PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք գնել համակարգիչ կամ համակարգչային մաս

Էջեր : [1] 2 3 4 5 6 7

Հայկօ
12.08.2009, 02:07
Դե, ինձ դեռ նման խնդիր չի սպառնում, սակայն կարծում եմ՝ նման թեմայի անհրաժեշտություն Ակումբում կա: Փորձենք այստեղ խորհուրդներով, հղումներով, բացատրություններով օգնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են համակարգիչ կամ ինչ-որ համակարգչային մաս գնելու և կանգնած են ընտրության առջև: Տեստեր, մասերի համապատասխանություն, գին-որակ հարաբերակցություն, «ճիշտ» խանութներ...

AG16
13.08.2009, 00:48
Սրանցից որնա՞ լավը:

http://ark.intel.com/Product.aspx?id=27248

http://ark.intel.com/Product.aspx?id=41493

Հայկօ
13.08.2009, 01:42
Սրանցից որնա՞ լավը:

Core 2 Duo E6300-ը արդեն արտադրությունից հանվում է, դրա համար էլ, ցավոք, այդ երկու պրոցեսորների ուղիղ համեմատության տեստերը չկարողացա գտնել: Բայց այստեղ (http://www.anandtech.com/bench/default.aspx?p=94&p2=61)կարող ես նայել Pentium E6300-ի և C2D 6550-ի համեմատության արդյունքները. C2D 6300-ը C2D 6550-ից պիտի որ մոտ 15-20 տոկոսով ավելի դանդաղ լինի: Այստեղ (http://www.ixbt.com/news/all/index.shtml?11/90/34)էլ նայիր. հեղինակը կարծիք է հայտնում, որ Pentium E6300-ը C2D E6300-ից ավելի լավն է: Համեստորեն միայնում եմ այդ կարծիքին :): Նաև՝ Պենտիումը ավելի նոր տեխպրոցեսով է արտադրվում (45նմ՝ հին 65նմ-ի փոխարեն), տեսականորեն պիտի որ ավելի սառը լինի: Իսկ ընդհանրապես՝ երկուսի քեշն էլ 2մբ է, երկուսի FBS-ի հաճախականությունն էլ՝ 1066մհց, բայց մեկը 1.86գհց է, մյուսը՝ 2.80: Ընտրությունը ակնհայտ է (եթե գները նույնն են:):

Կաթիլ
13.08.2009, 17:11
Կասե՞ք UPS-ի մոտավոր/միջին արժեք:

cold skin
13.08.2009, 17:13
Կասե՞ք UPS-ի մոտավոր/միջին արժեք:

24000դ. ես եմ առել

Ahik
15.08.2009, 00:31
Կասե՞ք ՈւՊՍ-ի մոտավոր/միջին արժեք:

Լավը 150 դոլար

davidus
15.08.2009, 00:33
Ժողովուրդ ջան, CPU AMD Athlon կամ Sempron , Socket A.... նոր կամ օգտագործած որտեղից կարող եմ ճարել?

Ahik
15.08.2009, 00:38
Ժող ջան նոթբուք եմ ման գալիս ոգտագորճաճ. ԱՄԴ Սեմպրոն կամ Ատլոն, 40 ՀԴԴ, 512 օզուով, պարտադիր վայֆայով, ցանկալիա բլութուֆով ու կամերաով. Ու եթե ինչ-որ մեկը գին գիտի թող գրի.

Ahik
15.08.2009, 00:40
Ժողովուրդ ջան, ՑՊՈւ ԱՄԴ Աթլոն կամ Սեմպրոն , Սոցկետ Ա.... նոր կամ օգտագործած որտեղից կարող եմ ճարել՞

հաշ քոմպյուտերսում հարցրա, համարը սպյուռից.

Հայկօ
15.08.2009, 17:34
Ժող ջան նոթբուք եմ ման գալիս ոգտագորճաճ. ԱՄԴ Սեմպրոն կամ Ատլոն, 40 ՀԴԴ, 512 օզուով, պարտադիր վայֆայով, ցանկալիա բլութուֆով ու կամերաով. Ու եթե ինչ-որ մեկը գին գիտի թող գրի.

Սպասի մի հատ շատ լավ սայթի հղում (http://www.akumb.am/showthread.php?p=1772053#post1772053)տամ, ընդեղ գրած ա :)):

VisTolog
17.08.2009, 20:20
Մեր մոտ մինչև [500$] նեթբուքներ ծախու՞մ են

Yellow Raven
17.08.2009, 21:15
Ի՞նչ HDD խորհուրդ կտաք, որ համ էժանոտ լինի,համ էլ լավ աշխատող ու արագագործ:)
Մեկ էլ, 250-320 Մբ հիշողությամբը մոտավորապես ինչքա՞ն կարժենա:)

VisTolog
17.08.2009, 21:48
Ի՞նչ ՀԴԴ խորհուրդ կտաք, որ համ էժանոտ լինի,համ էլ լավ աշխատող ու արագագործ:)
Մեկ էլ, 250-320 Մբ հիշողությամբը մոտավորապես ինչքա՞ն կարժենա:)
երևի գբ նկատի ունեիր. :))

ավելի լավա մի տբ (տեռաբայթ) առնես, կնեղվես քչությունից :))
[hardware.am]-ում ծանոթացի գներին :)

aerosmith
17.08.2009, 22:20
Ի՞նչ HDD խորհուրդ կտաք, որ համ էժանոտ լինի,համ էլ լավ աշխատող ու արագագործ:)
Մեկ էլ, 250-320 Մբ հիշողությամբը մոտավորապես ինչքա՞ն կարժենա:)

կես տերաբայթը արժի 35000 դրամ, բայց սենց ասեմ ավելի լավ է մի քիչ տանք վճարես, բայց առնես թոշիբա ։

Rammstein
19.08.2009, 00:35
Ժող, ինձ էլ մի հատ վիդեոքարտ ա պետք` 512 ՄԲ, կամ 1 ԳԲ։ Ուղղակի ասում են, որ դրանք շատ տարբեր են լինում` մեկը խաղ խաղալու համար ա լավ, մեկը եսիմինչի համար ա լավ... Կասե՞ք, որը ինչի համար ա լավ, որ կողմնորոշվեմ։

Հայկօ
19.08.2009, 01:46

Ասա՝ ինչի համար ես ուզում, ասեն՝ որն ա լավը ;): «512 ՄԲ, կամ 1 ԳԲ» բնորոշման տակ ինչ ասես մտնում ա:

Rammstein
19.08.2009, 02:05
Ասա՝ ինչի համար ես ուզում, ասեն՝ որն ա լավը ;): «512 ՄԲ, կամ 1 ԳԲ» բնորոշման տակ ինչ ասես մտնում ա:
Դե ախր ես չգիտեմ` եթեա սեմ, ենթադրենք, խաղերի համար եմ ուզում, ապա էդ քարտը ինչի՞ համար կարող ա այդքան հարմար չլինի։

Ընդհանրապես ես աշխատում եմ AutoCAD, ArchiCAD, 3D-Max, Artlantis ու նման ծրագրերով, բայց միաժամանակ չէի ուզի, որ, օրինակ` խաղերը նորմալ չաշխատեն։

Հայկօ
19.08.2009, 02:10

Էդ ծրագրերի համար, ինչքան գիտեմ, քառամիջուկ պրոցեսորն ու շատ ռամը ավելի կարևոր են, քան վիդեոքարտը :think: Բայց դե բյուջեդ էլ մոտավորապես ասա, տեսնենք էդ սահմաններում ամենաարագ քարտը որն ա:

Rammstein
19.08.2009, 02:30

Իսկ միջինում ի՞նչ արժեն քարտերը։

Հայկօ
19.08.2009, 02:38
Իսկ միջինում ի՞նչ արժեն քարտերը։

Քսանից երկու հարյուր հազար (http://www.hardware.am/vga.htm) :): Միջինից բարձր քարտի համար մոտ 80,000-100,000 աչքի տակ ունեցի:

aerosmith
19.08.2009, 10:01
Իսկ միջինում ի՞նչ արժեն քարտերը։

Եթե ծանոթ առեվտրական, կա, որը գնու ա Չինաստան փողը տուր քեզ բերեն, ընդեղ համակարգչային տեխնիկան էժանա, նույնիսկ էժանա Ամերիկայի հետ համեմատած։
Ընկերս Լենովո նոթբուքա առել 350դոլարով ու ասեմ վատ պարամետրեր չեն...

davidus
19.08.2009, 10:21
Gigabyte 9500GT երևի հերիք ա քեզ..... 100-120$-ի սահմաններում ա..... բայց արի մի քիչ հեռատես գտնվենք.... քո նշած ծրագրերի հաջորդ սերունդը, ըստ ինձ, կսկսեն поддержка անել CUDA և AVT տեխնոլոգիաները, հետևաբար եթե մտադիր ես դրանցով լուրջ զբաղվես, ապա ավելի լավա մի քիչ նեղվես ու nVidia-յի GTX սերիայից գնես...
առանց չափազանցնելու ուղիղ 5 անգամ արագացնում ա ռենդերինգն ու կոնվերտացիան /աչքիս տեսածն եմ ասում/ :ok

Սլիմ
19.08.2009, 12:26
Ժողովուրդ օգնեք գտնել ամենալավ նոտբուկը, ամենալավ պարամետրերով , ամենապրիստիժնին: Մի խոսքով շաաաաատ լավը: Գինը կապ չունի: Կարևորը ամենալավը լինի:

Հայկօ
19.08.2009, 13:03
Ժողովուրդ օգնեք գտնել ամենալավ նոտբուկը, ամենալավ պարամետրերով , ամենապրիստիժնին: Մի խոսքով շաաաաատ լավը: Գինը կապ չունի: Կարևորը ամենալավը լինի:

:)): Ուրեմն՝ սենց.

Alienware m17x (http://configure.us.dell.com/dellstore/config.aspx?c=us&cs=19&l=en&oc=dkcwqt1&s=dhs&%7Elt=alienware) - Էստեղ կարող ես ինքդ էս մոդելը customize անես: Անձամբ ես հաջողացրեցի գինը բարձրացնել մինչև $5878, էն էլ առանց ծրագրային ապահովման, տյուների և այլն:

Sager NP9850 (http://www.sagernotebook.com/product_customed.php?pid=188463&action=customize) - Նույնը՝ սրա համար: Վճարիր $6274, և կունենաս Core 2 Extreme QX9300, 8Gb DDR3, 2x GeForce GTX 280M SLI, 1.5Tb HDD և նման այլ հաճույքներ:

Իսկ ընդհանրապես՝ հիմա սրանից (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220527)լավ տարբերակ չես գտնի:

Էս՝ հզորները: Իսկ եթե քո ասած՝ «պրիսծիժ» ես ուզում, Sony Vaio TT, Sony Vaio Z նայի, կամ էլ MacBook Pro:

Հ.Գ. Ու հիշեք, որ ամեն տարի սովից մահանում ա եսիմքանի հարյուր հազար մարդ:

davidus
19.08.2009, 13:55
հեսա (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&Item=260459025559&Category=177&_trkparms=algo%3DLVI%26its%3DI%26otn%3D2)..... համ շատ սիրուն ա, համ էլ շատ լավն ա

Հայկօ
19.08.2009, 13:56
հեսա (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&Item=260459025559&Category=177&_trkparms=algo%3DLVI%26its%3DI%26otn%3D2)..... համ շատ սիրուն ա, համ էլ շատ լավն ա

Ես HDX18-ը դիտմամբ արհամարեցի՝ որպես ոչ բավարար չափով «պռիսծիժ» ու «թույն» :)): Չնայած ես էլ եմ HP քշում :):

davidus
19.08.2009, 14:01
Ես HDX18-ը դիտմամբ արհամարեցի՝ որպես ոչ բավարար չափով «պռիսծիժ» ու «թույն» :)): Չնայած ես էլ եմ HP քշում :):

բայց դե հուսալի են..... սերվիսն էլ շատ լավա......

AMzone
19.08.2009, 16:44
կոմպ եմ գնել, ձեր կարծիքները,
ինտել քորթուդու 2.8 գհզ
2գբ ռամ
1գբ վիդո կարտա
320գբ տարողություն
պլյուս նվեր քարտ րայդեր գինը 330$

Racer
19.08.2009, 17:21
itplaza.am - ում գները hardware.am -ից էժան են, համ էլ ձրի առաքում են:

masivec
19.08.2009, 20:53
itplaza.am - ում գները hardware.am -ից էժան են, համ էլ ձրի առաքում են:
Հասցե ունի որ գնամ նայեմ ինձ ինչ պետք ա՞:think

aerosmith
19.08.2009, 21:23
հա ես էլ ման էկա, ու հասցե չգտա
զանգի 099 90 60 30 համարով ու հասցեն կիմանաս։

Սլիմ
20.08.2009, 08:36
:)): Ուրեմն՝ սենց.

Alienware m17x (http://configure.us.dell.com/dellstore/config.aspx?c=us&cs=19&l=en&oc=dkcwqt1&s=dhs&%7Elt=alienware) - Էստեղ կարող ես ինքդ էս մոդելը customize անես: Անձամբ ես հաջողացրեցի գինը բարձրացնել մինչև $5878, էն էլ առանց ծրագրային ապահովման, տյուների և այլն:

Sager NP9850 (http://www.sagernotebook.com/product_customed.php?pid=188463&action=customize) - Նույնը՝ սրա համար: Վճարիր $6274, և կունենաս Core 2 Extreme QX9300, 8Gb DDR3, 2x GeForce GTX 280M SLI, 1.5Tb HDD և նման այլ հաճույքներ:

Իսկ ընդհանրապես՝ հիմա սրանից (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220527)լավ տարբերակ չես գտնի:

Էս՝ հզորները: Իսկ եթե քո ասած՝ «պրիսծիժ» ես ուզում, Sony Vaio TT, Sony Vaio Z նայի, կամ էլ MacBook Pro:

Հ.Գ. Ու հիշեք, որ ամեն տարի սովից մահանում ա եսիմքանի հարյուր հազար մարդ:
Ըհը , մերսի:)
Հ.Գ. ես եթե էտքան գումար ունենաի, հաստատ կոմպի չէի տա, իմը մի հատ փդած պենտիում 4-ա, ուղակի մարդիկ կան, որ իրանց ամեն ինչը պիտի մակարդակ լինի, էտ իրանց կարծիքով ուժի ու հզորության նշանա, ես էլ աշխատում եմ ինչ որ մեկի մոտ ու իմ պարտքնա ցանկացած բնագավառում իմ վերադասին ներկայացնել ամենապրիստիժը;)

հեսա (http://cgi.ebay.com/ws/eBayISAPI.dll?ViewItem&Item=260459025559&Category=177&_trkparms=algo%3DLVI%26its%3DI%26otn%3D2)..... համ շատ սիրուն ա, համ էլ շատ լավն ա
:)

Հայկօ
20.08.2009, 12:47
կոմպ եմ գնել, ձեր կարծիքները,
ինտել քորթուդու 2.8 գհզ
2գբ ռամ
1գբ վիդո կարտա
320գբ տարողություն
պլյուս նվեր քարտ րայդեր գինը 330$

:think Կասե՞ս՝ որտեղից: Երևի առանց մոնիտորի, չէ՞: Լավ ես առել:

AMzone
20.08.2009, 16:27
Առանց մոնիտոր, բայց սիրյաից, հալեպից

AG16
21.08.2009, 16:47
Սրանցից ո՞րը արժի վերցնել:
http://pic.ipicture.ru/uploads/090821/9iDO45WHj1.jpg

Elmo
21.08.2009, 16:49
Sparkle լավն ա: 600 ՄՀց ու 900 ՄՀց
բայց երկուսն էլ շատ թույլ են ու հետամնաց: Եթե գումար ունես 9600 վերցրու

Հայկօ
21.08.2009, 19:02
Սրանցից ո՞րը արժի վերցնել:

Elmo-ի հետ համաձայն եմ: Բայց ավելացնեմ, որ էդ գնով ավելի լավ ա Radeon HD3450 կամ Radeon HD4350 առնես: Կամ էլ մի 5000 էլ ավելացրու ու միանգամից Radeon HD4650 վերցրու: Ավելի արագ են: Չնայած մեկ ա՝ նորությունները մաքսիմումով խաղալու մասին կարող ես վստահորեն մոռանալ, չեն ձգի:

4650-ը, չնայած, հիմա ամեն ինչի համար հերիք ա: Նոթբուկիս վրա դրանից ա, դեսկտոփ տարբերակից համարյա ոչ մի բանով չի տարբերվում (հաճախականություններն են մի քիչ ցածր), ու ցանկացած բան կարողանում եմ էկրանիս իսկական ռեզոլուշնով, AF 16x AA4x-ով, մաքսիմումով խաղամ:

Ավելացում. նոր նայեցի, իմ 4650-ը GF համարժեքով մոտավորապես հավասար ա 8800GTS 320Mb-ին՝ նախկին քարտիս :o: Սուբյեկտիվ տպավորություններով կարող եմ նույնիսկ ասել, որ ավելի արագ ա: Համենայն դեպս Fallout 3-ը շատ ավելի լավ էր քաշում:

AG16
23.08.2009, 13:40
Ժողովուրդ սրանց տարբերությունները բեսամթ են, թե՞ էտքան ել էական չի:

Sapphire HD 3650-512Mb GDDR2 128bit 725MHz 128 bit, 1000MHz (2*500MHz ) GDDR2, 120 stream processor, DX10.1, OpenGL 2.1, shader 4.1, TV-OUT, 2DVI, PCI-E 16x

Sapphire HD 3650-512Mb GDDR4 128bit 725MHz 128 bit, 2000MHz (2*1000MHz ) GDDR4, 120 stream processors, DX10.1, OpenGL 2.1, shader 4.1, TV-OUT, 2DVI, PCI-E 16x

Հայկօ
23.08.2009, 14:30

Արագության կոնկրետ տոկոսային տարբերություն ասելը մի քիչ դժվար գործ ա, բայց որ երկրորդը զգալիորեն ավելի արագ կլինի՝ հաստատ ա:

linus
25.08.2009, 00:50
Ժողովուրդ օգնեք գտնել ամենալավ նոտբուկը, ամենալավ պարամետրերով , ամենապրիստիժնին: Մի խոսքով շաաաաատ լավը: Գինը կապ չունի: Կարևորը ամենալավը լինի:
հեսա (http://linus.am/?page=Catalog&prod=notebooks&cat=A30020H) մի սիրունիկել իմ կողմից, "tour" ով կարաս մանրամասն զննես :)

Elmo
25.08.2009, 10:21
Բայց ավելացնեմ, որ էդ գնով ավելի լավ ա Radeon HD3450 կամ Radeon HD4350 առնես: Կամ էլ մի 5000 էլ ավելացրու ու միանգամից Radeon HD4650 վերցրու:

4650 -ը հասկացանք, բայց 3450 կամ 4350 -ը 9600-ից ճիշտ ա սթրիմ պրոցեսսորներով առավել են, բայց չեն հասնում: Թոզին էլ չեն հասնում:
Սամոն քարտ ընտրելուց մի 200 հոդված էր կարդացել ու բացատրում էր ինձ: Դուրս ա գալիս, որ հիշողությոնա արագությունն ու սթրիմ պրոցեսսորների քանակը դեռ ծրագրային ապահովվածության նկատմամբ չի կարողանում դոմինանտ դեր գրավել:
Ավելի պարզ՝ Nvidia-ն իրա դրայվերներով ու աքսելերատորներով հրաշքներ ա գործում, ու քարտերի էֆեկտիվությունը մի քանի անգամ բարձրացնում ա: Բոլոր հարգի խաղ-արտադրողները էդ աքսելերատորների համար են խաղեր գրում: Օրինակ նույն Phys-X մոդուլը մորթ ա անում: Մառախուղ ա , քամի ա, տերևներ են բան են, սաղ CPU -ն ինքն ա աքսելերացնում, իսկ մնացած դինամիկ գրաֆիկան՝ GPU-ն: Դե դիր ու մի քանի անգամ շատ սթրիմ պրոցեսսորներ հավաքի, մեկ ա զուգահեռ աշխատանքի էֆեկտին չես հասնի:
AMD -ն դրան ի պատասխան որոծել ա ինտեգրացված GPU+CPU սարքի: Եթե ճգնաժամը չխանգարի կսարքի, ու էդ ժամանակ Nvidia-ն կզիջի դիրքերը:
Իսկ հիմա լավ ա Nvidia գնել:

Հայկօ
25.08.2009, 12:58

Մո ջան, 4350-ի գները ստեղ մոտ 22.000 են, 9600-ինը՝ մոտ 55.000: Անհամեմատելի բաներ են: 4650-ը 32.000-ով կարելի ա առնել, իսկ էդ հաստատ ավելի արագ ա, քան 9600-ը, սեփական փորձիցս գիտեմ, պլյուս՝ լիքը տեստեր: Ստեղ կոնկրետ խնդիր կար՝ նվազագույն փողով լավագույն քարտը առնել: Տենց 20.000-ի կարգի քարտերի մեջ 4350-ն ա ամենալավը: Կարելի ա, իհարկե, 9400 առնել, նոր մտքովս անցավ, մոտավորապես նույն գինն են: 9400-ը համարյա միշտ ավելի արագ ա DX9-ի տակ, իսկ 4350-ը շատ ավելի լավն ա DX10-ի տակ: Իսկ դրայվերների պրոբլեմը էնքան էլ մեծ չի, ինչքան թվում ա: Հա, Nvida-ն ավելի լավն ա էդ առումով, ավելի հաճախ ա թարմացնում ու սխալներն էլ քիչ են, բայց AMD-ի դրայվերներն էլ էդքան ահավոր չեն, ես, համենայն դեպս, սաղ կյանքս Nvidia եմ ունեցել, հիմա AMD ա, ու հարմարության տարբերություն չեմ զգում:

Phys-X-ի մասին մի քիչ սխալ գիտես: Ֆիզիկան սենց թե նենց CPU-ն էր միշտ իրականացնում, բայց հիմա Nvidia-ի դրայվերների մեջ բան են ավելացրել (հենց էդ Phys-X-ի պլատֆորմը, էլի), ու 8800-ից բարձր սերիաները կարողանում են ֆիզիկան հենց վիդեոքարտի ուժերով հաշվել: Իսկ լավ վիդեոքարտի զուտ չոր հաշվողական հզորությունը էսօր ցանկացած պրոցեսորի հզորությունից մեծ ա: AMD-ն էլ համարժեք մի բան ունի, ուղղակի հիմա շատ հում ա:

Բայց միանշանակ ասել, որ հիմա ավելի լավ ա Nvidia առնել, ճիշտ չի: Պիտի գին-արագություն հարաբերությանը նայես: 4000 սերիան շատ լավն ա (մանավանդ 4800-ներն ու 4700-ները), էնքան լավը, որ Nvidia-ն միշրջան խուճապահար ամեն շաբաթ գներն էր իջացնում, որ մրցակցությանը դիմանա: Հիմա բալանսը համեմատաբար վերականդնվել ա:

Ապե Ջան
25.08.2009, 14:43
Ժողովուրդ d-link 2100-i նման կամ հենց դրանիցա պետք, օգտագործած կամ նոր ու էժան

Elmo
25.08.2009, 17:37
Phys-X-ի մասին մի քիչ սխալ գիտես: Ֆիզիկան սենց թե նենց CPU-ն էր միշտ իրականացնում, բայց հիմա Nvidia-ի դրայվերների մեջ բան են ավելացրել (հենց էդ Phys-X-ի պլատֆորմը, էլի), ու 8800-ից բարձր սերիաները կարողանում են ֆիզիկան հենց վիդեոքարտի ուժերով հաշվել: Իսկ լավ վիդեոքարտի զուտ չոր հաշվողական հզորությունը էսօր ցանկացած պրոցեսորի հզորությունից մեծ ա: AMD-ն էլ համարժեք մի բան ունի, ուղղակի հիմա շատ հում ա:

Հա, խառնել եմ: Թարս եմ ասում:

ATI չեմ ունեցել, ավելի շատ Nvidia-ին եմ վստահում: Բայց որ ասում ես լավն ա, ուրեմն լավն ա:

Հայկօ
25.08.2009, 17:44
Հա, խառնել եմ: Թարս եմ ասում:

ATI չեմ ունեցել, ավելի շատ Nvidia-ին եմ վստահում: Բայց որ ասում ես լավն ա, ուրեմն լավն ա:

Նոթբուկս որ ընտրում էի, հնարավորություն կար ընտրելու Nvidia M130-ի ու AMD HD4650-ի միջև: Ես երկրորդը ընտրեցի, չեմ փոշմանել:

linus
25.08.2009, 20:14
Ժողովուրդ d-link 2100-i նման կամ հենց դրանիցա պետք, օգտագործած կամ նոր ու էժան
"Նեստ" խանութում կա tp-link ֆիրմայի access point, մոդելի անունը չեմ հիշում, բայց միայն էտ է, ուրիշ չունեն. գինը մոտ 50$

Ապե Ջան
26.08.2009, 11:03
"Նեստ" խանութում կա tp-link ֆիրմայի access point, մոդելի անունը չեմ հիշում, բայց միայն էտ է, ուրիշ չունեն. գինը մոտ 50$
մերսի, բայց թանկա, ինձ ավելի էժան տարբերակ էր պետք

Ապե Ջան
13.09.2009, 19:31
Ինձ 300000 հազար դրամի սահմաններում համակարգիչա պետք, համակարգիչը գնելու եմ ապառիկ, ցանկանում եմ որ այն լինի AMD X2 (Dual Core) . 19 wide մոնիտոռ 2GB ram. 320-500 GB HDD վիդեոից հիմա մի քիչ հեռու եմ, ինչ վիդեո կարելիա դնել էտ ցնի սահմաններում?

Life
13.09.2009, 20:42
Կգնեմ 2Գբ Ռամ(1slot)

AMzone
13.09.2009, 23:14
Ինձ 300000 հազար դրամի սահմաններում համակարգիչա պետք, համակարգիչը գնելու եմ ապառիկ, ցանկանում եմ որ այն լինի AMD X2 (Dual Core) . 19 wide մոնիտոռ 2GB ram. 320-500 GB HDD վիդեոից հիմա մի քիչ հեռու եմ, ինչ վիդեո կարելիա դնել էտ ցնի սահմաններում?

եսի նայի ընդամենը $ 500 առանց մոնիտոր.

Refurbished - HP a6750f Refurbished Desktop
Operating System - Genuine Windows Vista® Home Premium 64bit w/ SP1 լիցենզիոնի.
Processor - AMD™ Phenom™ X4 9650 Quad Core Processor
Processor Speed - 2.30 GHz, 2MB L2 + 2MB chared L3 Cache
Bus Speed - 3600MT/s System Bus
Memory - 8192MB PC2-6400 DDR2 SDRAM
Video Graphics - Integrated Graphics
Hard Drive - 750GB (7200RPM) Hard Drive (SATA)
Optical Drive - SuperMulti DVD Burner with LightScribe Technology
Card Reader - 15-in-1 Digital Media Card Reader (SD, MMC, RS-MMC, MS, MS Pro/Duo, Pro Duo, SM, xD, mini SD, CF I/II, MD, MMC Mobile, MMC+
Audio - High Definition Surround Sound Capable, 7.1 channels
Network - 10/100/1000 Ethernet (RJ-45)
Keyboard - HP multimedia keyboard
Warranty - 90 days limited warranty

Ապե Ջան
14.09.2009, 00:08

Հա ամեն ինչ շաաաաաաաաաատ լավա, դուրս շատ էկավ, մանավանդ գինը, բայց SD rami-ի ու Video-ի պահը չհհասկացա, ինչքանա վիդէոն ու սդրամա լինում իրա ռամը?

AMzone
14.09.2009, 01:32
Memory - 8192MB PC2-6400 DDR2 SDRAM նշանակումա 8ԳԲ
վիդեո կարտան նշած չի կոնկրետ, բայց դե ես կոմպի հետ ամենաքիչը 1ԳԲ կլինի.

ափսոս ես կոմպը ամերիկայումա,

AG16
14.09.2009, 01:34
Ժողովուրդ Core 2 Duo E7400-ին(2.8GHz, 3Mb, 1066MHz:8) արժի՞ 50000 տալ(led.am) hardware.am-ում 60000-ա:think, մեկել կա Core 2 Duo E6550 2.33GHz, 2x2Mb, 1333MHz:8(47000) ու Core 2 Duo E6600 2.4GHz, 2x2Mb, 1066MHz(48000):

AMzone
14.09.2009, 02:51
Ժողովուրդ Core 2 Duo E7400-ին(2.8GHz, 3Mb, 1066MHz) արժի՞ 50000 տալ(led.am) hardware.am-ում 60000-ա, մեկել կա Core 2 Duo E6550 2.33GHz, 2x2Mb, 1333MHz(47000) ու Core 2 Duo E6600 2.4GHz, 2x2Mb, 1066MHz(48000):

1-ինը , հանկարց 3000դրամ չխնայես, 2արնես, հետո կփոշմանես.

matlev
14.09.2009, 12:00
Հա ամեն ինչ շաաաաաաաաաատ լավա, դուրս շատ էկավ, մանավանդ գինը, բայց SD rami-ի ու Video-ի պահը չհհասկացա, ինչքանա վիդէոն ու սդրամա լինում իրա ռամը?

Վիդեոն ինտեգրված է (on board) -Video Graphics - Integrated Graphics:
Ուշադրություն դարձրեք նաև սրան - Refurbished - HP a6750f Refurbished Desktop

Ապե Ջան
15.09.2009, 15:38
CPU – Core2Duo E7400
MOTHERBOARD – Asus P5KPL
DDRAM – 2048mb 800
Video card – 9600GT 1024MB
HDD – 320GB SATA 2
DVD-RW – samsung
Case Asus – blok 400W
Monitor - WiewSonic VX1962WM
ու էս 288000 դրամ, ոնցա արժի էտքան տալ?

AMzone
15.09.2009, 23:24
CPU – Core2Duo E7400
MOTHERBOARD – Asus P5KPL
DDRAM – 2048mb 800
Video card – 9600GT 1024MB
HDD – 320GB SATA 2
DVD-RW – samsung
Case Asus – blok 400W
Monitor - WiewSonic VX1962WM
ու էս 288000 դրամ, ոնցա արժի էտքան տալ?
եթե ԱՋ-ում ես նայել,՛ քեզ խորհորդ կտամ, տաս օրից գնաս նայես, համ էժան կլինի, համել նոր տեսականի. ;)

Ապե Ջան
15.09.2009, 23:28
եթե ԱՋ-ում ես նայել,՛ քեզ խորհորդ կտամ, տաս օրից գնաս նայես, համ էժան կլինի, համել նոր տեսականի. ;)
չէ AG չեմ նայել, ընդեղ շատ թանկա, անիմաստա նայելը

Ahik
15.09.2009, 23:57
չէ AG չեմ նայել, ընդեղ շատ թանկա, անիմաստա նայելը

Ras-ում նայիր:
Բայց իմ կարծիքով արդեն վաղուց ժամանակնա DDR3-ի անցնելու;)

Ապե Ջան
16.09.2009, 00:00
Q8200 Core2Duo Quad – 85000 AMD
Asus P5Q – 62000 AMD
Seagate Barracuda AS2 - 500 Gb 7200.11rpm 32Mb - 31000 AMD
OCZ CrossFire Edition DDR2 1024Mb 800 MHz – 2հատ 1GB 22000 AMD
Asus 9600GT 1024Mb GDDR3 256bit – 66000 AMD
ViewSonic VX1962WM 19" LCD Wide 2ms HDMI la belle – 82000 AMD
Pioneer DVR-216 Dual Layer 18/20/18 48/32/48 - 15500 AMD
Asus TA-D 450Wt(500Wt) clean 24pin - 32500 AMD
+ 10000 մկնիկ, կլավյատուռա, դինամիկ
368500 AMD
էս ոնցա, կարամ ապառիկ ինչ որ խանութից էս վերցնեմ, ու սկզբնական 70000-80000 հազար վճարեմ, բայց կոմպա չէ :hands

Ապե Ջան
16.09.2009, 00:03
http://www.itplaza.am/ էս կայքին ծանոթ էք, գները վապշե ոնցա որ կոմպ էս վերցնում?

Ahik
16.09.2009, 00:13
Q8200 Core2Duo Quad – 85000 AMD
Asus P5Q – 62000 AMD
Seagate Barracuda AS2 - 500 Gb 7200.11rpm 32Mb - 31000 AMD
OCZ CrossFire Edition DDR2 1024Mb 800 MHz – 2հատ 1GB 22000 AMD
Asus 9600GT 1024Mb GDDR3 256bit – 66000 AMD
ViewSonic VX1962WM 19" LCD Wide 2ms HDMI la belle – 82000 AMD
Pioneer DVR-216 Dual Layer 18/20/18 48/32/48 - 15500 AMD
Asus TA-D 450Wt(500Wt) clean 24pin - 32500 AMD
+ 10000 մկնիկ, կլավյատուռա, դինամիկ
368500 AMD
էս ոնցա, կարամ ապառիկ ինչ որ խանութից էս վերցնեմ, ու սկզբնական 70000-80000 հազար վճարեմ, բայց կոմպա չէ :hands

Ապեր ճիշտն ասած եսիմ ինչ չի:
Նախ պռոցը թուլացրու (անիմաստ փող մի ծախսի), բորդն ու օզուն փոխիր դիր DDR3, վիդեոն էլ գիտեմ որ արդեն ATI DDR4-ով են գալիս ու ոչ շատ թանկ:

Ապե Ջան
16.09.2009, 00:16
Ապեր ճիշտն ասած եսիմ ինչ չի:
Նախ պռոցը թուլացրու (անիմաստ փող մի ծախսի), բորդն ու օզուն փոխիր դիր DDR3, վիդեոն էլ գիտեմ որ արդեն ATI DDR4-ով են գալիս ու ոչ շատ թանկ:
բայց դէ մտածում եմ կարգին պռոց ու բորդ դնեմ որ հիմնական մնա էլ հո չեմ փոխելու, ասենք ոզուն կավելցնեմ հա, վիդեոն էլ կարամ փոխեմ

BOBO
16.09.2009, 00:30
Q8200 Core2Duo Quad – 85000 AMD
Asus P5Q – 62000 AMD
Seagate Barracuda AS2 - 500 Gb 7200.11rpm 32Mb - 31000 AMD
OCZ CrossFire Edition DDR2 1024Mb 800 MHz – 2հատ 1GB 22000 AMD
Asus 9600GT 1024Mb GDDR3 256bit – 66000 AMD
ViewSonic VX1962WM 19" LCD Wide 2ms HDMI la belle – 82000 AMD
Pioneer DVR-216 Dual Layer 18/20/18 48/32/48 - 15500 AMD
Asus TA-D 450Wt(500Wt) clean 24pin - 32500 AMD
+ 10000 մկնիկ, կլավյատուռա, դինամիկ
368500 AMD
էս ոնցա, կարամ ապառիկ ինչ որ խանութից էս վերցնեմ, ու սկզբնական 70000-80000 հազար վճարեմ, բայց կոմպա չէ :hands
Պռոցը ավելի լավա Q9550 վեկալես - 96000
Seagate 500Gb - 24000
Վիդեո Zotac 9800GT 1024Mb GDDR3 - 50000
Էսի pc-trend.am -ում էս նորեմ ըտեղից կոմպ վեռցել լավ էժանա բայց ապառիկ չեն տալի

Ahik
16.09.2009, 00:35
բայց դէ մտածում եմ կարգին պռոց ու բորդ դնեմ որ հիմնական մնա էլ հո չեմ փոխելու, ասենք ոզուն կավելցնեմ հա, վիդեոն էլ կարամ փոխեմ

Չե, երևի ես ծիշտ չբացատրեցի:
Անիմաստ եմ համարում հզոր պռոցի առկայությունը: Լիքը մարդ գիտեմ, որ 7500-ը փոխելա 8600-ով ու փոշմանել որ անիմաստ փողա դրա վրա ծախսել, էլ չեմ ասում քվադերի մասին: Հարցրու մասնագետներին:
Ինչ վերաբերվումա բորդին ու օզուին, հակառակը, խորհուրդ եմ տալիս նոր տեղնոլոգիան: Ավելի լավա մի քիչ թանկ առնես բայց նոր տեխնոլոգիայովը DDR3: Ես ժամանակին տենց արեցի ու շատ գոհ եմ:
Վիդեոի համար էլ եմ ասում, արդեն DDR4-ով կան, ինչիտա պետք DDR3-ը: Տարբերությունը չնչինա:
Խանութներից նայիր Ռաս-ն ու Նեստ-ը: Ամենաէժաններն են:

Ապե Ջան
16.09.2009, 00:35
Պռոցը ավելի լավա Q9550 վեկալես - 96000
Seagate 500Gb - 24000
Վիդեո Zotac 9800GT 1024Mb GDDR3 - 50000
Էսի pc-trend.am -ում էս նորեմ ըտեղից կոմպ վեռցել լավ էժանա բայց ապառիկ չեն տալի
չէ էտքան փող չունեմ, համել ապառիկա պետք

Ապե Ջան
16.09.2009, 00:38
Չե, երևի ես ծիշտ չբացատրեցի:
Անիմաստ եմ համարում հզոր պռոցի առկայությունը: Լիքը մարդ գիտեմ, որ 7500-ը փոխելա 8600-ով ու փոշմանել որ անիմաստ փողա դրա վրա ծախսել, էլ չեմ ասում քվադերի մասին: Հարցրու մասնագետներին:
Ինչ վերաբերվումա բորդին ու օզուին, հակառակը, խորհուրդ եմ տալիս նոր տեղնոլոգիան: Ավելի լավա մի քիչ թանկ առնես բայց նոր տեխնոլոգիայովը DDR3: Ես ժամանակին տենց արեցի ու շատ գոհ եմ:
Վիդեոի համար էլ եմ ասում, արդեն DDR4-ով կան, ինչիտա պետք DDR3-ը: Տարբերությունը չնչինա:
Խանութներից նայիր Ռաս-ն ու Նեստ-ը: Ամենաէժաններն են:
Խանութներից նայիր Ռաս-ն ու Նեստ-ը: Ամենաէժաններն են: ոնցա իրանց սայտի անունը? մի հատ կարաս 300000-ի կոմպ հավաքես էտ քո ասած տվյալներով

BOBO
16.09.2009, 00:39
չէ էտքան փող չունեմ, համել ապառիկա պետք
Դե ես 20000 վիդեոից ու վինչից հանեցի 10000 տվի պռոցին մնացածնել մի բանի կտաս:)) Ես էլ փող չունեի բայց որ դրանց գները տեսա փող ճարեցի, AG-ում նույն կոմպը 100000 թանգ էր

Ապե Ջան
16.09.2009, 00:42
Դե ես 20000 վիդեոից ու վինչից հանեցի 10000 տվի պռոցին մնացածնել մի բանի կտաս:)) Ես էլ փող չունեի բայց որ դրանց գները տեսա փող ճարեցի, AG-ում նույն կոմպը 100000 թանգ էր
չէ ախպեր AG-ին խանութ չի

Ahik
16.09.2009, 00:47
Խանութներից նայիր Ռաս-ն ու Նեստ-ը: Ամենաէժաններն են: ոնցա իրանց սայտի անունը? մի հատ կարաս 300000-ի կոմպ հավաքես էտ քո ասած տվյալներով

Ասածներիցս մենակ վիդեոի գիննը գիտեմ ATI 512մբ 150$ էր ռասում
Core 2Duo 8600 185$ եթե չեմ սխալվում
Խորհուրդ կտամ սկզբի համար ԴԴՌ3 դնես 1գբ անոց հետո ավելացնես, եթե փողից նեղվում ես, համ էժան կգա, համել հետո եթե առնելու լինես գինը արդեն իջած կլինի;)
Եթե win7 ես դնելու միանգամից 2գբ-անոցը առ, մի պալչկա, որ հետո եթե պետք լինի նույնից մի հատ էլ ավելացնես:)

Ապե Ջան
16.09.2009, 00:55

ոկ, մերսի խորհրդի համար

Ahik
16.09.2009, 01:05
ոկ, մերսի խորհրդի համար

Պռոբլեմ չկա;)
Ճիշտն ասած ես Ասուս բորդերը չեմ հավանում (ճաշակի հարցա, թող ոչ ոք հետս կռիվ չանի:)) նայիս Գիգաբայտ Պ55 սերիայից, նոր նայում էի դուրս եկան: Նայիր www.nix.ru
Իդեպ առնելուց ASRock մի առ, այլ գոնե մաքուր Asus:

AMzone
16.09.2009, 01:31
ինտերնետային կայքերի գնով մի նայեք, դրանք վաղուց չեն թարմացրել, համել որ խանութից առնում ես ձեղչեր են անում, ետել հաշվի առեք.

Ապե Ջան
16.09.2009, 01:32
ինտերնետային կայքերի գնով մի նայեք, դրանք վաղուց չեն թարմացրել, համել որ խանութից առնում ես ձեղչեր են անում, ետել հաշվի առեք.
հա ճիչտա է, էս իմ harsware-ի թարմացումը 05,80,09-իա

Ապե Ջան
16.09.2009, 13:00
Q8200 Core2Duo Quad – 69200 AMD
Asus P5QLpro – 46600 AMD
Seagate Barracuda AS2 - 500 Gb 7200.11rpm 32Mb - 26800 AMD
OCZ CrossFire Edition DDR3 2048Mb 1333 MHz – 14400 AMD
Axle 9600GT 1024Mb GDDR3 256bit – 48900 AMD
Монитор LCD 19"" Xerox XM319 Wide" - 63500
DVD-RW Samsung - 12400 AMD
Case - Asus 450W - 29600 AMD
+ mause.keyboard.speakers 5700+2000+5000=13700
324400 AMD
իսկ էս ոնցա?

davidus
16.09.2009, 13:42
Монитор LCD 19"" Xerox XM319 Wide" - 63500

թափի թող գնա.... դրանք մոնիտորներ չեն....

Life
16.09.2009, 23:00
Ժող իմ ՌԱՄը 1գէգա ՕՀ վին7 ուզում գոնեմ 3գէգ սարքեմ(1հատ 2ԳԲ)Բայց որ շատ թանկ չլինի ու նորմալ աշխատի...Ստեղից ինչ արժի վեկալել? hardware.am մի 15000 սահմանում

AMzone
17.09.2009, 00:08
Axle 9600GT 1024Mb GDDR3 256bit – 48900 AMD
2ԳԻԳ սարքի,

Ժող իմ ՌԱՄը 1գէգա ՕՀ վին7 ուզում գոնեմ 3գէգ սարքեմ(1հատ 2ԳԲ)Բայց որ շատ թանկ չլինի ու նորմալ աշխատի...Ստեղից ինչ արժի վեկալել? hardware.am մի 15000 սահմանում
ԱՋ-ում 12000ովել կա, 2ԳԲ Տվինսօմ, իմս դրանիցա չեմ բողոքում.

Հայկօ
17.09.2009, 00:10
Ժող իմ ՌԱՄը 1գէգա ՕՀ վին7 ուզում գոնեմ 3գէգ սարքեմ(1հատ 2ԳԲ)Բայց որ շատ թանկ չլինի ու նորմալ աշխատի...Ստեղից ինչ արժի վեկալել? hardware.am մի 15000 սահմանում

DDR թե՞ DDR II:

Life
17.09.2009, 00:16
DDR թե՞ DDR II:
DDR II

Life
17.09.2009, 00:22
Իսկ էս կինգմաքսերը??

2Gb <PC-5300> Kingmax DDR-II DIMM
Type DDR2
Capacity 2 Gb
Frequency of functioning up to 667 MHz
Channel capacity 5300 Mb/s
Գինը`13680դրամ

Կամ ասենք

2Gb <PC-8500> Kingmax DDR-II DIMM
Type DDR2
Frequency of functioning up to 1066 MHz
Capacity 2 Gb
Channel capacity 8533 Mb/s
Գինը`15580դրամ
http://www.agelectronics.am/pageseng/catalogue.php?mena=2

Ahik
17.09.2009, 00:46
Անիմաստ փող մի ծախսի, 2գբ-ն լրիվ հերիքա: Ռասում նայիր այտեղ էժանա:

AMzone
17.09.2009, 00:53
2Gb <PC-8500> Kingmax DDR-II DIMM
Type DDR2
Frequency of functioning up to 1066 MHz
Capacity 2 Gb
Channel capacity 8533 Mb/s
Գինը`15580դրամ
ենտեղ որ գնաս մի 14000 կտան. եթե տան.

masivec
17.09.2009, 16:49
Հայկո ի՞նչ տարբերություն GDDR ու DDR-ի մեջ:think

Հայկօ
17.09.2009, 18:57
Հայկո ի՞նչ տարբերություն GDDR ու DDR-ի մեջ:think

GDDR-ը մենակ վիդեոքարտերի մեջ ա օգտագործվում, իսկ DDR-ը ունիվերսալ ա: Ընդհանրապես լինում ա GDDR3, GDDR4 ու GDDR5: Եթե վիդեոքարտ ես ընտրում, գերադասելի ա GDDR-ովը վերցնել:

davidus
25.09.2009, 23:57
Ժողովուրդ ջան... աչկս սրա վրայա մնացել...:love ինչ կասեք..

ASUS G51VX-X1A
Core™2 Duo Processor P8700 2.53 GHz / 1066MHz FSB / 3MB L2 Cache
DDR2 4GB
15.6" Full HD (1920x1080) LED backlight
NVIDIA® GeForce® GTX 260M with 1GB GDDR3 VRAM
320GB, 7200 rpm, SATA
2.0 Mega Pixel web camera
... մնացածը չեմ նշում.....
հնարավոր ա նաև վրեն Core 2 QUAD Q9000 դնել..

1500$ ա ԱՄՆ-ում.... որ բերեմ մի 1600 կնստի.... արժի???

Հայկօ
26.09.2009, 19:00
1500$ ա ԱՄՆ-ում.... որ բերեմ մի 1600 կնստի.... արժի???

Ստեղ (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220576) էդ նույնը $1399.99 արժի ;):

Sony Vaio-ների հետ ո՞նց ես: Էս մի մոդելն էլ նայի (մուգ գույնի (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834117940), բաց գույնի (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834117939)), $1049.99 արժի: Վիդեոն Nvidia M260 չի, իհարկե, ATI Mobility Radeon 4650HD ա (1Gb), տեսականորեն պիտի որ մի 10-15 տոկոս դանդաղ լինի, բայց գործնականորեն ես հենց հիմա օգտագործում եմ, բացարձակապես ամեն ինչ մաքսիմումով ընտիր քաշում ա: Շատ լավ HP-ներ էլ կան նույն վիդեոքարտով, սուբյեկտիվորեն՝ ինձ ավելի են դուր գալիս, քան Սոնիներն ու, մանավանդ, տապոռ Ասուսները (:oy), իրանց պաշտոնական սայթում (http://www.shopping.hp.com/webapp/shopping/series_can.do;HHOJSID=YSxsK2qCQRwpVNCQm3LzgJ0zn1Gm9WGGJLtWts43TW650XDJ6YJW%21-1436890291?storeName=computer_store&landing=notebooks&a1=Category&v1=High%20performance&jumpid=in_R329_prodexp/hhoslp/psg/notebooks/High_performance) նայի, (հատկապես ուշադրություն դարձրու dv6-ին), կարող ա մի բան գտնես:

Քո նշած Ասուսը, բնականաբար, հզոր ու լավ նոթբուկ ա, այնուամենայնիվ՝ մոտավորապես 50 տոկոսով ավելի թանկ ա, քան իմ նշածները, բայց հաստատ 50 տոկոսով ավելի հզոր չի: Համ էլ ինձ էդ գեյմերական թիթիզ-զիզիբիզի դիզայնը դուր չի գալիս, բայց դե էդ արդեն կարևոր չի, ճաշակին ընկեր չկա:

Հ.Գ. Մաշտոցի վրայի «Զիգզագում» էդ Սոնիներից (ավելի թույլ կոնֆիգով, բայց նույն շասսիով) կա, կարող ես գնալ նայել, շոշափել, փորձել, որոշել: Ռեալում տեսնելը միշտ ուրիշ ա, քան նկարով:

davidus
26.09.2009, 19:17

մերսի Հայկօ ջան խորհրդի համար... ես էլ էտ գեյմերական զիզի-բիզի բաները չեմ սիրում, բայց ուրիշ ոչ մի "սոլիդ" լապթոփի վրա GTX 260 չկա դրած... եթե դրած էլ լինի, սրանից թանկ ա.... ATI-ի հետ չունեմ... /էտ էլ իմ սուբյեկտիվությունը/....:oy Asus-ին հարգում եմ հուսալիության համար... HP-ից ավելի կողմ էի HDX 18T-երի կողմը, բայց դե 18"-ը մեծա էլի լապթոփի համար....

Հ.Գ. newegg-ից հնարավոր ա պատվիրել??? ուղղակի չեմ հետաքրքրվել, չգիտեմ..

Հայկօ
26.09.2009, 19:36
Նյուէգգի առաքումը մենակ ԱՄՆ-ի տարածքում ա: Պիտի հետո քո ձևերով հասցնես Հայաստան:

Ապե Ջան
29.09.2009, 01:02
Հլը տեսեք ինչ կոմպա եկել Հայաստան
Intel Core i7-920 2.66 GHz - 170000
ASUS P6T Deluxe - 145000
OCZ Platinum DDR3 2x4048Mb 1600 MHz - 120000
Sapphire HD 4870 Vapor-X 2Gb GDDR5 256bit - 140000
Blue Ray DVD / RW Sony BC-5100S 16/20/8/6/12 48/32/48 - 64000
Maxtor Diamond Max 22 2x1 Tb 7200rpm 32Mb - 105000
ViewSonic VX2262WM 21.6" LCD Wide 2ms HDMI la belle - 150000
Thermaltake CLP401 i7, LGA775s, AM2s - 40000
DVD-RW Plextor PX-800A 18/18/16 48/24/48 - 34000

և էս հաճույը այժմ Երևանում 860000 դրամ 3200$

VisTolog
29.09.2009, 02:05
[Հլը տեսեք ինչ կոմպա եկել Հայաստան
Intel Core i7-920 2.66 GHz - 170000
ASUS P6T Deluxe - 145000
OCZ Platinum DDR3 2x4048Mb 1600 MHz - 120000
Sapphire HD 4870 Vapor-X 2Gb GDDR5 256bit - 140000
Blue Ray DVD / RW Sony BC-5100S 16/20/8/6/12 48/32/48 - 64000
Maxtor Diamond Max 22 2x1 Tb 7200rpm 32Mb - 105000
ViewSonic VX2262WM 21.6" LCD Wide 2ms HDMI la belle - 150000
Thermaltake CLP401 i7, LGA775s, AM2s - 40000
DVD-RW Plextor PX-800A 18/18/16 48/24/48 - 34000

և էս հաճույը այժմ Երևանում 860000 դրամ 3200$]
լավա..:)

Ապե Ջան
29.09.2009, 02:12
լավա..:)
գինն էլ նենց ոչինչ:hands;)

Ahik
04.11.2009, 03:01
Ժող ջան ինտերնետ կլւբ կա վաճառքի:
7 կոմպ, էժան էլ կտան:
մեկի պառամետրները մոտավորապես գիտեմ
CPU E2200, 2GB Ram, 512MB video, 160GB HDD, Samsung 19", keyboard, mouse + սեղան
DVD-ն մենակ սեռվեռի վրայա

Ապե Ջան
04.11.2009, 03:08
Ժող ջան ինտերնետ կլւբ կա վաճառքի:
7 կոմպ, էժան էլ կտան:
մեկի պառամետրները մոտավորապես գիտեմ
CPU E2200, 2GB Ram, 512MB video, 160GB HDD
ինչքանա գինը? առանց մոնիտոր?

Ahik
04.11.2009, 03:11
ինչքանա գինը? առանց մոնիտոր?

Վայ հա, սամսւնգներ են 19 դույմ:
Ապեր հատով չի վաճառում, մենակ բիրիք

linus
04.11.2009, 22:36
Վայ հա, սամսւնգներ են 19 դույմ:
Ապեր հատով չի վաճառում, մենակ բիրիք
բիրիք ինչ արժի, ու ինչքան է քշած?

Ahik
05.11.2009, 00:56
բիրիք ինչ արժի, ու ինչքան է քշած?

Ապեր գինը ես էլ դեռ չգիտեմ, քանի որ տոչնի չգիտեմ ինչ պրանքա.
Բայց որ 1-2 ամիս բանա քշած էտ գիտեմ:
Եթե մտքիտ կա առնել ՊՄ-ում գրի

Գևոր
05.11.2009, 20:50
զողօվուրդ,, Համակառքիչ բոլորի համար, ետ ակցիան վորտեեղա ( հասցեն)?

linus
05.11.2009, 20:57
զողօվուրդ,, Համակառքիչ բոլորի համար, ետ ակցիան վորտեեղա ( հասցեն)?
մեր մոտ :), համեցի Doxx համակարգչային խանութ. www.doxx.am

AG16
05.11.2009, 21:32
Ի՞նչ կարծիք ունեք HP Մոնիտորների մասին:

Աթեիստ
05.11.2009, 23:27
զողօվուրդ,, Համակառքիչ բոլորի համար, ետ ակցիան վորտեեղա ( հասցեն)?
Եթե ճիշտ հասկացա, հարցը Յունիկոմպի ակցիայի մասին է։ HP Նոթբուքներ ամիսը 12000 դրամով 2 տարով։

h.s.
06.11.2009, 00:50
զողօվուրդ,, Համակառքիչ բոլորի համար, ետ ակցիան վորտեեղա ( հասցեն)?

Չարենցի վրայա ընկնում: Ես մի ամիս առաջ նոթբուկ էի ուզում առնեի, ասին հիմա չկա, մի 10 օրից կլինի: Բայց 10 օրից որ գնացի, իմ ուզած նոթբուկի պարամետրերը ընկել էին, իսկ գինը մնացել էր նույնը:8 Ինադու իրանց չառա:

davidus
06.11.2009, 00:57
ժողովուրդ, էս HP-ն Windows 7-ի հետ սկսեց լապթոփների վրա core i7 720QM դնել... գինն էլ հեչ թանկ չի... DV6-ը 1000$

HP Pavilion dv6t Quad Edition series (http://www.shopping.hp.com/webapp/shopping/computer_can_series.do?storeName=computer_store&category=notebooks&a1=Category&v1=High+performance&series_name=dv6tqe_series&jumpid=in_R329_prodexp/hhoslp/psg/notebooks/High_performance/dv6tqe_series)

ինչ կասեք? :think

linus
06.11.2009, 00:57
Ի՞նչ կարծիք ունեք HP Մոնիտորների մասին:
Ես ետ մոնիտորի մեծ եղբորն եմ օգտագործում, կասեմ սենց, դրանից ենկողմ մոնիտոր չկա, ոչ մի ԼԳ ոչ մի Սամսունգ երբեք ետ որակը չեն ապահովի, եթե մոնիտոր, ապա ՀՊ

h.s.
06.11.2009, 01:01
ժողովուրդ, էս HP-ն Windows 7-ի հետ սկսեց լապթոփների վրա core i7 720QM դնել... գինն էլ հեչ թանկ չի... DV6-ը 1000$

HP Pavilion dv6t Quad Edition series (http://www.shopping.hp.com/webapp/shopping/computer_can_series.do?storeName=computer_store&category=notebooks&a1=Category&v1=High+performance&series_name=dv6tqe_series&jumpid=in_R329_prodexp/hhoslp/psg/notebooks/High_performance/dv6tqe_series)

ինչ կասեք? :think

1000$ դուրսը, բա ստեղ ինչ թվեր կլինի՞:think

davidus
06.11.2009, 01:06
1000$ դուրսը, բա ստեղ ինչ թվեր կլինի՞:think

հա բայց ով ա ստեղից առնում?? էտ նոր պրոցեսորների մասին ընդհանրապես բան չգիտեմ... շատ են տարբերվում Quad Core-ներից??

AG16
13.11.2009, 19:51
Ժող բլոկ պիտանյաս սատկումա, ի՞նչ խորհուրդ կտաք առնեմ(մենակ շատ թանկ չլինի) ու 2 ամիս հետո չտրաքի:

Հայկօ
13.11.2009, 19:54
FSP

AG16
13.11.2009, 19:57
FSP
Ապեր էտ որնա՞ ինչքանա՞, կամ եթե հղում կա, տուր նայեմ:

Հայկօ
13.11.2009, 20:28
Ապեր էտ որնա՞ ինչքանա՞, կամ եթե հղում կա, տուր նայեմ:

Ստեղ (http://www.hardware.am/power.htm#pow1) նայի: FSP-ները ընդհանրապես հայտնի են իրանց որակով ու «մաքուր» վատտերով: Մի քիչ թանկ են, բնականաբար:

Քեզ ի՞նչ հզորության ա պետք:

Ahik
15.11.2009, 02:31
ժող ջան կոմպիս պրացեսսորն ուզում եմ վաժառել:
775 սոքեթի 3.0 գիգահերցանոց ամենահասարակ պռոցներիցա:
Քուլերի հետ միասին 50$:

linus
15.11.2009, 23:48
Ժող բլոկ պիտանյաս սատկումա, ի՞նչ խորհուրդ կտաք առնեմ(մենակ շատ թանկ չլինի) ու 2 ամիս հետո չտրաքի:
կարող ես ասել կոմպյուտերիտ հոսանքի ծախսը, եթե ոչ ասա միջի սարքերի մոդելները, որ կարողանամ ճիշտ մոել առաջարկել ;)

AG16
16.11.2009, 01:57
կարող ես ասել կոմպյուտերիտ հոսանքի ծախսը, եթե ոչ ասա միջի սարքերի մոդելները, որ կարողանամ ճիշտ մոել առաջարկել ;)
CPU - Core 2 Duo E6300 1.86Ghz(Ռազգոն արած մինչև 2.41Ghz)
VIDEO - Sapphire RADEON HD 3650 512MB DDR2
RAM - 2GB PC2-6400 DDR2-SDRAM
Ձեռի հետ ել կասե՞ս թե քեյսերը բացի տեսքից է՞լ ինչ կարևոր հատկություններ ունեն::)

linus
17.11.2009, 01:21
CPU - Core 2 Duo E6300 1.86Ghz(Ռազգոն արած մինչև 2.41Ghz)
VIDEO - Sapphire RADEON HD 3650 512MB DDR2
RAM - 2GB PC2-6400 DDR2-SDRAM
Ձեռի հետ ել կասե՞ս թե քեյսերը բացի տեսքից է՞լ ինչ կարևոր հատկություններ ունեն::)
ամենանախընտրելի լուծումը կլինի Ասուսի 9-րդ սերիայի կեյսի բլոկները, դրանք 450 վատ են, իսկ գինը 23200դրամ, բայց կարաս նաեվ JNC 550W 350~400 վատանոց բլոկ դնել, որի գինը 11'000դրամ է, ավելի էժանները խորհուրդ չեմ տա, խնդիրներ կունենաս բլոկի կամ հենց վիդոի հետ (օրինակ կարող է վիդեոկարտը վառվի)

Cracker
22.11.2009, 00:25
Ժող էս կոնֆիգուրացիայով կոմպը ինչքանով կկարանամ ծախեմ?

CPU Intel Pentium 4, 2800 MHz (21 x 133)
Системная плата Asus P4P8X SE (5 PCI, 1 AGP, 4 DDR DIMM, Audio, Gigabit LAN)
CPU FSB 133.26 MHz (исходное: 133 MHz)
ОЗУ 1024 Мб (DDR SDRAM)
Видеокарта ATI Radeon 9600/9550/X1050 Series (256 Мб)
Монитор Dell E151FPb [15" LCD] (8W23439D1L0T)
HDD 149 GB
DVD-RW Optiarc DVD RW AD-5200S SATA
CD-RW ASUS CRW-2410A (24x/10x/40x CD-RW)
FDD
Speakers Genius Q12
Клавиатура Logitech HID-Compliant Keyboard
Мышь NetScroll T220
Модем SoftV92 Data Fax Modem

Օգտագործված ա, բայց հիանալի վիճակում ա, դաժե խազ չունի վրան. Բլոկն ու ԴՎԴ-ն նոր են :)

AMzone
22.11.2009, 18:05
Intel Core 2 Duo e7400 2.8GHz,
DDR2 2Gb , GeForce 9400 1GB,
320GB HARD DRIVE, DVD-RW (LG),
MONITOR ASUS 19/5,
MOUSE KEYBORD GENIUS,
POWER BASS 3-PIECE SPEAKERS SYSTEM,
LOGITECH WEB CAMERA
BEELINE 3G ZTE MODEM

WINDOWS VISTA HOME PREMIUM Licensed.

ինչ կարժենա, մեկ ամսվա՞ համարյա օգտագործված չի՞

AG16
25.11.2009, 00:23
Ժող ուրեմն միատ մոնիտոր կա LG լայնէկրան, սրա մի լարը չկա, որ կոմպինա միանում, հմի դրանից առանձին ծախում ե՞ն:

Donor
25.11.2009, 00:33
Ժող ուրեմն միատ մոնիտոր կա LG լայնէկրան, սրա մի լարը չկա, որ կոմպինա միանում, հմի դրանից առանձին ծախում ե՞ն:

LCD-ա ոնց հասկացա, էդ լարը առանձին վաճառում են, մի 4000 դրամի կարգի պիտի լինի

Angelochek Pushisti
27.11.2009, 15:10
Ողջույն կարող եք ասել, աուդիո քարտը որն է:

BOBO
27.11.2009, 15:20
Ողջույն կարող եք ասել, աուդիո քարտը որն է:
http://ru.wikipedia.org/wiki/Звуковая_плата

Ahik
28.11.2009, 01:34
Intel Core 2 Duo e7400 2.8GHz,
DDR2 2Gb , GeForce 9400 1GB,
320GB HARD DRIVE, DVD-RW (LG),
MONITOR ASUS 19/5,
MOUSE KEYBORD GENIUS,
POWER BASS 3-PIECE SPEAKERS SYSTEM,
LOGITECH WEB CAMERA
BEELINE 3G ZTE MODEM

WINDOWS VISTA HOME PREMIUM Licensed.

ինչ կարժենա, մեկ ամսվա՞ համարյա օգտագործված չի՞

Կարողա՞ պրոցտ առանձին վաճառես:

Life
28.11.2009, 11:44
Ժող մի հատ լավ,բայց ոչ թանկ ups խորհուրդ տվեք

AG16
04.12.2009, 23:12
ժող արժի՞ 20.000 ավել տալ 19"-ի տեղը 22"-անոց մոնիտոր վերցնելու համար:

terev
04.12.2009, 23:56
ժող արժի՞ 20.000 ավել տալ 19"-ի տեղը 22"-անոց մոնիտոր վերցնելու համար:

Ասա որ մոդելներն են, ասեմ: :)

AG16
05.12.2009, 00:20
Ասա որ մոդելներն են, ասեմ: :)
ուրեմն սրանք են`

LG 19" (http://www.lge.com/ru/computer-products/computer-monitors/LG-lcd-monitor-W1934S.jsp)

LG 22" (http://www.lge.com/ru/computer-products/computer-monitors/LG-lcd-monitor-W2242S.jsp)

Samsung 20" (http://www.samsung.com/ru/consumer/detail/detail.do?group=computersperipherals&type=monitors&subtype=homeofficemonitors&model_cd=LS20CMYKFNA/EN)

Անտերները էնքան շատ են չգիտեմ, ի՞նչ արժի վերցնել...:(

Մեկել ընդհանրապես ո՞ր ֆիրմանա լավը, ո՞ր չափը 19" 20" 21" 22"..........:(

terev
05.12.2009, 00:34

Մոտ մեկ ամիս առաջ, մի 8-9 խանութ ֆրացի պլյուս ինտերնետով ման եկա, վերջում կանգ առա Samsung SyncMaster 2333SW (http://yandex.ru/yandsearch?text=samsung+2333&from=fx3&clid=46510&lr=225) վրա, ընդամենը 95000 դրամով:
Հենց դիզայնը ամեն ինչ արժի: Բայց դե 23 դյույմա ու FULL HD 1920x1080:

Life
05.12.2009, 00:57
Ես օրինակ ման կգաի Asus 22"

terev
05.12.2009, 01:27
Ես օրինակ ման կգաի Asus 22"

Սրա հետ էս ՞:
http://www.mportal.com.ua//pics/photo/Asus_PG221_4349_63168.jpg

Life
05.12.2009, 13:54
Սրա հետ էս ՞:
Հա:)

terev
05.12.2009, 14:27
Հա:)

Դրանք շաաատ թանկ են: Համարյա Samsung-երի կրկնակի գիննա:

Rammstein
09.12.2009, 21:48
Ուրեմն էսօր գնացել եմ RAM գնելու: Սկսեցի Սայաթ-Նովայի պողոտայից: Մտա բոլորին հայտնի երկու տառանոց խանութը: Հարցնում եմ, «DDR2 ունե՞ք», ասեց, որ ունեն, բայց որոշեց ցուցակում նայի, թե ինչ արագության ա: Ասեցի, որ մոտս 333 ՄՀց-անոց ա, ասում ա «տենց DDR2 չկա, ուրեմն DDR1 ա»: Էն CPU-Z-ի արդյունքները ցույց տվեցի, ասեց, որ էդ ծրագրին պետք չի հավատալ, եւ այլն: Մի խոսքով քիչ էր մնում համոզեր, որ կոմպս լուսամուտից շպրտելու ապրանք ա:
Գնացի Թումանյանի վրայի Lans Computers խանութը, հարցրեցի, պարզվեց 333 ՄՀց-անոց ԴԴՌ2 կա, ու էնքան բան գիտեր էդ աշխատողը, քիչ էր մնում ողջ ՌԱՄոց պատմությունը պատմեր::))
Շատ շնորհակալ եմ Lans Computers խանութի աշխատողին, որ շատ գրագետ ձեւով ինձ ասեց ամեն ինչ:

Անցնեմ պատմությանս երկրորդ մասին: Ընդամենը 2 ամիս առաջ գնացուցակներում տեսել էի 1 ԳԲ DDR2-ը 8000-9000 դրամի սահմաններում: Էսօր հարցնում եմ, թե ինչ արժե, ասում ա «սկսած 14500-ից»: :o:o:o
Ասում եմ «ընդամենը 2 ամիս առաջ…», ասում ա «գիտեմ, 2 ամիս առաջ մոտ 2 անգամ ցածր էին գները»: Ու որքան հասակացա էս թանկացումները վերաբերում են ամբողջ համակարգչային տեխնիկային:
Ես հետո գլխի ընկա, փաստորեն մեր սիրելի պետությունը «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում ամեն ինչ անում է, որ իր սիրելի ժողովուրդը ձեռք բերի ավելի «թանկանոց» կոմպ: Ուղղակի երեւի որոշ կենդանիներ սխալ են հասկացել «թանկանոց» բառի իմաստը, ու մարդկանց թանկանոց կոմպերը որոշել են ապահովել եղածը թանկացնելու հաշվին:
Իսկ եթե լուրջ, ապա պարզ թվաբանություն է, թանկացնում են, որ մարդիկ խանութները թողած գնան «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի միջոցով առնեն իրենց կոմպերը:

Հ.Գ. Մի քիչ Գեւորգ Ալթունյանոտ ստացվեց չէ էն վերջի մասերը… :D

terev
09.12.2009, 22:28
Ու որքան հասակացա էս թանկացումները վերաբերում են ամբողջ համակարգչային տեխնիկային:

Չեի ասի: Վերաբերվում է RAM-երին և DVD-RW-երին:

Okamigo
13.12.2009, 11:32
Ուրեմն էսօր գնացել եմ RAM գնելու: Սկսեցի Սայաթ-Նովայի պողոտայից: Մտա բոլորին հայտնի երկու տառանոց խանութը: Հարցնում եմ, «DDR2 ունե՞ք», ասեց, որ ունեն, բայց որոշեց ցուցակում նայի, թե ինչ արագության ա: Ասեցի, որ մոտս 333 ՄՀց-անոց ա, ասում ա «տենց DDR2 չկա, ուրեմն DDR1 ա»: Էն CPU-Z-ի արդյունքները ցույց տվեցի, ասեց, որ էդ ծրագրին պետք չի հավատալ, եւ այլն: Մի խոսքով քիչ էր մնում համոզեր, որ կոմպս լուսամուտից շպրտելու ապրանք ա:
Գնացի Թումանյանի վրայի Lans Computers խանութը, հարցրեցի, պարզվեց 333 ՄՀց-անոց ԴԴՌ2 կա, ու էնքան բան գիտեր էդ աշխատողը, քիչ էր մնում ողջ ՌԱՄոց պատմությունը պատմեր::))
Շատ շնորհակալ եմ Lans Computers խանութի աշխատողին, որ շատ գրագետ ձեւով ինձ ասեց ամեն ինչ:

Անցնեմ պատմությանս երկրորդ մասին: Ընդամենը 2 ամիս առաջ գնացուցակներում տեսել էի 1 ԳԲ DDR2-ը 8000-9000 դրամի սահմաններում: Էսօր հարցնում եմ, թե ինչ արժե, ասում ա «սկսած 14500-ից»: :o:o:o
Ասում եմ «ընդամենը 2 ամիս առաջ…», ասում ա «գիտեմ, 2 ամիս առաջ մոտ 2 անգամ ցածր էին գները»: Ու որքան հասակացա էս թանկացումները վերաբերում են ամբողջ համակարգչային տեխնիկային:
Ես հետո գլխի ընկա, փաստորեն մեր սիրելի պետությունը «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում ամեն ինչ անում է, որ իր սիրելի ժողովուրդը ձեռք բերի ավելի «թանկանոց» կոմպ: Ուղղակի երեւի որոշ կենդանիներ սխալ են հասկացել «թանկանոց» բառի իմաստը, ու մարդկանց թանկանոց կոմպերը որոշել են ապահովել եղածը թանկացնելու հաշվին:
Իսկ եթե լուրջ, ապա պարզ թվաբանություն է, թանկացնում են, որ մարդիկ խանութները թողած գնան «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի միջոցով առնեն իրենց կոմպերը:

Հ.Գ. Մի քիչ Գեւորգ Ալթունյանոտ ստացվեց չէ էն վերջի մասերը… :D

Ինչը վերաբերում է ram-ին,ապա ասեմ որ գները իսկապես 2 անգամ թանկացել են,մոտ մի 2 ամիս առաջ hardware-ում 1 գեգաբայթ ռամը DDR2 արժեր 5000-6000 դրամ,ուզում էի գնել էն էլ մտաշեցի թե դժվար գները զգալի կավելացնեն,մի շաբաթ առաջ ուզեցի այնտեղից ռամը գնել,գնացի ասին արդեն եդ նույն ռամը 110000 դրամա,իսկ 512 ռամ չունեին,գնացի AG թումանյանի վրա է,փոքր խանութա,գնեցի 512mb ռամ ընդանենը 3900 դրամով

Pagan_Angel
13.12.2009, 12:58
Ժող լավ կոնֆիգուռաքցիայա թե՞ ինչ-որ մեկն ուրիշ բան կառաջարկի: Մեկ էլ բացի hardware-ից գիտե՞ք թե էլ որտեղ ա կարելի i5 առնել/հավաքել

Intel Core i5-750 2.66 GHz
Gigabyte GA-P55A-UD3
HDD 1tb
GoodRam DDR3 2048Mb
Sapphire HD 5770 [1024Mb GDDR5 128bit]
ASUS DRW
Asus TA-D [450Wt(500Wt) clean 24pin]

Cracker
17.01.2010, 01:27
Ժող ջան, ուրեմն որոշել եմ կոմպ վերցնեմ, ուղղակի էտ մոդելներից չգիտեմ հիմա որն ա ավելի լավը. Ինձ մոտավորապես պետք ա էս կոնֆիգուրացիայով կոմպ, մաքս. 330000`
i7 կամ Core2quad
մայր.պլատան` չգիտեմ որն ա լավը
RAM - 3+
HDD - 1TB
Vcard - 1GB+
մնացածը կարևոր չի... կարելի ա սենց մի հատ նորմալ կոմպ հավաքել?

Pagan_Angel
17.01.2010, 02:50
վերեվում իմ տված կոնֆիգուրացիան վերցրու, ուղղակի 4 գբ ռամով ու 260GTX վիդեոով

Cracker
17.01.2010, 18:11
Իսկ GeForce 9800GX2 -ը ոնց ա? ավելի լավ չի 260 GTX-ic? Ու մեկ էլ գները եթե կարելի ա :)

Pagan_Angel
17.01.2010, 20:06
ավելի լավն ա, բայց Երեվանում հազիվ թե կարանաս ճարես: այ օրինակ ես բայց սպասում եմ մարտից հետո առնեմ, երբ NVidia նոր քարտերը դուրս կգան, կամ էլ հիմա 9500 կվերցնեմ, հետո հանգիստ խղճով կփոխեմ.

գների համար մտի hardware.am , i7 ու i5 հավաքելու համար մենակ իրանց արժի դիմել, շատ թե քիչ տեսականի ունեն, մնացածի մոտ մենակ խոտ մայր-պլատաներ են

Cracker
17.01.2010, 20:37
Հա, մեկ էլ ոչ մայր.պլատան ա լավ? որից վերցնեմ, որ հետո չփոշմանեմ?))

Pagan_Angel
17.01.2010, 22:12
USB3-ովը, եթե հետո SLI չես կազմակերպելու մոտդ, կամ չգիտես էտ ինչ ա, ուրեմն էտ պլատան ամենալավն ա

Cracker
21.01.2010, 18:14
Intel Core 2 Quad Q9400 (2667MHz, LGA775, 6144Kb, 1333MHz)
Intel DG45ID
GeForce 9800 GT
Seagate 1TB HDD
2x2GB DDR3 OF RAM
Էս կոնֆիգուրացիան ինչքան կարժենա?

Albus
22.01.2010, 03:46
Ժող, մարդ կա ամերիկայում, ուզում եմ ասեմ կոմպ բերի հետը, բայց ստեղ մի քանի հոգուց լսել եմ որ կարողա ռաստամոշկի փող ուզեն, ասենք հաշվեն ապրանքի գինը ու մի 20% վերցնեն: Ով ա լսել դրա մասին ու ոնց կարելիա էդ համակարգը շրջանցել?:D

Pagan_Angel
22.01.2010, 08:54
շրջանցել չես կարողանա, եթե իհարկե ծանոթների ավելցուկ չունես: իսկ ռաստամոժկայի ժամանակ ոչ-թե 20 տոկոս, այլ 35-42 տոկոս գին ա ավելանում, պրիչյոմ իրանց ունեցած գնացուցակով: Եթե այդ ծանոթ մարդն անձամբ է գալու՝ կարծում եմ հանգիստ կկարողանա իր իրերի մեջ դնիչ բերի, այս դեպքում 1-ական օրինակի համար հարկ չի մուծի

Pagan_Angel
22.01.2010, 09:03
Էս կոնֆիգուրացիան ինչքան կարժենա?

էտ պլատայի վրա ddr3 չի նստի, իսկ եթե փոխարենը վերցնես Gigabyte GA-EP43T-UD3L՝ 760$-ով կկարողանաս haռdware.am-ից վերցնես

terev
22.01.2010, 12:00
իսկ ռաստամոժկայի ժամանակ ոչ-թե 20 տոկոս, այլ 35-42 տոկոս գին ա ավելանում,

Կարելի՞ է իմանալ, այդ 35-42 տոկոս թվերը որտեղից ես վերցրել:

Ապե Ջան
22.01.2010, 13:08
Կարելի՞ է իմանալ, այդ 35-42 տոկոս թվերը որտեղից ես վերցրել:
ըհը ինձել հետաքրքրեց:

Pagan_Angel
22.01.2010, 16:56
մորաքույրս ներմուծող է, իսկ այն, որ խանութներում ապրանքն այնքան էլ թանկ չի՝ ի հաշիվ նրա, որ ապրանքը չի մաքսազերծվում

Հայկօ
22.01.2010, 19:09
Ժող, մարդ կա ամերիկայում, ուզում եմ ասեմ կոմպ բերի հետը, բայց ստեղ մի քանի հոգուց լսել եմ որ կարողա ռաստամոշկի փող ուզեն, ասենք հաշվեն ապրանքի գինը ու մի 20% վերցնեն: Ով ա լսել դրա մասին ու ոնց կարելիա էդ համակարգը շրջանցել?:D

Մի հատի համար մաքս չի գանձվում: Եթե, իհարկե, տուփից հանած ա ու ներկրվում ա որպես սեփական աշխատանքային գործիք, էլի: Դնում ա դիպլոմատի մեջ, դիպլոմատը գցում ա ուսն ու բերում ա :):

Albus
23.01.2010, 00:07
Մի հատ պարամետրերը գրեմ ով հասկանումա թող ասի լավնա թե չէ ու արդյոք համապատասխանում են իրար սարքերը?

Intel i7 CPU: Intel Core i7 920 2.66GHz (Quad Core) 8000K
Intel i7 CPU Fans: Intel Socket 1366 CPU fan
Intel i7 Motherboards: ASUS P6T SE X58, DDR3, Cross Fire, GB LAN, iEEE
DDR3 Triple Channel memory: 6GB (3x2GB) PC3 10600 DDR3 1333 Triple Channel
PCI-Express Video cards: ATI Radeon HD 4850 1GB PCI Express 16x dual head, tv out
Hard Drive: 1000GB Hitachi/ IBM 7200RPM SATA2, UDMA 300 16m cache
DVD Recorders: Samsung LightScribe 20x SATA DVD Recorder Dual Layer +R/RW -R/RW
Sound Cards: AC 97 3D Full Duplex sound card (onboard)
Network Cards: Etherner network adapter (onboard)
Cases:
Power Supply: Okia 550W ATX Power Supply w/ 6pin PCI-E
Keyboards: Black Windows Keyboard, 104 key, PS/2
Mice: 2-Button Wheen Mouse, PS/2 Black
Speakers: Black Multimedia amplified stereo speakers

Ապե Ջան
23.01.2010, 00:08

Քա հարցի հետ կապ չունի, բայց կուզենայ սրա գինը իմանալ:

Albus
23.01.2010, 00:34
Քա հարցի հետ կապ չունի, բայց կուզենայ սրա գինը իմանալ:
ԱՄՆ-ում մոտ 1500$

Arthurhg
26.01.2010, 00:28
Ժողովուրդ,օգնեք,ինձ շատ էժան ստեղնաշար և 3 հատ շատ էժան մկնիկ (լազերային) ա պետք:Խնդրում եմ օգնել:Որտեղից կարող եմ գնել? Պետք է ինչքան հնարավոր է էժան: :)

Արիացի
26.01.2010, 00:30
Ժողովուրդ,օգնեք,ինձ շատ էժան ստեղնաշար և 3 հատ շատ էժան մկնիկ (լազերային) ա պետք:Խնդրում եմ օգնել:Որտեղից կարող եմ գնել? Պետք է ինչքան հնարավոր է էժան: :)

իսկ ինչքա՞նն ա քո համար էժան համարվում:

Հայկօ
26.01.2010, 00:34
Ստեղից (http://www.hardware.am/accessories.htm) :think: Հատը 1200 դրամ:

Arthurhg
26.01.2010, 00:48
Դե որ 6000-ում տեղավորվեմ,լավ ա:Եթե իհարկե հնարավոր ա:

Arthurhg
26.01.2010, 00:50
Լավ ա: Հետաքրքիր ա, 3 ստեղնաշար և 3 մկնիկ գնելու դեպքում զեղչ կանեն?

Arthurhg
26.01.2010, 01:36
Դե որ 6000-ում տեղավորվեմ,լավ ա:Եթե իհարկե հնարավոր ա:

Բոլորը իրար հետ 6000: :)

grigrigor
26.01.2010, 11:29
Ուշադրություն....... ինց հարկավոր է նոթբուքի ՕԶՈւ 512 կամ 1024 ՄԲ, և ՎԻՆՉ ՀԴԴ: Տես նոթբուքի մոդելը http://www.fryssupport.net/MX-3201.cfm

Cracker
28.01.2010, 21:55
Ժող ջան, էս կոնֆիգուրացիայով կոմպ ինչքանով կվերցնեմ? Ու որտեղից? ))

Zangezur
31.01.2010, 14:33
Արժե սրան էսքան տված՝
CPU ------------------INTEL Core2Duo E7400-2.83 GHz(1066MHz 2*1526Kb 775s 64bit)
Motherboard---------Biostar G31-M7(Intel G31 chip)
HDD-------------------500 Gb SATAMaxtor
RAM------------------2Gb 800MHz(2x1Gb 800MHz)
DVD-RW Asus
VGA--------------------PCI-E onboard 256 Mb+++++++++++++G-Force 9500GT 1Gb

200 000 դրամ hardware.am-ում

Albus
08.02.2010, 20:25
Էսպիսի մի հարց. հնարավորա որ Hardware.am-ի հավաքած կոմպի ու նույն պարամետրերով ԱՄՆ-ում հավաքված կոմպի մեջ որակի առումով առաջինը ավելի թույլ լինի? Ուղղակի էսօր գնացի իմ ուզած կոմպի գինը ճշտելու ու սպասում էի որ մի հատ "թիվ" էին ասելու, բայց շատ նորմալ գին ասեցին... դրա համար մեջս կասկածա մտել:think

Ու ընդհանրապես եթե ինչ-որ մեկը Hardware-ից կոմպա վերցրել, թող գրեն գոհ են թե չէ:)

Albus
09.02.2010, 22:14
շատա պետք, մի բան գրեք...

Chilly
11.02.2010, 11:00
Motherboard---------Biostar G31-M7(Intel G31 chip)

Աշխատավայրիս կոմպի մայր պլատան բիոսթար է, ու երկար ժամանակվա տանջանքներից հետո քեզ վստահաբար ասում եմ - մի գնիր Բիոսթար :)

Albus
11.02.2010, 22:44
Ու ընդհանրապես եթե ինչ-որ մեկը Hardware-ից կոմպա վերցրել, թող գրեն գոհ են թե չէ:)
Հա Ալբուս ջան, ես գնել եմ այսօր ու շատ գոհ եմ...:P

Պոզիտրոն
11.02.2010, 23:56
Ընտիր աաաա

davidus
12.02.2010, 01:02
CPU: Quad Core 9300
MB: MSI P43
RAM: 4GB DDR3 (1333Mz)
HDD: 500GB Seagate
ROM: DVD-RW samsung
VIDEO: Sparkle 240GTX 1Gb dedicated
MONITOR: 22" LG W22**

400.000 եմ տվել... ոնց ա?? :think :think

Albus
12.02.2010, 02:14
CPU: Quad Core 9300
MB: MSI P43
RAM: 4GB DDR3 (1333Mz)
HDD: 500GB Seagate
ROM: DVD-RW samsung
VIDEO: Sparkle 240GTX 1Gb dedicated
MONITOR: 22" LG W22**

400.000 եմ տվել... ոնց ա?? :think :think
Նորմալա, հաշվի առնելով որ հետը 22" մոնիտոր էլ ես վերցրել: Որտեղից ես առել?

Rammstein
25.02.2010, 01:28
Ժող, ուզում եմ 80 գիգանոց վինչեստրս ծախեմ, ավելի մեծը վերցնեմ (250, 360 կամ 500 ԳԲ): Ի՞նչ խորհուրդ կտաք:

terev
25.02.2010, 02:10
Ժող, ուզում եմ 80 գիգանոց վինչեստրս ծախեմ, ավելի մեծը վերցնեմ (250, 360 կամ 500 ԳԲ): Ի՞նչ խորհուրդ կտաք:

Seagate Barracuda կամ Western Digital:

Rammstein
25.02.2010, 02:23
Seagate Barracuda կամ Western Digital:

Շնորհակալություն արտադրողների անուններ ասելու համար, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ ձեւով կարող եմ անել, որ ոչ թե նորը առնեմ, հետո ընկնեմ հինը վաճառելու կամ մեկին նվիրելու դարդի մեջ, այլ մի անգամից հինը ծախեմ ու նորը առնեմ, թեկուզ` օգտագործած:

Helios
08.03.2010, 16:26

Ռամշտայն ջան, կոմպի գործ անողները տենց փոխանակում անում են քո կողմից հավելավճարով բնականաբար :)
բայց իրանք քո վինտը էժան են հաշվելու, իսկ իրանցը՝ թանկ... արդյունքում նույննա լինելու ինչ խանութից նորը առնես, քո հինն էլ քեզ կմնա :)

Angelochek Pushisti
08.03.2010, 21:37
Ուզում եմ գնեմ բլութուդ որը, խորհուրդ կտաք 10 մետր թե 100 մետրանոցը

Դարք
08.03.2010, 23:09
Ժող, ուզում եմ 80 գիգանոց վինչեստրս ծախեմ, ավելի մեծը վերցնեմ (250, 360 կամ 500 ԳԲ): Ի՞նչ խորհուրդ կտաք:

ծախի ու 500 ից պակաս մի վեկալ.իմը 320 ա բայց քչությունա անում ստիպված կինոներս ջնջունմ եմ

Հայկօ
08.03.2010, 23:22
ծախի ու 500 ից պակաս մի վեկալ.իմը 320 ա բայց քչությունա անում ստիպված կինոներս ջնջունմ եմ

ԳԱԱ-ի շենքում՝ Verbatim-ի խանութում, վաճառվում են 500Gb-անոց արտաքին 2.5" վինչեր, գինը՝ 53.000 դրամ (մոտավորապես): Բավականին հարմար տարբերակ ա:

Դարք
09.03.2010, 00:41
ԳԱԱ-ի շենքում՝ Verbatim-ի խանութում, վաճառվում են 500Gb-անոց արտաքին 2.5" վինչեր, գինը՝ 53.000 դրամ (մոտավորապես): Բավականին հարմար տարբերակ ա:
չե թանկ ես ասում,եթե խելոք լինի ամերիկայից գալացող ճարի 100դոլարով մի տեռաբայթանոց կգնի,եթե չե տող մտնի ըստե (http://hardware.am/hdd.htm) մասնավորապես 1tb սեգատան 60000 դրամա maxtor ելի 1տբ -53000դրամ,իսկ արտաքին 1 տբ վեբրատիմը 57000 ա

Հայկօ
09.03.2010, 00:47

2.5"-ը պատահմամբ չէի նշել :): Քո նշածները 3.5" են, այսինքն՝ լրացուցիչ հոսանք են պահանջում աշխատելու համար, ինչը ոչ միշտ ա հարմար: 2.5"-երի համար մենակ USB-ի տված սնուցումը հերիք ա: Համ էլ ավելի կոմպակտ են ու անաղմուկ: Ինչևէ, ամեն մեկն ընտրում ա էն, ինչն իրեն ավելի հարմար ա:

Աթեիստ
09.03.2010, 00:48
ԳԱԱ-ի շենքում՝ Verbatim-ի խանութում, վաճառվում են 500Gb-անոց արտաքին 2.5" վինչեր, գինը՝ 53.000 դրամ (մոտավորապես): Բավականին հարմար տարբերակ ա:

Կայքը` Mcs.am, տալիս են կարծեմ մեկ տարվա երաշխիք:

Դարք
09.03.2010, 00:53
հա ետ մասին օրինակ չգիտեյի ապրես,,,չէ ետ դեպքում ավելի լավա Հայկօյի առաջարկածը ընտրես չնայած 500-ոցա,բայց սեփական փորձից ասեմ տոկով հարդը շատ անհարմարա մանավանդ երբ laptob-ով ես

Հայկօ
09.03.2010, 01:03

Ահամ: Նոթբուկի համար անհարմար ա: Ի դեպ՝ 640Gb-ը կարելի ա առնել 64 300 դրամով (http://mcs.am/shop/?lang=hy&p=view&c=331&itemid=1183): Սկզբունքորեն՝ վատ չի:

Մի նշում. եթե հանկարծ որոշեք առնել, տուն բերելուն պես միանգամից ֆայլային համակարգը փոխեք NTFS-ի. զգալիորեն արագանում ա աշխատանքը: Ես մոռացա, չփոխեցի, հիմա էլ վրայի եղած-չեղածը պահելու տեղ չունեմ արդեն, որ ֆորմատ անեմ:

Hda
09.03.2010, 09:33
2.5"-ը պատահմամբ չէի նշել :): Քո նշածները 3.5" են, այսինքն՝ լրացուցիչ հոսանք են պահանջում աշխատելու համար, ինչը ոչ միշտ ա հարմար: 2.5"-երի համար մենակ USB-ի տված սնուցումը հերիք ա: Համ էլ ավելի կոմպակտ են ու անաղմուկ: Ինչևէ, ամեն մեկն ընտրում ա էն, ինչն իրեն ավելի հարմար ա:
մենակ USB-ի տված սնուցումը հերիք ա --Հայկօ ջան,ոչ միշտ ու չզարմանաք եթե որոշ USB-իներից չձգի:Իմ մոտ, զարմանալի է,բայց նույնիսկ USB ՀԱԲ-ից չձգեց:Նորմալ աշխատեց դեմից միայն,իսկ նոթբուքի հետ ,ոչ մի խնդիր:

Hda
09.03.2010, 10:35
Մոռացա
Երթուղղիչից էլ չձգեց,էտ նպատակի համար էլ, մի հատ էլ3.5 առանձին սնուցմամբ եմ գնել էլի նույն խանութից:էժան,հուսալի,բայց քիչ պրակտիկ:Նայաց նպատակի,յուրաքանչյուրն իր տեղն ունի:

davidus
09.03.2010, 19:35
Ժողովուրդ, AGP վիդեոքարտ ա պետք, նոր.... մոդելը,գինը և այլն

(մենակ hardware.am-ի լինկը չտաք էլի)

Դարք
09.03.2010, 20:39
(մենակ hardware.am-ի լինկը չտաք էլի)
բա որը տանք?? լավ հեսա (http://computerzone.am/) մի հատ լինկ ..կարողա սայթում չճարես քո ուզածը.դրա համար զանգի ասա մոդելը ինքը քեզ կասի գինը,,,ինքը գնումա պահեստից բերումա ոնց որ ու էժանոտա ..ջահել ել տղայա

davidus
10.03.2010, 09:45
$40-ով առա eBay-ից (ուղարկելու ծախսն էլ ներառյալ)

XFX GeForce® 6200 256MB DDR2 Standard (PV-T44B-UAH6) :))

http://www.xfxforce.com/en-us/products/graphiccards/6series/6200.aspx?lang=en-us#1

հ.գ. մնաց նորմալ տեղ հասնի

Դարք
10.03.2010, 09:54

բա մաքսազերծելու ես Դավիդուս?

davidus
10.03.2010, 10:39
բա մաքսազերծելու ես Դավիդուս?

փոստով են ուղարկելու.... ըստ ինձ մաքսազերծելու պահ չկա....

Դարք
10.03.2010, 14:37
փոստով են ուղարկելու.... ըստ ինձ մաքսազերծելու պահ չկա....

հիանալի է որ էդպես լինի,իսկ գները ստեղի ու ընդեղի համեմատած կլինես չէ???շատ ա տարբերությունը???ես ել videoqart չունեմ,իսկ կոմպիս մենակ ետա պակասում,,,,դու ետ vidoqartը ինչ կոմպի վրա ես դնելու?

davidus
10.03.2010, 15:31

ինձ ասեցին, որ 128մբ fx5200-ը 55$ արժի: Դե համեմատի.... իսկ կոմպը հետևյալն ա (մոտավորապես, լավ չեմ հիշում).

cpu: P4 2.4 or 2.8Ghz
MB: Asus (սերիան չեմ հիշում), AGP, DDR1, 478 socket,
RAM: 1 or 1.5 Gb DDR1
HDD: 2xW.D. (տարբեր տարողության)
PSU: 300w

սրա վրա nvidia mx4 ա տեղադրած: վինդ7 քցեցինք, նստեց, բայց հենց ուզում էինք վիդեո ֆայլ բացել, կապույտ էկրան էր բերում` ցույց տալով պրոբլեմ վիդեոքարտի հետ: որոշեցինք նորմալ վիդեոքարտ դնել:

Դարք
10.03.2010, 15:56
ինչես կարծում իմ կոմպին ինչ videocart արժի դնել.., իսկ կարողա կարողանաս օգնել ամերիկայից գնեմ,,,ետ փոստիտ հետ ուղղարկեն,ուղղակի ես էտ online գնումներից բան չեմ հասկանում ոնցա կատարվում:( կոմպս հետևյալնա
cor 2 duo -3.gh
4 gb ram
hdd 350gb

davidus
10.03.2010, 16:03

իսկ քո վիդեոքարտին ինչ ա եղել որ??? օգնելը կօգնեմ, խնդիր չի, բայց լավ վիդեոքարտը լավ գին ունի... ու եթե, Աստված չանի, դեֆեկտեով լինի կամ խաբեն, չուղարկեն, ահագին փող կկորցնես ու ժամանակ..... հիմա էս զակազ տվածս որ դեֆեկտավոր եղավ, կամ խաբեց, նորմալ բան չուղարկեց, հաստատ սրտիս էնքան դարդ չի լինի, ինչքան ասենք մի 200-250$-անոց քարտի դեպքում: Ռիսկը մեծ ա, ես որ չէի անի, իսկ էժան քարտի պարագայում հարց չկա, կասեմ ոնց ես անում, կանես.... դժվար բան չի:

Հ.Գ. Իմը Չինաստանից ա գալու

Դարք
10.03.2010, 16:11
Չէ Դավիթ ջան(անունդ Դավիթ է չէ՞) ես չեմ պատրաստվում 60-70 դոլարից ավել տամ videocartin.....ես ի սկզբանե չեմ ունեցել videocart,աjն onboard է.....Դու կարող ես քո selleri լինկը տաս տեսնեմ ինչ ունի չունի,մի բան ընտրեմ թե չէ դու ել լավ կիմանաս ինչա նշանակում առանց վիդեոքարտ մի հատ կարգին խաղ խաղալը:D

davidus
11.03.2010, 13:13

էս վերջին վաճառողը agp և pci քարտերի լայն տեսականի ունի, իսկ pci-e -ի տեսակաին համարյա չկա 5-6 քարտ են ընդամենը:
http://stores.ebay.com/Small-HK-Store

Կարեն
16.03.2010, 20:14
Բարև Ձեզ, ժողովուրդ Ebay-ով որ պատվիրում եք ինչ փոստովա գալիս? Ես պատվիրեցի եկավ TNT ու կանչեցին Cargo մաքսազերծելու.. Դորդ ու բեշ նստեց...

davidus
16.03.2010, 20:16
Բարև Ձեզ, ժողովուրդ Ebay-ով որ պատվիրում եք ինչ փոստովա գալիս? Ես պատվիրեցի եկավ TNT ու կանչեցին Cargo մաքսազերծելու.. Դորդ ու բեշ նստեց...

էդ ինչ ես պատվիրել որ????

AG16
16.03.2010, 21:33
Ժող ո՞րը արժի վերցնել, Core 2 Duo E7400(E7500) թե՞ Quad Q8200(8300), մեկել որտեղ են սրանք համեմատաբար էժան:

Rammstein
16.03.2010, 21:45
Ռամշտայն ջան, կոմպի գործ անողները տենց փոխանակում անում են քո կողմից հավելավճարով բնականաբար :)
բայց իրանք քո վինտը էժան են հաշվելու, իսկ իրանցը՝ թանկ... արդյունքում նույննա լինելու ինչ խանութից նորը առնես, քո հինն էլ քեզ կմնա :)

ծախի ու 500 ից պակաս մի վեկալ.իմը 320 ա բայց քչությունա անում ստիպված կինոներս ջնջունմ եմ

ԳԱԱ-ի շենքում՝ Verbatim-ի խանութում, վաճառվում են 500Gb-անոց արտաքին 2.5" վինչեր, գինը՝ 53.000 դրամ (մոտավորապես): Բավականին հարմար տարբերակ ա:

Շնորհակալ եմ պատասխանների համար։ :)

Արտաքին չեմ ուզում, մնացածի մասին կմտածեմ։

Հիմա մի ուրիշ բան եմ ուզում իմալան, ի՞նչ արժե հասարակ UPS-ը, որ հոսանքի անջատվելուց հետո մի 5-10 րոպե պահի։

Life
23.03.2010, 19:57
Ժողովուրդ ուզում եմ պրինտեր գնեմ(սկան,պրինտ)շատ թանկ չեմ ուզում մոտ մի 25000 սահմանում գունավոր պրինտեր կկարողանամ վերցնեմ?կամ արժի գունավոր?շուտ ա պրծնում քարտրիջը,թանկ ա?ասում են HP ն լավը ինչ կասեք?մեծ զռզլամա բան չեմ ուզում,սիրուն կոմպակտ լինի լավա,կարճ ասած պրինտերներից լավ չեմ հասկանում,թեթև բացարտրեք...
Հ.Գ. միանում եմ Rammstein հարցին,ի՞նչ կարժենա հասարակ UPS-ը, որ հոսանքի անջատվելուց հետո մի 5-10 րոպե պահի։

Աթեիստ
23.03.2010, 23:15

1. Պրինտերի համար զանգիր Պատրոն (հեռախոսը կարծեմ 540-545), մասնագիտացված խանութ է, կասեն որն է էժան նստում։
2. 5-10 րոպե ցանկացած UPS էլ կպահի (եթե կոմպը 2000$-ոց գազան չի), գինը մոտ 20000դր (կարող ես նայել itplaza.am, led.am, hardware.am, սրանք կայքի ինֆորմացիան նորմալ թարմացնում են)։

davidus
24.03.2010, 18:42
Ժողովուրդ ջան, ինձսենց մի բան ա պետք` fan speed controller

http://www.edeal8.com/4ushop999/ad/ec0159el0196ed0261.jpg http://thmb.inkfrog.com/thumbn/bluericewin/biansu_.jpg=600

Երևանում որտեղից կարամ ճարեմ???

Life
28.04.2010, 17:04
1. Պրինտերի համար զանգիր Պատրոն (հեռախոսը կարծեմ 540-545), մասնագիտացված խանութ է, կասեն որն է էժան նստում։
2. 5-10 րոպե ցանկացած UPS էլ կպահի (եթե կոմպը 2000$-ոց գազան չի), գինը մոտ 20000դր (կարող ես նայել itplaza.am, led.am, hardware.am, սրանք կայքի ինֆորմացիան նորմալ թարմացնում են)։

Զանգեցի,ասեցին գները սկսում են 90000 դրամից:8:o

tikopx
28.04.2010, 20:25
pc-electronics.am նայի կավ լավ կլնի զանգես 25000 printer ունեն հաստատ տեսել եմ ու ինչքան գիտեմ գունավորա:

Artgeo
28.04.2010, 23:54
Կոմպս համարյա ուղիղ 8 տարի անց վերևի հարևան Մուրադի ու այսպես կոչված էլեկտրիկ Մուշեղի զոհը դարձավ…

27.03.02 - 24.04.10 ... Մի գիգագերցանոց պենտյումս դարձավ 500 մեգահերցանոց… Խնդիրը անհասկանալի է, Դոլֆինում չկարողացան օգնել, առանձին-առանձին ամեն ինչ նորմալ աշխատում ա… Օղորմի…

Կոմպ եմ մտածում առնել։ ՈՐՏԵՂԻՑ ը դեռ չեմ որոշել, բայց ընդհանուր ուզում եմ պատկերացում կազմել, սրա մասին առաջ չեմ մտածել։

Ուրեմն, մայր պլատան պիտի պարտադիր ունենա COM պորտ, AGP, առնվազն մեկ IDE, PCI ները էլ ինչքան շատ, էնքան լավ։
Պրոցը ոչ 64 բիտանոց։
Մնացածը այնքան էլ էական չէ։ Միջին, սովորական։ Ոչ սուպեռ պուպեր, ոչ էլ հին։

Աթեիստ
29.04.2010, 00:07

1. AGP-ով բորդ էլ չի արտադրվում, կարող ես վերցնել օնբորդ վիդեոյով, բայց որ ասենք TV-OUT ունենա (AMD_ի համար կային)
2. Առնվազն 1 IDE բոլորն էլ ունեն (շատ քիչ բացառությամբ)։
3. PCI-ների քանակը լավ կլինի նախորոք որոշես, էս պահին 3 հատով ճարելը արդեն հեշտ չի։
4. Այս պահին արտադրվող բոլոր պրոցեսորները 64 բիթանոց են, բայց հանգիստ կարող ես դնել 32 բիթանոց սիստեմ ու աշխատել։

terev
29.04.2010, 00:37
մայր պլատան պիտի պարտադիր ունենա COM պորտ

Սրա համար էլ գոյություն ունի USB to COM Adaptor, ընդհամենը 10 $: :)

Աթեիստ
29.04.2010, 00:45
Սրա համար էլ գոյություն ունի USB to COM Adaptor, ընդհամենը 10 $: :)

Դա լիարժեք չի փոխարինում COM պորտին։
կան PCI պլատաներ, համ COM համ LPT, բայց դրա համար էլ ազատ PCI պորտ է պետք։

terev
29.04.2010, 01:09
Դա լիարժեք չի փոխարինում COM պորտին։
կան PCI պլատաներ, համ COM համ LPT, բայց դրա համար էլ ազատ PCI պորտ է պետք։

Ես գիտեմ Artgeo-ն ինչի համարա ուզում COM պորտը: :) Ընդունիչ կամ այդ տիպի սարքեր պռաշիվկա անելու համար: Այնպես որ իմ ասածը կլինի:

Artgeo
29.04.2010, 01:44
Սրա համար էլ գոյություն ունի USB to COM Adaptor, ընդհամենը 10 $: :)
Ինտերնետում ինչքան նայել եմ, դրանց հետ կապված խնդիրների մասին են գրում :esim

Նոր մտածեցի, PCI յի մի հատը ուզում էի լան քարտի համար, ինչը ակտուալությունը կորցնում ա, նորի վրա օնբոարդ լան լինելու պատճառով։
Երկրորդ PCI ուզում էի USB 2 պլատայի համար, ինչը կիսով չափ ա կորցնում ակտուալությունը։

AGP - ն բացարձակապես կորցրեց ակտուալությունը մի քիչ մտածելուց հետո։ Հին վիդեոքարտս 32 մբ յա…

տակը մնաց COM պորտն ու 1 հատ IDE;

ու մի հատ չափից դուրս չայնիկոտ հարց առաջացավ։ Եթե օնբոարդ վիդեոն չի բավարարում ու վիդեո քարտ եմ առնում, ո՞ւր ա խցկվում :think AGP ից էն կողմ աշխարհ կա՞

Hda
29.04.2010, 08:12
Ես գիտեմ Artgeo-ն ինչի համարա ուզում COM պորտը: :) Ընդունիչ կամ այդ տիպի սարքեր պռաշիվկա անելու համար: Այնպես որ իմ ասածը կլինի:
Ընդունիչի հետ O.K.,բայց Պռոգրամատորի հետ չի խոսացել,փորձված է

hիմա PCI-E վիդեո քարտ են

Պոզիտրոն
29.04.2010, 14:58
itplaza.am եսի կարգին սայտ ա?: hardware.am-ը լավագույնն էի համարում բայց հլը Q8300 Core2Duo Quad գները համեմատեք կարող ա տուֆտում են?? ես hardware.am-ից եմ առալ :(

Lord
29.04.2010, 16:35
Կոմպս համարյա ուղիղ 8 տարի անց վերևի հարևան Մուրադի ու այսպես կոչված էլեկտրիկ Մուշեղի զոհը դարձավ…

27.03.02 - 24.04.10 ... Մի գիգագերցանոց պենտյումս դարձավ 500 մեգահերցանոց… Խնդիրը անհասկանալի է, Դոլֆինում չկարողացան օգնել, առանձին-առանձին ամեն ինչ նորմալ աշխատում ա… Օղորմի…

Կոմպ եմ մտածում առնել։ ՈՐՏԵՂԻՑ ը դեռ չեմ որոշել, բայց ընդհանուր ուզում եմ պատկերացում կազմել, սրա մասին առաջ չեմ մտածել։

Ուրեմն, մայր պլատան պիտի պարտադիր ունենա COM պորտ, AGP, առնվազն մեկ IDE, PCI ները էլ ինչքան շատ, էնքան լավ։
Պրոցը ոչ 64 բիտանոց։
Մնացածը այնքան էլ էական չէ։ Միջին, սովորական։ Ոչ սուպեռ պուպեր, ոչ էլ հին։

Artgeo եթե կոմպտ Վարդաննել չի կարողացել սարքի ուրեմն հարևաններիտ հալալա:

Artgeo
05.05.2010, 13:14
Artgeo եթե կոմպտ Վարդաննել չի կարողացել սարքի ուրեմն հարևաններիտ հալալա:

Վարդանը նենց, թեթևակի ա նայել հաջորդ օրը։ Էն, նիհար տղան էր նայում, անունը չեմ հիշում :( Էդ կողմից վիճակս տխուր ա :(
Վարդանը կարծեմ տարբեր մասերն ա ստուգել ու բոլորի վրա ՕԿ ա դրել։ :D Առանձին, առանձին բոլոր մասերը աշխատում են։ Իրար հետ միացնում ես, կամ չի միանում կամ միանում ա 500 Mhz, P-III :D
Միասին էլ ենք նայել, ասին մի քանի շաբաթ թող մնա, նայենք ինչից ա։ Բայց իգռա նե ստոիտ սվեչ, իմհկ։

Կարճ ասած նոր կոմպ մը ունեցա։ Էն չի, ինչ ուզում էի, բայց դե… Էդ օրը ընդհանրապես ինձ լրիվ հավատափոխ արեցին :angry Վերջում էլ խանութը պարտք մնաց :D

ASUS M2N SLI, Athlon x2 64 5000+, 2xRAM DDR2 1024, ATI RADEON HD 4550 TV-Out, HDD - WC 500 GB + ախմախոտ քեյս, ախմախոտ սնուցման բլոկով + ախմախոտ քուլեր։

Կարճ ասած դավաճանեցի Ինտել պրոցեսորներին, Գիգաբայտ բորդերին ու Նվիդիա վիդեո քարտերին…

Նախորդ կոմպի օրը չընկնելու համար, սրա համար ուզում եմ UPS առնեմ։ Գներից, որակից ու հնարավորություններից անտեղյակ եմ ու հենց այդ պատճառով մի քանի հարց ունեմ։

1. Հոսանքը թարթելու դեպքում UPS պահո՞ւմ ա։
2. Հոսանքը երկար ժամանակով անջատելու դեպքում, կարո՞ղ է կոռռեկտ SHUT DOWN անել։
3. Վերևի պահանջները բավարարող UPS ները մոտավորապես ի՞նչ գին ունեն։

Ապե Ջան
05.05.2010, 13:28
Կարգին Նոթբուք որտեղից բերեմ:
Հիմա Գերմանական մի հատ սայտում նայում եմ հլը ստե (http://www2.saturn.de/webapp/wcs/stores/servlet/main?langId=-3&storeId=12053&catalogId=11553&categoryId=19046&parentCategory=19045&topCategory=19039&ok=T_PRODUCTS&uk=uwg&sort=price&currentPage=6&compareList=) ժող

Hda
05.05.2010, 15:14
Նախորդ կոմպի օրը չընկնելու համար, սրա համար ուզում եմ UPS առնեմ։ Գներից, որակից ու հնարավորություններից անտեղյակ եմ ու հենց այդ պատճառով մի քանի հարց ունեմ։

1. Հոսանքը թարթելու դեպքում UPS պահո՞ւմ ա։
հակառակ դեպքում անիմաստ կլիներ

2. Հոսանքը երկար ժամանակով անջատելու դեպքում, կարո՞ղ է կոռռեկտ SHUT DOWN անել։
նախատեսված է աչխատանքը գրանցելու և քո ասած կոռռեկտ SHUT DOWN անելու համար,այլ ոչ չարունակելու աչխատել...Հզորները 30-60րոպե էլ կպահեն, բայց ամեն րոպեն փող արժի: 5-10րոպե լրիվ բավարար է…

3. Վերևի պահանջները բավարարող UPS ները մոտավորապես ի՞նչ գին ունեն։
կոնկրետ չգիտեմ,բայց էժան չի..

Lord
05.05.2010, 16:13

UPS առնելը անիմաստ ծախսա, ավելի լավ է հոսանքի ստաբիլիզատոր առնես, էտ կոմպտ որտեղից ես առել և ինչքան ես տվել

terev
05.05.2010, 16:53
UPS առնելը անիմաստ ծախսա, ավելի լավ է հոսանքի ստաբիլիզատոր առնես,

Համամիտ եմ:

Hda
05.05.2010, 17:10
UPS առնելը անիմաստ ծախսա, ավելի լավ է հոսանքի ստաբիլիզատոր առնես, էտ կոմպտ որտեղից ես առել և ինչքան ես տվել

ըտենց որ նայենք,կայունացուցիչ-ստաբիլիզատորն էլ իմաստ չունի.Սնուցման աղբյուրը էտ ֆունկցիան կատարում է,իսկ ավտոնոմ սնուցման համար թեկուզ1-2րոպեով հարկավոր է UPS :էլեկտրական սարքավորումների,հատկապես համակարգիչների անսարքաթյունը (ինչպես ծրագրային,այնպես էլ hard-ի)հիմնականում հետևանք է հենց Artgeo-ի ասած ոչ կոռռեկտ SHUT DOWN -ի...

Հայկօ
05.05.2010, 18:15
Կարգին Նոթբուք որտեղից բերեմ:
Հիմա Գերմանական մի հատ սայտում նայում եմ հլը ստե (http://www2.saturn.de/webapp/wcs/stores/servlet/main?langId=-3&storeId=12053&catalogId=11553&categoryId=19046&parentCategory=19045&topCategory=19039&ok=T_PRODUCTS&uk=uwg&sort=price&currentPage=6&compareList=) ժող

Եթե ԱՄՆ-ից բերելու հնարավորություն ունես, գին/որակ հարաբերակցության առումով սրանից (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834114796) լավ տարբերակ չես գտնի :):

Ապե Ջան
05.05.2010, 20:02

Բերելու հնարավորություն ունեմ: Ավելի ճիշտ մարդ կա եկող կարա չէ իրա հետ բերի ու ասի որ իրա օգտագործման համարա, դե որ չչամռվեն ասեն ռաստամոշկա պետքա անես:

min-mak
05.05.2010, 20:44
3. Վերևի պահանջները բավարարող UPS ները մոտավորապես ի՞նչ գին ունեն։

ամենաէժան UPS-ը 22000 դրամ արժե, մինչև 15 րոպե պահումա, հանգիստ կարաս SHUT DOWN անես, կարծում եմ որ քեզ լրիվ կբավարարի, գրեթե բոլոր համակարգչային խանութներում էլ կա

Hda
05.05.2010, 20:48
Բերելու հնարավորություն ունեմ: Ավելի ճիշտ մարդ կա եկող կարա չէ իրա հետ բերի ու ասի որ իրա օգտագործման համարա, դե որ չչամռվեն ասեն ռաստամոշկա պետքա անես:

լրիվ

Ապե Ջան
05.05.2010, 21:10
Եթե կարողանաս գտնես Intex ֆիրմայի UPS - ներից ու ձեռքտ էլ գումար կա 30,000 դրամի կարգի լավ կլինի:
Անձամբ իմ փորձից եմ ասում ինքը 1500 վատա, պահումա 1 համարգիչը ոչ հզոր բլոկպիտանիայով պահումա 50-60 րոպե:
Ուղղակի էսօր Երևանում դժվարա էտ UPS-ներից գտնելը:
10,000 դրամ ավել էս տալիս ու 600 վատի փոխարեն ունենում էս 1500 վատ:

Artgeo
06.05.2010, 00:07
հակառակ դեպքում անիմաստ կլիներ

նախատեսված է աչխատանքը գրանցելու և քո ասած կոռռեկտ SHUT DOWN անելու համար,այլ ոչ չարունակելու աչխատել...Հզորները 30-60րոպե էլ կպահեն, բայց ամեն րոպեն փող արժի: 5-10րոպե լրիվ բավարար է…

կոնկրետ չգիտեմ,բայց էժան չի..
Չէ, հոսանքը լրիվ չի անջատվում։ Ակնթարթով, գնում-գալիս ա։ Նենց, որ կոմպը ինքն իրան նորից միանում ա, այսինքն չի անջատվում, այլ ռեզետվում ա։ Դրա դեմ եմ ուզում եմ UPS դնեմ։

UPS առնելը անիմաստ ծախսա, ավելի լավ է հոսանքի ստաբիլիզատոր առնես, էտ կոմպտ որտեղից ես առել և ինչքան ես տվել
Դրանից ունեմ, Հայաստանյան էլեկտրամատակարարման, էլեկտրիկների ու հարևանների դեմ պայքարում չի օգնում։ Նախկին կոմպս վառվեց… Հիմա ուզում եմ սա հնարավորինս անվտանգ սարքեմ։ Առել եմ Լեդում։ Գինը… Երկար պատմություն ա։ ;) Կոնկրետ գին ես էլ չգիտեմ։ :D

ըտենց որ նայենք,կայունացուցիչ-ստաբիլիզատորն էլ իմաստ չունի.Սնուցման աղբյուրը էտ ֆունկցիան կատարում է,իսկ ավտոնոմ սնուցման համար թեկուզ1-2րոպեով հարկավոր է UPS :էլեկտրական սարքավորումների,հատկապես համակարգիչների անսարքաթյունը (ինչպես ծրագրային,այնպես էլ hard-ի)հիմնականում հետևանք է հենց Artgeo-ի ասած ոչ կոռռեկտ SHUT DOWN -ի...

ամենաէժան UPS-ը 22000 դրամ արժե, մինչև 15 րոպե պահումա, հանգիստ կարաս SHUT DOWN անես, կարծում եմ որ քեզ լրիվ կբավարարի, գրեթե բոլոր համակարգչային խանութներում էլ կա

Ժող, իրար լավ չենք հասկացել։ Ուզում եմ, որ UPS-ը ԻՆՔԸ, առանց իմ մասնակցության Shut down անի windows-ը, երբ արդեն սպառվում ա։

Իսկ UPS 15 000 ով էլ կարելի ա առնել, պարզապես չգիտեմ, իմ ուզածը կարո՞ղ է անել, թե՞ ոչ։ Էսօր Ռաս էի կարծեմ զանգել, ասին տենց 40 000 + ներն են անում, ինչը շատ թանկ ա։ Մաքս 20 000 եմ նախատեսում +- էլի։

terev
06.05.2010, 00:23
Ժող, իրար լավ չենք հասկացել։ Ուզում եմ, որ UPS-ը ԻՆՔԸ, առանց իմ մասնակցության Shut down անի windows-ը, երբ արդեն սպառվում ա։

Ցանկացած UPS էլ ինքն իրան անումա: Որ տենցա մի հատ օգտագործածը առ: որ ակումուլյատորը մեռած լինի: Հենց լույսերը գնա ինքը միանգամից կոռեկտ Shut down կանի:

min-mak
06.05.2010, 00:41
Ցանկացած UPS էլ ինքն իրան անումա: Որ տենցա մի հատ օգտագործածը առ: որ ակումուլյատորը մեռած լինի: Հենց լույսերը գնա ինքը միանգամից կոռեկտ Shut down կանի:

չէ կոռեկտ չի անի միանգամից կանջատի, եթե ակումլյատորը մեռածա ուրեմն 1 վարկյան էլ չի պահի, ուր մնաց Shut down անի

terev
06.05.2010, 00:51
չէ կոռեկտ չի անի միանգամից կանջատի, եթե ակումլյատորը մեռածա ուրեմն 1 վարկյան էլ չի պահի, ուր մնաց Shut down անի

Եթե խոսքերիցս չկախվես, լավել Shut down կանի: :)

Artgeo
06.05.2010, 02:11
Ցանկացած UPS էլ ինքն իրան անումա: Որ տենցա մի հատ օգտագործածը առ: որ ակումուլյատորը մեռած լինի: Հենց լույսերը գնա ինքը միանգամից կոռեկտ Shut down կանի:

Մեռնեմ թե գրածիցդ բան եմ հասկանում կամ էլ ղժժում ես։

Ինչքան հասկացա, էն, ինչ ես եմ ուզում պիտի կամ USB կամ COM պոռտ ունենա
Օրինակ PowerCom UPS ները A ու AP են գրվում։
http://www.pcm.ru/products/catalog/blackknight/bnt-400ap/

Hda
06.05.2010, 08:23
Չէ, հոսանքը լրիվ չի անջատվում։ Ակնթարթով, գնում-գալիս ա։ Նենց, որ կոմպը ինքն իրան նորից միանում ա, այսինքն չի անջատվում, այլ ռեզետվում ա։ Դրա դեմ եմ ուզում եմ UPS դնեմ։

նոր հասկացություններ ես մտցնում էլեկտրոտեխնիկայի մեջ:Հոսանքի լրիվ չանջատվելը որն ա՞,220-ը դառնումա 110՞.Ակնթարթով, գնում-գալիս ա,էտ հենց անջատվելն ա,առանց լրիվ կամ ոչ լրիվի...
։
..
Ժող, իրար լավ չենք հասկացել։ Ուզում եմ, որ UPS-ը ԻՆՔԸ, առանց իմ մասնակցության Shut down անի windows-ը, երբ արդեն սպառվում ա։
Ասինք հա էլի, UPS ունի ծրագրային ապահովում,ինքն էլ կառավարվում ու կառավարում է համակարգչին:Միացված է համակարգչին հատուկ կառավարող կաբելով:Կարգավորում է նաև լիցքավորման գործնթացը,որը չատ կարևոր է ակումլյատորի երկարակեցության համար:Գնելիս հարկավոր է ճչտել ծրագրային ապահովման հնարավորությունները պարզապես:"Հայավարի"առանց ծրագրային ապահովման ու ասածս ղեկավորող կաբելի չմիացնես, եթե չես ուզում ակումլյատորդ չուտ թքի...

Իսկ UPS 15 000 ով էլ կարելի ա առնել, պարզապես չգիտեմ, իմ ուզածը կարո՞ղ է անել, թե՞ ոչ։ Էսօր Ռաս էի կարծեմ զանգել, ասին տենց 40 000 + ներն են անում, ինչը շատ թանկ ա։ Մաքս 20 000 եմ նախատեսում +- էլի։

terev
06.05.2010, 11:13
Մեռնեմ թե գրածիցդ բան եմ հասկանում կամ էլ ղժժում ես։

Ինչքան հասկացա, էն, ինչ ես եմ ուզում պիտի կամ USB կամ COM պոռտ ունենա
Օրինակ PowerCom UPS ները A ու AP են գրվում։
http://www.pcm.ru/products/catalog/blackknight/bnt-400ap/

Ապեր, գոնե քո վրա հաստատ չեի ղժժա: :)

Աչքիս դու UPS-ի աշխատանքը չես տեսել:
UPS-ը USB-ով միանումա կոմպին, հոսանքը գնալուց UPS-ը ստուգում է թէ ինչքան դեռ կարող է համագարգչին հուսանք մատակարարել իր ակումուլյատորի հաշվին և այդ մասին պարբերաբար տեղեկացնում է: Երբ որ արդեն ակումուլյատորը լիցքաթափվում է, UPS-ի ծրագիրը կոմպը Shut down է անում: Պարզ է՞:

Artgeo
06.05.2010, 12:29

Ըհըն։ Ասում եմ, ոչ բոլորն են դա անում։ Իմ տեսածներից նման ֆունկցիաներ ունեին 30 000 + Յուպիէսները։ Ինչը ինձ համար թանկ է։ Բացի դրանից ԿՈՄ պոռտով ա մի մասը միանում համակարգչին, ինչը նույնպես անընդունելի է, քանի որ մի հատ ԿՈՄ ունի բորդը, այն էլ զբաղված է։ Կարճ ասած հիմա գնում եմ ԼԵԴ, տեսնեմ հեչ ինչ ունեն մինչև 20 000 նման ֆունկցիաներով։

terev
06.05.2010, 12:38
Ճիշտն ասած, այսքան ժամանակ ինչքան UPS տեսել եմ, բոլորն էլ ունեցել են եդ ֆունկցիան: Չեմ էլ պատկերացրել, որ ներկայիս UPS-ները հնարավոր է որ չունենան եդ ֆունկցիան, որովհետև մի 5 տարի առաջ եմ UPS գնել (ոչ ինձ համար, մոտ 25000 դրամի կարգի), այդ ֆունկցիան կար վրեն:

Zangezur
06.05.2010, 14:56
Ըհըն։ Ասում եմ, ոչ բոլորն են դա անում։ Իմ տեսածներից նման ֆունկցիաներ ունեին 30 000 + Յուպիէսները։ Ինչը ինձ համար թանկ է։ Բացի դրանից ԿՈՄ պոռտով ա մի մասը միանում համակարգչին, ինչը նույնպես անընդունելի է, քանի որ մի հատ ԿՈՄ ունի բորդը, այն էլ զբաղված է։ Կարճ ասած հիմա գնում եմ ԼԵԴ, տեսնեմ հեչ ինչ ունեն մինչև 20 000 նման ֆունկցիաներով։
ստեղ նայի, լավ տեսականի ունեն՝ http://hardware.am/power.htm

terev
06.05.2010, 16:02
Ասում եմ, ոչ բոլորն են դա անում։

Իրոք ինձ համար անհասկանալի է: Եթե UPS-ը չի անջատելու կոմպը, ապա UPS-ը լրիվ իր իմաստը կորցնում է: Ուրեմն կարելի է մեքենայի սովորական մարտկոց գնել ու մի ձև հարմարացնել համակարգչի սնուցման բլոկին: Հաստատ ավելի շատ կպահի, քան UPS-ը, ու ավելի շատ ժամանակ կծառայի:

Artgeo
06.05.2010, 16:51

Բա իմ ասածն ի՞նչ ա։ :) էսօր ահագին կոմպերի խանութներ եմ մտել, ուր մտնում էի, կուկլա ու կոպմից չհասկացող աղջիկների աչքերը ավելի մեծ ու կլոր էին դառնում, երբ ուզում էի Վինդոուսը շաթ դաուն անող յուպիէս։ Մի խանութում, անունը չեմ տա, նույնիսկ համոզում էին, որ հեչ պարտադիր չի, որ յուէսբին կոմ կամ յուէսբի պոռտ ունենա, որ նման բան անի։ Չխորացա, քանի որ գները 48 000 + էին։ Ասում եմ լավ, ասենք հոսանքը կտրվեց, էս յուպիէսը պահելու ա էնքան, ինչքան կարող ա, հետո պարզապես անջատելու ա նենց, ոնց որ հոսանքը գնալուց, ճի՞շտ եմ։ Ասում են, «ոչ, հոսանքը որ գնա, դուք կունենաք ժամանակ շատ դաուն անելու համակարգիչը»։ Կարճ ասած, դժվար էր բացատրել, որ համակարգչի կողքը չլինելու դեպքում յուպիէսը իմաստ չունի։

Վերջում երկու տարբերակ գտա
Mercury 1000VA USB - 29 000 Բաղրամյանի մոտի անանուն խանութում
Powercom BNT-800VAP COM - 32 400 Ֆայնում։

Երկրորդը վերցրի։

terev
06.05.2010, 17:23
Վերջը COM պորտով վերցրիր էլի:
Շնորհավոր, կոմպդ էլ , UPS-դ էլ: :hands

Հայկօ
06.05.2010, 18:49
Բերելու հնարավորություն ունեմ: Ավելի ճիշտ մարդ կա եկող կարա չէ իրա հետ բերի ու ասի որ իրա օգտագործման համարա, դե որ չչամռվեն ասեն ռաստամոշկա պետքա անես:

Հա, մի հատ կարող ա բերել: Ցանկալի ա, որ տուփից հանի ու տենց բերի:

Hda
06.05.2010, 20:59
Բա իմ ասածն ի՞նչ ա։ :) էսօր ահագին կոմպերի խանութներ եմ մտել, ուր մտնում էի, կուկլա ու կոպմից չհասկացող աղջիկների աչքերը ավելի մեծ ու կլոր էին դառնում, երբ ուզում էի Վինդոուսը շաթ դաուն անող յուպիէս։
Հաաաա փաստորեն մենակ Linux-ի ունեին: :D

Մի խանութում, անունը չեմ տա, նույնիսկ համոզում էին, որ հեչ պարտադիր չի, որ յուէսբին կոմ կամ յուէսբի պոռտ ունենա, որ նման բան անի։
Էտ ասածս "հայկական"UPS-ն ա:

Չխորացա, քանի որ գները 48 000 + էին։ Ասում եմ լավ, ասենք հոսանքը կտրվեց, էս յուպիէսը պահելու ա էնքան, ինչքան կարող ա, հետո պարզապես անջատելու ա նենց, ոնց որ հոսանքը գնալուց, ճի՞շտ եմ։
ԱՐԹ եթե ըտենց ես հարցրել ,ապա ճիշտ են պատասխանել
«ոչ, հոսանքը որ գնա, դուք կունենաք ժամանակ շատ դաուն անելու համակարգիչը»։ պարզապես պիտի ավելացնեին,որ ժամանակ կունենաք Ձեր աշխատանքը գրանցելու ու հետո շատ դաուն .....
Ուրեմն ասեմ,որ իմ համար ինքնուրույն SHUT DOWN անելը հեչ չի հուզում,քանի որ կոմպը անտեր միացած չի (ուրիշ բան եթե ասենք օրինակ server լինի,որն էլ եսիմ ուրա դրված )
նույնիսկ էտ հնարավորությունը չեմ էլ ակտիվացրել,որ մարդ ես-մեկ էլ ավելի շուտ չանջատի քան աշխատանքը գրանցելը:Պատկերացրու վիդեո ես ռենդեր անում ու չավարտած ինքը անջատի...Կատաստրոֆ,ով զդաղվում ա,կհասկանա:Հավանաբար տորենտիստ ես ու գիշերները մենակ դու ես քնում, :) դրա համար էլ ինքնուրույն SHUT DOWN -ը ավելի կարևոր Է քեզ համար..
ինչևէ-անխափան սնուցում:)

Artgeo
06.05.2010, 22:07
ԱՐԹ եթե ըտենց ես հարցրել ,ապա ճիշտ են պատասխանել պարզապես պիտի ավելացնեին,որ ժամանակ կունենաք Ձեր աշխատանքը գրանցելու ու հետո շատ դաուն .....
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, էդ աղջիկները հո քո մոտ չե՞ն սովորել :D Հենց էդ բառերով էլ պատասխանել ա։ :D:D:D Մալաթիայում էր հզոր, մի հատ ՊԻՍԻ :D խանութ կա, մտա, հարցրի, աղջիկը կլորացրեց աչքերը, կողքից ոնց որ շեֆն էր, ասեց հա, տենց բան կա։ Նենց եմ սիրում, որ շեֆերը հասկանում են իրենց ապրանքից։ Հիմնականում տենց չի լինում…

Հավանաբար տորենտիստ ես ու գիշերները մենակ դու ես քնում, :) դրա համար էլ ինքնուրույն SHUT DOWN -ը ավելի կարևոր Է քեզ համար..
ինչևէ-անխափան սնուցում:)
Իմ կոմպը համարյա չի անջատվում, անկախ ամեն ինչից։ Միշտ մի բան անում ա, բայց դե մենակ տոռենտ չի։ Ուրիշ ֆունկցիաներ էլ ա անում, ու ասենք, աշխատանք որ գտնեմ, ցերեկը հաստատ տանը չեմ լինելու, իսկ տնեցիք հեռուստացույց են նայում ու հոսանքը գնում գալիս ա, իսկ իմ մոտ միշտ նենց ա արած, որ հոսանքը տվին, միանա կոմպը։ Կարճ ասած, չեմ ուզում էս կոմպս էլ վառվի։

Շնորհակալություն։ :)

Վերջը COM պորտով վերցրիր էլի:
Շնորհավոր, կոմպդ էլ , UPS-դ էլ: :hands

Շնորհակալություն, կոմ պորտ վերցրի, էն պայմանով, որ մի քանի շաբաթից կոմ-յուէսբի պերեխոդնիկ կունենամ։

Շնորհակալություն բոլորին, ով օգնեց ու հատկապես Աթեիստին։ :)

Hda
07.05.2010, 08:07
Պարզապես քո համար հիմնական նչանակությունը ինքնուրւոյն SHUT DOWN -է
իսկ իմ համար,եթե չասեմ որ դա թերություն է,ապա լրիվ երրորդային…Պարզ օրինակները 2 դեպքի համար էլ բերեցի:2-իս կարծիքներն էլ կիսողներ կլինեն:
Մարդ կա հեռախոսը օգտագործում ա որպես MP3 player,մարդ կա հեռախոսը օգտագործում ա համ էլ MP3 player..
Բայց մեկ ա հեռախոսը մնում ա,որպես կապի միջոց :D :D :D

Հայկօ
11.05.2010, 00:13
Ժողովուրդ ջան, օգնեք ընտրել Wi-Fi Router: Ուրեմն՝ ես ներկայացնեմ իրավիճակը, դուք մի բան մտածեք, էլի, ես դրանցից ոչ մի բան չեմ հասկանում: Տունը ունեմ 1mb-անոց Հայ-Լայն ու երկու հատ նոթբուկ: Ուզում եմ, որ երկուսն էլ կարողանան նույն կապից օգտվել, ընդ որում՝ առանց լարի: Խնդրում եմ գրեք, թե որն ա լավը, ինչին ա պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան ու, մանավանդ, ինչ գնով կարելի ա առնել էդ մինիմալ պահանջները բավարարող սարք:

matlev
11.05.2010, 00:36

Սա պիտի որ լինի (http://www.list.am/item/258419): Մի ժամանակ 10000-ով էլ ծախող կար: Խանութներում չգիտեմ ինչ կա:
Սա էլ ավելի հին հայատարարություն (http://www.list.am/item/240757), երևի վաճառած լինի արդեն:

Հայկօ
11.05.2010, 00:40
Սա պիտի որ լինի (http://www.list.am/item/258419): Մի ժամանակ 10000-ով էլ ծախող կար: Խանութներում չգիտեմ ինչ կա:

Նորմալ բան ա՞: Մինչև 20.000 պատրաստ եմ վճարել, եթե ռեալ տարբերություն կա: Անվտանգություն, շառավիղ, ազդանշանի հզորություն...

terev
11.05.2010, 00:41
Ժողովուրդ ջան, օգնեք ընտրել Wi-Fi Router: Ուրեմն՝ ես ներկայացնեմ իրավիճակը, դուք մի բան մտածեք, էլի, ես դրանցից ոչ մի բան չեմ հասկանում: Տունը ունեմ 1mb-անոց Հայ-Լայն ու երկու հատ նոթբուկ: Ուզում եմ, որ երկուսն էլ կարողանան նույն կապից օգտվել, ընդ որում՝ առանց լարի: Խնդրում եմ գրեք, թե որն ա լավը, ինչին ա պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան ու, մանավանդ, ինչ գնով կարելի ա առնել էդ մինիմալ պահանջները բավարարող սարք:

Իմ խորհուրդը քեզ, D-link DIR-320 գնիր: Գինը 22000-23000 դրամ:
Կարող ես գնել նաև 15000 դրամանոցներից էլ:
Բայց քանի որ ունես 1mb-անոց Հայ-Լայն, հո չես՞ թողելու որ եդ բարիքը գիշերները կորչի: :)
Իսկ գիշերները նոթբուկները միացնելը անիմաստ է:
Իսկ DIR-320 գնելու դեպքում, դրան կարող ես միացնել մի հատ վինչեստր ու ինչքան ուզում ես ինտենետից ֆայլ քաշի, առանց նոթբուքները միացնելու:

Հայկօ
11.05.2010, 00:48

:o: Դզե՜ց: Էս մասին մի քիչ ավելի մանրամասն կարելի ա՞ :): Տորենտ աշխատում ա՞:

terev
11.05.2010, 00:53
:o: Դզե՜ց: Էս մասին մի քիչ ավելի մանրամասն կարելի ա՞ :): Տորենտ աշխատում ա՞:

Ետ մասին այս թեմայում: Հիմա այդ թեմայում մի քիչ կգրեմ:
http://www.akumb.am/showthread.php/50614-D-link-DIR-320-ZTE-MF637?p=1907991&viewfull=1#post1907991

Hda
11.05.2010, 06:39
փնտրում եմ
HDD Western Digital Caviar Green
0.5-1.0T Ծավալով ցանկալի է 5400 t/m
մերսի ցանկացաԾ տեղեկության համար

terev
11.05.2010, 10:04
փնտրում եմ
HDD Western Digital Caviar Green
0.5-1.0T Ծավալով ցանկալի է 5400 t/m
մերսի ցանկացաԾ տեղեկության համար

Երևի ընդունիչի համար ես ուզում: :)
Ես էլ եի փնտրում այդ վինչից:
Հանդիպել ա Western Digital, բայց ոչ Caviar Green: Հայաստանում դժվար էլ ճարես:
Մտածում եմ ինտերնետով գնեմ, ժամանակավորապես կոմպիս երկրորդ վինչն եմ օգտագործում:

Բայց դե, հանկարծ քեզ հանդիպի, ձեն հանի: :)

Այ սրանք էժան լիներ, մարդ առներ :))
OCZ Colossus LT Series 3.5in 1TB SATA II MLC Internal Solid State Disk (SSD)
http://ep.yimg.com/ca/I/directron_2106_47880729

matlev
11.05.2010, 10:28
փնտրում եմ
HDD Western Digital Caviar Green
0.5-1.0T Ծավալով ցանկալի է 5400 t/m
մերսի ցանկացաԾ տեղեկության համար

Մի քանի ամիս առաջ Լեդ խանութին 20 հատ տվեց ընկերս: Բայց երևի վերջացած լինի: Համ էլ 320 ԳԲ էր:

Hda
11.05.2010, 10:34
Երևի ընդունիչի համար ես ուզում: :)
Ես էլ եի փնտրում այդ վինչից:
Հանդիպել ա Western Digital, բայց ոչ Caviar Green: Հայաստանում դժվար էլ ճարես:

մի տեղ կա թիվ կրակեց 0.5T--65 000 դրամ

Մտածում եմ ինտերնետով գնեմ, ժամանակավորապես կոմպիս երկրորդ վինչն եմ օգտագործում:

Բայց դե, հանկարծ քեզ հանդիպի, ձեն հանի: :)

Այ սրանք էժան լիներ, մարդ առներ :))
OCZ Colossus LT Series 3.5in 1TB SATA II MLC Internal Solid State Disk (SSD)
http://ep.yimg.com/ca/I/directron_2106_47880729

Hda
11.05.2010, 10:38
Ժողովուրդ ջան, օգնեք ընտրել Wi-Fi Router: Ուրեմն՝ ես ներկայացնեմ իրավիճակը, դուք մի բան մտածեք, էլի, ես դրանցից ոչ մի բան չեմ հասկանում: Տունը ունեմ 1mb-անոց Հայ-Լայն ու երկու հատ նոթբուկ: Ուզում եմ, որ երկուսն էլ կարողանան նույն կապից օգտվել, ընդ որում՝ առանց լարի: Խնդրում եմ գրեք, թե որն ա լավը, ինչին ա պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան ու, մանավանդ, ինչ գնով կարելի ա առնել էդ մինիմալ պահանջները բավարարող սարք:

էլ WI-FI մոդեմ չի տալիս Բիլայնը՞,էն սպիտակներից կարծեմ ZTE, միանգամից դրանից վերցնեիր՞

Hda
11.05.2010, 14:53
Երևի ընդունիչի համար ես ուզում: :)
Ես էլ եի փնտրում այդ վինչից:
Հանդիպել ա Western Digital, բայց ոչ Caviar Green: Հայաստանում դժվար էլ ճարես:
Մտածում եմ ինտերնետով գնեմ, ժամանակավորապես կոմպիս երկրորդ վինչն եմ օգտագործում:

Բայց դե, հանկարծ քեզ հանդիպի, ձեն հանի: :)

Western Digital Caviar Green WD10EARS 1TB 5400 RPM 64MB Cache SATA 3.0Gb/s 3.5" -ինքն ա
ԱՅՍՏԵՂ (http://www.microring.am/price.php#INTERNAL) 52 000դրամ
ձեռս քոր ա գալիս... մի քիչ թանկ ա բայց կարևորը 5400 ա