PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչային դասընթացներ հաշմանդամների համար



AMzone
29.08.2009, 00:51
21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Աշխատանքի ընդունման համար համակարգչի իմացությունը հաճախ համարվում է թիվ մեկ պահանջ:

«Ունիսոնը» կազմակերպում է հաշմանդամների համար 1,5-2 ամիս տևողությամբ անվճար համակարգչային դասընթացներ (Windows XP, Word, Internet, E-mail): Դասերը անցկացվում են շաբաթական 2 անգամ: Խմբերը կազմված են 2-3 հոգուց: Պարապմունքները վարում է փորձառու մասնագետ Դավիթ Բաբայանը:

2008թ.-ից «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ մեր համակարգչային ծրագրերի բազան համալրվեց «Արև» ծրագրով, որը հնարավորություն է ընձեռում թույլ տեսողություն ունեցող և կույր մարդկանց օգտվել համակարգչից:

Ստացված գիտելիքների շնորհիվ որոշ հաշմանդամներ արդեն աշխատանքի են տեղավորվել:

Դասընթացին մասնակցելու համար դիմեք 52-21-70 հեռախոսահամարով:
http://unison.am

ինտերնետում ման գալիս, տեսա. շատ լավ բանա, երևի ոմանց պետք կգա…