PDA

Դիտել ողջ տարբերակը : Սնկեր

StrangeLittleGirl
08.01.2007, 18:39
Ի՞նչ կարծիքի եք, ո՞ր թագավորությանն են պատկանում սնկերը:
Մենք դպրոցում սովորել ենք, որ սնկերն ինչ-որ չափով նման են բույսերին, ինչ-որ չափով էլ կենդանիներին, դրա համար էլ դրանք առանձին թագավորություն են, չեն մտնում ո՛չ բույսերի, ո՛չ կենդանիների մեջ: Այսօր դասախոսս մի այսպիսի նախադասություն ասաց. «Սնկերը բուսական ծագում ունեցող մակաբույծներ են»: Գուցե ինչ-որ մեկն էլ կարծում է, որ կենդանիներ են… :think Ի՞նչ կարծիքի եք:

PoeT
09.01.2007, 19:07
Որպեսզի քեզ այս թեմայում մենակ չթողնեմ, կարծիքս կասեմ։ լօլ

Ինձ թվումաաաաաաաա, իրանք բույսեր են։

Cassiopeia
10.01.2007, 12:00
Ինչքանով հիշում եմ դպրոցական կուրսը, սնկերը մենք ուսումնասիրել ենք բուսաբանության դասաժամերին: Բայց ոնց մտածում եմ, չեմ կարողանում հիշել կոնկրետ բան դրանց մասին, բայց տրամաբանությամբ, դասախոսդ ճիշտ է ասել, որ դրանք մակաբույծ կենդանիներ են: Մտածելու տեղիք ես տվել: Հետաքրքիր խնդիր է…:think

Աբելյան
10.01.2007, 16:24
Բույս են:

Արշակ
10.01.2007, 19:01
Դպրոցում կածեմ բուսաբանության դասընթացի ժամանակ ենք անցել սնկերը։ Համ էլ երևի ավելի շատ բույսերին են նման։ Չնայած մի քիչ մսային համ ունեն։ Իսկ ուրիշ ի՞նչ հատկություն կա, որով կենդանիներին են նման։
Համ էլ կարծեմ բոլոր տիպի բուսակերները (մարդկանց ի նկատի ունեմ՝ вегетарианцы) սունկ ուտում են, նենց որ՝ բույս է։ :)

Հ. գ.
Կներեք մի քիչ ոչ մասնագիտական գրառմանս համար։

StrangeLittleGirl
12.01.2007, 19:33
Պարզ է, կենդանաբանությունից չէիք սովորի: Կենդանիներին նման են նրանով, որ չեն կարող անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզել, իսկ բույսերին նրանով, որ ինքնուրույն չեն կարող տեղաշարժվել: Ես ուզում եմ հիշել բջջի կազմությունը: Կարծեմ բույսերի նման նրանք էլ բջջապատ ունեն, բայց կարծեմ ցելյուլոզից չէր, ուրիշ բանից էր:
Ո՞վ է որևէ բան հիշում:
Ամեն դեպքում, կարծում եմ ճիշտ կլինի նրանց առանձին թագավորությունում ընդգրկել

CactuSoul
25.01.2007, 12:34
Իմ ոչ մասնագիտական, այլ «ինտուիտիվ» կարծիքով ու կարճ խելքով (գոնե կենսաբանության մեջ որ հաստատ կարճ :D համենայն դեպս դեռ ;) ) ինձ թվում է, որ սնկերն ավելի շատ բույս են, քան կենդանի:
:)

Magic-Mushroom
03.04.2010, 00:35
Իմ ոչ մասնագիտական, այլ «ինտուիտիվ» կարծիքով ու կարճ խելքով (գոնե կենսաբանության մեջ որ հաստատ կարճ :D համենայն դեպս դեռ ;) ) ինձ թվում է, որ սնկերն ավելի շատ բույս են, քան կենդանի:
:)

Սիրելիներս ուրեմն սնկերը ոչ բույս են եւ ոչ էլ կենդանի,նրանք գտնվում են նրանց մեջտեղում:Սնկերը մակաբույծ են,քանի որ նրանք չուն են քլորոֆիլ ուստի նրանք պետք է ինչ-որ մի բանով սնվեն,Օրինակ՛ փայտեր,ցորեն,տերեւ:Սնկերին պետք չի լույս որ աճեն,նրանք 93% ջրից են բաղկացած,բազմանում են միայն սպորներով եւ կլոնավորմամբ,աճացնելը տնային պայմաններում տիտանական ջանքեր են պահանջում,բայց ես աճաջրել եմ հեսա նկարը,,,:lovehttp://i003.radikal.ru/1004/0f/0f05eb632230.jpg

Ռուֆուս
03.04.2010, 00:39
Էդ քո աճացրած սնկերը ինչ-որ անառողջ տեսք ունեն: Չլինի՞ թունավոր են:

Leo Negri
03.04.2010, 01:03
Ի՞նչ կարծիքի եք, ո՞ր թագավորությանն են պատկանում սնկերը:

Սնկերն անկասկած պատկանում են կախարդական թագավորությանը:

http://en.wikipedia.org/wiki/Psilocybe

Magic-Mushroom
03.04.2010, 10:42
Իմ աճացրած սնկերը թունավոր չեն,դե եթե մի 10կգ ուտեք կթունավորվեք,ամեն ինչն էլ թունավոր է միայն չափաբաժինն է այն դեղ դարձնում,Իսկ իմ աճացրած սնկերը Բրավո գուշակեցիք Կախարդական սնկեր են ավելի ճիշտ Psilocybe cubensis Ֆ+:D,դե որ գնացել էի Ամստերդամ այնտեղ Smart shopեր կար ու այնտղ համ վաճառում էին պատրաստի սնկեր,համ էլ վաճառում էին հատուկ պատրաստի Grow kit, որը մի քանի օրից,եթե դնեիք պառնիկում ապա սունկ կտար,ես էլ քանի որ միկոլոգիա շատ եմ սիրում աճագրեցի:love

PS.նախորոք ասեմ որ ես դեմ եմ ցանկացած տեսակի թմրանյութերին:ok

Tornado
03.04.2010, 13:00
Իմ ոչ մասնագիտական, այլ «ինտուիտիվ» կարծիքով ու կարճ խելքով (գոնե կենսաբանության մեջ որ հաստատ կարճ :D համենայն դեպս դեռ ;) ) ինձ թվում է, որ սնկերն ավելի շատ բույս են, քան կենդանի:
:)

Պարզ է, կենդանաբանությունից չէիք սովորի: Կենդանիներին նման են նրանով, որ չեն կարող անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզել, իսկ բույսերին նրանով, որ ինքնուրույն չեն կարող տեղաշարժվել: Ես ուզում եմ հիշել բջջի կազմությունը: Կարծեմ բույսերի նման նրանք էլ բջջապատ ունեն, բայց կարծեմ ցելյուլոզից չէր, ուրիշ բանից էր:
Ո՞վ է որևէ բան հիշում:
Ամեն դեպքում, կարծում եմ ճիշտ կլինի նրանց առանձին թագավորությունում ընդգրկել

Մի երկու բան էլ ես ավելացնեմ. սնկերը ընենց օրանիզմներ են, որ համատեղում են բույսերի եւ կենդանիների հատկանիշները: Կենդանիներին նման են նրանով, որ սնվում են պատրաստի սննդանյութոերով, չունեն քլորոֆիլ, եւ բջիջներում կա խիտին, ու սինթեզում են գլիկոգոն եւ արտազատում են միզանյութ: Բույսերին մոտ են նրանով, որ չեն կարող տեղաշարժվել տարածության մեջ ու էլի մեզ ծանոթ բազմաթիվ գործողություններ չեն կարող կատարել, շատ չմանրանամ::) Սնկերը գիտնականների կողմից դասվել են հատուկ խմբի մեջ եւ ո՛չ բույս են, ո՛չ էլ կենդանի, պարզապես՝ սունկ: Սնկի մարմինը կազմված է հիֆերց կամ թելերից, որոնք կազմում են սնկամարմինը: Սնկամարմինը ճյուղավորվում ա, ապահովելով մեծ մակերես եւ հնարավորություն են ստեղծում ավելի հեշտ ջուր ու սննդանյութ ներծծելու: Սնկերը բազմանում են սպորներով: Սնկերը լինում են նգլխարկավոր, բորբոսասնկեր, խմորասնկեր՝դրոժներ եւ այլ:
Առյժմ էսքանը: Հարցեր լինեն սիրով կփորձեմ պատասխանել::B

Magic-Mushroom
03.04.2010, 13:54

Բրավո +1
ես էլ ավելացնեմ,որ սնկերը հանդիսանում են բնության սանիտարները,նրանք իրենց մեջ են հավաքում ծանր մետաղները,ռադիոակտիվ նյութերը եւ այլն,ուստի եթե սնկերը թունավավոր չեն,բայց աճում են կեղտոտ միջավայրում,ապա կթունավորվեք եթե ուտեք,աշխարհի ամենաթունավոր սունկը դա դժգույն պոգանկանա:
http://www.ljplus.ru/img3/k/o/konstancia_n/poganka.jpg

sharick
03.04.2010, 18:24
Ի՞նչ կարծիքի եք, ո՞ր թագավորությանն են պատկանում սնկերը:
Մենք դպրոցում սովորել ենք, որ սնկերն ինչ-որ չափով նման են բույսերին, ինչ-որ չափով էլ կենդանիներին, դրա համար էլ դրանք առանձին թագավորություն են, չեն մտնում ո՛չ բույսերի, ո՛չ կենդանիների մեջ: Այսօր դասախոսս մի այսպիսի նախադասություն ասաց. «Սնկերը բուսական ծագում ունեցող մակաբույծներ են»: Գուցե ինչ-որ մեկն էլ կարծում է, որ կենդանիներ են… :think Ի՞նչ կարծիքի եք:

(սնկերն առանձին թագավորություն են կան նաև մակաբութծ սնկեր ) բայց բուսական ծագում հաստատ չունեն...

որ առարկայի դասախոսն ա ասել? ,եթե գախտնիք չի...

Magic-Mushroom
03.04.2010, 19:53
to sharick մի գաղտնիք բացեմ,բոլոր սնկերը մակաբույծ են :B,նրանք պարտադիր պետք է ինչ որ մի բանով սնվեն որ աճեն,նրանք սկզբից թելեր են հյուսում(միցելիա) հետո տալիս են պրիմորոդիա ու հետո նոր սունկ,նրանց աճելու համր հող պետք չի

---

Մոդերատորական. Գրառման մեջի ռուսերեն անեկդոտը ջնջվել է: Գրառման հեղինակն արդեն երկու անգամ զգուշացվել էր, որ օտար լեզվով գրառումները չեն թույլատրվում (սա երրորդն էր): Եվս մեկ անգամ օտար լեզվով գրառում կատարելու դեպքում նախատեսվում է նախազգուշական ժամանակավոր արգելափակում:

Դատարկություն
03.04.2010, 20:32
to sharick մի գաղտնիք բացեմ,բոլոր սնկերը մակաբույծ են :B,նրանք պարտադիր պետք է ինչ որ մի բանով սնվեն որ աճեն,նրանք սկզբից թելեր են հյուսում(միցելիա) հետո տալիս են պրիմորոդիա ու հետո նոր սունկ,նրանց աճելու համր հող պետք չի

Չէ, բոլոր սնկերը մակաբույծ չեն: Մակաբույծ ենք անվանում օրգանիզմ - օրգանիզմ այն բացասական փոխհարաբերությունը, երբ մի օրգանիզմը սնվում է մյուսի հաշվին, նրան պատճառելով որոշակի վնաս: Սնկերի մի մասը սնվում է ոչ թե օրգանիզմի հաշվին, այլ սնվում է այլ օրգանական և անօրգանական նյութերով (օրինակ` թուղթ, շինարարական տարբեր նյութեր, տարբեր մահացած օրգանիզմներ), էս դեպքում սնկերը ոչ թե մակաբույծ են, այլ սապրոֆիտ: Բոլոր կենդանի օրգանիզմներն էլ ինչ - որ բանով պիտի սնվեն:)) Պրիմորոդիան նախածիլն է՞:)

Magic-Mushroom
03.04.2010, 20:53
to Դատարկություն այո կներեք մակաբույծ ասելով նկատի ունեի,որ նրանց սնունդ է հարկավոր:oy կներեք ես ռուսախոս եմ
հեսա նախածիլերի նկարը http://i074.radikal.ru/1004/07/17c0a949aa8c.jpg