PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնաքննադատում



Cassiopeia
10.01.2007, 16:54
Երևույթը, որպես այդպիսին, առկա է յուրաքանչյուր անհատականության մոտ, սակայն շատերը դրան ուշադրություն չդարձնելով, հսկայական քայլերով առաջ են գնում կյանքում… Հաճախ այդ երևույթը նպատակին հասնելու համար բավական արդյունավետ է լինում, իսկ երբեմն էլ հակառակը… Ո՞րն է ճիշտ, ինքնաքննադատումը, թե սեփական թերությունների անտեսումը…

Arisol
10.01.2007, 17:23
Կարծում եմ ամեն ինչ լավ ա չափի մեջ: Իմ կարծիքով ինքնաքննադատումը հարկավոր ա, որտև որոշ մարդկանց հաջողվում ա դրա միջոցով վերացնել այն ամենն, ինչ իրենք քննադատում են, իսկ աչք փակել դրա վրա, իմ կարծիքով, էդքան էլ ճիշտ քայլ չի: Չեմ հարգում, երբ մարդ սկսում ա ինքնաքննադատմամբ զբաղվել ու տենց ծալած ձեռքերով նստում ա՝ հույս ունենալով, որ մարդիկ հակառակը կպնդեն, իսկ շատերը հենց էդ նպատակով են ինքնաքննադատմամ զբաղվում: Խելացի մարդը չպիտի անտեսի իր թերությունները, եթե դրանք վերացնելու միջոցներ կան, բայց ոչ էլ պիտի անկապ սկսի ինքնաքննադատմամբ զբաղվել:
Ես օրինակ մեծ հաջույքով պատրաստ եմ լսել, երբ ինձ քննադատում եմ ու նեղանալու, կոմպլեքսավորվելու փոխարեն ձգտում եմ այնպես անել, որ այն, ինչի պատճառով ինձ քննադատում էին, վերանա, եթե իհարկե իրենց կարծիքը համապատասխանում ա իմին:

Երվանդ
10.01.2007, 17:28
Իհարկե պետքա ինքնաքննադատում ասվածը, մարդիկ սովորաբար իրենց այս կամ այն թերությունը ցանկանում են ուղղել եթե իրենց կարծիքով նույնպես էտ թերությունա, իսկ եթե ինքնաքննադատումով երբեմն չզբաղվես, քեզ ինչքանել ասեն դու սենց թերություն ունես մեկա չես աշխատի որ էտ թերությունտ վերացնես:

Crazy_Moon
01.05.2007, 17:34
Իմ կարծիքով եթե ինքնաքննադատումը չլինը մարդը անընդհատ կդոփի տեղում, դա ուղակի անհրաժեշտ է իհարկե չափի մեջ

Մանե
01.05.2007, 17:43
Երևի թե ամեն երկրորդ քայլս ինքնաքննադատումն ա:(
Չեմ կարծում,որ լավ հատկանիշ է,քանի որ դրանից դառնում ես ավելի կոմպլեքսավորված, սակայն ամեն դեպքում պետք է չափի մեջ;)

Wisper
01.05.2007, 17:46
Հա ինքնաքննադատումը լավ բանա: Օրինակ իմ մոտ՝ ես անընդհատ ինքս ինձ ասում եմ - Արա՜ լա թափով նստի մի 2-3 դաս արա վաղը լաբի ես, թափով նստի ՏՏ տեխնոլոգիաների գիրքը կարդա (էտ անտեր գրքին էլ էնքան փող եմ տվել, որ չկարդալ չի լինում :D ), հետո էլ հերիքա անկապ մտնես ֆորում մորում, ICQ, էլ եսիմ ինչ անկապ տեղեր... հլա թափով մտնում էս Փոքրասոֆթի սայթերից մեկը ու սովորում էս Domain-ի պաշտոնական սահմանումը... ու սենց շարունակ: Հետաքրքիրն էնա, որ եսքան ինքս իմ վրա խոսում եմ չե՞ (նույնիսկ հիմա էս գրելու ժամանակ էլ), բայց օգուտ չկա նույնն եմ մնում ցավոք սրտի... :(
:o
Մի խելոք խորհուրդ տվեք, բան հասկանամ... :oy

Annushka
01.05.2007, 19:27
Ինքնաքննադատումը հենց այնպես չի լինում առողջ մարդու մոտ.. ուրեմն սխալդ գիտակցել ես,մի բան քո արարքների կամ վարքի մեջ քեզ դուր չի գալիս... ներքուստ մի բանից դժգոհ ես..... եթե դրա համար քեզ քննադատում ես, արդեն իսկ լավ է.., իհարկե եթե դա հիվանդագին և անհիմն ինքնաքննադատություն չի... հույս կա, որ հաջորդ անգամ քայլերդ անելիս ավելի սթափ կմտածես …:) Դա սովորական երևույթ է, և բոլորն էլ որևէ կերպ առնչվում են դրա հետ:)

Ավելացվել է 19 րոպե անց

Հա ինքնաքննադատումը լավ բանա: Օրինակ իմ մոտ՝ ես անընդհատ ինքս ինձ ասում եմ - Արա՜ լա թափով նստի մի 2-3 դաս արա վաղը լաբի ես, թափով նստի ՏՏ տեխնոլոգիաների գիրքը կարդա (էտ անտեր գրքին էլ էնքան փող եմ տվել, որ չկարդալ չի լինում :D ), հետո էլ հերիքա անկապ մտնես ֆորում մորում, ICQ, էլ եսիմ ինչ անկապ տեղեր... հլա թափով մտնում էս Փոքրասոֆթի սայթերից մեկը ու սովորում էս Domain-ի պաշտոնական սահմանումը... ու սենց շարունակ: Հետաքրքիրն էնա, որ եսքան ինքս իմ վրա խոսում եմ չե՞ (նույնիսկ հիմա էս գրելու ժամանակ էլ), բայց օգուտ չկա նույնն եմ մնում ցավոք սրտի... :(
:o
Մի խելոք խորհուրդ տվեք, բան հասկանամ... :oy

Դե միայն ինքնաքննադատումով բան դուրս չի գա... Ի դեպ ,իմ եղբոր տարիքի ես, ու համարյա նույն կարգավիճակում :) Դե այսպես ասեմ... դու պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկես քեզ ուղղելու համար.. Օրինակ մտածի, որ գիտելիքներդ զարգացնելով քեզ ես օգուտ բերում, ու եթե պետք ա, ուրեմն պետք ա... Կգա մի օր, ու տարիներդ կորցրած կհամարես.. դրա համար հիմա մասնագիտությանդ մեջ խորացի, իսկ ֆորումը չի փախչի.. ոչ էլ աղջիներն ու հեռուստատեսությունը …:) Քո նոր սովորածը գնահատի ու փորձի դրանց արդյունքը տեսնել ու գնահատել....փորձի դասերի հետ համատեղել որևէ աշխատանք.. սեփական գումար վաստակել, .. եթե ժամանակդ վատնում ես ինտերնետում ,ապա մտածի, որ դրա փոխարեն կարելի է այն ծախսել լուրջ գործերի վրա :ok . հետագայում ,երբ ավարտես..սկսես աշխատել, ամեն ինչի համար էլ ժամանակ կգտնես.. Հավատա,հիմա գիտելիքները գնահատվում են, ով ինչ ուզում ա ասի..
Հա,ի դեպ, կարող ես ինտերնետի համար չմուծել, և պրովայդերը կանջատի կապդ, ստիպված դասերդ կանես, և ինտերնետում ժամերով չես լինի;)
Հավատա, դեռ կհասցնես զվարճանալ այս կյանքում ;)

Մանե
01.05.2007, 20:15
Հա,ի դեպ, կարող ես ինտերնետի համար չմուծել, և պրովայդերը կանջատի կապդ, ստիպված դասերդ կանես, և ինտերնետում ժամերով չես լինի;)

Իսկ եթե ինտերնետը քարտո՞վ ա:think :D

Annushka
01.05.2007, 20:19
Իսկ եթե ինտերնետը քարտո՞վ ա:think :D
Այդ դեպքում ուղղակի քարտ մի առեք, :D տրամաբանական ա :D Այդ փողով գրքեր ու ուսուցողական դիսկեր առեք, վերջապես պաղպաղակ ու շոկոլադ կերեք, դա շատ ավելի օգտակար ա ուսանողի ու աշակերտի ու ընդհանրապես մտածող մարդու համար:P;)

Wisper
01.05.2007, 21:09
փորձի դասերի հետ համատեղել որևէ աշխատանք.. սեփական գումար վաստակել, .. եթե ժամանակդ վատնում ես ինտերնետում ,ապա մտածի, որ դրա փոխարեն կարելի է այն ծախսել լուրջ գործերի վրա :ok .
Հա,ի դեպ, կարող ես ինտերնետի համար չմուծել, և պրովայդերը կանջատի կապդ, ստիպված դասերդ կանես, և ինտերնետում ժամերով չես լինի;)
Հավատա, դեռ կհասցնես զվարճանալ այս կյանքում ;)

Վաաայ Անուշկա ջան նենց լավ ես գրել էլ ասելու չի :hands : Ինչ որ մեկին եմ հիշում գրածտ կարդալուց... հաա հիշեցի, ախր տնեցիները օրը 2 ռեյս նույնն են ասում հատկապես վերջի նախադասությունը... :D : Հա ասեմ իմանաս, որ աշխատում եմ... նենց որ էտքան էլ բուրդ չի վիճակս... :hands : Ինտերնետս էլ գալիսա ընդհանուր հեռախոսի հաշվի վրա... դէ ինքտ մտածի ինչ կայֆա :hands :
Բայց երբ քարտ էի առնում երևի մի 500 դրամ էի ծախսում (էն ժամանակ ֆորում մորում տենց բաներ չկար), բայց դե 500 դրամով... մի պաչկա գաթա շատ-շատ:
Բայց չէ կատակը դեն արդեն ֆսյո... չէ իրոք ֆսյո... նենգ կանեմ սաղ ok կլինի :oy

Ծով
12.05.2007, 19:34
Իմ մոտ ստացվում ա, բայց ոչ ի լուր, ի տես ամբողջ աշխարհի…:P
Որովհետև եթե մարդկանց մոտ ինքդ քեզ քննադատես /ընդգծված ռեժիմով:o /, կհայտնվեն երևույթներ, որոնք քեզ դատելու ցանկություն կունենան…;) :( …:D

Wisper
12.05.2007, 20:29
Իմ մոտ ստացվում ա, բայց ոչ ի լուր, ի տես ամբողջ աշխարհի…:P
Որովհետև եթե մարդկանց մոտ ինքդ քեզ քննադատես /ընդգծված ռեժիմով:o /, կհայտնվեն երևույթներ, որոնք քեզ դատելու ցանկություն կունենան…;) :( …:D

Ծովինա՞ր: Էս չլինի ինձ ի նկատի ունեիր...
Եթե այո, ապա թող համարձակվի մեկը ինձ դատի: Նենց կդատեմ, որ թող ու փախի... :angry :oy

Ձայնալար
12.05.2007, 21:31
Ինքնաքննադատությունը ինքնազարգացման համար անհրաժեշտ ատրիբուտ է: Սակայն պետք չէ մոռանալ նաև ինքնագնահատման մասին: Կարծում եմ այս երկու երևույթների հավասարակշռման արդյունքում են առաջանում հասարակության առողջ անդամներ: Մի շատ հետաքրքիր երևույթ եմ նկատել. այն մարդիկ, որ շատ ինքնահավան պահվածք ունեն իրականում չափազանց բարդույթավորված են: Այն մարդիկ, որ շատ պարծենկոտ են (հայերեն ասած՝ գլուխգովան) իրականում լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն: Մի խոսքով սեփական անձի մասին խորհելիս պարզապես պետք է անկեղծ լինել, քանի որ յուրաքանչուր մարդ ինքն իրեն քննադատելու և գնահատելու համար ամենանպաստավոր դիրքում է գտնվում, քանզի ինքն իր մասին առավելագույն ինֆորմացիայի կրողն է :

Ծով
12.05.2007, 23:03
Ծովինա՞ր: Էս չլինի ինձ ի նկատի ունեիր...
Եթե այո, ապա թող համարձակվի մեկը ինձ դատի: Նենց կդատեմ, որ թող ու փախի... :angry :oy

Չէ, քեզ նկատի չունեի…:P
Ինձ նկատի ունեի…;)
հասկացա՝ ինչու այդպես մտածեցիր. նախորդ գրառումները չէի կարդացել:)
հատուկ նշել եմ…ընդգծված ռեժիմը…;)
Ուրեմն այսպես…երբ դու քեզ քննադատում ես, ոմանց դատը քեզ կարող ա նորից քննադատություն թվա՝քեզ ուղղված…Հետո, որ ինքդ քո փաստաբանն էլ լինես, ինքնահակասման կդատապարտվես…:(

Աբելյան
13.05.2007, 09:54
ավելի լավ ա մարդը ինքն իրան քննադատի, քան թե ուրիշին (ինչպես ասում են՝ ուրիշի աչքի փուշը հանելուց առաջ քո աչքի գերանը հանի)

ես չէի ասի որ ինքնաքննադատ մարդ եմ, բայց որ ինչ-որ անհաջող բան ա հետս ըլնում, ինձ գլխավոր մեղավորն եմ համարում

Մանոն
13.05.2007, 15:50
Մեծամիտ են այն մարդիկ, ովքեր իրենք իրենց քննադատել չգիտեն: Բայց թույլ տվեք հիշեցնել թևավոր այն խոսքը, որ. «Ամենաշատ սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե երբեք չեն սխալվում»: Հետևաբար մի խուսափեք ինքնաքննադատումից, քանզի այն է խթանելու ու առաջ մղելու մեզ` մեր իսկ ինքնակրթման ու զարգացման համար: Առանց ինքնաքննադատման մարդու հոգու աճը կանգ կառնի:
Բայց նաև գիտակցել է պետք, որ չափազանց ինքնաքննադատությունը կարող է մարդուն բերել թերարժեքության բարդույթի, ինչը նույնպես բացասական է անդրադառնում մարդու հոգեկան աշխարհի վրա: Ուստի հարկավոր է գտնել բալանս այս երկու ծայրահեղությունների միջև: Ժողովրդի լեզվով ասած` հարկավոր է այնպես անել, որ ոչ «յուղը վառվի, ոչ թավան», ու կարծում եմ իմաստուն մարդկանց մոտ դա ստացվում է:

murmushka
25.05.2007, 21:49
իսկ ինչպես պահպանել այդ բալանսը, ինչպես չանցնել սահմանը, ու ինքնաքննադատումը չդարձնել կյանքի ամենամեծ սխալը ու բարդույթավորման պատճառը
ինչպե՞ս

Guest
27.05.2007, 09:38
իսկ ինչպես պահպանել այդ բալանսը, ինչպես չանցնել սահմանը, ու ինքնաքննադատումը չդարձնել կյանքի ամենամեծ սխալը ու բարդույթավորման պատճառը
ինչպե՞ս

Շատ պարզ ու շատ դժվար… Ընդամենը պետք է օբյեկտիվ գնահատել ամեն ինչ: Մարդիկ համարվում են ինքնաքննադատ և մեծամիտ նույն պատճառով՝ նորմալ ասում են, թե ինչն ա իրենց մեջ վատ, իսկ ինչը լավ… իրականում բոլորն էլ կարողանում են իրենց գնահատել, ու բավական ճշգրիտ: Դժվար թե մեկը քեզ ավելի լավ ճանաչի, քան հենց դու: Ուրիշ հարց է կեղծավորությունը… բայց դա էլ զգացվում է:

Այսինքն մնում է մի բան՝ անկեղծ եղեք գոնե ձեր հետ և այդպիսի հարցեր, ինչպիսին են՝ ինչպե՞ս… չեն առաջանա:

Guest
21.06.2007, 14:09
Ինքնաքննադատությունը հրաշք բան ա: Միշտ պահանջել քեզանից ավելին, չկանգնել և գնալ առաջ: Իսկ եթե ինքնաքննադատությունը ոչ միայն չի տանում առաջ, այլ նաև զրոյացնում է, ապա այդպես ավելի լավ ա, քանի որ եթե մի բան անում ես՝ լավ արա:) Ինչու՞ եմ ես էլի գրում այս թեմայում: Նրա համար, որ վերջերս նկատեցի, որ ինքնաքննադատությունը սպանեց իմ մեջ բանաստեղծություններ գրեու ցանկությունը: Վերջին 20 գրածներս գնացին աղբարկղը (ուղղիղ կեսը ռեալ, մյուս կեսը Recycle Bin):
Շատ լավ ա, թե չե ինչքան կարելի էր խայտառակ լինել:) Եթե հանկարծ շարունակեցի, իսկ դա էլ հնարավոր ա մի քիչ, ապա կլինեն շատ ավելի լավ գործեր:

Jarre
01.12.2009, 21:53
Չափավոր ինքնաքննադատումը լավ է և օգտակար, բայց չափից դուրսը վտանգավոր։

Եթե մարդ չափազանք ինքննադատ է, ապա նա կարող է ժամանակ հատկացնել և նույնիսկ գրել թղթի վրա, թե կյանքում կարևոր հարցերում ինչն է իր վատ ստացվում, և ինչը լավ։ Սա կօգնի սեփական անձի նկատմամբ հավասարակշռված տեսակետ ունենալ՝ ընդունել սահմանափակումներն ու թուլությունները, բայց միևնույն ժամանակ գնահատել սեփական արժանքները և այն ինչ լավ է ստացվում :)

Իսկ եթե մեր շրջապատում ինչ որ մեկը այդպիսինն է, ապա լավագույն օգնությունը նրան տեղին գովսետի և գնահատանքի խոսքերն ասելն է։ Պետք չէ կատակներ անել նրանց վրա, ծիծաղել ինչ որ սխալ բանի վրա, որ նա արեց։