Դիտել ողջ տարբերակը : Փոխանակում ենք գրքեր
Շատերի տանը կան այնպիսի գրքեր, որոնք մենք երբեք չենք բացում։ Պատճառները տարբեր են լինում՝ ռուս գրողին երբեք հայերեն թարգմանությամբ չեմ կարդա, այս գրողին տանել չեմ կարողանում, մի գրքից ունենք երկու հատ, սկսել, բայց չեմ վերջացրել և չեմ էլ վերջացնի և այսպես շարունակ։ Այդպիսի գրքերը մնում են մի անկյունում և մոռացվում են։ Իսկ այդ ժամանակ որևէ մեկին հենց այդ մոռացված գիրքը շատ անհրաժեշտ է։ Առաջարկում եմ գրքերը փոխանակենք։;) Այստեղ գրենք, թե ինչ գրքեր կուզենք փոխանակել և որ գրքի դիմաց։
Tanamasi
10.08.2009, 22:09
Ժող, վրաս չծիծաղաք, բայց կարամ «Ջեյն Էյր» տամ:oy։ Էն էլ 2 լեզվով՝ հայերեն ու ռուսերեն։
Sandarameth
14.08.2009, 17:04
Ժողովուրդ..ինձ Ալեկսանդր Վարպետյանի գրած գրքերից պետք են "Էություն", "Ինքնություն" և "Ովքեր են ի վերո Արիացիները"..կներեք եթե գրքերի անվանումները սխալ եմ գրում..որ կարա տա??
Միտքն ինձ դուր եկավ :)
կարծում եմ մի քանի գրքեր կներկայացնեմ,գնամ գրադարանն ստուգեմ մեր ;)
Tanamasi
14.08.2009, 20:11
Հայերեն Բունին «Վիպակներ և պատմվածքներ»!!!
Հայերեն Բունին «Վիպակներ և պատմվածքներ»!!!
Սա առաջարկո՞ւմ ես:think
Tanamasi
14.08.2009, 22:58
Սա առաջարկո՞ւմ ես:think
Իհարկե, փոխանակում եմ՝ տալիս։
«Կառամազով եղբայրները» առաջարկող լինի՝ ձեն հանեք… :) Լեզուն էական չէ: Իսկ թե ինչի հետ կփոխեմ, վաղը կասեմ. գնամ տեսնեմ ինչից շատ կա: :))
Առայժմ էս երկուսը գտա, որ մի քանի հատ ունենք
Արթյուր Ռեմբո «Բանաստեղծություններ» :love
Ներսես Շնորհալի «Հիսուս որդի»
հենց ժամանակ ունեցա էլի կնայեմ ;)
«Կառամազով եղբայրները» առաջարկող լինի՝ ձեն հանեք… :) Լեզուն էական չէ: Իսկ թե ինչի հետ կփոխեմ, վաղը կասեմ. գնամ տեսնեմ ինչից շատ կա: :))
Բեյբ, հայերեն ունեմ, կարող եմ տալ կարդաս ;)
Tanamasi
15.08.2009, 19:31
Ես էլ Դաստայեվսկի կվերցնեի, բայց միայն ռուսերեն ու ընդմիշտ, թե չէ կարող ա հետ չտամ։ :oy
«Կառամազով եղբայրները» առաջարկող լինի՝ ձեն հանեք… :) Լեզուն էական չէ: Իսկ թե ինչի հետ կփոխեմ, վաղը կասեմ. գնամ տեսնեմ ինչից շատ կա: :))
Ես էլ անգլերենն ունեմ, կարող եմ տալ կարդաս, բայց չեմ փոխանակի :P
Իսկ ես Հարրի Փոթթերն եմ ուզում կարդալ...
Կարող եմ առաջարկել Վարպետն ու Մարգարիտան...
Փոխանակում եմ, ժամանակավոր :P
Ով ունի Ուիլիամ Շիրերի "3-րդ ռեյխի անկումը" /взлет и падение третьего рейха/ գիրքը` հայերեն, շատ եմ ուզում կարդալ:
Ես էլ անգլերենն ունեմ, կարող եմ տալ կարդաս, բայց չեմ փոխանակի :P
Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ «Կառամազով եղբայրները» անգլերեն մարսեմ: :))
Բեյբ, հայերեն ունեմ, կարող եմ տալ կարդաս ;)
Վայ, բա ու՞մ ես սպասում: :)) Արմ, արի եկող հանդիպմանը գնանք, ինչ որ իրար պիտի փոխանցեինք վերջին երկու տարվա մեր, փոխանցենք պրծնենք էլի: :oy
Կարամ նոր կտակարաններ նվիրեմ: :8