PDA

Դիտել ողջ տարբերակը : "Հայկական կինոյի նոր ալիք" - Cinematic 8 նոր գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմեր



Warum?!
10.08.2009, 00:57
Cinematic երիտասարդական ֆիլմերի ժողովածու

Ներգրավված ութը գեղարվեստական ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծված է առանձին ռեժիսորի կողմից, առանձնահատուկ անհատական մոտեցմամբ׃ Երկու դրամա, երկու կատակերգություն, մեկ դետեկտիվ, մեկ հոգեբանական միստիկ թրիլեր ու ևս երկու արտհաուսային աշխատանք՝ այսինքն ամենատարբեր մտքեր, ամենատարբեր տրամադրություններ. տառապանք և երջանկություն, սարսափ և հումոր׃ Սա նախագծի այն բաղադրիչների զուգակցումն է, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի և կշարժի հայ կինոսերների ամենալայն շերտերի հետաքրքությունը׃ Նախագծի ֆիլմերում հանդես են գալիս ինչպես արդեն ծանոթ և սիրված դերասաններ, այդպես էլ նորահայտ դեմքեր׃

«Մեր թիմը ցանկություն ունի կինեմատիկ կամ սինեմատիկ /ծիծաղում է/ ալիք բարձրացնել՝ մի փոքր լճացման վիճակում գնվող հայ կինոյում׃ Մենք նաև ուզում ենք, որ զուտ գեղարվեստական արժանիքներից բացի՝ մեր արտադրանքը հանդիսատեսին գրավի իր մատչելիությամբ׃ Օրինակ՝ մենք պլանավորել ենք մեր ֆիլմերի DVD-ները վաճառել անհամեմատ ցածր, եթե կուզեք՝ հակաճգնաժամային, գներով», - ներքին «խոհանոցի» գաղտնիքներով է կիսվում Վահան Գասպարյանը՝ նախագծի պրոդյուսերն ու ստուդիայի հիմնադիրներից մեկը׃

Աշխատանքներն ընթանում են բուռն տեմպերով, և արդեն այս տարվա սեպտեմբերի վերջին ֆիլմերը կներկայացվեն կինոթատրոններում, իսկ DVD սկավառակները կհայտնվեն Երևանի և ՀՀ մարզերի մասնագիտացված խանութներում׃

Քիչ ներքևում կարելի է դիտել նախնական վիդեո և ֆոտո նյութեր:
Շուտով հասանելի կլինեն նաև teaser-ներ :)

Ինչ եք կարծում, հետաքրքիր բան կարա լինի? :B


http://www.youtube.com/watch?v=AiM04qORnvU

Freddie
10.08.2009, 01:38
Գովելի է։ Նոր շունչ մեր կինեմատոգրաֆին չի խանգարի։:)

Moon
10.08.2009, 09:06
Հա, ինձ հետաքրքրեց, հատկապես որ անոնսը Արտաշն ա կարդում։)))
Կարևորը երիտասարդական ոգի մեջը տեսնեմ, ոչ թե ծեծված հայկականություն։
Ամաաաաաաաաաաաաաաաան, Արեգը, լօլ, դերասան։)))), Լոկ դուք դեմք եք, ես հաստատ նայելու եմ, մի հատ էլ նյութ եմ գրելու։))):hands

Warum?!
13.08.2009, 14:43
Վերջ, էլ կարծիքներ չկան? :(

Սլիմ
13.08.2009, 14:52
Ինձ դուր եկավ մտահղացումը:)

Tanamasi
13.08.2009, 16:23
Նորահայտ դերասաններ նկարահանելու միտումը ողջունելի է, քանի որ այդ ոլորտն էլ մեր մոտ կամաց-կամաց քարանում է, դառնում է «մենք մերոնցով» կարգախոսի հետևորդ։ Ամեն տեղ նույն ծանոթ, անտանելիության չափ ծանոթ դեմքերն են իրենց միօրինակ խաղով։ Հանդիսատես որսալու հետևից ընկած պրոդյուսերի հնացած հնարք, որը փչացնում է ողջ կինոն, որի ընթացքում հենց էկրանին հայտնվում է ծանոթ դեմքը, սկսում ես հիշել նրա խաղացած բոլոր դերերը մեկ առ մեկ։ :mda

Sandarameth
14.08.2009, 17:12
Ժողովուրդ..խի եք պասիվ? միթե սա էսքան քիչ մարդու է հետաքրքրում????

Freddie
14.08.2009, 17:25
Ժողովուրդ..խի եք պասիվ? միթե սա էսքան քիչ մարդու է հետաքրքրում????

Դե, ինձ թվում է, որ ֆիլմերը դիտելուց հետո ավելի շատ մեկնաբանություններ կլինեն;)