PDA

Դիտել ողջ տարբերակը : Նար-Դոս



Kinder Surprise
27.07.2009, 23:27
Ծանոթ եք Նար-Դոսի ստեղծագործություններին: Որն եք ամենաշատը սիրում: ինչ կարծիքներ ունեք մասնավորապես "Ես և նա" պատմվածքի ու "Սպանված աղավնի" վիպակի մասին:

Շինարար
09.09.2009, 18:55
Ես ավելի շատ սիրում եմ "Մեր թաղը" պատմվածաշարը:

Tanamasi
09.09.2009, 18:58
Միակը, որ հավանում եմ Սպանված աղավնին է. նման է այդ ժամանակաշրջանի եվրոպական վիպակների :)

StrangeLittleGirl
09.09.2009, 19:09
Մենակ «Ես և նա»-ն ու «Սխանված աղավնին» եմ կարդացել: Խայտառակ չեմ հավանում: Կներեք արտահայտությանս համար, բայց էժանագին գործեր են: «Սպանված աղավնու» ֆիլմն էլ եմ տեսել: Որ ուզեին, լավը կլիներ, բայց էլի խայտառակ ֆիլմ էր:

Ֆոտոն
10.09.2009, 02:01
Դպրոցական տարիքում եմ կարդացել «Մեր թաղը», «Սպանված աղավնին»: Վերջինը հավանել էի անակնկալ ավարտի համար: Ստուգելու համար այս տարի էլ կարդացի, միևնունն է ոչինչ էլ չէի հիշում: Իսկապես ոչ մի տպավորություն: Դուրս չեկավ: Հիմա էլի բան չեմ հիշում: ;) Չարժի կարդալ:
Իսկ կինո չեմ տեսել:

Lexsa
25.09.2009, 10:45
Կանխավ ասեմ որ գրառումս չի վերաբերում կոնկրետ մարդկանց և իր մեջ չի պարունակում վիրավորանք
Նար Դոսի գործերը համարել անարժեք և ընթերցմանը անարժան գրվածքներ անմտություն է
Երևի մարդիկ մի 2 տող կարդում են չեն հասկանում և դեն նետում կամ կարդում են առանց վերլուծելու…
Ակամայից հիշեցի Նիցշեի խոսքերը .
“Սա ինձ դուր չի գալիս”-Ինչու?-“ Ես դեռ չեմ աճել մինչև դա” երբևէ որևէ մեկը այսպես պատասխանել է?
Սա իմիջայլոց

Շինարար
25.09.2009, 14:21
Նար-դոցը զուսպ, գրագետ, ափված-ձևված գրողի օրինակ է, որպիսիք շատ են մեր գրականության մեջ: Նրանց անհրաժեշտ է կարդալ հատկապես այն մարդկանց համար, ովքեր մտադիր են գրականությամբ, որովհետև եթե չոգենշնչվեն էլ նրա գրածներից, ապա գոնե սեփական գրածի հանդեպ վերաբերմունքի մեծ դասեր կքաղեն:

Yeghoyan
02.10.2009, 22:48
Իսկ ինձ դուր է գալիս Նար-Դոսի գրածները:
,,Ես և նա,,-ն ավելի շատ: Երևի ամենաշատը սա եմ կարդացել, դպրոցական տարիքից կարդում եմ ու հիմա էլի ուզում եմ կարդամ:8 հետաքրքիր է, իսկական այն է ինչ մենք ապրում ենք, տեսնում ենք մեր շուրջը:

Morpheus_NS
03.10.2009, 01:11
Մեծագույն գրող է, շատ կոնկրետ ու դիպուկ ասում է իր ասելիքը: Բոլոր ստեղծագործությունները կարդացել եմ:

snow
03.10.2009, 15:01
Սպանված աղավնի
http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Nar-Dos/Spanvac_aghavnin.htm?page=1&interface_language=am

Farfalla
24.10.2009, 12:49
Նար-Դոսի ստեղծագործություններից ամենաշատը սիրում եմ "Մեր թաղը" և ",Ես և նա"-ն

Agni
24.10.2009, 15:02
Շատ եմ հավանու նրա ինքնատիպ ոճը, դպրոցական տարիներին էլ էի տպավորված, բայց վերջերս էլ էի կարդում ու լրիվ այլ տեսանկյունից, հատկապես "Մեր թաղը":

Philosopher
24.10.2009, 19:11
Կանխավ ասեմ որ գրառումս չի վերաբերում կոնկրետ մարդկանց և իր մեջ չի պարունակում վիրավորանք
Նար Դոսի գործերը համարել անարժեք և ընթերցմանը անարժան գրվածքներ անմտություն է
Երևի մարդիկ մի 2 տող կարդում են չեն հասկանում և դեն նետում կամ կարդում են առանց վերլուծելու…
Ակամայից հիշեցի Նիցշեի խոսքերը .
“Սա ինձ դուր չի գալիս”-Ինչու?-“ Ես դեռ չեմ աճել մինչև դա” երբևէ որևէ մեկը այսպես պատասխանել է?
Սա իմիջայլոց


Լավ կլիներ` Նար-Դոսն էլ մեկ-մեկ հիշեր նիցշեաչափ որևէ մեկի խոսքերը: Իսկ ավելի լավ կլիներ` կարդար ու սովորեր` բան ասելուց առաջ: Դա նրան կօգներ այսօր այդ թեմայում :)

Շինարար
24.10.2009, 19:14
Սպանված աղավնի
http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Nar-Dos/Spanvac_aghavnin.htm?page=1&interface_language=am

Ես կարդացել եմ «Սպանված աղավնին» որպես վիպակ, իսկ այստեղ պիես է, հետաքրքիր կլինի այս տարբերակն էլ կարդալ:

Smokie
16.03.2010, 13:05
Շատ ստեղծագործություններ եմ կարդացել, շատերը հավանել, «Մեր թաղը» լավն ա, լավն են «Ես եւ նա.-ն, «Աղա Մարտինի պարիկը,» «Նեղ օրերից մեկը,» «Մի օր աշնանը,» «Անհետ կորածը,» պատմվածքները, «Նունե,» «Բարերար եւ որդեգիր,» վիպակները, իսկ «Աննա Սարոյանը» շատ եմ սիրում, մանավանդ Գրիգորի ու Աննայի հատվածները: «Ճշմարիտ բարեկամը,» «Քնքույշ լարեր,» «Զազունյան,» այս երեք ստեղծագործությունների մեջ նմանություն կա, նույն թեման ու համարյա-թե նույն սյուժեն:

Diana99
17.04.2013, 19:47
Նար-Դոս-ի ստեղծագործությունները բավականին հետաքրքիր կարդացի,ամենաշատը սիրեցի "Սպանված աղավնին","Ես և Նա"