PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտությունը աշխատանքի ժամերին



PoeT
09.01.2007, 19:30
Մարդկության մի որոշ խումբ, միշտ աշխատում է երաժշտության ներքո։ Նույնիսկ ծանոթներիցս մեկը ցածր երաժշտության տակ պատմություն էր սովորում։ Դե իսկ ես, աշխատելու ու երգ լսելու հետ մեկտեղ,եթե հնարավոր է լինում, նաև երգում եմ ու պարում ԲՂԲ(Բեսամթ Ղժժալու Բան(ԼՕԼ–ի հոմանիշ))։

Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին։
Ի՞նչ երաժշտություն եք նախնտրում լսել աշխատանքի ժամերին։
Արդյո՞ք դա չի խանգարում ձեզ։
Չեք կարծու՞մ. որ հիմար թեմա եմ բացել ԲՂԲ։ :D

StrangeLittleGirl
09.01.2007, 19:36
Այստեղ գործում է Ուխտոմսկու դոմինանտության սկզբունքը: Նրանք, ովքեր ունեն ուժեզ նյարդային համակարգ, շատ լավ են տանում երաժշտություն լսելը, դեռ մի բան էլ այն օգնում է, որ ավելի լավ կենտրոնանան երաժշտության վրա: Իսկ թույլ նյարդային համակարգ ունեցողներին խանգարում է, շեղում:
Տարիներ առաջ առանց երաժշտության գործ չէի անում, բայց հիմա հակառակն է: Եթե պետք է մտավոր աշխատանք կատարեմ, պարտադիր պայման է քար լռությունը: Է՜հ, ջահելությունս անցավ :(

Arisol
09.01.2007, 20:13
Երբ գալիս եմ գործի, կոմպը միացնում եմ, կլուբի ծրագիրն եմ միացնում ու միանգամից վինամպն եմ միացնում, ու եթե հանկարծ երաժշտություն չի լինում, ապա անհարմար եմ ինձ զգում, անհանգստություն ա լինում մեջս: Բայց ասենք դաս սովորելու ժամանակ պտի լռություն լինի կամ էլ գոնե ինձ անծանոթ երաժշտություն, այն էլ առանց բառերի, որտև անպայման ձայնակցում եմ, չեմ կարում չերգել կամ չմրթմրթալ երգերի հետ զուգահեռ:D :

Mesrop
09.01.2007, 21:15
հմ... ծրագրավորման ընթացքում ռոկը օգնում ա ինձ.. մանավանդ ՍՕԱԴ

sh_joy
29.01.2007, 15:16
Նրանք, ովքեր ունեն ուժեզ նյարդային համակարգ, շատ լավ են տանում երաժշտություն լսելը, դեռ մի բան էլ այն օգնում է, որ ավելի լավ կենտրոնանան երաժշտության վրա:
Իսկ ես երաժշտություն լսելով կենտրոնանում եմ աշխատանքիս վրա :D

Firegirl777
29.01.2007, 16:30
Իսկ ես երաժշտություն լսելով կենտրոնանում եմ աշխատանքիս վրա :D
Ես նույնպես, ու շատ դեպքերում նույնիսկ դժգոհում եմ երաժշտության բացակայությունից

Լոս
29.01.2007, 18:33
դե նայած երաժշտություն։ Չեմ կարծում որ ջահել տարիները կապ ունենաին։
Դե պարզա որ Մաքլաֆինի(avant. jazz) տակ անասունություն կլինի դաս, կամ գործ անելը։
Իսկ օրինակ ֆանկի տակ հենց հիմա էս փոստը գրում եմ ու պատկերացրեք կայֆա :Ճ
չնայած դաս անելու համար բացարձակ լռությունը պարտադիր պայմանա։
Դե գործ անելու հիմքում շատ դեպքերում ընկած է ուղեղի ավտոմատ աշխատանքը, ոչ թե ավտոմատացնող, այսինքն սովորող, համակարգը։

Բիբիսին ցույց էր տալիս ուղեղի ակտիվ մասերը երաժշստություն լսելուց։ ապշելու բան էր։ Միայն լսողական զոնան չեր որ զբաղված էր ինֆոռմացիայի վերամշակման, այլ ատ մանր մունր բաժիններ, որ գնահատում ու զգում էին երաժշտությունը։ Նույնիսկ Ռիթմի համար առանձին բաժին էր ակտիվանում։ Ակնհայտ է որ ուշադրության բարձրացման հետ աճում է նաև երաժշտության պատճառած հաճույքը։ Ու շատ մարդիկ այս ամենը չեն էլ ապրում, ինչպես նաև ատ ուրի բաներ կյանքում։

Angelina
02.02.2007, 13:44
Եթե աշխատանքը շատ լուրջ է, ապա ինձ համար լրիվ անդորր է պետք, իսկ եթե թեթև՝ առանց երաժշտության անհնար է: Ես ահավոր շատ եմ սիրում երաժշտություն:

AniwaR
27.12.2009, 01:30
Օ՜յ, ես մեկ-մեկ նույնիսկ համալսարանում «չարություն» եմ անում ու վերջին շարքերում պախկվելով՝ ականջակալներով կամաց երաժշտություն եմ լսում ու լեկցիա գրում: :)

Ուլուանա
27.12.2009, 14:30
Հիմնականում չեմ կարողանում երաժշտության տակ մտավոր աշխատանք անել... Դե, բացառություններ լինում են, օրինակ, մեղմ ու հատկապես առանց խոսքերի երաժշտությունը շատ դեպքերում կարող եմ լսել աշխատելիս, բայց երգեր՝ ոչ։ Իսկ ընդհանրապես եթե ինչ–որ երաժշտություն է միացրած, ապա այն իսկապես վայելելու համար ես պիտի ամբողջովին տարվեմ դրանով, իսկ այդպես որևէ մտավոր աշխատանք անել չեմ կարողանում... Եթե փորձեմ համատեղել, ապա ո՛չ լսածս երաժշտությունից բան կհասկանամ, ո՛չ էլ արածս աշխատանքից. եթե խորասուզվեմ աշխատանքի մեջ, ինչպես որ պետք է, ապա երաժշտությունը, թեկուզ ամենասիրելի, կսկսի նյարդայնացնել, որովհետև այդ դեպքում սկսում եմ երաժշտությունն ընկալել զուտ որպես կողքից խանգարող հնչյունների կույտ։ Բա ափսոս չի՞ էդ երաժշտությունը, որ նման ընկալման արժանանա։ :))

Marine-24
27.12.2009, 17:05
Ինձ թվում է հանգիստ երաժշտությունը չի խանգարի: Օրինակ կոմպի առաջ երբ նստում եմ հանգիստ երաժշտությունը իմ անբաժանելի մասն է:

Ռուֆուս
27.12.2009, 17:25
Մոդերատորական: Թեման Երաժշտություն (http://www.akumb.am/forumdisplay.php?s=&daysprune=&f=7) բաժնից տեղափոխվում է Դեսից - Դենից (http://www.akumb.am/forumdisplay.php?f=33):

Adriano
27.12.2009, 17:54
Թեման շատ լավնա: Եվ հենց միայն այն պատճառով, որ ես ինքս սիրում և լսում եմ երաժշտություն աշխատանքի ժամերին: Սիրում եմ լսել ուրախ երգեր-Ադրիանո Չելենտանո, Ձուկեռո, Սոլոմոն Բուռկ և այլն այսինքն փոփ, ջազ, ռոք, բլյուզ, սոուլ և նման ոճերի երաժշտություն: Ես կարծում եմ, որ երաժշտությունը օգնում է աշխատանքի ընթացքում, կարծես ժամանակը ավելի հաճելի է անցնում: Միաժամանակ կարողանում ես աշխատել և լսել աշխույժ երգեր: Իմ անձնական փորձից ելնելով, կարող եմ նշել, որ կոնկրետ ինձ երաժշտությունը լրացուցիչ ուժ է տալիս, որպեսզի աշխատանքի ժամանակ շատ չհոգնեմ:;)

Legolas
27.12.2009, 19:56
Աշխատանքի ժամերին,այստեղ,այնտեղ և ամենուր:

Yevuk
28.12.2009, 01:17
Երաժշտությունը իմ անբաժան մասն է դարձել: Լսում եմ ամենուր՝ դասերին, փողոցում, տանը՝ տնայիններ անելուց, և քնելուց: Դաս անելիս համարյա միշտ լսում եմ երաժշտություն, բացառություն են կազմում պատմողական առարկաները. դրանց յուրացման ժամանակ ոչ մի ձև չեմ կարող ամբողջությամբ կենտրոնանալ տվյալ առարկայի շուրջ: Մեկ էլ քննություններին պատրաստվելիս երբեք չեմ լսում երաժշտություն: :)

Yellow Raven
29.12.2009, 00:14
Եթե կատարյալ լռություն է, նախընտրում եմ առանց երաժշտության... Բայց եթե անգամ կողքս դուռը անընդհատ ճռռցնում են, էդ դեպքում միանշանակ հանում եմ ականջակալներս ու գնաց...:))

Jarre
29.12.2009, 00:27
Բայց մոռացել ենք մի բան. արդյո՞ք գործատերը կթողնի աշխատանքի ժամին երաժշտություն լսել։ :D

Ես ինքս մելոման եմ, սակայն կարծում եմ, որ կան լուրջ գործեր և հիմնարկություններ, որտեղ երաժշտություն լսելով գործ անելը սազական և լուրջ չէ, անգամ եթե երաժշտության տակ ավելի լավ ես աշխատում կամ կենտրոնանում։

Rhayader
29.12.2009, 01:16
Բայց մոռացել ենք մի բան. արդյո՞ք գործատերը կթողնի աշխատանքի ժամին երաժշտություն լսել։ :D

Նման դեպքում գործատիրոջ գործատիրու մերը ու մարշ ավելի լավ գործատեր գտնելու:P

lili-4
15.01.2010, 14:21
Բայց մոռացել ենք մի բան. արդյո՞ք գործատերը կթողնի աշխատանքի ժամին երաժշտություն լսել։

Լավ էլ նկատել ես, ես էլ եմ սիրում աշխատելիս երաժշտություն լինի, բայց մի ախմախ գործատու ունեք, ինչ երաժշտություն, դա էր պակաս, նրան որ մնա, շնչելու համար էլ գրաֆիկ կսահմանի: Մի անգամ աշխատանքային ընկերուհիներով մի ծանոթի մասին երկու բառ փոխանակեցինք, ականջները կախել , լսել էր, մեկ էլ դիտողություն արեց, թե գործի ժամին միայն գործի մասին մտածեք ու խոսեք, հիմա ես էլ երաշժտություն եմ փնտրում գործիս հետ կապված, որ կոլեկտիվ լսենք: Հուսամ բարի կամքս կկատարվի...

Աբելյան
15.01.2010, 14:24
Էէէ, բանվոր եղածս վախտ հեռախոսս քոքած ֆռֆռում էինք Համալսարանով… Մեկ-մեկ զարյադչնիկ էլ էի հետս տանում գործի, պերերիվին զարյադկի էի դնում, որ օրվա մնացած ծանր մասը հեշտ անցնի: Հա, ու որ կողմնակի մարդիկ հարցնում էլ էին. "Զարյադկեն չի նստի՞", մխիթարիչ պատասխան էին տալի. "Հետս զարյադչնիկ եմ բերել":

Agni
17.01.2010, 21:56
Ես էլ նախընտրում եմ աշխատավայրում իմ նախընտրած երաժշտությունը լսել, մի տեսակ գործը թեթևանումա:), բայց երբեմն էլ կենտրոնանլու համար շաատ խանգարումա ու նախընտրում եմ կատարյալ լռություն: