է պատմվածքի մեջ, ամեն դեպքում իր հերոսի ներքին մտորումների, սեփական դժբախտության գիտակցման, հիասթափության մասով նա կարծես թե լռում է` պատումի հետագա շարադրանքը դուրս բերելով բանտախցի ճաղերից և ավելի շատ խոսելով կենդանի որդի ունեցող որդեկորույս մոր, սեփական անճարակության գիտակցումով, որդուն օգնելու անզորությունից իր անելիքը, ասելիքը, ապրելը այլևս չգիտակցող հոր, հանցագործ ամուսնու խայտառակության բեռան տակ կքած կնոջ, հոր մասին բամբասանքների շշուկներ ամենուր լսող, երբեմն չլսող, բայց ենթադրող դուստրերի ապրումներից, սակայն այդ ամենին անդրադառնալով ոչ թե անմիջականորեն, այլ ճաղավանդակի ետևում հայտնված տղամարդու ենթադրությունների, կասկածների, վախերի միջոցով: Այս ամենի հետ պատումի ոճն առաջին հեղինակի ոճի համեմատությամբ մեծ փոփոխություններ չի կրում, քանի որ տարիները հաջորդում են իրար նույն հերթականությամբ, օրերը դեռ քսանչորս ժամ ունեն, իսկ այն պետությունում, որտեղ ծավալվում են պատմվածքի իրադարձությունները, տարվա ամենաերկար գիշերներն էլ, ցերեկներն էլ տևում են 15 ժամ: Եվ չնայած երկրորդ հեղինակը շարունակում է լռել առաջինի պատմած հերոսի մասին, բայց մենք ենթադրում ենք, որ նա շարունակում է իր բնականոն կյանքը` սովորական մարդու, ոչնչով աչքի չընկնող, ձանձրալի ու իր ձանձրալիությամբ հետաքրքիր գոնե արվեստագետի համար, որի արվեստը ուսումնասիրում է կյանքը` ժամանակի և ծավալների մեջ: Թերևս նա արդեն զավակներ ունի, թերևս գործերը լավ են, շատ պատվերներ է ընդունում, թերևս առաջնեկը տղա չի եղել, ինչի համար շատ է տխրել, բայց կնոջ երրորդ ծննդաբերությունը ի վերջո երջանկացրել է նրան իր ազգանունը փոխանցելու, իր տոհմի կյանքը մարդկային ևս մի կյանքի չափով երկարաձգելու հնարավորության ձեռքբերման երջանկությամբ: Ինչևէ, երկրորդ հեղինակին այս ամենը չի հետաքրքրում, նրա հերոսը բանտում է, դատապարտված է ութ տարվա ազատազրկման, թեև լրիվ անմեղ է: Այս ամենից հետո ինչպես կարելի է հետաքրքրվել մարդկային մի խղճուկ ճակատագրով, որը վայելողը երևելի ոչինչ չունի արած, բայց այդքան երջանիկ է, ունի կին, որին սիրում է և որը, թեև տարիների հետ սկսել է գիրանալ, բայց նույնչափ սիրում է ամուսնուն, ունի երկու չքնաղ դուստրեր և մի որդի, որը չնայած մի փոքր թլվատ է, բայց ամենևին չի կաշկանդվում դրանից: Այս տղամարդու պատմությունը եթե պատմելիս լիներ առաջին հեղինակը, որի ոճի մասին մենք որոշակի պատկերացում ստացանք պատմվածքի սկզբում, պատումը կավարտեր դատավորի դատավճռի ընթերցմամբ կամ լավագույն դեպքում կնկարագրեր, թե դատավճռից հետո ինչպես են նրան բանտախուց տանում և դուռը փակում վրան, քանի որ այն տղայի պատումից մենք հասկացանք, որ առաջին հեղինակին հետաքրքրում են սովորական, ոչնչով աչքի չընկնող ավարտով պատմությունները անկախ դրանց երջանիկ, թե ողբերգական լինելուց: Սակայն երկրորդ հեղինակը սիրում է խճճված պատմություններ` անսպասելի հանգուցալուծումներով, և նրա պատումի մեջ անհնար էր, որ հանցագործության իրական մեղավորները լուրջ խնդիրներ չունենային ավելի մեծ մարդկանց հետ, որոնց ձեռնտու կլիներ նրանց կատարած հանցագործությունների բացահայտումը: Այսպես ճակատագրի, ներեցեք, հեղինակի կամքով նոր հանցանշաններ են բացահայտվում այս գործի հետ կապված, ինչը հանգեցնում է գործի վերաբացմանը, տղամարդը հնարավորություն է ստանում նոր դատավարության ժամանակ ապացուցելու իր անմեղությունը: Չնայած արդեն վեց տարի էր անցել, և ազատությանը սպասելուն մնացել էր ընդամենը երկու տարի, չնայած առաջին դատավարության դատավորը և դատախազը ևս փոքր մարդիկ չէին կամ գոնե իրենց թիկունքում մեծ մարդիկ կային կանգնած, բայց հեղինակն է տնօրինում պատմվածքում, իսկ հեղինակի համար կարևոր էր, որ իր հերոսն ազատվի ոչ միայն բանտարկությունից, այլև հանցագործի ու խարդախի խայտառակ համբավից: Եվ նոր դատավարությունը եղավ, բայց պետք է ասել, որ հեղինակը վատ գրող չէր, սերիալային պատմվածքը նրա տարերքը չէր, և քանի որ նա ապրում էր այն նույն պետությունում, որում ապրում էր նաև իր պատումի հերոս տղամարդը, ամեն ինչ չէր կարող այդպիսի հրաշալի ավարտ ունենալ: Միևնույն ժամանակ հեղինակը չէր կարող իր հերոսին երկրորդ անգամ ստիպել վերապրելու այն նույն զգացմունքներրը, որ նա ունեցավ առաջին դատավարության արդյունքում, և քանի որ երկրորդ հեղինակը, ի տարբերություն առաջինի, այնքան էլ հակված չէր ստեղծագործության պարտադիր տրամաբանական ավարտ ունենալուն, երբ բոլոր հանգույցները պարտադիր լուծում պետք է ստանան, նա գտավ լավագույն տարբերակը, պատմվածքը իր մասով ավարտեց այն պահին, երբ դատարանը բոլոր ապացույցների մանրամասն քննությունից հետո հեռացավ վճիռ կայացնելու` դեպքերի հետագա զարգացումը թողնելով ընթերցողների երևակայությանը կամ հաջորդ հեղինակի կամքին, եթե նրան էլ նույնքան հետաքրքիր լինի այս տղամարդու ճակատագիրը:
***
Լուսաբեր
12.02.2010, 00:31
Լավ էր.... նենց արագ կարդացի )))) վերջում հասկացա, որ շատ նմանա մեզ հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի նկարագրություններին, առաջին մասը ոնց-որ Կարինեի սիրելիի նկարագրությունը լինի :)) պատմում պատմում է, վերջում հիշում, որ նա ամենևին կապ չունի ֆիլմի հետ :8
Էհ, ապրեք, ժողովուրդ ջան, իսկ հիմա դըդըդը` վերջին մասը :))
***
Այստեղից ահա պատմվածքը շարունակում է երրորդ հեղինակը: Երրորդ հեղինակին միանգամից հետաքրքրում է ողբերգական ճակատագրով տղամարդու կյանքը: Խոր կարեկցանքով լցված նա մասնակից է դառնում դատավորի կյանքի բնազդի ու մարդկային խղճի պայքարին` սատարելով խղճին: Սակայն գոյության կռվում մարդուն միշտ օգնական է եղել նախ և առաջ կյանքի բնազդը: Եվ խիղճը, ճիշտ է, կարողացել է ստիպել դատավորին մինչև դատը այս գործի հետ կապված իրական հանցագործներից կաշառք վերցնելուց հրաժարվել, սակայն ընկրկել է հանցագործների հետևում կանգնած հզոր մարդկանց թիկնապահների ահաբեկող հեռախոսազանգերից հետո: Արդարության և ապրելու միջև այս ընտրության հարցում դատավորը ընկերոջ զանգից օգտվելու հնարավորություն այլևս չուներ: Այն մարդիկ, որոնց ձեռնտու էր եղել այդ գործի հետ կապված նոր հանգամանքների բացահայտումը, կորցրել էին մի քանի ամիս առաջվա իրենց հզորությունը կամ պարզապես այն ժամանակ գերագնահատել էին հզորության իրենց չափը: Սարսափելի է դատապարտված լինել ընտրելու տարիների ընթացքում ձեռք բերած հզորության որոշակի քանակության, իսկ դատավորը եթե այնքան հզոր չէր, որ իրեն չկարողանային ահաբեկել, հզոր էր այնքան, որ իր ձեռքերում էր մի անմեղ դատապարտյալի ճակատագիրը, և արդարության, սեփական սկզբունքների միջև, և եթե ընտրում ես հզորությունը, արդյոք դրանով իսկ չես կորցնում այն, որովհետև սեփական սկզբունքներին հավատարիմ լինելու անզոր մարդը որքանով է հզոր: Այս ընտրությունը որքան էլ դժվար էր դատավորի, էլ ավելի դժվար էր հեղինակի համար: Թերևս դժվար բառը ընդհանրապես չի էլ համապատասխանում հեղինակի առջև դրված խնդրին, որովհետև դժվարությունը ենթադրում է կարելիություն, լուծման հնարավորություն, որի համար սակայն շատ բանաձևեր է պետք իմանալ և նույնիսկ որոշ բանաձևեր դուրս բերել սեփական մտահանգումների միջոցով, սակայն հեղինակը անհնար մի իրավիճակում էր հայտնվել, երբ արդեն պայքարի մեջ են ոչ թե կյանքի բնազդը և սկզբունքները, այլ իրականությունը և կարեկցանքը: Հեղինակը պետք է ընտրեր, թե որն է ավելի կարևոր` պատմվածքին տալ այնպիսի ավարտ, որ ցանկալի կլիներ ընթերցողների համար, թե այնպիսի ավարտ, որին կհավատային ընթերցողները: Մարդկանց հաճելի ընթերցանության մի քանի րոպեներ պարգևել, ստիպել բարեհոգաբար, բայց թերահավատորեն ժպտալ բարու հաղթանակի համար, թե անմահանալ գրականության պատմության դասագրքերում և անմահացնելով իր պատմվածքը գրական տարբեր քրեստոմատիաներում` ընթերցողներին ստիպել մտորել ապարդյունության, օտարման ու անհեթեթի մասին: Հենց այդ ժամանակ էլ կատարվեց մի իրադարձություն, որ ամեն ինչ խառնեց այս պատմվածքում: Մահացավ այն տղան, որի մասին պատումով սկսվել էր պատմվածքը: Երկրորդ և երրորդ հեղինակներն ընդհանրապես անտարբերության էին մատնել այդ տղայի հետագա կյանքը, իսկ հետագայում ամեն ինչ չէր, որ հրաշալի էր դասավորվել: Տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, և երկրորդ դատավարության օրերին նա իր վերջին ճիգերով պայքարում էր մահվան դեմ: Այն պահին, երբ դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, տղան հոգեվարքի մեջ էր, իսկ հինգ րոպե անց հոգին ավանդեց: Այստեղ հասկանալի դարձավ, որ պատմվածքը իրականում հենց այդ առաջին տղայի մասին էր, որովհետև որքան էլ սարսափելի, բարդ ու հակասական թվար պայքարը արդարության և բարեկեցության, սկզբունքների և փառասիրության, ազատության և բանտի, երջանիկ ավարտի և իրականության միջև, որքան էլ անհնարին թվար պայքարը հեղինակի և պատմվածքի միջև, այս ամենի կողքին անհեթեթ ու ապարդյուն էր կյանքի և մահվան միջև պայքարը, որովհետև դեռևս հայտնի չի մի դեպք, երբ կյանքը հաղթած լինի այս պայքարում, չնայած կյանքի ու մահվան պայքարում մարդիկ, որոնց համար հենց մղվում է այդ պայքարը, սովորաբար աջակցում են կյանքին, իսկ մահը հիմնականում մենակ է մնում: Սակայն այս մենությունը սեփական ուժերը գիտակցող, իր արժեքը իմացող հաղթողի ամբարտավան մենություն է, և նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ այդ պայքարում աջակցում են հենց մահվանը, նա վերևից, բարձրից է ընդունում այդ աջակցությունը, կարծես այդ աջակցությունը ընդունելով ծառայություն մեծահոգաբար լավություն է անում իրեն աջակցողին, որովհետև առանց այդ օգնության էլ նա պիտի անխուսափելիորեն հաղթեր: Ահա այսպես հասկանալի դարձավ, որ երկրորդ հեղինակը շեղվել էր բուն թեմայից, պատումը տարել սխալ ուղիով, որն ավարտվելու էր առանց մեծ ճանապարհին միանալու, իսկ երրորդ հեղինակը փորձում էր շարունակել ընթացքը այդ նույն ուղիով` անխուսափելիորեն մոտենալով այն կետին, երբ պիտի հայտնաբերեր, որ այս ուղին ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական փակուղի, և տղայի մահվան պահին էլ նա հանդիպեց պատին, որից այն կողմ այս պատմվածքի սահմաններում անհնար էր առաջանալ:
***
Տնաշեն ջան, առաջին մասը երբ կարդացի, շատ նմանեցրի Գարսիա Մարկեսի ոճին ու նրա «100 տարվա մենությանը»: Այնտեղ նույնպես ամեն նկարագրված հերոս ոչ թե գլխավոր էր, այլ կապող օղակ էր հանդիսանում հաջորդ սերնդի հերոսի միջև: Բայց քո պատմվածքը շատ ավելի խճճված էր, 3 մասերում էլ իրարից անկախ, միմյանց կյանքի ու գոյության մասին չիմացող մարդիկ էին: Բայց հետաքրքրությունն էլ հենց դրա մեջ էր: Ու, որքան հասկացա, նկարագրված էր մի իրականություն, ուր վերջին հաշվով ամեն ուղի, տարավ տուպիկի՝ մահվան՝ անկախ նրանց ապրելու ժամանակից, ապրելակերպից, մասնագիտությունից ու նրանց սեփական եսի գիտակցումից: «Суита сует...» :)մտածեցի կարդալուց հետո, ինչը հենց ուզեցել էին ասել պատմվածքի 3 տարբեր հեղինակները...
Դատարկություն
13.02.2010, 21:18
.....Այստեղ հասկանալի դարձավ, որ պատմվածքը իրականում հենց այդ առաջին տղայի մասին էր, որովհետև որքան էլ սարսափելի, բարդ ու հակասական թվար պայքարը արդարության և բարեկեցության, սկզբունքների և փառասիրության, ազատության և բանտի, երջանիկ ավարտի և իրականության միջև, որքան էլ անհնարին թվար պայքարը հեղինակի և պատմվածքի միջև, այս ամենի կողքին անհեթեթ ու ապարդյուն էր կյանքի և մահվան միջև պայքարը, որովհետև դեռևս հայտնի չի մի դեպք, երբ կյանքը հաղթած լինի այս պայքարում, չնայած կյանքի ու մահվան պայքարում մարդիկ, որոնց համար հենց մղվում է այդ պայքարը, սովորաբար աջակցում են կյանքին, իսկ մահը հիմնականում մենակ է մնում: Սակայն այս մենությունը սեփական ուժերը գիտակցող, իր արժեքը իմացող հաղթողի ամբարտավան մենություն է, և նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ այդ պայքարում աջակցում են հենց մահվանը, նա վերևից, բարձրից է ընդունում այդ աջակցությունը, կարծես այդ աջակցությունը ընդունելով ծառայություն մեծահոգաբար լավություն է անում իրեն աջակցողին, որովհետև առանց այդ օգնության էլ նա պիտի անխուսափելիորեն հաղթեր:...
Ինձ ամենաշատը էս հատվածը դուր եկավ:)
Ապրես:)
Շինարար ջան, ինձ շատ դուր եկավ, մանավանդ էս վերջաբանը:
***
.............. Հենց այդ ժամանակ էլ կատարվեց մի իրադարձություն, որ ամեն ինչ խառնեց այս պատմվածքում: Մահացավ այն տղան, որի մասին պատումով սկսվել էր պատմվածքը: Երկրորդ և երրորդ հեղինակներն ընդհանրապես անտարբերության էին մատնել այդ տղայի հետագա կյանքը, իսկ հետագայում ամեն ինչ չէր, որ հրաշալի էր դասավորվել: Տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, և երկրորդ դատավարության օրերին նա իր վերջին ճիգերով պայքարում էր մահվան դեմ: Այն պահին, երբ դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, տղան հոգեվարքի մեջ էր, իսկ հինգ րոպե անց հոգին ավանդեց: Այստեղ հասկանալի դարձավ, որ պատմվածքը իրականում հենց այդ առաջին տղայի մասին էր, որովհետև որքան էլ սարսափելի, բարդ ու հակասական թվար պայքարը արդարության և բարեկեցության, սկզբունքների և փառասիրության, ազատության և բանտի, երջանիկ ավարտի և իրականության միջև, որքան էլ անհնարին թվար պայքարը հեղինակի և պատմվածքի միջև, այս ամենի կողքին անհեթեթ ու ապարդյուն էր կյանքի և մահվան միջև պայքարը, որովհետև դեռևս հայտնի չի մի դեպք, երբ կյանքը հաղթած լինի այս պայքարում, չնայած կյանքի ու մահվան պայքարում մարդիկ, որոնց համար հենց մղվում է այդ պայքարը, սովորաբար աջակցում են կյանքին, իսկ մահը հիմնականում մենակ է մնում: Սակայն այս մենությունը սեփական ուժերը գիտակցող, իր արժեքը իմացող հաղթողի ամբարտավան մենություն է, և նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ այդ պայքարում աջակցում են հենց մահվանը, նա վերևից, բարձրից է ընդունում այդ աջակցությունը, կարծես այդ աջակցությունը ընդունելով ծառայություն մեծահոգաբար լավություն է անում իրեն աջակցողին, որովհետև առանց այդ օգնության էլ նա պիտի անխուսափելիորեն հաղթեր: Ահա այսպես հասկանալի դարձավ, որ երկրորդ հեղինակը շեղվել էր բուն թեմայից, պատումը տարել սխալ ուղիով, որն ավարտվելու էր առանց մեծ ճանապարհին միանալու, իսկ երրորդ հեղինակը փորձում էր շարունակել ընթացքը այդ նույն ուղիով` անխուսափելիորեն մոտենալով այն կետին, երբ պիտի հայտնաբերեր, որ այս ուղին ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական փակուղի, և տղայի մահվան պահին էլ նա հանդիպեց պատին, որից այն կողմ այս պատմվածքի սահմաններում անհնար էր առաջանալ:
***
Յուրօրինակ գրելաոճ ունես ու քեզ արդեն ասել եմ չէ,՞ որ արձակը քո մոտ շատ ավելի լավա ստացվում;)
արձակը քո մոտ շատ ավելի լավա ստացվում;)Գիտեմ:oy Մերսի, ժողովուրդ ջան, ապրեք արձագանքների համար…
Դատավոր -Լավ, տիկին Հայաստան, եթե էլ բան չունեք ավելացնելու, ավարտենք լսումը:
Հայաստան -Միայն մի բան, պարոն դատավոր:
Դատավոր -Խնդրեմ:
Հայաստան -Մհերիս մասին էի ուզում` պատմեմ:
Դատավոր -Մհերի մասին արդեն պատմել եք: Ամեն դեպքում, եթե ավելացնելու բան կա, խնդրեմ, ես Ձեզ լսում եմ: Ի վերջո, միգուցե սա էլ բոլորովին ուրիշ Մհեր է, որի մասին դեռ չեք խոսացել: Երևի կարիք էլ չկա ճշտելու, թե ով է, Ձեր ինչն է Մհերը: Այսինքը, երևի անհնար է…
Հայաստան -Անհնարը անհնար չէ, բայց դա կարևոր էլ չէ:
Ուզում էի` պատմեմ, որ Մհերս փակվել է քարայրում…
Դատավոր -Ու սպասում է, թե երբ է աշխարհում արդարություն լինելու: Արդեն պատմել եք:
Հայաստան -Պատմե՞լ եմ: Որովհետև կարևորը դա է: Այսինքը ամեն ինչն էլ կարևոր է, սակայն դա ամենակարևորն է: Ամենակարևորը չի, բայց շատ կարևոր է: Ուրեմն էլ բան չունեմ ավելացնելու: Կարևորը ասել եմ: Արդեն հոգնել եմ: Դե, իմ տարիքի կնոջ համար այնքան էլ հեշտ չէ մի օրվա մեջ այսքան բան վերապրել: Ամբողջ կյանքս կինոժապավենի պես նորից անցավ աչքերիս առաջով:
Դատավոր (ժպտում է) -Ինչպես այն գովազդում:
Հայաստան -Ինչպես այն գովազդում: Ինչ ես կարծում` այսքանը բավարա՞ր է, որ հասցնեմ հեռանալ ընկնող արձանի տակից:
Դատավոր -Կարծում եմ` ավելի քան:
Հայաստան -Բայց ու՞ր գնամ: Որ գնացող լինեի, վաղուց էի գնացել: Ախր, այդ նստարանին նստած ինձ այնքան լավ էի զգում: Հնարավոր չի՞, որ արձանը չընկնի:
Դատավոր -Արձանն արդեն ընկնում է: Միակ տարբերակն այն է, որ տակից փախչեք:
Հայաստան -Դա տարբերակ է, բայց լուծում չէ: Ես ինձ նստարանին նստած եմ լավ զգում, ու քանի հիշելու բան ունեմ, քանի կարող եմ հեռացնել իմ և արձանի բախումը, տեղիցս չեմ շարժվելու:
Դատավոր -Բայց դա էլ ախր լուծում չի: Վտանգը մնում է: Բախումը հեռու է, բայց մոտենում է:
Հայաստան -Լավ, բա ի՞նչ անեմ:
Դատավոր -Վեր կացեք, մի կողմ քաշվեք, սպասեք, մինչև արձանը ընկնի: Հետո, երբ այլևս վտանգ չի լինի, հանգիստ և ապահով կնստեք Ձեր տեղը:
Հայաստան -Մհերի պե՞ս: Չէ, դա էլ լուծում չի: Արձանը ինքն իրեն չի ընկել: Ինչ-որ մեկը այն գցել է: Նա, ով մի անգամ պատուհանից արձան է դուրս նետել, միշտ էլ կարող է դա նորից անել: Վտանգը մնում է: Հետո ինքն էլ չանի, մի ուրիշը կանի: Շենքը բազմահարկ է, երկնաքեր է և շատ բնակարաններ ունի:
Դու որոշիր, ես էլ ասելու բան չունեմ:
Դատավոր -Որքան հասկացա, Դուք ավարտեցիք:
Հայաստան -Այո:
Դատավոր -Ամեն դեպքում, տիկին Հայկազյան, Դուք վերջին խոսքի իրավունք ունեք, որից կարող եք օգտվել: Միգուցե ինչ-որ բան բաց եք թողել կամ ինչ-որ բան թերի եք ներկայացրել:
Հայաստան -Գիտե՞ս` ինչ, պարոն դատավոր, ինչ պատմեցի` այդ է: Վերջին է, սկզբի է, նույնն է: Նորից չեմ ուզում` սկզբից սկսեմ:
Աստվածաշնչից այսօր շատ խոսեցինք: Ես սկզբից մինչև վերջ չեմ կարդացել: Դու ասացիր` իմ կյանքի պատմությունն է: Որ ասեմ` ես մոլի հավատացյալ եմ, ամբողջ հոգով հավատում եմ Աստծուն, այդպես չէ: Բայց անհավատ էլ չեմ ու չեմ էլ հավատում մեկին, որ իբր անուրանալիորեն հավատում է, ոչ էլ նրան, որ աներկբայելիորեն հերքում է Աստծո գոյությունը, որովհետև այս դարում, ճիշտ ես ասում, Աստվածաշունչը առասպել է, գիտություն չի: Բայց առասպել է, իրական է` ոչ լիովին, ու անիրական է` ոչ լիովին: Ինչքան ուզում է` լի լինես հավատքով, չես կարող չկասկածել, և ինչքան ուզում է` չհավատաս, էլի չես կարող չկասկածել: Աստված կա ու չկա: Ջրհեղեղը եղել է, դա իրական է, ես եմ տեսել, իսկ արդարությունը կլինի, թե ոչ` չգիտեմ, որովհետև, ճիշտ է` Աստվածաշնչում գրված է, բայց այն նույնքան իրական է, որքան անիրական…
Կարևորը մեր հոգում է, մեր սրտում է: Իմ հոգու վրա ես բեռ չունեմ, որովհետև իմ սրտում բանտարկյալներ չկան, ես քանդել եմ իմ սրտի բոլոր քարայրները, որ ոչ ոք այնտեղ չկարողանա թաքնվել: Իմ սրտում բոլորն ազատ շրջում են: Դրա համար էլ ես երջանիկ մարդ եմ:
Պարոն դատավոր, քեզ էլ երջանկություն եմ մաղթում:
Դատավոր -Նիստը համարում եմ փակված: Դատարանը հեռանում է որոշում կայացնելու:
Եղեռնը ծեծված թեմա է, ով ուզում է ցույց տալ իր հայրենասիրությունը, այդ թեմայից մի բան գրում է: Ես էլ բոլորից մեկն եմ ու բոլորի պես իրականում այն, ինչ գրել եմ, գրել եմ ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար, այլ ներշնճանքով: Գրել եմ այնպես, որ չիմացող մարդը չի հասկանա, որ Եղեռնի մասին է: Հայերը կհասկանան, հայերը գիտեն: ինքը երկար է, սա երկրորդ հատվածն է այդ ստեղծագործությունից, որ դնում եմ ակումբում: Որոշել էի՝ չդնեմ, հիմա էլ որոշեցի՝ դնեմ:
Interdenominational
25.04.2010, 18:42
Շինարար: Ողջույն, հարգելիս… Ինձ կներես, չէ՞, եթե եղբայրաբար արտահայտվեմ: Վերը նշված «եռամաս» պատմվածքը /ինձ, թերևս/ popcorn հիշեցրեց՝ աչքներս բան տեսավ, բայց փորներս բան չընկավ:
Ինչպես ժողովուրդը կասեր` մեջը «նյութ» չկա, նյու՜թ :(
Շինարար: Ողջույն, հարգելիս… Ինձ կներես, չէ՞, եթե եղբայրաբար արտահայտվեմ: Վերը նշված «եռամաս» պատմվածքը /ինձ, թերևս/ popcorn հիշեցրեց՝ աչքներս բան տեսավ, բայց փորներս բան չընկավ:
Ինչպես ժողովուրդը կասեր` մեջը «նյութ» չկա, նյու՜թ :(
Խնդիր չկա ;) Իմ իմացած, տեսած ու հասկացած նյութն այդ է եղել: Փոր լցնողի առաքելություն չեմ վերցնում ու երբեք չեմ էլ վերցնելու, դա խոստանում եմ: Եթե մի օր լրջորեն որոշեմ էլ զբաղվել գրականությամբ, իմ գրած գրականությունը լինելու է կարդալու և ոչ կշտանալու:))
Interdenominational
07.05.2010, 22:58
Շինարար: Նախ ներողամտություն եմ հայցում ուշացված արձագանքի համար /այսօր կայք այցելեցի/, և շնորհակալություն արժանավայել պատասխանի համար:
Սակայն Ձեր թույլտվությամբ կուզենայի հստակություն մտցնել ասվածիս մեջ՝ հոգևոր քաղցը հագեցնելու /կշտացնելու/ առաքելություն ունի ստեղծագործությունը , և ոչ թե պահի ազդեցություն գործելու, կամ ուղղակի տպավորության համար… Ցանկալի կլիներ, որ իրոք, Դուք լրջորեն բանեիք գրականության դաշտում, մանավանդ, երբ հակումն ու «կայծը» առկա են… Ձեր չափածոների մեջ երբեմն առկայծումներ կան, որոնք Բանաստեղծի կայացման միտումն ունեն՝ իսկ կողմնակի /սիրողական/ գովասանքները միջակության հարթության վրա Ձեր շնորհը պահելու վտանգն ունեն… գտեք ՁԵԶ:
Շնորհակալություն :)
Շինարար: Նախ ներողամտություն եմ հայցում ուշացված արձագանքի համար /այսօր կայք այցելեցի/, և շնորհակալություն արժանավայել պատասխանի համար:
Սակայն Ձեր թույլտվությամբ կուզենայի հստակություն մտցնել ասվածիս մեջ՝ հոգևոր քաղցը հագեցնելու /կշտացնելու/ առաքելություն ունի ստեղծագործությունը , և ոչ թե պահի ազդեցություն գործելու, կամ ուղղակի տպավորության համար… Ցանկալի կլիներ, որ իրոք, Դուք լրջորեն բանեիք գրականության դաշտում, մանավանդ, երբ հակումն ու «կայծը» առկա են… Ձեր չափածոների մեջ երբեմն առկայծումներ կան, որոնք Բանաստեղծի կայացման միտումն ունեն՝ իսկ կողմնակի /սիրողական/ գովասանքները միջակության հարթության վրա Ձեր շնորհը պահելու վտանգն ունեն… գտեք ՁԵԶ:
Շնորհակալություն :)
Քեզ շնորհակալություն, հարգելիս… Իմ այս թեմայի նկատմամբ քո ուշադրությունը վաղուց եմ նկատել:oy, երկար կարելի է վիճել, զրուցել այն մասին, թե որն է գրականության կամ ստեղծագործության առաքելությունը, ինչ ասել է՝ հոգևոր սնունդ և այլն, բայց անչափ շնորհակալ եմ կարծիքի համար, ինձ համար գնահատելի է ցանկացած կարծիք՝ անկախ նրանից, թե դրանք ինչ միտում կարող են ունենալ:)
Շինարար, (նենց նիկ ես ընտրել, չի ստացվում կրճատել, ուֆ-ուֆ) մի նոր բան գրի կարդանք էլի:
Շինարար, (նենց նիկ ես ընտրել, չի ստացվում կրճատել, ուֆ-ուֆ) մի նոր բան գրի կարդանք էլի:
Դայանա ջան, ամեն ինչ իր ժամանակն ունի, չեմ ուզում գրել միայն գրած լինելու համար:)
Դայանա ջան, ամեն ինչ իր ժամանակն ունի, չեմ ուզում գրել միայն գրած լինելու համար:)
Ուֆ, մի բան չասես, վռազ կռիվ են անում :cry Ես ասում էի գրի կարդանք, չէի ասում գրի գրելու համար: :think
Ուզում էի թեման ակտիվացնել: :)
Sambitbaba
27.08.2010, 07:30
Իսկ այս մեկը գրել եմ «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի ազդեցության տակ, չնայած ֆիլմը չեմ տեսել, ինձ պատմել են:
12. Չմեղա
Ներիր ինձ, Աստված, ես Աստվածաշունչ եմ այրել...
Կրկնակի անգամ ուրախանալու առիթ ունեցա` Ձեր "ոտանավորները" կարդալիս: Առաջինը, որ իմ անգիտության պատճառով չեմ կարող բոլորի պես շնորհակալություն հայտնել մի ինչ-որ գաղտնի կոճակ սեղմելով, ու այդ պատճառով կարող եմ բառացիորեն այդ անել. այս վերջին ձևն ինձ քիչ ավելի հաճելի է թվում և հայտնողի, և ստացողի համար: Եվ երկրորդ` առավել ուրախ եմ, որ սովորություն չունեմ բավարարվելու առաջին երեք տողով... Հասել եմ առայժմ "Չմեղային": Վերջինս (թեման ինձ համար մի քիչ վիճելի է, բայց պոեզիան` շատ լավն է), ինչպես նաև "Սիրում եմ ծխել"-ը մեծ հաճույք պատճառեցին. շնորհակալություն:
Sambitbaba
27.08.2010, 08:03
13. Մթից եմ փախչում
Մութ է, գիշեր, անձրև է ու աշուն...
Զարմանալին այն է, որ կարդում եմ Ձեր գործերն ու հիշում իմ` պատանեկան տարիներին գրածներս: Սա արդեն երկրորդ գործն է: Առաջինը "Պարապությունն" էր: Շատ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը. Դուք ինչ-որ նմանություն չե՞ք գտնում: Չգիտեմ, կանոնակարգով թույլատրված է, թե ոչ, բայց խնդրում եմ, հնարավոր համարեք տեսնել իմ գործը` Ձեր էջի վրա, ուղղակի համեմատելու համար: Հետո, իհարկե, կարող եք ջնջել: Նախապես շնորհակալ եմ:
ԴՈՂԵՐՈՑՔ
Կաղկանձում է մութը:
Մրմնջում է մութը:
Լաց է լինում մութը:
Ցուրտ է:
Փչացել է կողմնացույցը:
Ահավոր սարսափ մթնում:
Լուռ ճչում է ժամացույցը
սիրտ մաշող:
Անտառի պես մի տուն,
ուր վախ կա միայն գիշերում:
Գիշերվա մեջ չկա քուն:
Չկան աստղեր:
Չկա լուսին:
Չկա սեր
կամ գոնե արբեցում:
ՈՒ այդ մութ տան մեջ
գոռում է, ճչում
զարթուցիչը:
Զարթուցիչը ճչում է,
իսկ ժամանակը կանգ է առել:
Կողմնացույցն էլ փչացել է:
Ձմեռ 1979
Զարմանալին այն է, որ կարդում եմ Ձեր գործերն ու հիշում իմ` պատանեկան տարիներին գրածներս: Սա արդեն երկրորդ գործն է: Առաջինը "Պարապությունն" էր: Շատ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը. Դուք ինչ-որ նմանություն չե՞ք գտնում: Չգիտեմ, կանոնակարգով թույլատրված է, թե ոչ, բայց խնդրում եմ, հնարավոր համարեք տեսնել իմ գործը` Ձեր էջի վրա, ուղղակի համեմատելու համար: Հետո, իհարկե, կարող եք ջնջել: Նախապես շնորհակալ եմ:
Շնորհակալություն, հարգելիս, թեմաս նկատելու համար: Ձեր ստեղծագործական թեմայում ես խոսեցի վատ փաթեթավորման մասին, ահա Ձեզ վատ փաթեթավորման լավագույն օրինակը, խոսքս վերաբերվում է այս թեմայում դրված եթե ոչ ոտանովորներին, ապա թեմային: Ամբողջ թեմայի ընթացքում յուրաքանչյուր դրական խոսքի ես հակադարձել եմ`փորձելով ապացուցել, թե որքան թույլ են իմ ոտանավորները, որ այս ամենը սոսկ պատանեկան չարաճճություններ են, որ ինձից ինչ բանաստեղծ և այլն: Այդ ամենն իհարկե ունեցել է իր համապատասխան արդյունքները: Շնորհակալ եմ, որ այդ անհաջող փաթեթավորումը Ձեզ չի վանել բացելու այն և տեսնելու, թե ներսում ինչ կա: Ինչ վերաբերվում է նմանությանը, չգիտեմ. ես չնմանեցրեցի, սակայն եթե Դուք կարծում եք, որ նման են, ուրեմն պարզապես ես ինչ-որ բան չեմ նկատում: Ի վերջո, բոլոր ստեղծագործող մարդիկ էլ մի ընդհանրություն ունեն. մինչ լուրջ մարդիկ զբաղված են գործնական խնդիրների լուծմամբ, մի գիտնական օրինակ պարզել է, որ մարդկության ապագան այլ մոլորակներում է և լրջորեն ուղիներ է փնտրում դա իրականություն դարձնելու համար, իրենք, Սևակի ասած, ամենալն լրջությամբ արվեստ են խաղում:
Sambitbaba
29.08.2010, 02:40
40. Երկրաշարժ
Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա...
Հզոր գործ էր: Շնորհակալություն: Կարդալուց փշաքաղվեցի...
Sambitbaba
29.08.2010, 03:15
Դատավոր -Լավ, տիկին Հայաստան, եթե էլ բան չունեք ավելացնելու, ավարտենք լսումը...
Շինարար, իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ ասել է "սոմատի": Վերջինը, ով այդ մասին պատմեց, Էռնստ Մուլդաշեվն էր, իր "От кого мы произошли" գրքում: Իմ կարծիքով, Փոքր Մհերը` մեր հայ սոմատին է: Մի ակնթարթ ինձ թվաց, որ եթե Դուք ծանոթանաք "սոմատի" հասկացությանը (եթե արդեն ծանոթ չեք), այն կմտահղի գրելու Ձեր բավականին հաճելի դիալոգի երրորդ մասը... Ինչևէ, հաճելի էր ընթերցել առաջին երկու մասն էլ:
Շնորհակալ եմ, կփորձեմ գտնել և կարդալ:)
Անտիգոնե
29.08.2010, 18:45
Կարդացի այն ամենը ինչ տեղադրել էիք: 2 բանաստեղծություն ունեք, որ շատ սիրեցի: Արձակն անշուշտ ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ...Մտորելու տեղիք տվեցիք ու բավականին դրական լիցքեր:
Կարդացի այն ամենը ինչ տեղադրել էիք: 2 բանաստեղծություն ունեք, որ շատ սիրեցի: Արձակն անշուշտ ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ...Մտորելու տեղիք տվեցիք ու բավականին դրական լիցքեր:
Շնորհակալություն, հարգելիս, այսօր առիթ եղավ, ես էլ մի անգամ ևս կարդացի այս թեմայում դրված ստեղծագործությունները, ինձ էլ մի տեսակ սկսել են ավելի դուր գալ:))
բա մի կարծիք էլ ես չգրեմ Զեմ ջան? :))
Նախ ասեմ` շատ ուշ բացահայտեցի ինձ համար ստեղծագործ Շինարարին /ամոթ ինձ/, բացահայտելուց հետո` շատ ուրախացա-զարմացա-հետաքրքրվեցի: Սիրում եմ ստեղծագործություններ, որոնք գրված են պարզ, հիշվող և դրա հետ մեկտեղ լի են ասելիքով. այսինքն` գրված չեն ուղղակի գրվելու համար: Քո ստեղծագործությունները կարդացվում են թեթև, հանգիստ և ամենակարևորը` մտքում նստվածք են թողնում.... Չդադարես գրելը, թե չէ`կգամ-կհասնեմ Կիրովական գլխիդ "Մի սպանիր տաղանդդ" թեմայով լեկցիա կարդալու :))
Շին ջան, Աստված տա` ունենաս ասելիք և շուտ-շուտ ուրախացնես մեզ քո ստեղծագործ ներկայությամբ...
Հ.Գ. "Արևագույն աչքերով աղջիկ" (http://www.akumb.am/showthread.php/47624-%D5%89%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84).... :love
բա մի կարծիք էլ ես չգրեմ Զեմ ջան? :))
Դե դու ինձ թաքուն ասել էիր էլի:))
Մերսի, Էլիզ ջան, լավն ես:)
Մենակ նկարիչի երազը բավական կլիներ, որ քեզ հասկանայի, բայց ընթացքում պարզեցի, որ չնայած ամեն ինչի կարչեմ թե դու բանաստեղծ ես:
Մենակ նկարիչի երազը բավական կլիներ, որ քեզ հասկանայի, բայց ընթացքում պարզեցի, որ չնայած ամեն ինչի կարչեմ թե դու բանաստեղծ ես:
Օհանյան ջան, մենակ ձեզ մոտ այդտեղ ինձ չմատնես, խնդրում եմ:oy
Հույսդ կտրիր թե քեզ նման տպագրվող կդառնամ :P :;)
Եռապատումդ մեծ հետաքրքրությամբ կարդացի, դու կարող ես դառնալ լավ գրաքննադատ և վերլուծաբան… միաժամանակ օրինակի վրա ես ցույց տվել այդ հավակնումը… արագ զարգացող սյուժե, առանց ձանձրացնելու և առանց բարդացումների, տարբերակների և հավանականությունների բազմազանությունը վկայում է, որ լավ զարգացած երևակայություն ունես և միաժամանակ որոշակի ինքդ էլ գիտես թե որ «մասնագիտական» մոտեցումն է գերիշխում… քո ստեղծած այս բաժինը այնքանով է իմաստալից, որ կարելի է ավելի գրականագիտական ու ռեալ կարծիք ընթերցել տարբեր ոճերի ստեղծագործությունների վերաբերյալ՝ կրկնեմ օրինակների վրա, միաժամանակ ակնարկելով և չվիրավորելով ոչ ոքի
Շնորհակալ եմ, Հերմինե ջան, մի օր կհանդիպենք, ավելի անմիջական կքննարկենք:oy Լավ ա՝ էս թեմաս պեղեցիր, համոզվեցիր, որ Ռայադերը ես չեմ:D
Շնորհակալ եմ, Հերմինե ջան, մի օր կհանդիպենք, ավելի անմիջական կքննարկենք:oy Լավ ա՝ էս թեմաս պեղեցիր, համոզվեցիր, որ Ռայադերը ես չեմ:D
Փաստորեն թեման դրա՞ համար ես ստեղծել ;) եղավ հետո ավելի մանրամասն կքննարկենք
44. Դեզուրբանիզացիա
Կովերի նախիր է պողոտայով անցնում,
Վարորդներն այս ու այն կողմից հայհոյում են,
Մարդիկ հավաքվել են, աղմուկ, իրարանցում.
Մարդիկ աղմկում են, կովերը նայում են:
Ետ մնացած մի կով տխուր բառաչում է,
Հովիվը կանչում է, բայց կովը չի գալիս.
Վախեցել է ամբոխից: Մի անտեր շուն հաչում է,
Ցախը շալակին ծեր կինն իջնում է սարից:
Հովիվը նախիրը հավաքում ու տանում է,
Ծեր կինը ծախը շալակից վայր է դնում,
Շունչ քաշում, իսկ նախիրը դեռ երևում է,
Կինը կռանում է, բեռն էլի շալակն առնում:
Sambitbaba
16.10.2010, 06:11
44. Դեզուրբանիզացիա
Արտակարգ էր, Շինարար, շատ մեծ հաճույք պատճառեց: Շնորհակալություն:
Արտակարգ էր, Շինարար, շատ մեծ հաճույք պատճառեց: Շնորհակալություն:
Շնորհակալ եմ, հարգելիս:)
մինչև վերջ կարդացել եմ էս ֆորումը: Շատ դուրս եկավ:
քո ստեղծած այս բաժինը այնքանով է իմաստալից, որ կարելի է ավելի գրականագիտական ու ռեալ կարծիք ընթերցել տարբեր ոճերի ստեղծագործությունների վերաբերյալ՝ կրկնեմ օրինակների վրա, միաժամանակ ակնարկելով և չվիրավորելով ոչ ոքի
մինչև վերջ կարդացել եմ էս ֆորումը: Շատ դուրս եկավ:
Շնորհակալ եմ, ուղղակի սա ընդամենը մեկ թեմա է ֆորումի բազմաթիվ բաժիններից մեկում::)
Այս գրածդ դուրս եկավ...;)
Նամակ Ձմեռ պապին
Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:
ավելի շատ այս տողերը, քանզի անցած տարի փոքրիկներն ամեն առավոտ ձյուն էին փնտրում` քնաթաթախ աչուկներով դուրս նայելով
Այս գրածդ դուրս եկավ...;)
ավելի շատ այս տողերը, քանզի անցած տարի փոքրիկներն ամեն առավոտ ձյուն էին փնտրում` քնաթաթախ աչուկներով դուրս նայելով
Մերսի, էլի բան ա, որ էդ 2 տողը հավանել ես:)
Մերսի, էլի բան ա, որ էդ 2 տողը հավանել ես:)
բանաստեղծությունն ընդհանուր եմ հավանել...:)
իսկ այն ինչ փոքրերի համար է...էդ առավել :love :ok?
41. Հույսի առևտուր
Քաղաքի աղքատությունից վեր խոյացած
Այս ապարանքն Աստծո համար են կառուցել,
Նվերն ընդունել ու ծիծաղել է Աստված,
Բացմանը ներկա լինել չի էլ ցանկացել:
Կարմիր ժապավենը կտրել է երևի
Սևազգեստ, հոգին էլ նույնքան սև մի տերտեր,
Ու Աստծո տունը բույն է դառել դևերի.
Սև դևերը դառել են Աստծո տան տեր:
Աստծո ինչին է պետք` ինչ են այստեղ շինում
Նրանք, որ ուզում են իր հետույքը մտնել,
Լավ տուն-տեղ, այգի ունի այնտեղ վերևում.
Ծեր է, ներքևի գործերը էլ չի հասցնում:
Էլի լավ է` ցուրտ ու արևից սևացած,
Բայց արևի լույսի պես լուսե մի աղջիկ
Աստծո, թե դևերի այդ դղյակի դիմաց
Երկու հարյուր դրամով հույս է վաճառում:
Անհույս մեկն էլ, որ դևերի տուն է գնում
Իբր Աստծո համար մի զույգ մոմ վառելու,
Մի հատ էլ հույս այդ աղջկանից է գնում.
Թող լինի. թե չօգնեց, չի էլ խանգարելու:
Աղջիկը գուցե մայր է, որդին սոված է,
Այդ մեկն էլ գուցե, երբ օրացույց է գնում,
Ուզում է հենց այդ հույսը, որ մի մայր գուցե
Մի կտոր հացի հույս է գրպանը դնում:
41. Հույսի առևտուր
Քաղաքի աղքատությունից վեր խոյացած
Այս ապարանքն Աստծո համար են կառուցել,
Նվերն ընդունել ու ծիծաղել է Աստված,
Բացմանը ներկա լինել չի էլ ցանկացել:
Կարմիր ժապավենը կտրել է երևի
Սևազգեստ, հոգին էլ նույնքան սև մի տերտեր,
Ու Աստծո տունը բույն է դառել դևերի.
Սև դևերը դառել են Աստծո տան տեր:
Աստծո ինչին է պետք` ինչ են այստեղ շինում
Նրանք, որ ուզում են իր հետույքը մտնել,
Լավ տուն-տեղ, այգի ունի այնտեղ վերևում.
Ծեր է, ներքևի գործերը էլ չի հասցնում:
Էլի լավ է` ցուրտ ու արևից սևացած,
Բայց արևի լույսի պես լուսե մի աղջիկ
Աստծո, թե դևերի այդ դղյակի դիմաց
Երկու հարյուր դրամով հույս է վաճառում:
Անհույս մեկն էլ, որ դևերի տուն է գնում
Իբր Աստծո համար մի զույգ մոմ վառելու,
Մի հատ էլ հույս այդ աղջկանից է գնում.
Թող լինի. թե չօգնեց, չի էլ խանգարելու:
Աղջիկը գուցե մայր է, որդին սոված է,
Այդ մեկն էլ գուցե, երբ օրացույց է գնում,
Ուզում է հենց այդ հույսը, որ մի մայր գուցե
Գրպանը մի կտոր հացի հույս է դնում:
Վատի մեջ լավը տեսնելով` սիրուն ես գրել:ok
Վատի մեջ լավը տեսնելով` սիրուն ես գրել:ok
Մերսի Նանս ջան, ինձ էլա մի տեսակ դուր եկել:oy:))
Sambitbaba
09.02.2011, 23:27
Շատ գեղեցիկ ես կերտում "Քո Մռայլ Իրականությունը" քո եռաչափության մեջ: Պատկերացնում եմ, թե որքան ավելի գեղեցիկ կլիներ քո պոեզիան, սիրելի Շինարար, եթե մի քիչ "քվանտային" մտածեիր:
Շատ գեղեցիկ ես կերտում "Քո Մռայլ Իրականությունը" քո եռաչափության մեջ: Պատկերացնում եմ, թե որքան ավելի գեղեցիկ կլիներ քո պոեզիան, սիրելի Շինարար, եթե մի քիչ "քվանտային" մտածեիր:
Մերսի, ես ֆիզիկայից թույլ եմ:oy:))
Sambitbaba
10.02.2011, 01:07
Մերսի, ես ֆիզիկայից թույլ եմ:oy:))
Ես էլ: Ավելին. ես` ամենաթույլն եմ:
Բայց ճար չկա, Շինարար ջան, պետք է հասկանալ, թե ինչ ասել է "քվանտային", քանզի մեր կյանքն էլ` քվանտային է:
Փորձեմ "քվանտային" օրինակ բերել:
Կարծեմ ինդիգո երեխաների մասին բաժնում է, Սելավին պատմում է մի կույր կնոջ մասին: Ոմանք համարում են, որ այդ պատմությունը` ճռռոց է(չգիտեմ, արդյո՞ք ճիշտ հասկացա այս բառի իմաստը): Բայց այդ կինն ուղղակի` քվանտային տեսողություն ունի:
Կամ հեռու գնալ պետք չէ, արի հիշենք Հայկին, որը լինելով խուլ, այնուամենայնիվ հաղթեց "Պարիր, եթե կարող ես" հեռուստամրցույթը: Մտածե՞լ ես արդյոք, թե ինչպես: Ճիշտ հասկացար, նա քվանտային լսողություն ունի: Եթե ուշադիր նայես նրա պարին, կտեսնես, որ նրա լավ պարելը միայն տեխնիկապես պատրաստ վիճակը չէ (տեխնիկապես նրանից ավելի պատրաստվածներն էլ կային): Հայկի յուրաքանչյուր շարժումը կարծես թե նրա ներսից, ասենք` սրտից կամ հոգուց է սկսվում ու տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Տեխնիկապես ստանալ դա` անհնար է:
Կփորձեմ տեղադրել նաև մի փոքրիկ վիդեո` քվանտային կարդալու մասին.
https://www.kryon.com/quantumvideo.html
Ես էլ: Ավելին. ես` ամենաթույլն եմ:
Բայց ճար չկա, Շինարար ջան, պետք է հասկանալ, թե ինչ ասել է "քվանտային", քանզի մեր կյանքն էլ` քվանտային է:
Փորձեմ "քվանտային" օրինակ բերել:
Կարծեմ ինդիգո երեխաների մասին բաժնում է, Սելավին պատմում է մի կույր կնոջ մասին: Ոմանք համարում են, որ այդ պատմությունը` ճռռոց է(չգիտեմ, արդյո՞ք ճիշտ հասկացա այս բառի իմաստը): Բայց այդ կինն ուղղակի` քվանտային տեսողություն ունի:
Կամ հեռու գնալ պետք չէ, արի հիշենք Հայկին, որը լինելով խուլ, այնուամենայնիվ հաղթեց "Պարիր, եթե կարող ես" հեռուստամրցույթը: Մտածե՞լ ես արդյոք, թե ինչպես: Ճիշտ հասկացար, նա քվանտային լսողություն ունի: Եթե ուշադիր նայես նրա պարին, կտեսնես, որ նրա լավ պարելը միայն տեխնիկապես պատրաստ վիճակը չէ (տեխնիկապես նրանից ավելի պատրաստվածներն էլ կային): Հայկի յուրաքանչյուր շարժումը կարծես թե նրա ներսից, ասենք` սրտից կամ հոգուց է սկսվում ու տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Տեխնիկապես ստանալ դա` անհնար է:
Կփորձեմ տեղադրել նաև մի փոքրիկ վիդեո` քվանտային կարդալու մասին.
https://www.kryon.com/quantumvideo.html
Մերսի, հարգելիս, կփորձեմ հասկանալ քվանտային ֆիզիկան:)
Sambitbaba
11.02.2011, 17:46
Մերսի, հարգելիս, կփորձեմ հասկանալ քվանտային ֆիզիկան:)
Մի բան էլ հուշեմ ու` ռադըս քաշեմ:
Դարեր շարունակ սովորել ենք առանձնացնել մեր Աստծոն մեզանից և դրա վառ օրինակն են քո շատ հաջող գրած տողերը.
Լավ տուն-տեղ, այգի ունի այնտեղ վերևում.
Ծեր է, ներքևի գործերը էլ չի հասցնում:
Իսկ ի՞նչ, եթե դա իրականություն է միայն այն պատճառով, որ մենք չենք տեսնում իրականությունը` իր ամբողջականության մեջ:
Հ.Գ. Իրոք որ, ներող եղիր քո էջերի վրա այսքան զավզակությանս համար: Ես նույնիսկ չգիտեմ, կանոնակարգով դա թույլատրվա՞ծ է, թե՞ ոչ:
Մի բան էլ հուշեմ ու` ռադըս քաշեմ:
Դարեր շարունակ սովորել ենք առանձնացնել մեր Աստծոն մեզանից և դրա վառ օրինակն են քո շատ հաջող գրած տողերը.
Իսկ ի՞նչ, եթե դա իրականություն է միայն այն պատճառով, որ մենք չենք տեսնում իրականությունը` իր ամբողջականության մեջ:
Հ.Գ. Իրոք որ, ներող եղիր քո էջերի վրա այսքան զավզակությանս համար: Ես նույնիսկ չգիտեմ, կանոնակարգով դա թույլատրվա՞ծ է, թե՞ ոչ:
Եսիմ, ես մի տեսակ համոզված եմ եղել էդ գրելու պահին, ինչ վերաբերվում ա զավզակությանը, ես էլ հաստատ չգիտեմ՝ թույլարվում ա, թե չէ, բայց հավես ա, արժե մի անգամ հանդիպել ու քննարկել Աստծո և մարդկանց փոխհարաբերությունների տեսանելի ու անտեսանելի կողմերը:))
Sambitbaba
12.02.2011, 09:28
ինչ վերաբերվում ա զավզակությանը, ես էլ հաստատ չգիտեմ՝ թույլարվում ա, թե չէ, բայց հավես ա,
Ամենակարևորն այն է, որ, եթե "հավես ա", նշանակում է` գլուխդ չեմ տարել: Իսկ մնացածը` բուժվելի է:
արժե մի անգամ հանդիպել ու քննարկել Աստծո և մարդկանց փոխհարաբերությունների տեսանելի ու անտեսանելի կողմերը
Ես էլ եմ շատ սիրում կենդանի շփումը, բայց գիտես, այս ֆորումը շատ հետաքրքիր մի աշխարհ է ու ահագին դրական բաներ է պարունակում: Ինձ թվում է, որ մարդիկ ավելի մաքրվում են կարծես: Ինձ համար, օրինակ, շատ կարևոր բան է այն, որ այստեղ ես ավելի հանդուրժողական եմ դառնում:
Զարմացրիր ինձ, շատ զարմացրիր. գիտես աչքիս առաջ եկավ Նարեկացի եկեղեցու բակում 100 դրամով խաչ վաճառող մոտավորապես 10 տարեկան տղա երեխան ու Աստվածածին եկեղեցու դարպասների մոտի մուրացիկների խումբը… Բեր զահլեդ տանեմ ու մի դեպք պատմեմ, դե Նարեկացի եկեղեցու մոտի խաչմերուկում պետքա Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի արձանը կանգնեցվի, ու մինչև կանգնեցվի կծերանանք :) դե գիտես էլի… Այդ հարցով Տեր Վահանի մոտ էի, ասաց՝ «Չեմ ուզում, թող չկառուցեն, բայց գոնե կառուցման գումարի հաշվին մեր քաղաքի խեղճերին մի կտոր հաց տան»… Միտքը իրոք լավն էր, մանավանդ մեր քաղաքի խեղճուկրակների վիճակը նկատի ունենալով… հլա գնա Բանգլադեշ, Նաբերեժնի են ասում կարծեմ, դա երևի Չուխաջյաննա, մտի ետ բնակիչների տնակները, եթե գլխիդ փուլ չգան, ելի լավա, ներսից դուրսը պարզ տեսնում ես, մի խոսքով, թույլ կողմիս ես կպել, դրա համար էլ երևի գլուխդ տարա, դու երևումա դեռ շատ կզարմացնես ինձ… վերջում էլ ասեմ, որ երանի ետ հույսից ինձ ու ետ վաճառողին վաճառեին :) ապրես լավն էր
Քանի որ այդքան համբերություն չունեմ նոր մրցույթի սպասելու, ու այդքան նյարդ չունեմ՝ քվեարկվելու, հեքիաթս, որ նոր գրեցի, դնում եմ այստեղ:
1
Հեռուստացույցի մեջի փոքրիկ աղջիկը լաց էր լինում: Մի կին բռնել էր աղջկա ձեռքը: Երևի մայրիկն էր: Հետո մի տղամարդ` երևի հայրիկը, գրկեց նրան: Տղան, որը հեռուստացույց էր նայում, նույնպես սկսեց լաց լինել:
-Մայրիկ, նա շատ է լաց եղել, դրա համա՞ր են աչքերն այդպես նեղ:
-Չէ, տղաս. նա ճապոնացի է, բոլոր ճապոնացիների աչքերն էլ նեղ են,- պատասխանեց Մայրիկը` շոյելով Տղայի գլուխը: -Իրենց մոտ երկրաշարժ է եղել,- Մայրիկը սրբեց տղայի արցունքները:
-Երևի տխրել է, որովհետև պետք է տնակում ապրեն,- բարձրաձայն մտածեց Տղան: -Ես միշտ տնակում եմ ապրել, ու երբեք դրա համար չեմ տխրել: Դու ու Հայրիկը մինչև հիմա տխրում եք չէ՞: Հայրիկը դրա համար գնաց Ռուսաստան, որ աշխատի ու գա` տուն առնի,- Տղայի աչքերը նորից լցվեցին արցունքներով:
-Ուղղակի Հայրիկը չի ուզում, որ դու միշտ տնակում ապրես:
-Երբ Հայրիկն այստեղ էր, ես չէի տխրում, իսկ հիմա ես տխրում եմ, որովհետև Հայրիկը հեռու է:
-Կմեծանաս, ամեն ինչ կհասկանաս,- Մայրիկը համբուրեց Տղայի մազերը:
«Մեծերը ոչինչ էլ չեն հասկանում: Երբ ես մեծանամ, այդպիսին չեմ լինի,- որոշեց Տղան: -Ես պետք է գնամ ու այդ աղջկան ամեն ինչ բացատրեմ: Չի կարելի թողնել, որ նա միշտ տխրի, ինչպես Մայրիկն ու Հայրիկը: Ու՞մ է պետք տունը, եթե քնելիս Մայրիկը ճակատդ չի համբուրելու ու առավոտյան չի արթնացնելու, որ դպրոց գնաս, եթե երեկոյան չես կարող նստել հեռուստացույցի մոտ, ու երբ Մայրիկն ասի` գնա քնելու, պատասխանես, որ Հայրիկին ես սպասում»:
-Մայրիկ, ես գնում եմ բակ,- ժամանակ կորցնել չէր կարելի: Տղան վճռեց հենց հիմա ճանապարհ ընկնել ու ամեն գնով գտնել այդ աղջկան:
-Դասերդ մինչև չսովորես, ոչ մի բակ:
«Մեծերը միշտ նույնն են ասում: Ոչ մի նոր բան չեն կարողանում մտածել: Ինչու՞ չի կարելի մի օր ասել` այսօր, տղաս, հայտարարում եմ դաս չսովորելու օր»: Տղան որոշեց Մայրիկին օգնել նորարար լինելու հարցում:
-Մայրիկ, այսօր դաս չսովորելու միջազգային օրն է:
-Դա ի՞նչ նորություն է: Այդպիսի օր չկա:
-Մինչև հիմա չկար, բայց արդեն կա: Ես հենց նոր հորինեցի այդ օրը,- հպարտությամբ ասաց Տղան:
-Անմիտ բաներ իմ ասա,- բարկացավ Մայրիկը: Այո, մեծերը երբեք էլ չեն սիրել ընդունել փոքրերի օգնությունը նման հարցերում, բայց Տղան ևս մի միջոց ուներ: Նա համբուրեց Մայրիկին: Հենց Մայրիկը բարկանում է, Տղան համբուրում է նրան: Սովորաբար օգնում է:
-Լավ, գնա, միայն շուտ կգաս,- ժպտաց Մայրիկը:
«Մայրիկները միշտ շուտ են համոզվում: Բայց Ճապոնիա գնալու մասին չարժե ասել նրան: Նա իրեն վատ կզգա ու այն դեղի կաթիլներից կուզի»,- մտածեց Տղան ու դուրս վազեց:
2
Արմենը, Արան ու Գոռն արդեն բակում էին և անհանգստանում էին, որ Տղան ուշանում է: Նրանք որոշել էին Գաղտնի կազմակերպություն հիմնել, և հիմնադիր ժողովը հենց այդ օրն էր նախատեսված: Դեռ չէին պատկերացնում, թե ինչով էր զբաղվելու կազմակերպությունը: Ի վերջո, մինչև կազմակերպությունը չլինի, ինչպե՞ս կարող է այն որևէ բան անել: Կհիմնեն, հետո կորոշեն: Բայց հեռուստացույցի աղջիկն այնքան էր ազդել տղայի վրա, որ կազմակերպությունը լրիվ թռել էր մտքից:
-Մենք պետք է Ճապոնիա գնանք,- հայտարարեց Տղան ընկերներին:
-Ճապոնիա չի կարելի գնալ, այնտեղ երկրաշարժ է եղել,- ակնոցն ուղղեց Գոռը:
-Հենց դրա համար էլ պետք է գնանք:
-Գնանք` ի՞նչ անենք,- հարցրեց Արմենը:
-Մենք փոքր ենք ու ոչինչ էլ չենք կարող անել,- Գոռը հանեց ակնոցն ու սրբեց թաշկինակով: Գոռը սիրում է շեշտել, որ ինքն ակնոց ունի, որովհետև ակնոց ունի նաև կրպակի վաճառողուհին, որին բոլորը հարգում և խելացի են համարում: Իսկական պատճառն իհարկե ոչ թե ակնոցն է, այլ այն, որ նա բոլորին պարտքով հաց է տալիս և երբեք հաշիվները չի խառնում, բայց Գոռն առայժմ միայն ակնոցով կարող է համեմատել նրա հետ:
-Ես այն աղջկան պետք է բացատրեմ, որ տնակում ապրելու մեջ ոչ մի վատ բան չկա, որ նա հանկարծ չտխրի,- բացատրեց Տղան:
-Երբ մեծանամ, քաղաքապետ եմ դառնալու, որ բոլոր տնակում ապրողներին տուն տամ,- ակնոցները նորից դրեց Գոռը:
-Մենք չենք կարող սպասել: Դու տասնհինգ տարի հետո նոր կմեծանաս: Նրա արցունքները չեն բավականացնի, որ այդքան երկար լաց լինի: Իսկ երբ արցունքները սպառվեն, նա կմեծանա ու կդառնա բոլոր մեծերի նման,- այո, պատճառաբանությունը համոզիչ էր: Տղաներն անմիջապես հասկացան, որ մի բան պետք է անել: Ոչ ոք նույնիսկ չհիշեցրեց Տղային կազմակերպության հիմնադիր ժողովի մասին: Ի վերջո, կազմակերպությունը կսպասի ավելի հանգիստ ժամանակների: Երբ կոնկրետ գործ կա անելու, անիմաստ կազմակերպությունների կարիք չկա:
-Ոչ, մենք չենք կարող թույլ տալ, որ աղջիկը սպառի իր արցունքները ու դառնա մեծերի նման: Որտե՞ղ ես տեսել նրան: Ինչպե՞ս կարող ենք գտնել,- վճռականորեն տրամադրված` ասաց Արմենը:
-Հեռուստացույցի մեջ եմ տեսել,- Արմենի վճռականությունը Տղային քաջալերեց, բայց հեռուստացույցի անունը լսելով` Արմենը, Արան ու Գոռը ձեռքներն անհույս թափ տվեցին:
-Այդ դեպքում ինչպե՞ս են հեքիաթի մեջ արքայազները գտնում արքայադուստրերին` միայն երազում տեսած լինելով,- Տղան փորձեց համոզել:
-Դրանք ընդամենը հեքիաթներ են,- ասաց Գոռը:
-Այո,- հաստատեցին Արմենն ու Արան:
-Դուք մտածում եք մեծերի նման,- վրդովվեց Տղան:
-Բայց ինչպե՞ս կարող ենք մենք գնալ Ճապոնիա: Դա այնքան հեռու է,- ասաց Գոռը` մի փոքր նեղացած Տղայի արտահայտությունից: Արան ու Արմենն էլ էին նեղացել, բայց աշխատում էին ցույց չտալ:
-Ասում ես` նա լա՞ց էր լինում,- հարցրեց Արան:
-Այո:
-Հեռուստացույցի մեջ երբեմն ցույց են տալիս բաներ, որ հինգ օր առաջ է եղել: Օրինակ շաբաթ օրը կրկնում են սերիալի բոլոր սերիաները,- Արան վստահորեն ինչ-որ բան գիտեր:
-Այսօր շաբաթ չէ,- Գոռը որոշեց համենայն դեպս հստակեցնել:
-Այո, բայց դա էլ սերիալ չի եղել,- ասաց Արան: -Անիին հիշու՞մ եք, որ երեկ մեզ հետ խաղում էր:
-Անհետաքրքիր աղջիկ է և շատ դանդաղ է վազում,- ասաց Գոռը:- Որտեղի՞ց հայտնվեց մեր բակում:
-Ճապոնիայում երկրաշարժը երկու օր առաջ է եղել,- Արան շարունակեց իր միտքը: -Իսկ Անին մեր բակում հայտնվեց երեկ: Այսօր առավոտյան, երբ դպրոց էի գնում, ես նրան տեսա: Նա լաց էր լինում ու ձեռքին դպրոցական պայուսակ չկար:
-Մենք այսօր միասին ենք դպրոց գնացել,- կասկածեց Գոռը:
-Մենք խաչմերուկի մոտ էինք չէ՞ պայմանավորվել, իսկ ես նրան տեսել եմ մինչև խաչմերուկին հասնելը:
-Բայց դա ի՞նչ կապ ունի հեռուստացույցի աղջկա հետ,- փորձեց հասկանալ Տղան:
-Շատ հնարավոր է, որ Անին հենց քո տեսած աղջիկն է,- հայտարարեց Արան:
-Իհարկե,- բացականչեց Արմենը, իսկ Գոռը նյարդայնացած ակնոցն էր ուղղում. «Ինչու՞ առաջինն իր մտքով չանցավ»:
-Բայց ես տեսել եմ Անիին ու տեսել եմ այդ աղջկան: Նրանք լրիվ տարբեր երկու աղջիկներ են: Ճապոնացիների աչքերը նեղ են լինում:
-Մեր դասարանի Մադոյան Անիին էլ բոլորը ճապոն են ասում, որովհետև նրա աչքերը նեղ են,- գլուխը քորեց Արմենը:
-Ճապոնացիների ազգանունը յանով չի լինում,- ասաց Գոռը:
-Ես չեմ ասում, թե նա հաստատ ճապոնացի է: Ուղղակի բոլորը ճապոն են ասում,- ասաց Արմենը:
-Եվ անունն էլ չի կարող Անի լինել: Անին հայկական անուն է,- բացականչեց Գոռը` ուրախացած, որ Արայի վարկածը ջախջախվում է:
-Դու ընդամենը հայկական անունները գիտես, իսկ որևէ ճապոնական անուն գիտե՞ս,- վրդովվեց Արան: -Արմենենց դասարանի Մադոյան Անին, այո, չի կարող ճապոնացի լինել: Նրան ուղղակի ճապոն են ասում նեղ աչքերի համար, որովհետև նեղ աչքեր ունենում են ճապոնացիները: Բայց մեր Անիի դեպքն ուրիշ է: Որևէ մեկդ գիտի՞ նրա ազգանունը: Ինչու՞ մեկս մյուսի ազգանունները մենք գիտենք: Գիտենք նույնիսկ Արմենենց դասարանի Մադոյան Անիի ազգանունը, իսկ Անիի ազգանունը չգիտենք:
-Այո,- ասաց Գոռը` մտածելով, որ ինչ-որ տրամաբանություն կա Արայի ասածի մեջ, բայց դեռևս չէր կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ:
-Այդ ամենն ի՞նչ կապ ունի իմ ճապոնացի աղջկա հետ,- Տղան վրդովվում էր, որովհետև մայրիկը շուտով տուն կկանչի, իսկ այսքան ժամանակում ինքը գուցե հասած լիներ Ճապոնիա: Անիմաստ ժամանակ են վատնում:
-Շատ մեծ: Այն որ ճապոնացիների անուն-ազգանունները շատ կարճ են, մի վանկից: Շատ հնարավոր է, որ Անին ոչ թե Անիի անունն է, այլ անունը և ազգանունը: Ա Նի,- հաղթական տոնով ասաց Արան:
-Հըմ,- Գոռին դուր չէր գալիս, որ Արան այս պարագայում իրենից ավելի խելացի էր դուրս գալիս, բայց տրամաբանությունը չընդունել չէր կարող: «Ի վերջո, թող մի անգամ էլ Արան ինչ-որ բան մտածի»,- իրեն հուսադրեց նա:
-Գիտե՞ք` որտեղ է ապրում Ա Նին,- Արան հենց Ա Նի արտասանեց` ճապոնական առոգանությամբ, այսինքն այնքանով, որքանով պատկերացնում էր այդ առոգանությունը` կարծես թե դա արդեն հաստատված փաստ էր: Տղաներից ոչ մեկը չգիտեր Անիի տան տեղը: Որտեղի՞ց իմանային, երբ նա ընդամենը երեկ էր հայտնվել: Միակ բանը, որ հայտնի էր նրա մասին, անունն էր: Բայց Արան ավելի տեղեկացված էր: Դե, երեկ էլ Արան համոզեց, որ Անիին իրենց հետ խաղացնեն, իսկ ընդհանրապես նրան ոչ մեկն էլ չհավանեց:
-Ա Նին ապրում է Փլված շենքում,- հանդիսավոր ձայնով հայտարարեց Արան, -Չար կախարդի մոտ:
-Հետո՞,- հետաքրքրվեց Տղան: Ուրիշ պարագայում այս փաստը շատ հետաքրքիր կարող էր լինել, բայց հիմա, երբ հեռուստացույցի աղջիկն անհամբեր իր օգնությանն է սպասում, նույնիսկ Չար կախարդի հետ նույն շենքում ապրող աղջիկը Տղային չէր կարող հետաքրքրել:
-Հետո այն, որ Չար կախարդը նրան կախարդել է, որ ոչ ոք չճանաչի, իսկ Ա Նին հեռուստացույցից քեզ տեսնելով` աղերսող հայացքով նայել է` հուսալով, որ աչքերից կճանաչես ու կօգնես:
-Հենց աչքերն էլ տարբեր են:
-Աչքերի ձևը չի կարևոր, աչքերի ներսն է պետք տեսնել:
Գոռն զգաց, որ Արայի հիմնավորումները գնալով թուլանում են, և վերագտած իր ինքնավստահությունը` սպասում էր նրա վերջնական ջախջախմանը, բայց այստեղ կատարվեց մի բան, որն ստիպեց նույնիսկ Գոռին անցնել Արայի կողմը:
-Հեքիաթներ ես պատմում,- ասաց Տղան:
Տղան պատասխանեց մեծերի նման, և Գոռը շտապեց ընկերների հետ միաբերան ասել.
-Դու մեծերի նման ես խոսում:
«Ուրեմն իսկապե՞ս Անին, այսինք Ա Նին այդ նույն աղջիկն է: Այո, նրանց աչքերը… Ինչ-որ նմանություն կա այդ աչքերում, նույն տխրությունը»,- մտածեց Տղան և առանց ժամանակ կորցնելու վազեց դեպի կիսափլված շնությունը, որտեղ բնակվում էր Չար կախարդը:
-Դե վազենք, քանի ուշ չէ,- բացականչեց նա ճանապարհին:
3
Չար կախարդը ապրում էր Փլված շենքում: Մայրիկները հաճախ էին դիմում նրա օգնությանը. «Եթե չանես, Չար կախարդին կասեմ»: Չար կախարդը ծեր էր, միայնակ ու տարօրինակ: Մի անգամ, երբ Արան նրա հետ զրույցի էր բռնվել, Արայի մայրիկը տեսել էր, խուճապահար մոտ վազել և ձեռքը բռնած տուն տարել Արային` ասելով.
-Էլ չեմ չտեսնեմ քեզ այդ կնոջ մոտ:
Մոր վախեցած հայացքից Արան եզրակացրել էր, որ այդ կինը Չար կախարդ է, ու զգուշացրել էր ընկերներին: Այդպես բացահայտվել էր Փլված շենքի տիրուհու գաղտնիքը:
Երբ տղաները Փլված շենք մտան, Չար կախարդը ձեռքով խնձոր էր կիսում: Նա խնձորի կեսը մեկնեց Ա Նիին, որը Չար կախարդի հետ միասին հանգիստ նստած էր բազմոցին: Տղաները հասկացան, որ սարսափելի բան է հիմա կատարվելու, իսկ Տղան հասցրեց ասել.
-Ոչ, Ա Նի, չվերցնես: Դա կախարդված խնձոր է: Ես եկել եմ, որ քեզ փրկեմ Չար կախարդից:
Չնայած տղան կարողացավ, մի կերպ ճնշելով վախը, ասել այդ ամենը, բայց նրա ձայնը դողում էր, և նա անհանգստացավ. «Տեսնես` Ա Նին նկատե՞ց»: Չար կախարդը և Ա Նին զարմացած նայեցին վախեցած տղաների կողմը: Տղաների ոտքերը դողում էին, իսկ Արմենի դեմքը սփրթնել էր, ինչպես Փլված շենքի պատերից թափվող կավիճը: Եթե չամաչեր ընկերներից, հաստատ կփախչեր:
-Ի՞նչ Չար կախարդ,- զարմացած ասաց Ա Նին:
-Նա,- դողացող ձեռքը դեպի Փլված շենքի տիրուհին պարզեց Արմենը:
«Ի՞նչ կլինի հիմա»,- եթե հասցնեին, կմտածեին տղաները, բայց այստեղ Չար կախարդն ու Ա Նին սկսեցին ծիծաղել: Ամենատարօրինակն այն էր, որ Չար կախարդի ծիծաղը նման չէր հեքիաթի կախարդների սարսափազդու քրքիջներին: Նա ծիծաղում էր սովորական բարի տատիկի նման:
-Նա Չար կախարդ չէ,- ծիծաղի մեջից մի կերպ կարողացավ ասել Ա Նին: -Նա մեր հարևանուհին է: Մինչև երկրաշարժը մայրիկս ու հայրիկս էլ են ապրել այս շենքում: Հետո մենք տեղափոխվել ենք տնակ, իսկ նա չի ցանկացել թողնել իր տունը:
-Նա քեզ լրիվ կախարդել է, Ա Նի,- ասաց Գոռը, որը Չար կախարդի բարի ծիծաղից հետո սկսել էր ավելի քիչ վախենալ և համարձակվել էր նույնիսկ մոտենալ Ա Նիին: Ի վերջո, Տղան խոսացել էր, Արմենը մինչև իսկ մատնացույց էր արել Չար կախարդին: Միայն ինքն ու Արան էին մինչև այժմ լուռ: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ա Նիի տեղը Արան էր պարզել, Գոռը մնում էր ստվերում, և հարկավոր էր մի բան ձեռնարկել: Նա բռնեց Ա Նիի ձեռքը և քաշեց դեպի իրեն:
-Թող երեխայի ձեռքը, կցավեցնես,- միջամտեց Չար կախարդը և Գոռից խլեց Ա Նիի ձեռքը: Գոռը վախեցած ետ-ետ շտապեց և թաքնվեց ընկերների ետևում:
-Դուք բոլորդ այնքան տարօրինակ եք,- ասաց Ա Նին: Այս ամենից հետո դեռ մի բան էլ ինքն է տղաներին մեղադրում տարօրինակ լինելու մեջ:
-Ես հեռուստացույցով քեզ տեսա, Ա Նի,- փորձեց բացատրել Տղան:
-Ես ոչ մի հեռուստացույցի մեջ էլ չեմ եղել: Ինչու՞ ես իմ անունն այդպես տարօրինակ ձևով արտասանում,- Ա Նին իսկապես զարմացած էր թվում:
-Ինչպե՞ս, դու Ա Նին չե՞ս,- իրենց հերթին զարմացան տղաները:
-Անին եմ,- ասաց Ա Նին: Այդ պահին փլված շենք մտավ մի կին, որին նկատելով` Ա Նին մոռացավ տղաների և այս անհասկանալի ու անչափ խճճված պատմության մասին, վազեց դեպի այդ կինն ու ամուր փաթաթվեց նրան:
-Մայրիկ,- Ա Նիի ուրախությանը չափ չկար:
Ա Նիի մայրիկն էլ բոլորովին նման չէր ճապոնուհու: Տղան ինքն էլ չնմանեցրեց հեռուստացույցով տեսած աղջկա մայրիկին: Մինչ տղաները մոլորության մեջ փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, նրանց ցնցեց ևս մի իրադարձություն:
-Շնորհակալություն, Ասյա մորաքույր, մենք արդեն գնանք,- ասաց Ա Նիի մայրիկը դիմելով Չար կախարդին:
«Ասյա մորաքու՞յր»,- տղաների համար սա հայտնագործություն էր: Չար կախարդի անունը Ասյա է, սովորական մարդու անուն ունի, այնպես ինչպես Գռոի ավագ քույրը` Ասյան: Մի անգամ քննարկել էին, թե ինչ կարող էր լինել Չար կախարդի անունը: «Ջավահիր»,- վստահաբար ասել էր Գոռը, չնայած Արան չէր համաձայնել, որովհետև իր մայրիկի գյուղում Ջավահիր անունով մի կին կար, որը բոորովին էլ կախարդի համբավ չուներ, նույնիսկ մի անգամ Արային կովի թարմ կաթ էր հյուրասիրել: Ամեն դեպքում մյուս տղաներին Ջավահիր անունը կախարդի համար համոզիչ էր թվացել, բայց Ասյա՞…
-Շնորհակալություն տղաներ, որ մենակ չեք թողել Անիին,- տղաների քչփչոցն ընդհատեց Անիի մայրիկը: -Համոզված եմ` դուք լավ պաշտպաններ եք նրա համար:
Տղաները շփոթած էին: Իսկ երբ Անիի հետ միասին պատմեցին, թե ինչու էին եկել այդտեղ, Անիի մայրիկը ևս մի լավ ծիծաղեց այդ պատմության վրա: Պարզվեց, որ Անիի մայրիկը մի փոքր հիվանդ է եղել և պետք է երկու օր մնար հիվանդանոցում: Քանի որ Փլված շենքի տիրուհին, այսինքն` Ասյա մորաքույրը, չի համաձայնել այդքան երկար ժամանակով լքել իր բնակարանը, Անիի մայրիկն ստիպված Անիին է բերել նրա մոտ: Չէ՞ր թողնի հո, որ տանը մենակ մնա: Իսկ այսօր առավոտյան նա իմացել է, որ Անիի հայրիկը Ռուսաստանից գալիս է և միանգամից բուժվել է: Հիմա էլ պետք է Անիի հետ միասին գնան օդանավակայան` հայրիկին դիմավորելու: Անիի մայրիկը տղաներին նաև հրավիրեց հաջորդ օրը դասից հետո այցելել իրենց:
-Մենք միասին նամակ կգրենք այդ ճապոնացի Ա Նիին ու կպատմենք այս ամբողջ պատմությունը: Համոզված եմ` երբ նա կարդա, այլևս չի տխրի:
-Լավ,- համաձայնեցին տղաները:
4
Երբ Տղան տուն եկավ, սեղանին` ափսեի մեջ, երեք խնձոր էր դրված: «Հեքիաթի վերջը,- ժպտաց Տղան: -Մեկը Մայրիկին, մեկը Քույրիկին, մյուսն էլ…»: Նա վերցրեց երրորդ խնձորը և դուրս վազեց:
-Մայրիկ, ես մի բան եմ մոռացել,- հասցրեց ասել դռների արանքից:
-Այդ ու՞ր, ուշ է,- բայց Տղան արդեն դուրս էր պոկվել` ինչպես միշտ մոռանալով դուռը ետևից փակել:
Երբ հասավ Փլված շենքին, մտածեց, որ ուրիշ ժամանակ կվախենար մտնել ներս, իսկ հիմա արդեն մթնում է, իսկ ինքը անվախի պես ներս է մտնում: Չար կախարդը, այսինքն Ասյա մորաքույրը նստած էր բազմոցին` փափաթված բրդյա շալով:
-Սա քեզ,- ասաց Տղան` մեկնելով խնձորը: Փլված շենքի տիրուհին վերցրեց խնձորը և ժպտաց: Տղան այն է` վազելով դուրս էր գալիս շենքից, երբ լսեց:
-Այդ ու՞ր:
Պետք է ասել, որ Տղան վազում էր ոչ թե, որովհետև վախենում էր, այլ պարզապես ուշ էր, և Մայրիկը կարող էր անհանգստանալ: Կնոջ ձայնի վրա` նա հետ շրջվեց: Ասյա մորաքույրը նրան մեկնեց խնձորի կեսը, որ չնայած ձեռքով էր կիսել, բայց հավասար էր ստացվել:
Տղան ժպտաց, վերցրեց խնձորի իր բաժինը և ուտելով տուն վերադարձավ: