PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեծ թենիս



electrical_storm
09.01.2007, 09:32
Հետաքրքիրա.. ոչ մեկ մինչև հիմա թենիսի մասին բան չի գրել...
Շաաաատ եմ սիրում թենիս... 2004 թվականից Մարիա Շարապովայի հաղթանակից հետո սկսեցի սիրել... հա ուզում էի գնալ խաղալու չէր ստացվում մի բան..//
վերջապես 2006-ի Օգոստոսից սկսեցի գնալ թենիսի.... հեսա օրերը որ տաքանան մի քիչ `լի կշարունակեմ:.... շատ լավ սպորտաձևա....
սիրում եմ իհարկե Մաշային.. իսկ տղաներից Նադալին ու Նալբանդյանին:

Lapterik
10.01.2007, 10:19
Ես էլ եմ շատ սիրում թենիս, բայց դեռ չի ստացվում, որ գնամ: Օրերը տաքանա, մեկ էլ տեսար իմ բախտն էլ բերեց, ես էլ գնացի: Թենիսիստներից ոչ մեկին էլ չեմ սիրում, ավելի ճիշտ անտարբեր եմ:

Angelina
10.01.2007, 11:06
Ես ավելի շատ սիրում եմ սեղանի թենիսը::hands

electrical_storm
10.01.2007, 14:48
Ես էլ եմ անհամբեր սպասուն օրերի տաքանալուն... սիրում եմ բացօթյա կորտ: Համալսարանի դիմացն էի խաղում, երեկոյան կողմերին 7-ից 8-ը... ու շատ հավես էր.. արևը սկսում էր մայր մտնել... շատ կայֆ էր...

սեղանի թենիսս....չեեեեեմ սիրում: Ներվերիս ազդումա:)

քաղաքացի
10.01.2007, 14:51
Ես էլ եմ անհամբեր սպասուն օրերի տաքանալուն... սիրում եմ բացօթյա կորտ: Համալսարանի դիմացն էի խաղում, երեկոյան կողմերին 7-ից 8-ը... ու շատ հավես էր.. արևը սկսում էր մայր մտնել... շատ կայֆ էր...

սեղանի թենիսս....չեեեեեմ սիրում: Ներվերիս ազդումա:)
Ես էլ ամառները, հենց քո ասած ժամերին գնում էի ու նայում թե ոնց են խաղում: Մեկ մեկ էլ վատ էին խաղում ֆռում էի դեմքով համալսարան ու մենակ ձեներն էի ունկնդրում :)

electrical_storm
11.01.2007, 21:54
ես էտ վատ խաղացողներից եմ եղել հաստատ:
Օգոստոսի 14-ին եմ առաջին անգամ ռակետկա բռնել...
անընդհատ սկզբի օրերին գնդակը խփում էի կողքի այգիները, հետո գնում էի բերելու, ու այգում տղա-աղջիկ համբուրվում էին, գնդակն էլ իրանց կողքն էր միշտ ընկնում, գնում, վերցնում էի..լոլ...

Ուրվական
11.01.2007, 23:23
Թենիսը շատ գեղեցիկ ու գրավիչ սպորտաձև է: Սիրում եմ դիտել մեծ թենիս, բայց, չգիտես ինչու, խաղալու ցանկություն չի առաջանում: Այ փոքր թենիսն ուրիշ բան: Դե, քանի որ խոսվել է պրոֆեսիոնալ թենիսիստների մասին, ես էլ ասեմ. տղաներից շատ-շատ եմ հավանում Ֆեդեռեռի խաղը, բոլոր տեսանկյուններից, նա իրոք որ հիմա լավագույնն է մեծ թենիսում: Իսկ աղջիկներից հավանում եմ Լինդսեյ Դևենպորտի խաղը, շատ գեղեցիկ խաղ էր ցուցադրում Մարտինա Հինգեսը, դե, իհարկե, չեմ կարող չհավանել Շարապովային:D , իսկ նրա խաղամակարդակն օրեցօր աճում է:

electrical_storm
12.01.2007, 18:21
Շատ դուրս եկավ, որ Շարապովայի մասին վատ բաներ չես գրել..լոլ..
Բոլորը չեն սիրում իրան....
Բայց ես շաաատ եմ սիրում:
ՈՒ շատ եմ սիրում իրա գոռալը:...

asho
15.01.2007, 16:20
Ուրեմ ասեմ, որ ես էլ եմ մեծ թենիսի սիրահար: Շատ եմ անցել կոռտերի մոտով, բայց կյանքում չեմ խաղացել: Ամենասիրածս թենիսիստը Նալբանդյանն ա:

Amaru
15.01.2007, 20:03
Ես թեննիսով զբաղվել եմ,թեև կարճ ժամանակ...Էլ չգնացի,որովհետև ձեռքս ահավոր ցավալ էր սկսել :(
Սիրածց թեննիսիստը Նադալն ա :love Իսկ կանանցից...հմմմ...Մորեսմոն ;)

Shushan
21.01.2007, 20:26
Ես սիրում եմ:love մեծ թենիսը

Anul
21.01.2007, 21:11
եկեք մի օր սեղանի թենիսի առաջնություն կազմակերպենք ակումբցիների միջև. հենց որ եղանակները մի քիչ բացվեն. ինչ կարծիքի եք?

Vahe
21.01.2007, 21:36
եկեք մի օր սեղանի թենիսի առաջնություն կազմակերպենք ակումբցիների միջև. հենց որ եղանակները մի քիչ բացվեն. ինչ կարծիքի եք?
լավ ես խաղում? ես քո հետ համաձայն եմ

Shauri
22.01.2007, 12:48
Մի ժամանակ ես էլ էի շատ սիրում թենիս... դիտել
Սիրածս խաղացողներն էին` աղջիկներից Արանտա Սանչես-Վիկարիոն, տղաներից` Նիկոլաս Կիֆերը ու Թոմի Հաասը... Հիմա Արանտան էլ չի խաղում, մնացածներից երկար ժամանակ է ինչ լուր չունեմ...
Իսկ խաղալու մասին երբևէ չեմ մտածել, ուղղակի ֆիզիկապես բավականաչափ ուժեղ չեմ :)

electrical_storm
22.01.2007, 23:10
եկեք մի օր սեղանի թենիսի առաջնություն կազմակերպենք ակումբցիների միջև. հենց որ եղանակները մի քիչ բացվեն. ինչ կարծիքի եք?

...բայց նայի թեմայի վերնագրին/././...մեծ թենիսի մասինաա....ոչ թե պինգ-պոնգի...

Anul
22.01.2007, 23:35
հա, դե, նկատել եմ:D իսկ ես պինգ պոնգ խաղալ էի առաջարկում

Amarasos
23.01.2007, 10:41
Sirum em Tenisy,baic sexani tenisy aveli shat!!! mets tenisic Nalbandyanin karanznacnem :think

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Cesare
22.06.2007, 14:18
Ամսի 25-ին սկսում ա թենիսի բաց սաղավարտի առաջնությունը :
Եթե ճիշտ ասեմ ես ենքալ ել չեմ հետաքրքրվում թենիսով, բայց նայում եմ հաճույքով ու երկրպագում եմ Ռաֆոաել Նադալին : Վատ տղա չի լավ ել խաղում ա :
Իրան կարելի ա հարգել միայն են պատճառով, որ ինքը Ֆեդերեռի հետ խաղերում
8 : 4 հաշվով առաջ ա :

John
22.06.2007, 14:59
Ամսի 25-ին սկսում ա թենիսի բաց սաղավարտի առաջնությունը :
Եթե ճիշտ ասեմ ես ենքալ ել չեմ հետաքրքրվում թենիսով, բայց նայում եմ հաճույքով ու երկրպագում եմ Ռաֆոաել Նադալին : Վատ տղա չի լավ ել խաղում ա :
Իրան կարելի ա հարգել միայն են պատճառով, որ ինքը Ֆեդերեռի հետ խաղերում
8 : 4 հաշվով առաջ ա :
Ես էլ եմ նայելու Ուիմբլդոնը: մանավանդ Մարիա Շարապովայի խաղերը… ինքը լավնա :love

Yellow Raven
22.06.2007, 15:00
Ամսի 25-ին սկսում ա թենիսի բաց սաղավարտի առաջնությունը :
Եթե ճիշտ ասեմ ես ենքալ ել չեմ հետաքրքրվում թենիսով, բայց նայում եմ հաճույքով ու երկրպագում եմ Ռաֆոաել Նադալին : Վատ տղա չի լավ ել խաղում ա :
Իրան կարելի ա հարգել միայն են պատճառով, որ ինքը Ֆեդերեռի հետ խաղերում
8 : 4 հաշվով առաջ ա :
Անցած 2 տարիներին Ուիմբլդոնը ցույց էին տալի 5-րդ ալիքով:Էս տարի ցույց տալու ե՞ն :think

John
22.06.2007, 15:23
Անցած 2 տարիներին Ուիմբլդոնը ցույց էին տալի 5-րդ ալիքով:Էս տարի ցույց տալու ե՞ն :think
ինչքան գիտեմ ՏՎ5-ն ու Արմենիան ցույց են տալու:

Cesare
22.06.2007, 16:13
Ես էլ եմ նայելու Ուիմբլդոնը: մանավանդ Մարիա Շարապովայի խաղերը… ինքը լավնա :love

Շարապովան լավն ա .....
Որ առումով ?? :D

John
22.06.2007, 16:44
լավա թենիս խաղում :D խի դու ի՞նչ մտածեցիր…
նոր ռեկլամը տեսա՝ Արմենիան ցույցա տալու:

Cesare
22.06.2007, 17:28
լավա թենիս խաղում :D խի դու ի՞նչ մտածեցիր…
նոր ռեկլամը տեսա՝ Արմենիան ցույցա տալու:

Եսիմ ................ :D Ես վերջերս ետքան ել լավ չի խաղում => Կարողա .......

Հ.Գ. համ արմենիան ա ցույց տալու համ TV5_ը :

Cesare
26.06.2007, 09:40
Ժողովուրդ երեկ թենիսը բաց եմ թողել ինչ որ մեկը տեղեկություն ունի խաղերի մասին ??? ;)

Ուրվական
26.06.2007, 09:44
Ժողովուրդ երեկ թենիսը բաց եմ թողել ինչ որ մեկը տեղեկություն ունի խաղերի մասին ??? ;)

Չէէէ: Մոյա-Հենման խաղն էր, 4-րդ սեթում քնել եմ, հաշիվը 2:1 էր: Չգիտեմ, ոնց ա պրծել:

Cesare
26.06.2007, 09:55
Չէէէ: Մոյա-Հենման խաղն էր, 4-րդ սեթում քնել եմ, հաշիվը 2:1 էր: Չգիտեմ, ոնց ա պրծել:


Աղջկեքի թենիսը նայել չեմ կարում, եթե նայում ել եմ, ապա ոչ որպես թենիս ............................ :D

Ուրվական
26.06.2007, 10:34
Աղջկեքի թենիսը նայել չեմ կարում, եթե նայում ել եմ, ապա ոչ որպես թենիս ............................ :D

Հա, բայց իմ ասածը տղեք են՝ Թիմ Հենման և Կառլոս Մոյա: Համ էլ աղջիկների թենիսում ինչ չորրորդ սեթ:

Cesare
26.06.2007, 12:24
Հա, բայց իմ ասածը տղեք են՝ Թիմ Հենման և Կառլոս Մոյա: Համ էլ աղջիկների թենիսում ինչ չորրորդ սեթ:

Ես երեկ թենիս չեմ նայել, ոչ թե որ աղջկեքի խաղ ա, այլ ընդհանրապես չեմ նայել :
Ասածս ընդանրապես էր, չեմ սիրում աղջկեքի թենիսը :
Ճիշտա, որ թենիսից ետքան ել լավ չեմ ջոգում, բայց հո ետքան չե ???

Սամվել
26.06.2007, 12:30
Երեկ էտ թենիսը ինչ արին:[ հարամ արին թողին ենքան գովազդ տվեցին:angry
չեմ հասկանում դրանք չափ ու սահման չգիտեն:angry
Համ էլ ո՞վ ժամերը գիտի այսօրվա խաղերի մի հատ գրեք էլի եթե դժվար չի:)

Yellow Raven
26.06.2007, 12:33
Ժողովուրդ երեկ թենիսը բաց եմ թողել ինչ որ մեկը տեղեկություն ունի խաղերի մասին ??? ;)

Ֆեդերերի,Ռոդիկի ու Հենենի խաղերը նայել եմ,3-ն էլ կրին:Ընդհանուր առմամբ անակնկալ չի եղել:

Cesare
27.06.2007, 08:25
Երեկ Նադալը 6:3 7:5 6:3 հաշվով կրեց Ֆիշին :
Շարապովան ել կրեց Չանին 6:1 7:5 հաշվով :
Կուզնեցովայի խաղն ել չեմ նայել :

Taurus
27.06.2007, 10:17
Կուզնեցովայի խաղն ել չեմ նայել :

Իզուր, ընտիր խաղ էր, Սվետան առաջին սետը կրվավ 4:6, հետո 3:1 կրվում էր բայց էն իմչ արեց, ոնց որ կատաղած գոմէշ լիներ, 6:4 տարավ, ու մյուսն էլ արդեն մի քիչ հանգիստ տարավ, չնայած Վակուլենկոն շատ լավ էր խաղում, իսկ Սվետայի մոտ սկզբում աչքերի հետ պռօբլեմ կար, ինչ որ բան էր կաթացնում, կարող ա դոպինգի նոր ձև ա?:D

Taurus
28.06.2007, 22:45
Այսօրվա արդյունքներից մի քանիսը

Aisan-Ul-Haq Qureshi 4:2:6
Marat Safin ............6:6:7

Tim Henman.......6:6:6:6:1
Feliciano Lopez7:7:3:2:6

Roger Federer........6:7:6
Juan Martin del Potro 2:5:1

David Nalbandian6:6:5:6
Frank Dancevic.......2:3:7:3

Hana Sromova....2:2
Venus Williams.6:6

Svetlana Kuznetsova 7:6
Bethanie Mattek ...........6:4

Severine Bremond. 0:3
Maria Sharapova 6:6

Yvonne Meusburger. 1:2
Amelie Mauresmo. 6:6

Մանե
30.06.2007, 11:02
Երեկ Սաֆինս կրվեց:(

Cesare
30.06.2007, 11:02
Ռոժեռ Ֆեդեռեր 6:1 6:3 7:6(7:4) Մարատ Սաֆին

Շատ լավ խաղ էր :
Սաֆինի կասեցումը ֆանտաստիկ էր :
Ամեն մեկը չի կարա անի :

Մեկ ել նայեցի որ Վիլյամսը 6:1 6:0 շատ հեշտ հաղթանակ տարավ :

Taurus
04.07.2007, 16:12
Robin Soderling 4:6 4:6 7:6 6:4 5:7 Rafael Nadal Դժվարին հաղթանակ,
այսօր կանաց մրցաշարում Venus Williams - Maria Sharapova

Shauri
04.07.2007, 19:48
այսօր կանաց մրցաշարում Venus Williams - Maria Sharapova
Ին՞չ եղավ այս խաղը...

Cesare
05.07.2007, 09:07
Ին՞չ եղավ այս խաղը...
Վիլյամսը ջախջախեց, 6:3 6:1 եթե չեմ սխալվում :

Ավելացվել է 1 րոպե անց
Հանենը Վիլյամս ավագին կրեց :
6:4 3:6 6:4 հաշվով եթե չեմ սխալվում : :D

Taurus
05.07.2007, 11:02
հակառակը՝ Շառապօվային կրել աավագ քույրը, այսինքն Վինուսը, իսկ փոքրը՝ Սերենան կրվել ա Էնենին

Taurus
05.07.2007, 18:02
հենց նոր Աննա Իվանովիչը գեղեցիկ հաղթանակ տարավ Նիկոլ Վայդիշովայի նկատմամբ, վույ ուտեմ քեզ:P

Cesare
06.07.2007, 08:31
Ժողովուրդերեկ Նադալ Յուժնի խաղը 4 սեթ նայեցի վերջինը չե :
Ինչ եղավ ?? Նադլը կրեց ??

Ուրվական
06.07.2007, 08:33
Ժողովուրդերեկ Նադալ Յուժնի խաղը 4 սեթ նայեցի վերջինը չե :
Ինչ եղավ ?? Նադլը կրեց ??

Հա, սատկացրեց՝ 6:2: Ինչ լավ ա խաղում էդ տղեն::hands

Cesare
06.07.2007, 09:35
Հա հիշեցի, Կւզնեցովան կրվեց ավագ Վիլյամսին : Լավ խաղ եր 3 սեթանոց :
Եթե չեմ սխալվում 6:3 4:6 6:4 հաշվով :

Taurus
06.07.2007, 11:29
Հա հիշեցի, Կւզնեցովան կրվեց ավագ Վիլյամսին : Լավ խաղ եր 3 սեթանոց :
Եթե չեմ սխալվում 6:3 4:6 6:4 հաշվով :

չէ 2 սեթ ա եղել, 6:3 6:4

Cesare
06.07.2007, 13:38
Հա ուշադիր չեի նայում :
Բայց Սվետան թռավ ու ոչ մի ռուս չմնաց :

Taurus
06.07.2007, 22:27
Justine Henin 6:1 5:7 1:6 Marion Bartoli Վաու, տենաս ինչ ա եղել:o

Ana Ivanovic 2:6 4:6 Venus Williams ափսոս կյանքս թռավ

Ուրվական
07.07.2007, 20:05
Վենուս Ուիլյամսը բավականին հեշտ հաղթանակ տարավ Մարիոն Բարտոլիի նկատամամբ և հռչակվեց Ուիմբլդոնի քառակի հաղթող:

docart
08.07.2007, 01:54
իսկ ուշադրություն դարձրել եք, թե ինչպես է երկրպագում Ռոջեռ Ֆեդեռեռին հաղորդավարուհին: Թվում է թե Ֆեդեռեռի անուն ազգանունը տալուց էքստազի մեջ է ընկնում: Կամ երբ սխալվում է, ինչպիսի հոգոց է հանում:

Cesare
09.07.2007, 13:20
Ֆեդեռերը կրեց Նադալին :
7:6 6:4 7:6 6:2 2:6 միակ նորմալ Ֆեդերեռի կրած սեթը վերջինն էր :
5_րդ անգամ դառավ ուիմբլդոնի չեմպիոն :

Մանե
09.07.2007, 15:04
Կամ երբ սխալվում է, ինչպիսի հոգոց է հանում:
մասնավորապես՝ հըըըըըըըըըըը:o:o:o:D
Շնորհավորում եմ Ֆեդերերին:P:)/երկուսն էլ արժանի էին հաղթանակի,բայց դե Ֆեդերերն ուրիշ ա էլի:love/

Vahe
22.01.2008, 01:27
Australian Open-ին ոչ մեկդ չեք հետեւում?

Մենակ Անա Իվանովիչի համար արժի նայել: Բայց ընդհանուր մրցումն էլ է հետաքրքիր: Արդեն 1/8 եզրափակիչն է: Հետեւյալ զույգերն են խաղալու կանանց մփցումներում:

1. Ժյուստին Էնեն (Bel) - Սու-Վեյ Հսիեհ (Chn)
2. Ելենա Դեմենտյեվա (Rus) - Մարիա Շարապովա (Rus)
3. Ելենա Յանկովիչ (Srb) - Քեյսի Դելլաքվա (Aus)
4. Նիքոլ Վայդոշիվա (Cze) - Սերենա Ուիլիամս (USA)

5. Վենուս Ուիլիամս (USA) - Մարթա Դօմախովսկա (Pol)
6. Կարոլին Վոզնյացկի (Dnk) - ԱՆԱ ԻՎԱՆՈՎԻՉ (SRB)
7. Մարիա Կիրիլենկո (Rus) - Դանիելա Գանտուխովա (Svk)
8. Նադեժդա Պետռովա (Rus) - Ագնեշկա Ռադվանսկա (Pol)

Vahe
22.01.2008, 13:52
Մի քիչ սխալ էի գրել: Երեկ ավարտվել է 1/8-ը: Եւ այսօր սկսվել է 1/4-ը:

Հետեւյալ զույգերն են

Justine Henin - Maria Sharapova
Jelena Jankovic - Serena Williams
Venus Williams - ANA IVANOVIC
Daniela Hantuchova - Agnieszka Radwanska

Հենց նոր ավարտվեց Ժյուստին Էնեն - Մարիա Շարապովա հանդիպման առաջին սեթը: 4:6 հաշվով հաղթեց Մարիա Շարապովան: Ի միջի այլոց EuroSport-ով ցույց են տալիս:

Իսկ այս խաղն արդեն ավարտվել է
Jankovic - S. Williams 6-3, 6-4

Զարմանալիորեն պարտվել է Ուիլիամսը... Անցյալ տարվա հաղթողն էր:

Vahe
22.01.2008, 20:52
Աղջիկներ
Sharapova - Henin 6-4, 6-0
Jankovic - S. Williams 6-3, 6-4

Տղաներ
Nadal - Nieminen 7-5, 6-3, 6-1
Tsonga - Youzhny 7-5, 6-0, 7-6

Վաղը 1/4-ի մյուս խաղերն են:

Tigana
22.01.2008, 23:12
Շատ եմ սիրում Մարիա Շարապովային,չնայած էս վերջերս լրիվ թամբալացելա:
:[Զզվում եմ Վենուս Ուիլիամսից,որովհետև եթե իրա ֆիզիկականը չլիներ,երբեք չեր հաղթելու Ուիմբլդոնը:Ոնց որ ձի ըլնի,հոգնել չունի::[

Սամվել
22.01.2008, 23:18
Շատ եմ սիրում Մարիա Շարապովային,չնայած էս վերջերս լրիվ թամբալացելա:
:[Զզվում եմ Վենուս Ուիլիամսից,որովհետև եթե իրա ֆիզիկականը չլիներ,երբեք չեր հաղթելու Ուիմբլդոնը:Ոնց որ ձի ըլնի,հոգնել չունի::[

Լավ էլ խաղումա հետո ինչ որ գեշա :D

Vahe
22.01.2008, 23:38
Ես էլ Մարիա Շարապովային չեմ սիրում: Մոտիկից դեմքը ցույց են տալիս մարդու զզվելը գալիս է: Բայց էլի լավ է խաղում

Vahe
23.01.2008, 15:17
1/4-ի մնացած հանդիպումներն էլ այսօր ավարտվեցին:

Women
Hantuchova - Radwanska 6-2, 6-2
Ivanovic - Williams 7-6, 6-4 (Հալալ է Անա Իվանովիչին: Շատ հետաքրքիր խաղ էր, արժանի հաղթանակ տարավ)

Men
Djokovic - Ferrer 6-0, 6-3, 7-5
Federer - Blake 7-5, 7-6, 6-4

Ավելացվել է 3 րոպե անց
Կիսաեզրափակիչ:

Men
Roger Federer - Novak Djokovic
Jo-Wilfried Tsonga - Rafael Nadal

Women
Maria Sharapova - Jelena Jankovic
Ana Ivanovic - Daniela Hantuchova

Taurus
07.06.2008, 15:08
Այսօր ժամը 18:00-ին Ռոլան Գառոս, եզրափակիչ
Ana Ivanovich:love- Dinara Safina:goblin

Davo'o
07.06.2008, 15:32
Հետաքրքիր եզրափակիչ է սպասվում: Իվանովինչն իհարկե ավելի համակրելի է, բայց Սաֆինան գազանավարի արդեն հաղթել է Շարապովային, Դեմենտեւային ու Կուզնեցովային: Նման խաղով նաեւ Իվանովիչին կարող է պարտության մատնել: Բան չմնաց, մի երկու ժամ եւ կտեսնենք, թե ով է այս տարվա հողածածկով դաշտերի ուժեղագույն գեղեցիկ սեռի թենիսիստը: :)
Իվանովիչ եմ բալետ անելու:):

Amourchik
07.06.2008, 15:41
Չէիք ասի Ռաֆաել Նադալի ելույթները ինչպես են ավարտվել:)

Yellow Raven
07.06.2008, 19:16
Ռոլան Գարոսի կանաց եզրափակիչ

Ա.Իվանովիչ-Դ.Սաֆինա 6:4,6:3

Վաղը տղամարդկանց եզրափակիչնա`Ռ.Նադալ-Ռ.Ֆեդերեր

Davo'o
07.06.2008, 19:19
Չէիք ասի Ռաֆաել Նադալի ելույթները ինչպես են ավարտվել:)

Նադալը առանց մրցակիցներին որեւե ուրախանալու առիթ տալու շարժվում է դեպի հերթական Ռոլանդ Գարոսի հաղթողի տիտղոսը: Բոլոր խաղերն էլ նա հաղթել է 3-0 հաշվով: Եզրափակիչում չեմ կասկածում, որ կհաղթի նաեւ Ռոջեր Ֆեդերերին:

Իվանովիչ :love:love:love

Yellow Raven
07.06.2008, 19:22
3 տարի անընդմեջ կրելա,ինձ թվումա էս անգամ Ռոժերի ռևանշի վախտնա:

Davo'o
07.06.2008, 19:55
Ես երկուսի գրեթե բոլոր խաղերը նայել եմ եզրափակիչի ճանապարհին, Ռաֆան այսօր անպարտելի է թվում, նույնիսկ այն դեպքերում, երբ նրա հարվածները ձախողվում են, ինչ որ հրաշքով գնդակը վայրէջք է կատարում գծի վրա:
Իհարկե Ռոջերին շատ ավելի եմ սիրում, բայց հողի վրա Ռաֆան պիտի որ հաղթի, ընդ որում ինձ թվում է առանց մեծ խնդիրների:

Yellow Raven
08.06.2008, 20:58
Նադալ-Ֆեդերեր 6:1, 6:3, 6:0

Շնորհավորում եմ,տենաս երբա գալու էն ժամանակը երբ ինչ-որ մեկը հողի վրա Նադալին ձեռնոց կնետի:

Taurus
08.06.2008, 21:18
Գրունտի թագավորն ա, Ֆեդեռերը շանս չուներ

Ambrosine
24.08.2010, 19:43
Մոդերատորական. զրուցարանի տպավորություն թողնող թեման, որը վերածվել էր 2008-ի առաջնության քննարկումների թեմայի, այդքան էլ չի համապատասխանում վերնագրին, լի է օտարալեզու գրառումներով, իսկ հայատառ դարձնելու առողջություն չունեմ, փակվում է: Մեծ թենիսին նվիրված թեմա «կհավաքվի» թենիսի մասին ակումբում արդեն իսկ գոյություն ունեցող գրառումներից: