PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր տնային բույսերը



Cassiopeia
31.08.2009, 14:35
Չգիտեմ ինչու, "Մեր ընտանի կենդանիները" թեման գտնվում է այս բաժնում, դրա համար "չթերացա" և այս թեման ևս բացեցի այս բաժնում։
Մեզանից շատերը տնային բույսերի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում։ Քննարկենք տնային բույսերը, նրանց համար անհրաժեշտ պայմանները, խնամքի միջոցները, միգուցե կգտնվեն ոմանք, ովքեր հազվագյուտ բույսեր կունենան։ Նրանց կխնդրեմ տեղադրել նկարներ:oy

Artyom
25.06.2011, 15:45
Այսօր պատահաբար տեսա, որ մեր դեկորատիվ մշակաբույսերից «Չինական վարդը» ծաղկել է: Այնքան գեղեցիկ էր, որ որոշեցի հեռախոսով նկարել: Հետո որոշեցի նայել, թե արդյոք ակումբում նմանատիպ թեմա կա: Որոնում կատարելուց հետո գտա վաղուց մոռացված այս թեման: Եվ այսպես.

«Չինական վարդ» կամ «Հիբիսկուս չինական».
Այս բույսի հայրենիքը հարավ-արևելյան Ասիան է: Գոյություն ունի ավելի քան 300 տեսակ, որոնք աճում են արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Այն մշտադալար փոքր թուփ է մինչև 3մ բարձրությամբ՝ գորշ կեղևով, փայլուն տերևներով և մինչև 16սմ վառ ծաղիկներով:
http://tt4a.ru/image-4B35_4E05CA7C.jpg

Չինական վարդը շատ զգայուն է ջերմաստիճանի նկատմամբ՝ ձմեռը +12 աստիճանից ոչ պակաս, իսկ ամառը՝ +25 աստիճանից բարձր: Այն խոնավասեր է, ամառվա ընթացքում անհրաժեշտ է առատ ջրել:
http://tt4a.ru/image-6DC5_4E05CA7C.jpg

Ծաղիկներն օգտագործվում են ոչ միայն թեյերի պատրաստման համար, այլ նաև բժշկության մեջ:

Lusinamara
25.06.2011, 16:45
http://i.imgur.com/ondRU.jpg
Տատիս հավեսից ոչ ոք չունի:))

Artyom
04.07.2011, 18:58
Փյունիկյան արմավենի
Ուրիշ երկրներում սովորական, իսկ մեր մոտ տնային դեկորատիվ բույս:
http://tt4a.ru/image-1924_4E11D4C3.jpg
Մեծ ծառը, որի բարձրությունը մոտ 2.5 մետր էր, հարմար չէր նկարելու համար, ստիպված փոքրն եմ նկարել:

Lianik
09.07.2011, 19:38
5245952460
ծաղկած Նվիկ-ALOCASIA
սկզբից կանաչ է, հետո դեղնում է :love բայց սրանից ավել չի բացվում

Պատկանում է նվիկազգիների (Aroidae-Araceae) ընտանիքին:Հայրենիքը Հնդկաստան :
Արագաճ, մշտադալար բույս է, կրում է մի քանի շատ խոշոր, երկար կոթունավոր տերևներ:

հ.գ. որ տեղը սրտով չեղավ արտասվում է

Հանուման
23.03.2013, 14:37
ազգ, իսկ ի՞նչ տնային բույսեր գիտեք, որոնք ստվեր են սիրում

Ռուֆուս
23.03.2013, 17:04
ազգ, իսկ ի՞նչ տնային բույսեր գիտեք, որոնք ստվեր են սիրում

Օրինակ Ֆիկուս

Sent from my Nexus 7 using Tapatalk HD