PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուտ մատնության սուտ մեղադրանք



Grieg
18.08.2009, 18:55
Մարիամը /Ակումբի նախշունը/ վաղը` Օգոստոսի 19-ին, ժամը 15.00 գնալու է Էրեբունու քննչական, նա մեզ հետ միասին բարձրաձայնել էր գիշերօթիկի դպրոցի աշակերտուհիների հոգսերը, հանրային հնչեցում տալուց հետո երեխանների իրավունքը չի պաշտպանվել ..նրանց հանդեպ սկսել է ճնշում գործադրվել..

արդյոք այդ մի գիշերօթիկի երեխանների ներկայացված խնդիրը գործում է միայն այդ դպրոցում ? ով է այսօր պատշպանում գիշերօթիկ դպրոցում ապրող ծնողազուրկ կամ ծնողների կողմից լքված երեխային ? ինչու ոստիկաննություննը հետաքրքրված չե լուրջ հետաքննության անցկացմանը, ուր են անկախ հոգեբանները.?

Մարիամին մեղադրում են սուտ մատնության հոդվածով ինչի համար մինչ 5 տարի ազատազրկում է նախատեսվում. . .

Նրանք հույս ունեն, որ մի հարվածով երկար ժամանակով կկոտրեն բոլոր տեսակի հասարակական ակտիվիզմը, բարոյական մարդուն դարձնելով խղճից խուսափող ռոբոտ:
Թույլ չտանք....

Վաղը, ժամը 15։00 ոստիկանության Էրեբունի քննչական բաժնի դիմաց բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի

Grieg
18.08.2009, 19:01
միացեք նաև Ֆեյսբուքի cause-ին (http://apps.facebook.com/causes/334666?as_id=546400)

Sunny Stream
18.08.2009, 23:09
Մեր ոստիկանության ու դատական համակարգի ծախվածության ու անբարոյականության ամենավառ ու ակնհայտ ապացույց. օժանդակ դպրոցում երեխաներին ստրուկների նման են պահում, իսկ սրանք բռնում ու դատական հայցը շրջում են ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ու ազնիվ կամավորների դեմ... :angry

Rhayader
19.08.2009, 17:34
Դժբախտաբար, կապի մեջ չէի ու չիմացա միջոցառման մասին(((
Ցանկացած դեպքում, դատելով նրանից, թե ինչ պտույտ ստացավ այս հույժ տհաճ պատմությունը, բավականին նեգատիվ մտքեր են առաջանում մոտս մարդկային շնորհակալության մասին: Եթե իմ տվյալները ճիշտ են, բռնաբարության զոհն ինքն է հերքել մեղադրանքը, ինչը պատճառ է դարձել, որ Մարիամին մեղադրեն զրպարտության մեջ:
Արդյո՞ք ճիշտ է պաշտպանել մի մարդու, որը վախենում է ինքն իրեն պաշտպանել: Որը պատրաստ է իր վախին զոհաբերել մարդկանց, ովքեր որոշել են իրեն պաշտպանել:
Միգուցե ասեք, որ ես պեսսիմիստ եմ, բայց հիմա արդեն աչքիս «բռնաբարության» փոխարեն կանգնում է այլ պատկեր. «հոգեբանական ճնշմամբ մղում սեռական կապի»:

Մարիամն ընկել է բավականին մեծ հարվածի տակ, ու գիշերօթիկի դեպքն ընդամենը պատրվակ էր: Ակնհայտ է, որ նույնիսկ եթե նրան արդարացնեն, կանաչներից շատերի քաջությունը կոտրված է:
Կեղտոտ խաղ է գնում: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ Մարիամ Սուխուդյանը դառնա այդ խաղի զոհը:

Ներսես_AM
19.08.2009, 18:26
Նկարներ

http://www.facebook.com/photo.php?pid=2260916&id=781824272

Վիդեո


http://www.youtube.com/watch?v=se1HSULfMLM

Ներսես_AM
19.08.2009, 18:29
Ռայադեր ես չգիտեմ ինչու է հրաժարվել ցուցմունքից, բայց ինչքանով տեղյակ եմ Մարիամը ունի հեռախոսային ձայնագրություն որում այդ երեխան ասում է որ իրեն ծնողները, ոստիկանները ճնշում են, ու ինքը գնալու է ոստիկանություն ու հրաժարվի ցուցմունքից: Հնարավոր է ինչ որ բաներ սխալ եմ հիշում բայց ընդհանուր միտքը դա էր, ու այստեղ մեղադրել այդ երեխային մի քիչ ճիշտ չի:

Ներսես_AM
19.08.2009, 18:47
Մի հատ էլ վիդեո


http://www.youtube.com/watch?v=t6sGcjc79XY

Rhayader
19.08.2009, 18:57
Ռայադեր ես չգիտեմ ինչու է հրաժարվել ցուցմունքից, բայց ինչքանով տեղյակ եմ Մարիամը ունի հեռախոսային ձայնագրություն որում այդ երեխան ասում է որ իրեն ծնողները, ոստիկանները ճնշում են, ու ինքը գնալու է ոստիկանություն ու հրաժարվի ցուցմունքից: Հնարավոր է ինչ որ բաներ սխալ եմ հիշում բայց ընդհանուր միտքը դա էր, ու այստեղ մեղադրել այդ երեխային մի քիչ ճիշտ չի:

Ճիշտ չի՞::D
Ես երեխային չեմ մեղադրում: Ամեն մարդ ինչ-որ բան անելուց պետք է հաշվի առնի իր ռիսկերը, նույնիսկ այն, որ իրեն շնորհակալության փոխարեն կդավաճանեն:
Իրականում ես ոչ մեկին չեմ մեղադրում: Բայց նաև լրիվ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր նման «զոհերի» վրա թքած ունեն: Մասնավորապես՝ ինքս ինձ:
Որովհետև ով ի վիճակի չի ինքն իրեն պաշտպանել, նա արժանի չի պաշտպանության:
Երբ տեսնում ես, թե ինչպես է թույլը փորձում պաշտպանվել ուժեղից, ցանկանում ես նրան օգնել: Բայց երբ ինչպես Ռեմարկի «Գիշերը Լիսսաբոնում» վեպում, «զոհը» վախենում է «դահիճին» հարվածել, որովհետև վախկոտ է, օգնության վազողը դարտանյանատիպ պաթետիկ «ասպետություն» է անում (պարզ ասած՝ ինքն իր գլխին պրոբլեմ է ման գալիս):
Չնայած, չեմ կարծում որ նաիվ իդեալիստները դա ընկալեն:

ars83
19.08.2009, 19:42
Ճիշտ չի՞::D
Ես երեխային չեմ մեղադրում: Ամեն մարդ ինչ-որ բան անելուց պետք է հաշվի առնի իր ռիսկերը, նույնիսկ այն, որ իրեն շնորհակալության փոխարեն կդավաճանեն:
Իրականում ես ոչ մեկին չեմ մեղադրում: Բայց նաև լրիվ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր նման «զոհերի» վրա թքած ունեն: Մասնավորապես՝ ինքս ինձ:
Որովհետև ով ի վիճակի չի ինքն իրեն պաշտպանել, նա արժանի չի պաշտպանության:
Երբ տեսնում ես, թե ինչպես է թույլը փորձում պաշտպանվել ուժեղից, ցանկանում ես նրան օգնել: Բայց երբ ինչպես Ռեմարկի «Գիշերը Լիսսաբոնում» վեպում, «զոհը» վախենում է «դահիճին» հարվածել, որովհետև վախկոտ է, օգնության վազողը դարտանյանատիպ պաթետիկ «ասպետություն» է անում (պարզ ասած՝ ինքն իր գլխին պրոբլեմ է ման գալիս):
Չնայած, չեմ կարծում որ նաիվ իդեալիստները դա ընկալեն:

Ես ընկալում եմ այս պայքարը ոչ թե որպես այդ աղջկա պաշտպանություն, այլ որպես չարորակ համակարգի և ոտնձգությունների դեմ ուղղված գործողություն (պոտենցիալ վտանգավոր անպատժելիության կամ օրինախախտման նախադեպ): Քո կոնկրետ առաջարկը ո՞րն է այս դեպքում:

Rhayader
19.08.2009, 19:51
Ատամներով էլ լինի, պաշտպանել Մարիամին, որովհետև նա լավ բան էր ուզում անել:
Համակարգը մենք չենք ստեղծել: Մենք չենք կարող այն փոխել: Եթե սովորենք այն ժխտել, եթե մարդիկ սովորեն հասարակությունից անկախ մարդ լինել, նոր մենք մեր նպատակին կհասնենք:
Ցանկացած համակարգ չարիք է: Ով հակառակն է պնդում, գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայում է չարին: Չարյաց փոքրագույնն էլ չար է: Ու բնավ պարտադիր չի ընտրել չարյաց փոքրագույնը:
Բայց դե հաշվի առնելով ֆորումի անդամների մեծ մասի սև ու սպիտակ մտածելակերպը, կարող ենք հասկանալ, թե ինչու իմ տարբերակը չի աշխատի:

erewanski
19.08.2009, 20:03
առաջարկում եմ ինտերնետային ստորագրահավաք սկսենք ի պաշտպանություն մարիամի

Yellow Raven
19.08.2009, 20:24
Մեր դատական համակարգը վաղուցվանիցա հոտել մի քանի ցմփորների պատճառով:(

Chuk
19.08.2009, 22:40
Ցավոք չէի կարող գալ ու մասնակցել բողոքի ակցիային, բայց կաշխատեմ հետագայում ավելի ակտիվ լինել:

aerosmith
20.08.2009, 01:07
Ժող ջան չո մեկդ հաստակ բան չի ասում, Մարիամի հետ ինչ եղավ՞՞՞ վերջացավ ամեն ինչ, թե՞ էս փլավը երկար ջուրա քաշելու՞՞

Grieg
20.08.2009, 11:40
Ժող ջան չո մեկդ հաստակ բան չի ասում, Մարիամի հետ ինչ եղավ՞՞՞ վերջացավ ամեն ինչ, թե՞ էս փլավը երկար ջուրա քաշելու՞՞

Չե չվերջացավ..
ցավոք հիմա շատ ժամանակ չունեմ, ուղղակի կասեմ որ Մարիամին ներկայացված մեղադրանքները նույնիսկ 0.000001% ով չեն համապատսխանում իրականության հետ, ու նույնիսկ ծիծաղելի են ու ոչ տրամաբանական, ասում եմ որպես մարդ սկզբից մինչև վերջ տեղյակ լինելով խնդրից:

Հիշում եմ այն ժամանակ ինձ մոտեցավ աշակերտուհին /նա դպրոցում ամենալքվածներից էր/.. ինքը վստահեց պատմեց իր հոգսը, բայց հետագայում ոչ իր ոչ ել մյուս աշակերտուհինների իրավունքները չհաջողվեց պաշտպանել, ավելին ոստիկանություննը որպես մեղադրյալ ճանաչեց աշակերտուհիներից մեկին..հետո պարզվեց նրանց տուն այցելել է ինչ որ մարդ, նաև պարզվեց որ աղջիկը ծեծվել է իր իսկ մոր կողմից ,, այդքանից հետո աղջիկը հեռախոսազրույցի ժամանակ ներողություն խնդրելով ասել է որ ստելու է.. հետո մեղադրյալ դառավ Մարիամը:
խմբի մասնակիցների կամ մի քաջ նախկին աշակերտուհու բերված փաստերը ուղղակի անտեսվում են:
___

հետո ել երևի կհայտնվի նոր գործեր ակտիվիստների հանդեպ` օրինակ գլխով հարձակվել է ոստիկանության մահակների վրա պատճառելով նյութկան վնաս, գլխից հոսացող արյունով նպատակային կեղտոտել է ոստիկանի հագուստը, գետնին պարկած ժամանակ փորձել է երեսով վնաս հասցնել ոստիկանի կոշիկներին, իսկ աստիճանով գլորվելիս հոգեբանական սթրեսի է ենթարկել ոստիկաններին :Դ

իհարկե մեզ ամեն ինչ թվացել է..մենք ամեն ինչ հնարում ենք..երիտասարդ չարամիտ կամավորները մտնելով հանցավոր գործարքի հետ անչափահաս աղջիկների հետ որոշել են գրավել աշխարհել :Դ ավազակապետնել մարիամնա :ԴԴ

ես ամաչում եմ մեր սովետական հայաստանի քննիչների փոխարեն, :Դ գոնե սարքելուց նենց սարքեք որ մարդկանց հավատը գա..միքիչ ել զոռ տվեք երևակայությանը գուցե մարիամը նաև միջազգային տերորիստ ա ??

ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր?

Ներսես_AM
20.08.2009, 11:54
Վարդան ջան հիմա երեկ ինչի համար էին այդքան պահել, ես տենց էլ չհասկացա

erewanski
20.08.2009, 12:30
մի բան ասեմ չխնդաք վրես եթե կուզեք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նամակ կգրեմ

Apsara
20.08.2009, 12:54
Չե չվերջացավ..
ցավոք հիմա շատ ժամանակ չունեմ, ուղղակի կասեմ որ Մարիամին ներկայացված մեղադրանքները նույնիսկ 0.000001% ով չեն համապատսխանում իրականության հետ, ու նույնիսկ ծիծաղելի են ու ոչ տրամաբանական, ասում եմ որպես մարդ սկզբից մինչև վերջ տեղյակ լինելով խնդրից:

Հիշում եմ այն ժամանակ ինձ մոտեցավ աշակերտուհին /նա դպրոցում ամենալքվածներից էր/.. ինքը վստահեց պատմեց իր հոգսը, բայց հետագայում ոչ իր ոչ ել մյուս աշակերտուհինների իրավունքները չհաջողվեց պաշտպանել, ավելին ոստիկանություննը որպես մեղադրյալ ճանաչեց աշակերտուհիներից մեկին..հետո պարզվեց նրանց տուն այցելել է ինչ որ մարդ, նաև պարզվեց որ աղջիկը ծեծվել է իր իսկ մոր կողմից ,, այդքանից հետո աղջիկը հեռախոսազրույցի ժամանակ ներողություն խնդրելով ասել է որ ստելու է.. հետո մեղադրյալ դառավ Մարիամը:
խմբի մասնակիցների կամ մի քաջ նախկին աշակերտուհու բերված փաստերը ուղղակի անտեսվում են:
___

ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր?


Լսեք, նման դեպքերում քննիչներին պետք չի մեղադրել, նրանք ընդհամենը տիկնիկներ են, որոնց վերևից կառավարում են, իրենք էլ ազատ չեն իրենց գործողություններում, սա ասում եմ, որպես իմացող մարդ:

Իսկ երկրորդ, ինքս մանրամասնորեն տեղեկանալով գործից, հասկացա, որ ամեն ինչ իրենց իսկ դեմ է, այսինքն այս դեպքում պետք է պայքարել նույն զենքով, ինչով որ իրենք են հարձակվել՝ ավելի կոնկրետ մեր ծակ օրենքներից օգտվելով, միակ ուժը դա օրենքն է, այսինքն դրա ծակ տեղերը: Ճիշտն ասած չգիտեմ, թե ով է մարիամի փաստաբանը, հույսով եմ միայն, որ իրենք չեն նշանակել ու որ փաստաբանների միությունից չէ, որովհետև դա նույնն է ինչ փաստաբանի փոխարեն քննիչի օգնական ունենալ:

Իսկ ակտիվիստների կողմից ճիշտ կլինի ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում ինչպես նաև փաստաթղթերը՝ որոշումը, հարցաքննությունը, որովհետև իմանալով ասում եմ, որ նրանք հակված են հաճախակի փոփոխության ենթարկել այն ինչ արդեն ստորագրվել է, ստորագրումից հետո, ոււ նորից նույն որոշումը դեմ տալ ասել նորից ստորագրի նույնն է:

Մարիամին էլ համբերություն եմ ցանկանում, լավը երբեք էլ չի գնահատվում....

Rhayader
21.08.2009, 07:34
Հիմա ի՞նչ եղավ:

erewanski
22.08.2009, 22:50
պետք չէ նահանջել դեռ վերջնական գործողություններ կան եկեք մի քան իօրից հավաքվենք ու քայլեր ձեռնարկենք հավաքենք ԶԼՄ-ներին Հ/Կ ներին մամլո ասուլիսներ անել նամակներ գրել մի խոսքով ոտքի հելնել

dvgray
23.08.2009, 03:18
էս ամենի ֆոնի վրա երեկ մի ինֆո լսեցի, համաձայն որի ԱՄՆ-ում մի ոստիկանի 15 տարով բանտ էին նստացրել, քանի որ նա "սեքսուալ հարձակման" /sexual attack/ էր ենթարկել իր նախկին կնոջը /հարձակում, և ոչ թե բռնաբարություն/:

էխ բարքեր… բարքեր…

erewanski
23.08.2009, 11:43
էէէէ բա հիմա սենց ձեռներներս ծալած պիտի նստենք ու նայենք թե ոնցա? անարդարությունը իր գործը անում

Grieg
25.08.2009, 12:18
Հատուկ գոտի

այս նյութերի հեղինակն է նախկինում Հայլուրի լրագրող Սյուզան Սիմոնյանը , նա իր անձնական հետաքննություն էր արել մեր տրամադրված նյութերից հետո, նրան այդպես ել չհաջողվեց խոսել երեխաների հետ առանց ուսուցիչների ներկայության, նույնիսկ առանց նկարհանող սարքի նրան ամեն կերպ խոչնդոտեցին որպիսզի նա երեխաների հետ առանձին չշփվի :
վիդեոները կարող եք դիտել այստեղ`
http://mirope.livejournal.com/71580.html#cutid1

ի դեպ սայթեմ բացել www.mariamsukhudyan.info , կա նաև կարծիքների բաժին եթե ցանկանում եք արտահայտել ձեր կարծիքը գրեք [email protected] :

Chilly
25.08.2009, 12:49
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նամակ կգրեմ Գրի, մեկը ես տակը կստորագրեմ (չնայած ու՞ր ա մեր մոտ մարդու իրավունքներ, որ մեկ էլ պաշտպան լինի...)

erewanski
25.08.2009, 12:54
ես կհավաքեմ հեսա ու քոփի կանեմ ստե մըուս հավաքին արդեն տակը կստորագրենք
ու ստորագրահավաք կանենք

Elmo
25.08.2009, 14:11
Վաղը, ժամը 15։00 ոստիկանության Էրեբունի քննչական բաժնի դիմաց բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի

Ժամանակին ինքդ էիր ծաղրում, երբ մարդիկ իներնց ոտնահարված իրավունքն էին ուզում պաշտպանել, իսկ հիմա կոչ ես անում:
Էլի նույն կարծիքին ե՞ս

ժողովուրդը խմբակայաին պռագուլկի նոր ձևա գտել հանրահավաք անունով :D

Grieg
25.08.2009, 15:50
Ժամանակին ինքդ էիր ծաղրում, երբ մարդիկ իներնց ոտնահարված իրավունքն էին ուզում պաշտպանել, իսկ հիմա կոչ ես անում:
Էլի նույն կարծիքին ե՞ս
wow ինչքան շնորհակալություներով գրառում:
Elmo, ես չեմ ծաղրել մարդկանց ովքեր իրանց ոտնահարված իրավունքն են պաշտպանել, ցանկացած հանրահավաքին միշտ կլինի մի մաս ով գրեթե անտեղյակա ինչ խնդրի համար են պայքարում, ինչն է նպատակը և այլն, բայց միանում են հռհռալով ու չռթելով , եթե քո համար այդ մարդիք նույնպես քաղացիական գիտակցությամբ են շարժվում ուրեմն ավելացնելու բան չունեմ:

Chuk
25.08.2009, 16:00
wow ինչքան շնորհակալություներով գրառում:
Elmo, ես չեմ ծաղրել մարդկանց ովքեր իրանց ոտնահարված իրավունքն են պաշտպանել, ցանկացած հանրահավաքին միշտ կլինի մի մաս ով գրեթե անտեղյակա ինչ խնդրի համար են պայքարում, ինչն է նպատակը և այլն, բայց միանում են հռհռալով ու չռթելով , եթե քո համար այդ մարդիք նույնպես քաղացիական գիտակցությամբ են շարժվում ուրեմն ավելացնելու բան չունեմ:

Վարդան, ես քեզ խնդրում եմ, որպեսզի զրպարտությամբ չզբաղվես :)
Միաժամանակ չեմ ուզում, որ էս թեման վերածվի համաժողովրդական շարժման կողմնակիցների ու հանրահավաքների մասնակիցների քննարկմանը, բայց Վարդան, առնվազն մի բան հաշվի առ, քո ձևակերպմամբ «չռթողները» վաղը կարող է հենց Մարիամի համար պայքարեն, հենց այս դեպքի համար, էնպես որ պարզապես խորհուրդ. չափը մի անցիր, ավելորդ ու ապուշ մեկնաբանություններ մի՛ արա:

Grieg
25.08.2009, 16:12
Վարդան, ես քեզ խնդրում եմ, որպեսզի զրպարտությամբ չզբաղվես :)
Միաժամանակ չեմ ուզում, որ էս թեման վերածվի համաժողովրդական շարժման կողմնակիցների ու հանրահավաքների մասնակիցների քննարկմանը, բայց Վարդան, առնվազն մի բան հաշվի առ, քո ձևակերպմամբ «չռթողները» վաղը կարող է հենց Մարիամի համար պայքարեն, հենց այս դեպքի համար, էնպես որ պարզապես խորհուրդ. չափը մի անցիր, ավելորդ ու ապուշ մեկնաբանություններ մի՛ արա:

Արտակ չհասկացա ագրեսիվ պատասխանիտ իմաստը ?
Եթե չես նկատել նորից եմ նշում խոսքը համաժողովրդական մասին չի այլ ընդհանրապես, անկախ նրանից թե հավաքը լինի բնապահպանական թե մարդու պաշտպանության թե քաղաքական, իմ կարծիքով որոշ թեկուզ փոքր մաս կարա լինի անտեղյակ ու զուտ հավեսի համար մասնակցի: Իսկ քաղաքացիորեն ակտիվ մարդկանց ես հարգում եմ անկախ իրա քաղաքական դիրքորոշումներից:
հ.գ. պայմնական կոչված "չրթողները" չեն պայքարում, իրանք ուղղակի ֆիզիկապես մասնակցում են :

Elmo
25.08.2009, 16:24
հ.գ. պայմնական կոչված "չրթողները" չեն պայքարում, իրանք ուղղակի ֆիզիկապես մասնակցում են :

Այ երբ կդադարես մարդկանց «չրթողների» ու «Չչրթողների դասակարգել», երբ բոլորը կդադարեն այդպիսի դասակարգումների արատավոր սովորույթից, էլ Մարիամին էլ սուտ մեղադրանք չեն ներկայացնի:
Որովհետև իրանց համար դուք(մենք, նրանք) ընդամնեը «չրթող» եք, որոնց կարելի ա անտեղի դատել, կամ ծեծել:

Հին գրառումդ մեջ եմ բերել, հենց էդ պատճառով, որովհետև հիշում եմ, որ մարդիկ ասում էին մի օր հերթը քեզ կհասնի, ու էդ ժամանակ տենց չէս խոսա: Հիմա էդ օրը եկել ա, ու դու սխալդ ընդունելու փոխարեն դեռ շարունակում ես ձևվավոր մտքերդ շարադրել:

Ես էլ եմ ժամանակին տարբեր գնահատականներ տվել զանգվածային բողոքի ակցիաին, բայց կարծիքս փաստերի ճնշման տակ փոխել եմ: Խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս ու բազմաթիվ համախոհներ ձեռք կբերես:

Chuk
25.08.2009, 16:25
Արտակ չհասկացա ագրեսիվ պատասխանիտ իմաստը ?
Եթե չես նկատել նորից եմ նշում խոսքը համաժողովրդական մասին չի այլ ընդհանրապես, անկախ նրանից թե հավաքը լինի բնապահպանական թե մարդու պաշտպանության թե քաղաքական, իմ կարծիքով որոշ թեկուզ փոքր մաս կարա լինի անտեղյակ ու զուտ հավեսի համար մասնակցի: Իսկ քաղաքացիորեն ակտիվ մարդկանց ես հարգում եմ անկախ իրա քաղաքական դիրքորոշումներից:
հ.գ. պայմնական կոչված "չրթողները" չեն պայքարում, իրանք ուղղակի ֆիզիկապես մասնակցում են :

Անցանք առաջ, պետք չի թեման էս խոսակցությամբ լցնել :) Ուղղակի ես որքան հասկացել էի, Elmo-ի ասածը հենց մեզ էր վերաբերվում, իսկ չռթելը վատ բան չի, առավել ևս եթե հետևում ես շրջակա միջավայրի մաքրության նորմերին:

Մարիամի կայքը վատ չի ստացվել, բայց նավիգացիոն պահը թերևս այնքան էլ հարմար չէ: Ինչևէ, փորձիր բաններ սարքել որոշ ժամանակ ակումբում դնեմ:

Grieg
25.08.2009, 16:34
Անցանք առաջ, պետք չի թեման էս խոսակցությամբ լցնել :) Ուղղակի ես որքան հասկացել էի, Elmo-ի ասածը հենց մեզ էր վերաբերվում, իսկ չռթելը վատ բան չի, առավել ևս եթե հետևում ես շրջակա միջավայրի մաքրության նորմերին:
Մարիամի կայքը վատ չի ստացվել, բայց նավիգացիոն պահը թերևս այնքան էլ հարմար չէ: Ինչևէ, փորձիր բաններ սարքել որոշ ժամանակ ակումբում դնեմ:

հա վատ բան չի ուղղակի պայմանական բնութագիր ա մարդկանց ովքեր լուրջ խնդիրները բարձրայնողներին միանում են միայն տրամադրություն բարձրացնելու համար, Elmo-ի մեջբերած հենց այդպիսի մարդկանց մասին էր:

Բաննէրը լավ միտք եր մերս~ի, մոռացել էի դրա մասին : մոտ ապագայում կփորձեմ հայկական տարբերակնել ստեղծել ուղղակի ժամանակի խնդիր ա :(

Grieg
26.08.2009, 00:57
նոր տեսա գրածտ

Այ երբ կդադարես մարդկանց «չրթողների» ու «Չչրթողների դասակարգել», երբ բոլորը կդադարեն այդպիսի դասակարգումների արատավոր սովորույթից, էլ Մարիամին էլ սուտ մեղադրանք չեն ներկայացնի:
Որովհետև իրանց համար դուք(մենք, նրանք) ընդամնեը «չրթող» եք, որոնց կարելի ա անտեղի դատել, կամ ծեծել:
դա քո կարծիքնա իսկ իմ կարծիքով կա քաղաքցիորեն ակտիվ և քաղաքիցորեն ոչ ակտիվ մարդիկ, երկրորդ տիպի մարդիկ հիմնականում ինչ խնդիրել հանդիպեն նախընտրում են լռել և չբարձրայնել.,ասում եմ քանի որ ինքս տենց մարդիկ գիտեմ նույնիսկ այս խնդրում



Հին գրառումդ մեջ եմ բերել, հենց էդ պատճառով, որովհետև հիշում եմ, որ մարդիկ ասում էին մի օր հերթը քեզ կհասնի, ու էդ ժամանակ տենց չէս խոսա: Հիմա էդ օրը եկել ա, ու դու սխալդ ընդունելու փոխարեն դեռ շարունակում ես ձևվավոր մտքերդ շարադրել:

Նախ հերթը ինձ չի հասել, երկրորդը ես իմ կարծիքը չեմ փոխվել



Ես էլ եմ ժամանակին տարբեր գնահատականներ տվել զանգվածային բողոքի ակցիաին, բայց կարծիքս փաստերի ճնշման տակ փոխել եմ: Խորհուրդ եմ տալիս հետևել օրինակիս ու բազմաթիվ համախոհներ ձեռք կբերես:
իմ համար կարևոր ա նպատակը, անկախ մարդը ՀԱԿից ա թե ՀՀԿ ից ա եթե ինքը պայքարում է ավելի լավ պայմաններ ստեղծելու համար նա արժանի է հարգանքի, բայց եթե մարդ գարեջուր խմելուց հետո մտածում ինչ անի որ լոքշ չլնի ու մտածում ինչ որ մի հավաքի գնալ որից տեղյակ ել չի և չի ել ցանկանում տեղեկանալ այլ զուտ զվարճանալ դա այդքան ել գնահատելի քայլ չի:
ու վերջում.. ուղղակի հետաքրքիր ա, որ թեմա մտար, ժամանակ կորցրիփնտրեցիր իմ հին գրառումը ու գրիր ապացույց որ ես ՀԱԿից չեմ? իմաստը իմ համար մնաց գաղտնիք.. :

բաժնի մոդերատորնետրին ` ջնջեք կամ տեղափոխեք իմ անձի մասին բոլոր քննարկությունը , քանի որ թեմայից դուրս է,

Grieg
26.08.2009, 13:45
cause-ից >>>
___
Մինչ նորություններին անցնելը խնդրում եմ ձեր ընկերներին նույնպես հրավիրել cause-ին
http://apps.facebook.com/causes/334666/7885971?m=cc366e79

Նորություններ
_________________
Ավելացվել է Հատուկ Գոտի ռեպորտաժը
այս նյութերի հեղինակն է նախկինում Հայլուրի լրագրող Սյուզան Սիմոնյանը , նա իր անձնական հետաքննություն էր նախաձեռնել մեր տրամադրված նյութերից հետո, նրան այդպես ել չհաջողվեց խոսել երեխաների հետ առանց ուսուցիչների ներկայության, նույնիսկ առանց նկարհանող սարքի նրան ամեն կերպ խոչնդոտեցին որպիսզի նա երեխաների հետ առանձին չշփվի , տեսանյութը կարող եք դիտել այս էջում ` http://mariamsukhudyan.info/inv.php , իսկ բեռնել/download/ այստեղից մաս 1` http://blip.tv/file/get/Azatxosq-hatukGotiMas1105.flv մաս 2` http://blip.tv/file/get/Azatxosq-hatukGotiMas2918.flv
_________________
Մամլո ասուլիս
Կենտրոն և Հայ TV հեռուստաայլիքների անդրադարձը մամլո ասուլիսին կարող եք դիտել կայքի նոր բաժնում ` http://mariamsukhudyan.info/press.php
_________________
մեջբերում http://hetq.am/am/society/mariam-sukhudyan-2/ էջից
«Առաջին աշակերտուհու տեսանյութը եթեր հեռարձակելուց հետո ինձ հետ կապվեց Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի մեկ այլ նախկին սան եւ ասաց, որ ուսուցիչն իր նկատմամբ էլ է ոտնձգություններ թույլ տվել: Բացի այդ, պատմեց դպրոցում տիրող իրավիճակից, տարբեր պատիժների, վատ սննդի մասին: Ի դեպ, այդ աղջիկը քննիչների մոտ վկայություն է տվել եւ հաստատել է իր ասած տեղեկությունները, բացի այդ` նա ուսուցչի հետ առերեսման է գնացել եւ նրա ներկայությամբ պնդել է իր խոսքերը»,- պատմեց Սյուզան Սիմոնյանը:

Նա նաեւ ասաց, որ դեռեւս գիշերօթիկում սովորող երեխաները հերքել են իրենց խոսքերը ուսուցչի վերաբերյալ, քանի որ կախում ունեն դպրոցի տնօրինությունից: «Երեխաները հաճախ ուսուցիչների կամ տնօրենի ուղեկցությամբ են հարցաքննվել, եւ պետք է միամիտ լինել` կարծելու համար, թե նրանք կհամարձակվեին դպրոցի տնօրինության դեմ տեղեկություններ տրամադրել»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:"

այլ թարմացումներ` http://mariamsukhudyan.info/armlinks.php http://mariamsukhudyan.info/ruslinks.php http://mariamsukhudyan.info/englinks.php
_________________
Ավելացվել է կարծիքների նոր բաժին, կարդացեք այստեղ`
http://mariamsukhudyan.info/groups.php
__________________
Տուժվածների խոսքը
այժմ արդեն առանձին տեսանյութներով կարող եք դիտել ` http://mariamsukhudyan.info/inv.php
__________________
Թարմացվել է նաև Մարիամի վիդեոների էջը, կարող եք դիտել Մարիամի նկարահանած ամկահարույց տեսանյութը արգելավայրի որսագող անտառապահի մասին և այլ հետաքրքիր վիդեոներ
http://mariamsukhudyan.info/mariam.php
__________________
Ռադիոյի նյութերը համար այժմ նոր բաժին
http://www.mariamsukhudyan.info/audio.php
__________________
Խոսող գիրք + Slideshow կարող եք դիտել այստեղ
http://mariamsukhudyan.info/work.php
__________________
Մոտ ժամանակները կաշխատենք նաև կայքի հայալեզու տարբերակի վրա:

Grieg
28.08.2009, 15:22
Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործն ապացուցում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման գործընթացները շարունակում են գրանցել ահագնացող տեմպերի նահանջ, ինչի մասին բազմիցս ահազանգել է ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը: Ընդ որում, առավել անհանգստացնող է այն հանգամանքը, որ իրական հանցագործներին բացահայտելու փոխարեն ՀՀ իրավապահ մարմինները որդեգրել են և հաջողությամբ “իրականացնում են” մի ծրագիր, երբ անօրինականությունների վերաբերյալ բարձրաձայնողները կամ դրա դեմ պայքարողները դառնում են ոստիկանության ու դատախազության թիրախ, և նրանց դեմ շինծու գործեր են հորինվում: Դրա վառ ապացույցը Մարիամի դեմ հարուցված քրեական գործն է, իսկ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ` մեր ընկեր Տիգրան Առաքելայնի դեմ հարուցված կեղծ քրեական գործը: Մտահոգող է նաև այն հանգամանքը, որ վերջերս ռեժիմի թիրախ են դարձել երիտասարդները: Այն, որ իշխող վարչակազմն արդեն իր համար որոշել է, թե ինչպես է ավարտվելու Մարիամ Սուխուդյանի գործը, ապացուցում են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասուլիսում հնչած մտքերը. “Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասին դրդել պատժելի արարքների”,- Մարիամի “հանցանքի” մասին նշել է նա: Քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, իսկ իրավապահ համակարգի վերնախավում կանգնած այս պաշտոնյան, անտեսելով անմեղության կանխավարկածը, Մարիամի գործի մասին խոսում էր այնպես, կարծես դատարանը մեկ ժամ առաջ որոշում էր կայացել Մարիամին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում հասարակական տարբեր ոլորտների բարեփոխման գործընթացներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Մարիամ Սուխուդյանին, իսկ պատկան մարմիններից պահանջում է անհապաղ դադարեցնել շինծու բոլոր քրեական գործերը և պատժել իրական հանցագործներին: Նախաձեռնությունը նաև հայտարարում է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներ օգտագործելու է` իրավապահ համակարգն այս արատավոր երևույթներից և անգրագետ մասնագետներից մաքրելու համար:

http://www.mariamsukhudyan.info/groups.php

Grieg
29.08.2009, 13:57
--------------------------------------------------------------------
Ուշադրություն Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-15:00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ Կրթության նախարարության դիմաց

Պահանջում ենք

Դադարեցնել հատուկ դպրոցներում կատարվող անօրիանականությունները /թերի ուսուցում, անառողջ մթնոլորտ, երեխաների անօրինական աշխատանք, տարբեր կարգի բռնություններ/

Ցուցաբերել հատուկ դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրություն

խստացնել վերահսկողությունը

ապահովել թափանցիկություն

վերականգնել երեխաների ոտնահարված իրավունքները

Թող ուսումնական տարվա առաջին օրը բացվեն հատուկ դպրոցների դռները ու էլ երբեք չփակվեն:

-------------------------------------------------------
Սեպտեմբերի 1-ին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են տարբեր հանրակրթական հաստատություններ` շնորհավորելու ուսումնական տարվա սկիզբը:
Իսկ հատուկ դպրոցները մնում են փակ և հեռու հասարակությունից:
Ժամանակն է բացվեն և այդ դռները:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի խումբ երիտասարդների հետ այցելելու է Նուբարաշենի հատուկ դպրոց և սաներին գրենական պիտույքներ, ուսումնական այլ պարագաներ է փոխանցելու, ինչպես նաև ծանոթանալու է նրանց առօրյային, ուսումնական ծրագրին, նիստ ու կացին, երեխաների հոգեվիճակին:
Այս կերպ պետական այրերի ուշադրությունը հրավիրվելու է այս խոցելի խմբի վրա:

Դուք ևս կարող եք աջակցել հատուկ դպրոցներում սովորող երեխաներին`

- կատարելով նվիրատվություններ երեխաներին` գրենական պարագաների տեսքով
Նվիրատվությունները փոխանցելու համար կարող եք երկուշաբթի, օգոստոսի 31-ին, ժամը 16:00-19:00 այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ գրասենյակ, Այգեստան 9, տուն 6 հասցեում, և այնտեղ թողնել նվերները: Հեռ. 010- 569910, 571399

Chuk
05.09.2009, 00:39
Թեև ակցիան միայն Մարիամին չի նվիրված եղել, բայց ուզեցի նյութն այստեղ տեղադրել: Մեջբերում եմ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/09/4/march)-ից.


Այսօր ժամը 18.30- ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը երթ էր կազմակերպել ընդդեմ երիտասարդների նկատմամբ գործադրվող բռնությունների:

Չորս տասնյակից ավելի երիտասարդներ երթին մասնակցելու նպատակով հավաքվել էին Կորյունի փողոցում գտնվող ՀԱԿ գրասենյակի մոտ: Մինչ երթը սկսելը նրանց մոտեցան մի խումբ ոստիկաններ, որոնք պահանջեցին երիտասարդներից որպեսզի երթի ժամանակ ոստիկանների նկարներով ցուցապաստառներ չլինեն: «Հակառակ դեպքում մենք կարգելենք ձեր երթը» ,-ասացին նրանք:

« Հիմա» անդամները տեղեկացրեցին, որ այս երթի ժամանակ իրենք ընդհանրապես պաստառներ չեն ունենալու եւ որ ոստիկանների մտահոգությունն անտեղի է:

Այնուհետեւ «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Ո'չ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ անարդարությանը» կոչերով նախաձեռնության անդամները ոստիկանների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ Աբովյան փողոցով ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ , Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա:

Ճանապարհին երիտասարդները անցորդներին էին բաժանում թռուցիկներ: Նրանք նաեւ կոչ էին անում ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ Խաչատուր Սուքիասյանին: «Հիմա» երիտասարդական նախաձեռնության երթն ավարտվեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:


http://www.youtube.com/watch?v=7SpXfMHN9t8

Grieg
10.09.2009, 21:03
«Նախարարության մարդկային ռեսուրսները չեն բավարարում հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար: Սա է պատճառը, որ հաճախ այս ոլորտում առկա խնդիրներին նախարարությունը տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից»- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն

Դպրոց, ուր փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին. ոստիկանությունը կոծկում է հանցագործությունն ու մեղադրում բացահայտողին
«Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին: Ես էն վախտ 10-11 տարեկան էի, Անահիտն էլ քիչ էր ինձնից մեծ: Գիշերը էկավ քնելու, սաղ մարմինը կապույտ էր, ոտերի արանքն էլ արնոտ. ես հասկացա ինչ են արել: Ինձ կպած դողացնում ու ասում էր. ինձ պինդ բռնի, հանկարծ չգան տանեն»
http://ankakh.com/?p=15419


АрмИнфо. Минобразования и науки РА объявляет о начале приема заявок для участия в процессе ужесточения контроля над сферой спецобразования.

http://bnamard.blogspot.com/2009/09/arminfo.html

"«ԲՌՆԱԲԱՐԵԼԸ » ՀԻՄԻ ԴԵ ՏԵՍ"
Հետաքննություն
Մենք մտադրված չենք մեղադրել քննիչին քրեադատավարական այդ նորմը խախտելու մեջ, քանի որ նա` քննիչը, պարզապես խաբել էր Մ.Սուխուդյանին
http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post_09.html

"Էլի մեկ զոհ"
Հրապարակ
34-35 տարեկան կանայք առաջ ու հետ ընկնելով պատմում են այն, ինչը տարիներ շարունակ նրանց խանգարել է ապրել, եւ ինչը միանգամից ընկալելու համար պետք է այլասերված երեւակայություն ունենաս:
Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր:
http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post.html

Գուցե թիվ 11 գիշերօթիկ դպրոցի "երկարակյաց" տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ազդել Հ1-ի ղեկավարության վրա: Մեր տեղեկություններով՝ Ենգիբարյանը բավականին ազդեցիկ "մեջք" ունի, որի շնորհիվ էլ նրան չեն հեռացնում նույնիսկ այն բանից հետո, երբ դպրոցի նախկին սաները պատմում են տնօրենի առանձնակի դաժանությամբ ծեծերի եւ խոշտանգումների մասին:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3352

Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
http://hetq.am/am/society/hatuk-dprots/
<><><><><><><><><><><><><><>
http://armkids.blogspot.com/2009/09/news.html

Chuk
20.10.2009, 23:37
Մարիամ Սուխուդյանը` մեղադրյալի կարգավիճակում
19:08 | Հոկտեմբեր 20, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն այսօր ծանուցագիր է ստացել Էրեբունու քննչական բաժանմունքից, որով նրան կանչում են հարցաքննության' որպես մեղադրյալի: Սուխուդյանը փաստաբանի ուղեկցությամբ ոստիկանություն կներկայանա հոկտեմբերի 21-ին,ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանին մեղադրում են սուտ մատնության մեջ, այն բանից հետո, երբ նա, ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/10/20/mariam-sukhudyan)

նախշուն
21.10.2009, 21:03
Էրեբունու քննչական բաժանմունքից Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը եւ նրա փաստաբան Նոնա Գալստյանը դուրս եկան մոտ 1,5 ժամ անց: Մարիամը չէր հարցաքննվել, քննիչ Մեսրոպյանը նրան պարզապես տեղեկացրել էր, որ գործով նյութերին ծանոթանալուց հետո նախկինում առաջադրված «Սուտ մատնություն» մեղադրանքը փոխել է «Զրպարտություն» մեղադրանքով:

Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մեղադրվել էր սուտ մատնության համար այն բանից հետո, երբ ընկերների հետ բարձրաձայնել է Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում կատարված մտահոգիչ երեւույթների մասին, (այդ թվում' սեռական ոտնձգություններ աշակերտների նկատմամբ):

Քր Օր 135 հոդվածի 1-ին մասը / Զրպարտություն / նախատեսում պատիժ մինչեւ երեք տարի կամ տուգանք: Մինչդեռ, նախկին Քր. Օր 333 հոդվածով նախատեսված մեղադրանքը/ Սուտ մատնություն/ կիրառում է ավելի խիստ պատիժ' ազատազրկում առավելագույնը 5 տարով: Մեղադրանքի նման մեղմացումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարիամ Սուխուդյանն ու նրա փաստաբանը պայմանավորեցին նրանով, որ գործը հասարակական հնչեղություն է ստացել:

«Երեւի կարծում էին, որ փակ-փակ իրենց գործը կանեն, բայց քանի որ գործը հասարակական հնչեղություն ստացավ' զգացվում է, որ վախեցած են»,-ասաց Մարիամ Սուխուդյանը: Նա, ի դեպ, տեղեկացրեց որ խնդրի բարձրաձայնելուց հետո հայտնվել են այդ գիշերօթիկի նախկին աշակերտուհիները, որոնք եւս վկայել են, որ արդեն 10 տարուց ավելի թե դպրոցի տնօրենը, թե նույն ուսուցիչը իրենց նկատմամբ բռնություններ եւ սեռական ոտնձգություններ են կիրառել:

Փաստաբան Նոնա Գալստյանն էլ նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են միայն որպես վկա, գործով լսել են միայն անչափահաս Դիանա Ամիրխանյանի ցուցմունքները: Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի' քննիչը մերժել է ասելով'թե Ամիրխանյանը քաղաքում չէ:

«Մենք կշարունակենք ներկայացնել մեր միջնորդությունները, քանի որ գտնում ենք, որ առ այսօր վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ գործողություն չի կատարվել, որպեսզի դպրոցում տեղի ունեցած դեպքերը բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,-լրագրողներին ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:

Նշենք նաեւ, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել:

Քննիչը նաեւ տեղեկացրել է, որ գործով նախաքննությունը ավարտվել է, եւ հոկտեմբերի 23-ին Սուխուդյանն ու նրա փաստաբանը հրավիրվել են Էրեբունու քննչական բաժին' գործով նյութերին տեղեկանալու համար:

murmushka
21.10.2009, 21:27
http://www.youtube.com/watch?v=fUInKIf_XYk

նախշուն
27.10.2009, 20:35
ռադիո վանի ուղիղ եթերով կարող եք Ձեր հարցերն ուղղել~
կամ կարծիքներն առաջադրել այս աբսուրդ գործի շուրջ


Գործելու է օնլայն չաթ
http://blogs.radiovan.am/pryamoj-efir-posvyashhennyj-probleme-pedofilii/

Grieg
30.10.2009, 22:47
Հատուկ փոքր եմ արել ֆայլը որ նույնիսկ դանդաղ կապերով լինի լսել , իմ կարծիքով բավականին թեժ անցավ եթերը, դպրոցի աշխատողները զանգում եին ուղիղ եթեր, որի պատճառով մի քիչ Մաֆիա խաղներ հիշացնում ծրագիրը:
գտնում եմ, որ այդ աշխատողները նույնպես մեղքի չափ ունեն` նրանք ոչ միայն չեն բարձրաձայնել ժամանակին խնդիրները այլև ամեն գնով փորձում են ազդել ընթացքի վրա ձգտելով կոծկել իրավիճակը:
Հա ու մեկել երբ նախկին սաներից մեկը վերադառնում եր եթերից հետո , ճանապարհին նրա ուշքը գնաց և երկար ժամանակ հետո վատ եր զգում իրեն, իր խոսքերով դա դպրոցում բազմաթիվ ծեծերի և գլխին ուղղված հարվածների հետևանքն է, երբ x-ը փորձեց մերսել նրա գլուխը նկատեց, որ նրա գլուխը ամբողջովին ծածկված էր վերքերով...

http://azatxosq.blip.tv/file/2772291/
Download - http://blip.tv/file/get/Azatxosq-RadioVan203.wmv

Շնորհակալություն Ռադիո Վան-ին խնդրին անդրադառնալու համար !
http://blogs.radiovan.am/zapis-pyamogo-efira-nuzharashenskaya-shkola-11/

Grieg
30.10.2009, 22:51
Երկիր Մեդիա և Կենտրոն TV
http://azatxosq.blip.tv/file/2772291/

http://azatxosq.blip.tv/file/2759341/

_Հրաչ_
30.10.2009, 23:18
Նախշուն ջան, ո՞վ ա քեզ ասել, որ զրպարտության հոդվածը մինչև 3 տարի ազատազրկում ա նախատեսում: Առաջին մասը` մենակ տուգանք, երկրորդ մասը` տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում: Խնդրեմ`


Հոդված 135. Զրպարտությունը




1. Զրպարտությունը` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(135-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Աղբյուր` www.arlis.am

Էրեբունու քննչականում տե՞նց են աշխատում::think

նախշուն
08.11.2009, 18:58
Հրաչ ջան բանը նրանում է , որ 3 անգամ հոդվածը փոխեցին մեր գրառատ քննչականները , սկզբից` զրպարություն, հետո` սուտ մատնություն, հիմա կրկին զրպարտություն, իսկ այ սուտ մատնությունը , որում մեղադրվում է մի քանի մոտ 5 ամիս, մինչև 5 տարի ազատազրկում էր, օրեր առաջ փոխեցին զրպարտության, նախաքննությունը ավարտվեց, գործը գնաց դատարան:B

_Հրաչ_
08.11.2009, 19:55
Իսկ ո՞ր հոդվածով գնաց: Դու չես ընդունել չէ՞ մեղքը:

նախշուն
09.11.2009, 12:03
Հրաչ ջան չէ չհամաձայնվեցի համաներմանը և նախաքննությունը զրպարտությամբ ավարտվեց.,հիմա էլ գնում եմ ոստիկանություն...

Շինարար
09.11.2009, 15:42
Հրաչ ջան չէ չհամաձայնվեցի համաներմանը և նախաքննությունը զրպարտությամբ ավարտվեց.,հիմա էլ գնում եմ ոստիկանություն...

Ինչու՞ չես դու պատասխան հայց ներկայացնում իր դեմ:

նախշուն
09.11.2009, 19:04
հենա կամավորները հայց են տվել` հանցագործության մասին հազորդում- գլխավոր դատախազին~
որ պատասխանեն, իմաց կտանք

նախշուն
09.11.2009, 19:07
Մարիամ Սուխուդյանի գործով վկաները դիմում են հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. այսօր մամուլի ասուլիսում լրագորողներին այդ մասին ասաց վկաների փաստաբան Տիգրան Հայրապետյանը:


http://ankakh.com/?p=22587

Շինարար
09.11.2009, 19:42
հենա կամավորները հայց են տվել` հանցագործության մասին հազորդում- գլխավոր դատախազին~
որ պատասխանեն, իմաց կտանք

Ուղղակի ճիշտ ա ես իրավաբանությունից մի հազար կմ հեռու եմ, բայց որքան գիտեմ, եթե քեզ դատի տվողին դու էլ ես դատի տալիս, տեղերը փոխվում են, առաջ երկրորդ հայցն ա քննվում, թե՞ չէ:

նախշուն
12.11.2009, 12:20
սա առաջին է, որ կամավորները տվել են....

իսկ գործը հարուցվել էր Լ.Ավագյանի դիմում բողոքի համաձայն...

ի դեպ այսօր ժամը 17:00 -18:00 է, լսեք ռադիո Վան այս մասին


Թեժ քննարկումը շարունակվում է...կլսեք մինչև այժմ չհրապարակված Դ.Ա.-ի և կամավոր Արմանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը...

Դ. Ա.-ն իր նախաձեռնությամբ զանգահարել է կամավորներից Արման Ղարիբյանին և հայտնել, որ իրենց տուն եկել է մի օտար մարդ և խոսել իր մոր հետ, որից հետո ինքը ստիպված է տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, քանի որ իրեն հեռուստացույցով դիտելիս ճանաչել են, և ինքը, իր խոսքերով, «խայտառակ է եղել ծանոթների շրջապատում»: Խոսակցությանը ներկա են գտնվել Դ. Ա.-ի քույրը` Լ. Ա.-ն ու մյուս կամավորը` Լիլիթ Նուրիջանյանը, որը լսել է Արմանի խոսակցությունը: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել և հանձնվել է նախաքննական մարմիններին:

Նախաքննական մարմինը կեղծել է ձայնագրությունը

Chuk
09.03.2010, 00:23
Մտածեցի, որ ճիշտ կլինի այստեղ տեղադրել.

ՄՐՑԱՆԱԿ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻՆ

Մարտի 10-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի կունենա ընդունելություն, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը 'Խիզախ կնոջ' մրցանակով կպարգևատրի քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:

Մարիամը Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ է, մասնավորապես մասնակցել է Թեղուտի անտառների պաշտպանության շարժմանը: Մարիամը մեծ աշխատանք է կատարել նաեւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող սարսափելի վիճակը հանրայնացնելու ուղղությամբ։ Մարիամի նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց 'զրպարտության' հոդվածով, ապա 'սուտ մատնության', երբ նա բարձրաձայնել էր այդ դպրոցի ուսուցիչներից մեկի` երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մասին։ Այժմ էլ Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։

Մարիամ Սուխուդյանն այս դպրոցում մասնակացել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկով և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև՝ սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից:


Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country32920.html)

Համարում եմ ճիշտ ընտրություն :)