PDA

Դիտել ողջ տարբերակը : Միքելանջելո

Մանոն
31.07.2009, 17:25
Միքելանջելո Բուոնարոտի
Բարձր վերածնության գագաթնակետ և միաժամանակ դարաշրջանի մշակույթի խոր հակասությունների արտահայտություն հանդիսացավ իտալական հսկաներից երրորդի` Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) ստեղծագործությունը: Նույնիսկ Լեոնադրոյի և Ռաֆայելի համեմատությամբ, որոնք զարմացնում էին իրենց բազմակողմանի շնորհալիությամբ, Միքելանջելոն առանձնանում է նրանով, որ գեղարվեստական ստեղծագործության անդաստաններից յուրաքանչյուրում նա թողել է մասշտաբներով և ուժով հոյակապ ստեղծագործություններ, որոնք մարմնավորում են դարաշրջանի առավել առաջադիմական մեծ գաղափարները: Միքելանջելոն հանճարեղ քանդակագործ էր, գեղանկարիչ, ճարտարապետ, նկարիչ-գծագրիչ, ռազմական ինժեներ, բանաստեղծ և միևնույն ժամանակ բարձր հումանիստական իդեալների համար մարտնչող, քաղաքացի, որը զենքը ձեռքին պաշտպանում էր իր հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
Մեծ քանդակագործն ու գեղանկարիչն անբաժան են Միքելանջելոյի մասին պատկերացման մեջ: Նրա ամբողջ կյանքը հերոսական անդուլ պայքար է հանուն մարդու ազատության, հանուն ստեղծագործման իրավունքի հաստատման: Երկար ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում քանդակագործի ուշադրության կենտրոնում էր մարդը` գործուն, ակտիվ, սխրագործության պատրաստ, մեծ կրքով տոգոչված: ՈՒշ շրջանի նրա ստեղծագործություններում արտացոլվում է Վերածննդի իդեալների ողբերգական կործանումը:
Շարունակելի...

Մանոն
31.07.2009, 17:43
Միքելանջելոն ծնվել է Կապրեզեում, /Ֆլորենցիայի շրջակայք/ քաղաքային կառավարչի ընտանիքում: Տասներեք տարեկանում նա ընդունվում է Գիռլանդայոյի արվեստանոցը, իսկ մեկ տարի անց` Լորենցո Մեդիչի Սքանչելիի արքունիքի գեղարվեստական դպրոցը: Այստեղ նա շարունակում է ուսումը Բերտոլդո դի Ջովաննիի` անտիկ շրջանի արվեստի համոզված երկրպագուի ղեկավարությամբ: Ծանոթանալով հարուստ մշակույթին, անտիկ և ժամանակակից արվեստի նշանավոր երկերին, փառաբանված բանաստեղծներին` Միքելանջելոն չպարփակվեց արքունական նրբաբարո մթնոլորտում: Վաղ տարիների իրնքնուրույն ստեղծագործություններն արդեն հաստատում են նրա հակումը դեպի հերոսականությամբ և ուժով լի հոյակերտ մեծ կերպարները: <Կենտավրոսների կռիվը> 1490թ, բացահայտում է գոտեմարտի դրամատիզմը և բուռն դինամիկան, մարտիկների անվեհերությունն ու ավյունը, միասնական սրընթաց ռիթմով հագեցած, փոխադարձաբար կապված ուժեղ պատկերների հզոր կերտարվեստը:
Շարունակելի...

Մանոն
31.07.2009, 17:51
Միքելանջելոյի հասարակական գիտակցությունը վերջնականապես ձևավորվում է Մեդիչիին` Ֆլորենցիայից վտարելուց հետո: Բոլոնիա և Հռոմ կատարած ուղևորությունները նպաստավոր եղան գեղարվեստական կրթությունն ավարտելու համար; Անտիկ աշխարհը նրա առջև բացում է քանդակագործության ներքին հսկայական հնարավորություններ: Հռոմում կերտեց <Պիետա> մարմարակերտ խումբը /1498-1501/, վարպետի առաջին մեծ ինքնօրինակ երկը, որը տոգորված է Վերածնության դարաշրջանի հումանիստական իդեալների հաղթանակի հավատով: Քրիստոսի համար Տիրամոր ողբի դրամատիկական թեման քանդակագործը լուծում է խոր հոգեբանական պլանով` անսահման վիշտն արտահայտելով գլխի խոնարհմամբ, որը ճշտորեն գտնված է տիրամոր ձախ ձեռքի դիրքով: Երկու պատկերներն էլ համադրված են որպես մի անբաժանելի խումբ, որտեղ ոչ մի մանրամասն չի խախտում ինքնամփոփ ստվերանկարը, նրա գեղակերպ արտահայտչականությունը:
Շարունակելի...

Ռուֆուս
31.07.2009, 18:36
Ի դեպ ՄայՀայաստանի ֆորումի անդամներից մեկը (ով մասնագիտությամբ արվեստագետ էր) ասել էր, որ Միքելանջելոյի արվեստը ուսումնասիրողի համար շատ կարևոր է իմանալ նրա սեռական նախասիրությունների մասին: Ասում էր, որ Միքելանջելոյի մոտ բոլոր կանայք կոպիտ ու տղամարդկային են ստացվում, իսկ տղամարդիկ նուրբ ու կանացի: Ու իրոք էդպես է :)

Մանոն
31.07.2009, 19:18
Խոր համոզվածությամբ, մեծագործության ձգտող հուզական զգացումով է հանդիսատեսին գրավում Դավթի արձանը /Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա/, 1501-1504թթ քանդակագործի` Ֆլորենցիա վերադառնալուց հետո: Միքելանջելոն հրաժարվեց իր նախորդների պատմողականությունից: Ի տարբերություն Դոնատելլոյի և Վեռոկքիոյի, որոնք Դավթին պատկերել են թշնամուն հաղթելուց հետո, Միքելանջելոն նրան ներկայացնում է մարտից առաջ: Նա ուշադրությունը կենտրոնացրել է հերոսի բոլոր ուժերի կամային պատրաստության ու լարվածության վրա, դրանք ցուցադրում է բարեկերպական միջոցներով: Այդ վիթխարի արձանում պարզորեն արտահայտված է Միքելանջելոյի լեզվի առանձնահատկությունը. Հերոսի արտաքուստ հանգիստ կեցվածքով հանդերձ նրա ամբողջ քանդակապատկերը` ուժեղ իրանով և հոյակապ մոդելացված ձեռքերով ու ոտքերով, նրա գեղեցիկ ոգեշունչ դեմքն արտահայտում են ֆիզիկական ու հոգևոր ուժերի առավելագույն հավաքվածություն: Բոլոր մկանները , թվում է, շարժման մեջ են: Դավթի կերպարն ավելի լայն նշանակություն է ստանում նաև որպես ազատ մարդու ստեղծագործական ուժերի արտահայտություն: Դեռ այն ժամանակ Ֆլորենտացիներն ըմբռնեցին արձանի քաղաքացիական ոգևորությունն նշանակությունը, այն կանգնեցնելով քաղաքի կենտրոնում` Վեկքիոյի պալատի շենքի առջև` որպես հայրենիքի պաշտպանության և արդարացի կառավարման կոչ: Գտնելով արձանի կերտման համոզիչ ձև / մեկ ոտքին հենված/, հմտորեն այն մոդելելով` Միքելանջելոն իրեն ստիպում է մոռանալ այն դժվարություները, որ հարկ եղավ հաղթահարել նյութի վրա աշխատելիս:Արձանը քանդակված էր մարմարի զանգվածից, որը, ինչպես կարծում էին բոլորը, այլանդակել էր անհաջող մի քանդակագործ: Միքելանջելոն կարողացավ քանդակապատկերը ներգծել մարմարի պատրաստի բլոկում այնպես, որ այն նրա մեջ իր տեղը գրավի առավելագույն ամբողջական ձևով:
Շարունակելի...
Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:

Մանոն
31.07.2009, 19:38
Ի դեպ ՄայՀայաստանի ֆորումի անդամներից մեկը (ով մասնագիտությամբ արվեստագետ էր) ասել էր, որ Միքելանջելոյի արվեստը ուսումնասիրողի համար շատ կարևոր է իմանալ նրա սեռական նախասիրությունների մասին: Ասում էր, որ Միքելանջելոյի մոտ բոլոր կանայք կոպիտ ու տղամարդկային են ստացվում, իսկ տղամարդիկ նուրբ ու կանացի: Ու իրոք էդպես է :)

Ռուֆուս ջան, Միքելանջելոյի սեռական նախասիրության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց քանդակների մասին ես այդպես միանշանակ չէի ասի իրոք այդպես է:
Այս քանդակը նայիր` կինն է կանացի? թե տղամարդը;)
Բայց եկեք ընդունենք, որ ինչ օրիենտացիա էլ որ ունցեցել է` տաղանդավոր քանդակագործ ու գերազանց գեղանկարիչ է եղել::)

Մեղապարտ
31.07.2009, 21:08
Խոր համոզվածությամբ, մեծագործության ձգտող հուզական զգացումով է հանդիսատեսին գրավում Դավթի արձանը /Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա/, 1501-1504թթ քանդակագործի` Ֆլորենցիա վերադառնալուց հետո: Միքելանջելոն հրաժարվեց իր նախորդների պատմողականությունից: Ի տարբերություն Դոնատելլոյի և Վեռոկքիոյի, որոնք Դավթին պատկերել են թշնամուն հաղթելուց հետո, Միքելանջելոն նրան ներկայացնում է մարտից առաջ: Նա ուշադրությունը կենտրոնացրել է հերոսի բոլոր ուժերի կամային պատրաստության ու լարվածության վրա, դրանք ցուցադրում է բարեկերպական միջոցներով: Այդ վիթխարի արձանում պարզորեն արտահայտված է Միքելանջելոյի լեզվի առանձնահատկությունը. Հերոսի արտաքուստ հանգիստ կեցվածքով հանդերձ նրա ամբողջ քանդակապատկերը` ուժեղ իրանով և հոյակապ մոդելացված ձեռքերով ու ոտքերով, նրա գեղեցիկ ոգեշունչ դեմքն արտահայտում են ֆիզիկական ու հոգևոր ուժերի առավելագույն հավաքվածություն: Բոլոր մկանները , թվում է, շարժման մեջ են: Դավթի կերպարն ավելի լայն նշանակություն է ստանում նաև որպես ազատ մարդու ստեղծագործական ուժերի արտահայտություն: Դեռ այն ժամանակ Ֆլորենտացիներն ըմբռնեցին արձանի քաղաքացիական ոգևորությունն նշանակությունը, այն կանգնեցնելով քաղաքի կենտրոնում` Վեկքիոյի պալատի շենքի առջև` որպես հայրենիքի պաշտպանության և արդարացի կառավարման կոչ: Գտնելով արձանի կերտման համոզիչ ձև / մեկ ոտքին հենված/, հմտորեն այն մոդելելով` Միքելանջելոն իրեն ստիպում է մոռանալ այն դժվարություները, որ հարկ եղավ հաղթահարել նյութի վրա աշխատելիս:Արձանը քանդակված էր մարմարի զանգվածից, որը, ինչպես կարծում էին բոլորը, այլանդակել էր անհաջող մի քանդակագործ: Միքելանջելոն կարողացավ քանդակապատկերը ներգծել մարմարի պատրաստի բլոկում այնպես, որ այն նրա մեջ իր տեղը գրավի առավելագույն ամբողջական ձևով:
Շարունակելի...
Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:

Կցանկանայի առաձնացնեիր Դավթի արձանի նկարը և այն տեղադրէիր մեծ ֆորմատով :
Այս աշխատանքը իր մեջ գաղտնիքեր ունի կապված դավանաբանույան հետ ,կփորձեմ այն ներկայացնել ձեզ ,կարծում եմ բոլոր կարդացողների համար այն կլինի հետաքրքիր:

Մանոն
31.07.2009, 21:19

Դավանանքի հե՞տ է կապված, հետաքրքիր է…:think
Վերը տեղադրածից մեծ նկար, ավաղ, ձեռքիս տակ չունեմ: Եթե որևէ մեկը կարող է տեղադրել՝ անչափ շնորհակալ կլինեմ:

Ռուֆուս
01.08.2009, 03:54
Ռուֆուս ջան, Միքելանջելոյի սեռական նախասիրության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց քանդակների մասին ես այդպես միանշանակ չէի ասի իրոք այդպես է:
Այս քանդակը նայիր` կինն է կանացի? թե տղամարդը;)
Բայց եկեք ընդունենք, որ ինչ օրիենտացիա էլ որ ունցեցել է` տաղանդավոր քանդակագործ ու գերազանց գեղանկարիչ է եղել::)

Ես Միքելանջելոյի արվեստը շատ եմ սիրում անկախ իր օրիենտացիայից :)

Ինքը որպես օրինակ մի քանի նկար ու քանդակ էր բերում, որտեղ իրոք տղամարդը ավելի նուրբ ու կանացի է, իսկ կինը ավելի մկանուտ ու տղամարդկային

Օրինակ սրանք.

Պիետա
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/Michelangelo%27s_Pieta_5450_cropncleaned.jpg/572px-Michelangelo%27s_Pieta_5450_cropncleaned.jpg

Լիբիացի Սիբիլլա
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/LibyanSibyl_SistineChapel.jpg/575px-LibyanSibyl_SistineChapel.jpg

Ադամի արարումը
http://en.wikipedia.org/wiki/File:God2-Sistine_Chapel.png

Ջրհեղեղ
http://en.wikipedia.org/wiki/File:Deluge_detail.jpg

Բայց որոշ գործեր նայեցի, ես էլ նկատեցի, որ ոչ բոլոր նկարներում ու քանդակներում է այսպես :)

Հայկօ
01.08.2009, 03:56
Ի դեպ, ասեմ, որ Դավթի արձանը մինչև հիմա էլ համարվում է մարդու անատոմիական համաչափության ու գեղեցկության չափանիշ, ու բոլոր նկարչական դպրոցներում, որպես կանոն, մարդու մարմնի տարբեր մասեր նկարել սովորեցնելիս` ուսուցիչները բացատրում են հենց Դավթի արձանի նմուշների վրա:

Գլուխը մեծ ա: Լուրջ: Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:

Ռուֆուս
01.08.2009, 04:01
Գլուխը մեծ ա: Լուրջ: Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:

Դիտմամբ չի արել, ինչքան տեղյակ եմ, իրեն մարմարի կտոր են տվել, որի վրա ինչ-որ մեկը արդեն աշխատել է: Դրա համար էլ վերջնական տարբերակում ստացվել է որ գլուխն ու մարմնի վերևի կեսն ու ձեռքերը ավելի մեծ են ներքև մասի հետ համեմատած: Բայց եթե քանդակին ներքևից նայես, պրոպորցիաները տեղը կընկնեն:

Հայկօ
01.08.2009, 04:07
Բայց եթե քանդակին ներքևից նայես, պրոպորցիաները տեղը կընկնեն:

Հենց սրա համար էլ ասում եմ: Ինչքան չլինի՝ վեց մետրանոց արձան ա, ամեն մարդ չի, որ կարող ա սրան առանց գլուխը թեքելու նայել :):

Մեղապարտ
01.08.2009, 18:28
Միքելանջելոի արվեսը ուսումնասիրողները նկատել են որ նրա մոտ պատկերված տղամարդը հագեցած է կնոջը հատուկ նուրբ կազմվածքով իսկ կնոջը պատկլերելիս ընդգծում է նրան մեջ ավելի շատ ատլետիկը:
Սա համարում են նրա սեռական օրենտացիայի մասնակի դրսևորում կամ կողմնորոշիչ:
Սա շբոթմունք է և սխալ տեսակետ, պատճառը հարկավոր է փնտրել այլ որորտներում հիմնականում կրոնի մեջ:
Թող պարադոքսալ չթվա բայց դա այդպես է ,Միքելանջելոի հիմնական պատվիրատուն եկեղեցին էր կամ նրան հարող վերնախավը :
Տպավորություն չառաջանա որ Միքելանջելոի պատվիրատուները չեն նկատել այս տենդենցը :Միքելանջելոի թեմաները հիմնականում Կտակարանային են իսկ սա որոշակի պայմաններ էր թելադրում:
Չկրկնվելու համար կարճ, հին կտակարանը հրեական կրոնական մշակույթի հիմնական մասն է կարծում եմ սա հասկանալի է մնացածը բխում է այս կրոնա գաղափարական հանգամանքից:
Հիմա հիմնականը հրեական կրոնի և մշակույթի մեջ կինը առաջնային իսկ տղամարդը երկրորդական երևույթ է:Նման մոտեցումը ձևավորվել և ավարտվել է մթա առաջին հազարամյակում:
Միանշանակորեն կարող ենք ասել որ Միքելանջելոն գտնվել է խիստ հսկողության տակ և իր ստեղծագործությունների մեջ պահպանել է կնոջ դոմինանտ լինելու հանգամանքը:
Մեր նման մոտեցման համար շատ խորը հիմքեր կան այս մեր մոտեցումը հաստատում է Դավթի արձանը ,այն հստակ արտահայտել է կրոնական աշխարհի տեսաակետը ի վնաս հրեական հավատամքի:

Տատ
01.08.2009, 22:31
Կարծում եմ՝ դիտմամբ ա տենց արել:

Ճիշտ է, հենց պրոպորցիաների պատճառով: Եթե չեմ սխալվում, հենց դավիթի մասին հենց Միքելանջելոն ասել էր- քանդակն արդեն քարի մեջ է, պետք է միայն հեռացնել ավելորդը:

Ես տեսել եմ Դավիթին: Պալացցո Վեքիոի մուտքի մոտ (հիմա այդտեղ կոպիան է, բայց կարևորն է՝ դա է մտածված տեղը): Ոչ մի Ֆոտո չի արտահայտում ուժն ու հմայքը: Չես ուցում հեռանալ, անընդհատ պտտվում ես շուրջը, նույնիսկ ամոթ է դառնում մի պահ:

Միքելանջելոի վերջնական շրջանի քանդակները հաճախ անավարտ են, ձեռքը մինչև վերջ չի մշակված, դեմքը...Նրա բացատրությունն է՝ »Ստեղծագործությունս այնքան կատարյալ է, որ եթե ավարտեմ քանդակը, կհավասարվեմ Աստծոն»:

Մեդիչի Լորենցոն իր հայտնի այգում սկսել էր հավաքել հին հունական ու հռոմեական քանդակներ, նոր պեղումներից բերված, ծակուծուկերից գտած: Դա էր անտիկ արվեստի վերածնունդի սկիզբը: Ջահել Միքելանջելոն, որպես քանդակի ուսանող, ման է գալիս այդ այգում ու կռիվ անում մի ուրիշ տղայի հետ, որի պատճառով մի Բաքոսի գլուխ ընկնում է ու կոտրվում: Բռնում են Միքելին բերում Մեդիչիի մոտ: Տղան խոստանում է վերանորոգել քանդակն այնպես, որ չտարբերեն: Մի քանի օրից բերում է, Մեդիչին շատ գոհ է մնում: Ու այդտեղ Միքելանջելոն հանում է հին քանդակը ու բացահայտում, որ պարզապես նոր գլուխ է սարքել՝ մեկը մեկի:
Այդ օրվանից դառնում է Մեդիչիների երկարատև պռոտեժեն:

Շատ դժվար, կռվարար, նաև պոպրոշայկա մարդ է եղել: Նրա կենսագրությունը (իր ժամանակակիցների կողմից գրված), չնայած անչափ գովեստին ու հիացմունքին, վկայում է այլանդակ բնավորության մասին: Իսկ սեռական նախասիրությունը գաղտնիք չի եղել իր կյանքի օրօք (ոչ էլ ամոթ է եղել):

Մեղապարտ
02.08.2009, 01:21
Ինչու է Դավիթը մերկ քանդակվել Միքելանչելոի կողմից այս հարցի պատասխանը գիտեն քչերը ,իսկ ինչ եք կարծում դուք:
Պատասխանելուց առաջ լավ կլինի ուշադիր աել քանդակը լավ կլինի այդ դիտումը զուգահեռել ծանոթանալով հրեական որոշակի ծիսակարգի հետ ,չնայած ին չի թվում որ որևէ մեկին ֆորումում կհաջողվի ճիշտ եզրակակցություն կատարել:
Նկարը անպայման նաեք մեծ ֆորմատով, հաջողություն

Ռուֆուս
02.08.2009, 02:15

Նկարը մեծ ֆորմատով դրեցի ու Դավիթի բանը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեցի (էս ինչ խայտառակ բառակապացություններ ստացվեցին :D):

Եզրակացություն - Դավիթը թլփատված չի: :)

Դեկադա
02.08.2009, 07:24
Մեղապարտ-ի խոսքերից
Ինչու է Դավիթը մերկ քանդակվել Միքելանչելոի կողմից այս հարցի պատասխանը գիտեն քչերը ,իսկ ինչ եք կարծում դուք:
Պատասխանելուց առաջ լավ կլինի ուշադիր աել քանդակը լավ կլինի այդ դիտումը զուգահեռել ծանոթանալով հրեական որոշակի ծիսակարգի հետ ,չնայած ին չի թվում որ որևէ մեկին ֆորումում կհաջողվի ճիշտ եզրակակցություն կատարել:
Նկարը անպայման նաեք մեծ ֆորմատով, հաջողություն

Քանդակը որքանով որ ինձ է հայտնի պատկանումա գոթական ժամանակշրջանին և խորհրդանշումա քաղաքացիների արիությունը`ցուցադրելով կամքի ահռելի ուժն ու հերոսական պոռթկումը:)
Ռուֆուս ջան կարծում եմ էտ օրգանի ցուցադրումը կապ չունի;)

Մեղապարտ
02.08.2009, 13:03
Նկարը մեծ ֆորմատով դրեցի ու Դավիթի բանը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեցի (էս ինչ խայտառակ բառակապացություններ ստացվեցին :D):

Եզրակացություն - Դավիթը թլփատված չի: :)

Ես թերագնահտել էի մասնակիցների ունակությունները որի համար ուրախ եմ, ես սխալվել էի դա դալվ է :
Եթե ցանկություն կա մենք կարող ենք գնալ պատմության խորխորատները և ևս մեկ անգամ հաստատել որ կրոնը և նր ա գաղափարախոսությունը բոլոր ժամանակների համար կենտրոնանիստ է և նա վերահսկում է բոլոր բնագավառռները:
Հիմա մեկ խնդիր, ինչու Միքելանջելոի պատվիրատուն կասկածի տակ դրեց Հիհ կտակարանային դոգման իսկ Միքելանջլոն իր կատարյալ արվեստով հաստատագրեց և վերականգնեց ավանդական ճշմարտությունը:

Տատ
02.08.2009, 20:50
Գնամ նորից Վազարի կարդամ...
Դավիթը, ինչպես նրան պատկերել է Դոնաթելլոն ՄիքելԱնջելոից յոթանասուն տարի առաջ, իր հաղթանակից հետո ցուցադրում է Գոլիաթի գլուխն ու թուրը՝ երիտասարդի ձեռքին: http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Florence_-_David_by_Donatello.jpg/180px-Florence_-_David_by_Donatello.jpg

Միք-Անջ պատկերել է Դավիթին կռվից առաջ, շատ ավելի անպաշտպան ու քարն՝ ուսին: Գուցե զենքի մեջ է թաղված ճշմարտությունը...

Բայց դե դա բացատրություն չէ, Մեղապարտ, ասա', ինչ գիտես:

*e}|{uka*
02.08.2009, 22:44
Ես թերագնահտել էի մասնակիցների ունակությունները որի համար ուրախ եմ, ես սխալվել էի դա դալվ է :
Եթե ցանկություն կա մենք կարող ենք գնալ պատմության խորխորատները և ևս մեկ անգամ հաստատել որ կրոնը և նր ա գաղափարախոսությունը բոլոր ժամանակների համար կենտրոնանիստ է և նա վերահսկում է բոլոր բնագավառռները:
Հիմա մեկ խնդիր, ինչու Միքելանջելոի պատվիրատուն կասկածի տակ դրեց Հիհ կտակարանային դոգման իսկ Միքելանջլոն իր կատարյալ արվեստով հաստատագրեց և վերականգնեց ավանդական ճշմարտությունը:

Իսկ միթե Միքելանջելոն հաստատագրե՞լ է, 15րդ դարի շատ նկարներում նույնիսկ բիբլիական պերսոնաժները չթլպատված էին նկարվում, ամոթ կա բան կա ::P Միքելանջելոն լավ էլ գիտեր, որ Դավիթը չէր կարող այդպես լինել: Իսկ մի գուցե նա այդպես է քանդակել, որ ցույց տա Դավիթի կանացիությունը՞, այսինքն եվրեյների մոտ եթե տղամարդը թլպատված չէ ուրեմն ըըըըըըը՜ :D : :think :think կամ միգուցե ուզեցել է Դավիթի միջոցով ցույց տալ, որ արիացությունը ու հրեական ծիսակարգի միջոցով հրեա տղամարդկանց արիության հաստատումը չեն խոսում իրար հետ , այսինքն հրեա տղամարդը տղամարդ է լինի ծիսակարգի միջով անցած թե չանցած :))

Ռուֆուս
02.08.2009, 23:51
Ես թերագնահտել էի մասնակիցների ունակությունները որի համար ուրախ եմ, ես սխալվել էի դա դալվ է :
Եթե ցանկություն կա մենք կարող ենք գնալ պատմության խորխորատները և ևս մեկ անգամ հաստատել որ կրոնը և նր ա գաղափարախոսությունը բոլոր ժամանակների համար կենտրոնանիստ է և նա վերահսկում է բոլոր բնագավառռները:
Հիմա մեկ խնդիր, ինչու Միքելանջելոի պատվիրատուն կասկածի տակ դրեց Հիհ կտակարանային դոգման իսկ Միքելանջլոն իր կատարյալ արվեստով հաստատագրեց և վերականգնեց ավանդական ճշմարտությունը:
Մեղապարտ ջան, ինչպես միշտ ես իմ բրյուսովյան տրամաբանությամբ ի վիճակի չեմ ընկալել քո տրամաբանությունը.... Ի՞նչ կապ ունի Դավիթի թլփատված լինել չլինելը պատմության խորխորատների հետ: Ասեմ քեզ, նոր նայեցի տարբեր նկարիչների ու քանդակագործների Վերածննդի դարաշրջանի բիբլիական մոտիվներով շատ կտավներ ու քանդակներ, որտեղ տղամարդկանցից ոչ մեկը թլփատված չէր.... Պատասխանը պարզ է. Վերածննդի դարաշրջանի Եվրոպայում թլփատումը քրիստոնյաների մոտ տարածված երևույթ չէր

Տատ
02.08.2009, 23:57
Հիմա մեկ խնդիր, ինչու Միքելանջելոի պատվիրատուն կասկածի տակ դրեց Հիհ կտակարանային դոգման
Ռուֆուս, բայց կարող է թլ...բանի հետ չէ կապված ԴՈԳՄԱՆ: Բրյուսովյան տրամաբանությունից մի պահ հետ կանգնի::P
Գուցե պոլիտեխնիկյան տեսանկյունի՞ց նայենք::)

Մեղապարտ
03.08.2009, 00:38
Մեղապարտ ջան, ինչպես միշտ ես իմ բրյուսովյան տրամաբանությամբ ի վիճակի չեմ ընկալել քո տրամաբանությունը.... Ի՞նչ կապ ունի Դավիթի թլփատված լինել չլինելը պատմության խորխորատների հետ: Ասեմ քեզ, նոր նայեցի տարբեր նկարիչների ու քանդակագործների Վերածննդի դարաշրջանի բիբլիական մոտիվներով շատ կտավներ ու քանդակներ, որտեղ տղամարդկանցից ոչ մեկը թլփատված չէր.... Պատասխանը պարզ է. Վերածննդի դարաշրջանի Եվրոպայում թլփատումը քրիստոնյաների մոտ տարածված երևույթ չէր

Մի քիչ ուշ կներկայացնեմ իմ տեղեկությունները, ընդունիր նախկին բրյուսովականից ողջյուններ

Հայկօ
03.08.2009, 00:42
Ռուֆուս, բայց կարող է թլ...բանի հետ չէ կապված ԴՈԳՄԱՆ: Բրյուսովյան տրամաբանությունից մի պահ հետ կանգնի::P
Գուցե պոլիտեխնիկյան տեսանկյունի՞ց նայենք::)

Պոլիծեխնիկական տեսանկյունից՝ Դավոն ըտեղ տգլոր ա :angry: Խայդառագ:

Ժող, չգիտեմ, ես ոչ մի երևելի բան չեմ զգում էս արձանի մեջ: Հա դե, չեմ տեսել իրականում, բայց շատ ուրիշ արձաններ կան, որ առանց ռեալում տեսնելու ինչ-որ հույզեր են արթնացնում մեջդ: Իսկ սա... Արձան ա, էլի: Համ էլ էդ Դավիթի ու Գողիաթի պատմությունը չեմ սիրում :)):

Մեղապարտ
03.08.2009, 01:12
Հակամարտություն
1545 թ. Տրիդենտի (Tridentum) տասնիըերրորդ տիեզերական ժողովի որոշմամբ
այրվեցին շատ գրքեր այդ թվում «Հրեական եւ իսրաելական թագավորների տարե գրությունը»:Հավանաբար ակնհայտ հակասություն կար «Հրեական եւ իսրաելա կան թագավորների տարեգրության» եւ Հրեական դավանաբանության գաղափա րախոսների մոտ մի կողմից եւ մյուս կողմից արդեն որպես աշխարհակալ գաղափարախոսություն ներկայացուցիչ կաթոլիկ երկեղեցու միջեւ:Տրիդենտի տիեզերական ժողովի ժամանակ կատարված եզրակացությունների մասին կարող ենք միայն են թադրել:Ակնհայտ է, որ այն ինչ ոչնչացվեց Տրիդենտի տիեզերական ժողովի որոշմաբ մեծ վտանգ էր իրենից ներկայացնում երկու գաղափարա խոսությունների համար,հետագա անցանկալի բացահայտումները կարող էին լուրջ խնդիրներ առաջացնել դավանաբանության մեջ:
(հատված)
Այս հատվածը որպես նախաբան

Մեղապարտ
03.08.2009, 02:45
Թեման ամբողջացնելու համար ներկայացնում եմ Միքելանջելոի «պոզավո Մովսես»
նույնքան հանրահռչակ քանդակը որը մեր խոսակցության մասն է կազմում:

Մեղապարտ
04.08.2009, 11:44
Միքելանջելոն իր Դավիթը քանդակեց Ֆլորենցիայում 1501—1504 թթ :Սիքստինյան կապելլայի վրա աշխատել է 1508—1512 թթ այն կազմված է մոտ երեք հարյուր մարդկանցից որտեղ պատկերված են աստվածաշնչյան բոլոր կերպարնեը : Հիմնականում այնպես են պատկերված որ սեռական օրգանը թաքցված է մարդու աչքից բացառություն է Ադամը ,նա պատկերված է այնպես որպեսզի պարզ երևա սեռակ օրգանը:Հաջորդ աշխատանքը նա կատարել է 1513-1516 թթ : Դա «պոզավոր Մովսեսի» քանդակն է: Ինչպես տեսնում ենք բավականին տարորինակ ձևով են գնում զարգացումները արվեստում դոգմատիկ երևույթները ներկայացնելիս տվյալ պահին մերկ մարմինը դառնում է կենտրոնանիստ ,բավականին հեշտ է ասել « մերկ մարմին» այսօր :Ինչ նպատակ էր հետապնդում այս ակցիան կարծես թե այն հեռահար նպատակ չուներ ,բայց ոչ դա այդպես չէր և ահա 1545 թ. Տրիդենտի (Tridentum) տասնիըերրորդ տիեզերական ժողովը կատարեց իր պատմական որոշմամբ «Հրեական եւ իսրաելական թագավորների տարեգրությունը» այրվեց ,այսինքն կրոնական հակասությունը վերածննդի միջոցով մտավի հաջորդ փուլ:Տրիդենտի տիեզերական ժողովի հիմքային էլեմենտներից մեկն էր նաև Միքելանջելոի կողմից մոտ հիսուն տարի առաջ արված աշխատանքները:Ի դեպ այս երկու քաննդակները գրե թը չի օգտագործում հրեակն կողմը: Ենթադրենք որ Դավիթի քանդակի իմաստը այն չէ ինչը արդեն ներկայացրել եմ այդ դեպքում ինչու է Մովսեսը «պոզերով» բացատրությունը նույնն է ,այն շեշտում է Մովսեսի ոչ Հրեա լինլը:Այսքանով սահմանափակվենք եթե հարց կառաջանա ընդհանրացված ձևով պատասխանը կներկայացնեմ:

Տատ
04.08.2009, 12:56
այն շեշտում է Մովսեսի ոչ Հրեա լինլը:

Մեղապարտ, բարդ ես բացատրում: Համաձայն եմ, որ կրոնական օրենքները միշտ ազդել ու ձևավորել են արվեստը, նաև բյուզանդականը, որտեղ ամեն սանտիմետրը իմաստ ու բացատրություն ունի: Նաև Շեքսպիրինը:):
Բայց լավ չհասկացա, խնդրում եմ, պոպուլիստական խոսքերով՝ վերածննդի կաթոլիկական եկեղեցին փորձում էր ժխտել Աստվածաշնչի հրեական ծագումը:?

...Պոզերը կարող են Մոսեսին մոտեցնել Զևսին և հունական դիցաբանությանը, ինչը մենք և անվանում ենք այսօր Վերածնունդ (անտիկ մշակույթի՝ որպես հետևանք, մերկ մարմնի): ...

Մեղապարտ
04.08.2009, 13:27

Հերքում էր ամենը ,ինչպես աստվածշնչի ծագումը այնպես էլ ընտրյալ և առաջինը լինելը :

Մանոն
05.08.2009, 19:38
Դավթի արձանի շուրջ կարծես քննարկումներն ավարտվեցին: Անչափ շնորհակալ եմ բոլոր գրառողներին շատ հետաքրքիր ինֆորմացիայով մեզ հետ կիսվելու համար:
Դավթի արձանի հետ միաժամանակ ստեղծվեց «Կաշինի ճակատամարտ»-ի նախնական ուրվագիծ Վեկքիոյի պալատի խորհրդի դահլիճի նկարազարդման համար: Մրցության մեջ մտնելով Լեոնարդոյի հետ` երիտասարդ Միքելանջելոն ստացավ իր աշխատանքի ավելի բարձր հասարակական գնահատականը. Պատերազմի և նրա գազանությունների մերկացման թեմային նա հակադրեց Ֆլորենցիայի զինվորների քաջարիության և հայրենասիրության վսեմ զգացմունքների փառաբանությունը:
Ի դեպ նշեմ, որ Միքելանջելոն ու Լեոնարդոն հաճախ էին վիճաբանում. արդյոք գեղանկարչությունն է ավելի կարևո՞ր, թե՝ քանդակագործությունը: Բայց այդ մասին՝ ավելի ուշ…:)

cold skin
06.08.2009, 09:36
http://i31.tinypic.com/m7wf20.jpg
Умирающий раб
Նա կարծես ցանկանում է վերջին անգամ պաթետիկորեն ցույց տալ, որ դեռ իր հոգին կարող է թռիչքի, բայց ուժասպառ ընկնում է: Նա չի ազատվում կապանքներից, ձեռքը դնելով գլխի տակ և խոնարհելով գլուխը՝ նա ընկնում է մի վիճակի մեջ, որը նման է թե մահվան, թե անուշ քնին: Նա գոհ է, որ վերջապես ազատվեց տանջանքներից:
http://i26.tinypic.com/25sblkx.jpg
Восставший раб
Ստրուկն ուզում է ազատվել կապանքներից:Դանդաղ պտտվելով քանդակի շուրջ, կարող ենք տեսնել հերոսական ուժի բոլոր փուլերը…միևնույն է անհնար է ազատվել կապանքներից, մեկ լարվածություն, մեկ հուսալքված վերջին ճիգեր…
Զգացմունքայնություն և մարմնի ճկունությունը դինամիկա են հաղորդում քանդակին…

Այս երկու քանդակների և ոչ միայն, Միքելանջելոն ցույց է տվել իր ցավը: Ինչ էլ, որ նա արարի լինի դա մահացած մարդ, թե հաղթանակած մարտիկ, նրա հերոսները միշտ գեղեցիկ են և ուժեղ…

Ֆոտոն
06.08.2009, 09:51
Նշեմ, որ ստրուկների արձաններն անավարտ են, ու միևնույնն է, այսպես էլ ցնցող են:

Մեղապարտ
07.08.2009, 02:33
http://i31.tinypic.com/m7wf20.jpg
Умирающий раб
Նա կարծես ցանկանում է վերջին անգամ պաթետիկորեն ցույց տալ, որ դեռ իր հոգին կարող է թռիչքի, բայց ուժասպառ ընկնում է: Նա չի ազատվում կապանքներից, ձեռքը դնելով գլխի տակ և խոնարհելով գլուխը՝ նա ընկնում է մի վիճակի մեջ, որը նման է թե մահվան, թե անուշ քնին: Նա գոհ է, որ վերջապես ազատվեց տանջանքներից:
http://i26.tinypic.com/25sblkx.jpg
Восставший раб
Ստրուկն ուզում է ազատվել կապանքներից:Դանդաղ պտտվելով քանդակի շուրջ, կարող ենք տեսնել հերոսական ուժի բոլոր փուլերը…միևնույն է անհնար է ազատվել կապանքներից, մեկ լարվածություն, մեկ հուսալքված վերջին ճիգեր…
Զգացմունքայնություն և մարմնի ճկունությունը դինամիկա են հաղորդում քանդակին…

Այս երկու քանդակների և ոչ միայն, Միքելանջելոն ցույց է տվել իր ցավը: Ինչ էլ, որ նա արարի լինի դա մահացած մարդ, թե հաղթանակած մարտիկ, նրա հերոսները միշտ գեղեցիկ են և ուժեղ…

Այս ստրուկը ավելի ազատ է քան ես:

dao
24.01.2010, 01:00
Մանոն ես քանդակագործ եմ ու կուզենամ իմ անունից ձեզ շնորհակալուտյուն հայտնեմ ,,,,
Միկելանջելոն Աստվացային տախանդ է անչապելի և անհամեմատելի , խորհուրդ կտամ բոլորին մանրամասն ուսումնասիրել նրա ստեղծածը,,ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ