Դիտել ողջ տարբերակը : Դեկտեմբերի 25 - Հունվարի 6
Հայտնի է դարձել, որ Հունաստանի ուղղափառ եկեղեցին որոշել է տոնել Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին:
Ներկա դրությամբ, Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին տոնում է հայկական առաքելական եկեղեցին, իսկ հունվարի 7-ին` Վրաստանը, Ռուսաստանը, Սերբիան և Երուսաղեմը:
Ըստ ձեզ Հայաստանը պիտի անցնի դեկտեմբերի 25-ին, թե՞ ոչ:

Բա մնացած Իսրայելի քաղաքները երբ են նշում? Թե նկատի ունեիր հենց սաղ Իսրայելը?
StrangeLittleGirl
09.01.2007, 19:46
Կարծեմ Իսպանիան էլ է հունվարի 6-ին նշում: Լո՛ս, կարո՞ղ ես հաստատել:
Իսկ անձամբ ինձ համար մեկ է: Միևնույն է, երեք օրն էլ Հիսուսի իսկական ծննդյան օրերը չեն: Բացի դրանից, կարևոր չէ, թե երբ ես տոնում ընդհանրապես, կարևորը՝ տոնում ես: Եթե ինձ թողնեիք, կուզեի տարվա ամեն օրը Սուրբ Ծնունդ տոնել: Ցավոք, ցավոք, տարվա մեջ մեկ օր հազիվ եմ տոնում :(
Բա մնացած Իսրայելի քաղաքները երբ են նշում? Թե նկատի ունեիր հենց սաղ Իսրայելը?
Իհարկե ոչ, Իսրայելը քրիստոնյա երկիր չէ, և նրանք չեն տոնում Սուրբ Ծնունդը:
քաղաքացի
09.01.2007, 23:27
Ես չեմ քվեարկում, որովհետև անհեթեթ հարց է: Կաթոլիկների համար 25-ն է Սուրբ Ծնունդը: Ես մի ընտանիք եմ ճանաշում՝ մաքուր հայ են, բայց կաթոլիկ և նշում են 25-ին: Ես առաքելական եմ նշում եմ 6-ին, եթե լինեի ուղղափառ կնշեի 7-ին:
Հ.Գ. Եթե այս հարցումով ուզում ես ակումբի անդամների խտրականությունը ստուգես, ապա համաձայն եմ ;)
Ասենք ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդը ավելի շուքով են նշում, ու այդ տոնին ավելի ոգևորությամբ են պատրաստվում, քան Նոր Տարվան: Ուղղակի այլևս ուժ չի մնում, որ Նոր տարին էլ այդպես նշեն: Ճիշտ նույն կերպ մեզ մոտ է, ուղղակի մի տարբերությամբ, որ մենք առաջինը Նոր Տարին ենք նշում, և Սուրբ Ծնունդը կարծես թե ընկնում է 2-րդ պլան: Եթե մենք Սուրբ Ծնունդը նշեինք դեկտեմբերի 25-ին այնպիսի շուքով, ինչպես դա անում են ԱՄՆ-ում, ապա կարելի էր տեղափոխել այդ օրը: Սակայն այժմ կարծում եմ իմաստ չկա :think
Ժող, հաշվի առեք, որ Սուրբ Ծննդից առաջ հավատացյալները կարծեմ երկու շաբաթ միս չպիտի ուտեն:
StrangeLittleGirl
12.01.2007, 19:56
Ժող, հաշվի առեք, որ Սուրբ Ծննդից առաջ հավատացյալները կարծեմ երկու շաբաթ միս չպիտի ուտեն:
Ա՛րթ, շեղվում ենք թեմայից, բայց քրիստոնեության մեջ «պիտիներ» ու «չպիտիներ» չկան:
Բայց Մերրի Քրիստմասը ԱՄՆ-ում են տոնում, բացի այդ էլ, եթե չեմ սխալվում, տոնը զուտ կաթոլիկ է, իսկ ուղղափառները այս օրը նշում են հունիսի 6-ին:
Սխալվում ես: Ուղղափառները Սուրբ ծնունդը տոնում են հունվարի 7-ին:
Բայց Մերրի Քրիստմասը ԱՄՆ-ում են տոնում, բացի այդ էլ, եթե չեմ սխալվում, տոնը զուտ կաթոլիկ է, իսկ ուղղափառները այս օրը նշում են հունիսի 6-ին:
ԼօԼ, ամառվա կեսին ի՞նչ գործ ունի Սուրբ ծնունդը :D
Բոլորն էլ նույն օրեն են տոնում Սուրբ ծնունդը, տարբերությունը զուտ օրացույցային է: Յուլիանական և Գրիգորիանական: Ընդ որում այս նոր օրացույցը Հռոմի Պապ Գրիգոր XIII -ը 1582 թվականի հոկտեմբերի 4-ին: Դարը մեկ, այդ օրացույցում մեկ օրով փոխվում է Սուրբ ծննդի տոնի օրը: Այսօր հունվարի 7-ին է, իսկ 2101 թվականից կլինի հունվարի 8-ին: հայերը հունվարի 6-ին են տոնում, ինչպես մեկ դար առաջ Եվրոպայում, հենց այն ժամանակ էլ ընդունեցին Հայաստանում Գրիգորիանական օրացույցը։
Ընդհանրացնելով, կաթոլիկությունն ու ուղղափառությունը, առավել ևս առաքելականությունը կապ չունի, զուտ օրացույցային տարբերություններ են:
Չգիտեմ, ներքինս ինձ հուշում է, որ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին է: :)
քաղաքացի
25.12.2007, 12:55

Ամեն ինչ ճիշտ ասացիր, միակն մի սխալ բան կար: Հայերը միշտ էլ Հունվարի 6-ին են նշել, իսկ մյուս բոլոր եկեղեցիները նշել են 25-ին (7-ին): Խնդիրը պարզ է: Կաթոլիկները շարժվում են Գրիգերյան օրացույցով ու հենց դրա համար էլ հունվիարի 7-ից հանում են 13 օր ու նշում են այդ օրը: Ուղղափառները (ռուսները, հույները) քանի որ չեն ընդունում Վատիկանին, հենց այդ պատճառով էլ թողել են հունվարի 7-ը: Հայերը՝ առաքելական եկեղեցին միշտ Սուրբ Ծնունդը նշել է հունվարի 6-ին:
Վարկացներ կան, որ դեկտեմբերի 25-ը կրակապաշտների մոտ եղել է ամենակարևոր տոներից մեկը ու հենց դա փակելու համար են տեղափոխել հունվարի 7-ը դեկտեմբերի 25: (ես անձամբ այդ վարկածին չեմ հավատում)
Vishapakah
26.12.2007, 03:33
Ուզում էի գրել ոչ թե հունիսի, այլ հունվարի 6-ին::))
Կաթոլիկները նրա համար են ամսի 6-ի փոխարեն նշում դեկտեմբերի 25-ին, որովհետև մարդիկ երկար ժամանակ Հեթանոսությունը չեն մոռացել և ամսի 25-ին նշել են Հեթանոսական տոնը: Այնպես որ, ամսի 6-ից 25-ին փոխելը ևս մեկ քայլ էր, ընդեմ Հեթանոսության, որպեսզի բոլորը ամսի 25-ին նշելով այդ քրիստոնեական տոնը, հերթական անգամ մոռացության մատնեն Հեթանոսությունը: Կրոնի պատմությունը լավ ուսումնասիրած մարդիկ լավ գիտեն, որ բոլոր կրոնների հիմքը հենց Հեթանոսությունն է, այնպես որ եթե կան մարդիկ, որոնց ամսի 25-ը ավելի հոգեհարազատ է, ապա դա միայն կարելի է բացատրել նրանով, որ գեներով շարունակվում է փոխանցվել Հեթանոսության հիշողությունը, լուսավոր անցյալի: Եվ ամսի 25-ի նախկինում Հեթանոսական տոն լինելը, ոչ մի վարկած էլ չէ և կրոնի պատմության մեջ, այդ մասին հստակ հիշատակված է:
քաղաքացի
26.12.2007, 11:25
Vishapakah, երևում է, որ ինչ-որ բան գիտես: Լավ կլինի, որ իմ գրածը ուշադիր կարդաս (եթե ընդհանրապես կարդացել ես) և այնտեղ կտեսնես, որ ո՛չ թե 6-ն են տեղափոխել 25, այլ 7-ը:
Երբ էլ տոնես կտոնվի: Կարևորը ճիշտ հասկանաս դրա խորհուրդը::)
Երևի պետք է տոնել դեկտեմբերին։ Նախ, այն պետք է առաջ ընկնի Ամանորից։ Երկրորդը՝ զուտ երկրի աշխատանքային ռիթմի առումով էլ՝ մինչև հունվարի 13–ը ամեն ինչ պարալիզացված է։ Բոլորը տոնում են։ Ուտում են։ Սխալ է։ Ավելի լավ է դեկտեմբերի 25–ին տոնել, հետո Ամանորը, հունվարի 2-ից էլ՝ բոլորս նոր ռիթմով աշխատանքի։
Vishapakah
27.12.2007, 04:12
Vishapakah, երևում է, որ ինչ-որ բան գիտես: Լավ կլինի, որ իմ գրածը ուշադիր կարդաս (եթե ընդհանրապես կարդացել ես) և այնտեղ կտեսնես, որ ո՛չ թե 6-ն են տեղափոխել 25, այլ 7-ը:
Կարդացել եմ, ուշադիր եմ կարդացել, բայց իմ գրառման մեջ, ոչ թե հունվարի 6-ը կամ 7-ն էր քեզ հղված, այլ դեկտեմբերի 25-ի տոնի Հեթանոսական ծակում ունենալը: Դու դա վարկած էիր անվանել, այնինչ ապացուցված է, որ դա վարկած չէ: Տոնի Հեթանոսկան ծակումը, անգամ եկեղեցին չի ժխտում::P
Երևի պետք է տոնել դեկտեմբերին։ Նախ, այն պետք է առաջ ընկնի Ամանորից։ Երկրորդը՝ զուտ երկրի աշխատանքային ռիթմի առումով էլ՝ մինչև հունվարի 13–ը ամեն ինչ պարալիզացված է։ Բոլորը տոնում են։ Ուտում են։ Սխալ է։ Ավելի լավ է դեկտեմբերի 25–ին տոնել, հետո Ամանորը, հունվարի 2-ից էլ՝ բոլորս նոր ռիթմով աշխատանքի։
:)) Բայց դա զուտ խնջույք չէ, որպեսզի աշխատանքային օրերին տոնը հարմարեցնեն::))
Չնայած քրիստոնեությունը վաղուց դադարել է զուտ կրոն լինելուց, նոր սերունդների մոտ, դա զուտ նախնիներից փոխանցված ավանդույթ է դարձել, չնայած մեծամասնությունը ասածս կհերքի::B
քաղաքացի
27.12.2007, 11:22
Կարդացել եմ, ուշադիր եմ կարդացել, բայց իմ գրառման մեջ, ոչ թե հունվարի 6-ը կամ 7-ն էր քեզ հղված, այլ դեկտեմբերի 25-ի տոնի Հեթանոսական ծակում ունենալը: Դու դա վարկած էիր անվանել, այնինչ ապացուցված է, որ դա վարկած չէ: Տոնի Հեթանոսկան ծակումը, անգամ եկեղեցին չի ժխտում::P
Երևում է իրար լավ չենք հասկացել: Ես վարկած եմ համարել տեղափոխման պատճառը: Այսինքն, իբր տեղափոխել են հենց այդ պատճառով, այլ ոչ թե 13 օրվա տարբերությունը հաշվելու պատճառով:
Ես դեկտեմբերի 25-ի հեթանոսական տոնը չեմ հերքել ;)
Բայց եթե նույն տրամաբանությամբ մոտենայինք այս հարցին, ապա այդ հեթանոսական տոնն էլ պիտի տեղափոխվեր դեկտեմբերի 12:
Ժող, հաշվի առեք, որ Սուրբ Ծննդից առաջ հավատացյալները կարծեմ երկու շաբաթ միս չպիտի ուտեն:
Սուրբ ծնունդից առաջ պաս են պահում, որը ենթադրում է ժուժկալություն ոչ միայն սննդամթերքի նկատմամբ, այլև սեռական կյանքի:
Այդ պասը տևում է 30-40 օր: