PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12] 13 14 15 16 17 18 19

Two-Face
20.12.2013, 18:32
Ես էլ եմ ուզում գամ: Կասե՞ք, էս շաբաթ ա՞ լինելու ու ժամը քանիսի՞ն: :)

Alphaone
20.12.2013, 18:50
Ինչի՞, Ալֆ: :(

Ռուբ, մնալ չեմ կարող, իսկ էն ժամերին, երբ հավաքվում եք, արդեն վերադառնալ չի ստացվի :(

Վահե-91
20.12.2013, 18:53
Ռուբ, մնալ չեմ կարող, իսկ էն ժամերին, երբ հավաքվում եք, արդեն վերադառնալ չի ստացվի :(
ձեր տները ծախեք, եկեք Երևանում ապրեք, իյա :angry

StrangeLittleGirl
20.12.2013, 23:02
Ռուբ, մնալ չեմ կարող, իսկ էն ժամերին, երբ հավաքվում եք, արդեն վերադառնալ չի ստացվի :(
իսկ եթե մեր տունը առաջարկե՞մ

Ժող, Լիլի հետ էսօր խոսեցի: Եթե ուզում եք, կարող ենք վաղը Պրոցեսում հավաքվել, բայց նախապես ժամ ասեք ու թե ովքեր են գալու, որպեսզի Լիլը մեզ համար տեղ պահի:

Alphaone
20.12.2013, 23:54
իսկ եթե մեր տունը առաջարկե՞մ

Ժող, Լիլի հետ էսօր խոսեցի: Եթե ուզում եք, կարող ենք վաղը Պրոցեսում հավաքվել, բայց նախապես ժամ ասեք ու թե ովքեր են գալու, որպեսզի Լիլը մեզ համար տեղ պահի:

Բյուր, մնալու տեղ ունեմ, բայց մեզ մոտ շաբաթ-կիրակի աշխատանքային ա ու տարվա վերջ, եթե անգամ շաբաթ գործի չգնամ, գամ, կիրակի կարևոր աշխատանքային հանդիպում ունենք, չեմ կարա բաց թողեմ, ոչ էլ կհասցնեմ ժամանակին հետ գալ :(

Արամ
21.12.2013, 00:04
Ես էլ եմ ուզում գամ: Կասե՞ք, էս շաբաթ ա՞ լինելու ու ժամը քանիսի՞ն: :)
Հա եղբայր, էս շաբաթվա շաբաթ օրվա մասին ա խոսքը ;)

Ruby Rue
21.12.2013, 09:25
Եթե Պրոցեսի առաջարկն ուժի մեջ է, ես ժամը վեցից էնտեղ կլինեմ::)

StrangeLittleGirl
21.12.2013, 10:09
Եթե Պրոցեսի առաջարկն ուժի մեջ է, ես ժամը վեցից էնտեղ կլինեմ::)

օկ, Լիլոշին կզգուշացնեմ, որ տեղ պահի, ես էլ իննի կողմերը կգամ

Freeman
21.12.2013, 10:45
Դու ինձ խոստացել էիր, որ գամ, հանդիպելու ենք: :P

ես երևի դրժեմ խոստումս, էդ ժամին գրողի ծոց եմ գնում :(

impression
21.12.2013, 12:07
ժող ջան, իհարկե բարով եք գալիս, բոլորիդ էլ ուզում եմ տեսնել, բայց պետք ա զգուշացնեմ, որ մեր մոտ էսօր վինիլ երեկո ա սպասվում, ինչը նշանակում ա բարձր երաժշտություն՝ ամենաուշը ժամը իննից: եթե դրա հետ խնդիր չունեք, էկեք :)

StrangeLittleGirl
21.12.2013, 12:14
կարո՞ղ ա ուրիշ տեղ հավաքվենք :))

Նաիրուհի
21.12.2013, 13:08
կարո՞ղ ա ուրիշ տեղ հավաքվենք :))

Հա էլի, քիչ աղմկոտ տեղ, եթե հնարավոր է։ Ուղղակի գլուխս չի աշխատում հիմա, որ տարբերակներ առաջարկեմ։

Ruby Rue
21.12.2013, 14:16
Իսկ այլ տեղի առաջարկներ չկա՞ն: Ես տենց էդքան էլ լավ չգիտեմ:

Նաիրուհի
21.12.2013, 14:23
եթե փաբ՝ առաջարկում եմ էսօր Կանտալուպ գնալ։ Էնտեղ աղմկոտ չի, եթե բախտներս էլ բերի՝ ներսի պուճուր սրահը մեզնով անենք, ավելի պայծառ։
Պուշկին-Փարպեցի խաչմերուկում է։

Նաիրուհի
21.12.2013, 15:01
ԱՄՆ-ից մեր հատուկ հյուրի ցանկությամբ :))

Էսօր՝ 18.00-ից, հավաքվում ենք Կանտալուպ փաբում՝ Պուշկին-Փարպեցի խաչմերուկ։
Պուշկինի փողոցով գալիս եք, աջ մայթով, Փարպեցի խաչմերուկի մոտ աջ եք նայում, աստիճաններով իջնում եք ներքև ու հայտնվում Կանտալուպում։
Կամ Փարպեցիով իջնում եք ձախ մայթով, թեքվում Պուշկին ու մտնում գետինը... ըըը... Կանտալուպ, էլի։

Hayk Avetisyan
25.12.2013, 12:26
Ինչ որ մեկը կուզի՞ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ համերգի (http://www.tomsarkgh.am/event/2735/%D5%80%D5%8A%D4%BF%D5%86-%D6%87-%D5%80%D5%B8%D5%BE%D5%A5%D6%80.html) հրավիրատոմս, ինձ նամակով գրեք:

Նաիրուհի
27.12.2013, 16:51
Էսօր՝ էս պահից սկսած, կարող եք միանալ «Պրոցեսում» չափահաս վհուկ Մարիի՝ պաշտոնապես մեծերի շարքն անցնելու փաստի տոնակատարությանը։
Հասցեն ոնց որ թե Սարյան 1ա, Բրյուսովի կողմերը :)
Համարս ունեցողներ, կարող եք զանգել չգտնելու դեպքում։

Alphaone
27.12.2013, 21:20

երանի էդտեղ լինեի :(

impression
28.12.2013, 02:31
երանի էդտեղ լինեի :(

հա, ես էլ... :(

Նաիրուհի
28.12.2013, 02:50
հա, ես էլ... :(

Դու նկարներն ուղարկի ։անգռը

Նաիրուհի
04.01.2014, 18:21
Ակումբցիներ ջան, ամսի 6-ին՝ 17.30-ից սկսած, հավաքվում ենք Post Office Pub-ում ուրախանալու ու պարելու։ Հանդիպման առիթն ու կազմակերպիչը ես եմ, նենց որ լավ հնարավորություն է ստուգելու, թե ինչքան մարդ է ուզում էդ օրն ինձ հետ ուրախանալ :) Համով տորթիկն էլ իմ կողմից բոնուս կլինի :)

Տեղը գտնում եք էսպես.
Քաղաքապետարանի դիմացի մայթ, Մոսկվայի տան ու Գլաձոր համալսարանի մեջտեղի ճանապարհով ուղիղ գնում եք, զորամասի կողքով ու առաջին բարձրահարկից աջ եք մտնում, դեղատան կողքին է։
2-րդ տարբերակ. Գրիգոր Լուսավորչի փողոցից BMW-ի սալոնի կողքով մտնու եք, թեքվում ձախ ու դուրս գալիս զորամասի մոտ, էնտեղից գնում եք ուղիղ ու առաջին բարձրահարկից աջ եք թեքվում, դեղատունն էլի էնտեղ սպասում է :)

impression
05.01.2014, 01:57
կաշխատեմ գալ, եթե չաշխատեմ :))

Chuk
05.01.2014, 01:58
նենց որ լավ հնարավորություն է ստուգելու, թե ինչքան մարդ է ուզում էդ օրն ինձ հետ ուրախանալ
նենց ա, որ մարդ կա, ուզում ա էդ օրը քո հետ ուրախանա, բայց հավանաբար չի կարողանա :beee

Վահե-91
05.01.2014, 02:00
գալիս ենք :)

My World My Space
05.01.2014, 09:02
նենց ա, որ վերջին մի տարվա կտրվածքով հանդիպումները կազմակերպվում են սովորաբար էն օրերին, որ օրերին ես խայտառակ գրաֆիկով լծված եմ լինում գործիս...
:(

keyboard
05.01.2014, 11:20
ես հուսամ, որ ահագին մարդ չի գա, մի էդքան էլ էդ փաբի տեղը չեն գտնի ու իմ ուզածը կլինի :hands

:D

Վահե-91
05.01.2014, 11:28
ես հուսամ, որ ահագին մարդ չի գա, մի էդքան էլ էդ փաբի տեղը չեն գտնի ու իմ ուզածը կլինի :hands

:D
գիշերները չե՞ս քնում, որ չար պլաններ մշակես :D

keyboard
05.01.2014, 11:41
չէ, հիմնականում ցերեկներն եմ աշխատում:D

Նաիրուհի
05.01.2014, 13:04
նենց ա, որ վերջին մի տարվա կտրվածքով հանդիպումները կազմակերպվում են սովորաբար էն օրերին, որ օրերին ես խայտառակ գրաֆիկով լծված եմ լինում գործիս...
:(

Առաջարկում եմ՝ դու էլ մարտի 19-ին հանդիպում կազմակերպես ;) Գոնե էդ օրը զբաղված չես լինի երևի :)

StrangeLittleGirl
05.01.2014, 13:33
Լիլ, ես անպայման գալու եմ, բայց տեղը տեղը չբերեցի :)) Հեռախոսիդ ուշադիր կլինես, որ հասնեմ քաղաքապետարան, զանգեմ, բացատրես

Վահե-91
06.01.2014, 17:15
մենք ստեղ ենք ու հլը ոչ մի բան չի կատարվում :unsure

Վահե-91
08.01.2014, 17:27
առաջին աշխատավարձիս բոլորիդ պիվա եմ հյուրասիրում :yahoo
տեղը դուք կասեք, օրն էլ՝ ես :))

Chuk
08.01.2014, 17:28
առաջին աշխատավարձիս բոլորիդ պիվա եմ հյուրասիրում :yahoo
տեղը դուք կասեք, օրն էլ՝ ես :))

Իմ բաժինն ուղարկի գործիս տեղը :))

Վահե-91
08.01.2014, 17:32
Իմ բաժինն ուղարկի գործիս տեղը :))
հլը մի ամիս կա էտ օրվան, լավ մտածի :))

Two-Face
07.02.2014, 14:03
Կարող ա՞ կիրակի հանդիպման ցանկություն լինի: Stop Club-ում էլ լավ իվենթ կա: :)

http://i.imgur.com/lHuvLqt.png

VisTolog
07.02.2014, 14:05
հլը մի ամիս կա էտ օրվան, լավ մտածի :))

Ի դեպ, վաղը մեկ ամիսա լինում ուղիղ: :))

Վահե-91
07.02.2014, 22:37
Ի դեպ, վաղը մեկ ամիսա լինում ուղիղ: :))
ինչ էլ հոտառություն ունես...ու՞ր գնանք :))

Յոհաննես
08.03.2014, 22:45
Էս թեմայում գրում եմ,որ հանդիպում եմ ուզում ու տեսնեմ ինչ արձագանքներ կլինեն :))

Վահե-91
08.03.2014, 23:57
Էս թեմայում գրում եմ,որ հանդիպում եմ ուզում ու տեսնեմ ինչ արձագանքներ կլինեն :))
հիմա գրաֆիկս նենց ա, որ երկուշաբթի ու երեքշաբթի եմ տանը...եթե էտ օրերին լինի, կգամ :))

Alphaone
08.03.2014, 23:59
հիմա գրաֆիկս նենց ա, որ երկուշաբթի ու երեքշաբթի եմ տանը...եթե էտ օրերին լինի, կգամ :))
հահա, նույն տեքստն էի պատրաստվում գրել :D

Վահե-91
09.03.2014, 00:10
հահա, նույն տեքստն էի պատրաստվում գրել :D
ո՞նց, դու էլ ես էդ օրերին տանը :D

Նարե91
09.03.2014, 00:18
Ժո´ղ, չխնդաք, բայց երկուշաբթին ու երեքշաբթին իմ ազատ օրերն էլ են: :))

Վահե-91
09.03.2014, 00:29
Ժո´ղ, չխնդաք, բայց երկուշաբթին ու երեքշաբթին իմ ազատ օրերն էլ են: :))
ես էլ վախենում էի, որ էս գրաֆիկով տունը կմնամ, որովհետև ոչ մեկի չեմ հանդիպի :))

Alphaone
09.03.2014, 00:42
ո՞նց, դու էլ ես էդ օրերին տանը :D

փաստորեն ոչ միայն ես :D

Յոհաննես
09.03.2014, 07:47
Ինձ ավելի հարմար են շաբաթը կամ կիրակին,բայց երբ էլ,որ լինի գործ,տուն,դաս,տեղ մի կողմ կթողնեմ կգամ :D

Յոհաննես
10.03.2014, 18:15
7 արձագանքը հերիք չէ՞ հանդիպում կազմակերպելու համար :crazy Հետո չասեք ականջի հետև գցեց :))

John
10.03.2014, 18:34
7 արձագանքը հերիք չէ՞ հանդիպում կազմակերպելու համար :crazy Հետո չասեք ականջի հետև գցեց :))

մեկն էլ ա հերիք Յոհաննես ջան, ոչ մի սահմանափակում չկա ;)

Յոհաննես
10.03.2014, 18:41
մեկն էլ ա հերիք Յոհաննես ջան, ոչ մի սահմանափակում չկա ;)
Ես հանդիպումներ կազմակերպելուց լավ չեմ,թե չէ մենակ էլ կգնայի հանդիպման :D
Շատերին երկուշաբթի ու երեքշաբթի է հարմար,կարող ենք մյուս երկուշաբթի կազմակերպել :)

Two-Face
11.03.2014, 14:59
Ժող, եկեք մի տեղ գնանք, էլի: Համարյա 2 ամիս ա, հանդիպում չի եղել: :cry2

Յոհաննես
12.03.2014, 22:43
Առաջարկ.
Երկուշաբթի 16:00-ին Թումոյի այգում :)
Նպատակ.
Ինչպես հասկանում եմ կարոտած կլինեք :))
Խնդրանք.
Եթե գրառումս անտեսում եք շնորհակալություն հայտնեք,որ հասկանամ :D

Ռուֆուս
12.03.2014, 22:57
Էէէ, ափսոս, Թումոյում չլիներ, կգայի :))

Լավ, իսկ եթե լուրջ, էս Յոհաննեսը լավ տիպ ա երևում, հանդիպմանը գնացող ակումբցիներ ջան, հետ կգաք, ինձ մանրամասն կպատմեք, ով էր, ինչ էր ուզում :))

Alphaone
12.03.2014, 23:01
Էէէ, ափսոս, Թումոյում չլիներ, կգայի :))

Լավ, իսկ եթե լուրջ, էս Յոհաննեսը լավ տիպ ա երևում, հանդիպմանը գնացող ակումբցիներ ջան, հետ կգաք, ինձ մանրամասն կպատմեք, ով էր, ինչ էր ուզում :))

Ռուֆ, բա որ էն մանիակալ հակումբերով մարդկանցից լինի՝ զանգվածային սպանություն, ակումբցիներին թունավորել :D Իսկ եթե լուրջ, ահավոր ուզում եմ էս հանդիպմանը ներկա լինել, տեսնեմ ոնց եմ հարմարացնում :D

Յոհաննես
12.03.2014, 23:01
Էէէ, ափսոս, Թումոյում չլիներ, կգայի :))

Լավ, իսկ եթե լուրջ, էս Յոհաննեսը լավ տիպ ա երևում, հանդիպմանը գնացող ակումբցիներ ջան, հետ կգաք, ինձ մանրամասն կպատմեք, ով էր, ինչ էր ուզում :))
:lol Վայրը հատուկ եմ ընրել,որ ինձ հարմար լինի :))

Ռուֆուս
12.03.2014, 23:05
Ռուֆ, բա որ էն մանիակալ հակումբերով մարդկանցից լինի՝ զանգվածային սպանություն, ակումբցիներին թունավորել :D

Յոհաննե՞ս, կարո՞ղ է մենք եղբայրներ ենք։ Հլը բեր խալերով համեմատվենք :D

Յոհաննես
12.03.2014, 23:12
Յոհաննե՞ս, կարո՞ղ է մենք եղբայրներ ենք։ Հլը բեր խալերով համեմատվենք :D
Բեր :D եթե չես էլ բերի ասեմ. Մեջքիս վրա մի հատ մեեեեեեծ խալ :D

Ռուֆուս
12.03.2014, 23:20
Բեր :D եթե չես էլ բերի ասեմ. Մեջքիս վրա մի հատ մեեեեեեծ խալ :D

Չէ, չկպավ: :))

CactuSoul
13.03.2014, 14:12
Առաջարկ.
Երկուշաբթի 16:00-ին Թումոյի այգում :)

Չէ, բայց դուք մի հատ խորացեք, էլի, թե Յոհաննեսն ի՜նչ առաջարկ ա անում: Հուշեմ. երկուշաբթին մարտի 17-ն ա ;) ^_^

Չնայած կարող ա էդ օրն անձրևոտ (http://www.weather-forecast.com/locations/Yerevan/forecasts/latest) լինի, միգուցե ավելի լավ կլինի կենտրոնում որևէ փակ տեղ հավաքվել:

StrangeLittleGirl
13.03.2014, 14:20

Տեսնես՝ Յոհաննեսը հատու՞կ ա էդ օրն ընտրել, թե՞ ակամայից մեզ ամոթանք ա տալիս :))

Ձև չունենք ուրեմն: Ես գալու եմ, բայց շուտ եմ գնալու, որովհետև բացի ամեն ինչից էդ օրը Սուրբ Պատրիկ ա :love

Ռուֆուս
13.03.2014, 14:29
Լավ, գոնե չիմացողներին ասեք, որ մարտի 17-ը Ակումբի ծննդյան օրն է ու այդ օրն Ակումբը կդառնա 8 տարեկան: Գրողը տանի, արդեն 8 տարի է, Ակումբը կա :))

Յոհաննես
13.03.2014, 15:07
Պատահականություն մը :))
Իսկ տեղի ընտրությունը իմ համար բարդ է,ես Երևանում նորեկ եմ :crazy իմացածս տեղերը էդքան էլ չեն համապատասխանում :crazy

laro
13.03.2014, 23:31
Ես էլ կգամ :) Բայց ես չգիտեմ Թումանյանի այգու տեղը :oy

Վահե-91
13.03.2014, 23:34
Որ տենց ա ես էլ կգամ :))

Alphaone
13.03.2014, 23:54
եթե 16-ի փոխարեն ժամը 14-ին հավաքվեք՝ կգամ, ավելի ուշ չեմ կարա, քանի որ մինչև գամ, կլինի գնալու ժամը :(

Alphaone
13.03.2014, 23:55
Ես էլ կգամ :) Բայց ես չգիտեմ Թումանյանի այգու տեղը :oy

Անժ, Կիևյան փողոցի վերջում է, հենց կամուրջն անցնում ես, այգին արդեն երևում է:

laro
14.03.2014, 00:00
եթե 16-ի փոխարեն ժամը 14-ին հավաքվեք՝ կգամ, ավելի ուշ չեմ կարա, քանի որ մինչև գամ, կլինի գնալու ժամը :(
օհօօօ՜.... իմ մոտ էդպես կստացվի անմիջապես քննությունիգ հետո, վերջին ժամն էլ չեմ կարողանա նստել. բայց կարող եմ հարմարացնել (երևի)

StrangeLittleGirl
14.03.2014, 00:06
եթե 16-ի փոխարեն ժամը 14-ին հավաքվեք՝ կգամ, ավելի ուշ չեմ կարա, քանի որ մինչև գամ, կլինի գնալու ժամը :(

հա՜, տենց ավելի լավ ա, ես էլ կհասցնեմ տուն գալ, Պատրիկին պատրաստվել:

CactuSoul
14.03.2014, 00:34
եթե 16-ի փոխարեն ժամը 14-ին հավաքվեք՝ կգամ, ավելի ուշ չեմ կարա, քանի որ մինչև գամ, կլինի գնալու ժամը :(
Ինձ թվում ա՝ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն էս թեման ակտիվացնում ա, Ալֆան by default ուղղակի copy-paste ա անում էս տեքստը :))

Alphaone
14.03.2014, 00:35
Ինձ թվում ա՝ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն էս թեման ակտիվացնում ա, Ալֆան by default ուղղակի copy-paste ա անում էս տեքստը :))
Չէ, Կակտուս, ձևակերպումները տարբեր են :D

Յոհաննես
14.03.2014, 01:05
Ժամը 16-ին ինձ ավելի հարմար է,բայց դե ես ո՞վ եմ :D
Հանդիոպւմ ենք Մարտի 17-ին ժամը 14-ին:Ինձ որ մնա Թումոյի այգում :D

Վահե-91
14.03.2014, 01:12
Ժամը 16-ին ինձ ավելի հարմար է,բայց դե ես ո՞վ եմ :D
Հանդիոպւմ ենք Մարտի 17-ին ժամը 14-ին:Ինձ որ մնա Թումոյի այգում :D
հուսով եմ դու նախքինում ակումբում գրանցված չես եղել չէ՞ հետո բլոկ են արել մի քանի անգամ, նորից ես գրանցվել...տարօրինակ ես սմայլերն օգտագործում :think

Յոհաննես
14.03.2014, 01:24
հուսով եմ դու նախքինում ակումբում գրանցված չես եղել չէ՞ հետո բլոկ են արել մի քանի անգամ, նորից ես գրանցվել...տարօրինակ ես սմայլերն օգտագործում :think
ՉԷ :)) բայց եթե անկեղծ լինեմ սմայլերի հետ կապված պատմություն կա :crazy -հատկապես սրա հետ :))

LisBeth
15.03.2014, 00:12
էս ինչ մեեծ հանդիպում ա սպասվում: Ես հիշում եմ Թումանյանի այգին, իմ ու Մեֆի հանդիպումը:

Յոհաննես
15.03.2014, 00:22
էս ինչ մեեծ հանդիպում ա սպասվում: Ես հիշում եմ Թումանյանի այգին, իմ ու Մեֆի հանդիպումը:
Սիրտս սկսեց արագ աշխատել

LisBeth
15.03.2014, 00:26
Սիրտս սկսեց արագ աշխատել

ինչի՞

Յոհաննես
15.03.2014, 00:30
ինչի՞
Նոր մարդիկ,որոնք իրար գիտեն,իսկ ես մենակ ինձ գիտեմ :crazy

LisBeth
15.03.2014, 00:35
հա ճիշտ ա դա շատ վախենալու ա, մենք սաղ հին ծանոթներ ենք, իրար գիտենք սիրում միրում ենք:), դու էլ մենակ կլինես, իրոք որ ահավոր ա: Իմ ջանն էլ դող ընկավ:

Յոհաննես
15.03.2014, 00:37
հա ճիշտ ա դա շատ վախենալու ա, մենք սաղ հին ծանոթներ ենք, իրար գիտենք սիրում միրում ենք:), դու էլ մենակ կլինես, իրոք որ ահավոր ա: Իմ ջանն էլ դող ընկավ:
Ոչինչ, հերթական փորձությունը :))

LisBeth
15.03.2014, 00:38
Ոչինչ, հերթական փորձությունը :))

Ըհը, յու քեն մայք իթ: Սաղս էլ դրա միջով անցել ենք :D

Յոհաննես
15.03.2014, 00:44
Ըհը, յու քեն մայք իթ: Սաղս էլ դրա միջով անցել ենք :D
Հուսադրող էր,շնորհակալություն :))

LisBeth
15.03.2014, 00:45
Հուսադրող էր,շնորհակալություն :))

Խնդրեմ :)

Նաիրուհի
15.03.2014, 14:19
Ցավոք չեմ կարողանա միանալ բացօթյա հանդիպմանը։ Եթե ավելի ուշ որևէ փակ տարածք տեղափոխվեք՝ Ակումբի ծնունդը նշելու, խնդրում եմ ինձ չմոռանաք ասել։

John
15.03.2014, 14:25
անկախ նրանից, թե հանդիպումը որտե՞ղ ու որ ժամին կկայանա, հավանաբար 17ից հետո կմիանամ: Ցանկալի կլինի էդ ժամին հաստատ հանդիպմանը ներկա որևէ մեկի հեռ.համարն ունենամ :)

Աբելյան
15.03.2014, 14:54
Ամսի քանիսի՞ն ա:

CactuSoul
15.03.2014, 15:21
Ժող, եկեք միանգամից մի փակ տեղ որոշենք կենտրոնում, հանդիպենք, էլի: Էդ օրը կարող ա անձրև գա, իսկ այգուն մոտ հարմար տեղ չկա, որ էդ ժամանակ պատսպարվենք: Եկեք ռիսկի չդիմենք:
Յոհաննեսին էդ կողմերից կենտրոն եկող տրանսպորտի համարներ ասենք, թող գա: Հեռախոսի համարներ կարող ենք փոխանակել, պայմանավորվել, իրար գտնել, դժվար չի:

CactuSoul
15.03.2014, 15:22
Ամսի քանիսի՞ն ա:

17-ին, Հայկ, երկուշաբթի:

Յոհաննես
15.03.2014, 17:12
Որտեղ էլ լինի ես կգամ :)

Freeman
15.03.2014, 19:30
մի քիչ ուշոտ կգամ:
ու՞մ զանգեմ տվյալ ժամանակ տեղը իմանալու համար

Moonwalker
15.03.2014, 19:45
Երևի ես էլ կգամ, բայց որ կոնկրետ որոշեք մեծ ու գունավոր տառերով գրեք՝ ոնց որ միշտ:

Վահե-91
15.03.2014, 19:56
մի քիչ ուշոտ կգամ:
ու՞մ զանգեմ տվյալ ժամանակ տեղը իմանալու համար
Էլյա Հովհաննիսյանին :D

Դատարկություն
15.03.2014, 20:51
Իսկ մինչև 18.00+ կմնա՞ք, եթե այո, ես էլ կգամ :3

Ruby Rue
15.03.2014, 20:54
Ես էլ կարամ 19:00-ի կողմերը գամ:

Alphaone
15.03.2014, 21:13
Ժող, ինձ ավելի հարմար ա ուրեմն շաբաթ-կիրակի ավելի շուտ, քան իմ հանգստյան օրերին երեկոյան ժամերին, եթե մյուսներն էլ հարմարեցնեն, եկեք էդ օրերին հանդիպում անենք, թե չէ գալիս են էն մարդիկ, ում շատ եմ ուզում տեղնել, էն ժամերին, որ չեմ կարող մնալ-տեսնել :(

Nihil
15.03.2014, 22:26
էն որ ինձ ոչ մեկը չի հարցնում, ոչ մեկը չի սպասում, բայց ես էլ եմ ուզում միանալ :D

Alphaone
15.03.2014, 22:36
էն որ ինձ ոչ մեկը չի հարցնում, ոչ մեկը չի սպասում, բայց ես էլ եմ ուզում միանալ :D

Նիհիլ ջան, էստեղ ոչ մեկին չեն հարցնում, ինքնագլուխ որոշում, գալիս են, եթե իհարկե էն մեր թաքուն վամպիրա-վհուկա-այլմոլորակային հանդիպումներից չի, որոնցից հետո լիքը ակումբցիներ հատկապես ինձնից են նեղանում :D

Nihil
15.03.2014, 22:47

ահ, դե կգամ :)

laro
15.03.2014, 22:57
Ժողովուրդ էս ինչ խառը ժամեր եք ասում :)) Հիմա ես որ երկուսին գամ մինչև յոթը մնալու եմ որ բոլորիդ տեսնե՞մ :D Լավ դե տեղ ու ժամ ասեք վերջնական :)
եթե իհարկե գամ էլի, մի կերպ եմ ռիսկս հավաքել, կարող ա էլի կորցնեմ:

Յոհաննես
15.03.2014, 22:59
Ինչպես ես եմ հասկանում տեղը դեռ ընտրված չէ:
Առաջարկ
Ժամը 2-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտ հավաքվենք հետո էլ կորոշեք :))

laro
15.03.2014, 23:05
Իսկ եթե էսպիսի ժամային տարբերություն կա, չենք կարո՞ղ 3ին հավաքվել, որ հասցնենք բոլոին տեսնել: Հը՞ն Ալֆ, դու ասա...

StrangeLittleGirl
15.03.2014, 23:37
Էկել եմ ասելու ինձ վրա հույս չդնեք :)) Իսկ ով ինձ տեսնելու ցանկություն ունի, ութից հետո Կալյումե

Freeman
16.03.2014, 02:51
Էլյա Հովհաննիսյանին :D

Համա՞րը ;)

laro
16.03.2014, 11:45
Ուրեմն. հանդիպումն սկսվում ա ժամը 2ից Խաչատրյանի արձանի մոտ: Հետո կմիանան մյուսները, ում երբ հարմար ա :)
Առարկություններ կա՞ն

StrangeLittleGirl
16.03.2014, 12:43
Ուրեմն. հանդիպումն սկսվում ա ժամը 2ից Խաչատրյանի արձանի մոտ: Հետո կմիանան մյուսները, ում երբ հարմար ա :)
Առարկություններ կա՞ն

Վայ, եթե Արամ Խաչատրյան ա, մի կես ժամով կարող ա միանամ :)

Յոհաննես
16.03.2014, 23:22
Հարգելիներս ես ձեզ դեմքով չեմ ճանաչում,մեկդ ձեր համարը ուղարկեք էլի :)

Alphaone
16.03.2014, 23:44
Ժողովուրդ, եթե հանուն ինձ եք երկուսին հավաքվում (գերարժեքության կոմպլեքս), ապա ես հիվանդ պառկած եմ ու բոլոր հնարավոր պլաններս գրիպը տապալեց, կարող եք ավելի ուշ հավաքվել:
Բյուր, քո համարը Լարոյին տուր, որ գոնե մի հոգու հետ կապ լինի, գա, լա՞վ:

Դատարկություն
17.03.2014, 00:21
Մեկ էլ, եթե վեցից հետո ինչ-որ մեկը մնալու ա, ձեր համարն էլ ինձ տվեք կամ ասեք ով ա մնալու, ես համարը կուզեմ :))
Ալֆա, քեզ էլ :beee

StrangeLittleGirl
17.03.2014, 10:13
Ժողովուրդ, եթե հանուն ինձ եք երկուսին հավաքվում (գերարժեքության կոմպլեքս), ապա ես հիվանդ պառկած եմ ու բոլոր հնարավոր պլաններս գրիպը տապալեց, կարող եք ավելի ուշ հավաքվել:
Բյուր, քո համարը Լարոյին տուր, որ գոնե մի հոգու հետ կապ լինի, գա, լա՞վ:

Բյուրը Լարոյի հետ որոշեց, որ չի գալու :D

Sambitbaba
17.03.2014, 11:48
Քիչ առաջ հանդիպեցի Ռիկի հետ...

Առաջին ակումբցին էր ռեալում: Աննկարագրելի տպավորություն թողեց, արտակարգ տղա է:
Ռիկ ջան, շնորհակալ եմ հոյակապ երեկոյի համար...

Տուն գալուց անմիջապես հետո Տեսիլքից նամակ ստացա: Ռիկը հասցրել էր ասել, որ հանդիպել ենք, և Տեսիլքն էլ նման ցանկություն հայտնեց: Մի խոսքով, որոշեցինք կազմակերպել լոսանջելեսյան ակումբցիների հանդիպում:
Դե, Ռիկը երկու օրից գնում է, էնպես որ առայժմ երկուսս ենք...
Ճիշտն ասած, ես Մեֆից բացի ուրիշ ոչ ոգու տեղացի չգիտեմ: Բայց եթե կան ու կցանկանան... Մեֆ, դու՞ ինչ կասես...
Իսկ միգուցէ Ուլուանան ու Դավիթն էլ մտադրություն ունե՞ն մոտակա ժամանակներս Լոս այցելել... Վիշապն էլ մի անգամ չշրջանցի Գլենդելը... Կամ հանդիպենք ոչ Գլենդելում...

Մի խոսքով, ի՞նչ կարծիքներ կան, և ընդհանրապես, կա՞ն արդյոք Լոսում այլ ակումբցիներ...

Հ.Գ. Բյուր ջան, վերևի "շնորհակալությունը" պատահաբար է ստացվել, - սխալմամբ "կատարել գրառումի" փոխարեն սեղմեցի... Ներող եղիր: Շատ անկապ ստացվեց, այլ բան չկարծես...:oy

CactuSoul
17.03.2014, 14:06
Հանդիպում ենք ժամը 16:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

CactuSoul
17.03.2014, 14:18
Եթե "իրիկվա սմենից" մարդ կա օնլայն, եկեք միանգամից որոշենք, գրենք, թե 6-ից հետո ուր ենք գնալու: Մի բան ասեք, փլիզ, ես դժվարանում եմ որոշել :)

Յոհաննես
17.03.2014, 14:42
:angry ես ժամը 13:26-ից Խաչատրյանի արձանի մոտ կանգնած ձեզ էի սպասում:Հոգեպես ծանր վիճակում էի,մի քանիսին տեսա մտածեցի թե ակումբցի են,վախեցա թողեցի գնացի,եկա էլ իրանք չկային:Էդպես մի 15 րոպե էլ սպասեցի,մտա ակումբ տեսա,որ գրել եք, թողեցի տուն եկա:Մի խոսքով շատ շնորհակալ եմ :hands

Chilly
17.03.2014, 15:38
Չբռնե՞մ գամ, թե՞ բռնեմ չգամ :think

CactuSoul
17.03.2014, 15:46
Ով կուզենա միանալ, զանգեք: Հուսով եմ հեռախոսս չի դավաճանի: Համարս կարող եք Յոհաննեսից ճշտել :))
Ժամը 4-ի կազմից հաստատ ես եմ, laro-ն, Նաիրուհին: Կարող եք Նաիրուհուն էլ զանգել, եթե համարն ունեք:

Նենց եմ ձեռ ու ոտ ընկել, ոնց որ իմ ծնունդն ա, տնաշեններ, շարժվեք տեղներիցդ մի հատ :beee

Վահե-91
17.03.2014, 15:47
:angry ես ժամը 13:26-ից Խաչատրյանի արձանի մոտ կանգնած ձեզ էի սպասում:Հոգեպես ծանր վիճակում էի,մի քանիսին տեսա մտածեցի թե ակումբցի են,վախեցա թողեցի գնացի,եկա էլ իրանք չկային:Էդպես մի 15 րոպե էլ սպասեցի,մտա ակումբ տեսա,որ գրել եք, թողեցի տուն եկա:Մի խոսքով շատ շնորհակալ եմ :hands
:D հո չե՞ս նեղացել

Nihil
17.03.2014, 15:49
Ես էլ հիմա տնից դուրս եմ գալիս, որ գամ: Հույս ունեմ այնտեղ կլինեք եթե 5 րոպե ուշանամ, որովհետև այլապես գտնելու ձև չի լինելու :D

Nihil
17.03.2014, 15:51
հա, մեկ էլ ես ամաչում եմ շատ, նախօրոք ասեմ :D

boooooooom
17.03.2014, 16:42
Լսի Laro , ինչու այդպես արագ անցար ու չկանգնեցիր արձանի մոտ? :angry

laro
17.03.2014, 17:02
Ես քսան րոպեից ավել էդտեղ եմ եղել, ու ոչ մի ծանոթ դեմք չտեսնելով մրսած ու թրջված տուն եմ եկել: Բայց ես ոչ մեկին չեմ տեսել :unsure Լիքը էդտեղ կանգնած թրջվել եմ, մեկին էլ Անիի հետ եմ շփոթել...ուր էիք :o

Նաիրուհի
17.03.2014, 17:16
Լարո ջան, Անին հարգելի պատճառով է ուշացել։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ժամը 18.30-ից սկսած սպասում ենք ձեզ Գարեջրի ակադեմիայում։

հասցեն՝ Մոսկովյան 8, Պապլավոկից կինո Նաիրի գնացող հատվածում։

Alphaone
17.03.2014, 17:16
Ժողվոուրդ, եկեք հաջորդ հանդիպումը ես կազմակերպեմ, նստենք հենց արձանի մոտ, Շոկոլադնիցայում իմ համարն էլ տամ, ով գա, զանգի, արագ դիմավորեմ, բայց օրերը կտաքանան, նոր, քանի որ քանի ցուրտ ա, ես ամեն պահ ենթակա եմ հիվանդանալու :(

laro
17.03.2014, 17:23
Վերջ էսօր ես չեմ գա. ձեզ բարի ժամանց :)

Նաիրուհի
17.03.2014, 18:01
Արդեն տեղում ենք, համեցեք

Նաիրուհի
17.03.2014, 19:46
Եկող չկա՞։ ՍպասԸմ ենք

Mephistopheles
17.03.2014, 19:55
Քիչ առաջ հանդիպեցի Ռիկի հետ...

Առաջին ակումբցին էր ռեալում: Աննկարագրելի տպավորություն թողեց, արտակարգ տղա է:
Ռիկ ջան, շնորհակալ եմ հոյակապ երեկոյի համար...

Տուն գալուց անմիջապես հետո Տեսիլքից նամակ ստացա: Ռիկը հասցրել էր ասել, որ հանդիպել ենք, և Տեսիլքն էլ նման ցանկություն հայտնեց: Մի խոսքով, որոշեցինք կազմակերպել լոսանջելեսյան ակումբցիների հանդիպում:
Դե, Ռիկը երկու օրից գնում է, էնպես որ առայժմ երկուսս ենք...
Ճիշտն ասած, ես Մեֆից բացի ուրիշ ոչ ոգու տեղացի չգիտեմ: Բայց եթե կան ու կցանկանան... Մեֆ, դու՞ ինչ կասես...
Իսկ միգուցէ Ուլուանան ու Դավիթն էլ մտադրություն ունե՞ն մոտակա ժամանակներս Լոս այցելել... Վիշապն էլ մի անգամ չշրջանցի Գլենդելը... Կամ հանդիպենք ոչ Գլենդելում...

Մի խոսքով, ի՞նչ կարծիքներ կան, և ընդհանրապես, կա՞ն արդյոք Լոսում այլ ակումբցիներ...

Հ.Գ. Բյուր ջան, վերևի "շնորհակալությունը" պատահաբար է ստացվել, - սխալմամբ "կատարել գրառումի" փոխարեն սեղմեցի... Ներող եղիր: Շատ անկապ ստացվեց, այլ բան չկարծես...:oy

Լավ կարծիքի եմ… Ռիկը հլա ստեղ ա՞

Sambitbaba
17.03.2014, 21:05
Լավ կարծիքի եմ… Ռիկը հլա ստեղ ա՞
Էս ինչ անսպասելի ուրախալի կարծիք էր, Մեֆ ջան, հավատս չի գալիս... Եթե չես կատակում, ուրեմն կլինի, թե ապագա թոռներիս ինչ պատմեմ...
Ռիկն էստեղ է դեռ երկու օր, եթե շտապենք, միգուցէ հասցնենք:
Տեսիլքն էլ, կարծում եմ, շատ ուրախ կլինի:
818) 726-8959 - էս ես եմ, Մեֆ ջան, սպասում եմ
զանգիդ:

Ուլուանա
17.03.2014, 21:15
Դուք էսօր որոշել եք ինձ լրիվ նախանձից պայթեցնե՞ք :))։ Մի մասը Երևանում հավաքվում, Ակումբի ծնունդ ա նշում, մյուսները Լոսում են մինի հանդիպում անում, ես էլ, էս անտերուդուս Նյու Յորքում մենակ նստած, ոչ մի ակումբցու չեմ հանդիպում :beee։

Սամ, չէ, ցավոք, մոտ ապագայում Լոս այցելելու պլաններ չկան։ Իսկ դու Նյու Յորք այցելելու մտադրություն չունե՞ս։

ivy
17.03.2014, 21:17
Մեկ-մեկ էլ Մյունխեն էկեք իհ :aaa

Դավիթ
17.03.2014, 21:31
Ես հաստատ չեմ կարող: Ապրիլի 5-6 ին կլինեմ Լոսում, էն էլ ուրիշ դարդերով:

Sambitbaba
17.03.2014, 21:37
Դուք էսօր որոշել եք ինձ լրիվ նախանձից պայթեցնե՞ք :))։ Մի մասը Երևանում հավաքվում, Ակումբի ծնունդ ա նշում, մյուսները Լոսում են մինի հանդիպում անում, ես էլ, էս անտերուդուս Նյու Յորքում մենակ նստած, ոչ մի ակումբցու չեմ հանդիպում :beee։

Սամ, չէ, ցավոք, մոտ ապագայում Լոս այցելելու պլաններ չկան։ Իսկ դու Նյու Յորք այցելելու մտադրություն չունե՞ս։
Ճիշտն ասած, երբեք չեմ եղել. .. Ցանկություն, իհարկե, կա, բայց առայժմ չի հաջողվում:
Բայց հիմա, քո հարցից հետո, մտքերս շուռ կտամ դեպի Նյու Յորք. ..
Քանզի, եթե միտք կա, ուրեմն կիրականանա:

Sambitbaba
17.03.2014, 21:45
Մեկ-մեկ էլ Մյունխեն էկեք իհ :aaa
Հենց ընկնեմ այդտեղ, առաջինը քեզ եմ հանդիպելու. ..
Բայց դու ասացիր, որ գալու ես,ու ես անհամբեր սպասում եմ արդեն...

Mephistopheles
17.03.2014, 22:03
Էս ինչ անսպասելի ուրախալի կարծիք էր, Մեֆ ջան, հավատս չի գալիս... Եթե չես կատակում, ուրեմն կլինի, թե ապագա թոռներիս ինչ պատմեմ...
Ռիկն էստեղ է դեռ երկու օր, եթե շտապենք, միգուցէ հասցնենք:
Տեսիլքն էլ, կարծում եմ, շատ ուրախ կլինի:
818) 726-8959 - էս ես եմ, Մեֆ ջան, սպասում եմ
զանգիդ:

երկու օ՞ր… արաաա՜… կարա՞ ձգի մի քիչ…

Mephistopheles
17.03.2014, 22:07
Տեսիլք, քանի՞ տարեկան ես… աղջիկ ե՞ս թե տղա…

Sambitbaba
17.03.2014, 22:28
երկու օ՞ր… արաաա՜… կարա՞ ձգի մի քիչ…
Էլի սկսեցիր?..

Յոհաննես
17.03.2014, 22:28
Մարդ ամաչում էլ է մի բան գրի հանդիպման մասին :D
Ի՞նչ ասեմ:Չգիտեմ ես ինչպես,բայց դուք լավն էիք :))

Sambitbaba
17.03.2014, 22:32
Ես հաստատ չեմ կարող: Ապրիլի 5-6 ին կլինեմ Լոսում, էն էլ ուրիշ դարդերով:
Եթե դարդերիդ դարմանը շուտ գտնես, կարելի է էդ օրերին էլ. ..

Mephistopheles
17.03.2014, 22:40
Էլի սկսեցիր?..

չէ Սամ...

Sambitbaba
17.03.2014, 22:47
չէ Սամ...
Ինչը` չէ... Չսկսեցիր` չէ, թե չենք հանդիպում`չէ? ..

Mephistopheles
17.03.2014, 23:08
Ինչը` չէ... Չսկսեցիր` չէ, թե չենք հանդիպում`չէ? ..

չսկսեցի... երկու օրը շատ շոռթ նոթիս ա

laro
17.03.2014, 23:13
Մարդ ամաչում էլ է մի բան գրի հանդիպման մասին :D
Ի՞նչ ասեմ:Չգիտեմ ես ինչպես,բայց դուք լավն էիք :))
Նկարներ եմ պահանջում :))

Ռուֆուս
17.03.2014, 23:24
Հանդիպմանը ո՞վ էր գնացել, ինձ ցուցակ ներկայացրեք, որ բոլորիդ հերթով բացասական վարկանիշ տամ :goblin

Հարգանքներով՝

Նախանձից տրաքացած, Իտալիայում վեր ընկած Ռուֆուս: :beee

տեսիլք
17.03.2014, 23:38
Տեսիլք, քանի՞ տարեկան ես… աղջիկ ե՞ս թե տղա…
Հանդիպման կգաս՝ կիմանաս ;)

Nihil
17.03.2014, 23:45
համ էլ ապրեք, էսօր տրամադրություն չունեի, բայց որ եկա, ահագին դզվեցի
ինչ լավն եք, հաճելի էր բոլորիդ էլ տեսնելը :)

ivy
18.03.2014, 00:36
Հանդիպմանը ո՞վ էր գնացել, ինձ ցուցակ ներկայացրեք, որ բոլորիդ հերթով բացասական վարկանիշ տամ :goblin

Հարգանքներով՝

Նախանձից տրաքացած, Իտալիայում վեր ընկած Ռուֆուս: :beee

Ռուֆ, չկա-չկա, արի ես ու դու մի հատ մինի եվրոպական հանդիպում անենք, Սաջին էլ թող միանա, հետո էլ մի տոննա նկար կքցենք էստեղ, իրար մասին նորանոր կարծիքներ կգրենք, սեր կբացատրենք, կխոստանանք նորից հանդիպել ու դեռ ավելի կայֆ ժամանակ անցկացնել, ու թող բոլորը մեզ նախանձեն:

Յոհաննես
18.03.2014, 00:39

Մի տոմս էլ ինձ չե՞ք ուղարկի

Ռուֆուս
18.03.2014, 00:42
Ռուֆ, չկա-չկա, արի ես ու դու մի հատ մինի եվրոպական հանդիպում անենք, Սաջին էլ թող միանա, հետո էլ մի տոննա նկար կքցենք էստեղ, իրար մասին նորանոր կարծիքներ կգրենք, սեր կբացատրենք, կխոստանանք նորից հանդիպել ու դեռ ավելի կայֆ ժամանակ անցկացնել, ու թող բոլորը մեզ նախանձեն:

Գալիս եմ, մենք իրականում ավելի շատ ենք, քան իրենց է թվում, դեռ Անգլիայից, Ֆրանսիայից, Չեխիայից ու էլի մի քանի երկրներից կարող ենք մարդ բերել։ Նենց անենք, նախանձից սրտները կանգնի, տեղն է իրենց :))

Արամ
18.03.2014, 00:42
Ռուֆ էսօր քեզ հիշել եմ, ծի~տ :love

ivy
18.03.2014, 00:43
Հա, ու դեռ Բյուրն էլ ա էսա մեր կողմերը գալիս :beee

Վահե-91
18.03.2014, 00:46
Ռուֆ էսօր քեզ հիշել եմ, ծի~տ :love
Է՞ն որ ասեցիր, հենց Ռուֆուսը ոտը դնի Հայաստան բռնելու եմ ու......:D

Ռուֆուս
18.03.2014, 00:48
Ռուֆ էսօր քեզ հիշել եմ, ծի~տ :love

Մերսի, ազիզ, ես էլ քո մասին եմ հա մտածում :kiss

Արամ
18.03.2014, 00:48
Է՞ն որ ասեցիր, հենց Ռուֆուսը ոտը դնի Հայաստան բռնելու եմ ու......:D
Սադրի՛չ :beee

Ռուֆուս
18.03.2014, 00:49
Է՞ն որ ասեցիր, հենց Ռուֆուսը ոտը դնի Հայաստան բռնելու եմ ու......:D

Վա՜յ, մերսի որ տեղյակ պահեցիր, պետք ա ձև գտնեմ, որ էլ ոտս Հայաստանում չհայտնվի :))

Վահե-91
18.03.2014, 00:58
Վա՜յ, մերսի որ տեղյակ պահեցիր, պետք ա ձև գտնեմ, որ էլ ոտս Հայաստանում չհայտնվի :))
տենց եք անում էլի, որ Հայաստանը դեպոպուլյացիաի ա ենթարկվում :beee

Ռուֆուս
18.03.2014, 00:58
տենց եք անում էլի, որ Հայաստանը դեպոպուլյացիաի ա ենթարկվում :beee

Վահե, սպասի, իմ մասին էլ ինչե՞ր էր ասում :))

Վահե-91
18.03.2014, 00:59
Վահե, սպասի, իմ մասին էլ ինչե՞ր էր ասում :))
դե ակումբի կանոնադրությունը թույլ չի տալիս, թե չէ կասեի :lol

Sambitbaba
18.03.2014, 01:15
չսկսեցի... երկու օրը շատ շոռթ նոթիս ա
Նայիր հարմարությանդ, Մեֆ ջան, բայց Ռիկն ինչ կապ ունի? Կարելի էր Դավին համոզել ու նրա գալուց հանդիպել: Կարևորը` ցանկություն լինի...

Վահե-91
18.03.2014, 01:24
հա, մեկ էլ ես ամաչում եմ շատ, նախօրոք ասեմ :D
սուտ :))

StrangeLittleGirl
18.03.2014, 01:56
Հանդիպմանը ո՞վ էր գնացել, ինձ ցուցակ ներկայացրեք, որ բոլորիդ հերթով բացասական վարկանիշ տամ :goblin

Հարգանքներով՝

Նախանձից տրաքացած, Իտալիայում վեր ընկած Ռուֆուս: :beee

Ռուֆ, ես էս տարի մի 90%-ով գալու եմ Իտալիա, ընդ որում՝ ձեր հյուսիս կողմերը, նենց որ մենք էրկուսով հանդիպում կանենք, թող մյուսները ջիջիլից պայթեն :))

StrangeLittleGirl
18.03.2014, 01:57
Հա, ու դեռ Բյուրն էլ ա էսա մեր կողմերը գալիս :beee

Ես էլ արդեն ասում էի՝ Բյուրն էլ հեչ, հա՞ :))
Բայց լուրջ էկեք բռնենք, սաղ հեռավորությունները խառնենք, կիսենք ու սաղիցս հավասար հեռավորության վրա մի տեղ հանդիպենք (ինձ թվում ա մաքսիմում մի 500կմ ա լինելու)

Artgeo
18.03.2014, 10:51

Թբիլիսի

StrangeLittleGirl
18.03.2014, 11:57
Թբիլիսի

Դու հեչ լավ չես աշխարհագրությունից :))

StrangeLittleGirl
18.03.2014, 12:00
Թբիլիսի

Դու հեչ լավ չես աշխարհագրությունից :))

Ժող, բայց լրիվ լուրջ եմ ասում եվրոպական հանդիպման մասին: Թե համաձայն եք ու կգաք, նստենք, պլանավորենք: Մի տարի փորձեցինք Ամստերդամում, բայց մենակ ես ու Davo'o-ն էինք, Guest-ն էլ ալարել էր 2կմ քայլեր, միանար մեզ:

Ներսես_AM
18.03.2014, 12:53
Դու հեչ լավ չես աշխարհագրությունից :))

Ժող, բայց լրիվ լուրջ եմ ասում եվրոպական հանդիպման մասին: Թե համաձայն եք ու կգաք, նստենք, պլանավորենք: Մի տարի փորձեցինք Ամստերդամում, բայց մենակ ես ու Davo'o-ն էինք, Guest-ն էլ ալարել էր 2կմ քայլեր, միանար մեզ:

Եթե ահագին առաջ պլանավորվի ու շաբաթ կիրակի լինի։ Էս տարվա սաղ արձակուրդը արդեն դասավորած ա դարակներում։ ։))

StrangeLittleGirl
18.03.2014, 13:16
Եթե ահագին առաջ պլանավորվի ու շաբաթ կիրակի լինի։ Էս տարվա սաղ արձակուրդը արդեն դասավորած ա դարակներում։ ։))
Հա, շաբաթ-կիրակին հաստատ: Ես էս տարի ընդհանրապես արձակուրդ չեմ ունենալու: Տեղն էլ մտածում եմ՝ գուցե մեծ միջազգային օդանավակայանով քաղաք լինի, որ ճամփորդելու վրա շատ ժամանակ չծախսենք, սաղիս հարմար լինի:

Dayana
18.03.2014, 14:31

ասենք ՝ Վիենա :)) ինձ ամենամոտն ա :aha

Ռուֆուս
18.03.2014, 15:20
Ես առաջարկում եմ հանդիպումն անել մի տեղ, որը տաք է, պատմական մշակութային հուշարձաններ ունի, մոտակայքում ծով կա, ուտելիքը համով է, մարդիկ ջերմ ու խոսում են էն լեզվով, որը ես քչից շատից հասկանում եմ:

Ասենք... Սան Մարինոյում :))

Dayana
18.03.2014, 16:04
Ես առաջարկում եմ հանդիպումն անել մի տեղ, որը տաք է, պատմական մշակութային հուշարձաններ ունի, մոտակայքում ծով կա, ուտելիքը համով է, մարդիկ ջերմ ու խոսում են էն լեզվով, որը ես քչից շատից հասկանում եմ:

Ասենք... Սան Մարինոյում :))

Ղրիմու՞մ :'

Ռուֆուս
18.03.2014, 19:41
Ղրիմու՞մ :'

Չէ, ի նկատի ունեի Բարսելոնա :beee

Alphaone
18.03.2014, 19:58
Չէ, ի նկատի ունեի Բարսելոնա :beee

Բարսելոնա ես էլ կգամ :D

StrangeLittleGirl
18.03.2014, 23:41
ասենք ՝ Վիենա :)) ինձ ամենամոտն ա :aha
Դե ամենամոտի պահով չենք անում, որ հեռուների համար անարդար չլինի:

Չէ, ի նկատի ունեի Բարսելոնա :beee
Հըմ, ինձ թվում ա՝ լավ տարբերակ ա: Մի քանի հիմնավորում.
1. Ryanair-ն էնտեղ չվերթներ ունի
2. Լավ քաղաք ա Բարսելոնան
3. Սաղից էլ հեռու ա :))
4. Մեծ մասս ցրտոտ տեղերից ենք գալու

Alphaone
19.03.2014, 00:09
Հըմ, ինձ թվում ա՝ լավ տարբերակ ա: Մի քանի հիմնավորում.
1. Ryanair-ն էնտեղ չվերթներ ունի
2. Լավ քաղաք ա Բարսելոնան
3. Սաղից էլ հեռու ա :))
4. Մեծ մասս ցրտոտ տեղերից ենք գալու

5. Ալֆան էլ ա գալու :beee

StrangeLittleGirl
27.03.2014, 19:44
Ժող ջան, Ռուբին, Ալֆան ու ես գաղտնի հանդիպում էինք անում, բայց որոշեցինք հանդիպման գաղտնիությունը խախտել: Էնպես որ, ով հավես ունի, թող հենց հիմա գա Woodrock Փարպեցու վրա: Նավսյակի համարս. 055379344

Վոլտերա
29.03.2014, 14:28
Ժողովուրդ, էսօր ժամը հինգից պռոցեսում հանդիպում կա: Եթե հավես անեք, եկեք :)

impression
29.03.2014, 14:44
բա նախնական ով ա գալու, իմանամ էլի, թե չէ էս կարկուտին մի ժամ շուտ հասնեմ Պրոցեսս, չգաք, հո լավ չի լինի

Նաիրուհի
29.03.2014, 14:55
բա նախնական ով ա գալու, իմանամ էլի, թե չէ էս կարկուտին մի ժամ շուտ հասնեմ Պրոցեսս, չգաք, հո լավ չի լինի

Գրի, ես, մեկը՝ ես։

Sagittarius
29.03.2014, 14:55
Վիեննա :)

Ամառ Իտալիան իմ պլանների մեջ էլ ա մտնում, Ռիմինի:

Ռուֆուս
29.03.2014, 15:07
Վիեննա :)

Ամառ Իտալիան իմ պլանների մեջ էլ ա մտնում, Ռիմինի:

Կարող է ամառ ես էլ էստեղ չլինեմ։ Հիմա արի :beee

Ձայնալար
29.03.2014, 15:12
Ռուֆ, մի 10 ժամով Հռոմում եմ լինելու ապրիլին, դու էդտեղից հեռո՞ւ ես

Վահե-91
29.03.2014, 15:18
Կարող է ամառ ես էլ էստեղ չլինեմ։ Հիմա արի :beee
Հայաստան ես գալու՞

Ռուֆուս
29.03.2014, 15:25
Ռուֆ, մի 10 ժամով Հռոմում եմ լինելու ապրիլին, դու էդտեղից հեռո՞ւ ես

Հա, բավականին :( Ու խայտառակությունն էն է, որ մինչև հիմա Հռոմում չեմ եղել (օդանավակայանն ու կայարանը չհաշված) :))

Ձայնալար
29.03.2014, 15:26
Շատ անհամ տղա դուրս եկար :))

Sagittarius
29.03.2014, 15:29
Կարող է ամառ ես էլ էստեղ չլինեմ։ Հիմա արի :beee

Չէ, հիմա չեմ կարա, գրաֆիկը շատ հագեցած ա :( Համ էլ ծովի սեզոնը ամառն ա :P

Դու արի Վիեննա, բայց ցանկալի ա, մեկ-երկու ամսից, մինչև կրամարվեն ու գլուխս կխախանդվի:

Ռուֆուս
29.03.2014, 15:41
Շատ անհամ տղա դուրս եկար :))
Բագ, ու՞ր եք գնում, մի քանի օր մնացեք Իտալիայում :)

Չէ, հիմա չեմ կարա, գրաֆիկը շատ հագեցած ա :( Համ էլ ծովի սեզոնը ամառն ա :P

Դու արի Վիեննա, բայց ցանկալի ա, մեկ-երկու ամսից, մինչև կրամարվեն ու գլուխս կխախանդվի:

Ես որ գամ Վիեննա, կարող ա քեզ տեսնելու հերթ չհասնի, ավելի լավ ա դու գաս :))

Բայց մենակ ծովի համար չարժի Ռիմինի գալ հասնել, Ռավեննայի ու Ռիմինիի լողափներն Իտալիայի ամենավատ լողափներն են, էնքան որ անունն ա դուրս եկել: Ավելի լավ տեղեր կան ծովի համար, թե ուզում ես ավելի մանրամասն կասեմ ուր գնաս:

StrangeLittleGirl
29.03.2014, 16:06
Էսօրվա հանդիպմանը ես էլ եմ գալիս :)

Skeptic
02.04.2014, 11:55
Ակումբցիներ ջան, ինձ մի քանի օրով արձակուրդ են տվել, ու քանի որ շատերիդ կարոտել եմ, առաջարկում եմ էսօր ժամը 18:30-19:00-ի կողմերը հանդիպել, գնալ գարեջրվելու: :drinks

Ո՞վ կգա: :)

Դատարկություն
02.04.2014, 12:17
Ակումբցիներ ջան, ինձ մի քանի օրով արձակուրդ են տվել, ու քանի որ շատերիդ կարոտել եմ, առաջարկում եմ էսօր ժամը 18:30-19:00-ի կողմերը հանդիպել, գնալ գարեջրվելու: :drinks

Ո՞վ կգա: :)

Մի հատ էլ ստեղ գրեմ, որ +1, մենակ տեղն ասեք :))

Yellow Raven
02.04.2014, 12:22
Ակումբցիներ ջան, ինձ մի քանի օրով արձակուրդ են տվել, ու քանի որ շատերիդ կարոտել եմ, առաջարկում եմ էսօր ժամը 18:30-19:00-ի կողմերը հանդիպել, գնալ գարեջրվելու: :drinks

Ո՞վ կգա: :)

Էսօր Irish-ում սեղանի ֆուտբոլի առաջնություննա, ես չեմ կարա :(

Յոհաննես
02.04.2014, 13:13
Ակումբցիներ ջան, ինձ մի քանի օրով արձակուրդ են տվել, ու քանի որ շատերիդ կարոտել եմ, առաջարկում եմ էսօր ժամը 18:30-19:00-ի կողմերը հանդիպել, գնալ գարեջրվելու: :drinks

Ո՞վ կգա: :)
Ես էլ երևի գամ,ուշոտ :)
Ուղղակի տեղը ասեք,ես հաստատ դժվարություններ կունենամ տեղը գտնելու հարցում ու մեկիդ համարն էլ,որ տայիք շատ լավ կլիներ :)

Skeptic
02.04.2014, 13:23
Մտածում եմ՝ «Պրոցեսում» կարելի ա հավաքվել: :unsure

Rammstein
02.04.2014, 14:20
Ակումբցիներ ջան, ինձ մի քանի օրով արձակուրդ են տվել, ու քանի որ շատերիդ կարոտել եմ, առաջարկում եմ էսօր ժամը 18:30-19:00-ի կողմերը հանդիպել, գնալ գարեջրվելու: :drinks

Ո՞վ կգա: :)

Շատ կուզեի, բայց էսօր երեկոյան զբաղված եմ, չնախատեսված գործ ծագեց։ :(

Ruby Rue
02.04.2014, 14:39
Ես անտանելի հոգնած եմ ու քննախեղդ, բայց եթե հավաքվեք, կգամ անպայման։ Վաղուց էի ուզում Սկեպտի հետ ծանոթանալ։ :)

impression
02.04.2014, 15:16
եթե Պրոցես եք գալու, յոթից հետո էկեք էլի, դրանից շուտ մենք մի քիչ խառն ենք լինելու

Skeptic
02.04.2014, 16:35
Օքեյ, ժամը 19:30, «Պրոցես»: :)

Դատարկություն
02.04.2014, 17:37
Օքեյ, ժամը 19:30, «Պրոցես»: :)
Մի քիչ շուտ եկեք գոնե >.> Ես 6.30ից ազատ/պարապ եմ լինելու :(

Yellow Raven
02.04.2014, 17:42
Եթե 6:30 գնաք, ես էլ կես ժամով կգամ :)) Թեկուզ Օպերայի մոտ ասենք :P

Skeptic
02.04.2014, 17:53
Լավ, 18:30 Օպերայի կողմերը կլինեմ, մի քիչ ման կգանք, հետո կգնանք գարեջրվելու: :aha

Համարս նույնն ա՝ 055-53-83-73

Yellow Raven
02.04.2014, 18:01
Լավ, 18:30 Օպերայի կողմերը կլինեմ, մի քիչ ման կգանք, հետո կգնանք գարեջրվելու: :aha

Համարս նույնն ա՝ 055-53-83-73

Դե ես դուրս գամ ուրեմն :)

StrangeLittleGirl
05.04.2014, 17:29
Ակումբցինե՜ր, ովքեր դեռ ուզում են ինձ տեսնել, մի կորցրեք ձեր վերջին հնարավորությունը (կամ էլ ինձ հաջող անելու հնարավորությունը): Էսօր ժամը 8-ից էկեք 80's (կամ էլ ավելի ուշ զանգեք ինձ, որ տեսնենք որտեղ ենք 055379344)

Արամ
10.04.2014, 19:46
Վաղը կարո՞ղ ա գարեջրվող կա։

Արամ
10.04.2014, 21:06
Վաղը կարո՞ղ ա գարեջրվող կա։
:beee

Յոհաննես
10.04.2014, 21:43
Վաղը կարո՞ղ ա գարեջրվող կա։
Կախված է ժամից

Two-Face
10.04.2014, 21:44
Վաղը կարո՞ղ ա գարեջրվող կա։

Կախված է ժամից

Արամ
10.04.2014, 21:45
Դե միանշանակ 7-ից հետո։

Բայց, եթե շուտ եք ուզում, կարող եք հավաքվել, ես հետո միանամ։

Two-Face
10.04.2014, 21:46
Դե միանշանակ 7-ից հետո։

Բայց, եթե շուտ եք ուզում, կարող եք հավաքվել, ես հետո միանամ։

Չէ այ ախպեր, շուտ պետք չի: :))
7-ից հետո լռիվ ինքն ա:

Դատարկություն
10.04.2014, 21:54
Չէ այ ախպեր, շուտ պետք չի: :))
7-ից հետո լռիվ ինքն ա:
Գոնե 6.30-ից հետո :(

Արամ
10.04.2014, 22:02
Վաղը ՝ 11 Ապրիլի 2014

հլը որ էսքանը․․․

Արամ
10.04.2014, 23:53
Ոպշմ գալացող լինի 6-ի 7-ի կողմերը զանգեք ինձ։
055422722

Վահե-91
11.04.2014, 01:35
Ոպշմ գալացող լինի 6-ի 7-ի կողմերը զանգեք ինձ։
055422722
ոպշմ վաղը ջրվում ենք

John
11.04.2014, 17:00
Ուրբաթ երեկոն Ակումբցի հարազատների շրջապատում, սա այն է, ինչի մասին դու երազել ես շաբաթվա սկզբից, ուրեմն բաց մի՛ թող շանսը ;)

Նաիրուհի
11.04.2014, 19:30
Ջոնը, Դատարկը, Նիհիլը, Արամը, Երկդիմին, Յոհանը, Նաիրուհին սպասում են ձեզ Գարեջրի ակադեմիայում :))

laro
11.04.2014, 21:21
Ջոնը, Դատարկը, Նիհիլը, Արամը, Երկդիմին, Յոհանը, Նաիրուհին սպասում են ձեզ Գարեջրի ակադեմիայում :))
:[ երբ ես որոշում եմ տուն գալ, դուք հանդիպում եք, երբ ուզում եմ գալ չկաք :))

Յոհաննես
11.04.2014, 22:39
Ջոնը, Դատարկը, Նիհիլը, Արամը, Երկդիմին, Յոհանը, Նաիրուհին սպասում են ձեզ Գարեջրի ակադեմիայում :))
զզվում եմ էդ Յոհանից,էդ որ էդտեղ է չեմ գա :angry

StrangeLittleGirl
11.04.2014, 22:44
Ջոնը, Դատարկը, Նիհիլը, Արամը, Երկդիմին, Յոհանը, Նաիրուհին սպասում են ձեզ Գարեջրի ակադեմիայում :))

Բարմենին բարևի :D

Յոհաննես
16.04.2014, 21:06
Ուրբաթ օրը ֆուտբոլ խաղալու՞ ենք

John
16.04.2014, 21:15
Ուրբաթ օրը ֆուտբոլ խաղալու՞ ենք

տենց որոշվա՞ծ էր, թե՞ ոնց ))) եթե ցերեկը լինի (13:30-17:00ի ընթացքում), կխաղամ ես հաճույքով

Յոհաննես
16.04.2014, 21:17
տենց որոշվա՞ծ էր, թե՞ ոնց ))) եթե ցերեկը լինի (13:30-17:00ի ընթացքում), կխաղամ ես հաճույքով
Անցած հանդիպման ժամանակ խոսք գնաց,ասեցի հարցնեմ :))

John
16.04.2014, 21:25
Անցած հանդիպման ժամանակ խոսք գնաց,ասեցի հարցնեմ :))

հա՜, ես ասեցի ինձնից թաքուն որոշել եք արդեն :D
սենց (http://www.akumb.am/showthread.php/361-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2364430&viewfull=1#post2364430) թեմա կա, հատուկ :)

Արամ
16.04.2014, 21:44
Անցած հանդիպման ժամանակ խոսք գնաց,ասեցի հարցնեմ :))
Եղբայր, էս շաբաթ չէ, բայց մտադիր եմ մինչև մյուս շաբաթ արդեն տեղը գտնեմ, անպայման կտեղեկացնեմ :)

Artgeo
03.05.2014, 09:47
Երևանում եմ, եթե տեսնելու ցանկություն կա, կենտրոնում կլինեմ երեկոյան, համարներս չեն փոխվել :)

Նաիրուհի
05.05.2014, 19:59
Նախապես եմ ասում, վաղը երեկոյան հանդիպում ենք, վեցից հետո։ Տեղի ու կոնկրետ ժամի վերաբերյալ ընդունվում են առաջարկներ։

Աբելյան
05.05.2014, 20:06
Ուրախ կլնեմ: Վաղը կակ ռազ ազատ եմ:

boooooooom
05.05.2014, 21:16
Նախապես եմ ասում, վաղը երեկոյան հանդիպում ենք, վեցից հետո։ Տեղի ու կոնկրետ ժամի վերաբերյալ ընդունվում են առաջարկներ։
Եթե փաբագարեջրային հանդիպումներից հոգնել եք, առաջարկում եմ գնալ մի բացօթյա տեղ, ասենք ինչ-որ այգի, ու վոլեյբոլ խաղանք։

Նաիրուհի
06.05.2014, 00:07
Եթե փաբագարեջրային հանդիպումներից հոգնել եք, առաջարկում եմ գնալ մի բացօթյա տեղ, ասենք ինչ-որ այգի, ու վոլեյբոլ խաղանք։

Ես էլ եմ դրան հակված: Նայած ինչ եղանակ կանի, կարելի է Սունդուկյանի այգում հավաքվել, ի՞նչ կասեք:

Two-Face
06.05.2014, 00:14
Թեկուզ արդեն ավելի շատ հանդիպումներին եմ գալիս, քան ակումբ մտնում, +1 եկող: :)

boooooooom
06.05.2014, 10:45
Ես էլ եմ դրան հակված: Նայած ինչ եղանակ կանի, կարելի է Սունդուկյանի այգում հավաքվել, ի՞նչ կասեք:
Իսկ Ծիծեռնակաբերդի մոտ?

Նաիրուհի
06.05.2014, 10:49
Իսկ Ծիծեռնակաբերդի մոտ?

Բա որ անձրև սկսվի հանկարծ, ի՞նչ ենք անելու: Համ էլ կենտրոնն ավելի շատ մարդու հարմար կլինի ըստ իս

boooooooom
06.05.2014, 10:57
Բա որ անձրև սկսվի հանկարծ, ի՞նչ ենք անելու: Համ էլ կենտրոնն ավելի շատ մարդու հարմար կլինի ըստ իս
Կթրջվենք, կգնանք տուն ռոմանծիկ ստատուսներ կգրենք։))) Իսկ եթե լուրջ, ոնց ուզեք։ Բայց ոնց երևումա էդքան էլ շատ մարդ չի հակված գալուն?

Նաիրուհի
06.05.2014, 11:36
Ամեն դեպքում էս անգամ Սունդուկյանում հավաքվենք: Ամառը դեմն է, Ծիծեռնակաբերդ էլ կգնանք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Էսօր ժամը 19.00-ից հավաքվում ենք Սունդուկյան թատրոնի այգում, էն կլորի մոտ, որ իրար գտնելը հեշտ լինի:
Եթե խմելու կամ ուտելու ցանկություն ունեցողներ կան, կարող են իրենց հետ բերել ինչ ուզում են, չնայած մոտակայքում խանութներ էլ կան:
Եթե տեղը կամ մեզ չգտնեք, կարող եք զանգել ինձ: Համարս չունեցողները կարող են գրել ՖԲ-ով կամ PM:

Աբելյան
06.05.2014, 12:02
Էսօր ժամը 19.00-ից հավաքվում ենք Սունդուկյան թատրոնի այգում, էն կլորի մոտ, որ իրար գտնելը հեշտ լինի:
Դա Կոմայգու կողքի այգին ա՞::)

Նաիրուհի
06.05.2014, 12:04
Դա Կոմայգու կողքի այգին ա՞::)

Մոտավորապես :Դ Անգլիական այգին է, Կոնգրես հյուրանոցի, Սունդուկյանի թատրոնի, Ոսկու շուկայի կողքին:

Յոհաննես
06.05.2014, 12:07
Ես հաստատ կգամ,մնում է Սունդուկյանի այգին գտնեմ :crazy

Վահե-91
06.05.2014, 12:30
Զոնտիկ կբերեք, որ չթրջվենք :))

impression
06.05.2014, 21:05
ուզում էի գալ, բայց հոգնած մեռնում էի

My World My Space
06.05.2014, 23:32
իսկ ես կողքից դիտում էի ձեզ... :P

boooooooom
07.05.2014, 16:34
1 մութ նկար, պատմության համար։http://i.imgur.com/F93nqJO.jpg

Դատարկություն
11.05.2014, 20:56
Ակումբցիներ, ինչ որ մեկը գնալու ա՞ Թանգարանների գիշերին, կարող ա՞ միանանք միասին գնանք:

StrangeLittleGirl
11.05.2014, 21:18
Ակումբցիներ, ինչ որ մեկը գնալու ա՞ Թանգարանների գիշերին, կարող ա՞ միանանք միասին գնանք:

էսօ՞ր ա :(

Դատարկություն
11.05.2014, 21:20
էսօ՞ր ա :(
Էսօր չի, շուտով ա (18-Ին ոնցոր) :)) Ուղղակի, հիմիկվանից ուզում եմ տենամ, որքան ա իմ մենակ մնալու հավանականությունը :))

StrangeLittleGirl
11.05.2014, 21:21
Էսօր չի, շուտով ա (18-Ին ոնցոր) :)) Ուղղակի, հիմիկվանից ուզում եմ տենամ, որքան ա իմ մենակ մնալու հավանականությունը :))

Հա՜, էդ լավ ասեցիր :)) Ուրեմն ես էլ ստեղ իմ թանգարանները պլանավորեմ :P

Nihil
11.05.2014, 22:31
Ակումբցիներ, ինչ որ մեկը գնալու ա՞ Թանգարանների գիշերին, կարող ա՞ միանանք միասին գնանք:

ես էլ կգամ, եթե իհարկե Լյարդուշիս հետ չգնամ, չնայած եթե մենակ մնաս, կարաս միանաս :D

Jarre
14.05.2014, 00:48
Էրեխեք ջան, ես դեռ մի շաբաթ էստեղ եմ։ Եթե մի հանդիպում կազմակերպեք սիրով կմասնակցեմ։ Ցանկացած օր կհարմարացնեմ։ Առաջարկում եմ օրինակ այս ուրբաթ օրը։ Կամ ցանկացած այլ օր։ Տեղն էլ դուք ինձանից լավ տեղեր գիտեք։ Բայց կարծես թե Գարեջրի Ակադեմիան ամենալավ տեղն ա :D

Արամ
15.05.2014, 00:03
արյաաա․․․․ես ուզում եմ :love

Աբելյան
15.05.2014, 00:53
Կգամ, եթե կիրակի չլնի: :)

Mephistopheles
15.05.2014, 00:56
ես մենակ կիրակի օրը կարամ…

մարդագայլուկ
15.05.2014, 01:17
ես էլ շատ կուզեի մի օր գալ: եթե էս անգամ կարողացա` կերևամ :)

John
15.05.2014, 01:39
Կազմակերպող ա պետք, այսինքն հայտարարություն գրող :D

Նաիրուհի
15.05.2014, 02:07
Ասում եք՝ երկուշաբթի հավաքվո՞ւմ ենք :))

LisBeth
15.05.2014, 06:06
ես մենակ կիրակի օրը կարամ…

Մեֆ դու էս թեմայում գրառում մի արա, ոչ մեկ լուրջ չի վերաբերվում

Mephistopheles
15.05.2014, 06:18
Մեֆ դու էս թեմայում գրառում մի արա, ոչ մեկ լուրջ չի վերաբերվում

.... բայց ես լուրջ եմ գրում... մենակ կիրակի օրը կարամ...

Դատարկություն
16.05.2014, 15:32
Հիմա երկուշաբթի՞ :))

Յոհաննես
16.05.2014, 15:55
Հիմա երկուշաբթի՞ :))

Իսկ ես արդեն կոստյումս պատրաստել էի :))

Jarre
16.05.2014, 16:47
Էրեխեք ջան, առաջարկում եմ հանդիպում երկուշաբթի օրը՝ մայիսի 19-ին Գարեջրի Ակադեմիայի «գարեջուր խմելու կուլտուրա» ֆակուլտետում, ժամը 19:00։ Կգա՞ք։ Շատ եմ ուզում ձեզ տեսնել :)