PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենաէժան Նոտբուկը InfraNet-Book Lenovo IdeaPad S10



AMzone
02.08.2009, 00:05
ինտերնետում եմ գտել, չեմ տարգմանի,... շատ էժանա, ձեր կարծիքները՞՞՞
InfraNet-Book Lenovo IdeaPad S10 գինը 15 695.00 ռուբլի.
աշխատում է InfraLinux ,
պարամետրերը (S10-1AR) Intel Atom N270 (1,6 ГГц) 10,1" 160 Gb WiFi, BT, Lan

http://www.infranet-book.ru/components/com_virtuemart/shop_image/product/Lenovo_IdeaPad_S_4a5dcd37c2d02.jpg
http://www.infranet-book.ru/images/stories/screenshots/9.04/screenshot-01.png

http://www.infranet-book.ru

Մոդերատորական: Օտարալեզու հատվածը հեռացվել է, գրառման հեղինակը ստացել է տուգանային միավորներ:

Enigmatic
02.08.2009, 00:09
իսկ կոնկրետ ի՞նչ արժի:)

ministr
02.08.2009, 00:14
Թանկից էժանը չկա: Եթե հետո պտի 2 շաբաթից դառնա ընդամենը հացի տախտակ, մի քիչ թանկ չի հացի տախտակի համար?

AMzone
02.08.2009, 00:14
Գինը գրելեմ, 15 695.00 ռուբլի.

Enigmatic
02.08.2009, 00:19
Թանկից էժանը չկա: Եթե հետո պտի 2 շաբաթից դառնա ընդամենը հացի տախտակ, մի քիչ թանկ չի հացի տախտակի համար?

հա Դավ ջան եսել եմ տենց մտածում, ինչ գիտես ինչական զիբիլ կլինի
իսկ նենց միքիչ շատ փող տուր բայց արխային օգտագործի

ministr
02.08.2009, 00:21
Մանավանդ որ հիմա 700-800-ի կողմերը նորմալ բրենդի լափթոփ կարող ես գնել:

AMzone
02.08.2009, 00:21
Ռուսականա, աշխատումա լինուքսով.

ministr
02.08.2009, 00:22
Ռուսական տեխնիկային լաաավ ծանոթ ենք: Էն ինչ ռազմական չի թափելու բանա:

AMzone
02.08.2009, 00:27
Մանավանդ որ հիմա 700-800-ի կողմերը նորմալ բրենդի լափթոփ կարող ես գնել:

բայց հլը համեմատի 800դոլարն ու 15000ռուբլին.

ministr
02.08.2009, 00:29
300 դոլարա տարբերությունը:

Ներսես_AM
02.08.2009, 00:33
Ապեր Lenovo-ն IBM-i նոթբուքների ապրանքանիշնա, ի՞նչ ռուսական

Ֆրեյա
02.08.2009, 01:13
Տակ... ստոպ, ժողովուրդ...
Թյուրիմացության մեջ մի գցեք: Սևով սպիտակին գրած ա InfraNet-Book, ինչը նշանակում ա, որ սա նախատեսված ա հիմնականում ինտերնետ մտնելու, ինտերնետի հետ աշխատելու համար ու նախատեսված չի ծանր ծրագրեր աշխատացնելու համար, մանավանդ՝ տանը կամ այլ տեղ որպես հիմնական համակարգիչ աշխատելու համար: Հարմար է շատ ճանապարհորդողներին ու նրանց, ով մշտապես ցանցում լինելու կարիք ունի…
Պարամետրերը եթե նայեք, կհամոզվեք ասածումս, ահագին թույլ ա ինքը, ու լրիվ նորմալ ա դա, որովհետև նեթբուքները հենց տենց թեթև պարամետրերով են լինում:

Եթե սխալ եմ ասում, թող մեկնաբանեն պրոֆիները ;)

հ.գ. ռուսաստանում սրանք 1-2 տարի առաջ են շատ մոդա ընկել, Մոսկվան որ ողողված ա սենց փոքրիկ, սիրունիկ նեթբուքներով, շատ մարդիկ են օգտագործում, մանավանդ մետրոյի մեջ, որ պետք ա ժամերով գնաս... :(

Հայկօ
02.08.2009, 01:46
Ֆրեյան ճիշտ նկատեց. սա նոթբուկ չի, նեթբուկ է: Վերջիններս հիմնականում նախատեսված են որպես երկրորդ համակարգիչ օգտագործվելու համար. մոբիլ ինտերնետ-սերֆինգ, մեյլ, բլոգ, օֆիսային ֆայլերի հետ աշխատանք և նման այլ՝ մեծ հզորություն չպահանջող գործեր: Նեթբուկը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել լիարժեք համակարգչին կամ նոթբուկին, և դրա համար, իմ կարծիքով, կան մի քանի օբյեկտիվ պատճառներ: Թվեմ մի քանիսը.

1. Սահմանափակ հզորություն: Նեթբուկների ճնշող մեծամասնությունն աշխատում է Intel Atom պրոցեսորներով, որոնք բավականին «դանդաղ» են՝ համեմատած ժամանակակից desktop և mobile պրոցեսորների մեծագույն մասի հետ: Atom-ները, իհարկե, բավական են՝ ինտերնետից օգտվելու կամ Զումա խաղալու համար, սակայն մեծ հաշվողական ռեսուրսներ պահաջող գործերի մասին կարելի է մոռանալ, կամ պատրաստվել շատ երկար նայելու, թե ինչպես են լցվում բեռնավորման ու այլ գծերը:

2. Էկրանի չափսը: Նեթբուկների համար այսօր փաստացի ստանդարտ են դարձել 10 դյույմ անկյունագծով էկրանները (միտում կա դեպի 11"-ը): Իսկ տասը դյույմը, մանավանդ՝ 1024x600 խտության դեպքում, բավականին փոքր է. ՕՀ-ի տարրերը մանր են, տառերը՝ դժվարընթեռնելի և այլն: Երկար աշխատանքի դեպքում սա խիստ լարում ու հոգնեցնում է աչքերը:

3. Ստեղնաշարը: Արտադրողները, իհարկե, ճգնում են լուծել այդքան փոքր սարքի մեջ լիարժեք ստեղնաշար դնելու բարդ հարցը, ու որոշ դեպքում հաջողություն են ունենում (լավն են, օրինակ, HP-ի նեթբուկների ստեղնաշարերը), սակայն, ամեն դեպքում, նեթբուկների ստեղնաշարերը համեմատաբար ավելի վատն են, քան նորմալ (14"-15") չափսի նոթբուկներինը: Գումարած Number Pad-ի հասկանալի բացակայությունը, ինչը, օրինակ ինձ համար, մեծ մինուս է: Այստեղ տեղին է նշել նաև Tuch Pad-ի մասին, որը ոչ միշտ է նորմալ չափսի ու կոճակների նորմալ՝ ներքևում տեղադրությամբ լինում (կրկին նեթբուկների փոքրության պատճառով):

4. Վիդեոպրոցեսորը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Այժմ նեթբուկների իննսունինը տոկոսը աշխատում են Intel G950 ներկառուցված վիդեոարագացուցիչով, որը, մեղմ ասած, այնքան էլ հզոր չէ: Նոր եռաչափ խաղերը մեքենայորեն դառնում են անիրականալի երազանք. նույնը վերաբերում է նաև HD վիդեոյին: Այսօր nVidia ընկերությունը որոշ քայլեր է անում այդ ուղղությամբ, մասնավորապես՝ ստեղծել է նոր՝ Tegra պլատֆորմը, որի հիմքում բավականին արագ 9400GS արագացուցիչն է, սակայն դրանով «օժտված» նեթբուկները դեռ հատուկենտ են:

5. Օպտիկական դրայվի բացակայությունը: Եթե ուզում եք CD-ներ ու DVD-ներ բացեր ձեր նեթբուկով, արտաքին դրայվ պիտի գնեք. իսկ դրանք այնքան էլ էժան չեն: Նաև՝ սրա հետ կապված որոշ խնդիրներ, օրինակ՝ ՕՀ-ի թարմացման դժվարությունները և այլն:

Մնացած կետերը խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում և, կարծում եմ, էական չեն: Բնականաբար՝ նեթբուկներն ունեն իրենց առավելություններն էլ, այլապես չէին կայանա որպես բավականին մեծ շուկա ունեցող ապրանք: Դրանք են, օրինակ, դյուրակիրությունը, երկար աշխատանքը մարտկոցներով (մոտ 6 ժամ և ավելին. որոշ մոդելների դեպքում, բնականաբար), թեթևությունը և այլն:

Եվ ի վերջո՝ ամեն ինչ որոշում է այն աշխատանքի բնույթը, որ Դուք պատրաստվում եք անելու Ձեր ապագա նեթբուկով: Այնպես որ՝ ընտրությունը Ձերն է :):

Արտիստ
02.08.2009, 06:38
Նույն պարամետրերով Acer եմ գնել 300 եվրոյով))))

SDes77
02.08.2009, 09:53
Էժան չէ, բրենդն էլ կասկածելի: E-Bay-ում մոտավորապես նույն գնով նոր ու ավելի հզոր նեթբուքեր էլ են հանդիպում:

Ֆրեյա
02.08.2009, 10:58
Ուղղակի Հայաստանում ծանոթ չենք, բայց Lenovon Չինական ընկերություն է /Չինաստանում ամենախոշորը, աշխարհում՝չորրորդը համակարգիչների արտադրության մեջ/, որին 2005թ.-ին IBM-ը ձեռք է բերել ու դարձրել իր բրենդերից մեկը…
Լենովոի կոնցեպցիան է՝ դասական համակարգիչ՝ դասական արտաքինով:
Այնպես որ՝ ոչ մի կասկածելի բան չկա ;)

aerosmith
02.08.2009, 16:33
էէհհհհ ժող ջան, Լենովոն շատ լավ ֆիրմայա, ճիշտա դիզայնին էդքան էլ զոռ չի տալիս, բայց ասեմ, որ շատ որակյալ ա։ Չգիտեմ, ես Լենովո շատ եմ սիրում, որտև շատ երկար կյանք ունեցող ապրանք ա։ Ընկերս արդեն 3 տարի ա ունի Լենովո ու ընդհանրապես չեմ հիշում, որ դժգոհած լինի։

Sunny Stream
10.08.2009, 20:38
https://ssl.molotok.ru/item705112359_15_6_noutbuk_dell_vostro_a860_t5670_1_160_wifi_bt.html
սրա մասին ի՞նչ կասեք

Հ.Գ. էժան ու լավ նոթբուք եմ փնտրում, ցանկալի պայման է` IEEE-1394 պորտ կամ այն տեղադրելու հնարավորություն ունենալ,եթե այդպես լինում է ընդհանրապես:

/եթե կա ավելի համապատասխան թեմա, տեղափոխեք, դեմ չեմ :))/

davidus
11.08.2009, 18:14
հլը սա նայեք (http://cgi.ebay.com/HP-HDX18t-Q9000-4GB-GT130M-DDR3-500G-Blu-Ray-Gaming-PC_W0QQitemZ330350072989QQcmdZViewItemQQptZAU_comp_laptop?hash=item4cea66149d&_trksid=p3286.c0.m14), ոնց ա??

Intel(R) Core(TM) 2 Quad Processor Q9000
18.4" (1920X1080P)
4GB DDR3
1GB NVIDIA GeForce GT130M
500G 7200RPM SATA
Blu-Ray ROM :think

Norton
11.08.2009, 19:19
Իմը էս սերիայի 16 դյումանոցնա, վիդեոն ավելի թույլա, լավնա:

Edz
11.08.2009, 19:33
էստեղ (http://iphone.am) նայեք, հետաքռքիր բաներ կան, հետաքրքիր գներով, իհարկե Հայաստանի համար հետաքրքիր գներով:

aerosmith
12.08.2009, 00:00
էստեղ (http://iphone.am) նայեք, հետաքռքիր բաներ կան, հետաքրքիր գներով, իհարկե Հայաստանի համար հետաքրքիր գներով:

իմիջիայլոց այդքան էլ վատ գներ չեն, համեմատած լեդ-ի, կամ զիգզագի գների հետ։:)

Edz
12.08.2009, 08:40
իմիջիայլոց այդքան էլ վատ գներ չեն, համեմատած լեդ-ի, կամ զիգզագի գների հետ։

Հենց էտ նկատի ունեյ ;)

haymart
19.08.2009, 10:08
էստեղ (http://iphone.am) նայեք, հետաքռքիր բաներ կան, հետաքրքիր գներով, իհարկե Հայաստանի համար հետաքրքիր գներով:

Լավ խորհուրդ տվեցիր http://iphone.am -ը, մի հատ HP 980-ով առա, ստեղի համար շատ հարմար գին ա, մի տարի էլ երաշխիք տվեցին :hands