Դիտել ողջ տարբերակը : Նավասարդ!
Այսօր, ըստ հայկական տոմարի, Նավասարդ է` Նոր տարի:
Շնորհավորում եմ բոլորիդ նոր 4502 թվականը:
Էրնեկ թե այս նոր տարին,
Հայ ազգն ի մի գումարվեր...
Փառք Մեծ Հայկին, Փառք Նրա հաղթանակին;
Փառք Հայ Ժողովուրդին:
Շնորհավոր ժողովուրդ ջան:
Շնորհավորում եմ բուն Հայոց Ամանորը׃
Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ՛
Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։
Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
Աստուածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
Հուր ու արիւն։
Եվ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
Լեցու՜ր, լեցու՜ր։
Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարէն կոյս,
Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։
© Դանիէլ Վարուժան
Ձայնալար
11.08.2009, 11:29
Շնորհավոր :))
Զհաղթեալ Հայկն հզօր, Բելին՝ բաբարաոս
Եվ ստղեծվել ազգն հզօր Արմենիան
Փառք քեզ Մեծ Հայկ
Փառք առհավետ, որ չընկրկեց Բելի առաջ
Այլ զսպանեալ ոսոխն մեր, և ազատեալ Արարատյան Արտն Արիաց:
Զպոկեալ ծիծն ոսոխի, հողից մեր սուրբ
Սարսափեալ փախավ ոսոխ
Եվ հաստատվեալ ցեղս ի հայրենիք Հայաստանում:
© Elmo
Շնորհավոր Նավասարդ
Մեղապարտ
11.08.2009, 14:36
Իրոք Փառք, բայց տեսնում ենք մեր հերթական համազգային կարճատեսությունը: Մեր նախնին ճակատամարտել և հաղթել է մ թ. առաջ 3500 թվականին : Հայկազունիների տոմարը 5508 տարեկան է:
Ambrosine
11.08.2009, 14:37
Շնորհավոր:)
Հիմա Գառնիում նշում են, չէ՞:think
Հավես ա :):
Շնորհավոր :):
Շնորհավորում եմ, թող հաջողակ տարի լինի հայերիս համար։:)
Ճիշտն ասած, մոռացել էի, որ էսօր է Նավասարդը, մի քիչ առաջ ընկերներիցս մեկը շնորհավորեց, իմացա, հետո էլ էս թեման տեսա:)։
Բա ձմեռ պապի չի՞ լինելու :esim :(
Շնորհավոր :))
Rammstein
11.08.2009, 23:24
Չեմ շնորհավորում, քանի որ մեծ սխալմունք է Նավասարդի տոնումը Օգոստոսի 11-ին։
ՀԳ. Օդից չեմ ասում, ունեմ ավելի քան հավաստի աղբյուրներ։ :)
Չեմ շնորհավորում, քանի որ մեծ սխալմունք է Նավասարդի տոնումը Օգոստոսի 11-ին։
ՀԳ. Օդից չեմ ասում, ունեմ ավելի քան հավաստի աղբյուրներ։ :)
Կասես, երբ պիտի նշվի? Թե պիտի ընդհանրապես չնշվի?
Rammstein
12.08.2009, 23:36
Կասես, երբ պիտի նշվի? Թե պիտի ընդհանրապես չնշվի?
Պիտի նշվի, հունիսի 14-ին։