PDA

Դիտել ողջ տարբերակը : Նյուտոնի երկրորդ օրենքը ճշգրիտ չէ

enan
03.08.2009, 16:41
Նյուտոնի երկրորդ օրենքը, մեխանիկայի պահպանման օրենքները ճշգրիտ չեն

Նյուտոնյան մեխանիկան կառուցված է շարժման հետևանքի ուսումնասիրությունների արդյունքում իսկ շարժման պատճառը թողնվելէ ուժի ստվերում: Գ. Գալիլեյը հակադրվելով Արիստոտելի հայացքներին սահմանել է արագացումով շարժման օրինաչափությունները, ներմուծել իներցիալ շարժման գաղափարը, և դրան հակառակ անուշադրության է մատնել արագացումով շարժման բնույթը, այն որ Ցանկացած կետում կամ ցանկացած պահին շարժման փոփոխությանը նպաստող ներգործությունը դադարեցնելիս մարմինը շարունակում է շարժվել այդ կետում կամ այդ պահին ունեցած արագությամբ, այսինքն շարժման զուգընթաց գործող իներցիայի շնորհիվ , հետևաբար արագացումով շարժումը մարմնի իներցիալ վիճակի փոփոխության հետևանք է:
Օրինակ, Միաժամանակ մեկնարկում են երկու ավտոմեքենա, շարժվելուվ միավոր արագացումով : 3վրկ-ն անց նրանք զարգացնում են 3 մ/վ արագություն և այդ պահից սկսած առաջին ավտոմեքենան անջատում է շարժիչը ու ընթանում իներցիայով, մեկ վրկ-ն անց անցնելով 3 մետր ճանապարհ:
Երկրորդ ավտոմեքենան շարունակում է շարժվել արագացումով և այդ նույն ժամանակամիջոցում անցնում է 3,5 մետր տարածություն:
Եթե Երկրորդ ավտոմեքենան անջատեր շարժիչը, առաջին ավտոմեքենայի նման առանց աշխատանք կատարելու կտեղափոխվեր երեք մետրով: Նշանակում է ճանապարհի երեք մետր հատվածը ավտոմեքենան անցնում է իներցիայով, 0,5 մետրը ուժի ազդեցության շնորհիվ:
Այսպիսով, 4-րդ վրկ-ում ավտոմեքենայի անցած ճանապարհը բաղկացած է երկու մասից' 0,5 մետրը ուժի ազդեցությամբ անցած ճանապարհ կամ «շարժման տեղափոխման աճ», 3 մ հատվածը առանց ուժի ազդեցության անցած ճանապարհ: Նման արդյունքը (0,5 մետր) կստանանք ցանկացած իրար հաջորդող միավոր ժամանակամիջոցների համար, իսկ շարժման ընթացքում ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը կհաշվարկվի միավոր ժամանակամիջոցներում ուժի ազդեցությամբ անցած ճանապարհների գումարով :
Ի. Նյուտոնը Գ. Գալիլեյի սահմանումները ամրագրելով օրենքով չի տարանջատել ուժի ազդեցությամբ անցած ճանապարհը իներցիայի շնորհիվ անցած ճանապարհից միայն ամրագրելով ազատ շարժվող մարմնի շարժման օրինաչափությունը, ամբողջ շարժումը դիտարկելով ուժի ազդեցության հետևանք:
Այսպես արագացումով շարժվող մարմինը Δt= t_n- t_n-1 ժամանակամիջոցում տեղափոխվում է Δs=s_n-s_n-1 չափով: Եթե այդ Δt =t/ʋ ժամանակամիջոցում Արագացումով շարժվող մարմնի վրա շարժմանը նպաստող ներգործությունը (ազդող ուժը) դադարեր, ապա մարմինը կշարժվեր իներցիայով, s_n-1 կետում կամ t_n-1 պահին ունեցած u_n-1 արագությամբ տեղափոխվելով' Δs_1= u_n-1 Δt կամ Δs_1= at_n-1Δt չափով, առանց որևէ ազդեցության:
Հետևաբար ուժի ազդեցությամբ մարմինը տեղափոխվում է Δs - Δs_1 չափով, որը կարող ենք ընդունել որպես, «շարժման տեղափոխման աճ» նշանակենք Δx-ով Այսինքն Δx=Δs - Δs_1
Քանի որ, Δs=s_n-s_n-1, s_n=at²_n/2 , s_n-1=at²_n-1/2 և Δs_1= at_n-1Δt, ապա լուծման արդյունքում կստանանք'.
Δs= at²_n/2 - at²_n-1/2 , Δs= a(tn² - t²_n-1)/2 , Δs= a(t_n + t_n-1) Δt /2
Δx=Δs - Δs_1 , Δx= a(t_n + t_n-1) Δt /2 - at_n-1Δt , Δx= a(t_n + t_n-1 - 2t_n-1)Δt/2 :
Δx= aΔt²/2 Քանի որ, a= Δu/Δt, ապա Δx= ΔuΔt/2
Δu-ն մարմնի շարժման արագության փոփոխության ամնափոքր սահմանային արժեքն է, որից փոքր, տվյալ փոխազդեցության դեպքում գոյություն չունի: Եթե Δt ժամանակահատվածում մարմնին հաղորդվող ազդեցությունը համարենք որպես «բաժին ազդեցություն» ապա t_n ժամանակամիջոցում «բաժին ազդեցություն»-ների քանակը կլինի' t_n/ Δt=ʋ, իսկ միավոր ժամանակամիջոցում 1 /Δt= ʋ-ն կլինի փոխազդեցության հաճախությունը:
Այսպիսով ապա Δx= ΔuΔt/2, դա նշանակում է որ ուժի կատարած աշխատանքը Δt ժամանակամիջոցում համարժեք է Δx տեղափոխման մեծությանը իսկ շարժման t ժամանակահատվածում կլինի x= ΔuΔtν/2 կամ x= s/ʋ ,
այսինքն մարմնին x= s/ʋ չափով տեղափոխելու համար մարմնին հաղորդվում է համարժեք քանակի էներգիա և իմպուլս:
Քանի որ մարմինը Δt ժամանակահատվածում փոխանցվում է E_0=FΔx էներգիա,ապա t ժամանակահատվածում այն կկազմի E_x=ʋE_0 կամ E_x=ʋFΔx, քանի որ
Δx=s/ʋ^2 հետևաբար'
E_x=ʋFs/ʋ^2 կամ'
E_x=Fs/ʋ քանի որ E=Fs
ʋE_x=E այսինքն մարմնի փոխանցվող էներգիան համեմատական է փոխազդեցության հաճախությանը:
էներգիայի պահպանման օրենքը
ʋmv^2/2=Mu^2/2
Եթե Նյուտոնի F=Ma երկրորդ օրենքը արտահայտենք ուժի ազդեցությամբ x անցած ճանապարհի միջոցով, ապա'
F=2Mx/t^2 կամ
F=2Ms/ʋt^2 քանի որ
2s/t^2=a ապա
F=Ma/ʋ կամ F=MΔu/Δtʋ քանի որ ազդող ուժը F=mΔv/Δt ապա MΔu/ʋΔt =mΔv/Δt այստեղից
Նյուտոնի երկրորդ օրենքը ընդհանուր տեսքով' F=mʋΔu/Δt
իմպուլսի պահպանման օրենքը MΔv =mΔuʋ
Օրինակ Հաշվարկենք իմպուլսի պահպանման օրենքը ավտոմեքենայի թափառքի դեպքում, գիտենալով ավտոմեքենայի թափառքի արագացումը a=2 մ/վ^2, արագությունը առաջին վրկ-ում' u_1=at: u=2մ/վ, մասսան M=1000կգ
Փոխազդեցությունից առաջ ավտոմեքենայի իմպուլսը M_1v_1=1000∙0=0
Արված գազերի իմպուլսը m_1∙1000 , 0,067∙1000 = 70
այստեղ m-ը այրված գազերի մասսան է, որը հաշվավարկում ենք ելնելով շարժիչի աշխատանքային ծավալի և հաշվարկման ժամանակամիջոցում ներածման տակտերի քանակի միջոցով, շարժման սկզբից մեկ վրկ-ն հետո մոտավորապես' m=0,07կգ
գազերի շարժման արագությունը 1000-4000մ/վ դա այն դեպքում եթե այրված գազերը ազատ շարժվեին առանց որևէ դիմադրության, իրականում գազի մոլեկուլների իմպուլսը փոխանցվում է ավտոմեքենային մխոցի միջոցով: Ենթադրենք գազերի շարժման արագությունը փոփոխվում է 1000-ից մինչև 0:
Փոխազդեցությունից մեկ վրկ անց' իմպուլսի պահպանման mv_1+Mu_1= Mu_2+mν_2 օրենքով' ավտոմեքենայի շարժման արագությունը կկազմի'
1000∙0 + 0,07∙1000= 1000u_2 + 0,07∙0, որտեղից' u_2 =0,07մ/վ, իրական u=2մ/վ արագության դիմաց: Եթե ավտոմեքենայի շարժման արագության հաշվարկային արժեքը գերազանցեր իրական արագությանը, ապա արժեքների տարբերության պատճառ կարող էին լինել դիմադրող ազդեցությունները:
Տվյալ դեպքում երբ u=2մ/վ իրական արագությանը գերազանցում է հաշվարկայինին 0,07 մ/վ :
MΔv =mΔuʋ օրինաչափությամբ ʋ=100 այրում մեկ վրկ-ում հաշվարկային արագությունը կկազմի u=7 մ/վ իրական u=2մ/վ արագության դիմաց, որը հաշվարկված է դիմադրող ազդեցությունների և ջերմային կորուստների անտեսման դեպքում:
Օրինակ' ինքնաթիռը 50000կգ քաշով մեկ վայրկյանում ծախսում է 1կգ վառելիք, այսինքն յուրաքանչյուր վրկ-ում տուրբիններից արտահոսում է մոտ 15կգ այրված գազ 1000մ/վ արագությամբ և ինքնաթիռին հաղորդում է 15000կգմ/վ իմպուլս, որի շնորհիվ ինքնաթիռը մեկ վրկ-ում ձեռք է բերում 15000/50000=0,3մ/վ արագություն, 0,3մ/վ^2 արագացում, դիմադրությունների բացակայության պայմաններում, որը համապատասխանում է մարդատար գնացքի արագացմանը: Իրականում դիմադրությունների առկայության պայմաններում այն կազմում ւ մոտ 2մ/վ^2:
էներգիայի պահպանման օրենքը ʋmv^2/2=Mu^2/2
Օրինակ էներգիայի պահպանման օրենքով E= ʋ² m_o v² /2, քանի որ m= ʋm_0 և լույսի համար E= hʋ ,որտեղից
hʋ =ʋ² m_o v² /2, պլանկի հաստատունը' h = ʋm_o v² /2, քանի որ ch =ʋ² m_oc² /2, որտեղից ֆոտոնի մասսան կլինի m_o=2h/ ʋ c² = 10^-64կգ-ի սահմաններում:
ինչպես նաև' E =ʋmu² /2 առնչությամբ ʋ-ն լույսի հաճախությունն է, u=c-ն լույսի արագությունը, E-ն Արեգակի էներգիան է մետր քառակուսու վրա, m-ը Արևի մասսայի կորուստը մեկ վրկ-ում կկազմի' m=10^-5 կգ, հաշվարկված 4մլն տոննայի փոխարեն:

Vahagn_IV
14.08.2009, 16:42
...
Նշանակում է ճանապարհի երեք մետր հատվածը ավտոմեքենան անցնում է իներցիայով, 0,5 մետրը ուժի ազդեցության շնորհիվ:...

Ոչ, չի նշանակում:

enan
15.08.2009, 14:29
Ոչ, չի նշանակում:
ձեր սրամտությունը օգտագործեք մեկ այլ տեղ

ArmenianMetal
15.08.2009, 14:48
Ես ֆիզիկաից գլուխ չեմ հանում բայց շատ հնարավոր ա որ սխալ լինի,որովեհետև 100% ոչինչ չկա,բաից ինչ վերաբերվում ա 0.5 մետր-ին դա երևի հնարավոր ա որովհետև սկորոս պոխելուց ավտոմեքենան կարցես մի վարկյան իր անցած ճանպարհի ուժով է շարջվում,չգիտեմ կարող է սխալ ենտադրություններ եմ անում՞՞՞:8 :think:)

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Rammstein
15.08.2009, 17:25
Օրինակ, Միաժամանակ մեկնարկում են երկու ավտոմեքենա, շարժվելուվ միավոր արագացումով : 3վրկ-ն անց նրանք զարգացնում են 3 մ/վ արագություն և այդ պահից սկսած առաջին ավտոմեքենան անջատում է շարժիչը ու ընթանում իներցիայով, մեկ վրկ-ն անց անցնելով 3 մետր ճանապարհ:

Իհարկե չխորացա ամբողջ գրառման մեջ, բայց ասեմ, որ փնտրեցի, ու ոչ մի տեղ չգտա այն մասին, որ տվյալ պարագայում անտեսվում են դիմադրության ուժերը։ Ուստի, եթե արագացում ունեցող մեքենան ունի 3 մ/վ արագություն, ապա շարժիչն անջատելուց արագացումը չի դառնա 0։ Մեքենան կունենա արագացում, միայն թե այն ուղղված կլինի շարժմանը հակառակ։ Հետեւաբար 1 վայրկյան անց մեքենան կանցնի ոչ թե 3 մետր ճանապարհ, այլ ավելի քիչ` կախված դիմադրության ուժերից։

enan
15.08.2009, 18:19
ArmenianMetal;1772002]Ես ֆիզիկաից գլուխ չեմ հանում բայց շատ հնարավոր ա որ սխալ լինի,որովեհետև 100% ոչինչ չկա,Շարժումը հասկանալու համար ավելի շատ տրամաբանելու անհրաժեշտություն կա քան ֆիզիկայի իմացության:

բաից ինչ վերաբերվում ա 0.5 մետր-ին դա երևի հնարավոր ա որովհետև սկորոս պոխելուց ավտոմեքենան կարցես մի վարկյան իր անցած ճանպարհի ուժով է շարջվում,չգիտեմ կարող է սխալ ենտադրություններ եմ անում
Այստեղ Դուք ճիշտ դատողություններ էք անում, փոխանցվան աստիճանը փոխելիս, ավտոմեքենային շարժում չի փոխանցվում և ավտոմեքենան շարժվում է իներցիայով:

enan
15.08.2009, 18:39
Իհարկե չխորացա ամբողջ գրառման մեջ, բայց ասեմ, որ փնտրեցի, ու ոչ մի տեղ չգտա այն մասին, որ տվյալ պարագայում անտեսվում են դիմադրության ուժերը։ Ուստի, եթե արագացում ունեցող մեքենան ունի 3 մ/վ արագություն, ապա շարժիչն անջատելուց արագացումը չի դառնա 0։ Մեքենան կունենա արագացում, միայն թե այն ուղղված կլինի շարժմանը հակառակ։ Հետեւաբար 1 վայրկյան անց մեքենան կանցնի ոչ թե 3 մետր ճանապարհ, այլ ավելի քիչ` կախված դիմադրության ուժերից։
Դուք իրավացի էք: դիմադրության ուժերը կան և դրանք հաղթհարելու համար շարժիչը աշխատանք է կատարում:
Սովորաբար հաշվարկներ կատարելիս դիմադրության ուժերը մտովի անտեսվում են:

teleport
23.09.2009, 03:02
Դուք իրավացի էք: դիմադրության ուժերը կան և դրանք հաղթհարելու համար շարժիչը աշխատանք է կատարում:
Սովորաբար հաշվարկներ կատարելիս դիմադրության ուժերը մտովի անտեսվում են:
Դուք էլ էք իրավացի - ուղղակի Նյուտոնի օրենքներն էլ դիֆֆերենցիալ տեսքով են գրվվում;)

Rhayader
24.09.2009, 04:13
Իմ աչքով միանգամից ընկավ «արված գազեր» արտահայտությունն ու ես մեռա:D թե Նյուտոնի երկրորդ օրենքն ինչ կապ ունի գազեր անելու հետ:
Իսկ եթե լուրջ լինենք, ապացուցման ուղղության ընտրությունն ի սկզբանե սխալ է ու վստահություն չի ներշնչում;)

Հանուման
25.09.2009, 16:25
Դուք սխալվում եք, ասելով , որ մեքենայի շարժիչը անջատելով վերանում է ուժի ազդեցությունը։

Ուժ միչև անջատելը = շարժիչի ուժ + օդի դիմադրության ուժ + շփման ուժ + ....

Ուժ անջատելուց հետո =օդի դիմադրության ուժ + շփման ուժ + ....

ministr
25.09.2009, 16:31
Նույն ձևի կարող էիր գրել F=ma, ու հարց տալ թե ինչ կապ ունի ազդող ուժը տվյալ մարմնի ունեցած արագացման հետ.. չունի ուրեմն օրենքը սխալա :))) Բայց հո տենց չի :) Իրականում a=F/m ինչն արդեն իմաստ ունի :)

enan
25.09.2009, 18:09
Դուք էլ էք իրավացի - ուղղակի Նյուտոնի օրենքներն էլ դիֆֆերենցիալ տեսքով են գրվվում;)
Հատուկ Ձեզ համար' F=d/dt*(mv)

enan
25.09.2009, 18:27
Իմ աչքով միանգամից ընկավ «արված գազեր» արտահայտությունն ու ես մեռա:D թե Նյուտոնի երկրորդ օրենքն ինչ կապ ունի գազեր անելու հետ:
Իսկ եթե լուրջ լինենք, ապացուցման ուղղության ընտրությունն ի սկզբանե սխալ է ու վստահություն չի ներշնչում;)
Հարգարժան Rhayader եթե դրանով դուք ձգտում էք ինքնագովազդման, ապա հարմար թեմա փնտրեք, եթե ոչ ' հիմնավորեք:

enan
25.09.2009, 19:40
Դուք սխալվում եք, ասելով , որ մեքենայի շարժիչը անջատելով վերանում է ուժի ազդեցությունը։

Ուժ միչև անջատելը = շարժիչի ուժ + օդի դիմադրության ուժ + շփման ուժ + ....

Ուժ անջատելուց հետո =օդի դիմադրության ուժ + շփման ուժ + ....

Եթե ուշադրություն դարձնեք խոսքը շարժիչ ուժի մասին է, իսկ մարմնի շարժումը դիտարկելիս (օդի դիմադրության ուժ + շփման ուժ ) մնացած ազդեցությունները ուղղակի անտեսվում են:

enan
25.09.2009, 19:53
Նույն ձևի կարող էիր գրել F=ma, ու հարց տալ թե ինչ կապ ունի ազդող ուժը տվյալ մարմնի ունեցած արագացման հետ.. չունի ուրեմն օրենքը սխալա :))) Բայց հո տենց չի :) Իրականում a=F/m ինչն արդեն իմաստ ունի :)
Հավանաբար Դուք միայն վերնագիրն էք ընթերցել, եթե ոչ, ապա, եթե կարելի է, ասեք «a=F/m -իմաստը»:

ministr
25.09.2009, 22:18
Վերջին հարցը երևի կատակ էր հա?

Արիացի
25.09.2009, 22:57
Էս ի՞նչ համամարդկային վտանգ ներկայացնող թեմա է :o

enan
25.09.2009, 23:32
Էս ի՞նչ համամարդկային վտանգ ներկայացնող թեմա է :o

«Արևի մասսայի կորուստը մեկ վրկ-ում m=10^-5 կգ, հաշվարկված 4մլն տոննայի փոխարեն»: Այսինքն Արեգակը Երկրին կջերմացնի լրացուցիչ 10^14 տարի: Եթե այլ բան նկատի չունեք:

Կտրուկ
25.09.2009, 23:42
Նյուտոնի երկրորդ օրենքը, մեխանիկայի պահպանման օրենքները ճշգրիտ չենenan Կարո՞ղ ենք իմանալ բացահայտման հեղինակին։

enan
26.09.2009, 00:18
enan Կարո՞ղ ենք իմանալ բացահայտման հեղինակին։
Անձ, որը ոչնչով առավել չէ այլ անձանցից:

Կտրուկ
26.09.2009, 00:36
Անձ, որը ոչնչով առավել չէ այլ անձանցից:
պատասխան .որը ոչնչով առավել չէ անպատասխանից:)

enan
26.09.2009, 00:39
պատասխան .որը ոչնչով առավել չէ անպատասխանից:)
Հարգարժան Կտրուկ մի՞թե դա կարևոր է:

enan
26.09.2009, 08:38
Վերջին հարցը երևի կատակ էր հա?
Ի՞նու, Դուք կպատասխանեիք -Արագության փոփոխությունը միավոր ժամանակամիջոցում ուղիղ համեմատական է ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի մասսային:
Նյուտոնի երկրորդ օրենքը արտահայտում է երևույթի մի կողմը' հետևանքը, իսկ թեման պատճառի (ազդող ուժի) վերաբերյալ է:

ministr
26.09.2009, 10:18
Նախ, էդ 3 մետրը որտեղից եք վերցրել? Փորձ եք կատարել?
Իսկ ինչու եք անտեսել շարժիչի դիմադրության ուժը? Շարժիչն անջատելը չի նշանակում, որ մեքենայի ընթացքի հետ շարժիչը չի աշխատելու (արդեն որպես բեռ) ի հաշիվ մեքենայի ունեցած իներցիայի կամ իմպուլսի:

enan
26.09.2009, 19:49
Նախ, էդ 3 մետրը որտեղից եք վերցրել?
Շարժման s=vt, s=at^2/2 և v=at բանաձևերի միջոցով:

Փորձ եք կատարել? Ոչ Փորձ չեմ կատարել, փորձը կատարել է Գ. Գալիլեյը 400 տարի առաջ, իսկ Ի. Նյուտոնը ամրագրել է իր առաջին օրենքով:

Իսկ ինչու եք անտեսել շարժիչի դիմադրության ուժը? Որովհետև կա ՕԳԳ և այն եզրահանգման ժամանակ հաշվի է առնվում:

Շարժիչն անջատելը չի նշանակում, որ մեքենայի ընթացքի հետ շարժիչը չի աշխատելու (արդեն որպես բեռ) ի հաշիվ մեքենայի ունեցած իներցիայի կամ իմպուլսի: Շարժիչն անջատելը նշանակում է շարժիչ ուժի անջատում: Շարժի մասսան առանձնացված չէ մեքենայի մասսայից:

Հանուման
28.09.2009, 16:08
Եթե ուշադրություն դարձնեք խոսքը շարժիչ ուժի մասին է, իսկ մարմնի շարժումը դիտարկելիս (օդի դիմադրության ուժ + շփման ուժ ) մնացած ազդեցությունները ուղղակի անտեսվում են:

Այդ այզեցությունները անտեսվում են դպրոցական ֆիզիկայի դասագրքերում։ Ֆիզիկական մոդելը պարզացնելու նպատակով։ Ձեր գրած հավասարումներում էլ, F-ը նույնացնելը շարժիչի քարշի ուժի հետ կոպիտ սխալ է։ F-ի տակ միշտ և միշտ հասկացվում է բոլոր ազդող ուժերի համազորը։
Այդպիսի սխալներ և ժամանակից շուտ ենթադրություններ անելուց զերծ մնալու հանար ձեզ խորհուրդ կտամ կարդաք (կամ վերընթերցեք, եթե արդեն մի անգամ կարդացել եք)։
Ландау -Лифшиц "Теоретическая физика" том 1
Եթե հանկարծ մաթեմատիկական պատրաստվածությունը չի ներում ապա
Ռ. Ֆեյնման "Ֆիզիկական օրենքների բնույթը"

ministr
28.09.2009, 16:38
Շարժիչն անջատելը նշանակում է շարժիչ ուժի անջատում: Շարժի մասսան առանձնացված չէ մեքենայի մասսայից:

Ես շարժիչի մասսայի տեղափոխման մասին չէի խոսում, այլ շարժիչն անջատած ժամանակ պտտելու:

enan
29.09.2009, 00:04
Այդ այզեցությունները անտեսվում են դպրոցական ֆիզիկայի դասագրքերում։ Ֆիզիկական մոդելը պարզացնելու նպատակով։ Ձեր գրած հավասարումներում էլ, F-ը նույնացնելը շարժիչի քարշի ուժի հետ կոպիտ սխալ է։ F-ի տակ միշտ և միշտ հասկացվում է բոլոր ազդող ուժերի համազորը։
Այդպիսի սխալներ և ժամանակից շուտ ենթադրություններ անելուց զերծ մնալու հանար ձեզ խորհուրդ կտամ կարդաք (կամ վերընթերցեք, եթե արդեն մի անգամ կարդացել եք)։
Ландау -Лифшиц "Теоретическая физика" том 1
Եթե հանկարծ մաթեմատիկական պատրաստվածությունը չի ներում ապա
Ռ. Ֆեյնման "Ֆիզիկական օրենքների բնույթը"
Նախ F-ը շարժիչ ուժ է և ոչ թե շարժիչի քարշի ուժ:
Երկրորդ փոխանակ խորհուրդներ տալու կամ ասելու սխալ է թե ոչ, հիմնավորեք, ապացուցեք սխալի չափը, Ձեր մաթեմատիկական պատրաստվածությամբ:

enan
29.09.2009, 00:17
Ես շարժիչի մասսայի տեղափոխման մասին չէի խոսում, այլ շարժիչն անջատած ժամանակ պտտելու:
Շարժիչն անջատելիս անջատում ենք փոխանցումը և հանգցնում շարժիչը, իսկ եթե միայն շարժիչը հանգցնեինք ապա ավտոմեքենան կշարժվեր արագացումով և ոչ թե իներցիայով:

ministr
29.09.2009, 12:12
Ավտոմեքենան ամեն դեպքում շարժվում է իներցիայի ազդեցությամբ և բացասական արագացումով:

enan
29.09.2009, 16:12
Ավտոմեքենան ամեն դեպքում շարժվում է իներցիայի ազդեցությամբ և բացասական արագացումով:
Իրականում այդպես է,բայց տեսականը և իրականը տարբեր են լինում, օրինակ իդիալական գազ, իներցիալ համակարգ, որոնք իրականում գոյություն չունեն, բայց նրանց վերաբերյալ տեսություններ են կառուցված: Նույնը և ազատ շարժման վերաբերյալ:

Լեռնցի
29.09.2009, 16:19
Ոնց ասում էր մեր ֆիզիկայի դասատուն`
"Չէս հվատում ըսածներիս (նկատի ունի Նյուտոնի օրենքները), քինա բլկոնավը թռի, տես դուզ ա թա չէ:"
հ.գ.
Տունը պետական շենքի չորրորդ հարկում էր: Մենք հավատացինք նրա ասածներին, ոչ ոք չթռավ:

enan
29.09.2009, 17:18

Մեր ֆիզիկայի դասատուն ի տարբերություն ձերի կարողանում էր հասկացնել և ոչ թե հավատացնել, ինչ վերաբերոմ է թեմային, այն օրենքի ճշգրտության մասին է, այսինքն' շարժման պատճառի, իսկ Նյուտոնի հիմնական օրենքը շարժման հետևանքի մասին է:

ministr
29.09.2009, 17:58
enan, ինչ ասում ենք ասում ես իդեալական կամ ասում ես անտեսենք :) Եթե տենց լինի ապա ուղղանկյուն եռանկյան անկյունագիծը կարելի է ներկայացնել անվերջ փոքր քայլով զիգզագ գծով, հետո էլ ապացուցել որ ուղղանկյուն եռանկյան անկյունագիծը հավասար է էջերի գումարին (ուղղակի գումարելով զիգզագ գծի ուղղահայաց գծերը մի էջի համար և հորիզոնականները մյուս էջի համար) ու Պյութագորասը գլուխը պատովնա տվել :)

ministr
29.09.2009, 17:59
Վերջիվերջո Նյուտոնի մասնիկային տեսությունը չկարողացավ նորմալ հիմնավորել ու բացատրել այն, ինչ բացատրեց Ֆրենելի ալիքային տեսությունը, բայց դա չի նշանակում որ մասնիկային տեսությունը օդ ա :)

enan
30.09.2009, 00:30
enan, ինչ ասում ենք ասում ես իդեալական կամ ասում ես անտեսենք :) Եթե տենց լինի ապա ուղղանկյուն եռանկյան անկյունագիծը կարելի է ներկայացնել անվերջ փոքր քայլով զիգզագ գծով, հետո էլ ապացուցել որ ուղղանկյուն եռանկյան անկյունագիծը հավասար է էջերի գումարին (ուղղակի գումարելով զիգզագ գծի ուղղահայաց գծերը մի էջի համար և հորիզոնականները մյուս էջի համար) ու Պյութագորասը գլուխը պատովնա տվել :)
Իհարկե ներքնանագիծը երկու կետերի միջև ընկած ամենակարճ ուղին է , բայց չպետք է մոռանալ որ կա ոչ էվկլիդյան երկրաչապություն, կա հարաբերականության տեսություն:
Ինչ վերաբերում է ուժերին, որոնք հաշվարկներ կատարելիս մտովի անտեսվում են, դրանք իրականում գործում են:
Եթե օրինակ ձգողականության ուժի արագացումը հաշվարկվեր առանց անտեսելու օդի դիմադրության ազդեցությունը, ապա միևնույն ծավալի տարբեր խտությամբ մարմինների համար տարբեր արժեքներ կունենար:

enan
30.09.2009, 00:38
Վերջիվերջո Նյուտոնի մասնիկային տեսությունը չկարողացավ նորմալ հիմնավորել ու բացատրել այն, ինչ բացատրեց Ֆրենելի ալիքային տեսությունը, բայց դա չի նշանակում որ մասնիկային տեսությունը օդ ա :)

Հարգարժան ministr ի՞նչ նկատի ունեք ասելով «բայց դա չի նշանակում որ մասնիկային տեսությունը օդ ա» :

Rhayader
16.08.2015, 21:48
Զահլա արեցի, կարդացի: Թեմայի հեղինակը լավ կլինի՝ խոստովանի, որ ասենք բնագետ է կամ լեզվաբան, որովհետև ֆիզիկայի իր գիտելիքները թերի են նույնիսկ դպրոցական չափանիշներով:

Chuk
17.08.2015, 00:49
Ռայ, էս 2009-ի օգոստոսին բացված ու 2009-ի սեպտեմբերին վերջին գրառում արձանագրած թեման դու ոնց-որ մի անգամ էլ էիր զահլա անել կարդալ :))