PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

Էջեր : [1] 2

Apsara
28.08.2009, 06:42
Ակումբում կան «իմ վերևի մարդը», «ակումբցիների առաջին տպավորությունները իրար մասին», «վերևինիս բնորոշ մեկ յհատկանիշ» և այլ նմանատիպ թեմաներ, որտեղ հնարավորություն կա կարծիքներ արտահայտելու մեկը մյուսի մասին: Հաճախ լինում են ակումբցիներ, որոնց մասին ցանկություն կա կարծիք գրելու, բայց նա չի հայտնվում «իմ վերևի մարդը» թեմայում, իսկ առաջին տպավորությունն ու ներկայիս կարծիքը խիստ տարբերվում են:
Ահա ինչու այս թեման բացեցի: Այստեղ կարող ենք գրել այն ակումբցիների մասին, որոնց մասին ցանկության դեպքում արտահայտվելու հնարավորություն չենք ունեցել:

Միայն խնդրում եմ լինել քաղաքակիրթ և բացասական կարծիքներ գրելուց անձնական վիրավորանքների չանցնել, թեման չսարքել կռվի դաշտ, ինչպես նաև այն ակումբցիները, ում մասին լավ կարծիքներ կարտահայտվեն, թող իրենց պարտավոր չզգան նմանաձև պատասխանելուն, եթե ցանկություն չկա:

Ուզում եմ, որ անկեղծ թեմա լինի, այն բարի նպատակներով է բացվել, չնայած հաշվի եմ առել, որ կարող է և հակառակն ստացվել:

One_Way_Ticket
28.08.2009, 16:13
Հենց սկզբից ու մինչև հիմա հետաքրքրությամբ կարդում եմ Էլմոյի, Ուլուանայի գրառումները:

Հայկօն, ճիշտն ասած, սկզբում դուրս չեկավ, մի անգամ նույնիսկ բավական տաքարյուն վիճեցինք մի թեմայի շուրջ, բայց հետո աստիճանաբար համակրանքով լցվեցի իր հանդեպ, խելացի մտքեր է արտահայտում:

Սիրում էի կարդալ մինիստրի, Երկնայինի, Astgh-ի գրառումները, բայց վերջերս ինչ-որ չեն երևում, կամ էլ ես այդ թեմաները չեմ նայում:

Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Մարդուկի գրառումները քաղաքականության թեմայում, ոչ ստանդարտ տեսակետներ է արտահայտում:

Առաջ հետաքրքրությամբ կարդում էի dvgray-ի (չնայած հաճախ համաձայն չէի իր հետ) ու Ռայադերի գրառումները, , բայց հետո աստիճանաբար հետաքրքրությունս կորավ, հին "դոզայի" տակ դեռ կարդում եմ, սակայն արդեն ոչ ինչպես առաջ:

Վերջերս սկսել եմ հաճույքով կարդալ Տրիբունի գրառումները:

Դե իհարկե, կան մարդիկ, որ սկզբից էլ դուրս չեն եկել ու մինչև հիմա էլ չեն գալիս, սակայն անուններ տալու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:

Հարգանքներով :)

Chuk
29.08.2009, 00:16
Հիշում եմ, հորս տատն ասում էր. «եթե մի բան չես հասկանում, պիտի փորձես, որ հասկանաս»: Ես հորս տատին չեմ տեսել: Ու ինձ ոչ մեկը չի ասել, որ ինքը նման բան է ասել, բայց այ ես վստահ եմ, որ ասել է: Զգում եմ իրան՝ հորս տատին, նրա միս ու արյունն եմ... լավ կին էր:

Ասածս ինչ է: Այս թեմայի իմաստն ու նշանակությունը չեմ հասկանում: Բայց կա պարզ ճշմարտություն. եթե ես չեմ հասկանում, դա դեռ չի նշանակում, որ անիմաստ թեմա է, կամ վատ նշանակությամբ: Խիստ հավանական է, որ ինձնից է, որ չեմ հասկանում: Չհասկանալու պատճառները շատ են: Ենթադրենք Պողոսը մտնում է ու գրում Պետրոսի մասին՝ վատ. ի տարբերություն վերը թվարկված թեմաների Պետրոսի մտքով էլ չի կարող անցնել, որ իր մասին վատ-վատ բաներ են գրել: Ու ստացվում է հետևից խոսել, բամբասել: Սա ընդամենը թեմայի իմաստը չհասկանալու, կամ այն անտեղի համարելուս պատճառներից մեկն է:

Բայց դե չմոռանանք հորս իմաստուն տատին, ու փորձենք հասկանալ թեմայի նշանակությունը: Դրա համար փորձեմ կարծիքներ գրել: Իրականում երբեմն նկատում եմ, որ կարծիքներ շատերի մասին կուզեի գրել: Շատ-շատերի: Բայց որպեսզի հետևից խոսել չստացվի, ես կգրեմ այն մարդկանց մասին, ովքեր այս թեմայում եղել են ու խիստ հավանական է, որ կկարդան:

Apsara. Այս աղջիկը իմ համար հակասությունների մի ամբողջ շտեմարան է. երբեմն նրան պատկերացնում եմ որպես խիստ նվիրվող, կամեցող մարդ, իսկ երբեմն որպես չարության տիպար, ով աջ ու ձախ բոլորին պիտի կծի: Երկար եմ մտածել այս մասին: Ի վերջո եկել եմ եզրահանգամ, որ Վարդուհին երբեմն պարզապես ինչ-որ բան գրելիս կամ ասելիս շտապում է, երկրորդ անգամ ասելիքի շուրջը չի խորհում, ինչի արդյունքում նրա խոսքը ստացվում է կծողական, թեև իր խորքում այդպիսին չէ, մարդը լրիվ ուրիշ բան է ցանկացել ասել: Վարդուհու հետ բազում անգամներ ինքս եմ կոնֆլիկտներ ունեցել՝ խորքային պատճառներն այդպես էլ չհասկանալով: Դուրս չի գալիս անհանդուրժողականությունը, բայց միաժամանակ դուրս գալիս է դիմացինին հասկանալ ուզելու կամքը. առաջին հայացքից իրար հակասող, բայց իրականում իրար փոխլրացնող հատկանիշներ: Ստերեոտիպերը ջարդելը խիստ բարդ է, նոր ինֆորմացիա տալը՝ դյուրին: Էսպիսի հակասական բաներ: Միայն վերջում նշեմ, որ ներկայումս խիստ բարեկամական եմ տրամադրված:

One_Way_Ticket. Ճանաչում եմ միայն գրառումներից ու շատ մեծ ցանկություն ունեմ ճանաչել իրական կյանքում, փորձեմ բացատրել թե ինչու: Գրառումներից քիչ բան եմ կարդացել, որոնք որ կարդացել եմ, եղել են փաստարկված, լավ շարադրված, կուռ խոսքեր: Սա խիստ դրական հատկանիշ է իմ աչքում: Բայց նույն գրառումներից նկատել եմ նրա չափից ավելի կազմակերպվածությունը, տպավորություն ստացել, որ իր կյանքում ամեն ինչը ծրագրավորվում, նախապես մշակվում ու ըստ այդ մշակումի իրականացվում է: Կողքից պահի թելադրանքով արած խենթություններն ու խելառություններն, ըստ իմ ստացած տպավորության, բացառվում են: Իսկ ես չեմ սիրում այդ աստիճանը ծրագրավորվածությունը, ես սիրում եմ անկաշկանդվածությունը: Սիրում եմ, երբ մարդիկ կարող են պահի թելադրանքով գործել: Եվ ահա ճանաչել ցանկանալուս պատճառը դա է. ուզում եմ տեսնել, սխալվե՞լ եմ, թե՞ ոչ: Որպես գաղտնիք ասեմ, որ ուզում եմ սխալված լինել:

Dayana
28.10.2009, 01:51
Ինչ լավա, որ էս թեման կա: :)
Քանի որ իմ վերևի մարդը թեմայում բռնացնելն էնքան էլ հեշտ չի, էստեղ կգրեմ: Կա չէ մարդկանց տեսակ, որ կարող են միշտ կողքիդ լինել, բայց փոխարենը ոչինչ չպահանջել` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր միշտ քեզ հասկանում են, նույնիսկ երբ ծայրահեղ ոչ ադեկվատ վիճակում ես ու երբեք երեսովդ չեն տա սխալներդ` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր գիտեն, զգում են էն պահը, երբ պիտի ինչ-որ քնքուշ բան ասեն կամ անեն, կամ ուղղակի պաչիկ սմայլիկ ուղարկեն` ինքը էդ տեսակից ա: Զարմանալի ա, բայց ինքը էն եզակիների ցանկում ա, ում գրեթե բոլորն իրենց հետո կարող են "Նոյան տապան" վերցնել, բայց շատ հաճախ կարող են ուղղակի մոռանալ, որվհետև բացառիկ ա ու չպարտադրող:
Ինչպես բոլոր մահկանացուները, ինքն էլ թերություն ունի, ԱՄՆ քաղաքացի ա: :P

Հ.Գ. Ահագին ժամանակ մտածում էի առաջինը Տաթուշի մասին գրեմ թե Ներսեսի?
Սաս, պաչ: :)

Դեկադա
01.11.2009, 09:01
:)Այ մարդ ես չհասկացա էս թեմայում մենք իրար փնովում ենք թե՞ գովում....
ինչևէ ես անեմ և մեկը և մյուսը:)
... ակումբ մտել եմ dvgray- գրառումները կարդալով`սկզբում ահավոր անտիպատիյա կար` ինչը հետագայում փոխվեց սիմպատիայի:), ու ահագին ուրախացա երբ ընկերոջս կասկածանքների շնորհիվ, ինձ համար վերջնականապես պարզեցի, նրա տղամարդ լինելը- ես իրեն էտ սեռում ավելի եմ հարգում:)
Մյուսն էլ կուզեմ նշել Ուլուանային:)Շատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս:), բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող:)// տպավորություն:

.... ինչի՞ գրեցի.... հետաքրքրությունից, քանի որ գովելը ամենից դյուրինն ա,իսկ բացասական կարծիքը արտահայտելը միշտ չի որ ստացվում ա....

Կարծում եմ ակումբի այս երկու անդամը ում մասին գրել եմ էս գրառմանը կմոտենան հումորով,քանզի այն հենց տեղադրված է ժամանց բաժնում...;)

...:P....

Բարեկամ
01.11.2009, 13:41
:)Մյուսն էլ կուզեմ նշել Ուլուանային:)Շատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս:), բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող:)// տպավորություն:

...:P....

Ուլուանան գոռո՞զ :o հազար սխալվում ես ;)

Դեկադա
01.11.2009, 14:29
Ուլուանան գոռո՞զ :o հազար սխալվում ես ;)

:)Հնարավոր է և կարծում եմ ավելի լավ է, որ սխալվում եմ`ես չէի էլ պնդում դա::)

Ուլուանա
01.11.2009, 23:54
:)Այ մարդ ես չհասկացա էս թեմայում մենք իրար փնովում ենք թե՞ գովում....
ինչևէ ես անեմ և մեկը և մյուսը:)
... ակումբ մտել եմ dvgray- գրառումները կարդալով`սկզբում ահավոր անտիպատիյա կար` ինչը հետագայում փոխվեց սիմպատիայի:), ու ահագին ուրախացա երբ ընկերոջս կասկածանքների շնորհիվ, ինձ համար վերջնականապես պարզեցի, նրա տղամարդ լինելը- ես իրեն էտ սեռում ավելի եմ հարգում:)
Մյուսն էլ կուզեմ նշել Ուլուանային:)Շատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս:), բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող:)// տպավորություն:

.... ինչի՞ գրեցի.... հետաքրքրությունից, քանի որ գովելը ամենից դյուրինն ա,իսկ բացասական կարծիքը արտահայտելը միշտ չի որ ստացվում ա....

Կարծում եմ ակումբի այս երկու անդամը ում մասին գրել եմ էս գրառմանը կմոտենան հումորով,քանզի այն հենց տեղադրված է ժամանց բաժնում...;)

...:P....
Դեկադա ջան, չեմ զարմանում, որ կարող եմ գոռոզի տպավորություն թողնել, քանի որ շատերի վրա եմ էդպիսի տպավորություն թողել առաջին հայացքից, նույնիսկ ռեալում, բայց ինձ մի քիչ ավելի մոտիկից ճանաչելուց հետո, որպես կանոն, էդ տպավորությունը հերքվել է, համենայնդեպս, իմ իմանալով։ :)) Թեկուզ ես իրականում կարծես էդպիսին չեմ, բայց էդպիսի տպավորությունն ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս. նշանակում է՝ ինձ ինչ–որ առումով սխալ եմ պահում, թեկուզև ակամա։ :oy
Շնորհակալ եմ անկեղծ կարծիքիդ համար։ :)

Dayana
22.11.2009, 13:49
Անընդհատ ուզում եմ Manon-ի մասին գրել, ու չի ստացվում գրել: Էն ստանդարտ խոսքերը, որ սիրում եմ, որ որոշակի հատկանիշներ իդեալականցրել եմ, որ փորձում եմ նմանվել ու ձեռք բերել էդ հատկանիշները, որ ուզում եմ ռեալում ծանոթանալ ու նման բաներ ասելը մի տեսակ էն չի, չի արտահայտում իրական սերս: Երեկ պատահաբար գտա: Շատ կարևոր մարդկանց հանդիպելիս սիրտս արագ ա սկսում բաբախել, իսկ Մանոնի դեպքում նույնիսկ ICQ-ով խոսելիս ա սիտս մեջքիս կպնում: Ուրեմն շատ եմ սիրում: Մոտավորապես սենց`
http://www.ktak.am/patkerasrah/Manush/Chakatagir.jpg

Բարեկամ
22.11.2009, 14:52

Ինչ լավն են ստացվել ուռենիները :love այսինքն նրանց դեմքերը:

Dayana
22.11.2009, 15:29
Ինչ լավն են ստացվել ուռենիները :love այսինքն նրանց դեմքերը:

Մանոնի տաղանդի ապացույց ա :)

Dayana
22.11.2009, 16:08
Էսօր ակումբցիների մասին գրելու ցանկություն կա: :)
Միաժամանակ գրեմ երկու հոգու մասին:
Ներսես_AM ու Hydrology: Նենց նման են իրենք, երկուսն էլ երջանիկ են, էնքան երջանիկ, որ ամեն րոպե էդ զգում ես: Ու երևի պիտի Ջորջ բուշ լինես, որ չնկատես էդ երջանկությունը` վարակիչ: Երկուսն էլ չափազանց հանգիստ են, ոնց որ դանդաղահոս առվակ լինեն, բայց Աստված չանի վարարեն: :scare Ամենադեմք նմանությունն էն ա, որ sh_joy -ն ու Kurilshik-ն էլ են իրար նման` չափազանց հանգիստ ու հավասարակշռված: Տարբերությունն էլ էնա, որ Տաթևենք պստո ունի, իսկ Ներսեսենք` դեռ չէ: :oy

ժող, ապրեք որ կաք, դուք շատ լավ ընկերներ եք:

Ֆոտոն
22.12.2009, 02:07
Նա, ում մասին ուզում եմ խոսել, Անուկն է: (Ուլուանա) :love

Ուրեմն, Անուկի հետ առաջին շփումը հետաքրքիր սկսվեց: :) Էսպես.

Չուկ: քեզ մի հոգու հետ էլ եմ ուզում ծանոթացնեմ
me: :Օ
էլ հասցեն տուր, խոսենք :))
Չուկ: Բայց ինչից իմացար, որ հենց էդպես էլ պիտի անեմ :D
me: տաղանդ ես,
իմացար ինչ անես, որ ճիշտ գուշակեմ :))
Չուկ: Ի՞նչ արեցի
me: հասցեն հեսա կտաս էլի
Չուկ: Չէ, էդպես էլ պիտի անեի :)
Որտև ինքն Ամերիկայում ա
anuk..........@gmail.com
Ուլուանան ա
ուզում ա հետդ ծանոթանա
կգրե՞ս :oy

Հետո էլ շատ ջերմ ընկերացանք: Անուկն իմ հարազատներից է բոլոր առումներով. ինտերնետ-շփումը այդ աստիճան մտերմություն անհնար է համարում: Բայց սա ուրիշ դեպք է: Անուկի բարությունն ու սերը (http://www.akumb.am/album.php?albumid=539) իր ավատարներից էլ երևում է:

42923 42924

Սա մինչ հանդիպումը...

Էլի իմ սիրելի ժամն եկավ, որ զրուցասերները մուշ-մուշ քնած են:
Իսկ ես կգրեմ իմ օրավերջի և օրասկզբի, ադամալույսի կամ ադամամութի ընթացիկ տեղեկագիրը:

Էսօր շաբաթ-կիրակի է:Հանգիստ: Օրս նվիրեցի ընտանիքի հոգսերին: Մնացածը՝ ակումբին:

Որ արթնանամ ու բարի երազներ տեսնեմ: :love

Ո՞վ է նա: Ո՞վ է: :unsure

Անուկը: :love

Հանդիպումն էլ կարծես առաջինը չէր: Իրեն չեմ ուզում նկարագրել երկար-բարակ, գովաբանել էլ չեմ սիրում: Կարճ. ես սիրում եմ իրեն՝ ինչպես ինքը կա::roll Այդ մասին հրապարակավ չէի գրի՝ իմ բնավորության համաձայն: Բայց, պարզության համար, ինչպես Անուկի բնավորությունն է սիրում ամեն ինչ հնարավորինս մատչելի ու միանշանակ գրել իր գրառումներում, ես էլ իրենից չքաշվելով, երկար գրառում եմ անում: Համ էլ էսպիսի գրառումներն իր համար երկար չեն կոչվում, ինչպես, օրինակ՝ երբեմն ես երկար գրառում տեսնելիս շրջանցում եմ: :oy

Ան, փամփլիկ նվերդ շատ եմ սիրել (հավանել բառը քիչ է :)) ), շնորհակալ եմ շատ: :love

Մի գաղտնիք եմ ուզում ասել, վախենում եմ::( Ան, դու իրականում շատ գեղեցիկ ես:love, ուղղակի անտաղանդ լուսանկարիչներ քեզ հաճախ են պատահում: Տեսե՞ք, ինչ լավ զույգ է: Երազկոտ Անուկը... :roll
http://gaboyan.net16.net/copper/albums/userpics/10001/IMG_3063.JPG

Հ.Գ. Ան, հուսամ՝ սրբագրելու բաները չեն խոչընդոտի գրառումս կարդալուն: ::unsure

Ժունդիայի
06.05.2010, 17:53
Միգուցե տարօրինակ թվա իմ գրառումն այս թեմայում, բայց դե ես ել հեռակա կարգով եմ տպավորվում ակումբցիների մասին՝ ճարս ինչ: :D
Ուզում եմ անդրադառնալ որոշ անհատների, որոնց կարողացել եմ ըստ իրենց գրառումների անհատականացնել իմ պատկերացումներում…
Kyahi - այս աղջիկը պարզապես զարմացնում է իր յուրօրինակ մտածելակերպով, հետաքրիր կերպար է ակումբում, արժի երբեմն առանձնակի ուշադրություն դարձնել նրա գրառումներին, վերլուծական մտքին, կյաքնի ընկալումներին: Մտահորիզոնը լայն է, բազմակողմանի զարգացած: Դեռևս անտաղանդ գրառման չեմ հանդիպել: Հաճախակի ենք նամակագրական կապի մեջ ու զգում ես անհատականության դրսևորումները: Չգիտեմ մոտս փաղաքշանք ա առաջացել նրա հանդեպ: Լավն ա: :)
Երկնային - վույ ամմմաաաաաան… Շաքար ա` կծես, չայի հետ խմես: Կերազեի այդպիսի քույրիկ ունենալ` հումորով ու միաժամանակ նուրբ անձնավորություն: Մուկիկ: :love
My World My Space-Քիչ կան նման վերլուծական մտքով անհատներ: Ամեն մի թեմայոոմ իմ արտացոլանքն եմ տեսնում նրա կերպարի մեջ: Անկեղծությունդ սիրում եմ Հով ջան:
Ռուֆուս - Հայկ ջաաան ցանկացած գրառման տակ, երբ քո շնորհակալությունն եմ տեսնում, մոտս բարի ժպիտ ա առաջանում:), կերպարդ դրական ա, շատ եմ հավանում: Խարիզմատիկ անձնավորություն ես: Դե Գյումրեցի ա, իսան ա: Արընիցս ա::hands

Շարունակելի.....;)

SSS
07.05.2010, 10:06
Kyahi-ես էլ եմ նրան շատ հավանում, գրեթե միշտ կարդում եմ

Chuk
12.06.2010, 00:20
Երբ այս թեման բացվեց, որոշեցի այնպես անել, որ փակվի:
Հետո մտադրությունիցս հրաժարվեցի:
Իսկ ահա այսօր այս թեմայի կարիքն ունեմ:

Ուզում եմ խոսել մի մարդու մասին: Չէ, մի ՄԱՐԴՈՒ մասին:
Որ ասեմ ընկերներ ենք, սուտ կլինի: Թեև ինքն այն մարդկանցից է, ու հետ անվերապահորեն կուզեի ընկերություն անել: Համ էլ մի սենյակում քնել ենք իրար հետ :))
Հաճախ եմ իր վրա «բարկացել», կամ ասածները ընդունել սվիններով: Բայց միշտ էլ, անգամ լուրջ հետը «վիճաբանելիս», անկախ մեր տեսակետների տարբերությունից հասկացել եմ, իմացել եմ, գիտակցել եմ, որ ազնվագույն մարդ է: Մեր իրականությունում բավական բացառիկ մարդկային տիպ: Սա մարդկային բարի տիպն ա, անկաշառ տիպն ա, երբեմն գուցե միամիտ տիպն ա, բայց միշտ ազնիվ տիպն ա, անկեղծ տիպն ա, նվիրվող տիպն ա: Սա դիմացինի վատը չուզող ու միշտ արդարության ձգտող տիպն ա: Սա նորություններ փնտրող, բայց հինը չուրացող տիպն ա: Հայկ, Ռուֆուս, ես նորից ուզում եմ կրկնել խոսքերս, իմացիր, որ միշտ կողքիդ եմ: Քեզ շատ եմ հարգում:

Adam
12.06.2010, 12:08
Ճիշտն ասած, շատ չեմ սիրում գովեստներ ու անընդհատ մարդու մասին մեծարանքի խոսքեր ասել, բայց Չուկի գրառումը տեսնելով, չգիտեմ ինչի, ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ Հայկի մասին գրելու:
Մի քանի բան կուզենամ գրել: Անկեղծ:

Իր նման մարդ երևի թե չգտնես: Շատ մեծ սիրտ ունի, ու ինչպես վերևի գրառումում նշվեց՝ ազնիվ ա: Ազնիվ ա ամեն հարցերում: Իրեն չեմ պատկերացնում ինչ-որ կեղծ արարք անելիս, կամ կեղծ պահվածք ցուցաբերելիս:
Ճակատին ասող ա: Եթե չի սիրում ինչ-որ մեկին՝ կասի չեմ սիրում ու վերջ: Շատ եմ սիրում մարդու մեջ բնավորության էս գծի տեսակը:
Ի տարբերություն մարդկանց, ովքեր անկեղծ են ձևանում, Հայկը անկեղծների անկեղծն ա:
Առանց կոմպլեքսների, բարի, հումորով, ինտելեկտով, ժպիտով ու ընկերական:
Եզակի մարդկանց շարքին եմ դասում իրեն:
Միշտ հաճույք ես ստանում նման մարդկանց հետ շփվելիս:

Էլիզե
12.06.2010, 14:05
Միշտ մտածում էի` էս թեման ինձ համար չի... դե մի քանի ամիս առաջ եմ գրանցվել, ում մասին պետք է գրեմ, բայց չէէէ..... կան մարդիկ, ու մասին ուզում եմ կարծիքս արտահայտել....
Նա, ու մասին ուզում եմ գրել, շատ լավ, բարի, պայծառ անձնավորություն է` Միքոն: Երբ նոր էի գրանցվել Ակումբում, ոչ ոքի չգիտեի, չգիտեի` վարկանիշը ինչ է, ինչի են վարկանիշ տալիս, գրառում ինչպես անեմ..... մի խոսքով` Միքոն ինձ օգնեց` բացահայտել Ակումբը: Հետո էլ ֆեյսբուք, սկայպ.... մի խոսքով` չնայած ես մարդկանց հետ ուշ եմ ընկերանում, բայց Միքոն բացառություն էր ինձ համար, շուտ ընկերացանք: Ու դեռ Միքոն ինձ ասում է` ինձ չմոռանաս..... ո?նց ես կարող եմ քեզ մոռանալ, այ տղա, ես սկլերոզով չեմ տառապում :) Ապրես Միքո, որ կաս....

Ուզում եմ նաև գրել Rhayader-ի մասին: Սկզբնական շրջանում, ճիշտն ասած, Rhayader-ը ինձ վրա թողնում էր մի մարդու տպավորություն, ով անընդհատ փորձում է հակառակվել մարդկանց կարծիքին, /անգամ գրառում անելիս մտածում էի` հանկարծ Rhayader-ը չհակառակվի ինձ, թե չէ` էնքան գրագետ ա հակառակվում` մարդ չգիտի` ինչ պատասխանի :)) /, բայց հետո հասկացա ու գնահատեցի Rhayader-ի բնավորության մեջ մի գիծ, որը մարդկանց մեջ շատ եմ հարգում` անձնական կարիք արտահայտելու ունակությունը: Առավել հեշտ է` ուղղակի գնալ հոսանքի ուղղությամբ, համաձայնվել մեծամասնության կարծիքին, բայց Rhayader-ը միշտ իր մտածելակերպը և կարծիքն ունի այս կամ այն երևույթների վերաբերյալ: Հանրության կարծիքը "հալած յուղի պես" չի ընդունում:)) : Բռովո, Rhayader ջան... ապրես դու... Ակնդետ հետևում եմ Rhayader-ի գրառումային ակտիվությանը :))

Շինարար.... Սկզբնական շրջանում Շինարարը ինձ համար ուղղակի "զեմլյակ էր" :)) /ես էլ եմ արմատներով լոռեցի/ : Բայց հետո, երբ սկսեցինք ավելի շատ շփվել իրար հետ, հասկացա` դե լոռվա օդը լավն է էլի, հո զոռով չի :) ինձ համար բացահայտվեց ստեղծագործող Շինարարը, հումորով Շինարարը, հավեսով Շինարարը, լավ մարդ Շինարարը..... մեծագույն հաճույքով եմ կարդում Շինարարի գրառումները, անգամ եթե տվյալ թեմայով հետաքրքրված չեմ, եթե տեսնում եմ` Շինարարը էնտեղ գրառում ունի` անպայման կարդում եմ:Շինարար ջան, ինչպես կասեին մեր եղբայր ռուսները` так держать!!!! ;)

Ուլուանա
13.06.2010, 02:06
Մի խումբ ակումբցիներ կան, որոնց մասին կուզենայի գրել, բայց էս պահին կանդրադառնամ ամենահրատապին՝ Rammstein–ին, քանի որ ավելի ուշ ինքը գուցե չհասցներ կարդալ գրածս։

Rammstein–ին Ակումբում իր հայտնվելու ամենասկզբում չեմ հիշում, բայց ինչ նկատել եմ, հենց սկզբից էլ ուշադրությունս գրավել են նրա որոշ գծեր, որոնք շատ բարձր եմ գնահատում մարդու մեջ, բայց, ցավոք, բավական հազվադեպ եմ հանդիպում. նկատել եմ, որ որևէ հարցի առնչվելիս միշտ աշխատում է ամեն ինչ մինչև վերջին մանրուքը պարզաբանել, հնարավորինս հստակ ու ճշգրիտ գործել, ուշադիր է մանրուքների նկատմամբ, սկզբունքային ու խիստ։ Ես ընդհանրապես խիստ մարդկանց նկատմամբ հատուկ թուլություն ունեմ։ :)) :oy Ու դա պետք չի խառնել բոբոյության հետ։ :beee Ճիշտն ասած՝ շատ եմ ափսոսում, որ նրա պես մոդերատորը պիտի պակասի Ակումբից, թեև հուսով եմ, որ վերադառնալուց հետո մոդերատորությանն էլ կվերադառնա, որովհետև, իմ համեստ կարծիքով, էս գործն իրեն իսկապես շատ է համապատասխանում։ :)

Հա, մեկ էլ մտածում եմ, որ կուզենայի Ռամշտայնի հետ աշխատել մի թիմում. հաշվի առնելով մեր գործելաոճերի ընդհանրությունները՝ կարծում եմ՝ համագործակցությունը բավական հաջող կլիներ։ :)) :friends: ;)

yerevanci
13.06.2010, 07:19
Ակումբ մտա Hydrology-ի (այժմ Սաֆարյան) խորհուրդով, ու կարծես չէի կարողանում պոկվել նրա կատարած գրառումներից, որոնք աչքի էին ընկնում ինտելեկտի մեծ պաշարով:
Հիմա ֆավորիտների շարքն ավելացել է՝ Surveyr, Dayana, Բարձրահասակ, Jundai, Venus:
Surveyr-ին և Բարձրահասակին վաղուց եմ ճանաչում, ու չեմ զարմացել, որ այստեղ էլ իրենց ուրույն տեղն ունեն:
Dayana-ի հետ սկզբում անհաշտ էինք, ինչ թեմա բացում էի, նույն պահին իր թեթև ձեռքով այն աշխարհն էր ուղարկվում:) Դե հիմա այդ պրոբլեմը չկա (երևի այն պարզ պատճառով, որ էլ ադմին չի:()
Jundai-ն միշտ աչքի է ընկել իր պարզ, ուրախ և եթերային գրառումներով: Նրա գրառումները կարդալիս կարծես թե այդ ուրախ տրամադրությունը փոխանցվում է ինձ:
Venus-ի հետ ծանոթացանք Սպորտ թեմայում, անընդհատ թարմ գրառումներով էր աչքի ընկնում, Շիրակի մարզի կարկառուն ներկայացուցիչ և, պարզապես, լավ մարդ:

Նախկինում հետևում էի նաև VisTolog-ի գրառումներին, բայց ինչ դարձել է մոդեր մի շարք պատճառներ եմ ունեցել նրա հետ չհամաձայնվելու. նախ տարբերությունա դնում ակումբի որոշ անդամների միջև, նաև առանց մանրամասն ճշտելու նոր բացված թեմայի աղբյուրը, կարող է հանգիստ փակել այն (ներող կլնես Vist, բայց իմ կարծիքը սա է)

Հինատա
13.06.2010, 23:10
Ոզում եմ խոսել՝
rabbit- սկզբում չէի սիրում նրան, բայց ինչպես ասում են «շատ մի ատիր սիրել կա»: Հաճեի անձնավորություն, հասկացող և միշտ ինձ ոգևորում և ոգեշնչում է: Մի խոսքով լուսավոր մարդ::)

terev- Նա ինձ սովորեցրեց ինտերնետային մի քանի բաներ և դեռ պետք է սովորեցնի:;) Խելացի և հաճելի մարդ: Ընտանիքիս նրա մասին միշտ հպարտությամբ եմ պատմում: Հարգում եմ նրան, որպես հայրիկիս մոտիկ ընկերոջ:
Լավ չերկարացնեմ, ուղղակի լավ մարդ::)

AniwaR
15.06.2010, 00:58
Ես էլ ուզում եմ Rhayader-ի մասին մի բան գրել: Նախորոք զգուշացնեմ, որ ամբողջական կարծիք չի, ուղղակի մի բան ա, որ ավելի շատ պրիվատ գրել կսազեր, բայց հաշվի առնելով՝

1. ներկա պահին սկայպում իրա չափազանց զբաղված տեսքը.
2. ու որ մի քիչ տարօրինակ ա մարդուն չեղած տեղից մեկից սենց բան գրելը.

եկա էս թեման::)

Այսպիսոֆֆֆֆ, չեմ կարծում, թե շատ լավ մարդ է, հատկապես՝ որպես ընկեր: Իրա հետ ամեն ինչ շատ արագ ու անցողիկ ա: Գուցե ոչ միշտ ա էդպես, ոչ բոլորի հետ: Գուցե դեռ կարծիքս կփոխվի, բայց հիմա էս ա:pardon:

Տեսականորեն լիքը հումանիստական գաղափարներ ունի, բայց պրակտիկայում հաճախ ա դրանցից շեղվում: Բավական հաճախ չարդարացված արհամարհական վերաբերմունք ունի շրջապատի մարդկանց նկատմամբ, որը մենակ արհամարհականով չի վերջանում, այլ նույնիսկ վերաճում է կողքիններին էդ մարդկանց նկատմամբ նույն վերաբերմունքը սերմանելու քայլերի. թե դիտավորության գործակիցն ինչքան ա, ստույգ ասել չեմ կարող: :))

Մեկ-մեկ էն տպավորությունն ա, որ ֆորումներում բոլորին (գրեթե բոլորին, ավելի ստույգ՝ նրանց, ովքեր աչքի կընկնեն թեկուզ ինչ-որ հետաքրքիր հատկանիշով կամ խելացիության դրսևորումներով) հերթով բռնացնում ա, լցնում սկայպ, գմեյլ, էլ չգիտեմ ինչեր ունի, ու հետները խոսում էնքան, մինչև կմաշվեն, վերջում էլ պարզապես քաղաքավարության զոհ դառնալով՝ ռադ չի անում:

Ներվայնանում եմ ու երբեմն ձանձրանում իրա հետ շփվելուց:

Բայ, տփել չկա: Ուղղակի ուզել, որ իմանաս: :) Չգիտեմ՝ տանձիդ լինել, թե չլինել:

Հ.գ. Երրորդ անձանց խնդրում եմ էս գրառմանը շնորհակալություն չհայտնել: Չեմ ուզում ուրիշների բորբոքված մտքերը հանրությանն ի ցույց դնող խեղկատակի դեր տանել: :D

Անահիտ
15.06.2010, 08:26
ֆորումից Հինատային եմ սիրում․
փոքրիկա, լրջախոհ, համեստ ու ընկերասեր :)

Շինարար
23.06.2010, 19:15
Էս մի ժամ ա էս թեմա եմ փնտրում, տենց էլ չհասկացա՝ ինչու է «Ժամանցում»:8 Ինչևէ, այս ակումբցու մասին, անընդհատ ուզում եմ գրել ու անընդհատ չգիտեմ, թե ինչ, բայց էսպես ինձ ներսից ուտելով չի լինի, պիտի արտահայտվեմ… Սոնա Յարի մասին եմ գրում:)
Իմ ամենահին ընկերն է ակումբում, միշտ լուռ, ինքը համարյա գրառումներ չի անում, բայց միշտ ներկա… Չգիտեմ, իր ներկայությունը ես միշտ զգում եմ, կարևոր չի, որ մի ամբողջ ամիս ՓՄ-ով իրար հետ չենք շփվել, ես գիտեմ, որ ինքը այստեղ է, ես գիտեմ, որ ուշադիր է, որ հետևում է, որ հոգատար է, որ ընկեր է… Ու սա էն դեպքն ա, որ պետք չի գրառմանս տակ իր շնորհակալությունը տեսնել, որ իմանամ իր վերաբերմունքը, կարիք չկա խոսքերով արտահայտվելու… Սոնա Յարը իմ ընկերն է, ամենաներկա ընկերը…
Երբեմն մեկի հետ ժամերով կարող ես խոսել, բայց այդ բոլոր ժամերի ընթացքում քեզ մենակ զգալ, որովհետև ինքը քեզ չի լսում, քո խնդիրը իրեն չի հետաքրքրում, իրեն չի հետաքրքրում, թե ինչու դու, օրինակ տխուր ես կամ ուրախ, իրեն հետաքրքրում է, որ դու տեսնես, թե իրեն հետաքրքրեց, թե ինչու դու տխուր ես կամ ուրախ… Մի քիչ անհասկանալի ստացվեց միտքս, ինչպես միշտ, իսկ Սոնային, իր անունը Սոնա չի, ինչևէ, Սոնային չի հետաքրքրում կամ եթե հետաքրքրում էլ է, երբեք չի ցույց տա, թե արդյոք դու զգացիր, որ իրեն հետաքրքրեց քո տխրությունն ու ուրախությունը, քո զգացածը, քո տվյալ պահը, ինքը լուռ հետևում է, պարզապես կարող եմ անկապ օրագրում կամ փնթփնթանոցում արտահայտվեմ ու վստահ լինեմ, որ ինձ լսեցին… Կներեք, որ չեմ կարողանում կարճ կապել, կարճի մեջ, հստակի մեջ, հասկանալիի մեջ չի էլ տեղավորվում այն ամենը, ինչ ուզում եմ ասել այս ակումբցու մասին… Հոգատար, ուշադիր, բայց իրենի առումով փակ, հասկացող, բայց շատ բարդ, միշտ կողքիս, բայց իրեն մոտ չթողնող… Հարյուրավոր, հազարավոր գրառումներ ունեցող ակումբցիներ կան, որոնց իրական լինելը էդպես էլ ընկալելի չի, Սոնան իրական է իր լռությամբ: Շնորհակալ եմ, որ կաս:)

Magic-Mushroom
27.06.2010, 22:58
ժող ջան նախքան ձեր ֆորում գալը ես հայ երիտասարդության մասին վատ կարծիք ունեի,բայց հիմա 180 աստիճանով կարծիքս փոխվեց,ախր այստեղ այնքան պայծառ ուղեղներ կան,օրինակ Հովոն ժամերով կարելի է նրա գրածները կարդալ ու հասկանալ թե ինչ ինդիգո մարդ է նա,Աստղը ուղղակի հրաշք է բոլոր առումներով:love,Շինարար դու էլ շատ լավ հումորասեր ու հետաքրքիր ու մեծ սրտով մարդ ես,Արեւածագը իրոք տարբերվում է ամբոխից ու յուրահատուկ մարդ է,Ռայդեռը բազմաբովանդակ ու անչափ հետաքրքիր մարդ է,Ջունդայը ուղղակի հրաշք խոսքեր չկան,իսկական հայրրենասեր,Էլիզեն ընկերասեր շփվող ու հիասքանչ մարդ է,Միքոն ափսոս բանակում է,բարի ծառայություն ու բարի վերադարձ,Դատարկություն շատ համեստ,խելացի,ընկերասեր,հետաքրքիր զրուցակից,Չուկ շնորհակալություն քեզ նման ֆորումի համար,ես հայ իշխանավորների տեղը քեզ մրցանակ կտայի,ես ձեզ բոլորիդ սիրում եմ:love:oy,Շարունակելի...

impression
27.06.2010, 23:21
Ոնց որ թե էս թեմայում էլ ենք հիմնականում լավ բաներ գրում, ինչ լավ ա: Ես էլ գրեմ, դրականի կարիք ունեմ ինչ-որ:
Էնքան լավ ա, որ կան մարդիկ, ում մասին իրոք կարող ես ջերմությամբ գրել:
Սկսեմ, կգրեմ էնքան, ինչքան կգրվի: Նկատե՞լ եք, ինչ հավես ա, երբ նստած եք մի քանի ընկերներով, ու էդ ընկերներից մեկը հանկարծ մի միամիտ դեբիլություն ա անում կամ ասում, ու սկսում եք բոլորով կոտորվել ծիծաղից: Էդ ամենալավ ծիծաղն ա, էդ ծիծաղը զերծ ա ամեն տեսակի հետին մտքերից, չարությունից, բա-որ-հանկարծ-ներից: Էդ հիմնականում էն մարդիկ են, ովքեր շատ չեն խորացել քո գլխի տառականների տեսակների ուսումնասիրության մեջ, քո մասին գիտեն էնքան, ինչքան հնարավոր ա իմանալ ինտերնետի ու այլ մարդկանց օգնությամբ: Սկսել եմ շատ գնահատել դիստանցիա կոչվածը, դա շատ արժեքավոր բան ա, այն կորցնել հեչ չարժի:
Ու ես համաձայն եմ մենակով պայքարել տառականներիս դեմ, մենակ թե իմ կյանքից երբեք չպակասեն էդ հաճելի, իսկականից երջանիկ պահերը, որ ինձ էնքան են նվիրել Կիտան, Հայկօ-ն, Ռուֆուսը, Բյուրակնը, Ամառուն ու էլի մի քանիսը: Սիրում եմ ձեզ շատ: Իսկականից: Նենց լավ ա որ դուք կաք: :)

Ժունդիայի
05.07.2010, 10:09
Աստղը ուղղակի հրաշք է բոլոր առումներով:

Կարելի է՞ չէ մի քիչ փակագծերը բացել:
Ա՜ստղը....Աստղին մի այլ կարգի եմ հավանում::love Աստղն այն մարդկանցից է, որի մասին եթե այսօր լավ բան գրես, անցի 10 տարի էլ չես փոշմանի ունեցածդ կարծիքից: Սիրում եմ, երբ մարդիկ կայուն են բնավորությամբ, վարվելաձևով, խոսելաոճով: :)
Աղջի´կ, ու ա՞յս կարգի խելացի՞:o... համբերատա՜ր, հասկացո՜ղ... :o:o Իմ արև չեմ հանդիպել Աստղի նման մեկին::oy Մարդու «քեֆն» է գալիս Աստղի կերպարից: Այնքան տպավորիչ է, երբ տասնյակ հարյուրավոր մարդկանց միաժամանակ կարողանում է պատշաճ վերաբերմունք ցույց տալ: Վաղուց եմ հետևում Աստղին,:D ու ամեն անգամ հաճելի ժպիտ է դեմքիս առաջանում, երբ նկատում եմ հանդարտ ու բովանդակալից պատասխաններին, հատկապես, երբ վերջում այս սմայլիկն է ;) օգտագործում:
Ինձ դուր է գալիս Աստղի կազմակերպվածությունը, բանիմացությունը, մտքի թռիչքը: Առանձնակի հպարտությամբ եմ լցվում, երբ ազգիս իգական սեռի ներկայացուցիչն այդչափ հայրենասիրության դրսևորումներ է ցուցաբերում: Ազգիդ արժանի զավակ ես Աստղ ջան:;)

Ուզում եմ, հատկապես, ընդգծել Աստղի՝ մարդկանց հետ խոսալու և նրանց ընկալելու կուլտուրան: Ապրեն ծնողներդ, որ քեզ նման դաստիարակված, քնքուշ, բարի, հայրենասեր, հասկացող դուստր են մեծացրել: Իրենց մի հատ վարկանիշ:;)

Աստղ ջա՜ն, երբ քեզ նման մարդիկ կան, կարող ենք հանգիստ խղճով ապրել: Հավատա´, երբ այնպիսի ոգևորությամբ ես պրոպագանդում ու «ատամներով պաշտպանում» մեր Հայաստանը, ամեն մի բառդ, խոսքդ անդրադառնում է ընթերցողին: Շարունակի´ր, լավատեսությունդ էներգիա է տալիս բոլորին: Մեկը ես՝ երբ կարդում եմ նվիրական տողերդ, մեջս եռապատկվում է սերս երկրիս հանդեպ: Ու համոզված եմ, որ շատ շատերը համակարծիք են ինձ հետ:

Սա հեռու գտնվող մարդու տպավորություն էր, պատկերացնում եմ այն մարդկանց /երանի իրանց աչքերին:aaa/ կարծիքը, որը ձևավորվել է շուրջդ:

Ապրե´ս, որ կաս Ակումբում, ապրես, որ հայ ես /մի հատ էլ վարկանիշ Բարձրյալին/ «խաղաղության աղավնի» ջա՜ն:

Adam
11.07.2010, 23:55
Ուզում եմ խոսել Գալաթեա-ի մասին:
Չգիտեմ...
Ուղղակի մի բան եմ վերջերս նկատել:
Ակումբային կերպարը շատ ա տարբերվում ռեալ կերպարից:
Երկուսն էլ սիրում եմ: Թեպետ, ինքս ինձ համար բացահայտել եմ, որ Լիլ-ի էդ երկու կերպարները իրարից բավական տարբեր են:
Վիրտուալ Գալաթեա-ն թերևս մի քիչ գոռոզ թվա առաջին հայացքից: Մի քիչ չափից շատ ծանրակշիռ ու քննադատ: Բայց ընդամենը մի քիչ խորացողը միանգամից կզգա, որ դրա մեջ մի տեսակ համ ու հոտ կա: Չգիտեմ: Անբացատրելի ինչ-որ համ ու հոտ:
Չեմ ուզում իր մասին նենց գրեմ, որ անընդհատ ստացվի էնպես, որ ուզում եմ գովել, կոմպլիմենտներ անել, մեծարել: Չէ: Ուղղակի գրում եմ էն, ինչ մտածում եմ իր մասին:
Յուրահատուկ վարվելաձև ու պահվածք՝ ֆորումում: Չեմ կարող օրինակներ բերել, որովհետև օրինակներս տվյալ դեպքում չեմ կարող վերլուծել: Ուղղակի զգում եմ:
Տարբեր մանրուքներից: Շատ տարբեր:
Ռեալ Գալաթեա-ն շատ բարեհամբույր ա: Նույնիսկ չափից շատ: Շատ մարդամոտ, ընկերական, մարդկանց սիրող...
Վիրտուալում կարող է ինչ-որ մեծամտության նշույլներ նկատես, բայց ռեալում հետը շփվելով՝ դրանք միանգամից չքանում են:
Իսկ հետո, ո՞վ ա ընդհանրապես ասել, որ մարդը մեծամիտ չպիտի լինի: Երբեմն պիտի լինի: Դա պետք ա:
Ուզում եմ նաև ասել, որ տաղանդավոր ա Լիլը: Ու դրա հետ մեկտեղ շատ ու շատ օրիգինալ:
Դե, տաղանդավորն ու օրիգինալը համարյա թե հոմանիշներ են: :)
Լիլ, միշտ մնա նենց ոնց կաս:
Շատ լավն ես:

Lion
15.07.2010, 16:49
Զգայուն, հուզիչ ու ապրածի նկատմամբ անհուն ափսոսանքով գրված տողեր, հմայիչ բառեր, որոնք փոխանցում են ապրած գեղեցիկը, գեղեցիկ հույզեր ու այդ ամենն այնքան հարազատ է – ինձ միշտ էլ դուր են եկել SSS-ի պոստերը…

Արևածագ
25.07.2010, 22:33
Jarre մասին պիտ գրեմ: Ինձ հանկարծ պատկերացավ, որ նա քայլող սիրտ է՝ բաց ու ջերմություն ճառագող: Ու բոլորի համար տեղ ունի իր օվկիանոս սրտում: Կարևոր չի՝ երեխա թե՞ ծեր, հիվանդ թե՞ առողջ, ընտրյալ թե՞ անկյալ: Գիտե՞ք էլ ինչ եմ մտածում. Եթե այսօր լիներ Դատաստանի ժամը, ու ինձ հարցնեին՝ « որն է քո արդարացումը երկրի վրա ապրելու», ես միայն մի բան կարող եմ պատասխանել.
-Դուք Jarre ին գիտե՞ք : Նա ՄԱՐԴ է: Էս էլ էի նրա տեսակին պատկանում:
Այնքան շատերը կան, որոնց արարքների պատճառով ամաչում եմ, որ մարդ եմ ծնվել, բայց Jarre ն ինձ թույլ է տալիս հպարտանալ:
Շնորհակալ եմ...:oy

Shah
25.09.2010, 18:05
Շինարարի մասին եմ ուզում խոսեմ ու առաջի անգամ ափսոսում եմ, որ դպրոցում գրականության դասերին շատ չեմ զարգացրել բառապաշարս: Ուղղակի ոչ մի անգամ չեմ կարողացել մի մարդու մասին երկար խոսեմ, բայց հիմա նենց ա ստացվել, որ ուզում եմ բայց չեմ կարողանում միտքս շարադրեմ... ինչևէ:
Սկսել եմ իրա օրագիրը կարդալ... կարդում եմ ու չնայած կյանքում չեմ տեսել, բայց ոնց որ իրան մի հարյուր տարի ճանաչելուց լինեմ ու ամեն գրվածքի վերջում ուզում եմ ուսին ախպերական ձեռքով խփեմ ու ասեմ "արա, դու մտքերս ես կարդու՞մ..": Մի թափանցիկ ու մաքուր հոգի ունի, մեծ սրտով ու հարգանքի արժանի տղա ա: Հավասարակշռված, կրթված ու ուղղակի բարի սրտով Շինարարը ուղղակի մի հիանալի ստեղծագործող ա: Կարդում եմ, մեկ-մեկ լինում ա է, որ հասկանում ես գրողին նենց ոնց որ քո բառերը լինեն, ու ժպտում եմ... Դաժե էս տղուն ամաչում եմ ապեր ասեմ, չափից դուրս ոչ գրական դիմելու ձև ա...:) Էն մարդկանցից ա, որ անունն են պահում Վանաձորի, իսկականից հպարտանալու տեղ ունի իրա դպրոցը:
Կարճ կոնկրետ` Մարդ ա:
Շինարար, զեմս, քեզ հարգում եմ:

Shah
06.10.2010, 13:37
Կաթիլը էն քչերից ա որ իրա անձնականը թողած քո դառդերը կլսի, խորհուրդ կտա ու դրանից հետո էլ մի քանի օր հետո կհարցնի, ոնց եղավ, ինչ եղավ... Քիչ ա լինում երբ մարդուն մի բան ես խնդրում ու գիտես որ ճիշտ մարդու վրա ես հույս դրել, կլսի, խորհուրդ կտա ու լավ ընկեր կլինի: Մի հատ տրամադրությունը բուժիչ ժպիտ ունի, ժպտում ա ու հավատում ես որ ամեն ինչ լավ կլինի, մարդու աչքերին նայելով կարելի ա շատ բան հասկանալ, իրա աչքերը պարզություն են արտացոլում: Հեմ, դու գիտես որ դու իմ լավ ընկերներից մեկն ես ու դաժե են ինչ ուրիշների հետ չեմ կիսվի դա քեզ կարող եմ վստահեմ: Ուղղակի ցանկանում եմ, որ Աստված տա քեզ արժանի մի մարդու հետ կապես կյանքդ ու քո էդ ջիգյարով "հա ջան" արտահայտությունը արժանի մարդ լսի:

Magic-Mushroom
31.10.2010, 19:02
Ցանականում եմ խոսել Rhayader-ի մասին:)Հարգելի եւ սիրելի Rhayader այնքան եմ սիրում քո ոճը,դու իմ համար այս ֆորումի թանկարժեք զարդն ես,այնքան տխուր կլիներ առանց քեզ այս ֆորումում,բա քո սեւ հումորները ինձ ուղղակի սպանում են,շատ լավն են:hands,իսկ քո ինտելեկտը սահմաններ չունի,այնքան եմ սիրում քեզ նման բազմակողմանի զարգացած մարդկանց,քեզ հետ կարելի է խոսել ցանկացած թեմանների շուրջ,շատ հետաքրքիր մարդ ես,նայելով քեզ ուզում եմ ասել Բարվո!!!!Դու քո ժամանակը շատ իմաստալից ես անցկացնում ու հիմար բաների վրա ժամանակդ չես ծախսում,ես նկատել եմ որ դու շատ անկեղծ ես ու դիմացինին ասում ես այն ինչ մտածում ես,դա շատ ողջունլի է,ես նույնպես այդպիսին եմ,կարծում եմ մոլորակը ավելի լավը կլիներ եթե քեզ նման մարդիկ ավելի շատ լինեին,դու յուրահատկություն ես ու տարբերվում ես բոլորից,կարծում եմ քեզանից շատերը պետք է օրինակ վերձնեն,դեռ տարիքով շատ փոքր ես,բայց հասցրել ես շատ բան յուրացնել,այնքան բան որ շատերը մինչեւ կյանքի վերջ չեն հասցնում յուրացնել:Ես շատ ուրախ եմ եւ հպարտ,որ քեզ հետ ծանոթ եմ:
Խաղաղություն բոլորին!!!:victory:

Dayana
18.11.2010, 23:49
Մի ժամ ա էս թեման եմ ման գալիս, տո:

Էս մարդն ինձ ստիպում ա Ակումբում լոգին լինել, էն դեպքում, երբ ես չեմ ուզում:
Էդ մեծ բան ա:
Միշտ գրում ա մաքուր, շիտակ, ազնիվ. կասկածներ կան, որ արմատներով Լոռեցի ա : :))
Ես սիրում եմ տողատակերով մտքեր, ու ուղիղ գրածից հաճախ նյարդայնանում եմ, բայց սկսել եմ կասկածել, որ Արթուրը տողատակ ասվածին ծանոթ չի, ու ի՞նչն ա, հատկապես, ինձ զարմացնում, որ էդ «անտողատակ», ազնիվ ու պարզ մտքերն էնքան լավն են, էնքան արժեքավոր, էնքան շատ բան են տալիս, որ տողատակ ասվածն էլ ում շունն է (c) Սևակ:
Արթ, ապրես, որ Ակումբում կաս, ու որ Ակումբից դուրս կաս: Ճիշտ են ասում էլի, որ « Хорошего - должны бить много!».

Մի խոսքով դու լրիվ լօվե դեմք ես: :aha

Հ.Գ. Դլյո ծեխ, կտո բիլ վ տանկե, Ջարեի մասին եմ գրել: :))

Dayana
23.11.2010, 22:11
Էս թեման դուրս եկել ա. բուն եմ դնելու :))

Էստեղ մենակ լավ բաներ չէին գրում, չէ՞ :unsure

Վիստոկի մասին գրեմ:
Ակումբում իր ակտիվության սկզբնական շրջանում ո՜նց էր Վիստան նյարդերիս վրա ազդում: Իսկ երբ Զրիցարանի անբաժան մասն էր դառել, էլ չասեմ: Ադմինության շրջանում տեղեկացումներից էի նյարդայնանում: Բա որ իմացա Վիստան մոդեր ա դառել... էստեղ լռեմ :D Հետո ինչպես ընդունված է ասել ակումբում, սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել նրա գրառումներին և օ՜ հրաշք :scare

Ժամանակակից դեմք ա, ու ժամանակից կարողանում ա վերցնել էն, ինչ էդ պահին իրեն պետք ա: Չեմ կարող ասել լավն ա վերցնում, թե ոչ էնքան, բայց «անտակ կաթսայի պես չի խցկվել ժամանակակից կյանքի օվկիանոսը» (մեռնեմ մտքերիս :D)

Ասածս ի՞նչ ա. «Վիստուլկին, մեկ-մեկ էս ակումբը թող, անձնական ու մասնագիտական կյանքդ առաջ գցիր, էստեղից չբացակայելդ կարող ա ահագին բանից հետ գցել»: :)

Շնորհակալություն ընթերցելու համար: :D

Վիստ ;)

Jarre
27.12.2010, 12:30
Մրսել եմ ու ձայնալարերիս վիճակը լավ չի, բայց դա չի խանգարի, որ մի շատ կարևոր բան ասեմ ճշմարիտ Ձայնալարի մասին :D

Շատ բան չեմ կարող գրել, որովհետև շատ մտերիմ չենք, բայց դա, Բագ ջան, չի խանգարում տեսնել էն, ինչը ակնհայտ ա։

Ձայնալարը մի յուրահատուկ հատկություն ունի, որ մեր դարում հազարից մեկի մոտ հազիվ թե տեսնես։ Ու այդ հատկությունը միշտ գրավել է ինձ, բայց հիմա է հասունացել արտահայտվելուս պահը։

Ուրեմն. իր մեկնաբանությանը ի պատասխան արված ագրեսիվ գրառում, իր գրառմանը ի պատասխան՝ սարկաստիկ գրառում, կպնողական գրառում կամ լեզվակռիվ ակնկալող գրառում, մի խոսքով բոլորիս ծանոթ անդուր իրավիճակներ։ Մի փոքր շեղվելով թեմայից թույլ տվեք նշել, որ դա Ակումբի խնդիրը չէ, քանզի այս երևույթը այս կամ այն դրսևորմամբ առատորեն հանդիպում է մեր առօրյա կյանքում և կենցաղում։

Նման դեպքերում, Բագ ջան, դու քեզ դրսևորում ես շատ հավես ձևով։ Բնականից մոտդ ստացվում է կոտրել ու բարիացնել էտ իրավիճակը։ Գիտե՞ս կուլ չես գնում, էտ հաստատ։ Այսինքն էն իրավիճակը չի, որ պատասխան չունես ու գլուխդ կախ հեռանում ես, չէ ընդհակառակը՝ լիքը պատասխաններ ունես ու վստահ եմ, որ շատ ավելի տեղը դնողական ու սարկաստիկ կստացվի։ Բայց էությամբ այդպիսինը չես։ Դրա համար էլ քեզ հաջողվում է միշտ թուլացնել ու հանել լարվածությունը։

Ու իմ կարծիքով դա նրանից է, որ մեջդ մի գրամ թարախություն չկա։ Ես լինեի, կամ ուրիշը լիներ քո տեղը մի հատ թարախակպնողական գրառում կաներ՝ սեփական գերակայությունը ցույց տալու համար։ Իսկ դու միշտ դրական լիցքեր ես փոխանցում, անգամ նման գրառումներին ի պատասխան քո գրառումներում։ Մերսի, որ էտպիսին ես ;) ։

Ու իմ մաղթանքը քեզ էն ա, Բագ ջան, որ թույլ չտաս, որ էս կյանքի անկապամարդկային էակների «մառոզները» երբևէ բորբոքեն քեզ՝ Ձայնալարիդ ;)

Dayana
05.02.2011, 00:02
Էլի եկա :D Էս անգամ կարմիր բանծիկս կապած եմ եկել, Ռեդի մասին եմ գրելու: Ուզում էի վերևի մարդու թեմայում գրել, էն էլ Կիտան արդեն գրել ա, իսկ Ռեդի էդ թեմա հաջորդ մուտքը կլինի 40 տարի անց: Դե ես էդքան համբերություն չունեմ, համ էլ կարծում եմ, որ իրա մասին պետք ա գրել:

էս Ռեդը իդեալական աշխարհի ասպետի իրական աշխարհի մարմնավորումն ա, սենց սիրուն, պուպուշ (ակամայից հիշեցի պւպւծ-ը :D ) խելացի: Էն կերպարներից ա, որոնք ամեն ինչում առաջինը կարող են լինել ու մեծամասամբ լինում են, ուղղակի ոչ մեկ էդ մասին չի իմանում, իրենք կան մեծ-մեծ աշխարհում, բազմության մեջ, շատ արժեքոավոր են, բայց քիչ նկատելի կամ գրեթե աննկատ: Թվում ա, թե երբ մյուս աշխարհներից խելոք, ամենագետ պատվիրակները գան մեզ մոտ ու էս մոլորակի էն ամենալվը, պահպանելու արժանի երևույթներն ու մարդկանց տանենւ, Ռեդին, որպես էս մեր մոլորակի լիդերի պիտի տանեն: Լինում են չէ՞ տենց կերպարներ, Հարրի Փոթերներ ու Ֆրոդոներ, որոնք առաջին հայացքից ոչնչով չտարբերվող երիտասարդներ են, ու մյուս իրենց հասակակիցներից նույնիսկ ավելի «թույլ ու քիչ հեղինակություն վայելող են», բայց արի ու տես, որ էդ մարդկանց խելքի ու ազնվության վրա հիմնված «ինտուիտիվ» որոշումներն ու քայլերը կարող են «չար ուժերին հաղթել»: Այ Ռեդուլկինը իմ մոտ էդ սուպեռ-պուպեռ երիտասարդ հերոսներին ա հիշեցնում, ում ես ինքս ի սկզբանե չէի նկատել, ու «բացահայտել եմ» Արս83-ի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արսին:

Լեո
20.02.2011, 15:53
Ուզում եմ խոսել իմ սիրելի «Ֆուտբոլ» ենթաբաժնում վերջին ժամանակներս բավականին ակտիվ ակումբեցիներից մեկի մասին:

Չնայած նրա մականունը բավականին ագրեսիվ ու անզիջում գազան է հիշեցնում, բայց նա սպորտում իմ ամենասիրելի ակումբեցներից մեկն է՝ շնորհիվ իր հանդուրժող ու հարգալից վերաբերմունքի իր երկրպագած թիմից տարբեր թիմերի ու նրանց երկրպագուների հանդեպ: Միշտ հետաքրքությամբ եմ կարդում նրա գրառումները (առավելապես «Սպորտ» բաժնում), քանի որ դրանցում ինչքան էլ սուբյեկտիվիզմի տարրեր կան (յուրաքանչյուր երկրպագուի էլ հատուկ է կողմնակալ վերաբերմունք ունենալ իր սիրելի թիմի նկատմամբ), բայց այունամենայնիվ օբյեկտիվ գործոնները հնարավորինս չեն անտեսվում: Սիրում եմ, թե ինչպես է նա պատասխանում պորվոկացիոն հարցերին ու անհիմն քննադատություններին, ինչպիսի արժանապատվությամբ է ընդունում իր թիմի անհաջողությունները և ինքչան զուսպ է տոնում հաղթանակները՝ աշխատելով չվիրավորել այլոց զգացմունքները: Ամենաշատը սիրում եմ նրա այն հատկությունը, որ կարողանում է ընդունել ու խոստովանել, որ տվյալ դրվագում, տվյալ խաղում կամ տվյալ մրցաշրջանում հակառակորդ թիմն ավելի ուժեղ էր ու ավելի շատ էր արժանի հաղթանակի, քան իր թիմը (ինչը ակումբում ֆուտբոլի շատ երկրպագուների մոտ ուղղակի չի ստացվում):

Գայլ եղբայր, երբեմն նախանձում եմ քեզ, որ ես հաճախ չեմ կարողանում հակառակորդ թիմերի նկատմամբ արտահայտվել այնպես, ինչպես դու՝ առանց ատելության դրսևորումների:
Քեզ ճանաչում եմ միայն «Սպորտ» բաժնում (այն էլ վիրտուալ), բայց համոզված եմ, որ դու ոչ միայն իսկական ֆուտբոլի իսկական սիրահար ես, այլև կարգին անձնավորություն (այլապես առաջին որակը դժվար էլ ունենայիր :)) Կատակ ;) ):

Շատ լավ ա, նույն «դուխով» շարունակի՛ր :B Շատ լավ ա, որ էդքան շատ ես սիրում Արսենալին :)

Հ.Գ. «Սպորտ» բաժնի (մասնավորապես «Ֆուտբոլ» ենթաբաժնի) բոլոր ակտիվիստներին ժամանակի ընթացքում կաշխատեմ անդրադառնալ: Դեռ էնքա՜ն սիրելի համախոհներ ու նույնքան սիրելի ոչ համախոսներ ունեմ «ֆուտբոլ»-ում :hands

Լեո
10.03.2011, 20:39
Մի քիչ էլ շարունակեմ խոսել «Ֆուտբոլ» ենթաբաժնի ակտիվիստների մասին:

Էս անգամ կխոսեմ իմ կողմից շատ սիրված ու հարգված մարդու ու ընկերոջ` մեր Սերխիոյի մասին :love

Նախ սկսեմ նրանից, որ Սերխիոն ակումբի հնաբնակներից ա, ու երբ ես առաջին անգամ հայտնվեցի ակումբում ու սկսեցի իմ առաջին տաքարյուն (մի քիչ էլ վախվորած) գրառումներն անել (մասնավորապես «Սպորտ» բաժնում), նա իմ կողմից ամենաշատն էր Ակումբում աչքի ընկում որպես ֆուտբոլի մոլեռանդ ու նվիրված երկրպագու (ինչպես նաև Սամվելը, Էդոն ու Ռեալիստը): Բնականաբար առաջին իսկ գրառումները կարդալուց հետո հակակրանքով լցվեցի նրա նկատմամբ, քանի որ նախ` նրա գրառումները չափից դուրս հակաբարսելոնիստական էին, և հետո էլ`ես դրանցում ագրեսիայի ուժեղ դրսևորումների էի տեսնում: Ինձ թվում էր, նա ագրեսիվ, կռվարար ու չար մարդ ա :scare Հնարավորինս աշխատում էի կոնֆիլիկտի մեջ չմտնել նրա հետ` խուսափելով հետագա անիմաստ ու տհաճ խոսակցություններից :nea (մտածում էի պիտի որ քյառթ լինի ու իզուր պիտի քյառթուական ինձ համար անտանելի զրույցների մեջ ընկնեմ :))):

Հետո անցնում էր ժամանակը, բայց վերաբերմունքս չէր փոխվում… քանի որ չէր փոխվում Սերխիոյի գրառումների ոճը :|

Բայց, եղավ այն, ինչ եղավ: Շատ շուտով ստիպված եղա ընդունել սեփական մտքերիս ու տպավորություններիս լիակատար սխալականությունը: Մի առիթով անհրաժեշտ եղավ իրար տեսնել: Նամակով փոխանակեցինք հեռախոսի համարները, զանգեցինք, պայմանավորվեցինք, որ մոտակա օրերին հանդիպենք: Սերխիոյին խնդրեցի ընդմիջմանը գալ բանկի մոտ ;)

Նախ ասեմ, որ արդեն իսկ հեռախոսային մի քանի վայրկյանանոց խոսակցությունից հետո կարծիքս նրա մասին սկսեց փոխվել :think Շատ զարմացա, թե ինչքան բարեհամբույր տոնով էր խոսում :o Ախր հեչ չէր համապատասխանում նրա մասին իմ ունեցած ագրեսիվ կերպարին: Հաճելիորեն սկսեցի մտածել, որ հնարավոր է սխալվել եմ նրա մասին իմ կարծիքում :roll բայց չշտապեցի վերջնական եզրակացություն անել, նախընտրեցի նրան տեսնելուց հետո նոր միայն լրջորեն մտածել էդ ուղղությամբ :))

Հաջորդ օրը գործի տեղն էի, երբ նա զանգեց խնդրեց դուրս գալ: Դուրս եկա և իրոք զարմանքս ու հիացմունքս սահման չուներին: Անկեղծ եմ ասում, շատ էի ուրախացել: Ուրախացել էի նախ նրա համար, որ էսքան ժամանակ ճիշտ կարծիք չեմ ունեցել նրա մասին, և հետո էլ` որ ճանաչում էի նրան :cool

Չափից դուրս դրական անձնավորություն: Միանգամից սկսեցինք շատ մտերիմ զրուցել, կարծես դա մեր հազարերորդ հանդիպումն էր, ոչ թե առաջինը… Չէի կարողանում խոսել առաց ժտպալու և նույնն էլ Սերխիոն: Միանգամից երկուսս էլ անկեղծացանք, սկսեցինք էնպիսի բաներ խոսել, որը երբեք ակումբում չենք համարձակվի ասել :)) Երևի ինձ կներեի իմ Պետրոս ախպերը, եթե մի քիչ փակագծերը բացեմ: Ես սկսեցի Ռեալի մասին լավ կարծիք հայտնել, իսկ նա` Բարսայի: Ու դա սովորական հաճոյախոսություն չէր միմյանց նկատմամբ, այլ իրոք երկուսս էլ օբյեկտիվորեն ընդունում էինք մրցակից թիմերի առավելությունները:
Զրույցն էնքան հաճելի էր, որ չէի ցանկանում հետ գնալ գործի :))

Այդ օրվանից նրա նկատմամբ կարծիքս ու վերաբերմունքս 180 աստիճանով փոխվեցին: Չնայած ակումբում մնում ենք «ոխերիմ թշնամիներ» :)), բայց միևնույն ա գերազանց հարաբերություններ ունենք :P Հիմա արդեն արխային պատասխանում են նրա կպնողական (ֆուտբոլիստների հանդեպ :)) ) ու ագրեսիվ գրառումներին (ընդ որում նման դեպքերում իմ պատասխանները ոչնչով չեն զիջում նրա գրառումներին :)) )

Հիմա մի քիչ էլ անդրադառնամ նրա բուն ակումբային («Սպորտ» բաժնում) գործունեությանը: Չնայած վերը խոսեցի նրա միայն «վատ» գրառումների մասին, բայց իհարկե նրա գրառումների մեծ մասը իրենց մեջ շատ պետքական ինֆորմացիա են պարունակում: Միշտ կարդում եմ նրա գրառումները և ֆուտբոլի մասին նորանոր բաներ եմ իմանում: Միշտ հիացել եմ ֆուտբոլի պատմության նրա գիտելիքներով, որոնք մի ամբողջ շտեմարան են: Զարմացել եմ, թե ինչքա՜ն ֆուտբոլիստների կենսագրություն գիտի: Շատ լավ կարողանում է վերլուծել տարբեր ֆուտբոլային դրվագներ (չհաշված, որ երբեմն էմոցիաները նրան խանգարում եմ էդ հարցում:)) բայց դե դա իսկական ֆանատներին հատուկ ա):

Լավ, երևի սկսեմ եզրափակվել, քանի որ ոնց մտածում եմ, Սերխիոյի մասին կարելի ա անվերջ խոսել ու խոսել :)

Մերսի, որ կաս, Պետրոս ախպեր: Քեզ շատ եմ սիրում` անկախ որոշ հարցերում մեր կարծիքների լիակատար անհամապատասխանությանից :))

Լեո
11.03.2011, 19:31
Էսօր կխոսեմ «Ֆուտբոլ» ենթաբաժնի նախկին ակտիվիստ, ներկայումս արդեն ողջ «Սպորտ» բաժնի տեր ու տիրակալ (մոդերատոր) Աստղ խանումի մասին :love

Աստղի մասին կարծիքիս էվոլյուցիան ունի հետևյալ տեսքը. Լավ -> շատ լավ -> անտանելի լավ -> սարսափելի լավ:

Սկզբում կարծում էի` Աստղն էլ մյուս աղջիկների նման ֆուտբոլ սիրում ա սիրուն ֆուտբոլիստների խաթեր :)) Բայց շատ արագ էդ կարծրատիպը կոտրվեց, հասկացա, որ իսկական ֆուտբոլասեր ա ու լավ էլ տեղեկացված ա: Չնայած Աստղին հենց սկզբից էլ սիրեցի իր անկեղծության ու արդարամտության համար, բայց էդ սերս գնալով ավելի ու ավելի էր մեծանում, երբ հետևում էի նրա գործողություններին ողջ ակումբում, նույնիսկ «Քաղաքականություն» բաժնում էի համակրում նրան :)) Իր հավասարակշռվածությամբ, գրագիտությամբ, համերաշխ դիրքորոշմամբ ու այլոց հանդեպ ուշադրությամբ Աստղը ակումբում հայտնվելու օրվանից շատ քիչ անց արդեն գրավել էր ակումբեցիների սրտերը (կարծում եմ բոլորն էլ կհամաձայնեն հետս) :)

Աստղին նույնպես ճանաչել եմ «Սպորտ» բաժնից, երբ նա դեռ շատ ջահել էր, տաքարյուն ու դյուրագրգիռ :)) Հիշում եմ, ինչպես էր Սամվելն աշխատում ամեն առիթով ջղայնացնել Աստղին, ու ես ինչ մեծ հաճույք էի ստանում դրան հետևելով :)) Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնպես անմասն չէի մնում Աստղի նյարդերն ուտելու համով գործընթացից :oy (հատկապես Սամվելի` բանակ գնալուց հետո): Բայց Աստղն Աստղ չէր լինի, եթե ինձ ու Սամվելին, մեզ հետ էլ մեզ նման ևս մի 5 իգիթի էլ արժանի հակահարված չտար :bl Կռվում էր մինչև վերջ, չնայած որ ուժերը խիստ անհավասար էին` մենք հզոր թիմի կողմից էինք (հետևաբար մեր գործը հեշտ էր), իսկ նա` թույլ թիմի կողմից (և հետևաբար նրա գործը դժվար էր) :D Աստղի համար նահանջել-մահանջել չկար, նույնիսկ եթե բանավեճը շարունակվեր մինչև գիշերվա հազար անց կեսը :goblin Աստղի մոլեռանդությունը սեփական թիմին պաշտպանելու գործում էնքան հզոր էր (հիմա էլ), որ մեկ-մեկ ակամայից սկսում էի տատանվել, մտածում էի` ինչ Բարսա-մարսա, ի՜նչ գեղեցիկ ֆուտբոլ, կորչե՛ն դրանք բոլորը… ես էլ եմ մեծանալու ու Աստղի նման դառնալու իսկական անուղղելի ռեալիստ…. :roll

Հիմա շատ եմ ափսոսում, որ Աստղը մոդերատոր ա դարձել, ու մոդերատորական մանդատով կաշկանդված` տուժել ա երկրպագուի ակտիվությունը :( Առաջ հանգիստ ժամերով կվիճեինք, կկռվեինք, Ռաուլին հազար ու մի պոչ կկպցնեինք, սրտներիս ուզածի չափ կօֆֆտոպեինք ու վերջում «ծիխարի» կթռնեինք «Սպորտ» բաժնից (չնայած հաջորդ օրը Ներսեսը գալիս տուգանում էր ինձ) :)) Հիմա փոխվել են ժամանակները: Ինչքան էլ սադրում ենք Աստղին, որ կռվի մեջ ներքաշենք, արդյունքը մեկն ա լինում` կարմրասև մոդերատորական :stop Բայց ես հույսս չեմ կորցնում, օրերից մի օր վերջ ի վերջո ինձ ու մնացած ֆուտբոլասերներին կհաջողվի բարկացնել Աստղին, որպեսզի նա սկսի օֆֆտոպել ու արդյունքում զրկվի մոդերատորի մանդատից, արդյունքում մենք էլի կունենանք մեր հին ու բարի, տաքարյուն ու եռանդուն ռեալիստին :)) Համ էլ Աստղը լավ մոդերատոր չէ, տուգանել չգիտի :P

Ակումբում Աստղն իմ պահապան հրեշտակն ա, ամեն հարցով օգնում ու աջակցում ա ինձ, միշտ հոգատար ա: Էնպիսի հարցերում կմիջապտի ու կպաշտպանի ինձ, որ ուղղակի զարմանում եմ (չնայած իսկական ախպորից ուրիշ բան սպասելի էլ չէր) :B

Աստղ ջան, դու էլ ապրես, որ կաս: Քեզ շատ եմ սիրում: Դու ինձ համար ակումբի սիմվոլն ես, անգամ կուզեի, որ ակումբի լոգոտիպի փոխարեն քո սիրելի ֆաշիստամասսոնական սիմվոլներից մեկը լիներ :scare

Ընկեր ջան: :friends:

Ի դեպ Ռաուլը Շալկեում երկրորդ երիտասարդություն ա ապրում, շատ լավ խաղ ա ցուցադրում: Կասիլիասն էլ իրոք շատ սիրուն տղա ա, ջհանդամը թե Լասսը մունդռիկ գեշ նեգր ա :lol

Lem
08.07.2011, 20:56
Ուզում եմ խոսել 2 հիանալի մարդկանց մասին.
One_Way_Ticket եւ REAL_ist - Ես ձեզ այնքան եմ շնորհակալ, որ «Դուք»-ը քիչ է, սառն է դիմելու համար, «դու»-ի եմ անցնում ինքնակամ, ներեցեք: :) Օգնելու ձեր պատրաստակամությունը միշտ կպահեմ հետս, որ երբ մրսեմ, հիշեմ ու ջերմանամ: Ձեր 2-ի ներկայությունը հերիք է, որ եթե անգամ երկար ժամանակ չհայտնվեմ ֆորումում՝ կարոտեմ այն ու սիրով հիշեմ: Դուք անծանոթիս օգնեցիք կյանքիս ամենադժվար, ճակատագրական օրերում, ու հիմա իմ բոլոր դժվարությունների, վախերի ու արցունքների միջով ձեզ եմ նայում, ու ասում՝ շնորհակալություն:

Արևհատիկ
13.07.2011, 12:35
Նա, ում մասին ուզում եմ խոսել:

Agni :love
Չնայած նրան, որ Ագնիի հետ վիրտուալում հաճախակի չէի շփվում, ու ինքն էլ այդքան էլ ակտիվ անդամներից չէր, ինքը ինձ համար ակումբի ամենախորհրդավոր անդամներից էր ու ես շատ մեծ ցանկություն ունեի իր հետ ծանոթանալու:
Անցած տարի էս օրերին ինձ հիմնարկից ուղարկել էին Երևան դասընթացների ու պարզվեց, որ Ագնիի հիմնարկին մոտ են լինելու դասերը (Չնայած, եթե մոտ էլ չլիներ, հաստատ որոշել էի, որ պիտի հանդիպեմ իր հետ):))

Հանդիպում Ինգայի հետ
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, անցած տարի էս օրն էր: Դասից շուտ դուրս եկա ու զանգեցի Ինգային: Պարզվեց ինքն էլ է գործից դուրս գալիս:
Ինգայի ձայնը արդեն ամեն ինչ ասում էր:roll Էնքան հաճելի էր :love

Հենց էդ ժամանակ էլ հանդիպեցի Ինգային: Էն ժամանակ տպավորություն չգրեցի, վախենում էի, որ բառապաշարս չի հերիքի իր մասին գրելու համար: Հիմա էլ մտավախություն ունեմ, բայց կփորձեմ :))

Էնքան անսովոր էր մեր հանդիպումը: Առաջին անգամ էր, որ անծանոթ մարդու հետ հանդիպելուց, նենց տպավորություն էր, որ վաղուց եմ ճանաչում: Միանգամից ընդհանուր թեմաներ գտանք զրուցելու: Ընդամենը մի 20 րոպե տևեց մեր հանդիպումը: Ինգան էն աղջիկներից է, որ լրջությունն ու թիթիզությունը իրար փոխլրացնում են ու համով բան է ստացվում:
Բա մեր բաժանումը :D Ծանոթներ են է լինում, որ մի հազար տարի իրար չեն տեսնում, հետո հանդիպելուց էլ չեն ուզում բաժանվեն: Երկուսս էլ մետրոյով պիտի գնայինք, բայց տարբեր ուղղություններով: Կանգնել էինք մետրոյի մեջտեղում, որ գոնե 1-2 րոպե էլ միասին անցկացնենք :))

Էդ օրվանից մինչև հիմա, Ինգան իմ սիրելի ակումբցիների ցուցակում առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցնում :good

Ինգ :love ակումբից լավագույն ձեռքբերումսս ես ամբողջ կյանքիս համար: Ուրախ ու հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ:kiss Ես քեզ առանց վարանելու կարող եմ ընկեր կոչել:friends:

Ժունդիայի
24.03.2012, 07:14
Անկապում գրել էի մի քանի օր առաջ, որ «ուրախ եմ քեզ համար, իսկ մնացածն ընթացքում կգրեմ»... Ճիշտն ասած՝ սպասում էի, որ ևս մի քանի գրառում կատարես՝ նոր համոզվեմ ու ռիսկով կարողանամ ուրախությանս չափն ասել: Հեռանալուդ բուն պատճառը չցանկացա ավելի մանրամասն իմանալ, բայց մի տեսակ տխրեցի: Է´ն, որ առաջին դասարանում ես, ու առաջին անգամ սիրահարվում ես մեկին, ու այդ մեկի ծնողները որոշում են գնալ Ռուսաստան, իրան էլ հետը տանելով, այ տենց մի տխրություն էր մոտս:

Ճի´շտ է, քեզ հնարավոր էր հետևել, պարզապես մտնելով facebook.com կայքը, բայց է´ն չէր: Ճի´շտ է, դու այնտեղ, ավելի հանրաճանաչ ես, քիչ ժամանակահատվածում կարողացար ստվար լսարան ու հետևորդներ ձեռք բերել, այնտեղ քեզ ամեն օր փառասիրական կոչումերով են դիմում, քեզ «դեմք» են ասում, քեզ ասում են՝ «դու վերջն ես», «մտքի գիգանտ ես», բայց հավատա, կոնկրետ ես, ավելի շատ կարդացել եմ ստատուսներիդ տակի լայքերի բազմաբյուր թիվն ու շեյրերի քանակը, դրանց տակի մեկնաբանությունները, քան՝ հենց քո գրածները: Թեպետ, միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել դրանց բովանդակությունը, բայց մի տեսակ բոյկոտ էի հայտարարել ինքս ինձ: Մի տեսակ նախանաձում էի, որ մեր ճկուն միտք ու աշխարհայացք ունեցող գիգանտներից մեկին, ճոճող նավակներն ու հնգեր ֆլոյդներն էին արձագանքում, լայքում ու մեկնաբանում, այլ ոչ թե այստեղի «բնակիչներս»: Չգիտեմ՝ ով ոնց է մտածում, բայց էստեղ մենք ավելի հիշվող ենք, էստեղի օգտատերին ուրիշ ձև են հիշատակում, երբ նա այլևս չի գրում, երբ տարիներ առաջ լքել է Ակումբը: Էստեղ Հակոբ Գևորգյանին են հիշում, Վանական-Մեղապարտին են հիշում, Մորֆեյին են հիշում, թեկուզ՝ տարիներ են անցել նրանց վերջին գրառումներից:

Ֆեյսում ուրիշ կարգեր են, ուրիշ բարքեր են: Ֆեյսում երկու օր չգրես, ֆեյսցիք մոռացության են մատնում են մեզ (մեզ ասելով, նկատի ունեմ, որպես պատին ստատուս թողող շարքային ֆեյսբուքցի): Ֆեյսում բարձրակարգ ու արժեք ունեցող մտքերy հավերժ չեն: Եսի՞մ: Սա ի՛մ տեսակետն է, իհարկե, բայց կարծում եմ շատերը նույնպես համակարծիք են ինձ հետ:

Է´լ ավելին կգրեի, որովհետև պակասդ շատ բան է կուտակել, բայց չեմ երկարացնի շատ: Կներես, եթե ավել պակաս խոսեցի: Կներես, որ մեջս կուտակածը դուրս հանեցի, բայց ամենաանակեղծ ցանկություններս էին սրանք, երկար ժամանակ էր՝ ուզում էի արտահայտվել: Հուսամ, որ եկել ես, որպեսզի մնաս: Հուսամ՝ գոնե երկար ժամանակ: Հուսամ, քո վերադարձով Ակումբը է՜լ ավելին կհամալրվի քեզ պես մարդկանցով: Մի տեսակ տխուր է առանց քո գրառումների, առանց համով հոտով ու սրամիտ մտքերի, ինչպես որ տխուր է այստեղ, գրեթե բոլորի կողմից սիրված մարդուն միայն դիտորդի դերում տեսնելը:

Եվս մի անգամ կասեմ, այս անգամ բոլորին հասու.

Բարի վերադարձ Հայկ ջան՝ ակումբի Հայկօ ջան:

Chuk
21.11.2012, 23:37
Էսօր էլի էս թեմայում գրելու կարիք զգացի: Ու նորից հիշեցի, որ սկզբում էս թեման սվիններով էի ընդունել, ամոթից գետինը մտա:

Բայց ամոթը մի կողմ, գրառումս պետք է անեմ:
Էսօր ուզում եմ խոսել մի ակումբցու մասին, ով ակումբցիների շրջանում ամենահակասական տպավորությունն ա թողել:
Ես ինձ մեկ-մեկ բռնացնում եմ նրա վրա, որ շատ հարցերում ինքս ուզում եմ նմանվել իրեն: Լինեմ իր նման խորաթափանց, լինեմ իր նման սուր, լինեմ իր նման արագ կողմնորոշվող, լինեմ իր նման տեղեկացված, լինեմ իր նման առաջադեմ: Ու լավ եմ անում, որ չեմ ափսոսում գնահատականներս, որովհետև էդ մարդը արժանի ա դրան, անկախ նրանից, որ ոմանք իր սուր լեզվի, իր հումորի, իր սարկազմի պատճառով իր դեմ լարված են:

Բայց ես էս մարդուն առաջին հերթին սիրում եմ իր սրտի համար: Նրա համար, որ ինքը փորձում ա լավն անել, որ ինքը պատրաստ ա «իր սխալներն» ուղել, որ եթե ինչ-որ մեկին հանկարծ ու իր հումորով վիրավորում ա, հետո անկեղծորեն ափսոսում ու ամեն ինչ անում ա իրավիճակը շտկելու համար, նրա համար, որ ինքը փորձում ա հասկանալ դիմացինին ու մտնել վիճակի մեջ:

Ու ես համոզված եմ, որ վերջին իր քայլերն ակումբում նորից իր սրտից էին: Ես վստահ եմ, որ ինքը դիտմամբ կոնկրետ խախտումներ արեց, որ ես իրեն արգելափակեմ, որովհետև իրեն թվաց, որ ինքը խանգարում է ակումբին, որ իր ներկայությունը «ապակայունացնում է» վիճակը: Մտածեց, որ ճիշտ կլինի, որ բոլորը տեսնեն, որ ես իր նկատմամբ վերաբերմունքից ելնելով իր նկատմամբ մեղմ չեմ լինելու, որ արգելափակելու եմ, էնպես, ինչպես ուրիշներին: Հա, ինքն իմ համոզմամբ սադրեց ինձ ու հասավ արդյունքին: Ու ճիշտն ասած ես դրա համար մի քիչ ամաչում եմ:

Ես ուղղակի ուզում եմ ստեղ գրել ու ասել, որ էս մարդը իմ համար ակումբի ամենալուսավոր օղակներից է: Ու էսօր, երբ իր արգելափակումն արդեն անցել է, իսկ ինքը դեռ չի մտնում ակումբ, ես ինձ վատ եմ զգում ու սպասում եմ իրան: Ու ես սպասում եմ ոչ միայն իմ համար: Ես գիտեմ, որ իր էստեղ լինելը դրական է ողջ ակումբի համար, շատ ակումբցիների համար: Ու ինձ թվում է, կամ էլ ինձ հույս եմ տալիս, որ իր համար էլ է դրական լինելու:

Մեֆ, ես սպասում եմ քեզ:

Sambitbaba
22.11.2012, 01:51

Ապրես, Չուկ ջան: Կարծում եմ, շատերի սրտից խոսեցիր:
Ես էլ անընդհատ ցանկանում էի գրել, որ նրա տեղն այդպես էլ դատարկ է մնացել Ակումբում ու շատ զգալի է դա: Ուղղակի այն վերջին ժամանակները շատ էի դրականորեն արտահայտվել նրա մասին, ու մի պահ ինձ թվաց, թե չափն անցել եմ ու դա նրա դուրը չի գալիս: Դա էր լռելուս պատճառը: Իսկ հիմա, քեզ հետ միասին, համարձակորեն կարող եմ ասել.

Մեֆ ջան, ես էլ եմ շատ սպասում:

Smokie
22.11.2012, 10:59
Բառիս բուն իմաստով հարգում եմ այս մարդուն: Հարգում եմ նրա նվիրվածությունը մեր ազգային մշակույթին: Նրա խելացի մտքերը, որոնք երբեմն չափից դուրս բարդ են լինում ինձ համար, չեմ կարողանում հասկանալ՝ (այստեղ պետք է ուշադրություն դարձնել իր զարգացածության աստիճանի և իմ անտեղյակության վրա): Երբեմն ինձ չհետաքրքրող ու իմ կողմից հազարից մեկ ուսումնասիրվող բաժիններում իր գրառումներին հանդիպելիս փորձում եմ կարդալ, ըմբռնել իր միտքը: Նա նվիրված է հայրենիքին ոչ միայն խոսքով այլև գործով, գործով, որը չհարգել ու չգնահատել հնարավոր չէ: Իր գրառումներում բացի խելքից, կա բարություն, սեր ու հարգանք, իսկ երբ տեսնում եմ իր դեմքը, ժպիտով հանդերձ... նմանեցնում են Ռուբին Վիլյամսին:love

Մի խոսքով...
Հարգանքներով սեղմում եմ Տիգի ձեռքըhttp://rugame.mobi/smile/zest/pozhali.gif

Տիգ ու rainbow:roll
http://sphotos-e.ak.fbcdn.net/hphotos-ak-prn1/41112_145893545451308_4134563_n.jpg
Ռոբին Վւիլյամս:roll
http://3.bp.blogspot.com/-ejg0d37FVwM/TvEUbmIAIMI/AAAAAAAAARU/lPy3wfP0x-8/s1600/robin-williams7878.jpg

Smokie
26.11.2012, 22:05
Ուզում եմ խոսել մի ակումբցու մասին, (կարելի է ասել նախկին ակումբցու,:( ) ում հետ զրուցելիս տրամադրությունս միլիոնի է հասնում::D Երբ ակումբում էր, այդքան շատ չէինք շփվում, դեռ չէի զգացել այն հաճույքը, որ հիմա հաճախակի եմ զգում Facebook-ի շնորհիվ: Մեր ամեն մի զրույցում ուրախ ծիծաղի նոտաներ են հնչում:)):sulel Նա ակումբում ունի ընդամենը 556 գրառում, բայց ես ինչքան հիշում եմ այդ ակտիվ ժամանակաշրջանում բավականին աչքի էր ընկնում:
Տիպիկ կապանցի՝ (զեմ ջա՞ն:hi) հումորով ու կապանյան բառապաշարով հարուստ, անչափ հետաքրքիր անձնավորություն: Հաճախ է ինձ մոտ ցանկություն առաջանում զրուցել մեր կորած-մոլորած A.r.p.i-ի հետ: Ու ընդհանրապես, մեծագույն հաճույքով կկարդայի Արփիական ձեռագրով գրված, նոր հետաքրքիր գրառումներ:love Իր հետ շփվել է պետք, ամբողջ հաճույքը զգալու համար:aha

Smokie
26.11.2012, 22:31
Հա, մի բան էլ ասեմ: Արփին սիրում ա ինքն իր վրա ծիծաղել ու մեկ-մեկ ձեւացնում ա, որ փիսն ա, դրանով քեզ էլ ա նույն թակարդ գցում ու դուք երկուսով սկսում եք ինքներդ ձեր վրա ղժժալ:D Էդ էլ եմ շատ սիրում:aha

Մինա
07.12.2012, 18:35
Էս Մեֆին ես շատ եմ սիրում::lilex:

Ամմէ
30.01.2013, 12:46
Շատ մարդկանց մասին կցանկանայի գրել, բայց հիմա ահավոր շատ ուզում եմ խոսել Մեֆի մասին:
Ինքը ինձ համար մի արտասովոր կերպար է եղել հենց ամենասկզբից: Միշտ էլ տարօրինակ իր ավատարի նման ու իր մտքերի պես, հիմա չեմ կարողանում արտահայտեմ էն խորը ակնածանքը,որ ես զգում եմ էդ մարդու հանդեպ: Ոչինչ չգիտեմ իրա մասին, բայց համակրում եմ ահավոր շատ, ինքը միշտ «քլնգում» ա բոլորին, բայց դրանից անվնաս ու օգտակար ոչինչ չկա, որովհետև դա ինքը անում է մեծ սիրով ու սրտի ցավով: Դա ես զգում եմ, ինքը շատ հոգատար մարդ ա երևում: Ամենինչ անկեղծ ա իր մոտ, նույնիսկ
հումորները այնքան նուրբ են, մեղմ:
Մեֆ, եթե դուք ամուսնացած չլինեիք ես ձեզ կսիրահարվեի::love

Գալաթեա
30.01.2013, 20:27
Ուզում եմ Արէայի մասին խոսել:
Արէային սկզբում ...ոչ թե չէի սիրում, այլ... ոնց ասեմ, նեղվում էի...
Ես անզուսպ մարդ եմ, ինչ մտածում ասում եմ, շատ հաճախ վիրավորելու սահմանն անցնելով, որ շատ վատ ա...
Իսկ Արէան էդ առումով ոնց որ իմ հակապատկերը լիներ: Զգում էի, որ իմ պես ա մտածում, համարյա ցանկացած հարցում, բայց նենց լավ ա կարողանում համ ասածն ասի, համ զսպի իրեն՝ որ ոչ մեկ չվիրավորվի, որ ես համ ջղայնանանում եմ (որտև ես տենց չեմ կարողանում), համ ուրախանում(որ ինչ-որ մեկը կարողանում ա):
Հավաքածուի վերջին մրցույթն էլ, ոնց որ կասեր հայր Ֆուրան, այսօրվա հանրագումարն էր:
Լավն ես, Արէա ջան :)

Ու հերիք ա կորած ֆռֆռաս Ակումբից: Մյուսին չես հաղթի, արխային:

Վոլտերա
30.01.2013, 21:30
Vistolog :)) Վիստն իմ հետ էդքան էլ չունի, բայց ինքն ինձ համար միշտ հետաքրքիր մարդու տպավորություն ա թողել: Իր խոսելուց ինձ թվում ա, որ ինքն անընդհատ մուննաթ ա գալիս: Չնայած էս վերջերս պարզեցի որ ջրիկ կերպար ա :)) Ու մեկ էլ ավատարն եմ շատ սիրում

Մարկիզ
04.02.2013, 23:01
Ահագին ժամանակ այստեղ բան չենք գրել: Բայց առիթը բաց չեմ թողնի Գալաթեայի մասին գրելու, որքան բառապաշարս կհերիքի:

Գալաթեայի գրագետ և տաղանդավոր լինելու մասին բոլորս գիտենք: Հիմա խոսեմ մի քանի այլ հատկանիշների մասին, որոնք անձամբ ես մարդու մասին կարծիք հայտնելու ժամանակ խիստ կարևորում եմ.

Նրբանկատություն ու դիմացինին կես խոսքից կամ էլ ընդամենը մեկ շարժումից ընկալող մարդկանցից է Գալաթեան: Ես հարգում եմ այդպիսի մարդկանց, և այդ կարգի մարդկանց հետ շփումը երբևիցե չի ձանձրացնում ինձ: Դիմացինին կես խոսքից կամ մեկ շարժումից հասկանալն ամեն մարդու բան չէ: Շատերին թվում է, որ մարդիկ իրենց համար բաց խաղաքարտ են, բայց իրականում, ընդամենը թվում է: Դրա համար հաստատ ավելի շատ խելք է պետք, քան շատերդ կարծում եք:

Գալաթեայի մի հատկանիշի մասին էլ եմ ուզում անպայման նշել: Դա նրա հոգատարությունն է: Դե էլ չասեմ, որ հոգատար լինելը բնորոշ է միայն լավ մարդկանց: Իմ ասած հոգատարությունը չի սահմանափակվում միայն ընտանիքի անդամի, հարազատի կամ մտերիմի նկատմամբ հոգատարությամբ: Կամ էլ շատերը կարող են ձևացնել, թե իբր հոգատար եք՝ ստեղ-ընդեղ վայ-վույ գրելով, մի հատ շալվար սրան-նրան տալով կամ մեկին մի հատ ծննդյան բացիկ նվիրելով: Բայց հոգատարությունը դա չէ: Հոգատարությունն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե է երևում՝ տանը, դրսում, աշխատավայրում, տրանսպորտում, վերջը... Հոգատար լինելու համար մարդը պետք է մարդասեր, ազնիվ և արդարամիտ լինի: Իսկ Գալաթեայի մարդասիրությունն ու արդարամտությունը սահմաններ չունի: Դա ապացուցելու, հիմնավորելու կարիք չկա և օրինակներ չբերեմ:

Հաջորդն ու ամենակարևորն այն է, որ Գալաթեան խելացի և ուժեղ է: Խելացի չլիներ, հո ես նրա մասին չէի գրի՞… :)

Գալաթեան շատերի համար լավ օրինակ կարող է ծառայել: Սովորեք: Սասի մասին մի բառով ասեմ: ՀՐԵՇՏԱԿ: Բազմիցս եմ ասել՝ նման մարդ ես չեմ տեսել: Էդ մեկն ա սաղ աշխարհում: Ու ընդհանրապես, միմյանց արժանի ու հոյակապ զույգ են: :love

Մոդերատորական. գրառումն այս թեմա է տեղափոխվել «Իմ վերևի մարդը» թեմայից, քանի որ այնտեղ գրառումը ժամանակավրեպ էր:

Sambitbaba
04.02.2013, 23:03
Մի անգամ գրեցիր մի գրառման մեջ՝ ահագին առաջ, - որ գնում ես: Ես մտածեցի. ու՞ր:
Հետո անընդհատ հետևում եմ, իսկ դու չկաս ու չկաս:
Մեջս հա մթնում ու մթնում է, ասում եմ. ու՞ր է էս աղջիկը: Մի՞թե իրոք գնացել է, հիմա ի՞նչ պիտի լինի էս Ակումբի վիճակը, եթե այսպիսի անդամները գնան…
Իսկ գրել… Մի տեսակ անհարմար եմ զգում, ինչ է… Ասում եմ ինձ. բա որ ասի. քո ի՞նչ գործն է, դու ո՞վ ես և այլ նման հիմարություններ:
Այսօր որոշեցի. թքած, ինչ լինում է, լինի: Պիտի գրեմ: Մտա անձնագիրդ, որ գրեմ:
…Տեսա անցուդարձդ ու հասկացա, որ այստեղ ես, չնայած գրառումներիդ վաղուց չեմ հանդիպել: Անսահման ուրախ եմ, որ դուռակ բաներ էի մտածում:
Ուղղակի կարոտել եմ երևի սուր և խելոք լեզվիդ, Լիլիթ ջան…

Բայց կարևորը, որ այստեղ ես: Դե, մի օր կգրես, էլի, իմ սիրելի Impression

StrangeLittleGirl
16.03.2013, 23:33
Ուզում եմ խոսել Ուրվականի մասին: Չգիտեմ` հիմա ինքը ուր ա, ոնց ա: Վաղուց էս կողմերում չի երևում, ոչ ոք իրանից տեղյակ չի: Ուղղակի էսօր հաշիվը փակելիս, երբ մի քիչ ավելացավ, հիշեցինք իրան: Հիշեցինք, թե ոնց էր ժամանակին հանդիպումների ժամանակ կոպեկ-կոպեկ հաշվում, որ ոչ ոք ավել-պակաս չթողնի: Հետո ավելի հետ գնացի ու հիշեցի, որ 2008-ին ինքը ոչ միայն էն հազվադեպ ակումբցիներից էր, որի հետ կռիվ չէի արել, այլև էն մեկը, որն իմ մասին հիշում էր ու զանգում, հանդիպումների կանչում: Նենց մի տեսակ կարոտեցի... Գոռ ջան, ո՞նց ես, որտե՞ղ ես, էրևա:

Շինարար
21.03.2013, 03:02
Պիտի Գալաթեայի մասին խոսեմ: Կարելի էր հետաձգել հերթական մրցույթն ավարտվի, նոր մրցույթի թեմայում գրել, բայց վախեցա շատ բան մոռանամ հենց էս տեսքով, որով պատրաստվում եմ գրել, շատ բան գրելու ընթացքում էլ կմոռանամ երևի: Գուցե Գալաթեայի որոշ ստեղծագործություններ ինձ ավելորդ սենտիմենտալ են թվում, գուցե սխալ եմ, ու ոչ միշտ ա, որ ես իրա գրածին եմ ձայն տալիս, բայց չեմ կարա չնկատեմ, թե իր գրածները ինչ հեշտ են գրավում ընթերցողների սրտերը, էդ թվում՝ իմ: Էն որ թե ինչ գրագետ ա մոտենում գործին, էն որ ինչքան պատասխանատվությամբ ա դա անում, էն որ ինչքան մեծ հարգանք կա ընթերցողի հանդեպ, էն որ որքան հասուն ա ինքը ու էն ամենը, ինչ գրում ա, ասված ա բազմիցս, շատերի կողմից: Բայց հիմա, որ նկատում եմ՝ համարյա բոլոր մրցույթներում Գալաթեան հաղթում ա կամ երկրորդ տեղ ա գրավում, ու քվեարկում են(ք) չիմանալով, թե հեղինակն ով ա, չենթադրելով էլ չէ՞, հաճախ լրիվ ուրիշի ենթադրելով, մտածում եմ, որ սա ինչ-որ բան նշանակում ա: Ու հիմնականում գրում ես միքանի օրում չէ՞, բա որ մի ամիս աշխատես, օրինակ:

Գալաթեան էն անգամ ասաց՝ ինքը եսիմինչ հավակնություններ չունի: Ափսոսում եմ: Եթե իմանայի իր գրքերը կվաճառվեն մեծ քանակով, խորհւրդ կտայի հրատարակել իր գրածները, բայց դե ով ա գիրք առնում: Բայց կուզենայի, որ ինքը տարբեր ինտենետային գրական հարթակներում իր անուն ազգանունով ներկայացված լիներ, հրատարակեր իր ստեղծագործությունները գրական կայքերում, գուցե ամսագրերում՝ Նարցիս և այլն: Գալաթեա ջան, չմտածես՝ վերամբարձ բաներ եմ ասում, բայց դու գրող ես, ուզես, թե չուզես, ու որ չմտածես, որ վերամբարձ բաներ եմ ասում, ասեմ անկեղծ՝ իմ ամենասիրած ոճով գրող գրող չես, բայց դա ինչ կարևոր ա: Ես համոզված եմ, որ շատ արագ քո մասին կիմանան նաև ցանկացած հարթակում, որտեղ մի անգամ հրատարկվես, ու կսիրեն էն, ինչ դու գրում ես էնպես, ինչպես ակումբում ենք սիրում:

Ինչու եմ մտածում, որ դա կարևոր ա, որ քո մասին քո անուն-ազգանունով իմանան՝ հենց որպես գրողի: Չգիտեմ՝ կարդացել ես, թե չէ, չեմ հիշում, էս վերջերս գրել էի, որ մենք մտավորականություն չունենք: Դու գրող լինելուց բացի լիքը էնպիսի հատկանիշներ ունես, որ շատ կարևոր են մտավորական մարդու համար: Մենք ունենք համարձակ, ակտիվ գրողներ, հրապարակախոսներ, ովքեր օրինակ հեռուստատեսությամբ երբ բանավիճում են ինչ-որ շարքային բլոգերի հետ, շահեկան վիճակում չեն հայտնվում, որովհետև հասունության պակաս կա, էդ շարքային բլոգերը իր հանգստությամբ, զուտ արտաքին տվյալներով, խոսքով շատ ավելի հեշտ ա գրավում հեռուստադիտողի համակրանքը, քան իր դարդուցավից խոսող ճղճղան հրապարակախոսուհին՝ իր ժարգոնով, անգրագետ խոսքով և այլն: Քո տեսակն ա պետք: Ով և իսկապես տաղանդավոր գրող կներկայանա, և իսկապես հասուն մտածողություն կունենա, և իսկապես արդարամիտ կլինի իր խոսքում, և նրբանկատության անհրաժեշտ չափաբաժնի մասին չի մոռանա:

Չեմ ասում ճանաչում ձեռք բերես ու գնաս թոլք-շոուների մասնակցես:)) Բայց մեզ մտավորական առաջնորդներ են պետք, ովքեր ոչ թե ելույթ ունեցողներ են, այլ կարողանում են ինչ-որ բան ստեղծել՝ նախ, քո դեպքում՝ գրականություն, երկրորդ՝ իսկապես հասուն մտածողություն ունեն: Իհարկե, հանուն պետքէների ոչինչ անել պետք չի, որովհետև եթե քոնը չի, վերջնական արդյունքը լավը չի լինելու, բայց ուզում էի ասեմ, որ ես էսօր որ մի քիչ մտածեցի, քեզ տեսա էն մտավորականի դերում, որոնց բացակայությունից, թե քչությունից էս վերջերս բողոքում էի: Ուզում եմ շատ մարդ իմանա, որ Լիլիթ Վահանյան անունով գրող կա: Ավել-պակաս կներեք:

Վոլտերա
08.04.2013, 15:11
Մի հատ ակումբցի կա...ինքը նենց վախենալուոտ, մուննաթոտ կերպար ա ու իրա ավատարն էլ ա իր պես մուննաթով, բայց ինքը նենց բարի ա ու նենց լավն ա: Ու ես իրան ամենաշատն եմ սիրում, ինքը երևի նկատել ա: էն սկզբնական շրջանում իրանից շատ էի վախենում, հետո սկսեցի չվախենալ, հետո արդեն սիրել: :)) Հա Մեֆ, քո մասին ա խոսքը
Համ էլ խաբեցի, ամենաշատը քեզ չեմ սիրում ;)

My World My Space
09.04.2013, 08:51
Այվիի անունը Ավատար ֆիլմից հետո Էյվա (Eywa) եմ կարդում: Իրանք շատ բաներով են նման... :love

ivy
09.04.2013, 15:38
Այվիի անունը Ավատար ֆիլմից հետո Էյվա (Eywa) եմ կարդում: Իրանք շատ բաներով են նման... :love

Հով ջան, էս իմ մասին ես գրե՞լ... Ինչո՞վ ենք նման :)

My World My Space
09.04.2013, 18:10
Հով ջան, էս իմ մասին ես գրե՞լ... Ինչո՞վ ենք նման :)

ուզում ես գովքդ մինչև վերջ անե՞մ… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

ivy
09.04.2013, 19:01
ուզում ես գովքդ մինչև վերջ անե՞մ… ;)

Գովքին հեչ դեմ չեմ, բայց էս դեպքում ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ես էդ կապույտ պոչավորին ինչով եմ նման :))

My World My Space
09.04.2013, 19:15
Գովքին հեչ դեմ չեմ, բայց էս դեպքում ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ես էդ կապույտ պոչավորին ինչով եմ նման :))

Էյվան կապույտ պոչավոր չէր, իրանց կենաց ծառն էր... ;) Մոլորակի բանականությունը...

ivy
09.04.2013, 19:21
Վայ, չէի հիշում... Սրանով գովքս համարենք ավարտված, շնորհակալ եմ էդպիսի համեմատության համար :)

Alphaone
09.04.2013, 20:30
Էսօր ուզում եմ Այվիի մասին խոսել, նոր իր Սխալ հեքիաթը կարդացի, ընկճախտս բլրիվ բուժվեց: Այվիին նախքան ակումբն եմ ճանաչել, Հավաքծուից: Այդ ժամանակ դեռ չգիտեի ինքը Այվին է, Հռիփսիմե՞ն, ծանոթ է, անծանո՞թ, միայն գիտեի, որ Թատերական փողոցն ինքն է հորինել ու էնտեղ մարդիկ երջանիկ են: Հետո հայտնաբերեցի հեղինակին, ֆեյսբուքում իրական հետախուզում սկսեցի, գրեթե բոլոր անվանակիցներին գտա, բայց դեռ չգիտեի, թե հատկապես ով է նա, ում փնտրում եմ: Հետո արդեն բացահայտեցի՜: Այվին երջանիկ մարդկանց մոլորակ է ստեղծում իր գործերում: Ամեն նոր գործ կարդալիս՝ Այվիին նորովի եմ բացահայտում: Ինքն ինձ թվում է միաժամանակ աննկարագրելի փխրուն, զգացմունքային, խոցելի ու շատ-շատ ուժեղ: Այվին իրականում ինձ համար փակ, ինքնամփոփ մարդ է, երբ ցավ է զգում ու աշխարհի ամենամարդամոտ մարդը, երբ երջանիկ է: Նա միայն երջանկություն է տալիս իր շուրջ գտնվող մարդկանց, իսկ նման մարդիկ մեր աշխարհի հենասյուներն են: Այվի՜, ինչքան լավ է, որ քեզ գիտեմ...

Վոլտերա
12.04.2013, 21:06
Այբ- Մեր նորեկներից ա, լուսավոր անձնավորություն, համով պուպուշ աղջիկ, լավ ընկեր, հավես մարդ :))

keyboard
18.04.2013, 14:30
Անցյալ օրը Բյուրին,Atgeo-ին ու impression-ին տեսա:

Ճիշտ ա impression-ին միայն տեսա ու մեկ էլ էն տեսա, որ գնացել ա, բայց մեկա տեսա :D

Առաջին անգամ էր, որ գնում էի այսպեսասած հանդիպման, էն էլ առիթը իմ ու Բյուրի լագելն էր, մեկն էլ կարդա կմտածի ես ու Բյուրը շշի ընկեր ենք:

Սկսեմ սկզբից. Բյուրին տեսել եմ 2008-ին ընտրությունների հետ կապված, քաղաքական պատճառներով, մեկ էլ հիմա տեսա, բայց Բյուրը չէր փոխվել, ճիշտ ա երևում էր, որ ժամը 3-ից ընդեղ նստած ա ու արդեն ուզւոմ ա գնա, բայց մեկա բյուրի հետ հեշտ ա շփվելը, շատ անմիջական ա: Մի խոսքով Բյուր, քեզ բարի ճանապարհ, գնաս-գաս էլի կլագենք: ;)
Արթուրի հետ հեռախոսով էի խոսացել մի քանի անգամ, բայց չէի մտածում, որ հանդիպելուց իրար հետ նենց կշփվենք ոնց-որ հազար տարի ա ճանաչում ենք, տպավորված եմ, Արթ, քեզ էլ բարի ճանապարհ, գնաս-գաս էլի լագելու թեմա կա, չնայած, որ մոտ օրերս ես եմ գալու էդ կողմերը:
impression-ին էլ դե մի պահ տեսա, բայց դե մեկ ա իրա մասին բացի լավից ասելու էլ բան չկա, սպասում եմ մյուս լագելու առիթին:

Հ.Գ. Լագել-լագել խմածներս թեյ ու նարնջի հյութ էր, չնայած մարդ կար գնում էր իսկական լագելու, ես էլ կգայի, ուղղակի մենակ չէի, աղջիկս հետս էր:

Մի խոսքով ժողովուրդ, մերսի լավ երեկոյի համար :)

Ruby Rue
21.04.2013, 23:53
Բուկինիստում գիրք եմ փնտրում ու մարդու եմ սպասում, որ գա ընտրությունս հաստատի ու ծնունդի գնանք:
Ֆանտաստիկայի, ֆենտըզիի ու միստիկայի գրադարակների բոլոր գրքերը ուսումնասիրելուց հետո, ինչ-որ սարսափ մանգա վերցրի, սկսեցի թերթել: Համարյա մեկ ժամ պիտի սպասեի, դրսում էլ անձրև էր, իսկ խանութի մեջտեղում մանգա կարդալ էլ ոչ ոք չէր արգելում:
Մանգան էլ մի մանգա լիներ. հեղինակը տարբեր կենդանիների, մարդկանց մարմնի մասերի հավաքածու ուներ ու պատմում էր, թե որն ինչպես է հայթայթել: Հասել եմ էն գլխին, որտեղ ինքը սպանում է հորը, որ վերջինիս մեջքի սարդով դաջվածքը դարձնի իր հավաքածուի մի մասնիկը: Դանակով մաշկում է մարմինը, ու մեկ էլ սեփական վզիս եմ ածելիի սառնությունը զգում:
Ախր ես ոչ մի դաջվածք չունեմ, ախր ես սովորական եմ, ախր ու՞մ է պետք ինձ իր հավաքածուի էքսպոնատը դարձնել: Սառը քրտինքը տվեց ճակատիս, մեկ էլ հանկարծ մեկի ծիծաղը խանգարեց կյանքիս հրաժեշտ տալու մտքերը: Ածելիավորն էր՝ Մարին...:D
Մենակ պիտի տեսնեիք իմ սարսափաապշահար դեմքը, աչքերիս առաջ պարզած մանգան ու կողքիս անմեղ-երջանիկ ժպտացող Մարիին...:D

Էնպես էր վախեցրել, որ նույնիսկ մոռացա, որ պետք է իրեն ծեծեի ինձ սպասեցնելու համար::sad

Վոլտերա
25.04.2013, 14:33
Մեր ակումբի ամենապայծառ ներկայությունը, ամենասիրուն հոգին, ամենապուպուշ ու քաղցր անձնավորությունը
Սմոք :love:love:love

Alphaone
25.04.2013, 17:51
Կյանքում մարդիկ կան, ում հանդիպելը քեզ հարստցնում է հոգեպես: Մի քիչ պաթոսային ստացվեց, բայց նա, ում մասին պիտի խոսեմ, հեռու է պաթոսից, շատ խորը, զգացմունքային, ջղային, չարաճճի, բայց և լիարժեք ու ձևավորված մարդ է: Ամենալավն ինքն է իրեն բնորոշել՝ տարօրինակ, փոքրիկ աղջիկ... Մի անգամ հավաքածուի ժամանակ Դավիթն ասաց մեր դատավորնեից է լինելու Բյուրակն Իշխանյանը, գրեցի, որ իրեն չեմ ճանաչում, իրականում ճանաչում էի, բայց ճանաչում էի որպես տարօրինակ փոքրիկ աղջիկ ու առանձնահատուկ սիրում էի իր պուպուշ, աչքանի ավատարը. ակումբային առաջին օրերից ինձ գրավել էր... :)) Ինչքան շատ եմ Բյուրին ճանաչում, այնքան համոզվում եմ, թե ինչքան խորն ու հետաքրքիր մարդ է ինքը: Մարդիկ կան, որ սպունգի նման ներծծում են ամեն բան, բայց Բյուրը մարդ-սպունգ չի, ինքն իր կլանածը նաև բաժանում է, տալիս առանց ափսոսանքի ու մի ուրիշ ձև ուրախանում, երբ կարողանում է աշխարհն ավելի լավը դարձնել: Բյուր :love

impression
25.04.2013, 18:03
հա, Բյուրին ես էլ եմ շատ սիրում, էս անգամ որ էկավ, լրիվ համոզվեցի նրա հանդեպ իմ զգացմունքներում :))

Վոլտերա
25.04.2013, 21:23
Մեր ակումբի ամենա <<չխոսկան>> ու վախենալու անձնավորությունը:[ Ճիշտ ա, ինքը համով պուպուշ սիրուն դեմքերից ա, բայց ես իրենից մի տեսակ վախենում եմ:
Դիմավորեք մեծն և սարսափազդու մոդերատոր Ռամշտայն :))

Skeptic
25.04.2013, 23:09
Ռամշը որպես մոդերատոր մեկ-մեկ կարող ա Կտուլհուից էլ ահարկու լինի, բայց իրական կյանքում սպիտակ ա ու փափկամազ. շատ հաճելի մարդ ա :)

Ուլուանա
27.04.2013, 22:42
Նաիրուհու մասին եմ ուզում խոսել։ Իրականում շատ վաղուց է եղել էս ցանկությունը, բայց, չգիտեմ ինչու, էսպիսի թեմաներում գրառումներ անելուց մի տեսակ հուշտ եմ լինում։

Չնայած նրան, որ երբեք անձնական շփում առանձնապես չեմ ունեցել հետը՝ ոչ վիրտուալում, ոչ էլ իրականում, իր գրառումները, հատկապես օրագրային, էնքան անմիջական ու խոսուն են, որ կարդալիս ոնց որ մոտիկից ճանաչեմ իրեն արդեն, էն աստիճանի, որ ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մտերիմ ընկերուհիս է, ու էն բոլոր հույզերն ու իրադարձությունները, որոնց մասին ինքն էնտեղ գրել է, մենք իրար հետ քննարկել ենք :))։ Էսպես հեռվից–հեռու էնքան ուժեղ հարազատություն ու ջերմություն եմ զգում Նաիրուհու նկատմամբ :love, որ հաճախ ցանկություն է առաջանում իր նման սրտաբուխ արձագանքել իր էս կամ էն գրառմանը, էնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջս դեպքում կանեի, մեկ էլ ինքս ինձ հիշեցնում եմ, որ մենք ախր մտերիմ չենք ու միաժամանակ մի տեսակ զարմանում եմ էդ «տարօրինակ» հանգամանքից։ Ու ստիպված եմ լինում կուլ տալ էդ պոռթկումը, չնայած մեկ–մեկ էլ պատահում է, որ չեմ դիմանում ու արձագանքում եմ։

Նաիրուհու մեջ էնքան սեր ու ջերմություն կա, որ երբեմն էնպիսի տպավորություն է, որ ինքը խեղդվում է մեջը, կարծես իր սիրո ու ջերմության մեջ մի տեսակ կորչում–անէանում է երբեմն։ Ու ես պատկերացնում եմ, թե ինչ լավ մամա ու կին է լինելու ինքը, երբ մեջը եղած էդ անսպառ սիրո հոսքն ուղղի իր նորաստեղծ ընտանիքին։ Կարծում եմ, որ իր համար սեր զգալն ու տալը էնքան բնական, լիարժեք ու ինքնաբավ վիճակ է, որ նույնիսկ փոխադարձությունն էն աստիճանի էական չէ, ինչքան մարդկանց երևի մեծ մասի համար, թեև, ինչ խոսք, պարզ է, որ բոլորն էլ սիրում են սիրված ու գնահատված լինել։

Մի խոսքով՝ Նաիրուհին ոտքից գլուխ սիրտ է :love։

Հա, մեկ էլ շատ եմ գնահատում գրական հայերենի հանդեպ ունեցած իր հարգանքը :)։

laro
27.04.2013, 22:51
Հին գրառումներ էի կարդում, անցած տարվա. հավեսս եկավ, armen9494-ի խորովածոտ գրառումներից: Կարոտեցի իրան ու իր գրառումներին մի ձև չգիտեմ :( Ու՞ր ա կորել :think

StrangeLittleGirl
28.04.2013, 04:06
Նաիրուհու մասին ես էլ կխոսեի, շա՜տ կխոսեի :love մանավանդ էս անգամ Հայաստան գնալուց նորովի բացահայտեցի իրան: Մի օր երևի կխոսեմ :)

Լեդի Վարդ
28.04.2013, 11:11
Ես կցանկանայի խոսել keyboard-ի մասին:
Նա իմ կարծիքով շաատ գրագետ է գրում :
Ակումբում նա էր իմ առաջին և լավ ընկերը ու մինչև հիմա էլ այդպես է:
Ինձ օգնում է ակումբին վերաբերվող ցանկացած հարցով:
Մի խոսքով շաաաաատ լավ մարդ է ու լավ ընկեր:;)

Valentina
07.07.2013, 13:41
Ուզում եմ արտահայտվել.
Ամեն անգամ երբ Այբ-ը գրառում ա անում, տեսնում եմ մականունը, ու ուզում եմ բարձր ասեմ. "Գիմ թա, գիմ թա"...
Բայց միշտ մտքումս եմ ասում :))

Գիմ թա (http://www.youtube.com/watch?v=yeF81jkoDM4#t=21m23s)

Հ.Գ. Time link-ը ինչ որ ճիշտ չի բերում, 21րոպե 23 վայրկյանից:

CactuSoul
10.07.2013, 02:00
Մի քանի անգամ փնտրել եմ էս թեման, նույնիսկ սկսել եմ գրել, հետո փոշմանել եմ ու էդպես էլ չեմ պատասխանել: Ասում էի՝ չասեմ, աչքով չտամ (համ էլ, որ երես չառնի), բայց արդեն չեմ դիմանում, պիտի ասեմ. էս Անվերնագրին շատ եմ սիրում, դեմք ա :))

Ռուֆուս
10.07.2013, 02:06
Լավն ա Անվերնագիրը, իսկ Թուսկուլեցի Սաշիկից հետո ինքը մի ուրիշ ձևի աչքս մտավ :))

StrangeLittleGirl
10.07.2013, 23:56
Էկա ասելու Շինարարին մի ուրիշ կարգի շատ եմ սիրում :love

Նաիրուհի
11.07.2013, 00:01
Էկա ասելու Շինարարին մի ուրիշ կարգի շատ եմ սիրում :love

Ես էլ։ Ու ով էլ չի սիրում, ուղղակի դեռ չի ճանաչում կամ առաջին բախման տպավորության տակ է :P Շինարարին որ սկսում ես մի քիչ կողքից հետևել, հետո արդեն նրանից անգամ դիտողություն ստանալը կամ բանավիճելը հաճույք է դառնում, որովհետև Տիրանը կոռեկտության սահմանները չի անցնում ու անձնական ոլորտ չի տեղափոխում վիճաբանությունը։ Մի խոսքով՝ ես էլ եմ իրեն մի ուրիշ կարգի շատ սիրում :love

StrangeLittleGirl
11.07.2013, 00:03

բա իրա լոռեցիական միամտությունն ու պարզությունը :love

Նաիրուհի
06.08.2013, 03:21
Եկել եմ իմ պստիկ վհուկի՝ Ռուբիի մասին խոսելու։

Խելացի, ակտիվ, գժուկ, բկլիկ ու համով Ռուբիին Ակումբում երևի մարդ չկա, որ չիմանա։ Բայց ես մի ուրիշ Ռուբիի էլ գիտեմ՝ նուրբ, զգայուն, անչափ ազնիվ, ջերմ ու նվիրվող։ Ռուբին սիրել գիտի, ինչն ինձ համար մարդու ամենաբարձր արժանիքն է։

Էսքան ժամանակ ամեն օր ավելի ու ավելի եմ սիրել նրան, բայց մի քիչ էգոիստական սիրով, սեփական պրիզմայով անցկացնելով։ Երեկ ու էսօր լրիվ ուրիշ Ռուբի բացահայտեցի ինձ համար, էն Ռուբիին, որին ենթագիտակցորեն, ինչ-որ բան զգալով էի սիրում, ու էսօր էդ սերը ձև ու գույն ընդունեց։

Ռուբին կարողանում է էգոիստ չլինել, ինչ-որ մեկին դնել իրենից առաջ, ինչ-որ բան ի վնաս իրեն անել դիմացինին ավելի երջանիկ տեսնելու համար։ Իրեն քչերն են էդպիսին պատկերացնում, էլ ավելի քչերը երևի դա տեսնելու առիթ կունենան, բայց ես արդեն սեփական օրինակիս վրա եմ համոզվում, թեև ենթադրում, զգում էի, որ Ռուբին էդպիսին էլ կարող է լինել։

Լավ է, որ բոլորի հանդեպ չի էդպես. ավելի հանգիստ կլինեմ իր համար, բայց եթե մեկն իրոք պստոյիս սրտին հասնում է, արդեն սկսում է գործել էդ թաքնված Ռուբին, ու ես շատ երջանիկ եմ, որ տեսա՝ ինչքան լավը կարող է լինել իմ պուճուրը։ :love

Ղզիկո՜ւս :kiss

Meme
06.08.2013, 17:11
Keyboard-ի մասին եմ խոսելու՜

էս Keyboard-ին նենց հետաքրքիրա, ու միշտ զարմանում եմ, որ միանգամից հավանեցի, ինքը էն թեթև ու պարզ մարդկանցից էր, որ պատրաստ էր միանգամից օգնել, լինել ուղղակի կողքիդ երբ իր կարիքը կա, իհարեկ նման դեպք չի եղել ինձ համար, բայց գիտեմ, որ ինքը էդքան բարիյա՜....կամեցող ու հասնող, չգիտեմ էնքան լավ բաներ եմ ուզում ասել, չեմ կենտրանաում, թե միտքս փայլատակի էլի կուգամ, կշարունակեմ, չեմ զլանա...
ասում եմ հետաքրքիրա էլի, Keyboard -ին առանց ճանաչելու միանգամից հարազատ մարդ ու ակումբցի դարձավ ինձ համար. որին հենց սկսեցի սիրել անկապի գրառումներից.....
իսկ վարկանիշներից մի այլ տեսակի ուրախանում եմ, քչերի վարկանիշներն են կարևոր ինձ համար, իսկ իրանը դրանց մեջա...
ուֆֆ երկար բարակի զահլա չկա...
գիտես, որ քեզ շատ եմ սիրում...

մեկ էլ Նարե91

աjս ակումբուհու մասին, էնքքքքքքաաաաաաաան երկար խոսելու նյութ ունեմ, որ երկար կգրեյի՜:love
Նարեյի խորիմաստությամբ միշտ հիացել եմ, հենց սկբից էն ժամանակ, երբ դեռ իր օրագրում գրառումներ էր անում, անընդհատ կարդալ էի ուզում ամեն նորը, նոր մտքերն ու խորությունների խորությունները, գնալով էս մարդը դարձավ հոգուս հարազատ, և հոգեպես ու ֆիզիկապես մոտ սրտիս...
Նարեյի ինձ նմանություննա, որ իմ մեջ էդքան հարազատա ինձ, ու էնքան հավեսա, որ մի նյութ քննարկելիս հասկանում ես, որ նույն կարծիքին ենք, ու էդքան նման...
չգիտեմ էդ ընկերությունը ինչքան կտևի Նար, բայց շատ եմ ուզում երկար կողքիս մնաս...
քո հետ միշտ էնքան հաճելիյա, ամեն անգամ ինձ համար մի նոր բան կա ուսումնասիրելու, ճանաչելու քեզ...
աշխարհ ես:kiss...

yerevanci...

այ էս ակումբցուն էլ էլի վաղուց սիրում եմ, այ իրա վարկանիշներն էլ հաճելիյա կարդալ, ուրախանալ....
լավնա իրա դերը ակումբում, զրուցարանի բարի լույսով ես էլ եմ ուրախանում, չնայած քիչ եմ տեսնում էդ գրառումը, բայց տեսնելիս էլ ժպիտա գալսի դեմքիս...
ինքը անշառ մարդա, իսկ էդ լավա՜:oy
գրառումներ շաաաատ քիչա անում, բայց գրառված ամենն էլ աշխատու մեմ կարդալ, չանաչելու էսպես հեռվից....
նորից դրական մարդ, ինձ համար և յուրօրինակ անհատականություն ակումբում էլի ինձ համար....

հ.գ՝ յա, էսքան ունեյի ասելու՜:8մտել էի մեկի մասին գրելու, ու պայծառափայլատակեցի.......
երեխեք, Մեմեն ձեզ շատա սիրում:oy
շնորհակալ եմ, որ կաք....

էլի կգամ....;):aha

Նարե91
06.08.2013, 17:35
Keyboard-ի մասին եմ խոսելու՜

մեկ էլ Նարե91

[I]աjս ակումբուհու մասին, էնքքքքքքաաաաաաաան երկար խոսելու նյութ ունեմ, որ երկար կգրեյի՜:love
Նարեյի խորիմաստությամբ միշտ հիացել եմ, հենց սկբից էն ժամանակ, երբ դեռ իր օրագրում գրառումներ էր անում, անընդհատ կարդալ էի ուզում ամեն նորը, նոր մտքերն ու խորությունների խորությունները, գնալով էս մարդը դարձավ հոգուս հարազատ, և հոգեպես ու ֆիզիկապես մոտ սրտիս...
Նարեյի ինձ նմանություննա, որ իմ մեջ էդքան հարազատա ինձ, ու էնքան հավեսա, որ մի նյութ քննարկելիս հասկանում ես, որ նույն կարծիքին ենք, ու էդքան նման...
չգիտեմ էդ ընկերությունը ինչքան կտևի Նար, բայց շատ եմ ուզում երկար կողքիս մնաս...
քո հետ միշտ էնքան հաճելիյա, ամեն անգամ ինձ համար մի նոր բան կա ուսումնասիրելու, ճանաչելու քեզ...
աշխարհ ես:kiss...

դու երևի չգիտես, որ ես սրտից թույլ մարդ եմ /հետո ինչ , որ արտաքինից հեչ չի զգացվում/ ու սենց խոսքերից հուզվում եմ :( լացացրիր տնաշեեեեեն :(
Լավ, սպասեք, ես էլ խոսեմ, դե որ էդպես ա Սա փոխադարձ գովք չի, ուղղակի իրականության արտացոլումն ա ակումբում
Իրականում էն եզակի մարդկանցից է Meme-ն, ում հետ օնլայն հարթակից շփումը տեղափոխվեց իրական հարթակ ու մնաց... մնաց, որովհետև մենք շատ տարբեր լինելով՝ իսկապես շատ ընդհանրություններ ունենք: Ինքը հիմա իմ մտերիմ մարդկանց, թանկ մարդկանց ցուցակում ա ... հա ասեմ, որ էդ ցուցակը խիիիստ սահմանափակ ա, մատների վրա կարելի է հաշվել, ավելի շուտ մեկ ձեռքի մատների: Հոգատար մարդ, սրտացավ ընկեր, ու ինչն ա ինձ շատ դուր գալիս իր մեջ, որ ինչ անում ու ասում ա, սրտով ա անում ու ասում, հոգով: Էներգիայով լիքը ու ոգեշնչող, գոտեպնդող մարդ ա ինքը:

Հ.Գ. Մեմուշիկ, keyboard-ին հեչ չեմ ճանաչում, այսինքէն կարգին շփում չի էղել, բայց էն, ինչ-որ գրել ես, հատ առ հատ համաձայն եմ, նույն կարծիքին եմ, տենց եմ զգացել... փաստորեն, ստացվում ա, որ մարդուն առանց ռեալում ճանաչելու կարող ես բավականինչիշտ կարծիք կազմել... իսկ ես այլ պատկերացում ունեի:

keyboard
10.10.2013, 19:42
Իմ խոսելու հերթն եկավ.

Մելանխոլիայի մասին եմ խոսելու:
Չեմ կարծում, թե ակումբում կա մեկը, որ նրան ինձանից լավ ա ճանաչում, դրա համար ինչ ասում եմ հալած յուղի տեղ ընդունեք :D

Ինքը մի հատ ուրիշ կյանք ա, ամեն ինչով, մտածելակերպով, կյանքի մոտոցումներով, մարդկանց հանդեպ տրամադրվածությամբ, ինքը էն եզակի մարկանցից ա, որ մտնում եմ ակումբ իրա գրառումներն եմ փնտրում, չնայած, որ հիմնականում մենակ զրուցարանում ա գրում անկապում, մեկ-մեկ էլ լուրջ թեմաներում :D
Իմ համար իրա հետ խոսելը,շփվելը, ուղղակի թեմայում քննարկման մասնակցելը լրիվ փոխում ա անգամ ամենավատ տրամադրությունս, իրա մի հատ ժպիտը ամեն հարց կարա լուծի:
Քեզ շատ եմ սիրում, շատ-շատ :love
Գոռիս պաչ, ուտեմ ես դրա ...

Հ.Գ. :P

Այբ
10.10.2013, 22:10
Ուզում եմ խոսել Vardik-ի մասին: Վարդը ակումբում վերջերս հայտնված և արդեն ամեն օր ակումբ մտնող անդամներից է: Ու ինչպես ակումբում լինում է՝ լավ անդամներից: Ինձ միշտ թվացել է, թե ակումբում վատ մարդ չկա ու երևի էդ լավերի ամբողջությունն է, որ լավ մարդկանց քաշում է դեպի ակումբ և Վարդի նման՝ բարի, լավատես, լավ ընկեր, լավ ու հոգատար մայր, պայծառ մարդը գրանցվում է ակումբում:
Վարդի հետ միանգամից ընկերացել եմ: Էնքան մտերիմ ենք հիմա, որ ինձ մեկ-մեկ թվում է, թե Վարդին ճանաչում եմ շա՜տ վաղուց...:)

Վարդ ջան, շատ լավ է, որ դու ակումբում կաս:love

Smokie
11.10.2013, 14:49
Մի ակումբցի կա, որին վերջերս նմանացրեցի մի կերպարի հետ::))

Ինքը ոնց որ «Mentalist»-ի միջի Красный Джон-ը լինի: Բոլորից թաքնված գաղտնի կերպար ա, որն իր իրական անունը չի ասում, ոչ մեկ իրան չի տեսել իրականում: Տարբերությունը նրանում ա, որ մեր էս ակումբցին սպանելու, մորթելու փոխարեն հեռու հեռվից կծում, խայթում ա, իրանից կերտել ա «վատ տղու» կերպար, քանզի ինքն է՛լ չի հերքում, որ չար ա: Փոքր երեխայի պես սիրում ա խաղալ մարդկանց ներվերի հետ, բայց էդ ամենը անում ա մեծավարի: Իսկ իր ավատարի նկատմամբ իմ անտիպատիայի մասին արդեն խոսել եմ ակումբում:)) Մի խոսքով Մեֆը մեկ կարող ա ազդի մարդու նյարդերի վրա, մեկ իրոք ծիծաղացնի, բայց որ Красный Джон-ին նման ա, էդ հաստատ ա:

Alphaone
11.10.2013, 15:02
Ժողովուրդ, մի ժամանակ ինձ թվում էր, թե ինձ նման մարդ չկա: Դե իրար նման մարդիկ հաստատ որ չկան, ուղղակի գոնե մի բանով նման մարդ լիներ, էլի: Ակումբում լիքը նման մարդկանց հանդիպեցի: Բայց Մարիին, Ռուբիին, Էննային ու Արամին առանձնացնում եմ: Իրենք իրար գրեթե նման չեն, բայց ամեն մեկի մեջ մի բան կա, որ իրենց կարդալուց, անգամ նկարները նայելուց հիշում եմ ինձ այդ տարիքում ու լիքն ընդհանրություններ գտնում: Էրեխեք, ես հիմա հազիվ սկսել եմ լճացումից դուրս գալ ու դեռ փաստ չի, որ դուրս եմ գալիս, իմ սխալները հանկարծ չանեք, հանկարծ չլճանաք, դրանով թե հենց ձեզանից եք երջանկության ահավոր խոշոր կտոր պոկելու ու առաջին պատահած աղբամանը նետելու, թե ամբողջ աշխարհից եք խլելու էն ամենը, որ կարող էիք ստեղծել, բայց չստեղծեցիք: Շատ եմ ձեզ սիրում, պստոներ :love

P.S. մեկը լինի, ասի` պստոն դու ես, թե իրենք :D

Շինարար
16.10.2013, 22:21
Էս գրառումը «Իմ վերևի մարդը»թեմայում էի արել մի ահագին առաջ, էն էլ դաժան մոդերատորական հաշվեհարդարի զոհ գնաց: Բայց բարեխղճաբար ինձ նամակով ուղարկել էին: Քանի որ Արփինեն էդ թեմայում ակտիվ գրառումներ չի անում, որոշեցի՝ էստեղ դնել, որովհետև ճիշտն ասեմ՝ էդ թեմային ահագին լուրջ եմ մոտենում, երբեք ուղղակի ջան ասելու համար չեմ գրում, ու ուղղակի վերևինի մասին ուրախացնող կարծիքներ գրելու համար չեմ գրում, նույնիսկ եթե կարծիք ստանալու հաշվենկատություն եմ ունենում, հաստատ գրում եմ միայն էն մարդկանց դեպքում, երբ հստակ նոր ասելիք ունեմ իր մասին: Ու գրելս էլ սովորաբար ահագին երկար ա տևում: Մի խոսքով՝ էս գրածս ինձ համար կարևոր է, չեմ ուզում՝ կորչի:

Իրական Արփինեի մասին եմ ուզում գրեմ: Իր դասախոսներից ինչ-որ բան ա պատմում ու ընթացքում. «Ոչ մի հումանիզմ, հասկանո՞ւմ ես»: Կոնկրետ չեմ էլ հիշում, թե ինչ էր պատմում, բայց ինքն ամենաշատն ինձ իր էդ արտահայտությամբ ա տպավորվել: Ընդհանրապես ուրիշ ակումբցիների մասին գրելն ավելի հեշտ ա, քան մեր գեղացոնց, որովհետև մերոնց դե ավելի լավ գիտեմ, ու ո՞րը գրեմ, ո՞րը թողեմ: Բայց ինձ թվում ա՝ ամենակարևորը մարդասիրությունն ա:
Մեկ էլ շատ եմ սիրում իր մեջ էն, որ ինքը փնտրող ա, հազար հատ գիտելիք ու իմացություն արժե փնտրող լինելը: Արփինեի հետ զրուցելը, շփվելը հաճույք ա, տեսողություն ա բացում, որովհետև մեկ էլ հարցադրումներ ես տեսնում, շեշտադրումներ ես տեսնում աչքիդ առաջի իրականության մասին, որ մինչ էդ չէիր նկատել, մտքովդ չէր էլ անցել:
Մեկ էլ Արփինեն շատ սիրուն ա ու ծիծաղկոտ-ծիծաղկոտ, ինքը ծիծաղելով ա զրուցում, դա էլ նենց հավես ա

Meme
28.10.2013, 18:46
եկել եմ Ալֆայի մասին խոսելու...:love
հա, ինքը տաօրինակա, ու շատ ժամանակ ես ինձ անկեղծ ասած հեռու եմ պահում նման դրական <տարօրինակներից>, մտածելով որ նմանների հետ ես լեզու չեմ գտնի, ոչ էն պատճառով , որ ես էնքան տարբեր եմ, բլա բլա բլա՝ ձևականի մեջ, որ իրա հետ խի շփվեմ...
իրականում տարբեր ենք, ինքը այլմոլորակայինա, բայց ինքը ինչ որ շատ ուժեղ լիցքեր ունի, որ վիրտուալով փոխացնվումա ինձ...
դե ակումբում շփվել չի ստացվում, ու պմ-ներով երկար բարակի մեջա, իսկ ֆբ-ով կես ժամով շփումը տվյալ մարդու մասին լիքը հայտնի ու նաև ինչու չէ անհայտ կարծիքներ կարա փոխանցի- դե ստեղ իհարկե ֆբ-ի գովազդը չի, մարդուս մտքին տեղ լինի, բայց...
չծամծմեմ...Ալֆ, մի տեսակ նոր ու հաճելի մարդ ես ինձ համար, հետաքրքիրա փորփրել քեզ՝ հասկանալու ով ես դու այլմոլորակային ջան...:flower:kiss

Արամ
28.10.2013, 19:20
Ալֆ քանի ոգևորվել ես, ես էլ գրեմ քո մասին...

Ալֆ, դու հրաշք ես, ես քեզ շատ եմ սիրում, ախր ոնց կարա մարդ էդքան խախտված լինի: Հիանում եմ քո խախտվածությամբ: Դզում ա էլի անսեռ լինելը...

Հ.Գ. Լօլ, ինչ լավա, որ մեկի մասին կարծիք ես գրում ու էդ կարծիքը քեզ ա վերաբերվում :D

Այբ
28.10.2013, 20:01
Ուզում եմ խոսել keyboard-ի մասին:
Լավ մարդ, ում հարգում եմ ու ինչպես նկատել եմ, նաև շատ լավ հայր, ով պաշտում է իր երեխաներին:
Ինքը այն մարդկանցից է, ով ասում է այն, ինչ մտածում է: Բայց էնպես էլ չի, որ մենակ իր ասածն է տանում. շատ լավ կարող է մարդուն հասկանալ:
Եթե մի բառով բնորոշեմ keyboard-ին՝ ակումբի ակտիվիստներից է (ինչու չէ՝ ակումբի բարի քեռին)::))

keyboard
28.10.2013, 20:26

Քանի որ վարկանիշել չթողեց ու որ գրառումս թեմայից դւրս չլինի ասեմ. զեմլյակ ջան, շատ շոյված եմ կարծիքիդ համար ու ես էլ կարծում եմ ու վստահ եմ, որ քո բարությունն ու անկեղծությունը քեզ կյանքում միշտ հետ կգան, այսինքն, քո բարությամբ ու լավը լինելով դու կարող ես ամեն վատը հետ մղել:
Շատ ուրախ եմ, որ ակումբում քո նման մարդ կա ու նաև շատ հաճելի ա կարդալ քո գրառումները, թեթև են, հետաքրքիր ու մեկ-մեկ անգամ մի քանի անգամ կարդացվող:

Հ.Գ. Ես բարի չեմ Այբ ջան, չգիտեիր, որ ես` թարախ, անկայուն հոգեվիճակով, անհավասարակշռված, բոլորին վատը կամեցող, իմ ասածը առաջ բռթող, սուբյեկտիվ կարծիքս սաղի վզին փաթաթող ու հիստերիկ կերպար եմ, որ սատանան անգամ իմ դեմ հրեշտակի թևեր ունի:

Ուլուանա
03.11.2013, 19:35
Արամի մասին եմ ուզում գրել։
Նախ՝ մի երկու խոսք անցյալի մասին :))։
Յոթ տարի առաջ, երբ Արամը հայտնվեց Ակումբում, իրեն տանել չէի կարողանում։ Մի քանի բառով ասած՝ իր կերպարն ինձ համար էսպիսին էր. լկստված, աջուձախ անկարգություններ անող, անհանդուրժող, ագրեսիվ։ Քանի որ ինձ IT ոլորտը հատկապես էն ժամանակ ընդհանրապես չէր հետաքրքրում, իր խելոք գրառումներն էդ բաժիններում ես չէի տեսնում, ու ինձ համար իր կերպարը սահմանափակվում էր մյուս բաժիններում արված անլուրջ ու կարգազանց պահվածքով։ Մոդերատորական հարցերով էլ անընդհատ բախումներ էինք ունենում։ Էնպիսի տպավորություն ունեի, որ մինչև Ակումբում հայտնվելը Արամը միշտ արել էր էն ամենը, ինչ ցանկացել էր, ու Ակումբում հայտնվելով՝ տհաճ անակնկալի էր եկել՝ հայտնաբերելով, որ էստեղ չի կարող անել խելքին փչած ամեն ինչ։

Ու երբ Ակումբից կորավ, ես, իհարկե, շատ ուրախ էի դրա համար :D։

Հետո, երբ նորից հայտնվեց, էնքան փոխված էր, որ մինչև հիմա էլ հավատս չի գալիս, որ ինքն էն նույն Արամն ա, որին հեչ չէի սիրում։ Էնքան ուրախ եմ, որ ինքը հիմա Ակումբում կա, ու որ էսքան լավն ա դարձել :love։ Մյուս կողմից էլ ես ընդհանուր առմամբ չեմ հավատում, որ մարդը կարող ա բնույթով էդ աստիճանի փոխվել, դրա համար մտածում եմ, որ երևի էն ժամանակ ես ինչ–որ բան բաց եմ թողել ուղղակի։ Այսինքն՝ իր պահվածքը որ փոխվել ա, դա փաստ ա, բայց եթե ինքը հիմա էսպիսին ա, նշանակում ա՝ նախկինում էլ ունեցել ա դրա հիմքերը։

Հիմա, երբ սկսել ա լուրջ թեմաներում լուրջ գրառումներ անել, բանավեճերի մեջ մտնել, մեծ հետաքրքրությամբ հետևում եմ իր գրառումներին ու միաժամանակ ուրախանում իր մեջ հայտնաբերածս որոշ հատկանիշներով։ Մի շատ կարևոր ու լավ գիծ ունի, որ, ցավոք, քիչ կարելի ա հանդիպել բանավեճերում. բանավիճելիս Արամը ոչ թե փորձում ա իր իր տեսակետն առաջ բրդել ու ամեն գնով հաղթել, այլ իսկապես փորձում ա հասկանալ հակառակ տեսակետը, իր չիմացածը բացահայտել, նոր գիտելիք, ինֆորմացիա ձեռք բերել, ճիշտ չլինելու դեպքում էլ ընդունել, որ սխալվել ա։ Արամի մեջ ըմբոստություն կա, որ հավանաբար միշտ էլ եղել ա, ուղղակի եթե նախկինում այն արգեսիվ դրսևորումներ էր ստանում, հիմա ավելի առողջ նպատակների ա ուղղվում, ինչպես, օրինակ, չիմացածը բացահայտելն ու արդարության հասնելն են։ Բանավեճերում ինքը ինչքան էլ հակառակվի, ըմբոստանա, զարմանալիորեն չի ագրեսիվանում, պարզաբանելու ձգտումը կարծես միշտ հաղթում ա էգոյին, իսկ էդ, կարծում եմ, լուրջ ձեռքբերում ա։ Նաև նկատել եմ, որ շատ կուռ տրամաբանություն ունի. «անցքեր» կարծես ընդհանրապես չկան։

Ինձ թվում ա՝ ինքը բնույթով բացառիկ հավատարիմ ու նվիրված մարդ ա ու էն մարդկանցից, որոնց վրա կարելի ա հույս դնել։ Սա անձնական փորձից չեմ ասում, առիթ չեմ ունեցել անձամբ համոզվելու, ուղղակի իր տարբեր գրառումներից եմ էդ տպավորությունը ստացել։

Միայն թե տպավորություն ունեմ, որ Արամն ինքն իրեն մի տեսակ լուրջ չի վերաբերվում, այսինքն՝ էն ամենին, ինչ հենց իրեն ա վերաբերում, մատների արանքով ա նայում, կամ երևի մտածում ա, որ ամբողջ կյանքն առջևում ա, դեռ կհասցնի շատ բաներ, ու, իհարկե, լավ չի անում։ Էդ առումով երևի բավականաչափ նպատակասլացություն չունի դեռ, ինչը, հուսով եմ, ձեռք կբերի, որ իր մեծ պոտենցիալը կարողանա ըստ արժանվույն իրականացնել, ոչ թե փոշիացնել ու ցիրուցան անել։

Մի խոսքով՝ լավն ա Արամը ու կարող ա ավելի լավը դառնալ։ Ու շատ լավ ա, որ Ակումբում ա, որովհետև կարծում եմ՝ համ ինքն Ակումբից ստանալու բան ունի, համ Ակումբն՝ իրենից։

Շինարար
06.11.2013, 13:56
Ուզում եմ ասեմ, որ Արամին շատ-շատ եմ հավանում: Համենայն դեպս, դատելով ակումբի գրառումներից՝ ինքը ամենաամբողջական կերպով մարմնավորում ա լավ մարդու ու մարդկայնության մասին իմ պատկերացումները: Կեցցես, Արամ ջան:

Գալաթեա
06.11.2013, 16:16
Ինձ էլ ա շատ դուր գալիս, որ Արամը սենց կարճ ժամանակում համընդհանուր լյուբիմչիկ դարձավ: Ակումբի քմահաճ ու շատ տարբեր ճաշակի մարդկանց դեպքում դա հեչ հեշտ բան չի:
"Վազվռաշենիե" օպերացիան կարա համարի լրիվ հաջողված :)

Դեռ կգրեմ իր մասին:

Արամ
06.11.2013, 16:22
Մի՛ փչացրեք ինձ...

Գալաթեա
06.11.2013, 16:41
Մի՛ փչացրեք ինձ...

Կակռազ որ չփչանաս, ուրեմն իզուր չի, որ բոլորս քեզ սիրել ենք:

My World My Space
06.11.2013, 17:20
Մի՛ փչացրեք ինձ...

Այ տենց կոտրատվի՛, կոտրատվի՛... :))

Alphaone
06.11.2013, 19:11
Մի՛ փչացրեք ինձ...

Դու արդեն իսկ...
Հայեր, ի՞նչ եք Արամի մասին մենակ լավ-լավ բաներ գրում, ինքը էգոցենտրիկ ա ահավոր, ինքնահավան, քիթը ցցած, իրեն իր տեսակի մեջ եզակի է համարում, խախտվածի մեկն ա... Իր մոտ էն ես լավն եմ դու վատն ես, կամ բոլորը լավն են կամ բոլորը վատն են մոտեցումը չի, իր մոտ բոլորը լավն են, իսկ ես կատարելություն մոտեցումն ա... Արամի հոգեկան ընկճվածության ժամանակ էլ ինքը վատ ա զգում նաև նրա համար, որ մենակ ինքն ա վատ զգում... Մի խոսքով զզվելի, բացասական տիպ ա:
Արամ ջան, դեռ էլի լիքը վատ-վատ բաներ կան, ընթացքում կհիշեմ, կգրեմ, չնեղվես, որ էսքան քիչ եմ քո մասին գրում :kiss

StrangeLittleGirl
06.11.2013, 19:23

ավելացնեմ նաև, որ ինքը դեմ ա, որ կանայք բանակում ծառայեն :angry

Ուլուանա
06.11.2013, 19:45
ավելացնեմ նաև, որ ինքը դեմ ա, որ կանայք բանակում ծառայեն :angry
Փաստորեն, ավելի լավն ա, քան ես կարծում էի :D։

Բայց եկեք թեմայից չշեղվենք։

Այբ
10.11.2013, 17:10
Ուզում եմ խոսել Enna Adoly-ի մասին:
Շատերն են գրանցվում ակումբում, բայց մի քանի գրառումից հետո անհետանում են, որ նույնիսկ չես էլ հիշում, թե նման անդամ է եղել: Երբ Նանեն գրանցվեց ակումբում, միանգամից իր ակտիվությամբ աչքի ընկավ: Ու շատ լավ է, որ գրանցվեց: Ինքը ուղղակի ինձ ապշեցնում է: Իր տարիքի համեմատ այնքան խորը վերլուծություններ է անում, այնքան հասուն է:
Մի անգամ ասել եմ՝ ինձ համար յուրաքանչյուր ակումբցու ավատար, տվյալ անդամի հոգեվիճակն է բնորոշում: Չգիտեմ, իմ մեջ էդպես է տպավորված: Ու ամեն անգամ, երբ տեսնում եմ Enna Adoly-ի շարունակ փոփոխվող ավատարները, միշտ ուրիշ աչքով եմ նայում ավատարներին: Կարծես թե ավատարների մեջ, փնտրում եմ ինձ համար դեռ ամբողջովին չբացահայտված աղջնակին:
Նանեն շատ զգայուն է, խելացի ու այնքան խորն է ամեն ինչ ընկալում, որ դու ինքդ նրա մեջ տեսնում ես էդ խորությունը: Երևի դրանից է, որ ես միշտ Նանեի գրառումները կարդալիս, ինչ-որ բաներ եմ փորձում գտնել, չգիտեմ...Դա էլ երևի նրանից է, որ շատ բաներ նրա մեջ չեմ կարողանում բացահայտել:

Շատ եմ սիրում Նանեին ու շա՜տ ուրախ եմ, որ ինքը ակումբում կա: :kiss
Մեմ-մեկ չեմ էլ ուզում Նանեին բացահայտել. իր չբացահայտվածությամբ և խորհրդավորությամբ է (համենայդեպս ինձ համար) ինքը մագնիսի նման քաշում ու «ստիպում» սիրել իրեն::)):love

Շինարար
16.11.2013, 11:22
Ուզում եմ խոսել Մեֆի մասին: Մեֆը ակումբի համն ա՝ աղն ա, կծուն ա, քաղցրն ա, ինչպես ամեն համեմունք, երբ մի քիչ շատ էլ լինում, համը դուրս է գալիս, բայց այ երբ չափաբաժինը ճիշտ ա լինում... Ու ես իրան շատ եմ հարգում, նույնիսկ ինչ մեղքս թաքցնեմ սիրում եմ: Առաջին պատճառը շաատ սուբյեկտիվ ա, նույնիսկ փառասիրական: Երբ ես դեռ գրականության բաժնի մոդեր էի, էս Մեֆը մտել էր իմ անձնական օրագիր ու գրել, որ ես լավ եմ գրում ու շարունակեմ, չգիտեմ՝ ինքը հիշում ա, թե չէ, բայց պատկերացրեք, թե ոնց կզգացվի մեկը, ումից փառասիրությունը շատ հեռու չի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ: Նման բան ա ասում մի մարդ, ում հետ բացի քաղաքականություն բաժնում կոնֆլիկտներից ուրիշ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Նույնիսկ ձեռս վրա չգնաց ջնջելու, ինչքան հիշում եմ՝ Չուկին խնդրեցի, որ ինքը ջնջի: Ես հասկացա, որ Մեֆը շատ դիտողունակ, երևույթները շատ ճիշտ ընկալող, շատ խելացի մարդ ա :))
Իհարկե, չես կարող անտարբեր լինել մի մարդու նկատմամբ, ով էդքան ակտիվ ա տվյալ միջավայրում, ու ինձ գերում ա Մեֆի բացառիկ հումորի զգացումը. հրաշք ա: Իհարկե երբ մի բան շատ ես շահագործում, երբեմն կարող ա համը դուրս գա, ինչը պարբերաբար տեսնում ենք Մեֆի կատակներում, բայց էդ հազարից մեկ համը դուրս եկող կատակների կողքին էնքան շատ են համով, սուր, ծիծաղալու հումորները, որ հազարից մեկը եղանակ չի փոխում: Սուր հումորը զարգացած մարդու հատկանիշ ա, չնայած միայն հումորը չի, որ Մեֆի զարգացածության մասին վկայում ա, ինձ թվում ա՝ բոլորդ կհամաձայնեք: Մեֆը դեմք ա:
Մեկ էլ ամենակարևորը, ամերիկացիքի ասած last but not least Մեֆը պատրաստ ա փոխվելու, զարգանալու, ավելի ու ավելի լավը դառնալու էն դեպքում, երբ իր կես տարիք ունեցող մարդիկ հաճախ էնքան ինքնավստահ են լինում, հաճախ էնքան կարծրացած են լինում: Իհարկե, ինքը փորձում ա ցույց տալ, որ միշտ ամենաճիշտը ինքն ա, իր գրառումներում սովորեցնողի, ավելի ավագի դիրքերից ա հաճախ հանդես գալիս, մի տեսակ մեջքը գետնով չի տալիս, բայց եթե ուշադիր լինեք, կզգաք նաև աստիճանական փոխակերպումը իրա լավից դեպ ավելի ու ավելի լավը: Մեֆը նույնիսկ ավելի նրբանկատ ա դառել, որքան էլ հենց իր հանդեպ էս բառի կիրառումը ծիծաղելի թվա: Ասեմ ավելին, ինքն էլ ա իր մեջ դա նկատում, ու դա իրան հեչ դուր չի գալիս :)) Էդ դուր չգալն էլ ա շատ նկատելի, բայց ասեմ, Մեֆ, իրոք ախր երբեմն շատ ես համը հանում, ախր մենք էլ ենք է մարդիկ՝ քո նման, բայց մի քիչ ավելի պակաս փորձառու, մի քիչ ավելի պակաս կոփված, ու եթե դիմացինիդ նյարդերը քեզ հետ շփման մեջ տեղի են տալիս, դա նշանակում, որ հենց քեզ հետ շփումը դրա պատճառ դարձավ, այլ նշանակում ա, որ գուցե դա վերջին կաթիլը դարձավ նյարդայնությունների էն ողջ չափաբաժնի կողքին, որ օրվա ընթացքում էդ մարդու հետ կատարվել ա: Էնպես, որ քո էդ փոփոխությունը ես միայն ողջունում եմ: Մանավանդ որ Մեֆը ինքը իրեն առնչվող հարցերում իրականում չափազանց դյուրազգաց ա, ահավոր նեղացկոտ, որքան էլ չխոստովանի դա, ու իր էդ փշոտությունն էլ երևի նաև էդ դյուրազգացությունից ա գալիս որոշակիորեն, ես ձեզ ծակեմ նախօրոք, որ դուք չհասցնեք ինձ ծակեք:
Մի խոսքով, Մեֆ ջան, ողջ լեր:

Ingrid
16.11.2013, 19:34
Ժող, ճիշտ է՝ քիչ-քիչ եմ այստեղ երևում, բայց կան մարդիկ, որոնց ճանաչեցի հենց Դար ակումբից, ու դրա համար շատ ուրախ եմ: Ընթացքում ճանաչածներիցս բոլորին էլ կանրադառնամ, բայց հիմա կուզեի խոսել Գալաթեայի մասին:
Սկզբում իրեն չեզոք էի վերաբերում, ապա քիչ-քիչ սկսեցի դրական մոտեցում ցուցաբերել, հետո՝ շատ համակրեցի, սիրեցի: Ինքը էնքան ջերմ կերպար է, էնքան "հասնող", "ընկեր" բառի ամենալավ իմաստներով:
Թվում էր, թե Գալին ճանաչել եմ քիչ թե շատ ու երբ իմացա ՖԲ-ի Լիլիթի մասին, ինքն ինձ էնքան խորթ թվաց, էնքան ուրիշ, որ ոչ էլ փորձում էի այդ Լիլիթի հետ մտերմանալ: Բայց թե ոնց մի օր սկսեցինք Ֆբ-ով խոսել, չեմ էլ հիշում, ես իրեն սկզբում Գալ էի կոչում՝ հեռու վանելով Լիլիթին: Բայց պարզվեց, որ այդ Լիլիթն այնքաաաան համով, հետաքրքիր տիպ է, էնքաաան լավ ընկեր, որ Գալն ուր է՝ նրան հասնի: Ու հիմա արդեն Գալն է ինձ համար խորթ դարձել, իսկ Լիլիթին շաաատ եմ սիրում և գնահատում: Ինքը էն մարդկանցից է, որ ուրախ եմ ճանաչելու համար և կուզեի իրական կյանքում էլ ճանաչել ու ընկերանալ:

Mephistopheles
17.11.2013, 03:21
Ուզում եմ խոսել Մեֆի մասին: Մեֆը ակումբի համն ա՝ աղն ա, կծուն ա, քաղցրն ա, ինչպես ամեն համեմունք, երբ մի քիչ շատ էլ լինում, համը դուրս է գալիս, բայց այ երբ չափաբաժինը ճիշտ ա լինում... Ու ես իրան շատ եմ հարգում, նույնիսկ ինչ մեղքս թաքցնեմ սիրում եմ: Առաջին պատճառը շաատ սուբյեկտիվ ա, նույնիսկ փառասիրական: Երբ ես դեռ գրականության բաժնի մոդեր էի, էս Մեֆը մտել էր իմ անձնական օրագիր ու գրել, որ ես լավ եմ գրում ու շարունակեմ, չգիտեմ՝ ինքը հիշում ա, թե չէ, բայց պատկերացրեք, թե ոնց կզգացվի մեկը, ումից փառասիրությունը շատ հեռու չի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ: Նման բան ա ասում մի մարդ, ում հետ բացի քաղաքականություն բաժնում կոնֆլիկտներից ուրիշ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Նույնիսկ ձեռս վրա չգնաց ջնջելու, ինչքան հիշում եմ՝ Չուկին խնդրեցի, որ ինքը ջնջի: Ես հասկացա, որ Մեֆը շատ դիտողունակ, երևույթները շատ ճիշտ ընկալող, շատ խելացի մարդ ա :))
Իհարկե, չես կարող անտարբեր լինել մի մարդու նկատմամբ, ով էդքան ակտիվ ա տվյալ միջավայրում, ու ինձ գերում ա Մեֆի բացառիկ հումորի զգացումը. հրաշք ա: Իհարկե երբ մի բան շատ ես շահագործում, երբեմն կարող ա համը դուրս գա, ինչը պարբերաբար տեսնում ենք Մեֆի կատակներում, բայց էդ հազարից մեկ համը դուրս եկող կատակների կողքին էնքան շատ են համով, սուր, ծիծաղալու հումորները, որ հազարից մեկը եղանակ չի փոխում: Սուր հումորը զարգացած մարդու հատկանիշ ա, չնայած միայն հումորը չի, որ Մեֆի զարգացածության մասին վկայում ա, ինձ թվում ա՝ բոլորդ կհամաձայնեք: Մեֆը դեմք ա:
Մեկ էլ ամենակարևորը, ամերիկացիքի ասած last but not least Մեֆը պատրաստ ա փոխվելու, զարգանալու, ավելի ու ավելի լավը դառնալու էն դեպքում, երբ իր կես տարիք ունեցող մարդիկ հաճախ էնքան ինքնավստահ են լինում, հաճախ էնքան կարծրացած են լինում: Իհարկե, ինքը փորձում ա ցույց տալ, որ միշտ ամենաճիշտը ինքն ա, իր գրառումներում սովորեցնողի, ավելի ավագի դիրքերից ա հաճախ հանդես գալիս, մի տեսակ մեջքը գետնով չի տալիս, բայց եթե ուշադիր լինեք, կզգաք նաև աստիճանական փոխակերպումը իրա լավից դեպ ավելի ու ավելի լավը: Մեֆը նույնիսկ ավելի նրբանկատ ա դառել, որքան էլ հենց իր հանդեպ էս բառի կիրառումը ծիծաղելի թվա: Ասեմ ավելին, ինքն էլ ա իր մեջ դա նկատում, ու դա իրան հեչ դուր չի գալիս :)) Էդ դուր չգալն էլ ա շատ նկատելի, բայց ասեմ, Մեֆ, իրոք ախր երբեմն շատ ես համը հանում, ախր մենք էլ ենք է մարդիկ՝ քո նման, բայց մի քիչ ավելի պակաս փորձառու, մի քիչ ավելի պակաս կոփված, ու եթե դիմացինիդ նյարդերը քեզ հետ շփման մեջ տեղի են տալիս, դա նշանակում, որ հենց քեզ հետ շփումը դրա պատճառ դարձավ, այլ նշանակում ա, որ գուցե դա վերջին կաթիլը դարձավ նյարդայնությունների էն ողջ չափաբաժնի կողքին, որ օրվա ընթացքում էդ մարդու հետ կատարվել ա: Էնպես, որ քո էդ փոփոխությունը ես միայն ողջունում եմ: Մանավանդ որ Մեֆը ինքը իրեն առնչվող հարցերում իրականում չափազանց դյուրազգաց ա, ահավոր նեղացկոտ, որքան էլ չխոստովանի դա, ու իր էդ փշոտությունն էլ երևի նաև էդ դյուրազգացությունից ա գալիս որոշակիորեն, ես ձեզ ծակեմ նախօրոք, որ դուք չհասցնեք ինձ ծակեք:
Մի խոսքով, Մեֆ ջան, ողջ լեր:

բոլոր դրական բաների հետ համաձայն եմ, իսկ բացասականների հետ՝ ոչ… տազ եմ անում…

Ingrid
25.11.2013, 16:34
Ըհը, կրկին այստեղ եմ ու շարունակեմ խոսել այն մարդկանց մասին, ում ծանոթացել եմ այս կայքի շնորհիվ:
Ուլուանա՝ Անուկ, Ան, առաջին մարդկանցից մեկն այս կայքում, որ գրավեց ուշադրությունս: Էստեղ շատերն են ասում, որ իրենց նման մարդկանց են գտել: Եթե ես փորձեի գտնել, լինելու էր Անուկը: Չգիտեմ՝ իրականում կամ ընկերների աչքին ինչքանով ենք մենք նման, բայց երբ կարդում էի իր օրագիրը, հետո մեկնաբանությունները, այնուհետև առանձին մեր չատերը, շատ նմանություններ էի գտնում:
Ինքն հարազատ հոգի է: Էլ չեմ մանրամասնում, որովհետև եթե հիմա գովեմ, գուցե մտածեք, ինքնագովերգմամբ եմ զբաղվում, դրա համար էլ ...
Ան ջան, քեզ շատ պաչիկներ: Հուսով եմ՝ մի օր իրական կյանքում էլ քեզ հանդիպել:

Ռուֆուս
02.12.2013, 00:55
Ուզում եմ Արամի մասին ես էլ գրեմ:

Նախքան բանակ գնալը Արամին առանձնապես չէի սիրում, դե ինքը հիմնականում էն բաժիններում էր գրառումներ անում, որտեղ ես չէի մտնում ու հիշում էի որ ինքը միշտ որոշ անդամների հետ կոնֆլիկտային իրավիճակների մեջ էր: Մեկ էլ շատ էր եկեխայական բաներ անում, օրինակ մականունը Kisame էր դնում, ամեն գնով ուզում էր ինտիմ անկյուն մտնել, Արտգեոն չէր թողնում, թե նման մի բան, կամ Չուկին տուգանային միավոր էր տալիս, և այլն :)) Բանակ գնալուց առաջ Արամը էս թեման (http://www.akumb.am/showthread.php/59103-ITanalytic-%D5%8F%D5%8F-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3) բացեց, զուտ հետաքրքրության համար բացեցի բլոգը նայելու, մեծ սպասելիքներ չունեի, բայց պարզվեց ընտիր բլոգ է շատ հետաքրքիր թեմաներով: Ուզում էի անպայման թեմայում մի երկու բան գրեի, գովեի լավ աշխատանքը, բայց չեմ հիշում ինչի չգրեցի ու հետո մոռացա:

Բանակից հետ եկած Արամը լրիվ ուրիշ մարդ ա ու ամեն առումով քեֆս գալիս ա իրենից: Բայց իրեն արդեն շատ են գովել, ես բան չեմ ասի, որ շատ երես չառնի: Իսկ իր օրագիրը էն սակավաթիվ օրագրերից ա, որի ոչ մի գրառումը աշխատում եմ բաց չթողնել ու եթե հնարավորություն ունենայի ամեն գրառմանը վարկանիշ կտայի: Ու չնայած Արամին կյանքում տեսած չկամ, մոտս էն տպավորությունն ա, որ հազար տարի ա ճանաչում եմ իրեն: Էնպես որ եղբայր ջան, սպասի, հենց Հայաստան վերադարձա, առաջինը քեզ եմ տեսնելու:

Մեկ էլ Enna Adoly-ի մասին եմ ուզում մի երկու բառ գրել: Էնքան եմ ուրախանում, որ սենց լավ երեխեքը իրենց ոտքով գալիս են Ակումբը գտնում ու որոշում են մնալ: Էննայի գրառումները կարդալուց մեկ մեկ մոռանում եմ իր տարիքը, էնքան որ հասուն մտքեր ա գրում:

Մի խոսքով, քանի դեռ ձեր նման ջահելություն ունենք, էս երկիրը ապագա կունենա:

Jarre
14.12.2013, 03:10
Երբ սկզբում նոր էի գրանցվել Ակումբում ինքը դարձավ իմ ամենաֆավորիտային ակումբցիներից մեկը։
Սակայն կար ինչ որ քաշվածություն իրանից։ Մտածում էի, որ շատ խիստ ա, ինքնավստահ ու երբեմն օրենքի տառից կախված։ Բայց իմ մեջ իր հանդեպ կար հարգանք, ջինջ ու մաքուր մարդկային սեր։ Նույնիսկ մի պահ իր անունը իմ ակումբային գաղտնաբառիս մի մասն էր կազմում :P Իսկ իրա ավատարը նենց ապահովության ու ջերմության զգացում էր փոխանցում ինձ։ Մի քիչ ղզիկական ա ստացվում գրածս, բայց դե գրում եմ էն ինչ կա :)

Հետո երրորդ փուլն էն էր, որ մեր հարաբերությունների զարգացման ընթացքում ես հասկացա, որ ինքը շատ նուրբ անձնավորություն ա։ Որ հեչ էլ ինքնավստահ չի։ Ու էստեղից սկսվեց կյանքի իմ ոդիսականի ամենահաճելի փուլերից մեկը և իր հետ հարաբերությունների երրորդ փուլը։

Իրա շնորհիվ ես նոր բաներ սովորեցի, նոր բաներ հասկացա։ Մեր հարաբերությունների ընթացքում ինքը ինձ օգնեց թարգել իմ ստախոսությունը, մարդկանց երեսին ասել էն ինչ մտածում եմ ոչ թե էն ինչ մարդը կուզի լսել։ Օգնեց ուղեղումս քանդել որոշակի ստանդարտներ ու շաբլոններ։ Օգնեց այլ տեսանկյունից նայել կրոնական հարցերին։

Ու ես իրան միշտ գրում եմ էն ժամանակ, երբ ես խիստ իրա կարիքը ունեմ։ Երբ ինչ որ խնդիր կա։ Երբ ունեմ աջակցության կարիք։ Ու երբեմն մոռանում եմ իրան գրել ուղղակի, որովհետև ինքը կյանքում ինձ ամենահարազատ ու թանկ մարդկանցից մեկն ա։ Մոռանում եմ, որ գուցե ինքն էլ ունի իմ կարիքը։ Կներես դրա համար..... Բայց անգամ չնայած դրան, ինքը միշտ կա։ Էս մարդկային հարաբերությունների շատ նուրբ ու հետաքրքիր տեսակ ա։

Վերջին մեկ տարվա ընթացքում կյանքումս եղան որոշակի փոփոխություններ, որոնց պատճառով մարդիկ, որոնց հետ ես շփվել էի իմ կյանքի վերջին 20 տարիների ընթացքում որոշեցին անգամ չբարևել ինձ և չպատասխանել հասարակ հարցի. Բարև, ո՞նց ես։ Ու էս ընթացքում երբ ես ու իմ համար շատ թանկ մեկ ուրիշ մարդ գտնվում էինք մինչև հիմա ապրած մեր կյանքերի ամենաբարդ իրավիճակներից մեկում էս ակումբցին ու մեկ ուրիշ ակումբցի միշտ մեր կողքն էին ու մեր կողքն են հիմա։ Ու հիմա, որ մտածում եմ հասկանում եմ, որ փաստորեն՝ ՓԱՍՏՈՐԵՆ, էս մարդը իմ ընկերն ա։ Հարազատ մարդ։ Ես ոչ թե ուզում եմ իրան համարել այդպիսին, այլ փաստացի դա այդպես է։ Ու ահավոր շատ եմ գնահատում ու սիրում էտ մարդուն ու իրա ընտանիքին։

Ու պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն Ուլուանա ջան ինձ հետ քո ընկերության համար։

Ruby Rue
16.01.2014, 00:24
Եկա ասեմ, որ էս Ռուֆուսը շա՜տ դեմքն ա: Ես Ռուֆի որևէ գրառում, հատկապես՝ օրագրայինները, աշխատում եմ բաց չթողնել, որովհետև ինքը և՛ հետաքրքիր բաներ է պատմում, և՛ էդ ամենը համով-հոտով է պատմում: Ճիշտ է, քանի դեռ ԱՄՆ-ում սովից սատկում էի, ահավոր նախանձով, բայց դե մեկ է՝ էլի հաճույքով էի կարդում իր գրառումները համովագույն ուտելիքների մասին: Իր՝ Իտալիայի մասին գրառումներն էլ էնքան հետաքրքիր են, պատկերավոր ու ինֆորմացիոն, որ թվում է՝ Ռուֆը բոլոր ակումբցիների համար մինի ճամփորդություններ է կազմակերպում դեպի Իտալիա:

Մեկ էլ նկատել եմ, որ Ռուֆուսը գնալով ավելի ու ավելի դեմքն ա դառնում: Իր հին գրառումներն էլ են լավը, բայց նորերն ավելի լավն են: Ինքը բավականին հին ակումբցի լինելով երբեք իր թարմությունն ու հետաքրքրությունը չի կորցնում, միշտ ավելին բացահայտելու տեղ է թողնում:

Հ.Գ. Այ տղա, չե՞ս ուզում մի օր Հայաստան գալ, քեզ էլ տեսնենք: ;)

Alphaone
19.01.2014, 20:35
Նիհիլը նորեկ է, բայց էնպիսի զգացողություն է, թե ինձնից էլ հին ակումբցի է: Չգիտեմ ոչ տարիք, ոչ սեռ, բայց ոնց որ հազար տարվա ընկեր լինի: Գրառումները համ սուր են, համ խորը, համ լրիվ ակումբային համուհոտը, կոլորիտը տեղը: Ուրախ եմ, որ ակումբում նման նորեկ ունենք: :)

Ռուֆուս
19.01.2014, 20:52
Ավելացնեմ, որ Nihil-ը բնականում (նկարներով) շա՜տ սիրուն ա :))

Էս վերջի Ակումբում հայտնված նորեկների պատոկը շատ լավն ա, համ խելացի են, համ էլ սիրուն :))

Jarre
19.01.2014, 23:28
Ինձ ծանոթ ակումբցիներից ու ընդհանրապես ինձ ծանոթ մարդկանցից շատերը էն կարծիքին են, որ ինչ որ մի նախաձեռնության, հիմնարկի կամ մի այլ երևույթի ղեկավարի մասին դրական բան ասելը *ռ մտնոցի ա։ Եթե ուզում եք համարեք տենց։

Ուզում եմ Chuk-ի մասին գրել։
Chuk-ի և իմ կարծիքները շատ հարցերով են տարբերվել ու տարբերվում։ Տարբեր հարցերում մոտեցումներին էլ են տարբեր։ Բայց ես Chuk-ով տպավորված եմ։ Տպավորված եմ, որ ինքը էտքան երիտասարդ տարիքում ստեղծեց Ակումբը ու պահեց մինչև այսօր։ Ես լավ գիտակցում եմ, որ դա կոլեկտիվ ջանքերի շնորհիվ է եղել, բայց իմ համար Ակումբը Արտակի ստեղծագործությունն ա։ Ու ես շնորհակալ եմ, որ Ակումբը եղավ ու կա իմ կյանքում։ Մեկ-մեկ կարդում եմ գրառումներ, որ Ակումբը ըլնի չլնի իմ համար մեկ ա, որ Ակումբը իմ համար ժամանցի տեղ ա, բայց ոչ ավել և այլն։ Իսկ ես չեմ ամաչի ասել, որ Ակումբը ինձ էնքաաան բան ա տվել, ու այնպիսի անփոխարինելի մարդկանց ա նվիրել ինձ, որ ես երբեք չեմ կարա տենց արտահայտվեմ։ Իմ համար Ակումբը շատ խորհրդանշական երևույթ ա։

Հիշում եմ, թե ինչպես Արտակը ինձ աջակցեց երբ հապճեպ կազմակերպեցի ֆոտոցուցահանդես ու ամեն վայրկյանը, որ մոտեցնում էր ցուցահանդեսի օրը հասկանում էի, որ ձախողումը անխուսափելի ա։ Ու տենց էլ էղավ։ Հյուրերի ինսուն տոկոսը ակուբցիներն էին։ Իսկ Արտակն էլ բաներ էր տեղադրել էտ ցուցահանդեսի հետ կապված։

Սրանք էնքան ջերմ հուշեր են....

Մերսի շատ Chuk ջան։

impression
20.01.2014, 01:50
ուզում եմ խոսել ivy-ի մասին

ես ակումբից ամենաշատը իրան եմ սիրում, ինքն էլ ինձ, պայթեք նախանձից :P

Jarre
20.01.2014, 01:57
ուզում եմ խոսել ivy-ի մասին

ես ակումբից ամենաշատը իրան եմ սիրում, ինքն էլ ինձ, պայթեք նախանձից :P

Պայթեցի :P

CactuSoul
20.01.2014, 02:02
Ես էլ մի-երկու բառ ասեմ Արամի մասին. ես իրեն նոր՝ անցած տարվա ընթացքում բացահայտեցի ու ինձ թվում էր, թե դա նորմալ ա, որովհետև մարդը փոքր էր, մեծացավ, երևաց՝ ինչ կա մեջն իրականում: Բայց էս «ամենասիրելի վարկանիշի» թեման որ բացվեց, վարկանիշներս էի վերանայում, մեկ էլ Նոյի թվի էնպիսի մի վարկանշային մեկնաբանություն տեսա իր կողմից, ու էնպիսի մի գրառմանս համար, որ հասկացա՝ Արամը փոքրուց էլ լավն ա եղել, ես եմ անուշադիր եղել, որ նոր եմ դա նկատում:

Chuk
20.01.2014, 02:04
Ես էլ Գալից եմ ուզում խոսել:
Լիլից շատ բան կա խոսելու, թե որպես լավ ընկերոջ, թե որպես լավ մարդու, թե որպես լավ ստեղծագործողի և այլն:
Բայց հիմա ուզում եմ խոսեմ վերջին օրերի ակումբում կատարվածի հետ կապված:

Չգիտեմ, Լիլը տենց նպատակ ունեցել ա, թե չէ, բայց ինքը գրչի մի քանի պարզ հարվածով կարողացավ ապացուցել, որ ակումբը հեչ էլ մեռած համայնք չի, որ ակումբում քննարկման թեմաները հեչ էլ սպառված չեն, որ մարդիկ ունեն ասելիք ու ունեն լսելու ունակություն, որ նորմալ ու հետաքրքիր քննարկումներ ստեղ հնարավոր ա: Որ ընդամենը պետք ա չալարել ու առաջարկել էդ քննարկումները, որ ընդամենը պետք ա զբաղվել, թարմացնել, նորացնել ու Լիլն էն մարդն էր, ով շատ թեթև ու հանգիստ արեց դա (թեթև ու հանգիստ, երբ թեմաները ծանր էին՝ հիմնականում): Լիլ ջան, քեզ անչափ շնորհակալ եմ :)

Ակումբում վերջին օրերին այլ հետաքրքիր թեմաներ էլ են բացվել (նկատի ունեմ ուրիշների կողմից), հույս ունեմ որ օրինակը վարակիչ կլինի բոլորիս համար :)

Ռուֆուս
20.01.2014, 06:29
Քունս չի տանում, էս մի երկար գրառումն էլ գրեմ, գնամ քնեմ: Նախապես զգուշացնում եմ, որ գրառումս Այվիի ասած «առաջ չէի սիրում, իսկ հիմա շատ եմ սիրում» գրառումներից է լինելու :))

2008 թվականն էր, ես նոր էի Ակումբում, բայց ինձ հեչ նորեկի պես չէի պահում: Մեկ մեկ աչքովս են ընկնում էդ թվերի գրառումներս ու լուրջ ներվայնանում եմ, ինչքան անդուր տիպ եմ եղել, ոնց էլ ինձ սիրել են (հաստատ հետևիցս խոսացած էլ կլինեն:))): Էդ թվերին Ակումբը լրիվ ուրիշ էր, եթե ձեզ հիմիկվա վեճերն են բուռն թվում, ապա էն թվերին լույս օրով Ակումբում տալիս մարդ էին սպանում: Ընտրություններից հետո էր, բոլորիս մեջ լիքը զայրույթ կար ու ագրեսիա, որոնք գալիս Ակումբում էինք թափում: Էն ժամանակ մարդիկ կային փողոցային հայհոյանքներով իրար էին քֆրտում, ճիշտ է, վռազ արգելափակվում էին ու մոդերները գալիս շտապ էդ հայհոյանքները ջնջում էին, բայց ահագին մարդ հասցնում էր կարդալ: Հանկարծ հակադիր հայացքների տեր մեկը գրառում էր անում, խեղճին ողջ ողջ բզկտում էին։ Մի խոսքով արյունոտ տարի էր էդ 2008թ-ը, հետագա տարիներին ահագին առաջընթաց է գրանցվել քննարկման էթիկայում:

2008թ-ին ինչ տեսակի մարդիկ ասես չէին մտնում Ակումբ, հիմա մի մասը փոխվել են, իսկ մնացածները հավերժ լքել են Ակումբը, ինչի համար անկեղծ ուրախ եմ: Մի քանի հոգի կային՝ Rammstein, Beeline-Grigor, Sunun և այլն, ովքեր առիթը բաց չէին թողնում տեղի անտեղի մտնեին տարբեր թեմաներում Բիլայն գովերգեին ու Վիվասելին պախարակեին: Հիմա մտածում եմ, մթոմ ինչ, ինչ անձնական շահ ունեիք (Sunun-ից բացի), որ նման գրառումներ էիք անում: Ու էդ խմբում ամենաակտիվը Ռամշն էր՝ իր մշտական դեղին ու սև ավատարներով, ստորագրությամբ ու պրո-Բիլայնական հակա-Վիվասելական գրառումներով: Ակումբցիների մի ուրիշ խումբ էլ կար, որի ակտիվ անդամներից մեկն էլ ես էի, ով առիթը բաց չէր թողնում բիլայնականներին վիրավորել, թթու խոսք ասել, կծմծելու համար: Տենց էլ իրար կծելով ապրում էինք, եթե էն ժամանակ մեկն ու մեկն ասեր, որ Ռամշը հետո ոչ միայն մոդերատոր էր դառնալու, այլ ավագ մոդերատոր, կասեինք, գժվել եք դուք :))

Հետո կոնկրետ չեմ հիշում երբ ու ինչ հանգամանքներից ելնելով, Ռամշը իր բիլայնական ֆլուդը քչացրեց ու նոր սկսեցի իր նորմալ գրառումները կարդալ: Մեկ մեկ կարդում էի, էնքան հետաքրքիր ու յուրօրինակ մտքեր էր արտահայտում, զարմանում էի, որ առաջ ես դրա վրա ուշադրություն չէի դարձրել:

Հետո սկսվեց Ռամշին բանակ տանելու սերիալը :)) Վեց ամիսը մեկ Ակումբով իրար գլխի էինք հավաքվում ու գուշակում, էս անգամ տանելու՞ են, թե՞ չէ: Ինչ լավ ա, որ չտարան, թե չէ Ակումբն իրոք շատ բան կկորցներ:

Հետո չեմ հիշում ինչ հերթականությամբ (բիձըցել եմ, ներող եղեք), Ռամշը դարձավ մոդերատոր, եկավ հանդիպումներին, հետո էլ դարձավ հեծանվային շարժման ակտիվ մասնակիցներից մեկը: Երբ իրեն առաջին անգամ տեսա, շատ էր դուրս եկել, որ Հայաստանում իր նման երիտասարդներ կան: Հատկապես մի գիծ էր դուրս շատ գալիս՝ Ռամշի սկզբունքայնությունը: Սովորական անդամները չեն կարող տեսնել, թե մոդերատորներն իրար հետ ինչ են խոսում, ու էս տարիների ընթացքում ես առիթը բաց չեմ թողել Ռամշին ասել, որ էս մի տուգանայինը իզուր ես տվել, կամ էս մոդերատորականը շատ խիստ էր, կամ էլ վերջիվերջո մի քիչ բարեգութ գտնվիր ակումբցիների նկատմամբ :)) Բայց դե Ռամշը խոդի էր տալիս իր գերմանական մատորն ու կարգազանց գրառումները առանց խղճի խայթ զգալու ոչնչացնում՝ խեղճուկրակ ակումբցիներին էլ տուգանայիններ շարելով:

Մի խոսքով, Ռամշ ջան, ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ, որ շատ դեպքերում չափից դուրս խիստ ես մոդերավորում ու էլի առիթը բաց չեմ թողնի քեզ դրա մասին հիշեցնել: Մենակ թե հանկարծ չփոխվես, էդ քո սկզբունքայնությունը իմ դուրը շատ է գալիս :)

Ռուֆուս
20.01.2014, 22:54
ուզում եմ խոսել ivy-ի մասին

ես ակումբից ամենաշատը իրան եմ սիրում, ինքն էլ ինձ, պայթեք նախանձից :P

Եթե ես էս գրառումը չանեի, մեջիցս կպայթեի :))

Լիլ, Այվին քեզ խաբու՛մ ա (http://www.akumb.am/showthread.php/6345-%D4%BB%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6?p=2101892#post2101892), դե գնա :))

Շինարար
05.02.2014, 23:44
Էս Աթեիստին, այսինքն՝ Աթեիստենց ես շատ եմ հարգում: Ֆեյբուքում իրանցից ցանկացած նորություն, իրանց ընտանեկան նոր նկարները, երեխեքի առաջին քայլերի մասին պատմող նկարները, ստատուսները միշտ դրական լիցքեր ա փոխանցում: Էն ֆրենդներից են, ումից, ում գոյությունից մենակ լավ տրամադրություն ա ինձ փոխանցվում, ու հլա չի եղել, որ ինչ-որ լայքի խնդրանքով, ինչ-որ խաղի, իրադարձության և այլնի հրավեր ուղարկեն:)

Ուրեմն հայաստանյան ներկայիս "հայրենասիրության" պատկերացումներով Աթիստը քյառթու ազգադավ ա: Քրիստոնեեության հետ չունի, առաքելական եկեղեցու հետ չունի, մեր ադաթների հետ չունի, ուշք ու միտքը Եվրոպան ա, բայց ոչ թե Եվրոպա արտագաղթելու առումով, կգնար էլի, բայց ոնց որ ուզում ա Հայաստանն էլ Եվրոպայի պես լինի: Էս մարդն ապրում և աշխատում ա Հայաստանում, ընտանիք ա ստեղծել, երեխեք ա մեծացնում, անուններ դնելու պահից արդեն երևում ա, որ ամենաիսկական հայեր հենց ինքն ա մեծացնում, ծառայել ա հայկական բանակում, հայերենը գրում ա հայատառ:)) շատ եմ հարգում իրանց ազնվությունը, ասում ա էն, ինչ մտածում ա՝ դուր կգա՞ քեզ, դուր չի գա՞, կարևոր չի, ու ուզում ա մեր երկիրը ավելի լավը լինի: Ժող, էլ հայրենասերը ո՞նց ա լինում՝ պոզով-պոչո՞վ:

Ծաղիկները Cassiopea-յին:flower

StrangeLittleGirl
06.02.2014, 06:04

Հա Շին, որ սկսել ես, ես էլ շարունակեմ էլի: Այ էն որ քյառթու հայրենասերները սկսում են ընտանեկան արժեքներից խոսել, հայը սենց, հայը նենց, բլա-բլա, դրանք սաղ սուտ են: Իսկական օրինակելի ընտանիքը հենց Արտակենց ընտանիքն ա: Ու օրինակելի ա նաև էն իմաստով, որ իրանք ջոկել են, որ լավ մարդկանցից պիտի շատ լինի, դրա համար շատանում են :)

Այբ
15.02.2014, 20:42
Ուզում եմ խոսել մեկի մասին, ով թեև քիչ է գրառումներ անում, բայց այդ քչով անգամ հետաքրքրել է ինձ::)
Միշտ հետաքրքրասիրությամբ ու հաճույքով եմ կարդում նրա գրառումները: Խոսքս E-la Via –ի մասին է: Ցավոք, դեռ շատ բաներ չեմ կարող գրել E-la Via –ի մասին, բայց հույս ունեմ, որ դեռ կճանաչեմ՝ գրքասեր, ստեղծագործող այս անդամին:;)

StrangeLittleGirl
16.02.2014, 00:29

Իրան ես էլ եմ շատ սիրում :love նենց խորհրդավորոտ, մի տեսակ անծանոթ, բայց համ էլ սիրելի ակումբցի ա: Էն քիչ ակումբցիներից ա, որի կարծիքին սրտատրոփ սպասում եմ ստեղծագործական մրցույթներում:

Smokie
13.03.2014, 12:24
Ինքը իմ մոտ շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում սկզբնական շրջանում: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ պատճառը արտաքինն էր, իր տարիքն ու չափսերը՝ միշտ պատկերացնում էի ուժեղ, թիկնեղ և բարկացկոտ մարդու: Իսկ երբ վիրտուալում տեսնում էի, թե որքան բարությամբ ու սիրով է խոսում իր զավակների մասին, կամ վարվում իրենց հետ, անկեղծ ասած զարմանում էի: Էլի չէի պատկերացնում, որ նա կարող է այդպիսինը լինի:
Իսկ հիմա... հիմա ես ոչ միայն արտաքինից դատելով եմ իրեն այդպիսինը պատկերացնում::)) Այո', երբ նա խոսում է հեռուստատեսության, կամ քաղաքականության թերություններից, խիստ է բառիս բուն իմաստով, զայրույթն ու ատելությունը միանգամայն ակնհայտ են ու շատ են համընկնում իր արտաքինի հետ: Իր գրառման ազդեցության տակ, ես տվյալ երևույթը տեսնելուց առաջ էլ հասկանում եմ, որ իրոք վատ բան է: Իսկ երբ դիտում եմ դա, երբեմն հասկանում եմ, որ դա ընդամենը բացասական էմոցիաների պոռթկում էր: Ջղայն ձյաձյա, բայց դրա հետ մեկտեղ շատ բարեսիրտ ու ընկերասեր, ներողամիտ: Թվում է, թե կարող է խոսել ցանկացած մարդու հետ, բայց իր հետ շփվելիս ես ինքս ինձ շատ ցածր մակարդակի վրա եմ դնում, «ես իր թայը չեմ՝ էդքան չկամ»-ի կարգի: Գուցե վախենում եմ, բայց դրանով հանդերձ ինձ շատ լավ եմ զգում երբ որևէ թեմայի շուրջ զրուցում եմ մեծն Աթեիստի հետ: Հա, մեկ էլ դժվարությամբ եմ իրեն պատկերացնում ծիծաղելիս, կամ ժպտալիս, որքան էլ տեսած լինեմ նկարներում:

Կա ևս մի ակումբցի, որն ինձ վրա ջղայն ձյաձյայի տպավորություն էր թողնում, բայց չնայած իր ակումբային պասիվությանը, ինձ համար դժվար չեղավ ժամանակի ընթացքում հասկանալ, որ Վազգենը անչափ բարեսիրտ, քաղաքավարի, հումորով, անչար (նույն ինքը безобидный) մարդ է:good

Հարգանքներս երկու ակումբցիներին:hi

Ruby Rue
18.03.2014, 23:31
Էս երևույթի մասին վաղուց եմ ուզում գրել։ Որոշ ժամանակ առաջ ակումբում շատերն էին խոսում իր մասին ու լիքը լավ բան ասում...
Իմ էս Րյամը, ասել է թե՝ Արամը, տեղով դրական էներգիա ա։ Հերիք ա Րյամիկի հետ խոսես մի քիչ, ու ընկճվածությունդ միանգամից կանցնի։ Էս տղեն մի՜շտ պատրաստ ա օգնելու, ու պարտադիր չի որ օգնության կարիք ունեցողն իր ընկերը կամ ծանոթը լինի։ Ինքը նե՜նց բավականություն ա ստանում մարդկանց օգնելուց , որ դու էլ ես ուրախանում, որ իրեն բան էիր խնդրել։ Րյամի հետ ջրիկանալը հավես ա, բայց իր հետ լուրջ խոսակցություններն էլ են հետաքրքիր։
Ինքը սենց թեթև ու հեշտ մարդ ա, բայց մյուս կողմից էլ մարդկանց ու երևույթները լավ անալիզ ա կարողանում անի։
Էս Րյամը ոնց որ ես լինեմ, բայց միջիցս մի քանի հրեշիկ պակաս ու ավելի բարի, շատ ավելի բարի։
Րյամ, ընգեր, ապրես, որ վերադարձար Ակումբ ու որ ճանաչեցի քեզ։ Ոչի՞նչ, չէ՞, որ փաբլիք խոստովանություն եմ անում։
Հ. Գ. Էն գարեջրամաղարիչն էլ չեմ մոռանալու։ :P

Alphaone
19.03.2014, 00:07

Ռուբ, էդ կերպարին ես էլ եմ շատ սիրում, առաջ գլուխ էի գովում, թե իմ ալտեր էգոն ա, բայց մարդն էնքան արագ ա աճում, որ արդեն կասկածներ ունեմ, որ իմ մոդիֆիկացված վերսիան ա :D

Smokie
30.04.2014, 11:49
Ուզում եմ խոսել ու կխոսեմ:aha

Ուլուանան.:love
Առանց մի փոքր անգամ կասկածելու ու չափազանցնելու, կասեմ, որ ինքը ամենաբազմակողմանի զարգացած ակումբցին ա::roll Իմ համար անչափ հետաքրքիր են իր երկար ու իմաստալի գրառումները, որոնցից հումորը միշտ անպակաս ա: Շատ թեմաների շուրջ կարող է երկա՜ր խոսել, քննարկել, պատմել: Միշտ որևէ ասելիք ունի՝ բառիս բուն իմաստով աշխարհ տեսած է ու անչափ խելացի: Դեռ ավելին՝ իր դեպքում սովորաբար երկու երնեկ մի տեղ են լինում, (գուցեև երկուսից ավելի:)) ) Ուլուանան այնքան հետաքրքիր ու ճիշտ ա ձևակերպում իր մտքերը` ամենագրագետ, հետաքրքիր, գեղեցիկ գրելաոճով:hands Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչերի է տիրապետում, արվեստի քանի ճյուղերի ու որքան սիրով է մոտենում այդ ամենին, դրա համար էլ իր մոտ ամեն ինչ գեղեցիկ է ստացվում, կրեատիվ ու բնականին շատ մոտ::love

Այբ
02.05.2014, 11:45
Ուզում եմ խոսել Stranger_Friend -ի մասին::)
Բոլորը նրան Անծանոթ են ասում, բայց ես նրա Բարեկամ եմ ասում:
Նա իմ սիրելի ակումբցիներից է՝ խելացի, հավասարակշռված, խորը դատողություններ անող, սեփական կարծիքը ունեցող:
Նրա հետ շատ հեշտ է լեզու գտնել:
Stranger_Friend նաև շատ լավ ընկեր է, ում վրա կարելի է հույս դնել՝ վստահ լինելով, որ ինքը ամեն ինչ կանի իր ընկերոջը օգնելու համար:
Stranger_Friend -ի հետ արի՛ ակումբ...ու՞ր ես կորել::(

Ուլուանա
06.06.2014, 01:13
Հովսեփի մասին «Իմ վերևի մարդը» թեմայում էի գրել, էն էլ մինչև գրեցի–վերջացրի, արդեն ուշ էր։ Մեկ էլ եսիմ երբ կհայտնվի իմ վերևում, դրա համար որոշեցի էստեղ դնել :).

John

Հովսեփն էն ակումբցիներից է, որոնց նկատմամբ մի տեսակ մամայական զգացումներ եմ տածում (հա, տենց առնվազն մի քանի հոգի կան Ակումբում)։ Թեև արդեն վաղուց դուրս է եկել Ակումբի պուճուրների շարքից, ինքն ինձ համար երևի միշտ էլ կմնա պուճուր Հովսեփը, որի մասին հոգ էինք տանում տասնչորս տարեկանում, հետևում, որ քննություններին պատրաստվի, ծուլություն չանի, հիանում իր տարիքին ոչ բնորոշ հասունությամբ ու լրջությամբ, ուրախանում հաջողություններով։ Էսօրվա պես հիշում եմ, թե քննությունների շրջանում ոնց էինք Ակումբից քշում՝ «գոռալով». «Հովսե՛փ, գնա պարապի՛ :angry» :D։

Չնայած վերջին տարիներին համարյա չենք շփվում, բայց էդ հարազատության զգացումը կա, ես իրեն հեռվից հետևում եմ միշտ :))։
Ինձ համար մի քանի կարևոր հատկանիշ կա, որ Հովսեփն ունի։ Իր մեջ երևի ամենաշատը գնահատում եմ իր ներքին արգելակներ ունենալը։ Բաներ կան, որ գիտես՝ ինքը, անկախ ամեն ինչից, երբեք թույլ չի տա իրեն, ու դա, իմ կարծիքով, ոչ թե ձեռքբերովի է, այլ իր տեսակին բնորոշ, կարելի է ասել՝ իր ներքին առանցքը կազմող գծերից է։

Հովսեփը նաև բավական հավասարակշռված է ու, ինձ թվում է՝ ազդեցության տակ ընկնող չի։ Ճիշտ է, ամեն հարցում չի, որ հետը համաձայն եմ, բայց ինքը կարողանում է վեճերում, քննարկումներում մնալ որոշակի սահմաններում՝ անկախ դիմացինի պահվածքից, այսինքն՝ իրավիճակը չի որոշում իր՝ ինչպիսին լինելը։

Շատ պարզ ու շիտակ մարդ է։ Իրեն չեմ պատկերացնում որևէ տափուկ բան անելիս կամ հետևից խոսելիս։ Ինչ ասում ու անում է, գիտես, որ իր մտածածն ու զգացածն է հաստատ, ու պատրաստ է պատասխան տալ դրա համար՝ ում էլ լինի։

Վիրավորանքների ու ծաղրի դեմ Հովսեփի վերաբերմունքն էլ եմ սիրում շատ։ Էլի միշտ չի, որ տեղին եմ համարում իր միջամտությունները նման դեպքերում, բայց զուտ էդ ձգտումը, դիմացինի մասին մտածելու, հալածվողին, թույլին պաշտպանելու իր ներքին պահանջը ամեն ինչ արժեն։ Ու շատ ուրախ եմ, որ ի դեմս Հովսեփի՝ էդպիսի մարդիկ կան Ակումբում ու ընդհանրապես աշխարհում։

Մի քիչ էլ վատ բաներ ասեմ ու վերջացնեմ :P։
Տարիների ընթացքում Հովսեփը մի քիչ մեծամտություն է ձեռք բերել, որ դուրս չի գալիս։ Ճիշտ է, իր դեպքում, ելնելով իր մի շարք արժանիքներից՝ դա մյուսներին ցածրացնելու հաշվին չի լինում, բայց ամեն դեպքում հաճելի չեն դրա դրսևորումները։

Մի բան էլ. իր ունակություններն ու արժանիքները հաշվի առնելով՝ ես Հովսեփից միշտ ավելին եմ սպասում. կուզենայի, որ ուսման հարցում նպատակասլացություն ու աշխատասիրություն մի քիչ ավելի շատ ունենար։ Ու, ճիշտն ասած, դեռ հույսս չեմ կորցնում, որ կունենա :))։

Ինչևէ, լավն է Հովսեփը :)։

impression
06.06.2014, 01:49
ժող, ես էսօր կյանքում առաջին անգամ նորմալ շփվել եմ Պոետի հետ, հի՜ն ակումբցի, ում արդեն յոթ տարի ա՝ ճանաչում եմ, բայց երբեք չէի շփվել հետը: էսօր էդ օրն էր, պատահաբարա հանդիպեցինք սրճարանում ու խոսեցինք: էդ ինչ լավ մարդ ա նա, ինչ բաց ու բարի մարդ ա, նենց ուրախ եմ, որ էսօր խոսել ենք: մի տեսակ ուզեցի ձեզ էլ ասել :)

Ռուֆուս
06.06.2014, 02:06
Պոետն առաջին ակումբցին էր, ով իմ առաջին բազմամարդ ակումբյան հանդիպմանը ինձ օգնեց մերոնցական զգալ, դրա համար ես իրեն շատ շնորհակալ եմ :)

CactuSoul
06.06.2014, 13:55
PoeTը… PoeTի մասին ես էլ եմ ուզում խոսել, բայց խոսքեր չկան :love

Smokie
06.06.2014, 14:29
PoeT-ը Վաշինգտոնում:hands:lol

http://youtu.be/9rEoxHF-rz0

Նաիրուհի
12.06.2014, 01:40
Նախապես ասեմ, որ կարծես շատ խառն ու անկապ գրառում է ստացվելու, որը չգիտեի՝ ինչ թեմայում գրեմ, դրա համար էստեղ եմ գրում։

Էս ակումբցու մասին գրելու ցանկություն վաղուց ունեմ, բայց չգիտեմ՝ ոնց սկսեմ, ոնց գրեմ, որ ճիշտ ընկալվի։ Հիմա էլ վախենալով եմ գրում։ Մի պահ որոշեցի Ռայի բացած «Ապածանոթանալու/ապամտերմանալու» թեմայում գրել, դրա համար հիմա էդ դրույթից կսկսեմ։

Տվյալ ակումբցու հետ միայն ծանոթ եմ, մեկ անգամ եմ հանդիպել, բայց կուզենայի ապածանոթանալ, ոչ թե որովհետև հանդիպումն ակնկալիքներս չի արդարացրել, այլ հակառակը։ Կուզենայի, որ նա ինձ տեսած չլիներ, չճանաչեր, Ակումբում նկատած չլիներ։

Նա այն ակումբցիներից է, ում գրեթե բոլոր գրառումներից ինչ-որ բան եմ սովորում, բայց էնքան եմ քաշվում/կոմպլեքսավորվում, որ կգերադասեի՝ ինձ ընդհանրապես նկատած չլիներ։ Կարծում եմ՝ որպես մարդ երբեք նրա հետ մտերիմ չեմ լինի, ջերմ հարաբերություններ չեմ ունենա։ Ինձ թվում է՝ մարդկանց հետ շփվելու նրա նշաձողը չափազանց բարձր է ինձ համար, ու ոչ առանց հիմքի նա ինձ լուրջ չի ընդունում ու իմ մասին մտածում է որպես չափազանց միջակ մեկի (չեմ ասում՝ սխալ է էդ կարծիքը, ուղղակի հաճելի չի գիտակցելը, որ էդքան լավ են քեզ տեսնում :)) ), ու մեր միակ հանդիպումն էլ հաստատել է դա։

Ես նրա աչքին ընկնելուց էնքան եմ խուսափում, որ անգամ եթե մի գրառման ամեն տառի հետ համաձայն եմ, բայց դեռևս միայն նա է շնորհակալել այդ գրառումը, երկար տատանվում եմ ինքս էլ շնորհակալել, որ մականունս նրա մականվան կողքին չհայտնվի :oy Նրա ցանկացած, անգամ ամենաանմեղ դիտողություն ինձ սարսափեցնում է, էն աստիճանի, որ պատրաստ եմ ջնջել այդ գրառումը, վախենում եմ որևէ թեմայում պատասխանել նրա գրառմանը, եթե համակարծիք չեմ։

Էս ամենով հանդերձ շատ եմ սիրում տվյալ ակումբցուն, հույս ունեմ, որ միշտ էստեղ կմնա, ես հնարավորություն կունենամ կարդալու նրան ու նոր բաներ սովորելու։ Հույս ունեմ, որ կկարողանամ նրա համար անտեսանելի մնալով հետևել, ուսումնասիրել, զարգանալու փորձեր անել։ Չգիտեմ՝ իմ անուղղելի վատ բնավորությունն ինձ երբևէ թույլ կտա՞ այնպիսին դառնալ, որ չամաչեմ նրանից կամ նրա համար հետաքրքիր դառնամ, թեկուզ միայն վիրտուալում, բայց շատ կուզենայի։

Ինձ անընդհատ հետապնդում է էն միտքը, որ նա ինձ համարում է Ակումբում գերագնահատված, ում մասին ավելի լավ են արտահայտվում, քան արժանի է (չեմ բացառում, որ վերևում գրածներիցս ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, բայց պիտի արտահայտվեի, թե չէ սենց ապրել չի լինի:) ):

Ու քանի դեռ քո ապրած ժամային գոտում օրը չի փոխվել, շնորհավորում եմ ծնունդդ, ivy ջան։ Շնորհակալ եմ քեզ։ Ուզում եմ, որ միշտ սենց լիքը կյանքով ապրես, քո սիրած գործով զբաղվես, երջանիկ լինես ընտանիքումդ ու դրանից դուրս։ Ու շարունակես ճանաչողական, ուսուցողական գրառումներ անել. ես շատ բան եմ սովորել քեզնից։

Ու նախապես կներես էս գրառման համար։ :oy

ivy
12.06.2014, 17:55
Նաիրուհի ջան, էս իսկականից իմ մասին ե՞ս գրել. ինձ կիսաստված զգացի :))

Շնորհակալ եմ, որ էսպես անկեղծորեն արտահայտել ես մտքերդ, բայց դե ասածներիդ մեծ մասի հետ համաձայն չեմ. ես էդպիսի կարծիք չունեմ քո մասին, ինչ որ ներկայացրել ես :)
Մի տենց կոմպլեքսավորվի ինձնից, հա՞, ես քեզ իսկականից էդպես չեմ վերաբերվում:
Էն, որ «չափազանց բարձր նշաձող ունեմ» մարդկանց հետ մտերմիկ հարաբերություններ ստեղծելու համար, իրականում էդպես չի: Ուղղակի ես ոչ մեկի հետ էլ էն կլասիկ ակումբային մտերմությունից չեմ անում, էն որ իրար շատ են սիրում, կիսվում են մեկը մյուսի հետ, շփվում լիքը, իրար թև ու թիկունք դառնում և այլն: Մարդկանց հետ հարաբերություններում ես մնում բավականին մակերեսային, երևի որովհետև ահագին ինքնաբավ եմ: Մի քիչ էլ սառել եմ էս Գերմանիաներում:
Բայց մենք հաստատ լիքը ընդհանուր բան ունենք: Հենց թեկուզ էն, որ միասին Ակումբում ենք, արդեն մեր ընդհանրության դաշտի առկայությունն է վկայում:
Ինձ ակումբը շարունակում է մնալ հետաքրքիր, դու էլ էդ թվում՝ որպես նրա ակտիվ անդամներից մեկը:

Խնդրում եմ մտքիցդ հանիր, որ քեզ միջակություն եմ համարում կամ գերագնահատված: Ես քեզ ընդհանրապես լավ չեմ ճանաչում՝ էդպիսի կարծիք ունենալու համար:

Դմբո :)

Smokie
12.06.2014, 22:16
Ուզում եմ խոսել մեր նորեկներից մեկի մասին:;)

Գորտուկ. հավանաբար հասուն օրիորդ է՝ համենայն դեպս 19-ից բարձր կլինի: Ես աղջկա տարիքով չէի հետաքրքրվի՝ եթե իր մասին կարծիքս չառնչվեր վերջինիս հետ: Կարծրատիպերը մեր Գորտուկի համար չեն՝ մեծանալով, հասունանալով ու շատ բաներ սովորելով հանդերձ, նա չի կորցրել իր մանկությունը, մանկական հոգին ու չի էլ աքցնում այդ ամենը: Չգիտեմ ով ո՞նց, բայց դա ես համարում եմ մեծ համարձակություն:Ինքս էլ միշտ ասել, որ մարդ ինչքան էլ մեծանա, մանկությունից գոնե մի քիչ պետք է մեջը պահի: Բայց ըստ երևույթին դա ես ավելի շուտ ասում էի ինքս ինձ արդարացնելու համար, քան այդպես մտածելուս: Գորտուկ ջան միշտ մնա նույն բարի, մանկական հոգով աղջիկը, բայց և մաղթում եմ քեզ, որ գնալով ավելի մեծանաս՝ հասունացումը ոչ մեկին վնաս չի տվել, դա էլ կյանքի մե՜ծ փորձ ա::aha

Գորտուկ
13.06.2014, 23:03

Չգիտեմ էլ ,թե ոնց նկարագրեմ այն ինչ հիմա զգում եմ ես: Ինձ երևի կհասկանա այն մարդը, ով ինքն էլ չի ցանկանում հեռանալ իր մանկությունից : Սմոքի դու այդ մարդկանց շարքին ես պատկանում: Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար::oy:flower

E-la Via
14.06.2014, 00:13
Նախապես ասեմ, որ կարծես շատ խառն ու անկապ գրառում է ստացվելու, որը չգիտեի՝ ինչ թեմայում գրեմ, դրա համար էստեղ եմ գրում։

Էս ակումբցու մասին գրելու ցանկություն վաղուց ունեմ, բայց չգիտեմ՝ ոնց սկսեմ, ոնց գրեմ, որ ճիշտ ընկալվի։ Հիմա էլ վախենալով եմ գրում։ Մի պահ որոշեցի Ռայի բացած «Ապածանոթանալու/ապամտերմանալու» թեմայում գրել, դրա համար հիմա էդ դրույթից կսկսեմ։

Տվյալ ակումբցու հետ միայն ծանոթ եմ, մեկ անգամ եմ հանդիպել, բայց կուզենայի ապածանոթանալ, ոչ թե որովհետև հանդիպումն ակնկալիքներս չի արդարացրել, այլ հակառակը։ Կուզենայի, որ նա ինձ տեսած չլիներ, չճանաչեր, Ակումբում նկատած չլիներ։

Նա այն ակումբցիներից է, ում գրեթե բոլոր գրառումներից ինչ-որ բան եմ սովորում, բայց էնքան եմ քաշվում/կոմպլեքսավորվում, որ կգերադասեի՝ ինձ ընդհանրապես նկատած չլիներ։ Կարծում եմ՝ որպես մարդ երբեք նրա հետ մտերիմ չեմ լինի, ջերմ հարաբերություններ չեմ ունենա։ Ինձ թվում է՝ մարդկանց հետ շփվելու նրա նշաձողը չափազանց բարձր է ինձ համար, ու ոչ առանց հիմքի նա ինձ լուրջ չի ընդունում ու իմ մասին մտածում է որպես չափազանց միջակ մեկի (չեմ ասում՝ սխալ է էդ կարծիքը, ուղղակի հաճելի չի գիտակցելը, որ էդքան լավ են քեզ տեսնում :)) ), ու մեր միակ հանդիպումն էլ հաստատել է դա։

Ես նրա աչքին ընկնելուց էնքան եմ խուսափում, որ անգամ եթե մի գրառման ամեն տառի հետ համաձայն եմ, բայց դեռևս միայն նա է շնորհակալել այդ գրառումը, երկար տատանվում եմ ինքս էլ շնորհակալել, որ մականունս նրա մականվան կողքին չհայտնվի :oy Նրա ցանկացած, անգամ ամենաանմեղ դիտողություն ինձ սարսափեցնում է, էն աստիճանի, որ պատրաստ եմ ջնջել այդ գրառումը, վախենում եմ որևէ թեմայում պատասխանել նրա գրառմանը, եթե համակարծիք չեմ։

Էս ամենով հանդերձ շատ եմ սիրում տվյալ ակումբցուն, հույս ունեմ, որ միշտ էստեղ կմնա, ես հնարավորություն կունենամ կարդալու նրան ու նոր բաներ սովորելու։ Հույս ունեմ, որ կկարողանամ նրա համար անտեսանելի մնալով հետևել, ուսումնասիրել, զարգանալու փորձեր անել։ Չգիտեմ՝ իմ անուղղելի վատ բնավորությունն ինձ երբևէ թույլ կտա՞ այնպիսին դառնալ, որ չամաչեմ նրանից կամ նրա համար հետաքրքիր դառնամ, թեկուզ միայն վիրտուալում, բայց շատ կուզենայի։

Ինձ անընդհատ հետապնդում է էն միտքը, որ նա ինձ համարում է Ակումբում գերագնահատված, ում մասին ավելի լավ են արտահայտվում, քան արժանի է (չեմ բացառում, որ վերևում գրածներիցս ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, բայց պիտի արտահայտվեի, թե չէ սենց ապրել չի լինի:) ):

Ու քանի դեռ քո ապրած ժամային գոտում օրը չի փոխվել, շնորհավորում եմ ծնունդդ, ivy ջան։ Շնորհակալ եմ քեզ։ Ուզում եմ, որ միշտ սենց լիքը կյանքով ապրես, քո սիրած գործով զբաղվես, երջանիկ լինես ընտանիքումդ ու դրանից դուրս։ Ու շարունակես ճանաչողական, ուսուցողական գրառումներ անել. ես շատ բան եմ սովորել քեզնից։

Ու նախապես կներես էս գրառման համար։ :oy

Լիլ, գրածդ կարդում էի, ու երկրորդ պարբերությունից սկսած՝ սկսեցի մտածել, որ Ռայի մասին ես գրում: Որքան առաջանում էի, էնքան դրանում համոզվում էի: Բայց երբ Այվիի անունը կարդացի՝ աչքերիս չհավատացի: Երկրորդ անգամ կարդալուց միայն համոզվեցի:

Ախր մեր Այվին հեչ բոբո չի է :):

StrangeLittleGirl
14.06.2014, 00:18

Ճիշտն ասած, ես էլ նույնը մտածեցի :))

Նաիրուհի
14.06.2014, 00:36

Ռայի մասին չէի կարող գրել, որովհետև վիրտուալից դուրս մեր հարաբերությունները էնպիսին են, որ վիրտուալում նրանից վախենալու ոչինչ չունեմ, անգամ եթե մեր հայացքները ամենախիստ կերպով տարբերվում են։

Rhayader
14.06.2014, 13:21
Ռայի մասին չէի կարող գրել, որովհետև վիրտուալից դուրս մեր հարաբերությունները էնպիսին են, որ վիրտուալում նրանից վախենալու ոչինչ չունեմ, անգամ եթե մեր հայացքները ամենախիստ կերպով տարբերվում են։

Եթե դու գրեիր, որ ես քեզ գերագնահատված եմ համարում կամ որևէ այլ կերպ վատ եմ վերաբերվում, մինչև կյանքիդ վերջը հետդ չէի խոսի :D

Տրիբուն
22.06.2014, 18:49
Չգիտեմ, էս թեմայում ես երբևէ գրառում արել եմ, թե չէ, բայց էսօր, չգիտեմ ինչի, մի տեսակ ցանկություն առաջացավ մեջս մի երկու հին ու նոր ակումբցիների մասին, մի երկու բան ասել :oy

Ambrosine, կամ Աստղո: Աստղոյին տեսել եմ շատ շուտ: Էն ժամանակ, երբ Ակումբը հստակ բաժանված էր լևոնականների ու հակա-լևոնականների: Թու-թու-թու, յառի հանրապետականներ ոնց որ չկային :D Ու մենք Աստղոյի հետ նույն ճամբարում էինք: Հիմա էլ ենք նույն ճամբարում, բայց էլ լևոնական չենք: :D Ակումբում մի հոգի լևոնական ա մնացել: Չենք ասի ով ա, բայց բոլորը գիտեն, որ փղիկն ա: Աստղոն մի հատ հետաքրքիր հատկանիշ ունի – էն պահին, երբ թեման արդեն վերածվել ա դաժան խրախճանքի, ինքը կարա մուտք գործի թեմա, հատկապես քաղաքականության բաժնում, ու մի հատ երկար, դասախոսական, գիտական (հղումներով, ծանուցումներով, բանով) հոդվածով հանդես գա, ու ամփոփի թեման: Բայց ես միայն էս վերջերս եմ բացահայտել Աստղոյի մի ուրիշ, գոնե իմ կողմից էսքան ժամանակ չբացահայտված հատկանիշ – հզոր ու արտակարգ նուրբ հումորը: Չգիտեմ, ինքն ա փոխվել, թե ես եմ զարգացել, բայց էս վերջրս Աստղոյի ամեն գրառումը, նույնիսկ մի տողանոց, արտակարգ հումորով ա ստացվում՝ չկորցնելով գիտական հիմնավորվածությունը: Աստղո ջան, տակ ձեռժած: Դու շատ հզոր դեմք ես, ու գոնե իմ համար Ակումբի դարավոր համ ու հոտերից ես:

Ռեյ սամա: Դեռ չամ հասկացել, էս մարդը տաղայա թե աղջիկ: Չեմ էլ կարում հասկանամ, թե քանի տարեկան կլինի մոտավորապես: Բայց մի բան հաստատ հասկացել եմ, ինքը COOL ա: Նույնիսկ շատ COOL: Մեր առաջին իրար մեջբերած գրառումները, որը սկսվեց ինձանից մի ոչ էնքան բովանդակային թեմայում, ավելի շուտ ստուգողական փոխհրաձգության էր նման, որի ժամանակ ես ատրճնակով էի, իսկ սույն դեմքը ծանր հրետանիով: ՃՃՃՃ ... Ինձ էս հիշեցրեց իմ առաջին գառումն Ակումբում 2008 թվին, երբ Գալոն ինձ քիչ էր մնում ոտատակ տար: ՃՃՃՃՃ .... Իսկ հիմա, իմ ու Գալոյի միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքները երևի ոչ մեկի համար գաղտնիք չեն (Սասի ականջը խուլ ... ): (Էս չի նշանակում, որ ես Ռեյ սամայից ինչ-որ բան եմ ակնկալում ՃՃՃՃՃ, ինձ Գալոյի սերը ծովի պես հերիք ա, ուղղակի լավ հիշողություն էր): Բայց դրանից հետո, էս մարդը՝ Ռեյ սաման (մի հատ լավ կլիներ իմանալ, թե էտ ինչ ա նշանակում, in the first place) մի անհասկանալի ուժով ինձ գրավեց: Սկսեցի մեկ ու մեջ հետևել ստեղ-ընդեղ իր գրառումներին, ու գնալով իրա cool-ության մեջ համոզվում եմ: Ինչ-որ լուրջ, խորը ու համապարփակ իտելեկտի ու էրուդիցիայի տեր անձնավորություն ա ինքը, հաստատ: Հետո, ինտուիտիվ, ինչ-որ պոզիտիվ էներգիա եմ զգում էս մարդու մեջ: Հույս ունեմ, որ Ակումբ չի եկել որպես գաստրալյոռ ու երկար դեռ կմնա ստեղ ու կդառնա հիմնական անդամներից մեկը:

Mephistopheles
22.06.2014, 22:45

Սաղ հեչ, ուստա, բայց ճճճճճ-ն լավ էլ սովորար…

Chuk
22.06.2014, 22:48
Չենք ասի ով ա, բայց բոլորը գիտեն, որ փղիկն ա:
Ուզում եմ հասկանամ, թե ու՞մ մարդահաշիվ չես անում: Էդ փղիկը ե՞ս էի, թե՞ Մեֆը :))

Mephistopheles
22.06.2014, 23:51
Ուզում եմ հասկանամ, թե ու՞մ մարդահաշիվ չես անում: Էդ փղիկը ե՞ս էի, թե՞ Մեֆը :))

Լիոնին նկատի ունի, ապեր… էս ֆորումում մի հատ փիղ կա էն էԼ Լիոնն ա…

Տրիբուն
23.06.2014, 01:28
Ուզում եմ հասկանամ, թե ու՞մ մարդահաշիվ չես անում: Էդ փղիկը ե՞ս էի, թե՞ Մեֆը :))

Ապեր, Մեֆից ի՞նչ փղիկ…

Smokie
23.06.2014, 11:30
Քաղաքականության փղիկը կա՞ ակումբում::8

Ռեյ սամա
23.06.2014, 14:29
Ռեյ սամա: Դեռ չամ հասկացել, էս մարդը տաղայա թե աղջիկ: Չեմ էլ կարում հասկանամ, թե քանի տարեկան կլինի մոտավորապես: Բայց մի բան հաստատ հասկացել եմ, ինքը COOL ա: Նույնիսկ շատ COOL: Մեր առաջին իրար մեջբերած գրառումները, որը սկսվեց ինձանից մի ոչ էնքան բովանդակային թեմայում, ավելի շուտ ստուգողական փոխհրաձգության էր նման, որի ժամանակ ես ատրճնակով էի, իսկ սույն դեմքը ծանր հրետանիով: ՃՃՃՃ ... Ինձ էս հիշեցրեց իմ առաջին գառումն Ակումբում 2008 թվին, երբ Գալոն ինձ քիչ էր մնում ոտատակ տար: ՃՃՃՃՃ .... Իսկ հիմա, իմ ու Գալոյի միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքները երևի ոչ մեկի համար գաղտնիք չեն (Սասի ականջը խուլ ... ): (Էս չի նշանակում, որ ես Ռեյ սամայից ինչ-որ բան եմ ակնկալում ՃՃՃՃՃ, ինձ Գալոյի սերը ծովի պես հերիք ա, ուղղակի լավ հիշողություն էր): Բայց դրանից հետո, էս մարդը՝ Ռեյ սաման (մի հատ լավ կլիներ իմանալ, թե էտ ինչ ա նշանակում, in the first place) մի անհասկանալի ուժով ինձ գրավեց: Սկսեցի մեկ ու մեջ հետևել ստեղ-ընդեղ իր գրառումներին, ու գնալով իրա cool-ության մեջ համոզվում եմ: Ինչ-որ լուրջ, խորը ու համապարփակ իտելեկտի ու էրուդիցիայի տեր անձնավորություն ա ինքը, հաստատ: Հետո, ինտուիտիվ, ինչ-որ պոզիտիվ էներգիա եմ զգում էս մարդու մեջ: Հույս ունեմ, որ Ակումբ չի եկել որպես գաստրալյոռ ու երկար դեռ կմնա ստեղ ու կդառնա հիմնական անդամներից մեկը:

էմ...էս էն պահերից ա, որ ուզում ես ֆիքսես, հիշես ))) շնորհակալ եմ, Տրիբուն ձյաձյա ^_^
Ռեյ մականունս է, արդեն 6-7 տարի կլինի, որ կպցրել են, լավ էլ կպել է, ես էլ ոնց կա՝ էնպես գրել եմ ))) Սամա...մի քիչ նախապատմություն՝ ճապոնական մշակույթը շատ եմ սիրում ու քիչումիչ հետաքրքրվում եմ, ուրեմնՍ՝ էս ճապոնացիների լեզվական համակարգում լիքը ֆանտուֆլուշներ կան, ինչպիսին է օրինակ հարգալից խոսքի ոճը՝ կեյգո, որը ոչ միայն ենթադրում է զրուցակցի հանդեպ հարգանք/գեեր(չաղ?)-հարգանք/այլ ցույց տվող բառեր /հոնորատիվներ/ այլև անվան հետ օգտագործվող սուֆիքսներ /հայերեն համարժեքը չգտա, ածանց ա վայթե/: Սրանք՝ սան, կուն, չան, սամա, դանո, սենսեյ, սեմպայ և այլն, ցույց են տալիս զրուցակիցների միջև տարիքային/սոցիումում զբաղեցրած դիրքի/մեզ մոտ՝ փորի մեծության/գլխի հաստության/գրպանի պարունակության տարբերություններ և արտահայտում են զուսպ ու հարգալից վերաբերմունք...սրանցից ամեն մեկը կոնկրետ օգտագործման կանոններ ունի, դիցուք՝ Պողոս սան՝ պարոն, տիար Պողոս/ընդգծում է ձեր խորին հարգանքը Պողոսի հանդեպ/, Պետրոս կուն՝ սիրելիդ իմ Պետրոս, Պետրոս ախպեր /Պետրոսը ձեր ընկերն է, կամ լավ ծանոթը, դուք տարեկիցներ եք կամ նա փոքր է ձեզանից/: Սաման հնացած ձև է, հիմա համարյա չի օգտագործվում, առաջ հաճախ օգտագործվում էր հոգիների, մարդակերպերի, աստվածների անունների հետ կամ շատ հարգված ու բացարձակ բարձր դիրք ունեցող մարդկանց դիմելիս, կոնկրետ իմ անվան հետ զուգակցումը բան չի նշանակում, չի ենթադրում:Օգտակար օրինակներ՝ Արամազդ սամա՝ բազմամեծար, պատվական, մեծարգո Արամազդ :D սենց բաներ
հա, աղջիկ, տղա, ինչ տարիքի...իմհկ՝ ֆորումային ֆորմատի առավելություններից մեկն էլ հենց այն է, որ կոնկրետ մարդկանց համար ստեղծվում են կոնկրետ կերպարներ, ընկալման ոլորտն ազատ է՝ ոչ մի բան չի պարտադրվում՝ սեռ, տեսակ, արտաքին,տարիք...ցանկացած վարիացիա հնարավոր է ՃՃՃ ասածս զի՞նչ կցուցանե՝ բան էլ չի ցուցանե :D աղջիկ եմ, 22 տարեկան ՃՃՃ

Տրիբուն
23.06.2014, 14:39
... աղջիկ եմ, 22 տարեկան ՃՃՃ

Հաստա՞տ, Ռեյ հարգված քուրո/սամա (ճի՞շտ եմ հասկացել իմաստը): Թոշիբա մուտիտներ ես անում աչքիս: Մեր հոգիներն ես պղտորում: :D

Եթե տենց ա, ես էլ ամ աղջիկ, 19 տարեկան:

Smokie
23.06.2014, 14:51
Հաստա՞տ, Ռեյ հարգված քուրո/սամա (ճի՞շտ եմ հասկացել իմաստը): Թոշիբա մուտիտներ ես անում աչքիս: Մեր հոգիներն ես պղտորում: :D

Եթե տենց ա, ես էլ ամ աղջիկ, 19 տարեկան:

Խորհուրդ եմ տալիս բզբզալ «Ֆորումի անդամների լուսանկարներ»-ում:))

Ռեյ սամա
23.06.2014, 15:10
Հաստա՞տ, Ռեյ հարգված քուրո/սամա (ճի՞շտ եմ հասկացել իմաստը): Թոշիբա մուտիտներ ես անում աչքիս: Մեր հոգիներն ես պղտորում: :D

Եթե տենց ա, ես էլ ամ աղջիկ, 19 տարեկան:

Տրիբուն ձյա, դուք երրորդ, թե չորրորդ մարդն եք, որ մտածում եք, թե ես 80 թվի չինական Ֆանասոնիկ եմ ներկրում Ակումբստան ու ծախում 2010թվի Հիտաչի մակնիշի տակ ՃՃՃ նախ՝ սամա եմ, ոչ թե քուրո սպեկուլյանտ Սամո /իֆ յու նոու, լֆիկ/ ՃՃՃ

համ էլ՝ ախր խի՞ եմ ես 30 տարեկան տղամարդ է ))))) բայց դե լավ, ոչինչ, ինչ անենք. ոնց ուզում եք, տենց էլ մտածեք. այնուհանդերձ՝ ես կսպասեմ մեկնաբանության

էսիգ էլ ես, Վահեն ու Քույր Քերին (http://tinypic.com/view.php?pic=2d7d7c3&s=8#.U6gK3vmupv4)

Վահե-91
23.06.2014, 15:13
էսիգ էլ ես, Վահեն ու Քույր Քերին (http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5/page3)

Էտ չէ, էս՝ http://www.akumb.am/showthread.php/46578-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5?p=2487123&viewfull=1#post2487123

Տրիբուն
23.06.2014, 15:51
Լիոնին նկատի ունի, ապեր… էս ֆորումում մի հատ փիղ կա էն էԼ Լիոնն ա…

Լիոնը փիղ չիա, հառփած փիղ ա: Ու մի հատ չի, շատ ա ...

Տրիբուն
23.06.2014, 15:52
.......

Տրիբուն
23.06.2014, 15:57
համ էլ՝ ախր խի՞ եմ ես 30 տարեկան տղամարդ է ))))) բայց դե լավ, ոչինչ, ինչ անենք. ոնց ուզում եք, տենց էլ մտածեք. այնուհանդերձ՝ ես կսպասեմ մեկնաբանության

Բայց ո՞վ ասեց 30 տարեկան տղամարդ: Ես կարծում էի 2 տարեկան մատղաշ կաքավ ես՝ առանց տխուր սեռական պատկանելության: ՃՃՃՃ

Գալաթեա
23.06.2014, 17:31
Տրիբուն ձյա, ես քեզ էդ երբ եմ ոտատակ տվել :)
Շատ-շատ՝ դռբիս տակ ընկած լինես թեժ և երջանկահիշատակ 2008-ին:

Alphaone
23.06.2014, 17:38
Ուզում ես Ռուբիի ու Մարիի մասին խոսել... Ես կարող եմ իրենց տարով չտեսնել, շաբաթներով չգրել, բայց իրենք չգիտեն էլ, թե ինչքան հաճախ եմ իրենց մասին մտածում: էս աչոններն ինչ-որ ներքին ահավոր մեծ ուժ ունեն, շատ հասուն են, բայց դրանով հանդերձ լիքը մանկություն: Շատ հազվադեպ է մարդ ի վիճակի դեպրեսիաների, փորձությունների, պատերազմների ժամանակ իր միջի երեխային պահել, իրենք հաջողացրել են...

keyboard
23.06.2014, 17:43
Ուզում եմ keyboard-ի մասին խոսել:
Մի տեսակ չեմ հասկանում, լավն ա, վատն ա, եսիմ, անբացատրելի կերպար ա: Չես հասկանում ինչ ա ուզում, հետո հենց հասկանում ես` էլ չի ուզում:
Մեկ մանկամիտ ա, մեկ` մեծամիտ, հա ինչ էի ուզում ասեմ, ուզում էի րանից խոսամ, բայց հետո մտածեցի մեջը կուռի, չխոսացի: :think

Smokie
23.06.2014, 17:48
Ուզում եմ խոսել երկու ակումբցիների մասին:)

Ես Vardik!-ին շատ եմ ասոցիացնում մեր կիսակորած ակումբցու՝ Մինայի հետ: Թվում է թե էնքա՜ն նման են իրար, նույն կենսափորձն ունեն, նույն հարցերն են իրենց հուզում ու նույն կերպ են գրառումներ անում: Հուզական բարությունը, սերն ու հոգատարությունը անպակաս են թե՛ Վարդիկից, թե՛ Մինայից: Շատ դեպքերում էլ կարծում եմ, որ մեր երիտասարդ Վարդիկը իր ներկայիս ավելի մեծ կենսափորձ ունի, քան իր տարեկիցները: Գուցե նրանից է, որ հաճախ է պատմում իր սիրելի երեխաների մասին, երբեմն էլ մոտս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երեխաներն արդեն մեծացել են::oy Մի տեսակ մեծական գորովանքով են լցված ոչ միայն երեխաների, այլև ընդհանրապես բոլորի հանդեպ:

Տրիբուն
23.06.2014, 18:55
Տրիբուն ձյա, ես քեզ էդ երբ եմ ոտատակ տվել :)
Շատ-շատ՝ դռբիս տակ ընկած լինես թեժ և երջանկահիշատակ 2008-ին:

Հա էլի .... նույն բանը չի: Մինչև հիմա տառապում եմ, ինչպես տեսնում ես :love

Գալաթեա
23.06.2014, 22:26
Հա էլի .... նույն բանը չի: Մինչև հիմա տառապում եմ, ինչպես տեսնում ես :love

Տառապիս...
Ես սիրում եմ, երբ ինձ համար կամ իմ պատճառով տառապում են :)

Նաիրուհի
24.06.2014, 03:04
Ուզում եմ keyboard-ի մասին խոսել:
Մի տեսակ չեմ հասկանում, լավն ա, վատն ա, եսիմ, անբացատրելի կերպար ա: Չես հասկանում ինչ ա ուզում, հետո հենց հասկանում ես` էլ չի ուզում:
Մեկ մանկամիտ ա, մեկ` մեծամիտ, հա ինչ էի ուզում ասեմ, ուզում էի րանից խոսամ, բայց հետո մտածեցի մեջը կուռի, չխոսացի: :think

Քիբորդը կին է :o

http://demotivators.to/media/posters/3280/369984_uchenyie-vyiyasnili-chego-hochet-zhenschina.jpg

Mephistopheles
24.06.2014, 03:28
: :

Ռեյ սամա
24.06.2014, 04:48
Ես կարծում էի 2 տարեկան մատղաշ կաքավ ես՝ առանց տխուր սեռական պատկանելության: ՃՃՃՃ

ինչ էր սա՞, միթե զրուցակից Տրիբուն 1-ը բլեֆ է անո՞ւմ, ուշադրությամբ հետևում ենք երկխոսության զարգացմանը, բայց մեջբերենք հին երկխոսությունից մի պահ, որ գուցե թույլ տա հասկանալ իրադրությունը...

ինքը COOL ա: Նույնիսկ շատ COOL: սույն դեմքը ծանր հրետանիով: ՃՃՃՃ ... Ինչ-որ լուրջ, խորը ու համապարփակ իտելեկտի ու էրուդիցիայի տեր անձնավորություն ա ինքը, հաստատ: Հետո, ինտուիտիվ, ինչ-որ պոզիտիվ էներգիա եմ զգում էս մարդու մեջ:

ավելի խառը մի բան...հարց է առաջանում, Տրիբուն 2-ը հակասո՞ւմ է Տրիբուն 1-ին, թե՞ սա իրոք բլեֆ է...մեզ ավելի շատ հետաքրքրում է «տխուր սեռական պատկանելության» փաստը,

Թոշիբա մուտիտներ ես անում աչքիս: Մեր հոգիներն ես պղտորում:

ահա՛ պատասխանն ընկերներ, Տրիբուն 2-ը կանխագուշակել էր 1-ի խաղի ոճը և հուշում էր ուղարկել, թե չէ ծանր հրետանիով մինչև չունեցած ատամները զինված, համապարփակ ինտե...էդ բանից, սեռական պատկանելությունից զուրկ, բայց շատ պոզիտիվ 2 տարեկան մատղաշ կաքավ պատկերացնելը հղի է ուղեղի դեֆլորացիայի վտանգով՝ հետագա ֆրուստրացիոն համախտանիշի զարգացմամբ...

«Դար» Ակումբի ուղիղ եթերում զրույցը տեղի ունեցավ զրուցակից Տրիբուն 1-ի և Տրիբուն 2-ի միջև, զրուցային մեկնաբան՝ Ռեյ կաքավ-սամա, հովանավոր՝ ԱՉ: «Արարիչ Չուկ»՝ ինքներդ դարձրեք ձեր շփումն իմաստավորված կան դիմե՛ք մեզ, մենք կդարձնենք ձեզ նորեկ «Դար» Ակումբում )))

Ռեյ սամա
24.06.2014, 05:02
սա Տրիբունի պատասխանը Տրիբունին )))) իմ պատասխանը կվերաբերեր <<Փակ պոպուլյացիայում ընկալման հաստատված արգելքների օտարման խնդիրներ և առանձնյակների պատասխան ստրեսս ռեակցիա>>-ին ու վտանգավոր միտում կունենար աշխատություն դառնալու /նման <<Ռոսինանտ>> ներկայացման ընթացքում շահարկված Դոն Կիխոտի գրած մի ուշագրավ աշխատության՝ կյանքում տեսած բոլոր վարտիքների նկարագրություն՝ անկախ դրանց ձևից, գույնից, պարունակությունից, ֆիզիկական և բարոյական մաշվածությունից.../, բայց էդ հետազոտությունը ժամանակա-, աշխատատար է, անիմաստ, ես էլ թարսի պես պետականի եմ:
Ուստի, կաքավ...սիրուն, պստո թռչուն ա, եթե ուղեղի չափերն անտեսենք, բնավ վատ չի, նույնիսկ ճախրել գիտի, ի տարբերություն ասենք հին կաղնու, որ չնայած ամուր ու հաստ բուն, խիտ սաղարթ ու կենսափորձ ունենալուն՝ մեկ է, հողին ամուր կառչած է, հենց թողեց կթռչի, բայց վախենամ ոչ վեր...
էնպես որ, շնորհակալ եմ, Տրիբուն սան )))

Mephistopheles
24.06.2014, 05:14
Տրիբուն… դու աշքիս փիս քաշվել ես… doctor is on your case… am I missing something?

keyboard
24.06.2014, 10:21
Քիբորդը կին է :o

http://demotivators.to/media/posters/3280/369984_uchenyie-vyiyasnili-chego-hochet-zhenschina.jpg

Չես էլ ամաչում, էդքան կարեմ-կարկատեմ, որ հիմա մի բառով ամեն ինչ փչացնես չէ՞, հազար եմ ասել, կին չէ՝ աղջիկ, վայ :angry

Տրիբուն
24.06.2014, 13:07
Տրիբուն… դու աշքիս փիս քաշվել ես… doctor is on your case… am I missing something?

Ապեր, էտքանը ես էլ եմ հասկացել: Ակնհայտ փաստը աչքս մտցնելու փոխարեն, կարող էիր օգնության ձեռք մեկնել: Ու մենակ դու չէ: Ակումբը ինձ թողել ա կաքավի հոշոտմանը: էս բնությանն անհայտ գիշատիչը Իլֆ-Պետրովյան ոճով չոքացնում ա Ակումբի լեգենդներից մեկին, իսկ Ակումբը դիտորդի կարգավիճակով համակերպվում ա դաժան սերնդափոխության հետ, երբ նոր տեսակը, բնական ընտրության ճանապարհով, գրավում ա հին տեսակի կենսական տարածքը՝ չթողնելով փրկության նույնիսկ փոքր հնարավորություն:

Հիմա կամ պիտի մուղամով թռնեմ, կամ ավելի ծանրացնեմ վիճակս: :(

Մուշու
24.06.2014, 13:31
http://i60.tinypic.com/i57ny8.jpg

Նյամ էն ձեզ ջիջիլ :P Ես ուզում եմ ասեմ Մարի Սարիի մասին: Եթե դեռ չեք հասկացել նկարի իմաստ ասեմ , որ դա ինձ նվիրել է նա գեղեցիկ լենտայով փաթաթված, լենտայի վրա գրված է իմ անունը և մեր սիրելի ակումբի հասցեն ))) : Քանի որ շփումը շատ կարճատև էր , կասեմ միայն որ Մարը շատ պոզիտիվ, հավես, աշխուժ , մռութ երեխա ա, մարդ ով դուրդ գալիս ա առաջի հայացքից ))) Լավը այն է որ ես պարզեցի թե նա որտեղ է սովորում և այսուհետ հանդիպումները ավել հաճախ կլինեն և ես հաջորդ անգամ վստահ եմ որ էլ ավելի լավ բաներ կասեմ :

Մար :kiss :kiss ապրես, ես իսկապես չէի սպասում

Հ.Գ. ոչինչ որ մեկը տվեցի մի փոքր հրաշքի ?

Ռեյ սամա
24.06.2014, 14:50
Ապեր, էտքանը ես էլ եմ հասկացել: Ակնհայտ փաստը աչքս մտցնելու փոխարեն, կարող էիր օգնության ձեռք մեկնել: Ու մենակ դու չէ: Ակումբը ինձ թողել ա կաքավի հոշոտմանը: էս բնությանն անհայտ գիշատիչը Իլֆ-Պետրովյան ոճով չոքացնում ա Ակումբի լեգենդներից մեկին, իսկ Ակումբը դիտորդի կարգավիճակով համակերպվում ա դաժան սերնդափոխության հետ, երբ նոր տեսակը, բնական ընտրության ճանապարհով, գրավում ա հին տեսակի կենսական տարածքը՝ չթողնելով փրկության նույնիսկ փոքր հնարավորություն:

Հիմա կամ պիտի մուղամով թռնեմ, կամ ավելի ծանրացնեմ վիճակս: :(

Տրիբուն ձյա, բացի այն, որ շատ հարգում եմ ձեզ, նաև իրոք շատ սիրեցի, ավել-պակասի համար ներողություն, ուղղակի անձնվիրաբար պաշտպանվում էի ու պաշտպանում նորեկների շահերը...))) հետո, ես շատ լավ գիտեմ, որ էս ամենը կատակով է, եթե դուք իրոք ուզենայիք, հիմա վաղուց էիք կաքավին էլ, իրա ցեղն էլ քլնգահարել ...կացինով...արժանավույնս ))) մի դասախոս ունեի, ասում էր՝ ասենք փոքր երեխեն որ քրֆի ինձ, հո չե՞մ բռնելու ծեծեմ, երեխայա էլի, բան ա, ասեց...առածս զի՞նչ կցուցանե ՃՃՃ արդեն գիտեք )))

Chuk
24.06.2014, 14:58
Ապեր, էտքանը ես էլ եմ հասկացել: Ակնհայտ փաստը աչքս մտցնելու փոխարեն, կարող էիր օգնության ձեռք մեկնել: Ու մենակ դու չէ: Ակումբը ինձ թողել ա կաքավի հոշոտմանը: էս բնությանն անհայտ գիշատիչը Իլֆ-Պետրովյան ոճով չոքացնում ա Ակումբի լեգենդներից մեկին, իսկ Ակումբը դիտորդի կարգավիճակով համակերպվում ա դաժան սերնդափոխության հետ, երբ նոր տեսակը, բնական ընտրության ճանապարհով, գրավում ա հին տեսակի կենսական տարածքը՝ չթողնելով փրկության նույնիսկ փոքր հնարավորություն:

Հիմա կամ պիտի մուղամով թռնեմ, կամ ավելի ծանրացնեմ վիճակս: :(

Ձյաձ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, պիվա ու փոփքորն եմ վերցրել ու հաճույքով դիտում եմ, թե ոնց են ինձ բազմիցս որոշ թեմաներում չոքացրածին չոքացնում :))

Գալաթեա
24.06.2014, 16:37
Էս բժիշկները լրիվ իրենց առել թռել են....Չուկ, սենց որ շարունակվի, կանոնադրության մեջ մի կետով պետք ա Հիպոկրատի երդումը մտցնես, տակը ստորագրենք: Հաուզիս ականջը կանչի:

Հավես ա Ակումբը, նոր շնչով, թարմացած :)
Հանգիստ սրտով կարելի ա թոշակի գնալ:

Chuk
24.06.2014, 16:42
Հանգիստ սրտով կարելի ա թոշակի գնալ:
Չկա տենց թեմա :P

Գալաթեա
24.06.2014, 16:49
Չկա տենց թեմա :P

Է բալամ, արդեն էն թառլան կայտառ աղջիկը չեմ է...
Մոտիվացիայի պակաս կա մի տեսակ:
Կարա՞ս մոտիվացնես, Չուկ:

Chuk
24.06.2014, 16:53
Է բալամ, արդեն էն թառլան կայտառ աղջիկը չեմ է...
Մոտիվացիայի պակաս կա մի տեսակ:
Կարա՞ս մոտիվացնես, Չուկ:

Ճիշտն ասած ակումբում դու ես շատերին մոտիվացնում :)

Գալաթեա
24.06.2014, 16:56
Ճիշտն ասած ակումբում դու ես շատերին մոտիվացնում :)

Շատ տականք տիպ ես է բայց :)

Էլ չեմ օֆտոպում լավ, ֆսյո:

Mephistopheles
24.06.2014, 17:51
Ապեր, էտքանը ես էլ եմ հասկացել: Ակնհայտ փաստը աչքս մտցնելու փոխարեն, կարող էիր օգնության ձեռք մեկնել: Ու մենակ դու չէ: Ակումբը ինձ թողել ա կաքավի հոշոտմանը: էս բնությանն անհայտ գիշատիչը Իլֆ-Պետրովյան ոճով չոքացնում ա Ակումբի լեգենդներից մեկին, իսկ Ակումբը դիտորդի կարգավիճակով համակերպվում ա դաժան սերնդափոխության հետ, երբ նոր տեսակը, բնական ընտրության ճանապարհով, գրավում ա հին տեսակի կենսական տարածքը՝ չթողնելով փրկության նույնիսկ փոքր հնարավորություն:

Հիմա կամ պիտի մուղամով թռնեմ, կամ ավելի ծանրացնեմ վիճակս: :(

Ուզում եմ Տրիբունի մասին գրել… Տրիբունը շատ լավ մարդ է, խելացի ու չափած-ձևած, նա միշտ օգնում է մարդկանց ու իրեն չխնայելով նվիրվում ընկերոջը…
…ոբշըմ ընգեր էս առաջին տողը հենց ընենց եմ գրել… իմ գրածների առաջին տողն են կարդում որից հետո տուգանվում ու արգելափակվում եմ (էն օրագրերի բաժինը քեզ վկա… շատ ծանր եմ տանում)… ոռս քաքոտ ա, մի բան էլ գրեմ հելնելու են քեյսիս… մի մոմենտ ասի գրեմ, բայց դե կաքավը շատ սիրուն ա, տեսել ե՞ս նկարը… ես հիմա ռեթայերդ եմ, էլ սենց բաներ չեմ անում… իմ համար մի հատ առխիծիկտուռնի օֆիս եմ բացել, մեջը լռվել եմ… սկզբից ուզում էի գինեկելեգիական բացեի (դե գիդես, դիպլոմ չունեմ, բայց զատո գուգլով, վիկիով լավ տեղեկացված եմ), բայց դե ասի գործ չունեմ, սխալ կհասկացվի՝ ինձ չեն հասկանա, կկարծեն իմ հաար եմ անում… ապեր մի թռի, լավ ա, թող մի երկու հատ էլ չափալախ տա… բա մեր վրա պտի սովորեն որ ուժեղանան, բա հո բոքսի տանձի վրա չեն սովորելու (մերինի վրա պտի սովորեն)…ապեր, արի դու էլ մի հատ օֆիս բացի, կգամ մոտդ զրույցի…

Եվ վերջում էլ ուզում եմ ավելացնել որ Տրիբունն իսկական համյնքի անդամ է և Ակումբի անփոխարինելի օգտատեր. մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք նրանից:

Շնորհակալություն որ կաս Տրիբուն ջան…

Տրիբուն
24.06.2014, 18:05
Էս բժիշկները լրիվ իրենց առել թռել են....Չուկ, սենց որ շարունակվի, կանոնադրության մեջ մի կետով պետք ա Հիպոկրատի երդումը մտցնես, տակը ստորագրենք: Հաուզիս ականջը կանչի:

Հավես ա Ակումբը, նոր շնչով, թարմացած :)
Հանգիստ սրտով կարելի ա թոշակի գնալ:

Դու որ թոշակի անցար, ինձ հարկադիր թոշակի կուղարկեն, կամ էլ ծեծելով կլարեն: ՀեՆա Մեֆը արդեն տամարը բռնել ա, վերքերիս վրա աղ ա ցանում:

Mephistopheles
24.06.2014, 18:39
Դու որ թոշակի անցար, ինձ հարկադիր թոշակի կուղարկեն, կամ էլ ծեծելով կլարեն: ՀեՆա Մեֆը արդեն տամարը բռնել ա, վերքերիս վրա աղ ա ցանում:

Ապեր, նոր սերուդը անխիղճ ա… երեսդ պառավոյի վրով կտանեն-կբերեն ու մի հատ ուֆ չեն ասի… մեզ նեղելու են ու դուրս են շպրտելու… լարելու են ակումբից… իմ նման քեզ պտի դինջ պահես… նոր սերունդը գեղեցիկ ա, բարձրահասակ ու երկարաոտ… իմ նման չի աշխհարքիս այիբը վրեն հավաքած… մեզ հլա որ մի կերպ հանդուրժում են…

ցավոտ ա, մայ բռադեր… նՈՐ սերունդը, մեղմ ասած թեմուրի ջոկատը չի…

Շինարար
24.06.2014, 18:52
Ապեր, նոր սերուդը անխիղճ ա… երեսդ պառավոյի վրով կտանեն-կբերեն ու մի հատ ուֆ չեն ասի… մեզ նեղելու են ու դուրս են շպրտելու… լարելու են ակումբից… իմ նման քեզ պտի դինջ պահես… նոր սերունդը գեղեցիկ ա, բարձրահասակ ու երկարաոտ… իմ նման չի աշխհարքիս այիբը վրեն հավաքած… մեզ հլա որ մի կերպ հանդուրժում են…

ցավոտ ա, մայ բռադեր… նՈՐ սերունդը, մեղմ ասած թեմուրի ջոկատը չի…Լավ հա, հերիք ու բոլ ա ծաղկացնեք, նոր սերունդ, նոր սերունդ, ոնց որ ինչ: Սովորական էրեխեք են էլի, ուղղակի գովում-մովում ենք, որ ոգևորվեն, ստեղ իրանց լավ զգան:

Էս թոշակի թեման ո՞վ իջաթ հանեց, մարդ արդեն ամաչում ա մի գրառում անի, հենց գիտեմ՝ ինչ-որ մեկի տարածքն եմ զբաղացնում:

Շինարար
24.06.2014, 18:55
Ու վափշե, ո՞ւր են էդ նորեկները, ես մեծ մասին սկի իրարից չեմ տարբերում՝ Յոհաննես, Վահե427, Սամա Ռեյ: Նենց չի որ մեծամիտ եմ կամ եսիմինչ, ուղղակի չեմ նկատում իրանց:

Ուլուանա
24.06.2014, 18:57
Ու վափշե, ո՞ւր են էդ նորեկները, ես մեծ մասին սկի իրարից չեմ տարբերում՝ Յոհաննես, Վահե427, Սամա Ռեյ: Նենց չի որ մեծամիտ եմ կամ եսիմինչ, ուղղակի չեմ նկատում իրանց:
Վահե427–ն ո՞վ ա :unsure։ Թե՞ ուղղակի ուզում էիր ասել, որ անունների կողքի թվերն էլ չես տարբերում :D։

Շինարար
24.06.2014, 18:58
Վահե427–ն ո՞վ ա :unsure։ Թե՞ ուղղակի ուզում էիր ասել, որ անունների կողքի թվերն էլ չես տարբերում :D։

Կներես, պետք ա 438 գրեի:oy

Վահե-91
24.06.2014, 18:58
Ու վափշե, ո՞ւր են էդ նորեկները, ես մեծ մասին սկի իրարից չեմ տարբերում՝ Յոհաննես, Վահե427, Սամա Ռեյ: Նենց չի որ մեծամիտ եմ կամ եսիմինչ, ուղղակի չեմ նկատում իրանց:
http://4put.ru/pictures/max/656/2017626.jpg

Շինարար
24.06.2014, 19:00
http://4put.ru/pictures/max/656/2017626.jpg

Ըհը, արդյունքը ձեր արածի: Ոնց են խոսում տարիքն առած մարդկանց հետ: Ոչ մի պատկառանք:

Վահե-91
24.06.2014, 19:02
Ըհը, արդյունքը ձեր արածի: Ոնց են խոսում տարիքն առած մարդկանց հետ: Ոչ մի պատկառանք:
Ոչինչ, մի օր Վանաձոր էլ կգանք :))
Պապի-տատիների հետ ծանոթանալու :))

Ռուֆուս
24.06.2014, 19:06
Ոչինչ, մի օր Վանաձոր էլ կգանք :))
Պապի-տատիների հետ ծանոթանալու :))

Վանաձոր չէ, ծերանոց :))

Վահե-91
24.06.2014, 19:07
Վանաձոր չէ, ծերանոց :))
Դու ավելի լավ ա ձեր «լավերով» հավաքներին մասնակցի :beee

Ռուֆուս
24.06.2014, 19:10
Դու ավելի լավ ա ձեր «լավերով» հավաքներին մասնակցի :beee

Այ որ Ֆեյսբուք մտնեիր, կտեսնեիր, որ ֆլեշմոբ եմ արել, ով ստատուսս տեսել, եկել էր (մի երկու «լավերի» չհաշված, ում նախօրոք էի ասել :))

Համ էլ ուզում եմ սկզբում մի քանի ինտիմ հանդիպումներ անել քիչ մարդկանցով, մի քիչ բացվեմ, շաբաթվա վերջ մի հատ մեծ բացօթյա հավաք կկազմակերպենք :)

Վահե-91
24.06.2014, 19:14
Այ որ Ֆեյսբուք մտնեիր, կտեսնեիր, որ ֆլեշմոբ եմ արել, ով ստատուսս տեսել, եկել էր (մի երկու «լավերի» չհաշված, ում նախօրոք էի ասել :))

Կարայիր մի հատ էլ ստեղ անեիր էտ մոբիցդ :sad

Համ էլ ուզում եմ սկզբում մի քանի ինտիմ հանդիպումներ անել քիչ մարդկանցով, մի քիչ բացվեմ, շաբաթվա վերջ մի հատ մեծ բացօթյա հավաք կկազմակերպենք :)
Կարո՞ղ ա գիտես հանդիպումներին սեքս օրգիաներ ենք անցկացնում, դու էլ ինտիմ հանդիպումներով ուզում ես բացվես :lol :D

Ռուֆուս
24.06.2014, 19:22
Կարայիր մի հատ էլ ստեղ անեիր էտ մոբիցդ :sad
Ակումբում գրեի, հենա միանգանգամից մեծ հանդիպում կկազմակերպեի :))

Կարո՞ղ ա գիտես հանդիպումներին սեքս օրգիաներ ենք անցկացնում, դու էլ ինտիմ հանդիպումներով ուզում ես բացվես :lol :D
Ուզու՞մ ես վաղը ես ու դու ինԴիմ հանդիպում անենք երկուսով :))

Մի նեղվի, դու ցուցակումս կաս, հերթը քեզ էլ կհասնի :P

Շինարար
24.06.2014, 19:42
Վանաձոր չէ, ծերանոց :))

դու վափշե, ջոկել ես նորեկները շատ են, իրանց կողմն ես բռնել, լավ չես անում, Ռուֆուս ախպեր: Ինձ մնար, վափշե սահմանափակումներ կդնեի իրանց գրառելու իրավունքների վրա, նոր կիմանային իրանց հալը: Թե չէ էրէկ մեկ էսօր երկու արդեն քիչ մի գրառում են անում, մի բան էլ գրառում են մեջբերում ու պատասխանում:

Mephistopheles
24.06.2014, 19:47

ինքը գիդի ինքն էլ ա նորեկ… սկլոզ ա սկսել տղի մոտ…

Mephistopheles
24.06.2014, 19:48
Ըհը, արդյունքը ձեր արածի: Ոնց են խոսում տարիքն առած մարդկանց հետ: Ոչ մի պատկառանք:

վաղը որ համդիպմանը մասնակցես, մի հատ էլ պերեդաչի կբերեն…

Mephistopheles
24.06.2014, 19:51
Լավ հա, հերիք ու բոլ ա ծաղկացնեք, նոր սերունդ, նոր սերունդ, ոնց որ ինչ: Սովորական էրեխեք են էլի, ուղղակի գովում-մովում ենք, որ ոգևորվեն, ստեղ իրանց լավ զգան:

Էս թոշակի թեման ո՞վ իջաթ հանեց, մարդ արդեն ամաչում ա մի գրառում անի, հենց գիտեմ՝ ինչ-որ մեկի տարածքն եմ զբաղացնում:

Չենք ծաղկացնում, իրականությունն ա տենց,՝ դաժան… հես ա մեզի կթաղեն, տեղները կլենանա… արդեն պրոցեսը սկսել ա… սկսեցին Տրիբունից… Տեսել ե՞ս Ռեյ-սանան ինչէր ա գրել…

Շինարար
24.06.2014, 19:54
Չենք ծաղկացնում, իրականությունն ա տենց,՝ դաժան… հես ա մեզի կթաղեն, տեղները կլենանա… արդեն պրոցեսը սկսել ա… սկսեցին Տրիբունից… Տեսել ե՞ս Ռեյ-սանան ինչէր ա գրել…
Ինչ էր գրել որ, բառերը առանց ոչ մի տրամաբանության իրար կողքի շարել էր, իբր թույն մտքեր ա: Մենք էլ էրեգ ենք ծնվել էլի, բան չենք ջոկում:

Mephistopheles
24.06.2014, 19:54

Կարո՞ղ ա գիտես հանդիպումներին սեքս օրգիաներ ենք անցկացնում, դու էլ ինտիմ հանդիպումներով ուզում ես բացվես :lol :D

օրջի ա, բա ի՞նչ ա… հեն ա նկարները դրել եք՝ իրա վրա հելած… մարդ ամաչում ա նայի…

Ռուֆուս
24.06.2014, 19:57
դու վափշե, ջոկել ես նորեկները շատ են, իրանց կողմն ես բռնել, լավ չես անում, Ռուֆուս ախպեր: Ինձ մնար, վափշե սահմանափակումներ կդնեի իրանց գրառելու իրավունքների վրա, նոր կիմանային իրանց հալը: Թե չէ էրէկ մեկ էսօր երկու արդեն քիչ մի գրառում են անում, մի բան էլ գրառում են մեջբերում ու պատասխանում:

Շին ջան, նորեկներից մեկն ասաց, որ արտաքինից 24 տարեկան տղու տեսք ունեմ, ես էլ հոգով ինձ 18 տարեկան եմ զգում :)) Ես մտածելու բան չունեմ, դու մտածի :))

Mephistopheles
24.06.2014, 19:58
Ինչ էր գրել որ, բառերը առանց ոչ մի տրամաբանության իրար կողքի շարել էր, իբր թույն մտքեր ա: Մենք էլ էրեգ ենք ծնվել էլի, բան չենք ջոկում:

ապեր, իրար կողք չի շարել… իրար վրա ա շարել… բառերի օրջի ա սարքել՝ իրանց հանդիպման պես… բայց հլա տես ինչքան էլ մերսի ա ստացել էդ գրառման համա՞ր… դաժե Տրիբունն ա վախից մերսի տվել…

Mephistopheles
24.06.2014, 20:00
Շին ջան, նորեկներից մեկն ասաց, որ արտաքինից 24 տարեկան տղու տեսք ունեմ, ես էլ հոգով ինձ 18 տարեկան եմ զգում :)) Ես մտածելու բան չունեմ, դու մտածի :))

շատ բան ա ասել, բա քո խե՞լք ուր ա… իրանք շատ բան կասեն, հո չե՞ս հավատալու…

Շինարար
24.06.2014, 20:00
ապեր, իրար կողք չի շարել… իրար վրա ա շարել… բառերի օրջի ա սարքել՝ իրանց հանդիպման պես… բայց հլա տես ինչքան էլ մերսի ա ստացել էդ գրառման համա՞ր… դաժե Տրիբունն ա վախից մերսի տվել…
բայց Տրիբունի գրառման մերսիները ավելի շատ են, նենց որ թող շատ վեր-վեր չթռնեն:

Mephistopheles
24.06.2014, 20:02
բայց Տրիբունի գրառման մերսիները ավելի շատ են, նենց որ թող շատ վեր-վեր չթռնեն:

ապեր, իմ ու քո նամն չեն հասկացել, դրա համար էլ չեն դրել… դու կարդացել ե՞ս ինչ ա գրած… գլուխս ֆռռաց դառավ վինծիլյատըր…

Շինարար
24.06.2014, 20:02
Շին ջան, նորեկներից մեկն ասաց, որ արտաքինից 24 տարեկան տղու տեսք ունեմ, ես էլ հոգով ինձ 18 տարեկան եմ զգում :)) Ես մտածելու բան չունեմ, դու մտածի :))

Չհավատաս, զամանիծ են անում իրանց շարքերը, հետո էլ փրկություն չի լինի

ivy
24.06.2014, 20:02
Էս ինչ դարձրիք էս թեման, մոդերնե՜ր :aaa

Mephistopheles
24.06.2014, 20:04
Էս ինչ դարձրիք էս թեման, մոդերնե՜ր :aaa

վատ ա՞…

Ռեյ սամա
24.06.2014, 22:11
Էս բժիշկները լրիվ իրենց առել թռել են....Չուկ, սենց որ շարունակվի, կանոնադրության մեջ մի կետով պետք ա Հիպոկրատի երդումը մտցնես, տակը ստորագրենք: Հաուզիս ականջը կանչի:

Հավես ա Ակումբը, նոր շնչով, թարմացած :)
Հանգիստ սրտով կարելի ա թոշակի գնալ:

հա, լրիվ թռել են, ոչ ամոթ կա, ոչ աբուռ ))) երդում մերդում չգիտեմ, հլա սկի բակալավրիատն էլ չենք ավարտել ))) ուրիշ բան ա պետք մտածել կամ սպասել ևս 5 տարի )))

Ապեր, նոր սերուդը անխիղճ ա… երեսդ պառավոյի վրով կտանեն-կբերեն ու մի հատ ուֆ չեն ասի…

պրն Մեֆ, նախ բարև ձեզ և շնորհակալություն...ուղղակի, ուզում եմ ասել, որ եթե մարդ գոնե մեկ ասպեկտում կարող է կիրթ համարվել /չնայած հա, կիրթ մարդն ընդհանուր առմամբ է կիրթ/, ապա իմ խորին համոզմամբ չի կարող անտակտ լինել կամ սանձարձակ. անհարգալից՝ առավել ևս:

Ու վափշե, ո՞ւր են էդ նորեկները, ես մեծ մասին սկի իրարից չեմ տարբերում՝ Յոհաննես, Վահե427, Սամա Ռեյ: Նենց չի որ մեծամիտ եմ կամ եսիմինչ, ուղղակի չեմ նկատում իրանց:

Ինձ մնար, վափշե սահմանափակումներ կդնեի իրանց գրառելու իրավունքների վրա, նոր կիմանային իրանց հալը: Թե չէ էրէկ մեկ էսօր երկու արդեն քիչ մի գրառում են անում, մի բան էլ գրառում են մեջբերում ու պատասխանում:

ո՞ւր են ))) իրենց տեղում են. պատկերացրեք՝ օգտակար գործերով են զբաղված. կրթվում են, կարդում, դիտում շրջակայքը արևի լույսով, մտապահում, որ նկատել կարողանան ամեն գեղեցիկ ու լավ բան, իրենց տեսակն՝ առավել ևս
Սահմանափակումներ...լավ խոսք կա էն բանի մասին, թե ինչ է լինում կանգնած ջրի հետ: Հա, մեկ էլ էն մասին, թե հին կոչվածը սկզբում ոնց էր կոչվում...

Ինչ էր գրել որ, բառերը առանց ոչ մի տրամաբանության իրար կողքի շարել էր, իբր թույն մտքեր ա: Մենք էլ էրեգ ենք ծնվել էլի, բան չենք ջոկում:

ի՞նչ եք կարծում, գոնե քերականորեն ճի՞շտ էին շարված, դուք պետք է որ շարվածքից շատ բան հասկանք: Թե չէ որ քերականորեն էլ ճիշտ չեղավ, դիագնոզ կդառնա /անունը չե՛մ ասի, որ թույն բառագետի տպավորություն չթողնեմ/ ու վայն եկել ինձ տարել ա...

Mephistopheles
24.06.2014, 22:19

պրն Մեֆ, նախ բարև ձեզ և շնորհակալություն...ուղղակի, ուզում եմ ասել, որ եթե մարդ գոնե մեկ ասպեկտում կարող է կիրթ համարվել /չնայած հա, կիրթ մարդն ընդհանուր առմամբ է կիրթ/, ապա իմ խորին համոզմամբ չի կարող անտակտ լինել կամ սանձարձակ. անհարգալից՝ առավել ևս:

Բարև ձեզ… խնդրեմ… Ռեյ ջան, ես էս ֆորումի ամենատակտով, ամենաազնիվ, ամենաբարի ու կիրթ մարդն եմ… ոչ միայն իմ խորին համոզմամբ, այլ բոլոր ֆորումցիների համոզմամբ… եթե չես հավատում իրենցից հարցրու…

ես երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, միշտ եղել եմ լավատես, բարեհամբույր մարդ… չեմ հասկանում ոնց ա քո մոտ տենց կարծիք ստեղծվել…

տենց չի՞ ժողովուրդ…

Ռեյ սամա
24.06.2014, 22:32

ա, սխալ հասկացաք ինձ ^_^ ես նկատի ունեի մեզ՝ նորեկներիս ու մեր պահվածքը, վերաբերմունքը, պատասխանները, որ՝

չի կարող անտակտ լինել կամ սանձարձակ. անհարգալից՝ առավել ևս:
իսկ ձեր մասին...այո՛, անառարկելիորեն, նույնիսկ շատ քիչ գիտենալով ձեզ՝ գեթ մեկ րոպե չեմ կասկածել՝ շատ կիրթ եք՝ դրանից բխող բոլոր <<հետևանքներով>> հանդերձ - դիտողունակ եք, բարի, զուսպ, խիստ մեղմ ու հանդուրժող վերաբերմունք ունեք...

Շինարար
24.06.2014, 22:47
ո՞ւր են ))) իրենց տեղում են. պատկերացրեք՝ օգտակար գործերով են զբաղված. կրթվում են, կարդում, դիտում շրջակայքը արևի լույսով, մտապահում, որ նկատել կարողանան ամեն գեղեցիկ ու լավ բան, իրենց տեսակն՝ առավել ևս

Մարդու տեսակավորումը արդեն իսկ սահմանափակում ա: Խոստումնալից չի, երբ քեզ ինչ-որ տեսակի մեջ ես պատկերացնում ու փորձում էդ նույն տեսակին պատկանող ուրիշների էլ գտնել, այսինքն՝ ինչ-որ շաբլոնի մեջ ես տեղավորվո՞ւմ, որից շատ կան կամ առնվազն էլի կան:

Ոչի՞նչ որ ես միանգամից դու-ով եմ դիմում: Դու հոգնակի տարբերակն էիր ընտրել ոնց որ, բայց փոքրատառով՝ դուք, ինչ-որ միջանկյալ տարբերակ երևի:

Mephistopheles
24.06.2014, 22:51
Բարև ձեզ… խնդրեմ… Ռեյ ջան, ես էս ֆորումի ամենատակտով, ամենաազնիվ, ամենաբարի ու կիրթ մարդն եմ… ոչ միայն իմ խորին համոզմամբ, այլ բոլոր ֆորումցիների համոզմամբ… եթե չես հավատում իրենցից հարցրու…

ես երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, միշտ եղել եմ լավատես, բարեհամբույր մարդ… չեմ հասկանում ոնց ա քո մոտ տենց կարծիք ստեղծվել…

տենց չի՞ ժողովուրդ…

Ռեյ ջան, ինձ կարող ես եզակիով դիմել… մի քիչ էլ խուճուճ մի գրե, էլի… պարզ և ուղիղ… դրանից լավը չկա…

…ու ասեմ… եթե մեկն էս ֆորումում գրում ա, ուրեմն լավ մարդ ա… առանց բացառության…

p.s. իմ մասին իմ գրածներն էլ էդքան լուրջ մի ընդունի…

Ռեյ սամա
24.06.2014, 23:04
Մարդու տեսակավորումը արդեն իսկ սահմանափակում ա: Խոստումնալից չի, երբ քեզ ինչ-որ տեսակի մեջ ես պատկերացնում ու փորձում էդ նույն տեսակին պատկանող ուրիշների էլ գտնել, այսինքն՝ ինչ-որ շաբլոնի մեջ ես տեղավորվո՞ւմ, որից շատ կան կամ առնվազն էլի կան:

Ոչի՞նչ որ ես միանգամից դու-ով եմ դիմում: Դու հոգնակի տարբերակն էիր ընտրել ոնց որ, բայց փոքրատառով՝ դուք, ինչ-որ միջանկյալ տարբերակ երևի:

չէի կարծում, թե պետք է ճշգրտեմ, որ <<իրենց տեսակ>> ասվածը կենդանի արարածների մեջ մեր տեսակին էր վերաբերում՝
ամեն գեղեցիկ ու լավ բան, մարդկանց՝ առավել ևս
դե մի քանի գրառում առաջ արդեն խոսել էի այդ մասին, նշել էի, որ ֆորումային ընկալման մեջ տեսակային պատկանելության հարց չկա նույնիսկ /էլի նույնը նկատի ունենալով/
ոչինչ, կարծում եմ տարիքի հանդեպ տածածս հարգանքը թույլ կտա դա: Միջանկյալ...դժվար, էլի ՃՃՃ-երի պատմությունն է, Դուք՝ շատ պաշտոնական ու կոշտ է թվում աչքիս, բայց դու-ով էլ դիմել չէի կարող:

Ռեյ ջան, ինձ կարող ես եզակիով դիմել… մի քիչ էլ խուճուճ մի գրե, էլի… պարզ և ուղիղ… դրանից լավը չկա…

…ու ասեմ… եթե մեկն էս ֆորումում գրում ա, ուրեմն լավ մարդ ա… առանց բացառության…

լուրջ ընդունելու հարց չի, էդպես է որ կա /թասդ բե՛ր ճճճ/
էմ...ախր ոնց մտածում եմ, էդպես գրում եմ...համ էլ բժշկի ձեռագիրը տպագրով էլ պիտի ջոկվի, չէ՞ )))

լավ, կաշխատեմ ուրիշ կերպ գրել)))

Mephistopheles
24.06.2014, 23:11
չէի կարծում, թե պետք է ճշգրտեմ, որ <<իրենց տեսակ>> ասվածը կենդանի արարածների մեջ մեր տեսակին էր վերաբերում՝
դե մի քանի գրառում առաջ արդեն խոսել էի այդ մասին, նշել էի, որ ֆորումային ընկալման մեջ տեսակային պատկանելության հարց չկա նույնիսկ /էլի նույնը նկատի ունենալով/
ոչինչ, կարծում եմ տարիքի հանդեպ տածածս հարգանքը թույլ կտա դա: Միջանկյալ...դժվար, էլի ՃՃՃ-երի պատմությունն է, Դուք՝ շատ պաշտոնական ու կոշտ է թվում աչքիս, բայց դու-ով էլ դիմել չէի կարող:

լուրջ ընդունելու հարց չի, էդպես է որ կա /թասդ բե՛ր ճճճ/
էմ...ախր ոնց մտածում եմ, էդպես գրում եմ...համ էլ բժշկի ձեռագիրը տպագրով էլ պիտի ջոկվի, չէ՞ )))

լավ, կաշխատեմ ուրիշ կերպ գրել)))

այ էս շատ լավ ասիր… շշեցիր…

օրինակ՝ որ ասում ես…և այս ամբողջ տարատեսակ փոխադրամիջոցներից ընտրեցի այն որն ավելի պարփակ էր իր ինքնության մեջ և կարողանում էր ինձ ձերբազատել միջավայրի տաղտկությունից, հնարավորություն տալով մենանալ ու ընբոշխնել քաղաքի ոգին, զուտ նայելով թափանցիկ այն նյութի միջով որը լայն տարածում է գտել ոչ միայն առողջապահության այլև մյուս ոլորտներում… սրա փոխարեն կարաս ասես տաքսիով գնացի տուն… պատուհանից նայելով…

Շինարար
24.06.2014, 23:15
ոչինչ, կարծում եմ տարիքի հանդեպ տածածս հարգանքը թույլ կտա դա:

Այ սենց բան պիտի չասեիր, մարշուտնու մեջ էլ տեղդ կզիջես ու վսյո:D

Իմ տարիքը որտե՞ղ ա նշված: Ճիշտ ա՝ ես արտաքինից 75 տարեկանի եմ նման, բայց իրականում էդքան մեծ չեմ, միայն՝ դու:))

Ռեյ սամա
24.06.2014, 23:27
այ էս շատ լավ ասիր… շշեցիր…

օրինակ՝ որ ասում ես…և այս ամբողջ տարատեսակ փոխադրամիջոցներից ընտրեցի այն որն ավելի պարփակ էր իր ինքնության մեջ և կարողանում էր ինձ ձերբազատել միջավայրի տաղտկությունից, հնարավորություն տալով մենանալ ու ընբոշխնել քաղաքի ոգին, զուտ նայելով թափանցիկ այն նյութի միջով որը լայն տարածում է գտել ոչ միայն առողջապահության այլև մյուս ոլորտներում… սրա փոխարեն կարաս ասես տաքսիով գնացի տուն… պատուհանից նայելով…

դե...:oy բայց ընթացքում նկարագրում ա իր զգացումները, ոչ սովորական վերաբերմունքը թե՛ տաքսուն, թե՛ ապակուն, թե՛ քաղաքին /հեյ գիդի վարորդին էլ՝ նկարագրությունը կոնտեքստում/
տաքսիով գնացի տուն...լավ, մտապահեցի ՃՃՃ

Այ սենց բան պիտի չասեիր, մարշուտնու մեջ էլ տեղդ կզիջես ու վսյո:D

Իմ տարիքը որտե՞ղ ա նշված: Ճիշտ ա՝ ես արտաքինից 75 տարեկանի եմ նման, բայց իրականում էդքան մեծ չեմ, միայն՝ դու:))

միայն ես՝ ի՞նչ Օ.օ դժվար զիջեմ, համարյա միշտ կանգնած եմ գնում…ոչ մի տեղ ՃՃՃ իմ տեսակի ինտուիցիայով հասկացա ՃՃՃ
կներեք ամեն դեպքում )))

Շինարար
24.06.2014, 23:29
միայն ես՝ ի՞նչ Օ.օ դժվար զիջեմ, համարյա միշտ կանգնած եմ գնում…ոչ մի տեղ ՃՃՃ իմ տեսակի ինտուիցիայով հասկացա ՃՃՃ
կներեք ամեն դեպքում )))
Լավ, Ռեյ ջան, ոնց գիտես:

Յոհաննես
25.06.2014, 00:02
Ու վափշե, ո՞ւր են էդ նորեկները, ես մեծ մասին սկի իրարից չեմ տարբերում՝ Յոհաննես, Վահե427, Սամա Ռեյ: Նենց չի որ մեծամիտ եմ կամ եսիմինչ, ուղղակի չեմ նկատում իրանց:
Ես էլ գիտեի դու ինձ սիրում ես :crazy

Շինարար
25.06.2014, 00:03
Ես էլ գիտեի դու ինձ սիրում ես :crazy

Ինչո՞ւ պիտի սիրեի: :o

Mephistopheles
25.06.2014, 00:04
Լավ, Ռեյ ջան, ոնց գիտես:

Շինը որ էս ասում ա ուրեմն փիս շար փիս ՇԱՏ ՓԻՍ նեղացած ա…

Ռեյ սամա
25.06.2014, 00:06
Շինը որ էս ասում ա ուրեմն փիս շար փիս ՇԱՏ ՓԻՍ նեղացած ա…

ինչի՞ց

Յոհաննես
25.06.2014, 00:07
Ինչո՞ւ պիտի սիրեի: :o
Եսիմ,էդպես էի զգում,էն էլ :this :))

Mephistopheles
25.06.2014, 00:08
ինչի՞ց

դժվար ա ասելը, ինքը շատ հակասական, առեղծվածային կերպար ա… կարող ա կատաղի գա ամեն ինչ ջարդուփշուր անի, բայց հետո գա ու շատ բարեհամբույր ու գեղեցիկ նենց գրառումներ անի որ լացդ գա…

ոչ ոք չի հասկանում թե դա ինչու ա էդպես…

Ռեյ սամա
25.06.2014, 00:16

իրոք ցավում եմ, եթե ինչ-որ կերպ նեղացրել եմ իրեն /չնայած մտածում եմ ուղղակի գլուխ չդրեց/
ներողություն էլ խնդրել եմ...

Mephistopheles
25.06.2014, 00:22
իրոք ցավում եմ, եթե ինչ-որ կերպ նեղացրել եմ իրեն /չնայած մտածում եմ ուղղակի գլուխ չդրեց/
ներողություն էլ խնդրել եմ...

տենց չի լինի… հաստատ մի բան ասել ես որ տենց նեղացել ա… ինքը գլուխ չդնողներից չի… էդ տեսակետից պարտաճանաչ ա, բայց մի ձև վիրավորել ես… դժվար ա ասել ոնց, որտև քո գրածներից դժվար ա հասկանալը թե ում ա ուղղված խոսքն ու պարսավանքը… ասում եմ, չէ՞ պարզ պտի գրես…

Ռեյ սամա
25.06.2014, 00:38
շատ լավ ՃՃՃ ուրեմն էսպես.
Սիրելի՛ Շինարար, քանի որ
գրածներից դժվար ա հասկանալը թե ում ա ուղղված խոսքն ու պարսավանքը
հարկ եմ համարում նշել, որ իմ ագրեսիայի կիզակետը դեպքերի ճնշող մեծամասնությունում հենց իմ ներսում է, խո՛ցս վկա: :[ Ու ես՝ նորեկս, երկար լեզվանի, բայց տակտով ու հարգանքով լեցուն Ռեյ սամաս խիստ ցավում ու ափսոսում եմ, եթե ինչ-որ կերպ նեղացրել եմ ձեզ.
արի՛ բարիշենք :love ու պաչիկ ձեզ :*

Շինարար
25.06.2014, 00:39
շատ լավ ՃՃՃ ուրեմն էսպես.
Սիրելի՛ Շինարար, քանի որ
հարկ եմ համարում նշել, որ իմ ագրեսիայի կիզակետը դեպքերի ճնշող մեծամասնությունում հենց իմ ներսում է, խո՛ցս վկա: Ու ես՝ նորեկս, երկար լեզվանի, բայց տակտով ու հարգանքով լեցուն Ռեյ սամաս խիստ ցավում ու ափսոսում եմ, եթե ինչ-որ կերպ նեղացրել եմ ձեզ.
արի՛ բարիշենք :loveՄինչև դու-ի չանցնես, ոչ մի բարիշել:

Գալաթեա
25.06.2014, 00:42
Մինչև դու-ի չանցնես, ոչ մի բարիշել:

Չանցնես, Ռեյ, թակարդ ա:
Հենց ասեցիր "դու", Ակումբով մեկ բղավելու ա՝ տեսեք, Ռեյն ինձ, մեծարգո բիձիս չի հարգում:

Ռեյ սամա
25.06.2014, 00:42
Մինչև դու-ի չանցնես, ոչ մի բարիշել:

հա, արի՛ բարիշենք ու պաչիկ քեզ :D :kiss

Շինարար
25.06.2014, 00:43
Չանցնես, Ռեյ, թակարդ ա:
Հենց ասեցիր "դու", Ակումբով մեկ բղավելու ա՝ տեսեք, Ռեյն ինձ, մեծարգո բիձիս չի հարգում:

Գալ, ուշացար, չհասցրեցիր փրկես:D

Ռեյ սամա
25.06.2014, 00:43
Չանցնես, Ռեյ, թակարդ ա:
Հենց ասեցիր "դու", Ակումբով մեկ բղավելու ա՝ տեսեք, Ռեյն ինձ, մեծարգո բիձիս չի հարգում:

արդեն ուշ ա ))) հիմա տեսնելու ենք ինչ արժի վստահությունն ակումբում )))

Ռեյ սամա
25.06.2014, 00:45
էհ...էսպես ա էլի, հետո էլ կասեք էսպես, էնպես...տեսնում եք, մենք՝ նորեկներս առանձնանում ենք միամտությամբ ու վստահությամբ...

Գալաթեա
25.06.2014, 00:45
Գալ, ուշացար, չհասցրեցիր փրկես:D

Մի բիձա էլ ես եմ Շին, ռեակցիաս էն չի արդեն :))

StrangeLittleGirl
25.06.2014, 00:56
Ժող, թարգեք էլի օֆթոփը :( անդուր ա

Տրիբուն
25.06.2014, 02:11
Ինչ էր գրել որ, բառերը առանց ոչ մի տրամաբանության իրար կողքի շարել էր, իբր թույն մտքեր ա: Մենք էլ էրեգ ենք ծնվել էլի, բան չենք ջոկում:

Շին մի վռազի: Էտ սաղս էլ ջոկել ենք: Թող չաղացնենք նոր մորթենք:

Ռեյ սամա
25.06.2014, 02:20
Շին մի վռազի: Էտ սաղս էլ ջոկել ենք: Թող չաղացնենք նոր մորթենք:

նկատվեց <<թևութիկունքի>> ֆենոմենը

Ռեյ սամա
25.06.2014, 02:20
...

երևի զրուցարան տեղափոխվի խոսակցությունը

Mephistopheles
25.06.2014, 04:11
Շին մի վռազի: Էտ սաղս էլ ջոկել ենք: Թող չաղացնենք նոր մորթենք:

հերձենք… էս դեպքում…

keyboard
25.06.2014, 10:12
Յոհաննես, անկեղծ ասած տպավորված եմ:
Ես մի տեսակ թերահավատորեն էի վերաբերվում ապագային, էն սերնդին, որ պիտի ապագա կերտի ու սենց ինքս ինձ ասում էի, որ կործանվում ենք:
Բայց չէ ախպեր, ստեղ ստոպ արեք, կործանում չկա, եթե կան Յոհանի պես տղեք ու սերունդ ներկայացնողներ, թեկուզ քիչ էլ լինեն, բայց կան՝ ուրեմ սաղ նորմալ ա:
Հովոն չխոսկան չի, ինքը ուղղակի ուսումնասոիրում ա, որ հետո ամեն մեկիդ հատ-հատ ասի, ով ինչ սխալ ա արել :D
Հով, տենց, դուխով ու ամենակարևորը սրտով ու հոգով:
Շատ տպավորված եմ, եթե էն Չուկը, Նաիրուհին ու Ռուֆուսը չգային հարամեին մեր հանդիպումը, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ :D
Մի խոսքով Հով, մերսի քեզ հանդիպման առիթի բզբզալու համար, կայֆ երեկո էր երեկ:

Մեկ էլ հերիք ա ցռռռռեք էս թեմայում, աննպատակ 4 էջ դրեցի կարդացի: :)

Մուշու
05.07.2014, 17:44
Keyboard ահա և ես խոսում եմ քո մասին )) :kiss Մարդ ում հետ ծանոթ եմ ոչ երկար ժամանակ , բայց ում դասում եմ հարազատ մարդկանց շարքին :
Հովո ջանս :kiss հոգատար , հումորով , բարի , ուշադիր , անկեղծ , միշտ պատրաստ օգնել , լսել , հասկանալ , ոգևորել ...
Էն թե ոնց էիր երեկ ինձ համոզում , փորձում տրամադրությունս բարձրացնես մեծ բան ա իմ համար , ես ուրախ եմ որ Ակումբը ինձ քեզ նման ընկեր ա տվել :love :love :
Հիշում եմ ոնց Ակումբում գրանցվելուս առաջի օրերից սկսած մտածում էի , որ հաստատ վերջն ես , ասեմ որ ճիշտ էլ մտածում էի

Հ.Գ. Ես ոնց որ լավ չեմ գրում , բայց ամբողջ սրտով եմ գրում :) :) :)

Հ.Գ.Գ. Մնա միշտ սենց Հով , հանկարծ չփոխվես !!!

Ռուֆուս
11.07.2014, 18:05
Էն որ Ակումբում Ամելի Պուլեն կա, Մոնմարտրից: Մի գեղեցիկ օր էս մեր Ամելին իր կյանքից հիասթափված որոշում է, որ Մայր Թերեզայի պես ինքը պետք է իր կյանքը նվիրաբերի հանուն ուրիշների երջանկության: Ու էդպես իրար սիրող սրտերին օգնում է միացնել, նեղության մեջ գտնվողներին նեցուկ է կանգնում, կյանքից հիասթափվածներին կյանքը շարունակելու հույս տալիս, ընկածներին բարձրացնում ու փողոցն անցնել ցանկացող տատիկի ձեռքն է բռնում: Ու էնքան է տարվում ալտրուիզմով, որ վերջում լրիվ ուժասպառ եղած ջահել ջահել մեռնում է՝ միայնակ ու լքված, բայց նրան ճանաչող մարդիկ մի մարդու պես դուրս են գալիս փողոց՝ նրա վառ հիշատակը հարգելու ու իր կատարած լավ գործերը հիշելու համար:

Մենակ թե մեր Ամելիի իսկական անունը Նաիրուհի է ու ինքը Մոնմարտրից չէ, այլ Ջավախքից: Ու ինքը ոչ թե մեռնելու է միայնակ ու լքված, այլ մի գեղեցիկ օր հասկանալու է, որ պետք չի ուրիշների համար ապրել, այլ պետք է նախևառաջ իր մասին մտածել ու էդպես գտնելու է իր հոգու ընկերոջը, ով նրան հեծանվի բագաժնիկին նստեցրած ման է տալու Երևանի փողոցներով, տանիքում նստած խատուտիկներ են փչելու, վայելելու են արևածագն ու մայրամուտը ու միասին լիքը ուրիշ գժություններ են անելու :)

Նաիրուհի
11.07.2014, 21:46
Էն անջոներից եմ, որ սկզբից իր սեռը սխալ էր գուշակել։ Չէ, իսկի գրառումներին առանձնակի ուշադրություն էլ չէի դարձրել, որ սեռ որոշեի, մականունն էի տեսել ու որոշել, որ տղա է։ Մի հանդիպման էր եղել, որին ներկա չէի, բայց նկարներով տեսա, որ աղջիկ է։ Ու բոլոր նախանշաններն ասում էին, որ ինքն էլ է էն ակումբցիներից, որոնցից կոմպլեքսավորվում եմ։

Հետո, խորին շնորհակալություն Ռուֆուսին, ես նրան հանդիպեցի իրականում ու սիրահարվեցի առաջին հայացքից։ Որովհետև սույն արևանման արարածը տեղով ջերմություն էր, էնքան լիքը ու էնքան առատ, որ անգամ ինձ՝ սառցակալած ու անզգա դարձած անիմաստ գոյությանս կարողացավ կյանք վերադարձնել։

Ինքն էն մարդն է, ով էսօր կարողանում է դուրս հանել ամենախորքային կոմպլեքսներս ու բուժել դրանք հերթով, համբերատար, մեղմ... Անսովոր է, միշտ ես եմ ուրիշներին մամայություն արել, իսկ հիմա գլուխս դնում եմ մեկի գոգն ու լաց լինում, որովհետև արցունքներս վստահում եմ նրան։

Եթե մի օր հաղթահարեմ էս ամենն ու նորմալ մարդ դառնամ, ուրեմն իմացեք, որ էդտեղ իր մեծ դերը կունենա ինքը՝ իմ խուճուճ արև Ռեյ սաման։ Նա միակ մարդն է, ումից քիչ բան գիտեմ ու չեմ կոմպլեքսավորվում, ով ինձ կարող է սովորեցնել առանց ճնշելու, ով կարող է ինձ անհաջողակից ադեկվատ ու ինքնավստահ մարդ դարձնել։

StrangeLittleGirl
15.07.2014, 00:54
Ուզում եմ Նոյեմի մասին խոսել: Ինքը նենց սուսիկ-փուսիկ էկավ ակումբ, բայց միանգամից աշխուժացավ ու աշխուժացրեց ակումբը՝ զանազան թեմաներ բացելով: Ինքը ինձ ահագին հիացնում ա: Ասեմ ինչով: Նախ նախաձեռնող լինելով: Երևում ա՝ չի սպասում, որ ինչ-որ մեկն իրա համար ինչ-որ բան անի, մտքով մի բան անցնում ա, ինքն իրականացնում ա: Հետո ահավոր դուրս գալիս ա իրա նպատակասլացությունը: Ինքը իրա առաջ նպատակ ա դրել ու պիտի հասնի: Բացի դրանից, ահագին ինքնուրույն ա երևում: Ոչ ոք չի նստացնում, ասում՝ բալիկ ջան, սենց արա, նենց արա, ինչի հասնում ա, ինքնուրույն ա հասնում:

Ինչու՞ եմ էսքանը գրում: Նոյեմը նենց մարդ ա, որից պետք ա օրինակ վերցնել: Խորհուրդ կտայի ակումբի ահել-ջահելները նայեն էս աղջկան ու տեսնեն շատ փայլուն օրինակ, թե ինչպիսին պետք ա լինել նպատակներին հասնելու համար: Ես հավատացած եմ, որ Նոյեմն իր կազմակերպվածության շնորհիվ շատ մեծ բաների կհասնի:

StrangeLittleGirl
15.07.2014, 12:43

Աչքիս ակումբում ինչ-որ մեկն ուզում ա ինձ համոզի, որ ես ալկաշ սատկում եմ: ask.fm-ի համապատասխան հարցերը մի կողմից, էս գրառման համար ստացածս վարկանիշը՝ մյուս: Ուզում եմ ասել, որ ես պրոբլեմ չունեմ մարդկանց մասին լավ բաներ ասել սթափ ժամանակ:

Cassiopeia
17.09.2014, 01:26
Ուզում եմ մի երկու բառ գրել Աբելյանի մասին։
Դե, Հայկը ակումբի հին անդամներից է ու բավական վաղուց եմ ճանաչում նրան։ Չնայած, սուտ կլինի ասել, որ ճանաչում եմ։ Տարիներ առաջ Հայկը լրիվ «մոխրագույն մկնիկ» էր, մի տեսակ ամաչկոտ ու շրջապատից վախեցած։ Հանդիպումների ժամանակ հազիվ 1-2 բառ էր ասում։ Բայց փաստորեն ինքը պարզապես կողքից սուսուփուս ուսումնասիրում էր շրջապատը ու գնահատում, թե ինչ աստիճանի կարելի է բացվել այդ շրջապատում։ Բանակն էլ երևի իրա դերը խաղաց նրա հիմիկվա կերպարի մեջ։ Հիմա էնքան ջերմություն կա Հայկի մեջ։ Բայց հազվադեպ, պահի տակ էլի մենակության ինչ-որ ճառագայթներ են երևում իրա պահվածքում։ Աբելյան ջան, հիմիկվա կերպարդ շատ լավն ա, էլ չթաքնվես սուսիկ-փուսիկության հետևում։

Smokie
22.09.2014, 11:07
Ուզում եմ խոսել մեր ախպոր մասին::oy

Հումորի ծով ու յուրահատուկ երաժշտասեր Մարդագայլուկը::aha Շատ հետաքրքիր անձնավորություն:Ինչի համար եմ իրեն հարգում՝ որովհետև եթե մեր համար հեշտ ա իրան դիմել «ապեր»ով, ինքը որպես պատասխան ունի բազմաթիվ տարբերակներ, մեկը մյուսից լավն ու զվարճալի (ախպեր, ապ, բռատ:)) ): Կարծում եմ եթե մի օր նույնիսկ սպառվի բառապաշարը, էլի կգտնի մի պատասխան: Ու ընդհանրապես ինքն իր էությամբ ոտքից գլուխ ծիծաղ ա, սիրում եմ էդպիսի մարդկանց: Որտեղ հումոր, այնտեղ բարություն և իհարկե բարձր տրամադրություն::hands

Երեկ էլ իր երաժշոտւթյունն էի ուսումնասիրում ուրիշների հետ՝ հաճելի էր մի այլ կարգի::roll :good

Smokie
20.11.2014, 14:29
Էլի ես::))

Ուզում եմ խոսել մի մարդու մասին, ով իր մեջ իրոք գերբնական ուժ ա կրում, իր արտասովոր ընդունակություններով ստիպում ա մարդուն անել ու ասել էն, ինչ ուրիշ անգամ չէր համարձակվի: Իր հետ ջրիկանալն ու ծիծաղելը, հոգու հետ խաղալը նե՜նց հավես ա,:)) գիտեմ, որ վերջինն անհնար ա, դրա համար էլ արխային ինձ ազատություն եմ տալիս՝ ինքը էն մարդն ա, ում հետ խոսալուց չես վախենա, որ կնեղացնես::)) Հենց էդ ազատության դրդելու (չգիտեմ էլ թե ոնց), դրական լիցքեր հաղորդելու համար եմ իրան սիրում: Եւ ինչի՞ ինքը պիտի առանձնահատուկ, թաքնված, կախարդական ուժ չունենար, եթե ուրիշ տեղից ա՝ այլ մոլորակից::)) Ես մեր ջրիկ, ուրախ, ժպտերես Ալֆային շա՜տ եմ սիրում:

Իհարկե ուրիշ առանձնահատկություններ էլ ունի, բայց էս պահին հենց սրա մասին էի ուզում խոսել:;)

laro
09.03.2015, 23:38
Ալֆաաաա՜ն :love Երեխեք էս ինչ լավն ա Ալֆան :kiss:kiss:kiss Էս մարդու հետ ամեն թեմայից կարելի ա խոսել, ինքն էն քչերից ա, ում հետ լիարժեք անկեղծ եմ, էն քչերից ա, ով ինձ լրիվ հասկանում ա: Նենց լավն ա Ալֆան, սրտացա՜վ ու ընկերասեր: Ես սիրում եմ Ալֆային :love Ես ինձ ցանկանում եմ լիքը Ալֆայի նման ընկերներ :))

Այբ
25.03.2015, 18:56
Sambitbaba

Առհասարակ, դժվար է խոսել մեկի մասին, ում ռեալում չես ճանաչում, բայց այնուամենայնիվ, չես կարող գրառումներից չնկատել տվյալ մարդու ինչ-ինչ կողմերը։

Սամը այն ակումբցիներից է, որի հետ անգամ բանավեճը շատ թեթև կարող է ընթանալ։ Թեթև այն առումով, որ նա երբեք քեզ չի վիրավորի, անգամ եթե համակարծիք չէ քո հետ։ Շատ նրբանկատ է։ էնպիսի տպավորություն է, որ <<վախենում է>> հանկարծ չնեղացնի։
Կարդացած է, և դրա վկայությունը ոչ միայն էն կարողություններն են, որ մենք տեսնում ենք ակումբում, այլև սխալների վրա սովորելու/հիմա կասեմ, թե ինչ <<սխալների>> մասին եմ ասում/, իր շուրջը կատարվող ամեն ինչը ընկալելու ձիրք ունի, որի արդյունքը բոլորս տեսանք։ Ի նկատի ունեմ Պիեսը:) <<Ռուտինը>> նրա, կոպիտ ասած՝ ընկալելու կարողության <<հետևանքն է>> ․ որպես գրող նա զգում է, թե որտեղ է իր սխալը։ Եվ դրա արդյունքը/զգալու կարողության/ նրա ստեղծագործական աճն է։
Էլ չխոսեմ ակումբում նրա ակտիվության և թարգմանությունների մասին, որոնք նա անում է։

Եթե <<ընդհանրացնեմ>> նրան՝ որպես մարդկային տեսակ, Սամի մեջ սարոյանական բան կա/գրելու առումով չեմ ասում, այլ մարդկային տեսակի/։

Սարոյանից մի հատված բերեմ․

Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրրիշնրին; Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խնթություն է; Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ բան կունենաք տալու համար:

Սարոյանի այս խոսքերը այնքան բնորոշ են Sambitbaba-ին:)

սովորական
26.03.2015, 08:28
Ես ոչ ոքի չգիտեմ,բայց սիրեցի Սարոյան մեջբերող Այբին…

Smokie
29.06.2015, 12:06
Ուզում եմ խոսել մի ակումբցու՝ մի խորհրդավոր, հետաքրքիր, իմաստուն փիլիսոփայի մասին::)

Ախր շատ յուրահատուկ անձնավորություն ա: Պետք եղած ժամանակ հետաքրքիր խորհուրդներ կտա ու կառաջարկի էնպիսի գրքեր կարդալ, որ դեռ չսկսած՝ հաստատ գիտես, որ քեզ իրոք պետք կգան:;) Շատ հետաքրքիր ա խորանալ իր փիլիսոփայության մեջ, փորձել ամբողջ էությամբ ընմռնել իր ասածը, իսկ եթե չստացվի այդ պահին, ուրեմն ժամանակը հիմա չէր::)) Հա՛, մեկ էլ ինքը ոնց որ մարգարե լինի՝ կանխատեսի ապագան: Կարող են լինել իրավիճակներ, երբ մարդը խուճապի կմատնվի, իսկ ինքը կկարողանա պահպանել հավասարակշռությունը, ոչինչ չի ձեռնարկի ու... ամեն ինչ ինքնստինքյան կկարգավորվի ինչպես և ինքն էր պատկերացրել: Ախր ո՞նց ա հնարավոր էդքան դինջ լինել,:esim նույնիսկ մի տեսակ հավատս չի գալիս:

Չէ, ես չպիտի հետաձգեմ Սամբիթբաբայի առաջարկած գրքերի ուսումնասիրումը, հետո գուցե ուշ լինի: Ոնց ինքն ա օրագրերը կարդում, նույն կերպ էլ ես կսկսեմ իր առաջարկած գրքերը՝ «հատորներով»::))