PDA

Դիտել ողջ տարբերակը : Պրեմիեր Լիգա (England) 2009-2010

Ապե Ջան
19.08.2009, 19:02
Ինչպես հայտնի է մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական խաղարկությունը։ Մենք արդեն անդրադարցել ենք «Էվերտոն»-«Արսենալ» հանդիպմանը, որտեղ լոնդոնցիները հաղթել էին 6։1 հաշվով։ Անդրադառնանք նաև մյուս խաղերին։

Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, որտեղ «Տոտենհեմը» մրցեց չեմպիոնության գլխավոր թեկնածուներից մեկի՝ «Լիվերփուլի» հետ։ Առաջին խաղակեսում «Տոտենեհմը» ուներ առավելություն, շատ ակտիվ էր խորվաթ Լուկա Մոդրիչը, սակայն գնդակը չէր ուզում հայտնվել Ռեյնայի պաշտպանած դարպասում։ Այնուամենայնիվ 45-րդ րոպեին Ասու-Էկոտոն, ընթացքից կատարած հարվածով, առաջ մղեց տանտերերին։ Երկրորդ խաղակեսում «Լիվերփուլի» ֆուտբոլիստներն ակտիվացան՝ աչքի էր ընկնում թիմի նորեկ Գլեն Ջոնսոնը, ով 56-րդ րոպեին իր թիմի համար վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որն էլ վստահ իրացրեց Սթիվեն Ջերարդը։ Սակայն ընդամենը 4 րոպե անց լոնդոնցիները կրկին վերականգնեցին մեկ գնդակի առավելությունը՝ Մոդրիչի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բասսոնգը։ Խաղն ավարտվեց «Տոտենհեմի» հաղթանակով 2։1 հաշվով։
«Տոտենհեմ» 2։1 «Լիվերփուլ»
Գոլերը՝ Ասու-Էկոտո 45', Բասսոնգ 61' - Ջերարդ 57'

Մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

«Չելսի» 2։1 «Հալլ Սիթի»
Գոլերը՝ Դրոգբա 37', 90' - Հանտ 28'

«Աստոն Վիլլա» 0։2 «Ուիգան»
Գոլերը՝ Մարտինես 31', Կումաս 56'

«Բլեքբեռն» 0։2 «Մանչեսթեր Սիթի»
Գոլերը՝ Ադեբայոր 3', Այրլենդ 90'

«Բոլթոն» 0։1 «Սանդրլենդ»
Գոլը՝ Բենտ 5'

«Պորտսմուտ» 0։1 «Ֆուլհեմ»
Գոլը՝ Զամորա 13'

«Սթոք Սիթի» 2։0 «Բերնլի»
Գոլերը՝ Շոուքրոս 19', Ջորդան 33' (ԻԳ)

«Վուլվերհեմփթոն» 0։2 «Վեսթ Հեմ»
Գոլերը՝ Նոբլ 22', Ափսոն, 69

«Մանչեսթեր Յունայթեդ» 1։0 «Բիրմինգեմ»
Գոլը՝ Ռունի 34'

h.s.
23.08.2009, 18:03
3-րդ տուր Օգոստոսի 22

«Արսենալ» - «Պորթսմուտ»` 4:1
Գոլերը` Դիաբի, 18, 22, Գալաս, 51, Ռեմսի, 68 («Արսենալ»), Կաբուլ, 37 («Պորթսմուտ»)

«Սանդերլենդ» - «Բլեքբերն»` 2:1
Գոլերը` Ջոնս, 32, 54 («Սանդերլենդ»), Ժիվե, 21 («Բլեքբերն»)

«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:5
Գոլերը` Ռունի, 56, 65, Բերբատով, 58, Օուեն, 85, Նանի, 90

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»` 1:0
Գոլը` Ադեբայոր, 17

«Բիրմինգեմ» - «Ստոկ»` 0:0

«Հալլ» - «Բոլթոն»` 1:0
Գոլը` Գիլաս, 61

Ռեդ
23.08.2009, 18:05
«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:5
Գոլերը` Ռունի, 56, 65, Բերբատով, 58, Օուեն, 85, Նանի, 90
:)
Օուենի առաջին գնդակն ա, հուսով եմ ոչ վերջինը :)):)

ministr
23.08.2009, 20:23
Էս Բըրնլի-ն տեսնում եք ինչ տժժիկներա անում ? :)

Yellow Raven
23.08.2009, 20:36
Վեսթ Հեմ- Տոտենհեմ 1-2

Տոտենհեմը փայլունա սկսել էս առաջնությունը ու դաժե Քոուլի հրաշք գոլը չօգնեց «մրճահարներին»: Բայց ամեն դեպքում ինձ թվումա հեսա տեմպը կգցի:)

h.s.
24.08.2009, 10:53
3-րդ տուր Օգոստոսի 23

«Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ»` 1:2
Գոլերը` Կոուլ, 49 («Վեսթ Հեմ»), Դեֆո, 54, Լենոն, 79 («Տոտենհեմ»)

«Բարնլի» - «Էվերթոն»` 1:0
Գոլը` Էլիոտ, 34

«Ֆուլհեմ» - «Չելսի»` 0:2
Գոլերը` Դրոգբա, 39, Անելկա, 76

Ապե Ջան
21.09.2009, 21:13
Կայացան Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի հանդիպումների մեծ մասը։ «Լիվերփուլը» հյուրընկալվել էր «Վեսթ Հեմին»։ Հանդիպումն անցավ անզիջում պայքարում՝ «Վեսթ Հեմը» պայքար մղեց իր ահեղ մրցակցի հետ մինչև վերջ։
Հանդիպման հաշվիը 20-րդ րոպեին բացեց Տորեսը, սակայն ընդամենը 9 րոպե անց Դիամանտին 11-մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։ 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կայտը խփեց «Լիվերփուլի» երկրորդ գնդակն այս խաղում, սակայն այս անգամ էլ տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 45-րդ րոպեին գլխի հարվածով աչքի ընկավ Քոուլը։ Երկրորդ խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ՝ 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բաբելի փոխանցումից հետո այս խաղում իր երկրորդ գոլը խփեց Ֆեռնանդո Տորեսը։

«Վեսթ Հեմ» 2։3 «Լիվերփուլ»
Գոլերը՝ Դիամանտի 29' (11մ), Քոուլ 45' – Տորես 20', 75', Կայտ 41'

«Բարնլի» 3։1 «Սանդերլենդ»
Գոլերը` Ալեքսանդեր 13' (11մ), Նյուջենտ 67', 86' – Բենտ 39'

«Արսենալ» 4։0 «Ուիգան»
Գոլերը` Ֆերմալեն 25', 49', Էդուարդո 59', Ֆաբրեգաս 90'

«Աստոն Վիլլա» 2։0 «Պորթսմուտ»
Գոլերը` Միլներ 34' (11մ), Ագբոնլահոր 43'

«Բոլթոն» 1։1 «Սթոք»
Գոլերը` Թեյլոր 89' (11մ) – Կիտսոն 53'

«Հալլ» 0:1 «Բիրմինգեմ»
Գոլը` Օ՛Կոնոր 75'

hayfootball.am

Ապե Ջան
26.09.2009, 20:04
Ավարտվեց անգլիայի առաջնության կարևորագույն հանդիպումները
գոլառատ 6:1 հաշվով Լիվերպուլը հաղթեց Հալլ Սիթին, Մանչեստրը բավարարվեց 0:2 հաշվով, իսկ Չելսին չկարողացավ շարունակել մեկնարիկից իսկ սկսած իր հաղթարշավը, պարտվեց Ուիգան Ատլետիկին 3:1 հաշվով, Արսենալը կմրցի Վուլհեմի հետ ժամը 21:30-ին

h.s.
26.09.2009, 20:27

Չեխը էս խաղում կարմիր էր ստացել, դրա համար էլ սենց էղավ

Ապե Ջան
26.09.2009, 20:42
Չեխը էս խաղում կարմիր էր ստացել, դրա համար էլ սենց էղավ
Ատլետիկնել էր լավ խաղում

Cesare
07.10.2009, 15:33
Լիվերպուլին 2-0 հաղթելուց հետո Չելսին նորից վերադարձան Եվրոպայի լավագույն առաջնության ամենապատվավոր հորիզոնականը ...

Tyler
07.10.2009, 18:51
:B
Լիվերպուլին 2-0 հաղթելուց հետո Չելսին նորից վերադարձան Եվրոպայի լավագույն առաջնության ամենապատվավոր հորիզոնականը ...

Եթե Մանչեստերին էլ հաղթեն, ուրեմն 90% հավանականությամբ կդառնան չեմպիոն: Ահագին ուժեղ են, չէի սպասում Անչելոտտիից :)

Cesare
07.10.2009, 19:01
:B

Եթե Մանչեստերին էլ հաղթեն, ուրեմն 90% հավանականությամբ կդառնան չեմպիոն: Ահագին ուժեղ են, չէի սպասում Անչելոտտիից :)

Անչելոտին Քաջ Նազարն ա, նենց որ.. նոոռմալ ...
Իսկ Մանչեստրին հաղթելը ենքան էլ չեմպիոնության հետ կապ չունի, կարան Չեմպիոն դառնան մանչեստռին դաժը չհաղթելով, կարան մանչեստռին 2 խաղ կրեն ու չեմպիոն չդառնան, ոնց ասում են դաշտը հարթ ա, գնդակը կլոր ...

Ապե Ջան
07.10.2009, 19:26

լրիվ համաիտ եմ Cesare-ի խորիմաստ խոսքերի հետ

Tyler
07.10.2009, 20:46
Իսկ Մանչեստրին հաղթելը ենքան էլ չեմպիոնության հետ կապ չունի, կարան Չեմպիոն դառնան մանչեստռին դաժը չհաղթելով, կարան մանչեստռին 2 խաղ կրեն ու չեմպիոն չդառնան, ոնց ասում են դաշտը հարթ ա, գնդակը կլոր ...
Դե հա, չեմ ասում որ Մանչեստրին կրեն արդեն միավորներով շաաատ առաջ կլինեն ու չեմպիոն կդառնան, ուղղակի էդ հաղթանակը ցույց կտա, որ էս տարի ուժեղագույնն են, ու եթե մյուս 2 առաջատարներին հաղթում են, ուրեմն ընդհանուր խաղամակարդակն ու պոտենցիալը ավելի բարձր ա, ինչը նշանակում ա, որ բոլոր խաղերում էլ իրանք իրանց բարձրակարգ ֆուտբոլը կխաղան: Բացառություններ միշտ էլ լինում, են, բայց դե :)

Cesare
08.10.2009, 15:35
Էս էլ ինքը ...

Ապե Ջան
08.11.2009, 17:56
Այսօր 19:00-ին անգլիայի պրեմիեր լիգայում տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումը Լոնդոնի Չելսին կմրցի Մանչեստր Յունայթեդի հետ, հանդիպումը կցուցադրվի Հ2 հայկական հեռուստալիքի ուղիդ եթերում;)

h.s.
08.11.2009, 19:10
Այսօր 19:00-ին անգլիայի պրեմիեր լիգայում տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումը Լոնդոնի Չելսին կմրցի Մանչեստր Յունայթեդի հետ, հանդիպումը կցուցադրվի Հ2 հայկական հեռուստալիքի ուղիդ եթերում;)

Թէ՞ 21:30-ին:think

Ներսես_AM
08.11.2009, 19:26
20:00-ին է խաղը Ժողովուրդ :)

Ապե Ջան
08.11.2009, 19:28
Թէ՞ 21:30-ին:think
Երևի 21:30-ից ցույց կտան, գրած էր 19:00 :8

h.s.
08.11.2009, 19:34
20:00-ին է խաղը Ժողովուրդ :)

«Ֆուտբոլ+»-ում գրածա 21:30-ին: Նաֆսյակի 20:00-ին էլ կստւոգենք:)

Ապե Ջան
08.11.2009, 20:01
Սկսեց

Yellow Raven
08.11.2009, 21:44
Աչքիս Չելսին հաղթի:[

Լեո
08.11.2009, 22:09
Աչքիս Չելսին հաղթի:[

Հաղթեց: Բայց ըստ իս անարդար գոլ էր, տուգանայինը անարդար էր նշանակված, ես այնտեղ խախտում չտեսա:

Հ.Գ. Հովսեփի ականջն էլ կանչի :)

h.s.
08.11.2009, 22:10
Աչքիս Չելսին հաղթի:[

Բայց խի տենց զզվանքով:))

Yellow Raven
08.11.2009, 22:18
Բայց խի տենց զզվանքով:))

Չեմ սիրում Չելսիի պրագմատիկ ֆուտբոլը՝ գերհագեցած հենակետային գոտի ու կատենաչոյից բեթար փակում գոլից հետո:[

Tyler
08.11.2009, 23:24
Չեմ սիրում Չելսիի պրագմատիկ ֆուտբոլը՝ գերհագեցած հենակետային գոտի ու կատենաչոյից բեթար փակում գոլից հետո

Էդ Մոուրինյոի վախտերով էր, հիմա լավ էլ բաց են խաղում :)
Ինչ վերաբերում ա խաղին, գոլը չգիտեմ արդար էր թե չէ, բայց ընդհանուր խաղը հավասար էր, ավելի տրամաբանական էր 0-0-ն...

Ապե Ջան
08.11.2009, 23:28
Կարևորը Չելսինա կրել էս տարի Մանչին պտքա ուղարկել հանգստի

Yellow Raven
09.11.2009, 12:50
Էդ Մոուրինյոի վախտերով էր, հիմա լավ էլ բաց են խաղում :)
Ինչ վերաբերում ա խաղին, գոլը չգիտեմ արդար էր թե չէ, բայց ընդհանուր խաղը հավասար էր, ավելի տրամաբանական էր 0-0-ն...

Տո չէ հա, լրիվ նույննա՝ հատկապես ուժեղ թիմերի հետ... ;)

Tyler
09.11.2009, 21:41
Տո չէ հա, լրիվ նույննա՝ հատկապես ուժեղ թիմերի հետ...

Ուժեղ թիմերի հետ հա, բայց հիմա շաատ քիչ թիմեր են, որ ուժեղ թիմերի դեմ էլ են իրանց սովորական ֆուտբոլը խաղում: Նույն Ինտեր-Բարսա խաղը, երկուսն էլ անտաղանդ ու անիմաստ էին խաղում :)
Իսկ Չելսին միջին թիմերի դեմ արդեն քիչ թե շատ սիրուն ա խաղում, համեմատած մի 2 տարի առաջվա խաղի հետ:

Yellow Raven
22.11.2009, 21:36
Թոթենհեմ-Ուիգան 9-1:o

Դեֆոն 5 գոլա խփել:o:o

Cesare
23.11.2009, 15:31
Թոթենհեմ-Ուիգան 9-1:o

Դեֆոն 5 գոլա խփել:o:o

:D:D:D Բխկ
մալադեց Դեֆոին էլ Տոտենհեմին էլ .... բա դեֆոն ինչքան աչոկ ա է բերել ֆանտասիում .... :hands:hands:hands

Cesare
23.11.2009, 15:53
Թոթենհեմ-Ուիգան 9-1:o

Դեֆոն 5 գոլա խփել:o:o

Առաջին խաղակեսն էլ 1-0 ա պրծել :D:D:D

h.s.
23.11.2009, 16:56
Թոթենհեմ-Ուիգան 9-1:o

Դեֆոն 5 գոլա խփել:o:o

Էս էլ գոլերը:)

http://www.youtube.com/watch?v=cHggxQ1TP7A