Դիտել ողջ տարբերակը : Չելսի / F.C. Chelsea (London, England)
Չելսին պայմանագիր է կնքել Բելգիայի չեմպիոն Անդերլեխտի գլխավոր ռմբարկու 18 ամյա Ռոմելո Լուկակոյի հետ, ով երեկ Նորվիչ հետ խաղում նշեց իր նորամուտը Չելսիում…
http://www.chelsea-fc.ru/ai/news/1041632/imagenew/lukaku.jpg
Չելսին պայմանագիր է կնքել նաև Վալենսիայի նախկին կիսապաշտպան 23 ամյա Խուան Մատայի հետ, ով երեկ նույնպես իր նորամուտը նշեց Չելսիում և իր նորամուտը նշանավորեց գոլով, աչքի ընկնելով մրցավարի ավելացրած վերջին րոպեին
http://www.chelsea-fc.ru/ai/news/1039695/imagenew/mata.jpg
իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով, հօգուտ Չելսիի, մյուս գոլերը Չելսիի կազմում խփեցին Ժոզե Բոսինգվան և Ֆրենկ Լեմպարդը
«Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Լոնդոնը ներկայացնող «Տոտենհեմն» ու «Չելսին»:
Այս մրցավեճում առաջինը նպատակին հասավ Դիդյե Դրոգբայի հարվածը: Անմիջապես ընդմիջումից հետո Խուան Մատան կրկնապատկեց հաշիվը: Թվաց, որ հանդիպման ելքը կարող է կասկած չհարուցել, սակայն Բեյլը կրկին վերականգնեց ինտրիգը:Այնուամենայնիվ, «ազնվականները» առիթը բաց չթողեցին հակագրոհներից մեկն արդյուանվետ անցկացնելու համար: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռամիրեսը: Այստեղ «Տոտենհեմը» լիովին զենքերը վայր դրեց, որից օգտվեցին Լեմպարդն ու Մալուդան՝ 1:5:
Այսպիսով Չելսին ջախջախելով Տոտենհեմին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրան սպասում է Լիվերփուլը:
«Տոտենհեմ» - «Չելսի»` 1:5 (0:1)
0:1-Դրոգբա՝43, 0:2-Մատա՝47, 1:2-Բեյլ՝56, 1:3-Ռամիրես՝77, 1:4-Լեմպարդ՝81, 1:5-Մալուդա՝90:
Աղբյուր՝ http://fc-chelsea.do.am/news/totenhem_chelsi_1_5_ezrap_39_akichy_39_ar_39_j_owm_e_39/2012-04-15-254
Sagittarius
16.04.2012, 16:02
Մեզ հետ եք խաղալու :)
Երկու թիմերն էլ նվազագույն խնդիրն լուծել են՝ Եվրո Լիգայի ուղեգիր ապահովել են: Տեսնենք-տեսնենք, հետաքրքիր եզրափակիչ է լինելու:
Մեզ հետ եք խաղալու :)
Երկու թիմերն էլ նվազագույն խնդիրն լուծել են՝ Եվրո Լիգայի ուղեգիր ապահովել են: Տեսնենք-տեսնենք, հետաքրքիր եզրափակիչ է լինելու:
Չեմ կարծում որ Չելսիի համար Եվրոլիգա մտնելը կարելի է խնդրի լուծում համարել... մանավանդ որ Արսենալի ու Նյուքասլի հետ խաղեր ունի առաջնությունում. սենց տրամադրվածությամբ կհաղթի երկուսին էլ, իսկ էդ համարյա 4րդ տեղ ա նշանակում, էլ չեմ ասում, որ ՉԼ-ն հաղթելու շանսեր կան, ինչը անկախ զբաղեցրած դիրքից ՉԼ-ի ուղեգիր ա տալիս... նենց որ Չելսին հլը ոչ մի խնդիր էլ չի լուծել ;) իսկ եզրափակիչում անկեղծ ուզում եմ Լիվերպուլը հաղթի, էդ գավաթը Լիվերպուլին շատ ավելի ա պետք, քան Չելսիին :)
Sagittarius
17.04.2012, 00:26

դե դրա համար ասում եմ նվազագույն՝ երկու թիմերի համար էլ սա ուղղակի ևս մեկ տիտղոս կլինի /չնայած որի կարիքը հատկապես հիմա երկուսն էլ զգում են/, բայց ուրիշ առավելություն չի տալիս:
Անկախ նրանից՝ ով կհաղթի, հուսով եմ այսպիսի որակի խաղ տեսնել /չնայած նման հրաշքը կրկնելը շատ դժվար է/
http://www.youtube.com/watch?v=cjy19c56cMw
դե դրա համար ասում եմ նվազագույն՝ երկու թիմերի համար էլ սա ուղղակի ևս մեկ տիտղոս կլինի /չնայած որի կարիքը հատկապես հիմա երկուսն էլ զգում են/, բայց ուրիշ առավելություն չի տալիս:
Անկախ նրանից՝ ով կհաղթի, հուսով եմ այսպիսի որակի խաղ տեսնել /չնայած նման հրաշքը կրկնելը շատ դժվար է/
Կայֆ խաղ էր, ադրենալինով ու սիրուն գոլերով լի :) շատ բան կախված է Չելսիի գործերից մինչև մայիսի 5ը... ամեն դեպքում ես էլ հույս ունեմ դիտարժան եզրափակիչի :)
Շնուրավո՜ր, այս տարի էլ գավաթը մերն ա։
Եվրոպայի գավաթն էլ սպասում է մեզ։ ;)
Անգլիայի Գավաթ. եզրափակիչ
«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 2:1
Ռամիրես, 11, Դրոգբա, 52 – Քերոլ, 64
54203
Vigen Voskanyan
23.09.2012, 13:06
«Չելսի» - «Սթոք Սիթի» լավագույն պահեր (ՎԻԴԵՈ)
http://www.armchelsea.com/news/chelsi_st'oq_sit'i_lavagowyn_paher_video/2012-09-23-1875
Չելսի... թիմ, որ կորցրել էր իր հմայքը Ժոզեի հեռանալով։ Թիմ, որ կարողացավ առանց Ժոզեի հաղթել այն մրցաշարերում, որտեղ Ժոզեն կարողացավ հաղթել առանց Չելսիի... Բայզ Ժոզեի վերադարձով Չելսին վերակենդանացավ։ Ու էսօր ես զգում եմ, որ Չելսիի ոգին վերածնվել է։ Նույնիսկ Տոռռեսը, ում մանկուց չեմ սիրել, էս պահին այնպես է խաղում, ո րանհնար է չհիանալը։ Շնորհակալ եմ Ժոզե, որ դու վերադարցրեցիր այն հին ու բարի Չելսիին, որ պայքարում է մինչև վերջ ու մի քիչ էլ ավելի։
Չելսի–Մ.Ս. 2-1
Շուրլե, Տորրես - Ագուերո
Ես ամենաշատը շշմել եմ Տոռեսի խաղից: Էդ ի՞նչ ա արել Մոուն, որ տենց դրան ուշքի ա բերել: Կարում ա էլի մարդն աշխատի խաղացողների հետ: Մենակ Ռեալում չստացվեց մոտը:
Մանչեստր Սիթի - Չելսի 0-1
գոլը՝ Իվանովիչ
Այս խաղով վերջ տրվեց այս առաջնությունում Մ.Ս.-ի՝ սեփական հարկի տակ տոնած 11 անընդմեջ հաղթանակների շքերթին, ավելի քան երեք տարի սեփական դաշտում անցկացված խաղում գոլ խփելու Մ.Ս.-ի ավանդույթին, Մ.Ս.-ի անհաղթելի լինելու միֆին, երկու հավասարազոր կազմ ունենալու մասին լեգենդին, Չելսիի՝ ուժեղ թիմերի դեմ խաղերում դարպասի դիմաց ավտոբուս կանգնեցնելու մասին հեքիաթին…
Այսօր Չելսին սեփական հարկի տակ ընդունելու է Նյուքասլին, որի կազմում կբացակայեն ՊՍԺ տեղափոխված Կաբայը, որակազրկված Ռեմին և վնասվածք ունեցող Տիոտեն, Կոլոչինին ու Գուֆրանը…
Չելսիի կազմից կբացակայի Տորրեսը, ով նույնպես վնասվածք ունի:
Հաշվի առնելով այն, որ տորի մյուս խաղերից մեկում մրցում են Լիվերպուլն ու Արսենալը, լավ հնարավորություն կա հասնելու (կամ անցնելու) Արսենալին և (կամ) ավելի շատ պոկվելու 4րդ տեղում ընթացող Լիվերպուլից, (կախված Լիվերպուլ-Արսենալ խաղի ելքից)
Չելսի-Նյուքասլ 3-0
Ազար 3
Էս խաղից հետո Չելսին հայտնվեց առաջին հորիզոնականում, բայց հաջորդ՝ ՎԲԱ-յի հետ խաղում անհայտ պատճառներով (հավանաբար հոգնել են տղեքը ֆիզիկապես) 1-1 խաղալուց հետո (Գոլը՝ Իվանովիչ) կասկածի տակ է այս տուրից հետո առաջին հորիզոնականում մնալու հարցը…

Էս մրցաշրջանում բոլորը հոգնել են, չեմպիոնությունը ոչ մեկին պետք չի :D
Sagittarius
13.02.2014, 02:13
Էս մրցաշրջանում բոլորը հոգնել են, չեմպիոնությունը ոչ մեկին պետք չի :D
Գալիս ենք, համբերեք: Շուտով Անգլիայի իրական չեմպիոները իրենց կվերադարձնեն գահը :))
Էս մրցաշրջանում բոլորը հոգնել են, չեմպիոնությունը ոչ մեկին պետք չի :D
էնքան խիտ են դասավորված, բոլորի առաջնային նպատակը գոնե լավագույն քառյակ մտնելն է :D
Գալիս ենք, համբերեք: Շուտով Անգլիայի իրական չեմպիոները իրենց կվերադարձնեն գահը :))
Պայքարին կխառնվի Լիվերպուլը, էդ անկասկած, բայց դե Կոլո Տուրեն որ Անգլիայի չեմպիոն դառնա, պետք ա փակել Պրեմիեր լիգան :D
Sagittarius
29.03.2014, 22:38
Չելսին միավորներ կորցրեց, վատ չի. մնաց Սիթին էլ Արսենալի հետ միավորներ կորցնի:
Չելսին միավորներ կորցրեց, վատ չի. մնաց Սիթին էլ Արսենալի հետ միավորներ կորցնի:
ու կորցրեց ))) ասա քանի՞ կոպեկ արժեր անցած շաբաթվա 6-0ն...
Sagittarius
30.03.2014, 08:29
ու կորցրեց ))) ասա քանի՞ կոպեկ արժեր անցած շաբաթվա 6-0ն...
Ապեր, արի համաձայնվի, որ Լիվերպուլը ավելի արժանի ա չեմպիոնության, քան էտ կեղծ նավթադոլարյան քսակները: Ես սենց եմ նայում, կամ Լիվերպուլը պտի դառդա չեմպիոն, կամ Չելսին: Ամեն դեպքում ամեն ինչ կախված ա Էնֆիլդում Սիթիի ու Չելսիի դեմ երկու խաղերից:

Լիվերպուլը եթե Չելսիին ու Սիթիին հաղթի, հաստատ արժանի ա, եթե պարտվի իրանցից մեկին, ուրեմն էդ թիմն ավելի արժանի ա ;) ճիշտ ա էդ մի խաղով չի որոշվում, այլ ամբողջ մրցաշրջանի արդյունքում, բայց ամեն դեպքում լիքը սուբյեկտիվ պատճառներ կան, թե ինչո՞ւ է Լիվերպուլը մինչև հիմա պայքարում չեմպիոնության համար, նենց չի որ շա՜տ ուժեղ են դրանից ա: Հենց մեկը թեկուզ էն, որ ՉԼ չեն խաղում: Այ եթե մյուս տարի էլ ՉԼ խաղալով հանդերձ սենց պայքարեն չեմպիոն դառնալու համար, էդ ժամանակ արդեն պարզ կլինի, որ Լիվերպուլը հզոր թիմ ա հավաքել :)
ինչ սերունդ (http://www.ultraimg.com/images/TlFrI.gif) ա մեծանո՜ւմ )))
Էսօր հերթական անգամ էն օրն ա, որ ես հպարտանում եմ Չելսիով ու էն փաստով, որ ինձ կարող եմ մի՜ քիչ համարել էն մեծ ընտանիքի մի մասնիկը, որի անունը ՉԵլսի է :) ու թող ինչքան ուզում է ատեն Չելսիին, վառված լինեն... էդ մենակ մոր օգտին ա: Ես էսօր համոզվեցի, որ ՉԼ-ն ունենալու է մեկ հաղթող, անունը փորձեք գուշակել երեք հնարավորությունից ;)
հ.գ.
«Լիվերպուլ»-«Չելսի»՝ 0:2 (0:1)
Գոլերը՝ Դեմբա Բա (45+3’), Վիլիան (90+3'):
Տարին կարելի է արդեն ամփոփել... որպես «միջանկյալ տարի» վատ չէր՝ ՉԼ 1/2 ու առաջնությունում 3րդ տեղ... սպասենք հաջորդ մրցաշրջանին, ամենայն հավանականությամբ Կուրտուային ու Լուկակուին... լավ ա լինելու երևի, չնայած քիչ-քիչ մի տեսակ միևնույն է դառնում ինձ համար Չելսիի խաղերն ու հատկապես տխուր խաղով ձեռք բերված միջինից բարձր արդյունքները