PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Միքո
14.05.2010, 15:52
Այսօր ժամը 19.00-ին գնում ենք խոտի վրա նստելու ;) :D
Ցանկացողները թող գան համալիր՝ աստիճանների մոտ:

Հ.Գ. կարողա պատահաբար մեկը բատմինտոն բերի՞ :8

Cassiopeia
15.05.2010, 10:41
Իսկ էսօր հանդիպում չկա՞

Adriano
15.05.2010, 11:19
Այսօր ժամը 19.00-ին գնում ենք խոտի վրա նստելու ;) :D
Ցանկացողները թող գան համալիր՝ աստիճանների մոտ:

Հ.Գ. կարողա պատահաբար մեկը բատմինտոն բերի՞ :8

Էս էնա ասա պիկնիկի էք հրավիրում էլի,Ճիշտ չեմ ասում, թե էս երեկվա համար էր գրած?

Միքո
15.05.2010, 11:20
Էս էնա ասա պիկնիկի էք հրավիրում էլի,Ճիշտ չեմ ասում?

դե դրա պես մի բան, բայց էտ երեկ էր :))

Adriano
15.05.2010, 11:22
դե դրա պես մի բան, բայց էտ երեկ էր :))

Երկու հարց:
1. երեկ լավ անցավ պիկնիկը
2.իսկ էսոր դրա նման բան չկա, բայց ուրուշ խոտի վրա?;)

Միքո
15.05.2010, 11:23
Երկու հարց:
1. երեկ լավ անցավ պիկնիկը
2.իսկ էսոր դրա նման բան չկա, բայց ուրուշ խոտի վրա?;)

լավ անցավ :)
ես էսօրվա միջոցառումներից ես տեղյակ չեմ :)

Adriano
15.05.2010, 11:42
լավ անցավ :)
ես էսօրվա միջոցառումներից ես տեղյակ չեմ :)

Լավ Վիստ, Վիիիիիիիիիիիիիստ, Վիիիիիիիիիիիիիիիսսսսսսսսսսսսսսսսսստտտտտտտտտտ, Վիստ ուր էսԷԷէէէէէէէէէ:Santatip:

Lord
15.05.2010, 11:43
Երկու հարց:
1. երեկ լավ անցավ պիկնիկը
2.իսկ էսոր դրա նման բան չկա, բայց ուրուշ խոտի վրա?;)

լավ էր բայց խոտը քիչ էր

Adriano
15.05.2010, 11:46
լավ էր բայց խոտը քիչ էր

Էդ որը էն քաշելունը?;)

CactuSoul
15.05.2010, 11:51
Իսկ էսօր հանդիպում չկա՞

2.իսկ էսոր դրա նման բան չկա, բայց ուրուշ խոտի վրա?;)
Որ ամեն մեկը մտնի, հարցնի ու սուսուփուս սպասի պատասխանի, ոչ մի բան էլ չի լինի;): Հարցնելու փոխարեն պիտի գրել, որ այսինչ տեղում այսինչ ժամին հանդիպում կա, որ լինի:P:

Lord
15.05.2010, 11:53
Էդ որը էն քաշելունը?;)

մի վռազի էսոր արի հանգիս նստի տունը, կամ գործերովտ զբաղվի, վաղը հանդիպում կա կասենք

Adriano
15.05.2010, 11:53
Որ ամեն մեկը մտնի, հարցնի ու սուսուփուս սպասի պատասխանի, ոչ մի բան էլ չի լինի;): Հարցնելու փոխարեն պիտի գրել, որ այսինչ տեղում այսինչ ժամին հանդիպում կա, որ լինի:P:

Այսօր ժամը 3.00 -ին գիշերը գնում ենք ուրիշ խոտ քաշելու, ովա գալիս;)

Աթեիստ
15.05.2010, 11:55
Իսկ էսօր հանդիպում չկա՞

Փաստորեն չկա:

Adriano
15.05.2010, 11:57
մի վռազի էսոր արի հանգիս նստի տունը, կամ գործերովտ զբաղվի, վաղը հանդիպում կա կասենք

ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ, հետաքրքիրա, խոտովա լինելու թե առանց?

Lord
15.05.2010, 11:59
ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ, հետաքրքիրա, խոտովա լինելու թե առանց?

չէ առանց խոտ, բայց ցանկացողները կարան հետները բերեն, հանդիպումից հետո էկսպերտիզա կանցկացնենք

Adriano
15.05.2010, 12:01
չէ առանց խոտ, բայց ցանկացողները կարան հետները բերեն, հանդիպումից հետո էկսպերտիզա կանցկացնենք

Էսսսսս օֆիցիալ նամիոկներ են?;)

Շինարար
15.05.2010, 14:15
Ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպում

Մայիսի 23-ին առավոտյան ժամը դեռ պարզ չի քանիսին կկայանա ակումբի ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպումը Վանաձոր գետի ափին՝ գեղատեսիլ բնության գրկում: Հաճելի է յուրաքանչյուրի մասնակցությունը: :)

Սիրով՝ «Դար» ակումբի «Ակումբի վանաձորցիները» սոցիալական խմբի անձնակազմ

VisTolog
15.05.2010, 18:18
Վաղը հերթական ամենաերևանյան կամ բազմաերևանյան հանդիպումը Երևանում::))

Հանդիպում ենք Ա. Խաչատրյանի արձանի մոտ, երեկոյան ժամը 17:55: Հա, հենց 55::P

Ուշանալ չլինի::acute

Կախարդական սունկ:roll :))
http://i570.photobucket.com/albums/ss146/MetroidBob/mushroom.jpg

Lord
15.05.2010, 18:20

ժողովուրդ ով գալու է թող գրի

Norton
15.05.2010, 18:27
Վաղը հերթական ամենաերևանյան կամ բազմաերևանյան հանդիպումը Երևանում::))

Հանդիպում ենք Ա. Խաչատրյանի արձանի մոտ, երեկոյան ժամը 17:55: Հա, հենց 55::P

Ուշանալ չլինի::acute

http://i570.photobucket.com/albums/ss146/MetroidBob/mushroom.jpg

Ճանճասպան մակնիշի կարմիր թունավոր սունկ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%83%D1%85%D0%BE%D0%BC%D0%BE%D1%80) ուտելու:))

Lord
15.05.2010, 18:30
Ճանճասպան մակնիշի կարմիր թունավոր սունկ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%83%D1%85%D0%BE%D0%BC%D0%BE%D1%80) ուտելու:))

Անդ վաղը հո ծնունդի չես:D

Norton
15.05.2010, 18:31
Անդ վաղը հո ծնունդի չես:D
վաղը տարու եմ, բայց չօֆֆտոպենք:)

Lord
15.05.2010, 18:34
վաղը տարու եմ, բայց չօֆֆտոպենք:)

բայց գալու էս չէ,

Norton
15.05.2010, 18:35
Ի դեպ, ում հետաքրքրում է այսօր թանգարանային գիշեր է, բոլոր թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր:
http://tert.am/am/news/2010/05/13/gallery/
Միքոն ծրագրի լինկն էլ ուղղարկեց, ահա:
http://mincult.am/1/am/?module=news&mid=2&id=2579

Norton
15.05.2010, 18:36
բայց գալու էս չէ,

Չէ:)

My World My Space
15.05.2010, 18:37
Վաղը հերթական ամենաերևանյան կամ բազմաերևանյան հանդիպումը Երևանում::))

Հանդիպում ենք Ա. Խաչատրյանի արձանի մոտ, երեկոյան ժամը 17:55: Հա, հենց 55::P
Ուշանալ չլինի::acute

http://i570.photobucket.com/albums/ss146/MetroidBob/mushroom.jpg

Կարող ա՞ էս հանդիպումը Magic-Mushroom-ին ա նվիրված.....;):D

VisTolog
15.05.2010, 18:41
Կարող ա՞ էս հանդիպումը Magic-Mushroom-ին ա նվիրված.....;):D

Տեսնենք:)

PS 777:think

Ֆոտոն
15.05.2010, 23:20
Ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպում

Մայիսի 23-ին առավոտյան ժամը դեռ պարզ չի քանիսին կկայանա ակումբի ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպումը Վանաձոր գետի ափին՝ գեղատեսիլ բնության գրկում: Հաճելի է յուրաքանչյուրի մասնակցությունը: :)

Սիրով՝ «Դար» ակումբի «Ակումբի վանաձորցիները» սոցիալական խմբի անձնակազմ

Սիրելի երևանաբնակ ակումբցի՛ք, ո՞վ է տեղյակ Վանաձոր գնացող տրանսպորտից, գներից: Էս անգամ չկազմակերպե՞նք, վերջապես չգնա՞նք Վանաձոր: :))

Երկնային
15.05.2010, 23:28
Սիրելի երևանաբնակ ակումբցի՛ք, ո՞վ է տեղյակ Վանաձոր գնացող տրանսպորտից, գներից: Էս անգամ չկազմակերպե՞նք, վերջապես չգնա՞նք Վանաձոր: :))

ես էլ կուզենամ գալ :)

Դատարկություն
15.05.2010, 23:31
Սիրելի երևանաբնակ ակումբցի՛ք, ո՞վ է տեղյակ Վանաձոր գնացող տրանսպորտից, գներից: Էս անգամ չկազմակերպե՞նք, վերջապես չգնա՞նք Վանաձոր: :))
Տրանսպորտն ասեմ,:oy:))
ավտոբուս - ժամը 10-ին ու 4ին` 1000դր
միկրավտոբուս - 1200 դրամ, գնումա, երբ լցվումա, ժամը 7-ից մինչև իրիկունվա 7ը
միկրոավտոբուս, բայց էս մեկը ավելի շատ տաքսի ա - 1500դր.
տաքսի - 2000 դր.:))

Cassiopeia
15.05.2010, 23:34
Սիրելի երևանաբնակ ակումբցի՛ք, ո՞վ է տեղյակ Վանաձոր գնացող տրանսպորտից, գներից: Էս անգամ չկազմակերպե՞նք, վերջապես չգնա՞նք Վանաձոր: :))

2009-ի դեկտեմբերի տվյալներով - գազելները կանգնում են Ռոսիա կ/թ հարևանությամբ, 1 անձի տոմսի արժեքը 1200 դրամ։ Տաքսիները նույն ուղղությամբ մաքսիմում 3000 դրամ անձը։
Ճանապարհը տևում է մոտ 1.5 ժամ։

Ֆոտոն
15.05.2010, 23:38
Ինֆորմացիայի պակաս չունենք փաստորեն: :))

Մնում է կարծես որոշել համաձայն ե՞ն շատերը կոնկրետ այս հանդիպմանը միանալուն:

Միկրոավտոբուսի տարբերակը ինձ դուր եկավ, որ ժամային առումով ավելի ճկուն է:
Դե կարծիքներ գրեք, իսկ առարկություն չունեցողները թող շնորհակալության տեսքով արտահայտվեն: :)

Դարք
15.05.2010, 23:45

ափսոս չեմ կարող վաղը, բայց եթե տեղափոխենք մյուս ամսվա վերջ շատ լավ կլինի,քանզի հիմա շատ մարդկանց համար սեսյան նոր ա սկսել ու ահավոր դժվար կլինի համատեղել Վանաձորյան հանդիպումը:)

Cassiopeia
15.05.2010, 23:45
Մենք պլաններ ունենք այդ օրերին հայտնվել Վանաձորում ;)

Ֆոտոն
15.05.2010, 23:52
Ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպում

Մայիսի 23-ին առավոտյան ժամը դեռ պարզ չի քանիսին կկայանա ակումբի ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպումը Վանաձոր գետի ափին՝ գեղատեսիլ բնության գրկում: Հաճելի է յուրաքանչյուրի մասնակցությունը: :)

Սիրով՝ «Դար» ակումբի «Ակումբի վանաձորցիները» սոցիալական խմբի անձնակազմ

Մայիսի 23 ի մասին է խոսքը, խնդրում եմ ուշադիր կարդալ:

Cassiopeia
15.05.2010, 23:55
Հենց այդ օրերն էլ նկատի ունեի ;)
Մենք վաղուց պլանավորել էինք մայիսին մեկնել Վանաձոր։
Կարծես թե ժամանակն է իրականացնելու այդ նախագիծը։ Բայց դա կախված է Կորյունի առողջությունից ու եղանակից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի ;)

Artgeo
16.05.2010, 00:03
2009-ի դեկտեմբերի տվյալներով - գազելները կանգնում են Ռոսիա կ/թ հարևանությամբ, 1 անձի տոմսի արժեքը 1200 դրամ։ Տաքսիները նույն ուղղությամբ մաքսիմում 3000 դրամ անձը։
Ճանապարհը տևում է մոտ 1.5 ժամ։

Գազելներ չեն։ Վանաձորը Հայաստանի կարծես թե միակ էդ առումով զարգացած քաղաքն ա։ Հարմարավետ Ֆորդեր են։

Ֆոտոն
16.05.2010, 00:07
Հենց այդ օրերն էլ նկատի ունեի ;)
Մենք վաղուց պլանավորել էինք մայիսին մեկնել Վանաձոր։
Կարծես թե ժամանակն է իրականացնելու այդ նախագիծը։ Բայց դա կախված է Կորյունի առողջությունից ու եղանակից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի ;)

Dark night ին նկատի ունեի, որ վաղվա մասին էր խոսում:
Մյուս կիրակի կարծես հարմար է, քանի պլաններ չկան

Շինարար
16.05.2010, 00:54
Տրանսպորտն ասեմ,:oy:))
ավտոբուս - ժամը 10-ին ու 4ին` 1000դր
միկրավտոբուս - 1200 դրամ, գնումա, երբ լցվումա, ժամը 7-ից մինչև իրիկունվա 7ը
միկրոավտոբուս, բայց էս մեկը ավելի շատ տաքսի ա - 1500դր.
տաքսի - 2000 դր.:))

Մենակ ավելացնեմ, որ 1500 դրամանոց տաքսիները ութ տեղանոց են, իսկ 2000 դրամանոց տաքսիները կարելի է բարիշել 1500-ով, ես միշտ 1500 եմ տալիս, եթե Օնիկից կարողանում եմ խույս տալ, Օնիկը` որպես իմ մշտական տաքսիստ, ծանոթի կարգով գինը չի իջնում:))

VisTolog
16.05.2010, 03:10
ափսոս չեմ կարող վաղը, բայց եթե տեղափոխենք մյուս ամսվա վերջ շատ լավ կլինի,քանզի հիմա շատ մարդկանց համար սեսյան նոր ա սկսել ու ահավոր դժվար կլինի համատեղել Վանաձորյան հանդիպումը:)

Մյուս ամսվա վերջ էլ կգնանք :pardon

Լուսաբեր
16.05.2010, 09:00
Նենց վատ օր եք ընտրել հանդիպման համար այ վանաձորցիներ :cry
մնաց :beee

Lord
16.05.2010, 11:24
Վաղը հերթական ամենաերևանյան կամ բազմաերևանյան հանդիպումը Երևանում::))

Հանդիպում ենք Ա. Խաչատրյանի արձանի մոտ, երեկոյան ժամը 17:55: Հա, հենց 55::P

Ուշանալ չլինի::acute

Կախարդական սունկ:roll :))
http://i570.photobucket.com/albums/ss146/MetroidBob/mushroom.jpg

Վիստ դու էլ ես գալու:D

Tig
17.05.2010, 11:10
Նենց վատ օր եք ընտրել հանդիպման համար այ վանաձորցիներ :cry
մնաց :beee

Ինչիյա վատ Լուսաբեր ջան:

_Հրաչ_
17.05.2010, 19:26
Տրանսպորտն ասեմ,:oy:))
ավտոբուս - ժամը 10-ին ու 4ին` 1000դր
միկրավտոբուս - 1200 դրամ, գնումա, երբ լցվումա, ժամը 7-ից մինչև իրիկունվա 7ը
միկրոավտոբուս, բայց էս մեկը ավելի շատ տաքսի ա - 1500դր.
տաքսի - 2000 դր.:))

Էս ավտոբուսներն արդեն թանկացել ե՞ն :)) 500 պետք ա լինի, բայց խորհուրդ չեմ տա ավտոբուսով գալ: Տեղ հասնելուց հետո պետք ա մի 2 ժամ քնես, որ ուշքի գաս:))
Ամենահարմարը, իմ կարծիքով, Ֆորդերն են, 2400 դրամ` մեկ անձի գալ-գնալը:
Սաղ հեչ, մենակ էդ օրն անձրև չլինի...

Համ էլ, եկողների համար, որպեսզի հանգիստը լիակատար լինի, առավոտ շուտ պետք ա դուրս գաք, տենց 7.30-8.00-ի սահմաններում. իմ կարծիքով կիրակի օրվա համար էնքան էլ շուտ չի ;)

VisTolog
21.05.2010, 14:48
Այսօր ժամը 18:00ին հանդիպում ենք Խաչատրյանի արձանի մոտ: Հետո մի բան կանենք :))

AniwaR
21.05.2010, 14:51
Այսօր ժամը 18:00ին հանդիպում ենք Խաչատրյանի արձանի մոտ: Հետո մի բան կանենք :))

Կարաք ժամը 7-ին գնաք համերգ՝ կոմայգու մոտ::) Գիտեմ, որ լինելու են Բամբիռը, Կատուները և այլն (էլ չգիտեմ:))):

AniwaR
21.05.2010, 14:55
Կարաք ժամը 7-ին գնաք համերգ՝ կոմայգու մոտ::) Գիտեմ, որ լինելու են Բամբիռը, Կատուները և այլն (էլ չգիտեմ:))):

աաա, **** , սորրի ալիքները խառնելու համար, վաղն ա, էսօր չի:://

kyahi
21.05.2010, 16:28
հիմա վաղը հավաքվու՞մ ենք, որ գնանք համերգ, լունելու ա ժամը 19.00 ինչ-որ եվրոպայի օրվա կապակցությամբ, ռենկառնացիան ա լինելու նաև ու էմփի ռեյը, մնացածին Անին նշել ա… ի դեպ համերգը լինելու ա Շահումյանի հրապարակում
որոշեք, ե՞րբ, ու՞ր ասեք;)

tikopx
21.05.2010, 17:49
հրավիրված են բոլորը՞:think

VisTolog
21.05.2010, 17:51
հրավիրված են բոլորը՞:think

Բացօթյա համերգին ով ցանկանա, կարա գնա::)

tikopx
21.05.2010, 18:00
Բացօթյա համերգին ով ցանկանա, կարա գնա::)

դրա մասին գիտեմ ետի չէ,ուզումեմ ասեմ մենակ մոտիկներով եք հավաքվելու թե ակումբի մասնակիցներով

VisTolog
21.05.2010, 18:03
դրա մասին գիտեմ ետի չէ,ուզումեմ ասեմ մենակ մոտիկներով եք հավաքվելու թե ակումբի մասնակիցներով
Եթե մոտիկներով հավաքվեինք, թեմայում չէր գրվի մի քանի տասնյակ անդամների առաջ, այլ ամեն մեկը մյուսին ներքին կարգով կտեղեկացներ որ հանդիպում է լինելու::)

Yellow Raven
21.05.2010, 18:34
Հետաքրքիր համերգա, կարելիա պարապմունքները դզմզել ու գալ:roll

Yellow Raven
21.05.2010, 19:36
Կարաք ժամը 7-ին գնաք համերգ՝ կոմայգու մոտ::) Գիտեմ, որ լինելու են Բամբիռը, Կատուները և այլն (էլ չգիտեմ:))):

Էլ չգիտեմ...:))
Չես ուզում ասես` ես կասեմ:P Արամեն ու Սոնա Շահգելդյանն էլ են լինելու:))

Հայուհի
21.05.2010, 19:37
Էլ չգիտեմ...:))
Չես ուզում ասես` ես կասեմ:P Արամեն ու Սոնա Շահգելդյանն էլ են լինելու:))

Ափսոս, չնայած եթե համատեղ ուժերով աշխատենք, հնարավոր կլինի Արամեին վերացնել;)

AniwaR
21.05.2010, 19:38

:D Օ՜, դե շատ լավ ա, ամբողջ ակումբով կգնանք: Էստեղ իրանց ֆանատներն էլ քիչ չեն::D Դեպի երկինք

Yellow Raven
21.05.2010, 19:38
Ափսոս, չնայած եթե համատեղ ուժերով աշխատենք, հնարավոր կլինի Արամեին վերացնել;)

Հա, վայ, ճիշտա` դու Սոնա Շահգելդյանի ֆանատ էիր:))
Կներես:oy

Հայուհի
21.05.2010, 19:42
Հա, վայ, ճիշտա` դու Սոնա Շահգելդյանի ֆանատ էիր:))
Կներես:oy

Էդ ե՞րբ եմ ես քեզ տենց բան ասել::o
Նի տո չտո սիրում եմ, ուղղակի Արամեին ավելի շատ չեմ սիրում էլի, իսկ Սոնայի հանդեպ չեզոք եմ տրամադրված, վռոձի ձայնն էլ նենց ոչինչ:oy

Cassiopeia
21.05.2010, 23:04
Հենց այդ օրերն էլ նկատի ունեի ;)
Մենք վաղուց պլանավորել էինք մայիսին մեկնել Վանաձոր։
Կարծես թե ժամանակն է իրականացնելու այդ նախագիծը։ Բայց դա կախված է Կորյունի առողջությունից ու եղանակից։ Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի ;)

Փաստորեն մենք էս անգամ չեկանք։ Ընտանյոք հանդերձ հիվանդ ենք։ Մնաց հաջորդ անգամ։ Կամ էլ մենք կգանք Վանաձոր ու կխնդրենք էդ օրը կազմակերպել հանդիպում։

Շինարար
21.05.2010, 23:10
Փաստորեն մենք էս անգամ չեկանք։ Ընտանյոք հանդերձ հիվանդ ենք։ Մնաց հաջորդ անգամ։ Կամ էլ մենք կգանք Վանաձոր ու կխնդրենք էդ օրը կազմակերպել հանդիպում։
Ճիշտն ասած, Վանաձորի եղանակն էլ ամենավանաձորյանի չի, մենք հանդիպման ֆորմատը փոխել ենք շարքային վանաձորյանի, այնպես որ արխային հիվանդացեք:)) Էէէէէէէէէ, ինչ եմ ասում, բոլորիդ առողջություն:)

VisTolog
22.05.2010, 12:03
Այսօր Շահումյանի անվան հրապարակում, ժամը 19:00 տեղի կունենա «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգ: Համերգի մասնակիցներն են` «Կատուներ», «Bambir», «Empiray» և «Dogma» խմբերը, ինչպես նաև Սոնա Շահգելդյանը և Արամեն: Համերգը կեզրափակի դիսկոտեկը` DJ Dale-ի մասնակցությամբ:

«Եվրոպայի օրվան» և Շումանի հռչակագրի 60-ամյակին նվիրված այս համերգը ֆինանսավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, իսկ իրականացրել է «ՇԱՐՄ Հոլդինգ» ընկերությունը:

Հանդիպում ենք Armenia Mariott հյուրանոցի մոտ, ժամը 18:45:

Հայուհի
22.05.2010, 14:45

:cry դե եկ, Վարդապետ, ու մի խենթանա:angry

Tig
26.05.2010, 15:03
Ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպում

Մայիսի 23-ին առավոտյան ժամը դեռ պարզ չի քանիսին կկայանա ակումբի ամենավանաձորյան կամ բազմավանաձորյան հանդիպումը Վանաձոր գետի ափին՝ գեղատեսիլ բնության գրկում: Հաճելի է յուրաքանչյուրի մասնակցությունը: :)

Սիրով՝ «Դար» ակումբի «Ակումբի վանաձորցիները» սոցիալական խմբի անձնակազմ

Մայիսի 23-ին չկայացած համավանաձորյան հանդիպումը հետաձգվելա և կայանալույա, անկախ հավաքվածների քանակից, հունիսի 13-ին: Վանաձոր գալու ցանկություն ունեցողները մինչև ամսի 10-ը տեղյակ պահեն ինձ: Սպասում ենք…;)

Աբելյան
26.05.2010, 18:41

Էս մի անգամն էլ փաս::(

Երվանդ
27.05.2010, 11:46
Այսօր ժամը 18:00-ի կողմերը հանդիպում Օպերայի բացօթյա սրճարաններից որևէ մեկում, ժամը ու կոնկրետ վայրը իմանալու համար զանգեք ինձ, Կուկին կամ Աստղին:pardon

Tig
27.05.2010, 14:06
Վաղը ժամը 19:00-ին Կասկադում պարելու ենք… Կաշխատենք մի քիչ էլ շուտ գանք, եթե եկողներ լինեն՝ գտնենք իրար…

Adriano
27.05.2010, 14:09
Վաղը ժամը 19:00-ին Կասկադում պարելու ենք… Կաշխատենք մի քիչ էլ շուտ գանք, եթե եկողներ լինեն՝ գտնենք իրար…

Հետաքրիրա իսկ ինչ ենք պարելու? եթե քոչարի ծաղկաձորի կամ հայկական ազգային պարեր լինեն հետաքրքիր կլինի:

Tig
27.05.2010, 14:23
Հետաքրիրա իսկ ինչ ենք պարելու? եթե քոչարի ծաղկաձորի կամ հայկական ազգային պարեր լինեն հետաքրքիր կլինի:

Հա բա հենց էդ էլ լինելույա: «Կարին» համույթի հետ…

Adriano
27.05.2010, 14:27
Վաղը ժամը 19:00-ին Կասկադում պարելու ենք… Կաշխատենք մի քիչ էլ շուտ գանք, եթե եկողներ լինեն՝ գտնենք իրար…

Հա բա հենց էդ էլ լինելույա: «Կարին» համույթի հետ…

Լավ շատ լավ ամենայն հավանականությամբ կգամ, քոչարի պարելու հավես կա ճիշտա աստղ չեմ բայց կարելիա:

Երկնային
28.05.2010, 19:17
Date: Tuesday, 01 June 2010
Time: 17:00 - 19:00
Location: Ուսանողական այգում, որը գտնվում է Ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև՝ Աբովյան-Տերյան փողոցների միջնամասում

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, ու այդ օրը երեխաները հենց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ՝ պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստյան գոտին, առողջ միջավայրը... Եկեք տա'նք երեխաներին հնարավորություն՝ յուրովի մեկնաբանելու այն, ինչ այսօր կատարվում է մեր այգիներում, կանաչի, կենաց հողի, տերևների, ծաղկունքի հետ:

Եկե՛ք «Ուսանողական» այգի ձեր երեխաների հետ, թող նրանք իրենց խոսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն, խառնվեն այգուն, փայփայեն այգին ու փրկեն ԻՐԵՆՑ այգին...

Բերեք շնիկներ, որոնք կարող են խաղալ երեխաների հետ` առանց նրանց վնասելու, բերեք փուչիկներ, կավիճներ, խաղեր, երգեր ու ժպիտներ...

ստեղ էլ իմացեք :) ես կարող ա գնամ… :oy

Adriano
28.05.2010, 20:40
ստեղ էլ իմացեք :) ես կարող ա գնամ… :oy

Իսկ ժմիտներ ու մի լավ ընկերուհին բավականա?

Երկնային
28.05.2010, 21:08
Իսկ ժմիտներ ու մի լավ ընկերուհին բավականա?

երևի հա :)

Միքո
28.05.2010, 22:33
Կիրակի՝ առավոտ շա՜տ շուտ, պլանավորենք ենք գնալ Վանաձոր, մեզ այնտեղ դիմավորելու են (պլակատներով :)) ), խոսք են տվել ապահովել նաև արևոտ եղանակով(տես հա Դավո, ասել ես արդեն), նենց որ բնության գիրկ ենք գնում ;)
Ցանկացողները կարող են գրեն կամ զանգեն Գայլին կամ Լորդին :) մեկ էլ ինձ :))

Երկնային
28.05.2010, 22:55

էդ 13-նն ե՞ք առաջ գցել, թե 13ին էլ ա լինելու :unsure

Միքո
28.05.2010, 23:00
էդ 13-նն ե՞ք առաջ գցել, թե 13ին էլ ա լինելու :unsure

մեկը մյուսի հետ կապված չի :)

AniwaR
30.05.2010, 11:31
Էսօր ինչ-որ մեկը համերգ գալի՞ս ա::} Հայ-ռուսական ռոք ֆեստ, Սիրահարների այգում, 18:00-ին սկսվում ա: Վերջին տվյալներով ռուսական խմբերից լինելու են Պիլիգրիմն ու Կորսիկան, հայկականներից՝ E.V.A.-ն, Նաիրին և The Beautified Project-ը: Մի քիչ ավելի մանրամասն էստեղ (http://forum.rocker.am/showpost.php?p=83378&postcount=1): Սենց... :}

Yevuk
30.05.2010, 11:34

Իսկ դու վաղը քննության չե՞ս: :acute
Յա պաս, վաղը քննության եմ: :(

AniwaR
30.05.2010, 11:36
Իսկ դու վաղը քննության չե՞ս: :acute

Ահամ, դրա համար հըլը Քցում-բռնում եմ՝ գամ, թե չէ: :))

Adriano
30.05.2010, 12:37
Ժող գալու եմ: Իմ կարծիքով մի երեք ժամ ռոքը նաև կնպաստի հաջորդ օրվա լավ տրամադրությանը, ինչպես նաև լավ տրամադրությունը կհանգեցնի լավ աշխատանքի, լավ քննություններ տալուն, մի խոսքով:

Yellow Raven
30.05.2010, 15:52
Չեմ զոհաբերի կոմբինատորիս քննությունը էդ համերգի համար:)
Բայց ուզում էի գնալ:beee

kyahi
30.05.2010, 16:08
Օֆ ես էլ կառավարման ու ԷՀՄ-ի քննությունը պատրաստ չեմ զոհաբերել:cry2
Բայց դե կարող ա գամ…թե չէ:esim

AniwaR
30.05.2010, 16:20
Ուֆ: Չնայած իմ քր.դատ.-ը զոհված պրծած ա, բայց դե ձևի համար ես էլ չեմ գա::D :cry2 Բայց ռուսական խմբերին ուզում էի տեսնել::cry2

kyahi
30.05.2010, 16:30
Դիմում եմ ուսանողական անձնակազմին.
Թքած էդ անտեր քննությունների վրա, էկեք գնանք ուրախանանք:)) կամ էլ գնանք համերգի տեղը պարապենք:}

s_hrayr
30.05.2010, 16:40
Օֆ ես էլ կառավարման ու ԷՀՄ-ի քննությունը պատրաստ չեմ զոհաբերել:cry2
Բայց դե կարող ա գամ…թե չէ:esim

Ամենահեշտ քննություններից են, 2 ժամ պարապես կստանաս, նենց որ դուխով գնա համերգ :)

kyahi
30.05.2010, 17:23
Ամենահեշտ քննություններից են, 2 ժամ պարապես կստանաս, նենց որ դուխով գնա համերգ :)

Հենց էտ ա էլի կամ պիտի պարապեմ կամ գնամ համերգ, ընտրում եմ ցավոք սրտի պարապելը:cry2:fool
Ոչինչ մյուս շաբաթ էլի համերգ կա, դրան հաստատ գնալու եմ:)) էդ մեկին էնքան կուրախանամ ու երկուսի տեղը կհանեմ:roll

Adriano
30.05.2010, 18:04

Իսկ հետաքրքիրա մյուսը ինչ համերգա լինելու?

kyahi
30.05.2010, 18:13
Իսկ հետաքրքիրա մյուսը ինչ համերգա լինելու?

Մյուսը հունիսի 5-ին, եթե չեմ սխալվում, play city-ում ռոք համերգ ա, կարծեմ ժամը 19.00 ու նաև Թումանյանի արձանի մոտից տանում են մեքենաներով, բայց կոնկրետ չեմ հիշում ո՞ր ժամին: Լինելու են համարյա բոլոր հայ ռոք խմբերը:)
Մինչ այդ մանրամասն կիմանամ կգրեմ, եթե ցանկացողներ լինեն կհանդիպենք ու կգնանք ուրախանալու:))

Yellow Raven
30.05.2010, 22:15

Լավա էլի, բա հետ ո՞վ պետքա բերի:D

kyahi
30.05.2010, 22:45
Լավա էլի, բա հետ ո՞վ պետքա բերի:D

երևի անձնագրերը վերցնենք, որ հետո բախտներս բերի տրաֆիկինգի զոհ կդառնանք էս երկրից կգնանք:D

Հ.գ դե երևի հետ կբերեն կամ էլ կասեն դե դռնից դուրս եկեք ու գնացեք, հուսանք հետ կբերեն նույն տեղը:))

StrangeLittleGirl
30.05.2010, 22:47
յա˜, ես էնտեղ եմ էղել: ո՞նց ձեզ չեմ տեսել

AniwaR
30.05.2010, 22:57
յա˜, ես էնտեղ եմ էղել: ո՞նց ձեզ չեմ տեսել

որովհետև մենք չենք եղել: :(

Քխխխ ա ժող, սաղ ասում են՝ լավն ա եղել: :cry

kyahi
30.05.2010, 23:03
որովհետև մենք չենք եղել: :(

Քխխխ ա ժող, սաղ ասում են՝ լավն ա եղել: :cry

իհհհհ էդ ո՞վ ա ասում:( չէր կարա լավ լիներ անձրև էլ եկավ… վատ ա շատ վատ , մենք պարապենք իսկ մնացածը…:cry
ոչինչ հեսա ամսի հինգին մենակ նրանցով կգնանք ովքեր էս մեկին չէին գնացել:beee

helium
30.05.2010, 23:30
Իսկ ես գնացել եմ :P Ու շատ էլ լավ է անցել, չնայած հենց անձրեւը սկսվեց՝ ես փախա :) Ի դեպ, հունիսի 5-ի համար ասեմ, որ ավտոբուսները տանում են ժամը 16:00-ից: Միջոցառման նկարագրության մեջ ասվում է, որ տեղափոխումն անվճար է, ենթադրում եմ, որ համերգի ավարտից հետո /11:30/ նաեւ հետ են բերելու ցանկացողներին:

s_hrayr
30.05.2010, 23:45
Էտ ամսի 5-ի հանդիպմանը +2 կանեք գնացողներին: Ինչ լավա Ավանցի լինելը, ոտով էլ կարամ գամ :D

StrangeLittleGirl
31.05.2010, 23:07
Մյուսը հունիսի 5-ին, եթե չեմ սխալվում, play city-ում ռոք համերգ ա, կարծեմ ժամը 19.00 ու նաև Թումանյանի արձանի մոտից տանում են մեքենաներով, բայց կոնկրետ չեմ հիշում ո՞ր ժամին: Լինելու են համարյա բոլոր հայ ռոք խմբերը:)
Մինչ այդ մանրամասն կիմանամ կգրեմ, եթե ցանկացողներ լինեն կհանդիպենք ու կգնանք ուրախանալու:))

Կներես, չեմ նկատել էս հայտարարությունը, բայց վերջապես մի օր ենք գտել, երբ կարող ենք հին ու նոր ակումբցիներով հավաքվել: Ի՞նչ կլինի, եթե էս մի ռոք համերգն էլ բաց թողնենք, հին ու նոր ակումբցիներով միմյանց հետ լավ ժամանակ անցկացնենք Երևանի հաճելի վայրերից մեկում: Սա էլ մանրամասները.

Սկիզբը`
5 Հունիս, 2010 ժամը 18:00-ին
Ավարտը`
6 Հունիս, 2010 ժամը 0:00-ին
Վայրը`
Սունդուկյանի այգում

Հավաքվում ենք հին ու նոր ակումբցիներով, նստում խոտերի մեջ, հին ու նոր պատմություններ պատմում, շփվում, կարոտում, հիշում, ծանոթանում... Մի խոսքով, ինչպես հին ու բարի ժամանակներում:

Ձեզ հետ բերեք թեթև ուտելիք և խմելու բան, որ հետո չբռնենք մեկնումեկին հատուկ դրա համար խանութ ուղարկենք:

Մոռանում ենք թթվածություններ, ջղայնություններ, թշնամություններ ու քաղաքական հարաբերություններ և ուղղակի շփվում ենք...

Եղանակի տեսությունն ասում է, որ այդ օրը տաք ու արևոտ է լինելու:

Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունն ակումբցիների շրջանակում:

AniwaR
31.05.2010, 23:20
Օօօ՜ֆ::cry2 Բոլոր հանդիպումները քննություններիս հաշվին::sad

Yevuk
31.05.2010, 23:24
Օօօ՜ֆ::cry2 Բոլոր հանդիպումները քննություններիս հաշվին::sad

Իմ ու Վելվետի խաթր կարողա՞ մի քանի օրով հետաձգեք: Ասենք, ամսի 8-ին: :oy

StrangeLittleGirl
31.05.2010, 23:39
Իմ ու Վելվետի խաթր կարողա՞ մի քանի օրով հետաձգեք: Ասենք, ամսի 8-ին: :oy

Եվուկ ջան, էս օրը պատահական չենք ընտրել. ակումբի հանդիպումներն առաջ միշտ շաբաթ օրերին էին լինում: Արդեն տեղեկությունն ահագին տարածել ենք, որ կարողանանք փոխել: Աշխատեք գալ էլի: Ամեն դեպքում՝ հույս ունեմ այս մասշտաբով վերջին հանդիպումը չի լինի:

Yevuk
31.05.2010, 23:43

Դե լավ, ոչինչ: :)

kyahi
31.05.2010, 23:50
Լավ ոնց որ արդեն Երևանում ռոք համերգներ շատ են կազմակերպում, ինձ համար ավելի հաճելի է ակումցիների հետ հանդիպելը:))
Ուսանողնեեեեեեր էդ օրը մոռացեք քննությունները, ես որ մոռանում եմ / չնայած էդ օրը վերջացնում եմ:P/…
Լավ մինչ հանդիպում:)

VisTolog
03.06.2010, 21:18
Քաղաքից դուրս գալու, մաքուր օդ շնչելու, գեղատեսիլ բնությամբ զմայլվելու, ծիտիկների դայլայլը լսելու, ծաղիկ հավաքելու ցանկություններ կա՞ն::D:))

Ուրեմն, Հունիսի 6-ին գնում ենք Գառնու Ձոր: Սիրու՜ն, մաքու՜ր բնության գրկում հանգստանալու, կամ ոնցոր ասըմ ենք` ուտել-խմելու::friends::B

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` շաբաթ օրը::B

Մանրամասների համար վաղը երեկոյան գրել կամ զանգել ինձ::)

Երկնային
03.06.2010, 21:24
Ինչի՞ եք է ամեն ինչը նույն օրը գցում, էդքան լիքը ուրիշ օրեր կան…

VisTolog
03.06.2010, 21:27

Չէ, կիրակի` ամսի 6ին: Սխալ եմ գրել :))

Gayl

Վիստը ամսի 6 ը նկատի ուներ, իսկ եթե այդ օրն էլ հարմար չլինի կարող ենք փոխել, ուղղակի կիրակի մարդիկ գործի չեն:

yerevanci
03.06.2010, 21:28
Քաղաքից դուրս գալու, մաքուր օդ շնչելու, գեղատեսիլ բնությամբ զմայլվելու, ծիտիկների դայլայլը լսելու, ծաղիկ հավաքելու ցանկություններ կա՞ն::D:))

Ուրեմն, Հունիսի 5-ին գնում ենք Գառնու Ձոր: Սիրու՜ն, մաքու՜ր բնության գրկում հանգստանալու, կամ ոնցոր ասըմ ենք` ուտել-խմելու::friends::B

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` շաբաթ օրը::B

Մանրամասների համար վաղը երեկոյան գրել կամ զանգել ինձ::)

Եղանակը ապահովում եմ, ասեմ, որ այդ օրը բավական տաք ու արևոտ օրա, այնպես որ ձեզ բարի ժամանց, Վիստ ջան մյուս անգամ կազմակերպելուց խորհրդակցի իմ հետ ես ավելի հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր կառաջարկեմ

Երկնային
03.06.2010, 21:32
Չէ, կիրակի` ամսի 6ին: Սխալ եմ գրել :))

հա, էդ ուրիշ :oy :)

---------- Ավելացվել է՝ 22:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:30 ----------

եթե մինչև էդ քննությանս համար տեղը տեղին պարապեմ, ես էլ կգամ :8

VisTolog
03.06.2010, 21:34
Եղանակը ապահովում եմ, ասեմ, որ այդ օրը բավական տաք ու արևոտ օրա, այնպես որ ձեզ բարի ժամանց, Վիստ ջան մյուս անգամ կազմակերպելուց խորհրդակցի իմ հետ ես ավելի հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր կառաջարկեմ

Կյանքը դեռ առջևում է, կհասցնենք էլի բոլոր տեղերը գնալ::)):)

yerevanci
03.06.2010, 22:24
Կյանքը դեռ առջևում է, կհասցնենք էլի բոլոր տեղերը գնալ::)):)

բան չունեմ ասելու, բայց երևի իմ ասածի իմաստը չհասկացա՞ր, ես նկատի ունեմ կազմակերպելուց էլ ավելի լավ տեղեր գնալ, քան թե Գառնու ձոր

Lord
03.06.2010, 22:46
Քաղաքից դուրս գալու, մաքուր օդ շնչելու, գեղատեսիլ բնությամբ զմայլվելու, ծիտիկների դայլայլը լսելու, ծաղիկ հավաքելու ցանկություններ կա՞ն::D:))

Ուրեմն, Հունիսի 6-ին գնում ենք Գառնու Ձոր: Սիրու՜ն, մաքու՜ր բնության գրկում հանգստանալու, կամ ոնցոր ասըմ ենք` ուտել-խմելու::friends::B

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` շաբաթ օրը::B

Մանրամասների համար վաղը երեկոյան գրել կամ զանգել ինձ::)

Վիստ մենակ մերոնցով չենք գնում չէ, ով ուզի կարա միանա

Հայկօ
03.06.2010, 22:50
Վիստ մենակ մերոնցով չենք գնում չէ, ով ուզի կարա միանա

Ընդհանրապես՝ «Հանդիպում» թեմայում գրված հայտարարությունից հետո մերոնք-ձերոնք բառերը տեղ չունեն ;):

Yellow Raven
03.06.2010, 22:52
Ընդհանրապես՝ «Հանդիպում» թեմայում գրված հայտարարությունից հետո մերոնք-ձերոնք բառերը տեղ չունեն ;):

Եթե իհարկե մերոնքը ակումբցիները չեն, իսկ ձերոնքը` արտակումբցիները:))

Հայկօ
03.06.2010, 23:01
Եթե իհարկե մերոնքը ակումբցիները չեն, իսկ ձերոնքը` արտակումբցիները:))

Սաղդ էլ արտակումբցի եք ստեղ :)): Համարյա հակալևոնական :D:

davidus
03.06.2010, 23:22
Սաղդ էլ արտակումբցի եք ստեղ :)): Համարյա հակալևոնական :D:

երևի ուզում էիր ասել "Սաղս" :) թե, հլը որ չէ՞՞՞ :D

Lord
03.06.2010, 23:43
Ընդհանրապես՝ «Հանդիպում» թեմայում գրված հայտարարությունից հետո մերոնք-ձերոնք բառերը տեղ չունեն ;):

Ետի սաղ չեն հասկանում, դիտմամբ եմ գրել որ ըտենց չմտածեն, մի անգամ էլի հարցնում էին մերոնցով ենք գնում թե չէ

Ungrateful
04.06.2010, 01:08
Երեկ Ֆեյբուքում էդ հին ու նոր ակումբցիների հանդիպման «Պրիգլաշենիե» ստացա… Ֆեսբուքով դեռ ակումբի հանդիպումների մասին չեի տեղեկացել :)):
Ու քանի որ <մերոք-ձերոնք> հանդիպումներ չեմ սիրում, երևվի էդ ասածս հանդիպմանը կգամ, ամսի 5-ին :):

Norton
04.06.2010, 10:36
Ամսի 5-ին հին ու նոր ակումբցիների հանդիպումա՞:think
Ամբողջ հոգով ու սրտով հավատում եմ անկեղծությանը:oy

Ռուֆուս
04.06.2010, 10:48
Ամսի 5-ին հին ու նոր ակումբցիների հանդիպումա՞:think
Ամբողջ հոգով ու սրտով հավատում եմ անկեղծությանը:oy

Ես էլ եմ հավատում անկեղծությանը նայելով հայտարարության գրառման տակ շնորհակալություն հայտնած անձանց (ավելի շուտ նայելով գրառման տակ շնորհակալություն Չհայտնած անձանց): Ու սրանից հետո էլ բարձրաձայնում եք «մերոնքականության» ու «ձերոնքականության» մասին:

Նոր էջ եմ բերում հայտարարությունը.

Կներես, չեմ նկատել էս հայտարարությունը, բայց վերջապես մի օր ենք գտել, երբ կարող ենք հին ու նոր ակումբցիներով հավաքվել: Ի՞նչ կլինի, եթե էս մի ռոք համերգն էլ բաց թողնենք, հին ու նոր ակումբցիներով միմյանց հետ լավ ժամանակ անցկացնենք Երևանի հաճելի վայրերից մեկում: Սա էլ մանրամասները.

Սկիզբը`
5 Հունիս, 2010 ժամը 18:00-ին
Ավարտը`
6 Հունիս, 2010 ժամը 0:00-ին
Վայրը`
Սունդուկյանի այգում

Հավաքվում ենք հին ու նոր ակումբցիներով, նստում խոտերի մեջ, հին ու նոր պատմություններ պատմում, շփվում, կարոտում, հիշում, ծանոթանում... Մի խոսքով, ինչպես հին ու բարի ժամանակներում:

Ձեզ հետ բերեք թեթև ուտելիք և խմելու բան, որ հետո չբռնենք մեկնումեկին հատուկ դրա համար խանութ ուղարկենք:

Մոռանում ենք թթվածություններ, ջղայնություններ, թշնամություններ ու քաղաքական հարաբերություններ և ուղղակի շփվում ենք...

Եղանակի տեսությունն ասում է, որ այդ օրը տաք ու արևոտ է լինելու:

Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունն ակումբցիների շրջանակում:

Բյուր ջան, շատ կուզենայի մասնակցել, բայց ցավոք կիրակի օրն եմ Երևան գալու :( Բայց հաջորդ հանդիպմանը անպայման կմասնակցեմ:

Cassiopeia
04.06.2010, 11:31
Բյուր ջան, շատ կուզենայի մասնակցել, բայց ցավոք կիրակի օրն եմ Երևան գալու :( Բայց հաջորդ հանդիպմանը անպայման կմասնակցեմ:

Փաստորեն չհանդիպեցինք :( ափսոս

AniwaR
04.06.2010, 12:10
Ես էլ եմ հավատում անկեղծությանը նայելով հայտարարության գրառման տակ շնորհակալություն հայտնած անձանց (ավելի շուտ նայելով գրառման տակ շնորհակալություն Չհայտնած անձանց):

Երկաթյա տրամաբանություն::)) Ես էլ շնորհ. չեմ հայտնել, բայց գալիս եմ: Ու վօօբշչէ ում հարցրել եմ, գալիս են: :pardon

Ծով
04.06.2010, 12:58
ԵՍ էլ եմգալու...:love

Norton
04.06.2010, 13:33
Ես էլ եմ հավատում անկեղծությանը նայելով հայտարարության գրառման տակ շնորհակալություն հայտնած անձանց (ավելի շուտ նայելով գրառման տակ շնորհակալություն Չհայտնած անձանց): Ու սրանից հետո էլ բարձրաձայնում եք «մերոնքականության» ու «ձերոնքականության» մասին:

Նոր էջ եմ բերում հայտարարությունը.

Ռուֆուս ջան, ախր պարզ գրել եմ, որ հավատում եմ անկողծությանը, ինչու էս այդտեղ հետին մտքեր փնտրում չեմ հասկանում:think Ու ընդհանարպես չհասկացա շնորհակալություն հայտնելը ինչ կապ ունի:8
Փաստորեն հին հայկական ասացվածքը ճիշտա, կարմիր կովը մեկ-մեկ իրա կաշին վսյո տակի փոխումա:hands

Ռուֆուս
04.06.2010, 13:46

մալչու, մալչու, էդ դեպքում ընդհանրապես պետք չէր անկեղծությունից խոսել:

Իսկ շնորհակալությունների համակարգը կոնկրետ ինձ շա՜տ բան ա ասում:

Norton
04.06.2010, 13:58
մալչու, մալչու, էդ դեպքում ընդհանրապես պետք չէր անկեղծությունից խոսել:

Իսկ շնորհակալությունների համակարգը կոնկրետ ինձ շա՜տ բան ա ասում:

Հայկ քո ասածը էսա դուրս գալի, ֆեյսբուքում հաստատված հյուրերի մեջ ես, բայց չես գնալու՝ էդ դեպքում խի ես նշել, թվաքանակի համար՞:))
Ամեն դեպքում էլի հետին մտքեր ես ման գալի չեղավ:P

Ռուֆուս
04.06.2010, 14:05

Իսկ քո մտքով չանցա՞վ, որ հնարավոր ա հաստատելուց հետո էնպիսի բան ա եղել, որ էլ չեմ կարողանա գալ: Համ էլ մարդ ես, կարող ա և գնամ հանդիպմանը: Իսկ թեման լավ կլինի փակենք:

Երկնային
04.06.2010, 14:38
Կներես, չեմ նկատել էս հայտարարությունը, բայց վերջապես մի օր ենք գտել, երբ կարող ենք հին ու նոր ակումբցիներով հավաքվել: Ի՞նչ կլինի, եթե էս մի ռոք համերգն էլ բաց թողնենք, հին ու նոր ակումբցիներով միմյանց հետ լավ ժամանակ անցկացնենք Երևանի հաճելի վայրերից մեկում: Սա էլ մանրամասները.

Սկիզբը`
5 Հունիս, 2010 ժամը 18:00-ին
Ավարտը`
6 Հունիս, 2010 ժամը 0:00-ին
Վայրը`
Սունդուկյանի այգում

Հավաքվում ենք հին ու նոր ակումբցիներով, նստում խոտերի մեջ, հին ու նոր պատմություններ պատմում, շփվում, կարոտում, հիշում, ծանոթանում... Մի խոսքով, ինչպես հին ու բարի ժամանակներում:

Ձեզ հետ բերեք թեթև ուտելիք և խմելու բան, որ հետո չբռնենք մեկնումեկին հատուկ դրա համար խանութ ուղարկենք:

Մոռանում ենք թթվածություններ, ջղայնություններ, թշնամություններ ու քաղաքական հարաբերություններ և ուղղակի շփվում ենք...

Եղանակի տեսությունն ասում է, որ այդ օրը տաք ու արևոտ է լինելու:

Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունն ակումբցիների շրջանակում:

գալու եմ :P

Հայկօ
04.06.2010, 18:33
Երկաթյա տրամաբանություն::)) Ես էլ շնորհ. չեմ հայտնել, բայց գալիս եմ: Ու վօօբշչէ ում հարցրել եմ, գալիս են: :pardon

Ռուֆուսի ասածը կոչվում ա հանցավոր անգործություն: Լապուտա կղզում մի հետաքրքիր ընթացակարգ կար. փողոցում ձերբակալում էին կամայական մարդու, բանտ նստեցնում ու ասում. «Ապացուցիր, որ անմեղ ես»: Եթե չէր կարողանում ապացուցել, դատապարտվում էր ազատազրկման:

AniwaR
04.06.2010, 21:24

:mda WTF is Լապուտա?:Օ Հայաստանի Հանրապետությունում բոլորս default անմեղ ենք, բոլորս անկեղծ ենք՝ մինչև հակառակը չեն ապացուցում: :pardon:P

StrangeLittleGirl
04.06.2010, 22:10
Ժողովու˜րդ, վաղը շատ հավես հանդիպում ա լինելու :) Էնքա˜ն հին ու նոր դեմքեր են գալու:

Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում ա, թե ինչու ա ակումբի հանդիպման մասին ՖԲ-ում գրված, բացատրեմ. քանի որ նախատեսված էր կանչել նաև այնպիսի մարդկանց, որոնք ակումբ չեն մտնում ու քանի որ այս միտքը ծագել է հենց ՖԲ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ, նպատակահարմար համարեցինք ՖԲ-ով էլ իրադարձության տեսքով լուրը տարածելը:

Շինարար
04.06.2010, 22:14

Էս միակ դեպքն ա, որ ահավոր տխրում եմ՝ հանդիպման գալ չկարողանալու համար, խոտերի մեջ նստել, հներ, նորեր, Բյուր, թեթև ուտելիք, խմիչք, շփում:(

kyahi
04.06.2010, 22:24
Ի դեպ լուրերով ասեցին, որ վաղը ամենաշոգ օրն ա լինելու Երևանում կամ դրա նման մի բան, խորհորդ էր տրվում տանից դուրս չգալ ու շատ հեղուկ խմել, բայց ուրախալին էն ա, որ հետո մի քիչ եղանակը ցրտելու ա/ էս ուղղակի ինֆորմացիա իմ նման արևից ալերգիա ունեցողների համար:}/…բայց դե դա չի խանգարի հանդիպմանը, որովհետև, ըստ իս, լավ էլ հավես ա լինելու ու եղանակը չի խանգարի…:))

VisTolog
04.06.2010, 22:59
Քաղաքից դուրս գալու, մաքուր օդ շնչելու, գեղատեսիլ բնությամբ զմայլվելու, ծիտիկների դայլայլը լսելու, ծաղիկ հավաքելու ցանկություններ կա՞ն::D:))

Ուրեմն, Հունիսի 6-ին գնում ենք Գառնու Ձոր: Սիրու՜ն, մաքու՜ր բնության գրկում հանգստանալու, կամ ոնցոր ասըմ ենք` ուտել-խմելու::friends::B

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` շաբաթ օրը::B

Մանրամասների համար վաղը երեկոյան գրել կամ զանգել ինձ::)

Եկողները վաղը գումարը հանձնեն: Թե որտեղ ու ինչքան` գրեք կասեմ::pardon

StrangeLittleGirl
04.06.2010, 23:36
Ի դեպ լուրերով ասեցին, որ վաղը ամենաշոգ օրն ա լինելու Երևանում կամ դրա նման մի բան, խորհորդ էր տրվում տանից դուրս չգալ ու շատ հեղուկ խմել, բայց ուրախալին էն ա, որ հետո մի քիչ եղանակը ցրտելու ա/ էս ուղղակի ինֆորմացիա իմ նման արևից ալերգիա ունեցողների համար:}/…բայց դե դա չի խանգարի հանդիպմանը, որովհետև, ըստ իս, լավ էլ հավես ա լինելու ու եղանակը չի խանգարի…:))

Չգիտեմ՝ ամենաշոգ ասելով ինչ նկատի ունեն, բայց ինձ համար վստահելի մի կայքում տեսել եմ, որ 34 աստիճան է լինելու (ի դեպ, էս շոգ շաբաթվա ընթացքում դեռ էդքան չի եղել) ու հատուկ ընտրել եմ էդ օրը, որովհետև անձրև էլ չի սպասվում: Կարծում եմ՝ ամենահարմար օրն է. և' խոտը թաց չի լինի, և' տաք կլինի, և' շաբաթ է... Իսկ ժամը 6-ից հետո համեմատաբար հովանում է: Ի դեպ, ամսի 6-ից էլ սկսվում են տեղումները, քամու ուժգնացում էլ է լինելու:

---------- Ավելացվել է՝ 23:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:35 ----------

Էս միակ դեպքն ա, որ ահավոր տխրում եմ՝ հանդիպման գալ չկարողանալու համար, խոտերի մեջ նստել, հներ, նորեր, Բյուր, թեթև ուտելիք, խմիչք, շփում:(

:D Շոյվեցի: Նենց կանեմ, որ հաճախ տխրես: Ամառը դեռ առջևում է, իսկ նման հանդիպումները՝ լիքը :P

Ծով
08.06.2010, 21:35
Սիրելի՛ ակումբցիներ, հունիսի 14-ին ես մեկնում եմ Ֆրանսիա սովորելու նպատակով.
ՄԻ տարի , որ հատստատ Ձեզ չեմ տեսնի, էնպես որ ուրբաթ օրը ժամը 19:00-ին Անգլիական այգում համեցե՛ք հրաժեշտի:D ավելի շուտ, ով ինձ գիտի, եկե՛ք պաչիկ անեմ, գնամ:love առայժմ

One_Way_Ticket
08.06.2010, 22:41
Ծով, վիզան ստացա՞ր: Շնորհավոր :yahoo

Kita
08.06.2010, 23:32
Սիրելի՛ ակումբցիներ, հունիսի 14-ին ես մեկնում եմ Ֆրանսիա սովորելու նպատակով.
ՄԻ տարի , որ հատստատ Ձեզ չեմ տեսնի, էնպես որ ուրբաթ օրը ժամը 19:00-ին Անգլիական այգում համեցե՛ք հրաժեշտի:D ավելի շուտ, ով ինձ գիտի, եկե՛ք պաչիկ անեմ, գնամ:love առայժմ

Այ մարդ լավ էլի, դավայ շաբաթ էլի:noti

StrangeLittleGirl
08.06.2010, 23:44
Սիրելի՛ ակումբցիներ, հունիսի 14-ին ես մեկնում եմ Ֆրանսիա սովորելու նպատակով.
ՄԻ տարի , որ հատստատ Ձեզ չեմ տեսնի, էնպես որ ուրբաթ օրը ժամը 19:00-ին Անգլիական այգում համեցե՛ք հրաժեշտի:D ավելի շուտ, ով ինձ գիտի, եկե՛ք պաչիկ անեմ, գնամ:love առայժմ

Ծով, որ 9-ից հետո գամ, շա՞տ կնեղանաս: Մնա էլի էդքան... Չեմ կարող ավելի շուտ:

Ծով
09.06.2010, 00:23
Ծով, որ 9-ից հետո գամ, շա՞տ կնեղանաս: Մնա էլի էդքան... Չեմ կարող ավելի շուտ:
Բյուրս, ես նեղանալու խնդիր չունեմ...լօլ, ես իսկապես չգիտեմ ոնց եմ հասցնելու, հլը չեմ պատկերացոնւմ, մինչև վերջին օրը մինչև ժամը վեցը գործի եմ:D ու հինգշաբթի ուրբաթ ունեմ միայն կուրսի, ՀԳ-ի, ակումբի, դասարնցիների ու այլ ըներենրի համար:D ինչ-որ ժամեր եմ դրել..շաբաթ հարազատներն են ու վերջ:) մի խոսքով չգիտեմ ոնց կլինի, երկար կկարողանամ, չէ, որովհետև էս ամենի հետ, պատկերացրու մամաս ինչքան ա ինձ ճնշելու:D

Միքո
11.06.2010, 08:54
Ուրախ լուրեր :)
Ամսի 21-ի պուտյովկես ( :)) ) փոխեցին: Հիմա մի շաբաթ շուտ պետքա գնամ…
Մի խոսքով այսօր մեծ հաճույքով կլսեի ձեր խորհուրդներն ու բարեմաղթանքները :))
Ով կարող է թող ժամը 19.00-ին գա Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

Cassiopeia
11.06.2010, 11:39
Մայիսի 23-ին չկայացած համավանաձորյան հանդիպումը հետաձգվելա և կայանալույա, անկախ հավաքվածների քանակից, հունիսի 13-ին: Վանաձոր գալու ցանկություն ունեցողները մինչև ամսի 10-ը տեղյակ պահեն ինձ: Սպասում ենք…;)

Հանդիպումը դեռ ուժի մե՞ջ է։

Cassiopeia
11.06.2010, 12:07
Հարգելի Վանաձորցիներ.
Մենք պատրաստվում ենք վաղը երեկոյան գալ Վանաձոր ու մինչը կիրակի երեկոյան Վանաձորում լինել։ Շատ կցանկանայինք հանդիպել ձեր հետ։
Մի բան կազմակերպեք, էլի :oy

Tig
11.06.2010, 13:41

Վերաին արդեն նամակով գրել եմ, հիմա ստեղ էլ եմ գրում…
Ուրեմն սենց, մենք հանդիպումը կազմակերպում ենք կիրակի օրը: Հավաքվելու ենք առավոտ ինչքան հնարավորա շուտ ու գնանք անտառ, բնության գիրկ, բեսետկա, խորոված և այլն...
Ես ու Հասմիկը շաբաթ օրն ենք գնալու Վանաձոր, իսկ մնացածները կպայմանավորվեն ու կիրակի առավոտյան կգան: Ուտելու և այլ ծախսերի համար հավաքում ենք մարդա 2000-ից 3000 դրամ… Այսինքն տեղում կերեվա էլի, նայած ոնց կստացվի առևտուրը: Եթե 2000-ի մեջ տեղավորվենք շատ լավ , եթե տեսնենք որ պակասումա՝ կավելացնենք: Իսկ որտեղ երբ, արդեն կզանգվենք ու կպայմանավորվենք: Եկողները որ տեղակեցնեն՝ ես հեռախոսիս համարը կտամ:

հարգանքներով ՝ Տիգ :)

Երկնային
11.06.2010, 16:30
ես ուզում եմ գամ… :)

Tig
11.06.2010, 17:57
ես ուզում եմ գամ… :)

Ուզում ես՝ արի:)

VisTolog
01.07.2010, 20:40
Վաղուց չենք հանդիպել ժո՛ղ::))

Վաղը 15:30 կինո. Մոսկվայի վիդեո դահլիճում Путешествие к центру земли ֆիլմնա լինելու, 3D:
Եկողներ կա՞ն: Հատկապես նորեկներից::)

http://www.youtube.com/watch?v=XQIERSvp03w

Skeptic
01.07.2010, 20:41
Վաղուց չենք հանդիպել ժո՛ղ::))

Վաղը 15:30 կինո. Մոսկվայի վիդեո դահլիճում Путешествие к центру земли ֆիլմնա լինելու, 3D:
Եկողներ կա՞ն: Հատկապես նորեկներից::)

Չէ, չկան: :beee :))

yerevanci
01.07.2010, 20:45
Չէ, չկան: :beee :))

:D:D:D

---------- Ավելացվել է՝ 21:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:44 ----------

Վաղուց չենք հանդիպել ժո՛ղ::))

Վաղը 15:30 կինո. Մոսկվայի վիդեո դահլիճում Путешествие к центру земли ֆիլմնա լինելու, 3D:
Եկողներ կա՞ն: Հատկապես նորեկներից::)

էտ ու/մ նկատի ունես:think

Norton
01.07.2010, 20:45
3D[/B]:

որը Հայաստանում հասանելի չէ

VisTolog
01.07.2010, 20:46
:D:D:D

---------- Ավելացվել է՝ 21:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:44 ----------

էտ ու/մ նկատի ունես:think
Բոլորին, ինչպես նաև նորեկներին:
Ի դեպ, կգաս չէ՞:)) Եթե ֆիլմը չես տեսել, քեզ անպայման կհետաքրքրի::))

---------- Ավելացվել է՝ 21:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:46 ----------

որը Հայաստանում հասանելի չէ

Ակնոցներովա: էդ հաճույքը մի անգամ վայելել եմ::)

yerevanci
01.07.2010, 20:49
Բոլորին, ինչպես նաև նորեկներին:
Ի դեպ, կգաս չէ՞:)) Եթե ֆիլմը չես տեսել, քեզ անպայման կհետաքրքրի::))

Չէ չեմ կարող, շատ զբաղված եմ, պրակտիկաներ կան ստեղ ընդեղ, համ էլ մոռացել ե՞ս, որ դու դեռ չես եկել :):P

VisTolog
01.07.2010, 20:52
Չէ չեմ կարող, շատ զբաղված եմ, պրակտիկաներ կան ստեղ ընդեղ, համ էլ մոռացել ե՞ս, որ դու դեռ չես եկել :):P

չեմ էլ գա::beee

Որ գայիր, դրանից հետո քո համար էլ բոբո մոդեր չէի լինի::P:D

tikopx
01.07.2010, 20:54
Վաղուց չենք հանդիպել ժո՛ղ::))

Վաղը 15:30 կինո. Մոսկվայի վիդեո դահլիճում Путешествие к центру земли ֆիլմնա լինելու, 3D:
Եկողներ կա՞ն: Հատկապես նորեկներից::)

http://www.youtube.com/watch?v=XQIERSvp03w
90% հա

---------- Ավելացվել է՝ 21:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:53 ----------

որը Հայաստանում հասանելի չէ

հասանելի է կինոմոկվայում:D

Norton
01.07.2010, 21:07
Ակնոցներովա: էդ հաճույքը մի անգամ վայելել եմ::)
Կինոմոսկվան տրամադրումա՞

VisTolog
01.07.2010, 21:09
Կինոմոսկվան տրամադրումա՞

Հա, արդեն մի քանի ամիսա:

tikopx
01.07.2010, 21:09
Կինոմոսկվան տրամադրումա՞

հա ես վերջերսա սկսել :D

Norton
04.07.2010, 09:50
Այսօր. հուլիսի 4-ին, 2010թ. ժամը 19.00, հանդիպում Wild West-ում
http://s45.radikal.ru/i109/1007/75/e494d419acd1.jpg (http://www.radikal.ru)
:P

Հ.Գ. Հենց քո՛ ներկայությունը պարտադիր է:

Ժունդիայի
04.07.2010, 09:55
Երանի ներկա գտնվողներին, ափսոս ես չեմ կարող:

Հետգրությունդ՝ :(

Norton
04.07.2010, 09:57
Երանի ներկա գտնվողներին, աթսոս ես չեմ կարող:

Հետգրությունդ՝ :(

շատ ափսոս:)

Adriano
04.07.2010, 10:01
Այսօր. հուլիսի 4-ին, 2010թ. ժամը 19.00, հանդիպում Wild West-ում
http://s45.radikal.ru/i109/1007/75/e494d419acd1.jpg (http://www.radikal.ru)
:P

Հ.Գ. Հենց քո՛ ներկայությունը պարտադիր է:

Դե հասկանում եմ, որ ակումբով հավաքվելու համար առիթը պարտադիր պայման չէ, սակայն հարցնեմ ինչի հետ է կապված այսօրվա հանդիպումը Նորթ ջան?

Norton
04.07.2010, 10:04
Դե հասկանում եմ, որ ակումբով հավաքվելու համար առիթը պարտադիր պայման չէ, սակայն հարցնեմ ինչի հետ է կապված այսօրվա հանդիպումը Նորթ ջան?

Լավ առիթա՝ այսինքն խմելու: Դրանից էլ լավ առիթ;)

Ձայնալար
05.07.2010, 19:19
Արա, Նորթոնի տեղադրած նկարը վկա՝ էս շոգին գարեջուր չխմելը մեղք ա: Եկող կա՞: Եթե ուշ տենաք գրածս զանգեք շարժական ( :)) ) հեռախոսիս:

Երվանդ
06.07.2010, 15:22
Վաղը՝ հուլիսի 7-ին ժամը 19:30, բոլոր Դիլիջան գնացողներով հավաքվում ենք Վեսթում փողերը հավաքելու:

Ֆոտոն
06.07.2010, 15:24
Վաղը՝ հուլիսի 7-ին ժամը 19:30, բոլոր Դիլիջան գնացողներով հավաքվում ենք Վեսթում փողերը հավաքելու:

Ավելի լավ չի՞ սկզբում որոշենք, թե ինչ պետք է գնվի, այսինք՝ ցուցակ կազմվի, հետո գումարի չափը որոշվի, նոր հավաքվի գումարը:

Norton
06.07.2010, 15:28
Իսկ էսօր հանդիպում կա՞:unsure

Երվանդ
06.07.2010, 16:07
Ավելի լավ չի՞ սկզբում որոշենք, թե ինչ պետք է գնվի, այսինք՝ ցուցակ կազմվի, հետո գումարի չափը որոշվի, նոր հավաքվի գումարը:

Չէ, ավելի լավ չի, առաջին անգամ չենք գնում , միշտ էլ էտքան ենք հավաքել չնայած չի հերիքել նդեղ էլ լրացուցիչ հավաքել ենք, իսկ ինչ պիտի առնենք էտ կգրենք հենց հանդիպման ժամանակ:

---------- Ավելացվել է՝ 17:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:06 ----------

Իսկ էսօր հանդիպում կա՞:unsure

Հա կա կարաս գաս մեր կլուբ, ես Չուկն ու Կուկը մինի հանդիպում ենք անում: Հետո էլ ֆուտբոլն ենք նայելու;)

Chuk
06.07.2010, 16:10
Հա կա կարաս գաս մեր կլուբ, ես Չուկն ու Կուկը մինի հանդիպում ենք անում: Հետո էլ ֆուտբոլն ենք նայելու;)
Բայց ես ասել էի, որ կարող ա գամ, ոչ թե կգամ, ու ամենայն հավանականությամբ չեմ գա :oy

Adam
06.07.2010, 16:11
Միաժամանակ նաև
ՎԱՂԸ՝ ժամը 16.00, հանդիպում Խաչատրյանի արձանի մոտ՝ գնալու համար ինչ-որ հով տեղ նստելու, զրուցելու, ամռան տապը ինչ-որ զով վայրում միասին անցկացնելու:

:)

Երվանդ
06.07.2010, 16:11
Դե ուրեմն ես ու Կուկն ենք մինի հանդիպում անում:))

Hda
06.07.2010, 18:32
Արա, Նորթոնի տեղադրած նկարը վկա՝ էս շոգին գարեջուր չխմելը մեղք ա: Եկող կա՞: Եթե ուշ տենաք գրածս զանգեք շարժական ( :)) ) հեռախոսիս:

Գետինը մտնեմ թե բան հասկացա
բա ասում են էս շոգին սառը գարեջուր խմելը Ձայնալար -ին վնաս ա :D

Ձայնալար
06.07.2010, 18:38
Վնաս ա, բայց չխմելն էլ մեղք ա: Ավելի լավ ա միքիչ վնասվեմ, բայց մեղքի տակ չմտնեմ:

VisTolog
07.07.2010, 10:40
Միաժամանակ նաև
ՎԱՂԸ՝ ժամը 16.00, հանդիպում Խաչատրյանի արձանի մոտ՝ գնալու համար ինչ-որ հով տեղ նստելու, զրուցելու, ամռան տապը ինչ-որ զով վայրում միասին անցկացնելու:

:)

Հնարավոր չէր մի քիչ ուշոտ կազմակերպել::beee

Skeptic
07.07.2010, 17:01
Հնարավոր չէր մի քիչ ուշոտ կազմակերպել::beee

Ես կասեի՝ շուտոտ: :))

Երվանդ
07.07.2010, 17:58
Վաղը՝ հուլիսի 7-ին ժամը 19:30, բոլոր Դիլիջան գնացողներով հավաքվում ենք Վեսթում փողերը հավաքելու:

Հանդիպումը տեղափոխվում է հուլիսի 8-ին , նույն ժամին:

tikopx
09.07.2010, 15:09
վերաբերվում է բոլոր ակումբցիներին`հագեք ամառային թեթև շորեր և ամսի 11 ին ժամը 13:00 եկեք սիրահարների այգի մասնակցելու Վարդեվառ տոնին մանրամասները ` այստեղ (http://news.mail.am/index.php?id=15035)
ով գալիսա գրեք այստեղ

Lord
09.07.2010, 15:36

լավ միտքա կարելի հավաքվել

tikopx
09.07.2010, 18:04
լավ միտքա կարելի հավաքվել

դուք հավաքվեք,ես հենց նոր իմացա ,որ չեմ կարա գամ,գործեր կան կարևոր:մեկը `լավ կազմակերպիչ , թող զբաղվի ետ հարցերով

Աբելյան
09.07.2010, 19:26
վերաբերվում է բոլոր ակումբցիներին`հագեք ամառային թեթև շորեր և ամսի 11 ին ժամը 13:00 եկեք սիրահարների այգի մասնակցելու Վարդեվառ տոնին մանրամասները ` այստեղ (http://news.mail.am/index.php?id=15035)
ով գալիսա գրեք այստեղ
Ջրվելու էլ ենք::yahoo

Lord
09.07.2010, 19:36
Ջրվելու էլ ենք::yahoo

Հա բա առանց ջրվելու, եթե գաս անպայման, արի քեզ հաստատ դուրս կգա ենքան կողքերտ նայես:D

Աբելյան
09.07.2010, 19:38
Հա բա առանց ջրվելու, եթե գաս անպայման, արի քեզ հաստատ դուրս կգա ենքան կողքերտ նայես:D
Արդեն պատկերացնում եմ: "Էմոներ" էլ ենք երևի տենալու::love

Երվանդ
13.07.2010, 18:46
Հանդիպում ժամը 20:00-ին Ավանգարդ Ֆոլկ ակումբում, ովքեր տեղը չգիտեն զանգեք, ովքեր համարս չգիտեն չեկան:pardon:))

tikopx
13.07.2010, 19:07
Հանդիպում ժամը 20:00-ին Ավանգարդ Ֆոլկ ակումբում, ովքեր տեղը չգիտեն զանգեք, ովքեր համարս չգիտեն չեկան:pardon:))

8 ին 15 պակաս էս գրել,ետ ով կհասցնի կարդա,էլ չեմ ասում գա?:think

Երվանդ
13.07.2010, 19:21
8 ին 15 պակաս էս գրել,ետ ով կհասցնի կարդա,էլ չեմ ասում գա?:think

Դե 8-ին 15 պակաս մտքովս անցավ:

Norton
17.07.2010, 20:35
Մոսկվա կ/թ ի հրապարակում համերգա, "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի փակման կապակցությամց:
Իջնող լինի ձեն հանեք:think

*e}|{uka*
17.07.2010, 20:54
Մոսկվա կ/թ ի հրապարակում համերգա, "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի փակման կապակցությամց:
Իջնող լինի ձեն հանեք:think

Բայց վաղն ա փակումը, Անդ: :think

Norton
17.07.2010, 20:56
Բայց վաղն ա փակումը, Անդ: :think

Հա ուրեմն ուղղակի համերգա:8

*e}|{uka*
17.07.2010, 20:58
Հա ուրեմն ուղղակի համերգա:8

Ագա, էս յոթ օր ա էտ ա: :))

Norton
17.07.2010, 21:00
Ագա, էս յոթ օր ա էտ ա: :))

Փաստորեն օրիգինալ լինելը չստացվեց, ուֆ-ուֆ:(:))

*e}|{uka*
17.07.2010, 21:01
Փաստորեն օրիգինալ լինելը չստացվեց, ուֆ-ուֆ:(:))

Վաղը փառատոնի վերջին օրն ա, կարաս գաս մեր հետ կինո նայելու: ( լինեմ օրիգինալ :)) )

Norton
17.07.2010, 21:09
Վաղը փառատոնի վերջին օրն ա, կարաս գաս մեր հետ կինո նայելու: ( լինեմ օրիգինալ :)) )

շնորհակալություն, ես կմտածեմ Ձեր թախանձագին խնդրանք հրավերքի շուրջ:))

Katka
17.07.2010, 22:20
Վաղը փառատոնի վերջին օրն ա, կարաս գաս մեր հետ կինո նայելու: ( լինեմ օրիգինալ :)) )

Էս անգամ ես էլ եմ աչքիս օրիգինալ լինելու ու գամ: Ներս կկարողանանք մտնե՞լ, թե՞ բացման նման VIP-երի համար է:)

Adriano
17.07.2010, 22:23
Ժող ես էլ կարողա գամ մեծ հաճույքով կգամ, եթե մինչև էդ բան չփողխվի, ինչ կասեք?

*e}|{uka*
17.07.2010, 22:25
Էս անգամ ես էլ եմ աչքիս օրիգինալ լինելու ու գամ: Ներս կկարողանանք մտնե՞լ, թե՞ բացման նման VIP-երի համար է:)

Էս դու քաղաքում ե՞ս :oy Արի Կածյուշս, մի բան կանենք: :))

Ինչուիկ
17.07.2010, 22:26
Վաղը փառատոնի վերջին օրն ա, կարաս գաս մեր հետ կինո նայելու: ( լինեմ օրիգինալ :)) )

Իսկ ո՞ր ժամին::8

Katka
17.07.2010, 22:54
Ժող ես էլ կարողա գամ մեծ հաճույքով կգամ, եթե մինչև էդ բան չփողխվի, ինչ կասեք?
Միացիր:

Էս դու քաղաքում ե՞ս :oy Արի Կածյուշս, մի բան կանենք: :))
Վաղը երեկոյան կողմ,եթե վարորդը :DVip-երի դեմ խաղ կա՞:Կգամ, մենակ ասա եղանակը լավ լինի:)

Հ.Գ.Կապը ստեղ սպանում է,էնքան կայֆա:D

*e}|{uka*
17.07.2010, 23:06
Իսկ ո՞ր ժամին::8

Ինչուիկ ջան չգիտեմ, ես էլ նոր-նոր պետք ա իմանամ, ինտերնետում կան ժամերը, դե չորս ֆիլմ կա վաղը, երևի բոլորն էլ գնալու ենք :)
"Գնալու ենք" նենց եմ ասում, ոնց որ ակումբցիների մի դասակ ա մասնակցելու, ես Կատկան ու Կակտուսը, միացիր:;)

Դարք
17.07.2010, 23:08
այստեղ (http://www.gaiff.am/am/schedule/18/) կարող եք գտնել մանրամասները ֆիլմերի և ժամերի վերաբերյալ :)

Adriano
17.07.2010, 23:08
Ինչուիկ ջան չգիտեմ, ես էլ նոր-նոր պետք ա իմանամ, ինտերնետում կան ժամերը, դե չորս ֆիլմ կա վաղը, երևի բոլորն էլ գնալու ենք :)
"Գնալու ենք" նենց եմ ասում, ոնց որ ակումբցիների մի դասակ ա մասնակցելու, ես Կատկան ու Կակտուսը, միացիր:;)

Չհասկացա էդ ես հեչ հա, լաաաաաաավ իմացա:(

Դարք
17.07.2010, 23:23
Սկիզբը`
18 Հուլիսի, 2010 ժամը 19:00-ին
Ավարտը`
18 Հուլիս, 2010 ժամը 0:00-ին
Վայրը`
Սունդուկյանի այգում

Հավաքվում ենք ակումբցիներով, նստում խոտերի մեջ, հին ու նոր պատմություններ պատմում, շփվում, կարոտում, հիշում, ծանոթանում... Մի խոսքով,
Ձեզ հետ բերեք թեթև ուտելիք և խմելու բան, որ հետո չբռնենք մեկնումեկին հատուկ դրա համար խանութ ուղարկենք:

Մոռանում ենք թթվածություններ, ջղայնություններ, թշնամություններ ու քաղաքական հարաբերություններ և ուղղակի շփվում ենք...ձեզ հետ բերում եք միայն դրական լիցքեր, բացասակաները մոռանում եք տանը կամ պարտքով մեկ ուրիշին եք տալիս:hands

Եղանակի տեսությունն ասում է, որ այդ օրը տաք ու արևոտ է լինելու:

Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունն ակումբցիների շրջանակում: մեկ էլ թող ինձ ների փոքրիկ անծանոթ երեխան, որ իր գրառումից օգտվեցի. համոզված եմ չի նեղանա:hands

*e}|{uka*
17.07.2010, 23:33
Չհասկացա էդ ես հեչ հա, լաաաաաաավ իմացա:(
:pardon չէի տեսել քո գրառումը Ադրիանո, մի տխրի: :))

Norton
17.07.2010, 23:37
Սկիզբը`
18 Հուլիսի, 2010 ժամը 19:00-ին
Ավարտը`
18 Հուլիս, 2010 ժամը 0:00-ին
Վայրը`
Սունդուկյանի այգում

Նենց էլ օր եք ընտրել, որ հոգնած-ջարդած լնենք:
Կակռազ խոտերն էլ հավեսին ցեխոտված կլնեն:roll

Adriano
17.07.2010, 23:38
Է կինոն լավ չի?

My World My Space
19.07.2010, 17:44
Ս/թ օգոստոսի 7-ից 8-ը կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ....

http://farm3.static.flickr.com/2403/2129296456_27715b46c9.jpg

http://www.findarmenia.com/photo/sights/big/haghartzin_1.jpg

http://www.findarmenia.com/photo/sights/big/goshavank_1.jpg

http://www.imegaservice.com/modules/armenia/images/1232206554.jpg

Սպառազինության մեջ առկա է վրան` նախատեսված 12 հոգու համար.

http://lh3.ggpht.com/_66lDt2bPUEo/TERQo2pPM5I/AAAAAAAAAFA/MsAmVee-enM/s512/vran.JPG

մանրամասների համար գրեք ՊՄ:

Երվանդ
19.07.2010, 17:48
Այսօր ժամը 20:30-ից հավաքվում ենք Ավանգարդ Ֆոլկ ակումբ, ֆիլմ ենք նայելու:

tikopx
19.07.2010, 17:52
Ս/թ օգոստոսի 7-ից 8-ը կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ....

Սպառազինության մեջ առկա է վրան` նախատեսված 12 հոգու համար.

մանրամասների համար գրեք ՊՄ:

խիյա ձերը միշտ շաբաթ կիրակի,ուրիշ օր կազմակեպեք մենք էլ միանանք ձեզ,հիմա էլ հո արձակուրդներ են

My World My Space
19.07.2010, 18:15
խիյա ձերը միշտ շաբաթ կիրակի,ուրիշ օր կազմակեպեք մենք էլ միանանք ձեզ,հիմա էլ հո արձակուրդներ են

Տիկ ջան արձակուրդներ են ուսանողների ու դպրոցականների համար.... բա աշխատողնե՞րը....;)

tikopx
19.07.2010, 18:18
Տիկ ջան արձակուրդներ են ուսանողների ու դպրոցականների համար.... բա աշխատողնե՞րը....;)

ես էլ մենակ թարսի պես ետ 2-օրն եմ զբաղված ու փոխարինոց չկա:(:

Tig
19.07.2010, 22:14
Ս/թ օգոստոսի 7-ից 8-ը կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ....

Առաջարկում եմ գիշերը վրանը ամրացնել Գոշի լճի ափին ու այնտեղ գիշերել: Ճիշտա մի քիչ դժվարա այնտեղ հասնելը, բայց հաստատ արժե մի քիչ չարչարվել: Հետո այնտեղի գեղեցկությունն ու հանգստությունը ցանկացած չարչարանք կկոմպենսացնեն;)

4888548886488884888748889

Norton
19.07.2010, 22:18
Ս/թ օգոստոսի 7-ից 8-ը կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ....

Լավ միտքա, հաստատ արժի: Էտ կողմերի բնությունը ամեն ինչ արժի:
Դե Հաղարծինի ու Գոշավանքի մասին չասեմ:)

Ռուֆուս
20.07.2010, 09:14
Իսկ հեծանվով եկողներ չկա՞ն: Ես որ հեծանվով եմ պատրաստվում գնալ :)

Tig
20.07.2010, 09:26
Իսկ հեծանվով եկողներ չկա՞ն: Ես որ հեծանվով եմ պատրաստվում գնալ :)

Մինչև դու հեծանիվով հասնես` մենք արդեն հետ գալուց կլինենք;)

Ռուֆուս
20.07.2010, 09:31
Մինչև դու հեծանիվով հասնես` մենք արդեն հետ գալուց կլինենք;)

Չեք լինի :) Գնացքով ժամը 11-ին կհասնեմ Ծովագյուղ, էնտեղից մինչև Դիլիջան մաքսիմում 1.5 ժամ կտևի: Դիլիջանից էլ Հաղարծին, Գոշ կամ Պարզ լիճ 1.5-3 ժամ կլինի :)

Norton
20.07.2010, 09:37
Ռուֆ ասեմ խմբով ճամփա գնալը ավելի հետաքրքիրա, լավ ուրախ ա անցնում: Մենակ ահագին ձանձրալի պետքա որ լնի::)

Ռուֆուս
20.07.2010, 09:50

Դե ես էն հույսով եմ գրել, որ հետս էլի մարդ կգա :)) (Ա՞րշ, Նե՞րս, Բգո՞) :D Եթե մարդ էլ չգա, կարող ա մենակով էլ գամ :)) Էդքան էլ ձանձրալի չի, բայց պետք ա սպառազինված լինես, որ հանկարծ ակ ծակվի, կարողանաս փոխես :)

Chilly
20.07.2010, 09:50
Շուտ եմ ասել, վրանի միջի երկու ուգլավոյ տեղերն իմն են :D

Tig
20.07.2010, 10:02
Չեք լինի :) Գնացքով ժամը 11-ին կհասնեմ Ծովագյուղ, էնտեղից մինչև Դիլիջան մաքսիմում 1.5 ժամ կտևի: Դիլիջանից էլ Հաղարծին, Գոշ կամ Պարզ լիճ 1.5-3 ժամ կլինի :)

Լավա էլի «կակռազ» խորովածին կհասնես:)

---------- Ավելացվել է՝ 11:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:01 ----------

Շուտ եմ ասել, վրանի միջի երկու ուգլավոյ տեղերն իմն են :D

Խի էդ ի՞նչ ես պատրաստվում անես, որ քեզ 2 անգամ անկյուն պիտի կանգնացնենք…:o

Ռուֆուս
20.07.2010, 10:09
Մի բան էլ ասեմ, երկու օրվա մեջ Պարզ լիճ, Հաղարծին ու Գոշի Լիճ այցելելը առանց տրանսպորտի իրատեսական չի: Իրարից բավականին հեռու են, եթե վեշերն էլ շատ լինեն (էդ հսկայական վրանը մենակ հերիք ա) ընդհանրապես անհնարին ա դառնում: Առաջարկում եմ մենակ մի տեղ գնալ, էնտեղ վրանը խփենք ու էդտեղ մնանք: Առաջարկում եմ Գոշի լիճը, հրաշք տեղ ա :)

Tig
20.07.2010, 10:26

Ճիշտա, Հովոն ասումա, որ վրանը ծանր ու մեծ չի ու Գոշում մոծականոցա, բայց ես տետատետ արել եմ սենց մի առաջարկ ու մերժում ստացել: Ասեցի մի անգամ էլ Հայկի առաջարկին սատար կանգնեմ՝ բալքիմ անցնի…;)

Ռուֆուս
20.07.2010, 10:28
Որտեղ որ ջուր կա, էնտեղ մոծականոց կլինի: Պարզ լճում էլ մոծականոց կլինի + լիքը մարդ :)

Tig
20.07.2010, 10:39
Որտեղ որ ջուր կա, էնտեղ մոծականոց կլինի: Պարզ լճում էլ մոծականոց կլինի + լիքը մարդ :)

Հովոն ասումա Հաղարծնի մոտակայքում խփենք պալատկեն…
Բայց ես մեկա մոծակների կողմնակիցն եմ:;)

Chilly
20.07.2010, 10:47
Նի կակիխ մոծակով ժող... Ուր ուզում ենք գնանք, մենակ թե նենց տեղ, որ հնարավորինս քիչ մոծակ լինի, փլիզ... Մոծակները մարդու բարեկամը չեն, Տիկ, հետո ինչ որ իրանց ներսում մեր արյունն ա... :D

Ռուֆուս
20.07.2010, 10:47
Հովոն ասումա Հաղարծնի մոտակայքում խփենք պալատկեն…
Բայց ես մեկա մոծակների կողմնակիցն եմ:;)

Եթե Գոշի լճի մոծակները Հանքավանի մոծակների պես են (էն որ սատկացնում ես, խմած արյունը մեջներից չռռում ա), ավելի լավ ա Հաղարծին գնանք :))

My World My Space
20.07.2010, 11:49
Եթե Գոշի լճի մոծակները Հանքավանի մոծակների պես են (էն որ սատկացնում ես, խմած արյունը մեջներից չռռում ա), ավելի լավ ա Հաղարծին գնանք :))

Միանշանակ Հաղարծինում ենք մնալու......:goblin

davidus
20.07.2010, 11:54
Հաղարծինում շաբաթ-կիրակի օրերին երբ գնում ես, աղմուկը անպակաս ա, ինչքան ուզում ես հեռու գնա... հետո էլ ջուրը ուրիշ ա... Գոշի լճի կողմնակից +1

My World My Space
20.07.2010, 12:12
Ճիշտա, Հովոն ասումա, որ վրանը ծանր ու մեծ չի ու Գոշում մոծականոցա, բայց ես տետատետ արել եմ սենց մի առաջարկ ու մերժում ստացել: Ասեցի մի անգամ էլ Հայկի առաջարկին սատար կանգնեմ՝ բալքիմ անցնի…;)

չի անցնի.....:nono :beee

---------- Ավելացվել է՝ 13:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:58 ----------

Հաղարծինում շաբաթ-կիրակի օրերին երբ գնում ես, աղմուկը անպակաս ա, ինչքան ուզում ես հեռու գնա... հետո էլ ջուրը ուրիշ ա... Գոշի լճի կողմնակից +1

հա ջուրն ուրիշ ա Դավ ջան, բայց Գոշի լճում մնալու համար անտիմոսկիտնի զրահներով պիտի գնանք......

Հ.Գ. իսկ մենք մտնելու ենք անտառի խորքերը.... ;)

CactuSoul
20.07.2010, 13:43
հա ջուրն ուրիշ ա Դավ ջան, բայց Գոշի լճում մնալու համար անտիմոսկիտնի զրահներով պիտի գնանք......

«Անտիմոսկիտնի զրահները» կարող են փոխարինվել վառվող սուրճի ծխով: Կամ, երևի թե, քանկացած տեսակի ծխով:8:

My World My Space
20.07.2010, 14:34
«Անտիմոսկիտնի զրահները» կարող են փոխարինվել վառվող սուրճի ծխով: Կամ, երևի թե, քանկացած տեսակի ծխով:8:

Իսկ դու համոզվա՞ծ ես, որ կօգնի, Սևանում, օրինակ մեզ ոչինչ չօգնեց.....

davidus
20.07.2010, 14:37
Իսկ դու համոզվա՞ծ ես, որ կօգնի, Սևանում, օրինակ մեզ ոչինչ չօգնեց.....

Հով ջան, եթե մի թեթև քամի եղավ, ինչ ծուխ ուզում ես արա, չի օգնի...

My World My Space
21.07.2010, 15:40
Ս/թ օգոստոսի 7-ից 8-ը կազմակերպում ենք արշավ-էքսկուրսիա դեպի Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ....

Սպառազինության մեջ առկա է վրան` նախատեսված 12 հոգու համար.

մանրամասների համար գրեք ՊՄ:

Էլ ձեն հանող չկա՞.....:think

VisTolog
30.07.2010, 19:10
Էլ ձեն հանող չկա՞.....:think
Չկա էլի :))

Կիրակի ո՞վ ա գալիս անգլիական այգի::)

Հայուհի
30.07.2010, 19:15
Չկա էլի :))

Կիրակի ո՞վ ա գալիս անգլիական այգի::)

Վիստ , ես ինչպես միշտ հոգով ձեզ հետ եմ...:)) իսկ նենց Սևան եմ գնում:love չեմ գա:cry

VisTolog
30.07.2010, 19:18
Վիստ , ես ինչպես միշտ հոգով ձեզ հետ եմ...:)) իսկ նենց Սևան եմ գնում:love չեմ գա:cry
Ո՞վ ա ուզում գնանք Սեւան:))

Skeptic
30.07.2010, 19:20
Ո՞վ ա ուզում գնանք Սեւան:))

Ես... :love

Հայուհի
30.07.2010, 19:31
Ես... :love

Եկեք:love:oy

Lord
01.08.2010, 13:24
Չկա էլի :))

Կիրակի ո՞վ ա գալիս անգլիական այգի::)

Վիստ հիմա էս հանդիպումը ուժի մաջա, եթե հա ժամը քանիսին

VisTolog
01.08.2010, 18:27
Վիստ հիմա էս հանդիպումը ուժի մաջա, եթե հա ժամը քանիսին

Ժող ջան, ժամը ամենաուշը 20:30 Խաչատրյանի արձանի մոտ:
Եթե համարս ունեք, ավելի լավա մի հատ զանգեք::))

ՀԳ Անհասանելի ես::angry

masivec
01.08.2010, 21:31
Խարեբ ջան, երբ գնանք՞:))

Արշակ
04.08.2010, 13:58
Այսօր՝ օգօստոսի 4-ին, ժամը 7:30 Ակումբի հանդիպում Սունդուկյանի(թե՞ անգլիական) այգու էն ստոլբով թումբի վրա։
Հովսեփն (John) ա գալու։ ;) Բանակից արձակուրդ ա եկել :)

Հանդիպման վայրը GMaps–ի քարտեզում։ (http://maps.google.com/maps/ms?ie=UTF8&hl=en&msa=0&ll=40.173447,44.508212&spn=0.001601,0.002411&t=h&z=19&iwloc=00048ac7d4dab023eafeb&msid=107276772345128024390.00048ac7d13df1dd74eba)

Ռուֆուս
04.08.2010, 14:21
Հովսեփին իմ կողմից բարևեք ու պաչեք :)

Երվանդ
07.08.2010, 14:44
Այսօր ժամը 19:30 հանդիպում Գրիառում, Գրիառը գտնվում ա Ամիրյան Զաքիան խաչմերուկին, գները նույն են ինչ Վեսթում, նույնիսկ ռակ կա:[:

Երվանդ
07.08.2010, 15:14
Մոռացա ասեմ որ Գրառ մտնելուց հետո՝ պետք ա վերելակով բարձրանալ 6-րդ հարկ, նդեղ բացօթյա կաֆե կա, նդեղ կլինենք:

Մի բան էլ մոռացա, անակնկալ ա լինելու:secret

CactuSoul
08.08.2010, 21:53
Մի բան էլ մոռացա, անակնկալ ա լինելու:secret
:think Հլա մանրամասնվեք, էդ ինչե՞ր են եղել առանց ինձ:goblin:

Kita
08.08.2010, 23:04
:think Հլա մանրամասնվեք, էդ ինչե՞ր են եղել առանց ինձ:goblin:

Բան էլ չկար Անիի ջան:D

CactuSoul
08.08.2010, 23:56
Բան էլ չկար Անիի ջան:D
Հուսով եմ:beee:

Ռուֆուս
11.08.2010, 16:04
Ուֆ, մարդ չի գալի՞ս հանդիպման :angry :(

Մի խոսքով, այսօր ժամը 8-ին հանդիպում Թամանյանի արձանի հարևանությամբ, չգիտեմ ովքեր են գալիս, չգիտեմ ուր ենք գնում, չգիտեմ ինչ ենք անելու: Մի խոսքով, եկեք, տեղում կորոշենք :)

VisTolog
15.08.2010, 21:35
Վաղը ժամը 15:55 հանդիպում Խաչատրյանի արձանի մոտ::)

Միքոն էլ ա լինելու::P

tikopx
15.08.2010, 22:08
Վաղը ժամը 15:55 հանդիպում Խաչատրյանի արձանի մոտ::)

Միքոն էլ ա լինելու::P

ես արդեն իմ հանդիպուիմները հետաձգել եմ :)
սպասում եմ վաղը ժամը 10:00-ին

Արամ
15.08.2010, 22:34
մմմ կարելի ա ես էլ գամ․․․․․Վիստեղ ովա գալիս հեչ՞

VisTolog
15.08.2010, 22:39
մմմ կարելի ա ես էլ գամ․․․․․Վիստեղ ովա գալիս հեչ՞
Մենակ ինձ ես ճանաչելու ու Վահիկին, նենց որ…:D

Yellow Raven
15.08.2010, 22:44
Մենակ ինձ ես ճանաչելու ու Վահիկին, նենց որ…:D

Վահիկը քեզնից մենակ ժամ ու տեղա հարցրել, իսկ դրանից տակավին չի հետևում, որ ինքը գալու է:))

VisTolog
15.08.2010, 22:46
Վահիկը քեզնից մենակ ժամ ու տեղա հարցրել, իսկ դրանից տակավին չի հետևում, որ ինքը գալու է:))

Կգա-կգա, խելոքա::))

Արամ
15.08.2010, 22:48
Մենակ ինձ ես ճանաչելու ու Վահիկին, նենց որ…:D
նեաբեշայու, նո նավեռնո, դե ինձ ձեռով կանես ես քեզ չեմ հիշում:)