PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ



Սահակ
27.03.2006, 18:39
Որո՞նք են Հայաստանում ամենատարածված 2 ստեղնաշարերի դասավորությունները։ Կարո՞ղ եք կցել նրանց նկարները։

spec
27.03.2006, 22:35
ամենատարածված 2 ստեղնաշարերի դասավորությունները
Սա ինչ է նշանակում (ներեք, եթե հարցս բացահյտում է տհաճություն առաջացնելու աստիճանի անգրագիտություն իմ կողմից)

Chuk
28.03.2006, 00:09
Ճշգրիտ վիճակագրական տվյալներ չունեմ և կարող եմ ասել միայն ենթադրաբար:
Կարծում եմ, որ ամենատարածվածը ֆոնետիկ անվանումը կրող ստեղնաշարային դասավորությունն է.
http://dkd.dar.am/images/keyb_Armenian%20Phonetic.gif

Դրանից հետո գալիս գրամեքենային անվանումը կրող 2 (իրարից որոշ չափով տարբերվող) դասավորությունները:
Կարծում եմ, որ այդ երկուսից ավելի շատ տարածված է սա.
http://dkd.dar.am/images/keyb_Armenian%20Typewriter.gif

Բայց անձամբ ես օգտագործում եմ երրորդը (էլի գրամեքենային), որը որքան գիտեմ օգտագործում են նաև պրոֆեսիոնալ մեքենագրողների (օպերատորների) մեծ մասը.
http://dkd.dar.am/images/keyb_Armenian%20Old.gif


Spec-ին. Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչի՞ մասին էր խոսքը ;)

Սահակ
28.03.2006, 02:33
Շնորհակալություն։ Մի քանի հարց ունեմ․
1. Ֆոնետիկում վյուն «ւ» տառը երկու տարբեր ստեղների վրա է։ Դա միտումնավո՞ր է։
2. "Shift -" -ը underscore "_" է ֆոնետիկում՞։
3. Ֆոնետիկում չկա ափաթարց «'» (apostrophe)

Այս հարցերը տալիս եմ այն պատչառով որ X.org -ի հայկական ստեղնաշարերի դասավորությունները (որոնք հիմա օգտագործվում են բոլոր տեսակի Լինուքս և ԲՍԴ-ների մեջ) ավելացրել էի ժամանակին և ուզում եմ համոզված լինել որ ճիշտ եմ ավելացրել։ Քո ուղարկած առաջին երկու դասավորություններն եմ ավելացրել։

Chuk
28.03.2006, 03:08
Ճիշտն ասած այդ հարցերի պատասխանները չգիտեմ: Ես ուղղակի կրկնել է KDWin ծրագրի դասավորությունները՝ ենթադրելով որ դրանք "հիմնավորված" են:

Վերջին դասավորությունում որքան հիշում եմ մի քանի կետադրական նշաններ տարբերվում են օրիգինալից: Ես դա արել եմ ըստ "մեր" հարմարության:

spec
28.03.2006, 09:13
Spec-ին. Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչի՞ մասին էր խոսքը ;)

Այ հիմա պարզ է :D .
Շնորհակաություն... ;)

Egern.net
28.03.2006, 13:26
Chuk,
Ես նույնպես օգտվում եմ 3-րդ տարբերակից: Փոքր ժամանակվանից հայրս այդպես է սովորեցրել: Բայց հիմա այն աստիճանաբար դուրս է մղվում (չգիտեմ ինչու): Նույնիսկ վերջին KDWin-ում չկա...
Միայն չհասկացա, թե Ձեր բերած նկարները որ ծրագրից են.... Կարծես DKD-ից: Այդ ծրագրում Unicode չկա չէ՞:

Chuk
28.03.2006, 15:41
Chuk,
Ես նույնպես օգտվում եմ 3-րդ տարբերակից: Փոքր ժամանակվանից հայրս այդպես է սովորեցրել: Բայց հիմա այն աստիճանաբար դուրս է մղվում (չգիտեմ ինչու): Նույնիսկ վերջին KDWin-ում չկա...
Միայն չհասկացա, թե Ձեր բերած նկարները որ ծրագրից են.... Կարծես DKD-ից: Այդ ծրագրում Unicode չկա չէ՞:
Այո, նկարները DKD ծրագրից են: Ցավոք դեռևս Unicode support-ի հարցը նրանում լուծված չէ: Մեր գործընկերներից մեկը, ով ծրագրի հիմնական ծրագրավորողն է, այժմ ծառայում է բանակում: Ամռանը կվերադառնա և հուսով եմ որ մենք վերջապես ավարտին կհասցնենք DKD ծրագիրը ու կներկայացնենք հանրությանը՝ արդեն unicode support-ով :redhat