PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպորտ բաժնի կանոնադրություն



Ուրվական
01.09.2009, 10:08
Ելնելով սպորտ բաժնի առանձնահատկությունից, գրառումների ձևերից` անհրաժեշտություն առաջացավ ստեղծել սպորտ բաժնի կանոնադրություն:
Այս կանոններն ամբողջությամբ տեղավորվում են ակումբի կանոնադրությունում, սակայն առանձնացվել և տեղադրվել են այս տեսքով՝ բաժնի յուրահատկությունից ելնելով: Նաև նշենք, որ կանոնները ենթակա են լրացման, և անհրաժեշտության դեպքում նոր կետեր կավելացվեն:

1. Արգելվում են քննարկման այլ մասնակցին ուղղված՝ անձնական բնույթի "Դու ֆուտբոլից չես հասկանում", "Այս սպորտը քո խելքի բանը չէ" տիպի գրառումները:

2. Արգելվում է սպորտսմենների անձնական կյանքի, սեռական կողմնորոշման, ռասայական պատկանելիության մատնանշումը՝ նրանց պրոֆեսիոնալ գործունեության շրջանակներում:

3. Արգելվում են սպորտային թիմերին, ակումբներին ուղղված վիրավորական գրառումները:

4. Արգելվում են սպորտային հակամարտությունները անձնական հակամարտությունների վերածող գրառումները:

5. Սպորտային խաղադրույքների մասին գրառումները թույլատրվում են միայն ու միայն համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php?t=4890): Ցանկացած այլ թեմայում խաղադրույքների մասին գրառումները կհամարվեն թեմայից դուրս:

Կանոնադրությունը խախտելու դեպքում մասնակիցը արգելափակվում է սպորտ բաժնից՝ ժամանակավորապես կամ ընդմիշտ:

Նախկինում արված խախտումները բաժնից արգելափակելու վրա չեն ազդելու, բայց այս պահից սկսած արգելափակման համար կգործեն հետևյալ կանոնները.

վերոնշյալ կանոնների կամայական երեք խախտման դեպքում մասնակիցը բաժնից հեռացվելու է 20 օրով: Երկու նույն և մեկ այլ խախտում անելու դեպքում՝ 20 օրով: Երեք նույն խախտումից անելու (ասել է թե զգուշացումն անտեսելու) դեպքում՝ մեկ ամսով: Վերականգնվելուց հետո պայմանները մնալու են նույնը, պարզապես յուրաքանչյուր պատժաժամկետ կրկնապատկվելու է:

Մաղթում ենք հաճելի և քաղաքակիթ քննարկումներ Դար Ակումբում: