PDA

Դիտել ողջ տարբերակը : Շումեր



Մեղապարտ
27.08.2009, 01:46
Ջրհեղեցից մինչև Քրիստոսի ծնունդ
Շումերները իրենց արձանագրություններից մեկում թողել են նախաջրհեղեղյան աշ խարհը կառավարող ութ կառավարիչների անունները և նրանց կառավարման ժամանակահատվածը: Անձնանունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրութ յունը հանգեցնում է մեկ եզրակացության բոլոր ութ կլանների անունները կազմված են հայերենի լեզվա մտածողության և բառակազմության համարժեք:
Այսպիսին էր երկրի կառավարիչների ցուցակը և կլանի կառավարման ժամանա կաշրջանը ջրհեղեղից առաջ, որոնք կրել և տարածել են հրա պաշտական գաղա փարախոսությունը:
1.A-LU-LIM – ԱԼՈՒԼԻՄ ,ԷՐԻԴՈՒ-ի տիրակալը կառավարել է 28.800 տարի
2.A-LAL-GAR – Ա ԼԱԼ ԳԱՌ ------------------------ կառավարել է 36.000 տարի
3.EN-MEN-LU-AN-NA -ԵՆ ՄԵՆ ԼՈՒ ԱՆ ՆԱ ------ կառավարել է 43.200 տարի
4.EN-MEN-GAL-AN-NA - ԵՆ ՄԵՆ ԳԱԼ ԱՆ ՆԱ ---- կառավարել է 28.800 տարի
5.DU-MU-ZI.-ԴՈՒ ՄՈՒ ԶԻ ---------------------------- կառավարել է 36.000 տարի
6.EN-SIPA-ZI-AN-NA. -ԵՆ ՍԻՊԱ ԶԻ ԱՆ ՆԱ.-------- կառավարել է 28.800 տարի
7.EN-MEN-DUR-AN-NA.-ԵՆ ՄԵՆ ԴՈՒՌ ԱՆ ՆԱ ---- կառավարել է 21.600 տարի
8.UB-AR-TU-TU.-ՈՒԲ ԱՐ ՏՈՒ ՏՈՒ. ----------------- կառավարել է 18.000 տարի
Ութ կլանների աշխարհը կառավարման ժամանակաշրջանը մինչև ջրհեղեղ հավա սար է 241 200 երկրային տարվա:
Համաձայ Շումերական ժամանակագրության որը վերականգնվել է 12 խորհրդա նշանների օգնությամբ համաշխարհային ջրհեղեղը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արևը գտնվել է «12 խորհրդանշաններից կազմված» նոր համակարգի կարիճի (նախկին օձ) մասում, այսինքն 19000 տարի առաջ:
Ըստ Շումերական նյութերի ժամանակակից ցիվիլիզացիայի տարիքը կազմում է 260.200 երկրային տարի կամ մոտավորապես 10 արևային տարի կամ 10 արարչա կան օր: Արևի մեկ ամբողջ պտույտը կենդանակերպի 12 նշանների միջով հավա սար է 25920 -26400 տարվա,յուրաքանչյուր ժամանակային հատվածը խոհրդա նշվում է կենդանակերպի նշաններից մեկով, որտեղ արևը մնում է 2160 /2200 երկ րա ին տարի: Ժամանակակից չափագրումները հաստատում են Շումերական գիտ նականների հաշվարկների ճշտությունը, արևի մեկ ամ բողջ պտույտին կենդանա կերպի 12 նշանների միջով իրոք կազմում է 25920 -26400 որը կոչվում է պրեցեսիա:
Հրապաշտական գաղափարախոսների հազարամյակներ տևած աշխատանքի շնոր հիվ Շումերներական ժամանակա շրջանում ամբողջացրած գիտելիքներով աստղա գետները կարողացան հաշվել պրեցեսիան, ապահովելով հաշվարկային բարձր ճշտություն: Հրապաշտական գաղափարախոսների կողմից երկնակամարի կատա րած բաժանումը 12 մասերի, առ այսօր անփոփոխ է:
Շումերների «12 մասից կազմված», տիեզերական հաշվարկային համակարգը բացարձակ հեղինակություն էր ապահովում և նրանցից հետո բոլոր ժամանակա շրջանի գիտնական գրիչները տվյալ ժամանակաշրջանում կատարվող իրադար ձությունները և դեպքերը գրանցում էին համաձայն «12 խորհրդանշանների»՝ երկ նային ժամանակացույցի: Շատ հաճախ թագավորի գահ բարձրանալու կամ գահից իջնելու ժամանակահատվածը կապվում էր «12 խորհրդանշաններից» մեկի հետ:
Ջրհեղեղի աղետը իր հեր թին համապատասխանում է Շումերական նախաջր հեղեղյան վերջին ՈՒԲԱՐՏՈՒ ՏՈՒ կառավարիչի կառավարման ժամանակաշրջանին և ըստ հին կտակարանի Նոյի ժամանակաշրջանին:
Համաձայ Շումերական ժամանակագրության,ջրհեղեղից սկսած մինչև Քիստոսի ծնունդը կազմում է 17000 տարի: Հետջրհեղեղյան կառավարումը իրականացվել է Նոյի հրապաշտական իսկ հետա գայում արևապաշտական գաղափարախոսների միջոցով որը հավասար է 17000 տարվա:
1.ԶԻՈՒՍՈՒԴՐԱ-ՆՈՅ-------------------------------- կառավարել է 11.000 տարի
2.ՀԱԲԵԹ------------------------------------------------ կառավարել է 4.000 տարի
3.ՀԱՅԿ-------------------------------------------------- կառավարել է 1.000 տարի
4.ՀԱՅ-ԱՐԻՔԻ ԱՐևԱՊԱՇՏԱԿՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ կառավարել է 1.000 տարի

Մեղապարտ
04.09.2009, 15:30
Հրապաշտական գաղափարախոսության վերնախավը աշխարհի հետագա կառա վարմաը գործնականում կապեց «12 մասից կազմված» խորհրդանիշների հետ, տա լով համակարգին առանձնահատուկ կրոնական երանգավորում: Հետագայում «12 խորհր դանշանների» ժամանակացույցը դարձավ մի համակարգ որը կոչվեց Exotericos, Համաձայն նոր գաղափարական՝«12 խորհրդանշաններից» կազմված համակարգի որը հաստատվել էր Բաբելոնի քրմապետական բարձրացույն ժողովում,ջրհեղեղից հետո տեղի ունեցած զարգացումների ժամանակագրությունը այսպիսին է:

Օձի«Կարիճի»դարաշրջան 17200 – 15050թ.

Կշեռքի դարաշրջան 15050 -12900թ.

Կույսի դարաշրջան 12900-10750թ.

Առյուծի դարաշրջան 10750-8600թ.

Խեցգետնի դարաշրջան 6450-8600 թ.

եկվորյակներ դարաշրջան 4300-6450 թ.

Ցուլի դարաշրջան 2100-4300 թ.

Խոյի դարաշրջան 2150 թ.-0 թ

Ձկան դարաշրջան 0 -2000 թ.

Lion
04.09.2009, 15:47
Հետաքրքիր է... Իսկ այժմ որ դարաշրջանում ենք?

Sandarameth
04.09.2009, 16:46
Անձնանունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրութ յունը հանգեցնում է մեկ եզրակացության բոլոր ութ կլանների անունները կազմված են հայերենի լեզվա մտածողության և բառակազմության համարժեք:

վերլուծի էլի անձնանունները..ես օրինակ չեմ գտնում էտ կապը

Մեղապարտ
04.09.2009, 17:26
Հետաքրքիր է... Իսկ այժմ որ դարաշրջանում ենք?

Եստ ընդունված պայմանավորբածության առաջին նշանը Խոյն է ,արևմտյան կարգի համաձայն հիմա ջրհոսի ժամանակաշրջանն է սակայն ըստ Շումերների հիմա Աղեղնավորի ժամանակաշրջանն է ,այսինքն Հայկի:

Լեռնցի
05.09.2009, 13:24
Էս վերջերս մեկը մի բան էր ասել, որ կարծում եմ հետաքրքիր փաստ է... խոսքը վերաբերվում է աբխազների և վրացիների` մեզ կոչելու հետ: Սումխեթիներ, եթե չեմ սխալվում, եթե մեկն ավելի հաստատ գիտի, թող գրի էլի:

Sandarameth
05.09.2009, 15:03
ինչքան ես գիտեմ վրացիները մեզ կոչում են Սոմեխի..իսկ երկիրը Սոմխեթի..կարծում ես Շումերի հետ ինչ որ կապ ունի՞

Sandarameth
05.09.2009, 15:04
Մեղապարտ նորից խնդրեմ որ վերլուծես էտ անունները. ու ցւոյց տաս հայերենի հետ կապը

Մեղապարտ
05.09.2009, 16:15
Շումերները իրենց ավանդազրույցների մեջ հստակ շարադրում են թե ինչպես արարվեց մարդը:Ըստ շումերների կյանքը երկիր է հասել Նիբուրու(Տիամատ) մոլորակից(սա այն մոլորակն է որը 3600 տարվա պարբերությամբ հայտնվում է արևի համակարգի մեջ հաջորդ հայտնվելը սպասվում է 2012 թվականին ):Նիբուրու մոլորակի տիրակալները որոշում են մեր մոլորակի վրա (ԿԻ) հիմնել իրենց գաղութը:Այդ նպատակով երկիր է ուղարկվում գաղութարարների առաջին քանակը որոնք կոչվում էին ԱՆՈՒՆԱԿՆԵՐ: Նրանց ղեկավարում էր Էնկին Անու (աստծո) ավագ որդին, նա ապրեց 28000 տարի: Հաջորդ կառավարիչը դառնում է Անու(աստծո) մյուս որդին Էնլիլը(օդի տերը):Նա ավելացրեց գաղութարարների թիվը երկնքում(տիեզերքում )հասցնելով երեք հարյուրի իսկ երկրի վրա նրանց թիվը հասցրեց վեց հարյուրի:Ըստ շումերների Անունակները երկրիր եկան ջհեղեղից 120 (sar)առաջ մեկ սարը հավասար է 3600 տարվա մոտավորապես կես միլիոն տարի ջրհեղեղից առաջ:Անունակների մի մասը կատարում էր բավականին ծանր աշխատանք, այդպես շարունակեց 144 000 տարի:Անունակները ապստամբեցին ԷՆԼԻԼԻ դեմ և պահանջեցին հավասարություն:Անունակների բողոքը հասավ Անու աստծուն ,հա արդարացի համարեց նրանց պահանջը : 12 ի ժողովը որոշեց ստեղծել մի էակի որը կարոծ էր փոխարինել անունակներին:Նոր էակի ստեղծման ծրագիրը իրա կանացրեց Էնկին քրոջ Նիհուրսագի հետ միասին: Նոր արարածին ծնելու աշխատանքը հանձնարարված էր NIN-KI –ին նա երկրի տիրունին էր: Ստեղծման պրոցեսի ավարտը այսպինի էր NIN-KI –ին բացեց իր որովայնը և այնտեղից դուրս բերեց նոր արարածին,և նա բացականչեց «ես արարեցի իմ ձեռքերը ստեղծեցին նրան»: Նոր ստեղծված արարածը կոչվեց Lulu Amelu նա կազմված է կավից (ցեխից) և ТЕ-Е-МА աստվածային արյունից: Երկրորդ անգամ ստեղծվեցին միանգամից 14 արարած սրանց համար օրտագոծվեց Geschtu- E անունով անունակի արյունը: Ծնվեցին յոթ արու և յոթ էգ արարածներ:Այս արարածները օժտված էին արդեն ինքնածնելիության հատկությամբ:Արարման հաջորդ էտապում ստեղծվեց նոր արարած, որը կարողանում էր նաև մտածել նա կոչվեց Adapu այս էակի գենետիկական հայրը Էնկին էր: Ադապուն բավականին գիտելիքներ ստացավ Էնկիից :Անուն(գխավոր աստվածը) իմացավ այս նոր էակի գոյության մասին զայրացավ և կայացրեց այսպիսի որոշում ,նշանակեց նրան երկրի կառավարիչ հեռացնելով Էնկիին այդ պաշտոնից:Էնկին Ադապին ցուցումներ է տալիս աստվածներին ներկաացնելուց առաջ, որևէ դեպքում չնդունել աստվածների կողմից առաջարկված կյակքի հացը և կյանքի ջուրը:Ադապան ըստ Էկիի հրաժարվեց ընդունել 12 ի խորդուրդները ,այդ ժամանակ Անուն ասաց նրան վերաադարձի երկիր և մահացիր այնտեղ:
Ըստ Հին Կտակարանի այսպես է սկսվում արարումը «breshit bara Elohim, et Ha'Shamaim v'et Ha'Aretz»(սկզբից աստված արարեց երկինքը և երկիրը):Այսպես հրեաները արարումը ներ կայացրել են պահպանելով որոշակի գաղտնիություն ,այն հետևյալն է «Ա» տառը բոլոր գրային համակարգեր մեջ առաջինն է հետևաբար ամենա սրբազաբ գիրքը չի կարող սկսվել տառային համակարգի երկրորդ տառով ինչը փաստացի արվել է Հեբրայական տարբերակում:Ավելացնենք բացակայող տառը և կստանանք բացարձակապես այլ պատկեր «Ab-reshit bara Elohim, et Ha'Shamaim v'et Ha'Aretz» Հայրը իսկզբանէ ստեղծեց Իլոհիմին(աստվածներին) երկինքը և երկիրը:
(հատված)

Sandarameth
05.09.2009, 22:37
հա...սա շատ հետաքրքիր է..բայց դու կրգին խուսափեցիր իմ խնդրանքից.

Մեղապարտ
05.09.2009, 23:42
Ես չեմ խուսափում ուղղակի մտածում էի ինչպես ներկայացնլ նյութ և այդպես ել չկողնորոշվեցի:Փորձեմ ընդհնրական ներկայացնել:
Շումերական լեզուն հիմնականում վերծանված ավարտված է ամբողջովին ,այդ վերծանումը արված է աքքադական, ասորական , արամեական, պարսկական լեզուների հիման վրա :Բնականաբար այդ ուսումնասիրությունների ժամանակ շրջանցվել է հայոց լեզուն զուտ այն պատճառով ,որ հայերենը այդ ուսումնասիրությունները կատարողների համար համարվէլ է նոր լեզու:
Եվ այսպես մի քանի լեզուների միոջով կատարվել է վերականգնում և ձևավորվել է շումերական լեզվի բառարերը:
Շումերական լեզվի մասնագետները տալով այս կամ այն անունների մեկնաբանությունները տալս են նաև նրա մեկնաբանութունը:
Օրինակ ամենա հայտնի անոններից մեկը DU-MU-ZI.-ԴՈՒ ՄՈՒ ԶԻ (Թամուզ),սա հայտնի աստված է շատ հաճախ անունը մեկնաբանված է Թամուզ այսինքն մաքուր:
Սա հայերենի հետ կապ չունի (պայմանականրեն) այն այդ աստծո թյուրքական անունն է
Շումերերենի մեջ DU-MU-ZI անունը ներկայացվում է որպես «աստծո խոսքը ներկայացնող,տվող»:
DU-աստվածային սկիզբ(խոսք) շումերերեն
MU-աստվաղային խոսք (մաքրություն)շումերերեն
ZI- հաստատվածություն շումերերեն
Հիմա DU-MU-ZI անունը ուղղակի կարդանք հայերեն այսինքն ԴՈՒՄՈՒ ԶԻ :
Ինչ կարող ենք հասկանալ մենք ուղղակիորեն «դու մեզի» այսինքն «դու մեզ»
Վերադառնաք նորից շումերական լեզու ճշտելու համար արդյոք MU և ME վանկ բառերը նույն իմաստն ունեն :Իրոք շումերական լեզվի մեջ MU և ME վանկ բառերը արտահայտում են նաև «մեզ » իմաստը:
DU հայերենում դերանուն է այսինքն քո զրուցակիցը տվյալ դեպքում երկրորդ գործող անձ:
Ինչպես նշեցինք վերևում DU-MU-ZI ներկայացնում են որպես «աստծո խոսքը ներկայացնող,տվող» այս բացատրության մեջ հստակ շեշտված է երկրորդ դեմքի գործողությունը այսինքն DU ն:
Հիմա փորձենք այս ամբողջ բացարտւոյունից հետո նորից կարդալ բառը ,ԴՈՒ ՄԵԶ և շարունակենք այն բացատրությամբ որ տալիս են շումերոլոդները «աստծո խոսքե ներկայացրիր և տվեցիր», ավելացնեք այս ամենին թյուրքական իմաստը «թամուզ(մաքուր): Բնականաբար աստծո խոսքը մաքուր է տեսնում ենք ,որ պատճենահանելով բառը թյուրքական լեզվի մեջ պահպանվել է նրա իմաստը:
Ամփոփենք DU-MU-ZI բառը շումերոլոգները ճիշտ են մեկնաբանում այն գրված է հայերեն :

Sandarameth
06.09.2009, 01:44
հա..պարզ ա..շատ շնորհակալ եմ. բայց չի կարա էնենց լինի որ հայերենն ա շումերերենի վրա հիմնվաց՞ մեկ էլ ժամանակի ընթացքում վերլուծի էն մյուս անունները, եթե դժվար չի..անչափ հետաքրքիր ա

Մեղապարտ
17.09.2009, 20:18
հա..պարզ ա..շատ շնորհակալ եմ. բայց չի կարա էնենց լինի որ հայերենն ա շումերերենի վրա հիմնվաց՞ մեկ էլ ժամանակի ընթացքում վերլուծի էն մյուս անունները, եթե դժվար չի..անչափ հետաքրքիր ա

Հայերենը չէր կարող Շումերերնի վրա հիմնվել այն պարզ պատճառվ ,որ Շումերական լեզուն պայմանական անուն է և այն դրվելէ շրջանառության մեջ մոտավորապես հարյուր հիսուն տարի առաջ:
Լեզուն որին կոչել են Շումերական արված է գիտակցաբար ,հնարավոր երկու տարբերակ կար լեզուն կոչել իր անունով կամ մեկ այլ չեզոք կամ ոչինչ չասող անունով:
Իր անունով կոչելու համար բավարար փաստ չկար կար ենթադրություն որը այսօր արդեն հաստատված է ,Շումերական լեզուն Հնդ երոպական դասին է պատկանում:
Այսինքն
Հեթական
Վեդական
Պարսկական
Հայկական
Հունական:
Լզվաբանների համար ակնհայտ է որ հնարավոր լեզուն որի հետ աօավել կապ ունի Շումերական կոչված լեզուն դա հայերենն է:

Մեղապարտ
25.09.2009, 02:04
Ով արարվեց առաջինը
Շումերները իրենց ավանդազրույցների մեջ դեռևս Հին Կտակարանից մոտավորապես երեք հազար տարի առաջ հստակ շարադրում են թե ինչպես արարվեց մարդը:Ըստ շումերների կյանքը երկիր է հասել Նիբուրու(Տիամատ) մոլորակից(սա այն մոլորակն է որը 3600 տարվա պարբերությամբ հայտնվում է արևի համակարգի մեջ հաջորդ հայտնվելը սպասվում է 2012 թվականին ):Նիբուրու մոլորակի տիրակալները որոշում են մեր մոլորակի վրա (ԿԻ) հիմնել իրենց գաղութը:Այդ նպատակով երկիր է ուղարկվում գաղութարարների առաջին քանակը որոնք կոչվում էին ԱՆՈՒՆԱԿՆԵՐ: Նրանց ղեկավարում էր Էնկին Անու (աստծո) ավագ որդին, նա ապրեց 28000 տարի: Հաջորդ կառավարիչը դառնում է Անու(աստծո) մյուս որդին Էնլիլը(օդի տերը):Նա ավելացրեց գաղութարարների թիվը երկնքում(տիեզերքում )հասցնելով երեք հարյուրի իսկ երկրի վրա նրանց թիվը հասցրեց վեց հարյուրի:Ըստ շումերների Անունակները երկրիր եկան ջհեղեղից 120 (sar)առաջ մեկ սարը հավասար է 3600 տարվա մոտավորապես կես միլիոն տարի ջրհեղեղից առաջ:Անունակների մի մասը կատարում էր բավականին ծանր աշխատանք, այդպես շարունակվեց 144 000 տարի:Անունակները ապստամբեցին ԷՆԼԻԼԻ դեմ և պահանջեցին հավասարություն:Անունակների բողոքը հասավ Անու աստծուն ,նա արդարացի համարեց նրանց պահանջը : 12 ի ժողովը որոշեց ստեղծել մի էակի որը կարող էր փոխարինել անունակներին:Նոր էակի ստեղծման ծրագիրը իրա կանացրեց Էնկին քրոջ Նիհուրսագի հետ միասին: Նոր արարածին ծնելու աշխատանքը հանձնարարված էր NIN-KI –ին նա երկրի տիրունին էր: Ստեղծման պրոցեսի ավարտը այսպինի էր NIN-KI –ին բացեց իր որովայնը և այնտեղից դուրս բերեց նոր արարածին,և նա բացականչեց «ես արարեցի իմ ձեռքերը ստեղծեցին նրան»: Նոր ստեղծված արարածը կոչվեց Lulu Amelu նա կազմված է կավից (ցեխից) և ТЕ-Е-МА աստվածային արյունից: Երկրորդ անգամ ստեղծվեցին միանգամից 14 արարած սրանց համար օրտագոծվեց Geschtu- E անունով անունակի արյունը: Ծնվեցին յոթ արու և յոթ էգ արարածներ:Այս արարածները օժտված էին արդեն ինքնածնելիության հատկությամբ:Արարման հաջորդ էտապում ստեղծվեց նոր արարած, որը կարողանում էր նաև մտածել նա կոչվեց Adapu այս էակի գենետիկական հայրը Էնկին էր: Ադապուն բավականին գիտելիքներ ստացավ Էնկիից :Անուն(գխավոր աստվածը) իմացավ այս նոր էակի գոյության մասին զայրացավ և կայացրեց այսպիսի որոշում ,նշանակեց նրան Adapu ին երկրի կառավարիչ հեռացնելով Էնկիին այդ պաշտոնից:Էնկին Ադապին ցուցումներ է տալիս աստվածներին ներկայացնելուց առաջ, որևէ դեպքում չնդունել աստվածների կողմից առաջարկված կյակքի հացը և կյանքի ջուրը:Ադապուն ըստ Էկիի հրաժարվեց ընդունել գլխավոր Աստղու 12 ի խորդուրդները ,այդ ժամանակ Անուն ասաց նրան վերաադարձի երկիր և մահացիր այնտեղ:
Ըստ Հին Կտակարանի այսպես է սկսվում արարումը «breshit bara Elohim, et Ha'Shamaim v'et Ha'Aretz»(սկզբից աստված արարեց երկինքը և երկիրը):Այսպես հրեաները արարումը ներ կայացրել են պահպանելով որոշակի գաղտնիություն ,այն հետևյալն է «Ա» տառը բոլոր գրային համակարգեր մեջ առաջինն է հետևաբար ամենա սրբազաբ գիրքը չի կարող սկսվել տառային համակարգի երկրորդ տառով ինչը փաստացի արվել է Հեբրայական տարբերակում:Ավելացնենք բացակայող տառը և կստանանք բացարձակապես այլ պատկեր «Ab-reshit bara Elohim, et Ha'Shamaim v'et Ha'Aretz» Հայրը իսկզբանէ ստեղծեց Իլոհիմին(աստվածներին) երկինքը և երկիրը:

Lion
25.09.2009, 08:53
Տես ինչ հետաքրքիր ինֆորմացիա եմ գտել:) "Նիպպուրյան արքայացանկ"-ում կա այսպիսի հատված արդեն իսկ հայտնի Դումուզիի մասին. "Դումուզին՝ ձկնորսը, որի քաղաքն էր (աստվածը - L) Հայան":

Մեջբերածս հատվածում վերջին բառը փոխանցվում է HA.A տեսքով: Մասնագիտական գրականության մեջ առաջարկվել են հնչյունագրի ընթերցման այլ տարբերակներ` Subari, Ha, K( C )ua (ra/i); Հարկ է նշել, սակայն, որ հիշատակված 3 այլ տարբերակներն էլ ուղղակի կապված են հայերին հետ` 1-ինը հայտնի Արմենիա-Սուբրիան է, մյուսը կապված է հիմնական տարբերակի հետ, իսկ երրորդը առաջին տարբերակի տարընթերցումն է, որովհետև լատնիատառ "S"-ն երբեմն փոխանցվում է որպես "C", ինչն էլ հետագայում սկսվում է ընթերցվել որպես "Կ" և ի վերջո ստանում է "K" տեսքը: Այս ամենը մանրամասն քննարկել է ամերիկացի հայտնի շումերագետ Գելբը և հիմնավոր կերպով ապացուցել է HA.A-Subur նույնությունը (Gelb I.J. "Hurrians and Subarians", Chikago 1944, page 94-98) :)

Արեն
12.12.2009, 09:51
ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐԱՏՏԱ ԵՐԿԻՐԸ (http://armsoul.com/index.php?topic=614.0)


www.armsoul.com/index.php?topic=614.0 (http://www.armsoul.com/index.php?topic=614.0)

Արարատ երկրանունն Աստվածանչում հիշատակվում է հինգ անգամ: Նախ այն հանդես է գալիս Ծննդոց գրքում (Ը, 4)՝ կապված համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Թագավորաց Դ (ԺԹ, 37), Տովբիթի (Ա, 24) գրքերում և Եսայու մարգարեությունում (ԼԷ, 38) Արարատ երկիրը հիշվում է որպես Ասորեստանի Սենեքերիմ (Սինախերիբ) արքայի հայրասպան որդիների ապաստանատեղի, իսկ Երեմիայի մարգարեությունում (ԾԱ, 27) նշվում անիրավ Բաբելոնի դեմ պատերազմի կոչվող թագավորությունների շարքում: Աստվածաշնչի թարգմանություններում ու վաղ շրջանի մեկնություններում այն հաճախ փոխարինվում է «Արմենիայով» և «Հայքով», ուստի անկասկած է Արարատ - Հայաստան նույնությունը:
Ջրհեղեղի պատմությունից առաջ Ծննդոց գիրքը (Բ, 8-15) Հայկական լեռնաշխարհում է հիշատակում Եդեմ --Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին եբրայեցիների աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրև սրբազան վայր, որում արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որում կնքվել է Աստծո ու մարդկության հավիտենական ուխտը:

Դեռևս անցյալ դարում սկզբնավորված սեպագիր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հին Կտակարանի բազմաթիվ (այդ թվում՝ դրախտի, ջրհեղեղի և այլ) սյուժեները ծագում են հինառաջավորասիական սկզբնաղբյուրներից, ուստի և անսպասելի չէ Արարատ երկրանվան կամ նրա որևէ համարժեքի հիշատակությունը հնագույն սեպագիր արձանագրություններում:
Շումերական սեպագիր աղբյուրներում տեղեկություն- ներ են պահպանվել Ք.ա. III հազարամյակում գոյություն ունեցած Արատտա երկրի մասին: Առաջին իսկ հայացքից գայթակղիչ է նմանությունը Արատտա և Արարատ անունների, մանավանդ, որ Արատտան շումերական աղբյուրներում հայտնի է «սուրբ օրինաց երկիր» պատվանուն-մակդիրով, ինչը համադրելի է հինեբրայական պատկերացումներում Արարատ-Հայաստանի կերպարին: Սակայն անունների նմանությունը որքան էլ գայթակղիչ, կարող է պատահական լինել, ուստի հնարավոր վրիպումներից խուսափելու համար նախ քննության առնենք Արատտա երկրի տեղորոշմանը վերաբերող տվյալները:
«Էնմերքարը և Էնսուխքեշդաննան» վիպերգի համաձայն՝ Արատտայից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել «Ուրուկի գետով», որը, բնականաբար, պետք է լիներ Եփրատը: Սկզբնաղբյուրներից հայտնի է Արատտայի բարձր լեռնային երկիր լինելը, իսկ Ուրուկից մինչև Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռները ձգվող տարածքում ամենաբարձր կետը չի անցնում 1000 մետրից: Հետևաբար Արատտան պետք է փնտրել նշված լեռների և ավելի հյուսիս ընկած լեռնային տարածքում, Եփրատի վերին հոսանքի շրջանում:
Շումերական «Լուգալբանդան լեռների խավարում» և «Լուգալբանդա» վիպերգերում Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է Զամուա երկիրը, ինչը ենթադրում է Արատտայի՝ Շումեր - Զամուա գծի շարունակության վրա գտնված լինելը: Զամուա երկիրը գտնվել է Զագրոսի հյուսիսային շրջանում, Ուրմիո լճից հարավ: Այսինքն՝ Արատտան պետք է փնտրել Ուրմիո լճի ավազանում և / կամ հարակից շրջաններում:
Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվում է մի վայր ևս՝ hur-ru-um-kur-ra, որը սկզբնապես վերծանվում էր որպես Խուռում (իմա՝ խուռիների) երկիր, իսկ Ք. Վիլքեն առաջարկեց այն ընթերցել որպես հասարակ անուն՝ «լեռան քարայր» իմաստով: Առաջին մեկնաբանության դեպքում, ելնելով այն հանագամանքից, որ Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին խուռիները պետք է բնակվեին Միջագետքի հյուսիսում և դրանից արևելք ընկած շրջաններում, հավանական է Արատտայի տեղադրությունը Միջագետքից հյուսիս տարածվող լեռնային շրջանում: Բայց քանի որ հնարավոր է hur-ru-um-kur-ra -ի այլ մեկնաբանություն, այս փաստը չենք օգտագործի խնդրի լուծման նպատակով:
Շումերական դյուցազնավեպի «Գիլգամեշն ու անմահության երկիրը» վիպերգում (որը դարձել է «Գիլգամեշ» էպոսի գաղափարասյուժետային սկզբնաղբյուրը) անմահության գաղտնիքին հասնելու համար Արև (շումեր. Ութու) աստվածը Գիլգամեշին շնորհում է «դեպի Արատտա ճանապարհն իմացող» յոթ մոգական էակներ: «Գիլգամեշ» էպոսի խեթական տարբերակում անմահության հասնելու համար Գիլգամեշն իր ընկեր Էնկիդուի հետ գնում է Եփրատի հոսանքն ի վեր, իսկ աքադական (բաբելոնյան) տարբերակում հաղթահարում է Մաշու լեռները, որոնք վաղուց նույնացվել են Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս / Մասիոն լեռների հետ: Ուշագրավ է, որ ինչպես «Գիլգամեշ» էպոսի «անմահության ծաղիկն» է համադրվում Ծննդոց գրքի «կենաց ծառին», այնպես էլ երկու սկզբնաղբյուրներում նույնանում է դրանց գտնվելու վայրը՝ Հայկական լեռնաշխարհ:
Արատտայի հյուսիսային տեղորոշման օգտին է խոսում նաև երկրանվան գրությունը Շ/Սուբուր (Շ/Սուբարտու, Շուբրիա) երկիրը ցույց տվող գաղափարանշանով, որից կարելի է եզրահանգել Արատտա-Սուբուր նույնությանն՝ գոնե տարածքային ընդգրկման առումով, կրկին գալով Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհի առնվազն հարավում գտնված լինելու տեսակետին: Նշված փաստարկներից զատ կա անուշադրության մատնված չափազանց կարևոր մի տեղեկություն, որը գալիս է վերջնականապես հաստատելու թե՛ Արատտայի՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելը, թե՛ Արատտա-Արարատ նույնականությունը՝ կապվելով համաշխարհային ջրհեղեղի պատմության հետ: Դեռևս 19-րդ դարում վերծանված ջրհեղեղի մասին աքադական բնագիրը («Գիլգամեշ» էպոսի 11-րդ պնակիտ) իր բոլոր մանրամասներով զուգադրվում է Ծննդոց գրքի տեղեկություններին: Ջրհեղեղից փրկված նավը, աքադական ավանդության համաձայն, կանգ է առել Նիմուշ (հին ընթերցմամբ՝ Նիսիր) լեռան վրա, որը գտնվել է Հայաստանի հարավում (ըստ Ծննդոց գրքի,
տապանն իջել է Արարատի լեռներին):
Մեր դարասկզբին գտնվեց նաև վերջինիս սկզբնաղբյուրնախօրինակը հանդիսացող շումերական ջրհեղեղի պատմությունը, որում, թերևս վնասվելու պատճառով, չկար տապանի հանգրավանի անունը: Ջրհեղեղի մասին գրի առնված հնագույն բնագրի այդ բացը լրացնելու է գալիս «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրված հետևյալ բնորոշումը. «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»...
Այս հատվածը լրացնում է ջրհեղեղի մասին շումերական պատմության մեզ չհասած մասը և ամբողջացնում Արատտա երկրի վերաբերյալ մեր պատկերացումը:
Ի մի բերելով տեղեկությունների ամբողջությունը, տեսնում ենք, որ շումերական աղբյուրներում հիշատակված Ք. ա. երրորդ հազարամյակի Արատտան և Աստվածաշնչի Արարատը միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են շումերական և հին եբրայական աղբյուրներում: Այդ նույնությունը հաստատվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին միևնույն սկզբնաղբյուրից ծագող շումերական և հին եբրայական ավանդություններում որպես ջրհեղեղից փրկվելու վայր, համապատասխանաբար, Արատտայի և Արարատի հանդես գալը:
Ավելորդ չենք համարում նշելը, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան վաղ պատկերացումներում: Երկու տեղում էլ Հայաստանը սրբազան, աստվածաընտրյալ տարածք է, դրախտ, ուր արարվում են մարդկության առաջնեկները, երկուսում էլ աշխարհակործան ջրհեղեղից հետո Հայաստանը դառնում է մարդկության վերածննդի երկիրը, որտեղ կնքվում է Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը, երկուսում էլ Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ի դեպ, երկուսում էլ մարդկությունը կորցնում է անմահ լինելու հնարավորությունը օձի միջամտության հետևանքով:
Հետաքրքրական է նաև, որ հնագույն միջագետքյան պատկերացումները անմահության մասին՝ կապված Գիլգամեշի հետ, պահպանվել են Առաջավոր Ասիայում երկար ժամանակ. անմահության որոնման սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին: Գիլգամեշին «անմահության երկիր» հասնելու համար տրվում են «դեպի Արատտա ճանապարհը ցույց տվող» ուղեցույցներ և նա Եփրատի հոսանքն ի վեր բարձրանալով՝ անցնում է Մաշու լեռներն ու հասնում «անմահության երկիր»: Նույն նպատակին հասնելու համար Ալեքսանդր Մակեդոնացին, ըստ հունական վեպի (գրի առնված Ք. ա. 240թ.), բռնում է «ճանապարհը դեպի Հայոց երկիր», ուր «ակունքներն են Եփրատի ու Տիգրիսի»: Իսկ Ալեքսանդրի մասին սիրիական վեպում նրա ճանապարհին հիշվում է Մասիս անունով լեռնաշղթան: Փաստորեն, հին արևելյան և հելլենիստական վիպական ավանդույթներում Գիլգամեշի ու Ալեքսանդր Մակեդոնացու անմահության որոնումներում «դեպի Արատտա ճանապարհը» փոխարինվում է «դեպի Հայոց երկիր ճանապարհով», Մաշու լեռները՝ Մասիս լեռնաշղթայով, երկու դեպքում էլ հերոսները գնում են դեպի Եփրատի ակունքները: Փաստերն այնքան պերճախոս են, որ մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:
Վերջում նշենք, որ Արատտա-Արարատ-Հայաստան նույնության ապացույցները այսքանով չեն սպառվում, սակայն ասվածն էլ բավարար է այն հիմանավորելու համար: Այլ փաստերի կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Աստվածաշնչի տեղեկությունները Հայաստանի մասին բաժանելի են երկու խմբի՝ նախապատմական (դրախտ, ջրհեղեղ) և պատմական: Այս խմբերին միավորում են Արատտա-Արարատի մասին տեղեկությունները, որոնք կամրջում են Ք. ա. երրորդ հազարամյակի և 6-րդ դարի պատմական իրադարձությունները:

Արտակ Մովսիսյան
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

,, ԱՐԱ եւ ԱՏՏԱ բառարմատներից կամ մասնիկներից է կազմված ԱՐԱՏՏԱ երկրանվանումը, միավորման ժամանակ մեկ «Ա» տառը դուրս մղվելով ստացել է ԱՐԱՏՏԱ տեսքը: Մինչ այժմ հայաստանում ամենուրեք ԱՐԱ բառը օգտագործվում է որպես դիմելաձեվ, իսկ ԱՏՏԱ դիմելաձեվը բացառապես պահպանվել է՝ միմիայն Իրանի Սպահան նահանգի Փերիա գավառի բազմաթիվ հայաբնակ գյուղերում, որի բնակիչները կազմավորվել են 4 դար առաջ հայտնի շահ աբասյան բռնի գաղթից հետո, ցավոք վերջին ժամանակներում այդ գյուղերը հայաթափվելով, նրանցից այժմ հայաբնակ են մնացել մի քանի գյուղեր, որի հետեվանքով ԱՏՏԱ դիմելաձեվը շատ դանդաղ դուրս է մղված կենցաղից:

Վերոհիշյալ իրողությունը նույնպես խոսում է ԱՐԱՏՏԱ երկրի հայկական լինելու փաստի մասին: փաստորեն հայկական լեռնաշխարհում հայ մարդիք որպես դիմելաձեւ օգտագործել են իրենց աստվածների անվանումները: Ներկայիս մեր հայրենիքի տարբեր շրջաններում նաեւ պահպանված է ԱՏՏԱ բառի ձեվափոխված՝ ԱԴԱ դիմելաձեվը: ԱՐ եւ ԱՏ մասնիկներից է կազմված նաեւ ԱՐԱՐԱՏ, ՈՒՐԱՐԱՏ բառերը:,,

Lion
12.12.2009, 11:06
Դժբախտաբար Արատտայի՝ հայկական լինելու փաստը ներկայումս արտասահմանում այնքան էլ լայն տարածում չունի, ինչը ցավալի է...

Հարդ
12.12.2009, 14:53
Վերջին ժամանակներում շատ ու շատ է խոսվում Հայկական թագավորությունների նոր բացահայտումների մասինշ ու հասարակությունն ավելի իրազեկ է դարձել, քան առաջ: Իմ կարծիքով ժամանակն է եկել նախ ամբողջ ազգին ներկայացնել ամբողջովին ճիշտ Հայոց Պատմությունը, ոչ թե Խորենացունը: Իհարկե դեռ ճշտելու բաներ կան: Ու հետո նոր կարելի է աշխարհին հեշտ է ու հանգիստ ապացուցել Հայաստանի կյանքի երկիր լինելու փաստը:
Ճիշտ ա, էսօր հայ ազգը հեչ իրան նման չի, բայց երբ իրազեկ լինեն, թե առաջ ինչ են եղել, համոզված եմ՝ մենք կարող ենք վերականգնել մեր հզորությունը երբեմնի, քանզի մենք ընտրյալ ազգ ենք:

Lion
12.12.2009, 23:56
Ի դեպ ասեմ - Խորենացին այնքան էլ հեռու չէ ճշմարտույունից, ուղղակի նրան գրեթե միշտ սխալ են հասկացել...

Մեղապարտ
23.12.2009, 20:54
Հատված "Ենմերքարը և Արատտայի քուրմը" պոեմից

43.
ean-ta [ed-da ki]-gub-ba-za
44.
[arattaki eš] e-an-na ḫe-en-du
45.
[ĝi6]-par kug-ga [dur] ĝar-ra-za
46.
šag-bi arattaki ḫa-ma-an-galam-e
47.
ĝee šag-ba amar za-gin-na gu? ga-mu-ni-[…]-la
48.
arattaki /unug\[ki-še] gu ĝiš ḫa-ma-[ĝa-ĝa]
49.
nam-lu-u-lu arattaki-[ke]
50.
na ḫur-saĝ-ĝa/kur\-[bi] ḫa-ma-ab-ed
51.
ešgal ḫa-ma-du-e unu gal ḫa-ma-ĝa-ĝa
52.
unu gal /unu\ [diĝir-re-e-ne-ke pa] e[ḫa]-ma-ab-ak-e
53.
me-ĝu kul-abaki-[a] si ḫa-ma-ni-ib-sa-e

Փորձեք կարդալ հայերեն,մի գուցե ստացվի

Ռուֆուս
23.12.2009, 21:07
Հլը մի հատ ես փորձեմ

43.
ean-ta [ed-da ki]-gub-ba-za
խումարբազ ա :8
[arattaki eš] e-an-na ḫe-en-du
Արայի տակի էշ :8
[ĝi6]-par kug-ga [dur] ĝar-ra-za
զարազա :8
šag-bi arattaki ḫa-ma-an-galam-e
աման քյալամ է :8
ĝee šag-ba amar za-gin-na gu? ga-mu-ni-[…]-la
ամառ զագար :8
arattaki /unug\[ki-še] gu ĝiš ḫa-ma-[ĝa-ĝa]
Գիժ Լեդի Գագա :8
nam-lu-u-lu arattaki-[ke]
ստեղ չկարողացա վերծանել
na ḫur-saĝ-ĝa/kur\-[bi] ḫa-ma-ab-ed
նա հյուր սաղ գա, քուրս բի ա :8
ešgal ḫa-ma-du-e unu gal ḫa-ma-ĝa-ĝa
Համա թե դու Լեդի Գագա ես :8
unu gal /unu\ [diĝir-re-e-ne-ke pa] e[ḫa]-ma-ab-ak-e
Ստեղ ոնց որ թե Գալի մասին ա ինչ-որ բան գրած.... :8
me-ĝu kul-abaki-[a] si ḫa-ma-ni-ib-sa-e
կալաբոկ :8

Ճիշտ կարդացի՞ :oy

Lion
24.12.2009, 08:26
Հլը մի հատ ես փորձեմ

43.
ean-ta [ed-da ki]-gub-ba-za
խումարբազ ա :8
[arattaki eš] e-an-na ḫe-en-du
Արայի տակի էշ :8
[ĝi6]-par kug-ga [dur] ĝar-ra-za
զարազա :8
šag-bi arattaki ḫa-ma-an-galam-e
աման քյալամ է :8
ĝee šag-ba amar za-gin-na gu? ga-mu-ni-[…]-la
ամառ զագար :8
arattaki /unug\[ki-še] gu ĝiš ḫa-ma-[ĝa-ĝa]
Գիժ Լեդի Գագա :8
nam-lu-u-lu arattaki-[ke]
ստեղ չկարողացա վերծանել
na ḫur-saĝ-ĝa/kur\-[bi] ḫa-ma-ab-ed
նա հյուր սաղ գա, քուրս բի ա :8
ešgal ḫa-ma-du-e unu gal ḫa-ma-ĝa-ĝa
Համա թե դու Լեդի Գագա ես :8
unu gal /unu\ [diĝir-re-e-ne-ke pa] e[ḫa]-ma-ab-ak-e
Ստեղ ոնց որ թե Գալի մասին ա ինչ-որ բան գրած.... :8
me-ĝu kul-abaki-[a] si ḫa-ma-ni-ib-sa-e
կալաբոկ :8

Ճիշտ կարդացի՞ :oy

Չէ:)

Lion
21.09.2010, 09:58
http://www.armenianhighland.com/images/nkarner/nkar_1488.jpg
Հայաստանի և հարակից երկրների քաղաքական քարտեզը մ.թ.ա. 2700-2300 թվականներին

http://www.armenianhighland.com/images/nkarner/nkar_1486.jpg

Հայաստանի և հարակից երկրների քաղաքական քարտեզը մ.թ.ա. 2300-2200 թվականներին

Հայ-շումերական լեզվական ընդհանրություններ.


http://www.armenianhighland.com/images/nkarner/nkar_3777.jpg

http://www.armenianhighland.com/images/nkarner/nkar_3776.jpg