PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ժողովրդի առաջնորդները



Էջեր : [1] 2

Lion
08.08.2009, 16:10
Այս թեմայում ես ժամանակագրական հերթականությամբ կազմված ցուցակով կներկայացնեմ Հայ ժողովրդի առաջնորդներին, մարդկանց, ովքեր այս կամ այն ժամանակաշրջանում առաջնորդել են Հայ ժողովրդին կամ նրա մի մասին, գլխավորել կամ ղեկավարել են Հայկական պետությունները կամ պետական միավորները:

Եթե հետաքրքրող հարցեր կլինեն, խնդրեմ, առանց քաշվելու տվեք. ես կփորձեմ պատասխանել դրանց:

Lion
08.08.2009, 16:14
1. Արատտա

(Քրմեր, որոնք սկզբում իշխում էին ժառանգաբար, իսկ հետո սկսեցին ընտրվել)
(Հայկազունիներ, ժառանգաբար)
(Տիտղոս - Մեծ Քուրմ)
(Մայրաքաղաք - մինչ մ.թ.ա. 11.08.2492՝ Մեծամոր, մինչ մ.թ.ա. 1980՝ Հայկաշեն, մինչ մ.թ.ա. 1561՝ Արմավիր)

1. Էնսուխքեշդանա քուրմ (մ.թ.ա. մոտ 2610-2560)
2. Դումուզի քուրմ (մ.թ.ա. մոտ 2560 - ուղ. 2492)
3. Հայկ Նահապետ (մ.թ.ա. 2492-2411)
4. Անանուններ քուրմ (մ.թ.ա. մոտ 2411-2270)
5. Ռիշիադադ քուրմ (մ.թ.ա. մոտ 2270-2233)
6. Թախիշաթալ քուրմ (մ.թ.ա. մոտ 2233-2232)
7. Մադակ-Անի քուրմ (մ.թ.ա. մոտ 2232-2205)
8. Էրիդապիզիր քուրմ (մ.թ.ա. մոտ 2205 - ուղ. 2199)
9. Իմտա քուրմ (մ.թ.ա. 2199-2196)
10. Ինկեշուշ քուրմ (մ.թ.ա. 2196-2190)
11. Սարլագաբ քուրմ (մ.թ.ա. 2190-2184)
12. Շուլմե քուրմ (մ.թ.ա. 2184-2178)
13. Էլուլումեշ քուրմ (մ.թ.ա. 2178-2172)
14. Ինիմագաբեշ քուրմ (մ.թ.ա. 2172-2167)
15. Իգեշաուշ քուրմ (մ.թ.ա. 2167-2161)
16. Իարլագաբ քուրմ (մ.թ.ա. 2161-2146)
17. Իբատ քուրմ (մ.թ.ա. 2146-2143)
18. Իարլանգաբ քուրմ (մ.թ.ա. 2143-2140)
19. Կուրում քուրմ (մ.թ.ա. 2140-2139)
20. Խաբիլկին քուրմ (մ.թ.ա. 2139-2136)
21. Լաերաբում քուրմ (մ.թ.ա. 2136-2134)
22. Արարում քուրմ (մ.թ.ա. 2134-2132)
23. Խաբլում քուրմ (մ.թ.ա. 2132-2129)
24. Պուզուր-որդի քուրմ (մ.թ.ա. 2129-2122)
25. Իարլագանդա քուրմ (մ.թ.ա. 2122-2115)
26. Սիում քուրմ (մ.թ.ա. 2115-2109)
27. Տիգրան Հայկի տոհմից (մ.թ.ա. 2109-2108)
28. Ապիլաշա քուրմ (մ.թ.ա. 2108-2026)
29. Արմենակ Տիգրանի որդի (մ.թ.ա. 2026-1980)
30. Արամայիս որդի (մ.թ.ա. 1980-1940)
31. Ամասիա որդի (մ.թ.ա. 1940-1908)
32. Գեղամ որդի (մ.թ.ա. 1908-1858)
33. Հարմա որդի (մ.թ.ա. 1858-1827)
34. Արամ I Միավորիչ որդի (մ.թ.ա. 1827-1769)
35. Արա I Գեղեցիկ որդի (մ.թ.ա. 1769-1743)
36. Արա II Կարդոս որդի (մ.թ.ա. 1743-1725)
37. Անուշավան Սոսանվեր որդի (մ.թ.ա. 1725-1662)
38. Պարետ որդի (մ.թ.ա. 1662-1612)

dvgray
08.08.2009, 16:42
ես ունեմ մի ինձ հետաքրքիրող հարց:
էս մարդկանց անունները ու իրանց իշխած տարեթվերը որտեղի՞ց գիտես/գիտեն:

Lion
08.08.2009, 16:54
Հետաքրքիր հարց է...

Ոչ Հայկազունիների իշելու թվականները հայտնի են շումերա-աքքադական սեպագրերից, իսկ Հայկազունիներինը՝ Մովսես Խորենացու հայտնած տվյալներից, որոնք վերլուծել և օրացույցային-ժամանակագրական կարգով շարադրել են Միքայել Չամչյանը և Ղևոնդ Ալիշանը:

Մեղապարտ
08.08.2009, 19:11
Ապրես ,բավականին հետաքրքիր թեմա է և քննարկելու շատ բան կա :
Հիմա աժաջինը իմ կարծիքը ժամանակագրության հետ համաձայն չեմ ,սա ելակետային այն համաձայնություն է:
Երկրորդը առաջին քրմապետը Ուբարտուտուն էր ըստ Շումերների:

Lion
08.08.2009, 19:22
Ուբարտուտուի մասին որ աղբյուրն է հայտնում...

Մեղապարտ
08.08.2009, 20:31
Ուբարտուտուի մասին որ աղբյուրն է հայտնում...

Նախաջերհեղեղյան վերջին կառավարիչն էր նրա մասին մի քանի աղբյուրներ կան թագավորական ցուցակ, «Էնլիլ Էնկի»,«Զիհուսուդրա» ավանդապատումներ:

Lion
08.08.2009, 22:09
1.1. Եգիպտոսի Հայկազուտներ
(սկզբում փաստացի, իսկ հետագայում ձևականորեն ենթարկվում էին Արատտային)
(տիտղոս - կառավարիչ, արքա)
(մայրաքաղաք - 1726-1567 - Ավարիս)

(փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը)
1. Սասուն (Սեսու) (մ.թ.ա. 1725-1707)
2. Հակուբ-հայր (Իակուբհեր) (մ.թ.ա. 1707-1699)
3. Օհանե Հիանալի (Իանե Հիանա) որդի (մ.թ.ա. 1699 - մոտ 1650)
4. Հակոբ I (Ապոպի I) (մ.թ.ա. մոտ 1650-1610)
5. Հակոբ II (Ապոպի II) (մ.թ.ա. մոտ 1610-1600)
6. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1600-1561)


1.2 Հնդկաստանի Հայոմարտներ

(սկզբում փաստացի, իսկ հետագայում ձևականորեն ենթարկվում էին Արատտային)
(տիտղոս - կառավարիչ, արքա)
(մայրաքաղաք - Բահլ)

(փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը)
1. Հայկ Իմարտ (Հայոմարտ, Հայա մարտ/դա) (մոտ 1700-1670)
2. Հայկ-որդի (Խաոսինգխա, Հաոսինգխա) որդի (մոտ 1670-1630)
3. Թահմաուրպա որդի (մոտ 1630-1600)
4. Անի (Աինա) որդի (մոտ 1600-1580)
5. Աժդահա (Աժդահակա) եղբայր (մոտ 1580-1570)
6. Տիրան-Տարոն (Տրաետաոնա) Աժդահայի որդի (մոտ 1570-1540)
7. Մանուչար (Մանուճեհր) (մոտ 1540-1510)
8. Նազար (Նավզար) (մոտ 1510-1480)
9. Զավան (Զավ) (մոտ 1480-1450)
10. Հերշասպ (մոտ 1450-1420)

Մեղապարտ
08.08.2009, 23:39
Այս պահին մեկ հարց նույնպես առաջացավ,
Դումուզի քուրմ կամ կառավարիչ :
Նա զոհվել էր և բնականաբար Հայկից հետո չէր կարող կառավարել:
Առաջարկում եմ քննարկել այս երեք հարցահարույց կետերը և նոր անցնենլ առաջ:

Lion
09.08.2009, 00:11
Սա առանձին ու մեծ թեմա է - եկ այստեղ շարունակենք...

http://www.akumb.am/showthread.php?t=25789&page=47

Մեղապարտ
09.08.2009, 00:42
Բայց քննարկվող նյութ այս բաժնի հետ է կապված:

dvgray
09.08.2009, 01:39
Նախաջերհեղեղյան վերջին կառավարիչն էր նրա մասին մի քանի աղբյուրներ կան թագավորական ցուցակ, «Էնլիլ Էնկի»,«Զիհուսուդրա» ավանդապատումներ:
հետո՞ :o
ուրեմն ավանդապատումը քո համար պատմական հիմք ա՞:
ուրեմն Սասուցի Դավիթը իրական մարդ ա եղել հա՞ : իսկ իրա ձին էլ իրական ձի

էտ Նոյի կամ ավելի ուշ եղած-չեղածի մասին ոնց՞ եք տեղեկություն իմանում: Ախր մեր նորագույն պատմությունից մենք շատ քիչ բան գիտենք: նայեք՞ : հեսա Սերոժը մի գլուխ գիտնական ա հավաքելու, որ տենան, թուրքերն են մեզ ցեղասպանել՞ թե մենք իրանց ;)

dvgray
09.08.2009, 01:41
Այս պահին մեկ հարց նույնպես առաջացավ,
Դումուզի քուրմ կամ կառավարիչ :
Նա զոհվել էր և բնականաբար Հայկից հետո չէր կարող կառավարել:
Առաջարկում եմ քննարկել այս երեք հարցահարույց կետերը և նոր անցնենլ առաջ:
ոնց՞ ա զոհվել: ինչ՞ ա եղել: ավարիա՞, հրդեհ՞, երկրաշարժ՞:
միգուցե անե՞րն ա դանակահարել

Ambrosine
09.08.2009, 01:43
Անանուններ քուրմ
սա՞ ինչ էր:o

անունները այնքան էլ հայկական չեն, եթե անուն են

Մեղապարտ
09.08.2009, 03:49
հետո՞ :o
ուրեմն ավանդապատումը քո համար պատմական հիմք ա՞:
ուրեմն Սասուցի Դավիթը իրական մարդ ա եղել հա՞ : իսկ իրա ձին էլ իրական ձի

էտ Նոյի կամ ավելի ուշ եղած-չեղածի մասին ոնց՞ եք տեղեկություն իմանում: Ախր մեր նորագույն պատմությունից մենք շատ քիչ բան գիտենք: նայեք՞ : հեսա Սերոժը մի գլուխ գիտնական ա հավաքելու, որ տենան, թուրքերն են մեզ ցեղասպանել՞ թե մենք իրանց ;)

Ինձ զարմացնում ես, ավադապատումը այն ճշմարտությունն է որով ապրում և գոյատեվում է էթնոսը:Ամեն էթնոսի համր իր ավանդապատումների հերոսը իրակն է:
Ինչպես իրական է հրեաների համար Մովսեսը և Աբրահամը ,քրիստոնեաների համար Հիսուսը,իրանցիների համար Ռոստամ Զալը :

Մեղապարտ
09.08.2009, 03:51
ոնց՞ ա զոհվել: ինչ՞ ա եղել: ավարիա՞, հրդեհ՞, երկրաշարժ՞:
միգուցե անե՞րն ա դանակահարել

Ճակատամարտում ,նաև քո համար

dvgray
09.08.2009, 04:43
Ճակատամարտում ,նաև քո համար

ինչ՞ ճակատամարտ էր, ու ինքը որտեղից՞ գիտեր իմ մասին

Lion
09.08.2009, 11:02
Բայց քննարկվող նյութ այս բաժնի հետ է կապված:

Մեղապարտ ջան, դա ուղղակի շատ մեծածավալ քննարկում կլինի, որը կշեղի այս թեման իր գլխավոր հունից: Հասկանու՞մ ես, դա մեկ կամ երկու հարց չի, դրա համար եմ ասում...


սա՞ ինչ էր

անունները այնքան էլ հայկական չեն, եթե անուն են

Նման ցուցակներ կազմելիս ընդունված ձև է: Այս ձևը կիրառվում է այն դեպքերում, երբ հայտնի չեն կոնկրետ ժամանակահատվածը «լցրած» անձերի անունները...

Մեղապարտ
09.08.2009, 13:13
Մեղապարտ ջան, դա ուղղակի շատ մեծածավալ քննարկում կլինի, որը կշեղի այս թեման իր գլխավոր հունից: Հասկանու՞մ ես, դա մեկ կամ երկու հարց չի, դրա համար եմ ասում...
Հասկացա

Մեղապարտ
09.08.2009, 13:15
ինչ՞ ճակատամարտ էր, ու ինքը որտեղից՞ գիտեր իմ մասին
Մեծ ճակատամարտ էր
Ճիշտ աստվածները ամեն ինչ գիտեն, չէ որ աստված են:

Lion
09.08.2009, 13:29
2.Հինգի թագավորություն
(ձևականորեն ընդունում էին Արմենիի գերագահությունը)
(տիտղոս - Արմենի, Միտանի, Կիլիկիա՝ արքա, Հայա՝ քուրմ, Արարատ՝ զորավար)
(մայրաքաղաք - Արմենի՝ Արմե, Միտանի՝ Վաշշուգանե, Կիլիկիա՝ Ադանա, Հայա՝ Անի, Արարատ՝ Վան)

Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Արատտայի քրմապետության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:


2.1. Արմենիի թագավորություն

Այստեղ շարունակեց իշխել Հայկազունիների գլխավոր ճյուղը և այն հանդիսացավ Հայկազունիների ավանդույթների գլխավոր շարունակողը: Այս թագավորությունը, որի գերագահությունը հաճախ միայն ձևականորեն, այնուհանդերձ ընդունում էին մնացած թագավորությունները, ընդգրկում էր Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը և իր մեջ տարբեր ժամանակներում ներառում էր բազմաթիվ մանր իշխանություններ: Հետագայում` մ.թ.ա. 765 թ-ին այն միավորվեց Արարատյան թագավորությանը, իսկ ավելի ուշ դարձավ նրա հետնորդը: Արմենիի թագավորության Հայկազունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Արբակ Պարետի որդի (մ.թ.ա. 1612-1568)
2. Զավան որդի (մ.թ.ա. 1568-1531)
3. Փառնակ I որդի (մ.թ.ա. 1531-1478)
4. Սուրեն I որդի (մ.թ.ա. 1478-1433)
5. Հովնանակ որդի (մ.թ.ա. 1433-1403)
6. Վաշտակ որդի (մ.թ.ա. 1403-1381)
7. Հայկակ I որդի (մ.թ.ա. 1381-1363)
8. Ամբակ I որդի (մ.թ.ա. 1363-1349)
9. Առնակ որդի (մ.թ.ա. 1349-1332)
10. Շավարշ I որդի (մ.թ.ա. 1332-1326)
11. Նորայր որդի (մ.թ.ա. 1326-1302)
12. Վստամ որդի (մ.թ.ա. 1302-1289)
13. Կար որդի (մ.թ.ա. 1289-1285)
14. Հորակ որդի (մ.թ.ա. 1285-1267, 1267` նաև Միտանիում)
15. Հրանտ I որդի (մ.թ.ա. 1267-1242)
16. Էնզակ որդի (մ.թ.ա. 1242-1227)
17. Գլակ որդի (մ.թ.ա. 1227-1197)
18. Հորո որդի (մ.թ.ա. 1197-1194)
19. Զարմայր որդի (մ.թ.ա. 1194-1180)
20. Շավարշ II որդի (մ.թ.ա. 1180-1137)
21. Պերճ I որդի (մ.թ.ա. 1137-1102)
22. Արբուն որդի (մ.թ.ա. 1102-1075)
23. Պերճ II որդի (մ.թ.ա. 1075-1035)
24. Բազուկ որդի (մ.թ.ա. 1035-985)
25. Խոյ որդի (մ.թ.ա. 985-941)
26. Հուսիկ որդի (մ.թ.ա. 941-910)
27. Ամբակ II որդի (մ.թ.ա. 910-883)


2.2. Հայայի թագավորություն

Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Անիաների դինաստիան: Այն ընդգրկում էր Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, Արաքսի` մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը, հոսանքից հյուսիս ընկած տարածքը, և իր մեջ ներառում էր նաև 3 խոշոր կիսանկախ իշխանություններ` Կասկան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում, որը բնակեցված էր հայերին մոտիկ ազգակից ցեղերով և ըստ էության հայկական էր), Թորգոմա տունը (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևմուտքում) և Մելիդեն (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևելքում)` Մելիտե կենտրոնով: Մ.թ.ա. մոտ XII դարի վերջին այն միավորվեց Արմենիին: Հայայի թագավորության Անիաների և հետագա գահակալների գահացանկը ունի հետևյալ տեսքը.
1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1450)
2. Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400)
3. Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 - ուղ. 1375)
4. Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345)
5. Անա-Անի (մ.թ.ա. 1345-1316)
6. Անանուն (մ.թ.ա. 1316 - մոտ 1260)
7. Միտաս (մ.թ.ա. մոտ 1260-1210)
8. Անանուն (մ.թ.ա. մոտ 1210-1150)
9. Արսեն (մ.թ.ա. մոտ 1150-1100)


2.3. Արարատյան թագավորություն

Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Արծրունիների դինաստիան: Այն ընդգրկում էր Արարատ նահանգի հիմնական մասը, Պարսկահայքը, Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Վասպուրականը, Կորճայքը և իր մեջ ներառում էր նաև Մուսասիրի կիսաանկախ իշխանությունը: Հետագայում այն միավորեց ողջ Հայաստանը: Արարատյան թագավորության Արծրունիների գահացանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1280)
2. Էխլի-Թեշուբ (մ.թ.ա. մոտ 1280-1240)
3. Արուբի I որդի (մ.թ.ա. մոտ 1240-1200)
4. Կալի-Թեշուբ որդի (մ.թ.ա. մոտ 1200-1150)
5. Արուբի II (Կիլի-Թեշուբ) որդի (մ.թ.ա. մոտ 1150-1100)
6. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1100-883)


2.4. Միտանիի թագավորություն

Այստեղ մ.թ.ա. 1561 թ-ից սկսեց իշխել Եգիպտոսից Կիռնակի գլխավորությամբ հեռացած Հայկազուտների դինաստիան: Այն ընդգրկում էր Հայոց Միջագետքը, Անդրեփրատյան Ծոփքն ու Հյուսիսային Ասորիքը և կենտրոնացված պետություն էր: Մ.թ.ա. 1258 թ-ին այն ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանին: Միտանիի թագավորության Հայկազուտների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).
1. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1561-1555)
2. Շավարշ I (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1555-1530)
3. Պարետ (Պարատառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1530-1520)
4. Բաղդասար (Բարսադատար) որդի (մ.թ.ա. մոտ 1520-1490)
5. Սանասար (Սաուսադատար) եղբայր (մ.թ.ա. մոտ 1490-1450)
6. Արտակ I (Արտադամա) որդի (մ.թ.ա. մոտ 1450-1410)
7. Շավարշ II (Շուտառնա) որդի (մ.թ.ա. մոտ 1410-1360)
8. Արտաշես (Արտաշումարա) եղբայր (մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355)
9. Տուշրատա եղբայր (մ.թ.ա. 1355-1327)
10. Արտակ II (Արտադամա) եղբայր (մ.թ.ա. 1327-1326)
11. Շավարշ III (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1326-1325)
12. Սատոն (Սատիվասա) Տուշրատայի որդի (մ.թ.ա. 1325-1298)
13. Շավարշ IV (Շուտուառա) որդի (մ.թ.ա. 1298-1272)
14. Վասակ (Վասաշատա) որդի (մ.թ.ա. 1272-1268)
15. Հորակ Արմենիի արքա (մ.թ.ա. 1267)
16. Շավարշ V (Շուտառնա) Վասակի որդի (մ.թ.ա. 1267-1258)
Միտանիի թագավորության վասալներ` Հյուսիսային Ասորիքի Կադեշ և Կարքեմիշ քաղաք-պետությունների` Միտանիի Հայկազուտներին ազգակից դինաստիաների գահացանկերն մ.թ.ա. XIV-XIII դարերում ունեն հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).


2.4.1) Կադեշ

1. Շավարշ (Շուտատառա) (մ.թ.ա. մոտ 1380 - ուղ. 1345)
2. Հայ-տակամա (մ.թ.ա. 1345 - մոտ 1330)
3. Արի-զորավար (Արի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1330-1310)


2.4.2) Կարքեմիշ

1. Շարա (Շառումա) (մ.թ.ա. մոտ 1330-1310)
2. Սահուռ (Սաուռունուվա) (մ.թ.ա. մոտ 1310-1290)
3. Անի-զորավար (Ինի-Թեշուբ) (մ.թ.ա. մոտ 1290-1270)


2.5. Կիլիկիայի թագավորություն

Այստեղ մ.թ.ա. մոտ մոտ XVI դարի սկզբից սկսեցին անկախ իշխել տեղի Կիցուադանավանիները: Այն ընդգրկում էր Կիլիկիա նահանգ ը և կազմված էր իրար հետ սերտորեն կապված Ադանավայի իշխանությունից, որն ընդգրկում էր Դաշտային Կիլիկիան, և նրա գերագահության տակ գտնվող Արմադանի իշխանությունից, որն ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան: Կիլիկիայի թագավորության Կիցուադանավանիների ու հետագա գահակալների գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
1. Պիլիա I (մ.թ.ա. մոտ 1550-1510)
2. Պարիյավատրի (մ.թ.ա. մոտ 1510-1500)
3. Իսպատակսու (մ.թ.ա. մոտ 1500-1480)
4. Սանասար I (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1480-1470)
5. Պիլիա II (մ.թ.ա. մոտ 1470-1430)
6. Բաղդասար (Բադատիսու) (մ.թ.ա. մոտ 1430-1410)
7. Թալզուշ (մ.թ.ա. մոտ 1410-1400)
8. Սանասար II (Շունաշարա) (մ.թ.ա. մոտ 1400-1360)
9. Տելեպինու քուրմ Սուպիլուլիումա I-ի որդի (մ.թ.ա. մոտ 1360-1334)
10. Պենտիսիլաս քուրմ (մ.թ.ա. մոտ 1334-1260)
11. Մոկացի (Մոկս) (մ.թ.ա. մոտ 1260-1180)
12. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1180-883)

Lion
11.08.2009, 14:01
3. Արարատյան թագավորություն

(տիտղոս - Մեծ Հովիվ, Զարմանահրաշ Հովիվ, արքա)
(մայրաքաղաք - Վան)

1. Արամ II (մ.թ.ա. 883-840)
2. Լուտիպրի որդի (մ.թ.ա. 840-835)
3. Սարդուր I որդի (մ.թ.ա. 835-828)
4. Իշպուինի որդի (մ.թ.ա. 828-810)
5. Մենուա որդի (մ.թ.ա. 828-810` գահակից, 810-786)
6. Արա III որդի (մ.թ.ա. 786-765)
7. Սարդուր II որդի (մ.թ.ա. 765-735)
8. Ռուսա I որդի (մ.թ.ա. 735-713)
9. Արա IV որդի (մ.թ.ա. 713-685)
10. Ռուսա II որդի (մ.թ.ա. 685-660)
11. Սարդուր III որդի (մ.թ.ա. 660-635)
12. Սարդուր IV որդի (մ.թ.ա. 635-625)
13. Ռուսա III որդի (մ.թ.ա. 625-612)


3.1.Արմենիի թագավորություն,
Հայկազունիներ

1. Կախպակ Ամբակ II-ի որդի (մ.թ.ա. 883-838)
2. Փառնվազ I որդի (մ.թ.ա. 838-805)
3. Փառնակ II որդի (մ.թ.ա. 805-765)
4. Անանուն զորավար-կառավարիչ տոհմից (մ.թ.ա. 765 - մոտ 713)
5. Ինիպ-Թեշուբ զորավար-կառավարիչ (մ.թ.ա. մոտ 713 - ուղ. 673)
6. Հսկա տոհմից (մ.թ.ա. 673-664)
7. Անդարի զորավար (մ.թ.ա.664-656)
8. Պարույր Հսկայորդի Հսկայի որդի (մ.թ.ա. 656-612)


3.2.Կիլիկիայի թագավորություն

1. Կիտա (մ.թ.ա. մոտ 883-835)
2. Կիրա որդի (մ.թ.ա. մոտ 835-790)
3. Ամբարիշ (մ.թ.ա. մոտ 790-750)
4. Սանդարի (մ.թ.ա. մոտ 750-680)
5. Սանասարի (մ.թ.ա. մոտ 680-612)


3.3.Արմաննայի իշխանություն

Արմաննայի (= Ար-Մանիա, Արմենիա, Մաննա) իշխանությունը իր բնույթով հայկական իշխանություն էր, որը հիմք ունենալով Պարսկահայքը, տարբեր ժամանակներում ընդգրկել է նաև Ուրմիա լճի հարավային ափը և Տրպատունիքը: Այս իշխանությունը Արարատյան թագավորության կազմում տարբեր ժամանակներում ունեցել է կիսաանկախ դրություն: Արմաննայի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Անդովկ (մ.թ.ա. մոտ 844-815)
2. Զիրտա (մ.թ.ա. մոտ 815-760)
3. Արանզա (մ.թ.ա. մոտ 760-718)
4. Ազա (մ.թ.ա. մոտ 718 - ուղ. 716)
5. Արանզա (մ.թ.ա. 716)
6. Ալանսա (մ.թ.ա. 716 - մոտ 680)
7. Ախշերի (մ.թ.ա. մոտ 680-658)
8. Ուալի (մ.թ.ա. մոտ 658-614)


3.4.Աղձնիքի իշխանություն

Մ.թ.ա. IX դարի առաջին քառորդում Արմենիի թագավորությունից առանձնացած, սակայն գրեթե միանգամից էլ Արարատյան թագավորության գերիշխանությանը ենթարկված այս իշխանությունը հիմնականում ընդգրկում էր Աղձնիք նահանգը: Մ.թ.ա. VIII դարի կեսերին Աղձնիքի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Աղձնիքի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Գագիկ (մ.թ.ա. մոտ 875-835)
2. Դատաբե (մ.թ.ա. մոտ 835-790)
3. Դատ (մ.թ.ա. մոտ 790-750)


3.5.Տայքի իշխանություն

Տայքի իշխանությունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող իշխանություններից էր, որը հետագայում նրա հետ միացել էր Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարի կեսերին կրկին առանձնացել էր նրանից: Այն իր կազմում ընդգրկում էր Տայքը, Խաղկտիքը, Բարձր Հայքը և Գուգարքը: Մ.թ.ա. VIII դարի կեսերին Տայքի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Տայքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Ուտուպուրշի (մ.թ.ա. մոտ 820-790)
2. Մարինի (մ.թ.ա. մոտ 790-764)
3. Ռիուշինի (մ.թ.ա. մոտ 764-760)
4. Նիդինի (մ.թ.ա. մոտ 760-750)


3.6.Մելիդեի իշխանություն

Մելիդեն և Թորգոմա տունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող կիսաանկախ իշխանություններ էին, որոնք հետագայում նրա հետ միացել էին Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարում Թորգոմա տունը արդեն միավորվել էր Մելիդեին, իսկ այն էլ իր հերթին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի առաջին քառորդում Մելիդեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Մելիդեի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
1. Թաթև (Թուաթե) (մ.թ.ա. մոտ 810-775)
2. Սահակ (Սահու) (մ.թ.ա. մոտ 775-750)
3. Վասակ-Հարմա (Վասուարմա) (մ.թ.ա. մոտ 750-738)
4. Հուլի (մ.թ.ա. մոտ 738 - ուղ. 717)
5. Ամբարիշ (մ.թ.ա. 717-713)
6. Սամվել (Սալմել) (մ.թ.ա. 713 - մոտ 690)
7. Կուրտիկ (Գուրդի) (մ.թ.ա. մոտ 690-680)


3.7.Կոմագենեի իշխանություն

Կոմագենեի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Միտանիին, նրա անկումից հետո անցավ Ասորեստանին, իսկ հետագայում էլ Արմենիին: Սակայն մ.թ.ա. IX դար առաջին կեսին Կոմագենեի իշխանությունը ևս իր հարևանների նման առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի սկզբում Կոմագենեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Կոմագենեի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Խաթուսիլ (մ.թ.ա. մոտ 870-854)
2. Կունդաշպի (մ.թ.ա. մոտ 854-805)
3. Ասպիլուլումե (մ.թ.ա. մոտ 805-770)
4. Կուշտաշպի (մ.թ.ա. մոտ 770-732)
5. Մութթուլու (մ.թ.ա. մոտ 732-700)


3.8.Գուգարքի իշխանություն

Գուգարքի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Հայայի թագավորությանը, որի կազմում էլ այն միավորվել էր Արմենիին, սակայն Տայքի իշխանության կազմում մ.թ.ա. IX դարում այն կրկին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VIII դարի սկզբին այն իր հերթին անջատվեց Տայքի իշխանությունից, սակայն մի քանի տասնամյակ անց վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Գուգարքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Խիլարուդի (մ.թ.ա. մոտ 790-770)
2. Խախանի (մ.թ.ա. մոտ 770-750)
3. Կապուրի (մ.թ.ա. մոտ 750-740)

Lion
12.08.2009, 20:19
4.Մեծ Հայքի թագավորություն
Հայկազունիներ
(տիտղոս - Հայոց արքա)
(մայրաքաղաք - Վան)

1. Հրաչյա Պարույր Հսկայորդու որդի (մ.թ.ա. 612-590)
2. Փառնվազ II տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
3. Պաճույճ տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
4. Կոռնակ տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
5. Փավոս տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
6. Հայկակ II տոհմից (մ.թ.ա. 590-569` մի մասում)
7. Երվանդ I Սակավակյաց տոհմից (մ.թ.ա. 569 - մոտ 552, 565 - մոտ 552` ձևականորեն)
8. Տիգրան I Աշխարհակալ որդի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522)
9. Վահագն Վիշապաքաղ որդի (մ.թ.ա. 522-493)
10. Առավան որդի (մ.թ.ա. 493-475)
11. Ներսեհ որդի (մ.թ.ա. 475-440)
12. Զարեհ որդի (մ.թ.ա. 440-394)
13. Արմոգ որդի (մ.թ.ա. 394-385)
14. Բայղամ որդի (մ.թ.ա. 385-371)
15. Վահան որդի (մ.թ.ա. 371-351)
16. Վահե որդի (մ.թ.ա. 351-331)


4.1 Կիլիկիայի թագավորության
(մայրաքաղաք - Տարսոն)

1. Սիենիս I (մ.թ.ա. մոտ 612-580)
2. Սիենիս II որդի (մ.թ.ա. մոտ 580-540)
3. Սիենիս III Օրոմենդ որդի (մ.թ.ա. մոտ 540-500)
4. Սիենիս IV որդի (մ.թ.ա. մոտ 500-460)
5. Քսենոգոր Օտար (մ.թ.ա. մոտ 460-420)
6. Սիենիս V Սիենիս IV-ի որդի (մ.թ.ա. մոտ 420-360)
7. Արշամ I որդի (մ.թ.ա. մոտ 360-331)


4.2 Բասքյան թագավորություն
(մայրաքաղաք - Տարսիս)

(արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների “միջազգային-ընդունված” ձևը).
1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470)
2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410)
3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350)
4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290)
5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)


4.3 Հայկական XIII սատրապություն
Հիդարնյաններ

1. Հիդարնես I Դարեհ I-ի զինակիցը (մ.թ.ա. 519 - մոտ 500)
2. Հիդարնես II որդի (մ.թ.ա. մոտ 500-460)
3. Հիդարնես III որդի (մ.թ.ա. մոտ 460-430)
4. Արտաշիր որդի (մ.թ.ա. մոտ 430 - ուղ. 404)
5. Երվանդ որդի (մ.թ.ա. 404-360)
6. Դարեհ Կոդոման (մ.թ.ա. 360-337)
7. Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` արքա)

Lion
15.08.2009, 10:08
5.Մեծ Հայքի թագավորություն
Երվանդունիներ
(տիտղոս - Հայոց արքա)
(մայրաքաղաք - Արմավիր)

1. Երվանդ II (մ.թ.ա. 331 - մոտ 323)
2. Հրանտ II որդի (մ.թ.ա. մոտ 323-305)
3. Արտավազդ I որդի (մ.թ.ա. մոտ 305 - ուղ. 247)

Lion
15.08.2009, 10:09
6.Մեծ Հայքի թագավորություն
Արշակունիներ

(տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
(մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)
20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)
25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
29. Պարթամասիր եղբայր (113-114)
30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)
33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
38. Որմզդակ որդի (272-276)
39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
41. Խոսրով III որդի (330-338)
42. Տիրան II որդի (338-345)
43. Արշակ III որդի (345-368)
44. Պապ որդի (368-374)
45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
46. Վաղարշակ II Պապի որդի (378)
47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
49. Վռամշապուհ եղբայր (391-416)
50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)
52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)

Lion
15.08.2009, 18:34
6.1.Փոքր Հայքի թագավորություն

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Տրապիզոն)

1. Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` արքա)
2. Հրանտ (մ.թ.ա. մոտ 325-322, 321-270)
3. Նեոպտղոմեոս Գոռոզ (մ.թ.ա. 322-321)
4. Արյուկ I (մ.թ.ա. մոտ 270-250)
5. Արման (մ.թ.ա. մոտ 250-230)
6. Արյուկ II (մ.թ.ա. մոտ 230-201)
7. Միհրդատ (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160 արքա)
8. Անտիպատր (մ.թ.ա. մոտ 160-110)
9. Արկաֆի Միհրդատ VI-ի որդի (մ.թ.ա. մոտ 110-65` ունիա Պոնտոսի հետ)
10. Դեյոտարոս Գալաթացի (մ.թ.ա. 65-48, 44-41` ունիա Պոնտոսի և Գալաթիայի հետ)
11. Արիոբարզան Կապադովկիացի (մ.թ.ա. 48-44` ունիա Կապադովկիայի հետ)
12. Ամյունատես Գալաթացի (մ.թ.ա. 41-33` ունիա Գալաթիայի հետ)
13. Պոլեմոն Պոնտացի (մ.թ.ա. 33-30` ունիա Պոնտոսի հետ)
14. Արտավազդ Ատրպատականցի (մ.թ.ա. 30-20)
15. Արքելայոս Կապադովկիացի (մ.թ.ա. 20 - մ.թ. 17` ունիա Կապադովկիայի հետ)
16. Հռոմի պրովինցիա (17-38)
17. Կոտիս Թրակիացի (38-54, 41-47` ունիա Մեծ Հայքի հետ)
18. Արիստոբուլ Քալկիդիկացի (54-72)
19. Հռոմի պրովինցիա (72-395)

Sandarameth
17.08.2009, 03:41
մի տեսակ զարմանալի է..իսկ ինչ-որ գիրք կա որտեղից կարելի է էս ամենը կարդալ ավելի մանրամասն՞..ուղղակի մի տեսակ դժվար ա հավատալ..փաստորեն հայերը ամենտեղ էին՞..ստեղ մենակ ներկայացված են անուններ և թվեր..իսկ ինչ-որ բաներ որոնք կհաստատեն էս ամենինչը կդնեք ստեղ՞

Loki
17.08.2009, 08:25
6.Մեծ Հայքի թագավորություն
Արշակունիներ

(տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
(մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)
20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)
25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
29. Պարթամասիր եղբայր (113-114)
30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)
33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
38. Որմզդակ որդի (272-276)
39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
41. Խոսրով III որդի (330-338)
42. Տիրան II որդի (338-345)
43. Արշակ III որդի (345-368)
44. Պապ որդի (368-374)
45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
46. Վաղարշակ II Պապի որդի (378)
47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
49. Վռամշապուհ եղբայր (391-416)
50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)
52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)

OMG.... Էս ցուցակը որ կարդում էի, օպերացիոն համակարգս կախեց :) Ինչքան առընչվել եմ Հայեց պատմության հետ, երբեք չեմ հանդիպել դեպք, երբ Երվանդունիների, Արտաշեսյանների, ու Արշակունիների դինաստիաները «միքսվեին» իրար ու ներկայացվեին որպես մի դինաստիա׃ Մեկ էլ Տիգրան Բ Մեծի՝ վերևում բերված գահակալության տարիները շփոթեցրին ահավոր՝ 5-րդ դասարանից 5 մատիս պես հիշում էի՝ «մ.թ.ա. 95-55»׃ Արտավազդ Ա-ն Տիգրան Մեծի հայրը չէ՞ր, իսկ Արտավազդ Բ-ն՝ որդին... Արտավազդ Գ-ի մասին առաջին անգամ եմ կարդում... և Ո՞ւմ գահակիցն էր նա՝ մ.թ.ա. 38-31 թթ... Ի՞նչ պատճառներով են Պարթևական ու Հռոմեական դրածոները /1-62 թթ/ ներառվել նույն դինաստիայի մեջ... և այլն.....

Ես իհարկե ահագին սկեպտիկ վերաբերմունք ունեմ մեր սիրելի կրթական համակարգի ու սովետահայ պատմագրության /որի վրա և հինվում է կրթական ծրագիրը/ նկատմամբ, բայց երբ նման բաներ եմ տեսնում, պատմասեր ուղեղս պատճառաբանություններ ու բացատրություն է պահանջում... Իրո՞ք, ինչոր հասանելի նյութեր կա՞ն, որոնցում կարող եմ գտնել վերը հնչեցրած ու մնացած հարցերիս պատասխանները գտնել...

ՀԳ
Սլավոնականի ընդունելության քննությունը Հայոց պատմությունից 19 բալ եմ ստացել /20-ից/... առանց ծանոթի, տանն եմ պարապել.... Համալսարանական կուրսում շատ մակերեսայնորեն ենք անդրադարձել Հայոց պատմությանը, հետո էլ աշխատանքի պատճառով չեմ կարողացել ինքնուրույն շարունակել ուսումնասիրությունը... Շատ կուզեի գիտելիքներիս բացը լրացնել...

Lion
17.08.2009, 08:49
մի տեսակ զարմանալի է.... ուղղակի մի տեսակ դժվար ա հավատալ..


Մեր պատմությունը լայն հասարակությանը հայտնի է ոչ այնքան լավ, իսկ ավելի վատ էլ ուսումնասիրված է...


իսկ ինչ-որ գիրք կա որտեղից կարելի է էս ամենը կարդալ ավելի մանրամասն՞
փաստորեն հայերը ամենտեղ էին՞

Իհարկե կա (կան): Նայած թե Ձեզ ինչ թեմա է հետաքրքրում, ըստ դրա էլ կարելի է մատնանշել գրքեր...


..ստեղ մենակ ներկայացված են անուններ և թվեր..իսկ ինչ-որ բաներ որոնք կհաստատեն էս ամենինչը կդնեք ստեղ՞

Կոնկրետ ինչի՞ վերաբերյալ:

Sandarameth
17.08.2009, 11:36
Իհարկե կա (կան): Նայած թե Ձեզ ինչ թեմա է հետաքրքրում, ըստ դրա էլ կարելի է մատնանշել գրքեր...


Կոնկրետ ինչի՞ վերաբերյալ:

նու էս թեման կարդալուց հետո հետաքրքրում են հայ ժողովրդի առաջնորդները. կա՞ ինչ-որ գիրք որտեղ գրվաց են մեր առաջնորդների մասին, ու ինչ-որ փաստեր են ներկայացված, որոնց հիման վրա կարելի ա համոզվել, որ էս ամբողջ ցուցակը ճիշտ ա

Մեղապարտ
17.08.2009, 13:56
Երկաթյա տրամաբանություն ,հայ արաքների հիմնական ցուցակը Չամչյանն է կազմել :
Կան մի քանի լրացնումներ այդ ցուցակին :
Սա ինձ հանդիպած հայոց արքաների առաջին ամբողջական ցուցակն է ,իհարկե կարելի է որոշ բաների հետ չհամաձայնվել ,սակայն կոնցեպտուալ առումով ճիշտ է :
Սա հավանաբար հեղինակային աշխատանք է և հիմնված է սեփական պրպտումների վրա:

Lion
18.08.2009, 08:11
OMG.... Էս ցուցակը որ կարդում էի, օպերացիոն համակարգս կախեց

Ստացվում է... :)


Ինչքան առընչվել եմ Հայեց պատմության հետ, երբեք չեմ հանդիպել դեպք, երբ Երվանդունիների, Արտաշեսյանների, ու Արշակունիների դինաստիաները «միքսվեին» իրար ու ներկայացվեին որպես մի դինաստիա׃

Չէ, կարծես այնքան էլ ճիշտ չես. Երվանդունիները ներկայացված են առանձին, իսկ այ Արտաշեսյանները և Արշակունիները այդ վիճակում են: Այս մոտեցումը, թեև ոչ տարածված ու ոչ պաշտոնական մակարդակով ընդունված, կար դեռևս սովետահայ պատմագիտության շրջանակում: Ես ևս այս մոտեցման կողմնակիցն եմ - այսինքն, որ իրականում «Արտաշեսյան» դինաստիա չի եղել և խոսքը Արշակունիների մասին է: Ընդ որում ինձ հաջողվել է առաջարկել մի շարք նորույթներ այս տեսակետում, որոնք լրացուցիչ անգամ հաստատում են նրա ճշմարտացիությունը: Ուղղակի խնդիրը մի քիչ բարդանում է նրանով, որ Արշակունիները ըստ էության երկու անգամ են «գալուստ արձանագրել» Մեծ Հայքի գահին, մենք, այսպես ասած, գործ ունենք Արշակունիների երկու սերնդի հետ: Ընդ որում, նույն գործընթացը գրեթե նույն ժամանակներում եղել է նաև Պարթևական թագավորությունում: Այսպես, պայմանականորեն ասած «Արշակունիների առաջին սերունդը» Պարթևական թագավորության գահին բազմեց մ.թ.ա. 248 թ-ին (Արշակ I Քաջի (մ.թ.ա. 248-247) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև մ.թ. 12 թ-ը (Վոնոն I-ի (7-12) թագավորության վերջ), իսկ «Արշակունիների երկրորդ սերունդը» Պարթևական թագավորության գահին բազմեց 12 թ-ին (Արտավան III-ի (12-38) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև 224 թ-ը (Արտավան V-ի (213-224) թագավորության վերջ): Ընդ որում պարթև Արշակունիների երկրորդ սերունդը կապ ուներ առաջին սերնդի հետ ամուսնա-խնամիական կապերով, սրանք, որպես Ատրպատականի թագավորության արքաներ, հանդիսանում էին պարթև հիմնական ճյուղի կողային ճյուղը, ինչպես նաև նրանով, որ Արտավան III-ը հանդիսանում էր Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզան II-ի աղջկա որդին, իսկ Արիոբարզան II-ի հոր մայրը մեր Տիգրան Մեծի որդի Արտավազդի աղջիկն էր:
Նույնատիպ «սերնդափոխություն» եղավ նաև Մեծ Հայքի գահին: Պայմանականորեն ասած «Արշակունիների առաջին սերունդը» Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց մ.թ.ա. 247 թ-ին (Վաղարշակ I Քաջ (մ.թ.ա. 247-225) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև մ.թ. 1 թ-ը (Տիգրան IV-ի (մ.թ.ա. 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1) թագավորության վերջ), իսկ «Արշակունիների երկրորդ սերունդը» Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց 51 թ-ին (Տրդատ I (51, 54-59, 62-75) թագավորության սկիզբ) և իշխեց մինչև 428 թ-ը:


Մեկ էլ Տիգրան Բ Մեծի՝ վերևում բերված գահակալության տարիները շփոթեցրին ահավոր՝ 5-րդ դասարանից 5 մատիս պես հիշում էի՝ «մ.թ.ա. 95-55»׃

Բանն այն է, որ ըստ Մովսես Խորենացու (գիրք 2, գլուխ 17-21) Հայոց այս մեծագույն արքան մահացել է մ.թ.ա. 38 թ-ին: Սովետահայ պատմագիտությունը, ավանդականորեն առաջնությունը տալով եվրոպական աղբյուրներին և թերագնահատելով մերը, ժխտել է այս ուղղակի տեղեկությունը և հիմք է ընդունել Պլուտարքոսի տվյալները այն մասին, որ երբ Կրասոսը մ.թ.ա. 55 թ-ին եկավ Արևելք, նա կապեր հաստատեց Տիգրանի որդի Արտավազդի հետ: Վերջ, այլ տեղեկություն ուղղակի չկա: Ու հենց սրա հիման վրա են ուսումնասիրողները ենթադրել, որ Տիգրանը մ.թ.ա. 55 թ-ին արդեն մահացած է եղել: Բայց ես համաձայն չեմ այս մոտեցման հետ և, ըստ իս, Տիգրանը մահացել է Խորենացու ասած տարում, իսկ նրա որդի Արտավազդը, սկսած արդեն մ.թ.ա. 50-ականների սկզբից եղել է իր հոր գահակից-արքան ու հենց այդ պատճառով է Կրասոսը շփվել հենց նրա հետ:


Արտավազդ Ա-ն Տիգրան Մեծի հայրը չէ՞ր

Ոչ: Արտաշեսի որդի Արտավազդը մահացավ անզավակ, իսկ Տիգրան II Մեծը Արտաշեսի մյուս որդի, Մեծ Հայքի արքա Տիրան I-ի (մ.թ.ա. 116-95) որդին էր:


, իսկ Արտավազդ Բ-ն՝ որդին...

Այո, թեև իրականում նրան ճիշտ կլինի կոչել ոչ թե «Արտավազդ Բ (II)», այլ հենց «Արտավազդ Գ (III)»: Ավանդականորեն ընդունված է Մեծ Հայքի արքա, Տիգրան II Մեծի որդի Արտավազդին (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31) կոչել Արտավազդ II: Սակայն այստեղ ակնհայտորեն հաշվի չի առնեցվում Մեծ Հայքի տաղանդավոր արքա Արտավազդ I-ը (մ.թ.ա. մոտ 305 - ուղ. 247): Հաշվի առնելով վերջինիս, ինչպես նաև Արտաշես I-ի որդի Արտավազդին (մ.թ.ա. 160-116)` ես լիովին հիմնավորված հայոց այս ամենակրթված արքաներից մեկին կոչում եմ Արտավազդ III: Ի դեպ - Արտավազդ անունով էլի Հայոց արքաներ ենք ունեցել և շարքը փակում է Արտավազդ VI-ը (մոտ 255 - ուղ. 261):


և Ո՞ւմ գահակիցն էր նա՝ մ.թ.ա. 38-31 թթ...

Երևի գրածս մի քիչ պարզ չէր. մ.թ.ա. 38-31 թթ նա արդեն թագավորում էր միանձնյա, մինչ այդ էր գահակից իր հորը...


Ի՞նչ պատճառներով են Պարթևական ու Հռոմեական դրածոները /1-62 թթ/ ներառվել նույն դինաստիայի մեջ... և այլն.....

Հարցը տեղին է: Խնդիրն այն է, որ նման գահակալական սխեմաներ կազմելիս միշտ դժվար է «տոհմից դուրս» մարդկանց հարցը: Տես, եթե նրանց ցուցակի մեջ չներառես, ժամանակագրական բացեր են մնում, ներառում ես՝ առաջանում է այն խնդիրը, որին բախվեցիր դու: Առայժմ առաջարկված բավարար լուծում չկա. ես էլ որոշեցի դրանց ներառել ցուցակում, սակայն առանձնացնել «իտալիկ» տառատեսակով :)


Ես իհարկե ահագին սկեպտիկ վերաբերմունք ունեմ մեր սիրելի կրթական համակարգի ու սովետահայ պատմագրության /որի վրա և հինվում է կրթական ծրագիրը/ նկատմամբ,

Պատկերացրու ճիշտ ես...


Շատ կուզեի գիտելիքներիս բացը լրացնել...

Ես պատրաստ եմ իմ ուժերի սահմաններում օգնել քեզ այդ գործում :)

Մեղապարտ ջան - դու իհարկե ճիշտ ես :)

Loki
18.08.2009, 08:45
Շնորհակալ եմ հնարավորինս հանգամանալից պատասխանի համար. օպեռացիոն համակարգիս "fatal error"-ի պատճառ դարձած հարցերը պարզաբանվեցին׃ Շատ հետաքրքիր էր Արշակունիների երկու սերնդափոխության պահը. ակամա զուգահեռներ անց կացրի ֆրանսիական Վալուաների և Բուրբոնների դինաստիաների հերթափոխության հետ՝ այդ երկու արքայատոհմերը նույնպես, ըստ էության, միևնույն դինաստիայի տարբեր ճյուղեր էին׃ Հետաքրքիր էր նաև Տիգրան Մեծի գահակալության տարեթվերի վերաբերյալ դիտարկումը. ես պարզապես տեղյակ չէի, թի ինչ փաստերի հիման վրա էր կատարվել ժամանակագրությունը׃ Ես նույնպես չեմ կարծում, որ Պլուտարքոսի՝ ներկայացրածդ վկայությունը բավարար հիմք կարող էր հանդիսանալ׃


Երևի գրածս մի քիչ պարզ չէր. մ.թ.ա. 38-31 թթ նա արդեն թագավորում էր միանձնյա, մինչ այդ էր գահակից իր հորը...

Տիգրա Մեծի գահակալության թվականների վերաբերյալ հարցի պարզաբանումից հետո արդեն հասկացա, թե ինչում է բանը :)


Ոչ: Արտաշեսի որդի Արտավազդը մահացավ անզավակ, իսկ Տիգրան II Մեծը Արտաշեսի մյուս որդի, Մեծ Հայքի արքա Տիրան I-ի (մ.թ.ա. 116-95) որդին էր:

Հա էլի... կներես, էդ մեկը ես էի ուղղակի շփոթել :)



Ես պատրաստ եմ իմ ուժերի սահմաններում օգնել քեզ այդ գործում

Շնորհակալ եմ׃ Ուշադիր կհետևեմ «Ակումբում» գրառումներիդ, մեկ-մեկ հարցեր կտամ :) :ok Հույս ունեմ, որ մի օր, երբ հնարավորություն լինի, կզրուցենք Հայոց պատմության որոշ առանցքային հարցերի շուրջ ու կկարողաամ քեզնից «հանրամատչելիոտ» գրականության ցուցակ վերցնել׃ :)

Lion
18.08.2009, 09:32
Ուրախ եմ, որ օգտակար եղա :) Հաճույքով կպատասխանեմ հարցերիդ...

Մեղապարտ
18.08.2009, 12:54
Համանման մոտեցում մեկ ուրիշ տեսանկյունից:
http://www.eutyun.org/S/E/GN/Katna%201.htm

Lion
18.08.2009, 21:18
6.2.Ծոփքի թագավորություն

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - մինչև Արշամաշատ)

1. Արշամ I Սիենիս V-ի որդի (մ.թ.ա. մոտ 323-280)
2. Սամվել որդի (մ.թ.ա. մոտ 280 - ուղ. 240)
3. Արշամ II որդի (մ.թ.ա. 240-220)
4. Քսերեքս Բռնակալ որդի (մ.թ.ա. 220-201)
5. Զարեհ (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-175 արքա)
6. Արկաթիաս որդի (մ.թ.ա. 175-164)
7. Մեհրուժան եղբայր (մ.թ.ա. 164 - մոտ 140)
8. Արտանես որդի (մ.թ.ա. մոտ 140 - ուղ. 94)
9. Միացվեց Մեծ Հայքին

Lion
19.08.2009, 22:29
6.3.Կոմագենեի թագավորություն

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Սամոսատ)

1. Պտղոմեոս (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-150 արքա)
2. Սամվել Թեսբե Դիկե որդի (մ.թ.ա. մոտ 150-100)
3. Միհրդատ I Կալինիկ որդի (մ.թ.ա. մոտ 100-92)
4. Միհրդատ II Ֆիլորոմե Միհրդատ I-ի որդի (մ.թ.ա. մոտ 92-70)
5. Անտիոք I Թեոս Դիկե Եպիֆան որդի (մ.թ.ա. մոտ 70-35)
6. Անտիոք II եղբորորդի (մ.թ.ա. մոտ 35-25` համիշխան)
7. Միհրդատ III եղբայր (մ.թ.ա. մոտ 35-25` համիշխան)
8. Միհրդատ IV որդի (մ.թ.ա. մոտ 25 - ուղ. 5)
9. Անտիոք III որդի (մ.թ.ա. 5 - մ.թ. 17, 38)
10. Հռոմի պրովինցիա (17-38)
11. Անտիոք IV Եպիֆան Անտիոք III-ի որդի (38-73)
12. Հռոմի պրովինցիա (73-395)

Lion
21.08.2009, 20:32
6.4.Հայոց Միջագետքի թագավորություն,
Արշակունիներ

(տիտղոս - արքա, Ավագ այր)
(մայրաքաղաք - Եդեսիա)

1. Արա Արտավազդ II-ի ազգական (մ.թ.ա. 160 - մոտ 127)
2. Մազուր որդի (մ.թ.ա. մոտ 127-120)
3. Բաղդասար որդի (մ.թ.ա. մոտ 120-115)
4. Բակուր I որդի (մ.թ.ա. մոտ 115)
5. Բակուր II որդի (մ.թ.ա. մոտ 115-105)
6. Արման I որդի (մ.թ.ա. մոտ 105-94)
7. Աբգար I Նիզակակից Արման I-ի որդի (մ.թ.ա. մոտ 94-69)
8. Աբգար II Արիարմեն որդի (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53)
9. Աբգար II Արիարմեն Աբգար I-ի որդի (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53)
10. Արման II որդի (մ.թ.ա. 53 - մոտ 34)
11. Պակուրի որդի (մ.թ.ա. մոտ 34-30)
12. Աբգար III որդի (մ.թ.ա. մոտ 30 - ուղ. 26)
13. Աբգար IV Սև Արտաշես II-ի որդի (մ.թ.ա. 26-23)
14. Աբգար V Մեծ որդի (մ.թ.ա. 23 - մ.թ. 50)
15. Արման III (մ.թ.ա. 23-6` Հռոմի չիշխած դրածո)
16. Արման IV (մ.թ.ա. 6 - մ.թ. 13` Հռոմի չիշխած դրածո)
17. Անանիա Սակավակյաց Աբգար V-ի որդի (50)
18. Սանատրուկ հորաքրոջ որդի (50-51)
19. Արման V (50-57` Հռոմի չիշխած դրածո)
20. Աբգար VI Սանատրուկի որդի (51-91)
21. Արման VI (57-71` Հռոմի չիշխած դրածո)
22. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (91-110` ունիա Մեծ Հայքի հետ)
23. Աբգար VII Հայզուտ որդի (110-116)
24. Պարթամասապատ Խոսրովի որդի (116-121)
25. Արման VII Հայզուտ Աբգար VII-ի որդի (121-138)
26. Արման VIII որդի (138-162, 164-177)
27. Վահե տոհմից (162-164)
28. Աբգար VIII Արման VIII-ի որդի (177-212)
29. Աբգար IX որդի (212-216)
30. Արման IX որդի (214-216` գահակից)
31. Հռոմի պրովինցիա (216-232)
32. Աբգար X Արման IX-ի որդի (232-253)
33. Հռոմի պրովինցիա (253-395)

Lion
23.08.2009, 14:22
6.5.Կիլիկիայի թագավորություն

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Տարսոն)

1. Տարկոնդիմոտ I (մ.թ.ա. 66-31)
2. Տարկոնդիմոտ II Ֆիլիպատոր որդի (մ.թ.ա. 31-17)
3. Արքելայոս Կապադովկիացի (մ.թ.ա. 17 - մ.թ. 38` ունիա Կապադոկիայի հետ)
4. Հռոմի պրովինցիա (38-41)
5. Անտոնիոս Պոլեմոն (41-72)
6. Հռոմի պրովինցիա (72-395)

Lion
23.08.2009, 14:25
7.Մարզպանական Հայաստան

(տիտղոս - մարզպան)
(մայրաքաղաք - Դվին)

1. Վեհմշապուհ (428-442)
2. Վասակ Սյունի Ուրացող (442-450, 450-451` ձևական)
3. Ատրորմիզդ Արշակունի (451-464)
4. Ատրվշնասպ (464-481)
5. Սահակ Բագրատունի (481-482)
6. Շապուհ (482-484` ձևական)
7. Անդիկան (484-485)
8. Վահան Մամիկոնյան (485-505)
9. Վարդ Մամիկոնյան (505-514)
10. Բուրզան (514-518)
11. Մժեժ Գնունի (518-548)
12. Վշնասպ-Վահրամ (548-555)
13. Դենշապուհ (555-558)
14. Վարազդատ (558-564)
15. Սուրեն (564-572)
16. Վարդան Փոքր Մամիկոնյան (572-580)
17. Միհրան Միհրվանդակ (572-574` ձևական)
18. Ֆիլիպ Դավաճան Սյունի (574-576` ձևական)
19. Տամ-Խոսրով (576-578` ձևական)
20. Վարազ-Վզրուկ (578-579` ձևական)
21. Պահլավ (579-586` ձևական)
22. Մուշեղ Խիզախ Մամիկոնյան (580-590)
23. Հրահատ (586-587` ձևական)
24. Հրարտին-Դատան (587-590` ձևական)
25. Վնդատական-Նիխորական (590-595)
26. Մերկուտ (595 - մոտ 596)
27. Հազդեն (մոտ 596-597)
28. Բուդմա (մոտ 597-598)
29. Գայման (մոտ 598-599)
30. Սմբատ Բազմահաղթ Բագրատունի (մոտ 599 - ուղ. 601)
31. Ջան-Վեհ (601-604)
32. Դատոյան Պարսիկ (604-606)
33. Սենիտամ-Խոսրով (606-608)
34. Աշտատ-Իստայր (608)
35. Շահեն Փուշտիպան (608-609)
36. Շահրայնապետ (609-610)
37. Փարսահնապատ (610-616)
38. Նամդերվշնասպ (616-619)
39. Շահրբլագան (619-624)
40. Ռոզբեհան (624-627)
41. Վարազ-Տիրոց Բագրատունի (627-634)

Lion
26.08.2009, 22:38
8.Սատրապական Հայաստան

(տիտղոս - պատրիկ, Հայոց իշխան)
(մայրաքաղաք - Արշամաշատ, Դվին)

1. Գազավոն Կամսարական (388-390)
2. Սամվել Մամիկոնյան (390 - մոտ 420)
3. Վասակ Դավաճան Մամիկոնյան (մոտ 420-460)
4. Անանուն (մոտ 460-505)
5. Հովհան Արշակունի (մոտ 505 - ուղ. 539)
6. Վասակ Մամիկոնյան (539 - մոտ 545)
7. չի նշանակվել (մոտ 545-572)
8. Մորրիկ (մոտ 572-582)
9. Ներսեհ Կամսարական (մոտ 582-590)
10. Հովհան (590-593)
11. Հերակլ Ավագ (593 - մոտ 600)
12. Սուրեն (մոտ 600 - ուղ. 625)
13. Մժեժ Գնունի (625-635)
14. Դավիթ Սահառնունի (635-641)
15. Թեոդորոս Ռշտունի (641-646, 647-654)
16. Թովմա Հույն (646)
17. Սմբատ Վարազ-Տիրոցի Բագրատունի (646-647)
18. Մուշեղ Մամիկոնյան (654-655)
19. Համազասպ Մամիկոնյան (655-661)
20. Գրիգոր Մամիկոնյան (661-685)
21. Աշոտ Բագրատունի (685-689)
22. Ներսեհ Կամսարական (689-693)
23. Սմբատ Բագրատունի (693-726)
24. Աշոտ Կուրացյալ Բագրատունի (726-748)
25. Գրիգոր Մամիկոնյան (748-750)
26. Մուշեղ Մամիկոնյան (750-753)
27. Սահակ Բագրատունի (753-761)
28. Սմբատ Բագրատունի (761-775)
29. Աշոտ Բագրատունի (775-780)
30. Տաճատ Անձևացի (780-785)
31. Սմբատ Բագրատունի (785-804)
32. Աշոտ Քաջ Բագրատունի (804-824)
33. Բագրատ Բագրատունի (824-851)
34. Սմբատ Խոստովանող Բագրատունի (851-855)
35. Աշոտ Բագրատունի (855-885, 885-890` Հայոց արքա)

Lion
27.08.2009, 23:13
9.Արցախ-Ուտիքի թագավորություն

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Պարտավ)


Առանշահիկներ

1. Վաչե տոհմից (մոտ 451 - ուղ. 460)
2. Վաչագան Բարեպաշտ եղբորորդի (460 - մոտ 510)
3. Գուրգեն որդի (մոտ 510-540)
4. Վռամշապուհ որդի (մոտ 540-596)
5. իշխանությունն անցավ Միհրանյաններին


Միհրանյաններ

1. Միհրան տոհմից (596 - մոտ 598)
2. Արամայիս որդի (մոտ 598-600)
3. Վարդ I որդի (մոտ 600-605)
4. Վարդան Քաջ որդի (մոտ 605-610)
5. Վարդ II որդի (մոտ 610-615)
6. Վարազման եղբայր (մոտ 615-620)
7. Վարազ-Գրիգոր Վարդ II-ի որդի (մոտ 620 - ուղ. 636)
8. Ջիվանշիր I Մեծ որդի (636-681)
9. Վարազ-Տրդատ I եղբորորդի (681-699)
10. Վաչագան-Գագիկ տոհմից (709 - մոտ 720)
11. Ջիվանշիր II տոհմից (մոտ 720 - ուղ. 725)
12. Ստեփանոս I տոհմից (725 - մոտ 750)
13. Շիրո որդի (699-705)
14. Ջիվանշիր III տոհմից (մոտ 740-760)
15. Վարազ-Տրդատ II տոհմից (մոտ 760 - ուղ. 821)
16. Ստեփանոս II Աբլասադ որդի (821-830)
17. թագավորի տիտղոսը վերացավ, իսկ տիրույթներն անցան Առանշահիկ իշխաններին

Lion
30.08.2009, 18:56
10.Անիի թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - թագավոր Հայոց, Շահնշահ)
(մայրաքաղաք - մինչև 890՝ Բագարան, մինչև 928՝ Երազգավորս, մինչև 961՝ Կարս, մինչև՝ 1044 Անի)

1. Աշոտ I Մեծ Սմբատի որդի (885-890)
2. Սմբատ I Նվաճող որդի (890-913)
3. Աշոտ II Երկաթ որդի (913-915, 915-916` համիշխան, 916-929)
4. Աշոտ III Բռնակալ Շապուհի որդի (915-916` համիշխան)
5. Աբբաս Քաջ Սմբատ I Նվաճողի որդի (929-953)
6. Աշոտ IV Ողորմած որդի (953-977)
7. Սմբատ II Տիեզերակալ որդի (977-989)
8. Գագիկ I Մեծ եղբայր (989-1020)
9. Հովհաննես-Սմբատ Թուլամորթ որդի (1020-1040` համիշխան, 1040-1041)
10. Աշոտ V Քաջ եղբայր (1020-1040` համիշխան)
11. Գագիկ II որդի (1041-1044)
12. թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Բյուզանդիային

Lion
30.08.2009, 21:03
10.1Արտանուջի թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Արտանուջ)

1. Ատրներսեհ I Դավիթի որդի (888-923)
2. Դավիթ I որդի (923-937)
3. Բագրատ եղբայր (937-945)
4. Ատրներսեհ II որդի (945-961)
5. Դավիթ II Մեծ որդի (961-1000)
6. թագավորությունը ոչնչացավ, նրա տարածքն անցավ Բյուզանդիային, իսկ արքայական կոչումը` Քարթլիի թագավորությանը

Lion
30.08.2009, 21:37
10.1.1 Կամբեճան-Հերեթիի թագավորություն
Առանշահիկներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Շաքե)

1. Ատրներսեհ Պատրիկ Համամ-Գրիգորի որդի (888-910, 910-920` արքա)
2. Ատրներսեհ որդի (920 - մոտ 943)
3. Իշխանիկ որդի (մոտ 943-960)
4. Դինար մայր (մոտ 960-975)
5. տիրույթներն անցան Արտանուջի թագավորությանը

Lion
30.08.2009, 21:40
10.1.2 Արտանուջի դքսություն
Բագրատունիներ

(տիտղոս - դուքս)
(մայրաքաղաք - Արտանուջ)

1. Սմբատ Ատրներսեհի տղա Գուրգենի որդի (873-888)
2. Ատրներսեհ եղբայր (888-896)
3. Բագրատ Գուրգենի տղա Սմբատի որդի (896-909)
4. Գուրգեն-Գուարամ որդի (909-923)
5. Աշոտ Ճարպիկ եղբայր (923-939)
6. Գուրգեն-Գուարամ որդի (939-968)
7. Սմբատ որդի (968-988)
8. Բագրատ եղբայր (988)
9. տիրույթներն անցան Արտանուջի թագավորությանը

Lion
30.08.2009, 21:42
10.1.3 Կղարջքի իշխանություն
Բագրատունիներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Օլթի)

1. Գուրգեն Աշոտի տղա Ատրներսեհի որդի (881-888` համիշխան Տայքում)
2. Աշոտ որդի (888-918)
3. Գուրգեն որդի (918-941)
4. տիրույթներն անցան Արտանուջի թագավորությանը

Lion
30.08.2009, 21:45
10.1.4 Քարադուռի իշխանություն
Օրբելյաններ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Քարադուռ)

1. Լիպարիտ Տայքի Մամիկոնյաններից (մոտ 885-930)
2. Հրահատ-Ռատի որդի (մոտ 930-950)
3. Լիպարիտ որդի (մոտ 950-970)
4. Հրահատ-Ռատի որդի (մոտ 970 - ուղ. 1021)
5. Լիպարիտ Քաջ որդի (1021-1058)
6. Իվանե որդի (1058-1080)
7. Լիպարիտ որդի (1080-1088)
8. Իվանե որդի (1088-1112)
9. Հրահատ-Ռատի որդի (1112-1125)
10. Սմբատ որդի (1125-1150)
11. Լիպարիտ որդի (1150-1158՝ 1158-1177 համիշխան)
12. Իվանե եղբայր (1158-1177՝ համիշխան)
13. Իվանե Լիպարիտի որդի (1177-1186)
14. Լիպարիտ որդի (1186-1226)
15. Իվանե որդի (1226-1258)
16. Սմբատ որդի (1258-1270)
17. տիրույթներն անցան Քարթլիի թագավորությանը

Lion
30.08.2009, 21:48
10.1.5 Քարթլիի իշխանություն
Բագրատունիներ

(տիտղոս - կառավարիչ)
(մայրաքաղաք - Ուփլիսցիխե)

1. Աշոտ Ատրներսեհ I-ի որդի (945-954)
2. Սմբատ եղբայր (954-958)
3. Բագրատ Փոքր որդի (958-975)
4. Գուրգեն որդի (975-978` համիշխան)
5. Բագրատ որդի (975-980` համիշխան, 980-1014` Քարթլիի թագավորության արքա)

Lion
31.08.2009, 21:29
10.2 Խաչենի թագավորություն
Առանշահիկներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Փառիսոս, Խաչեն)

1. Համամ-Գրիգոր Բարեպաշտ Ատրներսեհի որդի (870-892, 892-մոտ 895` արքա)
2. Սահակ Սևադա որդի (մոտ 895-940)
3. Հովհաննես-Սենեքերիմ որդի (մոտ 940 - ուղ. 1003)
4. Գրիգոր I եղբայր (մոտ 940 - ուղ. 1003` համիշխան)
5. Ֆիլիպ որդի (1003-1054)
6. Սենեքերիմ որդի (1054-1094)
7. Գրիգոր II որդի (1094-1166)
8. Հասան I Կրոնավորյալ աղջկա ամուսին (1166-1170, 1170-1182` համիշխան)
9. Հասան II Մեծ եղբայր (1170-1181` համիշխան)
10. Վախթանգ I Մեծ Հասան I-ի որդի (1182-1214` համիշխան)
11. Վախթանգ II Տանգիկ Հասան II-ի որդի (1182-1214` համիշխան)
12. Հասան-Ջալալ Մեծ որդի (1214-1261)
13. թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքը բաժանվեց իշխանությունների

Lion
31.08.2009, 21:35
10.2.1 Դիզակի իշխանություն
Առանշահիկներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Քթիշ)

1. Մովսես Եսայիի որդի (854 - մոտ 890)
2. Եսայի որդի (մոտ 890-920)
3. մոտ 920 թ-ից տիրույթներն անցան Խաչենի թագավորությանը

Տրիբուն
31.08.2009, 22:15
10.1.5 Քարթլիի իշխանություն
Բագրատունիներ
Լիոն, իզուր ես սրանց մտցրել: Սրանք արդեն դարձել էին վրացի ժողովրդի առաջնորդներ: Թե չէ նույն տրամաբանությամբ Արշակունիների ողջ ցանկը կարելի է ներկայացնել որպես պարթև ժողովդրի առաջնորդներ…

Lion
31.08.2009, 22:21
Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում: Ճիշտ ասած այդ պոստը տեղադրելիս ես ինքս էլ կասկածում էի, դնել այն թե ոչ: Չէի ուզում դնել, քո ասած պատճառով… Ի վերջո որոշեցի դնել, քանի որ, ճիշտ է, Քարթլին Հայաստան չէ, իսկ այնտեղ մեծամասնություն էին կազմում վրացիները, բայց այնուհանդերձ հայերի մի մեծ հատված ապրում էր այդ տարածքում և ինչ-որ իմաստով այս մարդիկ նաև նրանց առաջնորդներն էին… Ասեմ նաև, որ Կախեթիի իշխանությունը գրեթե յոթանասուն տարի գլխավորել է Դավիթ Անհողիի որդին, բայց ես, քո ասած պատճառներով, այն արդեն միանշանակ չտեղադրեցի - տոհմը մերն է, բայց ժողովուրդը՝ այս դեպքում միանշանակ ոչ:

Նման ցուցակներ կազմելու մի քանի մեթոդական թերություններից մեկն էլ մատնանշածդ էր:
Ինչևիցե - համենայն դեպս, որոշ վերապահումներով իհարկե, ավել ինֆորմացիա է, չի խանգարի :)

Տրիբուն
31.08.2009, 22:35
Ինչ-որ տեղ ճիշտ ես ասում: Ճիշտ ասած այդ պոստը տեղադրելիս ես ինքս էլ կասկածում էի, դնել այն թե ոչ: Չէի ուզում դնել, քո ասած պատճառով… Ի վերջո որոշեցի դնել, քանի որ, ճիշտ է, Քարթլին Հայաստան չէ, իսկ այնտեղ մեծամասնություն էին կազմում վրացիները, բայց այնուհանդերձ հայերի մի մեծ հատված ապրում էր այդ տարածքում և ինչ-որ իմաստով այս մարդիկ նաև նրանց առաջնորդներն էին… Ասեմ նաև, որ Կախեթիի իշխանությունը գրեթե յոթանասուն տարի գլխավորել է Դավիթ Անհողիի որդին, բայց ես, քո ասած պատճառներով, այն արդեն միանշանակ չտեղադրեցի - տոհմը մերն է, բայց ժողովուրդը՝ այս դեպքում միանշանակ ոչ:

Նման ցուցակներ կազմելու մի քանի մեթոդական թերություններից մեկն էլ մատնանշածդ էր:
Ինչևիցե - համենայն դեպս, որոշ վերապահումներով իհարկե, ավել ինֆորմացիա է, չի խանգարի :)
Չէ Լիոն ջան, ամեն դեպքում ճիշտ չի: Բյուզանդական կայսրության տարածքում միլիոններով հայեր են ապրել, հո բոլոր կայսրերին չե՞նք ներկայացնելու որպես հայ ժողովրդի առաջնորդները: Նույն կերպ էլ, Մոլդովայում, կամ Բեսարաբիայում լիքը հայկական ծագումով հայտնի իշխաններ են եղել, ու շատ հզոր, դրանց էլ հո չե՞նք ներկայացնելու: Ավելին, եթե բանը հասել է նրան, որ Եգիպտոսի ու Բասեքրի որոշ տոհմեր էլ ես ներկայացնում որպես հայ կամ հայերի առաջնորդներ, ուրեմն Բյուզանդիայի Մակեդոնական-Հայկական դինաստիան էլ պիտի ներկայացնես գոնե:

Lion
01.09.2009, 08:08
Հասկանալի է - դե նման ցուցակներ կազմելը միշտ էլ մեթոդական պրոբլեմների առաջ է կանգնեցնում, իսկ շատ հարցեր էլ միանշանակ լուծում չունեն…

Տրիբուն
01.09.2009, 20:39
Հասկանալի է - դե նման ցուցակներ կազմելը միշտ էլ մեթոդական պրոբլեմների առաջ է կանգնեցնում, իսկ շատ հարցեր էլ միանշանակ լուծում չունեն…
Ունեն, եթե հրաժարվենք մեծամոլությունից, ու գրենք միայն այն, ինչ կոնկրետ մերն է:

Ի միջի այլոց, Տաշիրի Կյուրապալատ Դավիթին ու Փիլարտոս Վարաժնունուն դեռ չեմ գտել քո ցուցակներում, կան թե չէ ?

Lion
01.09.2009, 21:00
Այն ինչ գրել եմ, կոնկրետ մերն է: Քարթլիի կառավարիչները հանդիսանում էին Արտանուջի թագավորության վասալները, այնտեղ մեծ թվով հայեր կային... Ըստ իս, այստեղ միանշանակ ոչ ես կարող եմ ճիշտ լինել, ոչ դու - մոտեցման հարց է: Ես հարմար գտա այդպես...


Ի միջի այլոց, Տաշիրի Կյուրապալատ Դավիթին

5. Դավիթ II Մեծ որդի (961-1000)

http://www.akumb.am/showpost.php?p=1782788&postcount=44


ու Փիլարտոս Վարաժնունուն

Առաջիկայում, իրեն դեռ չենք հասել:)

Տրիբուն
01.09.2009, 21:19
Այն ինչ գրել եմ, կոնկրետ մերն է: Քարթլիի կառավարիչները հանդիսանում էին Արտանուջի թագավորության վասալները, այնտեղ մեծ թվով հայեր կային... Ըստ իս, այստեղ միանշանակ ոչ ես կարող եմ ճիշտ լինել, ոչ դու - մոտեցման հարց է: Ես հարմար գտա այդպես...
Լուսինյանների ու Սավոյների չմոռանաս - մեծ տոհմ են, մի տաս էջ կլցնես: Համ էլ Սավոյները մինչև հիմա Հայոց Արքա տիտղոսի կրողներն են:

Lion
01.09.2009, 21:58
Լուսինյաններին անպայման գրելու եմ, Սավոյաններին` ոչ: Վերջիններիս մոտ տիտղոսը զուտ ձևական նշանակություն ունի: Ի դեպ - Վրաց Բագրատունիները, որոնք ուզում են "իշխանության գալ" Վրաստանում, ևս կրում են "Թագավոր Հայոց" տիտղոսը: Զվարճալի է, չէ?:)

Lion
02.09.2009, 08:23
10.3 Վասպուրականի թագավորություն
Արծրունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Վան)

1. Գագիկ Գրիգոր-Դերենիկի որդի (904-908` համիշխան, 908-942` արքա)
2. Դերենիկ որդի (942-958)
3. Համազասպ եղբայր (958-968)
4. Աշոտ որդի (968-982)
5. Գուրգեն եղբայր (982-1003)
6. Սենեքերիմ-Հովհաննես եղբայր (1003-1021)
7. 1021 թ-ից տիրույթներն անցան Բյուզանդիային

Lion
02.09.2009, 08:25
10.3.1 Անձևացիքի իշխանություն
Արծրունիներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կանգավար)

1. Ատոմ Գուրգեն Ապուպելճի որդի (896 - մոտ 940)
2. Անանուններ (մոտ 940 - ուղ. 968)
3. Գուրգեն Համազասպի որդի (968-982)
4. Բարդուղոմեոս տոհմից (982 - մոտ 987)
5. Դերենիկ Գուրգենի որդի (մոտ 987 - ուղ. 1021)
6. 1021 թ-ից տիրույթներն անցան Բյուզանդիային

Lion
02.09.2009, 08:28
10.3.1.1 Մոկաց իշխանություն
Մոկացիներ, Արծրունիներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Մոկս)

1. Մուշեղ Մոկացի (մոտ 880-920)
2. Անանուններ (մոտ 920 - ուղ. 968)
3. Սենեքերիմ-Հովհաննես Համազասպի որդի (968-1003)
4. տիրույթներն անցան Վասպուրականի թագավորությանը

Տրիբուն
02.09.2009, 19:53
Ի դեպ - Վրաց Բագրատունիները, որոնք ուզում են "իշխանության գալ" Վրաստանում, ևս կրում են "Թագավոր Հայոց" տիտղոսը: Զվարճալի է, չէ?
Ծիծաղելի ոչինչ չեմ տեսնում: Ֆեոդալական ժամանակաշրջանին շատ հատուկ երևույթ է - Ֆրանսիայի Վալուաները, մինչև Կապետինգներից հետո Ֆրանսիայի թագավորի տիտղոսը ստանալը, ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև Բյուզանդայի կայսրի տիտղոսը: Ծիծաղելի է ????

Lion
02.09.2009, 20:55
Չասացի "ծիծաղելի", ասացի "զվարճալի" - դրանք մի քիչ տարբեր բաներ են: Վալուաները ըստ երևույթին ժառանգել էին այդ տիտղոսը Լատինական կայսրության տիրակալներից մեկից: Ամեն դեպքում - դա էլ է բավականին զվարճալի:)

Տրիբուն
02.09.2009, 21:07
Չասացի "ծիծաղելի", ասացի "զվարճալի" - դրանք մի քիչ տարբեր բաներ են: Վալուաները ըստ երևույթին ժառանգել էին այդ տիտղոսը Լատինական կայսրության տիրակալներից մեկից: Ամեն դեպքում - դա էլ է բավականին զվարճալի:)
Տենց էլ կա, ոնց որ Սավոյները Լուսինյաններից, ու Բագրատունիները տարբեր ժամանակներում իրարից:

Լավ, քո թանկագին խաթեր համար, թող չլինի զվարճալի, Լինո ջան:

Տրիբուն
02.09.2009, 21:19
Ու քանի չեմ մոռացել - Վալուաների մի ճյուղն էլ դարձավ հետո Լեհաստանի թագավոր: Տենաս սրանց ոնց են դասակարգելու ? Ֆրանսիացիների առաջնորդ, լեհերի, հույների, թե բոլոր լատինների ??

Տրիբուն
02.09.2009, 21:25
Ամեն դեպքում, Լիոն, արժեքավոր ու հետաքրքիր գործ ես անում: Բայց որ եգիպտացիներին, բասկերին ու վրացիներին հանես, ավելի արժեքավոր կդառնա գործդ, ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի տա:

Lion
02.09.2009, 21:31
10.4 Կարսի թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Կարս)

1. Մուշեղ Աբբաս Քաջի որդի (963-984)
2. Աբբաս որդի (984-1029)
3. Գագիկ որդի (1029-1065)
4. տիրույթներն անցան Բյուզանդիային

Lion
02.09.2009, 21:34
Ամեն դեպքում, Լիոն, արժեքավոր ու հետաքրքիր գործ ես անում: Բայց որ եգիպտացիներին, բասկերին ու վրացիներին հանես, ավելի արժեքավոր կդառնա գործդ, ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի տա:

Մերսի, Տրիբուն ջան - հաշվի առնելով քո խստությունը իմ գրածների նկատմամբ, քո այս գովասանքը ինձ համար եռակի մեծ նշանակություն է ձեռք բերում: Ուրախ եմ, որ գնահատեցիր, գնահատեցիր` հենց դու :)

Դե իսկ մնացածի պահով - մոտեցման ու ճաշակի հարց է - քո ասածն էլ է ճիշտ ու սխալ, իմն էլ...:think


Ու քանի չեմ մոռացել - Վալուաների մի ճյուղն էլ դարձավ հետո Լեհաստանի թագավոր: Տենաս սրանց ոնց են դասակարգելու ? Ֆրանսիացիների առաջնորդ, լեհերի, հույների, թե բոլոր լատինների ??

Ի դեպ - ճյուղը, թե մենակ Հենրիխ 3-րդը, այն էլ շատ կարճ ժամանակով:think Այստեղ էլ խնդիր կա... Գիտես, մինչև այս ցուցակին անցնելը մի քիչ ուսումնասիրել եմ թեման, դիտարկել եմ առաջարկված տարբեր մոտեցումներ, համակարգեր - միանշանակ լավն ու անթերին չկա...:(

Տրիբուն
02.09.2009, 22:29
Ի դեպ - ճյուղը, թե մենակ Հենրիխ 3-րդը, այն էլ շատ կարճ ժամանակով
Լեհաստանում Հենրիխ 1: Մենակ ինքը: Ինչի քիչ ա առաջնորդ լինելու համար ?? :))))

Lion
03.09.2009, 07:42
10.5 Լոռու թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Լոռի)

1. Գուրգեն I Աշոտ IV-ի որդի (966-991)
2. Դավիթ I Անհողի որդի (991-1048)
3. Գուրգեն II որդի (1048-1089)
4. Աբբաս I որդի (1089-1113, 1113-1145` համիշխան)
5. Դավիթ II եղբայր (1113-1145` համիշխան)
6. Գուրգեն III որդի (1145-1170)
7. Աբբաս II եղբայր (1170-1176)
8. Աղսարթան որդի (1176-1205)
9. Գուրգեն IV որդի (1205-1258)
10. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Իլխանությանը

Lion
04.09.2009, 08:01
10.6 Սյունիքի թագավորություն
Սյունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Կապան)

1. Սմբատ I Սահակի որդի (960-987, 987-998` արքա)
2. Վասակ Քաջ որդի (998-1040)
3. Սմբատ II աղջկա տղա (1040-1044)
4. Գրիգոր եղբայր (1044-1084)
5. տիրույթներն անցան Խաչենի թագավորությանը

Lion
04.09.2009, 08:27
10.7 Տարոնի իշխանություն
Բագրատունիներ, Մամիկոնյաններ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Մուշ, Սասուն)

1. Դավիթ Արքայիկ Բագրատունի Բագրատի որդի (878-895)
2. Գուրգեն Բագրատունի Բագրատի տղա Աշոտի որդի (895)
3. Գրիգոր Բագրատունի եղբայր (895-936` համիշխան)
4. Ապուղանեմ Մամիկոնյան Գրիգորի որդի (895-900` համիշխան)
5. Նիկոլայոս-Թոռնիկ Մամիկոնյան որդի (900-945` համիշխան)
6. Չորտվանել Մամիկոնյան որդի (945-967` համիշխան)
7. Աշոտ Բագրատունի Գրիգորի որդի (936-967` համիշխան)
8. Գրիգոր Բագրատունի եղբայր (936-987` համիշխան)
9. Բագրատ Բագրատունի եղբայր (936-987` համիշխան)
10. Թոռնիկ Մամիկոնյան Չորտվանելի որդի (967-987` համիշխան)
11. Վարազ-Վաչե Մամիկոնյան եղբայր (967-987` համիշխան)
12. Չորտվանել Մամիկոնյան որդի (987-991` համիշխան)
13. Չորտվանել-Բագրատ Մամիկոնյան եղբայր (987-998` համիշխան)
14. Բագրատ Մամիկոնյան Թոռնիկի որդի (998 - մոտ 1020)
15. Մուշեղ Մամիկոնյան որդի (մոտ 1020-1030)
16. Թոռնիկ Մեծ Մամիկոնյան որդի (մոտ 1030 - ուղ. 1073)
17. Չորտվանել որդի (1073-1120)
18. Վիգեն որդի (1120-1175)
19. Շահնշահ թոռ (1175-1188)
20. Հեթում որդի (1188-1194)
21. Անանուններ (1194 - մոտ 1595)

Lion
07.09.2009, 08:17
11.1 Սեբաստիայի թագավորություն
Արծրունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Սեբաստիա)

1. Սենեքերիմ-Հովհաննես Համազասպի որդի (1021-1025)
2. Դավիթ որդի (1025-1036)
3. Ատոմ եղբայր (1036-1080` համիշխան)
4. Աբուսահլ եղբայր (1036-1080` համիշխան)
5. տիրույթներն անցան Դանիշմանյանների էմիրությանը

Lion
07.09.2009, 08:19
11.2 Կեսարիայի թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Կեսարիա)

1. Գագիկ Աշոտ V-ի որդի (1044-1079)
2. Աշոտ որդի (1079-1088)
3. տիրույթներն անցան Իկոնայի սուլթանությանը

Lion
07.09.2009, 08:21
11.3 Ծամնդավի թագավորություն
Բագրատունիներ

(տիտղոս - արքա)
(մայրաքաղաք - Ծամնդավ)

1. Գագիկ Աբբասի որդի (1065-1081)
2. տիրույթներն անցան Իկոնայի սուլթանությանը

Lion
07.09.2009, 08:25
11.4 Աղթամարի իշխանություն
Արծրունիներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Աղթամար)

1. Խեդենեկ տոհմից (1022 - մոտ 1040)
2. Թոռնիկ որդի (մոտ 1040 - ուղ.1050)
3. Թադևոս որդի (1050-1060)
4. Թոռնիկ որդի (1060 - մոտ 1090)
5. Աբդլմսեհ որդի (մոտ 1090 - ուղ. 1121)
6. Ստեփանոս որդի (1121-1125)
7. Խեդենեկ որդի (1125 - մոտ 1150)
8. Խեդենեկ որդի (մոտ 1150-1180)
9. տիրույթներն անցան Շահարմենների էմիրությանը

Lion
08.09.2009, 09:04
12.1 Փիլարտոս Վարաժնունու
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - մինչև 1077` Եդեսիա, մինչև 1084` Անտիոք, մինչև 1086` Եդեսիա)

1. Փիլարտոս Վարաժնունի (1071-1086)
2. տարածքի որոշ մասն անցավ Իկոնայի սուլթանությանը, որոշ մասն էլ տրոհվեց ավելի մանր ռազմական պետությունների

Lion
08.09.2009, 09:06
12.2 Անտիոքի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Անտիոք)

1. Խաչատուր (1071)
2. Վասակ Պահլավունի (1071-1077)
3. տարածքն անցավ Փիլարտոս Վարաժնունու ռազմական պետությանը

Lion
08.09.2009, 09:08
12.3 Տրապիզոնի ռազմական պետություն
Գավրասներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Տրապիզոն)

1. Թեոդոր (1071-1098)
2. Գրիգոր որդի (1098-1105, 1106-1126)
3. Հովհան Բագրատունի (1105)
4. Գրիգոր Բագրատունի եղբոր տղա (1105-1106)
5. Կոստանդին Թեոդորի որդի (1126-1140, 1140-1170` միայն Մայկոպում)
6. Միքայել Գրիգորի որդի (1140-1176)
7. Թեոդոր Կոստանդինի որդի (1170-1195` միայն Մայկոպում, 1095-1204)
8. Նիկեփոր Պալեոլոգ (1176-1195)
9. տարածքն անցավ Տրապիզոնի կայսրությանը

Lion
08.09.2009, 09:12
12.3.1 Համշենի ռազմական պետություն
Ամատունիներ

(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Համշեն)

1. Անանուններ (1071-1204)
2. տարածքն անցավ Տրապիզոնի կայսրությանը

Lion
08.09.2009, 09:17
12.4 Ապլղարիբ Արծրունու
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Ադանա)

1. Ապլղարիբ Արծրունի (1071-1080)
2. տարածքն անցավ Լամբրոնի ռազմական պետությանը

Lion
08.09.2009, 09:19
12.5 Լամբրոնի ռազմական պետություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Լամբրոն)

1. Օշին Հեթումի որդի (1071-1112)
2. Հեթում որդի (1112-1143)
3. Օշին որդի (1143-1170)
4. Հեթում որդի (1170-1198)
5. տիրույթներն անցան Կիլիկիայի թագավորությանը

Lion
08.09.2009, 09:20
12.5.1 Պապեռոնի ռազմական պետություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Պապեռոն)

1. Սմբատ Հեթումի որդի (մոտ 1130 - ուղ. 1152)
2. Բակուրան որդի (1152 - մոտ 1180)
3. Վասակ եղբայր (մոտ 1180 - ուղ. 1198)
4. տիրույթներն անցան Կիլիկիայի թագավորությանը

Lion
08.09.2009, 09:23
12.6 Ծովքի ռազմական պետություն
Պահլավունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Ծովք)

1. Ապիրատ Քաջ Վասակի որդի (1077-1111)
2. Վասիլ որդի (1111-1150` համիշխան)
3. Շահան եղբայր (1111-1150` համիշխան)
4. Գրիգոր եղբայր (1111-1113` համիշխան, 1113-1166՝ Ամենայն Հայոց կաթողիկոս)
5. Ներսես եղբայր (1111-1113` համիշխան, 1166-1173՝ Ամենայն Հայոց կաթողիկոս)
6. տարածքն անցավ Արտուխյանների էմիրությանը

Lion
08.09.2009, 09:25
12.6.1 Պիրի ռազմական պետություն
Պահլավունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Պիր)

1. Ապլղարիբ Վասակի որդի (1087-1118՝ համիշխան)
2. Լիկ եղբայր (1087-1118՝ համիշխան)
3. տարածքն անցավ Եդեսիայի կոմսությանը

Lion
08.09.2009, 09:29
12.7 Ռուբինյանների ռազմական պետություն
Ռուբինյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - մինչև 1170` Վահկա, մինչև 1219` Սիս)

1. Ռուբեն (1080-1095)
2. Կոստանդին որդի (1095-1100)
3. Թորոս որդի (1100-1129)
4. Լևոն Առյուծ եղբայր (1129-1137)
5. Թորոս որդի (1137-1168)
6. Ռուբեն որդի (1168-1170)
7. Մլեհ Թորոսի եղբայր (1170-1174)
8. Ռուբեն Ստեփանեի որդի (1174-1185)
9. Լևոն Մեծ եղբայր (1185-1198, 1198-1219` Հայոց արքա)

Lion
08.09.2009, 09:33
12.8 Գող Վասիլի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Քեսուն)

1. Վասիլ Գող (1086-1112՝ համիշխան)
2. Բագրատ եղբայր (1086-1117՝ համիշխան)
3. Վասիլ Տղա Վասիլի որդեգիր (1112-1115՝ համիշխան)
4. Կուրտիկ զինակիր (1115-1117՝ համիշխան)
5. տարածքն անցավ Եդեսիայի կոմսությանը

Lion
08.09.2009, 09:38
12.9 Եդեսիայի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Եդեսիա)

1. Թորոս (1086-1087, 1094-1098)
2. Բուզան սելջուկ (1087-1094)
3. իշխանությունն անցավ խաչակիր կոմսերին

Lion
08.09.2009, 09:40
12.10 Մելիտեի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - մինչև 1103`Մելիտե, մինչև 1118` Քյախթու)

1. Գաբրիել (1086-1103)
2. Անանուն կին (1103-1118)
3. տարածքն անցավ Դանիշմանյանների էմիրությանը և Իկոնայի սուլթանությանը

Lion
08.09.2009, 09:41
12.11 Այնթապի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Այնթապ)

1. Թաթուլ (1086-1104)
2. տարածքն անցավ Բյուզանդիային

Lion
08.09.2009, 09:42
12.12 Սևավերակի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Սևավերակ)

1. Պողոս (1086 - մոտ 1124` համիշխան)
2. Նիկեփոր եղբայր (1086 - մոտ 1124` համիշխան)
3. Եսայի Ուրացող Պողոսի որդի (1124 - մոտ 1185)
4. Ստեփանոս Նիկեփորի որդի (մոտ 1185 - ուղ. 1213)
5. տիրույթներն անցան Էյուբյանների սուլթանությանը

Lion
08.09.2009, 09:44
12.13 Կարկառի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կարկառ)

1. Կոստանդին (1097-1114)
2. Միքայել Քաջ որդի (1114-1125)
3. Կոստանդին Քաջ որդի (1125-1137)
4. տարածքն անցավ Ծովքի ռազմական պետությանը

Lion
08.09.2009, 09:45
12.14 Բարձրաբերդի ռազմական պետություն
Նաթանայելյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Բարձրաբերդ)

1. Թորոս (1151-1159)
2. տարածքն անցավ Ռուբինյանների ռազմական պետությանը

Lion
08.09.2009, 16:23
13. Անիի իշխանություն
Պահլավունիններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Անի)

1. Գրիգոր Քաջ Վասակի որդի (1077-1099` համիշխան)
2. Ապիրատ որդի (1099 - մոտ 1150` համիշխան)
3. Գրիգոր-Ապիրատ որդի (մոտ 1150-1190)
4. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Զաքարյանների իշխանությանը

Lion
08.09.2009, 16:31
14. Զաքարյանների իշխանություն


(տիտղոս - իշխանաց-իշխան)
(մայրաքաղաք - մինչև 1199` Լոռի, մինչև 1261` Անի, մինչև 1380` Լոռի)

1. Սարգիս Ավագ Խոսրովի որդի (1118-1130)
2. Զաքարե որդի (մոտ 1130-1160)
3. Սարգիս Մեծ որդի (մոտ 1160 - ուղ. 1187)
4. Զաքարե Մեծ որդի (1191-1212` համիշխան)
5. Իվանե եղբայր (1191-1227` համիշխան)
6. Սարգիս Զաքարեի որդի (1212 - մոտ 1240՝ համիշխան)
7. Ավագ Իվանեի որդի (1227-1250՝ համիշխան )
8. Զաքարե Սարգսի որդի (1240-1250՝ համիշխան, 1250-1261)
9. Իվանե եղբայր (1261-1263)
10. Սարգիս որդի (1263-1320)
11. Զաքարե որդի (1320-1330` համիշխան)
12. Խանզադե որդի (1330-1340` համիշխան)
13. Վահրամ եղբայր (1330-1340` համիշխան)
14. Զաքարե որդի (1340-1358)
15. Զազա որդի (1358-1380)
16. Անանուններ

Lion
08.09.2009, 16:35
14.1 Գագի իշխանություն
Գագեցիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Գագ)

1. Զաքարե Փոքր Զաքարեի տղա Վահրամի որդի (1191-1204)
2. Վահրամ Քաջ որդի (1204-1252)
3. Աղբուղա որդի (1252 - մոտ 1258)
4. տոհմը սպառվեց

Lion
08.09.2009, 16:36
14.2 Թմբկաբերդի իշխանություն
Թմբկաբերդցիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Թմբկաբերդ)

1. Սարգիս Փոքր Զաքարեի տղա Վահրամի որդի (1191-1210)
2. Թաղիադեն որդի (1210-1230)
3. Սարգիս որդի (1230-1270)
4. տիրույթներն անցան Սամցխեի իշխանությանը

Lion
08.09.2009, 16:38
14.3 Մահկանաբերդի իշխանություն
Արծրունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Մահկանաբերդ)

1. Վահրամ տոհմից (1080 - մոտ 1130)
2. Սադուն որդի (մոտ 1130-1165)
3. Կուրտ որդի (մոտ 1165-1180` համիշխան)
4. Վասակ եղբայր (մոտ 1165-1080` համիշխան, մոտ 1180-1190)
5. Սադուն որդի (մոտ 1190-1210)
6. Շերբարուկ որդի (մոտ 1210-1240)
7. Սադուն Քաջ որդի (մոտ 1240 - ուղ. 1282)
8. Խութլուբուղա որդի (1282-1293)
9. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Քարթլիի թագավորությանը

Lion
08.09.2009, 16:40
14.4 Արագածոտնի իշխանություն
Վաչուտյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Բջնի)

1. Վաչուտ (մոտ 1110-1150)
2. Կուրտ որդի (մոտ 1150-1180)
3. Վաչե Մեծ որդի (մոտ 1180-1235)
4. Կուրտ որդի (մոտ 1235 - ուղ. 1254)
5. Վաչե որդի (1254-1300)
6. Կուրտ որդի (1300-1340)
7. Թեոդորոս որդի (1340-1360)
8. Վանական որդի (1360-1386)
9. տոհմը սպառվեց

Lion
08.09.2009, 16:44
14.5 Աղբակյանների իշխանություն
Աղբակյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Վայոց Ձոր)

1. Աղբակ Վախթանգ Սակրի որդի (մոտ 1100-1120)
2. Դլեն որդի (մոտ 1120-1140)
3. Աղբակ որդի (մոտ 1140-1160)
4. Վասակ որդի (մոտ 1160-1215)
5. Բաբեկ որդի (մոտ 1215 - ուղ. 1222)
6. Պռոշ Քաջ Վասակի որդի (1222-1284)
7. Հասան որդի (1284-1299)
8. Էաչի որդի (1299-1317)
9. Հասան որդի (1317-1351)
10. տոհմը սպառվեց

Lion
08.09.2009, 16:46
14.6 Ծարի իշխանություն
Դոփյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Ծար)

1. Հասան Վախթանգ Սակրի որդի (մոտ 1130 - ուղ. 1204)
2. Գրիգոր որդի (1204-1260)
3. Հասան որդի (1260-1287)
4. Գրիգոր որդի (1287 - մոտ 1315)
5. Վահրամ որդի (մոտ 1315-1350)
6. Հասան որդի (մոտ 1350 - ուղ. 1385)
7. Վահրամ որդի (1385-1430)
8. դարձավ Մելիքություն

Lion
08.09.2009, 16:48
14.7 Սյունիքի իշխանություն
Օրբելյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կապան)

1. Լիպարիտ Սմբատի որդի (1177-1184` համիշխան)
2. Էլիկում որդի (1180-1184` համիշխան)
3. Լիպարիտ որդի (1184-1226)
4. Էլիկում որդի (1226-1253)
5. Սմբատ եղբայր (1253-1271)
6. Տարսայիճ եղբայր (1273-1290)
7. Էլիկում որդի (1290-1300)
8. Բուրթել որդի (1300-1348)
9. Բեշքեն որդի (1348-1377)
10. Իվանե Բուրթելի որդի (1377-1386` համիշխան)
11. Գուրգեն եղբայր (1377-1386` համիշխան)
12. Սմբատ Իվանեի որդի (1386-մոտ 1400)
13. Բեշքեն եղբայր (մոտ 1400 - ուղ. 1407)
14. Բղեն Սմբատի որդի (1407-1438)
15. Ռուստամ Բեշքենի որդի (1438 - մոտ 1468)
16. տոհմը սպառվեց

Lion
08.09.2009, 16:50
14.8 Դսեղի իշխանություն
Մամիկոնյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Դսեղ)

1. Սարգիս Օրբելյան կրտսեր սեպուհ (1177-1196)
2. Մարզպան որդի (1196 - մոտ 1230)
3. Գրիգոր որդի (մոտ 1230-1260)
4. անանուններ

Lion
08.09.2009, 16:52
14.9 Ուտիքի իշխանություն
Բագրատունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Մածնաբերդ)

1. Թաղիադեն տոհմից (1258 - մոտ 1290` համիշխան)
2. Աղսարթան եղբայր (1258 - մոտ 1290` համիշխան)
3. Փահլեվան եղբայր (1258 - մոտ 1290` համիշխան)
4. Սարգիս Թաղիադենի որդի (մոտ 1290 - ուղ. 1315` համիշխան)
5. Հովհաննես որդի (մոտ 1290 - ուղ. 1315` համիշխան)
6. տիրույթներն անցան Քարթլիի թագավորությանը

Lion
08.09.2009, 16:53
14.10 Հասան-Ջալալյանների իշխանություն
Հասան-Ջալալյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Խաչեն)

1. Իվանե-Աթաբեկ Հասան-Ջալալի որդի (1261-1287)
2. Ջալալ որդի (1287 - մոտ 1340)
3. Իվանե որդի (մոտ 1340-1380)
4. Ջալալ որդի (մոտ 1380 - ուղ. 1431)
5. Ալբասադ որդի (1431-1456)
6. Սայտոն որդի (1456-1470)
7. դարձավ Մելիքություն

Lion
08.09.2009, 16:57
15. Սեֆեդինյանների իշխանություն
Սեֆեդինյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Աղթամար)

1. Սեֆեդին Արքայուն Խեդենեկի փեսա (մոտ 1180-1240)
2. Ստեփանոս որդի (մոտ 1240-1296)
3. Զաքարիա որդի (մոտ 1296 - ուղ. 1336)
4. Ստեփանոս որդի (1336-1346)
5. Դավիթ որդի (1346 - մոտ 1368)
6. Զաքարիա որդի (մոտ 1368 - ուղ. 1393)
7. Դավիթ որդի (1393-1433)
8. Զաքարիա որդի (1433-1464)
9. Ստեփանոս եղբորորդի (1464, 1464-1467` համիշխան, 1467-1489)
10. Սմբատ Արքա եղբայր (1464-1467` համիշխան)
11. Զաքարիա որդի (1489 - մոտ 1496)
12. Ատոմ որդի (մոտ 1496-1507)
13. Հովհաննես որդի (մոտ 1507-1512)
14. Գրիգորիս Մեծ որդի (մոտ 1512-1544)
15. Գրիգորիս Փոքր տոհմից (մոտ 1544-1586)
16. Գրիգոր Փոքր տոհմից (մոտ 1586-1605)
17. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան ընտրովի կաթողիկոսներին

Lion
08.09.2009, 16:59
16. Մակվի իշխանություն
Ամատունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Մակու)

1. Զաքարիա տոհմից (մոտ 1280-1310)
2. Պետրոս եղբայր (մոտ 1310-1360)
3. Նուր-էդ-Դին որդի (մոտ 1360-1410)
4. Սոյուրղաթմիշ որդի (մոտ 1410 - ուղ. 1427)
5. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Ղարա-ղոյունլուների էմիրությանը

Lion
09.09.2009, 09:49
17. Կիլիկիայի թագավորություն
Ռուբինյաններ, Հեթումյաններ, Լուսինյաններ, Նղրյաններ


(տիտղոս - Թագավոր Հայոց)
(մայրաքաղաք - մինչև 1375` Սիս, մինչև 1425` Բարձրաբերդ)

1. Լևոն I Մեծ Ռուբինյան Ստեփանեի որդի (1198-1219)
2. Զաբել Ռուբինյան աղջիկ (1219-1220, 1223-1226)
3. Ռուբեն-Ռայմոնդ Ռուբինյան Լևոն I-ի եղբոր թոռ (1220)
4. Ֆիլիպ Անտիոքցի Բոհեմունդի որդի (1220-1223)
5. Հեթում I Հեթումյան Կոստանդին Վասակի Հեթումյանի որդի (1226-1269)
6. Լևոն II Հեթումյան որդի (1269-1289)
7. Հեթում II Հեթումյան որդի (1289-1294, 1295-1296, 1297-1298, 1299-1305)
8. Թորոս Հեթումյան եղբայր (1294-1295)
9. Սմբատ III Բռնակալ Հեթումյան եղբայր (1296-1297)
10. Կոստանդին I Հեթումյան եղբայր (1298-1299)
11. Lևոն III Հեթումյան Թորոսի որդի (1305-1307)
12. Օշին Հեթումյան Լևոն II-ի որդի (1307-1320)
13. Լևոն IV Մեղսագործ Հեթումյան որդի (1320-1342)
14. Կոստանդին II Լուսինյան Լևոն II-ի աղջկա որդի (1342-1344)
15. Կոստանդին III Նղրյան Բալդուինի որդի (1344-1363)
16. Մարիոն կին (1363-1364, 1373-1374)
17. Կոստանդին IV Նղրյան Կոստանդին III-ի եղբայր Հեթումի որդի (1364-1373)
18. Լևոն V Լուսինյան Կոստանդին II-ի եղբայր Հովհանի որդի (1374-1375)
19. Կոստանդին V Նղրյան Կոստանդին IV-ի եղբայր (1375-1424)
20. Կոստանդին VI Նղրյան որդի (1424-1425)
21. թագավորությունը ոչնչացավ, առաջացան ռազմական պետություններ

Lion
09.09.2009, 09:52
17.1. Պապեռոնի իշխանություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Պապեռոն)

1. Կոստանդին Թագավորահայր Վասակի որդի (1198-1263)
2. Սմբատ Սպարապետ որդի (1263-1277)
3. Կոստանդին որդի (1277 - մոտ 1300)
4. տիրույթներն անցան Կիլիկիայի թագավորությանը

Lion
09.09.2009, 09:55
17.2. Լամբրոնի իշխանություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Լամբրոն)

1. Կոստանդին Հեթումի որդի (1198-1250)
2. Վասակ որդի (1250-1285)
3. Հեթում որդի (1285 - մոտ 1290)
4. Ռայմոնդ Քաջ որդի (մոտ 1290-1320)
5. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Կիլիկիայի թագավորությանը

Lion
09.09.2009, 10:00
17.3. Կոռիկոսի իշխանություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կոռիկոս)

1. Օշին Հեթում I-ի եղբայր (1220-մոտ 1253)
2. Գրիգոր որդի (մոտ 1250 - ուղ. 1280)
3. Հեթում Պատմիչ որդի (1280-1305)
4. Օշին որդի (1305-1307)
5. Հեթում որդի (1307-1320)
6. Օշին եղբայր (1320-1329` համիշխան)
7. Կոստանդին եղբայր (1320-1329` համիշխան)
8. Օշին Հեթումի որդի (1329-1360)
9. Շահան որդի (1360-1375)
10. տոհմը սպառվեց, տիրույթներն անցան Կիլիկիայի թագավորությանը

Lion
09.09.2009, 10:14
17.4. Նղրի իշխանություն
Հեթումյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Նղր)

1. Կոստանդին Վասակ Լամբրոնցու որդի (1285-1307)
2. Վասակ որդի (1307-1328)
3. Բալդուին եղբայր (1328-1336)
4. Կոստանդին որդի (1336-1344, 1344-1363` Հայոց արքա)
5. Հեթում Քաջ եղբայր (1344-1378)
6. Գևորգ որդի (1378 - մոտ 1420)
7. տոհմը սպառվեց

Lion
10.09.2009, 09:37
18.1 Բարձրաբերդի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Բարձրաբերդ)

1. Անանուններ (1425-1465)
2. տարածքն անցավ Մամլուքյան սուլթանությանը


18.2 Կապանի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կապան)

1. Անանուն (1425-1435)
2. տարածքն անցավ Մամլուքյան սուլթանությանը


18.3 Վահկայի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Վահկա)

1. Անանուններ (1425-1466)
2. տարածքն անցավ Զուլքադարյանների էմիրությանը


18.4 Ծամնդավի
ռազմական պետություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Ծամնդավ)

1. Անանուններ (1425-1466)
2. տարածքն անցավ Զուլքադարյանների էմիրությանը

Lion
10.09.2009, 09:48
18.5 Զեյթունի
ռազմական պետություն


(կառավարման մարմին - 4 կամ 5 տոհմերից ընտրվող իշխանների ավագների խորհուրդ)
(մայրաքաղաք - Զեյթուն)

1. Ենիտունյաններ (մոտ 1425-1923)
2. Սուրենյանցներ (մոտ 1425-1923)
3. Շավրոյաններ (մոտ 1425-1923)
4. Յաղուբյաններ (մոտ 1785-1923)
5. Նորաշխարհյաններ (մոտ 1870-1923)
6. տարածքն անցավ Թուրքիայի Հանրապետությանը

Lion
10.09.2009, 09:52
18.6 Համշենի ռազմական պետություն
Ամատունիներ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Համշեն)

1. Առաքել տոհմից (1386-1425)
2. Դավիթ որդի (1425-1440)
3. Վարդ որդի (1440-1450)
4. Վեքե որդի (1450-1460)
5. Դավիթ որդի (1460-1489)
6. Անանուններ տոհմից (1489 - մոտ 1800)
7. տիրույթներն անցան Օսմանյան սուլթանությանը

Lion
10.09.2009, 09:57
19.1 Գանձասարի մելիքություն
Հասան-Ջալալյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Գանձասար)

1. Սայտոն Ալբասադի որդի (1456-1470)
2. Վելիջան որդի (1470 - մոտ 1510)
3. Խաթիր որդի (մոտ 1510-1540)
4. Սարգիս որդի (մոտ 1540-1560)
5. Ջալալ-բեկ որդի (մոտ 1560-1610)
6. Հովհաննես որդի (մոտ 1610 - ուղ.1634)
7. Գրիգոր որդի (1634-1657)
8. Պետրոս որդի (1657-1675)
9. Երեմիա որդի (1675-1700)
10. Սիմոն տոհմից (1700-1702)
11. Եսայի Պատմիչ տոհմից (1702-1728)
12. Ալավերդի տոհմից (1728-1763)
13. Հովհաննես որդի (1763-1786)
14. Սարգիս եղբայր (1786-1828)
15. տիրույթներն անցան Ռուսական կայսրությանը

Lion
10.09.2009, 10:05
19.2 Վարանդայի մելիքություն
Մելիք-Դոփյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Շուշի)

1. Սայտոն Շահնշահի որդի (մոտ 1430 - մոտ 1480)
2. Իշխան որդի (մոտ 1510-1540)
3. Միրզախան որդի (մոտ 1540-1560)
4. Պապ որդի (մոտ 1560-1570)
5. Ավան եղբայր (մոտ 1570-1590)
6. Միրզա-բեկ Շահնազարի որդի (մոտ 1603-1640)
7. Բաղր-խան որդի (մոտ 1640-1650)
8. Բաղր որդի (մոտ 1650-1670)
9. Շահնազար որդի (մոտ 1670-1695)
10. Բաղր որդի (մոտ 1695-1725)
11. Հուսեյն եղբայր (մոտ 1725 - ուղ. 1736)
12. Հովսեփ որդի (1736-1749)
13. Շահնազար Դավաճան եղբայր (1749-1792)
14. Ջումշուդ որդի (1792-1799)
15. Ջանիբաշխի որդի (1799-1810)
16. Հովհաննես եղբայր (1810-1828)
17. տիրույթներն անցան Ռուսական կայսրությանը

Lion
10.09.2009, 10:07
19.3 Գեղարքունիքի մելիքություն
Մելիք-Շահնազարյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Սոթք)

1. Բաղր Շահնազարի որդի (մոտ 1468-1510)
2. Հախիջան որդի (մոտ 1510-1515)
3. Առան որդի (մոտ 1515-1520)
4. Ադամ որդի (մոտ 1520-1530)
5. Ավան եղբայր (մոտ 1530-1540)
6. Փաշիկ որդի (մոտ 1540-1550)
7. Դանիել որդի (մոտ 1550-1565)
8. Մուզաֆար որդի (մոտ 1565-1580)
9. Իշխան որդի (մոտ 1580-1590)
10. Մելիքսեթ որդի (մոտ 1590-1600)
11. Շահնազար որդի (մոտ 1600-1608)
12. Յավրի-բեկ որդի (մոտ 1608-1625)
13. Աբով եղբայր (մոտ 1625-1630)
14. Բալասան որդի (մոտ 1630-1640)
15. Մելիք-բեկ որդի (մոտ 1640-1670)
16. Միրզախան որդի (մոտ 1670-1710)
17. Սարգիս որդի (մոտ 1710-1730)
18. Մելիքջան որդի (մոտ 1730 - ուղ. 1735)
19. Մանուչար որդի (1735-1747)
20. տոհմը սպառվեց

Lion
10.09.2009, 10:08
19.4 Գյուլիստանի մելիքություն
Մելիք-Բեգլարյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Գյուլիստան)

1. Աբով Սև (մոտ 1604 - ուղ. 1632)
2. Բեգլար որդի (1632 - մոտ 1650)
3. Աբով Կաղ որդի (մոտ 1650-1690)
4. Եսայի որդի (մոտ 1690-1710)
5. Թամրազ եղբայր (մոտ 1710-1730)
6. Հովսեփ Քաջ Աբովի որդի (մոտ 1730-1780)
7. Բեգլար որդի (մոտ 1780 - ուղ.1781)
8. Թամրազ եղբայր (1781 - մոտ 1785)
9. Աբով Քաջ որդի (մոտ 1785 - ուղ. 1828)
10. տիրույթներն անցան Ռուսական կայսրությանը

Lion
10.09.2009, 10:10
19.5 Սյունիքի մելիքություն
Մելիք-Փարսադանյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Կապան)

1. Փարսադան (1640 - մոտ 1650)
2. Սարգիս որդի (մոտ 1650-1670)
3. Բալասան որդի (մոտ 1670-1690)
4. Փարսադան որդի (մոտ 1690-1724)
5. Բալասան որդի (մոտ 1724-1750)
6. Փարսադան որդի (մոտ 1750-1780)
7. տոհմը սպառվեց

Lion
10.09.2009, 10:11
19.6 Ջրաբերդի մելիքություն
Մելիք-Իսրայելյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Ջրաբերդ)

1. Եսայի (մոտ 1680-1710)
2. Ալաղուլի եղբայր (մոտ 1710 - ուղ.1750)
3. Հաթամ եղբայր (1750-1783)
4. Մեջլում Քաջ որդի (1783-1796)
5. Ռոստոմ Քաջ որդի (1796-1798)
6. Հաթամ որդի (1798-1828)
7. տիրույթներն անցան Ռուսական կայսրությանը

Lion
10.09.2009, 10:13
19.7 Դիզակի մելիքություն
Մելիք-Եգանյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Դիզակ)

1. Ղուկաս (մոտ 1680-1710)
2. Եգան Մեծ որդի (մոտ 1710 - ուղ.1744)
3. Արամ որդի (1744-1745)
4. Եսայի եղբայր (1745-1781)
5. Բախտամ տոհմից (1781-1795)
6. Աբբաս Դաժան որդի (1795-1828)
7. տիրույթներն անցան Ռուսական կայսրությանը

Lion
10.09.2009, 10:14
19.8 Տաթևի մելիքություն
Մելիք-Բաղրյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Տաթև)

1. Բաղր (մոտ 1680 - ուղ.1722)
2. տոհմը սպառվեց, իսկ տիրույթներն անցան Մելիք-Փարսադանյաններին

Lion
10.09.2009, 10:15
19.9 Սիսիանի մելիքություն
Մելիք-Սաֆրազյաններ


(տիտղոս - մելիք)
(մայրաքաղաք - Սիսիան)

1. Սաֆրազ (մոտ 1680-1710)
2. տոհմը սպառվեց, իսկ տիրույթներն անցան Մելիք-Փարսադանյաններին

Lion
10.09.2009, 10:17
19.10 Սյունիքի իշխանություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Կապան)

1. Դավիթ-բեկ (1722-1728)
2. Մխիթար Սպարապետ (1728-1730)
3. Աբրահամ Սպարապետ (1730-1736)
4. իշխանությունն անցավ մելիքներին

Lion
10.09.2009, 10:22
20.1 Սասունի իշխանություն
Մամիկոնյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Սասուն)

1. Անանուններ (մոտ 1595-1650)
2. Հոլո տոհմից (մոտ 1650-1690)
3. Գորգե որդի (մոտ 1690-1720)
4. Հեպո որդի (մոտ 1720 - ուղ. 1769)
5. Պողոս որդի (1769 - մոտ 1810)
6. Սերգո որդի (մոտ 1810 - ուղ. 1878)
7. Պետո որդի (1878-1894)
8. տոհմը սպառվեց, իշխանությունն անցավ ֆիդայական առաջնորդներին

Lion
10.09.2009, 10:23
20.2 Սավուրի իշխանություն
Սավուրյաններ


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Սավուր)

1. Անանուններ (մոտ 1595-1920)
2. տիրույթներն անցան Օսմանյան սուլթանությանը

Lion
10.09.2009, 10:25
20.3 Սղերդի իշխանություն


(տիտղոս - իշխան)
(մայրաքաղաք - Սղերդ)

1. Տեր-Պողոս (մոտ 1800-1840)
2. Անանուններ տոհմից (մոտ 1840-1920)
3. տիրույթներն անցան Օսմանյան սուլթանությանը

Lion
11.09.2009, 11:14
21. Հայաստանի I Հանրապետություն


(տիտղոս - վարչապետ)
(մայրաքաղաք - Երևան)

1. Հովհաննես Քաջազնունի (28.05.1918-19.06.1919)
2. Ալեքսանդր Խատիսյան (21.06.1919-12.05.1920)
3. Համազասպ Օհանջանյան (12.05.1920-25.11.1920)
4. Սիմոն Վրացյան (25.11.1920-02.12.1920, 26.04.1921-13.07.1921)
5. Գարեգին Նժդեհ (25.12.1920-26.04.1921)
6. Հայաստանի I Հանրապետությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Հայաստանի II Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը` մտնելով ԽՍՀՄ կազմի մեջ:

Lion
11.09.2009, 11:16
22. Հայաստանի II Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն


(տիտղոս - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար)
(մայրաքաղաք - Երևան)

1. Գևորգ Ալիխանյան (03.12.1920-04.04.1921)
2. Սարգիս Սրապիոնյան (04.04.1921-26.01.1922)
3. Աշոտ Հովհաննիսյան (26.01.1922-15.11.1927)
4. Հայկ Հովսեփյան (15.11.1927-12.09.1928)
5. Հայկազ Կոստանյան (12.09.1928-24.05.1930)
6. Աղասի Խանջյան (24.05.1930-09.07.1936)
7. Ամատունի Վարդապետյան (13.07.1936-21.09.1937)
8. Գրիգորի Հարությունյան (24.09.1937-12.03.1953)
9. Սուրեն Թովմասյան (12.03.1953-28.12.1960)
10. Յակով Զարուբյան (28.12.1960-05.02.1966)
11. Անտոն Քոչինյան (05.02.1966-24.11.1974)
12. Կարեն Դեմիրճյան (24.11.1974-21.05.1988)
13. Սուրեն Հարությունյան (21.05.1988-05.04.1990)
14. Վլադիմիր Մովսիսյան (05.04.1990-28.11.1990)
15. Լևոն Տեր-Պետրոսյան (28.11.1990-16.10.1991` ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ, 16.10.1991-04.02.1998` ՀՀ նախագահ)
16. Հայաստանի II Հանրապետությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Հայաստանի III Հանրապետությանը:

Lion
11.09.2009, 11:17
23. Հայաստանի III Հանրապետություն


(տիտղոս - Նախագահ)
(մայրաքաղաք - Երևան)

1. Լևոն Տեր-Պետրոսյան (16.10.1991-04.02.1998)
2. Ռոբերտ Քոչարյան (04.02.1998-09.04.2008)
3. Սերժ Սարգսյան (09.04.2008 - առ այսօր)

Lion
11.09.2009, 11:19
23.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն


(տիտղոս - Նախագահ)
(մայրաքաղաք - Ստեփանակերտ)

1. Լեոնարդ Պետրոսյան (12.09.1990-08.01.1992)
2. Արթուր Մկրտչյան (08.01.1992-14.14.1992)
3. Գեորգի Պետրոսյան (14.14.1992-02.09.1993)
4. Կարեն Բաբուրյան (02.09.1993-22.12.1994)
5. Ռոբերտ Քոչարյան (22.12.1994-20.03.1997)
6. Արկադի Ղուկասյան (20.03.1997-19.07.2007)
7. Բակո Սահակյան (19.07.2007 - առ այսօր)

Norton
11.09.2009, 17:32
(տիտղոս - վարչապետ)

5. Գարեգին Նժդեհ (25.12.1920-26.04.1921)
Նժդեհը վարչապետ՞:o

Հայաստանի II Հանրապետությունը ոչնչացավ
Հայաստանի I Հանրապետությունը ոչնչացավ
Իսկ միգուցե չոչնչացավ՞: Սխալ տերմին էս ընտրել:

Lion
11.09.2009, 21:25
Նժդեհը վարչապետ՞:o

Ըստ իմ տվյալների, Նժդեհը եղել է Լեռնահայաստանի /Հայաստանի I Հանրապետության/ կառավարության ղեկավար: Այդպես չէ՞:


Իսկ միգուցե չոչնչացավ՞: Սխալ տերմին էս ընտրել:

Գուցե... :think

Norton
11.09.2009, 21:34
Ըստ իմ տվյալների, Նժդեհը եղել է Լեռնահայաստանի /Հայաստանի I Հանրապետության/ կառավարության ղեկավար: Այդպես չէ՞:

Զանգեզուրի մասշտաբով էս վերցրե՞լ, այո բայց դա արդյոք ձևական բնույթ չէր կրում: Կարելի է համարել ազատագրական պայքարի առաջնորդ:

Lion
11.09.2009, 21:42
Ըհը, հենց Զանգեզուրի - տես թվերը: Դե իհարկե, քո ասածի մեջ էլ որոշակի իմաստ կա - նա դասական "վարչապետ" չի եղել, չի հասցրել այդպիսին լինել: Բայց ձևական առումով նա վարչապետ էր...

Norton
11.09.2009, 21:54
Ըհը, հենց Զանգեզուրի - տես թվերը: Դե իհարկե, քո ասածի մեջ էլ որոշակի իմաստ կա - նա դասական "վարչապետ" չի եղել, չի հասցրել այդպիսին լինել: Բայց ձևական առումով նա վարչապետ էր...
Դե ասենք, եթե վարչապետ չհռչակվեր, հռչակվեր Զանգեզուրի թագավոր, դրանից ինքը թագավոր չէր դառանա:;)

Գուցե...
Իսկ տերմինի պահով, ըստ իս ոչնչացում նշանակում է պետության հիմնահատակ վերացում:

Lion
12.09.2009, 07:26
Դե ասենք, եթե վարչապետ չհռչակվեր, հռչակվեր Զանգեզուրի թագավոր, դրանից ինքը թագավոր չէր դառանա:;)



Դե, այստեղ խոսքը տիտղոսի մասին է, որը ինչ-որ տեղ ձևական բնույթ ունի, հատկապես Նժդեհի պարագայում; Ես ուղղակի հարմար չգտա խորանալ - դե հիմա ով չգիտի Նժդեհն ով է եղել?


Իսկ տերմինի պահով, ըստ իս ոչնչացում նշանակում է պետության հիմնահատակ վերացում:

Հա, համաձայն եմ, ես քեզ հենց այդպես էլ հասկացա :)

Joker Բիձա
06.12.2009, 14:50
1. Արատտա

(Քրմեր, որոնք սկզբում իշխում էին ժառանգաբար, իսկ հետո սկսեցին ընտրվել)
(Հայկազունիներ, ժառանգաբար)
(Տիտղոս - Մեծ Քուրմ)
(Մայրաքաղաք - մինչ մ.թ.ա. 11.08.2492՝ Մեծամոր, մինչ մ.թ.ա. 1980՝ Հայկաշեն, մինչ մ.թ.ա. 1561՝ Արմավիր)

1. Էնսուխքեշդանա քուրմ (մ.թ.ա. մոտ 2610-2560)
2. Դումուզի քուրմ (մ.թ.ա. մոտ 2560 - ուղ. 2492)
3. Հայկ Նահապետ (մ.թ.ա. 2492-2411)
4. Անանուններ քուրմ (մ.թ.ա. մոտ 2411-2270)
5. Ռիշիադադ քուրմ (մ.թ.ա. մոտ 2270-2233)
6. Թախիշաթալ քուրմ (մ.թ.ա. մոտ 2233-2232)
7. Մադակ-Անի քուրմ (մ.թ.ա. մոտ 2232-2205)
8. Էրիդապիզիր քուրմ (մ.թ.ա. մոտ 2205 - ուղ. 2199)
9. Իմտա քուրմ (մ.թ.ա. 2199-2196)
10. Ինկեշուշ քուրմ (մ.թ.ա. 2196-2190)
11. Սարլագաբ քուրմ (մ.թ.ա. 2190-2184)
12. Շուլմե քուրմ (մ.թ.ա. 2184-2178)
13. Էլուլումեշ քուրմ (մ.թ.ա. 2178-2172)
14. Ինիմագաբեշ քուրմ (մ.թ.ա. 2172-2167)
15. Իգեշաուշ քուրմ (մ.թ.ա. 2167-2161)
16. Իարլագաբ քուրմ (մ.թ.ա. 2161-2146)
17. Իբատ քուրմ (մ.թ.ա. 2146-2143)
18. Իարլանգաբ քուրմ (մ.թ.ա. 2143-2140)
19. Կուրում քուրմ (մ.թ.ա. 2140-2139)
20. Խաբիլկին քուրմ (մ.թ.ա. 2139-2136)
21. Լաերաբում քուրմ (մ.թ.ա. 2136-2134)
22. Արարում քուրմ (մ.թ.ա. 2134-2132)
23. Խաբլում քուրմ (մ.թ.ա. 2132-2129)
24. Պուզուր-որդի քուրմ (մ.թ.ա. 2129-2122)
25. Իարլագանդա քուրմ (մ.թ.ա. 2122-2115)
26. Սիում քուրմ (մ.թ.ա. 2115-2109)
27. Տիգրան Հայկի տոհմից (մ.թ.ա. 2109-2108)
28. Ապիլաշա քուրմ (մ.թ.ա. 2108-2026)
29. Արմենակ Տիգրանի որդի (մ.թ.ա. 2026-1980)
30. Արամայիս որդի (մ.թ.ա. 1980-1940)
31. Ամասիա որդի (մ.թ.ա. 1940-1908)
32. Գեղամ որդի (մ.թ.ա. 1908-1858)
33. Հարմա որդի (մ.թ.ա. 1858-1827)
34. Արամ I Միավորիչ որդի (մ.թ.ա. 1827-1769)
35. Արա I Գեղեցիկ որդի (մ.թ.ա. 1769-1743)
36. Արա II Կարդոս որդի (մ.թ.ա. 1743-1725)
37. Անուշավան Սոսանվեր որդի (մ.թ.ա. 1725-1662)
38. Պարետ որդի (մ.թ.ա. 1662-1612)

Քեզ որտեղից այդպիսի տվյալներ:

Lion
06.12.2009, 16:45
Հայկազունիների պահով՝ ցանկը փոխանցում է Խորենացին, թվերը՝ հիմնականում Չամչյանը: Մյուսների պահով՝ ցանկը հայտնի է սեպագիր աղբյուրնրից, թվերը որոշակիորեն մոտավոր են...

Մեղապարտ
07.12.2009, 20:17
Լիոն բարևներս
Բաբելոնի գրավմանը Կիրի հետ հայկական կողմը մասնակցել է ,եթե այո ապա ով:

Lion
07.12.2009, 22:24
Այո, Բաբելոնյան պատերազմին (մ.թ.ա. 538 թ.) և Բաբելոնի գրավմանը հայկական կողմը մասակցել է: Կյուրոս II Մեծին (մ.թ.ա. 559-530) դաշնակցել է Արմենիի թագավորության բանակը, որը պատերազմի սկզբում կազմել է 48.000 ռազմիկ, որից 8.000-ը` հեծյալ: Հայկական բանակի ղեկավարներն էին` Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) և Գաբրիելը (վերջինիս մասին հայտնվում է Կյուրոպեդիայում "Գոբրի" ձևով, որը հավանաբար հենց իմ նշած անունն է):

Ու չնայած այդ մասին ուղղակի չի հայտնվում, սակայն կարելի է ենթադրել, որ Հայկական բանակում ղեկավար դեր են ունեցել նաև Քսերեքս և Արշեզ Արծրունիները. սրանք Բաբելոնի առումից անմիջապես հետո գլխավորեցին Հայկական բանակը Արզնի ճ-մ-ում` գլխովին ջախջախելով Հայաստան ներխուժած թրակիացիներին...

Մեղապարտ
08.12.2009, 03:38
Այո, Բաբելոնյան պատերազմին (մ.թ.ա. 538 թ.) և Բաբելոնի գրավմանը հայկական կողմը մասակցել է: Կյուրոս II Մեծին (մ.թ.ա. 559-530) դաշնակցել է Արմենիի թագավորության բանակը, որը պատերազմի սկզբում կազմել է 48.000 ռազմիկ, որից 8.000-ը` հեծյալ: Հայկական բանակի ղեկավարներն էին` Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) և Գաբրիելը (վերջինիս մասին հայտնվում է Կյուրոպեդիայում "Գոբրի" ձևով, որը հավանաբար հենց իմ նշած անունն է):

Ու չնայած այդ մասին ուղղակի չի հայտնվում, սակայն կարելի է ենթադրել, որ Հայկական բանակում ղեկավար դեր են ունեցել նաև Քսերեքս և Արշեզ Արծրունիները. սրանք Բաբելոնի առումից անմիջապես հետո գլխավորեցին Հայկական բանակը Արզնի ճ-մ-ում` գլխովին ջախջախելով Հայաստան ներխուժած թրակիացիներին...

Բանկի թվաքանակը ինչ աղբյորներից է գալիս
Հայերի մասնակցությաան մասին ինչ աղբյուրներ կան:

Lion
08.12.2009, 18:38
Բանակի թվաքանակը հայտնվում է Կյուրոպեդիայում; որոշ լրացուցիչ տվլաներ էլ հայտնում է Հերոդոտը...

Լեռնցի
19.01.2010, 13:36
"Ազգային ոգի - ահա' գերագույն հերոսը, միա'կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
Էապես միայն դա' է գործում պատմության մեջ և պատմության համար: Անհատ հերոսները ո'չ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները - Մանվելները, Մուշեղները, Վարդանները` մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ` շարունակում է ապրել ու ներգործել:"

Գ. Նժդեհ

Annychka
27.02.2010, 18:27
Մի հարց ...800-1200թթ հայերը ինչ դրամ են օգտագործել կամ էլ որ պետության???? նախապես շնորհակալ եմ:)

ctjnarek
14.03.2010, 21:59
2.Հինգի թագավորություն
(ձևականորեն ընդունում էին Արմենիի գերագահությունը)
(տիտղոս - Արմենի, Միտանի, Կիլիկիա՝ արքա, Հայա՝ քուրմ, Արարատ՝ զորավար)
(մայրաքաղաք - Արմենի՝ Արմե, Միտանի՝ Վաշշուգանե, Կիլիկիա՝ Ադանա, Հայա՝ Անի, Արարատ՝ Վան)

Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության փլուզումը կործանարար հետևանքներ ունեցավ գերիշխանության հիմք հանդիսացած պետության` Արատտայի քրմապետության համար, որտեղ խիստ թուլացած կենտրոնական իշխանության պայմաններում երկիրը բաժանվեց հինգ մասի և ստեղծվեցին հինգ անկախ թագավորություններ` Արմենի, Հայա, Արարատ, Միտանի և Կիլիկիա:


2.1. Արմենիի թագավորություն


Լիոն շատ շնորհակալություն այս բոլոր տեղեկությունների համար մեկ հարց ունեմ գուցե բոլորը գիտեն, բայց ես դեռ ոչ.
Ինչ "Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանություն", այսինքն եղել են առաջինն ու երկրորդը, որտեղից կարելի է կարդալ դրանց մասին և ինչու փլուզվեց Արատտայի պետությունը.
Շնորհակալություն

Lion
14.03.2010, 23:14
ctjnarek ջան, այդ մասին այս, ինչպես նաև այլ ֆորումներում տարբեր առիթներով խոսվել է: Այո, եղել են, դրանք թվով 7-ին: Իսկ Արատտան մասնատվեց, քանի որ կայսրության տարբեր ծայրերում կենտրոնախույս ուժերը շատ էին ուժեղացել, իսկ կենտրոնական իշխանությունը թուլացել էր...

ctjnarek
15.03.2010, 21:43
Շնորհակալություն Պատասխանի համար:
Չէի կարդացել քո գրքերի մասին, կհետաքրքրվեմ նշված գրախանութներում, եթե չլինի հույսով եմ կոնգնես..;)

Lion
15.03.2010, 23:33
Շնորհակալություն Պատասխանի համար:
Չէի կարդացել քո գրքերի մասին, կհետաքրքրվեմ նշված գրախանութներում, եթե չլինի հույսով եմ կոնգնես..;)

Իհարկե :) Սկզբի համար կարող ես նայել օրինակ այստեղ -

http://hayland.am/Forum/default.aspx?g=posts&m=132744&#132744

Rhyme
10.07.2011, 12:17
Lion-ի խոսքերից
6.Մեծ Հայքի թագավորություն
Արշակունիներ


(տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
(մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)
20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)
25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
29. Պարթամասիր եղբայր (113-114)
30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)
33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
38. Որմզդակ որդի (272-276)
39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
41. Խոսրով III որդի (330-338)
42. Տիրան II որդի (338-345)
43. Արշակ III որդի (345-368)
44. Պապ որդի (368-374)
45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
46. Վաղարշակ II Պապի որդի (378)
47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
49. Վռամշապուհ եղբայր (391-416)
50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)
52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)


հաաաա պարզ է...դու էլ ես հետևում Ագաթանգեղոսի,Խորենացու,Լեոնտի Մրովելիի ««Քարթլիս Ցխովրեբա»» աշխատություններին,ըստ որոնց Տրդատ 2 չի եղել,և նրան նույնացնում են Խոսրով 1ի հետ...գիտեմ շփոթությունը որտեղից է գալիս,,ուղղակի կցանկանայի իմանալ քո մոտեցումը այս հարցին...հաաա ինչպես նաև Խոսրով 2 այդ առասպելական թագավորի մասին կխոսե՞ս…

Lion
10.07.2011, 20:42
Ենթադրում եմ, որ շփոթությունը Դիոն Կասսիոսի հայտնած տվյալները սխալ մեկնաբանելուց (http://forum.vardanank.org/index.php?s=&showtopic=194766&view=findpost&p=392308) է գալիս: Իսկ Խոսրով II-ը, չնայած տվյալների անչափ սահմանափակությանը և ոչ միանշանակությանը, երևի թե ամեն դեպքում առասպել չէ...

Rhyme
11.07.2011, 20:52
դե շփոթությունը ճիշտես հիմնականում Կասսիոսի տվյալներից է և Պարթև պատմագիրների հետ եթե համեմատենք խառնաշփոթ կլինի,,,Կասսիոսը ասում է,որ Մակրինոսը թագ ուղարկեց Տիրիդատեսին,սակայն ինչպես տեսնում ենք,Պարթև հեղինակների մոտ միայն Խոսրով է հանդիպում,իսկ Հույները ԽՈՍՐՈՎ անուն չունեն,դա Տիտղոս է,որը նշանակում էր հզոր......ինչևէ,,,,,,,,,,,,շատ վարկածներ կարող ենք առաջ քաշել------»կամ նրա անունը Տիրիդատես էր պատվանունը Խոսրով,կամ այլ տարբերակ...հիմնական շփոթությունն էլ գալիս է նրանից,որ ոչ ոքի,թե Կասսիոսի,թե Զոնարասի թե այլ աղբյուրներում չի նշվում այն,որ Կարակալլաի կողմից բանտարկված Խոսրով 1ը մահացել է,,,,այստեղից էլ շփոթությունը,ոմանք գտնում էն,որ նա բանտում մահացել է,իսկ մակրինոսը այն տվել է Նրա որդուն՝Տրդատին..մյուսն էլ գտնում է,որ Մակրինոսը ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻն ազատ է արձակել բանտից...ահա ամենը...
իսկ ինչ վերաբերում է այդ հորինյալ Խոսրով 2ին,,ապա խնդրում եմ,բեր ինձ մի աղբյուր,որտեղ հիշատակություն կա նրա մասին եթե կարող ես..էէէէէէէէէ մեր այս դրանից աղավաղված Տրդատ-Խոսրովից ծնվեց Խոսրովը կառավարեց երկրի արևմտյան մասում չգիտես ինչու այդ ժամանակ հանդես եկան 4 արքաներ՝Արտավազդ 5 մանդակունի,Որմիզդ Արտաշիր,Որմզդակ,Ներսեհ...չէ աբսուռդ է...ահա բարեկամ այսպիսի շատ աղավաղված մասեր կան մեր պատմության մեջ,,,ցավալի է:( իսկ մենք չգիտեմ ինչպես,երբ Սովետահայ Պատմագրության,նույնիսկ Ալեքսանդր Վարպետյանի հանճարեղ գրքում չհիշատակված Արատտայի մասին անգամ 3 նախադասության տվյալներ իմանալով կարողանում ենք Արքայացանկ կազմել,,,,,չէէէէ ինձ սխալ չհասկանաս ուղղակի մի քիչ անհավատալի է....միայն թե չասես թե ավանդավեպերի,լեգենդներից են,թե չէ կարող ենք հնագույն արիացիների մասին պատմող Ռամի առասպելի Ռամին անվանել 1 տիրակալ...խնդրում եմ ինձ կպատմես այդ արքայացանկերի առաջացման գաղտնիքը????:8;)

Lion
11.07.2011, 21:36
իսկ ինչ վերաբերում է այդ հորինյալ Խոսրով 2ին,,ապա խնդրում եմ,բեր ինձ մի աղբյուր,որտեղ հիշատակություն կա նրա մասին եթե կարող ես..էէէէէէէէէ մեր այս դրանից աղավաղված Տրդատ-Խոսրովից ծնվեց Խոսրովը կառավարեց երկրի արևմտյան մասում չգիտես ինչու այդ ժամանակ հանդես եկան 4 արքաներ՝Արտավազդ 5 մանդակունի,Որմիզդ Արտաշիր,Որմզդակ,Ներսեհ...չէ աբսուռդ է...ահա բարեկամ այսպիսի շատ աղավաղված մասեր կան մեր պատմության մեջ,,,ցավալի է:(

Խոսրով II-ի մասին առաջին ու խիստ կցկտուր տվյալը պատկանում է Եղիշեին (հայերեն թվային տարբերակը չունեմ). "Посему и предок наш Трдатий, который в детстве был похищен своими дядьями, зарезавшими его отца, и, будучи спасен, воспитан в великой стране Греческой, помнил вашу давнюю любовь": Սրա հիման վրա եզրակացություն է արվել, որ այն դավադրության, որին զոհ է գնացել Խոսրով I-ը` Տրդատ Մեծի հայրը (Անակ Պարթև), իր մասնակցությունն է բերել նաև սպանվածի եղբայրը, որը դրանից հետո մի քանի տարի բազմել է Մեծ Հայքի գահին: Մի մշուշոտ և սխալներով լի տեղեկություն էլ այս կապակցությամբ հայտնում է Սեբեոսը (հայերեն թվային տարբերակը չունեմ). "...в то время, когда Хосров был в Месопотамии, император Кар собирает сильное войско, и устремляется на царя Хосрова; но Корнак, спарапет великого Хосрова, отца Трдатова поспешно вышел против него.": Այս հաղորդման մեջ հեղինակը նկատի ունի Խոսրով I-ին, բայց կայսր Կարոսի (282-283) հիշատակումը մեզ թույլ է տալիս ասել, որ սա ուրիշ Խոսրով է, քանի որ Տրդատի հայր Խոսրովը մահացել էր 252 թ-ին: Սեբեոսի այս կիսատ պռատ հաղորդումից կարելի է ենթադրել այս արքայի անունը, թեև ընդունում եմ, որ այստեղ ամեն ինչ ավելի, քան սայթաքուն է: Ինչ վերաբերվում է նրա թագավորության տարիներին, ապա. "252 - մոտ 255"-ը նշվել է, հիմք ունենալով Խոսրով I-ի մահվան և Արտավազդ VI-ի թագավորության հավանական սկիզբը, իսկ 293-298 նշվել է` հաշվի առնելով մինչ այդ Մեծ Հայքի արքա եղած Ներսեսի տեղափոխվելը Պարսկաստան և Պարսից թագավորության գահը ստանձնելը:


իսկ մենք չգիտեմ ինչպես,երբ Սովետահայ Պատմագրության,նույնիսկ Ալեքսանդր Վարպետյանի հանճարեղ գրքում չհիշատակված Արատտայի մասին անգամ 3 նախադասության տվյալներ իմանալով կարողանում ենք Արքայացանկ կազմել,,,,,չէէէէ ինձ սխալ չհասկանաս ուղղակի մի քիչ անհավատալի է....միայն թե չասես թե ավանդավեպերի,լեգենդներից են,թե չէ կարող ենք հնագույն արիացիների մասին պատմող Ռամի առասպելի Ռամին անվանել 1 տիրակալ...խնդրում եմ ինձ կպատմես այդ արքայացանկերի առաջացման գաղտնիքը????:8;)

Չէ, Արատտայի ու այսպես կոչված "Կուտիներ"-ի արքայացանկը բավականին լավ հայտնի և ուսումնասիրված է և այստեղ մեծ հաշվով խնդիրներ չկան, ուղղակի քչերն են այս ամենը կապում հայերի հետ:

Tig
12.07.2011, 15:12
Երևի թե ամենահարմար թեման սա է...

Բուլղարիայում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի արձանը և այդ հրապարակը անվանակոչվել է նրա անվանբ:
/տեսանյութ/

http://video.yandex.ru/users/yerkramas/view/42

Lion
12.07.2011, 15:25
Երևի թե ամենահարմար թեման սա է...

Բուլղարիայում կանգնեցվել է Զորավար Անդրանիկի արձանը և այդ հրապարակը անվանակոչվել է նրա անվանբ:
/տեսանյութ/

http://video.yandex.ru/users/yerkramas/view/42

"Բոլորդ էլ կռվում էիք առյուծների պես: Սակայն քաջության ոսկե խաչը հազվագյուտ բան է և տրվում է միայն քաջաց քաջին` Հայկական վաշտի հրամանատար Անդրանիկ Օզանյանին":


Բուլղարական թագավորության
բանակի բրիգադի հրամանատար
Ալեքսանդր Պրոտոգորով

Rhyme
12.07.2011, 17:15
չէ,,,դա ընդհանրապես փաստ լինել չի կարող,հնարավոր չէ դրանից ենթադրություններ ծնվեն,այն էլ գիտական աշխատությունների հիմք դառնան...
քո գրածից մի հարց ևս ծագեց.[QUOTE]Այս հաղորդման մեջ հեղինակը նկատի ունի Խոսրով I-ին, բայց կայսր Կարոսի (282-283) հիշատակումը մեզ թույլ է տալիս ասել, որ սա ուրիշ Խոսրով է, քանի որ Տրդատի հայր Խոսրովը մահացել էր 252 թ-ին:/QUOTE]
ահա քո ասածից էլ այնպես է ստացվում,որ կարակալլայի բանտարկությունից հետո Խոսրովը չի մահացել,Մակրինոսի որոք ստացել է կրկին հայոց գահը...այդ դեպքում Տրդատն ով էր,ինչ հիշատակություն կա նրա՝Խոսրովի որդին լինելու մասին,,,,կամ որ աղբյուրն է հայտնում,որ նա 252ին է մահացել...
Լիոն ջան կարդացել եմ Համալսարանականը,սակայն հայկական հին թագավորությունների/ի նկատի ունեմ մինչև Արարատյան թագ-յուն մասին շատ փաստերը շատ հակասական և հոգնեցնող են...որ խնդրեմ կարող ես դրանք ժամանակագրական կարգով ներկայացնել և նրանց մասին կարևոր բաները ասել...;)

Lion
12.07.2011, 20:52
ահա քո ասածից էլ այնպես է ստացվում,որ կարակալլայի բանտարկությունից հետո Խոսրովը չի մահացել,Մակրինոսի որոք ստացել է կրկին հայոց գահը...այդ դեպքում Տրդատն ով էր,ինչ հիշատակություն կա նրա՝Խոսրովի որդին լինելու մասին,,,,կամ որ աղբյուրն է հայտնում,որ նա 252ին է մահացել...

Տրդատը քրիստոնեություն ընդունած մեր արքան է, որի հայրը Խոսրովն էր` սա գրեթե բոլոր հայ պատմիչներն են ասում: 252 թ-ն էլ է երկար ու հիմնավոր ապացուցված:


Լիոն ջան կարդացել եմ Համալսարանականը,սակայն հայկական հին թագավորությունների/ի նկատի ունեմ մինչև Արարատյան թագ-յուն մասին շատ փաստերը շատ հակասական և հոգնեցնող են...որ խնդրեմ կարող ես դրանք ժամանակագրական կարգով ներկայացնել և նրանց մասին կարևոր բաները ասել...;)

Տենց ահագին դժվար է` մի ամբողջ աշխատության գործ է: Եթե առանձին հարցեր կան, ապա կարելի է փորձել...

Rhyme
12.07.2011, 21:16
հաաաաաաա ես Տրդատ 2ի վրա գնացի
Ու այդ ինչպես է ապացուցված եթե գաղտնիք չէ:think

Lion
12.07.2011, 21:28
հաաաաաաա ես Տրդատ 2ի վրա գնացի
Ու այդ ինչպես է ապացուցված եթե գաղտնիք չէ:think

Շատ պարզ: Համաձայն Զոնորասի. "Գալլոսի (251-253 - L) ժամանակ սկսվեցին պարսիկների խլրտումները և նրանք նվաճեցին Հայաստանը": Գալլոսը կայսր է դարձել 251 թ-ի հունիսին: Համաձայն Ագաթանգեղոսի` Խոսրով I Քաջը սպանվել է գարնանը: Պարզ է, որ խոսքը 252 թ-ի գարնան մասին է:

Rhyme
13.07.2011, 14:37
Պարզ է
ես դպրոցական եմ,1 տարի է,ինչ ուսումնասիրում եմ պատմությունը...եթե որոշ բաներ էլ դեռ ինձ պարզ չեն,հուսով եմ կօգնես...

Lion
13.07.2011, 16:12
Պարզ է
ես դպրոցական եմ,1 տարի է,ինչ ուսումնասիրում եմ պատմությունը...եթե որոշ բաներ էլ դեռ ինձ պարզ չեն,հուսով եմ կօգնես...

Խնդիր չկա :) Շատ ուրախալի է, որ չես սահմանափակվում "դպրոցական ստանդարտներով" ու ձգտում էս ինքդ հասկանալ իրավիճակը, խորամուխ լինել սկզբնաղբյուրների մեջ: Դա լավ պատմաբան լինելու ամենագլխավոր պայմաններից մեկն է: Եթե որևէ հարց հետաքրքրի, առանց քաշվելու տուր :)

Rhyme
14.07.2011, 12:53
շատ ուրախ եմ...Լիոն ջան անունդ ինչպե՞ս է...
Ես կարդացել եմ Համարյա բոլորը/համալսարանական,ակադեմիական,քրեստոմատիա,««Ովքեր են ի վերջո արացիները»»/սակայն կոնկրետ եզրակացության չեմ եկել/խոսքս հին թագ. մասին է/ տվյալների չափազանց դյուրին ներկայացնելու և բարդ գրելաոճի պատճառով…ինչ գիտեմ հիմա Վարպետյանի գրքից է...
դու ներկայացրել ես ինչ-որ Հինգի թագ-նների,աշխարհակալությունների մասին,որոնց ես նույնիսկ Ակադեմիականում չեմ հանդիպել...այդ տվյալները որտեղից,կամ ել ինչի՞ մասին է խոսքը…:think

Lion
14.07.2011, 13:32
Անունս Մհեր է, ազգանունս` Հակոբյան: Բոլոր այդ տվյալները ոչ մեկ տարվա վերլուծությունների և ընդհանրացումների արդյունք են: "Ոչ Հայկազունյան" տվյալները վերցված են համապատասխան սեպագրերից, "Հայկազունյան" տվյալները վերցված են Խորենացուց, իսկ գահակալական տարիները` Չամչյանից և ուրիշներից: Ընդ որում Հայկազունիներին վերաբերվող տվյալները լրջորեն լրացրել եմ սեփական վերլուծություններով և այժմ ավելին, քան վստահ եմ, որ դրանք սկզբունքորեն ճիշտ են: Հնարավոր են մանր թերություններ անճշտություններ, բայց մեծ հաշվով դրանք ճիշտ են...

Rhyme
14.07.2011, 19:31
շատ ուրախ եմ,Ռոբերտ է անունս...իսկ ովքե՞ր են հայկազունիները և ոչ հայկազունիները...հայկից սերվածները՞՞՞՞

Lion
14.07.2011, 20:28
"Հայկազունի" ընդունված է կոչել այն արքաներին, որոնք համարվում են Հայկ Նահապետի սերունդը և իշխել են Հայաստանում, ընդհատումներով, մոտ 2000 տարի...

Rhyme
15.07.2011, 23:41
հա դե դա պարզ էր,,իսկ ինչից է հայտնի,որ հայկազունիները Արատտայի քրմեր են եղել,որևէ փաստ կա,որ Խորենացու գրեթե բոլոր թվարկած հայկի ժառանգներին կցել ես Արատտայի քրմերի հետ
ևս մի հարց...Դումուզի քրմին ճիշտ է,որ նույնացնում են հայկի հետ,,,իսկ ես հանդիպել եմ,որ նա հայկի հայրն է...ինչ-որ փաստեր կան՞՞՞

Rhyme
16.07.2011, 18:31
ասենք Քրմերի հետ ինչ-որ խնդիր չեմ գտնում,հավանաբար աղավաղված սեպագրերի վերականգման արդյունք է,իսկ ահա սրա համար փաստեր են հարկավոր...
հա մեկել մի հարց.
Ինչու Խորենացու պատմության մեջ Ավարայրի մասին ինչ-որ բան չկա///չէ՞ որ նա գրել է ամբողջական պատմություն...
ես գտնում եմ այնպես,որ,եթե թե՛ Խորենացին,թե՛ Եղիշեն եղել են Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները,ապա Խորենացին,հավանաբար,պիտի տեղյակ լիներ իր ««Կոլլեգայի»»աշխատության մասին,,,դրա պատճառով էլ այն ավարտել է Արշակունիների անկումով,,,ճի՞շտ եմ ենթադրում…

Lion
16.07.2011, 19:17
հա դե դա պարզ էր,,իսկ ինչից է հայտնի,որ հայկազունիները Արատտայի քրմեր են եղել,որևէ փաստ կա,որ Խորենացու գրեթե բոլոր թվարկած հայկի ժառանգներին կցել ես Արատտայի քրմերի հետ

Խնդիրը մեծապես բաց է: Մենք հստակ չգիտենք, թե որ պահից քրմերը փոխարինվեցին թագավորներով: Բայց երևի թե ճիշտ է, որ Հայկազունիները արդեն թագավորներ են եղել:


ևս մի հարց...Դումուզի քրմին ճիշտ է,որ նույնացնում են հայկի հետ,,,իսկ ես հանդիպել եմ,որ նա հայկի հայրն է...ինչ-որ փաստեր կան՞՞՞

Կա նման կարծիք, բայց երևի թե այնքան էլ չէ: Ուղղակի գիտենք, որ Դումուզիի աստվածը Հայն էր...


Ինչու Խորենացու պատմության մեջ Ավարայրի մասին ինչ-որ բան չկա///չէ՞ որ նա գրել է ամբողջական պատմություն...
ես գտնում եմ այնպես,որ,եթե թե՛ Խորենացին,թե՛ Եղիշեն եղել են Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները,ապա Խորենացին,հավանաբար,պիտի տեղյակ լիներ իր ««Կոլլեգայի»»աշխատության մասին,,,դրա պատճառով էլ այն ավարտել է Արշակունիների անկումով,,,ճի՞շտ եմ ենթադրում…

Շատ պարզ: Խորենացին իր պատմությունն ավարտել է 428 թ-ի իրադարձություններով և չի ուզեցել շարունակել:

Rhyme
16.07.2011, 23:47
չէ՛,ինչպե՞ս
այդքան էլ համոզիչ չէր...Նա գրում էր ամբողջական,,,բարի պիտի լիներ,գրեր:D
[QUOTE]Խնդիրը մեծապես բաց է: Մենք հստակ չգիտենք, թե որ պահից քրմերը փոխարինվեցին թագավորներով: Բայց երևի թե ճիշտ է, որ Հայկազունիները արդեն թագավորներ են եղել:/QUOTE]
2492 մ.թ.ա թվականից,1ին թագավորը՝Հայկ՞՞՞՞
Հայան ջրերի,երկնքի աստվածը չէ՞ր...
իսկ Հայկն ինչու՞ է թագավոր ընտրվել,այլ ոչ թէ քուրմ…Չէ՞ որ դա էր երկրի գերագույն պաշտոնը...
հա մեկել Արմավիրի՝Արատտայի մայրաքաղաք լինելու մասին կխոսե՞ս…ես ինչ-որ չէմ հանդիպել…

Rhyme
16.07.2011, 23:49
Չեմ

Lion
17.07.2011, 10:49
չէ՛,ինչպե՞ս
այդքան էլ համոզիչ չէր...Նա գրում էր ամբողջական,,,բարի պիտի լիներ,գրեր:D


Որ հանդիպեցի, անպայման կհարցնեմ :)


2492 մ.թ.ա թվականից,1ին թագավորը՝Հայկ՞՞՞՞

Այո - սա Հայկյան օրացույցի սկիզբն է:


Հայան ջրերի,երկնքի աստվածը չէ՞ր...
իսկ Հայկն ինչու՞ է թագավոր ընտրվել,այլ ոչ թէ քուրմ…Չէ՞ որ դա էր երկրի գերագույն պաշտոնը...

Հայկը իշխանության հասավ խառը ժամանակներում, երբ հաղթե Բելին ճակատամարտում ու դարձավ թագավոր:


հա մեկել Արմավիրի՝Արատտայի մայրաքաղաք լինելու մասին կխոսե՞ս…ես ինչ-որ չէմ հանդիպել…

Այդ մասին հայտնում է Խորենացին:

Rhyme
17.07.2011, 14:39
հա անպայման կհարցնես,,ես այն օրը տեսա,բայց չֆայմեցի հարցնել:D
հա,դա պարզից էլ պարզ է,սակայն ո՞վ է հայտնում,որ հենց դարձավ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՎՈՐ…
հա՞…լավ գնամ ավելի ուշադիր կարդամ Խորենացին…

Lion
17.07.2011, 14:43
Քուրմ որ չդարձավ - մնումէ թագավորը...

Rhyme
17.07.2011, 20:53
չէ՛,չհամոզեց
լավ ինչևէ...
իսկ քո գրքերը քանի՞ հատոր ունեն…

Lion
17.07.2011, 20:58
Ընդունում եմ, որ Հայկի կոչումի պահով ամեն ինչ մեծապես ենթադրական է :) Գիրքս բաժանված է 70 հատորների: Ստորագրության վրա որ սեղմես, կբացի էջը գրքի մասին...

Rhyme
17.07.2011, 23:57
շատ չէ՞ շատ հատորների քանակը,,կարծում եմ 6-7ով սահմանափակել կարելի էր…
որ այդպես լիներ,ակադեմիականը 300 հատորի կարելի էր բաժանել…:)
լավ դա կարևոր չէ,կարևորը քո աշխատանքն է,ինչը ես շատ լավ եմ ընդունում,շատ լավ է,որ այդպիսի գործ ես կատարում…
կցանկանայի գնել,սակայն ժամանակս թույլ չի տալիս այդքանը յուրացնել,,,հուսով եմ,որ եթե մյուս տարի գամ Երևան՝ համալսարանում սովորելու,անպայման անձամբ քեզնից կգնեմ...
մեկ ել ցանկալի կլիներ,որ գիրքը կրկին,բայց այս անգամ ավելի քիչ հատորներով տպագրվի,թե չէ մի տեսակ անհարմար է,չէ՞…

Varzor
18.07.2011, 01:13
"Հայկազունի" ընդունված է կոչել այն արքաներին, որոնք համարվում են Հայկ Նահապետի սերունդը և իշխել են Հայաստանում, ընդհատումներով, մոտ 2000 տարի...

Լիոն ջան, ստեղ մի փոքր նրբություն կա:
Քանի որ նույնիսկ Խորենացին է, որ Առանշահիկներին (Եռանշահիկներին) համարում է Հայկազուններ, ուստի նույնիսկ Արցախի ու Ուտիքի թագավորները, Խաչենի, Ծարի թագավորները, Աղվանքի թագավորները նույնպես հայկազզունիներ են: Փաստացի ստացվում է, որ հայկազունիները թագավոր են եղել մինչեւ 15-րդ դար ??

Lion
18.07.2011, 07:40
շատ չէ՞ շատ հատորների քանակը,,կարծում եմ 6-7ով սահմանափակել կարելի էր…
որ այդպես լիներ,ակադեմիականը 300 հատորի կարելի էր բաժանել…:)
լավ դա կարևոր չէ,կարևորը քո աշխատանքն է,ինչը ես շատ լավ եմ ընդունում,շատ լավ է,որ այդպիսի գործ ես կատարում…
կցանկանայի գնել,սակայն ժամանակս թույլ չի տալիս այդքանը յուրացնել,,,հուսով եմ,որ եթե մյուս տարի գամ Երևան՝ համալսարանում սովորելու,անպայման անձամբ քեզնից կգնեմ...
մեկ ել ցանկալի կլիներ,որ գիրքը կրկին,բայց այս անգամ ավելի քիչ հատորներով տպագրվի,թե չէ մի տեսակ անհարմար է,չէ՞…

Հատորներով տպելու պահով այս ֆորումում շատ է խոսվել: Խնդիրը զուտ ֆինանսա-տեխնիկական էր, թեև, եթե աստված ինձ հնարավորություն տա, ես ի վերջո կտպեմ Տարեգիրքը 3-4 մեծ հատորներով :)


Լիոն ջան, ստեղ մի փոքր նրբություն կա:
Քանի որ նույնիսկ Խորենացին է, որ Առանշահիկներին (Եռանշահիկներին) համարում է Հայկազուններ, ուստի նույնիսկ Արցախի ու Ուտիքի թագավորները, Խաչենի, Ծարի թագավորները, Աղվանքի թագավորները նույնպես հայկազզունիներ են: Փաստացի ստացվում է, որ հայկազունիները թագավոր են եղել մինչեւ 15-րդ դար ??

Հա, եթե այդպես նայենք, ճիշտ ես :) Բայց դե բուն Հայկազունիների արական գիծն ընդհատվեց մ.թ.ա. 331 թ-ին:

Rhyme
18.07.2011, 12:36
հա դե ես չեմ կարդացել գրառումները…հուսով եմ այդպես կլինի,,,դե ինչ ասեմ,,հաջողություն քեզ…որ հարց լինի կդիմեմ…

Lion
18.07.2011, 14:18
Խնդիր չկա: Ցանկացած հարցով կարող էս դիմել և ես հնարավորության սահմաններում կաջակցեմ քեզ :)

Rhyme
18.07.2011, 15:09
հա մի հարց
իսկ ինչու՞ մինչև 331թ-ը Ք.ա...Վերջին Հայկազունին Օրոնտաս 3ն է՞ր

Lion
18.07.2011, 16:38
Չէ, դա... առաջին Երվանդունին է: Համաձայն Խորենացու վերջին Հայկազունի Վահե արքան զոհվեց Ալեքսանդրի դեմ պատերազմում: Իսոս թե Գավգամելա` չի կոնկրետացվում: Ես Գավգամելայի կողմնակից եմ, իսկ օրինակ Մարտիկյան Սուրոն` Իսոսի:

Rhyme
18.07.2011, 16:46
ինչպես է 1 Երվանդունին…Երվանդ Սակավակյացը չէ՞/ինչպես ես եմ հանդիպել Երվանդ 3ը 330/1-ին ստեղծեց հայոց թագավորություն,,կարո՞ղ է,դու որպես 1ին Երվանդունի թագավոր ես ասում…
Վահե արքան ո՞վ էր…որտեղի՞ թագավոր է նա եղել

Lion
18.07.2011, 16:53
Վահեն Մեծ Հայքի թագավորության արքան էր, իսկ Երվանդը Սակավակյացը ամենևին էլ Երվանդունի չէր - Խորենացին նրան միանշանակ Հայկազունի է համարում:

Varzor
18.07.2011, 22:10
Էս Լիոն ախպերը չի ուզում իմ հարցին էլ պատասխանել :(

Rhyme
18.07.2011, 22:12
միայն Խորենացուն հիմնվել չի կարելի
իսկ Վահեի մասին ի՞՞նչ գիտենք

Lion
18.07.2011, 22:32
Էս Լիոն ախպերը չի ուզում իմ հարցին էլ պատասխանել :(

Պատասխանել եմ, ապեր. "Հա, եթե այդպես նայենք, ճիշտ ես Բայց դե բուն Հայկազունիների արական գիծն ընդհատվեց մ.թ.ա. 331 թ-ին:" ;)


միայն Խորենացուն հիմնվել չի կարելի
իսկ Վահեի մասին ի՞՞նչ գիտենք

Իսկ այս արքային Երվանդունի համարելու որևէ հիմք ուղղակի չչկա, բացի, իհարկե, անունից :) Վահեի մասին գիտենք, որ պայքարել է Մակեդոնացու դեմ և զոհվել: Չամչյանընն էլ նշում է նրա թագավորության տարիները, թեև գիտնականները մինչև այժմ էլ չգիտեն, թե որ սկզբնաղբյուրի վրա է նա հիմնվում: Կարծում եմ, որ Չամչյանին հասու են եղել սկզբնաղբյուրներ, որոնք կամ մեր օրեր չեն հասել, կամ մեզ առայժմ անհայտ են...

Varzor
19.07.2011, 10:18
Պատասխանել եմ, ապեր. "Հա, եթե այդպես նայենք, ճիշտ ես Բայց դե բուն Հայկազունիների արական գիծն ընդհատվեց մ.թ.ա. 331 թ-ին:" ;)

Չհասկացա, հենց Խորենացին է գրում, որ "ոմն Եռան, Սիսակի տոհմից ...": Իսկ Սիսակը Հայկի անմիջական ժառանգներից էր, բացի այդ էլ հնում տոհմերը հաստատ իգական ճյուղով չէին նշվում:
Իսկ այդ Եռանը հենց Աղվանքի (Աղուանք) տիրակալն եր, նրանից հետո էլ Եռանշահիկների (Առանշահիկների) տոհմը միշտ համարվել է արքայազուն տոհմ:

Lion
19.07.2011, 14:24
Չհասկացա, հենց Խորենացին է գրում, որ "ոմն Եռան, Սիսակի տոհմից ...": Իսկ Սիսակը Հայկի անմիջական ժառանգներից էր, բացի այդ էլ հնում տոհմերը հաստատ իգական ճյուղով չէին նշվում:
Իսկ այդ Եռանը հենց Աղվանքի (Աղուանք) տիրակալն եր, նրանից հետո էլ Եռանշահիկների (Առանշահիկների) տոհմը միշտ համարվել է արքայազուն տոհմ:

Համաձայն եմ, եղբայր, ես որևէ բան ասացի? Ուղղակի նշեցի, որ բուն "Հայկազունիներ" անունը կրող տոհմը վերացավ 331 թ-ին: Բնականաբար, կարելի է հարցին մոտենալ քո ասած տեսակետից, որի դեպքում կպարզվի, որ Հայկազունիները կան առ այսօր, ի դեմս Արցախի մելիքական տների շառավիղների (օրինակ` ոչ անհայտ պ-ն Մելիք-Շահնազարյանը):

Ի դեպ, միայն Սյունիներն ու Առանշահիկները չէն, որ Հայկազունիներ էին: Նույն Խորխոռունիները կամ Անգեղացիները և Մանավազյանները ևս կարող էին հպարտանալ նման փաստով :)

Rhyme
19.07.2011, 23:19
հա պարզ է...բացի Խորենացուց այլ սկզբնազբյուր կա՞ այդ Վահեի մասին

Varzor
20.07.2011, 02:13
Համաձայն եմ, եղբայր, ես որևէ բան ասացի? Ուղղակի նշեցի, որ բուն "Հայկազունիներ" անունը կրող տոհմը վերացավ 331 թ-ին: Բնականաբար, կարելի է հարցին մոտենալ քո ասած տեսակետից, որի դեպքում կպարզվի, որ Հայկազունիները կան առ այսօր, ի դեմս Արցախի մելիքական տների շառավիղների (օրինակ` ոչ անհայտ պ-ն Մելիք-Շահնազարյանը):
Ի դեպ, միայն Սյունիներն ու Առանշահիկները չէն, որ Հայկազունիներ էին: Նույն Խորխոռունիները կամ Անգեղացիները և Մանավազյանները ևս կարող էին հպարտանալ նման փաստով :)

Հա, հասկացա ՝ <<Հայակզունիների թագավորական տոհմը ընդհատվել է մթա 331թ.-ին>> :)
Թե չէ, ինձ թվացել էր քո գրածից, որ հայկազունիները վերացել են :D սխալ էի հասկացել :oy

Lion
20.07.2011, 07:19
հա պարզ է...բացի Խորենացուց այլ սկզբնազբյուր կա՞ այդ Վահեի մասին

Չէ, չկան :)

Rhyme
20.07.2011, 12:09
հա պարզ է…
իսկ այդ հակաարաբական ապստամբությունները մանրամասն որտեղից,,ես այդպիսի բաների չեմ հանդիպել ոչ մի տեղ:angry
մեր դպրոցի դասագրքերը ««ԱՂԲ»» են,,դրա համար էլ չբավարարվեցի դրանով

Lion
20.07.2011, 13:26
Կան, Rhyme ջան, բոլոր ապստամբություններն էլ աղբյուրներ ունեն: Ուղղակի ոմանք հայտնի են, ոմանք էլ ոչ այնքան...

Varzor
20.07.2011, 13:36
հա պարզ է…
իսկ այդ հակաարաբական ապստամբությունները մանրամասն որտեղից,,ես այդպիսի բաների չեմ հանդիպել ոչ մի տեղ:angry
մեր դպրոցի դասագրքերը ««ԱՂԲ»» են,,դրա համար էլ չբավարարվեցի դրանով

Որքան տեղյակ եմ կան և արաբական և պարսկակն և հայկական և նունիսկ հունական աղբյուրներում հիշատակություններ և նկարագրություններ այդ դեպքերի: համենայն դեպս այդ ժամանակաշրջանում գիրը արդեն բավականին տարածված էր Հայաստանը և նրան շրջապատող բոլոր պետությունները ունեին բավականին զարգացած գրագրություն և պատմագրույթյուն: Եթե չեմ սխալվում, Մատենադարում էլ կան այդ դեպքերը նկարագրող և դրանց առնչվող գրություններ և մատյաններ:

Windows 7
29.11.2012, 10:27
Իսկ Արատտան դա Արարատն ա, թէ՞ ՈՒրարտուն:

Malxas
29.11.2012, 10:30
Իսկ Արատտան դա Արարատն ա, թէ՞ ՈՒրարտուն:

Ոչ մեկը ոչ էլ մյուսը: Հնագույն պետություն է, որը հավանաբար հայկական է եղել:

Windows 7
29.11.2012, 10:33
Հայկազունիներ՝ մ,թ,ա, 2492թ-331թ,դա շուրջ 2160 տարի է,որը հավասար է Արեգակնային մեկ ամսվան,երբ Արեվը Խոյի Համաստեղություննում էր,սրանով կարելի է պարզել,որ Արեվի Առյուցի համաստեղության ժամանակ ՝կառուցվեց Եգիպտոսի սֆինքսը;
Բայց Հայկազունիները կապ չունեն Եգիպտոսի հետ,նրանք որպես Հայքսոսներ Եգիպտոս էին արշավել մ,թ,ա,18 դարում՝Արամ Հայկազունու արշավների ժամանակ՞

Lion
29.11.2012, 10:54
"Հավանաբար" չէ, Մալխաս ջան, հաստատ հայկական էր...

Malxas
29.11.2012, 13:32
Հայկազունիներ՝ մ,թ,ա, 2492թ-331թ,դա շուրջ 2160 տարի է,որը հավասար է Արեգակնային մեկ ամսվան,երբ Արեվը Խոյի Համաստեղություննում էր,սրանով կարելի է պարզել,որ Արեվի Առյուցի համաստեղության ժամանակ ՝կառուցվեց Եգիպտոսի սֆինքսը;
Բայց Հայկազունիները կապ չունեն Եգիպտոսի հետ,նրանք որպես Հայքսոսներ Եգիպտոս էին արշավել մ,թ,ա,18 դարում՝Արամ Հայկազունու արշավների ժամանակ՞

Արդեն հստակ ապացուցված է՞:

Lion
29.11.2012, 14:07
Սկզբունքորեն ճիշտ է...

Windows 7
29.11.2012, 14:20
Չգիտեմ որ ապացուցել են ,կամ ոչ.
ես այն հայտնաբերեցի, երբ ուսումնասիրում էի որոշ տոմարագետների աշխատությունները.
սրանով կարելի է գտնել աշխարհի ստեղցման ու ջրհեղեղի տարեթվերը,իհարկե հիմնվելով նաեվ Աստվացաշնչի Նախնիների տարիների վրա.
Թողնում եմ Լիոնի հայեցողությանը.

Հարգանքներով;

Lion
29.11.2012, 14:27
Արամ I Միավորիչը իշխել է մ.թ.ա. 1827-1769 թվականներին: Արիական արշավանքները թվագրվում են մ.թ.ա. 1742-1700 թվականներով՝ այսպես կոչված ՞կասսուներ՞-ի արշավանքներ դեպի Բաբելոն մ.թ.ա. 1740-1720 թվականներին, այսպես կոչված ՞հաքսոսների՞ արշավանքներ դեպի Եգիպտոս մ.թ.ա. 1710 թվականին և արդեն բուն ՞արիների՞ արշավանքներ դեպի Պարսկաստան և Հնդկաստան մ.թ.ա. 1700 թ-ին:

Windows 7
29.11.2012, 15:34
Արամ I Միավորիչը իշխել է մ.թ.ա. 1827-1769 թվականներին: Արիական արշավանքները թվագրվում են մ.թ.ա. 1742-1700 թվականներով՝ այսպես կոչված ՞կասսուներ՞-ի արշավանքներ դեպի Բաբելոն մ.թ.ա. 1740-1720 թվականներին, այսպես կոչված ՞հաքսոսների՞ արշավանքներ դեպի Եգիպտոս մ.թ.ա. 1710 թվականին և արդեն բուն ՞արիների՞ արշավանքներ դեպի Պարսկաստան և Հնդկաստան մ.թ.ա. 1700 թ-ին:

Ամեն դեպքում ես կարցում եմ, որ այդ Արամը նույն Արամե ՈՒրարտացին է, եվ Արամ ,,Սեմի թոռ,, ի հետ կապ ունի գենետիկորեն;

Lion
29.11.2012, 15:55
Ըստ իս տարբեր անձիք են, իսկ Սիմն էլ՝ սեմացիք են:

Malxas
29.11.2012, 16:18
Բա ասում են հիքսոսների հայրենիքը Պաղեստինն է...

Windows 7
29.11.2012, 17:06
Բա ասում են հիքսոսների հայրենիքը Պաղեստինն է...

:)Ասում են ո՞վքեր եվ ինչ հիմքով,իսկ գուցէ Խեթեր են Հայքսօսները;

Malxas
29.11.2012, 17:10
:)Ասում են ո՞վքեր եվ ինչ հիմքով,իսկ գուցէ Խեթեր են Հայքսօսները;

Չեմ հիշում, ինչ որ տեղ կարդացել եմ: Ընդ որում գրված էր մոտավորապես այսպես՝ «Հիմա ճշգրիտ որոշված է հիքսոսների հայրենիքը»: Քիչ առաջ Վիկիպեդիայում կարդացի, այնտեղ գրված է, որ հիքսոսների միավորումը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Եթե կարող եք ներկայացնել անկողմնակալ աղբյուրներ՝ սիրով կկարդամ:

Lion
29.11.2012, 17:20
Չէ, ապեր, էդ ուղղակի հայեր են...

http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=370

Windows 7
29.11.2012, 17:21
Չեմ հիշում, ինչ որ տեղ կարդացել եմ: Ընդ որում գրված էր մոտավորապես այսպես՝ «Հիմա ճշգրիտ որոշված է հիքսոսների հայրենիքը»: Քիչ առաջ Վիկիպեդիայում կարդացի, այնտեղ գրված է, որ հիքսոսների միավորումը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Եթե կարող եք ներկայացնել անկողմնակալ աղբյուրներ՝ սիրով կկարդամ:

անպայման կներկայացնեմ: :)

Varzor
30.11.2012, 01:39
Բա ասում են հիքսոսների հայրենիքը Պաղեստինն է...
Ասլեը քիչ է, դեռ ապացուցել է պետք ;)
Այն մասին, որ այսպես կոչված "հիքսոսները" չէին կարող հենց Պաղեստինից լինել, բազմաթիվ փոքրիկ փաստեր կան: վերցնենք հենց թեկուզ հիքսոսների սպառազինությունը և մարտավարական տակտիկան` մարտակառքեր և երկաթե զենքեր:
Էլ չեմ ասում երկլիճ աղեղները:
Եգիպտական որմնանկարներում ենթադրյալ հիքսոսները, ի տարբերություն եգիպտացիների, մաշկի ավելի բաց գույն ունեն, հագնում են գույնզգույն հագուստ և կոշիկներ, կրում են մորուքներ, տիրապետում են մետաղի մշակմանը, ինչպես նաև գործածում են երկլիճ լայնալիճ աղեղներ: Հետևությունները կարող ես ինքնուրույն էլ անել :)
Մենակ շեշտեմ, որ ԻՀԿ նրանց չի կարելի "հայեր" անվանել

Malxas
30.11.2012, 10:30
Վարզոր ջան, բա որտեղից էին այդ հիքսոսները և ինչ ազգ էին:

Տրիբուն
30.11.2012, 13:27
Չեմ հիշում, ինչ որ տեղ կարդացել եմ: Ընդ որում գրված էր մոտավորապես այսպես՝ «Հիմա ճշգրիտ որոշված է հիքսոսների հայրենիքը»: Քիչ առաջ Վիկիպեդիայում կարդացի, այնտեղ գրված է, որ հիքսոսների միավորումը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Եթե կարող եք ներկայացնել անկողմնակալ աղբյուրներ՝ սիրով կկարդամ:


Չէ, ապեր, էդ ուղղակի հայեր են...

http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=370

:D Կոտորվես դու Լիոն: Դու էլի ինքդ քո վրա ուրիշ ֆորումում հղում տալը համարում ես անկողմնակալ աղբյուր: Ընգեր, խնդալույա, մի արա սենց բաներ էլի:

Շինարար
30.11.2012, 13:47
Արամ I Միավորիչը
Լիոն ջան, կներես, ինչքան էս թեման եմ մտնում, էս Արամ Միավորիչը բացում ա, մեկ էլ Սերժ Ազատիչ ունենք:D Հաստա՞տ էն վաղտ տենց էլ ասել են՝ Միավորիչ:

Malxas
30.11.2012, 14:56
:D Կոտորվես դու Լիոն: Դու էլի ինքդ քո վրա ուրիշ ֆորումում հղում տալը համարում ես անկողմնակալ աղբյուր: Ընգեր, խնդալույա, մի արա սենց բաներ էլի:

Տրիբուն, շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնելով, բայց խնդրում եմ էլի էնքան չջրիկացնես, որ հերթական անգամ թեման փակեն...;)

Malxas
30.11.2012, 14:57
Լիոն ջան, կներես, ինչքան էս թեման եմ մտնում, էս Արամ Միավորիչը բացում ա, մեկ էլ Սերժ Ազատիչ ունենք:D Հաստա՞տ էն վաղտ տենց էլ ասել են՝ Միավորիչ:


Լիոնի Միավորիչը չեմ մեկնաբանի, բայց կայսր Կալիգուլային իր կենդանության օրոք Կալիգուլա չէին կոչում:

Lion
30.11.2012, 21:46
:D Կոտորվես դու Լիոն: Դու էլի ինքդ քո վրա ուրիշ ֆորումում հղում տալը համարում ես անկողմնակալ աղբյուր: Ընգեր, խնդալույա, մի արա սենց բաներ էլի:

Ապեր, ես իմ վրա հղում չեմ տալիս, ուղղակի մարդկանց մի տեղ եմ ցույց տալիս, որտեղ հնարավոր է ամբողջական տեսքով ծանոթանալ այն բոլոր փաստերին, որոնք խոսում են այսպես կոչված "հաքսոսների"` ուղղակի հայ լինելու օգտին:


Լիոն ջան, կներես, ինչքան էս թեման եմ մտնում, էս Արամ Միավորիչը բացում ա, մեկ էլ Սերժ Ազատիչ ունենք:D Հաստա՞տ էն վաղտ տենց էլ ասել են՝ Միավորիչ:

Շինարար ջան, օղորմածիկ Սուրեն Այվազյանի տերմինն է, որն ինձ դուր է գալիս, հաշվի առնելով այդ արքայի գործունեությունը...

Տրիբուն
30.11.2012, 22:58
Տրիբուն, շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնելով, բայց խնդրում եմ էլի էնքան չջրիկացնես, որ հերթական անգամ թեման փակեն...;)

Ընգեր, որտե՞ղ ես ջրիկ բան տեսնում: Պարզագույն փաստ եմ արձանագրում: Եթե քեզ դուր ա գալիս Լիոնի գրածը մեկ ստեղ կարդալ, հետո էլ որպես փաստ հղումով գնալ ու ուրիշ տեղ կարդալ, խնդրեմ, ես դեմ չեմ:

Mephistopheles
30.11.2012, 23:22
Ընգեր, որտե՞ղ ես ջրիկ բան տեսնում: Պարզագույն փաստ եմ արձանագրում: Եթե քեզ դուր ա գալիս Լիոնի գրածը մեկ ստեղ կարդալ, հետո էլ որպես փաստ հղումով գնալ ու ուրիշ տեղ կարդալ, խնդրեմ, ես դեմ չեմ:

Հոպա՞ր… էս դու ստե ի՞նչ ես անում… դու Weather report չես նայու՞մ…

Տրիբուն
30.11.2012, 23:35
Հոպա՞ր… էս դու ստե ի՞նչ ես անում… դու Weather report չես նայու՞մ…

Մառո՞զ ա ինչ-որ տեղ

Mephistopheles
30.11.2012, 23:37
Մառո՞զ ա ինչ-որ տեղ

գլոբալ վոռմինգ ընգեր… արի Հավաքածու, մայրիկը եկել ա (Weather-ը)

Malxas
01.12.2012, 11:13
Ընգեր, որտե՞ղ ես ջրիկ բան տեսնում: Պարզագույն փաստ եմ արձանագրում: Եթե քեզ դուր ա գալիս Լիոնի գրածը մեկ ստեղ կարդալ, հետո էլ որպես փաստ հղումով գնալ ու ուրիշ տեղ կարդալ, խնդրեմ, ես դեմ չեմ:

Նկատի ունեմ, որ հետագայում չջրիկացնես... վայ
Ուրիշ թեմաներում քո և Լիոնի բանավեճը կարդացել եմ մեծ հետաքրքրությամբ և ինձ համար օգտակար հետևություններ արել, բայց ոչ էն վերջինները, որոնք ի վերջո փակվեցին՝ ինչպես երևում է՝ հավերժ:

Տրիբուն
01.12.2012, 14:04
Նկատի ունեմ, որ հետագայում չջրիկացնես... վայ
Ուրիշ թեմաներում քո և Լիոնի բանավեճը կարդացել եմ մեծ հետաքրքրությամբ և ինձ համար օգտակար հետևություններ արել, բայց ոչ էն վերջինները, որոնք ի վերջո փակվեցին՝ ինչպես երևում է՝ հավերժ:

Ես երբեք ոչ մի թեմա չեմ ջրիկացրել: Միշտ Լիոնն ա սկսել: Եթե ինքը խոսք կտա, որ չի ջրիկացնի, ես էլ չեմ ջրիկացնի:

Windows 7
02.12.2012, 18:36
Ըստ իս տարբեր անձիք են, իսկ Սիմն էլ՝ սեմացիք են:
գիտեմ

Windows 7
02.12.2012, 18:38
Հայ Ժողովրդի Առաջնորդ էր Գարեգին Նժդեհը,որը կառավարում է՞ր Զաբգեզուրը ու Նախիջեվանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ.

Windows 7
03.12.2012, 14:46
Տիգրան մեծի ժամանակվա Հայաստանի քարթեզը,Լիոն սա ունե՞ս;


http://www.youtube.com/watch?v=qdap6AVRshY

Lion
03.12.2012, 15:58
Իհարկե ունեմ :)

Malxas
03.12.2012, 18:18
:D Կոտորվես դու Լիոն: Դու էլի ինքդ քո վրա ուրիշ ֆորումում հղում տալը համարում ես անկողմնակալ աղբյուր: Ընգեր, խնդալույա, մի արա սենց բաներ էլի:

Լիոն, Տրիբունը վատ բան չի ասում, իսկական աղբյուրները դիր, որ մենք մեր հետևություններն անենք ոչ թե քո արդեն իսկ արած հետևությունները կարդանք:

Lion
04.12.2012, 09:23
Իսկ ինչ "իսկական աղբյուր" է եղել, որ ես չեմ տեղադրել?

Ես չասեցի վատ բանա ասում, ապեր, ուղղակի խնդիրն այն է, որ ինձ համար զուտ տեխնիկապես դժվար է շատ աղբյուրներ ու դրանցում պարունակվող տեղեկատվություն համացանցում տեղադրելը: Մյուս կողմից էլ - ով ասաց, որ ֆորումային մակարդակում անպայմանորեն անհրաժեշտ է գիտական մակարդակի գործ անել? Ըստ իս ֆորումային մակարդակում ավելի շատ պետք է ընդհանուր ուղղություն տալ կամ էլ, առավելագույնը, ընդհանրացնող պոստեր տեղադրել` խնդրի ավելի խորը ուսումնասիրությունը թողնելով մոնոգրաֆիաների մակարդակին, որոնք յուրաքանչյուր ոք էլ կարող է կարդալ:

Malxas
04.12.2012, 11:38
Լիոն ջան, շատ մեծ բան չենք խնդրում քեզանից: Դու միայն նշիր, թե որ հեղինակների որ աշխատություններն ուսումնասիրելով ես նման եզրահանգման եկել, բավական է: Հնարավոր է մի երկու բան էլ ժամանակ ունենաս անմիջապես տեղադրես, որի համար շատ երախտապարտ կլինենք քեզանից:

Lion
04.12.2012, 14:45
Լավ, ապեր, համաձայն եմ: Հիմա ասեք, թե կոնկրետ որ հարցերի ու եզրահանգումների մասին է խոսքը ;) Արի շարունակենք այստեղ -

http://www.akumb.am/showthread.php/54783-Զանազան-Հարցեր-Պատմությունից

Windows 7
22.12.2012, 17:17
Չեմ հիշում, ինչ որ տեղ կարդացել եմ: Ընդ որում գրված էր մոտավորապես այսպես՝ «Հիմա ճշգրիտ որոշված է հիքսոսների հայրենիքը»: Քիչ առաջ Վիկիպեդիայում կարդացի, այնտեղ գրված է, որ հիքսոսների միավորումը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Եթե կարող եք ներկայացնել անկողմնակալ աղբյուրներ՝ սիրով կկարդամ:

Արդեն կներկայացնեմ,համեցեք

Windows 7
22.12.2012, 17:20
Անժելա Տերյան

1, Միտանի-<< Հայոց հնագույն պետություն>> - 136 էջ;




2, <<Հայաստանը և Պատմությունը>> - 98 էջ ;

Malxas
22.12.2012, 17:26
Այդ աշխատանքները ձեռքիս տակ չկա: Հնարավո՞ր է հատվածներ տեղադրել ապացույցներից: Ասենք, ինչ ապացույցներ կան որ Միտաննին հայկական պետություն է եղել: Իսկ գուցե զգուշության համար պետք է նախահայկական տերմի՞նն օգտագործել:

Windows 7
22.12.2012, 17:28
Միտանի-<< Հայոց հնագույն պետություն>>

մ,թ,ա, 15-14 -րդ դարերում Հայկական լեռնաշխարհի հարավում Վանա լճի և Զագրոշ լեռների միջև ապրող նախահայկական ,,Խուրիական,Խոռիական,, միտանի ցեղի առաջնորդներին հաջողվել է ստեղծել Հզոր նախահայկական պետություն.

Windows 7
22.12.2012, 17:29
Այդ աշխատանքները ձեռքիս տակ չկա: Հնարավո՞ր է հատվածներ տեղադրել ապացույցներից: Ասենք, ինչ ապացույցներ կան որ Միտաննին հայկական պետություն է եղել: Իսկ գուցե զգուշության համար պետք է նախահայկական տերմի՞նն օգտագործել:

ես կփորձեմ

Windows 7
22.12.2012, 17:32
Միտտանիի թագավորները Եգիպտոսի ու Խաթթիի հետ դժվարին պայքարում հաջողության են հասել և մոտ 3 դար պահպանել ուժեղ պետության համբավը,

Windows 7
22.12.2012, 17:34
Տեսակետ՝ արդ որ Միտանին կարող էր լինել նախահայկական՝,սույն գրքի էջ 11 ,հեղինակը այսպես է մեկնաբանում՝,

Ա:Տերյանը նշում է,որ Խուրիների պատմությանը անդրադարձել է նաև Մ Գավուքչյանը,որը ևս իր ուսումնասիրության մեջ Խուրրիներին Հայկական լեռնաշխարհի բնիկ է համարում .
Արդ որ Գավուքչյանը հիմնվելով Մ Խոռենացու այն վկայությանը,որ Հայկի սերունդներից էր Խոռը,կապ է տեսնում Խուրրիների և Խոռխորունի ազնվական տան միջև;

Նա նաև տեսակետ է առաջ քաշում,որ Մանևազ Հայկյանը ուրարտուի արքա Մենուան է.

հետևաբար Խուրրիները ու Հայկազունիները ցեղակիցներ են.

Windows 7
22.12.2012, 17:47
ի դեպ պապս պնդում էր,որ մենք էլ ենք Խոռխորունի

Malxas
22.12.2012, 17:59
Վինդոուզ ջան... նախ կխնդրեի մի փոքր ավելի հարմար անուն ընտրել, մի փոքր անհար մար է այսպես դիմել:
Պետք է ասեմ նաև, որ դու առայժմ Միտաննիի հայկական պետություն լինելու ապացույց չես ներկայացրել, եղբայր :)
Մանևազն ու Մենուան պարտադիր չէ, որ նույն մարդը լինեն: Եթե փորփրենք, անպայման կգտնենք միևնույն հնչեղություն կամ իրար մոտ հնչողություն ունեցող անուններ, որոնք ոչ մի կապ չունեն մեկը մյուսի հետ:

Windows 7
22.12.2012, 18:07
բարի,իսկ ինչ վերաբերվում է ապացույցներին,ես սույն գրքից ստեղնաշարով ներկայացրի,ուղակի տասնյակ էջեր են,դեռ չեմ հասցրել ուսումնասիրել.

Lion
22.12.2012, 22:57
Վինդոուզ ջան... նախ կխնդրեի մի փոքր ավելի հարմար անուն ընտրել, մի փոքր անհար մար է այսպես դիմել:
Պետք է ասեմ նաև, որ դու առայժմ Միտաննիի հայկական պետություն լինելու ապացույց չես ներկայացրել, եղբայր :)
Մանևազն ու Մենուան պարտադիր չէ, որ նույն մարդը լինեն: Եթե փորփրենք, անպայման կգտնենք միևնույն հնչեղություն կամ իրար մոտ հնչողություն ունեցող անուններ, որոնք ոչ մի կապ չունեն մեկը մյուսի հետ:

Malxas ջան, կռիվ ես ման գալիս? Դա հայկական թագավորություններից մեկն է...

Դավիթ
22.12.2012, 23:05
Malxas ջան, կռիվ ես ման գալիս? Դա հայկական թագավորություններից մեկն է...

:) Ապացույցնե՞ր:

Lion
22.12.2012, 23:13
Լիքը - սկսենք նրանից, որ Միտանիում իշխող էթնոսը այսպես կոչված "խուռիներն" էին, որոնք իրականում ոչ այլ ոք էին, քան իմ ու ձեր հեռավոր նախնիները` այն ժամանակվա հայերը:

Դավիթ
23.12.2012, 00:43
իմ ու ձեր հեռավոր նախնիները` այն ժամանակվա հայերը:

Խուռիների նախահայ լինելը ապացուցված չի, դու շատ լավ էլ դա գիտես:

Malxas
23.12.2012, 01:16
Malxas ջան, կռիվ ես ման գալիս? Դա հայկական թագավորություններից մեկն է...

Չէ, ինչ կռիվ, ինչ բան, ուղղակի ավելորդ անգամ ուզում եմ համոզվել: Եթե կարելի է ապացույցներ: :)

Windows 7
23.12.2012, 05:36
Չէ, ինչ կռիվ, ինչ բան, ուղղակի ավելորդ անգամ ուզում եմ համոզվել: Եթե կարելի է ապացույցներ: :)


:DՄալխասը հաստատ կռիվա ման գալիս,ասեմ մի բան ՝քեզ պարտադիր ա ապացուցել՞

:8 Անժելա Տերյանը հիմնվել է մի շարք հեղինակների վրա,դեռ պիտի ճշտեմ;

Windows 7
23.12.2012, 05:38
իմ ու ձեր հեռավոր նախնիները` այն ժամանակվա հայերը:

Խուռիների նախահայ լինելը ապացուցված չի, դու շատ լավ էլ դա գիտես:

ապացուցված ա,սեպագիրները նման են