PDA

Դիտել ողջ տարբերակը : Չինացիները Հայաստանում



Artgeo
09.01.2007, 19:05
Ի՞նչ եք մտածում Հայաստանում չինացիների շատացման վերաբերյալ: Ձեզ դուր է գալի, ներվայինացնում է, մեկ է, թե՞...

Arisol
09.01.2007, 19:24
Ի՞նչ եք մտածում Հայաստանում չինացիների շատացման վերաբերյալ: Ձեզ դուր է գալի, ներվայինացնում է, մեկ է, թե՞...
Սովորական: Ինչքան թազա դեմքեր տենամ, էնքան լավ:D : Համ էլ եկեք մտածենք մեր ազգի մաքրության մասին… Ասում են, թե տարբեր ազգերի ներկայացուցիչների երեխաներն ավելի առողջ են լինում…

StrangeLittleGirl
09.01.2007, 19:31
Ի՞նչ եք մտածում Հայաստանում չինացիների շատացման վերաբերյալ: Ձեզ դուր է գալի, ներվայինացնում է, մեկ է, թե՞...
Տատիկիս քեռուն հիշեցի: Նա ասում էր, որ երբ Հայաստանում չինացիները լցվեն, Հայաստանի վիճակը կլավանա: Բայց չգիտեմ, թե ինչով էր հիմնավորում:
Իսկ իմ սեփական կարծիքն է, որ ինչքան բազմազան լինի Հայաստանի բնակչությունը, այնքան լավ ;)

PoeT
09.01.2007, 19:34
ԲՂԲ։ Նարե՞ չլինի մի բան կա։

Դե մի 100 հատ էլ չինացի ունենանք, մի 10 տարուց Հայաստանի բնակչությունը հավեսով կշատանա։ Թող գան, ում են խանգարու՞մ։ Չնայած ուրիշ տեսակետ էլ կա, որը վերաբերվումա, տեղի բնակչության տնտեսական վիճակի վատթարացմանը(ճի՞շտ գրեցի, բառը), արտերկրացիների շատացման հետևանքով։

ԼԱՎ Է՞Ր

Artgeo
09.01.2007, 19:36
Սովորական: Ինչքան թազա դեմքեր տենամ, էնքան լավ:D : Համ էլ եկեք մտածենք մեր ազգի մաքրության մասին… Ասում են, թե տարբեր ազգերի ներկայացուցիչների երեխաներն ավելի առողջ են լինում…
Ընդհանրապես, այո այդպես է: Հայերն շատ քիչ են խառնվել ուրիշ ազգեր հետ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք... Մեր գենոֆոնդը թարմացվելու կարիգ ունի, այլապես...
Բայց սրա մասին չի թեման: Թեման նրա մասինա, որ չինացիները սկսել են հարձակումը, սենց որ գնա... հետագայում, էլ ազգային կոնֆլիկտներ չեն լինի, քանի որ ազգԵՐ էլ չեն լինի, կլինեն միայն չինացիներ: Անհրաժեշտ կլինի սովորել միակ համաշխարհաին լեզուն: Այդ լեզվով արդեն խոսում է մոտ մեկ միլիարդ մարդ Չինաստանում…
Կարճ ասած, չե՞ք կարծում, որ պետք է դեմներն առնել որևէ քաղաքակիրթ մեթոդով:

Vahe
09.01.2007, 19:36
Սովորական. Հեչ պատկերացնու՞մ եք Ամերիկա ինչքան հայ կա: Հմի Ամերիկացիք ինչքա՜՜՜ն պտի ներվայնանաիին...

Arisol
09.01.2007, 19:49
Ընդհանրապես, այո այդպես է: Հայերն շատ քիչ են խառնվել ուրիշ ազգեր հետ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք... Մեր գենոֆոնդը թարմացվելու կարիգ ունի, այլապես...
Բայց սրա մասին չի թեման: Թեման նրա մասինա, որ չինացիները սկսել են հարձակումը, սենց որ գնա... հետագայում, էլ ազգային կոնֆլիկտներ չեն լինի, քանի որ ազգԵՐ էլ չեն լինի, կլինեն միայն չինացիներ: Անհրաժեշտ կլինի սովորել միակ համաշխարհաին լեզուն: Այդ լեզվով արդեն խոսում է մոտ մեկ միլիարդ մարդ Չինաստանում…
Կարճ ասած, չե՞ք կարծում, որ պետք է դեմներն առնել որևէ քաղաքակիրթ մեթոդով:
Բայց ի՞նչ վատ ա որ:) : Ես դեմ չէի լինի չինացու արտաքին ունենալ:D : Սիրում մարմին ունեն, լավ մազեր ունեն, լավ մաշկ ունեն…

Արշակ
09.01.2007, 21:05
Ընդհանրապես, այո այդպես է: Հայերն շատ քիչ են խառնվել ուրիշ ազգեր հետ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք... Մեր գենոֆոնդը թարմացվելու կարիգ ունի, այլապես...
Բայց սրա մասին չի թեման: Թեման նրա մասինա, որ չինացիները սկսել են հարձակումը, սենց որ գնա... հետագայում, էլ ազգային կոնֆլիկտներ չեն լինի, քանի որ ազգԵՐ էլ չեն լինի, կլինեն միայն չինացիներ: Անհրաժեշտ կլինի սովորել միակ համաշխարհաին լեզուն: Այդ լեզվով արդեն խոսում է մոտ մեկ միլիարդ մարդ Չինաստանում…
Կարճ ասած, չե՞ք կարծում, որ պետք է դեմներն առնել որևէ քաղաքակիրթ մեթոդով:
Արթու՞ր, լավ չե՞ս :D
էս ի՞նչ նացիոնալիստական ագրեսիվ մտքեր են։ :think
Ազգդ ֆիզիկապես ու բարոյապես կործանվում է, իսկ դու չինացիներից ես խոսում։ Եթե իրանց լավ են պահում, կուլտուրական մարդիկ են, ապա ավելի լավ, թող շատանան ու մեր վրա էլ լավ ազդեցություն ունենան։ Իսկ եթե վատն են, ապա կարևոր չի թուրք են, հայ, թե՝ չինացի։ Քաղաքակիրթ մեթոդներով եկեք լավը շատացնենք, վատը քչացնենք։ Իսկ ազգային պատկանելության համար մարդկանց հալածելը վայրենի մեթոդներով լինի, թե՝ քաղաքակիրթ, մեկ է՝ անընդունելի է։

Taurus
09.01.2007, 22:36
Անցած տարի կայացել է մի մրցույթ, որտեղ երկու ազգ իրար էին միանում և այդպիսի զույգերԸ համեմատվում էին իրար հետ , ըստ բնակչության քանակի:
2 003 000 000 արդյունքով հաղթել են հայերն ու չինացիները:

Sergey
09.01.2007, 22:53
Նախ եկեք պարզենք, ու՞մ դեմ ենք կենտրոնացնում համայն հայության ողջ ուժերը՝ հրեա–մասսոնական դավադրության (իրենք են կազմակերպել, որ այս տարի ձյունը շատ է, ձմեռն էլ ցուրտ), թե՞ չինացիների:D

Արսեն
09.01.2007, 23:09
Եթե նկատել եք, բացի չինացիներից ուրիշ ազգերն էլ են շատացել մեր Հայաստանում: օր. հնդիկները կամ պարսիկները, էլի կան…
չինացիների մոտ երևի մի մեծ պրոբլեմ կա, իմ կարծիքով, որ գնալով էլ բառից բուն իմաստով տեղ չունեն ապրելու, սկսում են ցվրվել… Էն ամենաանճարներն ու փախած դեմքերը հեռու չեն գնում, գալիս են օր. հայաստան:
մեկել ավելացնեմ, որ գենոֆոնդը թարմացնելը վատ միտք չի, բայց անձամբ ես չեմ սիրում չինացիներին, չնայած ետքան շատ են, բայց քանակով որակ չեն ապահովում:
Բա ստեղ լիքը ապրած չինացու երեխեքի ազգանունները պատկերացնում եք՞, խոսքի ՉինգչունգՅԱՆ կամ էս տիպի մի բան: Չէ, ինձ դուր չի գալիս, որ «Մարդիկ--Made In China» գան Հայաստան:

Angelina
10.01.2007, 10:55
Հայաստանը շուտով հայերից կզրկվի: Այնքան են շատացել այլազգիները, որ մեզ հայերիս էլ տեղ չի լինի::think

Արշակ
10.01.2007, 11:44
Հայաստանը շուտով հայերից կզրկվի: Այնքան են շատացել այլազգիները, որ մեզ հայերիս էլ տեղ չի լինի::think Այլազգիները ի՞նչ մեղավոր են, որ հայերն իրենք իրար միս են ուտում ու արտագաղթում են Հայաստանից։ Տեղի խնդիր չկա։ Ընդհակառակը՝ օր օրի տները դատարկվում են։ Երևանյան գրեթե ցանկացած շենքում բնակարանների մոտավորապես 1/4–ը դատարկ են, քանի որ տերերն արտերկրում են։ Էլ չեմ ասում գյուղերի մասին։ Նենց որ, ավելի լավ է հանգիստ թողենք այլազգիներին ու մենք մեր սեփական ախտերով զբաղվենք։

Malu
10.01.2007, 14:50
Եթե չեմ սխալվում, մեր հանրապետությունում շատ ավելի օբյեկտներ, գործարաններ սեփականաշնորհվել են ռուսների, գեռմանացիների, իտալացիների ու ֆրանսիացիների, քան թե չինացիների կողմից:
Ուղղակի նրանք իրենց արտաքին դիմագծերով տարբերվում են մեզնից, մենք էլ սովոր ենք, որ շուրջբոլորը նայենք, մենակ հայի դեմք տեսնենք, դրա համար չտեսի նման նայում ենք իրանց վրա:( Մարդիկ եկել են այստեղ ոչ թե մեզ հոշոտելու, այլ ինչ-որ չափով երկիրը զարգացնելու:
Դուք պատկերացնու՞մ եք Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վիճակը: Որ մեզ ուզում են այնտեղից վտարել, հանկարծ սկսում ենք բորբոքվել: Խելոք մարդիկ են էլի, ընդ որում կարելի է արդեն ասել, որ աշխարհի ամենախելացի ժողովուրդը կլինեն շուտով, թող իրանց համար խելոք բզբզան, մեզ էլ մի բանով օգուտ տան…

arman1993
13.01.2007, 20:10
ես կարծում եմ որ դա այդքանել նոռմալ չի:Նրանց ամենամեց վտանգը արագ բազմանալն է:
բայց նրանց շատանալը հայաստանում մի լավ կողմել ունի: եթե չինացիները հայերեն սովորեն ապա հայերենը հավանական է որ կդառնա համաշղարհային լեզու ::D :D

unnamed
13.01.2007, 21:43
եթե շարունակվի, մի քանի տարի հետո արմենոիդ ռասսան կվերածվի մոնղոլոիդի

Shah
23.07.2010, 15:24
Էժան աշխատուժ ա էլի, ՏԷՑ-ը կառուցելու համար օրինակ կարողա Գերմանիայից էի՞ն կանչելու...

Chilly
23.07.2010, 16:18
Շատ ճիշտ մտքեր կան էս մասին Վարդան Պետրոսյանի մոտ... հեռատես մարդ ա... :think

Okamigo
23.07.2010, 17:05
Իսկ ինչով են զբաղվում չինացիները Հայաստանում?

One_Way_Ticket
23.07.2010, 17:17
Բայց չինացիները էդքան շատ ե՞ն որ: Ես Հայաստանում շատ հազվադեպ են մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչ տեսնում:

Ապե Ջան
23.07.2010, 21:04
Բայց չինացիները էդքան շատ ե՞ն որ: Ես Հայաստանում շատ հազվադեպ են մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչ տեսնում:

Հազվադե՞պ :o քաղաքի կենտրոնում լիքն են մոնղոլդ ռասայի ներկայացուցիչներ: :)

boooooooom
23.07.2010, 21:16
Թող գան մեզ արտադրել սովորացնեն. մենք ահագին բան ունենք իրանցից սովորելու: Չնայած Հայերը լավ բան սովորելու սովորություն չունեն

Ապե Ջան
23.07.2010, 21:28
Թող գան մեզ արտադրել սովորացնեն. մենք ահագին բան ունենք իրանցից սովորելու: Չնայած Հայերը լավ բան սովորելու սովորություն չունեն

Բա ի՞նչի սովորություն ունեն, միայն հակառակվելու :think

boooooooom
23.07.2010, 21:31
Բա ի՞նչի սովորություն ունեն, միայն հակառակվելու :think

Այ հակառակվելը հայերի մոտ շատ լավա ստացվում, քննադատելն էլ վատ չի ստացվում

One_Way_Ticket
23.07.2010, 22:15
Հազվադե՞պ :o քաղաքի կենտրոնում լիքն են մոնղոլդ ռասայի ներկայացուցիչներ: :)
Բարսելոնայի կենտրոնում գուցե և լիքն են :)

Հարդ
23.07.2010, 22:21
Այ մարդ նենց եք խառնվել իրար... ես կոնկրետ չեմ հիշում թե վերջին անգամ երբ ընդհանրապես ասիացի քաղաքում տեսել (հնդիկ չհաշված):
Հա, Վարդան Պետրոսյանը հրաշալի նկարագրել ա չինացիների ապրելը հայաստանում::hands