PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն

Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

armen9494
28.10.2011, 21:59
Սպասել եմ.....:D: Պաչիկի պատմությունը չսարքեք: Էտ նույն տղան չէ՞: Ասա այ տղա ինչ ես կպել խաշից, արի կոֆե խմի գնա վայ::P

Պաչիկ, կոֆե, խաշ... ի՞նչ ընդհանուր բան կա այս երեքի մեջ:think

Դե իհարկե՝ ակումբցիներին տեսնելը :))

Դեկադա ջան իմ համար կապ չունի պաչիկ, կոֆե թե խաշ, կարևորը՝ իրար տեսնենք, ծանոթանանք ու լավ ժամանակ անց կացնենք;)
Նամանավանդ, որ ինձ էլ տեսնեք, կհամոզվեք, որ ուտելը իմ համար էդքան էլ կարևոր չի:D

Գեա ջան տեղյակ չեմ, թե ինչե՜ր են լինում, եթե դժվար չի՝ կտեղեկացնե՞ք :pardon

խաշ как խաշ, ես իրան պատկերացնում եմ ոնց որ միշտ՝ համով, հոտով ու սխտորով :))

Գեա
28.10.2011, 22:19

Քո համար կարևոր չի, մյուսների համար ա կարևոր , բա գիտես ինչի են հետաքրքրվում. պատմավեպ գրում ես թե չէ? ուզում են պարզեն, քո մսից խաշը ոնց կլինի?Այ էսպես` խաշ կակ խաշ` համով հոտով , մենակ եթե պարզվի ,որ պատմավեպ գրողների կամ պատմավեպերի հետ լավ ես սխտորը շատ են առնելու:
Ասեցի զգուշացնեմ , գլխիդ գալիքը իմանաս...:D
Հարգելի մոդերներ եթե գրածս օֆֆթոփ ա ջնջեք ու տուգանեք , բայց դե ինչ գաղափար ա կորում...:P

armen9494
28.10.2011, 22:54

Գրածդ էդքան էլ օֆֆտոպ չի, որովհետև թեման հանդիպումների մասին ա, իսկ դու ինձ ծանոթացնում ես հանդիպումների ժամանակ տեղի ունեցող ավանդույթներին :))

Չեմ կարծում որ իմ միսը համով ա:nea
Չնայած՝ կարաք փորձեք և ինքներդ համոզվեք :))

Գեա ջան, էդ որ ասեցի իմ համար կարևոր չի, մոռացել էի չակերտները դնեի :D
Ակումբում մեկը որ ինձ ճանաչեր, միանգամից կգրեր. էդ դու չե՞ս, որ առաջինը համով ուտելուն ես նայում :))
Հա՛, սիրում եմ համով ուտել, ընենց որ խաշը հաստատ իմ մսից պետք չի սարքել, ուրիշ տարբերակներ մտածեք :))

VisTolog
29.10.2011, 17:17
armen մի հարց էլի :kris

Ես պատկերացնում եմ էդ ամենը, օրինակ.... Թամանյանի արձանի դիմացը :D
Լավ, էլ գաղտնիքները մի բացահայտեք, ավելի լավ ա գամ, սյուրփրայզ լինի:))

Արդեն մի ամիսա անցել էս գրառումից հետո, դու հլը էս թեմայում առաջին հանդիպման ես պատրաստվում?

Chuk
29.10.2011, 18:38
Ժողովուրդ ջան, ԲԱՆ ՉՄՆԱՑ

Հուշեմ. խաշային հանդիպումները մնացած գրեթե բոլոր տեսակի հանդիպումներից տարբերվում են ՆԱԵՎ նրանով, որ էստեղ բավական կարևոր է իմանալ, թե քանի հոգի են գալու՝ համապատասխան քանակով տեղեր պատվիրելու համար:

Խաշային հանդիպումը լինելու է վաղը՝ 30.10.2011-ին, ժամը 11:00-ին (հա ինչ անենք, որ առավոտ կանուխ չի):

Շատերին արդեն գիտեմ, ովքեր գալու եմ, ում չգիտեմ, տեղեկացրեք: Այս թեմայում, նամակով կամ հեռախոսազանգով (093 71 24 06, Արտակ), ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ:
Շուտով զանգելու ենք՝ տեղի համար պայմանավորվելու համար: Շտապե՛ք:

Chuk
29.10.2011, 18:42
Սատանան տանի, իսկ ես նույնիսկ չեմ նշել հի՞ն, թե՞ նոր ժամանակով 11-ին :crazy

armen9494
29.10.2011, 18:53
armen մի հարց էլի :kris

Արդեն մի ամիսա անցել էս գրառումից հետո, դու հլը էս թեմայում առաջին հանդիպման ես պատրաստվում?

Vistolog ջան, ես ի՞նչ անեմ, որ հանդիպում չի եղել :))
Այսինքն էս վերջինը եղավ, ուղղակի քննությունների մեջ էի, չկարողացա գնալ

armen9494
29.10.2011, 18:58
Ժողովուրդ ջան, ԲԱՆ ՉՄՆԱՑ

Հուշեմ. խաշային հանդիպումները մնացած գրեթե բոլոր տեսակի հանդիպումներից տարբերվում են ՆԱԵՎ նրանով, որ էստեղ բավական կարևոր է իմանալ, թե քանի հոգի են գալու՝ համապատասխան քանակով տեղեր պատվիրելու համար:

Խաշային հանդիպումը լինելու է վաղը՝ 30.10.2011-ին, ժամը 11:00-ին (հա ինչ անենք, որ առավոտ կանուխ չի):

Շատերին արդեն գիտեմ, ովքեր գալու եմ, ում չգիտեմ, տեղեկացրեք: Այս թեմայում, նամակով կամ հեռախոսազանգով (093 71 24 06, Արտակ), ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ:
Շուտով զանգելու ենք՝ տեղի համար պայմանավորվելու համար: Շտապե՛ք:

Սատանան տանի, իսկ ես նույնիսկ չեմ նշել հի՞ն, թե՞ նոր ժամանակով 11-ին :crazy

Չուկ ջան, ես շատ կուզեմ գալ ու ամենայն հավանականությամբ կգամ, մենակ թե հաստատ բերեք որոշենք թե որտեղ ենք հանդիպում և ու՞ր ենք գնալու: Միանգամից խաշի տեղը գնա՞նք, թե՞ ինչ-որ տեղ հանդիպենք ու ըտեղից իրար հետ գնանք:
Իմ համար տեղը էդքան էլ կարևոր չի, բայց հաճելի կլիներ, որ քաղաքի մեջ լիներ:
Ժամանակն էլ բերեք հնով առաջնորդվենք, որ ամեն ինչ չխառնենք իրար;)

Chuk
29.10.2011, 19:06
Իմ համար տեղը էդքան էլ կարևոր չի, բայց հաճելի կլիներ, որ քաղաքի մեջ լիներ:
Ժամանակն էլ բերեք հնով առաջնորդվենք, որ ամեն ինչ չխառնենք իրար;)
սենց թե նենց, հավանաբար, խառնելու ենք ժամը, ընտրված օրը լավը չի :))
Ավելի մանրամասն պայմանավորվելու համար՝ զանգիր:
Քեզ արդեն հաշվում եմ:
Հավանաբար գնալու ենք «Կովկաս» պանդոկ:

Ռուֆուս
29.10.2011, 22:07
Ժող, փաստորեն էս գիշե՞ր ա ժամերը փոխվում :)) Փաստորեն ճիշտ էի հիշում, էլի :))))

Chuk
29.10.2011, 22:12
Եկողներ, նոր ժամով ժամը 11-ին՝ Կովկաս

Artgeo
30.10.2011, 10:25
ի՜ֆֆֆֆֆ
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=53266&d=1319955922

armen9494
30.10.2011, 19:01
ի՜ֆֆֆֆֆ
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=53266&d=1319955922

ջաաաաաաաաա՜ն:hands

VisTolog
13.11.2011, 19:40
Ասում եմ` Վեսթ չգնա՞նք::}

Yellow Raven
13.11.2011, 22:23
Ասում եմ` Վեսթ չգնա՞նք::}

Գնալու լինես, ղողանջի:B

armen9494
15.11.2011, 19:49
Ասում եմ` Վեսթ չգնա՞նք::}

իսկ էդ որտե՞ղ ա :}

VisTolog
15.11.2011, 20:08
իսկ էդ որտե՞ղ ա :}

Կգաս կիմանաս::yea

armen9494
15.11.2011, 20:13
Կգաս կիմանաս::yea

Էս ես էլ եմ հրավիրվա՞ծ :} ուխխխ՜ :yahoo
բայց որ մոտավորապես տեղը բացատրեիր՝ դեմ չէի լինի:

Հ.Գ. գոնե Հայաստանու՞մ ա :D

VisTolog
15.11.2011, 20:21
Էս ես էլ եմ հրավիրվա՞ծ :} ուխխխ՜ :yahoo
բայց որ մոտավորապես տեղը բացատրեիր՝ դեմ չէի լինի:

Հ.Գ. գոնե Հայաստանու՞մ ա :D

http://i.imgur.com/Cdacw.png

Freeman
16.11.2011, 18:35
http://i.imgur.com/Cdacw.png
Ե՞րբ ե(ն)ք գնում:

armen9494
16.11.2011, 20:21
Ե՞րբ ե(ն)ք գնում:

լավ կլինի շաբաթ կամ կիրակի լինի

VisTolog
16.11.2011, 23:15
Ե՞րբ ե(ն)ք գնում:

Ամենայն հավանականությամբ շաբաթ:

Նաիրուհի
17.11.2011, 00:10
Ե՞րբ ե(ն)ք գնում:
դատելով շնորհակալություն հայտնողներից՝ տղերքով եք հավաքվում, հա՞ :8

VisTolog
17.11.2011, 01:24
դատելով շնորհակալություն հայտնողներից՝ տղերքով եք հավաքվում, հա՞ :8

Դե եթե էդ ժամին աղջիկներ լինեն, ավելի պայծառ::yea

John
17.11.2011, 01:41
դատելով շնորհակալություն հայտնողներից՝ տղերքով եք հավաքվում, հա՞ :8
Ի դեպ, շատ հավանական է, որ շաբաթ-կիրակի հանդիպելու առիթ ունենանք, որ կատարեմ խոստումս :oy համարյա ամեն ինչ պատրաստ է

Նաիրուհի
17.11.2011, 02:09
Ի դեպ, շատ հավանական է, որ շաբաթ-կիրակի հանդիպելու առիթ ունենանք, որ կատարեմ խոստումս :oy համարյա ամեն ինչ պատրաստ է

Վավո՜ւ... :love Կա՜ր, հլը էստեղ արի :hands

armen9494
17.11.2011, 12:56
Դե եթե էդ ժամին աղջիկներ լինեն, ավելի պայծառ::yea

իսկ ո՞ր ժամի մասին է խոսքը

VisTolog
17.11.2011, 15:58
իսկ ո՞ր ժամի մասին է խոսքը
19:00-ից սկսած: ճ

Freeman
17.11.2011, 18:12
Ամենայն հավանականությամբ շաբաթ:
Ուրեմն ամենայն հավանականությամբ :(

VisTolog
18.11.2011, 16:32
Վաղը` ժամը 19:00-ին, հանդիպում ենք Ա. Խաչատրյանի* արձանի մոտ:

* Ա.Խաչատրյանի արձանը (http://g.co/maps/83xdt) :))

armen9494
18.11.2011, 16:36
Վաղը` ժամը 19:00-ին, հանդիպում ենք Ա. Խաչատրյանի* արձանի մոտ:

* Ա.Խաչատրյանի արձանը (http://g.co/maps/83xdt) :))

Ա.Խաչատրյանի արձանը որտե՞ղ ա :}

VisTolog
18.11.2011, 16:48
Ա.Խաչատրյանի արձանը որտե՞ղ ա :}

Տակը լինկը դրել եմ, չի բացու՞մ

http://g.co/maps/yddzj

armen9494
18.11.2011, 16:50
Տակը լինկը դրել եմ, չի բացու՞մ

http://g.co/maps/yddzj

վաաաայ, էդ էս արձանն ա:oy ինչ ամոթա՝ չգիտեի:oy

armen9494
19.11.2011, 15:04
Ժողովուրդ էսօրվա ժամը 7-ի հանդիպումը ուժի մե՞ջ ա:

VisTolog
19.11.2011, 16:05
Ժողովուրդ էսօրվա ժամը 7-ի հանդիպումը ուժի մե՞ջ ա:

Աբեր որ ուժի մեջ չլներ կգրեի, ծայրահեղ դեպքում նամակով կասեի:

armen9494
19.11.2011, 16:09
Աբեր որ ուժի մեջ չլներ կգրեի, ծայրահեղ դեպքում նամակով կասեի:

Լավ, որ խնդրեմ քո համարը ՊՄ-ով կգրե՞ս;)

VisTolog
19.11.2011, 16:51
Այ հիմա կասեմ, որ հանդիպումը հետաձգվումա անորոշ ժամանակով, քանի որ եկողների մեծ մասը փոշմանել ա, չի հարմարեցրել հանդիպման գալը ինչ-ինչ պատճառներով:

Ameli
29.01.2012, 12:28
Երեխե՜ք, նենց եմ ուզում հանդիպում կազմակերպվի, ու հենց վաղը: Նոր Cassiopeia-ի ալբոմի ակումբային հանդիպումների նկարներն էի նայում, նայում եմ ու միաժամանակ և՛ հարազտություն զգում, և՛ օտարություն, բոլորիդ ճանաչում և չեմ ճանաչում, մի խոսքով եթե վաղը ակումբային հանդիպում կազմակերպվի անպայման կգամ:

Ameli
30.01.2012, 00:29
Վաղը հանդիպում կլինի :yesու չգալացողները հաստատ փոշմանելու են :beee , հա ու սա հենց էլ սպառնալիք ա, որ թե նախազհուշացում :sad :D :D

Ուրեմն, երեխե՛ք, հիշում եք չէ, վաղը 16:30 Կասկադի մոտ :secret

Աթեիստ
30.01.2012, 00:39
Վաղը հանդիպում կլինի :yesու չգալացողները հաստատ փոշմանելու են :beee , հա ու սա հենց էլ սպառնալիք ա, որ թե նախազհուշացում :sad :D :D

Ուրեմն, երեխե՛ք, հիշում եք չէ, վաղը 16:30 Կասկադի մոտ :secret

Աշխատանքային օրով 16։30 քանի՞ հոգի կկարողանա գալ։

Ameli
30.01.2012, 00:45
Աշխատանքային օրով 16։30 քանի՞ հոգի կկարողանա գալ։

5ը հաստատ կան, էխ /ծանր հոգոց/ աշխատանքային չի , արձակուդային ա , քննություններից ազատված, արձակուրդային օր

Yellow Raven
30.01.2012, 18:35
Ուշ տեսա հայտարարությունը, թե չէ կգայի :(

armen9494
30.01.2012, 23:40
Ուշ տեսա հայտարարությունը, թե չէ կգայի :(

Իսկ ի՞նչն է խանգարում նոր հանդիպում կազմակերպելուն :))

Ameli
30.01.2012, 23:50
Իսկ ի՞նչն է խանգարում նոր հանդիպում կազմակերպելուն :))

Մոռանում ես , որ էստեղ ՌաՅո'նից մարդիկ կան, ասենք օրինակ ես :))

armen9494
31.01.2012, 00:10
Մոռանում ես , որ էստեղ ՌաՅո'նից մարդիկ կան, ասենք օրինակ ես :))

դու էլ մոռանում ես, որ փոխադրամիջոց գոյություն ունի :D

Freeman
01.02.2012, 02:19
Ժող, համբերեք դասերի ժամանակ կազմակերպենք, որ ես ու Ամելին էլ գանք:

Բայց ինչ չուզող մարդ եմ ես :D

Հայուհի
01.02.2012, 21:40
Ես էլ գիտեմ ՝ մենակ ինձ մոտա ռայոնացավը :(:hands

Մելտա
01.02.2012, 21:46
Երեխեք ինչի միշտ հանդիպման օրն ու ժամը ինձ հարմար չի լինում չեմ հասկանում:( խնդրուուուուում եմ նենց կազմակերպեք, որ գոնե մի անգամ ներկա գտնվեմ հանդիպմանը, շատ եմ ուզում ծանոթանալ ձեզ հետ:)

armen9494
01.02.2012, 22:59
Երեխեք ինչի միշտ հանդիպման օրն ու ժամը ինձ հարմար չի լինում չեմ հասկանում:( խնդրուուուուում եմ նենց կազմակերպեք, որ գոնե մի անգամ ներկա գտնվեմ հանդիպմանը, շատ եմ ուզում ծանոթանալ ձեզ հետ:)

Իսկ քեզ ե՞րբ ա հարմար, գրի, հնարավոր ա մյուսներին էլ հարմար լինի ու հանդիպում դառնա;)

Մելտա
01.02.2012, 23:08
Իսկ քեզ ե՞րբ ա հարմար, գրի, հնարավոր ա մյուսներին էլ հարմար լինի ու հանդիպում դառնա;)

ինձ ամենահարմար օրերն են շաբաթն ու կիրակին, ցանկացած ժամի:) իսկ շաբաթվա օրերին օր կա վեցից հետո,օր էլ կա հեչ հարմար չի:)

armen9494
01.02.2012, 23:14
ինձ ամենահարմար օրերն են շաբաթն ու կիրակին, ցանկացած ժամի:) իսկ շաբաթվա օրերին օր կա վեցից հետո,օր էլ կա հեչ հարմար չի:)

Հանդիպում կազմակերպողներ, փորձեք հաշվի առնել :)) Կարծում եմ շատերին է հարմար շաբաթ կիրակին:roll

Մելտա
01.02.2012, 23:23
Հանդիպում կազմակերպողներ, փորձեք հաշվի առնել :)) Կարծում եմ շատերին է հարմար շաբաթ կիրակին:roll

այո այո, ես էլ եմ այդպես կարծում,քանի որ շատերն են աշխատում և նրանք էլ մեծ սիրով կհամաձայնեն հանդիպել շաբաթ կամ կիրակի օրը:)

armen9494
01.02.2012, 23:25
այո այո, ես էլ եմ այդպես կարծում,քանի որ շատերն են աշխատում և նրանք էլ մեծ սիրով կհամաձայնեն հանդիպել շաբաթ կամ կիրակի օրը:)

Իմ մաթեմատիկական պարզագույն գիտելիքներն ասում են, որ մոտակա շաբաթ օրը 3 օրից է, իսկ կիրակին՝ 4 :sulel

Մելտա
01.02.2012, 23:36
Իմ մաթեմատիկական պարզագույն գիտելիքներն ասում են, որ մոտակա շաբաթ օրը 3 օրից է, իսկ կիրակին՝ 4 :sulel

դե նոր է հանդիպում եղել,հնարավոր է այս շաբաթ չլինի,բայց մյուս շաբաթ ցանկալի կլինի շատ, որ լինի:)

armen9494
02.02.2012, 00:00
դե նոր է հանդիպում եղել,հնարավոր է այս շաբաթ չլինի,բայց մյուս շաբաթ ցանկալի կլինի շատ, որ լինի:)

իմ մաթեմատիկական մի քիչ ավելի բարդագույն գիտելիքներն էլ ասում են, որ հաջորդ շաբաթը 10 օր հետոյա :D

Freeman
02.02.2012, 16:54
իմ մաթեմատիկական մի քիչ ավելի բարդագույն գիտելիքներն էլ ասում են, որ հաջորդ շաբաթը 10 օր հետոյա :D

Իմ սոցիալական գիտելիքներն ասում են, որ ես դժվար թե շաբաթ/կիրակի կարողանամ հանդիպման գալ, բայց եթե կիրակին շատ մարդու հարմար լինի, կօգտագործեմ մի քիչ բարդագույն գիտելիքներ ու մի բան կմտածեմ
:))

Ամեն դեպքում մի անգամ էլ աշխատանքային օր պիտի կազմակերպենք, որ Ամելին էլ գա :

Lusinamara
02.02.2012, 17:44
Իմ տգիտությունն էլ խափանում է հանդիպումը :D Խափանում է, բայց չի պարտադրում:))

armen9494
02.02.2012, 17:55
Կարելի ա համ շաբաթ-կիրակի, համ էլ աշխատանային օր :D
Երբ ուզում եք, իմ համար տարբերություն չկա

John
02.02.2012, 18:12
Աչքիս էլի Ակումբատնակ է պետք ունենալ. ում-երբ հարմար լինի...

armen9494
02.02.2012, 18:20
Աչքիս էլի Ակումբատնակ է պետք ունենալ. ում-երբ հարմար լինի...

ակումբատնակը ո՞րն ա

Varzor
06.02.2012, 15:11
Կարելի ա համ շաբաթ-կիրակի, համ էլ աշխատանային օր :D
Երբ ուզում եք, իմ համար տարբերություն չկա
Իմ համար կարևորը ժամն է` երեկոյան 19:00 և ավելի ուշ, իսկ ոչ աշխատանքային օրերին` որքան ուշ, այդքան ավելի թունդ լավ :))

ակումբատնակը ո՞րն ա
Էդ էն տնակն է, որտեղ ակումբակիցները այցելում են ազատ ժամանակ` հանդիպման անփոփոխ վայր: կարող է լինել վարձած տարածք, կամ էլ որևէ ակումբ, ժամանցի վայր: Ու երբ այցելես այդ վայրը, վիճակագրորեն որևէ ակումբացու կհանդիպես, իսկ եթե չհանդիպես, ապա հաջորդ եկողը կհանդիպի քեզ :))

Ռուֆուս
06.02.2012, 15:19

Չէ, Ակումբատնակը էն բնակարանն էր, որը ակումբցիները վարձում էին 2008-2009թթ, որտեղ անցկացվում էին Ակումբի հանդիպումները, խմում էինք, քեֆ էինք անում, ծնունդներ էինք նշում, մաֆիա ու ցիտադել էինք խաղում, դիսկոներ էինք կազմակերպում և այլն: Բայց ակումբատնակը արդեն դարձել է հին ու հաճելի հիշողություն:

Varzor
06.02.2012, 15:46

Ռուֆ ջան սխալ էի գրել?

Էդ էն տնակն է, որտեղ ակումբակիցները այցելում են ազատ ժամանակ` հանդիպման անփոփոխ վայր: կարող է լինել վարձած տարածք, կամ էլ որևէ ակումբ, ժամանցի վայր: Ու երբ այցելես այդ վայրը, վիճակագրորեն որևէ ակումբացու կհանդիպես, իսկ եթե չհանդիպես, ապա հաջորդ եկողը կհանդիպի քեզ
Բայց էդ տարբերակը շուտ սպառում է իրեն, մասնավորապես ընտանիքավոր մարդկանց մոտ:

Հ.Գ.
Ցիտադելն ինչ է:

Գալաթեա
06.02.2012, 15:54
Ցիտադելն ինչ է:

Ռուֆ, դավայ, սկսի :D
Կակ վ ստառիե դոբռիե վրեմենա :)

Ռուֆուս
06.02.2012, 16:16
Ռուֆ ջան սխալ էի գրել?

Բայց էդ տարբերակը շուտ սպառում է իրեն, մասնավորապես ընտանիքավոր մարդկանց մոտ:

Սխալ չէիր գրել, պարզապես ես ավելի կոնկրետացրի նկարագրությունը :)) Բայց եթե քո ուզած ժամանակ գնայիր ակումբատնակ, դուռը փակ կգտնեիր, որովհետև էնտեղ հավաքվում էինք նախօրոք պայմանավորված օրերին ու ժամերին :))

Հ.Գ.
Ցիտադելն ինչ է:

Ցիտադելը Իսպանիայից բերված քարտերով խաղ էր, որը հանդիսանում էի Ակումբատնակի ամենասիրված ժամանցային միջոցներից մեկը: Խաղի իմաստը ամենամեծ քաղաք կառուցելն էր, խաղի ընթացքում խաղացողները տարբեր դերեր էին կատարում, որոնք ունեին տարբեր առավելություններ ու թերություններ: Խաղը արդեն քանի տարի ա չեմ խաղացել, մենակ իսպաներեն քարտերից մի քանի բառ եմ հիշում, լադրոն, օբիսպո, կոնդոտիերո, ասեսինո և այլն: Մեկ էլ հիշում եմ, որ ամենալավ քարտերը արկիտեկտոն էր ու մերկադերը: Ու երբ որ Ակումբատնակ նոր մարդիկ էին գալիս, ես իմ պարտքն էի համարում նորեկներին խաղի կանոնները մանրամասն բացատրել :))

Եթե ավելին է հետաքրքրում, կարդա այստեղ (http://en.wikipedia.org/wiki/Citadels_(game)):

Ռուֆ, դավայ, սկսի :D
Կակ վ ստառիե դոբռիե վրեմենա :)
:)) Համ էլ ահավոր կարոտել եմ, քարտերն ու՞մ մոտ են, հավաքվենք, խաղանք :(

impression
07.02.2012, 14:34
Ցիտադելը Իսպանիայից բերված քարտերով խաղ էր, որը հանդիսանում էի Ակումբատնակի ամենասիրված ժամանցային միջոցներից մեկը: Խաղի իմաստը ամենամեծ քաղաք կառուցելն էր, խաղի ընթացքում խաղացողները տարբեր դերեր էին կատարում, որոնք ունեին տարբեր առավելություններ ու թերություններ: Խաղը արդեն քանի տարի ա չեմ խաղացել, մենակ իսպաներեն քարտերից մի քանի բառ եմ հիշում, լադրոն, օբիսպո, կոնդոտիերո, ասեսինո և այլն: Մեկ էլ հիշում եմ, որ ամենալավ քարտերը արկիտեկտոն էր ու մերկադերը:

ասում եմ՝ էսքան մասն էլ վիկի չգնա՞
համ էլ՝ ում համար լավ ժամանց, ում համար՝ սարսափ
աստված ջան, մենակ էդ խաղի էրեսից չէի ուզում գալ

Varzor
07.02.2012, 15:07
ասում եմ՝ էսքան մասն էլ վիկի չգնա՞
համ էլ՝ ում համար լավ ժամանց, ում համար՝ սարսափ
աստված ջան, մենակ էդ խաղի էրեսից չէի ուզում գալ
Wiki-ում կա` հայերենը չկա, ով լավ տեղյակ է, կարող է ավելացնել:

armen9494
01.03.2012, 19:21
Ժողովուրդ ջան, վաղը (2.03.2012) ժամը 6:30 հավաքվում ենք Կովկաս պանդոկում, լավ տրամադրությունը պարտադիր ա;)
Մենակ մի խնդրանք. նրանք, ովքեր գալիս են, կամ այս թեմայում գրեք, կամ ինձ ՊՄ-ով, կամ էլ Վարզորին:

Meme
01.03.2012, 23:00

:cryէլի՜
հ.գ՝ :beee
մեկա ես ձեզ:vaii:

armen9494
01.03.2012, 23:09
:cryէլի՜
հ.գ՝ :beee
մեկա ես ձեզ:vaii:

կգա՞ս Մեր;)

specialist
01.03.2012, 23:14
կգա՞ս Մեր;)
ձեզ բարի ժամանց, ես անգամ չեմ կարա միանամ

Meme
01.03.2012, 23:23
կգա՞ս Մեր;)

բա չէ՜

Արմ ջան չեմ կարա;)

VisTolog
05.04.2012, 18:08
Հ ա ն դ ի պ ու մ

Վաղը, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտ, (Օպերա) որտեղից էլ կշարժվենք դեպի Սպենդիարյան 6` EcoPUB: Հանդիպման համար քեզ հետ պետք է վերցնես լավ տրամադրություն, իսկ ծխախոտը կարող ես մոռանալ տանը, որովհետև այնտեղ չեն ծխում և իսկականն է երեխաների ու նրանց մամաների համար::P:))

ՀԳ Ովքեր ամենայն հավանականությամբ գալու են, թող ամեն դեպքում շնորհակալություն հայտնեն, որովհետև ԷկոՓաբում դժվարա սեղաններ իրար միացնելը: Եթե շատ լինենք, ուրիշ տեղ հանգրվանելու տարբերակ մտածենք:

Skeptic
05.04.2012, 18:12
Վիստ, բայց տեղը շատ փոքր ա: :unsure

VisTolog
05.04.2012, 18:16
Վիստ, բայց տեղը շատ փոքր ա: :unsure
Իրանց պրոբլեմնա, մենք սեղանները կմիացնենք: :D

:think

John
05.04.2012, 22:09
իսկ ծխախոտը կարող ես մոռանալ տանը, որովհետև այնտեղ չեն ծխում
մինչև էս մասը կարդալը զանազան տարբերակներ էի մտածում վաղը աշխատանքի գնալուց խուսափելու, բայց... հաճելի ժամանց եմ մաղթում :)

Varzor
06.04.2012, 10:42
VisTolog,
Չծխելու պահը սաբոտաժ ես անում? :D

VisTolog
06.04.2012, 11:02
VisTolog,
Չծխելու պահը սաբոտաժ ես անում? :D

Մոռացել էի, որ դու չես ծխում::sorry Կամ չես ծխելու::D

Varzor
06.04.2012, 12:34
Մոռացել էի, որ դու չես ծխում::sorry Կամ չես ծխելու::D
Է կարամ և չծխեմ (3 օրա թողել եմ :D), բայց դե գարեջրից հետ չծխողներն էլ են ծխում :))
Էդ EcoPub-ը որտեղ ա?

Cassiopeia
06.04.2012, 12:36
Շնորհակալությունների քանակին նայելով, կարելի է ասել, որ հիմնականում երեխատերերն են պատրաստվում գալ հանդիպման։ Այդ դեպքում առաջարկում եմ գնալ որևէ մանկական սրճարան, ու էնտեղ երեխեքն իրենց համար կզբաղվեն խաղասենյակներում, իսկ մեծահասակները սեղանների շուրջ նստած կուտեն-կխմեն ու իրանց զրույցով կզբաղվեն։

specialist
06.04.2012, 12:59
Հ ա ն դ ի պ ու մ

Վաղը, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտ, (Օպերա) որտեղից էլ կշարժվենք դեպի Սպենդիարյան 6` EcoPUB: Հանդիպման համար քեզ հետ պետք է վերցնես լավ տրամադրություն, իսկ ծխախոտը կարող ես մոռանալ տանը, որովհետև այնտեղ չեն ծխում և իսկականն է երեխաների ու նրանց մամաների համար::P:))

ՀԳ Ովքեր ամենայն հավանականությամբ գալու են, թող ամեն դեպքում շնորհակալություն հայտնեն, որովհետև ԷկոՓաբում դժվարա սեղաններ իրար միացնելը: Եթե շատ լինենք, ուրիշ տեղ հանգրվանելու տարբերակ մտածենք:

Վիստ որտեղա ընկնում եկոպաբը ...՞

Skeptic
06.04.2012, 13:08
Էդ EcoPub-ը որտեղ ա?
3 հարկ ներքև: :}

Էստեղ.

http://i.imgur.com/buwoK.png

VisTolog
06.04.2012, 13:50
Շնորհակալությունների քանակին նայելով, կարելի է ասել, որ հիմնականում երեխատերերն են պատրաստվում գալ հանդիպման։ Այդ դեպքում առաջարկում եմ գնալ որևէ մանկական սրճարան, ու էնտեղ երեխեքն իրենց համար կզբաղվեն խաղասենյակներում, իսկ մեծահասակները սեղանների շուրջ նստած կուտեն-կխմեն ու իրանց զրույցով կզբաղվեն։

Ըհը, լավ միտքա:

http://karciq.com/site/images/com_sobi2/clients/245_img.jpg

Բաղրամյան 1, կարելիա փորձել:

armen9494
06.04.2012, 15:58
Շնորհակալությունների քանակին նայելով, կարելի է ասել, որ հիմնականում երեխատերերն են պատրաստվում գալ հանդիպման։ Այդ դեպքում առաջարկում եմ գնալ որևէ մանկական սրճարան, ու էնտեղ երեխեքն իրենց համար կզբաղվեն խաղասենյակներում, իսկ մեծահասակները սեղանների շուրջ նստած կուտեն-կխմեն ու իրանց զրույցով կզբաղվեն։

Իսկ ես մի ուրիշ միտք ունեմ: Մենակ մի հարց. տեղը նախապե՞ս ենք պատվիրում, թե գնալու ենք, ընդեղ տեսնենք: Եթե նախապես չի, ապա կարող ենք հավաքվել ու տեսնել, եթե երեխեքը շատ եղան, կգնանք մանկական սրճարան:)

Բայց հանդիպման տեղը չի փոխվում, չէ՞ :unsure

Գեա
06.04.2012, 16:07
Իսկ ես պահանջում եմ, որ տեղը նախօրոք նշվի, որովհետև պատրաստվում եմ թաքուն գալ ու ու հեռվից հեռու ձեզ հետևել...:P

armen9494
06.04.2012, 17:22
Իսկ ես պահանջում եմ, որ տեղը նախօրոք նշվի, որովհետև պատրաստվում եմ թաքուն գալ ու ու հեռվից հեռու ձեզ հետևել...:P

Ժամը 7-ին արի Օպերա, ընդեղ մեզ հեռվից հետևելով կգտնես :D

Հայկօ
23.05.2012, 18:29
Ո՞վ ա հիմա գալիս գարեջրվենք։

Sent from my HTC Sensation

Ռուֆուս
23.05.2012, 18:34
Նավսս ուղարկում եմ, հետը գարեջրվի :angry

Հայկօ
23.05.2012, 18:37
Ո՞վ ա էս մի կես ժամվա մեջ գալիս ղժժանք Ռուֆուսի նավսի վրա։

Sent from my HTC Sensation

Ինչուիկ
17.06.2012, 17:42
Հանդիպո՞ւմ :oy

My World My Space
17.06.2012, 17:55
Ո՞վ ա էս մի կես ժամվա մեջ գալիս ղժժանք Ռուֆուսի նավսի վրա։

Sent from my HTC Sensation

Ռուֆուսի աչքը հանելու համար մենակ կգայի :beee, ափսոս չեմ կարա…

Sent from my HTC One X

VisTolog
17.06.2012, 18:49
Ռուֆուսի աչքը հանելու համար մենակ կգայի :beee, ափսոս չեմ կարա…

Sent from my HTC One X
Ուզենաս էլ չես կարա մայիսի 23-ի հանդիպմանը գնաս::))

My World My Space
17.06.2012, 19:55
Ուզենաս էլ չես կարա մայիսի 23-ի հանդիպմանը գնաս::))

վայ քու արյա, էդքան հի՞ն էր… խայդառագ էղանք….

Sent from my HTC One X

John
19.06.2012, 00:46
Հով ջան, տենց օրերից մի օր, ամիսներ առաջ զանգել էիր... ասում եմ 4շաբթի իրիկունը չհավաքվե՞նք մի տեղ... կարոտել կա, բան կա... 20,06,2012ին ի նկատի ունեի

VisTolog
22.06.2012, 23:54
Ժող ջան, վաղը ժամը 19:00-ին Մեղեդիում հանդիպում է լինելու, ցանկացողները թող միանան::)

Agni
22.06.2012, 23:59
Ժող ջան, վաղը ժամը 19:00-ին Մեղեդիում հանդիպում է լինելու, ցանկացողները թող միանան::)

բայց կարծեմ ուրիշ հանդիպում էլ կա:think,

VisTolog
23.06.2012, 00:30
բայց կարծեմ ուրիշ հանդիպում էլ կա:think,

Տեղյակ չեմ, բայց գուշակում եմ::think

Chuk
28.06.2012, 17:28
Լավ է ուշ, քան երբեք :)
Սկսեցինք ուշ կազմակերպել, բայց դե նենց ուշ չի, որ չկարողանաք գալ:

էնպես որ

ԱՅՍՕՐ
(28.06.2012)

Երեկոյան ժամը 19:00-ից

հավաքվում ենք Մեղեդիում՝ նշելու մեր սիրելի Ջոնի ծնունդը:

Հիշում ես, չէ՞, որ քո ներկայությունը
ՊԱՐՏԱԴԻՐ Է

Եթե չկարողանաս մեզ գտնել, հիշեցնում եմ ձեռախոսահամարս՝ 093 712406

Cassiopeia
28.06.2012, 18:32
Հիշում ես, չէ՞, որ քո ներկայությունը
ՊԱՐՏԱԴԻՐ Է

Ջիջիլ եք գցում, էլի...

Հոս, մի ամսից արի ծնունդդ կրկնենք, որ մենք կարողանանք գալ։

John
28.06.2012, 18:38
Ջիջիլ եք գցում, էլի...

Հոս, մի ամսից արի ծնունդդ կրկնենք, որ մենք կարողանանք գալ։
Ոչ մի խնդիր չեմ տեսնում :) ))) լավ ընկերներին տեսնելու ցանկացած առիթ էլ ուրախություն է, ոչ պակաս, քան ծննդյան օրը (եթե ոչ ավել ;) )

VisTolog
11.07.2012, 15:30
Ասում եմ մի հատ հանդիպում չանենք? նենց հանդիպման ախորժակա առաջացել::)

Varzor
12.07.2012, 20:40
Ասում եմ մի հատ հանդիպում չանենք? նենց հանդիպման ախորժակա առաջացել::)
Հանդիպման, թե պիվի? :D

VisTolog
12.07.2012, 21:44
Հանդիպման, թե պիվի? :D
:)) ցանկալիա պիվի...

գրելուց հետո հիշա որ շաբաթ աշխատանքային օրա :(

Միքո
13.07.2012, 11:35
:)) ցանկալիա պիվի...

գրելուց հետո հիշա որ շաբաթ աշխատանքային օրա :(

թե հավաքվելու լինեք, ինձ էլ ձեն կհանես ;)

StrangeLittleGirl
13.07.2012, 11:46
Ժող, բա մի հատ նենց Վանաձորոտ հանդիպում չանե՞նք:

Varzor
13.07.2012, 11:56
:)) ցանկալիա պիվի...
գրելուց հետո հիշա որ շաբաթ աշխատանքային օրա :(
Դե որ ցանկալիա պիվի, արի հենց էսօր էլ գնանք խմելու` գործից հետո ;)

VisTolog
13.07.2012, 12:02
Ժող, բա մի հատ նենց Վանաձորոտ հանդիպում չանե՞նք:
+1

Դե որ ցանկալիա պիվի, արի հենց էսօր էլ գնանք խմելու` գործից հետո ;)
Ok կոլեգա::)) Մնումա անձրև ու փոթորիկ չլինի::))

Varzor
13.07.2012, 12:04
+1
Ok կոլեգա::)) Մնումա անձրև ու փոթորիկ չլինի::))
Չի լինի, բայց եթե ուզում ես կանենք :)) Պիվին մունաթ

VisTolog
13.07.2012, 12:06
Չի լինի, բայց եթե ուզում ես կանենք :)) Պիվին մունաթ
Դե գործից հետո ոտ-ոտ կբարձրանամ ձեր շենք կզանգեմ::D

Varzor
13.07.2012, 17:39
Դե գործից հետո ոտ-ոտ կբարձրանամ ձեր շենք կզանգեմ::D
Դե սպասում եմ: Քանիսին ես վերջացնում գործը?

Աբելյան
15.07.2012, 14:04
Քիչ մնաց:

Cassiopeia
21.07.2012, 18:59
Առաջարկում եմ եկող շաբաթ կամ կիրակի օրը հանդիպել որևէ այգում։ Բոլորիդ կարոտել եմ ու հույս ունեմ շատերին տեսնել այդ օրը՝ մանավանդ ակումբցիների երեխաներին։

keyboard
21.07.2012, 19:06
Մենք գալիս ենք :P

Ձայնալար
21.07.2012, 20:20
Առաջարկում եմ եկող շաբաթ կամ կիրակի օրը հանդիպել որևէ այգում։ Բոլորիդ կարոտել եմ ու հույս ունեմ շատերին տեսնել այդ օրը՝ մանավանդ ակումբցիների երեխաներին։

Այսինքը վա՞ղը:

Cassiopeia
21.07.2012, 20:35
Այսինքը վա՞ղը:

Չէ, Բագ, էն մյուս շաբաթ, որ հասցնենք մեծ հանդիպում կազմակերպել, որ շատ մարդ իմանա ու փորձի գալ։

Ձայնալար
21.07.2012, 20:39
Հա, օք: Մեր գալու հավանականությունը կաճի, եթե հանդիպումը կիրակի լինի, շաբաթ Հասուկը գնում ա տատիկի-պապիկի տուն:

keyboard
21.07.2012, 20:47
Հա, օք: Մեր գալու հավանականությունը կաճի, եթե հանդիպումը կիրակի լինի, շաբաթ Հասուկը գնում ա տատիկի-պապիկի տուն:

Պահ-պահ-պահ զարգանաք դուք, մենք էլ Գայուշի տատի պապի տուն գնալու պլանը փողեցինք եկող շաբաթվա համար, էլ ոնց կլներ :D

StrangeLittleGirl
21.07.2012, 22:26
Ես երեխա չունեմ, բայց գալիս եմ :P

keyboard
21.07.2012, 22:28
Ես երեխա չունեմ, բայց գալիս եմ :P
Ես մեր բարեկամի երեխուն էլ կբերեմ,կասենք քոննա, հո DNA թեստ չեն անելու :D դու կարաս արխային գաս Բյուր :D

StrangeLittleGirl
21.07.2012, 22:33
Ես մեր բարեկամի երեխուն էլ կբերեմ,կասենք քոննա, հո DNA թեստ չեն անելու :D դու կարաս արխային գաս Բյուր :D
Արխային, ես իմ սեփական էրեխով էլ գամ, ոչ մեկ չի հավատա, որ իմն ա :D

John
23.07.2012, 00:46
Ուզում եմ գալ :) շատ եմ ուզում :) մնում ա գամ, շատ գամ :)

Ուլուանա
23.07.2012, 18:46
Կարող ա մենք էլ գանք, բայց Ձայնալարենց պես՝ եթե կիրակի լիներ, գալու հավանականությունը կմեծանար:

Cassiopeia
23.07.2012, 18:54
Դե քանի որ կիրակի օրվա «մեծ» հանդպման հավանականությունն ավելի մեծ է, ուրեմն կիրակի կհանդիպենք։ Մնում է որոշենք օր ու ժամ։

Cassiopeia
23.07.2012, 21:41
Դե քանի որ կիրակի օրվա «մեծ» հանդպման հավանականությունն ավելի մեծ է, ուրեմն կիրակի կհանդիպենք։ Մնում է որոշենք օր ու ժամ։

Մնում է որոշենք տեղն ու ժամը։

StrangeLittleGirl
24.07.2012, 00:34
Առաջարկում եմ Թումանյանի այգի. շոգը չսիրողների համար դրանից լավ տեղ չկա:

Cassiopeia
24.07.2012, 12:22
Առաջարկում եմ Թումանյանի այգի. շոգը չսիրողների համար դրանից լավ տեղ չկա:

Բյուր, քանի որ ես քիչ եմ եղել էնտեղ, քո ու մնացածի (ովքեր էնտեղ հաճախ են եղել) կարծիքն եմ ուզում իմանալ. այնտեղ երեխաների համար միջանցիկ քամին (сквозняк) շատ չի՞։

Ձայնալար
24.07.2012, 12:30
Բյուր, քանի որ ես քիչ եմ եղել էնտեղ, քո ու մնացածի (ովքեր էնտեղ հաճախ են եղել) կարծիքն եմ ուզում իմանալ. այնտեղ երեխաների համար միջանցիկ քամին (сквозняк) շատ չի՞։

Չէ, Վեր, նորմալ ա, թեթև քամի կա, բայց էս եղանակին չի զգացվում։ Էն անգամվա նման չի :))

Cassiopeia
24.07.2012, 12:47
Ուրեմն մնաց ժամ որոշել ու մեծ-մեծ տառերով հայտարարություն գրել

John
24.07.2012, 13:05
Ոնց հասկացա, ինձ երկու օրն էլ հավասարապես հարմար չի ու հավասարապես մի բան պետք ա անեմ ու գամ, բայց կիրակի ոնց որ թե ավելի քիչ է անհարմար :)

StrangeLittleGirl
25.07.2012, 10:17
Ժողովուրդ, շատ եմ խնդրում, ժամն էլ ասեք էլի: Իմ ժամանակն ահավոր սուղ ա, իսկ ես դեռ լիքը մարդկանց պիտի տեսնեմ:

Cassiopeia
25.07.2012, 10:20
Ժողովուրդ, շատ եմ խնդրում, ժամն էլ ասեք էլի: Իմ ժամանակն ահավոր սուղ ա, իսկ ես դեռ լիքը մարդկանց պիտի տեսնեմ:

Ժամը 18.00 կամ 19.00, ինձ թվում է նորմալ է։ Մենք երևի 19.00 նոր կհասնենք։ Մնում է լսել մյուսների կարծիքը։

StrangeLittleGirl
25.07.2012, 13:54
Ժամը 18.00 կամ 19.00, ինձ թվում է նորմալ է։ Մենք երևի 19.00 նոր կհասնենք։ Մնում է լսել մյուսների կարծիքը։

Դե թող 19:00 լինի, ես գնամ կիրակի օրվաս մնացած մասը պլանավորելու :))

Ձայնալար
25.07.2012, 14:23
Դե 6-ից 7-ը կհավաքվենք էլի, ով երբ կարում ա թող գա։

Cassiopeia
25.07.2012, 18:30
Հանդիպում ենք կիրակի օրը՝
29.07.2012թ. ժամը 18.00-19.00 սահմաններում
Թումանյան այգում։

Cassiopeia
27.07.2012, 19:44
Հիշեցում.

Հանդիպում ենք կիրակի օրը՝
29.07.2012թ. ժամը 18.00-19.00 սահմաններում
Թումանյան այգում։

keyboard
27.07.2012, 22:29
Կներեք, մենք հիվանդ ենք, եթե լավանանք անպայման կգանք: :(

Cassiopeia
29.07.2012, 10:41
Աչքիս անցյալ տարվա «Մեծ հանդիպման» սցենարն է կրկնվելու՝

Հունիսի 29-ից օգոստոսի 1-ը հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ քամի 5-10մ/վ: Այս գիշեր +22+24, ցերեկը +30+34, երեկոյան +27+29:
Բայց գոնե այս տարի կարճատև անձրև է սպասվում։ Ու հուսով եմ, որ երեկոյան ժամին վրա չի հասնի։ Սակայն մենք վախենալու բան չունենք, որովհետև Թումանյան այգու հարևանությամբ մանկական սրճարան կա, որտեղ մենք կարող ենք նստել, անց-կացնել մեր ժամանակը, իսկ երեխաներն էլ իրենց հերթին կզվարճանան։

Հ.Գ. Հուսով եմ, եղանակը չի կասեցնի մեր հանդիպումը։

StrangeLittleGirl
29.07.2012, 11:34
Աչքիս անցյալ տարվա «Մեծ հանդիպման» սցենարն է կրկնվելու՝

Բայց գոնե այս տարի կարճատև անձրև է սպասվում։ Ու հուսով եմ, որ երեկոյան ժամին վրա չի հասնի։ Սակայն մենք վախենալու բան չունենք, որովհետև Թումանյան այգու հարևանությամբ մանկական սրճարան կա, որտեղ մենք կարող ենք նստել, անց-կացնել մեր ժամանակը, իսկ երեխաներն էլ իրենց հերթին կզվարճանան։

Հ.Գ. Հուսով եմ, եղանակը չի կասեցնի մեր հանդիպումը։
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ համար եղանակը եղանակ չի փոխում :)
Ու ես մեծ հույսեր եմ փայփայում, որ անձրևը ցերեկը կգա:

Claudia Mori
29.07.2012, 12:38
Գալիս եմ;)

Ձայնալար
29.07.2012, 13:52
Աչքիս անցյալ տարվա «Մեծ հանդիպման» սցենարն է կրկնվելու՝

Բայց գոնե այս տարի կարճատև անձրև է սպասվում։ Ու հուսով եմ, որ երեկոյան ժամին վրա չի հասնի։ Սակայն մենք վախենալու բան չունենք, որովհետև Թումանյան այգու հարևանությամբ մանկական սրճարան կա, որտեղ մենք կարող ենք նստել, անց-կացնել մեր ժամանակը, իսկ երեխաներն էլ իրենց հերթին կզվարճանան։

Հ.Գ. Հուսով եմ, եղանակը չի կասեցնի մեր հանդիպումը։

Էն որ գնացել ե՞նք, թե ավելի մոտիկը կա, Վեռ

Cassiopeia
29.07.2012, 14:20
Էն որ գնացել ե՞նք, թե ավելի մոտիկը կա, Վեռ
Էն որ գնացել էինք՝ «Չունգա-Չանգա»։ Ասում են բավական բան ա փոխվել մեջը։ Մի հատ էլ մի երկու կանգառ վերև կա, շատ սիրուն դիզայն ունի դրսից՝ Փերիների աշխարհ (http://kamoblog.com/2011/07/8202)

Claudia Mori
29.07.2012, 14:22
Ժողովուրդ ջան միանգամից ասեք, որ կաֆեն եք գնալու անձրեւի դեպքում, որ գտնեմ Ձեզ:)

Cassiopeia
29.07.2012, 15:12
Ժողովուրդ ջան միանգամից ասեք, որ կաֆեն եք գնալու անձրեւի դեպքում, որ գտնեմ Ձեզ:)
Հուսով եմ, որ անձրև չի գա, բայց կարծում եմ անձրևի դեպքում կգնանք Չունգա-Չանգա-ն՝ Կիևյան 1/1, որն ավելի մոտիկ է Թումանյան այգուն։

Artgeo
29.07.2012, 15:58
Առանց երեխաների, ծխող, խմող, երջանիկ մարդիկ որտե՞ղ ենք հավաքվում:

Cassiopeia
29.07.2012, 16:03
Առանց երեխաների, ծխող, խմող, երջանիկ մարդիկ որտե՞ղ ենք հավաքվում:

Ինչպես նշվել էր՝ երջանիկ մարդիկ իրենց երեխաների հետ հավաքվում են Թումանյան այգում։

StrangeLittleGirl
29.07.2012, 16:52
Ինչպես նշվել էր՝ երջանիկ մարդիկ իրենց երեխաների հետ հավաքվում են Թումանյան այգում։

Բայց ասում են՝ առանց երեխաների երջանիկ մարդկանց էլ են ընդունում:

StrangeLittleGirl
29.07.2012, 17:23
Ժող, ինձ մի համար կուղարկե՞ք նավսյակի: Նոր պարզեցի, որ ոչ մեկիդ համարը չունեմ:

Cassiopeia
29.07.2012, 23:18
Շատ գոհ եմ այսօրվա հանդիպումից։ Շատ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից՝ իրենց ներկայությամբ հանդիպումը հետաքրքիր դարձնելու համար ՝

https://lh3.googleusercontent.com/-j40h3rlv_4g/UBWFAJWNDJI/AAAAAAAAQMU/_t2_DY6IPI8/s640/IMG_9311.JPG
(նկարում բացակայում են որոշ ակումբցիներ, որոնք եկել էին հանդիպմանը)

Հ.Գ. Մնացած նկարների ընտրանին «Ֆորումի անդամների լուսանկարներ» (http://www.akumb.am/showthread.php/46578-Ֆորումի-անդամների-լուսանկարները-5?p=2354439#post2354439)-ում և «Ակումբցիների երեխաներ» (http://www.akumb.am/showthread.php/40481-Ակումբցիների-երեխաները?p=2353116#post2353116)-ում, իսկ ամբողջական ալբոմը՝ այստեղ (https://picasaweb.google.com/106772209226594169021/292012?authuser=0&feat=directlink)

John
30.07.2012, 23:58
Ամոթ ինձ, որ երեկ չեկա հանդիպման ... դե գործի էի, բլա,բլա,բլա, բայց դե ամեն դեպքում ամոթ

Ուլուանա
31.07.2012, 22:27
Ամոթ ինձ, որ երեկ չեկա հանդիպման ... դե գործի էի, բլա,բլա,բլա, բայց դե ամեն դեպքում ամոթ
Ճիշտ ա. ամոթ: Ես հույս ունեի քեզ էլ տեսնել :beee:

Հանդիպումը շատ հավես անցավ, համենայնդեպս, ինձ համար: Հանդիպման ընթացքում էնպիսի զգացողություն ունեի, կարծես վերջին անգամ ոչ թե մի տարի, այլ մի շաբաթ առաջ էի ակումբցիների հետ հանդիպման եղել :):

Սպասում եմ հաջորդ նմանատիպ հանդիպմանը՝ էս անգամ չեկածներին էլ տեսնելու ակնկալիքով: Բայց մի տարի հետո չէ, էլի :)), մոտ ապագայում:

Artgeo
01.08.2012, 08:25
կարծես վերջին անգամ ոչ թե մի տարի, այլ մի շաբաթ առաջ էի ակումբցիների հետ հանդիպման եղել :):

Հա, ստեղ տարիներով ոչինչ չի փոխվում

Two-Face
24.08.2012, 23:48
Ժողովուրդ ջան, ուրեմն մի քիչ առաջ Skeptic-ը զանգեց զորամասից ու ասեց, որ ձեզ փոխանցեմ, որ ցանկացողները էս կիրակի ժամը 15:30-ին գան Օպերայի Մեղեդի սրճարանի մոտ: Skept-ը գալու ա :)

P.S Կարող ա ես էլ գամ, մեկ էլ տեսար :))

Աթեիստ
26.08.2012, 16:23

Մենք էդ հանդիպումից ուշացանք (դեռ տանն ենք)լ Հիմա մտածում ենք գնանք մանկական երկաթուղի։ Եթե միացողներ կան, գրեք։
Երևի 6-ի կողմերը կլինենք տեղում։

Freeman
26.08.2012, 20:29
Ժողովուրդ ջան, ուրեմն մի քիչ առաջ Skeptic-ը զանգեց զորամասից ու ասեց, որ ձեզ փոխանցեմ, որ ցանկացողները էս կիրակի ժամը 15:30-ին գան Օպերայի Մեղեդի սրճարանի մոտ: Skept-ը գալու ա :)

P.S Կարող ա ես էլ գամ, մեկ էլ տեսար :))

աաաա, ես ո՞նց շուտ չէի տեսել :(
Էլ ե՞րբ կգա Սկեպտիկը:

Moonwalker
26.08.2012, 20:38
աաաա, ես ո՞նց շուտ չէի տեսել :(
Էլ ե՞րբ կգա Սկեպտիկը:

Մի 10-20 րոպեից գնաց, պիտի զորամաս հասներ: Ափսոս, չհասցրեցինք կարգին շփվել::cry2
Բայց խոստացավ մյուս անգամ (ոնց որ թե ամսվա վերջին կիրակին) էլ «ձեն հանել»:

Ռուֆուս
06.09.2012, 22:54
Ժողովուրդ ջան, վաղը՝ ուրբաթ օրը, սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին եկեք հավաքվենք Սունդուկյանի այգում :) Բոլորիդ լիքը կարոտել ու շատ եմ ուզում ակումբցիներին տեսնել, մեկ էլ եսիմ երբ տեսնվենք :(

Մի խոսքով, վաղը՝ հանդիպում, բոլորիդ ներկայությունը պարտադիր ա :)) Տեղը ճշտելու համար կարող եք զանգահարել ինձ՝ 094884295

Cassiopeia
06.09.2012, 22:57
Ռուֆ, շաբաթ կամ կիրակի հնարավո՞ր չի։ Մենք վաղը հյուրեր ունենք, չենք կարող գալ։

Ռուֆուս
06.09.2012, 23:06
Ռուֆ, շաբաթ կամ կիրակի հնարավո՞ր չի։ Մենք վաղը հյուրեր ունենք, չենք կարող գալ։

Չէ, Վերա ջան, ինձ մենակ վաղն ա հարմար :(

Cassiopeia
06.09.2012, 23:13
Ափսոս, ուրեմն մեր համար մնաց էդ եսիմերբ-ը։ Ձեզ հաճելի հանդիպում ու ուրախ ժամանց։

Ռուֆուս
06.09.2012, 23:32
Ափսոս, ուրեմն մեր համար մնաց էդ եսիմերբ-ը։ Ձեզ հաճելի հանդիպում ու ուրախ ժամանց։

Ափսոս, Վեր ջան: :( Մարդ ես, կարող ա մինչև եսիմերբ-ը հարմարացնեմ ձեզ տեսնել :)

Ռուֆուս
07.09.2012, 17:02
Ժողովուրդ ջան, վաղը՝ ուրբաթ օրը, սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին եկեք հավաքվենք Սունդուկյանի այգում :) Բոլորիդ լիքը կարոտել ու շատ եմ ուզում ակումբցիներին տեսնել, մեկ էլ եսիմ երբ տեսնվենք :(

Մի խոսքով, վաղը՝ հանդիպում, բոլորիդ ներկայությունը պարտադիր ա :)) Տեղը ճշտելու համար կարող եք զանգահարել ինձ՝ 094884295

Հիշեցնում եմ, էսօր, 7-ին, հանդիպում :)

14.09.2012, 21:51
Քանի որ եղանակները սկսում են ցրտել, առաջակրում եմ կազմակերպել այս տարվա վերջին բացօթյա հանդիպումը՝ կիրակի օրը։ Վայրը՝ կամ Թումանյան այգի, կամ Անգլիական այգի։ Ժամը երևի 17.00 կողմերը։
Սպասում եմ արձագանքների։

VisTolog
15.09.2012, 08:45
Նախնական +1

John
15.09.2012, 10:11
Անգլիական +1

Cassiopeia
15.09.2012, 22:04
Աչքիս հանդիպումը կամ շատ նեղ շրջանակում է կայանալու, կամ ընդհանրապես չի կայանալու:

VisTolog
16.11.2012, 11:49
Ժող, ասում եմ մյուս կիրակի՝ նոյեմբերի 25-ին Վանաձորյան հանդիպում չանե՞նք: Ես էս տարի չեմ գնացել, տենց բան վերջին 3 տարում չէր եղել::))

Համ էլ կարոտած կլինենք, կոնկրետ ես հազար տարիա ոչ մեկին (դե համարյա ոչ մեկին:))) չեմ տեսել: Քանի դեռ ձյունը չի ծածկել, տաք հագնվենք գնանք մաքուր օդ շնչենք, կարոտներս առնենք, մի քիչ էլ դրական էներգիաներով փոխանակվենք գանք::acute

Վահե-91
16.11.2012, 11:53
Վանաձորյան
Երևանյան :beee

CactuSoul
16.11.2012, 11:57
Ժող, ասում եմ մյուս կիրակի՝ նոյեմբերի 25-ին Վանաձորյան հանդիպում չանե՞նք:
Ուզո՜ւմ եմ :aha )))

Միքո
16.11.2012, 12:38
Ժող, ասում եմ մյուս կիրակի՝ նոյեմբերի 25-ին Վանաձորյան հանդիպում չանե՞նք: Ես էս տարի չեմ գնացել, տենց բան վերջին 3 տարում չէր եղել::))

Համ էլ կարոտած կլինենք, կոնկրետ ես հազար տարիա ոչ մեկին (դե համարյա ոչ մեկին:))) չեմ տեսել: Քանի դեռ ձյունը չի ծածկել, տաք հագնվենք գնանք մաքուր օդ շնչենք, կարոտներս առնենք, մի քիչ էլ դրական էներգիաներով փոխանակվենք գանք::acute

ուզբեկ :))
ասում եմ մի երկու ամիս առաջ գրեիր, որ հարմարացնեի
դու էսօրվա մասին մտածի, պատկերացնում ես ուրբաթ իրիկունով մենակ եմ լինելու … չկա մեկը հետս մի բաժակ չայ խմի

Աբելյան
16.11.2012, 14:02
Չեմ հասցնի: Այ որ էս 2 օրը մի բան կազմակերպվի, թեկուզ Կապանին էլ եմ համաձայն:

Արևհատիկ
16.11.2012, 20:57
Չեմ հասցնի: Այ որ էս 2 օրը մի բան կազմակերպվի, թեկուզ Կապանին էլ եմ համաձայն:
Էդ ա, դուք էս քանի օրը եկեք Կապան, հետո ես էլ ձեզ հետ միասին կգամ Վանաձոր :))

VisTolog
19.11.2012, 23:01
Մեզ հենց նոր հայտնի դարձավ, որ պարոն Գայլն էլ է գալիս Վանաձոր: :))

Դատարկություն
20.11.2012, 00:07
Ես էս կիրակի չեմ կարող միանալ ձեզ :( Եթե մյուս կիրակի լինի կգամ :cry2

VisTolog
20.11.2012, 00:09
Ես էս կիրակի չեմ կարող միանալ ձեզ :( Եթե մյուս կիրակի լինի կգամ :cry2
Կկախեմ: :sad

VisTolog
29.11.2012, 21:12
ժող ջան, եկա ասեմ որ կիրակի գնում ենք: Եկողները թող 9:45 լինեն կիլիկիա, Վանաձոր գնացող երթուղայինների մոտ:

Varzor
30.11.2012, 01:29
Եկողները թող 9:45 լինեն կիլիկիա...
Ըրիգունը?

VisTolog
30.11.2012, 21:30
Ըրիգունը?
Ես ըրիգունները բարլուս սովորաբար չեմ ասում::D

Varzor
05.12.2012, 23:30
Ես ըրիգունները բարլուս սովորաբար չեմ ասում::D
Լավ բարլուս անողները ըռավոտ-ըրիգուն չեն նայում ;)

Skeptic
24.01.2013, 11:28
Ակումբցիներ ջան, եթե հանդիպման ժամանակ ու հավես ունեք, էսօր ժամը 19:00 եկեք «Մեղեդի» սրճարանի մոտ: 7 ամսվա ընդմիջումից հետո գարեջրվելու ցանկություն կա :drinks
Հնարավոր ա՝ եղբայրս էլ գա: :unsure

Նաիրուհի
24.01.2013, 11:45
Ակումբցիներ ջան, եթե հանդիպման ժամանակ ու հավես ունեք, էսօր ժամը 19:00 եկեք «Մեղեդի» սրճարանի մոտ: 7 ամսվա ընդմիջումից հետո գարեջրվելու ցանկություն կա :drinks
Հնարավոր ա՝ եղբայրս էլ գա: :unsure

Աղջիկների մուտքն արգելվա՞ծ է ;)

Վահե-91
24.01.2013, 12:24
Հնարավոր ա՝ եղբայրս էլ գա: :unsure
բան ու գործի անունն ի՞նչ ա :D

Skeptic
24.01.2013, 14:01
Իհարկե ոչ, Նաիրուհի ջան :)

Վահե-91
24.01.2013, 15:27
եթե կարողանամ 8-ի կողմերը կգամ :)

Rammstein
24.01.2013, 16:42
Ակումբցիներ ջան, եթե հանդիպման ժամանակ ու հավես ունեք, էսօր ժամը 19:00 եկեք «Մեղեդի» սրճարանի մոտ: 7 ամսվա ընդմիջումից հետո գարեջրվելու ցանկություն կա :drinks
Հնարավոր ա՝ եղբայրս էլ գա: :unsure

Wow! Հնարավոր ա 19:30-ի կողմերը:

Freeman
26.01.2013, 19:15
Ակումբցիներ ջան, եթե հանդիպման ժամանակ ու հավես ունեք, էսօր ժամը 19:00 եկեք «Մեղեդի» սրճարանի մոտ: 7 ամսվա ընդմիջումից հետո գարեջրվելու ցանկություն կա :drinks
Հնարավոր ա՝ եղբայրս էլ գա: :unsure

Ես ոնց իմ մոռացկոտ ու անպատասխանատու բնավորությունը չեմ սիրում :(

Վահե-91
26.01.2013, 19:18
Ես ոնց իմ մոռացկոտ ու անպատասխանատու բնավորությունը չեմ սիրում :(
թրոլլ փաբից զրկեցիր ինքդ քեզ ;)

Hayk Avetisyan
21.02.2013, 10:41
Սիրելի ակուբցիներ, առաջարկում եմ շաբաթ օրը (Փետրվարի 23 ին) ժամը 11:40 հավաքվենք Կինո Մոսկվայի դիմաց` "Սարդի" մոտ, ժամը 12:00 ին ըսկսվող ''Գարեգին Նժդեհ'' հայկական ֆիլմը դիտեու: Տոմսի արժեքն է 1500 դրամ: Բացի այդ կունենանք ակումբի հանդիպում, ով ծանոթ է կարոտ կառնի, ով ծանոթ չէ կճանաչի :) : Եկողները թող արձանագրեն:

Chuk
21.02.2013, 10:58
Եկողները թող արձանագրեն:
Եկողներն ի՞նչ են արձանագրելու, որ հանդիպումը կայացե՞լ է :))

Վահե-91
21.02.2013, 11:14
Սիրելի ակուբցիներ, առաջարկում եմ շաբաթ օրը (Փետրվարի 23 ին) ժամը 11:40 հավաքվենք Կինո Մոսկվայի դիմաց` "Սարդի" մոտ, ժամը 12:00 ին ըսկսվող ''Գարեգին Նժդեհ'' հայկական ֆիլմը դիտեու: Տոմսի արժեքն է 1500 դրամ: Բացի այդ կունենանք ակումբի հանդիպում, ով ծանոթ է կարոտ կառնի, ով ծանոթ չէ կճանաչի :) : Եկողները թող արձանագրեն:
կիրակի չի լինի՞ :unsure
յա Գարեգին Նժդե :goblin

Hayk Avetisyan
21.02.2013, 12:16
Եկողներն ի՞նչ են արձանագրելու, որ հանդիպումը կայացե՞լ է :))

Իրենց գալու փաստն են արձանագրելու, իսկ դրանից հետո կերևա, կարիք կա ասելու հանդիպելեն թե ոչ...
Արտակ իսկ դու?

կիրակի չի լինի՞

Շաբաթիցել լավ կիրակի? :)

Կարող ա մինչև փետրվարի 23-ը արտակարգ դրություն հայտարարվի ու հավաքը դիտվի քաղաքական, ձերբակալումներ լինեն, քաղբանտարկյալներ...

Հանգիստ եղիր, տեր եմ ...

keyboard
21.02.2013, 12:19
Կարող ա մինչև փետրվարի 23-ը արտակարգ դրություն հայտարարվի ու հավաքը դիտվի քաղաքական, ձերբակալումներ լինեն, քաղբանտարկյալներ...

Հ.Գ. :D

Վահե-91
21.02.2013, 12:41
Շաբաթիցել լավ կիրակի? :)

Շաբաթն աշխատանքային ա :sad

John
21.02.2013, 13:55
Սիրելի ակուբցիներ, առաջարկում եմ շաբաթ օրը (Փետրվարի 23 ին) ժամը 11:40 հավաքվենք Կինո Մոսկվայի դիմաց` "Սարդի" մոտ, ժամը 12:00 ին ըսկսվող ''Գարեգին Նժդեհ'' հայկական ֆիլմը դիտեու: Տոմսի արժեքն է 1500 դրամ: Բացի այդ կունենանք ակումբի հանդիպում, ով ծանոթ է կարոտ կառնի, ով ծանոթ չէ կճանաչի :) : Եկողները թող արձանագրեն:

Բարի խորհուրդս լսեք ու մի՛ գնացեք էդ ֆիլմը դիտելու… 1,500 դրամ, 2,5 ժամ ու լիքը նյարդային բջիջներ կկորցնեք իմ կարծիքով...

Chuk
21.02.2013, 14:06
Իրենց գալու փաստն են արձանագրելու, իսկ դրանից հետո կերևա, կարիք կա ասելու հանդիպելեն թե ոչ...
Արտակ իսկ դու?
Ուղղակի ինձ թվաց, որ սխալ բառ ես գրել:

Եթե ազատ լինեմ, կգամ ձեզ տեսնեմ: Կինոն նայելու նվազ ցանկություն չունեմ:

Աթեիստ
21.02.2013, 21:14
Ո՞նց, «Գարեգին Նժդեհը» ֆիլմ ա՞, ես լսել էի որ թյուրիմացություն ա։ Կարող ա՞ ֆիլմ էլ են նկարել։
Իսկ եթե լուրջ, դրա տեղը կարելի ա մարդավարի հանդիպում անել, իրար հետ զրուցել, ոչ թե մթության մեջ ներվայնանալ էշ «ֆիլմի» վրա։ Համ էլ ավելի էժան կնստի, մեր «Միխալկովն էլ» կսկսի ջոկել, որ ոնց թե նայողները շատ չեն։

Sagittarius
21.02.2013, 21:16
Եկողներն ի՞նչ են արձանագրելու, որ հանդիպումը կայացե՞լ է :))

որ հանդիպումը կայացել է արդար և թափանցիկ :))

Claudia Mori
22.02.2013, 00:17
Եթե Նժդեհը չեկավ, ես կգամ :))

Hayk Avetisyan
22.02.2013, 10:33
Ո՞նց, «Գարեգին Նժդեհը» ֆիլմ ա՞, ես լսել էի որ թյուրիմացություն ա։ Կարող ա՞ ֆիլմ էլ են նկարել։
Իսկ եթե լուրջ, դրա տեղը կարելի ա մարդավարի հանդիպում անել, իրար հետ զրուցել, ոչ թե մթության մեջ ներվայնանալ էշ «ֆիլմի» վրա։ Համ էլ ավելի էժան կնստի, մեր «Միխալկովն էլ» կսկսի ջոկել, որ ոնց թե նայողները շատ չեն։

Ամեն դեպքում ես նաելու եմ ու ինքս եմ կարծիք կազմելու ֆիլմի մասին: Արտակ, ասածդ լավ տարբերակ է, այդ դեպքում մինչև ֆիլմը կվերջանա, ցանկացողներով կհանդիպենք նույն տեղում ժամը 14:30, իրոք արժի, 2 տարի անցել ա ինչ ակումբի հետ չեմ հանդիպել:

Աթեիստ
22.02.2013, 11:27

Այ սա ուրիշ բան ։)
Բայց, ինչպես վերևում նշեցին, շաբաթ օրը շատերին (այդ թվում և ինձ) հարմար չի, աշխատում ենք ։)

Վահե-91
22.02.2013, 11:32
Բայց, ինչպես վերևում նշեցին, շաբաթ օրը շատերին (այդ թվում և ինձ) հարմար չի, աշխատում ենք ։)
կիրակի օրը ժամը 12:00-ին էլ կա էտ կինոն :)

Hayk Avetisyan
22.02.2013, 11:47
Օկ, ուրեմն Կիրակի օրը, մնացածը ոնց պայմանավորվել ենք, կհանդիպենք...

Claudia Mori
22.02.2013, 12:23
Մի հատ վերջնական կգրեք նժդեհ նայողների ժամով, հետո չնայողների ժամով եւ տեղերով որտեղ ենք հանդիպելու?

Hayk Avetisyan
22.02.2013, 13:09
Կիրակի օրը, ժամը 11:40 Սարդի մոտ կինո նայողներով, 12:00 ից ամենաուշը 14:30 կվերջանա: 14:30 նույն սարդի մոտ, կինո նայող չնայողներով, բոլորով կհավաքվենք, ըստ այդմ կկողմնորոշվենք ուր կարելի է գնալ: :)

Artgeo
24.02.2013, 09:56
Համար գրեք, մարդ ես, կարողա երևամ:

Նաիրուհի
24.02.2013, 11:14
Կիրակի օրը, ժամը 11:40 Սարդի մոտ կինո նայողներով, 12:00 ից ամենաուշը 14:30 կվերջանա: 14:30 նույն սարդի մոտ, կինո նայող չնայողներով, բոլորով կհավաքվենք, ըստ այդմ կկողմնորոշվենք ուր կարելի է գնալ: :)

Կողմնորոշումը դեպի Ազատության հրապարակ ;)

Վահե-91
24.02.2013, 11:24
ես չեմ կարա գամ :sorry

Ձայնալար
24.02.2013, 13:03
Ժամը 3-ին Թումանյանի արձանի մոտ՝ հրավիրում եմ հոգեխանգարվելու :))

Hayk Avetisyan
28.02.2013, 11:20
Այսօր` Փետրվարի 28-ին, ժամը 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժտության տանը համերգ կա: Յ.Ս.Բախ, Եդ. Գրիգ, Ա. Դվորժակ: Հրավիրատոմսով է, ցանկացողները թող pm. գրեն:

StrangeLittleGirl
28.02.2013, 13:43
Դուք ինձ էն ասեք, երկու շաբաթից մի հատ ութ բալանոց հանդիպում չանե՞նք:

John
28.02.2013, 18:05
Դուք ինձ էն ասեք, երկու շաբաթից մի հատ ութ բալանոց հանդիպում չանե՞նք:

Բայց 7 տարեկան ա դառնում Ակումբը :oy Կողմ եմ երկու ձեռքով

StrangeLittleGirl
28.02.2013, 18:10
Բայց 7 տարեկան ա դառնում Ակումբը :oy Կողմ եմ երկու ձեռքով

վայ, ճիշտ ա, կարելի ա համատեղել :))

Ուլուանա
28.02.2013, 18:15
Ես էլ եմ ուզու՜մ :aaa։

Չէ, Հայաստանում չեմ, ոչ էլ գալու եմ մոտ ապագայում, ուղղակի ուզում եմ :cry2։

StrangeLittleGirl
28.02.2013, 18:17
Ես էլ եմ ուզու՜մ :aaa։

Չէ, Հայաստանում չեմ, ոչ էլ գալու եմ մոտ ապագայում, ուղղակի ուզում եմ :cry2։

իիիիհ :(, ես էլ տեսա՝ գրել ես էս թեմայում, մտածեցի՝ կամ գալիս ես, կամ էլ մոդերատորական

VisTolog
28.02.2013, 21:09
Դուք ինձ էն ասեք, երկու շաբաթից մի հատ ութ բալանոց հանդիպում չանե՞նք:
Ամսու 17ը` ակումբի ծննդյան օրը, կիրակիա ընկնում: Ճիշտա մեծամասնությունը նախընտրումա ուրբաթ գինովնա, բայց դե կարելիա ճշտապահություն էլ անել ու ամսի 17ին ցունամի անել::D

StrangeLittleGirl
28.02.2013, 23:20
Ամսու 17ը` ակումբի ծննդյան օրը, կիրակիա ընկնում: Ճիշտա մեծամասնությունը նախընտրումա ուրբաթ գինովնա, բայց դե կարելիա ճշտապահություն էլ անել ու ամսի 17ին ցունամի անել::D

ինձ մեկ ա, աշխատողը դուք եք, նայեք ձեր հարմարությանը :))

Alphaone
28.02.2013, 23:38
Միանալու համար անհրաժեշտ պայմաններ կան՝ վարկանիշ, ժամկետ, թե կարելի՞ է ուղղակի վերցնել ու հայտնվել :))

StrangeLittleGirl
28.02.2013, 23:41
Միանալու համար անհրաժեշտ պայմաններ կան՝ վարկանիշ, ժամկետ, թե կարելի՞ է ուղղակի վերցնել ու հայտնվել :))

կարելի ա վերցնել ու հայտնվել :)

Վահե-91
28.02.2013, 23:56
Ամսու 17ը` ակումբի ծննդյան օրը, կիրակիա ընկնում: Ճիշտա մեծամասնությունը նախընտրումա ուրբաթ գինովնա, բայց դե կարելիա ճշտապահություն էլ անել ու ամսի 17ին ցունամի անել::D
մանրից փողերս դիզեմ :D

Գալաթեա
01.03.2013, 00:50
Միանալու համար անհրաժեշտ պայմաններ կան՝ վարկանիշ, ժամկետ, թե կարելի՞ է ուղղակի վերցնել ու հայտնվել :))

Քո դեպքում՝ պարտադիր ա վերցնել ու հայտնվել:
Ուզում եմ քեզ տեսնել :)

Mephistopheles
01.03.2013, 00:51
Ուրբաթ լավ ա… եկեք ուրբաթ հավաքվենք… բայց նույն տեղը չէ… էս անգամ ուրիշ տեղ…

StrangeLittleGirl
01.03.2013, 00:59
Ուրբաթ լավ ա… եկեք ուրբաթ հավաքվենք… բայց նույն տեղը չէ… էս անգամ ուրիշ տեղ…
էս սփյուռքը որ չխառնվի, չի լինի :))

Varzor
01.03.2013, 01:33
Ամսու 17ը` ակումբի ծննդյան օրը, կիրակիա ընկնում: Ճիշտա մեծամասնությունը նախընտրումա ուրբաթ գինովնա, բայց դե կարելիա ճշտապահություն էլ անել ու ամսի 17ին ցունամի անել::D
Մունք ցունամի անում ենք շաբաթվա ցանկացած օր, մանավանդ ծնունդներին` առիթ լինի :))
Ես գործի մեջ փայատեր եմ մասնակից եմ :D

Mephistopheles
01.03.2013, 03:53
էս սփյուռքը որ չխառնվի, չի լինի :))

Փարև Փյուր…

Chuk
01.03.2013, 04:22
Միանալու համար անհրաժեշտ պայմաններ կան՝ վարկանիշ, ժամկետ, թե կարելի՞ է ուղղակի վերցնել ու հայտնվել :))

Կան, իհարկե կան անհրաժեշտ պայմաններ: Մինչև հանդիպման գալը պետք է առնվազն 7 դրական վարկանիշ տաս ակումբի գլխավոր ադմինիստրատորին (տվյալ դեպքում՝ ինձ), հանդիպմանը գաս նշանակված ժամից մեկ րոպե առաջ և գնաս հանդիպման ավարտից 1 րոպե հետո: Էսքանն են պարտադիր պայմանները :aha

Mephistopheles
01.03.2013, 04:23
Միանալու համար անհրաժեշտ պայմաններ կան՝ վարկանիշ, ժամկետ, թե կարելի՞ է ուղղակի վերցնել ու հայտնվել :))

հա կա… ես էս 4 տարի ա չեմ կարում միանամ…

Chuk
01.03.2013, 04:24
հա կա… ես էս 4 տարի ա չեմ կարում միանամ…

Որտև էս չորս տարվա մեջ լայաղ չես անում ինձ 7 հատ դրական վարկանիշ տաս :beee

Mephistopheles
01.03.2013, 04:25
Որտև էս չորս տարվա մեջ լայաղ չես անում ինձ 7 հատ դրական վարկանիշ տաս :beee

դու ինձ վաբշե չես տալիս…

Mephistopheles
01.03.2013, 04:26
Որտև էս չորս տարվա մեջ լայաղ չես անում ինձ 7 հատ դրական վարկանիշ տաս :beee

սիստեմդ էլ թույլ չի տալիս…

Վահե-91
01.03.2013, 13:14
եթե մինչև ուշ գիշեր խմելու ենք ցանկալի ա շաբաթ երեկոյան հավաքվել :oy

Claudia Mori
01.03.2013, 14:03
Էկեք երեխու ծնունդը իր ծնունդի օրն էլ անենք էլի :) Ու ես այդ օրը նվեր կստանամ Բյուրից :love

StrangeLittleGirl
01.03.2013, 14:11
Էկեք երեխու ծնունդը իր ծնունդի օրն էլ անենք էլի :) Ու ես այդ օրը նվեր կստանամ Բյուրից :love

աաաա, լավ հիշացրեցիր, չմոռանամ նվերդ :)

Նաիրուհի
01.03.2013, 14:31
եթե մինչև ուշ գիշեր խմելու ենք ցանկալի ա շաբաթ երեկոյան հավաքվել :oy

Կարելի է շաբաթ երեկոյան հավաքվել ու բալիկի ծնունդը դիմավորել լաաաաավ հառփած :) Բայց կարելի է և կիրակի :)

Katka
03.03.2013, 22:21
կարող է միանամ

Հայկօ
03.03.2013, 22:30
Ծնունդ :love

Շինարար
06.03.2013, 23:26
Ժող, ծնունդի պահով ի՞նչ որոշվեց: Ոնց որ ուրբաթ բառ տեսա, բայց ոնց հասկացա դեռ հում ա::oy

John
06.03.2013, 23:30
Առաջարկում եմ Ակումբի ծնունդը նշել ուրբաթ–շաբաթ–կիրակի, որ ում–երբ հարմար լինի՝ մասնակցի էդ ուրախ տոնին՝ ով էլ բան ու գործ չունի՝ 3 օրով կտրվի ամեն ինչից, ես էլ ընթացքում ոնց էլ լինի կհարմարացնեմ կերևամ )))

StrangeLittleGirl
07.03.2013, 00:16
Ժող, ծնունդի պահով ի՞նչ որոշվեց: Ոնց որ ուրբաթ բառ տեսա, բայց ոնց հասկացա դեռ հում ա::oy

դու ասա՝ երբ ես գալիս Երևան :love

Շինարար
07.03.2013, 00:25
դու ասա՝ երբ ես գալիս Երևան :love

15-ին երևի, բայց միայն ցերեկոյան ժամերին, մի շատ ձանձրալի տեղ եմ գնալու:

StrangeLittleGirl
07.03.2013, 00:29
15-ին երևի, բայց միայն ցերեկոյան ժամերին, մի շատ ձանձրալի տեղ եմ գնալու:
առանց ինձ տեսնելու ոչ մի Վանաձոր :angry

StrangeLittleGirl
11.03.2013, 21:40
Ուրեմն սենց. սաղին ցրել եմ, նենց որ շաբաթ օրը հավաքվում ենք, ձև չունեք: Մնաց տեղի անունն ասեք, որը կդիմանա մեր ութ բալանոց հանդիպումներին, ու ես մեծ տառերով հայտարարությունը կգրեմ :))

Հայկօ
11.03.2013, 21:57
Ուրեմն սենց. սաղին ցրել եմ, նենց որ շաբաթ օրը հավաքվում ենք, ձև չունեք: Մնաց տեղի անունն ասեք, որը կդիմանա մեր ութ բալանոց հանդիպումներին, ու ես մեծ տառերով հայտարարությունը կգրեմ :))

Աշկս տենա :angry:

Նաիրուհի
11.03.2013, 22:00
Ուրեմն սենց. սաղին ցրել եմ, նենց որ շաբաթ օրը հավաքվում ենք, ձև չունեք: Մնաց տեղի անունն ասեք, որը կդիմանա մեր ութ բալանոց հանդիպումներին, ու ես մեծ տառերով հայտարարությունը կգրեմ :))

ժամը իննի կողմերը կարող եմ միանալ, հայտարարությունը գրեք :nyam

Alphaone
11.03.2013, 22:08
Կան, իհարկե կան անհրաժեշտ պայմաններ: Մինչև հանդիպման գալը պետք է առնվազն 7 դրական վարկանիշ տաս ակումբի գլխավոր ադմինիստրատորին (տվյալ դեպքում՝ ինձ), հանդիպմանը գաս նշանակված ժամից մեկ րոպե առաջ և գնաս հանդիպման ավարտից 1 րոպե հետո: Էսքանն են պարտադիր պայմանները :aha

Ես արդեն 4 վարկանիշ տվել եմ, էլ չի թույլատրում, մի կերպ կհաջողացնեմ, 3 հատ էլ մինչև հանդիպում կտամ ու կգա՜մ... :D

StrangeLittleGirl
11.03.2013, 22:28
ժող, տեղ ասեք :( ես ձեր քաղաքի օբյեկտներից խաբար չեմ

Rammstein
12.03.2013, 01:14
ժող, տեղ ասեք :( ես ձեր քաղաքի օբյեկտներից խաբար չեմ

Մեր քաղաքի՞:
Էկել ես մեր քաղաք, օբյեկտ ես փնտրում, որ ի՞նչ անես: :beee

StrangeLittleGirl
13.03.2013, 00:49
ուրեմն սենց: եթե կոնկրետ օբյեկտ չեք ասում, բոլորին կանչելու եմ Թումանյանի արձանի մոտ, մեծ-մեծ տառերով հայտարարությամբ, Թումանյանի ու-ն էլ մեծ եմ գրելու, որ մարդիկ Թամանյան չհասկանան: դե հին ու բարի ժամանակների նման:

keyboard
13.03.2013, 01:17
ուրեմն սենց: եթե կոնկրետ օբյեկտ չեք ասում, բոլորին կանչելու եմ Թումանյանի արձանի մոտ, մեծ-մեծ տառերով հայտարարությամբ, Թումանյանի ու-ն էլ մեծ եմ գրելու, որ մարդիկ Թամանյան չհասկանան: դե հին ու բարի ժամանակների նման:

Բարև Բյուր, իսկ ձեռով իրար բարևելու ե՞նք :D

Գալաթեա
13.03.2013, 01:19
Բարև Բյուր, իսկ ձեռով իրար բարևելու ե՞նք :D

Ուհու: Ու "մի կդոր հաց" չենք ուտելու էդ օրը:

Ուլուանա
13.03.2013, 03:57
ուրեմն սենց: եթե կոնկրետ օբյեկտ չեք ասում, բոլորին կանչելու եմ Թումանյանի արձանի մոտ, մեծ-մեծ տառերով հայտարարությամբ, Թումանյանի ու-ն էլ մեծ եմ գրելու, որ մարդիկ Թամանյան չհասկանան: դե հին ու բարի ժամանակների նման:
Ու էդքանից հետո, մեկ ա, մի մասն էլի գնալու ա Թամանյանի արձանի մոտ, չէ՞ :D։ Դե, հին ու բարի ժամանակների նման, էլի :))։