PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով էր Ստալինը



urartu
30.08.2009, 19:29
Այս թեմայում կքննարկենք , թե ով էր Ստալինը, դաժան մարդասպան, թե խելացի առաջնորդ, արդյոք կարելի է արդարացնել նրա գործողությունները, որոնցից տուժվել են շատերը, այդ թվում հայերը: Ինչով էր պայմանավորված նրա հայատյացությունը, եթե ունեք հետաքրքիր փաստեր այս հարցի շուրջ ներկայացրեք այստեղ, կարճ ասած խոսում ենք Ստալին մասին

http://flashyourstache.files.wordpress.com/2007/12/stalin-2.jpg
Իոհան Ահեղի ստվե՞րն է կրկին
Բարձրացել Կրեմլի գետնախորերից. ―
Եվ զարհուրելի, խառնակ օրերի
Սարսափն է կրկին ավետում երկրին...

Մի՞թե անիշխան երկրի դեռ կայուն
Բռնակալության միակ հենարան ―
Աչքերում կարմիր զարհուրանք արյան,
Եվ ինքն է դեռ այս երկիրը պահում...

Եվ մի՞թե սարսափ առած գազանի
Իր մահն զգացող բորենու նման,
Մահվան մուժն է նա հալածում հիմա
Շաչյունով կացնի ու խարազանի...

Եվ մի՞թե ինչպես դարեր դեռ առաջ,
Ապրում ենք կրկին ահեղ նախօրե, ―
Եվ գալու են խոլ ու խառնակ օրեր, ―
Ասպատակություն, նախճիր, կոտորած:

Եվ խարույկների հրաճարակին
Դեռ քանի՜ սերունդ պիտի մոխրանա,
Եվ միջնադարյան դեռ մուժ է գալու,
Մինչև ճառագի այգը իսկական...



1937
Եղիշե Չարենց

Lion
30.08.2009, 19:38
Դաժան մարդ, արյունարբու բռնակալ, ընտանեկան բռնակալ: Հայերին չեր սիրում ըստ երևույթին այն պատճառով, որ ժամանակին շատ էր նեղվել Ստեփան Շահումյանի ու Կամոյի անմար փառքից ու կուսակցական հեղինակությունից...

Enigmatic
30.08.2009, 19:39
Ես նաև գիտեմ, որ Ստալինը առաջատար օրենքով գողերից է եղել

ԿԳԴ
30.08.2009, 19:44
Դարի հանցագործը...

Lion
30.08.2009, 19:45
Ես նաև գիտեմ, որ Ստալինը առաջատար օրենքով գողերից է եղել

Երևի դա ավելի շուտ այնուհանդերձ լեգենդ է... :)

Ungrateful
30.08.2009, 19:49
Ես նաև գիտեմ, որ Ստալինը առաջատար օրենքով գողերից է եղել

Առաջատար` մի քիչ սխալ է ասված..
ասում են որ նա ԱՌՍՋԻՆ օրենքով գողն է եղել..
Իսկ ո՞վ ով է նրան կնքել՝ եթե նա առաջին էր..
Ինձ թվում է որ՝ իր ապրած կյանքը՝ գողական պատվիրաններին հակասում է... կոնկրետ ես չեմ հավատում այդ "առաջին գողի" պատմությանը , կամ էլ Ստալինը ինքնակոչ "օրենքով գող էր", հակառակ դեպքում ո՞վ է իրան կնքել:

urartu
30.08.2009, 20:07
Դաժան մարդ, արյունարբու բռնակալ, ընտանեկան բռնակալ: Հայերին չեր սիրում ըստ երևույթին այն պատճառով, որ ժամանակին շատ էր նեղվել Ստեփան Շահումյանի ու Կամոյի անմար փառքից ու կուսակցական հեղինակությունից...

Ես նաև գիտեմ, որ շահումյանը լենինի հետ շատ մոտիկա եղել, ու լենինից հետո երկրի ղեկավարի հիմնական հավակնորդը նա էր, բայց թե շակալ անգլիացիների ձեռքով սպանվելա, իսկ շատերն էլ ասում են, որ ստալինը հայի ,կներեք բիջա եղել, դրա համար հայերից օբիժնիկա, համ էլ ետ իրա շնորհքնա, որ եսօր նախիջևանն ու ղարաղը ադրբեջանի կազմումա

Լեո
30.08.2009, 20:25
Ստալինի (Իոսիֆ Վիսսարիոնի Ջուգաշվիլիի) կենսագրությունը: (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%82%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BD)

Lion
30.08.2009, 20:28
Ես նաև գիտեմ, որ շահումյանը լենինի հետ շատ մոտիկա եղել, ու լենինից հետո երկրի ղեկավարի հիմնական հավակնորդը նա էր, բայց թե շակալ անգլիացիների ձեռքով սպանվելա,

Ստեփան Շահումյանը Կոմկուսի այն բացառիկ մարդն էր, որին անվանում էին "Կովկասյան Լենին"; Նրա հեղինակությունը ուղղակի հսկայական էր: Նույն այդ տարիներին Ստալինը գործում էր Կովկասում և կարելիէ ենթադրել, ար անչափ փառասեր այդ մարդուն Շահումյանը "նեղել է"... Իսկ Կամոյի անմնացորդ քաջությունը ու հեղինակությունը հասարակ բոլշևիկների մոտ ուղղակի նախանձ է առաջացրել Ստալինի մոտ - չէ որ ինքը "Ամենա-ամենա"-ն էր...:think


իսկ շատերն էլ ասում են, որ ստալինը հայի ,կներեք բիջա եղել, դրա համար հայերից օբիժնիկա,

Դե, դա հաստատ ասել չի կարելի...


համ էլ ետ իրա շնորհքնա, որ եսօր նախիջևանն ու ղարաղը ադրբեջանի կազմումա


Դժբախտաբար ճիշտ եք:

Լեո
30.08.2009, 20:31
իսկ շատերն էլ ասում են, որ ստալինը հայի ,կներեք բիջա եղել, դրա համար հայերից օբիժնիկա

Հուսով եմ էս թեման ևս չի վերածվի «սաղ աշխարհը հայ են» կարգի քննարկումների:

urartu
30.08.2009, 20:36
Отец Виссарион (Бесо) выпивал, бил сына и жену; впоследствии Сталин вспоминал, как ребёнком он, защищаясь, метнул в отца нож и чуть не убил его. Впоследствии Бесо ушёл из дома и бродяжничал
Ինչքան էլ հետաքրքիրա ձեր տված հասցեում, ոչ մի տեղ ստալինի հոր ազգության մասին ստույգ տեղեկություն չկա, իսկ էն որ, նա հայատյաց է եղել դա փաստ է

Լեո
30.08.2009, 20:52
«Ջուգաշվիլի» ազգանունը բառացիորեն նշանակում է «Ջուգայի որդի»: Հետազոտողները հավաստիացնում են, որ վրացերենում չի եղել «Ջուգա» անունը և գոյություն չունի այդ արմատով բառ:

Վիսսարիոն Ջուգաշվիլին խոսակցական մակարդակով գիտեև նաև հայերեն, բայց ես չէի համարձակվի ենթադրել, որ նա հայ է:

ministr
30.08.2009, 21:05
Օրենքով գող.. չէ մի չէ :)
Իրա օրոք է ստեղծվել այդ դասը, բայց դե ինքն ուր օրենքով գողն ուր....

Նալբանդյան
30.08.2009, 21:13
Մոսկվա շատ տեղեր Ստալինին ջնջելեն, բայց Լենինին ոչ մի տեղ ձեռ չեն տվել:Ինչքան ել Ստալինը վատ մարդ ա եղել, բայց իմ կարծիքով Լենինից վատը չի եղել:think

Yevuk
30.08.2009, 21:46
Վատ բաներ բոլորս էլ կարող ենք գտնել ամեն մարդու մեջ, բայց եկեք փնտրենք լավը, իսկ դա, թեկուզ մի փոքր, բայց կար: Հիշենք, որ նրա շնորհիվ ԽՍՀՄ-ն հաղթեց Գերմանիային 2-րդ աշխարհամարտի ժամանակ:

Lion
30.08.2009, 21:52
Դեե, դա շատ բարդ հարց է. օրինակ, ըստ իս հենց նրա շնորհիվ էր, որ ԽՍՀՄ բանակը պատերազմի սկզբնական շրջանում հայտնվեց այդքան ծանր վիճակում...

Amaru
30.08.2009, 21:56
Վատ բաներ բոլորս էլ կարող ենք գտնել ամեն մարդու մեջ, բայց եկեք փնտրենք լավը, իսկ դա, թեկուզ մի փոքր, բայց կար: Հիշենք, որ նրա շնորհիվ ԽՍՀՄ-ն հաղթեց Գերմանիային 2-րդ աշխարհամարտի ժամանակ:

Հա,.ԽՍՀՄ-ը հաղթեց հայրենականը, բայց վայ են հաղթանակին. նայեք էդ տարիների հետպատերազմյան Գերմանիային ու հետպատերազմյան ԽՍՀՄ-ին: Բա քաղաքական ռեպրեսիաներին զոհ գնացած միլիոնավոր մարդի՞կ…

Yevuk
30.08.2009, 21:59
Դեե, դա շատ բարդ հարց է. օրինակ, ըստ իս հենց նրա շնորհիվ էր, որ ԽՍՀՄ բանակը պատերազմի սկզբնական շրջանում հայտնվեց այդքան ծանր վիճակում...

Lion ջան, ես, ճիշտն ասաց պատմությունից այնքան էլ ուժեղ չեմ, ինչքան դու, որպեսզի վիճեմ քեզ հետ, սակայն իմ կարծիքով վերջնական արդյունքը ամենակարևորն էր տվյալ պարագայում, և այն, որ ԽՍՀՄ-ն հաղթեց, իսկապես Ստալինի շնորհքն էր:

Yevuk
30.08.2009, 22:01
Հա,.ԽՍՀՄ-ը հաղթեց հայրենականը, բայց վայ են հաղթանակին. նայեք էդ տարիների հետպատերազմյան Գերմանիային ու հետպատերազմյան ԽՍՀՄ-ին: Բա քաղաքական ռեպրեսիաներին զոհ գնացած միլիոնավոր մարդի՞կ…

Բայց չէ որ Գերմանիան էլ շատ զոհեր ունեցավ… գումարած դրան այն բաժանվեց 2 մասի

Լեո
30.08.2009, 22:03
Հա,.ԽՍՀՄ-ը հաղթեց հայրենականը, բայց վայ են հաղթանակին. նայեք էդ տարիների հետպատերազմյան Գերմանիային ու հետպատերազմյան ԽՍՀՄ-ին: Բա քաղաքական ռեպրեսիաներին զոհ գնացած միլիոնավոր մարդի՞կ…

Իսկ դու գիտես ի՞նչ տեղի կունենար եթե չլիներ Ստալինի կամքն ու Ստալինգրադը ընկներ:

urartu
30.08.2009, 22:49
Մոսկվա շատ տեղեր Ստալինին ջնջելեն, բայց Լենինին ոչ մի տեղ ձեռ չեն տվել:Ինչքան ել Ստալինը վատ մարդ ա եղել, բայց իմ կարծիքով Լենինից վատը չի եղել:think

որտև լենինը ռուսա, իսկ խի օրինակ մենք լենինի արձանը հանեցինք, իսկ շահումյանինը, ոչ: Իսկ Լենինին վատ չի կարելի ասել, որովհետև ըստ լենինի նաղագծի Ղարաբաղը, գյանջյայի շրջանը, և կարսի մարզըպետք է անցներ հայաստանին, բայց ստալինի և դաշնակների շնորհիվ դա տեղի չունեցավ

Չամիչ
30.08.2009, 22:56
Ինչքան գիտեմ Ստալինը հոգեկան հիվանդ էր::)

Kuk
30.08.2009, 23:07
Օրենքով գող.. չէ մի չէ :)
Իրա օրոք է ստեղծվել այդ դասը, բայց դե ինքն ուր օրենքով գողն ուր....

Վստահ ե՞ս, որ օրենքով գող չի եղել: Կոնկրետ պատասխան եմ ակնկալում:

urartu
30.08.2009, 23:08
ու վաբշե ետ դաշնակներից, վնասից բացի ոչինչ չենք ստացել, եթե ետ ձևական փետրվարյան ապստամբությունը, չլներ հիմա 2 քառ կմ վրա չէինք լինի, ետ դրանց պետքա ազգի դավաճան ճանաչել

Չամիչ
30.08.2009, 23:11
ու վաբշե ետ դաշնակներից, վնասից բացի ոչինչ չենք ստացել, եթե ետ ձևական փետրվարյան ապստամբությունը, չլներ հիմա 2 քառ կմ վրա չէինք լինի, ետ դրանց պետքա ազգի դավաճան ճանաչել

Թեման Ստալինի մասին է:

urartu
30.08.2009, 23:13
ճիշտ եք շեղվեցի, բայց թե երբ հիշում եմ, որ ետ մի քանիսի պաշտոնամոլության երսից ես օրին ենք հասել, նեռվերս խախտվում են

aerosmith
31.08.2009, 01:03
միայն մի բառով կասեմ, բռնակալ, ու իզուր չի որ նրան էդ բնութագիրն են տվել.