PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսպանիայի առաջնություն (La Liga ) 2009/2010 մրցաշրջան



Ապե Ջան
01.09.2009, 00:55
Ինչպես հայտնի է մեկնարկել է Իսպանիայի հերթական առաջնությունը։ Այն սկսեց շաբաթ օրը երկու հանդիպումներով, որոնց մենք անդրադարձել ենք։ Հանդիպումների զգալի մասը տեղի ունեցան օգոստոսի 30-ին։ Եվս մեկ հանդիպում՝ «Բարսելոն»-«Սպորտինգ» Խիխոն, տեղի կունենա օգոստոսի 31-ին։

Կիրակի օրվա կենտրոնական հանդիպումը «Վալենսիա»-«Սևիլյա» խաղն էր։ Առաջին վտանգավոր պահը տանտերերը ստեղծեցին 14-րդ րոպեին, սակայն Պաբլոյի հարվածից հետո Պալոպը փրկեց իր թիմին։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սևիլյայի» ֆուտբոլիստ Ռոմարիկը։ 48-րդ րոպեին Բանեգայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մատան՝ հաշիվը դարձնելով 1։0 հօգուտ «Վալենսիայի»։ 84-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պաբլո Հերնանդեսը, կրկին փոխանցում ստանալով Բանեգայից։
«Վալենսիա» 2։0 «Սևիլյա»
Գոլերը՝ Մատա 48', Հերնանդես 84'

«Ատլետիկ» 1։0 «Էսպանյոլ»
Գոլը՝ Տոկուերո 78'

«Մալագա» 3։0 «Ատլետիկո» Մադրիդ
Գոլերը՝ Բահա 33', Մանու 62', Տորրես 90'

«Մալյորկա» 2։0 «Խերես»
Գոլերը՝ Ադրուիս 56', Տունի 60'

«Օսասունա» 1։1 «Վիլյառեալ»
Գոլերը՝ Պանդիանի 37' - Կասորլա 32'

«Ռասինգ» 1։4 «Խետաֆե»
Գոլերը՝ Լակեն 41' - Ռաֆա 13', Սոլդադո 29', 34', 56'

«Ալմերիա» 0։0 «Վալյադոլիդ»

Աղբյուր՝
http://hayfootball.am/news/568-premiera.html

Ապե Ջան
07.09.2009, 21:25
Երբ են վերսկսելու Իսպանիայի առաջնության խաղերը, ով գիտի

Ambrosine
08.09.2009, 00:47
Երբ են վերսկսելու Իսպանիայի առաջնության խաղերը, ով գիտի
Ամսի 12-13-ից:

Ambrosine
13.09.2009, 22:07
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի տեսքը՝



1. Բարսելոնա 2 5 6
2. Ռեալ Մադրիդ 2 4 6
3. Մալագա 1 3 3
4. Մալյորկա 1 2 3
5. Վալենսիա 1 2 3
6. Ասուլոնես 2 1 3
7. Սևիլյա 2 1 3
8. Ատլետիկ Բիլբաո 1 1 3
9. Սարագոսա 2 -2 3
10. Օսասունա 1 0 1
11. Վիլյառեալ 1 0 1
12. Ալմերիա 1 0 1
13. Վալյադոլիդ 1 0 1
14. Սանտանդեր 2 -3 1
15. Ատլետիկո Մադրիդ 2 -3 1
16. Դեպորտիվո 1 -1 0
17. Տեներիֆե 1 -1 0
18. Չերես 1 -2 0
19. Խիխոն 1 -3 0
20. Էսպանյոլ 2 -4 0

Ապե Ջան
16.09.2009, 10:07
Սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցան Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի վերջին հանդիպումները։ Հիշեցնենք, որ առաջին 4 խաղերին, որոնց մեջ էին «Ռեալ» Մադրիդի և «Բարսելոնի» հանդիպումները, մենք արդեն անդրադարձել ենք։
Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացվավ Վալյադոլիդի «Խոսե Սորիլյա» մարզադաշտում, ոտեղ քաղաքի համանուն թիմն ընդունել էր «Վալենսիային»։ Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը, Մատայի փոխանցումից հետո Սիլվան գրավեց մրցակցի դարպասը։ Սակայն 31-րդ րոպեին «Վալյադոլիդի» ֆուտբոլիստները Ալեմանի օգնությամբ վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Եվս 5 րոպե անց հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ այս անգամ Էրնանդեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիլյան, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Մատան ավելի ամրապնդեց «Վալենսիայի» հաջողությունը։ Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով՝ տանտերերից աչքի ընկավ Մանուշուն, իսկ հյուրերից՝ կրկին Վիլյան։

«Վալյադոլիդ» 2։4 «Վալենսիա»
Գոլերը` Ալեման 31', Մանուշու 65' – Սիլվա 10', Վիլյա 34', 55', Մատա 45'

«Դեպորտիվո» 1։0 «Մալագա»
Գոլը` Ֆիլիպե 82'

«Սպորտինգ» 1։0 «Ալմերիա»
Գոլը` Կաստրո 5'

«Տեներիֆե» 2։1 «Օսասունա»
Գոլերը` Նինյո 47', Լեոն 63' – Պանդիանի 51'

«Վիլյառեալ» 1։1 «Մալյորկա»
Գոլերը` Ռոսսի 54' – Վալերո 75'

«Խերես» 0։1 «Ատլետիկ»
Գոլը` Պրիետո 32' (ԻԳ)

աղբյուրը www.hayfootball.am

Ապե Ջան
21.09.2009, 21:01
Կիրակի օրն ավարտվեց Իսպանիայի առաջնության երրորդ տուրը: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց առաջնության նորեկ «Խերեսին»: Արքայական թիմի ֆուտբոլիստները խաղի հաշիվը բացեցին արդեն առաջին րոպեին` աչքի ընկավ Ռոնալդուն: Դրանից հետո խաղն ընթանում էր բավականին հանգիստ հունով: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց «Ռեալի» ֆուտբոլիստների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսն էլ ընթանում էր նույն հունով մինչ 75-րդ րոպեն, երբ Ռոնալդուն երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Ռեալի» ֆուտբոլիստներն ևս երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` 79-րդ րոպեին աչքի ընկավ Գուտին, ընդամենը երեք րոպե անց Բենզեման խփեց իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում, իսկ խաղի վերջնակետը դրեց Ռուդ Վան Նիստելռոյը: Կայացած մյուս խաղերից կարելի է առանձնացնել «Ատլետիկ» - «Վիլյառեալ» և «Վալենսիա» - «Սպորտինգ» մրցավեճերը: Առաջին խաղում «Ատլետիկի» ֆուտբոլիստները տոնեցին իրենց երրորդ անընդմեջ հաղթանակը 3:2 հաշվով, իսկ ահա «Վալենսիայի» ֆուտբոլիստները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը «Սպորտինգի» հետ մրցավեճում գնդակ ընդունելով սեփական դարպասը 86-րդ րոպեին: Նչենք, որ «Վալենսիայից» դուբլի հեղինակ դարձավ Վիլյան, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

«Ռեալ» 5:0 «Խերես»
Գոլերը` Ռոնալդու 1', 75', Գուտի 79', Բենզեմա 82', Նիստելռոյ 89'

«Վալենսիա» 2:2 «Սպորտինգ»
Գոլերը` Վիլյա 22', 60' - Բարրալ 5', Առնոլին 86'

«Սարագոսա» 1:2 «Վալյադոլիդ»
Գոլերը` Վալյեխո 4' - Մարկիտոս 26', Սիսի 56'

«Ատլետիկ» 3:2 «Վիլյառեալ»
Գոլերը` Լյորենտե 11', 40', Մարտինես 59' - Կանի 49', Կասորլա 85'

«Ալմերիա» 1:0 «Խետաֆե»
Գոլը`Միչել 48'

hayfootball.am

Ապե Ջան
21.09.2009, 21:27
Իսպանիայի La Liga-ի փոփոխություննրը հերթական 3-րդ տուրից հետո
http://s61.radikal.ru/i174/0909/1b/d7b113baec0b.jpg (http://www.radikal.ru)

REAL_ist
04.10.2009, 23:49
Հալալա Սևիլյային, ուրախ եմ որ Սևիլյայի նման թիմ կարգին խաղացող թիմ կա առաջնությունում:

Arman_I
05.10.2009, 00:07
Էս Սեվիլիայի 25 համարի էն................................................:angry:angry:angry:angry:angryԵս սենց բան չէի տեսել.........................:[:[:[

Arman_I
05.10.2009, 00:11
:D............

REAL_ist
05.10.2009, 01:06
25 համարը ինչ անի, եթե գոլերին աշխարհի լավագույն վռատարնա

Arman_I
05.10.2009, 01:15
25 համարը ինչ անի, եթե գոլերին աշխարհի լավագույն վռատարնա

Բան չունեմ ասելու...Բայց դե չխփելու վիզ դրածություն ոնց որ կար մոտը:)Ինչևէ...Բռավո Սեվիլյա...Բարսա-միանձնյա առաջատար:hands

GevSky
05.10.2009, 01:22
Ընդհանուր խաղը ինձ շատ դուր եկավ, այ թե մնացած խաղերն էլ սենց լինեին... Գոնե Բարսայի հետել սենց խաղան, Ալմերիայի ու Մալագայի պես թիմերից հեռու մնանք ինձ բավականին ջղայնացրեցին, չեմ սիրում որ ոչ իրանք են խաղում ոչ թողում են դիմացինը խաղա....
Հ.Գ. Հիացած եմ Էտուրալդո Գոնսալեսի գործողություններից... շատ լավն էր, ու իրա կլասը արդեն էրևումա... շատ կուզեի կլասսիկո վստահեն նրան

Yellow Raven
05.10.2009, 13:31
Սևիլիա:love Հրաշք խաղ էր, էս տարի Իսպանիայի առաջնությունում սենց դիտարժան խաղ դեռ չէի տեսել, ապրեն Սևիլիան ու Կասիլիասը:)

Davo'o
05.10.2009, 15:19
Հալալա Սևիլյային, ուրախ եմ որ Սևիլյայի նման թիմ կարգին խաղացող թիմ կա առաջնությունում:

Ախպոր պես վերջացրու էտ ուտկինիզմը: Դու խի ես ուրախացել, ավելի լավ ա տխրի, որ Մարսելոյի ու Ալբիոլի պես բուսաբանական այգի ա մեր պաշտպանությունը ու դրանց՝ հատկապես առաջինին, զարգանալը մոտակա 100 տարում չի սպասվում:

REAL_ist
05.10.2009, 15:32
Իսպանիայի երրորդ թմին կրվան իրա դաշտում, ոչ մի աննորմալ բան չեմ տենում: Առաջնությունը ավելի հետաքրքիրա դառնում, երբ լավ դիմադրում են, ոչ թե սաղին խոշոր հաշիվներով կզցնելով եթում են:

Enigmatic
05.10.2009, 15:51
Էրեխեք վերջին խաղը Բարսան կրվե՞ց:think

Taurus
05.10.2009, 16:37
Էրեխեք վերջին խաղը Բարսան կրվե՞ց:think

Բարսան դեռ չի կրվել, ռեալն կրվել, դրա մասին ա խոսքը

Davo'o
05.10.2009, 17:43
Բարսան դեռ չի կրվել, ռեալն կրվել, դրա մասին ա խոսքը

Շնորհակալությունը «դեռ» բառի համար էր::)

GevSky
05.10.2009, 19:12
Հա դե Բարսան էլ կկրվի մի պահ, հո անընդհատ կրելով չեն գնա, Բարսան ու Ռեալը մոտ 2-3 պարտություն կունենան ամենաշատը ինձ թվումա, ստեղ իրար մեջ խաղերը կարող են հիմնականում որոշիչ դառնան... մեկել պատկերացրեք վերջում լա լիգան ասենք Սեվիյան հաղթի կամ Վալենսիան շատ խնդալու կլնի:D

Ապե Ջան
05.10.2009, 19:36
Իսպանիայի Առաջնություն. 6-Րդ Տուր
05.10.2009 10:24
Կայացան Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի երկրորդ օրվա հանդիպումները։ Հիշեցնենք, որ նախորդ օրը «Բարսելոնը» 1։0 հաշվով հաղթել էր «Ալմերիային»։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռամոն Սնաչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» ընդունել էր «Ռեալին»։

Մինագամից նշենք, որ «Ռեալն» իր առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում։ Խաղի հաշիվը բացեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստները՝ 34-րդ րոպեին աչքի ընկավ Խեսուս Նավասը։ 49-րդ րոպեին Պեպեն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 20 րոպե անց Ռենատոն հաղթանակ բերեց տանտերերին։ «Ռեալի» այս պարտությունից հետո «Բարսան» սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Խետաֆե» 2։1 «Օսասունա»
Գոլերը՝ Դիաս 55', Լեոն 76' - Արանդա 62'

«Սպորտինգ» 4։1 «Մալյորկա»
Գոլերը՝ Մորան 58', Միգել 64', 68', Բիլիչ 82' - Մարտի 12' (11մ)

«Վալյադոլիդ» 2։2 «Ատլետիկ»
Գոլերը՝ Կոստա 60', Նիվալդո 75' - Լասկուրաին 10', Մունիաին 77'

«Վիլյառեալ» 0։0 «Էսպանյոլ»

«Խերես» 1։1 «Մալագա»
Գոլերը՝ Արմենտերոս 41', Օբինա 83'

«Ռասինգ» 0։1 «Վալենսիա»
Գոլը՝ Ժիգիչ 60'

«Սևիլիա» 2։1 «Ռեալ»
Գոլերը՝ Նավաս 34', Ռենատո 69' - Պեպե 49'


http://www.youtube.com/watch?v=_rDZHq-Jqx8&feature=player_embedded

աղբյուրը hayfootball.am

Cesare
08.10.2009, 16:02
Հա դե Բարսան էլ կկրվի մի պահ, հո անընդհատ կրելով չեն գնա, Բարսան ու Ռեալը մոտ 2-3 պարտություն կունենան ամենաշատը ինձ թվումա, ստեղ իրար մեջ խաղերը կարող են հիմնականում որոշիչ դառնան... մեկել պատկերացրեք վերջում լա լիգան ասենք Սեվիյան հաղթի կամ Վալենսիան շատ խնդալու կլնի:D

Բայց ըտե խնդալուն որ մասն ա ??
Իսկ 2-3 պարտություն կունենան ամենաքիչը ... ;)

Ապե Ջան
08.10.2009, 17:59
Բայց ըտե խնդալուն որ մասն ա ??
Իսկ 2-3 պարտություն կունենան ամենաքիչը ... ;)
ինչի, ինչի ես տենց կարծում, տեսնելով հիմկիվա խաղերը եզրակացնում էս որպետքա 2-3 պարտություն կունենան:D

GevSky
09.10.2009, 20:46
Բայց ըտե խնդալուն որ մասն ա ??
Խնդալուն էն մասնա, որ բոլորը դիտարկում են Ռեալի ու Բարսայի կանդիդատուրան չեմպիոնության հարցում, և հետևաբար բաժանում են այդ տիտղոսը նրանց միջև...

Cesare
10.10.2009, 09:44
Խնդալուն էն մասնա, որ բոլորը դիտարկում են Ռեալի ու Բարսայի կանդիդատուրան չեմպիոնության հարցում, և հետևաբար բաժանում են այդ տիտղոսը նրանց միջև...

ուրեմն խնդալու բան ըտեղ անում են ետ քո ասած ''բոլորը'' ...

Ապե Ջան
06.12.2009, 00:25
Իսպանիայի առաջնության La Liga-ի դասավորություն
http://i052.radikal.ru/0912/c1/a6929895d8fd.jpg (http://www.radikal.ru)
Գլխավոր ռմբարկուների դասավորություն
http://i016.radikal.ru/0912/d4/c1936b383fd2.jpg (http://www.radikal.ru)