PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանում Նկարների Բեռնման հոստինգ



Dead Knight
28.08.2009, 02:35
Ահա Հայաստանում բացվել է նկարների բեռնման համար հոստինգ, շատ հարմարավետ է:
Սա էլ այդ հոստինգում բեռնած նկար է


http://www.bit.am/pictures/thumbs/39462151no.jpg (http://www.bit.am/pictures/?v=39462151no.jpg)

:)

http://www.bit.am/pictures

ChildOfTheSky
28.08.2009, 05:15
վերջապես, ապրեք :good
http://www.bit.am/pictures/thumbs/thumbsup.jpg (http://www.bit.am/pictures/?v=thumbsup.jpg)

Chuk
28.08.2009, 08:12
Լավ է, շնորհակալություն նախագծի համար :)

Միայն երկու հարց ունեմ.
1. Ի՞նչ է նշանակում «Հայաստանում բացվել է» արտահայտությունը: Սկսեմ նրանից, որ որքան գիտեմ սա հայկական առաջին նման նախագիծը չէ:
2. Զուտ հետաքրքրության համար: Եթե ես նկար եմ տեղադրում, ի՞նչ երաշխիք ունեմ, որ մեկ տարի հետո այդ նկարը դեռ լինելու, կայքը դեռ գործելու է: Այլ կերպ ասած բացի նրանից որ հայկական նախագիծ է, ուրիշ ինչ շահագրգռվածություն պիտի ունենամ սրանից օգտվելու, այլ ոչ թե արդեն տարածում ստացածներից, ասենք imageshak.us-ից:

Elmo
28.08.2009, 11:56
Քննադատություններ ընդունվում ե՞ն:
Հոսթը customers.adc.am -ում է: Իսկ ADC -ն շատ ու շատ պրովայդերների հետ նորմալ էքսչենջ չունի:
Արմինկոյի հետ չունի, XterNet -ի հետ չունի:
Դեռ մնացած մեծ պրովայդերներն էլ չգիտեմ, բայց բորլորս էլ լոկալ էքսչենջ առնում ենք Արմինկոյից:
Այսինքն եթե նա Արմինկոյի հետ էքսչենջ չունի, ուրեմն մեր համար գտնվում է ինտերնետում, ալ ոչ AM զոնայում:
Ես մի պատճառ եմ տեսնում հայկական նկարների հոսթինգից օգտվելու՝ այն է հայկական զոնայում գտնվելը: Ես ունեմ 10 մեգաբիթ արագություն հայկական զոնայի հետ, ունեմ 6 մեգաբիթից մի քիչ շատ ինտերնետ: Բայց ADC -ի հետ համարյա կապ չունեմ: Ու բոլոր տեղերում ա նույնը, բացի ADC -ի բաժանորդներից:
Ձեր դրած 233 կիլոբայթանոց նկարը իմ մոտ 10 վայրկյանում բացվեց, ինչը սարսափելի դանդաղ է:
Եթե հոսթինգը տանեք Արմինկո, ես կօգտվեմ դրանից, բայց հիմա ինձ հարմար է 6 մեգաբիթով radikal.ru -ի հետ կապնվել, քան 100 ԿԲ/ս մեռած արագությամբ ADC -ի:
Կամ էլ հուսանք, որ ADC -ն լոկալ էսչենջ կգնի Արմինկոյից: Պարզապես երևի ինքն ա ուզում դառնալ AM զոնայում դոմինանտ պրովայդեր:Չգիտեմ.. էդ թերություններն էին

Իսկ ընդհանուր նախագծի համար շնորհակալություններ ու շնորհավորանքներ:

ChildOfTheSky
28.08.2009, 13:42
Ուրեմն ես հաստատ կօգտվեմ, իմը ADC ա: :hands

AMzone
28.08.2009, 13:42
որ լսում են հայկական, արդեն մեջները վախելա լինում մարդկանց որ քցեն, շաբաթը 2 3 հայկական կայք է կոտրվում, հույս ունեմ այս մեկը անկոտրելի կլինի, բայց որ 2 ամիսը մեկ Արմինկոն են կոտրում ետելա փաստ, ասածս ենա, որ հայաստանում ինչոր բան տեղադրելը ետքաբել խելամիտ չի իմ կարծիքով, և հետո ես ինչքամ գիտեմ ետձև կայք կա http://www.imagger.com/ Մեսրոպի սարքաց, չնայած ես երբեքել չեմ օգտվում նոր բացված այս ոլորտի կայքերից, ինչպես ասած Չուկը արդեն ինտերնետում ետ բնագավառում կան գերհզոր այդպեիսի կայքեր, ես իրանց ավելի շատ եմ վստահում: