PDA

Դիտել ողջ տարբերակը : Չարլզ Սպենսեր Չապլին



BeatleMan
27.07.2009, 17:48
Փոքր ժամանակվանից սիրել եմ նրան: Լրջորեն սկսեցի հետաքրքրվել, երբ նրա լավագույն լիամետրաժ ֆիլմերի սկավառակը ձեռքս ընկավ: Նա իսկական հանճար է: Ով չի դիտել նրա ֆիլմերը, խորհուրդ կտամ անպայման դիտեք և գնահատեք նրա տաղանդը

Ֆրեյա
27.07.2009, 18:15
Ապրես, որ թեման բացեցիր :)
Գժվում եմ Չապլինի համար: Նա, իսկապես, դարի ամենատաղանդավոր, ամենահայտնի ու արվեստում ամենամեծ ներդրումն ունեցած մարդկանցից մեկն է:

Բացի այդ, նա շատ արտասովոր, հաճողակ, ոչ ստանդարտ անձնավորություն է եղել ու, լինելով ծայրահեղ չքավոր ընտանիքի զավակ, այդպիսի փառքի ու հաջողությունների է հասել... իմ կարծիքով` բացառապես իր դրական, կենսուրախ, օպտիմիստական բնավորության շնորհիվ, ու, բնականաբար, տաղանդի ու աշխատասիրության :)) ...

Առաջարկում եմ իմ ամենասիրած ֆիլմերից մեկից հայտնի հատվածը` "Մեծ Քաղաքի Լույսերը" ""City Lights"

http://www.youtube.com/watch?v=zskO9O3hF78"]http://www.youtube.com/watch?v=zskO9O3hF78

Հ.Գ. Չապլինի բոլոր ֆիլմերը նայելուց հետո հասկացա, որ այնպիսի կատակերգական հնարքներ է ներմուծել Չապլինը, որ մինչև հիմա օգտագործվում են, կամ էլ` իր ֆիլմերից են "գողացվում" :)

Apsara
27.07.2009, 19:16
Ես էլ եմ սիրում նրա արվեստը, իսկ նրա նամակը ուղղված իր դստերը կարդալուց հետո սրտիս մի անկյունում զգացի նրա ողջ դերասանական տաղանդը և տխուր հոգին

BeatleMan
27.07.2009, 19:36
Ես էլ եմ կարդացել այդ նամակը, ավելի ճիշտ չեմ կարդացել, հայոց լեզվի դասախոսը՝ Տիկին Ստեփանյանը մի անգամ լսարանում այդ նամակը կարդաց, իրոք շատ տպավորված էի : Խորհուրդ կտամ գտնեք և կարդաք:
Եթե ես ինտերնետում գտնեմ անպայման կտեղադրեմ

BeatleMan
05.08.2009, 10:55
Նրա կյանքում մի այսպիսի զավեշտալի դեպք է պատահել: Նա թաքուն մասնակցել է իր կերպարը կրկնօրինակողների մրցույթին և գրավել է 2-րդ (կամ 3-րդ) տեղը::lol:pardon

Դեկադա
05.08.2009, 12:12
Չարլզ Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային:
Դստրիկս՛.
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես:Բայց երբ դու ծախսես երկու ֆրանկ, հիշեցրու ինքդ քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը:
Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղել եմ լարախաղացների համար:Բայց քեզ, աղջի՛կս, պետք է մի ճշմարտություն ասեմ. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները`երերուն լարի վրա:
Ուզում եմ հավատալ, որ Ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն ամենը, ինչ ցանկացա ասել քեզ:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:
Փորձի՛ր և դու:

cold skin
05.08.2009, 12:26
Չարլզ Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային:
Դստրիկս՛.
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես:Բայց երբ դու ծախսես երկու ֆրանկ, հիշեցրու ինքդ քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը:
Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղել եմ լարախաղացների համար:Բայց քեզ, աղջի՛կս, պետք է մի ճշմարտություն ասեմ. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները`երերուն լարի վրա:
Ուզում եմ հավատալ, որ Ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն ամենը, ինչ ցանկացա ասել քեզ:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:
Փորձի՛ր և դու:

Կիսատ է... Շատ ավելին է ասել Չապլինը իր դստրիկին …:)

Apsara
05.08.2009, 15:07
Կիսատ է... Շատ ավելին է ասել Չապլինը իր դստրիկին …:)

Ուհու, ես էի ուզում ասել, կարծում ինտերնետում հայերեն տեքստը դժվար կգտնվի, պետք է գրքից արտագրել, :)

Ֆրեյա
05.08.2009, 18:24
Իդեպ, կարծես թե Ջերալդինան Չապլինի ամենասիրելի դուստրն է եղել, միշտ նրա անունն է հոլովվել ու ամենից շատ հորը, թերևս, նա է նման ու շատ արտահայտիչ դեմք ունի :)

Ես Չապլինի ինքնակենսագրականն եմ կարդացել, որից հետո էլ ավելի եմ սկսել սիրել այդ մարդուն իր պոզիտիվի համար, կարծես կյանքի ու մտքերի ֆոնտան լիներ այդ մարդը` չնայած, որ ակնհայտորեն իրեն փորձել է լավ "լույսի" ներքո ներկայացնել ու շատ փաստեր իր կյանքից կամ ուղղակի շրջանցել է, կամ էլ` իր տեսանկյունից է ներկայացրել:

Sunny Stream
06.08.2009, 03:31
Ինձ համար` Հանճարի մարմնացում /գրեթե հավասար ԴաՎինչիին/... ինքնուս ռեժիսոր-դերասան-կոմպոզիտոր-սցենարիստ` մի շրջանում, երբ կինոն դեռ կայացման փուլում էին ու նա եկավ որպես լրիվ նոր շունչ: Կային էլի զվարճալի կատակերգական դիմակներ, բայց Չապլինը կատակերգական դիմակը բերում է տրագիկոմեդիայի ժանր, հա, Ան, նրա հնարքները շատ-շատ են կրկնօրինակվում` շատ ավելի անհամ ձևով: Չապլինն ուղղակի հրաշք էր` մարդկությանը ուղարկված, որ ցույց տար փրկությունը ամենադժվար ու ծանր դրությունից. խելքս գնում է նրա "Smile" երգի համար!

dvgray
06.08.2009, 04:24
խելքս գնում է նրա \"Smile\" երգի համար!
հիանալի երգ է


http://www.youtube.com/watch?v=b67uA_TZVVM&feature=related

իմիջայլոց իր ասած Smile-ը հեչ կապ չունի էսպես կոչված "cheese" տեսակի հիմար ժպիտի հետ

BeatleMan
07.08.2009, 13:02
Ինձ Ջեքսոնի կատարմամբ ավելի է դուր գալիս


http://www.youtube.com/watch?v=iu-rLA4POkI"]http://www.youtube.com/watch?v=iu-rLA4POkI

Farfalla
26.12.2009, 12:20
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:

Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրներին հանձնում են աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոցին: Սիդը և Չարլին ստիպված են լինում ինքնուրույն վաստակել ապրուստի միջոցներ:

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: Հետաքրքրական է այն, որ հետագայում քննադատները Չապլինի ֆիլմերն անվանել են «ֆիլմ-բալետներ»:

1900 թ.-ի Սուրբ Ծնունդին «Լանկաշիրյան տղաները» բեմադրում են «Մոխրոտիկը» մնջախաղի ժանրում: Հենց այստեղ է, որ Չապլինը` կատվի կոստյումով, առաջին անգամ հնարավորություն է ստանում զվարճացնել հանդիսատեսին:

14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում և կատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրան օգնում է եղբայրը` Սիդը:

16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Նա ջութակ է նվագում օրական 4-16 ժամ և ուսանում է իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: Արդեն 1914 թ.-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:

Մինչև 1922 թ.-ը Չապլինը չի ունենում բնակարան և ապրում է վարձու տներում, հյուրանոցներում և ակումբներում: 1922 թ.-ին նա կառուցում է իր տունը Բեվերլի-Հիլզում, որը բացի 40 սենյակներից ունենում է նաև կինոսրահ և երգեհոն:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը, որը հակաֆաշիստական էր և նկարահանվել է 1940 թ.-ին: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել` որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդա Չապլինը:

Հայկօ
26.12.2009, 19:34
Մոդերատորական. BeatleMan-ի՝ օտար լեզվով գրառումը ջնջել եմ: Այս անգամ կսահմանափակվեմ բանավոր զգուշացումով: Հետագայի համար. նման բնույթի նյութերը կա՛մ թարգմանեք / գտեք թարգմանությունը, կա՛մ ընդհանրապես մի տեղադրեք Ակումբում:

Ավելացնեմ, որ Չապլինի՝ իր աղջկան ուղղված նամակի թարգմանությունը հայերեն կա (օրինակ՝ նրա ինքնակեսագրական գրքում՝ որպես հավելված). բարի ու կարևոր գործ արած կլինեք, եթե տպեք ու դնեք այստեղ: Իսկ ռուսերենը կամ անգլերենը ինտերնետից գտնել բոլորս էլ կարող ենք:

Հարդ
26.12.2009, 19:46
Իհարկե հանճարեղ դերասան, նրա նմանները 100 տարին մեկ են ծնվում:
Մարդկություն, ինձ պետք ա Չապլինի նկարներն առանց գրիմի: Ով կօգնի, կամ կտեղադրի???

Yevuk
26.12.2009, 19:57
Իհարկե հանճարեղ դերասան, նրա նմանները 100 տարին մեկ են ծնվում:
Մարդկություն, ինձ պետք ա Չապլինի նկարներն առանց գրիմի: Ով կօգնի, կամ կտեղադրի???

Ահա :)

Հարդ
26.12.2009, 20:00
Ահա :)

Մերսի, բայց մոռացել էի նշել, որ ջահել ժամանակների նկար ա պետք:love

Yevuk
26.12.2009, 20:05
Մերսի, բայց մոռացել էի նշել, որ ջահել ժամանակների նկար ա պետք:love

Ջահել Չապլինը առանց դիամահարդարի :)

_DEATH_
06.02.2010, 22:29
The Great Dictator ֆիլմից Չապլինի լեգենդար ելույթը


http://www.youtube.com/watch?v=RTfUVrROLzY

Smokie
21.02.2010, 13:52
DEATH-ի խոսքերից
The Great Dictator ֆիլմից Չապլինի լեգենդար ելույթ

Ես կարդացել եմ նրա «Իմ կենսագրությունը:» Այս նշված ելույթի խոսքերը այնտեղ կային: Այնպես էի տպավորվել, որ երկրորդ անգամ էլ կարդացի:
Նրա ինքնակենսագրականի մեջ՝ ամենվերջում, կա եւ նամակը Ջերալդինային, բացի այստեղ նշված խոսքերից, Չապլինը նամակում նաեւ ասում էր, (կներեք, գիրքը ձեռիս տակ չի՝ հիշելով եմ գրում) «գնա հրապարակ, նայիր այնտեղի պարուհիներին, մի՞թե նրանք քեզանից լավը չեն, մի՞թե ավելի լավ չեն պարում: Երբեք չկարծես, որ դու ամենալավն ես:»
Ընդհանրապես Չապլինը մեծ մարդ էր, որի անունը հասավ մինչեւ մեր ժամանակները ու դեռ շաաաատ հեռու կգնա՝ միշտ հիշվելով, որպես մեծ հանճարի անուն, նա համր կինոյի լեգենդն է ու կմնա::angel
Լիամետրաժներից տեսել եմ «Ոսկու տենդը,» շաատ կուզեի «Մեծ քաղաքի կրակները» նայել:

_DEATH_
21.02.2010, 14:43
The Great Dictator-ը մի անգամ էի նայել ռուսերենով, երեկ մի անգամ էլ նայեցի անգլերենով:


Ես ամեն ինչ կտայի իմանակու համար թե ինչ է նա մտածում այս ֆիլմի մասին:
(c) Չապլին:

Հիտլերը բավականին խելացի մարդ էր, լսել եմ որ պատվիրել ու նայել ա ֆիլմը ու դուրը շատ ա եկել, մի լավ ուրախացել ա:
Ձեր կարծիքով իսկապես Հիտլերը նայել ա էտ ֆիլմը?

may
21.02.2010, 16:02
Ուհու, ես էի ուզում ասել, կարծում ինտերնետում հայերեն տեքստը դժվար կգտնվի, պետք է գրքից արտագրել, :)

Այստեղ կա (http://777monk777.livejournal.com/1705.html)

Monk
21.02.2010, 18:03
Այստեղ կա (http://777monk777.livejournal.com/1705.html)

Թեման տեսա, ուզում էի տեղադրել նամակը, էն էլ ինձնից արագ ես գտնվել:) Ոնց հասկանում եմ, ինետում մենակ իմ բլոգում կա. չեմ ալարել, արտագրել եմ էդքանը :)

Gayl
22.02.2010, 00:12
Բոլոր ֆիլմերը տեսել եմ, չնայած վերնագրերը չեմ հիշում, դրա համար էլ ամենասիրելի ֆիլմի վերնագիրը չեմ կարող ասել, միայն կարող եմ ֆիլմին մի քիչ համապատասխան վերնագիր ասել «Պատուհան ջարդողը»:D:D

Դեկադա
22.02.2010, 08:50
Բոլոր ֆիլմերը տեսել եմ, չնայած վերնագրերը չեմ հիշում, դրա համար էլ ամենասիրելի ֆիլմի վերնագիրը չեմ կարող ասել, միայն կարող եմ ֆիլմին մի քիչ համապատասխան վերնագիր ասել «Պատուհան ջարդողը»:D:D

Պատուհան ջարդո՞ղ....:) Փոքրիկ- ը չէ՞ր

Այս ֆիլմը ինչքան նայում եմ, էնքան էդ պուճուրը դուրս գալիս է:

Smokie
22.02.2010, 09:59
may-ի խոսքերից

Այստեղ կա[

Ապրես may ջան: Կարդացի: Իրո՛ք հոյակապ էր:
Չարլի Չապլինը ուղղակի բազմատաղանդ մարդ է, եւ՛ լավ ռեժիսյոր եւ՛ շատ սիրված դերասան եւ՛ լավ կոմպոզիտոր (սիրում եմ «Մեծ քաղաքի կրակների» երաժշտությունը) եւ՛ . . . հիանալի գրող: Էլ երկրորդ «Չապլին» դժվար-թե լինի:

Դեկադա
22.02.2010, 16:49
...Աշխարհը շուրջդ ջահելանում է, երիտասարդությունը հաղթանակում: Իսկ դու քանի շատ ես ապրում, այնքան ավելի միայնակ ես դառնում:
Եվ ահա իմ կյանքի ոդիսականը մոտենում է վախճանին: Ես հասկանում եմ, որ ժամանակը և հանգամանքները բարենպաստ եղան ինձ համար: Ինձ բաժին ընկավ աշխարհի սիրելին լինելու պատիվը, ինձ և՛ սիրեցի, և՛ ատեցին: Այո՛, աշխարհն տվեց ինձ իր ամեն լավագույնը և միայն մի փոքր՝ ամենից վատը: Ինչպիսի փոփոխություններ էլ որ կրել է իմ ճակատագիրը, ես հավատում եմ, որ երջանկությո՛ւնն էլ, դժբախտությո՛ւնն էլ, ինճպես ամպերը երկնքում, բերում է պատահական քամին: Եվ, իմանալով այդ, ես չեմ հուսահատվում, երբ վրա է հասնում դժբախտությունը, բայց դրա փոխարեն ուրախանում եմ երջանկությունից, որպես հաճելի անակնկալից: Ես կյանքի որոշակի ծրագիր չունեմ, չունեմ և իմ փիլիսոփայությունը, մեզ բոլորիս՝ և՛ գիտուններիս, և՛ հիմարներիս վիճակված է պայքարել կյանքի հետ: Ես լինում եմ նաև անհետևողական. մանրունքը երբեմն իմ մեջ առաջ է բերում ջղայնություն, իսկ աղետին մնում եմ անտարբեր:
Ինչպիսին էլ որ լինի իմ կյանքը, այն ինձ ավելի հրապուրիչ է թվում, քան երբևէ եղել է նախկինում: Ես առողջ եմ, դեռևս կարող եմ ստեղծագործել և պատրաստվում եմ ֆիլմեր նկարել: Գուցե և ես ինքս չխաղամ նրանցում, բայց կգրեմ սցենարներ ու կնակարահանեմ իմ երեխաների մասնակցությամբ. նրանցից մի քանիսը խոստանում են դառնալ լավ դերասաններ: Ես առաջվա պես պատվասեր եմ և երբեք չեմ կարող հանգստի նալ: Ես կցանկանայի դեռևս շատ բան անել. մի քանի սցենարների հետ, որ պետք է ավարտել, ես կցանկանայի գրել մի պիես և օպերա, եթե ժամանակը ների:
Շոպենհաուերը ասել է, թե երջանկությունը ժխտողական հասկացողություն է, ես համաձայն չեմ նրա հետ: Վերջին քսան տարում ես հասկացա ինչ է երջանկությունը: Բախտն ինձ շնորհեց սքանչելի կին: Ես կցանկանայի ավելի հանգամանորեն գրել նրա մասին, բայց այդ դեպքում հարկ կլիներ խոսել սիրո մասին, իսկ գրել իսկական սիրո մասին, նշանակում է -աշակել ամենագեղեցիկը ստեղծագործական հիասթափություններից, այն չի կարելի ո՛չ նկարագրել, ո՛չ արտահայտել: Այս քսան տարիների ընթացքում ես յուրաքանչյուր օր նորանոր խորություններ և հմայքներ եմ հայտնաբերում Ունայի բնավորության մեջ: Եվ անգամ, երբ նա հասարակ, զարմանալի մի արժանապատվությամբ քայլում է իմ առջևից Վեվեի նեղ մայթով, և ես նայում եմ նրա նրբագեղ, բարեձև կազմվածքին, նրա մուգ մազերի սահուն սանրվածքին, որի մեջ արդեն փայլ են տալիս մի քանի արծաթավուն թելեր, սիրտս հանկարծ ողողվում է սիրո և երջանկության մի զգացումով, այն բանից, որ նա այդպիսին է ինչպիսին կա, և աչքերիս հայտնվում են արցունքներ:
Եվ, լի այդ երջանկությամբ, ես երբեմն մայրամուտի ժամերին նստում եմ պատշգամբում ու նայում ընդարձակ կանաչ մարգագետնին, լճին, հեռվի խաղաղ լեռներին՝ և, չմտածելով ոչնչի մասին, բերկրանք ապրում նրանց փառահեղ անխռովությունից:

Էնյաի երգի տակ, ես ոնց եմ հասկանում Չապլինին...

Gayl
22.02.2010, 17:03
Պատուհան ջարդո՞ղ....:) Փոքրիկ- ը չէ՞ր

Այս ֆիլմը ինչքան նայում եմ, էնքան էդ պուճուրը դուրս գալիս է:
Հա էտա:D:D, շատ լավ ֆիլմա:

Smokie
23.02.2010, 15:11
Դեկադա-ի խոսքերից:
...Աշխարհը շուրջդ ջահելանում է, երիտասարդությունը հաղթանակում: Իսկ դու քանի շատ ես ապրում, այնքան ավելի միայնակ ես դառնում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Այս խոսքերը ինքնակենսագրությունի՞ց են վերցված:

Դեկադա
23.02.2010, 15:52
Այս խոսքերը ինքնակենսագրությունի՞ց են վերցված:

Այո- « Իմ կենսագրությունը»- գրքից է:

aniko
09.03.2010, 22:53
Իսկ կարդացել եք նրա նամակը իր աղջկան` Ջերալդինային?
սկսվում է այսպես..."Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրի ամրցի բոլոր պահապաններտ քնել են..... " եվ վերջին խոսքերը... "Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ
Փորձիր եվ դու..."

matlev
09.03.2010, 23:07
Իսկ կարդացել եք նրա նամակը իր աղջկան` Ջերալդինային?
սկսվում է այսպես..."Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրի ամրցի բոլոր պահապաններտ քնել են..... " եվ վերջին խոսքերը... "Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ
Փորձիր եվ դու..."

Իսկ կարդացել ե՞ք սույն թեման սկզբից: :) Monk-ը այստեղ (http://777monk777.livejournal.com/1705.html) դրել էր նամակը:

aniko
10.03.2010, 16:12
չէ, ամենա սկիզբից ցէիկարդացել... հիանալի , որ էստեղ այն տեղադրված է... շնորհակալություն Monk

Whyspher Whisper
21.03.2010, 01:40
Երբ առաջին անգամ նայեցի Չապլինի ֆիլմերից մեկը ամբողջությամբ, հիացել էի ու շփոթվել: Մինչ այդ ստեղծված տպավորությունը նրա մասին միայն ինչ-որ կոմիկական դրվագների վրա էր հիմնվում, որոնք էդքան էլ ծիծաղելի չէի համարում` կոնտեքստից դուրս էն ազդեցությունը չունեին: Հետո զգացի, թե ինչ յուրահատուկ երևույթ էր նրա լիրիզմը. մի քիչ լրջությամբ, մի քիչ կոմիզմով:) Ինձ թվում է, իր ֆիլմերից ճառագող մարդասիրությունը ուղղակի անհրաժեշտ է մարդուն մարդ մնալու համար, հիշելու համար, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ... Շատ եմ սիրում...

Դեկադա
25.03.2010, 09:16
Ի դեպ կենսագիրները Չապլինի մոտ տարօրինակ վարքագիծ են արձանագրել: Նա սիրահարվում էր տղամարդկանց հետ շփման փորձ չունեցող երիտասարդ աղջիկներին, իսկ փորձված կանայք միայն ֆիզիկապես էին հետաքրքրում: Երեւի հենց դա էր պատճառը, որ նրա 4 կինն էլ երիտասարդ են եղել.

1. 16- ամյա Միլդրեդ Հարրիս - նա շլացրել էր իր գեղեցկությամբ: Թեպետ Չառլին սիրահարված չէր, բայց քանի որ Միլդրեդը հայտարարել էր, որ հղի է՝ չնայած այդպիսի բան չկար, ամուսնացան: Իհարկե հետո նա հղիացավ, բայց երեխան ապրեց ընդամենը 3 օր: Դրանից հետո նրանք բաժանվեցին ու Չապլինը Միլդրեդին տվեց 100 000 $ որպեսզի ընդմիշտ հեռանա իրմկյանքից:

2. Երկրորդ կինը Լիզա Գրեյն էր, որի հետ ամուսնացավ երբ աղջիկը 16 տարեկան էր, իսկ Չապլինը՝ 36: Այս անգամ էլ աղջիկը հայտարարեց իր հղիության մասին, բայց Չապլինը չէր պատրաստվում ամուսնանալ: Բայց, քանի որ աղջկա ընտանիքը համաձայն չէր ու պահանջում էր ավելի մեծ չափերի գումար՝ Չապլինը ստիպված ամուսնացավ երկրորդ անգամ: Նրանք համատեղ ունեցան երկու որդի, ինչը սակայն չնպաստեց նրանց ընտանիքի պահպանմանը եւ նրանք նորից բաժանվեցին: Լիզան ամուսնուց ստացավ 800 000$:

3. Պոլետ Գոդարի - հանդիպել են ընկերական երեկույթի ժամանակ: 20 - ամյա աղջիկը արդեն հասցրել էր ամուսնանալ եւ բաժանվել: Պոլետը կարողանում էր եւ՛ լսել, եւ՛ լռել՝ ինչն էլ գրավեց Չապլինին: Չապլինը մի առագաստանավ գնեց եւ նրանք ուղեւորվեցին Կատալինա կղզի, որտեղ անաղմուկ ամուսնացան եւ երկու տարի անց էլ անաղմուկ բաժանվեցին, քանզի Պոլետը զգաց, որ այլեւս չի հետաքրքրում Չառլիին:

4.Ունա Օնիլ - Չապլինի իսկական սերը: Հանդիպել են 1942 -ին, երբ Ունան ընդամենը 17 տարեկան էր, իսկ ինքը 52: Ունան խելահեղորեն սիրհարվեց Չապլինին: Նրանք ամուսնացա եւ մեկնեցին Շվեյցարիա: Ունան ունեցավ 5 աղջիկ եւ 3 որդի: Սա իսկապես երջանիկ ամուսնություն էր:

Չապլինը ուներ 11 երեխա. վերջինը ծնվեց, երբ նա 80 տարեկան էր:

lili-4
16.04.2010, 07:58
ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆ

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում:
Նրա հումորի եվ փիլիսոփայության առաջ խոնարհվել է ողջ աշխարհը, քանի որ նա բացառիկ տաղանդ ուներ մարդուն ժպիտ պարգևելու…
Քիչ է ասել` ամերիկյան կինոռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ: Նա պարզապես Չարլի Չապլինն է, կատակերգության արքան, ինչպես Պելեն ֆուտբոլում:
Երբևե մտածել եք, որ Չապլինը կապույտ աչքեր է ունեցել՝ կապույտ ինչպես երկնքի անկեղծությունը.նա աշխարհը պատկերացրել և պատկերել է այդ կապույտ անկեղծությամբ դրա համար էլ նա վերածվել է լեգենդի:

Այս տխուր մարդը, որ կարողացավ ծիծաղեցնել ողջ աշխարհը, ոչ միայն կինոռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ էր, այլ նաև մեջ փիլիոսփա: Այդ է վկայում նրա 70- ամյա հոբելյանի ելույթից վերցրած այս գեղեցիկ հատվածը .
1. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ թախիծը և տառապանքը-դրանք պարզապես նախազգուշական ազդակներ են այն մասին, որ ես ապրում եմ ինքս իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է լինել ինքդ քեզ հետ:
2. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, թե ինչքան ուժեղ կարող եմ վիրավորել ինչ- որ մեկի, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունները, երբ դեռ ժամանկը չի եկել ու դեռ այդ մարդը պատրաստ չի դրան, և այդ մարդը ես եմ:Այսօր ես դա անվանում եմ իքնահարգանք:
3. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադրեցի ցանկանալ այլ կյանք և սկսցեի նկատել, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է, ինձ պարգևում է բոլոր հնարավորությունները, որ ես աճեմ: Այսօր ես դա անվանում եմ հասունացում:
4. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ կատարվում է բացահայտ ճիշտ պահին: Հիմա ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Ես դա անվանում եմ վստահություն ինքս իմ հանդեպ:
5. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադրեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին:Այսօր ես անում եմ միայն այն, ինչը ինձ հաճույք է պատճառում և ինձ դարձնում է երջանիկ, ինչը ես սիրում եմ և ինչը որ իմ սրիտին սպիտում է ժպտալ:Ես այդ ամենը կատարում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ և ինչպես իմ կյանքի ռիթմն է պահանջում: Այսօր ես դա անվանում եմ անմիջականություն:
6. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը . սնունդ, իրեր, իրավիճակ, մարդիկ, այն ամենը, ինչը ինձ տանում էր նեքև և շեղում էր ինձ իմ սեփական ճանապարհից: Այսօր ես դա անվանում եմ սեր իմ անձի հանդեպ:
7. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի միշտ լինել անսխալ: Եվ հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի ավելի քիչ սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա համեստություն է:
8. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադրեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և դա անվանում եմ բավարարվածություն:
9. Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ իմ գիտակցությունը կարող է ինձ խանգարել, հնարավոր է նաև նրա պատճառով հիվանդանամ: Բայց երբ կարողացա նրան միացնել իմ սրտին, նա դարձավ իմ անգին խորհրդատուն: Այսօր ես դա անվանում եմ սրտի իմաստություն:
10. Հիմա ինձ պետք չի վախենալ վեճերից, անհարմարվետությունից, խնդիրներից ինքս իմ աձի ու այլ մարդկանց հետ: Նույնիսկ աստղերն են բախվում , և նրանց բախումներից ծնվում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է:

Agni
16.04.2010, 09:27
Ինձ համար հանճարեղա Չապլինը, որ փոքր էի չէի հասկանում... Գուցե տարիքա հարկավոր խորությունն ու իմաստը հասկանալու համար/դա իմ կարծիքնա/:
Շատ անգամ եմ կարդացել նամակը ուղղված Ջերալդինային... կարոտեցի, հեսա էլի կկարդամ: Շատ մտքեր եմ նրա ինքնակենսագրականում կարդացել, որ ինձ ու իմ աշխարհընկալման վրա ազդեցությունա թողել: Ինչ լավա, որ եղել են էսպիսի մարդիկ...:)

BeatleMan
21.04.2010, 22:52
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում դեռ կան նրա արվեստը գնահատողներ: Թե չե ես արդեն մտածմունքների մեջ էի ընկել մի քանի մեղմ ասած չտեղեկացված մարդկանցից հարցնելով կարծիք Չապլինի մասին. - Հա լավ, դե դու էլ...դրանից արդեն նաֆտալինի հոտա գալիս, դրա ժամանակը անցել ա: Ու հետաքրքիրն այն է, որ դա ասում են այն ժամանակ երբ չեն դիտել նրա ֆիլմերը: Իմ կարծիքով նա երբեք չի հնանա, որովհետև նրա նման հանճարները ծնվում են 100 տարին մեկ: Եվ դժվար թե մենք այլևս հանդիպենք այդ կարգի վարպետ ՏՐԱԳԻԿՈՄԻԿ (եթե կարելի է այդ բառը օգտագործել) դերասանի :)