PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչային անվճար սպասարկում (հեռակա)

Աթեիստ
21.08.2009, 12:03
Այսուհետ "թեյնիկները" (և ոչ միայն) կարող են իրենց համակարգչային խնդիրները "լուծել" անվճար մեր մասնագետների օգնությամբ:

Մտեք www.vavati.am > New և կարդացեք մանրամասները:

Կարճ ասեմ, որ օգնությունն իրականացվում է ինտերնետով, հեռակա կարգով, հատուկ ծրագրի միջոցով, որը ամեն միանալուց փոխում է միացման կոդը (password)` դրանով ապահովելով Ձեր անվտանգությունը (կոդը տեսնում եք միայն դուք):

Առաջացած հարցերը կարող եք տալ այս թեմայում:

aerosmith
21.08.2009, 15:30

հայտնեմ կարծիքս
Շատ հաջողված սայթ, ու լավ մտահղացում։

Elmo
21.08.2009, 15:39
լավ եք մտածել: :hands

Angelochek Pushisti
02.09.2009, 23:23
Մի 2 հարց ունեմ եթե կարող ես պատասխանիր Աթեիստ
1. այս TеamViewer ծրագիրը քաշեցի հիմա պիտի գրանցվեմ գրանցվելուց հետո ինչպիտի անեմ
2. այս ծրագիրը TеamViewer իրենից ինչ է ներկայացնում այս կայքում http://www.teamviewer.com/index.aspx կարդացի, բայց այդքան լավ չհասկացա:
Եթե կարող ես մանրամասնիր

Աթեիստ
03.09.2009, 00:15
2) TeamViewer-ը ծրագիր է, որը թույլ է տալիս ինտերնետի առկայության դեպքում հեռակա ղեկավարել համակարգիչդ (ընդ որում դու տեսնում ես, թե ինչ է անում ղեկավարողը)։
1) ծրագիրը քաշելուց հետո զանգում ես նշված համարով և ասում թե քեզ որ ժամին է հարմար, որ մենք միանանք համակարգչիդ։ Որոշված ժամին միացնում ես ծրագիրը, այն քեզ կտա ID և password, նորից զանգում ես նշված համարով և թելադրում այդ երկու թվերը։
Մենք միանում ենք, կատարում անհրաժեշտ գործողությունները (որոնք պետք է նշես առաջին զանգի ժամանակ) և անջատվում։
Եթե այդ պահին համակարգչի անջատել միացնելու կարիք է առաջանում, դրանից հետո նորից միանում ես ինտերնետին, միացնում ծրագիրը, ստանում նոր password, զանգում, թելադրում այն, մենք էլ շարունակում ենք աշխատանքը։

AMzone
03.09.2009, 20:37
և տվյալների անվտըանգությունը ովա ապահովում, ինչ երաշխիքներ ունենամ, որ յանդեքսիս գաղտնաբառը չեք վերցնի ու 0ացնի, և ոնց հասկացա, ետ միջոցով ուզում եք ձեր կազմակերպության վճարովի ծառայությունները գովազդեք:

Աթեիստ
03.09.2009, 20:53
և տվյալների անվտըանգությունը ովա ապահովում, ինչ երաշխիքներ ունենամ, որ յանդեքսիս գաղտնաբառը չեք վերցնի ու 0ացնի, և ոնց հասկացա, ետ միջոցով ուզում եք ձեր կազմակերպության վճարովի ծառայությունները գովազդեք:
1. Համակարգչի տերը տեսնում է մեր յուրաքանչյուր գործողությունը
2. Չենք գովազդում, քանի որ մեր հիմնակությունը չի զբաղվում անհատների վճարովի սպասարկմամբ
3. Մինչև ենթադրություն անելը խորհուրդ եմ տալիս ծանոթանալ կայքում տեղադրված տեքստին

AMzone
04.09.2009, 00:53

աբրես.

Dar
30.01.2012, 10:48
www.itab.am կայքում նույնպես կա Անվճար հեռակա համակարգչային օգնության ծառայություն: (http://www.itlab.am/pages/%D4%B1%D5%B6%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html)
Նույնպես TeamViewer ծրագրի միջոցով:

armen9494
30.01.2012, 15:06
Ես միայն մի հարց ունեմ, այս կազմակերպության օգուտը ո՞րն է, եթե ամեն ինչ անվճար է :pardon
Աշխատողները իրենց գրպանի՞ց են դնում էդ գումար, թե՞ բարեգործ ֆինանսավորող կա:

Իսկ ծրագիրն իրոք որ լավն է, վաղուց եմ օգտագործում, կարող ես դնել չփոփոխվող գաղտնաբառ և աշխարհի որ ծայրից էլ ուզես "օգտվես" քո համակարգչից :)

Varzor
31.01.2012, 17:04
TeamViewer-ը Արդեն 6 տարի է ինչ օգտագործում եմ` տեղ կա փրկություն է:

Dar
31.01.2012, 23:51
Ես միայն մի հարց ունեմ, այս կազմակերպության օգուտը ո՞րն է, եթե ամեն ինչ անվճար է :pardon
Աշխատողները իրենց գրպանի՞ց են դնում էդ գումար, թե՞ բարեգործ ֆինանսավորող կա:

Իսկ ծրագիրն իրոք որ լավն է, վաղուց եմ օգտագործում, կարող ես դնել չփոփոխվող գաղտնաբառ և աշխարհի որ ծայրից էլ ուզես "օգտվես" քո համակարգչից :)
Կոնկրետ www.itlab.am ի համար կասեմ, կա վճարովի ծառայություններ անհատների և կազմակերպությունների համար, իսկ օնլայն անվճար օգնությունը, իրոք ուղղակի օգնություն է, և իրոք անվճար, եթե կարող ենք, ինչու չօգնենք?

Դեկադա
01.02.2012, 08:34
Իսկ համակարգչի ֆորմատ անո՞ւմ եք / ես լրիվ թեյնիկ եմ շատ բան չհասկացա էլ//, ամոթ էլ ա:D/

armen9494
01.02.2012, 14:11
Ահա TeamViewer ծրագրի օգտագործման ձևը
http://www.armblog.net/2011/06/blog-post_22.html