PDA

Դիտել ողջ տարբերակը : Ում է զենք պետք և ինչ նպատակների համար



Sirop
10.01.2007, 16:56
Ինչպես եք վերաբերվում զենքին (սառը զենքին) ու ինչ եք կարծում եթե Հայաստանի

Հանրապետությունում օրենք ընդունվի զենքի ազատ վաճառքի մասին դա լավ կլինի թե

վատ :vayreni

Եվ հետո Ձեզնից ում է զենք պետք և ինչ նպատակների համար:think, :vayreni , :goblin , :diablo

Angelina
10.01.2007, 17:00
Հանցագործի համար միշտ էլ հեշտ է զենք ձեռք բերելը, անկախ նրանից ազատ վաճառք է, թե ոչ: Բայց եթե ազատ վաճառք եղավ մենք կորած ենք: Իսկ զենքը պետք է նրան, ով կարծում է, թե իր կյանքին որևէ մեկը սպառնում է:

Sirop
10.01.2007, 17:08
Հանցագործի համար միշտ էլ հեշտ է զենք ձեռք բերելը, անկախ նրանից ազատ վաճառք է, թե ոչ: Բայց եթե ազատ վաճառք եղավ մենք կորած ենք: Իսկ զենքը պետք է նրան, ով կարծում է, թե իր կյանքին որևէ մեկը սպառնում է:

Ինչքան ես գիտեմ շատ երկրներ կան որ ազատ վաճառք կա բայց նրանք կորած չեն :think

Angelina
10.01.2007, 17:10
Իսկ դու ուզում ես, որ ազատ վաճառք լինի, գիտես, թե ի՞նչ կկատարվի:

PoeT
10.01.2007, 19:08
Ինձ զենք է պետք նրա համար, որպեսզի սպանեմ բոլոր զենքերով մարդկանց։
Ապրենք խաղաղ, բարեկամներս։ ԲՂԲ :hands

Վազգեն
10.01.2007, 21:53
Միանգամից մի բացասական ու մի դրական կողմ մտքովս անցավ:
Բացասական կողմը՝ հայերիս մեջ տաքարյուններ շատ կան, եթե մի հատ էլ ձեռները զենք տաս, սպանությունների թիվը կտրուկ կաճի: Մենք դեռ այն մակարդակը չունենք, որ հանգիստ մարդկանց զենք ունենալ թույլ տանք: «Աստվածների քսղաքը» բռազիլալական ֆիլմը տեսե՞լ եք: Նայեք, կիմանաք ինչեր կարող են լինել:
Հետո, ենթադրենք օրենքով մինչ որևէ մեկին զենք վաճառելը պետք է ինքը բժշկի մոտ ստուգում անցնի, պետք է ստուգել ինքը երբևէ դատված եղել է, թե ոչ, համ էլ տարիքային սահամանափակում էլ դրվի: Ի՞նչ եք կարծում, այդ օրենքին հետևողներ շա՞տ կլինեն: Բժշկին կարելի է կաշառել, շատ ուրիշ բաներ կարելի է կեղծել, հետո հենց վաճառողը ինքն էլ այդ օրենքին հազիվ թե հետևի:
Հիմա դրական կողմը՝ կառավարությունը ժողովրդից կսկսի վախենալ: Դա առօրյա կյանքում լավ է: Մյուս կողմից էլ, մեկ էլ տեսար մի օր դա բերի անկապ հեղաշրջումների, կամ էլ քաղացիական պատերազմների: Ենթադրենք ընտրությունների ժամանակ երկու թեկնածու մոտավորապես ստացել են ձայների հիսուն տոկոսը, ու իրանցից մեկը փոքր ձայների տարբերությամբ հաղթում է: Պարտվող կողմը կասի, որ կեղծիք է եղել, կառավարությունը լեգիտիմ չէ, հաղթող կողմն էլ բնականաբար կասի, որ կեղծիք չի եղել:
Ու հիմա, երբ ժողովուրդը հանգիստ զենք կարող է ձեռք բերել ու կիսվելէ երկու մասի, կսկսվի մի արյունալի քաղացիական պատերազմ: Արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել:
Կարճ ասած, շատ բան կախված է ժողովրդի խելամտությունից, զարգացման մակարդակից: Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ այդ օրենքին, բայց իմ կարծիքով, դեռ շուտ է Հայաստանում այդպիսի օրենք ացնակացնելը: Համաձայն չե՞ք:

Նորմարդ
10.01.2007, 22:17
Զենք պետք է որսորդներին:secret որսի համար:D
Բայց եթե լուրջ ապա համամիտ եմ հնչած կարծիքների հետ ամեն ինչ կախված է ժողովրդի խելամտության մակարդակից: Սա շատ կարևոր և կասէի անհրաժեշտ օրենք է, բայց վաղաժամ:
Եթե մենք զենք գործածեինք այնքան վարժ որքան խաղաղ գործիքներն ենք գործածում ապա այս օրիը չէինք ընկնի:

John
11.01.2007, 00:36
Ինձ փոքրիկ դանակ է պետք՝ որպես բրելոկ…

PoeT
11.01.2007, 00:50
Ժողովուրդ, բայց ես շատ լուրջ գրառում էի արել։ Խորացեք...

Amaru
11.01.2007, 00:59
Ժողովուրդ, բայց ես շատ լուրջ գրառում էի արել։ Խորացեք...

Հա էլի... :think

Sirop
11.01.2007, 16:05
Իսկ դու ուզում ես, որ ազատ վաճառք լինի, գիտես, թե ի՞նչ կկատարվի:

Չեմ կարծում որ ինչ որ արտակարք բան կկատարվի որովհետև շատերի մոտ Հայաստանում զենք կա (օրինական կամ անօրինական) այսինքն ում որ պետք է փող աշխատել զենքով բոլորը զենք ունեն իսկ ում ում որ իսկապես կարող է օրերից մի օր պետք գալ ձեռք բերելու իրավունք չունեն:

Օրինակ այլ երկրներում որտեղ վաճառք կա դա շատ թանկ արժե ու ամեն մարդ չէ որ հնարավորություն ունի գնելու, ու հետո մինչև լիցենզիայի ձեռք բերելը բժշկական ու հոգեբանական զննություն են անցնում

Մի բան եմ նկատել որ տարբեր ֆորումներում և հեռուստատեսությամբ ամեն հարց բերվում է նրան որ հայերը շատ տաքարյուն են ու ամեն տեսակի նոր բանի անպատրաստ են որ ժամանակ է պետք դրան հասնելու համար ու բոլորը հիշեցնում են ամեն ինչի հետ անհամատեղելի մենթալիտետի մասին:think

ՀԳ
Ես օրենքի մասին չեմ հարցում (չնայած որ հանրաքվե անց կացվի կողմ կլինեմ) թեման բացել եմ Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում ինձ ավելի շատ հետաքրքրում է թե զենք ունենալուց հետո մարդու մոտ ագրեսիան ու վախերը կշատանան թե միգուցե հակառակը (նկատի ունեմ հավասարակշռված մարդու մոտ:ok )

Սահակ
11.01.2007, 23:10
Գիտե՞ք որ սպորտում մրցակիցները ամենաքաղաքավարի են վերաբերվում իրար նկատմամբ։ Զենքից կրակելու սպորտում։

Այն երկրներում որտեղ զենք կրելը օրինական է մարդիկ ավելի հարգանքով են իրար վերաբերվում անկախ նրանից թե քո դիմացինը ֆիզիկապես ավելի ուժեղ է թե՞ թույլ, կին է թե՞ տղամարդ, ցանկացած մարդ տեսականորեն կարող է զինված լինել։ Զենքը մարդկանց ավելի հավասար է դարձնում։

Պարզ է նաև որ զենք պետք է ծախել միայն հոգեպես նորմալ ու օրինապաշտ մարդկանց և ոչ թե հակառակը։

electrical_storm
12.01.2007, 18:23
Ես եմ ուզում ատրճանակ:
Փոքր ժամանակից ուզել եմ..մի պահ կար ավելի շատ դանակ էի ուզում, իսկ հիմա էլի ատրճանակ:Շատը պոնտի համար:)

Սահակ
12.01.2007, 22:44
Ես էլ եմ մտածում մի հատ Գլոք (http://www.glock.com/english/index_pistols.htm) ատրճանակ առնեմ։

Cassiopeia
13.01.2007, 15:06
Կարծում եմ, որ ամենահզոր զենքը դա մարդկային լեզուն է, նրանով ասված յուրաքանչյուր խոսք… Գիտակից մարդիկ պետք է նախընտրեն բանակցությունների միջոցով վեճերը հարթելու ճանապարհը, քան զենքին դիմելը… Ճիշտ է, բերանից դուրս եկող ամեն խոսքի համար պետք է պատասխան տալ, դրա համար անհրաժեշտ է 10 անգամ մտածել մեկ անգամ արտահայտվել…

Սահակ
14.01.2007, 12:43
Կարծում եմ, որ ամենահզոր զենքը դա մարդկային լեզուն է, նրանով ասված յուրաքանչյուր խոսք…Այս զենքը օգտագործելու համար մարդ պետք է խոսքի ազատություն ունենա։ Մի հատ հետաքրքիր պատմություն հիշեցի։ ԱՄՆ-ի սահմանադրության առաջին ուղղումը ասում է որ կառավարությունը չպետք է սահմանափակի մարդկանց խոսքի ազատությունը։ (Ի դեպ սա նշանակում է որ ոչ կառավարական մարմինները իրավունք ունեն խոսքի ազատությունը սահմանափակել։) Իսկ երկրորդ ուղղումը ասում է որ բոլոր մարդիկ զենք կրելու իրավունք պետք է ունենան։ Ամերիկացի ժողովուրդը իրար մեջ ասում են որ երկրորդ ուղղումը մեզ պետք կգա այն ժամանակ երբ կառավարությունը սկսի խախտել առաջին ուղղումը։ Այսինքն երկրորդ ուղղումը երաշխավորում է որ առաջին ուղղումը ուժի մեջ լինի։

Գիտակից մարդիկ պետք է նախընտրեն բանակցությունների միջոցով վեճերը հարթելու ճանապարհը, քան զենքին դիմելը…Իսկ եթե վիճողներից մեկը գիտակից չէ՞։ Այդ դեպքում ո՞նց պետք է վարվել։

Է Ն Ց Ո
15.01.2007, 12:35
զենք պետք է անվստահ ու վախկոտ մարդկանց այլապես եթե մարդու մտքին լինի ատամներն էլ են զենք իսկ փողոցում լիքը քար կա, դա էլ է զենք
ուրեմ ինչի են պահում հատուկ նախատեսված զենք ,որպեսզի վստահությամբ ներշնչվեն, բայց ապացուցված բանա վաղկոտները անգամ ձեռքների տակ եղած զենքը չեն օգտագործում:P

Սահակ
16.01.2007, 02:17
զենք պետք է անվստահ ու վախկոտ մարդկանց այլապես եթե մարդու մտքին լինի ատամներն էլ են զենք իսկ փողոցում լիքը քար կա, դա էլ է զենք
Ուրեմն զենք պետք է անվստահ ու վախկոտ մարդկանց, քանի որ այլապես վստահ ու անվախ մարդը քար էլ կօգտագործի։ Հետո դու գրում ես որ քարը զենք է։ Բայց եթե քարը զենք է, ապա քար օգտագործողնել է անվստահ ու վախկոտ քանի որ
զենք պետք է անվստահ ու վախկոտ մարդկանց
Նույն նախադասության մեջ ինքդ քեզ հակասում ես։

Ես քո հետ համաձայն եմ որ անվստահ ու վախկոտ մարդկանց(օրինակ` կանանց) զենք պետք է: Բայց դա չի նշանակում որ բոլոր զենք կրողները անվստահ են ու վախկոտ։

Է Ն Ց Ո
16.01.2007, 10:28
Ես հաստատում եմ իմ ասած տարբերակը և չեմ բացառում մասնավոր դեպքերը քանի որ մարդը անգուշակելի արարած է նրանից կարելի է սպասել ամեն բան
քո ասածը ընդունում եմ ,բայց դու մի հանգամանք իմ գրածում չես ընկալել, ես քարը որպես զենք եմ ընդունել, բայց քարը մենք չենք պահում մեր մոտ (էլի անտեսում եմ մասնավոր դեփքերը, որ դու չասես թե մարդ գիտես մոտը քարա պահում )
կա նաև պարտադիր պայման զենք ունենալու ասենք զինվորներ կամ ոստիկաններ կամ թիկնապահները դե դու հասկանում ես ես վերցրել եմ գլոբալ անալիզ, ուսումնասիրություններիս արդյունքը գրել եմ

հիմա դու ինձ ասա դու զենք պահում ես կամ սիրում ես պահես կամ թեկուզ կոլեկցիա:)

Վազգեն
19.01.2007, 12:59
Ֆլորիդայում ավելի շատ հիսպանիկ կա քան սպիտակ մարդ և հանցագործությունների ու մարդասպանությունների թիվը շատ ավելի մեծ էր մնացած Ամերիկայի հետ համեմատ։ Զենք կրելու իրավունք տվող օրենքը ընդունելուց հետ մարդասպանությունների թիվը նվազեց 58%-ով և հիմա 13% ավելի ցածր է քան մնացած ամերիկայն նահանգներում։
Քո ասածը միայն ցույց է տալիս, որ դա ճիշտ որոշում էր Ֆլորիդայի համար: Թու-թու-թու, Հայաստանում մենք չունենք այնպիսի քաղաքներ կամ քաղաքի թաղամասեր, ուր նույնիսկ ոստիկաններն են վախենում ոտք դնել: Համ էլ Հայաստանը կազմված չի մի-հարկանի կամ երկու-հարկանի տնակներից, ուր գիշերները քո ասած հիսպանիկները կամ էլ աժդահա նեգռերը կամ էլ հենց թեկուզ որոշ աղքատ սպիտակամորթ մանյակները կարող են մտնել ու վատ բաներ անել:


Ամերիկացիները շատ ավելի տաքարյուն են քան հայերը, «Աստվածների քսղաքի» նման լիքը ամերիկյան կինոներ կան։ Օրինակ՝ «Deadwood» (որը պատմական փաստերի վրայա հիմնված), կամ ցանկացած ուրիշ «Wild, Wild West» վեստեռն
Բայց այդ կավբոյական ժամանակները ե՞րբ էին: Ամեն դեպքում, նույնիսկ եթե տաքարյուն են, դա ամենը չէ: Իրանք գոնե ավելի հանդուրժող են, իսկ Հայաստանում հանդուրժողականությունն էլ է ցածր մակարդակի վրա: Դրան ավելացրու թեկուզ մի քիչ տաքարյունություն ու արդյունքը լավ չի լինի:


Վազգեն դու գիտես որ անօրինական զենք կրելու համար կաշառք տալը ավելի մեծ հանցագործություն է քան անօրինական զենք կրելը։ Հիմա եթե մարդը հանցագործա ու ուզումա զենք ունենա որնա ավելի հեշտ գնալ հանգիստ սև շուկայից զենք գնել, թե՞ ընկնել բժիշկների ու ոստիկանների ձեռը ու բոլորին կաշառել։
Կարող է և ճիշտ ես ասում::think


Բուշի ընտրությունների ժամանակ դա եղել էր, սակայն ո՛չ հեղաշրջում ո՛չ էլ արյունալի քաղացիական պատերազմ չեղավ։
Էլի դու Ամերիկան Հայաստանի հետ ես խառնում: Հայստանում ամեն ինչ կենտրոնացված է Երևանի կենտրոնական մասերում:


Սակայն կան դեպքեր երբ հեղաշրջումնել, պատերազմնել պետք են։ Այդ դեպքում զենքը շատ պետք կգա հայ ժողովրդին։
Պահեր կան, որ պետք է: Բա ո՞ր անպատեհ ժամանակ եղավ, երբ պետք չէր:

Սահակ
19.01.2007, 16:03
Պահեր կան, որ պետք է: Բա ո՞ր անպատեհ ժամանակ եղավ, երբ պետք չէր:Ինձ թվում է որ ո՛չ ես, ո՛չ էլ դու, ո՛չ էլ ցանկացած ուրիշ մարդ պետք է իրավունք ունենա որոշել թե պետք է հեղաշրջում անել թե՞ ոչ։ Ինձ թվում է որ այդ իրավունքը պետք է ունենա միայն Հայ ժողովուրդը։ Եթե ժողովուրդը զինված լինի, ապա կկարողանա պետք եղած ժամանակ հեղափոխություն անել, և՛ պետք չեկած ժամանակ հեղափոխությունը կանխել։ Հիմա լավ զինված փոքրամասնությունը կարող է հեղափոխություն անել Հայաստանի անզեն մեծամասնության դեմ։ Այն երկրներում որտեղ բնակչության զգալի տոկոսը զենք ունի այդպիսի բան ուղղակի անհնար է։

Ramzes
11.05.2008, 22:04
Զենք առաջին հերթին պետք է ցանկացած ժողովրդի սեփական գոյությունը պահպանելու համար: Զենքը` ուժ է, իսկ ով ուժեղ է, նրանից վախենում են և հարգում:

ChildOfTheSky
12.05.2008, 14:29
բա մի հատ չըլնե՞ր կրակեինք :aha