PDA

Դիտել ողջ տարբերակը : “Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով” լուսանկարների մրցույթ



Taro
20.08.2009, 10:41
Սիրելի ընկերներ: Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության հիմնդրամը (CDPF) օրերս հայտարարել է լուսանկարների մրցույթ “Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով”: Ինձ հետաքրքիր է ինչ կարելի է պատկերել լուսանկարի վրա, որ դա անցնի որպես “քաղաքացիական հասարակություն”: Ով ինչ է մտածում:

Apsara
20.08.2009, 12:57
Սիրելի ընկերներ: Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության հիմնդրամը (CDPF) օրերս հայտարարել է լուսանկարների մրցույթ “Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով”: Ինձ հետաքրքիր է ինչ կարելի է պատկերել լուսանկարի վրա, որ դա անցնի որպես “քաղաքացիական հասարակություն”: Ով ինչ է մտածում:

նախ լավ կլինի ինձ պես չիմացողներին բացատրվի, թե սա՝
“քաղաքացիական հասարակություն” ինչ է նշանակում, ինչ ի նկատի ունեն ավելի կոնկրետ, լավ կլինի օրինակներով:oy

Taro
20.08.2009, 13:44
Նոր գուգլով նայեցի, և ահա ինչ գտա.
Քաղաքացիական հասարակությունը իրենից ներկայացնում է հանրային տարածություն պետության, շուկայի եւ սովորական բնակիչների միջեւ, որտեղ մարդիկ կարող են ծավալել քննարկումներ եւ ձեռնարկել միջոցառումներ: Այլ կերպ ասած, ՔՀ-ը կամավոր խմբային գործառույթ է, որի շուրջ համախմբվում են մարդիկ՝ փոփոխելու որեւէ մասնավոր գործընթաց: http://www.f5blog.com/site/posts/ac9/
Կան նաև մի շարք ձևակերպումներ… Ավելի ճիշտ է երևի հենց այդ գրասենյակը զանգել :8

Chuk
20.08.2009, 15:03
Խաչմերուկ... կարմիր լույս...
Ճանապարհի եզրին կանգնած պայծառ երիտասարդներ, ովքեր իրենց հերթին են սպասում:
Բայց անհրաժեշտ ա կոնտրաստ:


| |
. . | |
--------- | -----------
--------- | -----------
| |
| |

Խաչմերուկը պատկերված է վերևից: Կապույտ կետերն իրենց հերթին սպասող պայծառ երիտասարդներն են, կարմիր գծերը օրեննքը խախտելով կարմիր լույսի տակով գնացող GOLD համարներով ջիպերը :)

Ambrosine
20.08.2009, 16:23
նախ լավ կլինի ինձ պես չիմացողներին բացատրվի, թե սա՝
“քաղաքացիական հասարակություն” ինչ է նշանակում, ինչ ի նկատի ունեն ավելի կոնկրետ, լավ կլինի օրինակներով:oy

Քաղաքացիական հասարակությունը դեմոկրատական սկզբունքներով օրինականացված անհատների և նրանց ասոցիացիաների, ընկերությունների շահերի դրսևորման, հասարակության կենսագործունեությունն ապահովող ոչ պետական, տնտեսական, սոցիալական, քաղաքական կառուցվածքների, բարոյական, կրոնական, հոգևոր և այլ հարաբերությունների ոլորտ է:

Քաղաքացիական հասարակությունը ինքնակառավարվող, ինքնակարգավորովղ համակարգ է:

Նրան բնորոշ են հասարակության կենսագործունեությունն ապահովող մասնավոր սեփականությունը, մասնավոր սեփականատիրական շահերի առաջնությունը, շուկայական տնտեսությունը, տնտեսական ինքնութրույնության ազատությունը, բարձր կենսամակարդակը, սոցիալական տարբեր խմբերի շահերն արտահայտող հասարակական-քաղաքական ինստիտուտների առկայությունը...

Հայկօ
20.08.2009, 16:28
Քաղաքացիական հասարակությունը քաղաքացիների հասարակությունն ա: Ըստ այդմ՝

http://estaticos02.cache.el-mundo.net/movil/elmundo/imagenes/2008/03/01/1204400938_2_orig.jpg

Առաջին մրցանակ:

Ambrosine
20.08.2009, 16:32
Քաղաքացիական հասարակությունը քաղաքացիների հասարակությունն ա: Ըստ այդմ՝

http://estaticos02.cache.el-mundo.net/movil/elmundo/imagenes/2008/03/01/1204400938_2_orig.jpg

Առաջին մրցանակ:

ավատարս հիշեցի :oy

Taro
20.08.2009, 16:47
Այդ դեպքում, այս տարի կայացած "Կարմիր խնձորի" թաղման լուսանկարներն էլ կարող են մասնակցել մրցույթին :oy

Ungrateful
20.08.2009, 22:19
Ո՞րտեղից կարող եմ ստանալ ինֆորմացիա այդ մրցույթի մասին:

Taro
21.08.2009, 07:20
Ես երեք զանգահարեցի այնտեղ 51 90 27, կամ www.cdpf.am: Վատ պայմաններ չեն

Հայկօ
21.08.2009, 07:58
Երեկ մի լուսանկարչական սայթ էի նայում, առանձնացրեցի մի քանի նկար, որոնք, իմ կարծիքով, տեղավորվում են այս խորագրի տակ:

1. Գերմանիա, 2007. ոստիկանները ամբոխից պաշտպանում են մի քանի նացիստների, որոնք տաքսիով եկել են Հանովեր՝ մասնակցելու իրենց կուսակցության տարեկան ժողովին:

http://s54.radikal.ru/i143/0908/1a/24593afded66.jpg

2. Բուլղարիա, 2009. հակակառավարական ցույց, որը վերաճել է ոստիկանության հետ բախման ու ապստամբության.

http://s59.radikal.ru/i164/0908/51/5f2f14e3ecdd.jpg

3. Փարիզ, մայիսի 1.

http://s41.radikal.ru/i093/0908/c9/76b30c2e3985.jpg

4. Բեռն. ցույց՝ ընդդեմ Գազայի գոտում պատերազմի.

http://s61.radikal.ru/i171/0908/93/ead5b3d40c0f.jpg

5. Թայլանդ.

http://s40.radikal.ru/i090/0908/6e/a1915f3ff3f2.jpg

6. Պրագա, ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, Գրինփիսի ցույցը. «Վերջ տալ պատերազմներին ու սպառազինությա՞նը. այո՛, մենք կարո՛ղ ենք»:

http://s59.radikal.ru/i164/0908/b3/ec00f1acc875.jpg

7. Բրիստոլ. իննսուն տարեկան կինը խաղաղության կոչ է անում վարորդներին.

http://i050.radikal.ru/0908/34/670f75c1266e.jpg

Taro
21.08.2009, 09:27
Իսկ ես այդպիսի նկարներ չէի պատկերացնում նման խորագիր կրող մրցույթի համար: Ինձ թվում է նաև պետք է ոգեշնչող և օպտիմիստական նկարներ լինեն… Դա իմ կարծիքն է

KT'
05.12.2009, 14:11
Բոլորին բարև..
Առաջարկում եմ այս բաժնում տեղադրենք մեր ունեցած տեղեկությունները կայանալիք լուսանկարչական մրցույթների մասին: Կարծում եմ շատերն են հետաքրքրված..
Խնդրում եմ հնարավորինս ակտիվ լինել..