PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների Լիգա 2009/2010

Էջեր : [1] 2 3

Yellow Raven
06.08.2009, 09:32
Ավարտվեց ՉԼ այս խաղարկության որակավորման 3-րդ փուլը:)

Ի ուրախություն մեզ, ռումինական Տիմիշոարան հաղթահարեց Ուեֆայի գավաթակիր Շախտյորի արգելքը ու դուրս եկավ 4-րդ փուլ:)
Ավելի հավանական է դառնում խմբային մրցաշարում Քարամյան եղբայրներին տեսնելը:hands

Իսկ մենք մտածելու առիթ ունենք, արդեն 4-րդ փուլ են անցնում նաև օրինակ լիտվական Վենտսպիլսը կամ մոլդովական Շերիֆը, իսկ հայկական թիմերը չեն կարողանում անգամ 1 մրցակցի շրջանցել:(

Լեո
06.08.2009, 09:34
Իսկ մենք մտածելու առիթ ունենք...

Ֆուտբոլում մեր մտածելու առիթները արդեն տասնամյակների պատմություն ունեն :(

Zidane
06.08.2009, 11:22
Իսկ չորրորդ փուլի վիճակահանությունը երբ ա ?

Սերխիո
27.08.2009, 20:58
Группа А
1. "Бавария" (Германия)
2. "Ювентус" (Италия)
3. "Бордо" (Франция)
4. "Маккаби" Хайфа (Израиль)
Группа Е
1. "Ливерпуль" (Англия)
2. "Лион" (Франция)
3. "Фиорентина" (Италия)
4. "Дебрецен" (Венгрия)

Группа В
1. "Манчестер Юнайтед" (Англия)
2. ЦСКА (РОССИЯ)
3. "Бешикташ" (Турция)
4. "Вольфсбург" (Германия)
Группа F
1. "Барселона" (Испания)
2. "Интер" (Италия)
3. "Динамо" К (Украина)
4. "РУБИН" (РОССИЯ)

Группа C
1. "Милан" (Италия)
2. "Реал" (Испания)
3. "Марсель" (Франция)
4. "Цюрих" (Швецария)
Группа G
1. "Севилья" (Испания)
2. "Рейнджерс" (Шотландия)
3. "Штутгарт" (Германия)
4. "Униря" (Румыния)

Группа D
1. "Челси" (Англия)
2. "Порту" (Португалия)
3. "Атлетико" (Испания)
4. АПОЕЛ (Кипр)
Группа H
1. "Арсенал" (Англия)
2. "Алкмаар" (Голландия)
3. "Олимпиакос" (Греция)
4. "Стандард" (Бельгия)

Թարգմանելու հավես չկա, ասի շուտ տեղադրեմ

Ռեդ
27.08.2009, 20:59
Ես էլ նոր վիճակահանությունն էի նայում: :)
Արսենալի ու Չելսիյի բախտը բերեց:

Սերխիո
27.08.2009, 21:01
Ես էլ նոր վիճակահանությունն էի նայում: :)
Արսենալի ու Չելսիյի բախտը բերեց:

Չելսիինը ետքան չէ, ինչքան Սևիլյայի խումբ

Yellow Raven
27.08.2009, 21:04
Վաու, Բարսելոնա-Ինտեր:hands Էտո՛ո-Իբրահիմովիչ դիմակայությունը շատ հետաքրքիրա լինելու:oy

Ռեալի բախտը բերեց, Միլանը ամենահարմարն էր առաջին զամբյուղի հնարավոր մրցակիցներից:)

Սերխիո
27.08.2009, 21:07
Ռեալի բախտը բերեց, Միլանը ամենահարմարն էր առաջին զամբյուղի հնարավոր մրցակիցներից:)

Վահիկ ջան ,եթե ակումբի նպատակը միայն մրցաշարում հաղթանակն ա,իրա համար ընդհանուր առմամբ թքած, թե ով կլինի;) Նույն էլ կասեմ իմ անունից:B

Ambrosine
27.08.2009, 21:17
Ռեալ - Միլան :hands
էս խաղին տարիներով եմ սպասել...

GevSky
28.08.2009, 00:21
Ինչ հետաքրքիրա... Ռեալի ու Բարսայի նաև Միլանի ու Ինտեռի սառը պատերազմ... 2 կլասիկոներ խաչվել են շախմատաձև... Այստեղ նաև իսպանական ու իտալական առաջնությունների դիմակայությունա

FC Bayern
01.09.2009, 19:11
Բավարիան 1-ին տեղնա բռնելու !!!

h.s.
01.09.2009, 21:15
Բավարիան 1-ին տեղնա բռնելու !!!

Թող փորձի:)

FC Bayern
01.09.2009, 22:09
Թող փորձի:)

Ուզում ես ասես, Բավարիայի կողմից չես, թե չի կարող 1-ին տեղը զբաղեցնել ?

h.s.
01.09.2009, 22:59
Ուզում ես ասես, Բավարիայի կողմից չես, թե չի կարող 1-ին տեղը զբաղեցնել ?

Ես Բարսայի երկրպագու եմ ու Բավարիային մի քիչ համակրում եմ;) Ամեն ինչ կախվածա, թե Յուվեի հետ ոնց կխաղա։

GevSky
01.09.2009, 23:11
Հիմա ինչ էական է խմբում որ տեղը կզբաղեցնի, կարևորը 1/8 դուրս գա, ինձ չի թվում որ խմբում առաջին տեղը զբաղեցնելով դու կհամարես Բավարիայի համար մրցաշրջանը հաջողված;)

Ապե Ջան
01.09.2009, 23:16
դեռ չկան խաղերի օրերը?

REAL_ist
01.09.2009, 23:17
շատ թուլա Բավարիայի պաշտպանությունը, չի համապատասխանում հարձակման մակարդակին, իսկ եթե ետ բալանսը չկա դժվար հաջողություններ լինեն

GevSky
02.09.2009, 09:34
դեռ չկան խաղերի օրերը?

Խմբային փուլ
Սեպտեմբեր 15/16.2009 - 1 տուր
Սեպտեմբեր 29/30.2009 - 2 տուր
Հոկտեմբեր 20/21.2009 - 3 տուր
Նոյեմբեր 03/04.2009 - 4 տուր
Նոյեմբեր 24/25.2009 - 5 տուր
Դեկտեմբեր 08/09.2009 - 6-տուր

1/8 եզրափակիչ
Փետրվար 16/17/23/24.2010 - առաջին խաղեր
Մարտ 09/10/16/17.2010 - պատասխան խաղեր

1/4 եզրափակիչ
Մարտ 30/31.2010 - առաջին խաղեր
Ապրիլ 06/07.2010 -պատասխան խաղեր

Կիսաեզրափակիչ
Ապրիլ 20/21.2010 - առաջին խաղեր
Ապրիլ 27/28.2010 - պատասխան խաղեր

Եզրափակիչ
Մայիսի 22. 2010 - Մադրիդ - «Սանտյագո Բեռնաբեու»

FC Bayern
02.09.2009, 09:35
Ես Բարսայի երկրպագու եմ ու Բավարիային մի քիչ համակրում եմ;) Ամեն ինչ կախվածա, թե Յուվեի հետ ոնց կխաղա։

Ալիանց Արենայում Բավարիան կհաղթի Յուիվեին :hands

FC Bayern
02.09.2009, 09:38
շատ թուլա Բավարիայի պաշտպանությունը, չի համապատասխանում հարձակման մակարդակին, իսկ եթե ետ բալանսը չկա դժվար հաջողություններ լինեն

Բավարիա 3-0 Վոլֆսբուրգ խաղը չես նայել ?? Էտ խաղում Բավարիայի և պաշտպանությունը, և հարձակումը շատ լավ էր

Venus
02.09.2009, 09:40
Լավ է , այս տարի էլի 4 հատ իտալական թիմ կա մրցաշարում, ու այս տարի ավելի հետաքրքիր է լինելու չեմպիոնների լիգան, որովհետև Միլանն է խաղալու :P

REAL_ist
02.09.2009, 10:49
Բավարիա 3-0 Վոլֆսբուրգ խաղը չես նայել ?? Էտ խաղում Բավարիայի և պաշտպանությունը, և հարձակումը շատ լավ էրՄի խաղ լավ խաղացին, բայց Լուսիոյի կորուստը ինձ թվումա զգացնել կտա: Ափսոս ծախին տղուն, թե չե Բավարիան մի գլուխ ավելի ուժեղ կլիներ:

Amourchik
02.09.2009, 17:33
Եզրափակիչ[/COLOR]
Մայիսի 22. 2010 - Մադրիդ - «Սանտյագո Բեռնաբեու»[/B]

:love

Լեո
02.09.2009, 17:45
:love

Անընդմեջ չեմպիոն դառնալ Սանտիագո Բեռնաբեուում՝ կրկնակի հաճույք :love

GevSky
02.09.2009, 18:05
:love
Սենց ստատիստիկա կա, որ ֆինալիստներից ոչ ոք հիմնականում ֆինալը սեփական դաշտում չի խաղա.... մի բան իմացել են որ էտ դաշտն են ընտրել;)

FC Bayern
02.09.2009, 18:38
Մի խաղ լավ խաղացին, բայց Լուսիոյի կորուստը ինձ թվումա զգացնել կտա: Ափսոս ծախին տղուն, թե չե Բավարիան մի գլուխ ավելի ուժեղ կլիներ:

Լուսիոն գնացելա, բայց նրա փոխարեն 2-րդ Բավարիայից երիտասարդ տաղանդ ա եկել՝ Հոլգեր Բադշտուբեր, հիանալի պաշտպանա :hands

Ambrosine
02.09.2009, 21:09
Սենց ստատիստիկա կա, որ ֆինալիստներից ոչ ոք հիմնականում ֆինալը սեփական դաշտում չի խաղա.... մի բան իմացել են որ էտ դաշտն են ընտրել;)
Այո, մի բան իմացել են. իմացել են, որ կապտանռնագույն դրոշ չի ծածանվի այնտեղ;)

Լեո
02.09.2009, 22:46
Այո, մի բան իմացել են. իմացել են, որ կապտանռնագույն դրոշ չի ծածանվի այնտեղ;)

Կստիպենք ծածանել :) Պետք լինի՝ 2-6-ի գնով :)

Ambrosine
02.09.2009, 22:51
Կստիպենք ծածանել :) Պետք լինի՝ 2-6-ի գնով :)
Մենք էլ կստիպենք վիճակագրությանը փոխվել :)

FC Bayern
04.09.2009, 18:33
Չգիտեք, թե ամսի 15-ին որ խաղերն են ցույց տալու Հ1-ով և Արարատով ???

Ներսես_AM
04.09.2009, 18:50
Մոդերատորական. Թեման փակվում է, մինչև մաքրվելը: Բոլոր թեմայից դուրս գրառումների հեղինակները ամեն գրառման համար հատիկ-հատիկ տուգանային են ստանալու:

Ներսես_AM
04.09.2009, 23:15
Մոդերատորական. Թեման վերաբացվում է: Մյուս անգամ թեման զրուցարանի վերածողները պատժվելու են ավելի բարձր միավորներով, ու շատ հնարավորա բաժնից արգելափակվեն:

GevSky
07.09.2009, 12:53
http://www.sports.ru/football/29940902.html
Հլա պետքա Մեսսիին մեղադրեին ել... Էս ինչա կատարվում.. ուղղակի չեմ սիրում որ մի ֆուտբոլիստի շուրջ սենց խոսակցություններա գնում սենց խաղերի դեպքում:[

xaladilnick
15.09.2009, 21:13
Մի հատ ասեք էլի էսօր ինչ են ցույց տալու:)

Լեո
15.09.2009, 21:21
Մի հատ ասեք էլի էսօր ինչ են ցույց տալու:)

Հ1 23:45 Ցյուրիխ - Ռեալ
Արարատ 23:45 Չելսի - Պորտու

Ապե Ջան
15.09.2009, 21:22
Ամենակարգին խաղը Բավարիայի խաղնա լինելու:hands

Taurus
15.09.2009, 21:32
Չելսին կարելի ա նայել

xaladilnick
15.09.2009, 21:58
Մեղսի:P Կնայեմ Չելսիինը:)

FC Bayern
15.09.2009, 22:07
Փոխանակ Մաքաբի Բավարիա խաղը ցույց տան ........

FC Bayern
15.09.2009, 22:18
Ամենակարգին խաղը Բավարիայի խաղնա լինելու:hands

Goooal ջան եթե Բավարիայի խաղն ես ուզում, խնդրեմ

http://www.live-football.cn/cl/maccabi-haifa-bayern-munchen-15092009.html
http://soccertvlive.net/
http://www.smotrisport.com/p-20224.html
http://www.atdhe.net/9177/watch-maccabi-haifa-vs-bayern-munich

Ապե Ջան
15.09.2009, 22:24

մերսի բայց ես NTV - ով եմ նայում, Պ2 ի տոտալ բոլշէ եմ դրե

Ապե Ջան
15.09.2009, 23:11
էս էլ ձեր ռեալը չի կարում խաղա:D

Ապե Ջան
15.09.2009, 23:14
վայ Ronaldon միամիտ գոլ արեց

Vaho
15.09.2009, 23:39
էս էլ ձեր ռեալը չի կարում խաղա:D

:D:D

Ապե Ջան
15.09.2009, 23:44
:D:D
միամիտ միամիտ գոլեր էն լինում :hands

Vaho
15.09.2009, 23:47
միամիտ միամիտ գոլեր էն լինում :hands

Միամիտ՞:think:o:o

GevSky
15.09.2009, 23:52
Ճիշտն ասած նտվ-ով բոլոր խաղերի լավ պահերը օնլայն ցույց են տալիս ու դեռ ոչ մի խաղ չի տարբերվում իրա գրավչությամբ.... Մեջներից քիչ թե շատ Ատլետիկո Մադրիդ - Հապոել խաղնա դիտարժան. Չելսին հիասթափեցնումա, Բավարիան դեռ չի հասկացել ոնց պետքա խաղա, նույնը Յուվենտւսի մասինա, Միլանը շարունակում է իրա ռեգրեսը, հաղթողի դերումա, դե իսկ Ռեալը մենակա դաշտում ոնց որ թե.... ՈՒղղակի ամոթա որ Ցյուրիխի պես թիմերը գալիս հասնում եմ ՉԼ ու տենց խաղ են ցույց տալիս:[

Ապե Ջան
15.09.2009, 23:54
Միամիտ՞:think:o:o
հա հա միամիտ

Vaho
16.09.2009, 00:46
հա հա միամիտ

Միամիտ միամիտ 2:5:D:D:D

Թյուրիխի վռատարը Ռոնալդուին հլը շատ կտենա իրա կաշմառնի երազներում:D

Ապե Ջան
16.09.2009, 00:53
Միամիտ միամիտ 2:5:D:D:D

Թյուրիխի վռատարը Ռոնալդուին հլը շատ կտենա իրա կաշմառնի երազներում:D
բայց 6 հատ դեղինն էլ վատ չի չէ?

Լեո
16.09.2009, 00:53
վայ Ronaldon միամիտ գոլ արեց

Արե՞ց :think Իմ տեսնելով ոնց որ խփեց :8

Ապե Ջան
16.09.2009, 00:54
Արե՞ց :think Իմ տեսնելով ոնց որ խփեց :8
Չէ չէ էս անգամ արեց

Vaho
16.09.2009, 00:55
բայց 6 հատ դեղինն էլ վատ չի չէ?

Ինձ խես՞ հարցնում

Ապե Ջան
16.09.2009, 00:57
Ինձ խես՞ հարցնում
հարցնում եմ բարձրակարգ թիմին լավա թե վատ?

Vaho
16.09.2009, 01:01
հարցնում եմ բարձրակարգ թիմին լավա թե վատ?

Նոռմալա,
բայց հաշվի առ որ էդ 6 ից 3 ը «եթե ոչ բոլորը» անիմաստ տեղը ցույց տվեց, մանավանդ Կակայինը, Կասիլիասինը, Դիարաինը

Ապե Ջան
16.09.2009, 01:02
Նոռմալա,
բայց հաշվի առ որ էդ 6 ից 3 ը «եթե ոչ բոլորը» անիմաստ տեղը ցույց տվեց, մանավանդ Կակայինը, Կասիլիասինը, Դիարաինը
չգիտեմ, ուշադրությմաբ խաղը չեմ նայել, ստատիստիկան էյ նայում

Լեո
16.09.2009, 01:03
Նոռմալա,
բայց հաշվի առ որ էդ 6 ից 3 ը «եթե ոչ բոլորը» անիմաստ տեղը ցույց տվեց, մանավանդ Կակայինը, Կասիլիասինը, Դիարաինը

Կակայի ու Կասի դեղինները միանգամայն տեղին էին: Դիարայի՝ դեղին ստանալու պահը չեմ տեսել, չեմ կարող ասել տեղին էր, թե չէ:

Vaho
16.09.2009, 01:05
չգիտեմ, ուշադրությմաբ խաղը չեմ նայել, ստատիստիկան էյ նայում

Եթե ՆՏվ ունես հիմա նորից էդ խախն են ցույց տալիս, սկզբից կուզես նայի

GevSky
16.09.2009, 01:05
Թյուրիխի վռատարը Ռոնալդուին հլը շատ կտենա իրա կաշմառնի երազներում
Ո՞նց, Ցյուրիխը վռատար ունե՞ր, ես որ չեմ նկատել... Որ ուզում ես ճիշտը իմանաս, Ռեալը վատ խաղ էր խաղում.... Ցյուրիխը լավ դիմադրություն էր ցույց տալիս, ես չէի սպասում որ տենց կխաղա Ռեալի դեմ... ՈՒրիշ հարցա կոնկրետ դարպասապահը, դա ուրիշ հարցա.. էնդեղ էլի եմ ասում դարպասապահ չկար... Ռոնալդուի հարվածները լավն էին բայց ոչ այնքան լավ որ համարվեր վարպետորեն ու նորմալ դարպասապահը չբռներ... ուղղակի նշան էր բռնում դարպասին ու խփում, մնացածը դարպասապահի գործներ....:)

Vaho
16.09.2009, 01:06
Կակայի ու Կասի դեղինները միանգամայն տեղին էին: Դիարայի՝ դեղին ստանալու պահը չեմ տեսել, չեմ կարող ասել տեղին էր, թե չէ:

Լեո ջան հենց կակռազ էդ երկուսինը տեղին չեր մանավանդ Կասինը,

GevSky
16.09.2009, 01:08
Կակայի ու Կասի դեղինները միանգամայն տեղին էին: Դիարայի՝ դեղին ստանալու պահը չեմ տեսել, չեմ կարող ասել տեղին էր, թե չէ:
Դիարայի դեղինը միանշանակ էր.. Մեխուտոն լիներ ամենայն հավանականությամբ կարմիր էլ ցուց կտար... Իսկ Իկերին չէր կարա չտար, որովհետև վտանգավոր գրոհ էր կասեցրել տուգանայինում... Միգուցե կամաց բայց կպավ հարձակվողին առանց գնդակի

Լեո
16.09.2009, 01:08
Լեո ջան հենց կակռազ էդ երկուսինը տեղին չեր մանավանդ Կասինը,

Կասը վերջին հույսի խախտում արեց, Կական, տեսնելով որ գնդակին չի հասնում, միտումնավոր ետևից քաշեց ու գցեց մրցակցին, իսկ ինչպես գիտենք, դրանք «մաքուր դեղիններ» են :)

Vaho
16.09.2009, 01:10
Ո՞նց, Ցյուրիխը վռատար ունե՞ր, ես որ չեմ նկատել... Որ ուզում ես ճիշտը իմանաս, Ռեալը վատ խաղ էր խաղում.... Ցյուրիխը լավ դիմադրություն էր ցույց տալիս, ես չէի սպասում որ տենց կխաղա Ռեալի դեմ... ՈՒրիշ հարցա կոնկրետ դարպասապահը, դա ուրիշ հարցա.. էնդեղ էլի եմ ասում դարպասապահ չկար... Ռոնալդուի հարվածները լավն էին բայց ոչ այնքան լավ որ համարվեր վարպետորեն ու նորմալ դարպասապահը չբռներ... ուղղակի նշան էր բռնում դարպասին ու խփում, մնացածը դարպասապահի գործներ....:)

Դե միշտել ցածրակարգ թմերի հետ դժվարա խաղալը չգիտես՞, խաղում են մինջև վերջին խազը, որ իրանցը ցույց տան, երևի Ռեալին էլ պետք չեր խաղալ իրա ունակությունների վերջին հնարավուրությունների չափ, իչքան պետք էր էնքան ել խաղաց էլի

Vaho
16.09.2009, 01:11
Կասը վերջին հույսի խախտում արեց, Կական, տեսնելով որ գնդակին չի հասնում, միտումնավոր ետևից քաշեց ու գցեց մրցակցին, իսկ ինչպես գիտենք, դրանք «մաքուր դեղիններ» են :)

Կասը խաղտում չի արել, պենալ չկար

GevSky
16.09.2009, 01:21
Կասը խաղտում չի արել, պենալ չկար
Սպոռնի հարցա... էս էն դեպքնա որ մնումա դատավորի որոշման վրա, որովհետև փաստ էր որ կպավ ու հարձակվողը ընկավ.... թե ինչքան էր արդար այդ դրվագում 11 մ դնել դա ուրիշ հարց էր... որովհետև ընկնողնել դերասանական վարպետությունից զուրկ չէր...
Իսկ ինչ վերաբերվումա խաղին, ասեմ որ խաղով չհաղթեց Ռեալը, այլ կլասով... ինչքան մյուս թիմը իրան ճղում էր, մեկա կարևոր պահերին իրանց հայաթի խաղերն էին հիշում....

Լեո
16.09.2009, 01:23
Կասը խաղտում չի արել, պենալ չկար

Ինձ թվում ա՝ ամեն դեպքում հպում կար :8

http://www.youtube.com/watch?v=bLUX6vFm4KU

Սերխիո
16.09.2009, 02:30
պենալ չկար ,բայց դե մրցավարն էլ սխալվելու իրավունք ունի;)
ցյուրիխը չէր պայքարում ,իրան կոտորում էր` կամ ինքն էր ջարդում ,կամ գնում քցվում էր ոտի տակ , հավայի տղեք գլխին շինին:angry

FC Bayern
16.09.2009, 09:00
Մաքաբի Հաիֆա 0-3 Բավարիա Մյունխեն :hands

Գոլերը՝
64՝ Դանիել վան Բույտեն
85՝, 88՝ Թոմաս Մյուլլեր

Թոմաս Մյուլլերը իրոք որ տաղանդա ! Ա խմբի մեջ Բավարիան առաջինն է !!

http://www.youtube.com/watch?v=JFp6aCuOU5M

Venus
16.09.2009, 09:52

Չէէէէէէէէէէ Ա խմբում Յուվենթուսն է առաջինը :P

h.s.
16.09.2009, 12:01
Գև-ը ճիշտա ասում, Ռեալը իրա կլասի հաշվին կրեց: Ցյուրիխի դարպասապահն էլ տուֆտի մեկն էր: Որ իրա վրա էկած հարվածները չի պահում, էլ խի են կանգնացնում դարպասին:8 Սլավան էլ ասումա հարվածներն այնքան ուժեղ էին, որ դարպասապահը չկարողացավ փրկել:D:D

REAL_ist
16.09.2009, 14:27
Առաջի ուդառը ոչմիձև չէր կարա բռներ...
Ինչ մնումա պենալին էական բան չի, որ շատ ծավալվենք, բայց խաղացողը ընկավ ընկնելուց կպավ Կասին, դեղին պետքա տար սիմուլյացիայի համար:

salatik
16.09.2009, 14:28
նենց հիմար երազ էի տեսել, տենց էլ գիտեի որ Յուվեն չի հաղթի, Դիեգոն էլ վնասվածք ուներ, կանխազգացում կար մոտս

REAL_ist
16.09.2009, 14:47
ասեմ որ խաղով չհաղթեց Ռեալը:oառաջին տայմում գնդակի երես չտեսան շվեցարացիները, 21 հարված դարպասին, էլ խաղով հաղթելը ոնցա լինում?
Ուրիշ հարց որ Ալոնսոն գնաց խաղը փոխվեց...

Ambrosine
16.09.2009, 16:01
Շնորհավոր մեզ... արժանի էին հաղթանակի, խաղով էլ հաղթեցին, բա էլ ինչո՞վ:o Էլի սկսեցիք ինչ-որ պատճառներ փնտրե՞լ: Էդքան անհավատալի ա, որ Ռեալը կհաղթի՞: Պատահական գոլեր:))... պատահականը շվեյցարացիների 2 գոլերն էին:

Դեղին քարտերը քննարկել իմաստ չունի, որովհետև Ատկինսոնը սկզբունքորեն ամեն խախտման համար դեղին էր ցույց տալիս:

Ներսես_AM
16.09.2009, 16:53

Հա էլի, խաղաց գոլ խփեց հաղթեց, Շնորհավոր :)

h.s.
16.09.2009, 18:08
Մենամարտից առաջ. Մուրինյոն արդեն նշել է հիմնական կազմը

Այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի երկրորդ օրվա հանդիպումներում, անկասկած, «Ինտեր» – «Բարսելոնա» մրցավեճը առանձահատուկ է։ Մրցավեճից առաջ երկու ակումբների գլխավոր մարզիչները խոսել են այս խաղից ունեցած իրենց ակնկալիքների մասին։

Ժոզե Մուրինյո, «Ինտեր».
«Սա միայն առաջին խաղն է։ Չեմ ուզում մտածել, որ «Բարսելոնան» է ֆավորիտը։ Էտո՛Օն միշտ էլ լավ է տրամադրվում խաղերից առաջ ու նա ծնվել է հաղթելու համար։ Նա սիրում է ֆուտբոլ խաղալ ու երբ նա խաղադաշտում է, նա կարծես ուրիշ մարդ է դառնում։ Նա լքել է «Բարսելոնան», բայց համոզված եմ, այն մինչ այժմ նրա սրտում է։ Չեմ կարծում, որ այս հանդիպումը ինչ-որ գերբնական նշանակություն ունի նրա համար. նա կխաղա այնպես, ինչպես միշտ է խաղում։ Նա ապացուցելու ոչինչ չունի. բոլորս գիտենք նրա հնարավորությունները։ Գվարդիոլան երջանիկ է, որ ունի Իբրահիմովիչին, ես երջանիկ եմ, որ ունեմ Էտո՛Օին, իսկ Էտո՛Օն երջանիկ է այստեղ, Միլանում։ Մենք խաղալու ենք «Բարսելոնայի» դեմ, այլ ոչ թե Իբրահիմովիչի։ Ամեն դեպքում, միշտ էլ հաճելի է հանդես գալ լավագույն ֆուտբոլիստների դեմ։ Հիմա ես ձեզ կասեմ թիմի մեկնարկային կազմը այս հանդիպման համար ու կհեռանամ. Ժուլիո Սեզար, Մայկոն, Սամուել, Լուսիո, Կիվու, Ստանկովիչ կամ Մունտարի, Ձանետի, Տիագո Մոտա, Սնեյդեր, Միլիտո ու Էտո՛Օ»։

Պեպ Գվարդիոլա. «Բարսելոնա»
«Այս խաղը չի որոշի, թե որ թիմը կհաղթի այս խաղում։ Սա շատ ծանր խումբ է, որտեղ ընդգրկված 4 ակումբներն էլ խաղում են ազգային առաջնություններում։ Հաճելի է հյուրընկալվել Իտալիայում։ Նախորդ մրցաշրջանում մենք իտալական ակումբի հետ այդպես էլ չխաղացինք։ Անձամբ ինձ համար շատ հաճելի է հանդիպել Ժոզե Մուրինյոյի հետ, ով հաղթել է երեք տարբեր երկրներում։ Մենք պետք է լավ խաղանք, որ հաղթենք։ Ժոզեն նշեց այն 11-ի անունները, ովքեր այսօր դուրս են գալու խաղադաշտ, բայց ես դա չեմ անի։ Ես ցանկանում էի ձեռք բերել Իբրահիմովիչին, որովհետև գիտեի, որ նա հաղթողի հոգեբանություն ունի։ Հուսամ, ես այսօր Էտո՛Օին ողջունելու հնարավորություն կունենամ։ Կցանկանաի շնորհակալություն հայտնել նրան 5 հոյակապ մրցաշրջանների համար, որ նա անցկացրեց «Բարսելոնայում»»։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմում այսօր բացակայելու են Էստեբան Կամբիասոն ու Մարկո Մատերացին, համապատասխանաբար, ծնկի ու ազդրի վնասվածքների պատճառով։ Հարցականի տակ է նաև Ստանկովիչի մասնակցությունը հանդիպմանը. նա մրսած է…

«Բարսելոնային» չեն կարողանա օգնել Բոյան Կռկիչն ու Ռաֆա Մարկեսը։

armsport.am (http://armsport.am/am/news/4/31/1672/)

Սպասում եմ Բարսայի հաղթանակին:)

Լեո
16.09.2009, 18:38
Սպասում եմ Բարսայի հաղթանակին:)
+1 http://www.akumb.am/images/icons/icon10.gif

Amourchik
16.09.2009, 20:02
http://blancos.info/
եթե ամեն ինչ ճիշտ լիներ բանը սրան չէր հասնի, փաստորեն ամեն ինչ այնքան մաքուր չի, ինչքան շատերն են կարծում;)
Շնորհավոր մեր հաղթանակաը, միանաշանակ արժանի ու մաքուր , ինչպես ասաց Կարեն Գիլոյանը՝«գերհամոզիչ» հաղթանակ էր:Pբավական է նայել բոլոր խմբերի առաջատարների խաղերն ու արդյուքները , կերևա Ռեալի հաղթանակը ինչպիսին էր;)

Լեո
16.09.2009, 20:05
բավական է նայել բոլոր խմբերի առաջատարների խաղերն ու արդյուքները , կերևա Ռեալի հաղթանակը ինչպիսին էր;)

Բավական է նայել Ռեալի մրցակիցն ով էր, կերևա Ռեալի հաղթանակը ինչպիսին էր :)

Չնայած միայն մրցակցի դարպասապահին նայելն էլ բավական ու բավական է :)

Սերխիո
16.09.2009, 21:24
ստավկա անողներ ,դրեք ինտեր Պ1 ու վայելելք 2.90 գործակիցը:)

Լեո
16.09.2009, 22:10
ստավկա անողներ ,դրեք ինտեր Պ1 ու վայելելք 2.90 գործակիցը:)

Ստավկա անողներ, զգույշ եղեք. Բարսան Ռեալ չէ, Ինտերն էլ Յուվե չէ :P

Ապե Ջան
16.09.2009, 22:15
Ստավկա անողներ, զգույշ եղեք. Բարսան Ռեալ չէ, Ինտերն էլ Յուվե չէ :P
էս օր Բարսան պ2 ֆորա -1,5 լինելու 3,2 գործակցով, այ էտ ստավկայա

FC Bayern
16.09.2009, 22:55
Չէէէէէէէէէէ Ա խմբում Յուվենթուսն է առաջինը :P

Չէ Վենուս ջան, Յուվե 1-1 Բորդո, իսկ Հաիֆա 0-3 Բավարիա, այսինքն Բավարիանա 1-ը :hands:hands

xaladilnick
17.09.2009, 00:41
0-0:(

Լեո
17.09.2009, 00:46
Բարսան միանշանակ արժանի էր հաղթանակի, պարզապես Ինտերի մարզական բախտը բերեց: Ամեն դեպքում այսպիսի հաշիվը սպասելի էր:

Էնպես որ շատերի երազները սուտ դուրս եկան :D

Arman_I
17.09.2009, 00:47
Եվ ոնց կարելի էր այսպես անպատասխանատու վերաբերվել գոլային պահերին....:angry
Ինչևէ...Ինտերն ու Մոուրինյոն հասան իրենց գերխնդրին,այն է մեկ միավոր Բարսայից...:):hands

Ambrosine
17.09.2009, 15:37
Հալալ ա Արսենալին, ամոթ Բարսելոնին:

Arman_I
17.09.2009, 16:00
Հալալ ա Արսենալին, ամոթ Բարսելոնին:

:o:o:o
Աաաաաաաաաաա.....:D:D:D:DԱմո՛թ-Ամո՛թ-Հեռացե՛ք:D

Ambrosine
17.09.2009, 16:12
:o:o:o
Աաաաաաաաաաա.....:D:D:D:DԱմո՛թ-Ամո՛թ-Հեռացե՛ք:D
Բա, տեսնու՞մ ես՝ ինչ մեծ կարծիքի եմ Բարսելոնի մասին :))

Yellow Raven
17.09.2009, 16:45
Հալալ ա Արսենալին, ամոթ Բարսելոնին:

Հա դե Ռեալը լիներ Սան Սիրոյում 5-1 կհաղթեր:)

GevSky
17.09.2009, 16:45
Հալալ ա Արսենալին, ամոթ Բարսելոնին:
Իրոք ամոթ Բարսելոնին, Ռեալը էնքան ուժեղ էր որ 2-5 հաղթեց Ցյուրիխին, իսկ Բարսան այնքան ցածր մակարդակի վրա է գտնվում որ ոչ-ոքի խաղաց Ինտերի հետ... ամոթ.....:D

h.s.
17.09.2009, 18:27
Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Տիերի Անրին խոստովանել է, որ նրան հուսահատել է այն փաստը, որ ակումբի գլխավոր մարզիչը փոխարինեց նրան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում՝ «Ինտերի» դեմ (0:0)։

«Ես զայրացա, երբ փոխարինվեցի։ Չէի ցանկանում լքել խաղադաշտը։ Երբ տեղափոխվեցի եզր, կարող էի գնահատել Մայկոնի իրավիճակը. նա արդեն հոգնել էր», – մեջբերում է Անրիի խոսքերը Sport.es-ը։

armsport.am (http://armsport.am/am/news/4/31/1696/)

Ես էլ կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ Անրիի փոխարեն Իբրաին փոխարինել;)

Լեո
17.09.2009, 18:31
ամոթ Բարսելոնին:

Վայ Աստղ Աստղ :D:D

Իրոք ամոթ, որ 2-6 չջախջախեց:

Vaho
17.09.2009, 18:43
Էտ ծամոնը հլը չի բժորել, հասկացանք էլի:[

Սերխիո
17.09.2009, 18:59
Էտ ծամոնը հլը չի բժորել, հասկացանք էլի:[

էտ էլ իրաննց Արարատ 73-ն ա;)
մեկել մի հին, նամշոտ, բորբոսնած երգ , Ֆրանկոյի մասին:P

Լեո
17.09.2009, 19:07
մեկել մի հին, նամշոտ, բորբոսնած երգ , Ֆրանկոյի մասին:P

Թեկուզ նամշոտ ու բորբոսնած, բայց ճշմարի՛տ :P

Taurus
17.09.2009, 19:20
լավ խաղ էր բայց Ինտեր-Բարսան, ոնց որ հին ընլկերների հանդիպում լիներ:P:B

Ambrosine
17.09.2009, 22:14
Հա դե Ռեալը լիներ Սան Սիրոյում 5-1 կհաղթեր:)
Ի՞նչ իմանաս, մինչև չիմանաս:

Իրոք ամոթ Բարսելոնին, Ռեալը էնքան ուժեղ էր որ 2-5 հաղթեց Ցյուրիխին, իսկ Բարսան այնքան ցածր մակարդակի վրա է գտնվում որ ոչ-ոքի խաղաց Ինտերի հետ... ամոթ.....:D
Շատ ծիծաղելի է, շատ...
Թե ով ինչ մակարդակի վրա է գտնվում, կարևոր չի: Կարևորը այն էր, որ Բարսելոնը կարող էր հաղթել ու չհաղթեց: Հատկապես խաղի սկզբնամասը չօգտագործեց: Իսկ Ռեալը օգտվեց իր հնարավորություններից:

Վայ Աստղ Աստղ :D:D

Իրոք ամոթ, որ 2-6 չջախջախեց:

Թեկուզ նամշոտ ու բորբոսնած, բայց ճշմարի՛տ :P

Էդ <<ճշմարտությունը>> բազմիցս հերքվել է տարբեր ձևերով՝ և վիճակագրական, և պատմական... այնպես որ նորից մի բորբոքեք այդ թեման, վայելեք ձեր 1 միավորը, եթե այդքան գոհ եք: :P

հ.գ. էլի 2-6՞՞՞ :sad Որ ասեմ, Ներսեսը էլի կարմիր քարտ կտա:beee

Լեո
18.09.2009, 12:09
Իսկ Ռեալը օգտվեց իր հնարավորություններից:
Իհարկե, օգտագործեց բոլոր այն հնարավորությունները, երբ Ցյուրիխի դարպասպահը գնդակը բռնում և սիրուն տեղադրում էր սեփական դարպասում :) Հալալ ա Ռեալին, ո՜նց էր կարողանում էր:

Որ ասեմ, Ներսեսը էլի կարմիր քարտ կտա:beee

Դավադիրնե՜ր :beee

GevSky
18.09.2009, 16:31
Շատ ծիծաղելի է, շատ...
Թե ով ինչ մակարդակի վրա է գտնվում, կարևոր չի: Կարևորը այն էր, որ Բարսելոնը կարող էր հաղթել ու չհաղթեց: Հատկապես խաղի սկզբնամասը չօգտագործեց: Իսկ Ռեալը օգտվեց իր հնարավորություններից: Դե հնարավորությունը որնա որ Իգուաինը Ցյուրիխի սոխի մարգերի միջով անցավ ու գոլ խփեց.... Իսկ որ Բարսայի դեմ ամենալավ պաշտպանվող գրանդերից մեկն էր, ինչ հնարավորության մասին է խոսքը.... Ինտերը վերջերս Միլանին 4-0 հաղթեց, դե տենանք Ինտերից պարտված թիմի հետ ռեալը ոնց կխաղա, մինիմում 4 գնդակի առավելությամբ կհաղթի՞:)

Սերխիո
18.09.2009, 18:43
Ինտերը վերջերս Միլանին 4-0 հաղթեց, դե տենանք Ինտերից պարտված թիմի հետ ռեալը ոնց կխաղա, մինիմում 4 գնդակի առավելությամբ կհաղթի՞:)

ետ տրամաբանությամբ էլ `ձեր դաշտում ձեզ հաղթած էսպանյոլի հաղթեցինք իր իսկ դաշտում:8

Ambrosine
18.09.2009, 21:58
Իհարկե, օգտագործեց բոլոր այն հնարավորությունները, երբ Ցյուրիխի դարպասպահը գնդակը բռնում և սիրուն տեղադրում էր սեփական դարպասում :) Հալալ ա Ռեալին, ո՜նց էր կարողանում էր:

Դե հնարավորությունը որնա որ Իգուաինը Ցյուրիխի սոխի մարգերի միջով անցավ ու գոլ խփեց.... Իսկ որ Բարսայի դեմ ամենալավ պաշտպանվող գրանդերից մեկն էր, ինչ հնարավորության մասին է խոսքը.... Ինտերը վերջերս Միլանին 4-0 հաղթեց, դե տենանք Ինտերից պարտված թիմի հետ ռեալը ոնց կխաղա, մինիմում 4 գնդակի առավելությամբ կհաղթի՞:)

Հա, վա՞յ, դուք բարոյական հաղթանակ եք տարել :) :
Ինչպես չէի ֆայմել :fool :

Լեո
18.09.2009, 22:05
Ինչպես չէի ֆայմել :fool :

Իսկ Բարսան թողած Ռեալի երկրպագու լինելու մասին ի՞նչ կասես :think

Կարող ես չպատասխանել, պատասխանդ արդեն մեջբերել եմ :))

Ambrosine
18.09.2009, 22:18
Իսկ Բարսան թողած Ռեալի երկրպագու լինելու մասին ի՞նչ կասես :think

Կարող ես չպատասխանել, պատասխանդ արդեն մեջբերել եմ :))
Կասեմ, որ վատ չէր լինի հավատարիմ մնալը :)

GevSky
19.09.2009, 04:17
Կասեմ, որ վատ չէր լինի հավատարիմ մնալը
Հարցա առաջանում ու՞մ հավատարիմ մնալ, Ռեալը սկի ինքը իրան հավատարիմ չի, էնդեղ ռեալից բան մնացելա՞ որ...:D

Ambrosine
19.09.2009, 10:59
Հարցա առաջանում ու՞մ հավատարիմ մնալ, Ռեալը սկի ինքը իրան հավատարիմ չի, էնդեղ ռեալից բան մնացելա՞ որ...:D
Փաստորեն, Բարսելոնն էլ պիտի հաջողության չհասներ, եթե ինքն իրեն հավատարիմ մնալուց խոսքը գնաց:):

GevSky
21.09.2009, 12:57
Փաստորեն, Բարսելոնն էլ պիտի հաջողության չհասներ, եթե ինքն իրեն հավատարիմ մնալուց խոսքը գնաց: Ասածդ չհասկացա

Ambrosine
21.09.2009, 19:32
Ասածդ չհասկացա
Շատ պարզ եմ գրել ;) :

Taurus
20.10.2009, 20:38
էսօր ինչ են ցույց տալու?

Լեո
20.10.2009, 20:49
էսօր ինչ են ցույց տալու?
Հ1 ----------- Բարսա - Ռուբին
Արարատ --- Լիվերպուլ - Լիոն

Ambrosine
21.10.2009, 00:45
Ռուբի՞ն :o
2-րդ Ռուսաստանի հավաքական ա դառնալու, մենակ թե 2-րդ Պորտու չդառնա :clean:

Լեո
21.10.2009, 00:47
Ռուբի՞ն :o
2-րդ Ռուսաստանի հավաքական ա դառնալու, մենակ թե 2-րդ Պորտու չդառնա :clean:

Զենիթին էլ հիշիր ;)

Գոռ Ջան - Հայ
21.10.2009, 08:30
Ռուսաստանը ցնծության մեջ է, Տատարստանում ազգային տոն է: Կազանի Ռուբինը Կատալոնիայում 2:1 հաշվով պարտության է մատնում ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Բարսելոնային: Երեկ մեկնարկեց չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրը և Ռուսաստանի չեմպիոնը Կամպ Նոու ստադիոնում մրցեց Բասրելոնայի հետ և մատուցեց ամենախոշոր սենսացիան: Արդեն 2-րդ րոպեին Ալեքսանդր Ռյազանցևը բացեց հաշիվը: Բարսելոնան միայն 48-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն Գյոկդենիզ Կարադենիզը 73-րդ րոպեին գրավելով Վիկտոր Վալդեսի դարպասը մեծ հիասթափություն պատճառեց Բարսելոնայի երկրպագուներին, իսկ Ռուբինն այժմ 4 միավորով հավասարվեց Բասրելոանյին և Դինամոյին:

Կիևցիները Միլանում ոչ ոքի`2:2 հաշվով ավարտեցին հանդիպումը Իտալիայի չեմպիոն Ինտերի հետ: Իտալաիցները մեծ դժվարությամբ խուսափեցին պարտությունից: Այս խաղում ևս հյուրերը դարձան արագ գոլի հեղինակ: 5-րդ րոպեին Տարաս Միխալիկը գրավեց Ժուլիո Սեզարի դարպասը: Ինտերի գնդակը խփեց Դեյան Ստանկովիչը` 35-րդ րոպեին: Սակայն հինգ րոպե էլ չէր անցել Կուսիոն հասարակ իրավիճակում, անկյունայինի խաղարկումից հետո գնդակն ուղարկեց սեփալան դարպասը: Ինտերը հայտնվեց հետապնդողի դերում: Ընդմիջումից անմիջապես հետո Վալտեր Սամուելը փոխհատուցեց խաղընկերոջ սխալի համար` 2:2: Ինտերը երեք միավորով վերջին տեղում է:

Ե խմբի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջին տեղի երկու գլխավոր հավակնորդները: Լիվերպուլը հյուրընկալեց Լինոի Օլիմպիկին և Էնֆիլդ ստադիոնում ցավալի պարտություն կրեց: Ֆրանսիացիները տարան կամայաին հաղթանակ: Առաջին խաղակեսի ավարտից չորս րոպեի առաջ Յոսի Բանայունը առաջ մղեց Լիվերպուլին, սական երկրորդ խաղակեսում Լիվերպուլը ոչ մի այն չկարողացավ պահել հաշիվը, յալև երկու գնդակ ընդունեց: Աչքի ընկան Մաքսիմ Գոնալոնը և Սեզար Դելգադոն: Ընդ որում փոեխարինամն դուրս եկած Դելգադոն Լիոնին հաղթանակ բերեց ավելացրած առաջին րոպեին:

Խմբի մյուս խաղում Դեբրեցենն ու Ֆիորենտինան յոթ անգամ գրավեցին դարպասը: Արդեն 6-րդ րոպեին հաշիվը 1:1 էր: Պետեր Ցվիտկովիչը 2-րդ րոպեին բացեց հաշիվը, Ադրիան Մուտուն չորս րոպե անց խփեց պատասախն գնդակը: Այնուհետև Չիլարդինյոյի և Մուտուի շնորհիվ Ֆիորենտինան առաջ անցավ արդեն երկու գնդակ առավելությամբ: Գերգեյ Ռուդոլֆը 28-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մի քանի րոպե անց Սանտանան դարձայլ իտալացիների առավելությունը հասցրեց երկու գնդակի: Հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Կուլիբալին Դեբրեցենին պարտությունից խուսափելու հույս պարգևեց, սակայն 3:4 հաշիվը մնաց անփոփոխ և Դեբրեցենն առանց միավորի վերջին տեղում է: Լինոը միայն հաղթանակ է տարել և 9 միավորով առաջինն է: Ֆիորենտինան ունի 6, Լիվերպուլը` 3 միավոր:
համր
Ժ խմբում հանդիպեցին Շտուտգարտն ու Սևիլին և Ռեյնջերսն ու Ունիրեան: Երկու դեպքում էլ դաշտի տերերը չափազանց հյուրընկալ գտնվեցին և պարտություն կրեցին: Սևիլիան Սկիլաչիի դուբլի և Խեսուս Նավասի գոլի շնորհիվ մինչև 74-րդ րոպեն հաղթում էր 3:0 հաշվով: Գերմանացիները կարողացան միայն հեղինակության գնդակ խփել: Էլսոնը 74-րդ րոպեին գրավեց Չավի Վարասի դարպասը:

Սակայն երեկվա ամենասենսացիոն և զարմանալի հանդիպումը տեղի ունեցավ Գալզգոյում: Ռեյնջերսի երկպագուները սարսափած ու զարմացած հետևում էին, թե ինչպես են շոտլանդացիները Եվրոպային անհայտ ռումինական Ունիրեայի հետ խաղում եկու անգամ գրավում սեփական դարպասը, չեն իրացնում 11 մետրանոցը և խայտառակ պարտություն են կրում 1:4 հաշվով: Իսկ հանդիպումը սկսվեց ռումինացիների ինքնագոլից: 2-րդ րոպեին Վիլանը առավելություն տվեց Ռեյնջերսին: Բայց հետագա ընթացքը ստիպեց Ռեյնջերսին ընդունել 1:4 հաշվով պարտությունը և բավարարվել խմբի վերջին տեղով: Ռեյնջերսն ընդամենը մեկ միավոր ունի: Ունիրեան բարձրացավ երկրորդ տեղ, իսկ առջատարաը միարվոր չկորցրած Սևիլիան է:

Երեկվա ամենասակավագոլը վերջին խմբի երկու հանդիպումներն էին: Հոլանդիայի Ազ Ալկմարտը ընդունեց Լոնդոնի Արսենալին և հասար իր համար դարական արդյունքի: ԿՈղմերը մեկական գնդակ փոխանակեցին: Սեսկ ՖԱբրեգասը մինչև ընդմիջում առաջ մղեց Արսենալին և թվում էր լոնդոցիները առանց դժվարության երեք միավոր կտանեն Հոլանդիայից, սական 93-րդ րոպեին Դավիդ Մենդեսը դաշտի տերերին փրկեց պարտությունից:

Մյուս խաղում Հունաստանի Օլիմպիակոսը մրցեց Բելգիայի Ստանդարտի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Հույները կամային հաղթանակ տարան: Ստանդարտը Դե Կամարագոյի գոլի շոնրհիվ առաջ անցան 37-րդ րոպեին: Մինչև ընդմիջում դաշտի տերեևը կարողացա շտկել դրությունը` հավասարեցնելով հաշիվը: Եվ այս խաղում նույնպես գոլ արձանագրվեց 93-րդ րոպեին: Ստոլտիդիսը հաղթանակ պարգևեց Օլիմպիակոսին:
Խմբի առաջտարաը 7 միավոր վաստակած Արսենալն է: Օլիմօիակոսը մեկ միավոր պակաս ունի:

Venus
21.10.2009, 10:56
Debreceni VSC 3-4 ACF Fiorentina
Liverpool FC 1-2 Olympique Lyonnais
FC Barcelona 1-2 FC Rubin Kazan
FC Internazionale 2-2 FC Dynamo Kyiv
Rangers FC 1-4 FC Unirea Urziceni
VfB Stuttgart 1-3 Sevilla FC
AZ Alkmaar 1-1 Arsenal FC
Olympiacos FC 2-1 R. Standard de LiУЈge
:hands

Legolas
21.10.2009, 11:17
Debreceni VSC 3-4 ACF Fiorentina
Liverpool FC 1-2 Olympique Lyonnais
FC Barcelona 1-2 FC Rubin Kazan
FC Internazionale 2-2 FC Dynamo Kyiv
Rangers FC 1-4 FC Unirea Urziceni
VfB Stuttgart 1-3 Sevilla FC
AZ Alkmaar 1-1 Arsenal FC
Olympiacos FC 2-1 R. Standard de LiУЈge
:hands
լավ տուր էր, գոլառատ :hands աբրի Ռուբինը, ռասիսկի թիմ ա է:sm

Venus
21.10.2009, 11:27
Հա ճիշտ է շատ հետաքրքիր տուր ստացվեց, սիրում եմ նման անակնկալներ, երբ բացահայտ ֆավորիտը պարտվում է :hands, իհարկե եթե իտալական թիմ չէ :oy

Venus
21.10.2009, 11:32
FC Girondins de Bordeaux 20:45 FC Bayern München
Juventus 20:45 Maccabi Haifa FC
PFC CSKA Moskva18:30 Manchester United FC
VfL Wolfsburg 20:45 Beşiktaş JK
Real Madrid CF 20:45 AC Milan
FC Zürich 20:45 Olympique de Marseille
FC Porto 20:45 APOEL FC
Chelsea FC 20:45 Club Atlético de Madrid

Էս էլ այսօրվա զույգերը ;)

Venus
22.10.2009, 09:49
FC Bordeaux 2-1 FC Bayern München
Juventus 1-0 Maccabi Haifa FC
CSKA Moskva 0-1 Manchester United FC
VfL Wolfsburg 0-0 Beşiktaş JK
Real Madrid CF 2-3 AC Milan
FC Zürich 0-1 Olympique de Marseille
FC Porto 2-1 APOEL FC
Chelsea FC 4-0 Club Atlético de Madrid :hands

Սիրում եմ էլի Միլանին :love

Venus
05.11.2009, 11:43
Matchday 4 - 03 November 2009
Group Home Away

FC Bayern MУМnchen 0-2 FC Girondins de Bordeaux
Maccabi Haifa FC 0- 1 Juventus
Be�ikta� JK 0-3 VfL Wolfsburg
Manchester United FC 3-3 PFC CSKA Moskva
AC Milan 1-1 Real Madrid CF
Olympique de Marseille 6-1 FC ZУМrich
APOEL FC 0-1 FC Porto
AtlУЉtico de Madrid 2-2 Chelsea FC

Matchday 4 - 04 November 2009
Group Home Away

ACF Fiorentina 5-2 Debreceni VSC
Olympique Lyonnais 1-1 Liverpool FC
FC Rubin Kazan 0-0 FC Barcelona
FC Dynamo Kyiv 1-2 FC Internazionale Milano
FC Unirea Urziceni 1-1 Rangers FC
Sevilla FC 1-1 VfB Stuttgart
Arsenal FC 4-1 AZ Alkmaar
R. Standard de Liège 2-0 Olympiacos FC
FC Unirea Urziceni 1-1 Rangers FC
Sevilla FC 1-1 VfB Stuttgart
Arsenal FC 4-1 AZ Alkmaar
R. Standard de Liège 2-0 Olympiacos FC

:hands /ափսոս մենակ "Միլանչոս" է ոչ-ոքի խաղացել :oy/

ministr
05.11.2009, 15:05
Forza Juve :)

Farfalla
18.12.2009, 19:08
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի զույգերը

Շտուտգարտ (Գերմանիա) - Բարսելոնա (Իսպանիա)
Օլիմպիակոս (Հունաստան) - Բորդո (Ֆրանսիա)
Ինտեր (Իտալիա) - Չելսի (Անգլիա)
Բավարիա (Գերմանիա) - Ֆիորենտինա (Իտալիա)
ԲԿՄԱ (Ռուսաստան) - Սեվիլիա (Իսպանիա)
Լիոն (Ֆրանսիա) - Ռեալ (Իսպանիա)
Պորտու (Պորտուգալիա) - Արսենալ (Անգլիա)
Միլան (Իտալիա) - Մանչեստր Յունայթեդ (Անգլիա)

Ապե Ջան
18.12.2009, 19:12

Կարգին խաղա լինելու: Հեսա տեսեք Միլանս ոնցա Մանչեստրին իր տեղը ցույց տալիս:

Ջուզեպե Բալզամո
18.12.2009, 19:18
Բավական լավ զույգեր են, հատկապես իտալոանգլիականները: Սաղիս համբերություն … ;)

Հ.Գ. Ապե ջանն առաջ ընկավ, մինչև ես մի մատով տպում էի :(

Yellow Raven
18.12.2009, 19:29
Վախենամ, էս տարվա 1/4 եզրափակիչում Իտալիան էլի ներկայացուցիչ չունենա:))

Taurus
18.12.2009, 19:40
Շատ լավ զույգեր են:hands:hands:hands
real բռնվի ..;լօօօօօօօլ

Սերխիո
19.12.2009, 01:26
Շատ լավ զույգեր են:hands:hands:hands
real բռնվի ..;լօօօօօօօլ

չէ :nea,էս անգամ մնացած են բռնվելու…

Հ.Գ

էս կուլեներին չեմ հասկանում ,չեն քնում՝ Ռեալի մասին են մտածում ,ետ խի Չելսին չբռնվի որ ,կամ Միլանը:think

Սերխիո
19.12.2009, 01:59
մի բան նկատեցի ես զույգերում,որ կդիմակայեն՝

Լիոն-Բենզեմա
Բարսա-Գլեբ
Չելսի-Մուրինյո
Սևիլյա-Խուանդե Ռամոս / Թե՞ հելել ա ԲԿՄԱ-ից /

Taurus
19.12.2009, 11:35
էս կուլեներին չեմ հասկանում ,չեն քնում՝ Ռեալի մասին են մտածում ,ետ խի Չելսին չբռնվի որ ,կամ Միլանը:think
էլի որ չէս հասկանա, դրա համար կակ մինիմում պիտի Կուլե լինես ;)
լավ էլ գիտես խի պիտի բռնվի:

Cantona
19.12.2009, 18:24
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի զույգերը

Շտուտգարտ (Գերմանիա) - Բարսելոնա (Իսպանիա)
Օլիմպիակոս (Հունաստան) - Բորդո (Ֆրանսիա)
Ինտեր (Իտալիա) - Չելսի (Անգլիա)
Բավարիա (Գերմանիա) - Ֆիորենտինա (Իտալիա)
ԲԿՄԱ (Ռուսաստան) - Սեվիլիա (Իսպանիա)
Լիոն (Ֆրանսիա) - Ռեալ (Իսպանիա)
Պորտու (Պորտուգալիա) - Արսենալ (Անգլիա)
Միլան (Իտալիա) - Մանչեստր Յունայթեդ (Անգլիա)

Ռեալը ոնց որ վերջի ... չէ է, ոնց որ <<միշտ>> 1/8-ից առաջ չի գնա :D

Ambrosine
19.12.2009, 18:28
Ռեալը ոնց որ վերջի ... չէ է, ոնց որ <<միշտ>> 1/8-ից առաջ չի գնա :D
Դե Ռեալը որտեղի՞ց Մարսելի Օլիմպիկի չափ լինի:

Yellow Raven
19.12.2009, 19:59
Դե Ռեալը որտեղի՞ց Մարսելի Օլիմպիկի չափ լինի:

Մարսելի Օլիմպիկից ուժեղա, դա ապացուցվեց խմբային փուլում:)
Բայց այ Լիոնի Օլիմպիկից...:P

Ambrosine
19.12.2009, 20:01
Մարսելի Օլիմպիկից ուժեղա, դա ապացուցվեց խմբային փուլում:)
Բայց այ Լիոնի Օլիմպիկից...:P
Դեռ խաղը չի կայացել:P

Yellow Raven
19.12.2009, 20:04
Դեռ խաղը չի կայացել:P

Դե էդ բազմակետը նշանակում էր, որ երկու ամսից կտեսնենք.... որ Լիոննա ուժեղ:P:))

Ambrosine
19.12.2009, 20:08
Դե էդ բազմակետը նշանակում էր, որ երկու ամսից կտեսնենք.... որ Լիոննա ուժեղ:P:))
... Մարսելի Օլիմպիկից:))

Invisible man
19.12.2009, 21:16
Ինչ եք խորացել պարզ չի, որ ԲԿՄԱ-ն ա դառնալու չեմպիոն... Արա էս ինչ եմ ասում:D

Cantona
21.12.2009, 14:26
Դե Ռեալը որտեղի՞ց Մարսելի Օլիմպիկի չափ լինի:

Ինչ կապ ունի Մարսելը ?? :D
2-3 հատ տուֆի կտորին մի քանի միլիոն փող են տվել գիդեք թիմ ա դառել Ռեալը ?? Նույն Լիոնը չէր որ ռեալին մի 2 տարի առաջ 2 խաղում էլ սատկցրեց ?? Կամ որը ասեմ ... Արսենալ, Յուվե, Բավարիա, Լիվերպուլ, Ռոմա ....

Venus
21.12.2009, 15:22
Վաաայ էս ինչ հետաքրքիր քննարկում եմ բաց թողել :oy
Տեսնե՞ս ով է լինլեու չեմպիոն :think բայց իմ իտալյանոներիս ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել

Tyler
21.12.2009, 18:17
2-3 հատ տուֆի կտորին
Ուզում ես ասես Կական ու Ռոնալդուն լավ ֆուտբոլիստներ չե՞ն :))

գիդեք թիմ ա դառել Ռեալը ??
ՍԵՆՑ մասշտաբներոբ կազմի փոփոխությունից հետո ոչ մեկ մի քանի ամսում թիմ չի դառնում:

Նույն Լիոնը չէր որ ռեալին մի 2 տարի առաջ 2 խաղում էլ սատկցրեց ??
Էն ժամանակ ուրիշ էր ամեն ինչ: Մոտ էդ թվերին էլ Լիվերպուլը Բարսային դուրս թողեց 1/8-ից, հիմա որ էլի հանդիպեին պետք ա սպասեինք որ նույնը կկրկնվի՞

Gayl
21.12.2009, 20:34
Ինչ կապ ունի Մարսելը ?? :D
2-3 հատ տուֆի կտորին մի քանի միլիոն փող են տվել գիդեք թիմ ա դառել Ռեալը ?? Նույն Լիոնը չէր որ ռեալին մի 2 տարի առաջ 2 խաղում էլ սատկցրեց ?? Կամ որը ասեմ ... Արսենալ, Յուվե, Բավարիա, Լիվերպուլ, Ռոմա ....
Բայց էս տարի պատկերը մի քիչ ուրիշ ա ու չեմ կարծում,որ Լիոնը կկարողանա Ռեալին թռցնի,այ Ինտեռի վրա եմ խիստ կասկածում,եթե չկարողանա ավելի լավ խաղա Չելսին բզիկ-բզիկ կանի:

Cantona
21.12.2009, 20:37
Ուզում ես ասես Կական ու Ռոնալդուն լավ ֆուտբոլիստներ չե՞ն :))

ՍԵՆՑ մասշտաբներոբ կազմի փոփոխությունից հետո ոչ մեկ մի քանի ամսում թիմ չի դառնում:

Էն ժամանակ ուրիշ էր ամեն ինչ: Մոտ էդ թվերին էլ Լիվերպուլը Բարսային դուրս թողեց 1/8-ից, հիմա որ էլի հանդիպեին պետք ա սպասեինք որ նույնը կկրկնվի՞

Վատ ֆուտբոլիստներ չեն լինում, եթե մի քիչ երկար մտածես, բայց Ռեալում շատերն են "փջացել", ես 2ն էլ են նույն ուղու վրա ու ես օրինակ շատ ափսոսում եմ այ հենց ես 2ի համար ... կարաին հանճարեղներ շարքին դասվեին, եթե օրինակ Բարսաում կամ Այաքսում խաղաին ...

Կապռենք կերևա ... Ես համոզված եմ, որ ետ նույն բանը վերջի 5 տարին ասում ես ... եթե ենվախտ նայելլ ես ելի ֆուտբոի ...

Cantona
21.12.2009, 20:42
Բայց էս տարի պատկերը մի քիչ ուրիշ ա ու չեմ կարծում,որ Լիոնը կկարողանա Ռեալին թռցնի,այ Ինտեռի վրա եմ խիստ կասկածում,եթե չկարողանա ավելի լավ խաղա Չելսին բզիկ-բզիկ կանի:

Ամեն դեպքում հետաքրքիր ա Մորինյոն առաջին անգամ ա Չելսիի դեմ խաղալու իրա հեռանալուց հետո ..

Tyler
21.12.2009, 21:26
Վատ ֆուտբոլիստներ չեն լինում, եթե մի քիչ երկար մտածես, բայց Ռեալում շատերն են "փջացել", ես 2ն էլ են նույն ուղու վրա
Կական հիմա նենց ա խաղում, ոնց որ վերջին մի տարում Միլանի կազմում՝ այսինքն ոչ էդքան լավ: Անընդհատ ինչ-որ բան խանգարում ա, էս վերջերս՝ վնասվածքները: Կական հա, հլը որ էն Կական չի որ 2007-ին էր, բայց եթե փչացել ա, ուրեմն փչացել ա դեռ անցած տարին:
Ինչ վերաբերում ա Ռոնալդուին (որից առաջ զզվում էի, հիմա ուղղակի չեմ սիրում :)) համարյա անտարբեր եմ), իրա մասին հաստատ չի կարելի տենց ասել, քանի որ տղեն համարյա ամեն խաղին գոլ ա խփում, ու լավ էլ խաղում ա:

Ես համոզված եմ, որ ետ նույն բանը վերջի 5 տարին ասում ես ... եթե ենվախտ նայելլ ես ելի ֆուտբոի ...
Նայել եմ: Բայց վերջին 2 տարում չէի ասում, քանի որ Ռեալը իրոք չեմպիոնական կազմ ու չեմպիոնական խաղ չէր ցուցադրում: Դրանից 2 տարի առաջ ասում էի, ու Ռեալը գոնե Իսպանիայի չեմպիոն դառնում էր: Մենակ 2004-2005ն էր ափսոս... :(

Սերխիո
21.12.2009, 22:32
էլի որ չէս հասկանա, դրա համար կակ մինիմում պիտի Կուլե լինես ;)

դրա համար էլ ֆուտբոլից հասկանում եմ:P

Taurus
22.12.2009, 09:56
դրա համար էլ ֆուտբոլից հասկանում եմ:P

Էս հարցին պետք է մի քիչ փիլիսոփայորեն մոտենալ

էսքան գրեցինք, բայց կա իմ զույգ, որ զոռ ա լինելու, հազիվ յոլա գնացող միլանն ու մանչը իրար վերջնականապես սատկացնելու են:hands

Tyler
22.12.2009, 21:01
հազիվ յոլա գնացող միլանն ու մանչը իրար վերջնականապես սատկացնելու են
Ամենահետաքրքիրն էն ա, որ Բեքհեմը էդ ժամանակ Միլանի կազմում խաղալու ա իրա ամենա-ամենա թիմի հետ :) Բայց ինձ թվում ա Մանչեստերը կկրի, Լեոնարդոն Ֆերգյուսոնի չափ չկա, կազմերի մակարդակն էլ նույնն ա համարյա: + պատասխան խաղը Օլդ Տրաֆֆորդում ա լինելու: Չնայած որ Միլանը կրի չեմ զարմանա (մի քիչ էլ կուրախանամ՝ Բեքսի համար :B) ), դրանք ինչքան էլ մեռած լինեն ՉԼ-ում լավ են խաղում...

Invisible man
22.12.2009, 21:22
Իմ համար էս խմբային փուլում ամենահիշվող խաղը խաղացել ա Բորդոն: Եթե սենց շարունակի կարա դաժը մինչև 1/2 ձքի:
Բայց շատ կուզեի, որ Յուվես անցներ: Բայց ախր խաղը շաաաաաաաաաատ դժգույն էր: Ափսոս,գուցե մյուս տարի......:think: Մենակ պետք ա մարզչին փոխել, հա անպայման,թե չե էդ Ֆերրարան:[:[

Սերխիո
22.12.2009, 21:56
Մանչը կկրի, իսկ Չելսին էս անգամ չի անցնի ,ինձ թվում ա Մուրինյոն չի թռնի մեկ ութից

aqualilia
24.12.2009, 02:12
Չելսին այս տարի շատ առաջ կգնա, եթե ոչ մինչև չեմպիոն, համոզվելու համար բավական է նայել այս տարվա խաղերը, շատ ուժեղ են խաղում!

Tyler
28.12.2009, 17:35
Չելսին այս տարի շատ առաջ կգնա, եթե ոչ մինչև չեմպիոն, համոզվելու համար բավական է նայել այս տարվա խաղերը, շատ ուժեղ են խաղում!
Վերջին մի ամսվա Չելսիի խաղերը նայելով հեչ չես ասի :think

Ապե Ջան
17.02.2010, 08:41
Երեկ ուշ երեկոյան վերսկսվեց Չեմպիոնների Լիգա 2009/2010 խաղարկությունը:)
Անցկացվեց 2 խաղ: Երկուսնել դիտարժան և կարևոր հանդիպմներ 2 կողմերի համար էլ:
Միլան - Մանչեսթեր Յունայթեդ և Լիոն - Ռեալ Մադրիդ:D
Միլանի դարպասահ Դիդան՝ առաջին խաղակեսի մինչև 35-րդ դեռ սուրճ էր վայելում, իսկ երկրորդ խաղակեսում, իր անփությ խաղի շնորհիվ ստիպված եղավ գնդակը ցանցից հանել 2 անգամ (սուրճը վրեն չէր եկել տղու:D)(տենցել Միլանը մի հատ կարգին դարպասապահ չունեցավ):
Այսպիսով Միլանը 2:3 հաշվով սեփական դաշտում պարտություն մատնվեց Մանչեսթեր Յունայթեդի կողմից:
Լիոն - Ռեալ Մադրիդ խաղնել մատուցեց անակնկալ ռեալիսներին:)
Մակուն - ի 47-րդ րոպեին խփած գնադակը միակն էր այդ խաղում և հանդիպումը ավարտվեց 1:0 հաշվով::B

DavitH
17.02.2010, 11:31
Real-ը տենց էլ չկարաց Լիոնի հետ մարդավարի խաղա :)

DavitH
17.02.2010, 11:39
Տեսնենք Բարսան էսօր ինչ ա անելու?

Ներսես_AM
17.02.2010, 12:28
Բարսան էսօր չի խաղում, 23-ին ա խաղալու: էս տարվանից փոխել են 1/8-երը նույն շաբաթվա մեջ 2 օրում 4 ական խաղ խաղալու փոխարեն, խաղալու են 2 շաբաթվա մեջ երեքշաբթի ու չորեքշաբթի, ամեն օր 2 խաղ:

Այսօր՝

Բավարի - Ֆիորենտինա
Պորտո - Արսենալ

DavitH
17.02.2010, 12:37
ինչքան հետ եմ ընգել ֆուտբոլից :(

Yellow Raven
17.02.2010, 15:48
Ռեալին ահագին բարդա լինելու Լիոնի հետ պատասխան խաղում հետ բերել կորցրածը:)
Իսկ Մանչեսթերը ինչպես սպասվում էր լուրջ մրցակից չէր ստացել ի դեմս Միլանի:)

Էսօրվա խաղերում կանխատեսումներս`

Պորտու-Արսենալ 0-0
Բավարիա-Ֆիորենտինա 2-0

:)

Սերխիո
17.02.2010, 15:50

Վահիկ ջան ,սրտով եմ զգում , որ խնդիր չկա , ես շատ հանգիստ եմ ,բայց մի քիչ անհամբեր. դե արի ու մինչև մարտի 10-ը սպասի

zanazan
17.02.2010, 16:49
Էսօրվա խաղերում կանխատեսումներս`

Պորտու-Արսենալ 0-0
Բավարիա-Ֆիորենտինա 2-0

:)

ես կասեյ
Պորտու-Արսենալ 0-2
Բավարիա-Ֆիորենտինա 0-0

բայց հետաքրքիր ա ուղակի, ստեղ կան քո կանխատեսումներից, որոնք կատարվել են? հավես չունեմ բոլոր եջերում նայելու..

Yellow Raven
17.02.2010, 19:46
ես կասեյ
Պորտու-Արսենալ 0-2
Բավարիա-Ֆիորենտինա 0-0

բայց հետաքրքիր ա ուղակի, ստեղ կան քո կանխատեսումներից, որոնք կատարվել են? հավես չունեմ բոլոր եջերում նայելու..

Չեմ հիշում էս թեմայում կանխատեսել եմ ինչ-որ բան,թե չէ, բայց կանխատեսումների մրցույթներում բավականին լավ էր ստացվում մոտս;)

Rammstein
18.02.2010, 00:37
Բավարիա-Ֆիորենտինա 1-0
:yahoo:hands
Առաջին խաղակեսը ավարտվեց:

Gayl
18.02.2010, 00:55
Պորտու-Արսենալ 2:1
Արսենալի դարպասապահը հիմար կատու է:

zanazan
18.02.2010, 01:04
Պորտու-Արսենալ 2:1
Արսենալի դարպասապահը հիմար կատու է:
հիմար կատու չի լինում..եսի անասուն ա

Gayl
18.02.2010, 01:08
հիմար կատու չի լինում..եսի անասուն ա
:D:D գնդակա տեսնում խառնվում ա իրար

zanazan
18.02.2010, 01:15
:D:D գնդակա տեսնում խառնվում ա իրար
հա, ամեն անգամ գնդակը որ մոտնա ընգնում, գոռում եմ - ֆռռա խփի գոլերին արա, ել խի ես ձգում.........
դեբիլ մեռնումա ելի......նեռվերս ելի նեռվայնացավ :angry

Gayl
18.02.2010, 01:37
Բավարիա-Ֆիորենտինա 2:1
Պորտու-Արսենալ 2:1(դարպասապահը Վալդեսի վատ տեսակն ա)

Rammstein
18.02.2010, 01:44
Բայց Բավարիայի երկրորդ գոլը մի այլ կարգի խաղից դուրս վիճակից խփվեց:
Կարող ա՞ մրցավարը հաշվել ա, որ ոչ թե փոխանցում էր, այլ հարված էր, ու խաղից դուրս չէր կարա լիներ, թե՞ տենց կանոն չկա: :think

Հ.Գ. Ուզում եմ ասեմ` եթե ես հարվածում եմ դարպասին (այ ոչ թե փոխանցում կատարում), ու ինձնից առաջ կանգնած խաղընկերս հպվում ա գնդակին (իրանից առաջ էլ մրցակցի պաշտպան չկա), դա խաղից դուրս ա՞ հաշվվում:

Gayl
18.02.2010, 01:56

Ես գիտեմ որ աֆսայիդ չպետք է լինի, գոլը չեմ տեսել, բայց մտածում եմ որ խաղացողը հարված է կատարել միամիտ կպել է իր խաղընկերին ու գնացել է դեպի գոլերը, իսկ եթե հարվածը խաղընկերը որսար դա արդեն փոխանցում կհամարվեր:

Ambrosine
18.02.2010, 02:02
Դա երևի արդեն մրցավարը պիտի որոշի:think

Սերխիո
18.02.2010, 02:06
100 %-ոց խաղից դուրս էր , քանի որ ոչ թե ,Ռոբենի հարվածի ժամանակ էր խաղից դուրս, այլ Օլիչի գլխով պասի ժամանակ

Gayl
18.02.2010, 02:10
Դա երևի արդեն մրցավարը պիտի որոշի:think
Այսինքն իրավունք ունի աֆսայիդ չդնի, հանգամանքներից ա կախված, եթե տվյալ գոլը ճիշտ եմ պատկերացրել, ուրեմն աֆսայիդ չկա:

Gayl
18.02.2010, 02:11
100 %-ոց խաղից դուրս էր , քանի որ ոչ թե ,Ռոբենի հարվածի ժամանակ էր խաղից դուրս, այլ Օլիչի գլխով պասի ժամանակ
Բայց Օլիչի պասը Ռոբենինա հասե՞լ:

Rammstein
18.02.2010, 02:12
Ես գիտեմ որ աֆսայիդ չպետք է լինի, գոլը չեմ տեսել, բայց մտածում եմ որ խաղացողը հարված է կատարել միամիտ կպել է իր խաղընկերին ու գնացել է դեպի գոլերը, իսկ եթե հարվածը խաղընկերը որսար դա արդեն փոխանցում կհամարվեր:
Ճիշտ ա, ես շատ ուրախ եմ, որ Բավարիան հաղթեց, բայց խնդրեմ վիդեոն, ինձ թվում ա ստեղ քո ասածի մասին խոսք լինել չի կարող:

http://www.youtube.com/watch?v=0E6Zpp1GwxE

Սերխիո
18.02.2010, 02:12
Բայց Օլիչի պասը Ռոբենինա հասե՞լ:

Օլիչը գլխով Քլոզեին տվեց, երկրորդ գոլի մասին ա

Gayl
18.02.2010, 02:19
Ճիշտ ա, ես շատ ուրախ եմ, որ Բավարիան հաղթեց, բայց խնդրեմ վիդեոն, ինձ թվում ա ստեղ քո ասածի մասին խոսք լինել չի կարող:

Ես ուրիշ բան էի պատկերացնում, եթե անգամ ուզեցել ա հարված անի միևնույննա գոլ խփողը աֆսայիդում ա եղել ու սուդիան մինիմում քյոռ պտի լինի որ այդ տեսակ աֆսայիդը չտեսներ:

Rammstein
18.02.2010, 02:36
Ես ուրիշ բան էի պատկերացնում, եթե անգամ ուզեցել ա հարված անի միևնույննա գոլ խփողը աֆսայիդում ա եղել ու սուդիան մինիմում քյոռ պտի լինի որ այդ տեսակ աֆսայիդը չտեսներ:
Դե գլխավորը կարող ա հեռու լիներ, չտեսներ, բայց եզրայինը պարտավոր էր տեսնել:

Legolas
18.02.2010, 12:48
Միլանն էլ պարտվեց , Ռեալն էլ , Արսենալն էլ :(:

Venus
18.02.2010, 12:49
Ֆիորենտինան էլ :(

Gayl
24.02.2010, 01:41
Շտուտգարտ-Բարսելոնա 1:1
Օլիմպիակոս-Բորդո 0:1
Գերակումբների յանը տարելա:[:

Venus
24.02.2010, 10:55
Ինտեր,Ինտեր, Ինտեր :clap

Minerva
24.02.2010, 11:16
Բարսային ի՞նչ եղավ… Երեևի մտածում էին, որ հեշտ ու հանգիստ հաղթելու են, ու իրանց լավ էին զգում, ի::angry Դե լավ, 1-1 ուրիշի դաշտում էլի վատ չի, հույս ունեմ Կամպ Նոուում իրանց խաղը ցույց կտան:
Իսկ էսօր` FORZA INTER:oy
Հ. Գ. Կարո՞ղ ա Ռեալը մեզ հաճելի անակնկալ մատուցի ու էլի էս փուլից դուրս մնա::P

Vaho
24.02.2010, 11:32
Ոնցվոր թե էս տարի ել անցած տարվա նման մրցավարները որոշել են բարսուկին սարքեն չեմպիոն, երկուհատ պենալ չդրին, իրանց խփած գոլնել պիքուլիկը խաղտումով պաս տվեց իբռաիմիկին:

Taurus
24.02.2010, 12:22
Ամեն ինչ նորմալ ա ընթանում, ոչ մի սյուրպրիզ դեռ չի եղել:
Մրցավարները, բացառությամբ Արսենալի խաղի, լավ են դատում:

Minerva
24.02.2010, 12:42
Ոնցվոր թե էս տարի ել անցած տարվա նման մրցավարները որոշել են բարսուկին սարքեն չեմպիոն, երկուհատ պենալ չդրին, իրանց խփած գոլնել պիքուլիկը խաղտումով պաս տվեց իբռաիմիկին:

Մի պենալ էլ Բարսայի օգտին չդրեցին: Եթե մրցավարները վատ են դատում, ստեղ Բարսան մեղավոր չի: Համ էլ, եթե դժվար չի, մի քիչ ավելի, ո՞նց ասեմ, կոռեկտ, թե ի՞նչ, ճիշտ բառը չեմ գտնում, արտահայտվեք Բարսայի հասցեին Այսինքն գիտեմ, որ դժվար ա, ինչքան որ իմ համար ա դժվար Ռեալի վերաբերյալ, բայց դե կարելի ա փորձել: Շնորհակալություն:

Gayl
24.02.2010, 14:08
Մրցավարները, բացառությամբ Արսենալի խաղի, լավ են դատում:
Բա Բավարիայի խա՞ղը:

Barcamaniac
24.02.2010, 15:28
Ժողովուրդ ջան, մի նեղացեք, բայց գրելը, որ Բարսային մրցավարներն օգնում են, կամ անցյալ տարի դարձրին չեմպիոն, ուղղակի աբիժնիկություն ա: Բարսելոնային երբեք մրցավարները չեն օգնում, ուղղակի դուք ամեն ինչին մի կողմից եք նայում ու ամեն ինչ չեք ուզում նկատել: Շտուտգարտի խաղացողը որ դարպասապահի նման ձեռքով գնդակը հեռացրեց, դարպասի գծի վրայից, ես անմիջապես հասկացա, որ մրցավարը Բարսային չեմպիոն ա դարձնում:
Դուք ասեք, թե որ պահն ա մրցավարն օգնել , ես հաստատ դրան համարժեք պահ կհիշեցնեմ, որ մրցավարը խանգարել ա: մենակ յոթանաունականներից պահեր չհիշացնեք:

Armen.181
24.02.2010, 21:37

:think

երկուհատ պենալ չդրին, իրանց խփած գոլնել պիքուլիկը խաղտումով պաս տվեց իբռաիմիկին:

GevSky
25.02.2010, 02:40
Ոնցվոր թե էս տարի ել անցած տարվա նման մրցավարները որոշել են բարսուկին սարքեն չեմպիոն, երկուհատ պենալ չդրին, իրանց խփած գոլնել պիքուլիկը խաղտումով պաս տվեց իբռաիմիկին:

Էնքան տգեղ ես գրում որ գրածիտ միտքը լրիվ կորումա... ավելի շատ ուշադրությունա դարձվում բառերիդ էժան ձևափոխությանը..... Ես իմ ամենաչսիրած թիմի մասին էլի տենց չեմ խոսում... եթե բան ես ուզում գրես գրի միտքդ ավելի սիրուն եղանակով...
Էս ընդամենը խորհուրդ էր, վիրավորվելու կարիք չկար անձնական ոչինչ չունեմ քո դեմ;)
Հ.Գ. կներեք օֆֆ տոպի համար...
Դե իսկ Ինտեռի համար շատ ուրախ եմ սրտանց Ինտեռի կողմից էի::hands

Minerva
25.02.2010, 12:34
Ինտերը հաղթեեեեց: :bux::hands
Շատ ուրախ եմ: Որ էն մի գոլը բաց չթողնեին, ավելի լավ կլիներ, բայց դե ոչինչ:
Հ. Գ. Ինձ թվա°ց, թե° Հ1-ի մեկնաբանը իրոք Ինտերին հեչ չի սիրում::think

Vaho
25.02.2010, 12:49
Ժողովուրդ ջան, մի նեղացեք, բայց գրելը, որ Բարսային մրցավարներն օգնում են, կամ անցյալ տարի դարձրին չեմպիոն, ուղղակի աբիժնիկություն ա: Բարսելոնային երբեք մրցավարները չեն օգնում, ուղղակի դուք ամեն ինչին մի կողմից եք նայում ու ամեն ինչ չեք ուզում նկատել: Շտուտգարտի խաղացողը որ դարպասապահի նման ձեռքով գնդակը հեռացրեց, դարպասի գծի վրայից, ես անմիջապես հասկացա, որ մրցավարը Բարսային չեմպիոն ա դարձնում:
Դուք ասեք, թե որ պահն ա մրցավարն օգնել , ես հաստատ դրան համարժեք պահ կհիշեցնեմ, որ մրցավարը խանգարել ա: մենակ յոթանաունականներից պահեր չհիշացնեք:

Էս չեմ ջոգում ինչ՞ աբիժնիկության մասին էս խոսում, ապեր արտահայտություններիտ մեջ զգուշ հելի, դու չես ճանաչում թե ես ով եմ, Եսել չգիտեմ դու ով ես, ու ինչել որ գրեմ երբեք ոչ մեկիդ չեմ վիրավորում, եթե բանը դրան չհասնի, ընեց որ բեր բանը դրան չհասցնենք,

Vaho
25.02.2010, 12:53
Էնքան տգեղ ես գրում որ գրածիտ միտքը լրիվ կորումա... ավելի շատ ուշադրությունա դարձվում բառերիդ էժան ձևափոխությանը..... Ես իմ ամենաչսիրած թիմի մասին էլի տենց չեմ խոսում... եթե բան ես ուզում գրես գրի միտքդ ավելի սիրուն եղանակով...
Էս ընդամենը խորհուրդ էր, վիրավորվելու կարիք չկար անձնական ոչինչ չունեմ քո դեմ;)
Հ.Գ. կներեք օֆֆ տոպի համար...
Դե իսկ Ինտեռի համար շատ ուրախ եմ սրտանց Ինտեռի կողմից էի::hands

Ես բարսի մասին որ խոսում եմ միշտել էտ ձեվ եմ խոսում, թե ստեղ թե ամեն տեղ, ես իմ ամենաչսիրած թիմի մասին էտ ձեվ եմ խոսում, ու դրա դեմ ոչ մի բան չես կարա անես…

Tyler
25.02.2010, 23:17
Շատ անսպասելի էր Ինտերի հաղթանակը, մանավանդ տենց արագ գոլը... Բայց ոչինչ, Չելսին իրա դաշտում ցույց կտա ով-ովա ;)

Venus
26.02.2010, 13:02
Շատ անսպասելի էր Ինտերի հաղթանակը, մանավանդ տենց արագ գոլը... Բայց ոչինչ, Չելսին իրա դաշտում ցույց կտա ով-ովա ;)

չէ, պատասխան խաղում էլ Ինտերն է հաղթելու :P

Tyler
26.02.2010, 19:47
չէ, պատասխան խաղում էլ Ինտերն է հաղթելու :P

Բացառված ա :P Չելսիին Ստեմֆորդում հաղթելու համար պետք ա 150%-անոց անթերի ֆուտբոլ խաղալ, ինչին չեմ կարծում, որ այսօրվա Ինտերը ունակ ա :) Կարող ա ոչ ոքի խաղան, բայց հաղթել՝ ոչ մի դեպքում:

Gayl
10.03.2010, 00:27
Ես այս ֆուտբոլիստից զզվում եմ, բայց Արսեն Վենգերը ոնց որ ուզում ա ապացուցի Բենդները էտքան էլ վատը չի ու նրան լավ ապագա է սպասվում:)
Արսենալ-Պոռտու դեռ 2:0, երկուսն էլ Բենդներն ա խփել:) չեմ կասկածում, որ Արսենալը հաջորդ փուլ է անցել, դե տղերք մի հատ էլ խփեք ու վերջ:

Yellow Raven
10.03.2010, 00:41
Արսենալ:love

Okamigo
10.03.2010, 00:44
Ճիշտն ասած ես Արսենալի մեծբալելշիկ չեմ,բայց այսօրվա խաղը մեծ հաճույքով նայում,իսկապես շատ հետաքրքրիր է,գեղեցիկ ֆուտբոլ են ցուց տալիս,մեծ անհամբերությամբ սպասում եմ 2 խաղարկեսին

Gayl
10.03.2010, 00:46
Ժող էն ֆիորենտինա-Բավարիա խաղում որ թիմնա ավելի լավ խաղու՞մ:

Gayl
10.03.2010, 01:16
Ես այս ֆուտբոլիստից զզվում եմ, բայց Արսեն Վենգերը ոնց որ ուզում ա ապացուցի Բենդները էտքան էլ վատը չի ու նրան լավ ապագա է սպասվում:)
Արսենալ-Պոռտու դեռ 2:0, երկուսն էլ Բենդներն ա խփել:) չեմ կասկածում, որ Արսենալը հաջորդ փուլ է անցել, դե տղերք մի հատ էլ խփեք ու վերջ:

Արսենալը Պոռտուի ջարդը տալիսա:D 4:0,Նասռի և Էբուե

Sagittarius
10.03.2010, 01:36
Արսենալը Պոռտուի ջարդը տալիսա:D 4:0,Նասռի և Էբուե

Շատ լավ, երիտասարդ կազմ ա հիմիկվա Արսենալի կազմը, հուսով եմ էս տարի վերջապես չեմպիոն կդառնան...

Gayl
10.03.2010, 01:40
Շատ լավ, երիտասարդ կազմ ա հիմիկվա Արսենալի կազմը, հուսով եմ էս տարի վերջապես չեմպիոն կդառնան...

Երկու խաղերն էլ վերջացան:
Արսենալ-Պոռտու 5:0 :D:DԲենդները վերջում մի հատ էլ խփեց:Արսենալը անցավ հաջորդ փուլ:
Ֆիորենտինա-Բավարիա 3:2 Բավարիան անցավ հաջորդ փուլ

Gayl
10.03.2010, 01:42
Շատ լավ, երիտասարդ կազմ ա հիմիկվա Արսենալի կազմը, հուսով եմ էս տարի վերջապես չեմպիոն կդառնան...
Բախտի բանա, Արսենալը մնացած թիմերի հետ շատ լավ ա խաղում, մնում ա էն երկուսի ոտքը սայթաքի:D

Sagittarius
10.03.2010, 01:46
Բախտի բանա, Արսենալը մնացած թիմերի հետ շատ լավ ա խաղում, մնում ա էն երկուսի ոտքը սայթաքի:D

5:0 :hands

եթե երկուսին ճիշտ հասկացա,, ուրեմն, չէ,, թո չսայթաքի,,, անգլիական ֆինալից հաճելի բան չկա:ok

Gayl
10.03.2010, 01:55
5:0 :hands

եթե երկուսին ճիշտ հասկացա,, ուրեմն, չէ,, թո չսայթաքի,,, անգլիական ֆինալից հաճելի բան չկա:ok
Չէ երևի քեզ սկզբից սխալ հասկացա, ինձ թվաց Անգլիայի առաջնության մասին ես խոսում, իսկ Չլ ում կապ չունի անգլիականից, որ մեկը չեմպիոն կդառնա, բոլորի կողմից եմ, բայց որ Արսենալը լինի ավելի լավ կլինի:D

Minerva
10.03.2010, 10:32
Շնորհավորում եմ Արսենալի երկրպագուներին։ Կասկած էլ չունեի, որ անցնելու են։
Ֆիորենտինա` :((

Tyler
10.03.2010, 10:33
Արսենալին բանի տեղ չդրինք-չդրինք, եկան եսիմ ուր հասան :)) Առաջնությունում մեկը մի հատ սայթաքի կթռնեն առաջին տեղ, ճիշտ ա ուժեղ թիմերին կրվում են, բայց բոլոր մնացածների հետ՝ շանս չեն թողում: Բա որ չեմպիոնների լիգան կրեն ինչ խայտառակություն կլնի :))

Yellow Raven
10.03.2010, 13:46
Արսենալը գժական էր:love
Իսկ մյուս դիմակայությունում Ֆիորենտինան ավելի արժանի էր ըստ իս, Բավարիան ՉԼ էս առաջնությունում իր ցուցադրած խաղով անգամ 1/8 եզրափակչի արժանի չէր:(

Gayl
11.03.2010, 01:16
Այս պահին Մանչեստր Յունայթեդ-Միլան 3:0 երկու անգլիական թիմ շատ հաջող խաղացին ուղղակի խզարում են,Մանչը արդեն դուրս ա եկել հաջորդ փուլ(դժվար Միլանը 20 րոպեում 4 հատ գոլ խփի:D:D), շնորհավորում եմ անգլիկան ֆուտբոլի սիրահարներին:hands
Ռեալ Մադրիդ-Լիոն 1:0, եթե Լիոնը 1 հատ գոլ խփի Ռեալի վիճակը տխուրա:

Gayl
11.03.2010, 01:22
Ռեալ Մադրիդ-Լիոն 1:0, եթե Լիոնը 1 հատ գոլ խփի Ռեալի վիճակը տխուրա:
:D:D հաշիվը հավասար է, էհ Ռեալին աչքիս հրաժեշտ ենք տալիս:D

Gayl
11.03.2010, 01:38
Մանչեստր-Միլան 4-0:D:D
Ռեալ-Լիոն 1-1:D:D Լիոնը հաջորդ փուլում է:Հալալ ա Լիոնին տղերքը լավ պայքարեցին
բայց որ վերջի պահերն էլ օգտագործեր մի քիչ շատ ստավկեն կկրեի:D

jeko777
11.03.2010, 02:21
Լիոնը ապացուցեց որ Բենզեման էտքան էլ ճիշտ չի արել որ հեռացելա, հա իրոք աչքիս չերեվաց էտ շերեփուկը:
Տեսաք ինչա լինում էտ կարգի լոպազ թիմերի հետ: Ես տարի ռեալը արդեն զրկվելա 2 պատվավոր տիտղոսից 1 Չեմպիոնների լիգա և 2-րդ Իսպանիաի առաղնոթյուն:

Gayl
11.03.2010, 02:29

Բոլոր գրածներիդ հետ համաձայն եմ, բայց որ Իսպանիայի առաջնությունից զրկվելա էտ արդեն չես կարող ասես, եթե Բարսան ՉԼ ն անցնի իրա առաջնությունում, որոշ խաղեր կարող է այդքան էլ լավ չխաղա և հետո սուպերկլասիկոն դեռ առջևում է, իսկ այդ խաղը ինձ թվում է, որոշիչ է լինելու:

Okamigo
11.03.2010, 02:30
Ռեալը էսոր խայտառակվեց

Sagittarius
11.03.2010, 02:52
Մանչեսթեր 4-0 Միլան:hands
Ռեալ 1-1 Լիոն :hands

Պոդվոդիմ իտոգի;) Մանչը առանց Ռոնալդուի ջախջախում է Միլանին,,,,, Ռեալը Ռոնալդուով ոչ միայն չի կարողանում հաղթահարել ոչ այնքան ահարկու Լիոնի արգելքը, այլև ցույց է տալիս Ճ կլասի ֆուտբոլ...

Բեքհեմին Օլդ Տրաֆորդի ցույց տված վերաբերմունքը դուրս շատ եկավ:)

Gayl
11.03.2010, 03:08

Ապար ջան Մանչը Ռունի ունի, որ աշխարհում ոչ մի ակումբ չունի:D
Մանչեստր-Միլան 7-2:D
Արսենալ-Պոռտու 6-2:D

Minerva
11.03.2010, 09:35
Շնորհավոր, Մանչեսթրի ֆաներ։ Ո՛չ Մանչը, ո՛չ Միլանը աչքիս լույսը չեն, դրա համար էլ, ընդհանուր առմամբ, իմ համար մեկ էր՝ ով կանցնի։ Բայց ախր ո՞նց կլինի, որ էս տարի էլ ոչ մի իտալական թիմ 1/8-ից էն կողմ չանցնի։ Խայտառակություն։ :angry Հույսը մնաց Ինտերի վրա։
Իսկ Լիոնին մալադեց։ Փաստորեն, Ռեալը ևս մի անգամ էս փուլում դուրս մնաց։ :D Դե լավ, հո չի կարելի բոլոր անեծքները նույն տարում հաղթահարել։
Բեքհեմին լավ ընդունեցի՞ն Օլդ Թրաֆորթում։ Էդ խաղը չեմ տեսել։

Legolas
11.03.2010, 10:29
Էս ինչ ա կատարվում, Ռեալը դուրս մնաց , ոչ մի բան նորմալ չի աշխատում , Կակային կեսից հանին , Ամուրչիկը էէէէէէէէէ ինչ եմ ասում, Ռամոսը սովորական ֆուտբոլիստ ա դարձել , Միլանին վափշե ընդեղ տվին ցխին:

Venus
11.03.2010, 11:13
Էս ինչ ա կատարվում, Ռեալը դուրս մնաց , ոչ մի բան նորմալ չի աշխատում , Կակային կեսից հանին , Ամուրչիկը էէէէէէէէէ ինչ եմ ասում, Ռամոսը սովորական ֆուտբոլիստ ա դարձել , Միլանին վափշե ընդեղ տվին ցխին:

Լեգօլասիիիիկ Միլանչիկս 4:0 կրվել է :cry
Իտալական թիմերից մնաց մենակ Ինտերը՝ տեսնեմ սա ինչ է անելու :(

Legolas
11.03.2010, 11:51
Լեգօլասիիիիկ Միլանչիկս 4:0 կրվել է :cry
Իտալական թիմերից մնաց մենակ Ինտերը՝ տեսնեմ սա ինչ է անելու :(

Հա Միլանչիկը շատ ա թուլացել:cry:cry:cry:cry բայց 4:0 ն ինչ էր:o

Farfalla
11.03.2010, 12:00
Սենց էլ բան կլինի: Կյանքումս առաջին անգամ Ռեալին էի երկրպագում, էն էլ կրվեց :(:
Լիոնն էլ ևս մի անգամ ապացուցեց, որ մինչև վերջին րոպեն պայքարումա:
Մանչեստրին չեմ սիրում, բայց ուրախ եմ, որ անգլիական թիմերը շարունակում են պայքարը:

Աբելյան
11.03.2010, 12:41
Լիոնը Ռեալի ատամներով չի փաստորեն::))

GevSky
11.03.2010, 14:28
Իսկ ես շատ տխուր եմ, որ անգլիական թիմերը միշտ ողողում են 1/4 - ը: Ինչնա դրա հետաքրքիր չեմ հասկանում, երբ անգլիականները իրար մեջ պայքարում են ՉԼ-ի համար, էտ նույն բանը Պրեմիեր Լիգայում էլ կտենանք.... Դրա համար ներվայնանում եմ որ բոլոր անգլիականները անցնում են..... Դրա համար ինչքան գրանդ պարտվումա անգլիական թիմերին մի տեսակ ցածրանում են աչքիս... օրինակ Միլան-ը էնել ընդհանուր 2-7 հաշվով խայտառակությունա պռոստը, ու ամոթա: Դե ինչ Առաաջ Բարսա, Առաջ Ինտեռ:clap

Farfalla
11.03.2010, 14:47

GevSky ջան, անգլիական թիմերը միշտ ողողում են, որովհետև ուժեղ են: Հիմիկվա դրությամբ Անգլիայի առաջնությունը ամենաուժեղանա:
Արսենալը ակնհայտ առվելությամբ հաղթեց Պորտուին, Մանչեստրն էլ Միլանին:
Բայց Չելսին պաշտպանության հետ լուրջ խնդիրներ ունի, դրա համար Ինտերի հաջորդ փուլ դուրս գալը ավելի հավանականա:

h.s.
11.03.2010, 16:36
«Adidas» ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2009/10թթ. Մրցաշրջանի եզրափակիչի պաշտոնական գնդակը` «Finale Madrid»
http://armsport.am/images/news_1/1060781268307752.jpg

Yellow Raven
11.03.2010, 16:50
Ուխ, Պույոլը Սանտյագո Բեռնաբեուումա բարձրացնելու ՉԼ գավաթը:love

GevSky
11.03.2010, 22:07
GevSky ջան, անգլիական թիմերը միշտ ողողում են, որովհետև ուժեղ են: Հիմիկվա դրությամբ Անգլիայի առաջնությունը ամենաուժեղանա:
Արսենալը ակնհայտ առվելությամբ հաղթեց Պորտուին, Մանչեստրն էլ Միլանին:
Բայց Չելսին պաշտպանության հետ լուրջ խնդիրներ ունի, դրա համար Ինտերի հաջորդ փուլ դուրս գալը ավելի հավանականա:

Հա ես չեմ ասում արժանի չեն ու անցնում են, այլ ընդամենը ուզում եմ տարբեր երկրների ներկայացուցիչ թիմեր լինեն, որ ավելի հետաքրքիր լինի, ու զգանք որ սա Եվրոպական առաջնությունա այլ ոչ թե անգլիական... Դրա համար ես ասեցի որ ինձ նյարդայնացնում են պարտվող գրանդները, որովհետև թող իրանքել ուճեղ լինեն ու գոնե տենց խայտառակ պարություններ չկրեն:
Հ.Գ. Շատ եմ ուրախանում որ Բարսայի հետ անգլիական թիմա լինում, իմ համար միակ թիմնա որ էտ հարցով կարելիա հույս դնել իրանց վրա, որ չհաշված հաղթանակները, հավասար խաղ են խաղում, իսկ պարտվելուց գոնե ոչ խայտառակ ձևով:

Sagittarius
12.03.2010, 01:17
Էսօր մի հատ իսպանացի՝ Ռեալի բալեշիկ, ինձ ասում ա, որ անգլիական թմերը ֆուտբոլը ամբողջավին փոխել են, ավելի արագ են դարձրել, ու եթե մնացածները չկարողանան էտ փոփոխություններին հարմարվել, կսկեն....
ու մինչև հիմա կարծում եմ միայն Բարսելոնան ա, որ կարողանում ա արժանի մրցակցություն ապահովել

Gayl
12.03.2010, 01:22

Բարսան պասերովա խաղում ու խաղին լավ տեմպ ա տալիս, տեսնենք ինչ կստացվի, մի բան ասեմ չգիտեմ նկատել եք թե չէ, ուրեմն Բորդոն հոյակապ խաղ ա խաղում խզարելով առաջ ա գնում, շատ վտանգավոր հակառակորդ ա ցանկացած թիմի համար այնպես որ հետաքրքիրը դեռ առջևում է:

Venus
17.03.2010, 10:41
Չեմպիոնների լիգա,:hands վերջապես իտալական թիմ դուրս եկավ հաջորդ փուլ

Չելսի 0:1 Ինտեր
Սեվիլիա 1:2 ԲԿՄԱ

Դուրս եկան հաջորդ փուլ Ինտերն ու ԲԿՄԱ-ն
շնորհավորում եմ նրանց երկրպագուներին, այսօր մրցելու են Բարսելոնա- Շտուտգարտ և Բորդո- Օլիմպիակոս թիմերը ;)

Tyler
17.03.2010, 18:12
Ինտերին չեմ սիրում բայց արժանի էին, շատ վստահ ու գրագետ ֆուտբոլ էին խաղում: Չելսին լրիվ անօգնական էր, 1-2 հատ պահ ունեցան ոչ էդքան վտանգավոր, էն էլ չօգտագործեցին: Իսկ Ինտերը կարար և 0-2 կրեր:

ԲԿՄԱ-ն սպանեց :))

Yellow Raven
17.03.2010, 20:30
ԲԿՄԱ- իդեալական մրցակից քառորդ եզրափակիչ դուրս եկած ցանկացած թիմի համար:))

DavitH
17.03.2010, 22:36
ինտերի ու Չելսիի խաղն էլ անխոս Չելսին մահացավ ու դրա համար անչափ ուրախ եմ
հա ԲԿՄԱ-ն Սեվիլիային սպանեց :) ցավակցում եմ Սեվիլիային
Ու անհամբեր Բարսայիս խաղին եմ սպասում :hands

Լեո
18.03.2010, 01:44
Այս տարի ևս Իսպանիան ՉԼ 1/4 եզրափակիչում կներկայանա իր լավագույն թիմով :)

REAL_ist
18.03.2010, 03:43
Իսպանիայի լավագույն թիմը կորոշվի Լա Լիգայի արդյունքներով:)

GevSky
18.03.2010, 04:08
Որ Եվրոպայում իսպանական ֆուտբոլի անունը բարձրա պահում էր միայն բարսա, անկախ Լա Լիգայից... դա փաստա արդեն;)
Հ.Գ. Ուզում եմ Լիոնի հետ ընկնի ռեալիստները տենան ոնց պետքա խաղալ Լիոնի հետ ու ընդհանրապես ՉԼ-ում, չնայած երկուսնել տեսել էն, բայց մեկա էլի թող տենան:P

REAL_ist
18.03.2010, 10:09
Եվրոպական ֆուտբոլում արդեն 100 տարիա իսպանական ֆուտբոլի անունը մի թիմա բարձր պահում: Ես միայն ուրախ եմ, որ Բարսան էլա ետ գործին միացել վերջերս:

Հուսով եմ, քո համար նարույթ չի, որ Իսպանիայի լավագույն թիմը Լա Լիգայի հաղթողնա, որը ի հայտ կգա մրցաշրջանի վերջում:

DavitH
18.03.2010, 10:12
Շնորհավորանքներս Բարսայի երկրպագուներին ես մեր հերթական հաղթանակն էր ու բարսելոնան նորից ապացուցեց որ ինքը շատ հզորա

Barcamaniac
18.03.2010, 13:45
Իսկապես բայց, Բարսելոնան Շտուտգարտին չնկատեց երեկ… Իսկ Առաջին խաղում նեմեցները շատ լավ խաղացին, բայց երեկ իսկապես հոգեբանորեն մեռել էր Շտուտգարտը: Բարսելոնայի դարպասին ոչ մի հարված չգրանցվեց:

Լեո
18.03.2010, 20:32
Ապրիլի 11-ին ընդառաջ Բարսան սկսել ա աչք վախեցնել, որը առանց այլ էլ վախեցած էր :hands

DavitH
18.03.2010, 22:29
Ապրիլի 11-ին ընդառաջ Բարսան սկսել ա աչք վախեցնել, որը առանց այլ էլ վախեցած էր :hands

Վախեցած ետ շատ նուրբ էր ասված :) ՍԱՐՍԱՓԱԾ պիտի ասեիր :)

Սերխիո
18.03.2010, 22:57
ապրիլի 11-ի ՉԼ կա ?

Gayl
18.03.2010, 23:45
ապրիլի 11-ի ՉԼ կա ?

Ապրիլի 11ին եթե չեմ սխալվում Ռեալ-Բարսա խաղնա

Սերխիո
18.03.2010, 23:50
գիտեմ `թեմայից շեղվելն եմ ակնարկում;)

Gayl
18.03.2010, 23:52
ՉԼ ում մնաց երկու անգլիական, շատ ափսոս, միևնույննա եթե ինտեռի բախտը չբերի ու Բարսայի,Մանչի,Արսենալի կամ էլ Բորդոի հետ ընկնի միևնույնն է առաջին խաղը պարտվելու է, ԲԿՄԱ ին հալալա տղերքը իսպանացիքին ցույց տվեցին որը որից հետո ա, իսկ երեկվա Բարսայի խաղը հոյակապ էր Մեսսին բարձրունքում էր, ապրեն տղերքը այ դա իսպանական ֆուտբոլ էր, ոչ թե...(բայց մեկա անգլիացիների թեթև ձեռքով վարի կգնան:D:D)

Սերխիո
19.03.2010, 00:46
Ամփոփելով մինչ 1/4` տեսնում ենք ,որ դուրս մնացին Չելսին, Ռեալը, Յուվեն(որը կես ժամ առաջ Եվրոպայի գավաթից դուրս մնաց),Լիվերպուլը,Միլանը գրանդներից , մնացին`Բավարիան,Բարսան , Մ.Յ., Արսենալը,Ինտերը:+Լիոն, Բորդո, ԲԿՄԱ...
իմ կարծիքվ ամենաարժանին Մանչն ա,թե խմբում,թե 1/8-ում ստաբիլ էր,բայց շատ եմ ուզում Բորդոյին կամ լիոնին տեսնել եզրափակիչում,սպասենք վաղվա վիճակահանությանը...

GevSky
19.03.2010, 15:30
Արդեն պարզ է ՉԼ հետագա ընթացքը

1/4 եզրափակիչ...
1. Օլ. Լիոն - Բորդո
2. Բավարիա - Մանչեստր Յունայթեդ
3. Արսենալ - Բարսելոնա
4. Ինտեր - ՑՍԿ Մոսկվա

1/2 եզր.
1. - 2.
3. - 4.

Tyler
19.03.2010, 18:18
Ակնկալում եմ Ինտեր - Մանչեստեր եզրափակիչ և Ժոզե Մուրինյոի հաղթանակ :)

Barcamaniac
26.03.2010, 14:24
Բայց ինչ խնդալու կլինի, որ Ման. Յուն կրվի Բավարիային: Թե չե սաղ արդեն Մանչին չեմպիոն են հռչակում:

Gayl
31.03.2010, 01:22
Բան չկա ապեր, Մանչի դաշտում սրտիդ ուզած հաշիվը կգրես ;): Մանչև ֆավորիտներից ա, իմ կարծիքով` ֆինալ ա դուրս գալու:
Ցանկալի ա, Արսենալի հետ: Արսենալը շատ հզոր խաղ ա ցույց տալիս էս տարի, իրանք էլ են ֆինալի արժանի:
Վաղը Բարսան, եթե Արսենալի հզոր տեմպին չդիմացավ պարտվելու ա, վաղը Քեմբլը Մեսսիին քցելու ա ոտքերի տակ:D:D

Gayl
31.03.2010, 01:24
Բայց ինչ խնդալու կլինի, որ Ման. Յուն կրվի Բավարիային: Թե չե սաղ արդեն Մանչին չեմպիոն են հռչակում:

Արդեն պարտվեց, այ խնդալուն ամենավերջում ա լինելու:
Բավարիա-Մանչեստր 2:1
Լիոն-Բորդո3:1

Ungrateful
31.03.2010, 01:26
Վաղը Բարսան, եթե Արսենալի հզոր տեմպին չդիմացավ պարտվելու ա, վաղը Քեմբլը Մեսսիին քցելու ա ոտքերի տակ:D:D

Մի բան կասեմ: Վաղը Արսենալին երկրպագելու եմ նենց, ոնց երկրպագում եմ Ռեալին: Էլ ասելիք չունեմ :) :

Թե Մանչին, թե Արսենալին երկրպագելու եմ մինչև վերջ, իսկ վերջում արդեն գեղեցիկ խաղի երկրպագու կլինեմ, որտև վերջում լինելու է Մանչ - Արսենալ ;) :

Gayl
31.03.2010, 01:39

Վաղը Ինիեստան չի խաղալու՞:D, այս պահի տվյալներով անգամ պահեստայիններում չկա և հետո տեսա որ մյուս շաբաթ էլ պատասխան հանդիպումներն են, այսինքն Բարսան Արսենալի հետ վաղը խաղում ա,շաբաթ կամ կիրակի Իսպանիա հետո երեքշաբթի Արսենալ ու նորից իրա առաջնությունում ա, մոտները հոգնած վիճակ ա լինելու,Ռեալի շանսերը ավելի են մեծանում: