PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավտոխցանում



Artgeo
03.11.2006, 11:55
Աաաաա, ժող, էս խցաններից պրծում չկա :goblin , երեկ երկու ժամ խցանում եմ մնացել :(
Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց: Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:

kristal
03.11.2006, 12:19
Ճանապարհները լայնացնեն:P

Արշակ
03.11.2006, 13:06
Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց:
Ի՜նչ պիտի անենք: Պիտի համբերատար սպասենք: Ժամանակ շատ չկորցնելու համար կարելի է այդ ընթացքում օրինակ, երաժշտություն լսելով հանգստանալ կամ հետագա անելիքների պլանավորմամբ զբաղվել:


Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:
Էս մեկը լավ հարց է::ok

1. Մետրոյի կիսակառույց կայարանների շինարարությունն ավարտին հասցնել (ուղղակի ափսոս են էն փողերը, որ դրանց վրա նախկինում ծախսվել են ու կիսատ են թողվել) ու սարքել նորերը: Կարծում եմ, որ սա մեր քաղաքի համար ամենապրակտիկ ու ամենաարդյունավետ լուծումներից մեկն է:

2. Երթուղային տաքսիները փոխարինել ավտոբուսներով (նորմալ վիճակի): Սա ամենահեշտ իրականացվողներից է:

3. Քաղաքացիները հնարավորինս հրաժարվեն անձնական մեքենաներ օգտագործելուց: Այսինքն՝ օգտվեն հասարակական տրանսպորտից: Սա կարող է լինել միայն 1-ին և/կամ 2-րդ կետերի տեղի ունենալու դեպքում: Ի դեպ, այս լուծումը կիրառվում է որոշ եվրոպական քաղաքներում: Բայց դե մենք դեռ շատ հեռու ենք նման մտածելակերպից:

4. Որպես տրանսպորտ օգտագործվեն հեծանիվները: Այս լուծումն էլ լայնորեն կիրառվում է որոշ երկրներում:
3-րդ ու 4-րդ կետերը մեր հայկական քյարթու մտածողության պատճառով ամենադժվար իրականացվողներն են:

5. Հրաժարվել քաղաքներում ու հատկապես քաղաքի կենտրոնում բնակչության կենտրոնացումից: Դե էս մեկը ամբողջ աշխարհի մակարդակով գլոբալ պրոբլեմ է: Բայց կարծում եմ, որ ամենաճիշտ լուծումն է:

Հ. գ.
Թվարկածս մոտեցումները բացի ճանապարհային խցանումներից, կբարելավվեն նաև էկոլոգիական վիճակը, որը Երևանում, ըստ էկոլոգների, ճգնաժամային է: Արդյունքում կլուծվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ:

Fobus
03.11.2006, 16:39
բացի Արշակի թվարկվածներից նաև շատ լավ կլիներ ... որ մեր հայ ժողովուրդը սովորեր հետևել օրենքներին ... հիմնական խցանումները լինում են խախտումների հետևանքով ..

John
03.11.2006, 17:10
Արշակի հետ լիովին համաձայն եմ: Ու լավ կլիներ, որ Նար-Դոս փողոցում լուսարձակներ տեղադրվեին…

Գոռ Ջան - Հայ
03.11.2006, 17:25
Աաաաա, ժող, էս խցաններից պրծում չկա :goblin , երեկ երկու ժամ խցանում եմ մնացել :(
Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց: Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:
Ըստ քաղաքի մասշտաբի կա թույլատրված մեքենաների քնակ, որը վաղուց արդեն եռապատիկ քառապատիկ անգամ գերազանցվել է:
Նորմալ կլիներ եթե օրենք սահմանեին, որ ոչ բոլորին կթույլատրեր մեքենա գնել, վարել,.....Այսինքն վարորդական իրավունքին հասնելու պահանջները խստացնել

Shauri
03.11.2006, 17:57
Ոտքով քայլել :(

StrangeLittleGirl
03.11.2006, 19:44
Ֆոբուսը շատ ճիշտ նշեց. նկատել եմ, որ խցանումների ախտաբանական ընթացքն ավելի կարճ կտևի, եթե յուրաքանչյուր վարորդ չփորձի մյուսի վրայով անցնել:

Հ.Գ. Արշա՛կ, մենակ ճիշտն ասա. քանի՞ ժամում ես էդ գրառումդ կատարել :D

Angelina
10.01.2007, 10:59
Երթևեկությունը դարձել է անտանելի. ի՞նչ կասեք այս մասին: Մի կողմից էլ մեքենան դա անհրաժեշտություն է:

Ֆելո
10.01.2007, 13:15
սաղ Թամանյաննա մեղավոր. փողոցները որ մի քիչ լեն նկարեր, սենց բան չեր լինի

Malu
10.01.2007, 14:23
Այո՛, համաձայն եմ: Ժամանակին, երբ Թամանյանը նախագծել է Երևանի կենտրոնը, չի պատկերացրել, որ այսօր երթևեկությունը այսքան կշատանա: Ընդ որում, որ Հայաստանում շատ քիչ ընտանիքներ կան, ուր ընտանիքի անդամները 1 մեքենայից ավել ունեն, այնինչ արտասահմանում մեքենան ուղղակի առաջի կարգի անհրաժեշտություն է, ու տան բոլոր անդամներն էլ ունեն մեքենա: Պատկերացնու՞մ եք մեզ մոտ էլ այդպես լիներ:o : Չնայաց համեմատած մեծ քաղաքների՝ Երևանում խցանումներ այդքան էլ շատ չեն լինում դեռ ու այդքան երկար չեն տևում:
Չգիտեմ ինչ կարելի է մտածել, կամ առաջկել, որ այդ հարցի լուծումը մի քիչ թեթևանա:think

քաղաքացի
10.01.2007, 14:37
Նախ ասեմ, որ սխալ ես նկատել: Երևանո՛ւմ են շատացել մեքենաները, եթե դու գնաս Հայաստանի ուրիշ վայրերը, կտեսնես որ դեռ ֆայտոն են օգտագործում:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեքենաները այսպես շատանում են: Առաջին հերթին մի մոռացեք, որ հայերը շա՜տ են սիրում մեքենա և մեքենա վարել: Սա պատճառներից մեկն է:
Երկրորդը այն է, ոո ամբողջ աշխարհում փորձում են հանրային տրանսպորտը շատացնեն այսպիսի խնդիրների առջև չկանգնելու համար, իսկ մեր սիրելի քաղաքապետարանը՝ ընդհակառակը, հանեց բոլոր տրամվայի գծերը: :angry
Երրորդ պատճառ էլ կա: Եթե բոլորը հարգեն երթուղային կանոնները, ոչ մի խցանում չի լինի, սա վերաբերում է նաև հանրային տրանսպորտին («կանգառից դուրս կանգառ չպահանջել»):
Եվրոպայի որոշ երկրներում շատ հետաքրքիր, մյուս կողմից մի քիչ դաժան, լուծում են գտել:
Լուծում:
Այն մեքենանաները որոնց պետհամարանիշը զույգ է երթևեկում է զույգ օրերին, որոնցը կենտ է, երթևեկում է կենտ օրերին:

Այսպիսով Հայաստանում հանրային տրանսպորտից օգտագործելու սովորությունը կամաց-կամաց կաճի :)

Shauri
10.01.2007, 16:30
Մեկ այլ լուծում. քաղաքի փոքր կենտրոնում սեփական մեքենաներ քշելն արգելվում է։ Բայց չեմ հիշում որ քաղաքում էր, կարծեմ Իսպանիայում...

StrangeLittleGirl
12.01.2007, 19:49
Մեկ այլ լուծում. քաղաքի փոքր կենտրոնում սեփական մեքենաներ քշելն արգելվում է։ Բայց չեմ հիշում որ քաղաքում էր, կարծեմ Իսպանիայում...
Կարծեմ Վիեննայում էլ է այդպես, որովհետև այնտեղ կենտրոնում ձևի համար ոչ մի մեքենա չեմ տեսել:

Ես չեմ հասկանում երթևեկությունը թեթևացնելու նպատակով նոր փողոցներ կառուցելու իմաստը: Միևնույն է, դրանք երկար տարիների ընթացքում են կառուցվելու, էլ չեմ ասում բազմաթիվ քանդվելիք տների մասին: Իհարկե, երկրի ղեկավարությունն այլ նպատակներ ունի, այն է՝ կենտրոնի բնակելի տարածքը յուրացնելը: Երթևեկությունը կարելի է թեթևացնել հազար ու մի ձևով: Քաղաքացին արդեն նշեց տրամվայների մասին: Ես պարզապես զարմանում եմ: Ամբողջ աշխարհում մարդիկ վերադառնում են տրամվայներին, իսկ Հայաստանում դրանք վերացնում են: Այո՛, մեզ պետք չեն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, պարտադիր պետք է մթնոլորտը կեղտոտենք:
Կարծում եմ, որ շատ հարմար կլիներ, եթե հեծանվային ճանապարհներ ստեղծվեին, Երևանում էլ հեծանիվը շատ սովորական փոխադրամիջոց դառնար, բայց այսպիսի երթևեկության պայմաններում անհնար է: Ինչու՞ մետրոյի նոր կայարաններ չեն կառուցում: Ասում են, թե տրամվայների նման մետրոն էլ է վնասով աշխատում: Բայց եկեք մի հատ մտածենք: Եթե երթուղայիններ չլինեն ընդհանրապես, իսկ մետրոն ու տրամվայները նորմալ աշխատեն, մի՞թե մարդիկ չեն օգտվի դրանցից:
Ու՜ֆ, չգիտեմ… Շատ եմ երազում :(

dvgray
13.01.2007, 00:48
Կարելի է նաև պողոցների մուտքերը քչացնել. Միայն Խանջյան փողոցի վրա 6 հատ լուսացույուց կա, որ նպաստում է խցանումներին; Նաև փողոցների մեծ մասը դարցնել միակողմանի;

Արշակ
13.01.2007, 11:25
Կարելի է նաև պողոցների մուտքերը քչացնել. Միայն Խանջյան փողոցի վրա 6 հատ լուսացույուց կա, որ նպաստում է խցանումներին; Նաև փողոցների մեծ մասը դարցնել միակողմանի;
Չէ, իմ կարծիքով դա պրոբլեմը չի լուծի։ Խցանումներն չեն պակասի, ուղղակի կտեղափոխվեն այլ կետեր։ Այս դեպքում խցանումների առաջացմանը կնպաստի նաև այն, որ ցանկացած կետից մեկ այլ կետ տեղափոխվելու համար ավելի շատ ճանապարհ պետք կլինի անցնել, հետևաբար միավոր ժամանակում քաղաքի փողոցներում մեքենաների թիվը կաճի։ Բացի դրանից, կավելանա նաև ժամանակի ու վառելիքի ծախսը։

arman1993
13.01.2007, 14:25
ես չեմ կարծում որ դրան ինչ որ լուծում կա. դրա միակ լուծումը նստելն ու ստացելն է

մեքենաները շատանում են իսկ չանապարհները ոչ:(

Ռեդ
09.10.2008, 15:56
Ավտոխցանում
Լսել եմ, որ մյուս տարվա սկզբներից էլ ոչ մի գազել չի լինելու, սաղ մարշրուտկեքը փոխարինվելու են ավտոբուսներով: Ականջդ կանչի, Ավտոխցանում

Katka
20.05.2009, 22:48
Աաաաա, ժող, էս խցաններից պրծում չկա :goblin , երեկ երկու ժամ խցանում եմ մնացել :(
Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց: Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:

Սկսել եմ քայլել: Ահագին երկար քայլում եմ, բայց կարևորը նյարդերս հանգիստ են մնում:
Բայց վերջին ժամանակներում կառուցված անցումները` ՀՊՏՀ-ի մասերում, Մանկավարժական համալսարանի մասերում նպաստել են ծանրաբեռնվածության կրճատմանը:
Վերացնելու համար երեւի առաջնային է երթևեկության կանոնների իմանալը, զարգացումը Երևանում չկենտրոնացնելը... մարզերում դատարկություն է:( Ու վարորդներին մի խնդրանք` խցանման մեջ լինելուց անիմաստ է սիգնալ տալը, դրանից ոչինչ չի փոխվում, բացի իմ պեսի նյարդերի վրա ազդելուց...:(