PDA

Դիտել ողջ տարբերակը : Բալթյան <<ժողովրդավարություն>>



Նորմարդ
10.01.2007, 22:07
Եվս մեկ քայլ մոռանալու սեփական երկրի անցյալը, այս անգամ եվրոմիության կազմի մեջ մտնող ժողովրդավարական հանրապետության` Էստոնիայի կողմից /նախկինում ԽՍՀՄ-ի հանրապետություն/:
Էստոնիայում ընդունվել է օրենք, ըստ որի զինվորների գերեզմանները կարող են տեղափոխվել, եթե դրանք գտնվում են ոչհամապատասխան տեղերում:
Այս դեպքում ՛՛ոչհամապատասխան՛՛--ությունը որոշում է կառավարությունը: Խոսքը վերաբերվում է խորհրդային զինվորների գերեզմանների մասին, որոնք զոհվել են աշխարհը ֆաշիզմից ազատելու համար, ուղղակի նրանք «բախտ» են ունեցել զոհվելու մի «ժողովրդավարական» երկրում, որտեղ դատում են նախկին պարտիզաններին, ոչնչացնում և սրբապղծում են խորհրդային զինվորների գերեզմաններն ու հուշարձանները` փոխարենը կանգնեցնելով էստոնացի նացիոնալիստներին նվիրված հուշարձաններ, որոնք այդ սարսափելի պատերազմում ֆաշիստների հետ բազմաթիվ ոճիրներեն գործել:
Էստոնիայում փակվում են թերթեր որոնք համարձակություն են ունենում դեմ արտահայտվել կառավարության վարած քաղաքականությանը այս թեմայի շուրջ:
Էստոնիայից հետ չեն մնում նրա հարևանները` Լատվիան և Լիտվան այստեղ գործում է անքաղաքացի /негражданин/ տերմինը այն տարածվում է այդ երկրների ռուսախոս բնակչության վրա: ԵՎ էլի շատ ու շատ ժողովրդավարական երկրին անվայել երևույթներ են տեղի ունենում այս երկրներում:
Հարց է ծագում մեզ այդպիսի ժողովրդավարություն պե՞տք է:

Ուրվական
10.01.2007, 23:52
Մեզ պետք չի, բայց իրանց պետք ա, ես իրանց էլ եմ հասկանում, իրանց բռնի մտցրել են ՍՍՀՄ-ի մեջ, խլել են նրանց ազատությունն ու անկախությունը, ու այժմ, երբ նրանք անկախ են, փորձում են ինչ-որ ձևով, այսպես ասած, վրեժ լուծել: Ես իրանց հասկանում եմ, բայց չեմ արդարացնում, սխալ են անում, ուղղակի դա էլ իրենց մեջից ա բխում, որ չանեն, երևի կպայթեն:

Artgeo
10.01.2007, 23:57
Հարց է ծագում մեզ այդպիսի ժողովրդավարություն պե՞տք է:
Իհարկե, ոչ: :) Մենք դեռ մերից գլուխ չենք հանել…