PDA

Դիտել ողջ տարբերակը : Վանգելիս

Jarre
05.09.2009, 20:31
V A N G E L I S

http://www.mnav.gub.uy/graficos/vangelis.jpg

http://runningdownhill.files.wordpress.com/2008/08/vangelis_nemo-sm.jpg

Ամբողջական անունը։ Եվանգելիոս Օդիսեյ Պապաթանասիու
Ծննդյան ա/ա։ 29 մարտի 1943 թ.

Ո՞վ է.

Հույն հանրաճանաչ կոմպոզիտոր
Էլեկտրոնային երաժշտության ռահվիրաներից, ում հաջողվեց էլեկտրոնային երաժշտությունը դարձնել սենտիմենտալ և ռոմանտիկ
40-ից ավել ալբոմ թողարկած երաժիշտ
Մոտ 50 ֆիլմերի երաժշտության հեղինակ. ֆիլմեր, որոնք ունեն միջազգային ճանաչում (դրանցից են՝ «Collateral/Соучастник» (http://ru.wikipedia.org/wiki/Соучастник_(фильм)), «Alexander/Александр» (http://ru.wikipedia.org/wiki/Александр_(фильм)), «Bladerunner/Бегущий по лезвию» (http://ru.wikipedia.org/wiki/Бегущий_по_лезвию_(фильм)), «1492: Conquest Of Paradise/1492: Завоевание рая» (http://ru.wikipedia.org/wiki/1492:_Завоевание_рая_(фильм)) և շատ ուրիշներ)
Դեմիս Ռուսոսի հետ միասին աշխարհահռչակ «Aphrodite's Child» (http://ru.wikipedia.org/wiki/Aphrodite%27s_Child) խմբի հիմնադիր և երաժիշտ

Jarre
05.09.2009, 20:50
Սրանք Վանգելիսի հանրաճանաչ ստեղծագործություններից մի քանիսն են։ Կարծում եմ լսած կլինեք :)

Chariots of Fire

http://www.youtube.com/watch?v=TYJzcUvS_NU"]http://www.youtube.com/watch?v=TYJzcUvS_NU

149:Conquest of Paradise

http://www.youtube.com/watch?v=WYeDsa4Tw0c"]http://www.youtube.com/watch?v=WYeDsa4Tw0c

Alpha

http://www.youtube.com/watch?v=7H6w6bsZ2TM"]http://www.youtube.com/watch?v=7H6w6bsZ2TM

Ignacio

http://www.youtube.com/watch?v=ChRAQKtRMRQ"]http://www.youtube.com/watch?v=ChRAQKtRMRQ

La petite fille de la mer

http://www.youtube.com/watch?v=12Nky9lo8Nc"]http://www.youtube.com/watch?v=12Nky9lo8Nc

Fields Of Coral

http://www.youtube.com/watch?v=QrwSnc3y4O0"]http://www.youtube.com/watch?v=QrwSnc3y4O0

Ռուֆուս
05.09.2009, 22:34
Զարմանալի է, որ Վանջելիսի մասին թեման ավելի շուտ չէր բացվել...

Իմ կողմից ամենահարգված կոմպոզիտորներից մեկն է, մի քանի տարի առաջ կարելի է ասել իր ֆանատն էի, բայց հետո հետաքրքրությունս իր նկատմամբ մի քիչ թուլացավ, բայց հիմա էլ եմ հաճույքով լսում Վանջելիսին: Շատ գեղեցիկ, մելոդիկ, մի քիչ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային է Վանգելիսի երաժշտությունը, իսկ իր սաունդթրեքները լրիվ գլուխգործոց են...

Ամենաշատը սիրում եմ 1492 Conquest Of A Paradise սաունդթրեքը, երաժշտությունը այնքան կատարյալ ու գեղեցիկ է, որ ոնց որ մարդու կողմից գրած չլինի.... :love

Blade Runner, Chariots of Fire ֆիլմերի սաունդթրեքներն էլ են շատ լավը, Mythodea: 2001 Mars Odyssey սիմֆոնիան եմ շատ սիրում, իսկական հրաշք է, դասական երաժշտություն սիրողները հաստատ կհավանեն.... :love

Ի դեպ ժամանակին Վանջելիսը համագործակցել է Yes պրոգրեսիվ ռոք խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի հետ, կարո՞ղ է որևէ մեկը էդ շրջանի ալբոմներից ունենա ու հետս կիսվի՞: Ոչ մի տեղից չեմ կարողացել գտնել :(

Jarre
05.09.2009, 23:11
Ի դեպ ժամանակին Վանջելիսը համագործակցել է Yes պրոգրեսիվ ռոք խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի հետ, կարո՞ղ է որևէ մեկը էդ շրջանի ալբոմներից ունենա ու հետս կիսվի՞: Ոչ մի տեղից չեմ կարողացել գտնել
Ես համարյա բոլորը ունեմ, կարող եմ տալ :)

ՀԳ. Շատ ուրախ եմ, որ քո նման երաժշտական ճաշակ ունեցողներ կան Հայաստանում :)

dvgray
05.09.2009, 23:22
Զարմանալի է, որ Վանջելիսի մասին թեման ավելի շուտ չէր բացվել...

Իմ կողմից ամենահարգված կոմպոզիտորներից մեկն է, մի քանի տարի առաջ կարելի է ասել իր ֆանատն էի, բայց հետո հետաքրքրությունս իր նկատմամբ մի քիչ թուլացավ, բայց հիմա էլ եմ հաճույքով լսում Վանջելիսին: Շատ գեղեցիկ, մելոդիկ, մի քիչ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային է Վանգելիսի երաժշտությունը, իսկ իր սաունդթրեքները լրիվ գլուխգործոց են...

Ամենաշատը սիրում եմ 1492 Conquest Of A Paradise սաունդթրեքը, երաժշտությունը այնքան կատարյալ ու գեղեցիկ է, որ ոնց որ մարդու կողմից գրած չլինի.... :love

Blade Runner, Chariots of Fire ֆիլմերի սաունդթրեքներն էլ են շատ լավը, Mythodea: 2001 Mars Odyssey սիմֆոնիան եմ շատ սիրում, իսկական հրաշք է, դասական երաժշտություն սիրողները հաստատ կհավանեն.... :love

Ի դեպ ժամանակին Վանջելիսը համագործակցել է Yes պրոգրեսիվ ռոք խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի հետ, կարո՞ղ է որևէ մեկը էդ շրջանի ալբոմներից ունենա ու հետս կիսվի՞: Ոչ մի տեղից չեմ կարողացել գտնել :(

ես լավ չհասկացա, թե ինչ կապ ունի Վանգիլիսը այս գործի հետ :think հեղինակը ինքն՞ է ինչ է:

http://www.youtube.com/watch?v=6Ph8hNljOXE

Ռուֆուս
05.09.2009, 23:31
ես լավ չհասկացա, թե ինչ կապ ունի Վանգիլիսը այս գործի հետ :think հեղինակը ինքն՞ է ինչ է:

http://www.youtube.com/watch?v=6Ph8hNljOXE
Վանջելիսը երաժշտության հեղինակն է, իսկ Ջոնը բառերի: ;)

dvgray
05.09.2009, 23:44
Վանջելիսը երաժշտության հեղինակն է, իսկ Ջոնը բառերի: ;)
Երբեք դա մտքովս չէր անցնի: :think , որ Վանգիլիսը դրա հետ կապ ունի:
Իսկ "Talk"- ի մեջ նա էլի է մասնակցել՞

Jarre
06.09.2009, 00:03
Իսկ \"Talk\"- ի մեջ նա էլի է մասնակցել՞
Ճիշտն ասած այդ "Talk"-ին ծանոթ չեմ, բայց համաձայն իմ ունեցած տեղեկությունների, դրա հեղինակը Վանգելիսը չի։

Ի դեպ, յութուբում նկատեցի, որ Վանգելիսը ունի մի պրոեկտ Շոն Կոներիի հետ, որը կոչվում է «Ithaca»։

«Ithaca»-ն հույն պոետ C.P. Cavafy (1863-1933) գրած պոեմն է։ Շոն Կոներին կարդում է պոեմը, իսկ Վանգելիսը գրել է երաժշտությունը։

Ithaca

http://www.youtube.com/watch?v=1n3n2Ox4Yfk"]http://www.youtube.com/watch?v=1n3n2Ox4Yfk

Լեո
06.09.2009, 00:38
Պաշտում եմ Վանգելիսի ստեղծագործությունները :love Մի տեսակ հոգու անդորր ու վեհության զգացում են առաջացնում:

Շնորհակալություն, Jarre, նրա մասին հիշեցնելու համար: Վերջերս կարծես մոռացել էի :oy

Ուլուանա
06.09.2009, 03:56
Վայ, ես չգիտեի Վանգելիսին։ :oy Բայց դրածներդ լսեցի, ու բոլորն էլ ծանոթ էին իրոք։ :) Շատ լավն են, հատկապես "Chariots of Fire"–ը, "Conquest of Paradise"–ը, "La petite fille de la mer"–ը։ :love Համաձայն եմ Rufus–ի հետ. "Conquest of Paradise"–ը մի ուրիշ կարգի հզոր գործ է, ազդեցիկ։

Փաստորեն, Վանգելիսի ստեղծագործությունները հնչել ու հնչում են նաև բազմաթիվ հեռուստահաղորդումների եթերում ու զանազան ֆիլմերում, ուղղակի շատ դեպքերում չենք էլ իմանում՝ ում գործն է։ Համենայնդեպս, դրածներիցդ մի քանիսը բազմիցս լսել եմ հեռուստացույցով ու ռադիոյով։

Շնորհակալություն թեմայի ու վիդեոների համար, Jarre։ :)

Zangezur
06.09.2009, 10:12
Ահա Վանգելիսի դիսկոգրաֆիան՝ http://torrents.ru/forum/viewtopic.php?t=754961 , ընդհանուր 70 դիսկ

Tar
08.09.2009, 12:05
Երբեք դա մտքովս չէր անցնի: :think , որ Վանգիլիսը դրա հետ կապ ունի:
Իսկ "Talk"- ի մեջ նա էլի է մասնակցել՞

Չէ, Talk-ի մեջ Վանգելիսը չի նվագում (եթե Yes-ի Talk ալբոմի մասին է խոսքը), Թոնի Կեյ-ն է նվագում, Yes-ի առաջին ստեղնահարը:

Tar
08.09.2009, 12:06
Ի դեպ ժամանակին Վանջելիսը համագործակցել է Yes պրոգրեսիվ ռոք խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի հետ, կարո՞ղ է որևէ մեկը էդ շրջանի ալբոմներից ունենա ու հետս կիսվի՞: Ոչ մի տեղից չեմ կարողացել գտնել :(

Ես ունեմ Վանգելիսի ալբոմները Ջոն Անդերսոնի հետ, կարող եմ տալ:

Ռուֆուս
10.09.2009, 22:47
Վանջելիսի իմ ամենասիրած ստեղծագործությունները

Hispanola - Conquest of A Paradise ալոմից

http://www.youtube.com/watch?v=Sw73PppKEQ4

Movement 9- Mythodea սիմֆոնիայից

http://www.youtube.com/watch?v=w_0vaNUD9WY

dvgray
11.09.2009, 05:35
Չէ, Talk-ի մեջ Վանգելիսը չի նվագում (եթե Yes-ի Talk ալբոմի մասին է խոսքը), Թոնի Կեյ-ն է նվագում, Yes-ի առաջին ստեղնահարը:
Այո, Yes-ի Talk ալբոմի մասին է խոսքը
իսկ ինքը միգուցե որպես հեղինակ՞ է մասնակցել:

Rhayader
11.09.2009, 11:28
Եթե ճիշտ եմ հիշում, Վանգելիսը համարվում է էմբիենթ ոճի հիմնադիրը: Իմ համար չափազանց նյուէյջոտ է, պահի տակ նույնիսկ Էնիգմա (:[) է հիշեցնում: Որպես սաունդտրեկային կոմպոզիտոր, ինչևէ, շատ օրիգինալ է ու տաղանդավոր:
Վանգելիսի ու Յես խմբի միակ ինձ հայտնի կապը խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի ու նրա «Ջոն էնդ Վանգելիս» պրոեկտն է:

Ռուֆուս
11.09.2009, 23:57
Վանգելիսի ու Յես խմբի միակ ինձ հայտնի կապը խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնի ու նրա «Ջոն էնդ Վանգելիս» պրոեկտն է:
Նախքան իրար հետ համագործակցելը որոշվել էր, որ Վանգելիսը դառնալու էր Yes-ի անդամ՝ փոխարինելով Ռիք Ուեյքմենին, բայց հետո դա չիրագործվեց :)

Rhayader
12.09.2009, 16:42
Ես Ուեյքմենին քսան վանգելիսներով էլ չէի փոխարինի;)

Լեո
27.06.2010, 02:23
Վանգելիսի նոտաները լսելիս մոտս միշտ վեհության զգացում է առաջանում: Ամեն անգամ, երբ այդ զգացումի պակաս եմ զգում և ցանկություն եմ ունենում վերապրել այն, Վանգելիսն ամենալավ օգնականն է դառնում...

http://www.youtube.com/watch?v=SIpjLWQCSY8&feature=related

Smokie
29.06.2010, 19:53
«La petite fille de la mer»-ը հրաշք ստեղծագործություն է, հանգիստ, հաճելի, շոյող ու դուրեկան երաժտություն:

Jarre
03.07.2010, 15:58
Սա Վանգելիսի կամ Ռուֆուսի ասած՝ Վենջըլիսի իմ առաջին լսածս գործն է։ Դե մինչև այդ էլ էի լսել, բայց չգիտեի, որ ինքն է, իսկ այ էս մեկը ընկերներիցս մեկը դրեց, լսեցի ու այդպիսով ճանաչեցի Վանգելիսին։

Անկեղծ ասած դուրըս այդքան էլ չի գալիս, բայց ինչ որ բան կա մեջը, որ ժամանակ առ ժամանակ ինձ քաշում է դեպի իրեն :8 Իմ համար ավելորդ է միջի էն մարդու տարօրինակ ձայները, որ վերջում ու սկզբում հայտնվում են։

Ձեր դուրը գալի՞ս է։

http://www.youtube.com/watch?v=Q4ZDoABTWds

Jarre
05.07.2010, 18:28
«Afrodites Child»-ի ժամանակաշրջանի երգերից։ VANGELIS և Դեմիս Ռուսոս։

ՀԳ՝ Վանգելիսի սինթեզները.... :love

http://www.youtube.com/watch?v=bWKQyQ3aCpk

http://www.youtube.com/watch?v=JAAogBIiubc

http://www.youtube.com/watch?v=HHjF99ndiTU

Jarre
19.06.2011, 07:34
Նոր Յութուբն էի փորփրում ու տեսա, որ հայկական Արմենոիդս խումբը փաստորեն ռեմիքս է արել Վանգելիսի Alpha ստեղծագործությունը։ Անկեղծ ասած ես հավանեցի ստեղծագորթության երկրորդ մասը և դուդուկը նույնպես շատ հարուստ ու խորն է դարձնում երաժշտությունը։ Խորհուրդ կտամ լսել 1.30-ից սկսած։ Հետաքրքրության համար տեղադրում եմ օրիգինալ՝ Վանգելիսի կատարումը և հետո Արմենոիդսինը։

VANGELIS

http://www.youtube.com/watch?v=svwqHhTQC5E&feature=related

ARMENOIDS

http://www.youtube.com/watch?v=AzCxZQCjLuU

Freeman
19.06.2011, 08:57
Լավն ա,ահագին իրա ստեղծագործություններից լսում էի,բայց չգիտեի,որ ինքն ա:)

Հարդ
25.10.2011, 20:36
Էմբիենթի հիմնադիրն է Բրայան Ինոն՝ իմ կարծիքով շատ ավելի լավ ստեղծագործող (Ambient 1 Music for Airports ալբոմով սկսված):

Վանգելիսին ողջ հոգով հարգում եմ, բայց իմը չի: Ինքն ավելի կոմերցիոն գործեր ա ստեղծում, որոնք շատ շուտ են մարդկանց սրտերին կպնում, սակայն մեջը խորություն չեմ տեսնում:

ՆանՍ
26.10.2011, 12:57
Լավն ա,ահագին իրա ստեղծագործություններից լսում էի,բայց չգիտեի,որ ինքն ա:)
Freeman ջան թխի, ես էլ եմ քո օրին:oy
Արթ ջան էս թեմադ դարձավ Jarre-ի պատմությունը:D Չես պատկերացնի , թե քեզ ինչքան շնորհակալ եմ այսպիսի թանկ տեղեկությունների համար:). ամբողջ կյանքում սիրահարված եմ եղել Վանգելիս տաղանդի այս հրաշք ստեղծագործությանը:love:love

http://www.youtube.com/watch?v=hB6tNzYVUMo&feature=related
Jarre-ինի նման այս երաժշտության մեջ էլ տիեզերական ինչ-որ աննկարագրելի բան կա՝ փշաքաղվելու աստիճան: Լսելիս, կարծես , ոտքերդ կտրվում են այս աշխարհից, ու թևեր ես առնում թռչում վեր ու ճախրում անհունության մեջ...

Freeman
26.10.2011, 17:31

Վաայ էս էլ ա՞ ինքը :oy

Arpine
26.10.2011, 21:49
Freeman, Նանս փաստորեն ես էլ եմ ձեր օրին:
Հարդի հետ համամիտ եմ, հիմնականում էնպիսի երգեր են, որ մարդկանց միանգամից հաճելի է լինում լսելը, մի տեսակ ձգող երաժշտություն է:
ռելաքսացիայի համար կարելի է լսել, կօգնի:

որոնք շատ շուտ են մարդկանց սրտերին կպնում, սակայն մեջը խորություն չեմ տեսնում:

http://www.youtube.com/watch?v=PEKSiAJ23Fw&feature=related

ՆանՍ
27.10.2011, 09:07
Freeman, Նանս փաստորեն ես էլ եմ ձեր օրին:
Հարդի հետ համամիտ եմ, հիմնականում էնպիսի երգեր են, որ մարդկանց միանգամից հաճելի է լինում լսելը, մի տեսակ ձգող երաժշտություն է:
ռելաքսացիայի համար կարելի է լսել, կօգնի:

Arpine ջան, իսկ դու գիտեի՞ր, որ պարզության մեջ է կայանում ամենամեծ բարդությունը...;)

Arpine
27.10.2011, 18:50
Arpine ջան, իսկ դու գիտեի՞ր, որ պարզության մեջ է կայանում ամենամեծ բարդությունը...;)

Պատկերացրու, որ այո;)
Պարադո՜քս:love,

Նանս ջան, ընդհանրապես նման երաժշտությունները դուր են գալիս շատերին ու միանգամից,բայց թե ինչու:esim ( ի դեպ շատ քիչ են այն երգերը, որոնք հարազատ են լինում առաջին լսելուց):

Jarre
18.10.2012, 01:01
Vangelis ձյաձյայի Spiral ստեղծագործության Միխայիլ Թովմասյանի քավըրը։ Կատարում է հիշողությամբ՝ առանց նոտաների։

http://youtu.be/5NX0N5uVfOg

Smokie
25.10.2012, 16:09
Վանգելիս (ես անգլերենից կարդալով Վանջելիս էի ասում ու ճիշտն ասած այդպես ավելի էր դուր գալիս:oy) շատ չէի լսել, բայց գիտեի, որ մի օր ուսումնասիրելու եմ: Էսօր որոշեցի մի քանի բան քաշել ու շատ ակումբցիների պես պարզեցի, որ լավ էլ հայտնի են երաժշտություններ, իսկ ինքը որպես կոմպոզիտոր, չէ: Վստահ եմ, որ ինձ դուր ա գալու, էս տարի իմ մոտ էլեկտրոնային երաժշտություն ուսումնասիրելու ժամանակաշրջանն էր:))
Առաջ գիտեի մենակ La petite fille de la mer-ն եմ լսել:love

Smokie
19.03.2013, 20:21
Եթե Vangelis, ապա ալբոմներով::love

Շատ ալբոմներ եմ քաշել, շատերը լսել, քչերը չեմ հավանել:)) որոշներն էլ դեռ չեմ լսել: Վերջերս էլ քաշեցի իր երաժշտությամբ ֆիլմերից::aha

Առաջին լսածներս՝ «L'Apocalypse des Animaux» եւ «Antarctica»-ն: Առաջինը իրոք շատ էի սիրել, բայց երեւի շատ լսեցի, էլ ցանկություն չեմ ունենում անդրադառնալ այդ ալբոմին, «Antarctica»-ն էլ էր դուրս եկել, բայց վաղուց չեմ լսել: Համեմատաբար վերջերս լսել եմ
«1492 Conquest Of Paradise»-ը,:love էսօր էլ մտադիր եմ ֆիլմը դիտել:roll
«Chariots Of Fire»-ն էլ ա լավը:aha
Իսկ «Blade Runner»-ը, մոտս սկզբից խառնաշփոթ առաջացրեց, քանի՞ ալբոմ ունի, քանի՞ անգամ են անդրադարձել այդ ֆիլմին, քանի՞ անգամ ա խմբագրվել: 1982թ-ի թողարկված տարբերակները, որ 1994-ինից հետո այդքան տարածված չի ինտերնետում մի կերպ գտա ինձ ավելի դուր եկավ ճիշտն ասած:8 Իսկ 1994-ինը «Blade Runner Trilogy, 25th Anniversary»-ի մյուս երկու ալբոմներից ավելի դուր եկավ: Ֆիլմը նայել եմ ու էնքան էլ չեմ հավանել... նախընտրում եմ ալբոմային տպավորություններս: Չնայած պատմության երկարությանը Blade Runner-ը վերեւում նշածս մյուս ալբոմներից քիչ եմ սիրում::))
Alexander-ը առաջին ունկնդրումին չհավանեցի, երկրորդին հավանեցի, երրորդը դեռ չի եղել:))
Մեկ էլ Spiral-ն եմ հավանել:

Smokie
23.03.2013, 11:28
Opera Sauvage:love երկու անգամ իրար հետեւից լսեցի: Լսում ես, հաճույք ստանում ու հաջորդ պահին արդեն մոռանում երաժշտությունը, որովհետեւ խորն ա ու հենց պահի տակ զգալու համար ա, ոչ թե լսելու ու միտը պահելու::)