PDA

Դիտել ողջ տարբերակը : "Ամենակարող Ռուբիկը"



Nasha
15.08.2009, 16:16
ինձ շատ հետաքրքիր է իմանալ ձեր` ակումբականներիդ կարծիքը Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող "Ամենակարող Ռուբիկը" հաղորդման մասին: Ով չգիտի տեղեկացնեմ, որ այն վարում է Ռուբիկ Ջաղինյանը և հաղորդումը անչափ մեծ արձագանք է ստացել` այն էլ, որքանով որ ես եմ ծանոթացել, վատ իմաստով: Գրեք ձեր կարծիքը, արդյոք ճիշտ է նման ձևով ներկայացնել հայկական ընտանիքի մոդելը և այլն...

davidus
15.08.2009, 16:33
մենակ այն, որ արհեստական հայկական "ակցենտով" է խոսում, դա արդեն հերիք է.... հայերը նման ակցենտով չեն խոսում..... :angry

Norton
15.08.2009, 17:18
հատված

http://www.youtube.com/watch?v=0LFVbuB-ec0

Loki
15.08.2009, 17:23
Նայել եմ հազորդման թրեյլերները Ռուսաստանի Առջին ալիքի կայքում... Կատարյալ խայտառակություն...:bad Չեմ նկարագրի, ուղղակի ինքներդ մտեք ու նայեք... Ու ողբացեք մեր որոշ ազգակիցների «ազգային մենտալիտետի» վրա....:{ :cry2 Ջաղինյանը երբեք չի եղել աչքիս լույսը, բայց էս «Ռուբիկ Վսիմագուշի»--ից հետո իրեն ՄԻ ՄԵԾ ՔՖՈՒՐ ա հասնում....

Աթեիստ
15.08.2009, 17:54
Այնքան վատը չի Պրոդիջին, ինչքան պարում են:

Մինչև դիտելս լիքը վատ բաներ էի լսել, նայեցի. թեթև ծիծաղելու հաղորդում էր, հայկական ընտանիքի մոդելի հոտ էլ չի գալիս:
Ընտանիք, որը կարող էր լինել և' իտալական, և' մոզամբիկական: Մանավանդ, որ ընտանիքը շատ քիչ է քննարկվում: Հաղորդման կորիզը հյուրերն էին, ոչ թե հյուր կանչողի ազգուտակը:
Ռուսաստանի հայերի արձագանքն էլ ավելի շատ PR-ի է նման, քան թե քննադատության:

ministr
17.08.2009, 10:34
Էն անգամ էլ Աննա Սեմենովիչին էր կանչել, որն էլ իհարկե ներկայացել էր իր հանրահայտ "անվտանգության բարձիկներով" :hands Եսիմ, թեթև հաղորդում էր... էդ ինչ հայկական ընտանիք եք ասում?

Loki
17.08.2009, 10:37
Վսիմագուշի ռուբիկի աննման արկածներով կարող եք հիանալ էստեղ՝

http://www.1tv.ru/dp/si=5768&fi=1779&v=9999 :[

REAL_ist
17.08.2009, 11:35
Հալալա բայց, ամեն մարդ չի կարա իրա ուզած ձևով ռուսաստանի առաջի ալիքով կայֆավատ լինի:

Norton
17.08.2009, 15:53
էս էլ կերպարներն էն:

Краткая информация о ведущих программы:

Рубик с детства мечтал стать телеведущим. Когда разбогател, купил эфир на Первом канале, построил во дворе студию и приглашает в свою программу звезд шоу-бизнеса.

Дедушка Сурен – очень мудрый армянин, поэтому живет у Рубика в Москве, а не в Аштараке один.

Гамлет – племянник Рубика. Любит дорогие часы и Жанну Фриске. Талантлив не по годам: Гамлету 15, таланту – 10.

Ирина - сестра Рубика. Настоящая тигрица - постоянно охотится на мужчин. Добычи не видела 15 лет. После последней охоты и появился сын Гамлет.

Лена – невеста Рубика. Она делает Рубика духовно богаче, а материально – беднее. Умом не блещет, даже не старается.

ChildOfTheSky
17.08.2009, 16:47
Ջաղինյանը «Շարմով» մտավ հայկական հեռուստատեսություն ու ապականեց այն: Այսօրվա մեր հեռուստատեսության «հումորային» լինելը առաջին հերթին «Շարմի» ամենաթող գործունեության արդյունքն է, իսկ «Նոր հայերը» նրանց գործը շարունակեցին: Երևի թե ոչ մի երկրում ԿՎՆշիկները նման հաջողության չեն հասել, որքան Հայաստանում, և այդտեղ ոչ մի լավ բան չկա, որովհետև ՈՒՀԱ-ն իրականում ցածրակարգ միջոցառում է՝չնայած շատերիս համար ժամանակին սիրելի ու հետաքրքիր է եղել: Հեռուստատեսությամբ այդպիսի մարդկանց մասնակցությամբ հաղորդումների ավելացումը կարող է խոսալ միայն տվյալ հեռուստաընկերության որակի անկման մասին:
Շատ ուրախ եմ, որ Ջաղինյանը մեկնել է Մոսկվա: Հուսով եմ, որ նա իր հետ կտանի «Շարմի» ողջ կորիզը:
Պետք չէ ամաչել, որ Ջաղինյանն այդպիսին է ներկայացնում հային Ռուսաստանում; Ռուսները լավ էլ գիտեն ինչպիսին են հայերը; Այսուհետ Ջաղինյանը նրանց խնդիրն է;

Loki
18.08.2009, 06:45
Պետք չէ ամաչել, որ Ջաղինյանն այդպիսին է ներկայացնում հային Ռուսաստանում; Ռուսները լավ էլ գիտեն ինչպիսին են հայերը; Այսուհետ Ջաղինյանը նրանց խնդիրն է;

Չէ, ես չեմ ամաչում... Ռուբիկը թող ամաչի... Ես զայրանում եմ պարզապես... Իսկ ինչ վերաբերում է ռուսների կողմից՝ հայերի ճանաչված լինելուն, թույլ տուր չհամաձայնել... Ռուսներից շատերը հային ազերից կամ չեչենից ի վիճակի չեն տարբերել, ու հայերի՝ որպես «կովկասցի փռչոտ բազարչի» պիտակավորումը Ջաղինյանի նման անպատասխանատու մարդկանց վաստակն է նաև... Էնպես որ «Ռուբիկ Վսիմագուշի»-ն հայերիս խնդիրն է, մեր ազգային «դեմքի» պատիվը բարձր պահելու խնդիր կա էստեղ. իսկ թե ռուսների դուրը գալիս է նման ցածրարժեք հումոր, թե չէ՝ մեզ համար իրոք էական չէ, բայց մենք դրա մասին չենք խոսում׃

SDes77
18.08.2009, 10:29
Հալալա բայց, ամեն մարդ չի կարա իրա ուզած ձևով ռուսաստանի առաջի ալիքով կայֆավատ լինի:

"Կարա", եթե գրպանը ների ու բովանդակությունը ռուսներին "ձեռ տա": Քո կարծիքով, եթե 2 ռայոնի քյարթու գյադա իրանց թզբեխներով, ծիծակ կոշիկներով ինչ-որ կերպ ընկնեն "1 канал" ու ինչքան ուժ ունեն "կայֆավատ" ըլնեն, իրանց "հալա՞լ" ա:

Սլիմ
18.08.2009, 10:37
"Կարա", եթե գրպանը ների ու բովանդակությունը ռուսներին "ձեռ տա": Քո կարծիքով, եթե 2 ռայոնի քյարթու գյադա իրանց թզբեխներով, ծիծակ կոշիկներով ինչ-որ կերպ ընկնեն "1 канал" ու ինչքան ուժ ունեն "կայֆավատ" ըլնեն, իրանց "հալա՞լ" ա:

Բայց ինքը ռայոնի չի ու գյադա էլ չի, արի չշփոթենք, միգուցե անիմաստ բանա,անմակարդակ հաղորդումա, բայց իրա մակարդակի մասին դատողություններ եկեք չանենք: Հաղորդման ֆորմատնա պարտադրում:

SDes77
18.08.2009, 10:44
Բայց ինքը ռայոնի չի ու գյադա էլ չի, արի չշփոթենք, միգուցե անիմաստ բանա,անմակարդակ հաղորդումա, բայց իրա մակարդակի մասին դատողություններ եկեք չանենք: Հաղորդման ֆորմատնա պարտադրում:

Ես չեմ ասում, որ Ջաղինյանը "ռայոնի գյադա" ա, ուղղակի համեմատություն էր: Ինչ վերաբերվում ա հաղորդման ֆորմատին, էտ պարտադրվածության մասին ո՞րտեղից ես տեղյակ: Էսոր ստեղից խոպան գնացած ռամիկների, քյաբաբչիների, ամեն փասա-փուսայի պատճառով, որոնք էնտեղ հալով չեն մնում, ես, չնայած նրան, որ իրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ բացի թխությունից, մինչեև այսօր Մոսկվայում լինելի հետեվիցս "чурка" արտահայտությունը մեկ-մեկ լսում եմ, թեև միջինստատիստիկական մոսկվացուց մի 2 անգամ թանկ եմ հագնված ու ունեմ նորմալ շարժուձև: Գեղցիների "շնորհիվ" ստեղծված ստերեոտիպների առկայության դեպքում էսոր Ռուբիկի նման հաղորդումը բոլորովին տեղին չի:

Սլիմ
18.08.2009, 11:23
Ես չեմ ասում, որ Ջաղինյանը "ռայոնի գյադա" ա, ուղղակի համեմատություն էր: Ինչ վերաբերվում ա հաղորդման ֆորմատին, էտ պարտադրվածության մասին ո՞րտեղից ես տեղյակ: Էսոր ստեղից խոպան գնացած ռամիկների, քյաբաբչիների, ամեն փասա-փուսայի պատճառով, որոնք էնտեղ հալով չեն մնում, ես, չնայած նրան, որ իրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ բացի թխությունից, մինչեև այսօր Մոսկվայում լինելի հետեվիցս "чурка" արտահայտությունը մեկ-մեկ լսում եմ, թեև միջինստատիստիկական մոսկվացուց մի 2 անգամ թանկ եմ հագնված ու ունեմ նորմալ շարժուձև: Գեղցիների "շնորհիվ" ստեղծված ստերեոտիպների առկայության դեպքում էսոր Ռուբիկի նման հաղորդումը բոլորովին տեղին չի:

Դե հաղորդման տեղին կամ անտեղի լինելը կերևա հաղոևդման ռեյտինգներից:
Հաղորդման մեջ ներկայացված քաղքենի հայի տեսակը բոլորովին չի բնութագրում հայերին, ընդհակառակը ինչ որ կերպ ծաղրում է այդ տեսակը: Մոսկվայում ու ընդյանրապես այլ երկրներում էլ հայերին գիտեն ու կարծիք չեն կազմելու Ռուբիկի հաղորդման շնորհիվ: Իսկ ատելությամբ ու զզվանքով որ խոսում ես ռամիկների, քյաբաբչիների մասին, էտ մարդիկ մեղք չունեն որ մակարդակ չունեն ու գիտես իրանք չեն էլ մտադրվել իրանց ազգի մասին այլազգիների կարծիքի ձևավորման լուրջ գործում ինչ որ լումա ունենալ, ուղակի գնացել են հաց վաստակելու: Ռուսի և այլ այլազգիների ռամիկներն էլ շատ շատ տարբերվում են իրենց մակարդակով ավելի կիրթ մասսաներից: Իսկ չուռկա քո հետևից գոռում են որովհետև կայսրություններում ապրած ժողովրդին հատուկ շաաատ մեծ կարծիք ունեն իրենց ազգի մասին ու թերագնահատում են ցանկացած այլազգի ներկայացուցչի: Կորեացիներին էլ են Մոսկվայում ճնշում, կորեացիներն էլ են քյաբաբչի լկտի պահվածքով?

Aurora
18.08.2009, 11:40
http://www.armtown.com/news/am/lra/20090818/28485/

Իսկը այս թեմայով է։ Ռուսաստանում վատ ժամանակներ են, ատելությունը կովկասցիների հանդեպ հասել է գագաթնակետին ու Ռուբիկը իր ավելի շատ ադրբեջանական ակցենտով ոչ մի ռեյտինգ էլ չի հավաքի։ Ես որպես հայ, ամաչեցի միայն այստեղ տեղադրված հատվածը նայելով։ Գոնե կարգին ակցենտով խոսի, հային իսկականից չներկայացնի որպես ,,քյաբաբչի,,։

Aurora
19.08.2009, 00:10
http://www.zhamanak.com/news/7929/

PetrAni
19.08.2009, 02:29
Իմ դուրն էնքան չի էկել, որ չեմ էլ ուզում մեկնաբանել..........:[

Առանց այդ էլ բոլորը դժգոհում են..............

Համենայն դեպս, հալալա Ջաղինյանին, որ էնքան կա, որ ՌԴ առաջին ալիքով ունեցավ իր հաղորդումը, այն էլ իր անունվ, կարծես թե իրոք իրենից մեծություն էր ներկայացրել երբևէ..........:think

REAL_ist
19.08.2009, 09:50
Քո կարծիքով, եթե 2 ռայոնի քյարթու գյադա իրանց թզբեխներով, ծիծակ կոշիկներով ինչ-որ կերպ ընկնեն "1 канал" ու ինչքան ուժ ունեն "կայֆավատ" ըլնեն, իրանց "հալա՞լ" ա:ռայոնի քյարթուներին չեն թողի որ ընկնեն, բայց եթե ընկան ուրեմն հալալա բա ինչա իրանց ռայոնի քյարթու հալով սաղ ԱՊՀ ով կերևան

SDes77
19.08.2009, 22:26
ռայոնի քյարթուներին չեն թողի որ ընկնեն, բայց եթե ընկան ուրեմն հալալա բա ինչա իրանց ռայոնի քյարթու հալով սաղ ԱՊՀ ով կերևան

Ես չեմ ասում էդպիսինների ընկնել թե չընկնելը ինչքանով է հավանական: Իսկ ինչ կերպարով կընկնեն էական չ՞ի հա փաստորեն… Նույն տրամաբանությամբ եթե կարողանաս մի 10000-նոց ամբոխի մոտ, ասենք, բնական կարիքներդ հոգաս, ուրեմն հալալ ա , որ ք..լան հալով 10000 հոգու աչքին երևացել ես:
Կկրկնեմ. Էսոր հայերն ու Հայաստանը էն վիճակում չեն, որ ՓԻԱՐ-ի "Կարևոր չէ, թե ինչպես եք օգտագործում իմ անունը, կարևորը, որ այն արտաբերում եք:" օրենքը ակտուալ լինի:

Racer
24.08.2009, 14:46
ասում են մի քանի հաղորդում արդեն նկարահանել են՝ ցույց կտան ու դրանով այդ ապուշությունը կսահմանափակվի:

Սարգսյան
25.08.2009, 15:41
տափակությու՛ն: Ազգավնաս բան չկար..