PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել



Էջեր : 1 [2]

Sambitbaba
21.07.2016, 03:37
Նա կարող է ուղղակի նստել կողքիդ ու լռել, իսկ դու կարող ես արդեն
անէանալ:
Նրա կողքին ամեն ժամ` ակնթարթ է, բայց նրա` քեզ նվիրած ամեն պահի մեջ կարող ես
հավերժանալ:
Լսելու հսկայական կարողություն, որ այնքա՜ն քչերին է տրված:
Զգոնություն, նրբանկատություն, չհաշված` գեղեցկություն, - չես կարողանում հավատալ, որ հրեշտակ չէ,
այլ մարդ-արարած...
Աննկարագրելի, անհավանական, անհնար բարի աչքերի աստղերը թափանցում են քո ամենախորքերը,
կալանում են քո հոժարակամքը, -
Եվ հասկանում ես, որ փնտրող քո կյանքը միշտ դրան է սպասել, այդ երջանիկ գերություններին...
Եվ հավատդ չի գալիս, որ իր կողքին ես, լսում ես, զգում ես, -
կարծում ես` պատրանք է...
Բայց նրա հանգստությունը, պարզությունը, կախարդանքը համակում են քեզ աննկատելիորեն ու տանում են հեռուների
այնքան հեռուն,
Որտեղ դու մոռանում ես անգամ անունդ, որտեղ երկնքի մանանա է դառնում նույնիսկ
քեզ այդքան ատելի թոֆուն...

Եվ այդ կախարդանքի անունն է
Հռիփսիմե:
Կամ` անսահման սիրելի
Այվի:
:love

ivy
21.07.2016, 22:56
Սամ, ինձ մոտ իհարկե էսպես եթերային ու պոետիկ չի ստացվի, բայց ես էլ մի քիչ գրեմ :)
Նախ, շնորհակալ եմ գրածիդ համար. ուրախացրեց, որ կարող եմ էսպիսի դրական տպավորություն թողնել, ու նաև էն, որ տոֆուն կարողացա մանանա դարձնել ։))

Ես էլ չզգացի, թե էդ 13 ժամը ոնց անցավ։ Իհարկե մեր արածը ահագին մեծ գժություն էր, բայց հավես էր, որ որոշեցինք անցնել էդ ճամփան միասին։ Ու քեզ նորից շնորհակալ եմ, որ մասնակցեցիր էդ խելառությանը :)

Դու ինձ համար մեծ բացահայտում էիր. էն մարդն էիր, որին ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ոնցն ես իրական կյանքում։ Ու մեծամասամբ էդ հետաքրքրությունն էր, որ ինձ բերեց մեր հանդիպմանը։ Միայն նրանում էի համոզված, որ շատ հետաքրքիր ես լինելու ու ամբողջովին վստահելի, ինչն էդպես էլ կար։

Լավ լսել կարողանալը կախված է ոչ միայն լսողի անձից, այլ նաև նրանից, թե ում և ինչ ես լսում։ Քեզ ես կարող էի դեռ ավելի երկար լսել: Ու դու հենց էդպես էլ խոսում ես, ինչպես գրում ես՝ մանրամասն ու բովանդակալից «մեծ տեքստերով»։ Մեկ-մեկ որ սկսած թեմայից ահագին հեռանում էիր, վախենում էի, որ հիմա կմոռանաս, թե ինչ էիր ուզում պատմել, բայց իզուր. հետո արդեն հասկացա, որ դու միշտ մեծ շառավղով ես պատմում, ինչպես որ գրում ես։

Էնքան բան իմացա քո մասին էդ ճամփորդության ընթացքում, էնքան բազմազան շերտերով բացվեցիր ինձ համար։ Քեզ լրիվ տեսա նաև՝ որպես ռեժիսոր, ու դրանով ավելի պարզ դարձավ, թե ոնց կարող էիր էդքան լավ ագռավային պիես գրել՝ մեր իմացած «Սամին» մեջը լրիվ թաքցնելով։ Իրականում դու քեզ չէիր թաքցրել, ուղղակի մենք էինք, որ էդ մի Սամին չէինք ճանաչում։ Իսկ էդ մի Սամը ահագին տարբերվում է էզոթերիկ Սամից։ Էդ մի Սամը 60-70-ականների հիպիական ազատությունն ունի արյան մեջ, երևանյան հավես ուսանողական ջահելությունը, որ դեռ փայլում է աչքերի մեջ ու ժպիտում։ Կուզեի, որ էդ Սամը հաճախ երևար Ակումբում՝ իհարկե իր ներկայությամբ չճնշելով էզոթերիկ Սամին :)

Սամ, ինչ լավ է, որ դու կաս :)
Ու ինչ լավ է, որ հանդիպեցինք։
Միշտ եղիր մեզ համար։
Ես քեզ շատ սիրում եմ։

Նաիրուհի
08.11.2016, 06:48
Սա սիրո խոստովանություն է լինելու մի մարդու, որին ճանաչեցի Ակումբի շնորհիվ, դրա համար էլ, չնայած ինքն իմ սիրո մասին գիտի, բայց էստեղ էլ եմ ուզում գրել։

Ես իր հետ ծանոթացա ուրիշների միջոցով, որ էդ շրջանում ինձ ավելի մտերիմ էին։ Մտածում էի՝ հա, նման ենք իրար, բայց ոչ էնքան, ինչքան պետք է։ Սիրեցինք իրար, հետո սկսեցինք իրար կոկորդ կրծել, հետո հեռացանք, հետո էլի մոտեցանք, հեռացանք, մոտեցանք... Ուղղակի միշտ սերը մնաց։ Ու մինչ ուրիշները երկուսիս կյանքից էլ գնացին անդարձ, մենք միշտ փնտրեցինք ու գտանք իրար ամեն բաժանումից հետո։

Էս տարիների ընթացքում մենք միշտ բաց ենք եղել իրար հետ, ու դա է փրկել մեր սերը։ Մեջներս չարություն չենք պահել, իրար երեսի ասել ենք էն բաները, որ ուրիշների դեպքում թեկուզ էթիկայից ելնելով չէինք ասի, քֆրտել ենք ինքն իմ շրջապատին, ես՝ իրենին, ղժացել մեկս մյուսի հավանած տղերքի վրա, իրար վրա շպրտել ձեռքի տակ ընկած իրերը, իրար ուղարկել գրողի ծոցը, բայց հետո միշտ վերադարձել ենք, որովհետև (հիմա եմ հասկանում) ինչ-որ ուրիշ, յուրահատուկ բան է մեզ կապում, եսիմ, իմ կյանքում սենց ուրիշ մարդ չի եղել։

Նենց չի, որ ինքն իդեալական է, կամ էլ ես եմ անսխալական, չէ, երկուսս էլ համբալ գյադեք ենք, լիքը բաներում կատաստրոֆիկ տարբեր իրարից, բայց իրար միշտ վստահող, որովհետև էսքան ժամանակ վստահ ենք եղել՝ կարող ենք իրար վրա հույս դնել նեղ պահին, եթե անգամ նախորդ օրն ենք հերթական անգամ իրար գրողի ծոցն ուղարկել։

Մենք իրար հետ փաբերի ծխոտ օդ ենք կիսել, հարբած իրիկուններ, Գեղամենց տան միակ տաք սենյակի մահճակալը, մեր ցավոտ հուշերը, իրար համար սիգարետ ենք առել, կծկվել Այգեստանի խոնավ սենյակում, հում-հում խժռել կանադական էժանագին նրբերշիկներն ու Մաշի մամայի համով պահածոները, երազել ուրիշ Հայաստանի մասին, 14-րդ հարկից նայել քաղաքի լույսերին, առավոտը կռիվ արել չլվացած ամանների, թափած շորերի ու չհավաքած անկողինների համար, հետո համերաշխ գնացել ենք գոնե բաժակները լվանալու, որ դարչինով թեյ խմենք։ Մենք ընտանիք ենք եղել, ու ես կարոտում եմ իրեն հիմա, ստեղ լիներ՝ տայի մռութը ջարդեի։

Հասո :love :cry

Quyr Qery
09.11.2016, 02:46
Գիտեք ոնց է, երբ որ կյանքումդ հայտնվում է մեկը, ում հետդ կապդ անհասկանալի է, ուժեղ չի, թույլ չի, քիչ չի, շատ չի, ինչ-որ ոչ ադեկվատ ադեկվատի սահմաններում է:

Տարօրինակ սիրո խոստովանություն է մեզ մոտ, երևի էդ նրանից է, որ գիտեմ, թե հիմա իրան ինչքան եմ պետք ու թե ինքն ինձ ինչքան է պետք: Մի տարօրինակ բաց կա, որ չի լրացվում, ու չի լրացվելու: Ահովոր շատ եմուզում հենց հիմա կողքիս լինես, էս ծնունդս առանց քեզ չնշեմ, խոսեմ մի քիչ, թեթևանամ, լսեմ քեզ:

Այ հենց էս պահին գժված եմ իր վրա, գրառումներիցս մեկին շնորհակալություն չի հայտնել:)) Ու էս տարիների ընթացքում, ինչի պատճառով ասես կռվել ենք, դժվար է գտնել մարդկանց, որոնք էդքան իրար հետ կռված լինեն, հա բայց միշտ իմացել ենք, որ մեկս մյուսիս համար կանք: Ու մեկս մյուսիս երբեք ոչ մի հարցով չենք դիմել, որովհետև առանց խոսալու էլ իրար հասկացել ենք: Մենք կարող էինք Չարենցից ու Սևակի ՛՛Սայաթ-Նովայի՛՛ վերլուծությունից, ֆուտբոլից ու հայրենիքի մեր պատկերացումներից սահուն անցում կատարել դեպի ամենաանորակ ռաբիզ երաժշտություն, օրինակ ՛՛Կոկոմ վարդերը՛՛ )) : Ու հաճույք ստանալ ամեն ինչից:

Մեր լայն, շատ լայն ու տարբեր շրջապատը մնաց հեռու անցյալում, իսկ մենք մնացինք իրար հետ, ես տեսա իր փոխվելը, ինքը՝ իմ մեծանալը: Չգիտեմ, իսկականից դժվար ու ցավոտ է բացատրել էս պահին մեր ապրումները: Կարոտը խեղդում է: Բայց ես քեզ սիրում եմ, Նար, շատ-շատ:

Ինչ էլ լինի, դու գիտես, որ ես կամ: Ու մենք իրար չենք կորցնի: Մենք ընտանիք ենք եղել ու կանք:

Յոհաննես
05.12.2016, 23:48
John,ախպեր խմած ժամանակ հավեսով կարելի է անկեղծանալ։Հոսոն իմ ընկերն է,էն եզակի մարդկանցից մեկը ում համար իմ անձնական շահը կարամ անտեսեմ,ես էսքան եսասեր լինելով հանդերձ,չեմ կարա մինչև վերջին խազը չնվիրվեմ էս մարդուն ու 100%-ով վստահ եմ,որ երբեք չեմ փոշմանի դրա համար։Աննկարագրելի զգացողություն է,երբ գիտես,որ էս տիպի մարդ կա քո կողքը կանգնած ու իրա սրտի մեծության,իրա նվիրվածության,ընկերասիրության մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել։Մի խոսքով եղբայր իմ,հպարտ եմ,որ քո նման ընկեր ունեմ։

Apsara
22.12.2016, 16:36
Զարմանալի է, բայց վերևի գրառումն էլ է Ջոնի մասն: Ջոնին վաղուց եմ ճանաչում, գուցե վերջին տարիներին շփումը այլ հարթակի վրա է, բայց երբ ես անկապ ջահել էի, Հովսեփը էն երեխեքից էր, որ իրան նայելով երազում էի,որ իմ տղեն սենց մարդ դառնա: Հետո հեռակա տարբերակով Հովսեփի ծնողներին ճանաչեցի ու հասկացա, որ նման երեխա ունենալու համար, պիտի ընտիր ծնող լինես, պետք չի հատուկ դաստիարակել, այլ պռոստը լուսավոր ու սիրով լի ծնող ա պետք լինել: Այ էդ պահին կասկածեցի, որ երազանքս կարող ա չիրականանա:
Ինչի եմ Հովսեփին շատ սիրում, որովհետև ինքը ահավոր ազնիվ մարդ ա, հանգիստ ա արտահայտվում, կարողանում ա ընկերություն անել բոլոր մարդկային շերտերի և տեսակների հետ՝ չի կորցնում իր յուրահատուկ ԵՍ-ը, ու միշտ դրական ազդեցություն ունի էն մարդկանց վրա, ում հետ շփվում ա: Իր հարուստ ներաշխարհով արժանանում ա հարգանքի, հատուկ բան չի անում էս մարդը՝ ինքը նենց ոնց կա: Հովսեփ ջան, ինչքան էլ հեռու լինենք, չտեսնվենք, բայց մեկ ա իմացի որ քեզ դեռ երեխու նման սիրում եմ:

StrangeLittleGirl
22.12.2016, 16:53
Հովսեփին ես էլ եմ շառ սիրում:) մերաչքի առաջ մեծացած երեխա:

Նիկեա
04.01.2017, 16:24
Առավոտ արթնացել էի ու ուզում էի իրենց մասին պատմել ինչ-որ մեկին, որ մարդիկ հասկանան թե ինչքան բախտավոր եմ ես, որ ունեմ իրանց ու իրանց մասին խոսալով մի քիչ կարոտս առնեի: Հետո որոշեցի, որ պետք է գրեմ:

Իրենք 2015 թվականի իմ մեծագույն, լավագույն, կարևորագույն ձեռքբերումներն էին: Մեկին հոկտեմբերի վերջին գտա, լրիվ պատահական ու չկանխամտածված, մյուսին՝ նոյեմբերին, բայց էս մեկը արդեն պլանավորված հանդիպում էր:

Իրանք էն մարդիկ են, որոնք կողքիս են եղել վերջին 430 օրերի ընթացքում: Իրանք վերջին տարին էնքան լիքը ու հագեցած են դարձրել, որ մի տարում երեք տարի եմ ապրել: Իրանք էն մարդիկ են, որոնց կարող եմ զանգել ու խնդրել, որ չանջատեն հեռախոսը, թեկուզ չխոսեն, մենակ ես իմանամ, որ իրանք հետս են: Իրանք էն մարդիկ են, որոնց առաջինն եմ զանգում, երբ հանկարծ ինչ-որ լավ բան է լինում: Իրանք էն մարդիկ են, որոնց հետ ես կարող եմ խմել գիշերը ժամը երկուսին դաշնամուր նվագելու չափ շատ: Իրանք էն մարդիկ են, որոնց հետ ես տանն եմ զգում ինձ, անգամ եթե էդ պահին դրսում թափառում ենք ու սառել են մեր ոտքերը ու սարսափելի հաճելի է տանը լինելու զգացողությունը: Իրանց ես ուղարկում եմ իմ սիրած երգերը, պատմում իմ սիրած կինոներից սիրած հատվածները, ստիպում որ նայեն իմ նայած անիմեները: Դեպրեսված ժամանակ ես բռնաբարում եմ իրանց ուղեղները իմ ծայրահեղ տափակ մտքերով, ջրիկանալուց էլ անցնում եմ բոլոր սահմանները, բայց իրանք սիրում են ինձ: Ու ես սիրում եմ իրանց: Իրոք չգիտեմ ոնց են իրենք հանդուրժում ինձ, որովհետև եթե ես լինեի իրանց փոխարեն, ինձ վաղուց վառած կլինեի: Իրենք կողքիս են արածս բոլոր էշություններից հետո: Էնքան տարօրինակ է թվում էն, որ երկու տարի առաջ ես իրանց չէի ճանաչում: Ախր չէր կարող նման բան լինել, ախր մենք իրար գիտենք ժամանակների սկզբից: Ինձ թվում է, թե ես իրանց լրիվ ու ամբողջությամբ ճանաչում եմ, բայց մեկ էլ տեսար նենց բան կանեն կամ կասեն, որ ես սկսում եմ մտածել՝ ո՞նց չեմ տեսել, որ դուք էս աստիճանի լավն եք: Իրանք էնքան լավն են, որ իրենց կողքին ես էլ եմ լավը դառնում: Իրանցից մեկը հոբիտ է, մյուսը՝ էլֆ ու ես իրանց հետ ինձ կախարդական եմ զգում :)) Իրանցից մեկը ինձ ֆիզիկա է բացատրում, մյուսը՝ բժշկություն ու արդյունքում ես մի քիչ օպտիկա գիտեմ, մի քիչ էլ տեսականորեն ճողվածք վիրահատել :D ու եթե մի օր ես խելացի դառնամ, էդ կլինի նաև իրանց շնորհիվ: Հավես ա ունենալ մարդիկ, որոնց հետ կարող ես խոսել ինչ ուզես առանց մտածելու թե իրանք քեզ ոնց կհասկանան, որովհետև հաստատ կհասկանան քեզ: Հավես ա Անժելենց բազմոցին վեր ընկնելը ու տարածքային հիմնախնդիրներ քննարկելը :D Հավես ա իրար հետ մնացած ակումբցիներից բամբասելը :D

Մինչև իրանց հանդիպելը ես մտածում էի, որ իմ դեպրեսիաները իմ դեպրեսիաներն են ու կարիք չկա դրանք ուրիշների վզին փաթաթել, արդյունքում մարդկանց հետ չէի շփվում էնքան ժամանակ մինչև շատ թե քիչ դեպրեսիաս չէր անցնում: Բայց իրանք սովորեցրեցին, որ չէէէ, մեր դեպրեսիաները մենակ մերը չեն, որ երբ կան մարդիկ, որոնց հետ կիսում ես ունեցածդ բոլոր լավ բաները, որոնց պատմում ես քո հեքիաթները, դեպրեսիաներդ էլ պետք ա կիսես: Ու հիմա մի տեսակ իմ դեպրեիաները ավելի թեթև եմ տանում ու դեպրեսվում եմ իրանց դեպրեսվելուց:

Ես իրենց սիրում եմ առանձին-առանձին, ամեն մեկին յուրովի, բայց երկուսին իրար հետ էլ լրիվ ուրիշ ձևի եմ սիրում: Չգիտեմ ոնց ասեմ: Էդ նույնն է ինչ «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը», «Հարի Փոթերն ու գաղտնիքների սենյակը» «Հարի Փոթերն ու ...» ու մնացած գրքերը առանձին-առանձին սիրելը ու Հարիի պատմությունը ամբողջությամբ սիրելը:

Mr. Annoying, laro, կներեք արածս բոլոր հիմարությունների, հեռախոսս անջատած ու կորած բոլոր անգամների, (Անժելի հարևանները թող ներեն ինձ գիշերը համերգներ կազմակերպելու, Վարդանի հեռախոսը՝ բազմիցս իմ ձեռքով վնասվածքներ ստանալու համար), էն բոլոր անգամների, որ գիտակից կամ անգիտակից ցավեցրել եմ ձեզ, որ բավականաչափ ձեր կողքին չեմ եղել: Ես սիրում եմ ձեզ:

ivy
18.02.2017, 02:17
Մտքով հետ գնամ անցյալ հազարամյակի վերջ, երբ Հայաստանում մարդիկ դեռ ոչ ինտերնետով էին շփվով, ոչ էլ դեռ անգամ բջջայիններով: Ուսանողական կյանքը լի էր կենդանի շփումով, պարզ ու անմեղ հանդիպումներով, անդարդ զրույցներով ու հավես առօրյայով: Մենք էլ մեր ընկերական խումբն ունեինք ու լիքը ժամանակ էինք անցկացնում միասին:
Ինքը տարբերվող էր խմբում: Թե արտաքինով, թե էությամբ, թե իր աշխարհայացքով, թե արտահայտած մտքերով ու խոսքով: Մարդկանց հետ հարաբերությունների մեջ էլ էր տարբերվող՝ կատարյալ սառնությունից արագ փոխարկվող ջերմությամբ ու դրանց անկանխատեսելի հերթափոխություններով: Շատ հետաքրքիր էր ինքը՝ իր ամբողջ անձով հանդերձ. ինչքան էլ բացում էիր իրեն, էլի լիքը շերտեր էին մնում: Ու հետն էլ ահագին հակասական էր ու փոփոխվող, ինչը դեռ ավելի հետաքրքրիր դարձնում ամբողջ պատկերը: Բացի դրանից, շատ խելոք էր: Ու մինչև հիմա էլ իմ ճանաչած ամենախելոք մարդկանցից մեկն է (եթե ոչ ամենախելոքը), որ ինչ էլ ասի, եթե անգամ համաձայն չեմ, միևնույն է գիտեմ, որ կշիռ ունի: Բայց էդ (երբեմն սառը ու կտրուկ թվացող) ինտելեկտի հետ միասին նաև շատ զգացմունքային է, որը սովորաբար լավ կոծկված է, բայց դե ժամանակ առ ժամանակ «բաց է թողնում իրեն» :) Նաև ահագին սուր անկյուններ ունի, բայց բնույթով կոնֆլիկտային չի, ավելի շուտ՝ պոֆիգիստ է, երբեմն էլ համեմված մի պտղունց զվարճանքով: Իրենը կասի, կհիմնավորի, կանցնի մի կողմ, վիճել չի ուզում, բայց դեմ չի կրկին բացատրել: Կարող ես լավագույն դեպքում հետ գալ, փորձել հասկանալ՝ ինչ էր ասում, ու քեզ համար նոր բաներ բացահայտել: Կամ էլ կարող ես զայրանալ ասածներից ու վրան չստիկներ շպրտել: Բայց դրանից բան չի փոխվի:

Համարյա երկու տասնամյակի միջով անցած մտերմության ընթացքում ինչ ասես, որ չի եղել: Ու ինչքան որ մենք ենք էսքան տարվա մեջ շփվել իրար հետ, պիտի որ իրար անգիր իմանայինք, բայց չէ: Ես էդպես էլ բոլոր շերտերին չեմ հասնում, ոչ էլ անգամ գիտեմ՝ դեռ ինչքան է դրանց խորքը:
Բայց մի բան գոնե հաստատ գիտեմ. որտեղ էլ ինչ գրի, միանգամից կիմանամ, որ ինքն է: «Լաչառ հեռախոսը» հենց տեսա, արդեն համոզված էի՝ հետևում ով է:
Հետաքրքրությամբ հետևում եմ իրեն ակումբային միջավայրում. նոր դաշտ՝ նոր շերտեր բացելու համար:
Մեկ-մեկ էլ հետը կռիվ եմ անում (թեկուզ մենակ մտքում), հա, պատահում է՝ չստիկներ էլ եմ շպրտում, լավ եմ անում :P

Սիրում եմ իրեն :)

Smokie
30.07.2017, 08:30
Եկել եմ ասել, որ Դիլիջանի quest-ին հաղթողը (https://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2541859&viewfull=1#post2541859) շատ, ախր շաաաատ վտանգավոր մրցակից ա::scare Ահուսարսափ::))

Ուրբաթ օրը գնացել ենք music quiz-ի : Զգում էի, որ որևէ ակումբցու տեսնելու եմ էնտեղ: Դեռ խաղը չէր սկսել, մի տղա գիթար էր նվագում ու երգում: Ավելի մոտեցա որ լսեմ, մեկ էլ տեսա` Yellow raven-Վահեն կողքս կանգնած, բարևում ա:;) Խոսացինք, շփվեցինք: Ասեց, որ խաղացողներից մեկը` անգլիացի ա (թե՞ ամերիկացի):esim ու շատ ուժեղ ա: Մի անգամ էդ տղան մենակով էր եկել, Վահեենց թիմը հինգով ու իրանց հաղթեց::o Ու էդքանից հետո Վահեն ինձ ասում էր "լավ կլինի, դուխով"::)) Էդ տղայի թիմում էլ մարդիկ ավելացան: Իսկ Վահեենց թիմը երկու միավորով հաղթեց վերջիվերջո::clap Հուսով էի հաջորդ quiz-ը իրանք կվարեն ու կպատրաստեն, որպես հաղթող, բայց ասեց "դժվար թե":
Հաջորդ օրն էլ գնում ենք movie quiz-ի: Դահլիճ մտնելուց տեսնում եմ հենց դռան մոտ, => quiz-ի էկրանից ամենամեծ հեռավորության վրա, նստած ա Վահեն իր թիմի հետ: Իսկ դահլիճում ժողովուրդը շատ ա` 13 թիմ, յուրաքանչյուրում ըստ երևույթին ամենաքիչը չորս հոգի: Ու Վահեենք էլի հաղթեցին::)) Շնորհավոր Raven, շնորհավոր անպարտելի ընկեր::clap

Եկա տուն, մտա ակումբ ու ի՞նչ տեսնեմ: Դեղին մուկիկը (վայ... էլի նույն` իմ ամենասիրած գույնը):)) մի երկու-երեք ժամ առաջ ինձ գրել ա "Սմոքի ջան, դու հիմա կինոների խաղին ես չէ՞": Իսկ ես տանից դուրս ինտերնետ չեմ օգտագործում: Շատ հաճելի էր մուկիկ ջան:;)

Բա, այսպիսի բաներ::))

Յոհաննես
30.07.2017, 09:10
Ես էլ Yellow raven-ի մասին գրեմ։
Մինչև ակոււմբ գրանցվելս,իմ ամենասիրելի ֆբի ընկերների քոմենթներում շուտ -շուտ էի տեսնում։Դե տենց արդեն դրական վերաբերմունք ունեի։Հետո եկա ակումբ ու կինոյի բաժնում ահագին ակտիվ էր ու ահագին լավ կինոճաշակ ունի,դե արդեն շատ լավ էի վերաբերվում Yellow raven ախպորը։Հետո բանակից եկա ու մի քանի անգամ movie quiz֊ի գնացի,Վահեի թիմը մեղմ ասած շատ ուժեղա :angry մի քանի ամիս առաջ էլ իրա կազմակերպածին էի գնացե ու ասեմ,որ էդ իմ համար ամենալավ movie quiz֊ն էր։Եթե չեմ սխալվում մի անգամ մի թեթև էլ խոսացել ենք,բայց դե պաշոնապես չենք ծանոթացել։
Կենացդ Վահե ջան :)
Հ.Գ բայց վռոձի իրա մասին բան չեմ գրել ։Դ

Moonwalker
03.08.2017, 22:58
Շատ բան չեմ ասի, բայց էսօր ճանապարհին չգիտեմ ինչի Sambitbaba (https://www.akumb.am/member.php/24392-Sambitbaba)-ի մասին էի մտածում: Անկեղծ կասեմ. երևի շատ ակումբցիների նման ես էլ իրա էզոթերիկ/ստեղծագործական թեմաները գրեթե չեմ կարդում/հասկանում: Բայց մի տեսակ Ակումբի բնորոշ մասերից ա դարձել գոնե իմ համար: Նայում էի իրա նկարին (https://www.akumb.am/showthread.php/67412-%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%A5%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6?p=2559483&viewfull=1#post2559483) ու մտածում, որ զարմանալի երևույթ ա Ակումբը:

Alphaone
27.08.2017, 14:54
Եկել եմ Այվիի մասին մի բան խոստովանելու:
Ուրեմն, սկզբում ես զգում էի, որ Այվին ինձ չի համակրում: Նենց չի, որ հակակրում էր, ուղղակի ես իրեն լիքը սիրում էի, ինքն իմ հանդեպ անտարբեր էր: Ու չնայած էդ ժամանակներում խռովկան էրեխու նման ես նման դեպքերում մարդկանցից հեռանում էի, Այվիին ավելի ու ավելի էի սիրում: Ինքը գրական պլանկա էր, որին ձգտում էի հասնել, մինչև որ հասկացա՝ կյանքում չեմ հասնի՝ տարբեր ոճերի գրողներ ենք: Ու էստեղ Այվիի անձի մասին չեմ ուզում պատմել, էդ մասին չեմ հիշում ակումբում, թե ֆեյսում երկար գրել եմ, ուզում եմ ասել Այվի գրողի մասին: Իր ցանկացած գործ (երբեմն անգամ սովորական մանրապատումն ու ակումբային հերթական գրառումը) գրականությամբ են հագեցած: Ու գրականությունն էլ բազմաշերտ է, նույն բանը կարող է կարդալ ժամանցային թեթև բան ման եկողը ու ստանալ ինչ ուզում է, լրիվ նույնը կարող է կարդալ խորը փիլիսոփայություն ու մտածելակերպ փոխող գործ որոնողն ու էլի Այվիի գործերում իր փնտրածը գտնել:
Այվիին մի հեքիաթի ու «Թատերական (արդեն չեմ հիշում որ) փողոց» գործերով եմ ճանաչել: Սկզբում կարդացի, անցա, հետո էլի կարդալու ցանկութուն եղավ ու ամեն կարդալուց մի նոր նրբերանգ, նոր շերտ էի գտնում, որ նախկինում չէի նկատել:
Ու մի բան, երբ Այվին իմ գործը հավանում ա, ես հալվում եմ, քանի որ գիտեմ, որ ինքը դատարկ գովեստներ չի շռայլում: Ու եթե ես մի բան չեմ հավանել, բայց Այվին գովում ա, բացում, էլի եմ կարդում, քանի որ գիտեմ՝ մի բան կար, բաց եմ թողել, չեմ ընկալել, դրա համար դուր չի եկել:

Moonwalker
28.08.2017, 22:06
Մի բան եմ ուզում ասեմ Մուշուի մասին: :))

Իր ազգանունն Ակումբի շրջանակներում իմ ապրած ամենամեծ շոկերից ա: Մի օր պատահաբար ՖԲ-ում տեսա (կարծեմ ընտրությունների ժամանակ դիտորդի վկայականի վրա էր գրված թե ինչ), որ իրականում դա փաղաքշական բառ չի: :))
«Սրանից հետո այլևս ոչինչ երբեք նույնը չի լինի» դեմքով նայում էի մի քանի րոպե:

CactuSoul
29.08.2017, 10:32
Մի բան եմ ուզում ասեմ Մուշուի մասին: :))

Իր ազգանունն Ակումբի շրջանակներում իմ ապրած ամենամեծ շոկերից ա: Մի օր պատահաբար ՖԲ-ում տեսա (կարծեմ ընտրությունների ժամանակ դիտորդի վկայականի վրա էր գրված թե ինչ), որ իրականում դա փաղաքշական բառ չի: :))
«Սրանից հետո այլևս ոչինչ երբեք նույնը չի լինի» դեմքով նայում էի մի քանի րոպե:

Էդ երևի Մուշուին ճանաչող բոլորի հետ էլ պատահել ա մարդա մի անգամ։ Դե, երևի, բացի տնեցիներից :))

StrangeLittleGirl
29.08.2017, 10:34
Էդ երևի Մուշուին ճանաչող բոլորի հետ էլ պատահել ա մարդա մի անգամ։ Դե, երևի, բացի տնեցիներից :))

Հա :)) Ուրեմն ես իրան բացիկ էի ուղարկում, հասցեն ուզեցի։ Մի հազար անգամ ասում եմ՝ ազգանունդ ասա, ասում ա՝ ազգանունս ա, ասում եմ՝ իսկականը, ֆեյսբուքինը չէ, ասում ա՝ իսկականն ա :)) Ինձ թվում էր՝ ձեռ ա առնում։

Գաղթական
29.08.2017, 13:05
Սովորական ուկրաինական ազգանունա ))
Նենց ներկայացրիք, ինձ թվաց, թե ինչա եղել..

Այ մի օր մի հնդկուհու հետ ծանոթացա՝ Պուպուլ ազգանունով: Այ դա շոկ էր..
Տենց էլ չհասկացավ, թե ինչի էդքան ուրախացա մեր ծանոթությանը:

GriFFin
29.08.2017, 13:20
Սովորական ուկրաինական ազգանունա ))
Նենց ներկայացրիք, ինձ թվաց, թե ինչա եղել..

Այ մի օր մի հնդկուհու հետ ծանոթացա՝ Պուպուլ ազգանունով: Այ դա շոկ էր..
Տենց էլ չհասկացավ, թե ինչի էդքան ուրախացա մեր ծանոթությանը:

Կոնկրետ Մուսյուկի դեպքում անսովոր ա, որտև անգամ իմացողները, որ դա (սովորական ուկրաինական) ազգանուն ա անհամբեր սպասել են իրա հետ ծանոթությանը :)) Լիլը կարա գիրք գրի, որը լի կլինի զվարճալի պատմություններով իրա ազգանվան հետ կապված։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Գաղթական
29.08.2017, 13:31
Կոնկրետ Մուսյուկի դեպքում անսովոր ա, որտև անգամ իմացողները, որ դա (սովորական ուկրաինական) ազգանուն ա անհամբեր սպասել են իրա հետ ծանոթությանը :)) Լիլը կարա գիրք գրի, որը լի կլինի զվարճալի պատմություններով իրա ազգանվան հետ կապված։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Հա, ինքը հետաքրքիր ու յուրահատուկ մարդու տպավորությունա թողնում:
Հետն էլ՝ չեմ հասկանում, թե ինչիա արտաքնապես էդքան նման ամենափոքր քրոջս: Բայց դա չէի ասում ))

GriFFin
29.08.2017, 13:46
Հա, ինքը հետաքրքիր ու յուրահատուկ մարդու տպավորությունա թողնում:
Հետն էլ՝ չեմ հասկանում, թե ինչիա արտաքնապես էդքան նման ամենափոքր քրոջս: Բայց դա չէի ասում ))

Հա բա ինչ ա?))) Բայց կոնկրետ իմ համար ամենախոխմը էն էր, որ բոլորը ստերիոտիպային ուկրաինուհու են սպասում)) Տենց դասախոս չենք ունեցել, որ իրա ազգանվան շուրջ չխոսվի։ Բայց կոնկրետ մեր սերունդը քիչ մը դեբիլ ա կամ անգլերեն ասած` ignorant ա, որտև դասախոսների մեծ մասը գիտի, որ ուկրաինական ա, իսկ մեր կուրսի 99% գիտեր ածականն ա ու հլը մի հատ էլ չէի հավատում, որ ազգանունն ա))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Մուշու
29.08.2017, 23:42
Գրածներդ կարդացի, որոշեցի կիսվել հետս պատահած մի քանի դեպքով:
Երկրորդ կուրսում իմ համար քայլում էի համալսարանի նրեսում՝ լաբորատոր մասնաշենքից գնում էի վարչական, էդ պահին մի աղջիկ մոտեցավ, կանգեց դիմացս ու իրանից գոհ հարցրեց
- Ճիշտ ա որ դու Մուսյուկն ես ու որ դա քո ազգանունն ա:
Պատասխանոցր, որ ես Մուսյուկն եմ ու դա ազգանուննս ա, էդ աղջիկը վազեց ընկերուհիների մոտ, որ կիավի նորությամբ:
Հաջորդ դեպքը կոնֆերանսի գրանցվելն էր, կուրսեցիս էր գրանցում, հարցրեց անուն ազգանունս, պատասխանեցի, բայց ինքը մեկ ա չհավատաց ու չգրանցեց ինձ :D
Խոխմը էդ ամեն անգամ նոր ցիկլից/դասից առաջ դասախոսի տառապող դեմքն ա երբ ուզում ա կարդա ինչ ա գրված: Բա հարցումները ու քննությունները, սաղ կուրսի մոտ ինչ ասես չեմ եղել, էլ Մուսյան, էլ Մուսյակ, Մոսյուկ, Մոսյան, Մուսիկյան :D :D
Երբ 4րդ կուսում նոր խումբ էինք կազմում ու պետք էր ցուցակ գրել, խմբիս ավագը(նոր պետք ա գար մեր խումբ) հատուկ զանգել էր, որ զգուշացնի ազգանունս սխալ գրելու մասին:

Mr. Annoying
14.09.2017, 00:40
Ուրեմն, 3-րդ կուրսից միասին ինչ ասես արել ենք՝ մեծագույն էշություններից մինչև գիտական ծրագրեր:
Մեծացել ա, հասունացել, աշխարհայացքը բացվել ա, մոտիվացիաները ուժեղացել են ու հիմա ավելի գիտական ա քան երբևէ եղել ա:
Եղել ա համ ղեկավարս համ քարտուղարը:
Իրա հետ կարելի ա գնալ գրողի ծոցը դիվաօձերի մասին պատմություններ լսելու: Մտնել դեկանատ, որ հերթական անգամ «պսակեն» մեզ: Գյումրիում տերտերություն անել ու օրհնել :))
Իրա հետ կարելի ա խոսալ ժամերով, էշություններ դուրս տալ, երգել (էս մասը կմոնտաժենք), տո ես շատ գիտեմ էլ ինչ անել:
Կարելի ա միասին զզվել սաղից ու միաժամանակ մտածել, թե ինչ կարանք անենք:
Իրար հետ ոչ թե երազել լաբի մասին, այլ լուրջ պլանավորել մի քանի(5՞-6՞-7՞, ավե՞լ) տարուց ստեղ լաբ բացել:

Ոշըմ, Ռուբի:

Smokie
14.09.2017, 08:10
Մուսյուկի շնորհիվ սա հիշեցի::D Նեղանալ չկա:))
Երնեկ էս տղու ու Մուշուի համբերությանը:))

https://m.youtube.com/watch?v=MG5Hz7KR1Bo

Smokie
10.03.2018, 20:38
Ինքը իմ կարծիքով ամենաօրիգինալ, ամենակրեատիվ, ամենախելառ ու հանճարեղ մտքով ակումբցին ա::roll Ու կարծում եմ դեռ երկար ժամանակ ա էդպիսինը մնալու, ես էլ հաստատ իրան միշտ էսօրվա պես, էս պահի պես պաշտելու եմ::love

Ես ամեն անգամ իրա օրագիրը կարդալուց ավելի ու ավելի եմ հիանում: Նույնիսկ եթե համաձայն չլինեմ որևէ մտքի հետ` էլի չեմ կարողանա այլ կերպ նայել էդ դեմք անձնավորությանը ու առանց առանձնահատուկ հիացմունքի կարդալ իրա պատմությունները ու օրերի նկարագրությունները: Ու շատ հավես ա, երբ իրա օրագրային գրառումները կուտակում ես, հավաքում, որ մի գեղեցիկ օր վայելես արկածները ու կարծես ամեն անգամ նորովի բացահայտես: Էն մարդկանցից ա, ում առանձնահատկության մասին ամենալավը հիշում ես հենց էդ գրառումները կարդալուց ու ամեն անգամ կարծես նորովի ես բացահայտում: Բայց իրա մասին պետք ա հաճախ հիշել, ամեն օր հիշել: Էդ դեպքում ինքը քեզ շատ ու շատ հարցերում անգիտակցաբար կօգնի:;)
Էն պուճուրներից ա, ում մասին վստահորեն ու հստակ կարաս ասես, որ իրան մեծ ապագա ա սպասվում: Մենակ եթե չփոխվի::acute


Նիկի:love

Յոհաննես
11.03.2018, 00:03
Ինքը իմ կարծիքով ամենաօրիգինալ, ամենակրեատիվ, ամենախելառ ու հանճարեղ մտքով ակումբցին ա
[/CENTER]
Ես ասի իմ մասին ես գրել

Smokie
11.03.2018, 00:38
Ես ասի իմ մասին ես գրել

Ներող:))

Ուլուանա
12.03.2018, 08:12
Մոդերատորական 1. քանի որ թեման նախատեսված է ակումբցիների մասին գրելու համար, վերջին երկու գրառումները, որոնք ակումբցիների մասին չէին, առանձնացվել են` ստեղծելով նոր թեմա` «Մարդ, ում մասին ուզում եմ խոսել»:

Մոդերատորական 2. հետագա թյուրիմացություններից խուսափելու համար թեմայի սկզբնական վերնագիրը` «Նա, ում մասին ուզում եմ խոսել», փոխվել է «Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել»-ի:

Ծլնգ
12.06.2018, 14:14
Լինում են մարդիկ, ում շատ հաճախ կարող է չտեսնես։ Ոչ թե որովհետևը իրենք տեսանելի չեն, այլ որովհետև աչքդ մտնելու կարիքը չունեն։ Ու այսպիսի մարդկանց վերջապես տեսնելուցդ հետո կարծես մի մեծ կենսական նվեր ստացած լինես, աշխարհահայացքիդ մեջ մի նոր սյուն էլ կաոռւցած լինես։ Ցավոք սրտի իրեն երկար ժամանակ «չէի տեսնում» ակումբում։ Համ շատ ակտիվ չէր, համ էլ երևալու կարիք երևի չուներ։ Բայց երբեմն որ հին գրառումներն են աչքովս ընկնում, լրիվ համապատասխանում են հետագայում ստացածս տպավորություններին.... ուրեմն փաստորեն ես էի, որ չէի տեսնում, իսկ ինքը կար ու լավ էլ տեսանելի էր։ Հիմա իր ամեն մի գրառում զարդ է ինձ համար, ու դա շատ սազական է իրեն... մի մարդուն, ում մասնագիտությունը գեղեցիկը ստեղծելու հետ է կապված, մարդկանց կյանքները գեղեցիկով զարդարելու։

Հետը հանդիպելու գնացել էի ակամայից, լրիվ պատահական։ Ոչ գիտեի ինչ սպասել, ոչ գիտեի ով էր, ոչ գիտեի ինչ ու ինչպես էր։ Բայց կյանքիս թերևես ամենահետաքրքիր հանդիպումներից եղավ։ Առաջին իսկ րոպեից կարծես հին ընկերոջս վերգտած լինեի։ Զգացվում էր, որ ինքն էլ է հանդիպումից ոգևորված, բայց մի ձև այնքան հանգիստ էր մեր շփումը, իր մասնակցությունն էլ դրան ինձ համար հանգստացնող։

Հետո եղավ ակումբային տուրուդմփոց, արանքում էլ իր ասածներին ակնարկելով մի գրառում գրեցի, որում չկար չարություն, բայց երևի հեգնանքի պաշար ամեն դեպքում կլիներ, իրեն էլ մի վարկանիշ գրեցի, որը կարող էր և որպես նախատինք հնչած լինել։ Բայց դրանք լրիվ անտեղի էին ու անարդար։ Հետո տեղս չէի գտնում դրանց համար ու գիտեի, որ իրեն էլ եմ վշտացրել։ Դրանից հետո քաշվում էի իրեն գրել, չնայած էլի իր ամեն մի գրառում զարդ էի համարում։ Հետո էլ արեց մի գրառում, որով իր մասին այնքա՜ն բան ասեց, ու այդ գրառման մեջ ահագին ամփոփված էր այն անձը, ում ես տեսել էի մեր առաջին ու վերջին հանդիպման ժամանակ։ Մի վարկանիշ գրեցի, չիմանալով էլ թե ինչ արձագանք կստանամ, ու ինչ էլ որ չստանայի, տեղն էր ինձ լինելու։ Բայց իր արձագանքի մեջ էլ էր ինքը, այն անձը, ում հայտնաբերել ու տեսել էի՝ իր ամբողջ մարդկային շռայլությամբ դիմացինի հանդեպ։

Վարդան, իմ boooooooom եղբայր, երբեք-երբեք չփոխվես խնդրում եմ, քո ներկայությունը այս մոլորակի վրա մի լույս է, որ եթե նույնիսկ երկար ժամանակ անտեսանելի էլ լինի, միևնույնն է հայտնաբերողին հանգստություն է բերելու ու ճանապար ցույց տա։ Լիահույս եմ, որ դեռ իրար հետ ենք ծերանալու։ Ու որ անհամություններս քո այդ լույսի ոչ մի նշույլ անգամ չեն խամրեցրել...

Adam
03.03.2019, 00:39
Ուզում եմ խոսել Արամի մասին: Էս տղեն շատ միստիկ տղա ա: Ինքն ամեն օր ակումբում ա, թեմաներով անցնում ա, երբեմն՝ արձագանքում: Ընդհանուր ակումբյան պասիվության մեջ ա Արամը, բայց ակումբի հանդեպ իր սերն իրեն ստիպում ա log-in լինել ամեն օր, չնայած որ՝ ոչ մի գործողություն չի կատարելու: Ասա՝ հյուրով մտի, էլի էդ դեպքում: :D , Ակումբի Kisame-ն ինձ հին ու բարի հիշողությունների մեջ ա գցում: Իր զուսպ ու կոռեկտ կերպարն եմ շատ գնահատում ու երբեք ցենզուրայից դուրս չգալու հատկությունը: Արամը շատ հանգիստ անձնավորություն ա ու թքած ունի ամեն ինչի վրա (պոզիտիվ իմաստով) :)) : Շների սիրահար ա ու կարծում եմ, եթե իրական կյանքում շփվեինք՝ մենակ է՛դ կունենայինք, որպես ընդհանուր հետաքրքրություն: Արամն ակումբի էն հին համ ու հոտերից ա, որ նույնիսկ եթե գրառում անի 7 տարին մեկ ու մի հատ սմայլիկ դրած լինի՝ մեկ ա՝ կմտնես տեսնելու համար՝ ինչ սմայլիկ ա դրել: Կենացդ Արամ ջան :drink

ivy
03.03.2019, 01:53
Որ Արամի մասին խոսք գնաց, ասեմ, որ իր հետ հունվարին եմ ծանոթացել: Մի քիչ զրից արեցինք էստեղից-էնտեղից. շատ լավ տպավորություն թողեց: Հավես դեմք էր, շփման մեջ՝ թեթև ու մտերիմ, առանց լարվածության կամ կաշկանդվածության: Հետն էլ զգացվում էր, որ էն խելոք, աշխատասեր դեմքերից է, որ աչքի ընկնել առանձնապես չի փորձում, բայց հաստատուն քայլերով գնում է իր ճամփով:
Մի դրվագ էլ լավ տպավորվել էր: Մատուցողին մի քիչ հարցուփորձ արեց իրեն անծանոթ ինչ-որ թխվածքի մասին, հետո առանց վարանելու ասեց՝ դրանից երկու կտոր բերեք, ու երկուսն էլ հանգիստ կերավ, բայց որ վրան նայես, սկի մտքովդ չի էլ անցնի, թե էս մարդը առանց ախ քաշելու երկու պորցիա կալորիաների ռումբ ուտող է :))

Adam
03.03.2019, 02:33
Գումարած, որ շատ սիմպո տղա ա: :oy

Adam
03.03.2019, 20:09
Հա, մեկ էլ՝ ես իրա հետ ռեալում չեմ ուզենա հանդիպել, որտև աչքերի մեջ չեմ կարա նայեմ ու կկարմրեմ ահավոր ու ինձ awkward կսկսեմ պահել :oy , Հ.Գ. :))

Գաղթական
03.03.2019, 20:18
Ադամի մասին եմ ուզում խոսել.
Աչքիս՝ սիրահարվելա...

LisBeth
03.03.2019, 23:38
Ուզում եմ խոսել մարդ եղած վախտվա մասին․․․ փաստացի ակումբցի էլ չի, նենց որ էդքան էլ պարզ չի ում մասին եմ խոսում։ Խոսելը որն ա, ընդամենը մի բան եմ ուզում ասել։ Ուզում էի գնահատել, բայց համապատասխան բառ չկար ցուցակի մեջ՝ հիանալի, նորմալ, խայտառակ․․․ էն չի։ Կարդում եմ, ու էլի եմ ուզում կարդալ։

Adam
04.03.2019, 20:11
Ուզում եմ խոսել Այվիի մասին: Էս աղջիկն էնքան գրավիչ բնավորություն ունի: Փակ անձնավորություն ա շատ ու դա ինձ հետաքրքրում ա: Ուզում եմ բացահայտեմ իրան: Տարիների ընթացքում նենց տպավորություն ա ստեղծվել մոտս, որ Այվին ինչ-որ մի բան թաքցնում ա: Չլինի՞ գիշերային serial killer ա, դուրս ա գալիս Բեռլինի փողոցներ գիշերը ժամը 2-ին տենց ու մարդկանց հեքիաթներ պատմելով շփոթեցնում տանում ա անտառներում կորցնում ա՞ :D : Լավ, Երևի թե՝ լուրջ նոտայի վրա շարունակեմ. Այվիին էն գլխից էլ միշտ էլ հավանել եմ ու շատ շնորհալի ու օրինակելի մարդ եմ համարել: Ինձ չի հետաքրքրում՝ ինքն ինչ ա մտածում Սըրփրայզ-Ադամի մասին: Բացարձակ: Ինձ հետաքրքրում ա, թե ե՛ս ինչ եմ իր մասին մտածում: Ես տաղանդավոր մարդկանց սիրում եմ ու ինքն էդ մարդկանցից մեկն ա. (իրա ստեղծագործություններին էլ կյանքում ոչ շնորհակալություն եմ տվել, ոչ էլ վարկանիշ. նախանձից :D , բայց միշտ հետևել եմ իրան հյուրով (պահո… էս վաբշե ես արդեն creepy-ության սահմաններն անցա. անառողջ ա արդեն դառնում: ))) Այվին Երբեմն չափից շատ պոլիտկոռեկտ ա (ի դեպ՝ ես չգիտեի, որ ասու՛մ են սենց բառ. միշտ տանջվում էի ու ֆոնտս փոխելով politically correct գրում :D) ու ինձ թվում ա՝ ջրիկային հումորներ և թրոլլինգի հասնող կատակներ երբեմն լավ չի ընկալում ու դրանից ելնելով՝ սխալ կարծիք ա կազմում: Այվիի հետ ես փի-էմ-ով լեզվակռիվ էի ունեցել 11 տարի առաջ ու միշտ ինձ վատ էի զգում, թե ինչի՛ էլի. էն էլ էս գյոզալ անձնավորության հետ: Այվին չի թաքցնում իր նախընտրությունները, ինչպես և ես՝ երեկվանից սկսած: :D :D , Որը որ ինձ ու իրան սովորական ընկերներ լինելու մի նշույլ հույս ա տալիս: Երևի թե Բեռլինում կամ Փարիզում մի տեղ պիցցա ուտենք, հը՞: :)) , Գնահատում եմ իր համարձակությունն ու օբյեկտիվությունը: Այվին համ ու հոտ ա: Այվին ակումբի հենասյուներից մեկն ա: Ես եկող-գնացող եմ, իսկ ինքը՝ մնացողներից ա: Շնորհակալ եմ, Այվի :)

ivy
05.03.2019, 00:21
Ադամ ջան, ես Բեռլինում չեմ ապրում, այլ Մյունխենում. էս որպես ճշտում՝ մանյակության տեղի պահով:
Հունիսի կեսին էլ մի օրով Փարիզում եմ լինելու, եթե հարմարեցնենք հանդիպել, մեծ հավեսով հետդ պիցցա կուտեմ :)

Ծլնգ
05.03.2019, 00:25
Ադամ ջան, ես Բեռլինում չեմ ապրում, այլ Մյունխենում. էս որպես ճշտում՝ մանյակության տեղի պահով:
Հունիսի կեսին էլ մի օրով Փարիզում եմ լինելու, եթե հարմարեցնենք հանդիպել, մեծ հավեսով հետդ պիցցա կուտեմ :)

Ադամ ջան, հանկարծ երկու կտոր պիցա չպատվիրես, ախպերս, ակումբում գլխիդ շառ գա (https://www.akumb.am/showthread.php/47335-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC?p=2585928&viewfull=1#post2585928) :D

Adam
05.03.2019, 00:37
Ադամ ջան, հանկարծ երկու կտոր պիցա չպատվիրես, ախպերս, ակումբում գլխիդ շառ գա (https://www.akumb.am/showthread.php/47335-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC?p=2585928&viewfull=1#post2585928) :D Ծլնգ ջան, մարդ սիրելու մեջ ի՞նչ շառ կա: Ես որ սիրում եմ՝ անկեղծ սրտով եմ սիրում: :))

Ծլնգ
05.03.2019, 00:45
Ծլնգ ջան, մարդ սիրելու մեջ ի՞նչ շառ կա: Ես որ սիրում եմ՝ անկեղծ սրտով եմ սիրում: :))

կարծում եմ էս պարագայում ավելի կարևոր ա քո սերը ոչ թե մարդկանց նկատմամբ, այլ՝ պիցցայի :))

Adam
05.03.2019, 00:47
կարծում եմ էս պարագայում ավելի կարևոր ա քո սերը ոչ թե մարդկանց նկատմամբ, այլ՝ պիցցայի :)) Պիցցային, իհարկե, ժամանակ առ ժամանակ ժամադրում եմ Լուվրի մոտերքը: Բայց մարդ կարա լինի՝ պիցցային անցնի :oy :))

Ծլնգ
05.03.2019, 00:52
Պիցցային, իհարկե, ժամանակ առ ժամանակ ժամադրում եմ Լուվրի մոտերքը: Բայց մարդ կարա լինի՝ պիցցային անցնի :oy :))

այ դու Հաննիբալ (https://www.akumb.am/showthread.php/63924-%D4%BC%D6%80%D5%A1%D4%B2%D5%AC%D5%A9?p=2583542&viewfull=1#post2583542) :D

Անվերնագիր
05.03.2019, 14:50
Յոհաննես

Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Յոհաննե՛ս՝
հատո՜ւկ մի գոյական,
Եվ ընդամենն այդ քո ո՛ւթ հատիկ տառով
Այս բովանդակ ակումբին ես մեզ տեր անում...

Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Ու մենք գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն ենք ընտելնում...

Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Եվ ահա մենք
Մանանեխի սերմի համն ենք զգում մեր բերանում,
Անջատումին ըմբերանում
ՈՒ թերանում անգամ
կատարել հրամանը Չուկի...


Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Ակումբն ես թողնում ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք ենք տալիս,
Ծեփ ենք թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում ակումբի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...


Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Յոհաննե՛ս՝
հատո՜ւկ մի գոյական․․․

Ծլնգ
05.03.2019, 16:12
Աչքիս Յոհանի դուրը իմ պարզ գյուղի տղու նկարագիրը չէր եկել, ես էլ երկու օր ա դարդի մեջ եմ :( Բայց Անվերնագիրը մեղքերիս քավության լավ ուղի հուշեց․․․ Յոհան եղբայր, էսի քեզ համար․․․

Ծիլ-ծիլի ծիլի բամ,
Սեր է պատել ինձ անժամ
Դեպի ակումբի բլբուլը՝
Յոհաննեսը անթառամ։

Ծիլ-ծիլի ծիլի բեմ,
Ախ ինչպես կտառապեմ,
Թե որոշեց մեզ լքել
Յոհաննես արքան վսեմ։

Ծիլ-ծիլի ծիլի բիմ,
Սովորել եմ այբ-բեն-գիմ,
Որ կարողանամ կարդալ
Յոհանի բառերն անգին։

Ծիլ-ծիլի ծիլի բոմ,
Չեմ սիրում ուտել դդում,
Բայց սիրում եմ ես կարդալ
Յոհաննեսի գրառում։

Ծիլ-ծիլի ծիլի բում,
Երբ գալիս եմ ես ակումբ,
Ման եմ գալիս մի դարման՝
Յոհաննեսի խոսքերում։

Ծիլ-ծիլի ծիլի ծընգ,
Պետք չի մեզ այսօր քլունգ,
Սերն է ակումբում ծփում,
Երբ կան Յոհանն ու Ծլնգ։

Յոհաննես
05.03.2019, 16:32
Մի երկու հատ էլ գրեք վիրտուալ օրգազմի կհասնեմ :love

Freeman
05.03.2019, 17:04
Մի երկու հատ էլ գրեք վիրտուալ օրգազմի կհասնեմ :love

Ես հայկու եմ գրել

ヨハネスや
ああ、ヨハネスや
ヨハネスや

Յոհաննես
05.03.2019, 17:26
Ես հայկու եմ գրել

ヨハネスや
ああ、ヨハネスや
ヨハネスや
http://www.quickmeme.com/img/7e/7ea7a6f7c5d1efa8ad23ed97d60475f4be9ad12f5bd7616a60288adcb93a6c91.jpg

Lion
05.03.2019, 17:48
Ադամ ջան, ես Բեռլինում չեմ ապրում, այլ Մյունխենում. էս որպես ճշտում՝ մանյակության տեղի պահով:
Հունիսի կեսին էլ մի օրով Փարիզում եմ լինելու, եթե հարմարեցնենք հանդիպել, մեծ հավեսով հետդ պիցցա կուտեմ :)

Չէի կարա չհարցնեի՝ ես ճիշտ ե՞մ հիշում, որ դու Ակումբի էն սկզբի տարիներին հեռացար Հայաստանից քո ընտանիքի հետ: Այն ժամանակ տպավորություն կար, թե հայդ թե ընտանիքիդ այլ անդամ քաղաքական կամ այլ հալածանքների է ենթադրվում - ասի, ռազ քո մասին ենք խոսում, հարցնեմ, էլի, մութ չմնա...

Adam
05.03.2019, 17:55
Էխ Յոհաննես, Յոհաննես ,
հայտնիության համար դու ամեն ինչ կանես:

Կլինի դա ժամանցում, թե թեմայից դուրս-ում,
դու միշտ նստած սեմուշկա ես չրթում:

Սպասում կարծիքների և ինտրիգաների
Ու ինչու չէ՝ նաև սիրո խոստովանությունների:

Դու սիրու՛մ ես ակումբը, Յոհան:
Բայց մեկ-մեկ շատ ձեն մի՛ հան:

Ակումբը քեզ էլ է՛ սիրում ու փայփայում,
Սակայն ի՞նչ կլինի՝ մեկ-մեկ համբերես,
Որ կարծիքներն իրե՛նք բարձրանան ջրի երես:

Հումորդ ելել քեզ խեղդում՝
Չի ճանաչում ոչ մի բեկում:

Սրամիտ է այն հաճախ,
Ու քեզ ապրեցնում է օրգազմային ախ:

Ինչպես և կապրես երկրորդ ախդ հենց հիմա՝
Կարդալով տողերս անխնա:

Թեթև է բնավորությունդ, աչքիս ,
Չլինի՞ դրել խաբստում ես բոլորիս:

Հոգին է իմ մեջ մտել Սահակյանի Արամայիս,
հայտնիությանդ երբեք չեմ լինի ես վայիս:

Կդառնա՛ս դու քո երազած աստղն իրական,
Ինձ մնում է միայն ասել՝ Հարգանքներով իսկական…

ivy
05.03.2019, 17:56
Չէի կարա չհարցնեի՝ ես ճիշտ ե՞մ հիշում, որ դու Ակումբի էն սկզբի տարիներին հեռացար Հայաստանից քո ընտանիքի հետ: Այն ժամանակ տպավորություն կար, թե հայդ թե ընտանիքիդ այլ անդամ քաղաքական կամ այլ հալածանքների է ենթադրվում - ասի, ռազ քո մասին ենք խոսում, հարցնեմ, էլի, մութ չմնա...

Երևի ուրիշի հետ ես շփոթում: Ակումբում սկսել եմ գրել, երբ արդեն Հայաստանում չէի: Ընտանիքիս հետ չեմ հեռացել, այլ մենակ. գնացի սովորելու ու էլ հետ չեկա, քաղաքական կամ այլ հալածանքներ չեն եղել:

Ուլուանա
05.03.2019, 21:22
Ժողովուրդ, թեև էս թեմայում ինչ-որ հատուկ սահմանափակումներ չկան, բայց ոնց որ թե մի քիչ շատ են արդեն թեմայի հետ անմիջական կապ չունեցող զրույցները, եկեք փորձենք թեմայի մեջ մնալ, իսկ մնացած արձագանքներն ու քննարկումներն անենք` համապատասխան գրառումները «Թեմայից դուրս»-ում մեջբերելով:

ivy
06.03.2019, 15:49
«Իմ վերևի մարդը» թեմայում վերջինը Բարեկամի գրառումն էր, ես էլ հավես ունեմ իր մասին գրելու, բայց էդ թեմայում գրառում անել չեմ ուզում, էնպես որ, էստեղ կգրեմ:

Ոչինչ, չէ՞, որ արտաքինից սկսեմ, չնայած իրեն երբեք իրականում չեմ տեսել:
Ամեն դեպքում, ինձ համար Բարեկամը շատ սիրուն ու նուրբ կին է՝ տաքուկ աչքերով, անդիմադրելի հմայիչ ժպիտով ու ախորժելի խոպոպներով (որոնք հաճախ հարթեցնում է :():
Ինձ համար ինքն էն կանանցից է, որոնք արտաքնապես միշտ նույն, համարյա աղջկական տարիքի են՝ անկախ ժամանակից:

Բարեկամը ներքուստ էլ է նուրբ ու փխրուն կին: Ընդհանրապես, Բարեկամը ոտքից գլուխ կին է, և կարծում եմ, իր աշխարհն էլ հստակ բաժանված է իգականի և արականի՝ իրենց կոնկրետ դերերով ու տարբերություններով:

Մի ժամանակ շատ անհանդուրժող էի Բարեկամի հանդեպ, ինչի պատճառով էլ հաճախ բախումներ էինք ունենում: Չեմ կարծում, թե իմ ու իր միջև տարբերությունները միայն արտաքին դրսևորումներով են բնորոշվում, ինչպես գրել էր վերջերս. կարծում եմ մենք էապես տարբեր մարդիկ ենք՝ տարբեր արժեհամակարգերով ապրող: Գուցե նման ենք զգացմունքայնությամբ ու դա արտահայտելու հանգստությամբ, գուցե նաև մանրուքներ նկատող հայացքով, բայց դրանից էն կողմ նմանություններն էլ կարծես վերջանում են:

Զարմանում եմ Բարեկամի՝ մարդկային հարաբերություններին առնչվող լավատեսության վրա, երբ ամեն անգամ փորձում է որևէ իրավիճակում առաջացած «իրար չհասկանալը» բոլոր հնարավոր միջոցներով պարզել, ընդհանուր հայտարարի գալ. դրա համար ոչ ջանքեր է խնայում, ոչ «վիրտուալ թանաք»: Անկեղծ հուսով եմ, որ նման իրավիճակներում վերջնական արդյունքն իրեն չի հիասթափեցնում:

Կարծում եմ, որ Բարեկամը կարող է լավ ու հավատարիմ ընկեր լիներ, և իրենից լիքը բաներ կարելի է սովորել, թեև մենք երբևէ ընկերներ չենք եղել, ու ինչ-որ պատճառով համոզված եմ, որ երբևէ չենք էլ լինի:

Բարեկամը մարդկանց հանդեպ բարի ու նրբանկատ է, էսպես ասած՝ մարդկանց խնայող. կարծեմ, երբևէ կանխամտածված փորձ չի անում ինչ-որ մեկին, թեկուզ որևէ ակնարկով, տհաճություն պատճառել, ու կարծում եմ, որ նույնն էլ իր հանդեպ է ակնկալում, իսկ երբ իր պատկերացմամբ այլ վերաբերմունքի է արժանանում, ահագին խոցվում է և անցնում «արի ամեն ինչ պարզենք» իր մոդելին:
Գնահատում եմ Բարեկամի՝ «խնայենք իրար, մարդիկ» չգրված կարգախոսը: Գուցե ժամանակի ընթացքում մի քիչ էլ ոգեշնչվել եմ դրանից ու վաղեմի ճանկերս ներս քաշել կամ գոնե նկատելիորեն կարճացրել:

Բարեկամի ակումբային գրառումների հետ հազվադեպ եմ համաձայն լինում, թեև հետաքրքրությամբ կարդում եմ, իսկ այ մանրապատումային-օրագրային գրառումներից մի կարգին բավականություն եմ ստանում (ափսոս, որ դրանք հիմա քիչ են Ակումբում): Հատկապես սիրում եմ որևէ բանի՝ լինի իրավիճակ, մարդ, թե շորի կտոր, մանրակրկիտ նկարագրությունը, էն որ արդեն լրիվ իրական տեսնում ես նկարագրածը:

Բարեկամը ժամանակ առ ժամանակ կորչում է Ակումբից, առաջներում՝ ավելի հաճախ ու երկարատև, բայց հուսով եմ, որ հիմա արդեն իր ամուր տեղը գտել է Ակումբում և այլևս հեռանալու դռներ չի փնտրում:

Ծլնգ
08.03.2019, 01:02
Ուզում եմ խոսել Adam-ի մասին․․․

Սովերել ենք մարդկանց բաժանել ըստ ռասայի, սեռի, բոյի ու բուսաթի, աչքերի նեղության, հետույքի լայնության, հավատքի ու չհավատքի, սննդական նախասիրությունների, մազերի գույնի ու լիքը այլ բաների․․․ բայց սաղ սուտ ա՝ միֆ, ինչպես կասեին որոշ ակումբցիները․․․ մարդս մարդ ա, անկախ նրանից ինչ գույնի ու երանգի ա, սեռական օրգանները ներս են բացվում, թե դուրս, աչքերը կլոր են, թե նեղ, մազերը շեկ են, թե սառուցին գրված, ուտելուց խմում ա, թե խմելուց ուտում, և այլն, և այլն, և այլն․․․ մարդը լինում ա մենակ երկու տեսակ՝ սիրող (սիրել իմացող), ու չսիրող, և առաջինները շատ ավելի քիչ են, քան երկրորդները։ Ու Ադամը սիրող ա բառի լայն իմաստով։ Սիրում ա կյանքը, ինքն իրեն, ուրիշներին, սիրողներին, ու նույնիսկ՝ չսիրողներներ, դժվարությունների մեջով ապրողներին, ու սաղ օրը տրնգի տվողներին․․․ տո որ խորը բռնես, շատ հնարավոր ա Պուտինին էլ սիրելուց լինի, քանի որ ասում են ատելությունից մինչև սեր ճանապարհը կարճ ա։ Ու այս սերն իրեն շրջապատողների նկատմամբ, ինքն իր նկատմամբ, արդեն ծանոթ մարդկանց նկատմամբ և դեռ հետները չծանոթացածների նկատմամբ իրեն սնում ա ներսից ու իր ներքին ռեզոնանսի միջոցով կրկնապատկվում, մինչև հասնում ա շլացուցիչ աստիճանի ու սալյուտի նման տրաքում՝ դուրս թափում մեջից։ Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, կողքից նայում ենք ու ասում՝ երեխա ա, չարաճճի ա, պռովոկատոր ա, խառնակիչ ա․․․ չէ՜, մարդը սիրող ա! սերը մեջը պահել անկարող ա ու պայծառ աստղի նման մշտապես փայլփլող ա։

Ադամ ջան, էս երկրագունդ կոչվող քարի կտորը հարուստ ա, թե քո նման քայլող ու շնչող սիրո սալյուտներ արձակող աստղերով ա զարդարված։ :bux:

Adam
12.03.2019, 23:08
Աթեիստը: Արտակը երևի թե ակումբի ամենաօբյեկտիվ ու ամենաազնիվ մարդկանցից ա: Էս տղու կոռեկտության ու ազնվության վրա քանի գնում ավելի եմ զարմանում: Ափսոս՝ Արտակի պեսները Հայաստանում կազմում են 0,00001 տոկոս. թե չէ՝ երկիրը երկիր կլիներ: Բարի ա Արտակն ու հոգատար: Պատկերացնում եմ՝ ինչ լավ ընկեր ա ու ընտանիքի հայր: Բախտավոր երեխեք են իր երեխեքը՝ տենց հայր ունենալու համար: Արտակը հիանալի անձնավորություն ա ու անվախ: Իր տեսակով ինքն արդեն հեղաշրջում կատարող ա: Ափսոս՝ քիչ ա իր տեսակն ու իսկական հեղաշրջում կատարելու համար բավարար չի: Գոնե մի 10.000 Արտակ ա պետք: Կենացդ, բռատ: :drink

Adam
13.03.2019, 22:17
Տրիբունի մասին կուզեի խոսել: Ես Տրիբուն ձյայի հետ սկսեցի ինտերակցվել վիրտուալ թեթև լարվածությամբ, թեև միշտ էլ հարգում էի իրեն ներքուստ: Ես ո՛չ իր անունը գիտեմ, ո՛չ տարիքը, ո՛չ էլ որևէ նկար եմ տեսել իրենից (ո՛չ էլ գիտեմ՝ փողերն ուր ա :)) ), բայց էս անձնավորությունն ակումբի հենասյուների հենասյունն ա: Ինքը սիրում ա ակումբն ու ակումբցիներին ու էդ սերը զգացվում ա: Շատ ա զգացվում: Եթե Ուլուանային բոլորս վերաբերվում ենք որպես ակումբի մայր, ապա Տրիբունն ակումբի հայրն ա: Չնայած որ՝ օֆիցիալ կերպով հայրը Չուկն ա, բայց չգիտեմ ինչի՝ ակումբի հոր դերում ինձ համար միշտ Տրիբունն ա եղել: Իր նրբանկատությամբ, ամեն տեսակի կոնֆլիկտները հումորով հարթելու ունակությամբ ու իր, ըստ իս, մեծ ինտելեկտով ու կյանքի փորձով: Տրիբունը չի սիրում կոնֆլիկտներ ու դա զգացվում ա: Ինքը խաղաղասեր մարդ ա իր բնավորությամբ: Ու ունի տակտի մեծ զգացողություն, որն ըստ իս, նպաստում ա երբեմն իրար հետ «չունեցող» ակումբցիներին հաշտեցնելու: Ես իրեն որպես հաշտեցնող եմ տեսնում: Համոզված եմ՝ հիանալի անձնավորություն ա իրական կյանքում, բայց փակ մարդ ա ու իրեն ռեալում ճանաչելը դժվար կլինի (ես կարծում եմ՝ ինքը գաղտնի միլիարդատեր ա ու չի ուզում ոչ մեկի հետ ռեալում հանդիպի, որ ոչ մեկ չիմանա իր դղյակների ու յախտաների մասին :D .... սա, իհարկե, կատակ էր): Տրիբունի հումորն էն հումորներից ա, որից ինքն ամեն օր ու ամեն վայրկյան չի օգտվում: Բայց այ որ որոշում ա օգտվի՝ տալիս տրաքացնում ա ամեն ինչ՝ շուրջբոլորը: Ուրախ եմ ակումբում իր պես կերպար տեսնելու համար: Տրիբուն ձյա, հարգանքներս :)

Բարեկամ
14.03.2019, 11:12
Տրիբունի հումորն էն հումորներից ա, որից ինքն ամեն օր ու ամեն վայրկյան չի օգտվում: Բայց այ որ որոշում ա օգտվի՝ տալիս տրաքացնում ա ամեն ինչ՝ շուրջբոլորը:)

Ո՞նց չի օգտվում։ Ես իր ոչ մի գրառումը բաց չեմ թողնում գլխավորապես հենց իր էդ ահավոր սիմպո հումորի համար, նույնիսկ էն թեմաներում, որ ինձ չեն հետաքրքրում :)

Varzor
16.03.2019, 02:11
Ո՞նց չի օգտվում։ Ես իր ոչ մի գրառումը բաց չեմ թողնում գլխավորապես հենց իր էդ ահավոր սիմպո հումորի համար, նույնիսկ էն թեմաներում, որ ինձ չեն հետաքրքրում :)

Տո դե լավ է` ցինիկի մեկնա :D

Alphaone
18.03.2019, 00:13
Եկել եմ մի քիչ Անուկից բամբասեմ: Ուլուանան ոնց որ հեքիաթի պերսոնաժ լինի՝ էն աղետալի պահերին հայտնվող բարի փերիներից: Վերջերս իր մարդ տեսակի հերթական դրսևորումը ներսումս լիքը բան իրարահան արեց. հիմա Անուկին ավելի շատ եմ արժեվորում որպես մարդ, քան նախկինում երբևէ, թեև միշտ էլ լիքը սիրել եմ: Հայաստանում լիներ, ամբողջ ուժով կգրկեի:

Adam
19.03.2019, 04:46
Ես էլ եմ ուզում Ուլու-ի մասին խոսել: Անուկը հոգատարության ու թև-թիկունքության մարմնացում ա: Ես կարող ա իր հետ տարիներով չշփվեմ, բայց գիտեմ, որ ինքն էնտեղ ա. ինքը միշտ հասանելի ա ու միշտ իրան կարամ գրեմ ու միշտ էլ կլսի ու խորհուրդներ կտա: Իսկական մամա ա, էլի, հո զոռով չի: )) , Անուկը, չնայած երբեմն հակառակ տպավորությունն ա թողնում, բավականին խոցելի ա: Ու աշխատում ա դա ցույց չտալ: Իսկ ո՞վ ա սիրում իր խոցելիությունը ցույց տալ որ: Հազվադեպ պատահող տեսակ ա ինքը: Հազվադեպ հոգատարության, կոռեկտության ու ընկերական ճիշտ արժեքների կրող: Ես իրեն շատ եմ սիրում: 2005 թվի նոյեմբերին եմ հանդիպել առաջին անգամ ու սիրտս կպել ա: :)) , թեև ռեալում շատ չենք շփվել, բայց տպավորություն ա՝ թե մի ամբողջ էպոխա ենք իրար հետ անցկացրել: Վիրտուալ ընկեր, շնորհակալ եմ գոյությանդ համար: :)

Adam
20.03.2019, 04:55
Ուզում եմ խոսել (հեսա կասեն՝ մոռթեց թողեց իրա խոսալով. հա՛ ինչ-որ մեկի մասին ուզում ա խոսա :D) ոչ թե Չուկի, այլ իր կնոջ՝ Ֆոտոնի մասին: Ես իր ակումբային կերպարին բացարձակ ծանոթ չեմ ու մեկ-երկու գրառում եմ տեսել իրենից: Ֆեյսբուքով հետն ընկեր եմ ու աննկարագրելի մի պոզիտիվ էներգիա եմ ստանում էս աղջկանից: Անբացատրելի մի բան ա: Նախ, ես որ առաջին անգամ իրեն տեսա նկարում՝ ապշեցի: 99 տոկոսանոց նմանություն՝ մորաքրոջս Լիլիային՝ ջահել ժամանակ: Աննախադեպ նմանություն: Տենց բան ես հլը չէի տեսել: Ապշել եմ: Ու քանի որ ես Լիլիայիս պաշտում եմ՝ Ջուլիետան մեխանիկորեն ոնց որ դարձած լինի ընտանիքիս անդամը: Մենք նույնիսկ վիրտուալ իրար հետ չենք շփվել, ուղղակի որպես Չուկի կին՝ ընկերության հայտ էի տվել, ընդունել էր: Հիմա տատանվում եմ արդեն՝ որպես Չուկի կին էի տվել հայտը՞ , թե՞ որպես մորաքրոջս երիտասարդության տարիների մարմնացում… մի խոսքով՝ կարևոր չի: Ու ամեն անգամ իր էսպես պոզիտիվ ու եթերային ստատուսներով ինձ պարուրում ա դրական էներգիայով: Էլ չասեմ, թե ինչ հրաշք բալիկ ունեն Չուկի հետ միասին: Դե, Չուկին միշտ էլ հարգել ու սիմպատիայով եմ վերաբերվել (մի քիչ նախանձով, իհարկե ու ներքին անվստահությամբ. դե էն ռուսականոտ դիմագծերի համար…) , ու ամեն անգամ հիանում եմ իրենց զույգով ու բախտավոր համարում իրենց բալիկին՝ էդպիսի ծնողներ ունենալու համար: Ֆոտոն և Չուկ, ապրեք: :)

John
24.03.2019, 23:43
Ադամի մասին եմ ուզում մի-երկու բան ասել. աղոտ հիշում եմ, որ երբևէ հանդիպել ենք, երևի 2006-7ի կողմերը։ Ու նույնիսկ հիշում եմ, որ բավականին դրական տպավորություն էր թողել։ Հետո տարիներով կորել էր տեսադաշտիցս։ Վերջերս որ վերադարձավ Ակումբ ու տենց ագրեսիվ պահվածք դրսևորեց, մի տեսակ ցավով արձանագրեցի, որ էս տղեն կա-չկա խելքը թռցրել է Եվրոպաներում։ Իսկ հիմա, երբ էդ ագրեսիան հիմնականում անցել է, Ադամի ներկա պահվածքը-կերպարը բավականին նման է էն հի՜ն թվերի՝ իմ վրա թողած տպավորությանը։ Ասածս ինչ ա, բարով ես վերադարձել, ապո։ Հարգանքներս։

Բարեկամ
04.04.2019, 14:05
Ուզում եմ խոսել One_Way_Ticket-ի մասին, ավելի ճիշտ՝ զարմանալ։

Մի անգամ այստեղ մի տեղ, վաղուց, One_Way_Ticket-ը գրել էր, որ իր ներկայիս ապրելու կարգավիճակը մաքուր իմաստով "բոմժ"-ի բնորոշումն ունի (առանց մշտական բնակության վայրի), ու ես չեմ դադարում զարմանալ (ապշելու աստիճանի), թե ինչպես է նրան հաջողվում դա պահպանել մինչև օրս։

Իմ առաջին (և վերջին) հանդիպմանն իր հետ, երբ նա մի երկու օրով մեր կողմերն էր եկել, այնպես իմիջիայլոց, ընդհանրական առումով նկատեցի, որ մականուն ընտրելիս մարդ պիտի զգույշ լինի․ այն հմայիլի պես կարող է դառնալ ճակատագրական կարգավիճակ։ Անդրադառնալով անկապ տեղն այդ ասածիս, զավեշտական է թվում հիմա, թե դա որքան համապատասխանեց հենց իր դեպքին, որովհետև հենց այդպես՝ միակողմանի տոմսով պարբերական մեկնումներով էլ ապրում է One_Way_Ticket-ը։

Հուսով եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի (նա ինքն էլ այստեղ նշել է տարբեր առիիթներով), որ One_Way_Ticket-ը երևի մի տասը (?) տարի առաջ հաստատվեց Ավստրալիայում (Մելբուրնում) ՝ մշտական բնակության, բոլոր օրենքներով օրինական կարգավիճակով։ Վստահաբար, քաղաքացի է նաև։ Բայց սրանից մի քանի տարի առաջ թողեց Մելբուրնը ու մեկնեց "մեկ ուղղությամբ" ճամփորդությունների անվերջ շարքի, որոնք շարունակվում են մինչև օրս։ Նախ, ոտքի տակ տվեց ավստրալիական ողջ բնակելի և ոչ բնակելի տարածքները՝ ավտոմեքենայով, ապա թողեց և մայրցամաքը, ու սկսեց հայտնվել աշխարհի տարբեր ծայրերում՝ Հարավային Ամերիկայից մինչև Հեռավոր Արևելք, Եվրոպայից մինչև Հնդկական թերակղզու կորած ջունգլիներ։ Շատ առաջ ճամփորդական բլոգ էր գրում, ափսոս, որ դադարել է։

Ու ինչի համար սկսեցի այս գրառումս։ Արտահայտելու զարմանքս ու տարակուսանքս, թե ինչպես է դա հնարավոր։
Ինչպես է հնարավոր, տարիներ շարունակ՝ մինչև անորոշություն (?), առանց "տան" զգացողության ու կարոտի, հյուրանոցներում, ճաշելով դրսում, մեկ ճամպրուկով՝ տարվա բոլոր եղանակներին, զբոսաշրջիկի մշտական տրամադրությամբ, և այս ամենը ինքնաբավ մենակության մեջ։ Ճամպրուկի պահը հատկապես ամենաուշագրավն է։ Նախանձելի է, որ մարդ իր կյանքի ողջ ունեցած-չունեցածը կարողանում է տեղավորել մի ճամպրուկի մեջ։ (Ինչպես կասեր հայտնի քեռին՝ կարևորը խելքս հետս ա :)) )

Ինչևէ, ես կատարյալ տարակուսանքի մեջ եմ․․․

Յոհաննես
05.11.2019, 23:21
Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան

ivy
05.11.2019, 23:56
Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան

Արշակը շատ լավն ա: Եթե իմ պատկերացումներով «իդեալական» մարդ պատկերեի, իրեն շատ նման կլիներ:

Բարեկամ
20.11.2019, 02:34
Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան

Արշակը յուրահատուկ լավն ա։ Ես երկու անգամ եմ հանդիպել, առաջին անգամ շատ վաղուց էր, մի ութ տարի առաջ, խմբի մեջ, ու առանձնապես չշփվեցի, էդ ժամանակ ինքը շաատ ջահել էր ու մանկական մաքրության լույս էր ճառագում, իսկ երկրորդ անգամ՝ չեմ հիշում՝ անցա՞ծ տարի էր, թե՞ նախանցած, առանձին հանդիպեցինք, ու թեև արդեն կայացած երիտասարդ էր ( :)) ), բայց մաքրության լույսը տեղում էր՝ անփոփոխ :)
Արշակը շատ հետաքրքիր զրուցակից ա, զրուցելն իր հետ անվերջ հետաքրքիր ա, մի տեսակ՝ չսպառվող, ինձ շատ հարազատ ա իր արժեհամակարգը, իսկ իր դիտարկումները դիպուկ են ու իմաստալից (իր "շվեդական" պատմությունները/վերլուծությունները երբեմն մեջբերում եմ որպես հավաստի աղբյուր :)) )

Տրիբուն
20.11.2019, 13:34
Արշակին ես էլ եմ սիրում, ու ոնց որ սաղ են սիրում։

Բարեկամ
20.11.2019, 13:48
Արշակին ես էլ եմ սիրում, ու ոնց որ սաղ են սիրում։

Տրիբուն ջան, ես քեզ էլ եմ սիրում, չնայած քեզ էլ ոնց որ սաղ են սիրում :)

Գաղթական
20.11.2019, 14:01
Տրիբուն ջան, ես քեզ էլ եմ սիրում, չնայած քեզ էլ ոնց որ սաղ են սիրում :)

Ես իրան չեմ սիրում:
Պռոստը դուրս ա գալիս..

Յոհաննես
20.11.2019, 14:48
Արշակին ես էլ եմ սիրում, ու ոնց որ սաղ են սիրում։

Սրտիս վրա Տրիբունա դաջած :love

Ուլուանա
24.11.2019, 07:39
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» (https://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2596876#post2596876) թեմա:

Յոհաննես
29.11.2019, 02:30
Էստեղ պիտի խոսեմ Ռուբիի մասին։
Ռուբոշը ընկերա,եթե անկեղծ իմ մոտ տպավորություն էր ստեղծվել,որ Ռուբոշը չի կարա ընկեր լինի,բայց հա ես սխալվեցի։Շատ հարցերում համակարծիք չեմ իրա հետ,բայց իմ արև իրա կարծիքը հարգում եմ,որովհետև էս մարդը իրական է,էդ իրա սեփական փորձով ստեղծված կարծիքն է՝համեմված իր ստացած գիտելիքներով,իսկ մեր օրերում լիքն են չինական պատենտները։
Ռուբոշի հետ լիքը նմանություններ էլ ունենք,հուսամ էս ամառ վերջը կհարմարացնենք ու սուր կսարքենք ։Դ Ռուբոշը ուժեղ է,Ռուբոշը լավն է,Ռուբոշը մեր սրտի իսկական հնգերն է :D
Հ.Գ Մոտիվացնել իրա մոտ թույնա ստացվում ու հույս ունեմ կմնա Հայաստանում ու կիրագործի իր նպատակները։

Quyr Qery
29.11.2019, 04:14
Ակումբում էնքան մարդ կա, ում մասին կուզեի խոսել (Տրիբուն, Գալաթեա, Յոհան, Այվի):
Բայց էսօր Աթեիստի ու Վեռայի մասին կխոսեմ: Չեմ պատկերացնում ինչքան բարդ կլիներ իմ կյանքը առանց իրենց: Իրենց շնորհիվ ինձ ոչ մի անգամ մենակ չեմ զգացել, ընտանիքս են դարձել: Կյանքում չի եղել խնդիր, որտեղ ինձ մենակ թողնեին: Աստված իմ, էս մարդկանց ազնվությունն ու բարությունն անսահման է: Իրենց նայելով միշտ մտածել եմ, ոնց կարելի է էս աստիճան ճիշտ լինել, էս աստիճան հանդուրժող ու օգնող: Բա իրենց ճուտիկները, երևի Աստղոյից շատ ոչ մի երեխու էդքան չեմ սիրել:

Եթե էս հասարակության գոնե տաս տոկոսը իրենց նման ընտանիք ու արժեքային համակարգ ունենար, լիքը բան փրկված կլիներ:
Սիրում եմ ձեզ:

LisBeth
29.11.2019, 18:03
Ակումբում էնքան մարդ կա, ում մասին կուզեի խոսել (Տրիբուն, Գալաթեա, Յոհան, Այվի):
Բայց էսօր Աթեիստի ու Վեռայի մասին կխոսեմ: Չեմ պատկերացնում ինչքան բարդ կլիներ իմ կյանքը առանց իրենց: Իրենց շնորհիվ ինձ ոչ մի անգամ մենակ չեմ զգացել, ընտանիքս են դարձել: Կյանքում չի եղել խնդիր, որտեղ ինձ մենակ թողնեին: Աստված իմ, էս մարդկանց ազնվությունն ու բարությունն անսահման է: Իրենց նայելով միշտ մտածել եմ, ոնց կարելի է էս աստիճան ճիշտ լինել, էս աստիճան հանդուրժող ու օգնող: Բա իրենց ճուտիկները, երևի Աստղոյից շատ ոչ մի երեխու էդքան չեմ սիրել:

Եթե էս հասարակության գոնե տաս տոկոսը իրենց նման ընտանիք ու արժեքային համակարգ ունենար, լիքը բան փրկված կլիներ:
Սիրում եմ ձեզ:

Իրանց սեղանի շուրջ հավաքված ցանկացած մարդ ընտանիք ա դառնում, ես ինձ տենց եմ զգացել։ Ու մնացածներին էլ տենց եմ ընկալել։ Հաճելի զգացում էր... ու նենց մի տեսակ ուրախ եմ, որ ճանաչում եմ իրանց, որ գիտեմ տենց մարդիկ կան։ Սրտաբաց, շիտակ։ Համ էլ տենց էլ չեմ ասել երևի՝ Վեռ, Արտ շնորհակալ եմ ձեզ։)

Adam
07.12.2019, 02:07
Ուզում եմ խոսել Բյուրի մասին:

Իր հանդեպ միշտ ինչ-որ անբացատրելի հարազատություն եմ զգացել չնայած որ երբեմն վիրտուալում կոտոշները տնկում ա՝ ներվերիս վրա ահավոր սկսում ա ազդել: )))
Իր հետ օգոստոսին էր , թե հուլիսին… հանդիպեցինք ու մի 3-4 ժամ լավ զրույց ունեցանք ՝ չգիտակցելով նույնիսկ թե ժամանակը ոնց թռավ:
Բյուրը բարդ մարդ ա: Բայց մեծ հոգի ունի: Կոտոշ բնավորությունն ըստ իս միմիայն վիրտուալում ա տենց ահավոր ընդգծված: Ռեալում էդ աստիճանի չի: Նու… հա… կա՛ ինչ-որ բան (:Դ) բայց վիրտուալի չափ չի:

Բյուրը չի սիրում երբ իրեն ասում են դու սխալ ես ու աշխատում ա երբեք ներողություն չխնդրել երբ սխալվում ա: Ներքուստ ես իրան հասկանում եմ: Ես էդ unapologetic -ությունը հասկանում եմ, որտև ինքը մտածում ա՝ եթե մի անգամ ներողություն խնդրեց ՝ ուրեմն հա՛ պիտի խնդրի (մարդ արարածին երես տալ չի ուզում):
Ինքը լավ էլ էմոցիոնալ ա ու լավ էլ թքած «չունի» մարդկանց վրա: Ուղղակի դա իրա պերսոնաժն ա որն ինքը մասկայի պես հագնում ա ու դուրս ա գալիս հասարակություն՝ պաշտպանվելու:
Իմպուլսիվ ա Բյուրը ու չհասկացված: Ինքը երբեք էլ չի հասկացվի ոչ մեկի կողմից: Ու ինքը դրա հետ հաշտվել ա:

Պաչ, Բյուր :)

Ուլուանա
19.12.2020, 20:56
CactuSoul-ի մասին եմ ուզում խոսել :love:

Կակտուսը բացառիկ մարդ ա` սիրառատ (ես կասեի` սիրո կոնցենտրացիա), հոգատար, նրբանկատ, էմպատիկ ու ահավոր էմոցիոնալ, բայց էդքան էմոցիոնալ ու էմպատիկ լինելով հանդերձ` շատ սթափ ու օբյեկտիվ: Էս համադրությունը շատ հազվագյուտ ա, ու էդպիսի մարդկանց պետք ա նկատել, գնահատել ու անվերջ փայփայել` ոչ միայն հանուն հենց իրենց կամ ձեզ` իրենց հետ շփվողների (քանզի իրենց պես մարդկանց կողքին ունենալը օրհնություն ա), այլև հանուն մարդկության ընդհանուր բարօրության, որովհետև իրականում էդպիսի մարդիկ են էս մոլորակը պտտում:

Կակտուսիկ :kiss:

Sambitbaba
19.12.2020, 23:04
:kiss Ինձ համար էս սմայլիկը Այվին ա: Ու ինձ թվում ա, թե էս սմայլիկը բոլորի համար ա Այվին :kiss

ivy
20.12.2020, 11:18
:kiss Ինձ համար էս սմայլիկը Այվին ա: Ու ինձ թվում ա, թե էս սմայլիկը բոլորի համար ա Այվին :kiss

Էս ինչ քաղցր-մաղցր, պուպուշ-մուպուշ սմայլիկի հետ ես ինձ նույնացնում. էս տասը տարում ինձ հեչ չճանաչեցի՞ր, Սամ ջան :))

:kiss

Sambitbaba
21.12.2020, 01:10
Օք, դու համեմատիր: Շա՞տ է տարբերությունը.

:kiss https://i.ibb.co/FHcXYWQ/132415962-10159176506359180-4602363310358962278-n.jpg (https://ibb.co/FHcXYWQ):kiss

Ինձ թվում է, նույնիսկ աշխատավայրում քեզ հետ գործ ունեցող մարդիկ ինձ հետ կհամաձայնվեն:

Chuk
09.01.2021, 05:59
Ուլուանա

Անուկն իմ կյանքի ամենատարօրինակ ու զարմանալի ուղեկիցներից ա: Ու քանի գրում եմ, պիտի անկեղծ գրեմ: Ժամանակի տարբեր շրջաններում անցել եմ սիրահարվածությունից մինչև ընկերություն փուլերը: Սիրահարվածության փուլը կարճ ա տևել: Ընկերությանը երկար, բայց ընդհատումներով: Էս ընդհատումներն ամենազարմանալին են: Եթե մեկի հետ ընկերությունդ ընհդատում կամ պասիվացնում ես, թվում ա, թե ֆսյո: Իսկ Անահիտի հետ տենց չի եղել, հա հետ ես դառնում էդ ընկերությանը: Բայց ամեն անգամ՝ մեղավորության զգացումով: Կարծես ինքը քո խնդիրները լսելու մի «գուպկա» լինի: Դու խոսում ես, ինքը լսում: Էդ ընթացքում փորձում ես իրանն էլ որսաս ու միշտ չի, որ ստացվում ա: Անուկն անհրաժեշտ պահին անհրաժեշտ խորհուրդ տվողն ա: Երբեմն գուցե սխալ, բայց քո համար՝ անհրաժեշտ: Օրինակ ես իմ մտքում Ակումբին հրաժեշտ էի տվել, Աթեիստին էլ նախնական ասել էի, որ լրիվ գնում եմ ու բոլոր լիազորություններ ու պարտականություններն իրեն եմ տալիս, որ ի պատիվ Արտակի, ընկալվել էր: Անուկն, էդ պրոցեսից խաբար չլինելով, կարողացավ ինձ համոզել, որ համբերեմ: Էդ կարող ա սխալ էր, ակումբի համար, բայց ընկերոջ՝ իմ համար՝ փրկօղակ էր: Անուկը չգիտի, բայց իմ էդ դեպրեսիոն շրջանում ինքը ինձ ուղղեց արվեստի ուղղությամբ: Չէ, գիտի, իմ անկապ նկարները մենակ ինքն ա տեսել՝ տնեցիքիցս բացի, բայց չգիտի, որ ինքը ոգեշնչողներից ա: Ես լսել չեմ կարողանում: Կարողանում եմ պատմել: Անուկին ուզում եմ լսել: Չափից շատ եմ պատմել: Բայց գիտեմ, որ ինքը մինչև կյանքիս վերջն ընկերս ա լինելու, ի տարբերություն լիքը ուրիշների:

Ուլուանա
06.12.2022, 20:28
Քանի օր է` ուզում եմ մարդ եղած վախտի մասին գրել:
Հիշում եմ` երբ նոր էր հայտնվել Ակումբում ու միանգամից անձնական օրագրային գրառումներով, մի տեսակ անսպասելի, նոր շունչ էր Ակումբի համար: Անհայտ տեղից հայտնված, անհասկանալի մի կերպար, որն անձնական գրառումներ է անում չտեսնված անկեղծությամբ ու անկաշկանդությամբ` միաժամանակ առանց իր անձի մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա բացահայտելու: Սկզբում կարծես «աջը քաշած» միայն օրագրային գրառումներ էր անում, կարծես ուղղակի ինքնաարտահայտվելու կարիք ուներ, իսկ մնացած Ակումբն իրեն չէր հետաքրքրում, բայց լավ էր` կամաց-կամց սկսեց ինտեգրվել ընդհանուր Ակումբին, այլ թեմաներում էլ գրառումներ անել` ինչպես միշտ, անկեղծ ու թարմ, հետաքրքիր տեսակետներ բերելով: Ընդհանրապես ինձ համար շատ հետաքրքիր ու դրական կերպար է ինքը, իր ցանկացած գրառում հետաքրքիր է ինձ համար, տեղ-տեղ` էլ մտածելու տեղիք տվող ու ուսանելի:

Իր գրառումների մասին Ակումբից դուրս էլ եմ հաճախ մտածում, վերլուծում, գցում-բռնում: Էդ աստիճանի բաց ու անկաշկանդ ինքնահետազոտության, ինքնավերլուծության ու ինքնապրպտումների, մեղմ ասած, ամեն քայլափոխի չես հանդիպի: Իսկապես հիանում եմ իր` ինքն իր հետ էդ աստիճանի անկեղծ լինելու, ինքնախաբեությունից էդքան զերծ մնալու կարողությամբ: Նաև շատ ուրախանում եմ, որ էդքան ինքնապրպտումների շնորհիվ հասել է ինքն իրեն սիրելու, լիարժեք ընունելու, իր մասին առողջ ու ճիշտ հոգալու կարևորագույն վիճակին: Իր գրառումները կարդալիս հաճախ նաև էն տպավորությունն եմ ունենում, որ ինքն իրեն միշտ էսպես կողքից, հավեսով ուսումնասիրում է, դիտարկումներ անում էնպես, կարծես մեկ ուրիշի մասին խոսելիս լինի: Այլ կերպ ասած` դիտարկում է (observe)` առանց դատելու: Մի քիչ կարող է պատադոքսալ հնչել` կողքից ու միաժամանակ էդքան խորքից, բայց դե էդպես է: Ամեն դեպքում շատ հետաքրքիր ու երևի արդյունավետ մոտեցում է:
Ընդհանրապես իր գրառումները, կարծում եմ, շատ ուսանելի կարող են լինել լրջորեն ինքնաճանաչման ձգտող ցանկացած մարդու համար:

Իմ կարծիքով, ինքը հետաքրքիր գույներ է ավելացրել Ակումբին ու շատ ուրախ եմ, որ կանոնավոր կերպով Ակումբ հաճախողներից է: Մի կողմից ափսոսում եմ, որ Ակումբն իր համար բացահայտել ու Ակումբում հայտնվել է էնպիսի շրջանում, երբ Ակումբն արդեն համարյա մեռյալ պասիվության էր հասել, բայց մյուս կողմից էլ գուցե հենց ճիշտ ժամանակին է հայտնվել` Ակումբին վերջնականապես մեռնելուց փրկողներից մեկը դառնալով: )))

մարդ եղած վախտ
06.12.2022, 23:27
O o o o էս ինչ էր :love :cry մերսի շատ ։)

Վիշապ
07.12.2022, 01:01
Ես էս հարթակում ահավոր կարոտում եմ Տրիբունին, ու էլի շատ կարոտում եմ էն բոլոր խելացի ու պայծառ ու նույնիսկ ոչ այնքան դեմքերին, որ ժամանակին գրում-մրում էին, չեմ ուզում հատ-հատ թվարկել, ու շատ էին...
Չեմ ուզում ասել, որ Ակումբի լճացումը հնարավոր է, որ նույնսիկ պատերազմի ու դեպրեսիայի մեջ գտնվող Հայաստանի էլ չի, համամարդկային է, որ վատ չզգաք (Էն «Խաթաբալադայի» մեջ որ ասում է՝ «կարող ա՞ ես էլ եմ մեռել, բայց ինձ չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»)
Չգիտեմ։

LisBeth
07.12.2022, 01:45
Տրիբունին անսահման կարոտում եմ․․․ նենց կուզեի սենց մի պահ հիշեր ու հետ գար։ Համ էլ կուզեի իրան տեսնել, խոսել, գուցե նենց ա խոսում, ոնց գրո՞ւմ ա, գուցե ընդհանարապես չի խոսում, կամ խոսում ա լրիվ այլ մարդու նման, որ Տրիբունը չի։ Ուղղակի ցանկություն ա, վաղուցվա, Էն մեկերից, որի վրա քիչ կարաս ազդես, իրականանալու առումով, ժամանակի ընթացքում հարմարվում ես։

Freeman
07.12.2022, 17:43
Ես էլ եմ հիմա ոչ ակտիվ մասնակիցներից ամենաշատը Տրիբունին կարոտել) հնարավոր ա որովհետև մնացածի հետ ուրիշ հարթակներում գոնե մի քիչ շփում ա, կամ առնվազն տեսնում եմ ոնց են, ինչ են անում

One_Way_Ticket
30.01.2023, 03:45
Ուզում եմ խոսել allenho4-ի մասին։ Ակումբի ամենաակտիվ մասնակիցն է, թեկուզ ոչ մի գրառում չի անում, բայց միշտ մեզ հետ է։ Առանց նրա արդեն ակումբը չեմ պատկերացնում։

Ուլուանա
30.01.2023, 08:24
Ուզում եմ խոսել allenho4-ի մասին։ Ակումբի ամենաակտիվ մասնակիցն է, թեկուզ ոչ մի գրառում չի անում, բայց միշտ մեզ հետ է։ Առանց նրա արդեն ակումբը չեմ պատկերացնում։
Ըհը, երբ նայում ես` ինքը «պատասխանում է» ինչ-որ թեմայում, ու ասեմ` սովորաբար շատ փախած, բայց պրովոկացիոն թեմաներ ա պեղում, նույնիսկ սիրելի թեմաներ ունի, որոնցում ամենաշատն ա «պատասխանում» :D: Ուղղակի էդ «պատասխանածները» ոչ ոք չի տեսնում: Դե, խորհրդավոր ակումբցի ա, երևի անտեսանելի գրառումներ ա անում :unsure:

Բարեկամ
30.01.2023, 08:46
Ըհը, երբ նայում ես` ինքը «պատասխանում է» ինչ-որ թեմայում, ու ասեմ` սովորաբար շատ փախած, բայց պրովոկացիոն թեմաներ ա պեղում, նույնիսկ սիրելի թեմաներ ունի, որոնցում ամենաշատն ա «պատասխանում» :D: Ուղղակի էդ «պատասխանածները» ոչ ոք չի տեսնում: Դե, խորհրդավոր ակումբցի ա, երևի անտեսանելի գրառումներ ա անում :unsure:

Միակ տեղեկությունն իր մասին որ գրանցել է, կենսագրություն՝ տղամարդ, սեռը՝ իգական։

Վիշապ
07.02.2023, 06:16
allenho4-ն Կարեն Սիմոնյանի էս պատմվածքի (https://granish.org/erkir-en-veradarnaluu-ereqy/) միջի անծանոթն է, այսինքն վայթե մարդ չի։

Բարեկամ
07.02.2023, 07:11
allenho4-ն Կարեն Սիմոնյանի էս պատմվածքի (https://granish.org/erkir-en-veradarnaluu-ereqy/) միջի անծանոթն է, այսինքն վայթե մարդ չի։

Ապրի allenho4-ն, իր շնորհիվ հիշեցրիր ու ձեռք բերեցի մի լավ նյութ՝ գործիս համար :)

One_Way_Ticket
28.04.2023, 00:22
Ապրի allenho4-ն, իր շնորհիվ հիշեցրիր ու ձեռք բերեցի մի լավ նյութ՝ գործիս համար :)
Նա լքեց մեզ :(

Վիշապ
11.05.2023, 09:13
Ու քանի կոնծած եմ (շատ հաճախ չի, չանհանգստանաք), ասեմ։
Բարեկամը հրաշալի անձնավորություն է, շատ, շատ, շատ դրական, ինտելեկտուալ, խորը մարդ։ Բավական երկար ժամանակ ինձ թվում էր տղամարդ է, զուտ ստերեոտիպային, չգիտեմ ինչի մականունը չէի ասոցացնում կնոջ հետ, հիմա մտածում եմ, բայց դա ի՞նչ կարևոր է։, ու պատասխան չունեմ։ Մարդու սեռը չգիտես ինչու հետաքրքրող ատրիբուտներից մեկն է։
Ուֆֆ, էս վիսկին ա մեջս խոսում։ Հա, ինչ էի ասում։ Ուրեմն էս Ակումբում շատ քիչ քանակությամբ, բայց հրաշալի ակտիվ անդամներ են մնացել, փաստն եմ արձանագրում։
Ու Բարեկամը էդ հրաշալի անդամներից մեկն է, թերևս իր տեսակի մեջ եզակի մեկը էս յեքյա մոլորակի վրա, ինքը ինձ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի հերոսներից մեկին է հիշեցնում, բայց կոնկրետ չեմ հիշում որ մեկին, էդ գիրքը երևի մի 30-40 տարի առաջ եմ կարդացել։
Կենացի նման էր ստացվեց, բայց վիսկիս պրծել եմ։