PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 [14] 15 16 17 18 19

Ռուֆուս
02.07.2014, 02:21
Մարդ կա, նոր ա տուն հասնում :))

Վահե-91
02.07.2014, 02:31
Մարդ կա, նոր ա տուն հասնում :))
Թե խի՞ քո խելքին ընկա :))

Ռուֆուս
02.07.2014, 02:38
Թե խի՞ քո խելքին ընկա :))

Էլ մի բողոքի, լավ էլ քայլեցինք: Համ էլ մարշ քնելու, առավոտ քնած ես մնալու, կարմիր վարկանիշներիդ հավեսը չունեմ :))

Նաիրուհի
02.07.2014, 10:44
Մարդ կա, նոր ա տուն հասնում :))

Թե խի՞ քո խելքին ընկա :))

Փաստորեն մենակ աղջիկների մոտ չի թեժ գիշեր եղել, հա՞ :D

My World My Space
02.07.2014, 10:44
բլին, էլի չկարեցա գայի... :(

Quyr Qery
02.07.2014, 11:04
Ռուֆ նկար եմ պահանջում: :(

Աթեիստ
02.07.2014, 11:11
Հեսա Վերան հասնի կոմպին, նկարներ կդնի։

Աբելյան
02.07.2014, 12:09
Էրեկվա հանդիպումը ո՞նց անցավ::unsure

keyboard
02.07.2014, 12:25
Ռուֆ նկար եմ պահանջում: :(

դուք ձեր վիդեոն դրեք, ես Ռուֆի փայ նկարները խոստանում եմ դնեմ :D

Ռուֆուս
02.07.2014, 15:01
Փաստորեն մենակ աղջիկների մոտ չի թեժ գիշեր եղել, հա՞ :D

Դուք առանց տղերքի որոշեցիք յոլա գնալ, մենք էլ ապացուցեցինք, որ առանց աղջիկների էլ կարելի ա թեժ գիշեր անել :D Ճիշտ ա Դատարկը սկզբում փորձում էր դիմադրել, բայց հետո... :D

Ռուֆ նկար եմ պահանջում: :(

Պարզվեց նկարներիս մեծ մասը ախմախ ֆոտոներ են, կամ ֆոկուսից դուրս են, կամ անհաջող: Հեսա քիչ թե շատ ստացվածները ջոգեմ :))

Վահե-91
02.07.2014, 15:02
Դուք առանց տղերքի որոշեցիք յոլա գնալ, մենք էլ ապացուցեցինք, որ առանց աղջիկների էլ կարելի ա թեժ գիշեր անել :D Ճիշտ ա Դատարկը սկզբում փորձում էր դիմադրել, բայց հետո... :D

Բայց հետո չդիմացավ գայթակղությանը :D

Ռուֆուս
02.07.2014, 15:07
Բա որ իմանաք Նաիրուհին ում շպագատ իջացրեց :))

http://i.imgur.com/hERLob4.jpg

Էլ իրեն չկանչեք հանդիպման :(

http://i.imgur.com/OOhVp59.jpg

Ահա թե ինչու էր Աբելյանը հետաքրքրվում, թե ոնց անցավ երեկվա հանդիպումը :))

http://i.imgur.com/isb2FbE.jpg.

http://i.imgur.com/w80vIdv.jpg

Ադմինը ակումբցիներին վատ օրինակ ա ծառայում :))

http://i.imgur.com/vTc1L2G.jpg

keyboard
02.07.2014, 15:10
Ռուֆ, էս ինչ 18+ նկարներ ես դրել, գոնե սպոլեռ դնեիր տնաշեն, օրը ցերեկով էս պոռնոն գցել ես ինտերնետ, Չուկին ԱԱԾ կկանչեն :D

Smokie
02.07.2014, 15:15
Ինչ լավ ա չեկա:))

boooooooom
02.07.2014, 15:20
Ես որ իմանայի շուտ չէի լքի։ Մի քիչ նախանձեցի։

Ռուֆուս
02.07.2014, 15:24
Ռուֆ, էս ինչ 18+ նկարներ ես դրել, գոնե սպոլեռ դնեիր տնաշեն, օրը ցերեկով էս պոռնոն գցել ես ինտերնետ, Չուկին ԱԱԾ կկանչեն :D

Ինչ կաք, էդ էլ դնում եմ :)) Լավ ա ձեր հանած ձայները առանձին չեմ ձայնագրել, full տպավորությունների համար :))

Ձայնալար
02.07.2014, 15:30
Ռուֆ, բայց կարոտս չառա, միօր պտի խմվցվի:

Ռուֆուս
02.07.2014, 15:38
Ռուֆ, բայց կարոտս չառա, միօր պտի խմվցվի:

Հա, ես էլ :) Հին, ավանդական գաղտնի հանդիպում եմ ուզում :))

keyboard
02.07.2014, 15:43
Ռուֆ, բայց կարոտս չառա, միօր պտի խմվցվի:

Հա, ես էլ :) Հին, ավանդական գաղտնի հանդիպում եմ ուզում :))

Էս ի՞նչ խաղեր եք տալի :D

Norton
02.07.2014, 20:23
Ռուֆ ահագին խղճով ես նկարները ընտրել ոնց որ, ինչի համար շնորհակալ եմ(ենք) քեզնից :))

Յոհաննես
03.07.2014, 22:52
Վաղը ես,Դատարկը ու Two Face-ը գնում ենք վերջին անգամ ինձ հետ խմելու :))
18:15 Արամ խաչատրյանի մոտ ենք հանդիպում,հետո գնում ենք գարեջրի ակադեմիա:
Շատ եմ ուզում, որ գաք :cry :))

John
03.07.2014, 23:08
Վաղը ես,Դատարկը ու Two Face-ը գնում ենք վերջին անգամ ինձ հետ խմելու :))
18:15 Արամ խաչատրյանի մոտ ենք հանդիպում,հետո գնում ենք գարեջրի ակադեմիա:
Շատ եմ ուզում, որ գաք :cry :))
հաճելի երեկո եմ մաղթում ախպերություն... լավագույն դեպքում 10ի կողմերը գործերից կպրծնեմ, կզանգեմ, եթե տարածքում լինեք, կմիանամ )))

Nihil
04.07.2014, 01:35
Մարդ կա, ինքն էլ էր ուզում գալ հաջող անելու :cry

Norton
04.07.2014, 01:41
Ժող. եթե բացօթյա մեծ հանդիպում լինի մոտ ժամանակներս ձայն կհանեք, մենք հին ակումբցի ունենք, ով ակումբ շուտվանից չի մտնում, ու երբեք հանդիպման չի մասնակցել, բայց հաջորդ հանդիպմանը ցանկություն հայտնելա, որ գա:

CactuSoul
04.07.2014, 02:03

Մի հատ մեծ բացօթյա հանդիպում կազմակերպելու խնդրանք-առաջարկ էլ ես եմ ստացել մի հին ակումբցու կողմից, ու որ անպայման ճուտիկներով լինի: Պիտի մի բան մտածել էդ ուղղությամբ:
Ինձ համար համարյա երազանքի պես մի բան ա՝ ակումբցի բոլոր պուճուրներին մի օր հավաքել իրար գլխի ^_^

Norton
04.07.2014, 02:10

Մնումա համարձակ մեկը գտնվի ու հայտարարությունը գրի :)

CactuSoul
04.07.2014, 02:18
Մնումա համարձակ մեկը գտնվի ու հայտարարությունը գրի :)

Հենց «Ոսկե Ծիրանի» ցուցադրությունների ժամանակացույցը լինի, ես կգրեմ :))
Կամ շաբաթ, կամ կիրակի, 12-13 հուլիսի: Ո՞նց ա:
Ու պիտի նախօրոք որոշենք, որ մարդիկ հասցնեն տեղյակ լինել, ու շատ մարդ գա:

Ռեյ սամա
04.07.2014, 11:24
Հենց «Ոսկե Ծիրանի» ցուցադրությունների ժամանակացույցը լինի, ես կգրեմ :))
Կամ շաբաթ, կամ կիրակի, 12-13 հուլիսի: Ո՞նց ա:
Ու պիտի նախօրոք որոշենք, որ մարդիկ հասցնեն տեղյակ լինել, ու շատ մարդ գա:

12-13...մերոնք չեն գա էդ դեպքում /բժշկականի կոնտինգենտը/
15-16-17 պետականի ենք ՃՃՃ

CactuSoul
04.07.2014, 12:05
12-13...մերոնք չեն գա էդ դեպքում /բժշկականի կոնտինգենտը/
15-16-17 պետականի ենք ՃՃՃ

Դե էս շաբաթ-կիրակին շատ մոտ ա, չենք հասցնի բոլորին տեղյակ պահել, 12-13-ից հետո մյուս շաբաթ-կիրակին «Ոսկե Ծիրան» ա, էգոիստական նկրտումներից ելնելով՝ բացառում եմ :)) Իսկ է՜ն մյուս շաբաթ-կիրակին դեռ հեռու ա։

Դուք էլ մի-երկու ժամով եկեք, պարապմունքներից լիցքաթափվելու։ Էդքան ինտենսիվ պարապել չի կարելի, մեկ-մեկ հանգստանալ էլ ա պետք :B

Աբելյան
04.07.2014, 13:12
Վաղը ես,Դատարկը ու Two Face-ը գնում ենք վերջին անգամ ինձ հետ խմելու :))
18:15 Արամ խաչատրյանի մոտ ենք հանդիպում,հետո գնում ենք գարեջրի ակադեմիա:
Շատ եմ ուզում, որ գաք :cry :))
Ես 02:10-ից հետո ազատ եմ: :}

Norton
04.07.2014, 14:13
Հենց «Ոսկե Ծիրանի» ցուցադրությունների ժամանակացույցը լինի, ես կգրեմ :))
Կամ շաբաթ, կամ կիրակի, 12-13 հուլիսի: Ո՞նց ա:
Ու պիտի նախօրոք որոշենք, որ մարդիկ հասցնեն տեղյակ լինել, ու շատ մարդ գա:

12-ին կողմ եմ, օրը դուք որոշեք իրեն էլ տեղյակ կպահեմ։

Ռեյ սամա
04.07.2014, 16:06
Դե էս շաբաթ-կիրակին շատ մոտ ա, չենք հասցնի բոլորին տեղյակ պահել, 12-13-ից հետո մյուս շաբաթ-կիրակին «Ոսկե Ծիրան» ա, էգոիստական նկրտումներից ելնելով՝ բացառում եմ :)) Իսկ է՜ն մյուս շաբաթ-կիրակին դեռ հեռու ա։

Դուք էլ մի-երկու ժամով եկեք, պարապմունքներից լիցքաթափվելու։ Էդքան ինտենսիվ պարապել չի կարելի, մեկ-մեկ հանգստանալ էլ ա պետք :B

դուն 2000 էջը ինչքա՞ն ժամանակում ես ունակ կարդալ և սովորել ՃՃՃ
մենք մի երկու շաբաթում ունակ ենք, կամ գուցե մի քիչ պակաս...համենայն դեպս ես հլա չեմ սկսել, որ սկսեցի /իսկ էդ շուտով կլինի/ էլ ժամ-մամ չի լինելու ՃՃՃ մեկ և կես ժամ հաց ուտելու և այլ նպատակների համար, 3 ժամ քնելու համար: Դրանցից ո՞ր մեկից ժամանակ խլեմ, գամ :read:crazy

Freeman
04.07.2014, 16:35

Օրինակ ես ուտելու վրա ժամանակ չեմ ծախսում, մայնկրաֆտ եմ խաղում տեղը) կամ միաժամանակ)))

CactuSoul
04.07.2014, 16:47
մեկ և կես ժամ հաց ուտելու և այլ նպատակների համար, 3 ժամ քնելու համար: Դրանցից ո՞ր մեկից ժամանակ խլեմ, գամ :read:crazy
Մի խլի, հաց ուտելը համատեղի ակումբի հանդիպման հետ :))

Կատակ եմ անում, ոնց հարմար ա, ոնց ճիշտ եք գտնում, տենց էլ արեք։
Էս հանդիպման հարցում ինձ ավելի շատ երեխա ունեցողների կարծիքն ա հուզում։ Եթե պետք լինի, շատերին հարմար չլինի, օրը կփոխենք։ Կարևորը՝ վերջը լիքը երեխեք լինեն հանդիպմանը :love

keyboard
04.07.2014, 16:50
Ես եկել եմ ասեմ, որ մենք խառն ենք, դեսուդենք ենք ու հայտնի չի թե երբ, որ օրը որտեղ կլինենք: Սորի :)

մարիօ
04.07.2014, 17:12
Վաղը ես,Դատարկը ու Two Face-ը գնում ենք վերջին անգամ ինձ հետ խմելու :))
18:15 Արամ խաչատրյանի մոտ ենք հանդիպում,հետո գնում ենք գարեջրի ակադեմիա:
Շատ եմ ուզում, որ գաք :cry :))

Էսօր որ մոտերքում այլմոլորակային ու անհաջողակ տեսնեք, իմացեք` ես ու Ռուբին ենք: : D Չնայած` երևի մի քիչ ուշ միանանք ձեզ:

Ռուֆուս
04.07.2014, 19:17
Պլանները փոխվեցին, գնում ենք Թումանյանի այգի, միացեք :)

Աթեիստ
04.07.2014, 19:32
Էէէէ, ես էլ ասի մի հատ ճիկ անեմ, դուրս գամ։

CactuSoul
04.07.2014, 20:40
Պլանները փոխվեցին, գնում ենք Թումանյանի այգի, միացեք :)

9:30-10:00-ին դեռ էդտեղ կլինեք, չէ՞ :think

Յոհաննես
05.07.2014, 00:11
խռ :D :D
Ես նման հանդիպում չէի ունեցել...բայց վատ եմ :blin

CactuSoul
05.07.2014, 00:25
խռ :D :D
Ես նման հանդիպում չէի ունեցել...բայց վատ եմ :blin

Փորիդ մկաննե՞րն են բռնվել :D

Յոհաննես
05.07.2014, 00:37
Փորիդ մկաննե՞րն են բռնվել :D
Չէ,ամբողջ մարմինս թուլացել է :)) ափսոս դու խմբակային Խըըըռը բաց թողեցիր :))

John
05.07.2014, 00:47
Բումի պակասությունն երևաց էս հանդիպմանը... այ որ օնլայն գրեր ուր եք, ովքերով, մինիմում մի հոգի ավել կլիներ հանդիպման... տնաշեններ, գոնե Կակտուսի գրածին պատասխանեիք, նյուզֆիդում երևար թեման + որ չեք պատրաստվում ցրվել...

Ռուֆուս
05.07.2014, 00:47
Յոհան, էլ չգաս հանդիպման :))

Յոհաննես
05.07.2014, 00:51
Յոհան, էլ չգաս հանդիպման :))
ուզած-չուզած :( բայց 6 ամսից օտպուսկիս ժամանակ հանդիպում ենք խըռ խաղանք :crazy

Cassiopeia
05.07.2014, 01:13
Որպես երեխաներատեր ակումբցի ասում եմ, բացօդյա հանդիպմանը 2 տեռքով կողմ եմ: Եթե լինի այս ամսվա մեջ, կգան 3 երեխաներս, իսկ եթե ձգվի օգոստոս, ապա մենակ Տրդատը երևի: Ցանկալի է շաբաթ կամ կիրակի, չնայած աշխատանքային օրերին էլ ես երեխեքի հետ 6:30- 7:00 կհասնեմ

CactuSoul
05.07.2014, 01:14
ուզած-չուզած :( բայց 6 ամսից օտպուսկիս ժամանակ հանդիպում ենք խըռ խաղանք :crazy
Ես էսօրվանից արդեն սպասում եմ :))

Ռուֆուս
05.07.2014, 01:16
Ժող, բայց ի՞նչն ա խանգարում, որ ամեն շաբաթ բացօթյա հանդիպումներ կազմակերպենք: Մանավանդ ուրբաթ-շաբաթ օրերին, երբ մարդիկ չեն աշխատում:

Յոհաննես
05.07.2014, 01:16
Ես էսօրվանից արդեն սպասում եմ :))

ես էլ,սկսում եմ օրերը հաշվել :cry

Smokie
05.07.2014, 02:18
Իսկ դուք դեռ քնած չե՞ք::)) Տպավորությունների տակ ե՞ք ժող:roll

Աթեիստ
05.07.2014, 09:49
Ժող, բայց ի՞նչն ա խանգարում, որ ամեն շաբաթ բացօթյա հանդիպումներ կազմակերպենք: Մանավանդ ուրբաթ-շաբաթ օրերին, երբ մարդիկ չեն աշխատում:

Ռուֆ, հըլը չես գիտակցո՞ւմ, որ Հայաստանում ես։ ։)

Նաիրուհի
05.07.2014, 17:12
Ռուֆ, հըլը չես գիտակցո՞ւմ, որ Հայաստանում ես։ ։)
Հա, էլի, ի՞նչ ամեն շաբաթ, ավելի լավ է՝ ամեն օր։

Ռեյ սամա
05.07.2014, 21:12
...

իջնում եմ կենտրոն, զբոսնեմ մի քիչ, հետ գամ դաս անեմ էլի ՃՃՃ մարդ կա՞ կենտրոնում մերոնցից

լավ, էլ բան չէ ՃՃՃ կար փաստորեն

Յոհաննես
05.07.2014, 21:35
...

իջնում եմ կենտրոն, զբոսնեմ մի քիչ, հետ գամ դաս անեմ էլի ՃՃՃ մարդ կա՞ կենտրոնում մերոնցից

լավ, էլ բան չէ ՃՃՃ կար փաստորեն
եթե մեր գյուղի կենտրոն իջնես ես ու հնգերներս կգանք :))

Freeman
05.07.2014, 22:57
Իսկ եթե մեր գյուղի կենտրոն... չէ է, մեկ ա չեմ գա :))

impression
11.07.2014, 19:24
կարող ա՞ էսօր արագի մեջ հանդիպում կազմակերպենք
ես հիվանդ եմ, գործի չեմ գնացել, բայց հանդիպման կգայի սիրով
մենակ թե ոչ Պրոցեսս
հավաքվում ե՞ք

Ռուֆուս
11.07.2014, 19:32
Աու՜, մարդիկ, գնում ենք Մեղեդի, կհանդիպենք այնտե՛ղ :)

impression
11.07.2014, 19:33
որպես գաղտնիք ասեմ, որ սա ինձ հետ հանդիպելու վերջին անգամներից ա, նենց որ էկեք, ժող, էլի :)

Guest
11.07.2014, 19:36
որպես գաղտնիք ասեմ, որ սա ինձ հետ հանդիպելու վերջին անգամներից ա, նենց որ էկեք, ժող, էլի :)

Դու էլ ե՞ս խոպան գնում :cry

Smokie
11.07.2014, 19:39
որպես գաղտնիք ասեմ, որ սա ինձ հետ հանդիպելու վերջին անգամներից ա, նենց որ էկեք, ժող, էլի :)

Ավաղ, չեմ կարող::(

impression
11.07.2014, 19:41
Դու էլ ե՞ս խոպան գնում :cry

չէ, գյուղ եմ գնալու :))

impression
11.07.2014, 19:54
մի խոսքով, կես ժամից մեղեդիում ենք լինելու, ուզում եք, էկեք :)

keyboard
11.07.2014, 23:34
յախք արա :(

Մուշու
13.07.2014, 23:32
Ժողովուրդ երբ հավաքվենք էլի ??

John
18.07.2014, 00:12
Ժողովուրդ երբ հավաքվենք էլի ??
ես զարմանում եմ, ո՞նց կարող է նման հարցն օրերով անպատասխան մնալ))) գուցե վաղը-այսօ՞ր՝ հուլիսի 18ին, օրը ուրբաթ

Մուշու
18.07.2014, 09:15
ես զարմանում եմ, ո՞նց կարող է նման հարցն օրերով անպատասխան մնալ))) գուցե վաղը-այսօ՞ր՝ հուլիսի 18ին, օրը ուրբաթ
Ես համաձայն եմ :) որտեղ հավաքվենք ?

Աբելյան
18.07.2014, 09:19
Մենակ ոչ էսօր: :)

Մուշու
18.07.2014, 14:27
Գնանք Սունդուկյան 6-ից հետո ? Եկողներ կան ?

Մուշու
21.07.2014, 12:25
Ակումբցիներ ջան 25-ին այս ամսվա մեր Freeman ին տանում են բանակ , առաջարկում եմ հավաքվենք և բարի ծառայություն ցանկանանք Ռուբին : Եկողներ կան ?

Smokie
21.07.2014, 13:17
Ուզու՜մ եմ::clap Տե՞ղ, ժա՞մ, օ՞ր::)
Հուսով եմ կստացվի գալ::roll

Ռուֆուս
21.07.2014, 13:23
Եթե ես մինչև բանակ գնալը Ռուբենին չտեսնեմ, ամբողջ կյանքս իրեն չեմ ների։ Էնպես որ տեղ ու ժամ ասեք։

keyboard
21.07.2014, 13:39
Եթե ես մինչև բանակ գնալը Ռուբենին չտեսնեմ, ամբողջ կյանքս իրեն չեմ ների։ Էնպես որ տեղ ու ժամ ասեք։

Ապեր, որ տենաս, իմ կոլայի փողն էլ վեկալ էլի, թե չէ կգնա կկորի

Մուշու
21.07.2014, 14:07
Հեսա Ռուբին ասենք գրի երբ ա հարմար

Freeman
21.07.2014, 14:11
Ժող, հեսա մի քանի բան ճշտեմ, ասեմ)

Freeman
21.07.2014, 14:12
Չկարացա ճշտեի) եկեք նախնական 24ին, ինչ որ այգում խմելու բան վերցնենք, հավաքվենք:
Կամ էլ վաղը) մի քանի ժամից հաստատ կիմանամ երբ եմ երևանում լինում:

ivy
21.07.2014, 15:29
Եթե մոտ օրերս բալիկներով հանդիպում լինի, ես ու Սոնյան էլ կգանք :)

Freeman
21.07.2014, 15:35
Եթե մոտ օրերս բալիկներով հանդիպում լինի, ես ու Սոնյան էլ կգանք :)
Ինչ լավ ա, 24ին ստեղ ե՞ք

Ռուֆուս
21.07.2014, 15:51
Դե եկեք որոշենք, Սունդուկյանի այգու՞մ, թե՞ Թումանյանի:

Cassiopeia
21.07.2014, 16:02
Վաղն ու մյուս օրը մենք Երևանում չենք։ 24-ից ձեր տրամադրության տակ ենք։

ivy
21.07.2014, 16:41
Դե եկեք որոշենք, Սունդուկյանի այգու՞մ, թե՞ Թումանյանի:

Որտեղ ա ավելի լավ, մեզ մեկ ա :)
Ժամն էլ ասեք, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ մենք ուղիղ էդ ժամին էլ տեղում ենք լինելու :))

Մուշու
21.07.2014, 16:47
Սունդուկյանը ավել կենտրոնական չի ? Ու որ ժամն է ավելի հարմար ?

Cassiopeia
21.07.2014, 16:47
մենք ուղիղ էդ ժամին էլ տեղում ենք լինելու :))
Գերմանական ճշտապահություն :)

Norton
21.07.2014, 17:25
ivy-ին 40-50 րոպե ուշ ժամ կասեք, որ ճիշտ ժամին գա :))

Smokie
21.07.2014, 21:39
Ամսի 24-ին հնարավոր ա Երևանում չլինեմ::( Եթե նույնիսկ լինեմ, իմ գալը հաստատ չի::cry

Ռուֆուս
22.07.2014, 13:03
Որտեղ ա ավելի լավ, մեզ մեկ ա :)
Ժամն էլ ասեք, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ մենք ուղիղ էդ ժամին էլ տեղում ենք լինելու :))

Հաստատում եմ Այվիի գերմանական ճշտապահությունը, երեկ ուղիղ պայմանավորված ժամին, առանց մի րոպե ուշացման եկավ հանդիպման: Դե մենք էլ հայավարի մի 15 րոպե շուտ էինք գնացել :))

boooooooom
22.07.2014, 13:03
Պատկերացնում եմ. գիշերը 01:30 ի կողմերը, Կասկադի աստիճանների ամենավերևի մասում, ամենախելառ ակումցիներից կազմված "փունջ", կիթառ, գարեջուր (քիչ), թեթև քամի, տեսարան։ Ինչ կայֆ բան կլիներ։ Բայց դժվար թե հավես ունենաք։

Ռուֆուս
22.07.2014, 13:07

Ես էլ պատկերացնում եմ, թե ոնց ա ամեն հինգ րոպեն մեկ կասկադի անվտանգության աշխատողը գալիս ասում. ստեղ կիթառ չի կարելի նվագել, ստեղ գարեջուր չի կարելի խմել, ստեղ տեսարանով չի կարելի հիանալ, ստեղ խելառություն չի կարելի անել, ստեղ գետնին չի կարելի նստել, ստեղ վաբշե չի կարելի շնչել, հելեք ռադ եղեք :)

Վերջին անգամվա Կասկադյան հանդիպումը լրիվ էս ոճում էր :)

Freeman
22.07.2014, 13:22
Ժող, կարող ա մի-երկու ոչ ակումբցիներ կամ ապագա ակումբցիներ գան)

Մուշու
22.07.2014, 13:33
Ժամ ու տեղ որոշել ենք ?

CactuSoul
22.07.2014, 13:34
Ես էլ պատկերացնում եմ, թե ոնց ա ամեն հինգ րոպեն մեկ կասկադի անվտանգության աշխատողը գալիս ասում. ստեղ կիթառ չի կարելի նվագել, ստեղ գարեջուր չի կարելի խմել, ստեղ տեսարանով չի կարելի հիանալ, ստեղ խելառություն չի կարելի անել, ստեղ գետնին չի կարելի նստել, ստեղ վաբշե չի կարելի շնչել, հելեք ռադ եղեք :)

Վերջին անգամվա Կասկադյան հանդիպումը լրիվ էս ոճում էր :)

1:30 դժվար տենց լինի: Մի անգամ տենց քշերով (մի 6 հոգով էինք) շամպայն էինք խմում էն վերևի հրապարակում, տեսարանով էլ հիանում, ոչ մեկ ոչ մի բան չասեց: Չնայած կարող ա ուղղակի ռիսկ չարեցին, չգիտեմ :}

Սունդուկյանի այգում որ հաստատ բան ասող չի լինի, փորձած բան ա: Միակ անհարմար պահը՝ կարող ա որոշ մարդիկ մի քանի մետր էն կողմ սեքս անելուց լինեն, ոնց որ իմ՝ վերջին անգամ էնտեղ լինելիս: Բայց դա մենակ մի անգամ էր, չեմ կարծում, թե օրինաչափ երևույթ ա:

Freeman
22.07.2014, 13:36
Միակ անհարմար պահը՝ կարող ա որոշ մարդիկ մի քանի մետր էն կողմ սեքս անելուց լինեն, ոնց որ իմ՝ վերջին անգամ էնտեղ լինելիս: Բայց դա մենակ մի անգամ էր, չեմ կարծում, թե օրինաչափ երևույթ ա:[/SIZE][/COLOR]

Մեկ ա շորերով են անում :think

CactuSoul
22.07.2014, 13:39
Մեկ ա շորերով են անում :think

Հա, ինչ ճիշտն ա՝ ճիշտն ա:

boooooooom
22.07.2014, 14:34
Ես էլ պատկերացնում եմ, թե ոնց ա ամեն հինգ րոպեն մեկ կասկադի անվտանգության աշխատողը գալիս ասում. ստեղ կիթառ չի կարելի նվագել, ստեղ գարեջուր չի կարելի խմել, ստեղ տեսարանով չի կարելի հիանալ, ստեղ խելառություն չի կարելի անել, ստեղ գետնին չի կարելի նստել, ստեղ վաբշե չի կարելի շնչել, հելեք ռադ եղեք :)

Վերջին անգամվա Կասկադյան հանդիպումը լրիվ էս ոճում էր :)
Փաստորեն հավես չունեք։
Բայց մի օր տենց մի բան կազմակերպենք հա? (մենք որ շատ չաղմկենք, ինձ թվումա, որ անվտանգության աշխատակիցները մեզ չեն նեղացնի)

StrangeLittleGirl
22.07.2014, 14:47
Պատկերացնում եմ. գիշերը 01:30 ի կողմերը, Կասկադի աստիճանների ամենավերևի մասում, ամենախելառ ակումցիներից կազմված "փունջ", կիթառ, գարեջուր (քիչ), թեթև քամի, տեսարան։ Ինչ կայֆ բան կլիներ։ Բայց դժվար թե հավես ունենաք։

չանեք տենց բան :angry

boooooooom
22.07.2014, 15:19
չանեք տենց բան :angry
Ես, որ իմանայի, թե կգան, կկազմակերպեի, բայց…
Անգամ պատրաստ եմ կիթառ նվագողին, իր կիթառով հանդերձ, մեքենայով բերեմ դեպքի վայր և անվնաս հետ տանեմ տուն (Երևան քաղաքում)։ Հը? ունենք նվագող?

StrangeLittleGirl
22.07.2014, 15:24
Ես, որ իմանայի, թե կգան, կկազմակերպեի, բայց…
Անգամ պատրաստ եմ կիթառ նվագողին, իր կիթառով հանդերձ, մեքենայով բերեմ դեպքի վայր և անվնաս հետ տանեմ տուն (Երևան քաղաքում)։ Հը? ունենք նվագող?
:angry ասում եմ՝ իմ բացակայությամբ չանեք տենց բան: թե չէ կիթառ նվագողների ես լիքը գիտեմ :P

Վահե-91
22.07.2014, 15:27
Փաստորեն հավես չունեք։
Բայց մի օր տենց մի բան կազմակերպենք հա? (մենք որ շատ չաղմկենք, ինձ թվումա, որ անվտանգության աշխատակիցները մեզ չեն նեղացնի)
Հավես ունենք, ուղղակի կասկադը լավ տեղ չի

Ռուֆուս
22.07.2014, 15:29
Իսկ Հաղթանակի զբոսայգին գիշերները բաց ու ապահո՞վ ա: Էնտեղ մեզ հաստատ բան ասող չի լինի: Վերջին վարիանտ էլ կարող ենք Թումանյանի այգում լռվենք, քաղաքի փոխարեն Հրազդանի կիրճով զմայլվենք:

boooooooom
22.07.2014, 15:34
:angry ասում եմ՝ իմ բացակայությամբ չանեք տենց բան: թե չէ կիթառ նվագողների ես լիքը գիտեմ :P

Դու էլ արի :D Բա լավա, որ ժիվոյ Թորի, Փեսինջեր էս լսում հլը հերիք չի, նկարներն էլ դնում էս որ տրաքենք։

boooooooom
22.07.2014, 15:36
Իսկ Հաղթանակի զբոսայգին գիշերները բաց ու ապահո՞վ ա: Էնտեղ մեզ հաստատ բան ասող չի լինի: Վերջին վարիանտ էլ կարող ենք Թումանյանի այգում լռվենք, քաղաքի փոխարեն Հրազդանի կիրճով զմայլվենք:

Իսկ եթե Մայր Հայաստանի մոտ? ինքն էլ կլսի :)

StrangeLittleGirl
22.07.2014, 15:37
Դու էլ արի :D Բա լավա, որ ժիվոյ Թորի, Փեսինջեր էս լսում հլը հերիք չի, նկարներն էլ դնում էս որ տրաքենք։

Դրանք իրար չեն փոխարինում :)) Հառփած ու անտաղանդ երգելն ուրիշ ա, ուրիշի երգածը լսելը՝ ուրիշ: Չնայած ասեմ, հայկական կիթառային միջավայրերը երբեք չեն դզել ինձ, որովհետև որպես կանոն երբեք չի գտնվում նենց երգ, որ բոլոր ներկաները գիտեն :))

boooooooom
22.07.2014, 15:44
որպես կանոն երբեք չի գտնվում նենց երգ, որ բոլոր ներկաները գիտեն :))
Իսկ մենք տեղում կորոշենք երգը, բառերը կքաշենք, ու կփորձենք երգել :love ։ Կարող ենք տեքստը բաժանել մասերի ու ամեն մեկը իր մասը երգի. հետաքրքիր կլինի :)

StrangeLittleGirl
22.07.2014, 15:48
Իսկ մենք տեղում կորոշենք երգը, բառերը կքաշենք, ու կփորձենք երգել :love ։ Կարող ենք տեքստը բաժանել մասերի ու ամեն մեկը իր մասը երգի. հետաքրքիր կլինի :)
Էդ էլ եմ արել: Տենց բնական չի :))

Վահե-91
22.07.2014, 15:57
Իսկ Հաղթանակի զբոսայգին գիշերները բաց ու ապահո՞վ ա: Էնտեղ մեզ հաստատ բան ասող չի լինի: Վերջին վարիանտ էլ կարող ենք Թումանյանի այգում լռվենք, քաղաքի փոխարեն Հրազդանի կիրճով զմայլվենք:
Հաղթանակի զբոսայգին ավելի վատ տեղ ա...Թումանյանի այգին ընտիր ա, էն օրը գիշերը 3-ին էնտեղ էի :))

boooooooom
22.07.2014, 16:02
Հաղթանակի զբոսայգին ավելի վատ տեղ ա...Թումանյանի այգին ընտիր ա, էն օրը գիշերը 3-ին էնտեղ էի :))
Թեկուզ։ Մնաց նվագող գտնենք։

StrangeLittleGirl
22.07.2014, 16:31
Հաղթանակի զբոսայգին ավելի վատ տեղ ա...Թումանյանի այգին ընտիր ա, էն օրը գիշերը 3-ին էնտեղ էի :))

Հլը էս ջահելներին նայեք է :)) Դուք հլը քայլել չգիտեիք, որ մենք Հաղթանակի զբոսայգում ակումբցիներով գիշերներ էինք լուսացնում:

ivy
22.07.2014, 17:10
Ամսի 24-ին՝ ժամը 6-ին, ես ու Սոնյան Թումանյանի այգում կլինենք, եկեք, կշփվենք :)

Վահե-91
22.07.2014, 17:15
ես էլ գիտեմ 24-ն ուրբաթ ա :angry

boooooooom
22.07.2014, 17:27
Ամսի 24-ին՝ ժամը 6-ին, ես ու Սոնյան Թումանյանի այգում կլինենք, եկեք, կշփվենք :)

Առավոտ շուտ?

ivy
22.07.2014, 17:30
Չէ, իրիկունը՝ 18:00:

Նոյեմ
22.07.2014, 18:18
Թեկուզ։ Մնաց նվագող գտնենք։

Ես 15 երգ գիտեմ նվագել :)) բայց բլյուզ չէ, էն որ բառեր ա ու ռիթմ, մի քիչ էլ ապլիկատուրա :)) Ինչքան գիտեմ, Նիհիլը լավ էլ նվագում ա)

boooooooom
22.07.2014, 18:33
Ես 15 երգ գիտեմ նվագել :)) բայց բլյուզ չէ, էն որ բառեր ա ու ռիթմ, մի քիչ էլ ապլիկատուրա :)) Ինչքան գիտեմ, Նիհիլը լավ էլ նվագում ա)
Մենք խստապահանջ չենք :) Գիտեմ որ Նիհիլը նվագումա. սպասում եմ մի բան գրի, որ բռնենք, չթողնենք փախչի :D
էդ 15 երգից որն ես ամենաշատը սիրում? գրի, որ բառերը սովորենք։

Աբելյան
22.07.2014, 19:35
Ամսի 24-ին՝ ժամը 6-ին, ես ու Սոնյան Թումանյանի այգում կլինենք, եկեք, կշփվենք :)
2 ժամ շուտ որ կազմակերպեիք, կգայի: :oy

Freeman
23.07.2014, 00:27
Չէ, իրիկունը՝ 18:00:
Այվ, երևի մի քիչ ուշ կգամ, որովհետև Երևանից չեմ գալու, հուսով եմ կսպասեք)

Հայկօ
23.07.2014, 14:01
Կգամ: ivy-ով, Freeman-ով, գիթառով հանդիպում եմ ուզում: Տեղ ու ժամ ասեք վերջնական :):

ivy
23.07.2014, 14:36
Այվ, երևի մի քիչ ուշ կգամ, որովհետև Երևանից չեմ գալու, հուսով եմ կսպասեք)

Կգամ: ivy-ով, Freeman-ով, գիթառով հանդիպում եմ ուզում: Տեղ ու ժամ ասեք վերջնական :):

Դե ես վաղը վեցից Թումանյանի այգում կլինեմ՝ մանկական խաղահրապարակի մոտ, ոնց էլ չլինի, մի երկու-երեք ժամ էնտեղ կլինենք, եկեք :)

Smokie
23.07.2014, 15:30
Դե ես վաղը վեցից Թումանյանի այգում կլինեմ՝ մանկական խաղահրապարակի մոտ, ոնց էլ չլինի, մի երկու-երեք ժամ էնտեղ կլինենք, եկեք :)
Ո՞ր կողմում ամանկական խաղահրապարակը::oy
http://i.imgur.com/oPwQOIb.png

Norton
23.07.2014, 16:05
http://i.imgur.com/LvOCtBT.png
մոտավոր ստեղարենք

Cassiopeia
23.07.2014, 23:10
+ մի քանի հոգի մեր ընտանիքից :)

Chuk
24.07.2014, 00:02
Մեզնից չկախված պատճառներով չեմ կարող հաստատ ասել, բայց ձգտելու ենք քիչ մը ուշացումով միանալ :)

boooooooom
25.07.2014, 01:26
Ես կարամ կիթառ բերեմ: Բայց որ բերեմ, պիտի երգեմ: ^_^
Անի ջան, իսկ մի քիչ նվագել գիտես?

AniwaR
25.07.2014, 01:27
Համ:

boooooooom
25.07.2014, 01:32
Համ:

Կեցցե հաջորդ հանդիպումը, որ պիտի երաժշտական ուղղվածություն ունենա :)
և կկազմակերպվի այն, ամենայն հավանականությամբ Թումանյանի այգում։ Օրը կորոշենք միասին։

StrangeLittleGirl
25.07.2014, 01:38
Պահո :angry

boooooooom
25.07.2014, 02:28
Կեցցե հաջորդ հանդիպումը, որ պիտի երաժշտական ուղղվածություն ունենա :)
և կկազմակերպվի այն, ամենայն հավանականությամբ Թումանյանի այգում։ Օրը կորոշենք միասին։

Շաաատ ցանկալի է, որ որևէ երաժշտական գործիքի վրա (շրթհարմոն, շվի, թմբուկ …), թեկուզ սիրողական մակարդակով նվագել իմացողները մի փոքր ակտիվանան և միասին կազմակերպենք այս հանդիպումը։ Իմ կարծիքով, վատ չէր լինի, եթե նախորոք հանդիպման մասնակիցները գոնե մոտավոր իմանային, թե ինչ երգ(եր) է կատարվելու, որպեսզի ,ինչու ոչ, պատրաստված գան(բառերը սովորեն)։

Ռուֆուս
27.07.2014, 16:30
Հարգելի ակումբցիներ, էսօր երեկոյան բոլորիդ սպասում եմ Պրոցես Փաբում (Սարյան 1 հասցեով), որովհետև այսօր կյանքումս առաջին (ու ամենայն հավանականությամբ վերջին) անգամ աշխատելու եմ որպես մատուցող։ Եկեք ու Ռուֆուսը կհոգա ձեր բոլոր կարիքները :))

Նաիրուհի
01.08.2014, 17:13

Էսօր էլ ես եմ նույն տեցում, նույն պաշտոնով։ Համեցեք։

Ռուֆուս
02.08.2014, 15:00
Էսօր էլ ես եմ նույն տեցում, նույն պաշտոնով։ Համեցեք։

Էսօր կրկին ես եմ, եկեք :)

impression
02.08.2014, 15:01
աչքիս Գուգոյին ասեմ էս թեմայում ռեկլամի համար բյուջե առանձնացնի :D

Chuk
02.08.2014, 15:31
աչքիս Գուգոյին ասեմ էս թեմայում ռեկլամի համար բյուջե առանձնացնի :D

Բաններ դնեմ, ինչքա՞ն կտաք :))

Ներսես_AM
05.08.2014, 13:07
Կներեք սենց կարճ տեղեկացման համար, ուրիշ օր չեմ հարմարեցնում:

Այսպիսով

Վաղը՝ Օգոստոսի 6-ին, Չորեքշաբթի
Երեկոյան ժամը 18:00-ին

Հավաքվում ենք Կիևյան կամրջի մոտ Թումանյանի այգում,

Բերում ենք ճժերին (ով ունի), վազեցնում, հոգնեցնում ենք, ուղարկում տներով քնելու: Իսկ մնացածներով գնում ենք Կողբացու կողմերը մի փակ տեղում ծխահարվելու :drinks

keyboard
05.08.2014, 21:53
լավ եք անում, բա ինչ

Ներսես_AM
05.08.2014, 23:47
լավ եք անում, բա ինչ

Դու էլ արի լավ արա։ ;)

Բայց ոնց երևում ա ոչ մեկ էլ չի գալիս, մենակով եմ լավ անելու։

Աթեիստ
06.08.2014, 00:02
Դու էլ արի լավ արա։ ;)

Բայց ոնց երևում ա ոչ մեկ էլ չի գալիս, մենակով եմ լավ անելու։

Մի կռռա, ես կարող ա երևամ, մենակ։

Ռեյ սամա
06.08.2014, 00:44
Գալիս եմ ՃՃՃ

CactuSoul
06.08.2014, 00:59
Կներեք սենց կարճ տեղեկացման համար, ուրիշ օր չեմ հարմարեցնում:

Այսպիսով

Վաղը՝ Օգոստոսի 6-ին, Չորեքշաբթի
Երեկոյան ժամը 18:00-ին

Հավաքվում ենք Կիևյան կամրջի մոտ Թումանյանի այգում,

Բերում ենք ճժերին (ով ունի), վազեցնում, հոգնեցնում ենք, ուղարկում տներով քնելու: Իսկ մնացածներով գնում ենք Կողբացու կողմերը մի փակ տեղում ծխահարվելու :drinks

Ո՜ւխ, Արփին ա եկել ^_^ Ուտեմ :love
Հուսամ կհասցնեմ գալ-տեսնել: Ոնց գցում-բռնում եմ, 8-ի կողմերը նոր կարող եմ այգում լինել:
Իսկ Կողբացին Փարպեցին ա՞ :)) Կարելի ա «Պրոցես» գնալ, էնտեղ DJ ՕտաՐիկ (http://www.akumb.am/member.php/21095-Lanterfant)ն ա վաղը հանդես գալու (էս էլ FB event (https://www.facebook.com/events/707794762609598/)-ը) :B

Ներսես_AM
06.08.2014, 01:49

Կողբացին, հա, երևի Փարպեցին ա։ Ես էդ երկու փողոցները միշտ խառնում եմ։ :D

Chuk
06.08.2014, 01:54
Կողբացին, հա, երևի Փարպեցին ա։ Ես էդ երկու փողոցները միշտ խառնում եմ։ :D

Ես էլ գիտեմ թե Վեստ, կամ Այնթափ ես ուզում գնալ :))

Նորից շատ եմ ուզում գալ, բայց նորից խոսք տալ չեմ կարող :(

Ներսես_AM
06.08.2014, 01:55
Ես էլ գիտեմ թե Վեստ, կամ Այնթափ ես ուզում գնալ :))

Նորից շատ եմ ուզում գալ, բայց նորից խոսք տալ չեմ կարող :(

:cry2

Chuk
06.08.2014, 01:56
:cry2

Բայց ձգտելու եմ, ու հավանաբար գոնե կարճ ժամանակով կհաջողացնենք :)

Ներսես_AM
06.08.2014, 01:56
Բայց ձգտելու եմ, ու հավանաբար գոնե կարճ ժամանակով կհաջողացնենք :)

:kiss

Dayana
06.08.2014, 12:52
Ես էլ եմ ուզում տեսնել Ներսեսին, Արփիին ու Շուշանին :this

Ռուֆուս
06.08.2014, 12:58
Դայուշ, բա դու ե՞րբ ես գալու Հայաստան :)

Dayana
06.08.2014, 14:09
Դայուշ, բա դու ե՞րբ ես գալու Հայաստան :)

Եթե ամեն ինչ լավ լինի ՝ Դեկտեմբերին (հատուկ Բյուրի համար - պլանավորած ՝ 14-ին) ու ամենայն հավանականությամբ ՝ ընդմիշտ :aha

Kita
06.08.2014, 14:17
Կներեք սենց կարճ տեղեկացման համար, ուրիշ օր չեմ հարմարեցնում:

Այսպիսով

Վաղը՝ Օգոստոսի 6-ին, Չորեքշաբթի
Երեկոյան ժամը 18:00-ին

Հավաքվում ենք Կիևյան կամրջի մոտ Թումանյանի այգում,

Բերում ենք ճժերին (ով ունի), վազեցնում, հոգնեցնում ենք, ուղարկում տներով քնելու: Իսկ մնացածներով գնում ենք Կողբացու կողմերը մի փակ տեղում ծխահարվելու :drinks

Հիմա ինչ Լոկին վերցնեմ գամ :D
Իսկ ընդհանրապես ով է էտ ժամին հանդիպում անում յա :angry:beee

Smokie
06.08.2014, 14:29
Շատ: Շատ: Շաաաա՜տ եմ ուզում ես էլ գամ, բայց լինելու բան չի::cry

Բարի ժամանց::bye

Ներսես_AM
06.08.2014, 18:17
Մոռացել եմ գրեմ։ Սկզբում մանկական խաղահրապարակում նայեք։ Եթե չգտնեք զանգեք 099115920

Մուշու
06.08.2014, 18:18
Որտեղ եք լինելու ակումբցիներ ? Ավելի շուտ , որ հասնեմ ձեզ ոնց գտնեմ ? :(

Ներսես_AM
06.08.2014, 18:25
Որտեղ եք լինելու ակումբցիներ ? Ավելի շուտ , որ հասնեմ ձեզ ոնց գտնեմ ? :(

Մի գրառում վերև նայիր :))

Մուշու
06.08.2014, 18:26
Մի գրառում վերև նայիր :))
Արդեն նայել եմ :)

Վոլտերա
09.08.2014, 11:40
Ժող, էսօր չորսից Թումանյանի այգում հանդիպում կա: Ով հավես կանի, թող գա :)

Ռուֆուս
09.08.2014, 17:24
Ժող, էսօր չորսից Թումանյանի այգում հանդիպում կա: Ով հավես կանի, թող գա :)

Որտե՞ղ եք

Gayl
20.08.2014, 13:06
Մեր հարգարժան Վիսթը ոտքը ջարդել է ու էս պահին հիվանդանոցում է:
Եթե մարդ կա, որ ուզումա գա ապա թող17:00 ին Իսահակյանի արձանի մոտ լինի:

Ձայնալար
20.08.2014, 22:18
Մենակ չասես, որ էլի ավտոբուսից ա թռել :unsure

enna
29.08.2014, 16:49
Չե՞ք ուզում մինչև սեպտեմբեր հանդիպում անեք:think

enna
31.08.2014, 17:30
...

John
31.08.2014, 22:39
Չե՞ք ուզում մինչև սեպտեմբեր հանդիպում անեք:think
Ուզում ենք)

Մուշու
31.08.2014, 23:08
Ուզում ենք)
Ես էլ եմ ուզում

boooooooom
31.08.2014, 23:38
Գնդակ բերեմ?

Մուշու
31.08.2014, 23:40
Գնդակ բերեմ?

Բա առանց գնդակ ? :):)

Աբելյան
01.09.2014, 20:59
Օգոստոսի քանիսի՞ն եք հավաքվում:

Ծյէլեպորտ
03.09.2014, 10:17
Օգոստոսի քանիսի՞ն եք հավաքվում:

գրառումդ ամսի մեկին ես արել :Ճ

Նաիրուհի
03.09.2014, 11:01
Հանրություն, դեմ-կողմ ձայներ եմ հավաքում մեծ հանդիպման համար, հնարավոր է՝ Վանաձորում, մինչև ամսի 18-ը։ Շինոյին բարի ճանապարհ ասենք։

Կարծիքներ, օրվա ընտրություն, կողմնորոշվեք՝ ոնց անենք :))

boooooooom
03.09.2014, 12:31
=Նաիրուհի;2497425]Հանրություն, դեմ-կողմ ձայներ եմ հավաքում մեծ հանդիպման համար, հնարավոր է՝ Վանաձորում, մինչև ամսի 18-ը։ Շինոյին բարի ճանապարհ ասենք։

Կարծիքներ, օրվա ընտրություն, կողմնորոշվեք՝ ոնց անենք :))

Գնանք «Արտեկ» , խարույկ, խորոված սունկ, կարտոֆիլ,….:love Կիթառ իրա Նվագողով։ Մի խոսքով ես կողմ եմ։

John
03.09.2014, 12:35
Առաջարկում եմ երկուշաբթի, ամսի ութին )))

Մուշու
10.09.2014, 21:04
Ակումբ հավաքվենք շաբաթ/կիրակի ? Գնանք բուսաբանական այգի / թումանյանի այգի :

Cassiopeia
10.09.2014, 21:17
Ակումբ հավաքվենք շաբաթ/կիրակի ? Գնանք բուսաբանական այգի / թումանյանի այգի :
Կիրակի, բուսաբանական այգի :)

boooooooom
11.09.2014, 09:42
Կիրակի, բուսաբանական այգի :)

Ուզում եք սովորել հեծանի՞վ վարել. տեղում կկազմակերպենք։
Երեխաներին էլ կարելի է բերել. կխաղան կնայենք :)
Երևի ժամն է՞լ հստակեցնենք։

CactuSoul
12.09.2014, 02:08
Ուզում եք սովորել հեծանի՞վ վարել. տեղում կկազմակերպենք։
Երեխաներին էլ կարելի է բերել. կխաղան կնայենք :)
Երևի ժամն է՞լ հստակեցնենք։

Եկեք ցերեկով հավաքվենք: Արդեն այնքան էլ շոգ չի, համ էլ բուսաբանականը բարձրադիր է, կենտրոնի համեմատ հով կլինի: + ծառերի ստվերը
Առաջարկում եմ 2-3-ից հավաքվել: Մինչև երեկո կմնանք, ում ինչքան որ հարմար լինի:

Մուշու
12.09.2014, 10:36
Ֆեյբուքում գրելու ենք հավաքի մասին ?

Յոհաննես
13.09.2014, 17:04
Ասում եմ եկեք հանդիպենք :))

Two-Face
13.09.2014, 17:19
Ասում եմ եկեք հանդիպենք :))

Եկեք էսօր մինի-հանդիպում կազմակերպենք Յոհաննեսին տեսնենք :)

Մուշու
13.09.2014, 17:53
Եկեք էսօր մինի-հանդիպում կազմակերպենք Յոհաննեսին տեսնենք :)
Ասում ես որտեղ ?

Two-Face
13.09.2014, 17:58
Ասում ես որտեղ ?

Էտ Յոհաննեսին տրված ժամանակից ա կախված, կլինի հանդիպում թե չէ :/

Մուշու
13.09.2014, 18:00
Էտ Յոհաննեսին տրված ժամանակից ա կախված, կլինի հանդիպում թե չէ :/
Լավ սպասենք Յոհանեսին

Յոհաննես
13.09.2014, 18:20
Հա,ուրեմն ասեմ 7-ից 7 անց կես աննախադեպ հնարավորություն ունեք տեսնելու աֆրիկայից եկած փախստականին :)) Գարեջուր չեմ կարա խմեմ :(
Ուղիղ 7-ին Արամ Խաչատրյան :)

Nihil
13.09.2014, 21:39
Յոհան, բա վաղը՞

Նաիրուհի
13.09.2014, 22:35
Գրողը տանի, Յոհան, ու ես միայն նոր եմ տեսնում :(

Two-Face
14.09.2014, 00:06
Մեկ էլ երևի մի երկու շաբաթից: :(

John
14.09.2014, 00:08
Վաղվա հանդիպումից ի՞նչ կա

Ռուֆուս
14.09.2014, 00:29
Կարոտել էի Յոհանին, մի պուճուր կարոտս առա :love

Նաիրուհի
14.09.2014, 01:15
Վաղը ես 14.30-15.00-ից էնտեղ կլինեմ, մի երեք ժամ կարող եմ մնալ։ Հետո կարող եք իջնել Պրոցես, ես եմ էնտեղ լինելու :))

Մի խոսքով՝ 14.30-ից սկսած հավաքվում ենք Բուսաբանականում։

boooooooom
14.09.2014, 07:57
Մանկական նստարանը ամրացրել եմ հծանիվին (փոքրի համար, մեծը կգա самокат-ով ։ Բայց Արան Ցերեկվա քնից արթնանում է 15:00-16:00։ Մի խոսքով կգանք։

Մուշու
14.09.2014, 15:36
Ուր ենք երեխեք ? Ինչի հավաքին մարդ չկա ?

boooooooom
14.09.2014, 20:23
Ուր ենք երեխեք ? Ինչի հավաքին մարդ չկա ?

էէէէէ, լավ էլի Մուշու . աչքիս շուտ էս դուրս եկել ու չես սպասել մեզ :(

Մուշու
14.09.2014, 20:27
էէէէէ, լավ էլի Մուշու . աչքիս շուտ էս դուրս եկել ու չես սպասել մեզ :(
Ես ոչ էլ հասա վերջը :( հասկացա որ կորելու եմ ու չեկա

Cassiopeia
14.09.2014, 21:05
Լավն էր էսօրվա հեծանվային հանդիպումը։

Վոլտերա
14.09.2014, 21:14
Լավն էր էսօրվա հեծանվային հանդիպումը։

Նկարներ կան? :)

Cassiopeia
14.09.2014, 21:17
Նկարներ կան? :)

Շուտով կլինեն :)

keyboard
29.09.2014, 17:27
Բացառիկ հնարավորություն տեսնելու ինձ ու իմ 3 օրվա թրաշը: Մինչեւ 18:15 Մեղեդիում եմ: Տեսնվելուց պաչելը պարտադիր ա:
Հ.Գ. ուտելու բան կբերեք, սոված եմ։

GriFFin
03.10.2014, 16:16
Ժողովուրդ, կիրակի հանդիպելու միտք կա՞

keyboard
03.10.2014, 16:49
Ժողովուրդ, կիրակի հանդիպելու միտք կա՞

չէ, սաղ արտագաղթել են:B

GriFFin
03.10.2014, 18:08
չէ, սաղ արտագաղթել են:B
Թռե՞լ են տաք երկրներ:

keyboard
03.10.2014, 18:09
Թռե՞լ են տաք երկրներ:

Հա, հիմա էս երևանյան տուֆտա հանդիպումները էլ ակտուալ չեն, եվրոպաներն են հանդիպում, նենց որ դու տենց գեղում էլ կմնաս :P

GriFFin
03.10.2014, 19:45
Հա, հիմա էս երևանյան տուֆտա հանդիպումները էլ ակտուալ չեն, եվրոպաներն են հանդիպում, նենց որ դու տենց գեղում էլ կմնաս :P
Պաաաաահ, ես իմ ավչառկայի հետ կգնամ իմ գեղի այգիներուն ման գալու։ Տոժե մնե)))

Մուշու
05.10.2014, 14:03
Ժողովուրդ, կիրակի հանդիպելու միտք կա՞
Գրիֆֆինի առաջարկին միացող չկա ?

keyboard
15.10.2014, 18:23
Աննախադեպ ակցիա, ես՝ մեղեդիում, դուք հնարավորություն ունեք ինձ հյուրասիրել տոմատի հյութ:
Հ.Գ. հլը ստեղ եմ, ուտելու բան կբերեք, սոված եմ:

GriFFin
15.10.2014, 18:32
Բացառիկ հնարավորություն տեսնելու ինձ ու իմ 3 օրվա թրաշը: Մինչեւ 18:15 Մեղեդիում եմ: Տեսնվելուց պաչելը պարտադիր ա:
Հ.Գ. ուտելու բան կբերեք, սոված եմ։

déjà vu, լսիր, գլուխս թափ տվեցի մի հատ: Ինձ թվաց էլի շատ եմ խմել ու ապագան խառնում եմ անցյալի հետ:

keyboard
15.10.2014, 18:32
déjà vu, լսիր, գլուխս թափ տվեցի մի հատ: Ինձ թվաց էլի շատ եմ խմել ու ապագան խառնում եմ անցյալի հետ:
Չէ, էն վախտ թրաշով էի

Freeman
15.10.2014, 18:36
Աննախադեպ ակցիա, ես՝ մեղեդիում, դուք հնարավորություն ունեք ինձ հյուրասիրել տոմատի հյութ:
Հ.Գ. հլը ստեղ եմ, ուտելու բան կբերեք, սոված եմ:

Իսկ ես հեսա ճաշարան եմ գնու․, դե նախանձի)
թե՞ էդ նախանձելու չէր :think

keyboard
15.10.2014, 18:37
Իսկ ես հեսա ճաշարան եմ գնու․, դե նախանձի)
թե՞ էդ նախանձելու չէր :think
Ապ, ես նենց սոված եմ, որ դաժե բրնձով փլավին եմ նախանձում
Հ.Գ. կոնստրուկտիվ առաջարկներ արեք, թե գալիս եք սպասեմ, թե չէ գնամ ինձ հաց տվող փնտրեմ։

Մուշու
15.10.2014, 18:51
Ապ, ես նենց սոված եմ, որ դաժե բրնձով փլավին եմ նախանձում
Հ.Գ. կոնստրուկտիվ առաջարկներ արեք, թե գալիս եք սպասեմ, թե չէ գնամ ինձ հաց տվող փնտրեմ։
Էէէէ Հով ես ուզում եմ գամ , ասա օգուտ կա ուզելուցս ?
Հ.Գ. նյամ -նյամ նենց համով էր կերածս տորթիկը :P :P

keyboard
15.10.2014, 19:32
Էէէէ Հով ես ուզում եմ գամ , ասա օգուտ կա ուզելուցս ?
Հ.Գ. նյամ -նյամ նենց համով էր կերածս տորթիկը :P :P
Ուզում ես արի, ոտերդ կապել ե՞ն

keyboard
15.10.2014, 21:57
կայֆ հանդիպում էր :P

Cassiopeia
21.10.2014, 17:03
Հարգելի ակումբցիներ.
Այս հինգշաբթի՝ 23.10.2014թ. 17։00-ից սկսած հավաքվում ենք Բուսաբանական այգում՝ վերջապես հանդիպելու շատ սիրելի Նիկեայի հետ և վայելելու աշնան գեղեցիկ երեկոն։

Մենք մի փոքր միգուցե ուշանանք ։)

GriFFin
21.10.2014, 21:00

Կլինի շաբա՞ թ ։ Լավ էլիիիի

Cassiopeia
21.10.2014, 21:01
Այդ հարցով դիմել Նիկեային :)

GriFFin
21.10.2014, 21:04
Այդ հարցով դիմել Նիկեային :)
Դիմեցի (( Ես էլի քնության եմ ու չեմ կարողանալու գալ ( տխուր երեխա։

Cassiopeia
21.10.2014, 21:07
Ափսոս :(

keyboard
21.10.2014, 21:45
Ցուրտ ա, ժամն ուշ ա, անձրեւի հավանականություն կա: Տեղը փոխեք, մամաս չի թողի գամ

Մուշու
22.10.2014, 08:58
Ցուրտ ա, ժամն ուշ ա, անձրեւի հավանականություն կա: Տեղը փոխեք, մամաս չի թողի գամ
Երեկ նույնը ես էի ուզում Նիկեային ասեի :(

Cassiopeia
22.10.2014, 11:27
Առաջիկա օրերին անձրև չի սպասվում :) մի 2 աստիճան էլ եղանակը տաքանալու է: մենք քոլեջից հետո ենք գալու, էդ ժամին հազիվ հասնենք, աշխատողների համար էլ շուտ է ժամը: Նիկեան էլ է մինչև էդ ժամը զբաղված: Կարելի է սկզբում հավաքվել այնտեղ, հետո տեղափոխվել որևէ փակ տարածք:

Cassiopeia
22.10.2014, 22:22
Վաղը ո՞ւմ սպասենք :)

Նիկեա
22.10.2014, 22:44
Վաղը ո՞ւմ սպասենք :)
Ինձ :oy

keyboard
23.10.2014, 01:08
ըհ, ոչմեկ չի գրում, որ ասենք գնալու ա հանդիպման, վաղը սաղ անկոչ հյուրի պես կհելնեն կգան:angry

John
23.10.2014, 02:39
Վաղը ո՞ւմ սպասենք :)
Ում ուզենք կսպասենք Վեր ջան. կարևորը՝ ում սպասում ենք գան ։Դ եթե նենց ստացվի ինձնից շուտ հասնող լինի՝ ինձ սպասեք)

Skeptic
23.10.2014, 10:32
Կենտրոններ եկեք, էլի :/

boooooooom
23.10.2014, 11:59
«Պապ բա ինչո՞վ ենք ընդեղ խաղալու».Ես ու իմ աղջիկը կգանք։

Cassiopeia
23.10.2014, 12:21
«Պապ բա ինչո՞վ ենք ընդեղ խաղալու».Ես ու իմ աղջիկը կգանք։
Կորյունի ու Աստղի հետ գունավոր տերևներով :)

boooooooom
23.10.2014, 16:57
Մենք ուշանում ենք ոչ իմ մեղքով։ Չփախնեք։

Նաիրուհի
23.10.2014, 19:31
Պրոցես եկողնե՞ր…

StrangeLittleGirl
23.10.2014, 20:45
Պրոցես եկողնե՞ր…

Ու՞ր եք, մեռա սպասելով :angry

keyboard
23.10.2014, 21:07
Ու՞ր եք, մեռա սպասելով :angry
Բյուր հետ նայի կտեսնես, հետեւիդ սեղանին նստած ենք:

StrangeLittleGirl
23.10.2014, 22:44
Բյուր հետ նայի կտեսնես, հետեւիդ սեղանին նստած ենք:
Սու՜տ

boooooooom
23.10.2014, 23:07
Էսօրվա հանդիպումը նենց շուտ ավարտվեց, ոնց որ իսկի չէինք էլ հանդիպել /ես ուշացել էի/: Էս հանդիպում չէր, էս ուղղակի հավաքվել էիք Բուսաբանականում, որ գնաք "Պրոցես" : Մյուս անգամ որ կհավաքվեք "խմելու" համար, զգուշացրեք, որ առանց երեխեքի գանք:

Մուշու
24.10.2014, 22:53

Արդեն ուշ էր է Բուուում ջան :( Կարելիա ոչ աշխատանքային օր հավաքվել ու երկար մնալ :
Հ.Գ. հրաշք ա աղջիկդ

Two-Face
10.11.2014, 18:11
Ժող, մի ժամից հնարավորություն ունենք Յոհաննեսին տեսակցելու: Հանդիպում ենք 19:10 Օպերայի Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

keyboard
10.11.2014, 18:39
Ժող, մի ժամից հնարավորություն ունենք Յոհաննեսին տեսակցելու: Հանդիպում ենք 19:10 Օպերայի Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

է մի անգամից 19:10 կգրեիք որ հանդիպում եք, գնում եմ տուն, էլ հետդարձի ճամփա չկա: :angry

Յոհաննես
10.11.2014, 20:30
է մի անգամից 19:10 կգրեիք որ հանդիպում եք, գնում եմ տուն, էլ հետդարձի ճամփա չկա: :angry
Ես էսօր եմ իմացել որ գալու եմ,էնպես որ ներեք ինձ:Բայց այ ակումբի պասիվությունը ես ձեզ չեմ ների :angry

keyboard
10.11.2014, 20:34
Ես էսօր եմ իմացել որ գալու եմ,էնպես որ ներեք ինձ:Բայց այ ակումբի պասիվությունը ես ձեզ չեմ ների :angry
Մեկ ա, դա քեզ չի փրկի իմ ահեղ դատաստանից :mad::mad:

John
10.11.2014, 23:20
Ես էսօր եմ իմացել որ գալու եմ,էնպես որ ներեք ինձ:Բայց այ ակումբի պասիվությունը ես ձեզ չեմ ների :angry

Հով, տեղյակ պահելու այլ տարբերակ մտածի, բացի ԱԿումբից... ֆբ-ում ստատուս, մտերիմ բոլոր ակումբցիների կողմից մյուս Ակումբցիներին սմս-ներ... եսիմ ապեր, մի բան արա: Որ ես կենտրոնում անկապ չքայլեմ, հետո գամ տուն, մի երկու ժամ հետո մտնեմ Ակումբ ու էս տեսնեմ...

Յոհաննես
10.11.2014, 23:36

Դե ուրեմն նախօրոք ասում եմ շաբաթ օրը գալու եմ,6-ի կողմեր կարանք հանդիպենք :)

The silent river
11.11.2014, 01:01
Դե ուրեմն նախօրոք ասում եմ շաբաթ օրը գալու եմ,6-ի կողմեր կարանք հանդիպենք :)
Քանի կարում ես հանդիպի կարոտդ առ, թե չէ, որ էկար Վայք սեփական կոյկիդ էլ ես կարոտելու::sos

Freeman
12.11.2014, 15:32
Քանի կարում ես հանդիպի կարոտդ առ, թե չէ, որ էկար Վայք սեփական կոյկիդ էլ ես կարոտելու::sos

Իրան գոնե մեկ-մեկ ազատ արձակում կտան կիրակի, բա ե՞ս ինչ ասեմ ։))
Չնայած, հեսա, որ եկավ, «բա ես ինչ ասեմ»-ի համար ստանալու եմ ։դ
Յոհան, գալուց պմ-ով համարդ կգրե՞ս, ես պմ գրում եմ ակումբով, չի գալիս

Մուշու
10.12.2014, 23:31
Առաջարկում եմ հանդիպում կազմակերպենք շաբաթ օրը : Ինչ կասեք հարմար է ?
Հ.Գ. հանդիպմանը լինելու է մեր զինոր ակումբցին` ֆրիմենը :

Skeptic
10.12.2014, 23:57
+1

Տեղ ու ժամ, փլիզ:

մարդագայլուկ
11.12.2014, 00:54
Ես էլ ամենայն հավանականությամբ կգամ :)

Two-Face
11.12.2014, 01:42
Առաջարկում եմ հանդիպում կազմակերպենք շաբաթ օրը : Ինչ կասեք հարմար է ?
Հ.Գ. հանդիպմանը լինելու է մեր զինոր ակումբցին` ֆրիմենը :

Կիրակի էլ պետք ա որ մեր մյուս զինվոր ակումբցին՝ Յոհաննեսը գա: :)

Freeman
11.12.2014, 12:06
Կիրակի ինքը հանդիպման կգա՞

Freeman
11.12.2014, 20:48
Հանդիպումը` Կիրակի, ժամը գրեք հաջորդ գրառումներում ))

Հայկօ
12.12.2014, 14:21
Ուզում եմ հաջողացնեմ, ես էլ գամ :):

Դատարկություն
12.12.2014, 17:22
Կիրակի էլ պետք ա որ մեր մյուս զինվոր ակումբցին՝ Յոհաննեսը գա: :)
Ինձ թվում ա, մյուս զինվոր ակումբցի Պիրիտին էլ կարամ բերեմ :))

Two-Face
12.12.2014, 17:35
Կիրակի ինքը հանդիպման կգա՞

Հենց նոր տեղեկացա, որ Յոհաննեսը կիրակի 6.30 կլինի Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Առաջարկում եմ էտ ժամանակ հանդիպել:

Աբելյան
12.12.2014, 23:05
Եթե 4 անց կես հանդիպեք, ես էլ կարամ գամ :oy

Freeman
12.12.2014, 23:40
Հենց նոր տեղեկացա, որ Յոհաննեսը կիրակի 6.30 կլինի Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Առաջարկում եմ էտ ժամանակ հանդիպել:

+1 կլինեմ

CactuSoul
13.12.2014, 19:07
Իսկ կլինի՞ Lazio սրճարանում կազմակերպեք հանդիպումը, որ երկու կես չլինեմ: Ժամը 7-ից էնտեղ միլոնգա (http://en.wikipedia.org/wiki/Milonga_%28place%29) ա լինելու :oy

Մուշու
13.12.2014, 21:09
Իսկ եթե մի փոքր շուտ հավաքվենք , Յոհանը հետո միանա մեզ ?

Յոհաննես
14.12.2014, 11:41
Իսկ եթե մի փոքր շուտ հավաքվենք , Յոհանը հետո միանա մեզ ?
Յոհանը էսօր ձեր տրամադրության տակ է,տեղ ու ժամ ասեք ու ես կգամ :))

CactuSoul
14.12.2014, 18:49
Ժո՞ղ, վերջը ի՞նչ եղավ: Հավաքվեցի՞ք: Ո՞ւր եք:
Թե՞ հանգիստ խղճով միլոնգայի գնամ :D

John
14.12.2014, 20:01
Ժո՞ղ, վերջը ի՞նչ եղավ: Հավաքվեցի՞ք: Ո՞ւր եք:
Թե՞ հանգիստ խղճով միլոնգայի գնամ :D
Մեջիք դորս ինչ-որ