PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին ու բարի խաղերը (Dendy)



PC_Doctor
01.08.2009, 14:42
Ովա ուզում Mario Խաղա, կամ տանկ? Ես կարոտել էի այս խաղերը: քաշեք ու խաղացեք, նվիրում եմ: եթե ուղեք կարամ էլի խաղեր ճարեմ: համ էլ Sega-ի խաղեր էլ ունեմ, թե հետաքթքրեց ասեք կդնեմ ստեղ:

Քաշեք http://depositfiles.com/files/1j9tdhkv0 սայտից:

Հայկօ
05.08.2009, 11:12
Լավ թեմա է :):

Փորձեմ մի քիչ օգնել այն մարդկանց, որոնց (ինչպես ինձ՝ մի քանի տարի առաջ) սկսել է տանջել Մարիո, Տանկ կամ, ասենք, Մոռտալ Կոմբատ ու Կեչ խաղալու սուր կարոտը: Բոլոր այն խաղերը, որ փոքր ժամանակ դուք խաղում էիք ձեր նվիրական Նինթենդոյով կամ Սեգայով, հնարավոր է խաղալ նաև PC-ի վրա: Դրա համար անհրաժեշտ է երկու բան. առաջին՝ համապատասխան կոնսոլի էմուլյատոր, և երկրորդ՝ տվյալ խաղի ROM-ը (կարտրիջը, կոպիտ ասած): Թե՛ առաջինները և թե՛ երկրորդները հանգիստ կարելի է գտնել Ինտերնետի ծակուծուկերում: Ահա մի քանի շատ լավ սայթեր.

http://bit16.ru/
http://www.emulations.ru/
http://www.games-x.ru/
http://www.romiki.com/
http://my-oldgames.kiev.ua/

Բոլոր հղումները տանում են դեպի ռուսերեն սայթեր: Այստեղ հավաքված են ահռելի քանակությամբ ROM-եր՝ կոնսոլների խաղեր՝ հատուկ ֆայլերի տեսքով, որոնք պարզապես հարկավոր է բացել համապատասխան էմուլյատորով ու վերհիշել բուռն մանկությունը, ինչպես նաև՝ գրեթե բոլոր խաղային համակարգիչների ու սարքերի էմուլյատորները :): Այս սայթերում կարելի է գտնել գործնականում ցանկացած խաղ, առավել ևս՝ լավերն ու հայտնիները: Վայելեք :):

Ափսոս՝ ջոյստիկ չունեմ :(: Ստեղնաշարով այնքան էլ հարմար չէ խաղալը: Է՜հ, ի՜նչ լավ էր... Մարիոյին թռցնելիս ջոյտիկն էլ էի վերև թռցնում... Ֆորմուլա 1 խաղալիս ոլորանների ժամանակ ի՜նչ ջոյստիկ, ամբողջ մարմնով էի թեքվում աջ ու ձախ... Նոստալժի՜ :love:

_DEATH_
05.08.2009, 12:47
Սմարթի համար vNES (http://s1.dimonvideo.ru/uploader/programmy/60531_vnes_160.sis.zip) կա, լինքը մինչև սիմբիան 9-ի համար ա: Բոլոր ռոմերի կալեկցիայով հեռախոսիս մեջ ա, մեկ-մեկ բացում եմ մանկությունս հիշում :), իսկ սեգայի խաղերը նույնիսկ հիմա տարված խաղում եմ տրանսպորտի մեջ, որ ուրիշ բնա չեմ կարում անեմ :)

total_abandon
05.08.2009, 16:49
Էս ինչ լավ թեմա եք բացել մինչև հիմա խաղեր կա խաղում եմ, հիշում եք օրինակ ես խաղերը?? Սուպեր խաղեր են.