PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստան, աջակցություն

Գոռ Ջան - Հայ
14.08.2009, 12:53
Ժողովուրդ, սենց առաջարկ եմ ուզում անեմ...

2 ամիսը մեկ, հավաքվենք, հավաքենք, կուտակենք ինչ կարանք, ու այցելենք շատ վատ վիճակում գտնվող որևէ հայկական գյուղ, ու գոնե մի քանի ընտանիքի մի քանի բանով օգնենք, կամ գոնե մի քիչ դուխ տանք, գոնե իմանան որ մոռացված չեն...մի խոսքով , երևի պարզա միտքը...բոլորն էլ երևի հասկանում են որ ծրագիրը կաշխատի եթե մասսայական մասնակցություն լինի...սպասում եմ ձեր կարծիքներին...

Ambrosine
17.08.2009, 22:06
Ձայն բարբառո հանապատի... :esim
Երեխեք, արձագանքեք, վըյհ: Պարտադիր չի ամեն մեկդ մի տուն վերանորոգեք, նույնիսկ եթե 100 դրամ էլ տաք, էլի օգնություն է, հագուստ, երեխաներին՝ նաև գրենական պիտույքներ

ես առաջարկում եմ Գյումրիի՝ դոմիկներում բնակվող մարդկանց առաջին հերթին օգնել...

dvgray
18.08.2009, 02:59
Ժողովուրդ, սենց առաջարկ եմ ուզում անեմ...

2 ամիսը մեկ, հավաքվենք, հավաքենք, կուտակենք ինչ կարանք, ու այցելենք շատ վատ վիճակում գտնվող որևէ հայկական գյուղ, ու գոնե մի քանի ընտանիքի մի քանի բանով օգնենք, կամ գոնե մի քիչ դուխ տանք, գոնե իմանան որ մոռացված չեն...մի խոսքով , երևի պարզա միտքը...բոլորն էլ երևի հասկանում են որ ծրագիրը կաշխատի եթե մասսայական մասնակցություն լինի...սպասում եմ ձեր կարծիքներին...

մոտավորապես Մուրացանի "Առաքյալի" նման՞ :):
Կարծեմ Առաքյալը մենակ Ձու էր ուտում էտ գյուղում…
Նարոդնիկություն լավ բան է: նույնքան լավ բան, որքան որ Մուկին ստիպես որ էտ նույն գյուղացիների թալանը հետ տա

Գոռ Ջան - Հայ
05.09.2009, 20:30
շատերտ ձեզ համարում եք օպտիմիստ, կառուցողական ու հեռատես, բայց շատերիդ արժեքները սահմանափակվում են ամենաէժան տիպի , ամենապարզ մակարդակի պիսիմիզմով: Ազգը եսամոլա /եսասեր չէ ,չխառնեք/...
Կոպիտ ասած ՞եղունգ ունես գլուխդ քորի՞ կարգախոսնա:
քիչ փիլիսոփայեք, ու ձեր վերամբարձ , փառահեղ մտքերը գործնականորեն արտահայտեք, թե չէ լեզվով , մի քանի րոպում , ցանկացած ճարտարախոս կդառնա Արքա... :think
Ինչի եմ ասում էսքանը՞
Ասեմ՝ակումբում մարդկանց եմ ճանաչում, ովքեր վիրտուալում "երկրի ապագան են", կամ ամենաքիչը "ազգասեր", բայց իրական կյանքում չափազանց էժան ու անհույս մարդիկ են: Դրա մասին ես իրանց դեմ առ դեմ ասել եմ, պատկերացրեք դեմ չեն :[

լավ չի, լավ չի...
ուշքի էկեք, ամեն ինչ ավելի պարզա, քան պատկերացնում եք...
Ոնց որ վիվասելի գովազդում----"Եթե 2 միլիոն մարդ.................................................լավ կլիներ";)

Եթե ոմանց թանկագին եսասիրությունը վիրավորում եմ , թող ներեն, նման նպատակ չունեմ
Եթե ոմանց նվիրական երազներն եմ տրորում, թող ուրախանան,որ ստափվում են
Եթե ոմանց "ակումբում արած դրածն " եմ քանդում թող նորից մտածեն,ավելի ամուր անեն դնեն

Վիշապ
05.09.2009, 20:41
Պետք չի այդ մարդկանց օգնել, նախ դա ստորացուցիչ է: Ես օրինակ ինձ ստորացված կզգամ, եթե ես աղքատ սոված լինեմ ու դեռ դա հերիք չի ինձ էլ օգնում են: Այդ մարդիկ սոցիալական ստատուս պիտի ունենան, եթե անաշխատունակ են, պիտի համապատասխան թոշակ ստանան, եթե աշխատունակ են՝ թող այս կապիտալիստական միջավայրում փորձեն աշխատել, եթե չի ստացվում, դժգոհ են, ապա թող դուրս գան կառավարության դեմ, թող լքեն երկիրը, թող պայքարեն: Իսկ իրենց օգնելով դու զրկում ես նրանց պայքարելու հնարավորությունից, դարձնելով հաշմանդամ՝ հոգով ու կամոք::nono

Գոռ Ջան - Հայ
07.09.2009, 16:33

Լավ էլի...
Հազար անգամ կներես, մտքերդ հինալի են շարադրված, բայց տեքստդ նմանա նախընտրական քարոզարշավի...
Իսկ չես մտածում որ մարդիկ կան, որ մի թեթև օգնություն ստանալուց հետո կարան ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնան՞
Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը: խոսքս վաղուց ստորացած մուրացկանի մասին չի, անապահովների մեծ մասը կարում են պատվով ընդունեն օգնությունը, ու շատ դեպքերում պատասխայն քայլեր են անում:
Իսկ մտածել ես կամքն ու հոգեբանությունը նոր ձևավորող էրեխու մասին, ով կյանքի բերումով հայտնվելա անարդար սոցիալական մակարդակի վրա՞

dvgray
07.09.2009, 17:12
Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը:
որտեղից՞ սա գիտես : սենց խոսքեր ասելու համար շատ լայնածավալ սոցիալական հետազոտություն պետք է որ արած լինես:
Սոցալական անապահով վիճակը՝ հենց առաջինը հարվածում է մարդու հոգե-կամային հատկանիշներին: Ու շատ անգամ հենց այս վիճակում է, որ մարդ դադարում է հանդես բերել Մարդուն հատուկ հատկանիշներ:

Հայկօ
07.09.2009, 18:12
Լավ էլի, մարդիկ: Ամեն ինչ ծայրահեղության որ չհասցնեք, չի լինի: Մի օրինակ բերեմ. երեկ փողոցում կանգնած էինք, մի միջին տարիքի մարդ մոտեցավ, բարևեց ու սկսեց քաշվելով պատմել, որ մնացել է Երևանում, որտև տուն՝ ռայոններում ինչ-որ տեղ, գնալու փող չունի, ու 450 դրամ խնդրեց: Նորմալ մարդ էր, ոչ բոմժ էր, ոչ էլ ալկաշ: Հիմա ձեր տրամաբանությամբ մենք էդ մարդուն պիտի պասլատ անեինք, որտև ինքը էնքան չէր եղել իրա կյանքով մեկ, որ էդ օրը գրպանում 450 դրամ ունենար: Բայց ընկերս հանեց 500 դրամ տվեց էդ մարդուն, չթողեց, որ շնորհակալությունները հայտնի, ասեց, որ դրա էղա՞ծն ինչ ա, սաղիս հետ էլ կարող ա պատահել (ու էդ ճիշտ ա), ու մենք էլ ամեն կերպ ցույց տվեցինք, որ էդ մարդու արարքը ոչ թե մուրացկանություն էր, այլ նորմալ մարդկային քայլ, ու ինքն էլ մեր աչքին դրանով ոչ մուրացկան ա դառնում, ոչ էլ չորրորդ սորտի մարդ: Էն մարդը ուրախացավ, մեզ հաջող արեց գնաց: Հիմա սխալ է՞ր ընկերոջս էդ քայլը, թե՞ ճիշտ:

Վիշապ
07.09.2009, 22:05
Լավ էլի...
Հազար անգամ կներես, մտքերդ հինալի են շարադրված, բայց տեքստդ նմանա նախընտրական քարոզարշավի...

Շնորհակալություն, ինձ ձայն կտա՞ս:oy

Իսկ չես մտածում որ մարդիկ կան, որ մի թեթև օգնություն ստանալուց հետո կարան ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնան՞
Ճիշտ հակառակը՝ մտածում եմ, որ մարդիկ օգնություն չստանալուց ավելի են հակված ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնալու, քան օգնություն ստանալուց։ Օգնություն ստանալուց հետո հնարավոր է դուրները գա իրենց կարգավիճակը ու ֆիզիկապես ԲՈՄԺ դառնալուց վերածվեն նաև հոգեպես ԲՈՄԺԻ։

Ու ի միջի այլոց, նույն էդ սոցիալապես անապահով մարդկանց մեծ մասը հոգով ու կամոք ավելի ուժեղ ու կայուն են , ավելի մարտունակ, քան առավել բարվոք վիճակում գտնվողների մեծ մասը:
Հա՞, իսկ այդ դեպքում ինչու են սոցիալապես անապահով։:think

Իսկ մտածել ես կամքն ու հոգեբանությունը նոր ձևավորող էրեխու մասին, ով կյանքի բերումով հայտնվելա անարդար սոցիալական մակարդակի վրա՞
Արտակարգ է, սովորաբար այդ երեխաներն են հեղաշրջում աշխարհը։
Հ.Գ. Անարդարություն չկա, կան բնական պրոցեսներ, որոնց մարդը փորձում է խանգարել (ԻՄՀԿ)։ Քաղաքացիների սոց վիճակի մասին հոգ տանող կազմակերպություններից մեկը պետությունն է։ Աջակցենք պետությանը, հեռացնենք չարորակ ուռուցք իշխանություններին։

Վիշապ
07.09.2009, 22:15
Լավ էլի, մարդիկ: Ամեն ինչ ծայրահեղության որ չհասցնեք, չի լինի: Մի օրինակ բերեմ. երեկ փողոցում կանգնած էինք, մի միջին տարիքի մարդ մոտեցավ, բարևեց ու սկսեց քաշվելով պատմել, որ մնացել է Երևանում, որտև տուն՝ ռայոններում ինչ-որ տեղ, գնալու փող չունի, ու 450 դրամ խնդրեց: Նորմալ մարդ էր, ոչ բոմժ էր, ոչ էլ ալկաշ: Հիմա ձեր տրամաբանությամբ մենք էդ մարդուն պիտի պասլատ անեինք, որտև ինքը էնքան չէր եղել իրա կյանքով մեկ, որ էդ օրը գրպանում 450 դրամ ունենար: Բայց ընկերս հանեց 500 դրամ տվեց էդ մարդուն, չթողեց, որ շնորհակալությունները հայտնի, ասեց, որ դրա էղա՞ծն ինչ ա, սաղիս հետ էլ կարող ա պատահել (ու էդ ճիշտ ա), ու մենք էլ ամեն կերպ ցույց տվեցինք, որ էդ մարդու արարքը ոչ թե մուրացկանություն էր, այլ նորմալ մարդկային քայլ, ու ինքն էլ մեր աչքին դրանով ոչ մուրացկան ա դառնում, ոչ էլ չորրորդ սորտի մարդ: Էն մարդը ուրախացավ, մեզ հաջող արեց գնաց: Հիմա սխալ է՞ր ընկերոջս էդ քայլը, թե՞ ճիշտ:
Տարօրինակ է:)։ Ինձ երևի մի 10 անգամ պատահել են հեռավոր ջրջան գնացող ու երթուղայինի փող չունեցող մարդիկ։ Փողը հանել միամիտ–միամիտ տվել եմ իհարկե։ Գիտե՞ս, բայց որ սթափ մտածում ես, նորմալ մարդը, որը ոչ բոմժ է, ոչ էլ ալկաշ, տրանսպորտի վարորդին կարող էր բացատրել իրադրությունը, ու ասել, որ պարտքը կվերադարձնի հասնելուն պես, կամ հաջորդ օրը։ Ես օրինակ այդպես կանեի, որովհետև շատ անհարմար կզգայի փող խնդրել անցորդներից։ Իհարկե կարող է մի անտաշ վարորդ բռի կերպով մերժի, սական նույնը կարող է և պատահական անցորդը մերժել ու պասլատ անել… Առաջին դեպքում մարդը փողը կվերադարձնի վարորդին, չէ՞ որ նա նորմալ մարդ է, ոչ բոմժ է, ոչ էլ ալկաշ…
Հ.Գ. օֆֆ, չգիտեմ, չգիտեմ…

Interdenominational
07.09.2009, 22:34
Հայ: Ասել է թե՝ մերօրյա «թիմուրականություն» եք քարոզու՞մ: Ասվածի տոնը, խնդրեմ, որպես հեգնական չընդունեք, հրաշալի է, երբ հայ պատանու մեջ այդպիսի մղում կա, սակայն Ձեր կոչը, ներեցեք, դժվար իրագործելի է:
Հայաստանում «լիցենզավորված» են չգիտեմ քանի տասնյակ հասարակական ու կրոնական ուղղվածություն ունեցող կազմակերպություններ. գուցե նրանցից որևէ մեկի՞ն սատարենք, չէ՞ որ նրանցից մեծ մասի կանոնադրությունները փաստորեն «երջանկաբեր մատյաններ» են: Իսկ գուցե համախմբվե՞նք բոլորս: Այստեղ էլ այլ հարց է ծառանում՝ հապա ինչպե՞ս պիտի զատվեն Պողոսյաններն ու Ապողոսյանները:
Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ ասեմ, որ Ձեր ձեռնարկումը թերևս բարի ժպիտ /լավագույն դեպքում/ առաջացնի «լայն մասսաներում: Հուսամ, ինձ մի քիչ հասկացաք, Հայաստանը այն երկիրը չէ, ուր «կաթ ու մեղր է հոսում», նույնիսկ եթե ցանկանաք առվակ «պատենտավորել». հունը փոխողներ կգտնվեն, մի կասկածեք:

Հ.Գ. ՎիվաՍելի վերաբերյալ՝ «եթե 2 միլիոն մարդ........................» ո՜չ, եթե գործադիրը իր հիմնարկի 2 հարյուրյակ շարքային աշխատակիցների սոցիալական պայմաններին ծանոթանա ու միջոցներ ձեռնարկի՝ այնժամ Ձեր գաղափարը որոշակի ուղղվածություն կունենա ;)

Ամենայն բարիք Ձեզ :)

Գոռ Ջան - Հայ
09.09.2009, 08:01
որտեղից՞ սա գիտես : սենց խոսքեր ասելու համար շատ լայնածավալ սոցիալական հետազոտություն պետք է որ արած լինես:
Սոցալական անապահով վիճակը՝ հենց առաջինը հարվածում է մարդու հոգե-կամային հատկանիշներին: Ու շատ անգամ հենց այս վիճակում է, որ մարդ դադարում է հանդես բերել Մարդուն հատուկ հատկանիշներ:

Հա, գերմանական բարեգործական կազմակերպություն կար, իմ առաջարկով անց կացրին բավական լայն սոցիալական հետազոտություն, ու ասածներս հիմնվում են հենց դրա արդյունքների վրա:

Գոռ Ջան - Հայ
09.09.2009, 08:12
Շնորհակալություն, ինձ ձայն կտա՞ս:oy

Ճիշտ հակառակը՝ մտածում եմ, որ մարդիկ օգնություն չստանալուց ավելի են հակված ճակատագրական մասշտաբային շրջադարձերի հեղինակ դառնալու, քան օգնություն ստանալուց։ Օգնություն ստանալուց հետո հնարավոր է դուրները գա իրենց կարգավիճակը ու ֆիզիկապես ԲՈՄԺ դառնալուց վերածվեն նաև հոգեպես ԲՈՄԺԻ։

Հա՞, իսկ այդ դեպքում ինչու են սոցիալապես անապահով։:think

Արտակարգ է, սովորաբար այդ երեխաներն են հեղաշրջում աշխարհը։
Հ.Գ. Անարդարություն չկա, կան բնական պրոցեսներ, որոնց մարդը փորձում է խանգարել (ԻՄՀԿ)։ Քաղաքացիների սոց վիճակի մասին հոգ տանող կազմակերպություններից մեկը պետությունն է։ Աջակցենք պետությանը, հեռացնենք չարորակ ուռուցք իշխանություններին։

Հեղափոխություն, պետություն, պետականություն....
Մեր կառավարիչներն էլ են մարդկանց սոված պահում, որ հանկարծ չըմբոստանան, որ հաց վաստակելուց բացի ուրիշ բանի մասին չմտածեն:
լավ էլ ստացվումա:
իսկ ինչի են էտ սորտի մարդիկ դառել սոցիալապես անապահով, որովհետև ինչքան էլ հոգով կամքով ուժեղ լինեն, լիքը պատճառ ունեն գլուխ չբարձրացնելու հարստահարողի դեմ, օրինակ ընտանիքը: Եթե իրան դնեն ընտրության առաջ՝ընտանիք կամ հարստություն պարզա կընտրի ընտանիք, ու կդառնա սոցիալապես անապահով:
Քո գաղապարները ոնց հասկացա շեղված են գլոբալ փոփոխությունների կողմ, որը երկար ժամանակ կպահանջի, իսկ մեկը ես ուզում եմ որ ես ու իմ հարազատները , իմ ծնողները , հասցնեն տեսնեն բարեկարգ Հայաստան: Մի քիչ ամպագորգոռա հնչում հիմա, բայց համենաըն դեպս քայլեր ձեռնարկում ենք, չենք նստում մտածում գերհանճարեղ մտքեր չենք ծնում...
Ուրիշ հարցա ուզում ես կողինիդ օգնես թե չէ...
Եվրեները լավ կարգախոս ունեն, ասումա լավ եվրեն Էն եվրենա ով կարումա լավ ապրի ու օգնի մինիմում 3 ուրիշ եվրեի ,որ լավ ապրեն

Գոռ Ջան - Հայ
09.09.2009, 08:27
Հայ: Ասել է թե՝ մերօրյա «թիմուրականություն» եք քարոզու՞մ: Ասվածի տոնը, խնդրեմ, որպես հեգնական չընդունեք, հրաշալի է, երբ հայ պատանու մեջ այդպիսի մղում կա, սակայն Ձեր կոչը, ներեցեք, դժվար իրագործելի է:
Հայաստանում «լիցենզավորված» են չգիտեմ քանի տասնյակ հասարակական ու կրոնական ուղղվածություն ունեցող կազմակերպություններ. գուցե նրանցից որևէ մեկի՞ն սատարենք, չէ՞ որ նրանցից մեծ մասի կանոնադրությունները փաստորեն «երջանկաբեր մատյաններ» են: Իսկ գուցե համախմբվե՞նք բոլորս: Այստեղ էլ այլ հարց է ծառանում՝ հապա ինչպե՞ս պիտի զատվեն Պողոսյաններն ու Ապողոսյանները:
Ամենայն հարգանքով Ձեր անձի հանդեպ ասեմ, որ Ձեր ձեռնարկումը թերևս բարի ժպիտ /լավագույն դեպքում/ առաջացնի «լայն մասսաներում: Հուսամ, ինձ մի քիչ հասկացաք, Հայաստանը այն երկիրը չէ, ուր «կաթ ու մեղր է հոսում», նույնիսկ եթե ցանկանաք առվակ «պատենտավորել». հունը փոխողներ կգտնվեն, մի կասկածեք:

Հ.Գ. ՎիվաՍելի վերաբերյալ՝ «եթե 2 միլիոն մարդ........................» ո՜չ, եթե գործադիրը իր հիմնարկի 2 հարյուրյակ շարքային աշխատակիցների սոցիալական պայմաններին ծանոթանա ու միջոցներ ձեռնարկի՝ այնժամ Ձեր գաղափարը որոշակի ուղղվածություն կունենա ;)

Ամենայն բարիք Ձեզ :)

Շատ պարզ ու տիպիկ էր շարադրված, բայց շատ բաների հետ համաձայն չեմ:
Եկեք չմտնենք կեղտոտ քաղաքականություն , առայժմ գոնե: Հասարակական ու կրոնական կազմակերպություններն էլ թող ինչ ուզում են անեն:
Իմ առաջարկը մեծ ֆինանս չի պահանջում ոչ էլ մեծ ջանքեր, ու իրագործման ընթացքում մենք չենք հանդիպում լուրջ խոչընդոտների...Մենք փոքր, բայց այնուամենայնիվ քայլեր ենք անում, համոզվածեմ ապագայում ավելի մեծ քայլեր էլ կանենք, ու կարիք չունենք մեծ ֆինանսավորման կամ որևը օլիգարխի ձեռին նայելու:
Չգիտեմ, հնարավորա ես չափից դուրս օպտիմիստ եմ, բայց ռեալ իրագործելի բաներ եմ ասում...
Աբովյանում բոմժ կար , երազի կմախքի մեջ էր ապրոմ, բայց աշխատանք ուներ, շինարարության վրա էր աշխատում...Մոտ 50 հոգի ֆինանսով ու ֆիզիկապես օգնելով, մի ամսում էդ մարդու համար մի հատ քարե փոքր տնակ սարքեցին, լույսով ու ջրով ապահովված...........չերկարացնեմ, էդ մարդը հիմա պռառաբա, տնակին մի կտորելա ավելացրել, դարձրելա սովորական 2 սենյակնոց բնակարան, հիմա էլ փոձումա սեփականացնի...Շատ բան պետք չեղավ դրան հասնելու համար, ընդամենը մի քիչ վազվզոց...
Այ ստեղ էլի ուզում եմ հիշեմ , եթե 2 միլիոն մարդ...........................

Սելավի
09.09.2009, 08:53
Հայ ջան ողջույնում եմ առաջարկդ:
Մի հարց ունեմ՝ մոտովորապես քո կարծիքով այդ երկու ամսում ինչքան գումար պիտի հավաքվի որ կարողանաք իրագործել այդ ծրագիրը: Այսինքը ինչ գումար ունենալու սահմաններում կարելի է արդեն մեկնել ինչ որ գյուղ: Թեկուզ այդ գումարը վերածեք ապրանքի կամ համապատասխան գույքի, ինչի կարիքը որ այսօր զգում են գյուղերում:
Պարտադիր չէ կոնկրետ թվեր ասես, մոտավոր մինիմալ արժեքը ինչքան կլինի որ թույլ կտա իրագործել այդ ծրագիրը:

Վիշապ
09.09.2009, 12:18

Մեր կառավարիչներն էլ են մարդկանց սոված պահում, որ հանկարծ չըմբոստանան, որ հաց վաստակելուց բացի ուրիշ բանի մասին չմտածեն:
լավ էլ ստացվումա:

Ուրեմն սկսիր կառավարիչներից, դու ուզում ես վերացնել հետևանքը, ոչ պատճառը։ Հետևաբար արածիդ արդյունքը կլինի կարճաժամկետ, ու հնարավոր է ավելի բացասական շեղումներով։ Մասնավորապես իշխանությունները լրիվ թքած կունենան այդ մարդկանց վրա, պարզաբանելով թե՝ «հեն ա, լավ էլ օգնություն եք ստանում»:P Հրեան հրեային օգնում է աշխատանք ճարելու, գործ դնելու հարցում, որտե՞ղ ես տեսել ողորմություն տվող հրեաների։ Նորից կրկնում եմ, ինչքան էլ օգնություն դնես ցանկությանդ անունը, մեկ է դա իրենից ըստ էության ողորմություն է ներկայացնելու։ Ասենք մի երկու շաբաթ խորոված–քյաբաբ կերան, կամ շոր–մոր առան, կամ առաստաղի ծակը փակեցին:pardon Ստիդնօ, տովարիշչի, մի արեք այնպես, որ առանց այն էլ խեղճ մարդիկ իրենց լրացուցիչ խեղճ զգան, կամ իրենք իրենց համար ապացուցեն որ խեղճ են, քանի որ իրենց ողորմություն են տալիս։

Բիձա
10.09.2009, 03:58
Հայ ջան ողջույնում եմ առաջարկդ:
Մի հարց ունեմ՝ մոտովորապես քո կարծիքով այդ երկու ամսում ինչքան գումար պիտի հավաքվի որ կարողանաք իրագործել այդ ծրագիրը: Այսինքը ինչ գումար ունենալու սահմաններում կարելի է արդեն մեկնել ինչ որ գյուղ: Թեկուզ այդ գումարը վերածեք ապրանքի կամ համապատասխան գույքի, ինչի կարիքը որ այսօր զգում են գյուղերում:
Պարտադիր չէ կոնկրետ թվեր ասես, մոտավոր մինիմալ արժեքը ինչքան կլինի որ թույլ կտա իրագործել այդ ծրագիրը:

Իհարկե մուրացկանի հոգեբանություն ձեռք բերածներին օգնելը սխալ է, բայց կան նաև մարդիկ, որոնք ծանր պայմաններում աստիճանաբար կործանվում են առանց մուրացկան դառնալու: Հարցը այդ մարդկանց մարդ պահելուն է վերաբերում:
Ես այդպիսի մարդկանց օգնելուն եմ կողմ-միայնակ ծերերին, բազմանդամ փոքրահասակ երեխաներով ընտանիքներին: Թող հաշիվ բացվի, հուսով եմ որ ինչ որ գումարներ կգցվեն հաշվին:
Կարծում եմ, որ օգնությունը ճիշտ կլինի ոչ թե փողով այլ ապրանքով կատարել: Մեծերին և երեխաներին կրկնակի, եռակի ծավալներով- աշխատանքային տարիքում եղածների համեմատ:
Ապրանք բաժանելը շատ ծանր գործ է և անիմաստ է դրանով զբաղվել, բայց մի գուցե պաշտպանություն ունեցող կտրոններ կարելի է ձեռք բերել դրսից ու բաշխել, որ ենթադրենք ձեթ, բրինձ գնեն և ասենք second hand- ից մի ինչ որ գումարի շորեղեն: Վաճառողներն էլ կարող են այդ կտրոնները մի ինչ որ պատասխանատուի վերադարձնելով ստանալ կտրոնում նշված գումարը:
Երևի կայքի ժողովրդին կարելի է կոչ անել, թերթերով երիտասարդներին, միջին խավին, բայց ոչ մի դեպքում փող չպետք է ընդունվի փողատերերից- 2 կոպեք կտան բայց գործն էլ հետը իրենցով կանեն ու կայլանդակեն: Մի գուցե հենց այս էլեմենտը կարելի է դարձնել գործի հիմքը և հրապարակավ ասել, որ բարերարություն ենք սկսում առանց փողատերերի: Կարծում եմ մի ինչ որ շերտի հենց սա կարող է թասիբի գցել:
Պրոցեսը պետք է անդեմ լինի, առանց որևէ մեկի անվան և ներդրված գումարի նշումների:

Գոռ Ջան - Հայ
15.09.2009, 18:35
Ուրեմն սկսիր կառավարիչներից, դու ուզում ես վերացնել հետևանքը, ոչ պատճառը։ Հետևաբար արածիդ արդյունքը կլինի կարճաժամկետ, ու հնարավոր է ավելի բացասական շեղումներով։ Մասնավորապես իշխանությունները լրիվ թքած կունենան այդ մարդկանց վրա, պարզաբանելով թե՝ «հեն ա, լավ էլ օգնություն եք ստանում»:P Հրեան հրեային օգնում է աշխատանք ճարելու, գործ դնելու հարցում, որտե՞ղ ես տեսել ողորմություն տվող հրեաների։ Նորից կրկնում եմ, ինչքան էլ օգնություն դնես ցանկությանդ անունը, մեկ է դա իրենից ըստ էության ողորմություն է ներկայացնելու։ Ասենք մի երկու շաբաթ խորոված–քյաբաբ կերան, կամ շոր–մոր առան, կամ առաստաղի ծակը փակեցին:pardon Ստիդնօ, տովարիշչի, մի արեք այնպես, որ առանց այն էլ խեղճ մարդիկ իրենց լրացուցիչ խեղճ զգան, կամ իրենք իրենց համար ապացուցեն որ խեղճ են, քանի որ իրենց ողորմություն են տալիս։

Ես ու դու ծայրահեղ հակառակ ենք մտածում, ու քո ասածը իմ ասածի հետ ընդհանրապես կապ չունի, ես անում եմ ռեալ առաջարկ, դու վերլուծություն ու քննադատություն: Ես պարզ ,գործնական քայլեր եմ նշում, դու շոշափում ես հոգեբանական գործոնը… Ու , ես փորձում եմ չքաղաքականացնեմ ,գրողի տարած գոնե մի ծրագիր, դու քո չտեսնված հանճարեղ պիսիմիզմով ընդդիմանում ես :[
Իմ ու քո երկխոսությունը գնալով նմանվումա «ժողովուրդ-կառավարություն» կամ «ընդդիմություն-կառավարություն բանավեճի», դրա համար անիմաստ եմ համարում քո մասնակցությունը էս թեմային...շարադրած մտքերդ ,կներես, կիրթ են բայց փուչ ու շաբլոն
Ժողովրդական խոսք կա ասումա« Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակա» :ok

Hayazn
20.09.2009, 11:09
Ժողովուրդ, սենց առաջարկ եմ ուզում անեմ...

2 ամիսը մեկ, հավաքվենք, հավաքենք, կուտակենք ինչ կարանք, ու այցելենք շատ վատ վիճակում գտնվող որևէ հայկական գյուղ, ու գոնե մի քանի ընտանիքի մի քանի բանով օգնենք, կամ գոնե մի քիչ դուխ տանք, գոնե իմանան որ մոռացված չեն...մի խոսքով , երևի պարզա միտքը...բոլորն էլ երևի հասկանում են որ ծրագիրը կաշխատի եթե մասսայական մասնակցություն լինի...սպասում եմ ձեր կարծիքներին...

Նման փորցեր եղել են և այդ պատմւտյւնը սովոռաբառ ավարտվւմ է նրանով , որ ,
գյւղի ամենահարւստ մարդը գրպանւմ է օգնւթյան մեծ մասը եվ վերջ :
Ես ւնեմ ւրիշ տարբերակ :
Սսեղծենք մի հաշվի համար վորտեղ մարդիք ներդրւմ անեն :
Գոյացած գւմարով կառւցենք բնակարաններ և անվճար տրամադրենք
նորապսակ երիտասարդներին , այն օգտագօրծելւ պայմանրվ , մինչև իրենք
կարողանան գնել իրենց սեփականը :
Այսպիսով մենք ներդրւմ կըկատարենք մեր ապագաի համար :
Ինչ եք կարծւմ այս առթիվ :

Գոռ Ջան - Հայ
22.09.2009, 10:04

Թեկուզ, տեսքը կարևոր չի, արդյունքնա կարևոր
ինչու մենակ նորապսակներին՞ , կարա լինի օբշիժիտյա տարբեր մարդկանց համար
ԿԱՐԱ ԼԻՆԻ...ուղակի սկզբից գոնե մինիմալ քանակով մասնակիցներ պիտի ունենանք

Hayazn
22.09.2009, 18:50

Հայ ջան այս նախագծի նպատակը // թամբալխանա // կառւցելը չի լինելւ :
Հիմնական նպատակը նորածինների քանակի աճը ավելացնելն է որը և հրատապ
հարց է Հայաստանի ապագաի համար :
Ինչպես հայտնի է այսօրվա տնտեսական ծանր պայմանների պատճառով շատ
երիտասարդներ խւսափւմ են ընտանիք կազմելւց , իսկ ընտանիքը պետւթյան
հիմքն է : Ես համօզված եմ , այս ծրագիրը իրականանալւ դեպքւմ շատ երիտասարդներ կկատարեն այդ քայլը և արթյւնքւմ կւնենանք ավելի շատ նորածիններ հետևաբար մենք ներդրւմ կատարած կլինենք մեր երկրի ապագաի համար:
Լավ կլիներ , որ մի լրագրող հարցւմ անցկացներ ազգաբնակչւթյան շրջանւմ և
արթյւնքները ցւյց կտաին թե որքան արթյւնավետ կլինի այս նախագիծը :
Ըստ էւթյան այս նպատակով կառւցվող բնակարանները պետք է լինեն հարմարավետ և փոքր , որովհետեվ սրանք մշտական օգտագօրծման համար
չեն նախատեսված :

Մեղապարտ
23.09.2009, 04:02
Լավ բան է ես նույնպես պատրաստ եմ աջակցելու չնայած որ հեռու եմ ապրում ,պատաստ եմ որոշ քանակի հումանիտար օգություն ուղարկել հիմնականում հագուստ:ՁԵՐ ԽՆԴԻՐՆ Է ստանալ այդ օգնույունը և հասցնել իր նպատակին մեկ պայմանով ԴԱՐ ԱԿՈՒՄԲԸ պետք է երաշխավորի և հսկի որ օգնությունը հասնի իր նպատակին:

Ռուֆուս
23.09.2009, 19:25

Հարգելի Մեղապարտ, հնարավոր է, որ շուտով Ակումբում հայտարարվի Մարիամ Սուխուդյանի (http://www.akumb.am/showthread.php?t=47127) գործի վկաների՝ Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին սաներին օգնություն տրամադրելու մասին: Շատ երախտապարտ կլինեինք, եթե կարողանայիք օգնել:

Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Դար Ակումբը չի՛ կարող երաշխավորել, որ օգնությունը հասնի իր նպատակին, դա կարող են անել միայն նախաձեռնությունը կազմակերպողները:

Գոռ Ջան - Հայ
24.09.2009, 09:15
Հայ ջան այս նախագծի նպատակը // թամբալխանա // կառւցելը չի լինելւ :
Հիմնական նպատակը նորածինների քանակի աճը ավելացնելն է որը և հրատապ
հարց է Հայաստանի ապագաի համար :
Ինչպես հայտնի է այսօրվա տնտեսական ծանր պայմանների պատճառով շատ
երիտասարդներ խւսափւմ են ընտանիք կազմելւց , իսկ ընտանիքը պետւթյան
հիմքն է : Ես համօզված եմ , այս ծրագիրը իրականանալւ դեպքւմ շատ երիտասարդներ կկատարեն այդ քայլը և արթյւնքւմ կւնենանք ավելի շատ նորածիններ հետևաբար մենք ներդրւմ կատարած կլինենք մեր երկրի ապագաի համար:
Լավ կլիներ , որ մի լրագրող հարցւմ անցկացներ ազգաբնակչւթյան շրջանւմ և
արթյւնքները ցւյց կտաին թե որքան արթյւնավետ կլինի այս նախագիծը :
Ըստ էւթյան այս նպատակով կառւցվող բնակարանները պետք է լինեն հարմարավետ և փոքր , որովհետեվ սրանք մշտական օգտագօրծման համար
չեն նախատեսված :

Լրագրողի մասին չէի մտածել, կարելիա փորձել...
Կաշխատեմ էդ ուղղությամբ, մեր հանրայինի լրագրողներին կխնդրեմ

Hayazn
24.09.2009, 10:21
Լրագրողի մասին չէի մտածել, կարելիա փորձել...
Կաշխատեմ էդ ուղղությամբ, մեր հանրայինի լրագրողներին կխնդրեմ

Հայ
Քանի որ արդեն , ինչ որ տեղ սկսել ենք համաքայլ գնալ , սա հաջողւթյան առաջին նախադրյալն է , և այն ցւյց է տալիս , որ համատեղ ջանքերով մենք արթյւնքի կհասնենք:
Ազգաին խնդիրներ լւծելը հասարակ գօրծ չե , և ոչ էլ կարճաժամկետ , սակայն այդ դժվարւթյւններից հարկավոր չե հւսահատվել , կարեվորը առաջին քայլն է , որը պետք է ինչ որ մեկը անի : Ինչպես ասել է Ավետիք Իսահակյանը // հազար վերստի ճամփան էլ մեկ քայլից է սկսւմ // : Ամեն ինչ ճիշտ խոսքի մեջ է : Հիշիր ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ առաջին տողը // ՍԿԶԲԻՑ ԷՐ ԲԱՆԸ // , որի մեջ ամփոփված է ամբողջ իմաստը : Բանը դա խոսքն է , որը պետք է ւղարկվի դեպի իր ճիշտ նպատակակետը և իր արթյւնքին կհասնի : Այս առւմով լրագրողի հետ համագործաքցելը կարեվոր է : Իմիջիայլոց եթե որեվե մի լրագրող ցանկանա համագործաքցել , հանւն ազգի սիրւն , ես ւրախ կլինեմ թղթակցական կապեր հաստատել , անելիք շատ կա : Իմ հասցեն hayazn@gmail.com կամ hayazn@yahoo.com